PDA

Դիտել ողջ տարբերակը : Ուշ է...



impression
07.05.2007, 23:13
Ժող ջան, էս էլ Բյուրից, հետգրություն.....

Ուշ է
Ու մի օր
Մի սև շուն
Ջարդած ատամով
Կծեց
Քո՝ առանց այդ էլ
Ծուռ քիթը:
Վախեցար, երբ
Արյուն տեսար.
Մոռացել էիր, որ
Արյուն չունես:
Դա ջարդած ատամով շան
Ջարդած բերանից էր:
Մոռացել էիր, որ
Քիթդ երկաթի ամրություն ունի:

Հոգնել ես
Ինքդ քո մեջ փակվելուց
Ու քո ծուռ քթով
Բերաններ ջարդելուց:
Ցավում եմ.
Օգնել չեմ կարող.
Ուշ է:
Վաղուց բախվել եմ,
Կոտրվել,
Ջախջախվել:
Էլ չեմ պատրաստվում…
Ների՛ր.
Հոգնել եմ:

Փակվի՛ր քո զնդանում
Ու քեզ կեր
Մինչև կյանքիդ վերջ,
Մինչև պրծնես,
Վերջին անգամ արտաշնչելիս
Կանչես.
«Արի՛»:

Ուշ է:
Ես գնում եմ
Քնձռոտ շան կոտրած ատամը
Ձեռքիս մեջ սեղմած:
Էլ չեմ գա.
Խոստանում եմ:
Խանգարում եմ.
Գիտեմ:
Սա վերջին անգամն է:
Ես փակվում եմ
Ի՛մ զնդանում,
Որ կրծեմ շան ատամը:

Katyusha
07.05.2007, 23:15
լավն եր. երևի մերջվաց սիրո մասին եր՞ ոչինչ, մի տխրի, պատահում ա. ամեն ինչ լավ կլինի. բայց չհասկացա եդ ինչ շուն եր. ատամը ինչ կապ ուներ՞

Firegirl777
08.05.2007, 08:59
Սեր, կարոտ, ատելություն, մեղք, այս ամենը կա, ու գեղեցիկ համադրած,
Գիտես ավելի ներողամիտ ատելություն նկատեցի, որը սիրո մշտական ուղեկիցն է

StrangeLittleGirl
16.06.2007, 22:52
Բացվում է գիրքը
Որպես հսկա երախ,
Որպես թշնամի,
Որպես քեզ ծաղրող
Հիմար պատանի:
Հայացքդ թեքիր,
Դուռդ պինդ փակիր,
Որ չհայտնվես
Անհամ երախում:

Երվանդ
17.06.2007, 01:13
Ժող ջան, էս էլ Բյուրից, հետգրություն.....

Ուշ է
Ու մի օր
Մի սև շուն
Ջարդած ատամով
Կծեց
Քո՝ առանց այդ էլ
Ծուռ քիթը:
Վախեցար, երբ
Արյուն տեսար.
Մոռացել էիր, որ
Արյուն չունես:
Դա ջարդած ատամով շան
Ջարդած բերանից էր:
Մոռացել էիր, որ
Քիթդ երկաթի ամրություն ունի:

Հոգնել ես
Ինքդ քո մեջ փակվելուց
Ու քո ծուռ քթով
Բերաններ ջարդելուց:
Ցավում եմ.
Օգնել չեմ կարող.
Ուշ է:
Վաղուց բախվել եմ,
Կոտրվել,
Ջախջախվել:
Էլ չեմ պատրաստվում…
Ների՛ր.
Հոգնել եմ:

Փակվի՛ր քո զնդանում
Ու քեզ կեր
Մինչև կյանքիդ վերջ,
Մինչև պրծնես,
Վերջին անգամ արտաշնչելիս
Կանչես.
«Արի՛»:

Ուշ է:
Ես գնում եմ
Քնձռոտ շան կոտրած ատամը
Ձեռքիս մեջ սեղմած:
Էլ չեմ գա.
Խոստանում եմ:
Խանգարում եմ.
Գիտեմ:
Սա վերջին անգամն է:
Ես փակվում եմ
Ի՛մ զնդանում,
Որ կրծեմ շան ատամը:

Հզորա:

StrangeLittleGirl
17.06.2007, 12:44
Հզորա:
Էս կատա՞կ էր:

Երվանդ
17.06.2007, 13:55
Էս կատա՞կ էր:

Չէ:), լուրջ շատ դուրս եկավ, նամանավանդ էս մասը՝

Հոգնել ես
Ինքդ քո մեջ փակվելուց
Ու քո ծուռ քթով
Բերաններ ջարդելուց:
Ցավում եմ.
Օգնել չեմ կարող.
Ուշ է:
Վաղուց բախվել եմ,
Կոտրվել,
Ջախջախվել:
Էլ չեմ պատրաստվում…
Ների՛ր.
Հոգնել եմ:

Փակվի՛ր քո զնդանում
Ու քեզ կեր
Մինչև կյանքիդ վերջ,
Մինչև պրծնես,
Վերջին անգամ արտաշնչելիս
Կանչես.
«Արի՛»:

Simon
22.06.2007, 20:08
Հարգելի Լիլիթ. շատ հավանեցի: Հաշվի չառնելով մի քանի բան:

Կուզանայի իմանալ ինչքա?ն ժամանակ է , որ գրում եք:

Ուլուանա
22.06.2007, 20:28
Հարգելի Լիլիթ. շատ հավանեցի: Հաշվի չառնելով մի քանի բան:

Կուզանայի իմանալ ինչքա?ն ժամանակ է , որ գրում եք:
Simon, այս բանաստեղծությունը, չնայած Լիլիթն է դրել Ակումբում, բայց հեղինակը Բյուրակնն է։ ;) Իսկ Լիլիթի, այսինքն՝ Impression-ի ստեղծագործություններն ուրիշ ուրիշ թեմաներում են։

Simon
22.06.2007, 20:42
Simon, այս բանաստեղծությունը, չնայած Լիլիթն է դրել Ակումբում, բայց հեղինակը Բյուրակնն է։ ;) Իսկ Լիլիթի, այսինքն՝ Impression-ի ստեղծագործություններն ուրիշ ուրիշ թեմաներում են։

Բյուրակն չէի սպասում, որ "Ես մազոխիստ եմ"-ից հետո, որևէ գովեստի խոսք կասեմ:

Լիլիթին էլ ասեմ, որ ամեն դեպքում, իր գործերը ուրիշ տեղ էլ եմ կարդացել, մնում եմ կրկին նույն կարծիքին: Ուղղակի չգիտեմ, ինչպես ստացվեց, որ այս թեմայում գրեցի:

StrangeLittleGirl
22.06.2007, 21:06
Բյուրակն չէի սպասում, որ "Ես մազոխիստ եմ"-ից հետո, որևէ գովեստի խոսք կասեմ:
Հավատացած եմ, որ եթե իմանայիր, որ հեղինակը ես եմ, ոչ մի գովեստի խոսք էլ չէիր ասի :)

StrangeLittleGirl
24.09.2007, 00:04
Նույն շարքից
Նույն ամսին
Գրված գործեր,
Որոնք այսօր
Գտա:

Տեղադրում եմ
Impression-ի պատվին:
Գիտեմ, չես կարդում:

Տաք անձրև

Տաք անձրև.
Թափվում է վրադ,
Փափուկ է,
Բնական:
Թու՞ք է, թե՞ մեզ.
Ինքդ որոշիր:
Հոգնել եմ,
Զզվել
Ամեն անգամ
Քեզ ցույց տալով,
Բացատրելով,
Որ մեզն ու թուքը
Նույնը չեն:
Չէ՛, հոտը չէ,
Որ հուշում է՝
Մեզ ես շնչում:
Ոչ էլ գույնը,
Խտությունը:

Ա՜խ, թե միայն
Ինձ լսեիր,
Հասկանայիր,
Ընդունեիր,
Չհերքեիր,
Չգոռայիր,
Չփակվեիր…
Տեղ կհասներ,
Որ անձրևը՝
Տաք հեղուկը,
Ոչ թե թուք է
Կամ էլ մեզ
Այլ արցունք է`
Փափուկ-փափուկ,
Փարվում է քեզ:

Մյուս երկուսը՝
Մի ուրիշ օր

Guest
25.09.2007, 23:49
Ֆու Բյուր կներես, բայց դու հաստատ ավելի լավ կարաս գրես, մթամ էս ինչ ես գրել,
կարաս գոնե բացատրի հասկանամ էլի իմաստ կա թե պռոստը ահավոր դեպռեսյաի մեջ ես եղել ու մեջիդ վատ զգացումների հետևվանքա սա:
Ախր գրվածքը կարդալուց մարդ պիտի լույսով լցվի ոչ թե զզվանք առաջանա

StrangeLittleGirl
27.09.2007, 22:07
կարաս գոնե բացատրի հասկանամ էլի իմաստ կա թե պռոստը ահավոր դեպռեսյաի մեջ ես եղել ու մեջիդ վատ զգացումների հետևվանքա սա:
Ես ոչինչ չեմ բացատրի: Կարծում եմ՝ ճիշտ կլինի կարդալ Լիլիթի մեկնաբանությունը (http://byurie.livejournal.com/128130.html?thread=89218#t89218):

Ավելացվել է 3 րոպե անց
Իսկ հիմա անցնենք մյուսին: Սա նույնիսկ ավելի դաժան է: :( Գոնե իմ պատկերացմամբ:

Վերցրու՛ գրիչս,
Ինձ մի՛ թող գրել,
Այլապես…
Չես դիմանա
Հարվածներիս:
Ծնկի կգաս
Ու շան նման
Կենթարկվես:

Ես գրում եմ,
Խզբզում,
Թքում,
Շպրտում,
Մեղադրում,
Վիրավորում,
Ծեծում, ծեծում, ծեծում…
Քի՛չ է:
Կխեղդեմ քեզ,
Թե չվերցնես
Գրիչս:

Կմեղադրեմ քեզ,
Թե թույլ տաս
Շարունակել:
Ընտրություն չունես.
Ցավում եմ,
Էլ չեմ կարող:
Ների՛ր:
Քեզ սպանում եմ,
Բայց…
Քի՛չ է…

StrangeLittleGirl
24.01.2008, 02:08
Նույն շարքից, բայց ավելի թարմ: Սկիզբը գրվել է անգլերեն, հետո թարգմանեցի ու շարունակեցի:

Բերանդ փակի՛ր

Ձեռքս պինդ բռնիր
Ու պարդ սկսիր,
Մի՞թե քեզ ճնշող
Անողոք ստվերդ չեմ:
Մի՞թե մղձավանջիցդ
Փախած հրեշը չեմ:
Բերանդ փակի՛ր ու մի՛ ժպտա:

Լեզուդ սեղմիր
Ափերիդ մեջ,
Մի՞թե մոռացված,
Ու կուլ գնացած
Բառերդ չեմ,
Մի՞թե դեռ գործող,
Բայց արդեն խզվող
Ձայնալարդ չեմ:
Բերանդ փակի՛ր և մի՛ խոսիր:

Վրձինդ վերցրու,
Անտառներ ստեղծիր,
Մի՞թե գունատված,
Վաղուց չորացած
Կանաչ ներկդ չեմ,
Մի՞թե ցեխոտված,
Թաց կտավդ չեմ:
Բերանդ փակի՛ր ու մի՛ երազիր:

Առավոտ եկավ,
Ճպուռդ մաքրի՛ր,
Ուղեղդ սրբիր,
Մի՞թե ժանգոտված,
Բայց դեռ զրնգուն
Զարթուցիչդ չեմ,
Մի՞թե օդանցքից
Զոռով ներս մտնող
Լույսի շողը չեմ:
Բերանդ փակի՛ր ու մի՛ հորանջիր:

ivy
24.01.2008, 13:45
Չէի տեսել էս շարքը... Ինչ լավն է, Բյուր: Կարճ տողերում պահի ապրումդ է շնչում, էն էլ թե ոնց է շնչում՝ լիաթոք ու առողջ: Ինչքան շատ կյանք կա քո երակներում, Բյուր, կյանք, որն էնքան ուժեղ ես զգում՝ հոգուդ ու մարմնիդ բոլոր կետերով...

Ու դու ապրում ես, քչերը կարող են հպարտանալ դրանով: Իսկ դու կարող ես, որովհետև իսկապես ապրում ես:

Գիտե՞ս, մեկ էլ ինչն եմ շատ սիրում քո գործերում. չես վախենում գրելուց, չես վախենում ուղիղ շարել էն ամենը, ինչ զգում ես, հեռուները չես ընկնում, ոնց կա, հենց էտպես էլ ասում ես, ու կարևորը՝ գրելիս չես վախենում ինքդ քեզնից: Դու անվախ գրող ես, շատ կարևոր մի որակ, որից ոմանք զուրկ են, ու ինչքան էլ հզոր լինի իրենց գրիչը, սեփական անձի հանդեպ վախը չի թողնում լրիվ անկեղծ լինել...
Ապրես ու միշտ գրես:

Ծով
24.01.2008, 14:02
Նույն շարքից, բայց ավելի թարմ: Սկիզբը գրվել է անգլերեն, հետո թարգմանեցի ու շարունակեցի:

Բերանդ փակի՛ր

Ձեռքս պինդ բռնիր
Ու պարդ սկսիր,
Մի՞թե քեզ ճնշող
Անողոք ստվերդ չեմ:
Մի՞թե մղձավանջիցդ
Փախած հրեշը չեմ:
Բերանդ փակի՛ր ու մի՛ ժպտա:

Լեզուդ սեղմիր
Ափերիդ մեջ,
Մի՞թե մոռացված,
Ու կուլ գնացած
Բառերդ չեմ,
Մի՞թե դեռ գործող,
Բայց արդեն խզվող
Ձայնալարդ չեմ:
Բերանդ փակի՛ր և մի՛ խոսիր:

Վրձինդ վերցրու,
Անտառներ ստեղծիր,
Մի՞թե գունատված,
Վաղուց չորացած
Կանաչ ներկդ չեմ,
Մի՞թե ցեխոտված,
Թաց կտավդ չեմ:
Բերանդ փակի՛ր ու մի՛ երազիր:

Առավոտ եկավ,
Ճպուռդ մաքրի՛ր,
Ուղեղդ սրբիր,
Մի՞թե ժանգոտված,
Բայց դեռ զրնգուն
Զարթուցիչդ չեմ,
Մի՞թե օդանցքից
Զոռով ներս մտնող
Լույսի շողը չեմ:
Բերանդ փակի՛ր ու մի՛ հորանջիր:
Բյու՛ր, հզոր էր։ Համոզված եմ, որ յուրաքանչյուրը, ով կկարդա, նյարդերով կզգա էս բանաստեղծությունը...շատ իրական էր;)

impression
24.01.2008, 14:14
չես վախենում գրելուց, չես վախենում ուղիղ շարել էն ամենը, ինչ զգում ես, հեռուները չես ընկնում, ոնց կա, հենց էտպես էլ ասում ես, ու կարևորը՝ գրելիս չես վախենում ինքդ քեզնից: Դու անվախ գրող ես, շատ կարևոր մի որակ, որից ոմանք զուրկ են, ու ինչքան էլ հզոր լինի իրենց գրիչը, սեփական անձի հանդեպ վախը չի թողնում լրիվ անկեղծ լինել...
Ապրես ու միշտ գրես:

Բյուր, սա հենց էն էր, ինչը մի ժամանակ ես քեզ պետք է ասեի, երբ համոզում էի, որ Ուշ է-ն շատ հզոր գործ ա ու դու չէիր հավատում: Ուղղակի բառեր չգտա էդ ժամանակ: Ապրես, շատ լավն էր, չնայած, իհարկե, Ուշ է-ն մնում է անփոխարինելի ֆավորիտ ինձ համար…

Հ.Գ. Էրնեկ իմն ըլներ էդ համարձակությունդ... :)

Դեկադա
25.01.2008, 14:54
Բառեր չեմ գտնում արտահայտելու հիացմունքս:Հզոր է.:hands

StrangeLittleGirl
17.08.2008, 02:37
Դառը լուսին,
Անքուն գիշեր
Ու մի բաժակ…
Լիմոնադ:
Խելագարված,
Ան-կապ մտքեր
Ու մարմինս
Քարացած:

Քեզ կծաղրեմ,
Կհայհոյեմ,
Եղունգներս
Ուսիդ վրա
Կդաջեմ:

Կմռնչաս,
Կկատաղես:
Կշրջվեմ,
Որ չտեսնես.
Ես ըստվեր եմ
Մոլորված:

Կարհամարհեմ,
Հիասթափված
Կշրջվեմ,
Կհեռանամ,
Որ չտեսնես.
Երկու արցունք
Ընկավ ցած:

Ու կդողամ
Երազիս մեջ
Սարսափած:
Ու ես չկամ.
Ես սերիալ եմ
Մոռացված:

Եվ թե մի օր
Հանկարծ հիշեմ.
Դառը լուսին
Ու մի բաժակ
Լիմոնադ,
Գուցե հանկարծ
Վերադառնամ,
Ու համբուրեմ
Դաջվածքդ
Եղունգված:

StrangeLittleGirl
17.08.2008, 03:08
Երկրի վրա կուտակած գանձերս
Փողեղեն չեն:
Երկրի վրա կուտակած գանձերս
Գողացված չեն:
Երկրի վրա կուտակած գանձերիս
Ղադրը չգիտեմ:

Երկրի վրա կուտակած գանձերս
Ցրիվ են եկել:
Երկրի վրա կուտակած գանձերս
Ինձնից խլել են:
Երկրի վրա կուտակած գանձերս
Ինձ հայհոյում են:
Երկրի վրա կուտակած գանձերս
Ինձնից փախել են:

Երկրի վրա կուտակած գանձերս
Կորել են:
Երկրի վրա կուտակած գանձերս
Ընկերներս են:

KT'
18.08.2008, 16:04
բրավո!

StrangeLittleGirl
31.08.2008, 13:34
Կապտած-սևացած,
Դաջված
Ստորին շրթունքս:

Կատուս լուսինը
Մաս-մաս է արել
Ու ընթրիք սարքել:
Եվ հիմա
Երկինքը սև է:

Քեզնից ինձ մնաց
Միայն մի դաջվածք,
Բռնաբարված
Ստորին շրթունքս:

Աստղերը չկան.
Կշտացած կատուս
Հավաքեց, կերավ
Որպես աղանդեր,
Խորը քուն մտավ:
Եվ հիմա
Երկինքը սև է:

Կեղծ արցունքներս
Քեզ հայհոյում են,
Եվ դու կարծում ես,
Թե ես մանուկ եմ
Կամ էլ տունդարձի
Ճամփան որոնող
Շշմած հեթանոս:

Բայց ես հրեշ եմ:
Եվ դեռ
Երկինքը սև է:

Կատուն երազում
Աղբյուր է տեսնում.
Քնելուց առաջ
Մոռացավ խմել:
Բայց թող դիմանա.
Երկինքը սև է:

Մինչև առավոտ
Կախաղանս
Պատրաստ կլինի:
Ես լույս եմ ուզում:
Ափսո՜ս.
Երկինքը սև է:

Վարպետ
31.08.2008, 13:39
Կատուն երազում
Աղբյուր է տեսնում.
Քնելուց առաջ
Մոռացավ խմել:
Բայց թող դիմանա.
Երկինքը սև է:

Մինչև առավոտ
Կախաղանս
Պատրաստ կլինի:
Ես լույս եմ ուզում:
Ափսո՜ս.
Երկինքը սև է:

Բյուր, այ էս տեղից, իմ կարծիքով համը սկսեցիր հանել: Սկզբից պատկերներն այնքան պարզորոշ էին, կարծես իմպրեսիոնիստական մի որեւէ հանճարի նկար էի նայում, հետո սկսեցին աղավաղվել...

StrangeLittleGirl
31.08.2008, 13:43
Հա՛, ես էլ զգացի: Ուղղակի մեջտեղում չուզեցի ցենզուրայից դուրս բառեր օգտագործել, էդ մասը շրջանցեցի:

Վարպետ
31.08.2008, 13:57
Հա՛, ես էլ զգացի: Ուղղակի մեջտեղում չուզեցի ցենզուրայից դուրս բառեր օգտագործել, էդ մասը շրջանցեցի:

Ու շատ իզուր:) Դու մի պոետեսսայի ճանաչում ես, որը հասկացել է, որ պետք չի շրջանցել, քանի որ հակառակ դեպքում անհամություն ա ստացվելու:)

StrangeLittleGirl
31.08.2008, 13:59
Հա՛, դեռ ես նրա չափ ազատ չեմ :( Եթե իմ մասին չլիներ, շատ հանգիստ կգրեի: Բայց սենց… դե մի տեսակ կաշկանդվում եմ:

Վարպետ
31.08.2008, 14:00
Հա՛, դեռ ես նրա չափ ազատ չեմ :( Եթե իմ մասին չլիներ, շատ հանգիստ կգրեի: Բայց սենց… դե մի տեսակ կաշկանդվում եմ:

Դե ուրեմն օգտագործիր մի այնպիսի ալեգորիա, որը փոքրիշատե հուշում տա գոնե: Թե չէ աղբյուրն ու կաղանաը որս են? :D

StrangeLittleGirl
31.08.2008, 14:03
Դե աղբյուրը հենց էդ ալեգորիան ա :D
Կախաղանն էլ… Էդ էլ պարզ կլիներ, եթե դրան նախորդող մի քանի տողը չջնջեի :D

Վարպետ
31.08.2008, 14:04
Դե աղբյուրը հենց էդ ալեգորիան ա :D
Կախաղանն էլ… Էդ էլ պարզ կլիներ, եթե դրան նախորդող մի քանի տողը չջնջեի :D

Դե բա տեսնում ես:))))))

StrangeLittleGirl
08.01.2009, 04:15
Անքուն գիշերվա զառանցանքներ

Քո մեռած հոգին
Սավառնում է դեռ
Իմ երկինքներում:
Կարմի՛ր հրեշտակ,
Դու սև ես արդեն
Երգերից ծնված
Հայհոյանքներում:

Թե հայացք նետես
Թմրած քաղաքին,
Հոտած լուսնի պես
Կծամածռվես:
Իսկ ես արբած չեմ
Անքուն գիշերվա
Զառանցանքներով:

Ու հորանջելով,
Գրիչը ձեռքիս
Ես կհորինեմ,
Գուցե արարեմ
Ածխացած դեմքիդ
Ուրվագծերը:

Բայց չէ՛, կյանք չեմ տա,
Իմ սև՛ հրեշտակ:

****

Եվ շան հաչոցը
քանդեց
Պաշտածդ մեռյալ
լռությունը
Չէ՛, ես էլ չկամ:
Արդեն ձուլվել եմ
Ձմռան գիշերվա
Դառնամանիքին:

***
Աչքերս դարձած
Մի-մի հսկա ժայռ
Թափ են հավաքում
Ու գլո՜ր-գլո՜ր…
…Բայց սա պատրանք է,
Իմ ճամփան՝ հարթ,
Սառցապատ, երկար
Ձմռան գիշերը:

Աչքերս՝ կանգուն
Ամուր, անկոտրում
Սպասում են, թե երբ
Մի նոր պատմություն՝
Սուտ ու հորինված,
Քիմքիս՝ հաճելի
Օրոր կերգի,
Ու ժայռեր դարձած
Հոգնած աչքերս
Կփափկեն դարձյալ,
Ու դանդա՜ղ-դանդա՜ղ
Գիշերը նրանց
Ինձնից կխլի:

Իսկ երազիս մեջ
Լուսաբացը
Արձակուրդ է գնացել:

Ծիծաղու՞մ ես:

StrangeLittleGirl
06.02.2011, 00:14
Կես վայրկյան

Խեցիս ամուր է,
երկաթե
Ներսում՝ լպրծուն
մարմինս:

Երգիր, իսկ ես
Կկծկվեմ
Կանչիր, իսկ ես
Թաքուն
Գլուխս դուրս
Կցցեմ:

Ու տեսնեմ
Ներբանիդ
Մուգ շվաքը,
Խցկվեմ ներս,
Շունչս
(Խխունջներն ունե՞ն)
Պահեմ:
Կես վայրկյան, ու
Ճըրթ-ճըրթ
Խեցիս
Չկա:
Լղոզվել եմ
Ասֆալտին:

Էս տարի
Անձրևը շատ էր:
Խխունջները՝
Նագլի:

StrangeLittleGirl
19.07.2011, 00:05
(հունիսի սկզբերին եմ գրել)

Անքնություն

Մտքերս
Գլխիս ներսում ճանճի պես
Բզզում են.
Մի չստիկ չունեմ
Գանգիս ոսկրերին
Ծեփելու համար:
Ուղեղ չունեմ.
Դատարկ խոռոչը
Ու մի ճանճ մտքեր:

Մարմինս
Գալար-գալար-գալարվում է
Ու տոթ է
Օգոստո՞ս:
Պատուհանից թարմ օդը
Վախեցած փախավ.
Էս ո՞վ էր էս
Գիժը:

Մազերս
Ոնց որ պարազիտ
Կամ էլ ամռանը
Մոծակների պես
Մերթ մի ուսս, մերթ մյուսը
Կծմծում է,
Ասել կուզի՝ արյունս
Դարձավ սնունդ:

Լուսնոտի պես
Հպվում եմ
Դարպասներին ու
Սառնությունից ուշքի գալիս:
Անձրև չկա,
Երեսս
Թաց է:

h_jak
19.07.2011, 08:39
Դառը լուսին,
Անքուն գիշեր
Ու մի բաժակ…
Լիմոնադ:
Խելագարված,
Ան-կապ մտքեր
Ու մարմինս
Քարացած:

Քեզ կծաղրեմ,
Կհայհոյեմ,
Եղունգներս
Ուսիդ վրա
Կդաջեմ:

Կմռնչաս,
Կկատաղես:
Կշրջվեմ,
Որ չտեսնես.
Ես ըստվեր եմ
Մոլորված:

Կարհամարհեմ,
Հիասթափված
Կշրջվեմ,
Կհեռանամ,
Որ չտեսնես.
Երկու արցունք
Ընկավ ցած:

Ու կդողամ
Երազիս մեջ
Սարսափած:
Ու ես չկամ.
Ես սերիալ եմ
Մոռացված:

Եվ թե մի օր
Հանկարծ հիշեմ.
Դառը լուսին
Ու մի բաժակ
Լիմոնադ,
Գուցե հանկարծ
Վերադառնամ,
Ու համբուրեմ
Դաջվածքդ
Եղունգված:


Այ էս մեկը դուրս շատ եկավ, եվրոպական էռոտիկա կար մեջը.

StrangeLittleGirl
04.08.2011, 23:31
Շնորհակալ եմ
Ցյուրիխում քրտնած,
Պոլերը մաշած
Մարմնիս
Նայելու համար:

Շնորհակալ եմ
Ամառվա շոգին
Սևանոտ ձեռքերդ
Այրված ուսերիս
Դնելու համար:

Շնորհակալ եմ
Ուղղակի:

StrangeLittleGirl
02.07.2012, 02:51
էս մեկը նոր գտա կոմպիս մեջ :D ինձ բացել ա, չգիտեի, որ Հայ-լայնին ձոնած տողեր էլ ունեմ


Վինամպս դարդից կախվեց:
Չդիմացավ
Հայ-լայնի
Չեմուչումներին:
Վինամպս
Ինետի հետ
Կապ չունի:
Բայց դարդից
Կախվեց:

Ժամը հազարին
Կինոս
Չի քաշում:
Հոգնել եմ
Հայ-լայնին
Քրֆելուց:

Մտա Ֆեյսբուք
Թազա ստատուս
Մինչև
Հայ-լայնը
Կինոյիս վերջին
Րոպեները
Կթսի:

Թըս-թըս,
Հայ-լայն,
Քնել եմ ուզում:
Հիմա որ զանգեմ,
Կասես՝
Վաղը մասնագետը
Կգա:

Ֆեյսբուքում՝
Թազա ստատուս:
Գոնե մարդ-մուրդ
Զրից անի:
Մինչև Հայ-լայնը
Քըստ-քըստ
Կինոս կքաշի:

Baltazar
05.08.2012, 01:18
Հետաքրքիր ոճով են գրված

Nimra
05.08.2012, 06:16
էս մեկը նոր գտա կոմպիս մեջ :D ինձ բացել ա, չգիտեի, որ Հայ-լայնին ձոնած տողեր էլ ունեմ


Վինամպս դարդից կախվեց:
Չդիմացավ
Հայ-լայնի
Չեմուչումներին:
Վինամպս
Ինետի հետ
Կապ չունի:
Բայց դարդից
Կախվեց:

Ժամը հազարին
Կինոս
Չի քաշում:
Հոգնել եմ
Հայ-լայնին
Քրֆելուց:

Մտա Ֆեյսբուք
Թազա ստատուս
Մինչև
Հայ-լայնը
Կինոյիս վերջին
Րոպեները
Կթսի:

Թըս-թըս,
Հայ-լայն,
Քնել եմ ուզում:
Հիմա որ զանգեմ,
Կասես՝
Վաղը մասնագետը
Կգա:

Ֆեյսբուքում՝
Թազա ստատուս:
Գոնե մարդ-մուրդ
Զրից անի:
Մինչև Հայ-լայնը
Քըստ-քըստ
Կինոս կքաշի:
:handsլանվ էր, իսկական բողոքի ճիչ:yahoo:D

StrangeLittleGirl
12.08.2012, 21:16
Վայ, էս թեմայում քոմենթողներ էլ կան :)) Ինչ հավես ա, լրիվ չեմ արհամարհվել

StrangeLittleGirl
21.10.2012, 23:00
Ցուրտը
Ոսկրերս
Շոյում է
Հանդա՜րտ,
Գեղեցիկ,
Ու հետո
Կատաղած
Դաղում է:

Կծկվում եմ,
Եվ ոչինչ այլևս
Չի տաքացնում:
Վաղը երևի
Ձյուն գա:
Իսկ ես կարծում էի՝
Աշնանն եմ ծնվել:

Ու փաթաթվում եմ
Երևաններից եկած
Բրդե շալի մեջ,
Իսկ տակից՝
Ոչինչ:
Սառած եմ:

Ե՞րբ ես գալու,
Որ մերկ մարմինս
Քեզնով տաքացնես:

Dayana
21.10.2012, 23:47
Դուրս եկավ, Բյուր, հատկապես աշնան մասը: Իսկ եթե ավելի լուրջ, մի տեսակ ոնց որ դու գրած չլինես, ավելի ճիշտ դու, բայց մի քանի տարի հետո: Իսկապես լավն ա:

dvgray
22.10.2012, 06:13
առաջին մասում սկանդինավյկան-նորվեգա-ֆիննական ձմեռ ու սաունա... կապված դաղելու հետ: մերկ մարմին, ու սառը ու պառ...
երկրորդ մասը: սպասում, անտանելի երկար
վերջի մասում... բավականին սյուռեալիստական-բունյուելական սցենարներ եկան անցան առջևս: մանավանդ բրդի շալից սկսած ու մինչև վերջ:

StrangeLittleGirl
22.10.2012, 20:08
առաջին մասում սկանդինավյկան-նորվեգա-ֆիննական ձմեռ ու սաունա... կապված դաղելու հետ: մերկ մարմին, ու սառը ու պառ...
երկրորդ մասը: սպասում, անտանելի երկար
վերջի մասում... բավականին սյուռեալիստական-բունյուելական սցենարներ եկան անցան առջևս: մանավանդ բրդի շալից սկսած ու մինչև վերջ:
Սկանդինավյան ձմեռը լավ ես բռնացրել :) բայց սաունան մտքովս չէր անցել: Հետաքրքիր ա :)

StrangeLittleGirl
11.03.2014, 23:15
Էսօր կոմպս էի փորփրում, հանկարծակի սա գտա, նենց մի տեսակ օտար էր, ոնց որ ես գրած չլինեի: Ոնց որ համ էլ կիսատ ա, բայց դնեմ ստեղ, թող չկորի:

Կարոտում եմ այրող արևը
Ու մեր զբոսանքը Երևանի շոգին
Կկոցված, հայացքիցս փախչող աչքերդ
Ու քրտինքդ հոգնած ճակատիդ:
Կարոտում եմ ձայնդ, որ մոռացել եմ,
Որ այլևս չի զնգում հեռուներից,
Կարոտում եմ կատակներդ ու կներեսդ,
Թե՝ հո չնեղացա՞ր ինձնից:
Կարոտում եմ անսպասելի մուտքդ,
Ու ձեռքսեղմումը՝ ցտեսություն,
Կարոտում եմ հեռացող պատկերդ,
Ու հույսերս՝ մինչ հանդիպում:

StrangeLittleGirl
28.11.2014, 20:42
Վերջին խզբզանքներս էլ ավելացնեմ ստեղ, թող մի տեղում լինեն: :)

Կինոյի աղջիկը

Կինոյի աղջիկը
Հեծանիվը կշպրտեր
Ու կվազեր կինոյի տղային
Ընդառաջ:
Կգրկեին իրար կամ նույնիսկ
Կհամբուրվեին:
Ու կինոն
Կվերջանար:

Բայց ես կինոյի աղջիկը չեմ,
Ոչ էլ դու՝ կինոյի տղան:
Հետ նայեցի երկա՜ր, շատ երկա՜ր,
Իսկ դու տեղումդ քարացած
Ժպտացիր:

Հետո նստեցի հեծանիվս
Ու սլացա նոյեմբերի
Տաղտուկ անձրևի մեջ:
Մեր կինոն
Նոր է սկսվում:

StrangeLittleGirl
28.11.2014, 20:45
Ինձ բարձն է մնում միայն

Արցունքներս կուլ տալով
Օրորովող տերևների միջով
Մութ փողոցներն անցնելով
Սեղմում եմ բռունցքներս
Սեղմում եմ ատամներս
Սեղմում եմ աչքերս
Ու տուն վազում.
Ինձ բարձս է սպասում:

Դու ունես նախկինիցդ մնացած
Փափուկ արջուկ, որ
Նրան է հիշեցնում:
Գրկում ես արջուկը ու գիշերները
Լացում:
Խաղալիքդ անձնավորվում
Ու շունչ է առնում:

Ես չունեմ արջուկ,
Չունեմ նախկիններ
Ինձ միայն բարձն է մնում:

StrangeLittleGirl
20.01.2015, 01:46
Մանրից վերջին մի ամսվա էղած-չեղածը սկսեմ հավաքել ստեղ:

Ծփիների տակ

Ես այստեղ եմ արդեն. «Ծփիների տակ»
Հիշու՞մ ես Պլաթի բանաստեղծությունը:
Մենք պիտի սրճեինք «Ծփիների տակ»
Դեկտեմբերյան այն ցուրտը օրը, երբ
Ժամանակ պիտի սպանեիր
Այն «կիսընկերոջ» հետ:

Պիտի պատմվածքը սևագրեինք,
Պիտի իմ մտքին քոնն ավելանար, քոնին՝ իմը
Պիտի թաքուն զրույցներ լսեինք
Կողքի սեղաններից
Ու պիտի դրանք
Երկխոսություններ դարձնեինք:
Պիտի տպագրության պլաններ կազմեինք,
Պիտի ոգևորվեինք, ուրախանայինք, ծիծաղեինք
Երազեինք, միմյանց աչքերի մեջ նայեինք,
Շնորհակալեինք, որ իրար ունենք,
(ինչպես անում էինք սովորաբար):

Բայց դեկտեմբերյան այն գորշ օրը
Դու ժամանակ չունեիր
Ու հեռացար շենքից՝ թողնելով ինձ
Հարցերով, վերքերով ու ցավով պատված:
Գնացիր «ժամանակ սպանելու» այնտեղ,
Որտեղ էմոցիաներ չկան:

Եվ եկել եմ ես «Ծփիների տակ» մենակ
Եկել եմ մի լավ գրքով ու բլոկնոտով,
Մինչ դիմացի մայթին վարպետը
Հեծանիվս է նորոգում:
Տեսնես ներսը նորոգող
Վարպետներ չկա՞ն:

StrangeLittleGirl
11.06.2015, 20:17
Ճանճը

Փոքրացել,
Նվազել,
Մի ճանճ ես դարձել,
Ու բզզում ես
Գանգիս ներսում:

Բզզում ես գիշերվա կեսին,
Վաղ առավոտյան՝
Զարթուցչից առաջ,
Բզզում ես բլոգում,
Բզզում ես դրսում,
Իսկ ես
Քեզ չեմ լսում:

Ճանճասպանը ձեռքիս
Վազում եմ,
Դու պտտվում, պտտվում
Ու չես բռնվում:
Կամ գուցե հասնում եմ, ու
Ճըլըթ,
Խփել չեմ ուզում:

Հանգիստ թող ինձ,
Խնդրում եմ:

StrangeLittleGirl
19.06.2015, 21:24
Ինչպես հաղթահարել տագնապը

Քինդլս լցրել եմ
«Ինչպես հաղթահարել տագնապը» տիպի
Անլուրջ գրքերով:
Ու կռվում եմ, կռվում եմ, կռվում:
Ձեռքերս
Դողում են
Իմ կամքով:
Գիտեմ.
Հենց կանգնեմ,
Տագնապը կգա,
Ցավը կգա,
Ու կուզեմ գոռալ,
Կուզեմ ստեղններին պինդ-պինդ սեղմելով
Քեզ նամակ գրել,
Մեյլերով գոռալ,
Հայհոյել, թքել,
Տրորել, անգամ
Սպանել:

Բայց սեղմում եմ կոկորդս,
Սեղմում եմ քինդլիս կոճակը
Ու սկսում կարդալ.
«Ինչպես հաղթահարել տագնապը»:

Արածդ դուրդ եկա՞վ: