Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Ինչպե՞ս հրապուրել կանանց

Էջեր : 1 [2]

Rhayader
07.01.2009, 23:52
Ժող, հա, իհարկե պետք ա համբուրվել, հարաբեությունների էտիկա ու այլ բաներ սովորել, բայց դա ձևանալու հետ հո կապ չունի:

Kita
07.01.2009, 23:53
իմ համեստ կարծիքով էլ հրապուրելն ու "հետևից ընկնելը" նույն բանը չեն :)

դե... չափազանց ազատամտության դեպքում չես հասցնի հրապուրել.... կխեղդես, կթողնես :D:D /հանեք ինձ էս թեմայից :D/

Լիլիս հետ դե համաձայն եմ:)
Համ էլ ես թեմայից մի հատ թռի:angry
Կուկ ջան ոնց չեմ սիրում, որ սենց մեծամիտ խոսում են:)
Հրապուրելն են հրապուրվելու ընթացքում է ստացվում:)
Եկեք թեմա բացենք ինչպես հրապուրել տղամարդուն:D

*e}|{uka*
08.01.2009, 00:13
Ես չեմ խեղդում, 7-8 տարվա ստաժ ունեմ, զոհեր չեն եղել: ՀԱյտերն ընդունվում են:))

:o:o Մեղա , մեղա՜....

Ո՞վ կարա, աչքի մեկ թարթումով հրապուրել կնոջը :D

Աբելյան
08.01.2009, 00:13
էս գործում մենակ մի բան կասեմ սկզբի համար՝ լավ համբուրվել սովորեք....
որ սովորացնող ըլնի, կսովորենք

impression
08.01.2009, 00:15
որ սովորացնող ըլնի, կսովորենք

մերսի իհարկե վստահության համար, /:D/ բայց կներես, Հայկո ջան, ես փասս :oy

Աբելյան
08.01.2009, 00:21
ո՞վ ինձ սովորացնի ամիսը 20000 դրամով :B
լավ մտածեք
օդից փող ա

Հայկօ
08.01.2009, 00:30
ո՞վ ինձ սովորացնի ամիսը 20000 դրամով :B
լավ մտածեք
օդից փող ա

Սխալ առաջարկ:

Հայկո՛ ջան, իրիկվա կողմերը Մալաթիաներում լիքը նենց աբրանքներ կլինի, որոնք ամիսը 200 դրամով էլ դեմ չեն լինի սովորացնելուն :angry:[;):

Աբելյան
08.01.2009, 00:31
Սխալ առաջարկ:

Հայկո՛ ջան, իրիկվա կողմերը Մալաթիաներում լիքը նենց աբրանքներ կլինի, որոնք ամիսը 200 դրամով էլ դեմ չեն լինի սովորացնելուն :angry:[;):
:[
լավ, աչքիս ես դասերս սովորեմ :8

Kuk
08.01.2009, 00:32
Կիտ, մեծամտությունս ցույց կտա՞ս`որտեղ եմ արտահայտել:

Հ.Գ. Ովքեր ինձ ուղղված որևէ բան են ասում, խնդրում եմ` կամ մեջբերեք գրառումս, կամ նշեք նիկս: Թեչէ վախենալով հետևից խոսալու նման մի բան ա ստացվում: Կոնկրետ ոչ ոքին ուղղված չի ասածս, եթե հստակ իմանամ մեկը տենց ա գրել, կպատասխանեի հենց իրան, քանի որ վստահ չեմ, զգուշացնում եմ:

Enigmatic
08.01.2009, 00:36
էս գործում մենակ մի բան կասեմ սկզբի համար՝ լավ համբուրվել սովորեք....

հա իրոք էտ չափազանց կարևորա լավ համբուրվելը,եթե չստացվեց անկախ ամեն ինչից թե ինչքան լավնա տղեն կամ աղջիկը կարա հիասթափացնի շատ հեշտ

Kuk
08.01.2009, 00:44
էս գործում մենակ մի բան կասեմ սկզբի համար՝ լավ համբուրվել սովորեք....

Լիլ, բայց ստեղ հլը որոշում ենք, թե ոնց ա պետք հրապուրել, դու արդեն համբուրվելուն հասար, ես էլ հեսա չեմ դիմանա կսկսեմ սեռական հարաբերություններից խորանալ:)) Դե վատ չի լինի, որ համբուրվելուց բացի նաև գեղեցիկ սեռկան ակտ իրականացնելուն պատրաստ լինեն չէ՞:D
Ասածս ինչ ա` սպասի մի հատ հրապուրենք, հետ կհամբուրենք էլ, կքնենք էլ, կարթնանանք էլ, դասի էլ կգնանք..:D

impression
08.01.2009, 01:33
վայ ինչ խոխմա, մի հատ պատկերացրեք էլի ոնց եք տղուն համբուրվել սովորացնում :D
ջանիկ, բերանդ ոչ էդքան լայն, լեզուն մինչև ծնկները կախելը պարտադիր չի....
մեռաաաաաաաաա :D

Vaho
08.01.2009, 01:51
Տենաս կանայք ինչ կանեն՞ տղամարդկանցը հրապուրելու համար:think

Ուլուանա
08.01.2009, 23:21
Մոդերատորական։ Որոշ անլուրջ գրառումներ ջնջվել են, մի շարք գրառումներ տեղափոխվել են «Համբույր» (http://www.akumb.am/showthread.php?t=1405&page=7) թեմա։
Բոլորին խնդրում եմ չմոռանալ, որ այս թեման համբույրի մանրամասները քննարկելու համար չէ, հետևաբար այսուհետև այդպիսի գրառումներն արեք համապատասխան թեմայում։

One_Way_Ticket
04.04.2009, 22:46
Գնում եք սպորտային խանութ, վերցնում եք 3 կիլոգրամանոց գանտել և դրանով բարձրանում եք ավտոբուս։ Մոտենում եք ձեզ դուր եկած աղջկան և "պատահաբար" գցում գանտելը նրա ոտքին։ "Վաաայ, էս ինչ արի, կներեք, ․․․" բացականչելով՝ վարորդին խնդրում եք կանգնեցնել ավտոբուսը և աղջկան գրկած իջեցնում եք։ Նստում եք տաքսի, աղջկան հարցնում եք ուր տանել՝ տուն թե հիվանդանոց։ Եթե խնդրում է միանգամից դիահերձարան, նշանակում է գանտելի ծանրությունը լավ չէիք ընտրել։ Տանում եք աղջկան ուր որ ուզում է և գնում եք խանութ ավելի թեթև գանտելի հետևից։ Եթե խնդրում է հիվանդանոց տանել, ամեն ինչ լավ է։ Խնդրում եք վարորդին գնալ դեպի մոտակա հիվանդանոց։ Ճանապարհին կարելի է աղջկա հետ մի քանի խոսք փոխանակել, անունը իմանալ։ Իմացեք նաև տան հեռախոսի համարը, ինքներդ զանգահարեք, ծնողներին տեղյակ պահեք, ներողություն խնդրեք։ Հետագա օրերին այցելեք աղջկան հիվանդանոց, ծաղիկներ ու մրգեր տարեք։ Ավելի մոտիկից կծանոթանաք։ Դուք իրավիճակի մեղավորն եք, և աղջիկը նման ուշադրությունը կընդունի ավելի անկաշկանդ, քան այլ դեպքերում։ Այսպիսով, դուք հենց ծանոթության սկզբից ձեզ ցույց կտաք որպես ապահով և հոգատար տղամարդ և լավ ֆունդամենտ կստեղծեք հարաբերությունների հետագա զարգացման համար։

Rhayader
04.04.2009, 23:51

Հարաբերություններ՝ հենված միջին ու ծանր մարմնական վնասվածքների առաջացրած ցավային շոկի վրա, որի հաշվին նա չի նկատի տղայի երկինքը կրծող սուլթաններն ու «Սիս-Մասիս» մակնիշի քիթը, ինչպես նաև «Մի՛ ծեծեք ինձ թաց տրուսիկով» սանրվածքը:D:D:D

Miki
30.04.2009, 00:54
հա՜, էդ հաստա՛տ...
կանայք շատ են օգտագործում էդ սարսափելի զենքը տղամարդկանց դեմ...
նույիսկ ամենափորձառու տղամարդիկ 100 անգամ դիմանում են.... ու... 101-րդ -ին կոտրվում... ինչ արա՜ծ,...էդ էլ մեր՝ թույլ էակներին պաշտպանող բնազդն ա արթնանում...

համամիտ եմ, բայց դե մի անգամ երկու անգամ, բա հետո ՞ :P

Miki
30.04.2009, 00:59
լիովին համամիտ եմ քեզ հետ Անուկ... …

Miki
30.04.2009, 01:02
Կատարյալ էր ասված: Ծիծաղելի է նաև այս հարցին պատասխան փնտրելը...Կանայք բոլորը տարբեր են ու տարբեր են նրանց նախասիրությունները:
Արեք այն, ինչ ասում եք, ասեք այն, ինչ անելու եք, միշտ իմացեք ինչ եք ցանկանում, եղեք հաստատուն ու անդրդվելի, ինքնատիպ...պարզապես ՈւԺԵՂ եղեք ու հարկ է չմոռանալ, որ ամենն ու ամեն ոք անհատական մոտեցում են պահանջում: Սա իմ գուցե և սխալ, բայց սուբյեկտիվ կարծիքն է:
Հեշտ է հրապուրելը, առավել դժվար՝ այն պահպանելն ու զարգացնելը: Ու չարժէ մի կնոջը հաճոյանալու համար դավաճանել ինքն իրեն, շրջապատին, համոզմունքներին...

ապրես շատ լավ էր ասված :B

armena
26.06.2009, 20:27
իմ կարծիքով չկա ինչ-որ բանաձև,որում հստակ կա մի ձև,թե ինչպես հրապուրել կնոջը: Մարդիկ տարբեր են,հազար ու մի ճաշակ կա ու ամեն ինչ էլ հարաբերական է,իսկ եթե ասել կանայք սիրում են այս ինչ տեսակի տղամարդկանց,ինձ թվում է դա սխալ է,որովհետև կանայք ու կանանց ճաշակները շատ տարբեր են:

Գոռ Ջան - Հայ
26.06.2009, 22:19
Ինչպես հրապուրել կանա՞նց

գտնում եք որ էս էն հարցնա, որին պատասխան տվող կարա՞ լինի
չէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէ :B:B

*e}|{uka*
26.06.2009, 22:30
իմ կարծիքով չկա ինչ-որ բանաձև,որում հստակ կա մի ձև,թե ինչպես հրապուրել կնոջը: Մարդիկ տարբեր են,հազար ու մի ճաշակ կա ու ամեն ինչ էլ հարաբերական է,իսկ եթե ասել կանայք սիրում են այս ինչ տեսակի տղամարդկանց,ինձ թվում է դա սխալ է,որովհետև կանայք ու կանանց ճաշակները շատ տարբեր են:

Դե որ տենց ա տենց ա, ուրեմն այն հարցին, թե "Ինչպե՞ս հրապուրել կանանց" կարելի է տալ այսպիսի պատասխան՝ " Էնպես" :

Artgeo
26.06.2009, 22:39
Ես խարիզմայովս եմ հրապուրում :esim

armena
26.06.2009, 22:56
Դե որ տենց ա տենց ա, ուրեմն այն հարցին, թե "Ինչպե՞ս հրապուրել կանանց" կարելի է տալ այսպիսի պատասխան՝ " Էնպես" :

ըհը :B

armena
26.06.2009, 22:57
Ես խարիզմայովս եմ հրապուրում :esim

ինչո՞վ :o

Ungrateful
27.06.2009, 01:49
ինչո՞վ :o

Սրանով... :))

Греческое слово charisma - "божественный дар" пришло в русский язык через французский. Харизма - особая одаренность, исключительность личности в интеллектуальном или духовном отношении. Так, харизматическим называют того, в чьей деятельности проявляются харизма..
ու տենց... :)

Ambrosine
27.06.2009, 02:19
Գնում եք սպորտային խանութ, վերցնում եք 3 կիլոգրամանոց գանտել և դրանով բարձրանում եք ավտոբուս։ Մոտենում եք ձեզ դուր եկած աղջկան և "պատահաբար" գցում գանտելը նրա ոտքին։ "Վաաայ, էս ինչ արի, կներեք, ․․․" բացականչելով՝ վարորդին խնդրում եք կանգնեցնել ավտոբուսը և աղջկան գրկած իջեցնում եք։ Նստում եք տաքսի, աղջկան հարցնում եք ուր տանել՝ տուն թե հիվանդանոց։ Եթե խնդրում է միանգամից դիահերձարան, նշանակում է գանտելի ծանրությունը լավ չէիք ընտրել։ Տանում եք աղջկան ուր որ ուզում է և գնում եք խանութ ավելի թեթև գանտելի հետևից։ Եթե խնդրում է հիվանդանոց տանել, ամեն ինչ լավ է։ Խնդրում եք վարորդին գնալ դեպի մոտակա հիվանդանոց։ Ճանապարհին կարելի է աղջկա հետ մի քանի խոսք փոխանակել, անունը իմանալ։ Իմացեք նաև տան հեռախոսի համարը, ինքներդ զանգահարեք, ծնողներին տեղյակ պահեք, ներողություն խնդրեք։ Հետագա օրերին այցելեք աղջկան հիվանդանոց, ծաղիկներ ու մրգեր տարեք։ Ավելի մոտիկից կծանոթանաք։ Դուք իրավիճակի մեղավորն եք, և աղջիկը նման ուշադրությունը կընդունի ավելի անկաշկանդ, քան այլ դեպքերում։ Այսպիսով, դուք հենց ծանոթության սկզբից ձեզ ցույց կտաք որպես ապահով և հոգատար տղամարդ և լավ ֆունդամենտ կստեղծեք հարաբերությունների հետագա զարգացման համար։
գանտելի պահանջարկը կաճի :D

Maytane
07.10.2009, 14:45
այոոո ....
30 տարի ուսումնասիրելով մարդու հոգեբանությունը Զ. Ֆրոյդը ասեց, որ չկարողացավ պատասխանել մի հարցի > > ինչ է ուզում կինը?
Դա այն հարցն է, որն առաջանում է ցանկացած տղամարդու մոտ, դա միավորում է աշխարհի բոլոր տղամարդկանց:
Հատկապես այդ հարցը առավել սրվում է երիտասարդ տարիքում:Բայց հետո, որպես օրենք, տղամարդը մոռանում է նրա մասին ու հեռանում նրանից- այդպիսին է կյանքը. մարդը չի կարող անվերջ տանջի ինքն- իրեն մի հարցով, որի պատասխանը չի գտնում:

կինը առաջի հերթւն ուզումա որ միշտ ուշադրության կենտրոնում լինել, որ իրան սիրեն ոչ թե ախղան նրա զգացմունքների և նրա հետ...

ու համաձայնեմ նրա հետ որ երբեք չպետքե ուրիշի դեր խաղան տղամարդիք կանանաց ««աղջիկներին»» հրապուրեկու համար. քանի-որ հետո աղջիկը ում կսիրի ուով կհրապուրվի դերասանով թե իրական անձով՛՛՛՛՛՛.:think

Maytane
07.10.2009, 14:50
Գնում եք սպորտային խանութ, վերցնում եք 3 կիլոգրամանոց գանտել և դրանով բարձրանում եք ավտոբուս։ Մոտենում եք ձեզ դուր եկած աղջկան և "պատահաբար" գցում գանտելը նրա ոտքին։ "Վաաայ, էս ինչ արի, կներեք, ․․․" բացականչելով՝ վարորդին խնդրում եք կանգնեցնել ավտոբուսը և աղջկան գրկած իջեցնում եք։ Նստում եք տաքսի, աղջկան հարցնում եք ուր տանել՝ տուն թե հիվանդանոց։ Եթե խնդրում է միանգամից դիահերձարան, նշանակում է գանտելի ծանրությունը լավ չէիք ընտրել։ Տանում եք աղջկան ուր որ ուզում է և գնում եք խանութ ավելի թեթև գանտելի հետևից։ Եթե խնդրում է հիվանդանոց տանել, ամեն ինչ լավ է։ Խնդրում եք վարորդին գնալ դեպի մոտակա հիվանդանոց։ Ճանապարհին կարելի է աղջկա հետ մի քանի խոսք փոխանակել, անունը իմանալ։ Իմացեք նաև տան հեռախոսի համարը, ինքներդ զանգահարեք, ծնողներին տեղյակ պահեք, ներողություն խնդրեք։ Հետագա օրերին այցելեք աղջկան հիվանդանոց, ծաղիկներ ու մրգեր տարեք։ Ավելի մոտիկից կծանոթանաք։ Դուք իրավիճակի մեղավորն եք, և աղջիկը նման ուշադրությունը կընդունի ավելի անկաշկանդ, քան այլ դեպքերում։ Այսպիսով, դուք հենց ծանոթության սկզբից ձեզ ցույց կտաք որպես ապահով և հոգատար տղամարդ և լավ ֆունդամենտ կստեղծեք հարաբերությունների հետագա զարգացման համար։

եթե պիտի սկզբից իրեն ետպիսին ցույց տա ու հոտո իրականում այդպիսին չլինի , աըսինք դեր պիտի խաղա, ես կնախընտրեմ ինձ թողնի պողոցի մեջտեղը,,, կամ հենց երթուղային տաքսի մեջ.... :ok ինձ դերասան պետք չի ու ոչմեկին ոչ տղամարդուն ոչ էլ կնոջը.

ministr
07.10.2009, 16:32
Բռնում ես... ու հրապուրում ես :D:D

Tyler
07.10.2009, 20:02
կինը առաջի հերթւն ուզումա որ միշտ ուշադրության կենտրոնում լինել, որ իրան սիրեն ոչ թե ախղան նրա զգացմունքների և նրա հետ...
Մենակ ուշադրության կենտրոնում պահելով ու անդադար էդ ուշադրությունցը ցույց տալով տղան ոչ միայն ոչ մի բանի չի հասնի, այլ լրջորեն կքչացնի իր շանսերը ;) Որովհետև ինչքան շատ ա աղջիկը համոզված լինում, որ տղան "լրիվ իրանն ա", էնքան վատ:

*e}|{uka*
08.10.2009, 22:40

Ինչու՞ : :8

Ուլուանա
08.10.2009, 22:43
Ինչու՞ : :8
Դե, էն առումով, որ էդ դեպքում մեծանում է տղայի՝ «զալատոյ զապասի» կարգավիճակում հայտնվելու հավանականությունը։ Բայց դե, վերջիվերջո, նույնը կարող է նաև աղջկա դեպքում լինել։

Dayana
08.10.2009, 22:44
Ինչու՞ : :8

Ըստ ավանդույթի, այդ դեպքում աղջիկը ոչ ուղիղ իմաստով նստում է տղայի գլխին, իսկ թե հետո ինչ է լինում, անկեղծ ասած չգիտեմ, ես բարձրությունից վախենում եմ: :))

Իսկ եթե փորձենք ավելի լուրջ մոտենալ էս հարցին, ապա կանանց հրապուրելու և նրանցից հրապուրվելու կարիք ի սկզբանե չի լինում: Եթե մարդը հակված է հրապուրվել դիմացինով, ապա նրան արհեստական ոչինչ պետք չի:

*e}|{uka*
08.10.2009, 23:14
Հմմմմ... հա դե եթե տղան այնքան չկա, որ թույլ տա աղջկան նստի իր իսկ գանգատուփի վրա, յուրաքանչյուր աղջիկ էլ կնստի// ինչի պիտի չնստի որ// :

Իսկ այն, երբ գիտակցում ես, որ քո սիրած էակը լրիվ քոնն է.... դրանից լավ բան չկա, մեկ էլ չամիչով բուլկին ա : :D

Ֆոտոն
08.10.2009, 23:47
Որովհետև ինչքան շատ ա աղջիկը համոզված լինում, որ տղան "լրիվ իրանն ա", էնքան վատ:

:o Ու մարդ կա, որ էսպես ա մտածո՞ւմ:
Էդ սիրո հետ կապ ունի՞: :8

Կանանց հրապուրելու համար պետք է լինել տղամարդ: Դե էն կանանց համար, որ նախընտրում են տղամարդկանց: Տղամարդ ասածն էլ տարբեր մարդկանց մոտ տարբեր ձև է սահմանվում, ըստ դրա էլ կանայք և տղամարդիկ իրար գտնում են:

Ուլուանա
08.10.2009, 23:49

Ինձ թվում է՝ էս թեման ընդհանրապես շատ քիչ կապ ունի սիրո հետ... «Հրապուրել» բառը, համենայնդեպս, ինձ համար ասոցիացվում է ավելի շուտ անլուրջ, մակերեսային ֆիզիկական ձգտումների հետ, քան սիրո։

Չամիչ
09.10.2009, 00:03
Սովորաբեր մենք հրապուրվում ենք նրանցով, ովքեր շատ քիչ են մտահոգված մեզ դուր գալու խնդրով::)

Ուլուանա
09.10.2009, 00:05
Սովորաբեր մենք հրապուրվում ենք նրանցով, ովքեր շատ քիչ են մտահոգված մեզ դուր գալու խնդրով::)
Չէի ասի։ Եթե էդպես լիներ, ոչ մի սրտակեր և/կամ կնամոլ տղամարդ իր նպատակին չէր հասնի։ ;)

Չամիչ
09.10.2009, 00:09
Չէի ասի։ Եթե էդպես լիներ, ոչ մի սրտակեր և/կամ կնամոլ տղամարդ իր նպատակին չէր հասնի։

Սովորաբար, սրտակեր կամ կնամոլ տղամարդիկ մինիմալ ջանքեր են գործադրում կանանց գայթակղելու համար, կանայք իրենք են հեշտությամբ հայտնվում նրանց հմայքի թակարդում::)

Ուլուանա
09.10.2009, 00:12
Սովորաբար, սրտակեր կամ կնամոլ տղամարդիկ մինիմալ ջանքեր են գործադրում կանանց գայթակղելու համար, կանայք իրենք են հեշտությամբ հայտնվում նրանց հմայքի թակարդում::)
Դե, պահանջվող ջանքերի քանակը կախված է նաև կոնկրետ կնոջից։ :))
Ամեն դեպքում քիչ չեն էն դեպքերը, երբ լավ էլ ջանքեր թափելով՝ տղամարդը հասնում է իր ուզածին։

Հայկօ
09.10.2009, 00:12
Սովորաբար, սրտակեր կամ կնամոլ տղամարդիկ մինիմալ ջանքեր են գործադրում կանանց գայթակղելու համար, կանայք իրենք են հեշտությամբ հայտնվում նրանց հմայքի թակարդում::)

Չամիչ ջան, կարող ա՞ սրտակերությունը հորոսկոպով ա լինում: Գիտե՞ս ինչքան ջանքեր պիտի գործադրես՝ կանանց գայթակղելու ու քո հմայքի թակարդը քաշելու համար :D: Էդ մենակ կինոներում ա սերն ու սեքսը առաջին հայացքից լինում :)):

Mephistopheles
09.10.2009, 00:14
բռլյանտի մատանիով… 100% ա

Երվանդ
09.10.2009, 00:19
Չամիչ ջան, կարող ա՞ սրտակերությունը հորոսկոպով ա լինում: Գիտե՞ս ինչքան ջանքեր պիտի գործադրես՝ կանանց գայթակղելու ու քո հմայքի թակարդը քաշելու համար :D: Էդ մենակ կինոներում ա սերն ու սեքսը առաջին հայացքից լինում :)):

Էտ Հայաստանում Հայկո ջան;):B:D

Չամիչ
09.10.2009, 00:19
Չամիչ ջան, կարող ա՞ սրտակերությունը հորոսկոպով ա լինում: Գիտե՞ս ինչքան ջանքեր պիտի գործադրես՝ կանանց գայթակղելու ու քո հմայքի թակարդը քաշելու համար : Էդ մենակ կինոներում ա սերն ու սեքսը առաջին հայացքից լինում :

Իսկ դու գրավելու կամ գայթակղելու ջանքեր կգործադրե՞ս կնոջը հասնելու համար, երբ նա արդեն իսկ տարված է քեզնով, բնական է,որ փորձում ես գրավել նրան,ով առավել քիչ է մտահոգված քեզ դուր գալու խնդրով::)

Հայկօ
09.10.2009, 00:20
Էտ Հայաստանում Հայկո ջան;):B:D

Ըհըն: Ոչ միշտ, բայց՝ հիմնականում: Իրան թանգացնելը հայկական ազգային-ավանդական սպորտաձև ա:

Enigmatic
09.10.2009, 00:35
Ըհըն: Ոչ միշտ, բայց՝ հիմնականում: Իրան թանգացնելը հայկական ազգային-ավանդական սպորտաձև ա:

Հայկ ջան չեն էլ թանգացնում, տղերքը ասում են, տեսար ոնց թռավ գիրկը(ս), ազատամիտ աղջիկ ա:[

Լեո
09.10.2009, 00:41
Հայկ ջան չեն էլ թանգացնում, տղերքը ասում են, տեսար ոնց թռավ գիրկը(ս), ազատամիտ աղջիկ ա:[

Փաստորեն ազատամիտ լինելն էլ ա սպորտաձև (թեթև ատլետիկայի ոլորտից) :8

Ֆոտոն
09.10.2009, 00:46
Փաստորեն ազատամիտ լինելն էլ ա սպորտաձև (թեթև ատլետիկայի ոլորտից) :8

Քանի որ ուրիշ սպորտաձև չկա, որ աղջիկները զբավեն, մասնավորապես հայ աղջիկները, որ հայ տղաները չասեն, մրցումների չեմ թողնում, էդ շորը մի հագի, էդ բաց ա, ամոթ ա... աղջիկները դրանով էլ կզբաղվեն: Դե ավանդական սպորտ է:

Enigmatic
09.10.2009, 00:59
Փաստորեն ազատամիտ լինելն էլ ա սպորտաձև (թեթև ատլետիկայի ոլորտից) :8

Վլադ ջան ինչ լսել եմ էտ եմ ասում, տղեքի ասած բան ա;)

Interdenominational
10.10.2009, 20:09
Չամիչ:Սովորաբեր մենք հրապուրվում ենք նրանցով, ովքեր շատ քիչ են մտահոգված մեզ դուր գալու խնդրով:
Հաստատում եմ: Անձնական փորձից ելնելով: Բայց տարօրինակ բան է ստացվում՝ անտարբերություն - ազդեցություն - հակազդեցություն:8

Ինչպե՞ս հրապուրել կանանց
Գուցե «ինչու՞» հրապուրել…այն դեպքերում, երբ նպատակը արդարացնում է միջոցները, կամ՝ «игра стоит свеч» և այլն…իսկ որտե՞ղ է վերջանում բարոյականության աներևույթ սահմանը…զուտ անհատական, դելիկատ հարց է: :think

progressive
11.10.2009, 11:08
դե եթե մեկդ ասի ոնց ազատվել դրանցից ես էլ կասեմ թե ոնց հրապուրել...

Հակոբ Գեւորգյան
11.10.2009, 12:40
Ի՞նչ են ուզում կանայք

Բազմաթիվ տղամարդկանց համար կինը նման է չինական գլուխկոտրուկի.
Բազմաթիվ դեպքերում նրանց վարքագիծը ոչ-մի իմաստ չունի տղամարդկանց համար:
Մի բան կա, որում ես բացարձակապես վստահ եմ.
Տղամարդ-կին հարաբերություններում կանայք բոլորովին այլ բան են ուզում, քան բազմաթիվ տղամարդիկ:
Բայց ի՞նչ...

Ինձ թվում է
կինը ուզում է մի տղամարդու, ով կարող է ՂԵԿԱՎԱՐԵԼ նրան :

Բոլորովին էլ այդպես չէ. քեզ երեւի հանդիպել են ձվաբջջային պակասով կանայք. նրանց մոտ երբեմն լինում է քո ասած չինական գլուխկոտուկի պահը. բայց դե, նանոտեխնոլոգիաներ օգտագործել ինչ–որ մեկի հանդեպ, դա թանկ է եւ անիմաստ։ Հավատա, չարժի…

Tyler
12.10.2009, 09:07
Իսկ այն, երբ գիտակցում ես, որ քո սիրած էակը լրիվ քոնն է.... դրանից լավ բան չկա, մեկ էլ չամիչով բուլկին ա :
Եթե արդեն սիրած էակն ա՝ հա իհարկե:

Էդ սիրո հետ կապ ունի՞:
Սիրո հետ էդքան էլ չէ, ավելի շատ հրապուրելու պրոցեսի ;)

Ամեն դեպքում քիչ չեն էն դեպքերը, երբ լավ էլ ջանքեր թափելով՝ տղամարդը հասնում է իր ուզածին։
Ըհը, իրա ինքնասիրությունը մի կողմ քցած "պադոշի" նման շարունակում ա: Կարող ա հետո շատ երջանիկ են ապրում, բայց դե :)

Արամ
12.10.2009, 13:51
Արդյո՞ք արժի գոռոզամիտ աղջիկներին գայթակղել հոգեբանական սուպերտեխնոլոգիաներով
Արժի գոռոզամիտ աղջիկներին գայթակղել հոգեբանական սուպերՊոռշԿաեններով:

Arxangelo
12.10.2009, 15:15
Ա.Ս.Պուշկինն ասել է՝
Чем меньше женщину мы любим, тем больше нравимся мы ей

Սլիմ
12.10.2009, 15:19
Ավանդական կտերով:D նրբությամբ , առատաձեռնությամբ, իբր "միամտությամբ", բոլորին հայտնի են էս բոլոր բաները, հետո էլ մի պահ էտ սաղ կտրում էք ու ահա և արդյունքը, պանիկա, շատ սկսում են մտածել ձեր մասին, թե ինչու կար ու հիմա չկա և այլն և այլն:(

Legolas
12.10.2009, 16:23
Ա.Ս.Պուշկինն ասել է՝
Чем меньше женщину мы любим, тем больше нравимся мы ей
ով ով բայց Ասպուշկինից չէի սպասի:o

One_Way_Ticket
12.10.2009, 17:02
Մի աղավաղեք Պուշկինի խոսքերը: Նա ասել է` чем меньше женщину мы любим, тем легче нравимся мы ей.

Երկնային
12.10.2009, 17:14
Երեկ մի ֆիլմ էի նայում, միջի հերոսը մյուսին էս թեմայով խորհուրդ էր տալիս, ու մի նախադասություն ասեց. «Եղիր կրակ, ոչ թե թիթեռ» :)

Լուսաբեր
12.10.2009, 17:39
Կանանց հրապուրել պետք չի, կանայք իրենք կհրապուրվեն :))

Legolas
12.10.2009, 17:59
Մի աղավաղեք Պուշկինի խոսքերը: Նա ասել է` чем меньше женщину мы любим, тем легче нравимся мы ей.
Էտը դռուգոե ձելա:

Երեկ մի ֆիլմ էի նայում, միջի հերոսը մյուսին էս թեմայով խորհուրդ էր տալիս, ու մի նախադասություն ասեց. «Եղիր կրակ, ոչ թե թիթեռ» :)
ուզում ես ստորագրությունդ փոխես?:))

Կանանց հրապուրել պետք չի, կանայք իրենք կհրապուրվեն :))
տենց որ լիներ բոլորը բոլորին կսիրեին:think:D

Ուլուանա
12.10.2009, 18:10
Ըհը, իրա ինքնասիրությունը մի կողմ քցած "պադոշի" նման շարունակում ա: Կարող ա հետո շատ երջանիկ են ապրում, բայց դե :)
Թե դա ինչքանով է ճիշտ կամ ընդունելի՝ ուրիշ հարց է, ես ընդամենը փաստն էի նշել։ ;)

Արամ
12.10.2009, 18:13
հրապուրելը ու գռգռելը նույնա՞

Ուլուանա
12.10.2009, 18:28
հրապուրելը ու գռգռելը նույնա՞
Նույնը չի, ուղղակի առաջինը հանգեցնում ա երկրորդին։

dvgray
12.10.2009, 18:49
հրապուրելը ու գռգռելը նույնա՞

կենդանական աշխարհում նույնն է: Օրինակ շատ տեսակներ որոշակի հաճախականությամբ ձայնային գրգիռներ են արձակում, որոնցից էգերը գրգռվում են: Դա անհրաժեշտ է, որովհետև էգին պետք է որոշակի առումներով "խաբել" մտնել սեռական հարաներությունների մեջ, քանի որ էգը լավ գիտի որ դրան հետևելու է ծանր հղիություն, հետո ծննդաբերություն հետո երեխա պահի մեծացրա: Ով՞ դրա զահլան ունի ;)

Mephistopheles
24.10.2009, 15:11
Մի աղավաղեք Պուշկինի խոսքերը: Նա ասել է` чем меньше женщину мы любим, тем легче нравимся мы ей.

տենց չի… չեմ բոլ'շե ժենշինու մի մեն'շե, տեմ բօլ՛շե մենշե օնա նաս

aerosmith
24.10.2009, 21:36
էս թեման նոր նկատեցի։
կպատասխանեմ միայն մի քանի բառով։

Ուշադրությամբ ինչպես նաև հոգատարությամբ։

Լուսաբեր
24.10.2009, 23:40
տենց որ լիներ բոլորը բոլորին կսիրեին:think:D

Հենց տենց էլ կա, բոլորը բոլորին սիրում են :roll ուղղակի մեկին ավելի շատ, մյուսին/ներին ավելի քիչ :}

Դատարկություն
25.10.2009, 11:05
Դեռ կենդանիների մոտ արուների և էգերի միջև հարաբերությունները շատ բարդ են: Մոնոգամ կաթնասունների մոտ սովորաբար արուն պայքարում է էգի համար, և այդ պայքարը փոխանցվել է նաև մարդու ցեղին, թեև մի փոքր այլ կերպ: Կանայք անգիտակցաբար ընտրում են ոչ թե առավել հոգատարին, ուշադիրին, ավելի սիրով լեցունին այլ նրան ով ավելի ուժեղ է (թե մտավոր թե ֆիզիկապես) ով կարող է խնամել, պաշտպանել և ցույց տալ իր հզորությունը, նա ով հիվանդ չէ, առողջ է ու հզոր ու կարող է լավ սերունդ տալ: Առաջին հայացքից այս ծիծաղելու փաստն է ընդհանուր տեսակի պահպանման գրավականը, բնական ընտրությունը... բայց այժմյան ժամանակներում խախտվում է օրինաչափությւոնը, և որոշ չափով հետզհետե փոխվում է նաև կանանց և տղամարդկանց <դերերը>, գիշատիչ են դառնում կանայք, տղամարդիկ որս: Փաստորեն կանանց սիրտը գրավելու համար պետք է ուժեղ լինել, առողջ ու պիտի ցույց տալ հզորությունը (հզորություն դուք չպատկերացնեք միայն ֆիզիկական)...

Lonely
25.10.2009, 11:30
Ծանոթանալուց չպետք ա ասել "Արի ծանոթանանք", պետք ա չէ ուրիշներից տարբերվել?

Դատարկություն
25.10.2009, 11:33
Ծանոթանալուց չպետք ա ասել "Արի ծանոթանանք", պետք ա չէ ուրիշներից տարբերվել?
Դե հա կանայք իրենք էլ գիտեն որ ուզում ենք ծանոթանալ, ու գիտեն նաև թե ինչ միջոցների ենք դիմելու դրա համար, բայց իրենք ուզում են որ երկար բարակ ծանոթությունը էղնի (դե ինչպես վերևում նշեցի) որ ավելիի արժանիին գտնեն ու իրենց էլ արժեվորեն...

Lonely
25.10.2009, 11:53
Պարտադիր չի... Տես, կանայք գիտեն, որ ուզում ենք ծանոթանալ, իսկ մեզանից շատերը չեն հասկանում, որ կանայք են ուզում ծանոթանան... Իսկ հրապուրելու համար պետք ա լինել հումորով, վստահ, պետք ա մոռանալ ամաչկոտության մասին ու ունենալ հստակ դիկցիա :) ու ամեն ինչ լավ կլինի))

Դատարկություն
25.10.2009, 11:58
Տես, կանայք գիտեն, որ ուզում ենք ծանոթանալ, իսկ մեզանից շատերը չեն հասկանում, որ կանայք են ուզում ծանոթանան...
Դերերը փոխվում են... կանայք չպիտի նախաձեռնեն այլ տղամարդիկ

Իսկ հրապուրելու համար պետք ա լինել հումորով, վստահ, պետք ա մոռանալ ամաչկոտության մասին ու ունենալ հստակ դիկցիա
Համաձայն եմ, բայց ոչ բոլորի մոտա նույնը գործում, վստահ էղնես միանգամից զգացնել տաս էլ ոչ մի հրապուրանք չի օգնի, հումորը շատ օգնում է ճիշտա......

Lonely
25.10.2009, 12:08
վստահ էղնես միանգամից զգացնել տաս էլ ոչ մի հրապուրանք չի օգնի
Դե տես, որ աղջիկն ա "նախաձեռնում")) Դռա համար դու պետք ա տարբերես իրա դուրը եկել ես, թե չէ... այ օրինակ, դու խոսում ես աղջկա հետ, որին չես հավանում ու մի հատ ել խոսում ես նրա հետ, ում հավանում ես, տարբերություն կա չէ ? Իրանց մոտ ել ա տենց

dvgray
25.10.2009, 20:38
պետք ա մոռանալ ամաչկոտության մասին ու ունենալ հստակ դիկցիա :) ու ամեն ինչ լավ կլինի))
չես կարող ասել :)
երբեմն /կարող է և հաճախ/ կնոջը դուր է գալիս մռմռոցով ձայնը: Դա ավելի շուտ վիբրացիոն պրոսեց է: Հայտնի է, որ կնոջը հմայում է /կախարդական հմայիլ ինկատի ունեմ/ կատվի մռմռոցը: Փորձիր ասենք լիֆտի մեջ աևձակել այդպիսի ձայն: Վստահեցնում եմ, որ արդյունքները քեզ կապշեցնեն :o
:)

Mephistopheles
30.10.2009, 01:45
Ժողովուրդ իզուր տեղը ձեզ տանջում եք… բոլոր կանայք էլ ասում են որ սիրում են լուրջ, խելացի, հավասարակշռված, ուշադիր, իրենց դարդերն ու պատմությունները լսող, զգացմունքային, օգնող (տան և բոլոր հարցերում) և այլն և այլն տղամարդկանց… բայց բոլորս էլ գիտենք որ այդպիսի մարդ գոյություն չունի և չի եղել… եթե կա էլ հաստատ գեյ ա…

դուք երբևէ տեսել ե՞ք որ կանայք "վազեն" գիտնականների կամ որևէ ինտելեկտուալի հետևից… ոչ… կարող ա մի հատ երկու հատ ավել չէ… բայց հարուստների, ռոք աստղերի, բարձրաստիճան պաշտոնյաների հետևից հերթ են կանգնում…

… կանայք շատ խելացի և հավասարակշռված էակներ են ուղղակի փայլուն քարերի ու մետաղների նկատմամբ անբացատրելի թուլություն ունեն…

dvgray
30.10.2009, 03:05

տեսել եմ: ու ոչ մի հատ, այլ շատ- ասեմ, որ իմ ընկերակերս բոլոր էլ ունեն չքնաղ կանայք, ու բոլորն էլ "սովորական" ինժեներներ են ;) /ինկատի ունեմ որ ընկերներս են ինժեներներ :))/:

Chuk
30.10.2009, 03:07

Պարզապես ցուցամոլ ու պճնամոլ կանայք ու աղջիկները նման հերթեր կանգնելիս շատ ավելի են աչքի զարնում, քան այն բոլոր համեստ ու հրաշք աղջիկները, ովքեր կարողանում են իրական արժեքները գնահատել :) Ռոմանտի՞կ եմ: Թեկուզ էդպես անվանեք, իրականությունը չի փոխվի:

Ungrateful
30.10.2009, 04:01
Կան, մնացել են նորմալ, լավ հայ աղջիկներ...
Բայց ամեն դեպքում "ժեշտի ցեց" կոչված, իգական սեռի ներկայացուցիչները՝ տոկոսային հարաբերականությամբ՝ ավելի շատ են... կարծում եմ, դա փաստ է:
Ու գնալով ավելի են շատանում:
Իսկ եթե չէք հանդիպել կամ չէք ճանաչել նման մարդկանց՝ բախտավոր եք, մաղթում եմ երբեք չհանդիպել…

Հ.Գ. Իհարկե չէմ կարծում, որ դա կախված է միայն իգական սեռից:

Mephistopheles
30.10.2009, 12:13
Պարզապես ցուցամոլ ու պճնամոլ կանայք ու աղջիկները նման հերթեր կանգնելիս շատ ավելի են աչքի զարնում, քան այն բոլոր համեստ ու հրաշք աղջիկները, ովքեր կարողանում են իրական արժեքները գնահատել :) Ռոմանտի՞կ եմ: Թեկուզ էդպես անվանեք, իրականությունը չի փոխվի:

Չուկ դու անհուսալի ռոմանտիկ ես… Էյնշտեյնը դուզգյունի չկարացավ պսակվի էլ սիրած-միրածի մասին էլ չեմ խոսում, իսկ Միկ Ջագգերը ոտը տնից դուրս չի կարում դնի, կնկտիք վրա են տալիս… զորքով… Վան Գոգին մի հատ կնիկ չգնահատեց…

…իմ իմացած կանայք որ տեղավորվում ա քո ասած "համեստ ու հրաշք" նկարագրի մեջ դա, ողորմածիկ տատս էր, մամաս, քուրս, մեկ էլ կնիկս չնայած նրա վրա կասկածներ կան… հա չմոռանամ, մեկ էլ Ալվարդ Պետրոսյանը

Mephistopheles
30.10.2009, 12:15
տեսել եմ: ու ոչ մի հատ, այլ շատ- ասեմ, որ իմ ընկերակերս բոլոր էլ ունեն չքնաղ կանայք, ու բոլորն էլ "սովորական" ինժեներներ են ;) /ինկատի ունեմ որ ընկերներս են ինժեներներ :))/:

այ այ այ…dvgray… հարևանի կնիկը միշտ էլ սիրուն ա

Kuk
30.10.2009, 13:44
Ժողովուրդ իզուր տեղը ձեզ տանջում եք… բոլոր կանայք էլ ասում են որ սիրում են լուրջ, խելացի, հավասարակշռված, ուշադիր, իրենց դարդերն ու պատմությունները լսող, զգացմունքային, օգնող (տան և բոլոր հարցերում) և այլն և այլն տղամարդկանց… բայց բոլորս էլ գիտենք որ այդպիսի մարդ գոյություն չունի և չի եղել… եթե կա էլ հաստատ գեյ ա…

դուք երբևէ տեսել ե՞ք որ կանայք "վազեն" գիտնականների կամ որևէ ինտելեկտուալի հետևից… ոչ… կարող ա մի հատ երկու հատ ավել չէ… բայց հարուստների, ռոք աստղերի, բարձրաստիճան պաշտոնյաների հետևից հերթ են կանգնում…

… կանայք շատ խելացի և հավասարակշռված էակներ են ուղղակի փայլուն քարերի ու մետաղների նկատմամբ անբացատրելի թուլություն ունեն…

-Բոլոր կանայք ուզում են, որ միայն րենցով զբաղվեն. նրանք կըմբոստանան, նրանք նույնիսկ տասը օր տանել չեն կարող մեծ գործով կլանված տղամարդուն: Ահա թե ինչու կանայք հիմարներին են սիրում: Հիմարը նրանց է տալիս իր ամբողջ ժամանակը, զբաղվում միայն նրանցով, դրանով իսկ ապացուցելով իրենց տիկիններին, որ նրանք սիրված են: Թող հանճարեղ մարդը նրանց տա իր սիրտը, իր ունեցվածքը, բայց եթե նա նրանց չի նվիրում իր ամբողջ ժամանակը, ամենաազնվաբարո կինն էլ չի հավատա, որ նա սիրում է իրեն,-ասեց Բալզակ ձյան:

Սլիմ
30.10.2009, 13:47

Ես չեմ սիրում լուրջ, հավասարակշռված տղամարդկանց, իրանց հետ անհետաքրքիրա;)
Գիտնական կամ ինտելեկտուալ լինելը չի բացառում հարուստ լինելը և հակառակը: Ես չեմ սիրում նաև հարուստ պաշտոնյաներին: Իմ ընկերը ոչ հարուստա , որ ռոք աստղա, ոչ էլ պաշտոնյա, ոչ գիտնական, որ էլ չգիտեմ ինչ, ու երբ ծանոթացել ենք ունեցելա շատ խնդիրներ, թե ֆինանսական, թե այլ, բայց իմ համար էտ ամեն ինչը կապ չի ունեցել, մինչև հիմա ադամանդ կամ ոսկի չի նվիրել , բայց ես իրան սիրում եմ կյանքիցս շատ: Ես սովորական , շարքային իգական սեռի ներկայացուցիչ եմ : Ուղակի տղամարդիկ սիրում են կականց ինչ որ վամպիրային փողասիրական հատկանիշներ վերագրել:

Չէ, էտ էտպես չի, բոլոր զբաղված մարդիկ էլ ժամանակ ունենում են չէ հաց ուտելու, դէ թող շաբաթվա մեջ մի անգամն էլ հաց չուտեն, էտ ժամանակը սիրելի կնոջ հետ անցկացնեն:Իսկ էն ով ասումա սիրում եմ , բայց մի րոպե էլ չունեմ, սուտա, շատ մեծ սուտ, կարա մի օր հիվանդ լինի չէ? Նույն ձևով էլ կարա սիրելիին տեսնի:

Հայկօ
30.10.2009, 13:58
Կանայք սիրում են շինարար տղեքին :8:

Սլիմ
30.10.2009, 14:05
Կանայք սիրում են շինարար տղեքին :8:

Կասեմ ավելինկանայք սիրում են տղեքին: Ինչ կապ ունի շինարար, արվեստագեր, երաժիշտ, մենեջեր, սպորտսմեն: Կարևորը լավ մարդ լինի ու իրա հետ լավ լինի, հանգիստ զգաս քեզ, ինչ որ հարմոնիա լինի::)

Mephistopheles
30.10.2009, 14:14
Կանայք սիրում են շինարար տղեքին :8:
Ես ճարտարապետ եմ...համրյա շինարար

Enigmatic
30.10.2009, 14:21
Իսկ ինձ դուր են գալիս գործարար սոլիդ տղամարդիկ:oy

Mephistopheles
30.10.2009, 14:23
Իսկ ինձ դուր են գալիս գործարար սոլիդ տղամարդիկ:oy

մեռսի....

Ambrosine
30.10.2009, 14:24
Թեման հեչ, բայց հարցումը ամեն ինչ արժի :clean: հարցման արդյունքներն էլ :8

_DEATH_
30.10.2009, 14:31
Թեմայի հարցմանը պատասխանող ֆիլմից հատված:

http://www.youtube.com/watch?v=NBB9TyNVFA0

Enigmatic
30.10.2009, 14:38
Ու, ընդհանրապես, պետք չի էդքան ծայրահեղական մտածել: Էս կյանքում, մանավանդ էս դարում, ամեն ինչն էլ էական ա, թեչէ մեկ-մեկ իրոք շատ ռոմանտիկ կարծիքներ կան, որ հիմա շատ հազվադեպ են պատահում:
Եսիմ, աստված տա ամեն մարդ իր պատկերացրած ամուսնուն կամ կնոջը հանդիպի:

Դեկադա
30.10.2009, 14:52
Մի ամուսնացեք դրամի հետ,ձեզ վրա ավելի էժան կնստի պարտք վերցնելը:)

One_Way_Ticket
30.10.2009, 15:05
Կանայք սիրում են շինարար տղեքին :8:
Ավելի շուստռի կանայք սիրում են շինարար տղեքի աշխատանքը վարձատրողներին :)

Mephistopheles
30.10.2009, 15:07
Ես չեմ սիրում լուրջ, հավասարակշռված տղամարդկանց, իրանց հետ անհետաքրքիրա;)
Գիտնական կամ ինտելեկտուալ լինելը չի բացառում հարուստ լինելը և հակառակը: Ես չեմ սիրում նաև հարուստ պաշտոնյաներին: Իմ ընկերը ոչ հարուստա , որ ռոք աստղա, ոչ էլ պաշտոնյա, ոչ գիտնական, որ էլ չգիտեմ ինչ, ու երբ ծանոթացել ենք ունեցելա շատ խնդիրներ, թե ֆինանսական, թե այլ, բայց իմ համար էտ ամեն ինչը կապ չի ունեցել, մինչև հիմա ադամանդ կամ ոսկի չի նվիրել , բայց ես իրան սիրում եմ կյանքիցս շատ: Ես սովորական , շարքային իգական սեռի ներկայացուցիչ եմ : Ուղակի տղամարդիկ սիրում են կականց ինչ որ վամպիրային փողասիրական հատկանիշներ վերագրել:

.......

Սլիմ ջան, էդ դու էս ի՞նչ թակարդ ես լարել էդ տղի դեմ..... պատկերացնում եմ էդ տղի ուրախությունը հիմա, բայց չգիտի պսակվելուց հետո գլխին ինչ ա գալու..... Սլիմ, բռլյանտները ինքը պսակվելուց հետո ուզի չուզի պտի նվիրի… իսկ "շարքային իգական սեռի ներկայացուցիչ" չկա..… նրանք բոլորն էլ հատուկ են

Գալաթեա
30.10.2009, 15:08
Բայց դե շինարարը մնում ա շինարար:

Հայկօ
30.10.2009, 15:20
Ես ճարտարապետ եմ...համրյա շինարար

Դու էսթետիկորեն ես շինում :}:

Բայց դե շինարարը մնում ա շինարար:

Հարկավ :8:

Ֆոտոն
30.10.2009, 15:29
Միշտ էս թեմայի վերնագիրը կարդում եմ. «Ինչպե՞ս համբուրել կանանց» ու ժպտում: :)

Կանանց հրապուրելու կարիք չեմ տեսնում: ;)
Մարդը որ կայանա ու իր երազածը դառնա, կնոջն էլ հրապուրելու բան չի մնա: :esim

Դատարկություն
30.10.2009, 15:32
Մարդը որ կայանա ու իր երազածը դառնա, կնոջն էլ հրապուրելու բան չի մնա:
Չեմ հավատում, էդ դուք մենակ ասում եք բայց երբ որ իրականում է լինում , ամեն բան մոռանում եք...

Chuk
30.10.2009, 15:33
Չեմ հավատում, էդ դուք մենակ ասում եք բայց երբ որ իրականում է լինում , ամեն բան մոռանում եք...

Էդ քեզ մենակ թվում ա :P

Սլիմ
30.10.2009, 15:33
Սլիմ ջան, էդ դու էս ի՞նչ թակարդ ես լարել էդ տղի դեմ..... պատկերացնում եմ էդ տղի ուրախությունը հիմա, բայց չգիտի պսակվելուց հետո գլխին ինչ ա գալու..... Սլիմ, բռլյանտները ինքը պսակվելուց հետո ուզի չուզի պտի նվիրի… իսկ "շարքային իգական սեռի ներկայացուցիչ" չկա..… նրանք բոլորն էլ հատուկ են
Էտ բռլյատների մասին սուս , հանկարծ ոչ մեկ չիմանա:D Չէ հա , ինքը ուրախ չի, մտածումա որ էնքան նեօտռազիմիյա, որ ես ուրիշ տարբերակ չունեմ :Էս հատուկի պահը շատ դուրս եկավ, լրիվ համաձայն եմ;)

Սլիմ
30.10.2009, 15:37
Չեմ հավատում, էդ դուք մենակ ասում եք բայց երբ որ իրականում է լինում , ամեն բան մոռանում եք...

Վայ, բա էտպես կլինի, իսկ դու մի անգամ հավատա ու սեփական անհաջողությունը մի վերագրի հակառակ սեռի հաշվարկասեր լինելուն:P

Դատարկություն
30.10.2009, 15:40
Վայ, բա էտպես կլինի, իսկ դու մի անգամ հավատա ու սեփական անհաջողությունը մի վերագրի հակառակ սեռի հաշվարկասեր լինելուն
Ես հակառակ սեռին չեմ մեղադրում ես ասում եմ որ մենակ սեփական երազանքները կատարելով կանայք քո վրա ուշադրություն չեն դարձնի ու հրապուրվի: կանայք հրապուրվելու կարիք զգում են

Էդ քեզ մենակ թվում ա
կարողա և, ես չեմ բացառում, բայց չեմ բացառում նաև որ ճիշտ եմ

Սլիմ
30.10.2009, 15:48
Ես հակառակ սեռին չեմ մեղադրում ես ասում եմ որ մենակ սեփական երազանքները կատարելով կանայք քո վրա ուշադրություն չեն դարձնի ու հրապուրվի: կանայք հրապուրվելու կարիք զգում են

Կանայք սիրվելու կարիք են զգում: Նայի ենթադրոնք դու սիրուն, մռութ ու շատ բարի տղա ես, դէ ասա, ով քեզ չի սիրի? Էտ ժամանակ կանայք ինքները ճանապարհներ կփնտրեն քեզ հասնելքւ համար;)

Դատարկություն
30.10.2009, 15:55
Կանայք սիրվելու կարիք են զգում: Նայի ենթադրոնք դու սիրուն, մռութ ու շատ բարի տղա ես, դէ ասա, ով քեզ չի սիրի? Էտ ժամանակ կանայք ինքները ճանապարհներ կփնտրեն քեզ հասնելքւ համար
Սլիմ ջան առաջին հերթին հենց իմ մռութ սիրուն ու բարի լինելն ա հրապուրում կանանց, ես որոշակիորեն աշխատում եմ որ լինեմ սիրուն մռութ բարի/իհարկե էդ երեկ էռնեկից իմ մոտ գոնե մեկը պակաս կլինի/, բացի դրանից կարողա կանայք առաջին քայլն անեն բայց նրանք չեն հանդուրժի որ մենք չհրապուրենք իրանց` նվեր, ծաղիկ, համբույր էլ չգիտեմ ինչ, դու պատկերացրա կինը չստանա ոչ մի հրապուրանք: Իսկ սիրելը հրապուրանք չի՞

Գուգօ
30.10.2009, 15:57
կռիվ մի արեք կանայք արդեն հրապուրված են, աղջիկներին հրապուրեք:P

Սլիմ
30.10.2009, 16:05
Սլիմ ջան առաջին հերթին հենց իմ մռութ սիրուն ու բարի լինելն ա հրապուրում կանանց, ես որոշակիորեն աշխատում եմ որ լինեմ սիրուն մռութ բարի/իհարկե էդ երեկ էռնեկից իմ մոտ գոնե մեկը պակաս կլինի/, բացի դրանից կարողա կանայք առաջին քայլն անեն բայց նրանք չեն հանդուրժի որ մենք չհրապուրենք իրանց` նվեր, ծաղիկ, համբույր էլ չգիտեմ ինչ, դու պատկերացրա կինը չստանա ոչ մի հրապուրանք: Իսկ սիրելը հրապուրանք չի՞

Ջան, դէ նայի, հրապուրանքը որնա? Ես օրինակը բերեմ իմ վրա, ինձ միշտ դուր են եկել էն տղաները ով իմ վրա սկզբում իբր թե ուշադրություն չի դարձրել, ես աշխատել եմ ինքս իրանց դուր գալ: Հասկանում ես ինչքան տարբեր մարդիկ, այնքան տարբեր մոտեցումներ, ինձ միշտ անհետաքրքիր են եղել էն տղամարդիկ, ովքեր շաաատ մեծ ուշադրություն են ինձ դարձրել, ես մտածել եմ , հա լավ էս կա ու կա, բա տեսնես էն մեկը , որ ընդհանրապես չի նայում ինձ, չի բարևում, տեսնես նրա մեջ ինչ կա, տեսնես ովա, որ իրան սենցա պահում: Իսկ սիրուն , մռութ ու բարի լինելու համար պետք չի աշխատել, եթե սիրուն չես, եղի մռութ, ստիլնի;) Սիրուննելա հարաբերական, տես օրինակ ասում են Ալեն Դելոնը սիրունա, բայց իմ կարծիքով անկապ մեկնա, հայտնիներից ինձ համեմատաբար դուր են գալիս Վին Դիզելը ,Ստեյտխեմը ,(չգիտեմ անունները ճիշտ գրեցի, թե չէ), բայց ընկերուհիներիս կարծիքով իրանք սիրուն չեն: Չգիտեմ, մի խոսքով ամեն ինչ հարաբերականա:P

Սիրելիիս ականջից հեռու, մինչև իրա հետ ծանոթանալը ինձ դու եկավ մի տղա, ինքը ոչ սիրուն էր, ոչ հարուստ, ու տղաների խմբի միջից ամենակոլոտը, ես իրանից բոյով էի, բայց մի 10 քանի հոգուց ինքը դուրս եկավ, ինձ ուշադրություն չէր դարձնում, սաղ օրը ափին ուռած նստած պիվա ու ռեդբուլ էր խմում: Ես ինքս գնացի ու ծանոթացա հետը, մնացածը շշմել էին ;-)

Դատարկություն
30.10.2009, 16:38
Ես օրինակը բերեմ իմ վրա, ինձ միշտ դուր են եկել էն տղաները ով իմ վրա սկզբում իբր թե ուշադրություն չի դարձրել, ես աշխատել եմ ինքս իրանց դուր գալ:
Սլիմ ջան հա համաձայն եմ դուրդ են եկել կամ գալիս նրանք ովքեր քեզնով չեն հետաքրքրվել, բայց արդյոք դրանից հետո երբոր արդեն ծանոթանաք դու չես զգա հրապուրանքի կարիք... հրապուրանքի կարիք միշտ էլ զգացվումա թե կանանց մոտ միքիչ ավելի քիչ էլ տղամարդկանց մոտ: Ախր էդ դեպքում էլ ինչու 2 սեռ կլիներ, եթե ոչ մի հրապուրանք, մի սեռը մյուսին ձգտելու մղում չլիներ՞

Farfalla
04.11.2009, 10:18
Կարևորը տղամարդը լինի անկեղծ ու այնպիսին, ինչպիսին որ կա իրականում:

Rhayader
04.11.2009, 15:49
Ժող, քվեարկության արդյունքներին նայե՞լ եք:D սուպերեբնոլոգիաների լիքը կողմնակիցներ ունենք:

Ուֆ))) գայթակղել, մայթակղել (մենակ չսկսեմ էս երկու բառերը ստուգաբանել:D)... լավ էլի:

comet
04.11.2009, 15:56
Ժող, քվեարկության արդյունքներին նայե՞լ եք:D սուպերեբնոլոգիաների լիքը կողմնակիցներ ունենք:

Ուֆ))) գայթակղել, մայթակղել (մենակ չսկսեմ էս երկու բառերը ստուգաբանել:D)... լավ էլի:

Հուսով եմ ընդգծված մասերը նկատի չունես:D

Գևոր
10.11.2009, 18:26
սկզբից համաձայն էի հարցման արդյուքին, բայց իմաստ չունի "գրավել" մեկին ու հետո հասկանալ, որ իրականում նա քեզ պետք չի... իսկ "տեխնոլոգիաներ" մենք կամա, թե ակամա օգտագործում ենք...Հասարակ ծաղիկ նվիրելը...բոլոր գործողությունները, ինչոր մեթոդներ են, որոնք բնական են երևում.
Ամենակարևորը պիտի լսել սրտիդ ձայնին,
եթե գտնում ես, որ պետք ա քեզ, քո անձին չհամապատասխանող մեթոդներ, "տեխնիկաներ" օգտագործել, նախ հակառակ արդյունք կտա, իսկ եթե ինչ որ բանի հասնես էլ -ինչ որ մեկին հրապուրելու համար -կհասկանաս , որ քեզ իրականում պետք չի նման մարդը)

Ամենակրևոր մեթոդները վաղուց արդեն հայտնաբերված են... Լինել բնական.. . Իսկ գայթակղության դասեր անցկացնեղները, ինչ որ իմաստով բիզնես են ասնում, իսկ լավագույն դեպքում պարզապես մոտիվացիյի համար են )

Բնական պահվածքը, սուպերտեխնոլոգիաների բացակայությունը ամենա-մեգա-սուպեր-տեխնոլոգիան է )))

KT'
19.11.2009, 16:44
Իմ կարծիքով..
Ցանկացած կին մտածում է յուրովի: «Ի՞նչ է ուզում կինը» հարցի վրա չարժե գլուխ ջարդել, որտև ամեն կին տարբեր ժամանակներում ուզում է տարբեր բաներ: Անհնար է պատասխանել այդ հարցին: Նույնն է, ինչ որ "ի՞նչ է ուզում տղամարդը»: Պարզապես տղամարդկանցն է հարցի հեղինակային իրավունքը: Իսկ իրականում՝ ինչքան մարդ «այդքան» x «ևս այդքան» ցանկություն..
Իսկ ինչ վերաբորում է փոխվելուն, ոչ մեկը /լինի կին, թե տղամարդ/ չի ցանկանա իր կողքին ունենալ մի մարդու ով հոգով, սրտով և արտաքինով պլաստիրինից լինի /կներեք դրա հայերենը չ՛գիտեմ/: Ի՞նչ է նշանակում փոխել մեկին ու սիրել նրան-սիրել սեփական ստեղծագործությո՞ւնը:
Ասենք մի աղջիկ սիրում է հաճոյախոսություններ ստանալ, իսկ տղան ավելի շատ նախընտրում է իր սերն այլ կերպ արտահայտել: Արդյո՞ք աղջկան հաճելի կ՛լինի լսել տղայից հաճոյախոսություններ, բայց իմանալ, որ ամեն ինչ արվում է ձևական կողմը պահելու համար..

Հայկօ
19.11.2009, 20:03
«Ի՞նչ է ուզում կինը» հարցի վրա չարժե գլուխ ջարդել, որտև ամեն կին տարբեր ժամանակներում ուզում է տարբեր բաներ: Անհնար է պատասխանել այդ հարցին:

Քուանշ ;): (http://www.akumb.am/showthread.php?p=1201189#post1201189)

Amarysa
20.11.2009, 02:23
Կանանց հրապուրել պետք չէ, պետք է՝

1. Չծխել :angry
2. Չխմել :angry
3. Բարձր աշխատավարձ ունենալ :D
4. Հավատարիմ լինել :roll

:oy

Շինարար
20.11.2009, 02:26
Կանանց հրապուրել պետք չէ, պետք է՝

1. Չծխել :angry
2. Չխմել :angry
3. Բարձր աշխատավարձ ունենալ :D
4. Հավատարիմ լինել :roll

:oy

Եթե գոնե մեկով բավարարեմ էս պահանջներին, հերի՞ք ա, թե՞ էս պահից հույսս կտրեմ:(

masivec
20.11.2009, 02:27
Կանանց հրապուրել պետք չէ, պետք է՝

1. Չծխել :angry
2. Չխմել :angry
3. Բարձր աշխատավարձ ունենալ :D
4. Հավատարիմ լինել :roll

:oy
Ես չեմ ծխում դաստատշնի ա՞:D

Chuk
20.11.2009, 02:38
Կանանց հրապուրել պետք չէ, պետք է՝

1. Չծխել :angry
2. Չխմել :angry
3. Բարձր աշխատավարձ ունենալ :D
4. Հավատարիմ լինել :roll

:oy

Բա էլ ինչի՞ համար պիտի չծխեմ, չխմեմ, բարձր աշխատավարձ ունենամ ու հավատարիմ լինեմ, եթե ոչ հրապուրելու :think

Գալաթեա
20.11.2009, 02:42
Չծխող ու մանավանդ չխմող տղամարդկանց չեմ վստահում... ինձ իրանց բարձր աշխատավարձը 100 տարի պետք չի... :)

Amarysa
20.11.2009, 03:08
Բա էլ ինչի՞ համար պիտի չծխեմ, չխմեմ, բարձր աշխատավարձ ունենամ ու հավատարիմ լինեմ, եթե ոչ հրապուրելու :think

1. Չծխելն ու չխմելը սեփական առողջության պահպանման համար է :B
2. բարձր աշխատավարձ ասելով էլ ի նկատի ունեի կնոջ աշխատավարձից բարձր :oy

Chuk
20.11.2009, 03:13
1. Չծխելն ու չխմելը սեփական առողջության պահպանման համար է :B
2. բարձր աշխատավարձ ասելով էլ ի նկատի ունեի կնոջ աշխատավարձից բարձր :oy
Չխմելն ու չծխելը առողջության գրավական չեն ու երբևէ դրանց առկայությունը կամ չառկայությունը չեն թելադրում զգացմունքները:

Բարձր աշխատավարձը.. նորմալ ընտանիքում և նորմալ զույգերի հարաբերություններում, որտեղ երկուսն էլ խելքը գլխին ու նորմալ մարդիկ են, էական չէ, թե ում աշխատավարձն է բարձր կամ ցածր:

Katka
20.11.2009, 13:38
Շատ չխոսալ, տափակություններից զերծ մնալ ու միշտ մտածել, որ կինը ուզում է, որ իրեն «ղեկավարեն:D»:

KT'
20.11.2009, 14:21
Կանանց հրապուրել պետք չէ, պետք է՝

1. Չծխել :angry
2. Չխմել :angry
3. Բարձր աշխատավարձ ունենալ :D
4. Հավատարիմ լինել :roll

:oy
Ուրեմն ամեն մեկը, ով կ՛համապատասխանի քո բոլոր կետերին, կարո՞ղ է գրավել քեզ:
Իսկ եթե դու գտնես նրան, ով կ՛բավարարի բոլոր 4 պահանջները, և դուք «երջանիկ լինեք», իսկ հետո՝ մի գեղեցիկ օր հայտնվի մեկ ուրիշը, ում մոտ 3-րդ կետն ավելի հրապուրիչ լինի..

Եթե սիրում ես, ուրեմն սիրում ես, իսկ եթե չես սիրում, պետք չէ կետեր հորինել..

Գևոր
20.11.2009, 15:41
Շատ չխոսալ, տափակություններից զերծ մնալ ու միշտ մտածել, որ կինը ուզում է, որ իրեն «ղեկավարեն:D»:

Ոչ այնքան ղեկավարել, որքան առաջնորդել , չնայած բացառություններ միշտ էլ լինում են, բայց դե բացառությունը մնում ա բացառություն.

ղեկավարել բառը շատ կոպիտ ա հնչում, չնայած որոշ իմաստով դրա բաժինն էլ կա: Տղամարդը պիտի ղեկավարի իր իրականությունը, իրեն:

Իսկ եթե աղջիկը մի ընկեր ունի, կամ կինը ամսուսնացած է տղամարդոը հետ, ով ասենք իրեն (աղջկան) ոչնով չի առաջնորդում, դա չի նշանակում, որ "ավելի շուտ " չէր սիրի մի տղամարդու, ով առաջնորդ է:
Իսկ քանի որ այդ ձգտումը անգիտակցական է, դրա համար էլ հակառակն են ասում կանայք,- այդպես էլ պետք է լիներ, չէ որ չի գիտակցվում: Հրապուրանքը գիտակցական ընտրություն չէ.
Շատերս ենք մի բան ասում, բայց հոգու խորքում ուրիշ բան զգում, երբ պահը գալիս ա...

Ցանկացած մարդու մեջ էլ կա առաջնորդելու ու առաջնորդվելու ձգտում, բայց
Աստված կնոջը ստեղծել է տղամարդու կողոսկրից )

Մի խոսքով կարելի ա անվերջ բանավիճել, բայց երևի կանայք ավելի շատ կուզեին իրենց կողքին ոչ թե թույլ, այլ ուժեղ, ինքն իրեն ու իր իրականությունը ղեկավարող տղամարդ տեսնել,
իրենցից ավելի խելացի ու ուժեղ. ինչպես հենարան,, որ պետք եղած դեպքում էլ, ինչու չէ, առաջնորդի...

մյուս կողմից էլ կին է իր կանացի խելացիությամբ ղեկավարում տղամարդում, բայց այնպես, որ տղամարդը կարծի, թե դա իր ցանկությունն էր:
Այդպես երկու "հակադիր բևեռներից" ստեղծվում է ավելի կատարյալ միասնություն, որտեղ "բևեռները" ոչ թե հակասում են միմյանց, այլ փոխհամագործակցում ու լրացնում

Katka
20.11.2009, 15:53
... բայց երևի կանայք ավելի շատ կուզեին իրենց կողքին ոչ թե թույլ, այլ ուժեղ, ինքն իրեն ու իր իրականությունը ղեկավարող տղամարդ տեսնել...

Չգիտեմ միայն ես եմ այդպես տեսնում, թե ուրիշների մոտ էլ նույն զգացողությունն է, բայց այսօր քիչ են այդպիսի տղամարդիկ...

Գևոր
20.11.2009, 16:04
Չգիտեմ միայն ես եմ այդպես տեսնում, թե ուրիշների մոտ էլ նույն զգացողությունն է, բայց այսօր քիչ են այդպիսի տղամարդիկ...
Դրա համար էլ նրանք մեծ առավելություն ունեն մյուսների նկատմամբ, ու շատ դեպքերում ոչ թե իրենց են ընտրում, այլ իրենք են ընտրում ում հրապուրեն (կամ լուրջ նպատակներով մոտենան):

որքան ընտանիքներ են ձևավորվում, որտեղ աղջիկը կամ տղան ամուսնանում են` գտնելով որ իրեն իսկասպես "հարմար" , արժանի, ավելի լավ, ուժեղ, "բարձր" զուգընկերոջ/ուհու գտնելը համարյա անհավանական է:
Որքան ընտանիքներ կան, որտեղ զույգերը երջանիկ չեն, երբ զույգերից մեկը ամուսնացել է, "Տունը չմնալու" պատճառով:
Որքան էր որ ցինիկ լինի իրականությունը, բայց երբեմն -երբ հասկանում ենք, որ չենք կարող բարձր թռչել, ստիպված բավարավում ենք "ձեռքի տակ" եղածով...

Katka
20.11.2009, 16:08

Երեւի...

Հայկօ
20.11.2009, 16:13
Կանանց հրապուրել պետք չէ, պետք է՝

1. Չծխել :angry
2. Չխմել :angry
3. Բարձր աշխատավարձ ունենալ :D
4. Հավատարիմ լինել :roll

:oy

1. Չծխել ժեշտից փափուկ ամեն զիբիլ
2. Չխմել աման լվալու հեղուկ
3. Բարձր աշխատավարձը ունենալ առնվազն մինչև ստանալու հաջորդ օրը
4. Հավատարիմ լինել դիվանին ու հեռուստացույցին

Եվ այդ ամենը՝ կանաց հրապուրելու բարդ ու պատասխանատու գործընթացի ընդմիջումներին:

Ինչպես ասում էր մեծն չին պարապսիխոլոգ Էդ Գարպօն՝ հրապուրեսցեք զմիմիյանս, հավիտյանս հավիտենից ամէն:

Askalaf
20.11.2009, 19:07
Ի՞նչ են ուզում կանայք

Բազմաթիվ տղամարդկանց համար կինը նման է չինական գլուխկոտրուկի.
Բազմաթիվ դեպքերում նրանց վարքագիծը ոչ-մի իմաստ չունի տղամարդկանց համար:
Մի բան կա, որում ես բացարձակապես վստահ եմ.
Տղամարդ-կին հարաբերություններում կանայք բոլորովին այլ բան են ուզում, քան բազմաթիվ տղամարդիկ:
Բայց ի՞նչ...

Ինձ թվում է
կինը ուզում է մի տղամարդու, ով կարող է ՂԵԿԱՎԱՐԵԼ նրան :

Կանանց հասկանալը իրոք բարդ բան է, քանի որ կանացի լոգիկան լիովին տարբերվում է տղամարդու մտածողությունից։

Սակայն համաձայն չեմ քեզ հետ, որ կինը ուզում է տեսնել իրեն ղեկավարող տղամարդու, անշուշտ կինը ուզում է ՂԵԿԱՎԱՐ տղամարդու, բայց ամեն ջանք գործադրում է որ այդ նույն ՂԵԿԱՎԱՐը լինի իր ԵՆԹԱԿԱՆ։

*e}|{uka*
20.11.2009, 19:38
Կանանց հասկանալը իրոք բարդ բան է, քանի որ կանացի լոգիկան լիովին տարբերվում է տղամարդու մտածողությունից։

Ա դե սպանիք էլի, նենց եք առանձնացնում, ոնց որ կանայք ուրիշ մոլորակից թռած էկած արարածներ լինեն: :sad

Սակայն համաձայն չեմ քեզ հետ, որ կինը ուզում է տեսնել իրեն ղեկավարող տղամարդու, անշուշտ կինը ուզում է ՂԵԿԱՎԱՐ տղամարդու, բայց ամեն ջանք գործադրում է որ այդ նույն ՂԵԿԱՎԱՐը լինի իր ԵՆԹԱԿԱՆ։

Եթե այդքան դժվար է հասկանալ կնոջ լոգիկան, որը տարբերվում է տղամարդու մտածողությունից , ո՞նց ես ջոկում, թե կինը ի՞նչ է ուզում:

Mephistopheles
22.11.2009, 05:07
Կանանց կարելի է հրապուրել հայկական պարերով, որովհետև հայկական պարերը ուղղահայաց տատանումներ ունեն ու դա սեքսուալ ազդեցություն ունի կնոջ… թե տղամարդու… ինչի վրա է՞ր … լավ չեմ հիշում … Լեռնեցին մի բան էր ասում… գրառումը չեմ կարում գտնեմ… բայց որ տենց անեք սեքսը 100% ապահովված է

dvgray
22.11.2009, 06:18
Կանանց կարելի է հրապուրել հայկական պարերով,
ոչ միայն:
կարելի է հրապուրել նաև գեղեցիկ, կլկլան երգով: եթե փորձես սեքսի ձայնով սեքսի երգեր երգել, ապա կանայք միանգամայն անպաշտպան կմնան քո հանդեպ

Rhayader
22.11.2009, 06:44
1. Չծխել ժեշտից փափուկ ամեն զիբիլ
2. Չխմել աման լվալու հեղուկ
3. Բարձր աշխատավարձը ունենալ առնվազն մինչև ստանալու հաջորդ օրը
4. Հավատարիմ լինել դիվանին ու հեռուստացույցին

Եվ այդ ամենը՝ կանաց հրապուրելու բարդ ու պատասխանատու գործընթացի ընդմիջումներին:

Ինչպես ասում էր մեծն չին պարապսիխոլոգ Էդ Գարպօն՝ հրապուրեսցեք զմիմիյանս, հավիտյանս հավիտենից ամէն:
:D
իմ օրինակի վրա սովորեք:B
1. ծխել
2. խմել
3. աշխատավարձը չունենալ
4. անհավատարիմ լինել
:B

dvgray
22.11.2009, 19:01
:D
իմ օրինակի վրա սովորեք:B
1. ծխել - կարելի է հրապուրել միայն ծխող կանանց
2. խմել - կարելի է հրապուրել միայն խմող կանանց
3. աշխատավարձը չունենալ - - կարելի է հրապուրել միայն վուման-կանանց
4. անհավատարիմ լինել- - կարելի է հրապուրել միայն լեվի գնացող, ծխող-խմող-ուռռող-երկարոտերով ու մանր գլխով կանանց
:B
մեջբերման ավարտ :)

Արևհատիկ
23.11.2009, 17:03
Վաաաաաայ, դե հերիք ա էլի՝ :angry
ծխե՛լ-չծխե՛լ
խմե՛լ-չխմե՛լ
բար՛ձր աշխատավարձ-ցա՛ծր աշխատավարձ
հավատարի՛մ-անհավատարի՛մ:
Եթե կինը հրապուրվումա, նշված ոչ մի չափանիշներին չի նայելու: Ու ընդհանրապես ամեն ինչ կախված ա կնոջ ճաշակից

Լուսաբեր
23.11.2009, 19:10
Արև :) նույն կնոջ ճաշակից էլ հետևումա տղամարդու այդ հատկանիշներին կնայի թե չէ: Հրապուրվելուց լավ էլ նայվում են այդ չափանիշներին, այլ կերպ չի կարող լինել:Մարդը էնքան եսասերա, որ չի կարող նման բաները անտեսել, իսկ հակառակ դեպքում հետագա հարաբերությունները շատ շուտ ավարտ կունենան:

Գևոր
23.11.2009, 19:47
Հրապուրանքը ընտրություն չէ,

Այն, որ հարաբերությունները շատ արագ ավարտ կունենան նրանից ա, որ ընդամենը հապուրանք էր:

Կինը կարող է ամուսնանալ հարուստ, խելացի տղամարդու հետ: Բայց հրապուրվի մեկ ուրիշով, ով ոչ հարուստ է, ոչ այդքան սիրալիր ու ուշադիր, ոչ էլ այդքան կնոջ դրության մեջ մտնող: Պետք չի ծայրահեղությունները օրինակ բերելով հերքել դա: Հրապուրանքը ուրիշ բան է, չնայած ինչ որ չափով կապ ունի սիրո հետ:

MaryMay
26.03.2010, 17:52
Այս հարցը, ինձ թվում է, ճիշտ խորագրի տակ չէ զետեղված. Խորագիրը կոչվում է ՍԵՐ, ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐ, ՌՈՄԱՆՏԻԿԱ... Իսկ դուք ինչ-որ տեխնիկա եք ուզում, այսինքն ինչ-որ արհեստական քայլերի նկարագրություն, որոնք ձեզ կօգնեն հասնել ձեր նպատակին, եթե ձեր նպատակը ինչ-որ հնարովի կյանք ապրելն է...
Բայց այ եթե հարցը այսպես հնչեր. "Ինչպիսին պիտի լինի տղամարդը, որ կարողանա հրապուրել ձեզ", ապա ես կպատասխանեի /իհարկե միայն իմ փոխարեն, ոչ թե բոլոր կանանց ու աղջիկների/ "Նա պիտի լինի ուժեղ ու քնքուշ միաժամանակ" Որակների հազվադեպ համադրություն է... Չեք կարծում?

Jarre
17.04.2010, 08:46
Եթե հրապուրում ես ինքնահաստատվելու համար,
Կամ՝ ուղղակի հավեսի համար,
Եթե ոչ մի լուրջ նպատակ այդ աղջկա կամ կնոջ հետ չունես,
ապա անձամբ իմ համար դա անբարոյություն է՝ սեփական անձի դավաճանություն...

Իսկ եթե այդ աղջկա հետ կապված լուրջ նպատակներ կան, ապա հրապուրել ամենեևին պետք չէ։ Պահիր քեզ այնպես, ինչպես կաս՝ սա է լավագույն հրապուրանքը։ Չէ, որ ոնց էլ հրապուրես, եթե լուր նպատակներ ունես, ապա վաղ թե ուշ իրականությանդ հետ է բախվելու :)

ՀԳ՝ առաջին դեմքով գրելը իմ սովորությունն է, հանկարծ ձեր վրա չվերցնեք :P

Mephistopheles
17.04.2010, 11:17
որպեսզի հրապուրես կանանց պետք ա քեզ ինչքան հնարավոր ա լկտի ու վուլգար պահես… 100% աշխատում ա… սաղ կսկսեն ինչ ասես չասել… էլ անպատվել, էլ եսիմ ինչ… բայց թաքուն լավ էլ դուրները կգա… վոբշըմ, մի հատ լաաավ համը հանում ես ու հետո… զղջում ես արածիդ համար ու ներողություն ես խնտրում… ապեր ինչքամ աղջիկ կա սաղ տեղնուտեղը գալիս են քեզ հանգստացնելու, մխիթարելու, խղճալու… ու… և… sex is on…

Դեկադա
17.04.2010, 15:23

Էս մարդու ո՛չ լուրջն եմ հասկանում, ո՛չ կատակը...:)

Գուցե կանանց մի մասը համաձայնվի քեզ հետ, չգիտեմ չեմ ուզում վիճեմ, բայց ավելի քան համոզված եմ, որ նման պահվելաձեւով իգական սեռի մնացած մասը չի համաձայնվի: Էտ եթե տենց հրապուրվեցին՝ ուրեմն լավ էլ արժանի են իրար:

Կանաց հրապուրելու ամենալավ միջոցը դա ներկայանալ այնպիսին ինչպիսին որ կաս: