PDA

Դիտել ողջ տարբերակը : Ո՞ր ֆուտբոլիստը ունի ամենամեծ ՕԳԳ

Cesare
07.05.2007, 14:45
Որ ֆուտբոլիստը ունի ամենամեծ ՕԳԳ ???

Ավելացվել է 9 րոպե անց
Իմ կարծիքով ԴԻԴԻԵ ԴՐՈԳԲԱ !!!!
:P
Ինչպես ասում է ասածվացքը
ԴԻԴԻԵ ԴՐՈԳԲԱՅԻ ՕԳԳ_ն հասնում է աստղաբաշխական թվերի…

John
07.05.2007, 15:32
քո նշած ֆուտբոլիստներից Դրոգբան, իսկ ընդհանրապես հավանաբար Ջոն Թերին:

Mesrop
07.05.2007, 16:40
ԼՈՈՈԼ ֆուտբոլիստի ՕԳԳ՞
ոնց են ահշվում՞
(A(օգ)/A(լրիվ))x100% ?? :))) ))) )) ))
լյաֆֆ էր…

Աբելյան
07.05.2007, 19:26
ինձ թվում ա հենց տենց էլ հաշվում են :)
եթե տենց հաշվենք, էսօրվա դրությամբ Անրիի ՕԳԳ-ն ամենամեծն ա. երևի 40-45%: Անրիի աշխատանքի համարյա կեսը օգտակար ա

Հ.Գ. ինքը խի՞ չկա ցուցակում

Vahe
07.05.2007, 19:38
Ներկա պահին իմ կարծիքով Կակա

Davo'o
08.05.2007, 19:25
Երկու հոգու միջեւ պետք է ընտրություն կատարել, ես ընտրեցի Կակային, բայց վան Նիստելրոյը նույնպես լիովին կարող էր ընտրվել: Քանի-որ հանդես գալ տարբեր առաջնություններում ու լինել եւ Անգլիայի եւ հաջորդ տարում Իսպանիայի լավագույն ռմբարկու, իսկապես պետք է բարձր ՕԳԳ ունենալ:) :
Ինչ վերաբերվում է Դրոգբային, ապա կներես, բայց ես համաձայն չեմ: Դրոգբան հիանալի գոլեր է խփում, մասնավորապես Բարսայի դարպասը խփած երկու գոլերն ամեն ինչ արժեին, բայց նաեւ շատ-շատ պահեր է փչացնում, եւ թիմը չի կարող հույս դնել այդպիսի ֆուտբոլիստի վրա, այ այստեղ են ասւոմ статистика знает не все. Լիվերի դեմ խաղը ցավոք չեմ կարողացել դիտել, բայց պատմել են, որ այդտեղ էլ շատ լավ պահ է բաց թողել, իսկ ըստ իս լավ ֆուտբոլիստը նա է, ով կարողանում է խաղալ ստաբիլ եւ ցույց տալ իր վարպետությունը ամենավճռական խաղերի ժամանակ: Դա է պատճառը, որ Թիերի Անրին չկա իմ սիրելի ֆուտբոլիստների ցուցակում: Միայն առնվազն տեսողության հետ խնդիրներ ունեցողը կարող է չտեսնել, որ Անրին հիանալի տեխնիկա ունի, ֆիզիկապես պինդ է կարողանում է խաղալ նաեւ գլխով, տուգանայիններն էլ է հինալի իրացնում, բայց տեսեք Անրին 2006թ ընթացքում ունեցավ երկու վճռորոշ խաղ, համաշխարհային ֆուտբոլի երկու ամենակարեւոր եզրափակիչները, բայց անհաջողության մատնվեց երկուսում էլ, ՉԼ-ում չիրացրեց մի քանի 100 տոկոսանոց գոլային պահ, իսկ ԱԱ եզրափակիչում ընդհանրապես չերեւաց: Հարց է ծագում, թե ու՞մ էր պետք այդքան գալ եզրափակիչ հասնելը, եթե ամենակարեւոր պահին չես կարողանալու օգնել թիմիդ:
Այսպիսով ֆուտբոլիստի ՕԳԳ-ն հաշվելու բանաձեւը այդքան պարզ չի որքան կարող է առաջին հայացքից թվալ: Պետք սկզբի համար իրար գումարել, խփած գոլերը, կատարած փոխանցումները, դաշտում անցած տարածությունը, այլ օղակների ֆուտբոլիստներին փոխօգնության հասնելը, վճռական խաղերին ողջ հնարավորությունները օգտագործելու ունակությունը եւ այլն ու պետք է անպայման հանել բացասական կամ անօգուտ գործողությունները. Սխալ փոխանցումները, չօգտագործված գոլային հնարավորությունները եւ այլն... :)

Cesare
09.05.2007, 09:56
:angry Իբրահիմովիչի ՕԳԳն էլ ա մեծ. :P
Կասեի ավելի մեծ քան տարբերակում նշված շատերինը.

Ուրվական
09.05.2007, 10:28
Միանշանակ Ռոնալդինյո: Էս բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը հենց դրանով է լավագույնը: Նորից եմ ասում, միանշանակ Ռոնալդինյո:

Egern.net
09.05.2007, 12:20
Ընդհանրապես (մեծ կտրվածքով) Անրի, բայց վերջին շրջանում` Կակա

Egern.net
09.05.2007, 12:41
հա, իսկ ստանդարտ դիրքերից միանշանակ Ժունինյո :))

Cesare
25.05.2007, 11:51
Երկու հոգու միջեւ պետք է ընտրություն կատարել, ես ընտրեցի Կակային, բայց վան Նիստելրոյը նույնպես լիովին կարող էր ընտրվել: Քանի-որ հանդես գալ տարբեր առաջնություններում ու լինել եւ Անգլիայի եւ հաջորդ տարում Իսպանիայի լավագույն ռմբարկու, իսկապես պետք է բարձր ՕԳԳ ունենալ:) :
Ինչ վերաբերվում է Դրոգբային, ապա կներես, բայց ես համաձայն չեմ: Դրոգբան հիանալի գոլեր է խփում, մասնավորապես Բարսայի դարպասը խփած երկու գոլերն ամեն ինչ արժեին, բայց նաեւ շատ-շատ պահեր է փչացնում, եւ թիմը չի կարող հույս դնել այդպիսի ֆուտբոլիստի վրա, այ այստեղ են ասւոմ статистика знает не все. Լիվերի դեմ խաղը ցավոք չեմ կարողացել դիտել, բայց պատմել են, որ այդտեղ էլ շատ լավ պահ է բաց թողել, իսկ ըստ իս լավ ֆուտբոլիստը նա է, ով կարողանում է խաղալ ստաբիլ եւ ցույց տալ իր վարպետությունը ամենավճռական խաղերի ժամանակ: Դա է պատճառը, որ Թիերի Անրին չկա իմ սիրելի ֆուտբոլիստների ցուցակում: Միայն առնվազն տեսողության հետ խնդիրներ ունեցողը կարող է չտեսնել, որ Անրին հիանալի տեխնիկա ունի, ֆիզիկապես պինդ է կարողանում է խաղալ նաեւ գլխով, տուգանայիններն էլ է հինալի իրացնում, բայց տեսեք Անրին 2006թ ընթացքում ունեցավ երկու վճռորոշ խաղ, համաշխարհային ֆուտբոլի երկու ամենակարեւոր եզրափակիչները, բայց անհաջողության մատնվեց երկուսում էլ, ՉԼ-ում չիրացրեց մի քանի 100 տոկոսանոց գոլային պահ, իսկ ԱԱ եզրափակիչում ընդհանրապես չերեւաց: Հարց է ծագում, թե ու՞մ էր պետք այդքան գալ եզրափակիչ հասնելը, եթե ամենակարեւոր պահին չես կարողանալու օգնել թիմիդ:
Այսպիսով ֆուտբոլիստի ՕԳԳ-ն հաշվելու բանաձեւը այդքան պարզ չի որքան կարող է առաջին հայացքից թվալ: Պետք սկզբի համար իրար գումարել, խփած գոլերը, կատարած փոխանցումները, դաշտում անցած տարածությունը, այլ օղակների ֆուտբոլիստներին փոխօգնության հասնելը, վճռական խաղերին ողջ հնարավորությունները օգտագործելու ունակությունը եւ այլն ու պետք է անպայման հանել բացասական կամ անօգուտ գործողությունները. Սխալ փոխանցումները, չօգտագործված գոլային հնարավորությունները եւ այլն... :)

Ճիշտ է, որ Դրոգբան պահեր է փչացնում, բայց Դրոգբան այն ֆուտբոլիստն է, որ հիանալի օգնության է հասնում մյուս օղակներին (կարծում եմ կհամաձայնվեք), դառնում է մի շարք շատ կարեվոր գոլերի հեղինակ (Լիվերպուլ (1-0) Անգլիայի պրեմեր լիգա, Բարսա (1-0) Չեմպիոնների լիգա, Մ.ՈՒ. (1-0) Անգլիայի գավաթի եզր.), կարողանում է իրացնել տուգանային հարվածներ (ՈՒիգան 2 անգամ տուգանայինից), կարողանում է խաղալ գլխով, խաղադաշտում ժլատ չե և կարողանում է դառնալ գոլային փոխանցումների հեղինակ: Իսկ պատժել հակառակորդին ընդհանրապես չի կարողանում (ոմանց կարծիքով դա նույնիսկ լավ է): Շատերի կարծիքով նա է հենց արիստոկրատների <<ԱՍՏՎԱԾ>>-ը:

REAL_ist
25.05.2007, 14:01
ես մի բան չջոգի խի Կասիլյասի անունը չկա ցուցակում:8

Սամվել
25.05.2007, 14:55
Կարծում եմ նշվածների մեջ ամենաբարձրը վերջին ժամանակներում իրոք Դրոգբան է,
քանի որ իրոք նրա չափ օգտակար աշխատանք ոչ ոք չի անում /ցուցակի ֆուտբոլիստներց/, սակայն ցուցակը թերի է առանց Անրիի …… մի քիչ մտածեմ էլի ֆուտբոլիստների անուններ կնշեմ…:think

Ambrosine
27.05.2007, 00:24
Բա ինչի ՌԱՈՒԼԻ անունը ցուցակում չկա?

F.c.Liverpool
27.05.2007, 09:43
Բա ինչի ՌԱՈՒԼԻ անունը ցուցակում չկա?
իհարկե Steven Gerard !!!!!!!!!!!!!!!
կառանձնացնեի Նեդվեդին չնայած առաջվանը չի
ու ֆռենկ Լեմպառդին.

Ավելացվել է 6 րոպե անց

Բա ինչի ՌԱՈՒԼԻ անունը ցուցակում չկա?
իհարկե Steven Gerard !!!!!!!!!!!!!!!
կառանձնացնեի Նեդվեդին չնայած առաջվանը չի
ու ֆռենկ Լեմպառդին.

Ավելացվել է 8 րոպե անց
իհարկե Steven Gerard !!!!!!!!!!!!!!!
կառանձնացնեի Նեդվեդին չնայած առաջվանը չի
ու ֆռենկ Լեմպառդին.

Armenie En Force
27.05.2007, 12:14
:handsԿակա:hands

Cesare
27.05.2007, 17:30
իհարկե Steven Gerard !!!!!!!!!!!!!!!
կառանձնացնեի Նեդվեդին չնայած առաջվանը չի
ու ֆռենկ Լեմպառդին.

Ավելացվել է 6 րոպե անց

իհարկե Steven Gerard !!!!!!!!!!!!!!!
կառանձնացնեի Նեդվեդին չնայած առաջվանը չի
ու ֆռենկ Լեմպառդին.

Ավելացվել է 8 րոպե անց
իհարկե Steven Gerard !!!!!!!!!!!!!!!
կառանձնացնեի Նեդվեդին չնայած առաջվանը չի
ու ֆռենկ Լեմպառդին.

Մի 8 անգամ ել գրի ......... Լավ կլինի ........... Տաք պահի կանցնի ..........................
_______________________________:D______________________________

Davo'o
27.05.2007, 17:32
Շատերի կարծիքով նա է հենց արիստոկրատների <<ԱՍՏՎԱԾ>>-ը:

Լամպարդն ի՞նչն ա էտ դեպքում:

Cesare
27.05.2007, 17:50
:D
Լամպարդն ի՞նչն ա էտ դեպքում:

Ես չասի իմ կարծիքով ասի շատերի կարծիքով : :)
Մեր դպրոցում մի հատ Մ.Յ. ի երկրպագու կա մեկը իրա կարծիքով, մեր քուչում ել մեկը կա ինքնել ա տենց մտածում (Բարսի երկրպագու ա): :D

Իսկ իմ կարծիքով Չելսիի <<աստվածը>> ըըը ............. :think

Ձոլան ա : ;)

Մեկ ել մի բան Լեմպարդը ինչ չի ով ա ::ok

John
27.05.2007, 20:08
Լեմպարդը թիմի շարժիչնա, Ջոն Թերին էլ թիմի ոգին :)

Rossoner
26.07.2007, 00:54
Ուշացումով ասեմ Ջենարո Գատտուզո

Սամվել
26.07.2007, 10:37
Ուշացումով ասեմ Ջենարո Գատտուզո

ԵթԵ Միլանի Կտրվածքով նայենք իմ կարծիքով Կականա ;)

Styop10
31.07.2007, 02:10
Քո նշածներից իհարկե Սեսկ Ֆաբրեգաս:
Իսկ ընդհանրապես Ջեննարո Գատուզո և Մայքլ Էսսիեն:
Եթե իհարկե ճիշտ պատասխանել քո հարցին` ումն ա ամենաբարձր ՕԳԳ-ն, այլ ոչ թե հեքիաթ պատմել,ով շատ գոլ արեց,ով չէ:

Ավելացվել է 58 վայրկյան անց
Մենակ մի բան նայեք` ով ինչքան ա խաղի վախտ վազում...

Ապե Ջան
09.04.2011, 01:44
Առաջարկում եմ թարմացնել թեմայի հարցումը: Այն 2007թ ծառայել է իր նմատակին: :))

Ambrosine
09.04.2011, 12:04
Առաջարկում եմ թարմացնել թեմայի հարցումը: Այն 2007թ ծառայել է իր նմատակին: :))

Համաձայն եմ: Այդ դեպքում մինչև երկուշաբթի օրը թեկնածուներ առաջարկեք, հարցումը կթարմացնեմ:

Freeman
09.04.2011, 13:50
Համաձայն եմ: Այդ դեպքում մինչև երկուշաբթի օրը թեկնածուներ առաջարկեք, հարցումը կթարմացնեմ:

Ակումբի messi-ն ասում ա Լիոնել Մեսսիին ավելացնենք

Freeman
09.04.2011, 13:52
ԼՈՈՈԼ ֆուտբոլիստի ՕԳԳ՞
ոնց են ահշվում՞
(A(օգ)/A(լրիվ))x100% ?? :))) ))) )) ))
լյաֆֆ էր…

Երևի խփած գոլեր/հավայի տշածներ կամ Գնդակը խլել/հավայի վազվզել

Lusinamara
09.04.2011, 13:56
Նշվածներից նշեցի ՍթիՋիին, իսկ իրականում` Չավի Հերնանդես :hands

Ապե Ջան
09.04.2011, 13:57
Համաձայն եմ: Այդ դեպքում մինչև երկուշաբթի օրը թեկնածուներ առաջարկեք, հարցումը կթարմացնեմ:

Եկեք բոլորս գրենք այն ամբողջակյան տասնյակը, ովքեր հիմա աչքի են ընկնում իրենց խաղով և կուզենք քվեն տալ իր օգտին:
Վերջում ամենաշատ ձայներ հավաքած ֆուտբոլիստնրեը կհայտնվեն տասնյակում:

1.Լիոնել Մեսսի
2.Անդրես Ինիեստա
3.Խավի Էրնանդես
4.Ֆոռլան
5.Դավիդ Վիլլիա
6.Դանի Ալվեշ
7.Ֆրանկ Լեմպարդ
8.Պույոլ
9.Վալդես
10.Աբիդալ

Ի՞նչ անեմ: :(

Moonwalker
09.04.2011, 14:16

Ապե ջան, սենց լավ չի մի 2-3 հոգի Բարսելոնից դուրս մնացին::D
Իմ տարբերակը՝
1. Ռոնալդու
2. Մեսսի
3. Չավի
4. Ֆոռլան
5. Կասիլիաս
6. Էտո'ո
7. Վիլլիա
8. Սնեյդեր
9. Ռուննի
10. Ռոբբեն

Ապե Ջան
09.04.2011, 14:17
Ապե ջան, սենց լավ չի մի 2-3 հոգի Բարսելոնից դուրս մնացին::D

Գոնո մեկ երկու հոգի: :(

Sagittarius
09.04.2011, 15:34
Ժող. արդեն հոգնեցնում է էս «բեսետկայական» ոճի ֆուտբոլային քննարկումները. մի բան եք գրում, գոնե մի երկու բառով հիմնավորեք, մնացածն էլ իմանան ինչի մեջ են ընրտություն կատարում, խի սա և ոչ թե են մեկը:

Ասենք թե խի Պույոլը և ոչ թե Սռնան, օրինակի համար: Բարեբախտաբար ֆուտբոլում վիճակագրության պակաս չկա. գոնե ձեր ընրտրած ֆուտբոլիստի վիճակագրությունը ներկայացրեք, հիմնավորեք որ այս սրա համար իրա ՕԳԳն բարձր ա:
Հարձակվողի դեպքում գոլեր/խաղեր կամ դաշտում անցկացրած րոպեներ, գոլեր/վտանգավոր պահեր կամ հարվածներ և այլն
Կիսապաշտպան: նույնը գոլերի, գոլային փոխանցումների, գոլային գրոհներին մասնակցության, հենակետայինի դեպքում «օտբորների»,
Պաշտպան: թմի բաց թողած գոլեր/ խաղեր, դեղին/ կարմիր քարտեր, հաջողված «օտբորներ», և այլն
Դարպասապահ: Բաց թողած գոլեր/ խաղեր, «սեյվեր»

Բորոլի դեպքում: Ճշգրիտ փոխանցումների տոկոս, կարևոր խաղերում իրականացրած գործողությունները, դաշտում վազած տարածություն, ու ելի շատ ու շատ վիճակագրություն կա, ցանկացած փաստ, որը կհիմնավորի ձեր կարծիքը:

Թե չէ տպավորություն ա, որ մեկին նշում եք, որովհետև իրա բուցիների գույնն ա դուրներդ եկել:

հ.գ. և մի մոռացեք որ խոսքը ՕԳԳի մասին ա. եթե մի ֆուտբոլիստ խաղում է ներկայիս ամենաուժեղ թիմում, չի նշանակում որ պարտադիր իրա ՕԳԳն ամենաբարձրներից ա:

Yellow Raven
09.04.2011, 16:44
Իմ ցուցակը`

1.Չավի- Բարսելոնայի սիրտը, խաղի ընթացքում հասցնում է ամենուրեք ու շատ անգամներ չի երևում իր կատարած աշխատանքը, բայց որ մեծ ծավալի աշխատանք է կատարում, դա փաստ է:)
2.Տերրի- Տերրիի ՕԳԳ-ն ոչ միայն պաշտպանությունում լավ խաղի մեջ է դրսևորվում, այլև անկյունայինների ժամանակ վտանգավոր միացման ու խաղընկերներին ոգևորելու մեջ:
3.Գիգզ- 38 տարեկանում էսքան բան անելը թիմի համար հարգանքի արժանի փաստ է:
4.Ինիեստա-Չավիի օգնականը խաղադաշտում: Ի տարբերություն Չավիի շատ մեծ ծավալի աշխատանք է կատարում նաև եզրերում ու կապող օղակ է կիսապաշտպանների ու հարձակվողների միջև:
5.Ֆաբրեգաս-Նման որակներով ֆուտբոլիստ հիմա շատ դժվար է գտնել ու մենակ Ինեստայի ու Չավիի աստղնա խանգարում իրան լավ դրսևորել Իսպանիայի հավաքականում, բայց դեռ իրա ժամանակն էլ կգա:
6.Ալվեշ- Բարսելոնայի աջ պաշտպանը իմ համար եզրային պաշտպանի էտալոննա էսօրվա ֆուտբոլում: Կրեատից գործողությունների պակաս խաղադաշտում երբեք չեք զգա:
7.Ռոնալդու-Ռեալի այն ֆուտբոլիստը առանց որի թիմի խաղը կտրուկ փոխվում է... Մոտակա տարիներին կանխագուշակում է Օզիլի դիրքի ամրապնդում Ռեալում ու Ռոնալդույի երկրորդ պլան մղում:))
8.Սնեյդեր- Չգիտեմ իրա բախտնա բերում, թե ոնց բայց իր թիմերը միշտ շատ հաջող են հանդես գալիս: Խաղադաշտում միշտ առաջինն է լինում իր թիմի կազմում տարբեր ցուցանիշներով:
9.Մխիթարյան- Մի փոքր էլ ազգայինին տանք:))
10.Ֆորլան- Իսկական առաջատար միջակ կարգի թիմերի համար:)

Մեսսիին չեմ ընդգրկել ցուցակում, որովհետև իր ՕԳԳ-ն ամեն խաղում բարձր չի լինում... Մոտ մի 10 անգամ մինիմում գնդակա կորցնում, բայց չեմ կարող չնշել, որ ռիսկային գործողություններն ավելի շատ են իր կատարմամբ քան վերը թվարկված տասնյակի, ովքեր ավելի զգույշ են վերաբերվում գնդակի հետ(բացի գուցե Ռոնալդույից):

Sagittarius
09.04.2011, 16:57

Ֆաբրեգասի մասով երևի չհամաձայնվեմ, երևի Արսենալի երկրգպագուները /Գայլի ականջը կանչի:))/ ավելի լավ կիմանան, բայց վերջերս որքան ես եմ Արսենալի խաղը նայել, Ֆաբրեգասը արդյունավետ ֆուտբոլ ցույց չի տվել, Վան Պերսին իմ կարծիքով վերջերս ավելի օգտակար ա՝ չնայած տարբեր դիրքի և ոճի խաղացողներ են:

Կարծում եմ կարելի է նաև Մարսելոյին ներառել, բավականին ունիվերսալ ֆուտբոլիստ ա, և՛ պաշտպանությունում, և՛ հարձակման մեջ ակտիվ ա. ՉԼում այս տարի մեկ գոլ, երկու գոլային փոխանցում:

Օզիլին և Բեյլին պետք ա հորիզոնում պահել:

Yellow Raven
09.04.2011, 19:21

Էս տարի Արսենալում Ֆաբրեգասի բացը մեկ-մեկ Ուիլշիրը կարողանումա լրացնել, դրա համար էլ Սեսկը էդքան էլ չի փայլում, բայց մոտակա ժամանակներս մենք դեռ իսկական Սեսկին կտեսնենք(հուսով եմ Բարսայի կազմում:)) ):
Մարսելոն պաշտպանությունում լավը չի;)

Altair
09.04.2011, 19:56
Ապե ջան, սենց լավ չի մի 2-3 հոգի Բարսելոնից դուրս մնացին::D
Իմ տարբերակը՝
1. Ռոնալդու
2. Մեսսի
3. Չավի
4. Ֆոռլան
5. Կասիլիաս
6. Էտո'ո
7. Վիլլիա
8. Սնեյդեր
9. Ռուննի
10. Ռոբբեն

Դու գոնե մեկմեկ Բարսայի,կամ գոնե Մեսսիի խաղը նայում ես, թե պռոստը ցանկություններտ ես արտահայտում :think

Sagittarius
09.04.2011, 20:01
Դու գոնե մեկմեկ Բարսայի,կամ գոնե Մեսսիի խաղը նայում ես, թե պռոստը ցանկություններտ ես արտահայտում :think

Մեսսին առանձի՞ն ա խաղում, Բարսան առանձի՞ն

Sagittarius
09.04.2011, 20:06
Էս տարի Արսենալում Ֆաբրեգասի բացը մեկ-մեկ Ուիլշիրը կարողանումա լրացնել, դրա համար էլ Սեսկը էդքան էլ չի փայլում, բայց մոտակա ժամանակներս մենք դեռ իսկական Սեսկին կտեսնենք(հուսով եմ Բարսայի կազմում:)) ):
Մարսելոն պաշտպանությունում լավը չի;)

Հնարավոր ա, ես իրա խաղը մենակ գրոհելուց եմ հիշում :))

աման, Ուիլշիրին ո՞նց մոռացա, ինքն էլ գնաց Օզիլի և Բեյլի կողքին, մեր Հենոն էլ ա տեղ էլի :)), այսպես ասած Եվրոպայի ապագա աստղերը

Moonwalker
09.04.2011, 20:08
Դու գոնե մեկմեկ Բարսայի,կամ գոնե Մեսսիի խաղը նայում ես, թե պռոստը ցանկություններտ ես արտահայտում :think

Դե կներես, որ գրելուց առաջ քեզնից գրավոր թույլտվություն չեմ խնդրել::D

Երևի սենց պիտի լիներ չէ՞, որ դուրդ գար, օ՜ ֆուտբոլի մեծն գիտակ

1. Վալդես
2. Ալվեշ
3. Պիկե
4. Պույոլ
5. Ինիեստա
6. Չավի
7. Բուսկետս
8. Կեյտա
9. Մեսսի
10. Վիլլիա

Իմ կարծիքն ա՝ բնական սուբյեկտիվության զգալի տոկոսով:

Ambrosine
09.04.2011, 22:37
Մոդերատորական. երեխեք, մեղքս ի՞նչ թաքցնեմ. բոլոր գրառումները չկարդացի. ժամանակս շատ սուղ ա, բայց ինչքան հասկացա` կոնկրետ թվի վրա եք կենտրոնացել: Նոր համակարգը թույլատրում ա 10-ից ավելի տարբերակներ նշելը, բայց ինչպես ճիշտ նշեց Sagittarius-ը, ընտրությունը պետք է լինի հիմնավորված, որովհետև իմ համար էլ Ռաուլի ՕԳԳ-ն ա բարձր, որովհետև էդ տարիքում դեռ ռեկորդն ա անհասանելի դարձնում մյուսների համար: Այնպես որ, եթե թեկնածուները լինեն թվով 15, էլի հոգ չէ: Հա, մեկ էլ, ինչպես Վահիկն է ասում, ազգայինը չմոռանանք :)):

հ.գ. երեխեք, ես առավոտը չփակեցի հարցումը, բայց դա նրա համար չէր, որ էլի քվեարկեիք :)): Էս հարցումը ջնջվելու է, նորն է բացվելու: Կամ էլ նոր թեմա է բացվելու` հարցումով: Բայց, ապահովության համար, հարցումը փակում եմ ՃՃ:

Ապե Ջան
10.04.2011, 00:07
Դու գոնե մեկմեկ Բարսայի,կամ գոնե Մեսսիի խաղը նայում ես, թե պռոստը ցանկություններտ ես արտահայտում :think

Բարսայի խաղը արդեն 5 տարի է նայում եմ, ու ցանկություններս եմ արտահայտում:

Ambrosine
11.04.2011, 17:50
Մոդերատորական. թեման փակվում է: Քննարկումները շարունակեք նորաբաց թեմայում`
http://www.akumb.am/showthread.php/60011-%D5%88%D5%9E%D6%80-%D6%86%D5%B8%D6%82%D5%BF%D5%A2%D5%B8%D5%AC%D5%AB%D5%BD%D5%BF%D5%A8-%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB-%D5%A1%D5%B4%D5%A5%D5%B6%D5%A1%D5%B4%D5%A5%D5%AE-%D5%95%D4%B3%D4%B3-%D5%B6-%282010-2011%29: