PDA

Դիտել ողջ տարբերակը : Բարեգործական ծրագիր



Էջեր : 1 [2]

Grieg
20.06.2007, 16:01
Վեբ կայքը հասանելի է այս հասցեյով
http://www.bigfamily.am

Cassiopeia
21.06.2007, 09:54
Հարգելի ֆորումցիներ, հաջորդ շաբաթ ձեր ուշադրությանը կներկայացնեմ այն ծրագիրը, որ պետք է կատարվի մինչև օգոստոսի վերջ: Այժմ պարզապես ուզում եմ տեղեկացնել, որ ծրագրի ֆոնդում առկա է 25000 դրամ (Guest-5000 դրամ) + 40$:

Հ.Գ. Grieg-ին. Հարգելի Grieg, ձեր ընկերը՝ Գուրգենը ասեց, որ կարող է դպրոցին նվիրել պրինտեր, սակայն ոչ մի կերպ չեմ կարողանում նրա հետ կապնվել: Եթե դժվար չէ, խնդրում եմ ճշտեք, արդյոք նրա մտադրությունը չի փոխվել, քանզի դպրօցի տնօրենն ինձ արդեն հիշեցրել է այդ խոստման մասին: Նախապես շնորհակալություն:

Grieg
21.06.2007, 12:51
Հարգելի ֆորումցիներ, հաջորդ շաբաթ ձեր ուշադրությանը կներկայացնեմ այն ծրագիրը, որ պետք է կատարվի մինչև օգոստոսի վերջ: Այժմ պարզապես ուզում եմ տեղեկացնել, որ ծրագրի ֆոնդում առկա է 25000 դրամ (Guest-5000 դրամ) + 40$:

Հ.Գ. Grieg-ին. Հարգելի Grieg, ձեր ընկերը՝ Գուրգենը ասեց, որ կարող է դպրոցին նվիրել պրինտեր, սակայն ոչ մի կերպ չեմ կարողանում նրա հետ կապնվել: Եթե դժվար չէ, խնդրում եմ ճշտեք, արդյոք նրա մտադրությունը չի փոխվել, քանզի դպրօցի տնօրենն ինձ արդեն հիշեցրել է այդ խոստման մասին: Նախապես շնորհակալություն:

Ամսվա վերջում Գուրգենը քեզ հետ կկապնվի և կփոխանցի պրինտերը։

Վ.

Root
21.06.2007, 16:20
Հա՛, մեկ էլ սիրում է տարբեր բաներ նախաձեռնել, բայց ավարտին չհասցնել՝ թողնելով մյուսների ուսերին (բարեգործական ծրագիրը :D):

Սխալ չհասկանաս ասածս , բայց Վեռայի ուսերին բարդելը որոշակի իմաստ ուներ ... նախ անհրաժեշտ էր որ ես որպես "նախկին" սերունդ փոխանցեի այդ գործը "նոր" սերդնին քանի որ փոխվում են սերունդները բայց մեր գործը և ուշադրության կենտրոնը այնուհանդերձ երեխաներն են մնում, կգա ժամանակ երբ Վեռան որ ի միջիայլով հերոսաբար ստանձնել ա այդ գործի լիդերությունը /ի "դավաճանության" պատճառով էլի:D:D:D/ ինքը կփոխանցի այդ սուրբ գործը մյուս արժանավորներին, Վեռան մեծ պոտենցիալ ունի, երևակայություն, հոգատարություն և ես վստահ էի որ նա կկարողանա կատարել ծրագիրը և շարունակություն հաղորդել դրան .. ու ճիշտն ասած հպարտանում եմ իրանով տեսնելով շարունակությունը .... այն ինչ մենք անում ենք մեծ գործ չէ ... մեծ գործ անում է այրի կինը երբ իր երեխաներին է նվիրվում ու ամեն օր նրանց կրթությամբ զբաղվում այն դեպքում երբ օրվա հացի փող է վաստակում... ես ուզում եմ որ ակումբի յուրաքանչյուր անդամ հասկանա դա ... երբ որ փողոցով քայլում ենք ու ծաղիկ կամ այլ բաներ ծախող երեխաներ ենք տեսնում , մուրացիկ ու անտուն փոքրիկներ ենք տեսնում ... դա ինչ որ տեղ մեր յուրաքանչյուրի մեղքն էլ է , քանի որ մենք ԵԹԵ ՈՒԶԵՆԱՆՔ , կարող ենք օգնել նրանց... յուրաքանչյուրս իր ուժերին ներածի չափով ... մենք պարտավոր չենք ըստ օրենքի, բայց մեր բարոյականությունը մեր հոգին մեր սիրտը վերջապես մեր գիտակցությունը չի համակերպվում դրա հետ ... Ձեզանից երևի շատերն են մտածել այ որ միլիոնատեր դառնամ ... մի հատ հաստատություն եմ կառուցելու սաղ անտուններին փողոցում էլ չապրեն .. կամ երեխաների համար հատուկ հաստատություններ բացել .... դա մեր խիղճն է որ անկախ տարիքից մեր մեջ կա ....
... Նրանք ովքեր իմ հետ էին 2000-ից սկսած այսօր արդեն հասուն ընտանիք կազմած մարդիկ են որ մեկը եստեղ որ մեկը ենտեղ բախտի քմահաճույքով շպրտված ... ինքս ես պատասխանատու աշխատանքի պատճառով զրկված եմ ազատ ժամանակ ունենալուց , և հենց հա էլ պատճառ հանդիսացավ հարգելի Բյուրակն որ "ուրշի վրա գցեմ"... բայց կարծում եմ այդ "ուրիշը" իմ վրա շատ բարկացած չէ .. քանի որ այդ աշխատանքները ամեն մեկին յուրովի ինչ որ բան են տալիս .. վստահ եմ որ մասնակիցները "ինչ որ բան ստացան" կազմակերպված ակցիայից ... ամեն դեպքում ես հեռակա կարգով "վերահսկում էի" իրականացվող ակցիային և գտնում եմ բաձր կարգով կազմակերպված այն իրականացավ որի համար և շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներից , Ակումբի ադնիմիստրացիայից ` օժանդակության համար , և բոլոր մասնակիցներից ...վստահ եղիր որ եթե հանգամանքները չլինեին ես այդ օրը ձեր կողքին կլինեի ... որովհետև ես լրիվ ընկալում եմ պատասխանատվություն հասկացողությունը:

StrangeLittleGirl
21.06.2007, 19:22
Root ջան, ես կատակ էի անում: :D Ընդամենը մի դեպքի ականատես լինելով, բնականաբար, չէի կարող նման կարծիք կազմել, մանավանդ որ մանրամասների մասին տեղյակ չէի: Էնպես որ, թեթև տար, կատակ էր :P

Root
21.06.2007, 23:16
Ես քո կատակը ի շահ օգտագործեցի վաղուց արտահայտվելու սպասող մտքերը գրելու համար ... ;) թե չէ ես ահավոր թեթևատար եմ ………:)

Hay-Qristonya
09.07.2007, 00:59
Հարգելի ակումբակիցներ, բարեկամներ, հարազատներ:
Ես վաղուց կորել եմ: Դրա համար ունեմ շատ պատճառներ, որոնցից մեկը քննություններն են:
Երկար չեմ գրի, միայն մի հարց պիտի տամ, ձեզ անհրաժեշտ են, արդյոք 0-5 տարեկան երեխաների հագուստներ: Եթե այո, ապա խնդրում եմ ինձ ասեք այդ մասին; Մեզ մոտ` Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու երիտասարդաց միությունում, բավականաչափ այդ տարիքի երեխաների հագուստ է հավաքվել: Հագուստն օգտագործված է, սակայն մաքուր և օգտագործելի վիճակում է: Մանկատներին դրանք անհրաժեշտ չեն, իսկ քանի որ մեր բարեգործության ոլորտի մեջ մտնում են հիմնականում 6 և ավելի բարձր տարիքի մարդիկ, 0-5 տարեկաննների հագուստները կուտակվել են:
Անկեղծ ասած մենք պատրաստվում ենք այն ուղարկել շրջաններ, սակայն եթե դուք ինքներդ եք գնալու նմանատիպ վայրեր, մենք մեծ սիրով այդ հագուստը կտրամադրենք ձեզ:
Կսպասեմ պատասխանի:

Ավելացվել է 11 րոպե անց

Հետաքրքիրա ինչ որ մեկը կուզենա մանկատան համար կայք պատրաստի ու պրոպոգանդի սփյուռքային կայքերում աջակցություն ցուցաբերել ?

Շատ հրաշալի միտք էր: Ինչքան ուժ ունմ ողջունում եմ:hands:)

Apsara
09.07.2007, 01:46
արդեն կայք կա պատրաստած, իսկ ինչ վերաբերվում է հագուստին, կարծում եմ շրջաններ ուղարկելու միտքը ավելի ճիշտ է, քանզի Երևանի գիշերօթիկներում և մանկատներում այդ տարիքի երեխաներ չենք հանդիպել:
http://www.bigfamily.am [under construction]
http://armkids.blogspot.com

Hay-Qristonya
09.07.2007, 23:02
արդեն կայք կա պատրաստած,
http://www.bigfamily.am [under construction]
http://armkids.blogspot.com


Կայքի նախագիծը լավն էր, դուրս եկավ: Թեպետ, պիտի անկեղծ լինեմ, դեռ շատ աշխատելու բան կա: Օրինակ մի առաջարկ ունեմ` կարելի է կայքում ավելացնել Հայաստանում երեխաների իրավունքները էջ: Կարծում եմ անհրաժեշտ է սա ոչ միայն իրնց` երեխաների համար, այլ նաև մեզ համար, քանզի շփվելով երեխաների հետ մենք պարտավոր ենք իմանալ նման բաներ, որպեսի պետք եղած պահին գործի անցնենք:)

Apsara
10.07.2007, 01:12
Կայքի նախագիծը լավն էր, դուրս եկավ: Թեպետ, պիտի անկեղծ լինեմ, դեռ շատ աշխատելու բան կա: Օրինակ մի առաջարկ ունեմ` կարելի է կայքում ավելացնել Հայաստանում երեխաների իրավունքները էջ: Կարծում եմ անհրաժեշտ է սա ոչ միայն իրնց` երեխաների համար, այլ նաև մեզ համար, քանզի շփվելով երեխաների հետ մենք պարտավոր ենք իմանալ նման բաներ, որպեսի պետք եղած պահին գործի անցնենք:)

Շատ լավ միտք է անպայման հաշվի կառնվի, կայքը պատրաստողը ես չեմ, իսկ նա ով զբաղվում է դրանով շատ ժամանակ չունի, այնքան բան կա դեռ անելու: Բայց ես կարող եմ տեղեկացնել և հավատացեք, որ Ձեր առաջարկը կվողջույնվի, միայն թե այդ իրավունքները չգիտեմ թե որտեղից պետք է գտնենք::think
Եթե կարող եք օգնել ապա մենք շատ ուրախ կլինենք

Hay-Qristonya
11.07.2007, 01:47
այդ իրավունքները չգիտեմ թե որտեղից պետք է գտնենք::think
Եթե կարող եք օգնել ապա մենք շատ ուրախ կլինենք

Նախ, խնդրում եմ ինձ հետ էլ, ինչպես մյուսների հետ "դու"-ով խոսեք:) Չէ որ, թեպետ ոչ անձնապես, բայց գոնե վիրտուալ կերպով ես ձեր ընկերն եմ,:) եթե իհարկե դեմ չեք:(ԼՕԼ

Ես կփորձեմ օգտակար լինել: Ունեմ իրավաբան ընկեր, որին կխնդրեմ օգնել, կամ ել կփորձեմ ինտերնետից քաշել: Քանի որ դա շատ շտապ չէ, ես ընթացքում կաշխատեմ դրա վրա և պատրաստ լինելուն պես կտեղեկացնեմ, կամ այդ անձնավորությանը մեյլով կուղարկեմ, կամ կհանդիպենք, կամ էլ մի բան կմտածենք:) Լավ եղեք:

Cassiopeia
20.07.2007, 10:16
Սկսում ենք “բարեգործականի” մի նոր փուլ:
Ինչպես նշվել էր նախօրոք, ակցիան ինչ-որ առումով կասեցվել էր, քանզի մեր հովանավորյալ գիշերօթիկ դպրոց-մանկատունը ամառային հանգստի էր: Եվ քանի որ մեկ ամսից արդեն դասերը կսկսվեն, անցնում ենք ակցիայի հերթական փուլին:
Այս փուլի նպատակն է` ինտերնատին նվիրել հեռուստացույց, ժամանցային և տրմաբանական խաղերի միջոցներ, մանկական գրքեր, ուսուցողական ու ժամանցային լազերային սկավառակներ, հավաքագրել հագուստ և կոշիկ (և այդ ամենն անել ի սրտե, ոչ թե պարտադրված կամ ուրիշի աչքին լավը երևալու համար):

Ներկայումս “բարեգործականի” ֆոնդում ունենք 25000 դրամ և 40$: 5000 դրամ ես իմ կողմից եմ ավելացնում և այսպես ունենում ենք գրեթե 43000 դրամ: Դա կարծում եմ մեզ կբավականացնի հեռուստացույց ձեռք բերելու համար (երեկ Զիգզագ խանութում տեսա 54 սմ անկյունագծով հեռուստացույց մոտ 45000 դրամով, բայց կարծում եմ լավ փնտրելու դեպքում շատ ավելի մատչելի հեռուստացույց կգտնենք):
Առաջիկա օրերին կզբաղվեմ ժամանցային ու տրամաբանական խաղերի արժեքների ճշտումով և ձեր ուշադրությանը կներկայացնեմ այն մոտավոր գումարի չափը, որ պետք է տվյալ փուլի անցկացման համար:
Անհրաժեշտ կլինեն որոշակի լազերային սկավառակներ (DVD, VCD ֆորմատներով)` մուլտֆիլմեր, գիտահանրամատչելի ֆիլմեր, ուսուցողական ծրագրեր և այլն: Ով ունի և կարող է ձայնագրել նման դիսկեր, ֆոնդից որոշակի գումար կհատկացնենք դատարկ սկավառակներ ձեռք բերելու համար:
Որոշակի գումար (3000 դրամից ոչ ավել) անհրաժեշտ կլինի նախկին “Գազանանոց” փուլի նկարները երևակելու համար: Կարծում եմ նկարներով մենք կարող ենք ստենդ սարքել ու հենց այդ ստենդը նվիրել դպրոցին:
Ինքս դպրոցի գրադարանին իմ անձնական գրադարանից 2 գիրք կնվիրեմ ու հագուստ կտրամադրեմ:

Ով պատրաստ է աջակցել, խնդրում եմ ինձ տեղյակ պահեք և հիշեք, որ մեզ մնացել է մեկ ամիս ժամանակ, այս փուլին ընթացք տալու համար:

Հարգելի ակումբցիներ, նրանք, ովքեր պատրաստ են աջակցել ակցիային, ովքեր չեն ափսոսում իրենց համար ոչ պիտանի հագուստն ու կոշիկը նվիրել երեխաներին, ովքեր չեն դողում 1000 դրամի վրա կարող են դրանով մեծ ներդրում անել մեր ֆոնդին ու վստահ լինել, որ այդ երեխաների շնորհակալական հայացքն արժե ավելին քան այն գումարը, գույքային միջոցներն ու հագուստեղենը, որ մենք պետք է նրանց նվիրենք:

Հ.Գ. Ինչ լավ է որ կան ամուսնացած տղամարդիկ, ովքեր սիրահարվում են ինձ ու սեր խոստովանում: Նրանց պատճառով առաջացած կատաղության էներգիան ինձ մեծ պոտենցիալ է տալիս այս ծրագրին ավելի մեծ ուշադրություն հատկացնել :D:D:D

Ավելացվել է 10 րոպե անց
Հ.Հ.Գ. Հարգելի Grieg, ձեր ընկերն այդպես էլ ինձ հետ չկապնվեց պրինտերի համար: Եթե նա փոշմանել է, ապա խնդրում եմ, ինձ տեղյակ պահեք, որ դրա մասին էլ մտածենք ու դա էլ մտցնենք նախատեսվող ծախսերի ցուցակի մեջ:

Kheranyan
20.07.2007, 13:31
Ով պատրաստ է աջակցել, խնդրում եմ ինձ տեղյակ պահեք և հիշեք, որ մեզ մնացել է մեկ ամիս ժամանակ, այս փուլին ընթացք տալու համար:

Հարգելի ակումբցիներ, նրանք, ովքեր պատրաստ են աջակցել ակցիային, ովքեր չեն ափսոսում իրենց համար ոչ պիտանի հագուստն ու կոշիկը նվիրել երեխաներին, ովքեր չեն դողում 1000 դրամի վրա կարող են դրանով մեծ ներդրում անել մեր ֆոնդին ու վստահ լինել, որ այդ երեխաների շնորհակալական հայացքն արժե ավելին քան այն գումարը, գույքային միջոցներն ու հագուստեղենը, որ մենք պետք է նրանց նվիրենք

Հարգելի Cassiopeia ջան, ես պատաստեմ օգնել, առայժմ ֆինանսապես, հետո կնայեմ եթե կարողանամ հագուստ և այլ անհրաժեշտ իրեր գտնել, ապա դրանք նույնպես անպայման կտրամադրեմ:

Apsara
20.07.2007, 16:29
Վերա ջան թե գումարով թե հագուստեղենով թե որպես քեզ օգնական աջ ձեռք պատրաստ եմ, շաբաթ օրվա հանդիպմանը եկեք գումարները հավաքենք ու նկարները հանելու գործով զբաղվենք:

Cassiopeia
23.07.2007, 09:23
Բարեգործականի ֆոնդում տվյալ պահին կա՝
Նախորդ ակցիայից՝ 25000 դրամ + 40 ԱՄՆ դոլար
Cassiopeia - 5000 դրամ
Sergey - 5000 դրամ
Այսպիսով՝ 35000 դրամ + 40ԱՄՆ դոլար

Cassiopeia
25.07.2007, 09:37
KHT - 6000 դրամ
Guest - 5000 դրամ
Apsara - 3000 դրամ

Ֆոնդում առկա է՝ 49000 դրամ և 40 ԱՄՆ դոլար

Հ.Գ. Ժողովուրդ, ակտիվացեք: Հարցը գումար տալ-չտալու մեջ չէ… Մի մոռացեք, որ մեզ անհրաժեշտ են մանկական հաղորդումներ, մուլտֆիլմներ՝ լազերային սկավառակների վրա (DVD player-ով նայելու համար), մանկական գրքեր ու հագուստ…

Hay-Qristonya
25.07.2007, 14:08
KHT - 6000 դրամ
Guest - 5000 դրամ
Apsara - 3000 դրամ

Ֆոնդում առկա է՝ 49000 դրամ և 40 ԱՄՆ դոլար

Հ.Գ. Ժողովուրդ, ակտիվացեք: Հարցը գումար տալ-չտալու մեջ չէ… Մի մոռացեք, որ մեզ անհրաժեշտ են մանկական հաղորդումներ, մուլտֆիլմներ՝ լազերային սկավառակների վրա (DVD player-ով նայելու համար), մանկական գրքեր ու հագուստ…

Հարգելիներ, ես մասնագիտության բերումով կարող եմ եդ դիսկի հեքիաթները կարդալ ձայնագրման համար: Ինչպես նաև կարող եմ հաղորդմումը վարել, եթե իհարկե դրա անհրաժեշտությունը լինի; Ես ունեմ երեխաների հետ շփման, դաստիարակման, դասավանդման բավականաչափ փորձ, ինչը կարող եմ ի նպաստ այս ծրագրի օգտագործել: Եվ պատրաստ եմ դա անել առանց որևէ վճարի` բարեգործական: Մանավանդ օգոստոսին ես բավական ազատ ժամանակ ունեմ, այնպես որ պատրաստ եմ: Միայն թե ինձ այդ մասին խնդրում եմ մեյլիս վրա գրեք` [email protected] : Կանխավ` շնորհակալություն:

Apsara
25.07.2007, 17:28
Երեխեք շաատ պասիվ եք, սկսած գործը ավարտին է պետք հասցնել,
Օրինակ ես հետաքրքրվել եմ, որ հեռուստացույց գունավոր 54 տրամագծով, շիվակի ֆիրմայի կարող ենք գնել 42.000, իսկ ինչ վերաբերվում է մուլտերին, ապա ես ինձ վրա եմ վերցնում բոլոր ձայնագրությունները, եթե ունեք մուլտերով դիսկեր ապա խնդրում եմ արձագանքեք, որ վերցնեմ ձեզանից ու ձայնագրեմ: Ի դեպ դիսկերի գումարը Վերա ջան էլի ես եմ ուզում իմ կողմից դնել, այնպես որ ինձ միայն մուլտեր գտնելու օգնություն է հարկավոր:;)

Ուլուանա
25.07.2007, 17:42
KHT - 6000 դրամ
Guest - 5000 դրամ
Apsara - 3000 դրամ

Ֆոնդում առկա է՝ 49000 դրամ և 40 ԱՄՆ դոլար
Առաջարկում եմ դոլլարները դրամի վերածել, քանի ավելի չեն արժեզրկվել... Չնայած ես դա վաղուց էի առաջարկել, բայց հաշվի չառնվեց... :think Եթե ժամանակին դրամի վերածվեր, որոշ գումար կտնտեսվեր, իսկ այսպես Աստված գիտի, թե վերջում դրանցից ինչ կմնա... :(

Cassiopeia
26.07.2007, 09:30
Առաջարկում եմ դոլլարները դրամի վերածել, քանի ավելի չեն արժեզրկվել... Չնայած ես դա վաղուց էի առաջարկել, բայց հաշվի չառնվեց... :think Եթե ժամանակին դրամի վերածվեր, որոշ գումար կտնտեսվեր, իսկ այսպես Աստված գիտի, թե վերջում դրանցից ինչ կմնա... :(

:D Ան ջան, ընդամենը մի 200 դրամի տարբերություն պետք է տա: Դոլլար - հնչում է:D

Root
26.07.2007, 09:57
:D Ան ջան, ընդամենը մի 200 դրամի տարբերություն պետք է տա: Դոլլար - հնչում է:D

Դե բայց դե ետ 200 դրամն էլա չէ ~ հաշիվ ...:D

Այ օրինակ ես , մի սենց միտք ունեմ , բայց կարծում եմ անիրագործելի է տվյալ պարագայում ակումբի անդամների ` բարեգործական ծրագրի նկատմամբ պասսիվությունից ելնելով: /ի հարկե խոսքս չի վերաբերվում նրանց ովքեր "հետահան" եղան ծրագիրը բարձր մակարդակով իրականացնելու համար:/

Բայց այ սկսեմ երազել .....
չէ սենց չի լինի է ... ամեն անգամ գումար ենք հավաքում մեկը ունի մեկը չունի , մեկը կարող է մյուսը չի կարող ... ինչ անել .. որպեսզի կայունություն մտցնել այս ամենի մեջ ... իսկ եթե փորցենք մի որոշակի գումար հավաքել ու դա որպես ավանդ ներդնել բանկում ? հն ? իսկ ստացված տոկոսները օգտագործել ակցիաների համար ? Չէ կխնդնան երեխեքը ետ ինչ մի տոկոս պտի տան որ .. կամ ինչ մեծ գումար պտի հավաքենք ~ ... հմ լավ խնդալը թող խնդան բայց դե նավսյակի հոգու հանգստության համար արի հաշվարկենք .. հենց թեկուզ են քրչոտ Յունիբանկով.... տակկ .... /1 րոպե հետո/ .. վայ քու արաաա
փաստորեն ամսեկան 100 դոլարին համարժեք դրամ ստանալու համար պետքա բանկում 1600 դոլարր ունենամ .. լավ բա ետ ինչքանա անում 550 000 դրամմմ .. մամա ջան .... չէ ես գումարը երբեք չենք կարող հավաքել ... բայց որ հանկարծակի ինչ որ մի հրաշքով մեկ անգամ հավաքվեր այդ գումարը ... այլևս կարիք չեր լինի ամեն անգամ "ինվեստիցիա անել ֆոնդ" ... այն ավտոմատ կինքնաֆինասավորվեր .....

Ու ետ պահին զարտնեցի ..
Իսկ դրսում ամեն մարդ իր գործով էր տարված :)

քաղաքացի
26.07.2007, 10:24
Ռօօթի ասածը լավն ա: :)
Բայց եթե ուզում եք սկզբնական որոշ գումար հավաքվի և այդ գումարը ներդնել բանկ, ինձ թվում է ամենահավանական միջոցը մի հատ բարերար գտնելն է և ասենք 5000$ փոխանցում է տվյալ բանկի հաշվին և այդ հաշիվը սառեցվում է: Եթե բարերարը չի հպարտանում մեր արած քայլերից, ապա նա կարող է հանգիստ ետ վերցնել իր 5000$-ի կատարած ներդրումը: Այս պայմաններում ինձ թվում է բարերարների չեն մտածի, որ իրենց կարող է խաբեն:
Մնում է գտնել «բարերարին» :angel
Բայց դա չի նշանակում, որ մենք կողքից ֆինանսական օգնություն պետք չէ ցույց տանք:

Ձայնալար
26.07.2007, 11:39
Դե բայց դե ետ 200 դրամն էլա չէ ~ հաշիվ ...:D
****
Root ջան, եթե տենց բանկ գիտես, որ ամսեկան 6% ա տալիս ավանդի դիմաց, ասա միքիչ փող հավաքեմ ու անցնեմ տոշակի մի 10 տարուց :D Կարծում եմ մի բան շփոթել ես լինում է մոտավորապես տարեկան 6%, հետևաբար ամսեկան 0.5%: Ամսեկան 100 դոլլար ստանալու համար պետք է բանկին ի պահ տալ 20 000$:

Cassiopeia
26.07.2007, 11:43
Ժողովուրդ, շեղվում եք…

Root
26.07.2007, 11:54
Root ջան, եթե տենց բանկ գիտես, որ ամսեկան 6% ա տալիս ավանդի դիմաց, ասա միքիչ փող հավաքեմ ու անցնեմ տոշակի մի 10 տարուց :D Կարծում եմ մի բան շփոթել ես լինում է մոտավորապես տարեկան 6%, հետևաբար ամսեկան 0.5%: Ամսեկան 100 դոլլար ստանալու համար պետք է բանկին ի պահ տալ 20 000$:

Եսիմ երազում ՅՈւնիբանկ էի մտել տենաս ինչի տենց ասեցին :D

Apsara
26.07.2007, 22:47
Ուրեմն այսպես, ես 9 հատ մուլտֆիլմեր եմ գտել, որ կարող եմ ձայնագրել DVD ֆորմատով:
1.Tarzan (4 մուլտ մի ԴՎԴ-ով)
2.Karlik Nos
3.Lilo i Stitch
4.V Poiskax nemo
5.Nu Pogodi
6.Atlantida, Kniga djunglej, Oliver i kompania, Istoria igrushek, Ljubimchik uchitelej, mishinij dom, Spasateli
7.Tom&Jerry
8.Shrek1/2/4d, Roboti, Podvodnaja Bratva
9.Սրանք ֆիլմեր են, բայց հեքիաթային ֆիլմեր, կարծում եմ հետաքրքիր կլինի երեխաների համար: Desjatoe korolevstvo1/2/3, Beskonechnaja istoria;

եթե բացի սրանցից ուրիշ մուլտֆիլմեր ունեք կամ կարող եք գտնել, կապ չունի հին թե նոր մուլտիկներ, խնդրում եմ ինձ տեղեկացնել;)

Դուք կարող եք օգնել եթե ցանկանաք:)

dvgray
27.07.2007, 09:16
Դիսկերը կարելի է վերցնել վարթույթի սրահներից /օրինակ Մաշտոց-Թումանյան խաչմերուկի վրայի "Դիսկ-լենդ"-ից -դիսկը 400դրամ/ և ձայնագրել:
Կառաջարկեի "Մադագասկար"-ը /ոչ հայերեն թարգմանությունը/ , "Սառցե շրջան"-ը , "Նեմոն" և "Վինի-Թուխի" սերիաները նույպես վերցնել:): Էտ խանութում ենթադրում եմ որ սրանք կլինեն:

Հեռուստացույցի համար էլ ասեմ, որ եթե գնելու կլինեք, ապա շատ խանութներում կարելի է "բազառ" անել ու գինը իջեցնել: Գնելուց առաջ փորձեք գինը գցել:

Philosopher
27.07.2007, 09:28
Մուլտֆիլմերի մեջ կարելի է ընդգրկել նաև Չապլինի ֆիլմերը:D
Կան մուլտֆիլմեր, որոնք յուրաքանչյուր Մարդ պետք է տեսած ու զգացած լինի:

Cassiopeia
27.07.2007, 09:46
Կարծում եմ մանկական ֆիլմերն էլ մեծ տեղ կունենան: Թե սովետական ("Էլեկտրոնիկի արկածները", "Բուրատինո"...) և թե վերջին ժամանակների հոլիվուդյան ֆիլմերը (որոնք ևս բավական ուսուցանող բաներ ունեն իրենց մեջ)…
Կտրականապես դեմ եմ, վերջին ժամանակներս դիսնեյի մուլտֆիլմերի հայերեն լպիրշ թարգմանությամբ տարբերակներին:

Root
27.07.2007, 09:54
Այ մարդ .. դուք դրանց տեսել եք կինո կամ մուլտիկ նայելուց ? Բերանները բաց նայում են սոու ինչ էլ տանեք մեկա Ձեզ մի կարգին "գզելու են" :D ... Վեռը ճիշտա ասում ... աշխատեք հնարավորության սահմաններում նորմալ թարգմանություն ապահովել:


Մոտ օրերս հնարավոր է նաև առաջարկ ունենամ հաշմանդամ երեխաներին աջակցելու հետ կապված հետաքրքրվողներին խնդրում եմ Ընտրել Հանրապետա... օյ կներեք սա ուրիշ թուղթ էր ... հա հետաքրքրվողներին խնդրում եմ արձագանքել, կոնկրետ խնդրում եմ նաև նշել Ձեր մասնագիտական և պռոֆեսիոնալ իմացությունները:

Cassiopeia
27.07.2007, 13:52
Ժող, գրքերի մասին մի մոռացեք: Մանկական գրքեր են պետք: Ով տանը ունի մի գրքից 2 հատ (համոզված եմ, որ նման բան կլինի), մեկը նվիրեք երեխաներին…

kaprizka-15
28.07.2007, 15:39
ես ունեմ տենց գրքեր ու կարամ նվիրեմ լիքը լավ ա որ լավն չեք մոռանում

Cassiopeia
30.07.2007, 09:41
KHT-ի կողմից թիվ 2 գիշերօթիկ օժանդակ դպրոցին նվիրվել է պրինտեր:
Շաբաթ օրվա հանդիպումից բարեգործականի ֆոնդն ավելացել է 4000 դրամով:
Այսպիսով, ունենք՝
40 ԱՄՆ դոլար, 53000 դրամ, մի քանի DVD սկավառակներ (ձայնագրված Apsara-ի կողմից) և պրինտեր…

Vishapakah
31.07.2007, 01:47
Բարեւ բոլոր նվիրյալներին.

Կներեք որ շուտ չէի մասնակցում Ձեր ձեռնարկին, ուղղակի մի քանի շաբադ է ինչ կարող եմ առանց բանկ գնալու քարտով դրամային փոխանցումներ կատարել.

Ցանկանում եմ ֆինանսական օգնություն ցուցաբերել ձեռնարկին.
Փոխանցումը կկատարեմ եվրոիով, հավանաբար մեկ-երկու շաբադից.

Խնդրում եմ ասեք, որ հաշվեհամարի վրա կատարեմ դրամային փոխանցումը.

Cassiopeia
31.07.2007, 09:53
Բարեւ բոլոր նվիրյալներին.

Կներեք որ շուտ չէի մասնակցում Ձեր ձեռնարկին, ուղղակի մի քանի շաբադ է ինչ կարող եմ առանց բանկ գնալու քարտով դրամային փոխանցումներ կատարել.

Ցանկանում եմ ֆինանսական օգնություն ցուցաբերել ձեռնարկին.
Փոխանցումը կկատարեմ եվրոիով, հավանաբար մեկ-երկու շաբադից.

Խնդրում եմ ասեք, որ հաշվեհամարի վրա կատարեմ դրամային փոխանցումը.
Նախ շնորհակալություն արձագանքելու համար:

Արտասահմանցի բարեգործների համար ԱՄՆ դոլարով փոխանցումների համար բացված է հաշվեհամար, որի տվյալները կարող եք գտնել կից ֆայլում:
Ցավոք սրտի հաշվեհամարը "դոլարային" է, այսինքն նրա վրա Եվրո փոխանցել հնարավոր չէ, այլ միայն ԱՄՆ դոլար: Եթե հնարավոր է, ապա տվյալ գումարը պետք է վերածեք դոլարի ու նոր փոխանցեք, այլապես մենք նոր հաշվեհամար պետք է բացենք:

Vishapakah
03.08.2007, 10:48
Ցավոք սրտի հաշվեհամարը "դոլարային" է, այսինքն նրա վրա Եվրո փոխանցել հնարավոր չէ, այլ միայն ԱՄՆ դոլար: Եթե հնարավոր է, ապա տվյալ գումարը պետք է վերածեք դոլարի ու նոր փոխանցեք, այլապես մենք նոր հաշվեհամար պետք է բացենք:

Կարիք չկա նոր հաշվեհամարի, երբ որ Եվրոպայից հովանավորները շատանան, այդ դեպքում կարելի է.:)

Ուրեմն փոխանցումը բանկից կկատարեմ, ԱՄՆ դոլլարով. Բացառված չէ, որ փոխանցում կատարելու համար ոչ թե հաշվեհամարի վրա կատարեն, այլ ձեր անուն ազգանունի եւ հասցեի վրա, որի դեպքում ստիպված կլինեք գնալ «Western Union» բանկի հայկական մասնաճյուղ.

Սովորաբար դոլլարով Հայաստան դրամային փոխանցումները այդպես եմ կատարում.

Cassiopeia
03.08.2007, 11:02
փոխանցում կատարելու համար ոչ թե հաշվեհամարի վրա կատարեն, այլ ձեր անուն ազգանունի եւ հասցեի վրա, որի դեպքում ստիպված կլինեք գնալ «Western Union» բանկի հայկական մասնաճյուղ.



Համամիտ եմ, դա ավելի հարմար տարբերակ է… Փոխանցելուց հետո խնդրում եմ տեղյակ պահել:

Cassiopeia
06.08.2007, 11:46
Ձայնալար - 5000 դրամ
ՆորՄարդ - 2000 դրամ

Ընդհանուր՝ 60000 հազար դրամ և 13000 դրամ (40 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ)

Հ.Գ.
Շաբաթ օրը ձեռք է բերվել՝ 2 շախմատ (2x600=1200 դրամ) և 1 հատ տրամաբանական խաղ (1500 դրամ):

Apsara
06.08.2007, 12:08
Ինչ որ շաաատ պասիվ ենք հա ակումբցիներ, իրականում այն ամենը ինչ պետք է մեր փոքրիկներին այդքան էլ շատ չէ, ընդհամենը մի կտոր սիրտ ամեն մեկիցդ, կարեկցանք ու սեր: Դե ավելի աշխույժ;)

Vishapakah
08.08.2007, 17:47
Համամիտ եմ, դա ավելի հարմար տարբերակ է… Փոխանցելուց հետո խնդրում եմ տեղյակ պահել:

Ինչքան հասկացա Բուրնուչյան Վերոնիկա դա ձեր անուն ազգանունն է, բայց բանկից փոխանցման համար հասցե էլ են պահանջում. Խնդրում եմ ձեր հասցեն էլ գրեք.

Այսօր ուզում էի գնալ փոխանցումը կատարելու, հիշեցի որ ձեր հասցեն չեմ հարցրել.:)

Cassiopeia
10.08.2007, 09:42
Վիշապաքաղ՝ 17900 դրամ:
Ընդհանուր առմամբ ֆոնդում ներկայումս առկա է՝ 88200 դրամ

Շնորհակալություն բոլոր նրանց, ով անարձագանք չթողեց ակցիան:

Իսկ այժմ ցանկանում եմ հայտնել, որ սկսած հաջորդ շաբաթվանից սկսվում է հագուստների "հավաքագրումը":): Նրանք, ովքեր տանը կուտակել են հագուստ, կոշկեղեն և խաղալիքներ երեխաների համար, ինձ տեղյակ պահեք ամեն օր 18.00-ից հետո պայմանավորվենք, վերցնեմ: Հագուստի հավաքագրման վերջին ժամկետ՝ 27.08.2007թ.… Սպասում եմ ձեր ՊՄ-ներին;)

Cassiopeia
13.08.2007, 11:38
Impression - 5000 դրամ
Եվ այսպես՝ ֆոնդում առկա է 93200 դրամ:

Cassiopeia
28.08.2007, 13:35
Մանկատան երեխաների համար 25 հատ գիրք եմ գնել (400 դրամով), չնայած օգտագործված են, բայց գտնվում են նորմալ վիճակում ու իրենց գնի համար բավական մեծ ձեռքբերում են… Գազանանոցի նկարները երևակել եմ: Միասին դրանք կազմել են 13000 դրամ:
Հագուստների հավաքումը կատարվելու է մինչև այս շաբաթվա վերջը, քանզի արդեն եկող շաբաթ այն պետք է տարվի մանկատուն:
Կազմակերպվող "երթը" դեպի մանկատուն ամենայն հավանականությամբ կլինի սեպտեմբերի 8-ին (շաբաթ օրը, որպեսզի երեխաներն արդեն հավաքված լինեն ու բացի այդ Chuk-ը կարողանա ներկա լինել), սակայն դեռ պայմանավորվածություն ձեռք չի բերվել տնօրենի հետ: Դրանով զբաղվելու եմ այս շաբաթ:

Ուլուանա
29.08.2007, 09:09
Մանկատան երեխաների համար 25 հատ գիրք եմ գնել (400 դրամով), չնայած օգտագործված են, բայց գտնվում են նորմալ վիճակում ու իրենց գնի համար բավական մեծ ձեռքբերում են… Գազանանոցի նկարները երևակել եմ: Միասին դրանք կազմել են 13000 դրամ:
Հագուստների հավաքումը կատարվելու է մինչև այս շաբաթվա վերջը, քանզի արդեն եկող շաբաթ այն պետք է տարվի մանկատուն:
Կազմակերպվող "երթը" դեպի մանկատուն ամենայն հավանականությամբ կլինի սեպտեմբերի 8-ին (շաբաթ օրը, որպեսզի երեխաներն արդեն հավաքված լինեն ու բացի այդ Chuk-ը կարողանա ներկա լինել), սակայն դեռ պայմանավորվածություն ձեռք չի բերվել տնօրենի հետ: Դրանով զբաղվելու եմ այս շաբաթ:
Ես էս քանի օրը կպայմանավորվեմ հետդ, շորեր կփոխանցեմ, ահագին շոր կա տանը։

Վեր, բայց շաբաթ օրն էնքան էլ հարմար չի։ Ախր էդ օրը Դիլիջան ենք գնալու... :( Աշխատանքային օր չի՞ լինի... :oy

Cassiopeia
29.08.2007, 09:35
Վեր, բայց շաբաթ օրն էնքան էլ հարմար չի։ Ախր էդ օրը Դիլիջան ենք գնալու... :( Աշխատանքային օր չի՞ լինի... :oy

Աշխատանքային օրը այնքանով է բացառվում, որ Չուկը ներկա գտնվել չի կարող, ու բացի այդ դասերը սկսվել են, հիմնականում դասի ու աշխատանքի ենք լինելու: Կոնկրետ օր դեռ չեմ պայմանավորվել: Հագուստը, նկարներն ու գրքերը տանելուց կպայմանավորվեմ տնօրինության հետ օրվա մասին: Եկող շաբաթվա մեջ կոնկրետ օրը կգրեմ:

Cassiopeia
30.08.2007, 15:41
Գրքերը և նկարները…

Cassiopeia
05.09.2007, 09:41
Ուրեմն այսպես.
Վաղը` 06.09.2007թ., 18:00-ի սահմաններում ես և բոլոր նրանք, ովքեր կցանկանան, մեկնում ենք Նորք-Մարաշի թիվ 2 օժանդակ գիշերօթիկ դպրոց` սաներին հանձնելու ակումբցիների կողմից հավաքված հագուստը: Այնտեղ արդեն տնօրենի հետ պայմանավորվածություն ձեռք կբերվի հեռուստացույցը և խաղալիքները հանձնելու օրվա վերաբերյալ:
Հեռուստացույցը և խաղալիքներն արդեն ձեռք են բերված (խորհին շնորհակալությունս Կարեն Ջան-ին, առանց որի օգնության, դժվար թե կարողանայի գլուխ հանել):
Հաշվետվությունը կներկայացվի մեր հովանավորյալ կրթօջախ այցելությունից հետո:
Այլ առաջարկությունների համար ամաչել պետք չէ…

Cassiopeia
06.09.2007, 09:25
Այսօր, ժամը 18:00 (պայմանավորվածությունը ձեռք է բերված) գնում ենք Թիվ 2 Օժանդակ գիշերօթիկ դպրոց (հագուստները հանձնելու): Քանի որ հագուստները բավական շատ են ու դա հնարավոր է միայն տաքսիով տեղ հասցնել, ապա գալ ցանկացողները կարող են պայմանավորվել որևէ տեղ ու միասին գալ այնտեղ, կամ էլ հանդիպել հենց դպրոցի դարպասների մոտ՝ 18:00:
Շնորհակալություն ուշադրության համար:
Հարգանքներով՝ Վ.;)

Cassiopeia
07.09.2007, 15:53
Ինչպես նշվել էր, երեկ կայացավ այցելությունը մանկատուն (մասնակիցներ` Chuk, Apsara, Selene, Leyla, Cassiopeia (խորին շնորհակալությունս բոլորին)): Ասեմ, որ ամենաջերմ ընդունելության արժանացանք սաների կողմից, տնօրինության մասին լռում եմ, քանզի մեր նպատակը տնօրինության հետ կապ չուներ:
Առաջին պահից, ինչ ոտք դրեցինք օժանդակ դպրոցի բակ, երեխաները 2-րդ հարկի լուսամուտից կախված սկսեցին ողջույնի ու կարոտի բառեր բղավել: Այնուհետև տնօրենի թույլատվությամբ իջան ներքև ու մեզ շրջապատեցին: Ոմանք շատ լավ հիշում էին Արթուր ապերին ու ուզում էին նրան տեսնել նորից, ոմանք մեր միջից հիշեցին Փիրուզին (թե կարող եք գուշակեք ում նկատի ունեն)… հետո իրենց լուսանկարները տեսնելով նկարներն իրար ձեռքից էին փախցնում, հիշում գազանանոցում անց կացրած ժամանակը ու մեզ: Ամենազարմանալին այն էր, որ նրանք ևս տեղյակ էին Անահիտի ու Վազգենի ամուսնությանը նախքան մեր մի բառ ասելը ու նկարների մեջ Անահիտին տեսնելով ուրախությունից թռչկոտում էին:
Հետո հավաքված հագուստը բաժանվեց երեխաներին (դասարան առ դասարան նրանք մտնում էին ու եթե համապատասխան հագուստ էր լինում, տրվում էր նրանց):
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ երկուշաբթի օրը` 10.09.2007թ., երեկոյան 17.30-ի սահմաններում ևս կայցելենք նրանց: Այս անգամ արդեն կտարվեն հեռուստացույցը, խաղերն ու դիսկերը:

Սեր ու կարոտ նրանց աչքերում…

Vishapakah
08.09.2007, 00:09
Ինչպես նշվել էր, երեկ կայացավ այցելությունը մանկատուն (մասնակիցներ` Chuk, Apsara, Selene, Leyla, Cassiopeia (խորին շնորհակալությունս բոլորին)): Ասեմ, որ ամենաջերմ ընդունելության արժանացանք սաների կողմից,

Առաջին պահից, ինչ ոտք դրեցինք օժանդակ դպրոցի բակ, երեխաները 2-րդ հարկի լուսամուտից կախված սկսեցին ողջույնի ու կարոտի բառեր բղավել:

հիշում գազանանոցում անց կացրած ժամանակը ու մեզ:

Էրեխեք ջան, բայց Ձեզ իրոք մալադեց, հալալա... միշտ հաճույքով եմ այս թեման կարդում. Այդքան երեխայի, որ դուք եք երջանկություն պարքեւում... իրոք հարգանքի արժանի եք. Անկեղծ եմ ասում, իմ մտքով անգամ չէր անցնի, որ այդպիսի բան է կարելի անել.:)

Cassiopeia
10.09.2007, 09:41
Այսօր՝ 10.09.2007թ. 17:00 հավաքվում ենք Ա. Իսահակյանի արձանի մոտ:
Նպատակը՝ այցելություն թիվ 2 հատուկ օժանդակ դպրոց (հեռուստացույցի և տրամաբանական խաղերի հանձնման արարողություն դպրոցի սաներին)…
Խնդրում եմ չուշանալ, քանզի առնվազն 17:45 պետք է լինենք այնտեղ…

Հ.Գ. Հենց նոր պարզեցի, որ տնօրենն այսօր այնտեղ չի լինելու :(, սակայն մեզ այնտեղ սպասելու են:)

Cassiopeia
11.09.2007, 11:28
Ավարտվեց բարեգործական ծրագրի հերթական փուլը: Այժմ ձեր ուշադրությանն եմ ներկայացնում փոքրիկ հաշվետվություն ակցիայի և կատարված ծախսերի վերաբերյալ:


Բարեգործականի ֆոնդում առկա էր 93 200 դրամ…

Այս փուլի նպատակն էր` 1. Թիվ 2 Օժանդակ, հատուկ դպրոցի սաներին փոքրիշատե ապահովել հագուստով և 2. նրանց նվիրել հեռուստացույց և խաղեր:
Առաջին կետի համար ակումբի անդամների կողմից հավաքվեց և դպրոցի սաներին հանձնվեց օգտագործած, բայց հագնելու պիտանի հագուստ (հագուստներ հավաքելու համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում հետևյալ անդամներին` Chuk, Ուլուանա, Apsara, Selene, Alizee_Etoilik, Cassiopeia
(ինքս ինձ :D)):Երկրորդ կետն իրականացնելու համար հավաքվեց որոշակի գումար, որը նախորդ ակցիայի արդյունքում ավելացած գումարի հետ կազմեց 93200 դրամ: Գումարի հանգանակման համար խորին շնորհակալությունս եմ հայտնում հետևյալ անդամներին` KHT, Sergey, Apsara, Vishapakah, Impression, Ձայնալար, Նորմարդ, Cassiopeia (էլի ինքս ինձ :D):

Կատարվեցին հետևյալ ծախսերը.


1 Հեռուստացույց ZENDO - 37000
2 Գնդակ - 900
3 Լեգո - 3400
4 Կեգլի - 1000
5 Շախմատ - 1200
6 Լոտո - 1100
7 Ցատկապարան - 1000
8 Խորանարդիկ փոքր - 1200
9 Խորանարդիկ մեծ - 1000
10 Նկար գլուխկոտրուկ փոքր - 2000
11 Նկար գլուխկոտրուկ մեծ - 550
12 Նկար գլուխկոտրուկ մեծ - 600
13 Խաղ 50-ը 1-ում - 1500
14 Գունավոր թուղթ - 500
15 A4 ֆորմատի թուղթ - 450
16 Սոսինձ -600
17 Մկրատ -300
18 Գրքեր - 10000
20 Լուսանկարներ - 3000

Շնորհակալություն եմ հայտնում Apsara-ին, ով դպրոցին նվիրեց մանկական ֆիլմերի ու մուլտֆիլմերի 9 DVD դիսկ:

Տրանսպորտային ծախսերը չեն ներառվել վերոհիշյալ հաշվարկի մեջ, քանզի դրանք իրենց վրա վերցրեցին` Chuk-ը, Կարեն Ջանը, Cassiopeian, և Արմեն Գրիգորյանը (ով ֆորումի անդամ չէ): Շնորհակալություն բոլորին:

Ընդհանուր ծախսերը կազմեցին` 67300 դրամ:
Ներկայումս բարեգործականի ֆոնդում առկա է 25900 դրամ:

Հ.Գ. Կից ֆայլերում չեն ներառվել որոշ հագուստներ (ուշ բերվելու պատճառով), գնդակները (իմ մոռացկոտության պատճառով), դիսկերը:

Cassiopeia
11.09.2007, 11:31
KHT-ի նվիրած պրինտերը դեռևս թիվ 2 օժանդակ դպրոց չի տարվել՝ համակարգիչ-պրինտեր միացման լարի բացակայության պատճառով… Մոտակա օրերս այդ հարցով ևս կզբաղվեմ:

Cassiopeia
11.09.2007, 12:23
Այժմ մի փոքր տպավորությունների մասին.
Հեռուստացույցի "հանձնման" արարողությանը ներկա էին Ուլուանան, Վազգենը, Kita-ն, Apsara-ն և ես: Սպասվածին հակառակը տնօրենը՝ պարոն Ղազարյանը սպասում էր մեզ… Արժանացանք ջերմ ընդունելության: Երեխաները դասասենյակներում դասերն էին պատրաստում, հետևաբար չտեսան, թե ինչպես ներս տարանք հեռուստացույցը: Երբ տնօրենի հետ "ձևական արարողությունները" վերջացրեցինք, տնօրենը որոշեց մեզ ցույց տալ դպրոցի կարի արհեստանոցը և կոշիկի արհեստանոցը… Այնտեղ տեսանք երեխաների ձեռագործ աշխատանքները՝ ձևած ու կարած հագուստը, ինչպես նաև կոշիկները, որոնք տղաները կարում կամ վերանորոգում էին… (տղաների կարած կոշիկները աղջիկներն են հագնում): Այնուհետ տեսանք այգին, որը երեխաներն են մշակում, ինչպես նաև տեսանք նրանց ճաշարանը… Երբ միջանցք մտանք, երեխաների մի մասը դասերը պատրաստելուց հետո իջնում էր բակ՝ խաղալու: Նրանք մեզ տեսնելով ջերմորեն ողջունեցին մեզ (գրկախառնություններ, համբույրներ) և հետաքրքրվեցին, թե արդյոք հեռուստացույցը տարել ենք… Անչափ ուրախացան իմանալով, որ իրոք արդեն հեռուստացույց ունեն: (Հուսով ենք, այդ ուրախությունը կարճ չի տևի):

Տնօրենի հետ քննարկելով մեր ապագա անելիքները ահա թե ինչ պլաններ առաջացան.
Քանի որ նմանատիպ հաստատություններում սանիտարական պայմաններն այնքան էլ բարենպաստ չեն, ուստի նրանց մոտ ոջիլի խնդիր միշտ էլ եղել է: Ուստի դրանից ելնելով (:D:D հանկարծ չմտածեք, թե ուզում եմ ձեզ տանել, որպեսզի նրանց գլուխների ոջիլներն ու անիծները մաքրեք:D) տնօրենը ասեց, որ ցանկալի է մի վարսավիր լինի, ով աղջիկների մազերը կկտրի: Ուստի կոչ ակումբցիներին.

Հարգելի ակումբցիներ, եթե կա ձեր մեջ վարսավիր, կամ թեկուզ վարսավիրի աշակերտ, և ով պատրաստ է իր մեկ օրը նվիրել երեխաներին ու առանց վճար կտրել նրանց մազերը, ապա խնդրում եմ, արձագանքեք…

Ֆորումի Leyla անդամը իր պատրաստակամությունն էր հայտնել միջոցառումների հետ կապված պարի դասեր տալ երեխաներին: Միգուցե սեպտեմբերի 21-ին նմանատիպ միջոցառում կկազմակերպվի, որտեղ կպարեն հենց Leyla-ի "աշակերտները" (եթե իհարկե փոխհամաձայնություն լինի):

Ավելացվել է 5 րոպե անց
Եվ մեկ հանգամանք ևս, եթե կարողանանք օգնել դպրոցի աշխատակազմին, որ սեպտեմբերի 21-ի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումը նորմալ կազմակերպվի, ապա ՇԱՆԹ հեռուստաընկերությունից համաձայնություն կա գալ և նկարահանել տվյալ միջոցառումը, ռեպորտաժի կերպով այն ցուցադրել, որը, կարծում եմ ավելի մեծ օգնություն կլինի այդ դպրոցին (քանզի նրանց մասին կիմանան շատ ավելի շատերը, քան ներկայումս գիտեն) և մի փոքրիկ գովազդ էլ մեզ համար:oy:D

Hay-Qristonya
04.10.2007, 00:46
Չեք պատկերացնի` որքան եմ ուրախանում կարդալով և տեղեկանալով ձեր աշխատանքի մասին: Իրոք որ Աստվածահաճո գործ եք կատարում և ամենաքիչը օրհնվում եք (չգիտեմ` ով ինչպես կընդունի խոսքերս): Բայց չեք պատկերացնի, թե ինչքան եմ ափսոսում, որ որևէ կերպ չեմ կարողանում մասնակից դառնալ, հիմնականում ժամանակի պատճառով: Բայց գոնե հոգով հաստատ ձեզ հետ եմ:
Ապրե'ք: Շարունակե'ք և էլ ավելի զորացե'ք ձեր նախագծում, և Աստծո օրնությունն էլ իհարկե միշտ ձեր գործերում և ձեզ վրա լինի:

P.S. Հուսամ մի օր ես էլ կկարողանամ միանալ ձեզ:

Cassiopeia
29.10.2007, 11:32
Ժողովուրդ, կրկին անգամ վերսկսում եմ հագուստների հավաքագրումը: Խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր պատրաստ են աջակցել մեզ, ՊՄ-ով տեղյակ պահել ինձ: Եվ մեկ հարց բոլոր նրանց, ովքեր գումարով մեզ արդեն օգնել են, արդյո՞ք համաձայն եք դուք, որպեսզի այդ գումարից մի մաս տրամադրվի պրինտեր ձեռք բերելու համար, քանզի առկա պրինտերի պրինտեր-համակարգիչ կաբելը այդպես էլ չկարողացա ձեռք բերել…

BOBO
29.10.2007, 18:30
http://www.imageshare.am/thumb/97992919/untitled.jpg

Կարող ա էս կաբելից ա պետք?:)

Cassiopeia
29.10.2007, 18:40
Չէ, էդպիսին պետք չի:D:
Պորտի վրա գրված է IF SP, ունի հետևյալ տեսքը:

BOBO
29.10.2007, 18:47
Չէ, էդպիսին պետք չի:D:
Պորտի վրա գրված է IF SP, ունի հետևյալ տեսքը:
:{
Լավ չի~~~...

Cassiopeia
05.12.2007, 13:57
Ժողովո՛ւրդ.

Շաբաթ օրը, 08.12.2007թ. ժամը 12:00 գնում ենք Նորք-Մարաշի թիվ 2 օժանդակ հատուկ դպրոց՝ նրանց հագուստ տանելու նպատակով:
Ցանկացողները կարող են միանալ:
Տեղեկությունների համար պմ գրել:

Հ.Գ. Բոլոր նրանք, ովքեր ունեն հագուստ ու կոշիկ, որը այլևս ինչ-ինչ պատճառներով չեն օգտագործվում, խնդրում եմ, մի զլացեք ու հանձնեք այդ երեխաներին փոխանցելու համար: Հատկապես տաք և տղաների հագուստի մասին է խոսքը:

Dayana
05.12.2007, 14:52
Իսկ կլինի ես գումարով կամ ւորիշ նվերներով մասնակցեմ ։ Հա մեկ էլ ես 11-ին քննության եմ , դրանից հետո ազատ եմ ու նախատեսել էի սահադաշտ գնալ / գալ ձեր հետ / , ամեն դեպքում չէի կարող չասել , որ հիացած եմ իմ "փերու" նախաձեռնությամբ :love

Cassiopeia
06.12.2007, 21:39
Ժողովուրդ, ով ուզում է միանալ մեզ դեպի մանկատուն, ապա
Շաբաթ օրը, 11:30 լինել Ավ. Իսահակյանի արձանի մոտ:
Ուշացողներին ներում ու սպասում չկա:

Cassiopeia
08.12.2007, 14:57
Քիչ առաջ վերադարձանք Նորք-Մարաշի թիվ 2 գիշերօթիկից:
…Այնքան կարոտ կար երեխաների աչքերում, այնքան սեր… Ես չգիտեմ ինչի վերադարձա իմ մանկություն, նրանց հետ խաղում էի: Իսկ նրանք…Պատկերացնում եք, մեկի հայրը եկել էր, որդուն հանգստյան օրերին տուն տանելու, ու երբ բոլորի ներկայությամբ այդ մանչուկին տնօրենը հարցրեց, թե ներկա գտնվողներից ո՞ւմ է նա ամենաշատը սիրում, նա ոչ թե հորը, այլ Apsara-ին մատնացույց արեց:
Տղաներից մեկն էլ իր համար հարսնացու ընտրեց Selene-ին… Փաստորեն մեր Սելենը հարս է գնալու Շամշադին:hands, բարի ճանապարհ, Մերի ջան, չմոռանաս, որ տղաներիցդ մեկի անունը………
Երբ տնօրենը նրանց հարցրեց, թե ի՞նչ կուզենան որ Ձմեռ պապիկը իրենց նվեր բերի (երևի մեզ էր լսեցնում:think), նրանցից ոմանք մեքենա ուզեցին, ոմանք զենք, մի աղջնակ էլ իր բոյի շուն ուզեց…
Դեկտեմբերի 20-ին, ժամը 11.00-ին ամանորյա միջոցառում ունեն, որին հրավիրեցին…
Ցավոք սրտի, իմացանք, որ հեռուստացույցը, հոսանքի տատանման պատճառով փչացել է և հիմա պետք է այն վերանորոգելու ուղղությամբ աշխատենք:
Պետք է կրկին անգամ հագուստ հավաքենք, տաք հագուստ: Երբ երեխաները դուրս էին գալիս տնօրենի աշխատասենյակից, տղաներից մեկի ոտքերին նկատեցի առնվազն նրա ոտքերից 2 համար մեծ մարզակոշիկ:(

Հաջորդ այցը այնտեղ նախատեսում եմ եկող տարվա փետրվարի կեսերին (դեկտեմբերի 24-ից մինչև հունվարի 21-ը արձակուրդ է ու երեխաները ցրվելու են կամ տներով, կամ գնալու են ուրիշ նմանատիպ հաստատություններ, կամ էլ այնտեղի աշխատողների տանն են ապաստանելու այդ ժամանակահատվածում)… Բարի մարդիկ, խնդրում եմ արձագանքեք ու ձեզ համար չօգտագործվող հագուստը նվիրաբերեք երեխաներին…

Հ.Գ. Հատուկ շնորհակալությունս - Dayana-ին՝մանկական ֆիլմերի DVD դիսկ նվիրելու համար, Alizee-ին, խաղալիքների համար…Ապսարային, Սելենեին ու Գոգային՝ հագուստ նվիրաբերելու ու ինձ ուղեկցելու կապակցությամբ, Սելենեի ու Գոգայի հորաքրոջ տղային, մեր ծանր տոպրակները որոշ տարածք իր ընկերների հետ տեղափոխելու համար, Ապսարայի հայրիկին՝ հագուստի մի մասը իր մեքենայով տեղ հասցնելու համար և Կարեն ջան-ին, իր մեքենայով մեզ նման թանկարժեք բեռ ու ծանրություն ու հագուստների մի մասը տանելու և մեզ ընկերանալու կապակցությամբ…

Goga
09.12.2007, 16:47
Միշտ խուսափում էի միանալ ձեզ՝ այցելելու մանկատուն, մտածում էի, որ հոգեբանորեն վատ կանդրադառնար ինձ վրա, բայց վերջապես որոշեցի ու եկա...
Նայելով նրանց աչքերին՝ ես հասկացա, որ մի կաթիլ սերն անգամ կջերմացնի նրանց սրտերը:love
Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս նախագծի կազմակերպչին:)

Լէգնա
11.12.2007, 14:45
Ամսի 13-ին Ագուլիս մանկական թատրոնը կհաճախի Նուբարաշենի գիշերոթիկ-դպրոց: Ցանկացողները կարող են միանալ մեզ` դեկտեմբերի 13-ին ժամը 1-ին Նուբարաշենում կամ 12:15 Շրջանայինի Լիություն խանութի դիմացից, Նուբարաշենի կանգառից գնում ենք Ճուտիկներին այցի: :)

հ.գ. եթե էլի գրառումիցս բան չհասկացաք :D, զանգահարեք ինձ,եթե համարս գիտեք :P կամ Վարդանին ` 093314353:

Cassiopeia
12.12.2007, 12:40
Շաբաթ օրվա նկարները:)

Cassiopeia
12.12.2007, 12:47
Էլի…

Ոչ մի կերպ չստացվեց www.imageshare.am (http://www.imageshare.am)-ով բեռնել, դրա համար ստիպված փոքրացված տարբերակներն եմ տեղադրում

Նկարներում` մանկատան երեխաները, Apsara, Selene, Goga, Կարեն Ջան (վերջին նկարում կիսադեմն է երևում) և Cassiopeia

Selene
12.12.2007, 15:01
Այսքան ժպիտ ու ուրախություն այս փոքրիկների աչքերում...որքան քիչ բան է պահանջվում մեզանից՝ գոնե մի քանի ժամ նրանց անհոգ, երջանիկ դարձնելու.. մի կաթիլ ուշադրություն յուրաքանչյուրիցս...թեկուզ հինգ րոպե իրենց հետ խոսալը կամ էլ խաղալն էլ բավական էր, որ երեխաներն իրենց լավ զգային:)


Հաջորդ այցը այնտեղ նախատեսում եմ եկող տարվա փետրվարի կեսերին (դեկտեմբերի 24-ից մինչև հունվարի 21-ը արձակուրդ է ու երեխաները ցրվելու են կամ տներով, կամ գնալու են ուրիշ նմանատիպ հաստատություններ, կամ էլ այնտեղի աշխատողների տանն են ապաստանելու այդ ժամանակահատվածում)… Բարի մարդիկ, խնդրում եմ արձագանքեք ու ձեզ համար չօգտագործվող հագուստը նվիրաբերեք երեխաներին…
Նաև խաղալիքներ;)

Ուլուանա
12.12.2007, 18:37
Վա՜յ, էս ինչ հարազատ դեմքեր են։ :love Դուք չէ, էլի, էրեխեքին նկատի ունեմ։ :P :D Կարոտել եմ էդ էրեխեքին... :oy Հաջորդ անգամ որ գնաք, իմ կողմից ջերմ–ջերմ բարևներ կհաղորդեք։ ;) Կասեք, որ իրենց չեմ մոռացել։ :)

Cassiopeia
12.12.2007, 18:39
Վա՜յ, էս ինչ հարազատ դեմքեր են։ :love Դուք չէ, էլի, էրեխեքին նկատի ունեմ։ :P :D Կարոտել եմ էդ էրեխեքին... :oy Հաջորդ անգամ որ գնաք, իմ կողմից ջերմ–ջերմ բարևներ կհաղորդեք։ ;) Կասեք, որ իրենց չեմ մոռացել։ :)

Փաստորեն մենք օտար ու խորթ էինք:(:D… Ան ջան, նամակ գրի, կտպենք, կտանենք քո հարազատ դեմքերը կկարդան;)

Ուլուանա
12.12.2007, 18:47
Փաստորեն մենք օտար ու խորթ էինք:(:D…
Չէ, ուղղակի ձեր դեմքերը տեսնելը սովորական է, թեկուզ նկարների տեսքով, ;) իսկ իրենց նկարները հո ամեն օր չեմ տեսնում, համ էլ ձեր հարազատ լինելը էնքան ինքնին հասկանալի բան է, որ դրա մասին նույնիսկ խոսելու կարիք չկա։ :)

Ան ջան, նամակ գրի, կտպենք, կտանենք քո հարազատ դեմքերը կկարդան;)
Լավ, կգրեմ։ Գնամ մտածեմ՝ ինչ եմ գրելու... :think:oy

Amaru
26.12.2007, 22:59
տղերք ու աղջկերք
մինչև Նոր տարին ոչինչ չի՞ կազմակերպվելու

Grieg
26.12.2007, 23:24
տղերք ու աղջկերք
մինչև Նոր տարին ոչինչ չի՞ կազմակերպվելու

Վաղը առավոտյան 10ին գնալու ենք խարբերդի մանկատուն որտեղ լինելու է միջոցառում եթե ցանկանաք միանալ զանգեք 093 31 43 53 կամ կարողեք միանգամից գալ խարբերդի մանկատուն :)

եթե լինեն ցանկացողներ կարող ենք այցելենք շաբաթ կամ կիրակի օրը նուբարաշենի գիշերօթիկ դպրոցը :)

Amaru
27.12.2007, 00:07
Վարդան… :( ես մեշոկով նվերներ եմ պատրաստել երեխեքի համար, բայց հենց էտ ժամին հայոցի եմ… ինչպե՞ս փոխանցեմ էդ ամենը քեզ… կամ, լավ…
եկեք շաբաթ, հա՞, ժողովուրդ…

Grieg
28.12.2007, 14:01
Վարդան… :( ես մեշոկով նվերներ եմ պատրաստել երեխեքի համար, բայց հենց էտ ժամին հայոցի եմ… ինչպե՞ս փոխանցեմ էդ ամենը քեզ… կամ, լավ…
եկեք շաբաթ, հա՞, ժողովուրդ…
այս շաբաթ օրը ժամը 13։00 ին գնում ենք նուբարաշենի 11 գիշերօթիկ դպրոց, հանդիպելու ենք շրջանայինում Լիություն խանութի դիմաց /Կորյուն-Աբովյան խաչմերուհկի մոտ/ :)
լրացուցիչ հարցերի դեպքում .. 093 31 43 53 կամ ICQ #71537566

Cassiopeia
27.01.2008, 03:35
Հարգելի ակումբցիներ, ինչպես ասել էի, փետրվարի կեսերին նախատեսվում է այց Նորք-Մարաշի թիվ 2 գիշերօթիկ հատուկ դպրոց: Այցի նպատակը՝ տաք հագուստի ու կոշկեղենի հանձնում երեխաներին: Բոլոր նրանք, ովքեր ցանկություն և հնարավորություն ունեն օժանդակել, խնդրում եմ արձագանքել գրառման կամ ՊՄ-ի տեսքով:

Tigana
27.01.2008, 23:10
Ես պատրաստ եմ օգնել,որոշեք երբ ու ինչպես ա արվելու,բայց ինքս մանկատուն չեմ գա::)

Cassiopeia
27.01.2008, 23:14
Ես պատրաստ եմ օգնել,որոշեք երբ ու ինչպես ա արվելու,բայց ինքս մանկատուն չեմ գա::)

Պարզապես պետք է ձեր տանը կամ ծանոթների շրջապատում փնտրես ու հավաքես 6-18 տարեկան տղա-աղջիկների հագնելու պիտանի տաք հագուստ, կոշկեղեն ու խաղալիք, ու հանձնես ինձ: Ժամկետները՝ մինչև փետրվարի առաջին տասնօրյակը:
Հ.Գ. Շնորհակալություն արձագանքելու համար:

Apsara
27.01.2008, 23:21
Հարգելի ակումբցիներ, ինչպես ասել էի, փետրվարի կեսերին նախատեսվում է այց Նորք-Մարաշի թիվ 2 գիշերօթիկ հատուկ դպրոց: Այցի նպատակը՝ տաք հագուստի ու կոշկեղենի հանձնում երեխաներին: Բոլոր նրանք, ովքեր ցանկություն և հնարավորություն ունեն օժանդակել, խնդրում եմ արձագանքել գրառման կամ ՊՄ-ի տեսքով:

Ուհու ժամանակն է մի քիչ տեղից շարժվել, տղաներ մանավանդ դուք, այնտեղի տղա երեխաները համարյա կիսամերկ են, ոտքերին ոչինչ չկա,
մեր տանը արդեն մի բոլ շորա հավաքվել, Արշակի շնորհիվ :ok, դե ես էլ հետ չեմ մնացել;)

Tigana
27.01.2008, 23:23
Պարզապես պետք է ձեր տանը կամ ծանոթների շրջապատում փնտրես ու հավաքես 6-18 տարեկան տղա-աղջիկների հագնելու պիտանի տաք հագուստ, կոշկեղեն ու խաղալիք, ու հանձնես ինձ: Ժամկետները՝ մինչև փետրվարի առաջին տասնօրյակը:
Հ.Գ. Շնորհակալություն արձագանքելու համար:
Դժվար կլինի,տենց հագուստ ...եսիմ:think:think:think

Ավելացվել է 4 րոպե անց
Մի առաջարկ ունեմ.
Լսել եմ քաղաքու խանութներ կան Second Hand անունով,որտեղ լավ էժան գներով օգտագործած եվրոպայից բերած հագուստ ա վաճառվում,ասում են մի մասը չի էլ երևում,որ հագած ա:Ավելի լավ չի լինի մի քիչ փող հավաքենք,քիչ մարդ չենք,հավաքենք գնանք էդ խանութները::think
Զանգեցի ընկերոջս,ասում ա 1000 դրամով ժող. ջան կարելի ա վերխ,շարվար,ջինս առնել,որ չեն տարբերվում նորից:

Cassiopeia
05.02.2008, 17:31
Հարգելի ակումբցիներ, ինչպես ասել էի, փետրվարի կեսերին նախատեսվում է այց Նորք-Մարաշի թիվ 2 գիշերօթիկ հատուկ դպրոց: Այցի նպատակը՝ տաք հագուստի ու կոշկեղենի հանձնում երեխաներին: Բոլոր նրանք, ովքեր ցանկություն և հնարավորություն ունեն օժանդակել, խնդրում եմ արձագանքել գրառման կամ ՊՄ-ի տեսքով:
Ակտիվացեք ժողովուրդ…

Dayana
05.02.2008, 17:42
Ակտիվացեք ժողովուրդ…

Ես ակտիվ եմ :oy չգիտեմ կկարողանամ գալ բայց կօգնեմ իչքան կարող եմ :oy

Guest
05.02.2008, 17:42
Ակտիվացեք ժողովուրդ…

Ձմեռը պրծավ… ու՞շ չի:

Cassiopeia
05.02.2008, 21:55
Ձմեռը պրծավ… ու՞շ չի:

Մինչև գարնան կեսը սվիտերներն ու տաք հագուստը հագնվում են, առավել ևս նման տեղերում, ուր երեխաներն անընդհատ ձգտում են դուրս գալ բակ:

Baobab
06.02.2008, 12:26
Չեք էլ պատկերացնի ինչքան ա իմ սրտով ես գործը...մեծ բարեգործի հոգի ունեմ, բայց հնարավորություններս սահմանափակ են....անպայման կփորձեմ աջակցել ու ոչ միայն այս նախաձեռնությանը:

Hay-Qristonya
10.02.2008, 00:48
Դուք ինձ կասեք սուտասան, դուք ինձ կասեք խաբեբա, և այս դեպքում չեք սխալվի.
Չեմ ուզում արդարանալ, քանի որ դրանից լավ բան չի ստացվում, ուղղակի ուզում եմ ասել, որ ես ինձ չափից շատ անհարմար եմ զգում, որ չկարողացա որևէ կերպ աջակից լինել, ինչը շատ էի ցանկանում: Պատճառը խիստ զբաղվածությունս էր:
Հիմա էլ խոստումներ չեմ տա, որ նորից չստացվելու դեպքում ինձնից ձեր հույսն առհասարակ չկտրեք: Ավելի լավ է, որ ես ընթացքում հնարավորության դեպքում միանամ ձեզ ինչ-որ կերպ: Իսկ հիմա միակ բանը, որ կարող եմ ես անել ձեզ համար, ինչը մինչ այժմ անում էի, աղոթելն է:
Խնդրում եմ Աստծուն, որ ձեզ նման երիտասարդներով լիացնի մեր երկիրը, որ մենք ճանաչենք մեզ ու մեր էությունը:
Աստվածահաճո ձեր գործին միացնում եմ իմ սրտաբուխ անկեղծ աղոթքները, որ կարծում եմ ձեզ չի խանգարի: Աստծուն անչափ հաճելի գործի եք բռնվել: Նա ձեզ հազարապատիկ օրհնում է:
Մնացեք ձեր էությանը հավատարիմ:
Սիրով` :):

Sunny Stream
10.02.2008, 00:50
Շատ կուզեմ մասնակցել, նախորդ անգամ ֆիզիկապես չէի հասցնի, զբաղված էի... մենակ թե օրն ու ժամը հարմար լինի :)

Grieg
05.04.2008, 21:14
վաղվա միջողառման մասին կարդալ այստեղ (http://www.akumb.am/showpost.php?p=730377&postcount=14)

Արամ
05.04.2008, 22:13
Վեռան ուրա կորել

Apsara
05.04.2008, 22:15
Վեռան ուրա կորել

Վերոնիկան հիմա շատ զբաղված է, բայց դա չի նշանակում, որ մենք չենք կարող մասնակցել Վարդանի առաջարկած բարեգործությանը, միայն թե պետք էր ավելի շուտ տեղադրել հայտարարությունը

Grieg
14.05.2008, 18:48
երեխեք , Նուբարաշենի վերջին զանգի համար սաներից մեկին անհրաժեշտ է կոշիկ և կոտսյում , եթե ինչ որ մեկը կարող է տրամադրի ասեք

Grieg
15.05.2008, 22:05
երեխեք , Նուբարաշենի վերջին զանգի համար սաներից մեկին անհրաժեշտ է կոշիկ և կոտսյում , եթե ինչ որ մեկը կարող է տրամադրի ասեք

չունի ոչմեկ? :(

Ուլուանա
15.05.2008, 22:45
չունի ոչմեկ? :(
Նման դեպքերում գոնե կոշիկի համարն ասեք, թե չէ հո ցանկացած համարի կոշիկ չի՞ անցնի։ :o Գոնե մոտավոր պետք է իմանալ համարը։

Bulbul
16.05.2008, 16:48
երեխեք , Նուբարաշենի վերջին զանգի համար սաներից մեկին անհրաժեշտ է կոշիկ և կոտսյում , եթե ինչ որ մեկը կարող է տրամադրի ասեք


չունի ոչմեկ? :(

Լսի ճիշտ են ասում համարը ասա ես մի զույգ իմոնցից կտամ, եթե բռնեց, եթե չէ ապա կառնեմ, կոշիկի եղածը ինչա:think

Grieg
16.05.2008, 20:53
Լսի ճիշտ են ասում համարը ասա ես մի զույգ իմոնցից կտամ, եթե բռնեց, եթե չէ ապա կառնեմ, կոշիկի եղածը ինչա:think

Ուրեմն այսպես ճշտումներ,
վերջին զանգի համար պետք են `

2 տղայի համար կոշիկներ /39 և 42 չափսի/ և շալվարներ,
մեծ փուչիկ /մեջը լիքը փուչիկներ/
ծաղիկներ - 26 հատ կալա
կոնֆետի /գունավոր թղթեր/
սալյուտ
6 հատ միանման նոր սպիտակ բլուզկա

եթե այս կետերից ինչ որ մեկով կարող եք օգնել ասեք .. ամսի 23 ին ա վերջին զանգը , 22ին պետք է տանենք արդեն. :)

Grieg
17.05.2008, 15:35
կու~կու..
կա օգնելու ցանկացող?

Apsara
19.05.2008, 00:13
Ուրեմն այսպես ճշտումներ,
վերջին զանգի համար պետք են `

2 տղայի համար կոշիկներ /39 և 42 չափսի/ և շալվարներ,
մեծ փուչիկ /մեջը լիքը փուչիկներ/
ծաղիկներ - 26 հատ կալա
կոնֆետի /գունավոր թղթեր/
սալյուտ
6 հատ միանման նոր սպիտակ բլուզկա

եթե այս կետերից ինչ որ մեկով կարող եք օգնել ասեք .. ամսի 23 ին ա վերջին զանգը , 22ին պետք է տանենք արդեն. :)

Վարդան ես որոշ հագուստներ ունեմ, բայց աղջիկների, ինչ ես կարծում ոչ վերջինզանգային հագուստի կարիք ունեն այդ մանկատան սաները, եթե այո, ապա ես կգամ նրանց վերջին զանգին, հետս սալյուտ կբերեմ:) ու շորերը դաստիարակների միջոցով կբաժանեմ նրանց, իսկ տղայի կոշիկ տեսնեմ պապաս կտա:oy

Belle
19.05.2008, 15:54
Ես էլ սպիտակ վերնաշապիկներ ունեմ, բայց 6 հատ միանման չունեմ… եթե որոշեն տարբեր հագնել, 6 հատ կճարվի :oy

Grieg
23.05.2008, 15:13
Շնորհակալություն Dayana-ին,Tig-ին, Ափսարա-ին, Mary Yeganyanին և մնացած բոլորին ովքեր երեխաների հետ են~ :)

Vishapakah
23.05.2008, 16:55
Ժողովուրդ, ուրեմն այսպիսի մի բան կա: Եվրոպայի Հայերի ֆորումներից մեկում մի անգամ առաջարկ եղավ Հայաստանի մանկատան երեխաներին օգնել, բայց քանի ոչ մեկ Հայաստանում վստահելի մարդ չուներ գումար ուղղարկելու համար, ապա ոչ մի բան չստացվեծ:

Վերջերս հիշեցի, որ դուք եք այդպիսի բանով զբաղվում: Իմ կարցիքով Ձեզանից վստահելի մարդ չկա: Հիմա ես իրանց կփորձեմ նույն ֆորումում գտնել, եթե դեռ ցանկանում են նման բան անել, իրանց Ձեր մասին կպատմեմ և կուղարկեմ այստեղ, այսինքն Դար Ակումբ:

Cassiopeia
26.05.2008, 10:31
Սիրելի ակումբցիներ… Քայլ առ քայլ հասունանում է պահը կրկին անգամ մեր հոգիները հարստացնելու:
Ահա թե ինչպիսի միտք է հասունացել գլխումս: Քանի որ այն գիշերօթիկը, որը մենք հովանավորում էինք, ամառային արձակուրդի պատճառով փակվել է… Առաջարկում եմ այս անգամ ուղղությունը փոքր ինչ շեղել` գնալ կամ ծերանոց Երևանում կամ Գավառ քաղաքի մանկատունը:
Հիմա նշեմ թե ինչու հատկապես Գավառ քաղաքի մանկատուն: Դա արվում է հատկապես մեզ համար, օգտակարն ու հաճելին կհամատեղենք: Այսինքն, եթե գնանք այնտեղ, ապա օրվա երկրորդ կեսին կարող ենք գնալ Սևան ու մեր ժամանցն այնտեղ անց կացնել: (Գավառն ու Սևանն իրար բավական մոտ են):
Սպասում եմ ձեր կողմից առաջարկությունների:

Ի դեպ, նշեմ, որ մոտ մեկ ամիս ժամանակ ունենք, քանի որ ակումբի հարգարժան ադմինը միայն մեկ ամսից կունենա այդ հնարավորությունը` միանալ մեզ, և բացի այդ ուսանողները լիովին կվերջացնեն իրենց քննաշրջանը:
Իսկ այդ մեկ ամիսը կօգտագործվի կազմակերպչական աշխատանքների վրա:

Cassiopeia
26.05.2008, 10:54
Հավելեմ նաև, որ ամենայն հավանականությամբ կընտրվի կիրակի օր, որպեսզի աշխատավոր մասսան ևս կարողանա մասնակից լինել:

Philosopher
26.05.2008, 14:36
Սիրելի ակումբցիներ… Քայլ առ քայլ հասունանում է պահը կրկին անգամ մեր հոգիները հարստացնելու:
Ահա թե ինչպիսի միտք է հասունացել գլխումս: Քանի որ այն գիշերօթիկը, որը մենք հովանավորում էինք, ամառային արձակուրդի պատճառով փակվել է… Առաջարկում եմ այս անգամ ուղղությունը փոքր ինչ շեղել` գնալ կամ ծերանոց Երևանում կամ Գավառ քաղաքի մանկատունը:
Հիմա նշեմ թե ինչու հատկապես Գավառ քաղաքի մանկատուն: Դա արվում է հատկապես մեզ համար, օգտակարն ու հաճելին կհամատեղենք: Այսինքն, եթե գնանք այնտեղ, ապա օրվա երկրորդ կեսին կարող ենք գնալ Սևան ու մեր ժամանցն այնտեղ անց կացնել: (Գավառն ու Սևանն իրար բավական մոտ են):
Սպասում եմ ձեր կողմից առաջարկությունների:

Ի դեպ, նշեմ, որ մոտ մեկ ամիս ժամանակ ունենք, քանի որ ակումբի հարգարժան ադմինը միայն մեկ ամսից կունենա այդ հնարավորությունը` միանալ մեզ, և բացի այդ ուսանողները լիովին կվերջացնեն իրենց քննաշրջանը:
Իսկ այդ մեկ ամիսը կօգտագործվի կազմակերպչական աշխատանքների վրա:



+ 2:) Հուսով եմ, կստացվի գալ:)

Apsara
26.05.2008, 21:33
Շատ լավ միտքա Վերա ջան, ես առաջարկում եմ այս օրերին գնալ ծերանոց, ի դեպ այնտեղի համար էլ շորեր ունեմ, թեկուզ քչով բայց անպայման այցելենք:)

Իսկ Գավառի մանկատուն համոզված եմ Հայկն ու ես կգանք:)

Narinfinity
26.09.2008, 12:49
Շնորհակալություն Dayana-ին,Tig-ին, Ափսարա-ին, Mary Yeganyanին և մնացած բոլորին ովքեր երեխաների հետ են~ :)

Ես ել եմ ցանկանում միանալ նախաձեռնության կազմակերպմանը և պատրաստ եմ օգնել ֆիզիկապես, հոգեպես և ֆինանսապես, մի խոսքով դա իմ կարևոր ու առաջնային նպատակներից մեկն ա, որ մանկատան երեխաները ուրախանան և գնահատեն իրենց կյանքը, մենք էլ ուրախ կլինենք, որ մեր լուման ենք ունեցել այդ գործում...:hands

Apsara
01.10.2008, 03:45
Օրերն արդեն ցրտել են, անձրևներ են տեղում ու ակամայից ես հիշում եմ մեր հովհանավորության տակ վերցրած մանկատան երեխաներին, որոնք չունեն ոչ բաճկոններ, ոչ համապատասխան կոշիկներ, ես սկսել եմ հագուստների տեսակավորուը՝ իմ ունեցած հագուստների և մոտակա ժամանակներս այցելելու եմ նրանց, եթե կան ցանկացողներ այցելել կամ օգնել թող արձագանքեն, իսկ եթե չկան, փույթ չէ մենակ կգնամ

Grieg
08.10.2008, 21:15
Ողջույն
եկեք ասեմ, ինչ խնդիրներ կան, դուք էլ ձեր հերթին տեսեք, որում կարող եք ձեր աջակցուտյունը ցույց տալ

իրար հետ ուժեղ ենք!!

1. Մի անապահով ընտանիքի տաղանդաշատ երեխա, հիանալի ունակություններ ունի, սակայն դաշնամուր չունի, մենք ճարել ենք մի կին, ով պատրաստ է իր Գերմանական դաշնամուրը նվիրաբերել այդ բազմանդամ ընտանիքի զավակին և ով ստիպված է լինում դաշնամուրի պարապմունքների համար գնալ հարևանների տուն պարապելու

Հիմա ես զանգահարեցի 56 04 40 նրանք 18.000 դրամով բանվորներ + 1.800 ճանապարհածախս են ուզում, 2րդ մասսիվի 8րդ հարկից դաշնամուրը 5րդ մասսիվ 1ին հարկ տեղափոխելու համարեթե աջակցեք շատ լավ!!!!
Ասեմ, որ Կանանց Կենտրոնը արդեն տաս հազար դրամ փոխանցել է

2. Նուբարաշենի գիշերօթիկում ապրող Անուշը, ում հայրը լքել է ընտանիքը աչքի պրոբլեմ ունիօպերացիայի համար անհրաժեշտ է գումարԱնուշը չնայած մտավոր հետամնացների հաստատությունում է սովորում,որն է Նուբարաշենի հատուկ դպրոցը, սակայն աչքի է ընկնում իր բարձր ընկալունակությամբ և ուսման հանդեպ իր տենչանքովտույլ չտանք ֆինանսական խնդիրները արգելք հանդիսանան Անուշի հետագա զարգացման գործում!!!

093 640 340 մարիամ

Apsara
10.10.2008, 14:51
Ողջույն
եկեք ասեմ, ինչ խնդիրներ կան, դուք էլ ձեր հերթին տեսեք, որում կարող եք ձեր աջակցուտյունը ցույց տալ

իրար հետ ուժեղ ենք!!
2. Նուբարաշենի գիշերօթիկում ապրող Անուշը, ում հայրը լքել է ընտանիքը աչքի պրոբլեմ ունիօպերացիայի համար անհրաժեշտ է գումարԱնուշը չնայած մտավոր հետամնացների հաստատությունում է սովորում,որն է Նուբարաշենի հատուկ դպրոցը, սակայն աչքի է ընկնում իր բարձր ընկալունակությամբ և ուսման հանդեպ իր տենչանքովտույլ չտանք ֆինանսական խնդիրները արգելք հանդիսանան Անուշի հետագա զարգացման գործում!!!

093 640 340 մարիամ

Անուշին օգնել հեշտ է, գուցե ինձ համարմ քանզի գիտեմ, որ մանկատան բնակիչներին պետական հիվանդանացոները անվճար են վիրահատում, հիմա հետաքրքիրա սույն գումարը դաստիարակներն են ուզել, թե իսկապես բժիշկները: Լավ ինձ մնում է միայն զանգահարել համապատասխան հիվանդանոց և ճշտել կվիրահատաեն արդյոք նրանք Անուշին անվճար: Ափսոս նշված չէ, թե ինչ տեսակ վիրահատության կարիք կա

Grieg
10.10.2008, 15:01
Անուշին օգնել հեշտ է, գուցե ինձ համարմ քանզի գիտեմ, որ մանկատան բնակիչներին պետական հիվանդանացոները անվճար են վիրահատում, հիմա հետաքրքիրա սույն գումարը դաստիարակներն են ուզել, թե իսկապես բժիշկները: Լավ ինձ մնում է միայն զանգահարել համապատասխան հիվանդանոց և ճշտել կվիրահատաեն արդյոք նրանք Անուշին անվճար: Ափսոս նշված չէ, թե ինչ տեսակ վիրահատության կարիք կա

Apsara, ճիշտ է ես խնդրին ամբողջ խորությամբ ծանոթ չեմ, բայց կարծեմ Անուշը ենթակա է պետական բուժմանը /պետպատվեր ?!/ այնուամենայնիվ Անուշի մայրի խնդիրների առջև է կանգնել, եթե ցանկանում ես կարող եմ Անուշի մոր հեռախոսահամարը տալ ? կարծում եմ դու այս խնդրում կարող ես շատ օգնել նրան խորհուրդներով, ինիչ կարիքը նա ունի

Apsara
20.10.2008, 15:56
Այդ օրը չորս հասուն մարդիկ՝ Հայկը, Վարդանը, Հերմինեն և ես այցելեցինք մեր մանկությանը, նա սպասում էր մեզ՝ գրկաբաց և ժպտերես, մանուկներով, սև սատանա այգեպան և այլ խաղերով: Կարճ ճիշտ է բայց մանկացանք, հիմա նա իր մանուկների՝ այժմյան իր բալիկների հետ նորից մեզ է սպասում, տեսնես հաջորդներն ո՞վքեր կուզեն մանկանալ և այդ հրաշք պարգևը ստանալ…


Այցելեցինք, սերանդափոխություն է տեղի ունեցել, բայց շուտ մտերմացանք նորեկների հետ, հետո ֆուտբոլ խաղացինք, սև սատանա և այգեպան, իսկ երբ ժամանակն էր գնալ, ոչ մենք ոչ նրանք չէին ուզում բաժանվել, հիշում են բոլոր առաջվա այցելողներին, հարցուփորձ արեցին, հարցրեցին՝ կգա՞ն, ասացի՝ կգա՜ն:


Նկարները Հայկը կտեղադրի

Belle
20.10.2008, 18:31
Այդ օրը չորս հասուն մարդիկ՝ Հայկը, Վարդանը, Հերմինեն և ես այցելեցինք մեր մանկությանը, նա սպասում էր մեզ՝ գրկաբաց և ժպտերես, մանուկներով, սև սատանա այգեպան և այլ խաղերով: Կարճ ճիշտ է բայց մանկացանք, հիմա նա իր մանուկների՝ այժմյան իր բալիկների հետ նորից մեզ է սպասում, տեսնես հաջորդներն ո՞վքեր կուզեն մանկանալ և այդ հրաշք պարգևը ստանալ…


Այցելեցինք, սերանդափոխություն է տեղի ունեցել, բայց շուտ մտերմացանք նորեկների հետ, հետո ֆուտբոլ խաղացինք, սև սատանա և այգեպան, իսկ երբ ժամանակն էր գնալ, ոչ մենք ոչ նրանք չէին ուզում բաժանվել, հիշում են բոլոր առաջվա այցելողներին, հարցուփորձ արեցին, հարցրեցին՝ կգա՞ն, ասացի՝ կգա՜ն:


Նկարները Հայկը կտեղադրի
ես հաջորդ անգամ էլ կգամ :)
ի դեպ տնօրենը բավական բարեհամույր էր.. արդեն մտածում էի՝ բոլոր տնօրենները վատն են :( Նուբարաշենի գիշերոօիկի տնօրենի պատճառով

Grieg
20.10.2008, 23:22
Այդ օրը չորս հասուն մարդիկ՝ Հայկը, Վարդանը, Հերմինեն և ես այցելեցինք մեր մանկությանը, նա սպասում էր մեզ՝ գրկաբաց և ժպտերես, մանուկներով, սև սատանա այգեպան և այլ խաղերով: Կարճ ճիշտ է բայց մանկացանք, հիմա նա իր մանուկների՝ այժմյան իր բալիկների հետ նորից մեզ է սպասում, տեսնես հաջորդներն ո՞վքեր կուզեն մանկանալ և այդ հրաշք պարգևը ստանալ…



շատ լավ էր, վաղուց այդքան չեի ուրախացել ,~ ետքան դրական և թարմ էներգիա..կարոտել էի : :)


տնօրենը գուցե համեմատ ավելի լավներ, բայց ... :think :think

StrangeLittleGirl
20.10.2008, 23:57
Վա՛րդ, քո գրառումը կարդալով՝ մանկատուն այցելելու ցանկություն առաջացավ: Հաջորդ անգամ ե՞րբ եք գնալու: Ժամանակս ահավոր խեղդում է ինձ, բայց եթե մոտակա երկու շաբաթվա ընթացքում Նորքի մանկատուն գնալու լինեք, ձայն հանեք, դասից կպոկվեմ, կմիանամ :)

Grieg
13.11.2008, 17:43
կարոտել եք երեխեքին ? եթե հա վաղը գնում ենք միացեք , հավանաբար կշարժվենք 3ին Շրջանայինի լիությանի խանութի դիմացից, 093 31 43 53 Վարդան եթե չգտնեք

Grieg
13.11.2008, 21:29
Ես ինչ "շատ" են այցելելու ցանկացողները :think

Grieg
15.11.2008, 15:33
Հաայեր , ՏԱՔ ձմեռային շորեր են պետք, մոտ 15-18 տարիքի պատանիների համար: Խնդրում եմ եթե ունեք անտարբեր մի եղեք գրեք պայմանավորվենք վերցնեմ: Մրսում են երեխեքը ջեռուցում գրեթե չկա իսկ առջևում ձմեռ է :(

Երկնային
16.11.2008, 18:26
Հաայեր , ՏԱՔ ձմեռային շորեր են պետք, մոտ 15-18 տարիքի պատանիների համար: Խնդրում եմ եթե ունեք անտարբեր մի եղեք գրեք պայմանավորվենք վերցնեմ: Մրսում են երեխեքը ջեռուցում գրեթե չկա իսկ առջևում ձմեռ է :(

Վարդան ջան, ես որոշ բաներ կարծում եմ կգտնեմ… ե՞րբ քեզ փոխանցեմ… :)

Dayana
16.11.2008, 19:53
Վարդան ջան մեկ-մեկ ICQ-ով օնլայն եղիր :) ես էլ կմիանամ քեզ: Դու ասա ես գնամ երեխեքի համար տաք շորիկներ գնելու, թե գումարը քեզ փոխանցեմ, դու կգնես :)

Ariadna
18.11.2008, 14:53
Հաայեր , ՏԱՔ ձմեռային շորեր են պետք, մոտ 15-18 տարիքի պատանիների համար: Խնդրում եմ եթե ունեք անտարբեր մի եղեք գրեք պայմանավորվենք վերցնեմ: Մրսում են երեխեքը ջեռուցում գրեթե չկա իսկ առջևում ձմեռ է :(

Անպայման կնայեմ ու կգրեմ, լավ էր Աստղի ստորագրության մեջ տեսա էս լինկը :)

Grieg
18.11.2008, 17:31
մանրամասները. սենյակները գրեթե չեն ջեռուցվում` միակ տաքացնող սարքը տենն է որը բերում և միացնում են 3 ժամ որից հետո այն անջատում և տանում են/այդպես լինելու է նաև ձմռանը/, երեխաները լվացվում են դուրսը, լվացքը նույնպես անում են դուրսը, լողանում են լավագույն դեպքում ամիսը 2 անգամ /քանի որ ջուրը չի հասնում 2րդ հարկ?/..
դե մնացած պայմանների մասին ել չասեմ...


Վարդան ջան մեկ-մեկ ICQ-ով օնլայն եղիր ես էլ կմիանամ քեզ: Դու ասա ես գնամ երեխեքի համար տաք շորիկներ գնելու, թե գումարը քեզ փոխանցեմ, դու կգնես
Դայ ջան, երևի ավելի լավ կլինի ուղղակի ծանոթներիցտ հարց ու փորձ անես գուցե ունեն հին վերարկուներ որ չեն օգտագործում, կարծում եմ այդ ճանապարհով ավելի շատ տաք հագուստ կգտնենք ;)

Նարե
18.11.2008, 22:52
Grieg- խնդրում եմ ինձ ասես այդ մանկատան հասցեն և հնարավորության դեպքում ինչպես կարելի է կապվել մանկատան տնօրինության հետ,կարծես թե հնարավոր տարբերակներ եմ գտել նրանց օգնելու համար: կթողնեմ նաև իմ mailը կապ հաստատելու համար [email protected]

Belle
19.11.2008, 16:52
Վարդան, իսկ էն մյուս մանկատան ջեռուցման մասին ինչ-որ բան պարզեցի՞ք, թե՞ չեք գնացել

Apsara
13.10.2009, 13:21
Նորից ձմեռ է, նորից մանկատան փոքրիկների առաջ կանգնում է ցրտի դեմ պայքարի խնդիրը: Անցած տարի գումար հավաքեցինք և ամենաբոբիկների համար ձմեռային կոշիկներ գնեցինք:

Այս տարի նույնպես ուզում եմ կոչ անել բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկություն ունեն օգնել, գումար հավաքենք և նորից կոշիկներ գնենք: Ինչու հատկապես կոշիկներ, քանի որ ես գտա մի խանութ, որտեղից մյուս մանկատների համար էլ են առևտուր անում, նրանք տրամադրում են զեղչեր: Այսպես օրինակ 32-36 համարի ձմեռային տաք կոշիկները մեզ կվաճառեն զույգը 1000 դրամով: Ընդհամենը 1000 դրամ նվիրատվություն և մի փոքրիկ արդեն ձմռանը բոբիկ չի լինի: Բացի այդ երբեք այնքան շատ գումար չի հավաքվում, որ ապահովենք թե կոշիկի, թե վերնազգեստի հարցը: Այնինչ օգտագործված, բայց պիտանի վերնազգեստ կարելի է հավաքել:

Cassiopeia
13.11.2009, 21:12
Էսօր գնացինք հատուկ դպրոց։ Ցավոք երեխաները չկային, միայն տնօրենին տեսանք։ Բայց շատ հաճելի անակնկալ էր սպասում մեզ։ Մեզ այնտեղ երբեք չեն մոռանա, քանի որ այնտեղ պատի մի ստենդի վրա մեր նկարներն ամեն օր կհիշեցնեն մեր մասին։
http://gaboyan.net16.net/copper/albums/userpics/10001/b1.jpg

Narinfinity
10.12.2009, 13:29
Ձմեռ պապիկն այցելում է բոլորին
http://fio.am/images/we_can.jpg

Ուզու՞մ եք տեսնել մանկատան երեխաների ուրախությունը, երբ Ձմեռ Պապիկը այցելում է իրենց...

Սիրելի բարեկամներ,
Մոտենում են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները, երբ հավաքվում ենք միասին` հարազատների ու մտերիմների ջերմությամբ շրջապատված դիմավորելու Նոր տարին, երբ փոքրիկները սպասում են Ձմեռ պապիկի նվերներին...
Իսկ գիտե՞ք, որ կան մանուկներ, ում Ձմեռ պապիկը չի այցելում: Երեխաներ, ովքեր չգիտեն` ինչ է ընտանեկան ջերմությունը: Փոքրիկներ, ում համար Նոր տարին որևէ հրաշք չունի...
Ուզու՞մ եք օգնել` ամանորյա հեքիաթը իրականություն դարձնելու այս երեխաների համար: Ուզու՞մ եք զգալ, որ ինչ-որ տեղ կան երեխաներ, ում կյանքերում ամանորյա հրաշք է տեղի ունեցել` հենց ձեր շնորհիվ:
Դուք նույնպես կարող եք օգնել երեխաներին: Իսկ միասին ամեն ինչ կարող ենք:

Ավելի քան 5 տարի «Ապագան բաց է» կրթական հասարակական կազմակերպությունը (www.fio.am) կրթական ծրագրեր է իրականացնում մանկատների, հատուկ դպրոցների և կարիքավոր ընտանիքների երեխաների համար: Յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում «Ձմեռ պապիկն այցելում է բոլորին» ակցիայի շրջանակներում մենք ամանորյա հյուրասիրություններ և այցելություններ ենք իրականացնում Երևանի ու մարզերի մանկատների, հատուկ դպրոցների և կարիքավոր ընտանիքների երեխաների համար:

Ինչպե՞ս կարող եք մասնակցել դուք.
- դրամական նվիրատվություն կատարել (ընդամենը 1,000 դրամով դուք կարող եք հոգալ մեկ երեխայի ամանորյա հյուրասիրության և նվերի ծախսերը)*
- օգնել մեզ երեխաների համար կազմակերպվող միջոցառումների ժամանակ
- տարածել այս ակցիայի մասին բարի լուրը

* Ինչպես և ամեն տարի, ամանորյա միջոցառումների հետ կապված աշխատանքները իրականացվելու են թափանցիկ և բոլոր աջակիցների համար հասանելի տարբերակով, իսկ աշխատանքների ավարտից հետո հաշվետվություն է տեղադրվելու մեր կայքում (www.fio.am):

Մասնակցելու և լրացուցիչ մանրամասների համար խնդրում ենք դեկտեմբերի 7-ից մինչև 25-ը դիմել`

«Ապագան բաց է» կրթական հասարակական կազմակերպություն
հասցե` Քաջազնունի 1, 3-րդ հարկ
հեռ.` +[374](10)55-91-26 (14:00-18:00)
կոնտակտային անձ` Սամվել Մովսիսյան +[374](77)62-66-43
էլ.փոստ` [email protected]

Apsara
18.12.2009, 22:25
Հիմա Նորքի հատուկ դպրոց բարեգործական նպատակներով այցելելը ավելի հեշտ կլինի, քանզի ամեն մի որոշումից առաջ ստիպված չեմ լինի բոլոր ծանոթ-անծանոթերից գումարային կամ այլ օգնություն խնդրել, այլ ընդամենը կբացեմ այս արկղիկը:

Հաջորդ այցելությունը պլանավորված է կատարել նրանց տարեվերջյան հանդեսին, Ձմեռ Պապիկի կերպարով և բաժանել Գրանդ Քենդի կոնֆետների տոպրակներ: Կոնֆետներն արդեն գնված են: Մնում է միայն Պարոն Ղազարյանը հաստատի,որ տարեվերջյան հանդեսը տեղի կունենա, հիմա դպրոցը կարանտինի պատճառով կիսատ-պռատ է աշխատում: Եթե մինչ նոր տարի չկարողանանք այցելել, ուրեմն կայցելենք հին տոմարով Նոր տարուն:)

murmushka
03.05.2010, 18:43
անկեղծ ասած երկար ժամանակ մտածում էի որտեղ գրել , բայց ...
չեմ համարում , որ այն ինչի մասին հիմա կգրեմ բարեգործական ծրագիր է, քանի որ չեմ հասկանում ու չեմ ընդունում բարեգործություն ու Երեխա բառերի կապը
սա մեր պարտքն է , որ պիտի անենք
ուրեմն ներկայացնեմ, մենք Հատուկ Գունդ Ե/Ն վաղուց գրել էինք մի ծրագիր ու ներկայացրել Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիային, որն էլ խաղաղություն և գենդեր ծրագրի շրջանակում համաձայնվեց ֆինանասավորել այս ամենը:
հիմա նկարագրեմ նպատակն ու բուն գործունեությունը.
նպատակը մտավոր հետամնաց դպորցի 10-12 տարեկան երեխաների և սովորական դպրոցի նույն տարիքի երեխաների մեկ օրյա համատեղ ժամանց կազմակերպելն է: մտադրված ենք այն իրականացնել Սիրահարների այգում: Որոշակի գումար կա, այն մեծ չէ, բայց կարծում եմ կբավականացնի:
հետաքրքիր ու շատ օգտակար կլինի Ձեր առաջարկությունները լսելը, որը կօգնի մեզ ավելի լավ դարձնել այդ օրը երեխաների համար:
սպասում եմ արձագանքների;)

Ֆոտոն
03.05.2010, 22:11
Ինչպես ես եմ պատկերացնում, երևի համատեղ խաղեր, զրույցներ պետք է անցկացնենք հա՞: Գումարը չգիտեմ՝ ինչի՞ համար է պետք, միայն տրանսպորտի՞:

Ձայնալար
03.05.2010, 22:23
Այգիներում գիպսից ֆիգուրներ են լինում, որոնց վրա կարելի է նկարել: Կարելի է նման մի բան կազմակերպել:

murmushka
04.05.2010, 22:36
Ֆոտոն ջան գումարը տրանսպորտի, ներկելու, նկարելու, թղթերի, մատիտների, մեկ էլ երեխաներին սնունդ գնելու համար է պետք , ու դա կա
մտածում ենք մի քանի խմբերի բաժանել երեխաներին, մի խումբը օրիգամայով զբաղվի, մյուս խումբը նկարի մյուսըէ պլաստիլինով ինչ-որ բան սարքի, էն մյուսն էլ ներկի մերկի
կուզենայի այլ առաջարկություններ հետաքրքիր խաղերի ասեիք, որը կօգներ ավելի հետաքրքիր դարձնել

Ameli
20.12.2011, 13:26
Այս օրերին շատ կազմակերպություններ կան, որոնք բարեգործությամբ են զբաղված, ՖԲ-ում նման մի խմբի երիտասարդների կողմից անապահով ընտանիքների ու մանկատան երեխաների համար կազմակերպվող բարեգործական ակցիան կարդալով, մեջ ցանկություն առաջացավ իմ փոքրիկ լուման ներդնել:

http://www.facebook.com/events/219580341449792/

23ին հանդիպելու եմ կազմակերպիչներից մեկին ու խաղալիք տամ, ուրիշ բարեգործներ չկա՞ն, միացե՛ք խնդրում եմ…

Cassiopeia
22.10.2013, 14:18
Ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել միայն նրա համար, որ դուք այդքան լավն եք: Կեցցեք բոլորդ: Ես ձեզնով ուղղակի հիացած եմ: Հատկապես հիացած եմ Վերոնիկայով, որի նկատմամբ հարգանքս ու սերս ոչ թե կրկնապատկվեց, այլ աճեց մինչև մաքսիմալ սահման: Շնորհակալություն բոլորիդ Ձեր բարության համար, Ձեր ՄԱՐԴ լինելու համար, ԼԱՎ մարդ լինելու համար: Հատուկ շնորհակալություն Root-ին գաղափարի ու կազմակերպչական ակտիվության համար: Շատ շնորհակալություն բոլոր մասնակիցներին և հոգով ու սրտով մասնակիցների հետ եղողներին: Կապ չունի, դուք այս անգամ մասնակցել եք, թե ոչ, մյուս անգամ կմասնակցեք, թե ոչ: Եթե Ձեր համար այս ամենը մեծ արժեք է, ինչպես իմ համար, ուրեմն շնորհակալություն ձեզ նրա համար, որ դուք կաք ու մեզ հետ եք :redhat

Բոլոր նրանց, ովքեր այսօր ներկա չէին միջոցառմանը, բայց ծարավ են մանրամասների, ուզում եմ ներկայացնեմ օրվա նկարներից մի քանիսը՝ ցածր որակով: Մնացած բոլոր նկարները՝ լավ որակով, կտեսնեք փոքր-ինչ ավելի ուշ:


Տեսնես էս երեխեքը ո՞նց են։ Նենց կարոտել եմ էս օրերին։

Norton
12.12.2014, 23:10
Բարի երեկո հին ու նոր ակումբցիներ ջան!
Ժամանակին ակումբը լավ ավանդույթ էր ձևավորվել՝ բարեգործական միջոցառումներ կազմակերպելու առումով, որոնց ցավոք երբեք չեմ մասնակցել։ Վերջերս ՖԲ-ում այս ակցիան (https://www.facebook.com/events/1557337504483219/?ref_dashboard_filter=upcoming) աչքովս ընկավ, որին մասնակցելու եմ և հիշեցի այս թեման։ Ինչու՞ չփորձել նորից չկազմակերպել բարեգործական միջոցառում՝ մանավանդ, որ առջևում ամանոր է։ Եթե գաղափարներ կան սիրով կմիանամ։

Հ․Գ․ Գիտեմ ամանորի նախաշեմին բոլորը զբաղված են տարբեր գործերով, բայց կարծում եմ մի քանի ժամ հնարավոր է տրամադրել բարի գործի համար։

Cassiopeia
13.12.2014, 00:31
Բարի երեկո հին ու նոր ակումբցիներ ջան!
Ժամանակին ակումբը լավ ավանդույթ էր ձևավորվել՝ բարեգործական միջոցառումներ կազմակերպելու առումով, որոնց ցավոք երբեք չեմ մասնակցել։ Վերջերս ՖԲ-ում այս ակցիան (https://www.facebook.com/events/1557337504483219/?ref_dashboard_filter=upcoming) աչքովս ընկավ, որին մասնակցելու եմ և հիշեցի այս թեման։ Ինչու՞ չփորձել նորից չկազմակերպել բարեգործական միջոցառում՝ մանավանդ, որ առջևում ամանոր է։ Եթե գաղափարներ կան սիրով կմիանամ։

Հ․Գ․ Գիտեմ ամանորի նախաշեմին բոլորը զբաղված են տարբեր գործերով, բայց կարծում եմ մի քանի ժամ հնարավոր է տրամադրել բարի գործի համար։
Նորթոն ջան, պլանավորել էինք (բարեգործական 2-ը նայի): Ուղղակի դիմացներս ամանոր ընկավ, որոշեցինք մի փոքր հետաձգել, որովհետև օգնության ձեռք մեկնողները հիմնականում էդ օրերին են աշխուժանում, իսկ մնացած օրերն անտեսվում են: Հիմա երեխեքին այցելողներ շատ կլինեն:

Norton
13.12.2014, 00:38
Նորթոն ջան, պլանավորել էինք (բարեգործական 2-ը նայի): Ուղղակի դիմացներս ամանոր ընկավ, որոշեցինք մի փոքր հետաձգել, որովհետև օգնության ձեռք մեկնողները հիմնականում էդ օրերին են աշխուժանում, իսկ մնացած օրերն անտեսվում են: Հիմա երեխեքին այցելողներ շատ կլինեն:

Լավ շնորհակալություն, Վերա ջան, կհետևեմ թեմային ։) եթե ամանորից հետո ծրագրեր լինեն, խնդրում եմ թեմայում տեղյակ պահեք։