PDA

Դիտել ողջ տարբերակը : Իրականության անիրականանալիությունը…



Root
06.05.2007, 18:02
Հետաքրքիր կլիներ լսել ակումբի անդամների կարծիքը գրվածքի վերաբերյալ:



Իրականության անիրականանալիությունը…

Գորշ ամպերի տակ ՝ Երևանը թաղվել էր նրանց ստվերում:
Հորդառատ խոնավը թրջում էր 1990-ից մտախոհ դարձած երևանցիներին: Դա դեռ քիչ համարելով երկնքի գահաժառանգը էլեկտրական ՝ կայծակ հիշեցնող ջղագրգիռ շարժումներ էր անում:
Կիևյան կոչվող կամրջին , չգիտեմ ինչու, անիմաստ թափառում էր մի երիտասարդ ՝ եթե կարելի է այդպես անվանել 15-16 տարեկան սիրահարված մի պինգվինի: Տխուր էին նրա աչքերը, ինչը չէր կարելի ասել նրա շալվարից /տաբատ ասելով ես միշտ թութուն եմ հիշում/: Մտախոհ քայլերով առաջ էր գնում երիտասարդը ` շրջակա մարդկանց ապակողմնորոշելով… Բայց մի վախեցեք , նա չի պատրաստվում կամրջից ցած նետվել. նա սոսկ. միայն և լոկ մարդ էր:
Հանդիպակաց Մասիսի ստորոտներին ոչինչ չէր երևում, իսկ Մեծ Արարատի ցածրամերձին փայլփլում էին մայր մտնող լուսատուի հայրական ժառանգական շողերը:
Հասնելով Երիտասարդական երիտասարդը նստեց այն բազմաթիվ նստարաններից մեկի վրա, որոնցից Հայաստանում քիչ էին: Հանկարծ Joe Dassin-ը վազեց, անցավ նրա կողքով, և նա չկարողացավ նրան բարևել: Տխուր էր օրը ՝ մութ ու կանաչ:
Մրսել էին նաև երիտասարդի քիթն ու կոկորդը: Չնայած իր ներքին մեկուսացմանը, երիտասարդը արտաքինից զվարթ էր թվում: Նրա դեմքին քարացել ու վաղուց արդեն իսպառ ջնջվել էր մի ժպիտ ՝ կենսուրախ ու լայն: Լավ օրեր էին դրանք, սև օրերի պես անցան գնացին... Չգիտեմ ինչու, բայց հիմա էլ տխուր է նա ՝ այդ երիտասարդ գվարդիայի անդամը… Գուցե՞ անելիք չուներ: Օ՜, ոչ : Պատճառը սերն էր, այն կաթի սերը , որ այսօր առավոտյան խմել էր, բայց չէ որ խոստացել էր սրիկան այլևս չչարաշահել... Ավաղ հայերը, հատկապես մարդիկ, այդպիսին են. սիրում են գնալ-գալ, գնալ ու այլևս չվերադառնալ Մոսկվայից... Բայց կարծեմ շեղվեցի:
Ուրեմ տխուր էր այդ միայնակ ասպետը վարդի չբացված. հիշում էր, ժպտում, ոված հայացքով դես ու դեն նայում, բայց Երևանը դատարկ էր ... Այն արդեն դատարկ էր:
Գուցե մի օր նա կգտնի իր ՝ տարիներ առաջ կորցրած ժամացույցը, սակայն այն այլևս չի աշխատի, առ այն վիթխարի օրը, երբ կփոխվեն ընտրապայքարից հոգնած մարտկոցները: Ինչքա՜ն խորն էին նրա աչքերը, ասես սառը ջրով լցված մի ջրհոր լինեին: Նա Լրաբեր չէր վարում, նա միայն փափագում էր երջանկություն. երջանկություն., որ դեռ չէր տեսել ոչ մի երկնային մահկանացու: Այո՛ , տխուր էր նա ... բայց դա ինձ իսկի էլ չի հետաքրքրում . թքած այդ թիկունքային առնետների վրա, որոնք բյուրոկրատիա են քարոզում:

Firegirl777
06.05.2007, 18:37
Հետքրքիր էր, ուզում ես իմաստը զգալ, գտնել ու հանկարծ ժպիտ է հայտվում դեմքիդ այն մտքից, որ այստեղ մտքի մի շարան գտնել, այսինքն այն կա, բայց և շարան չի մի խոսքով հետաքրքիր է ու գրավող, քանզի ձգում է

Manchuk
07.05.2007, 10:58
Ես հանկարծ տխրեցի.... Կարծում եմ այն, ինչ զգում էր քո նկարագրած հերոսը մեզանից շատերի է հարազատ: Համենայն դեպս ինձ որ հաստատ: Մենք բոլորս էլ թեկուզ 1 անգամ զգացել ենք եդ ամենը, ու որպես եզրափակում կցանկանայի, որ կորցնելուց հետո կյանքում կարողանայինք գտնել եթե ոչ նույնատիպ զգացմունք, ապա գոնե դրան նմանվող ուժեղ մի բան, հանուն որի կյանքը դառնա լուսավոր` անկախ եղանակից:

Իսկ նյութըի մասին կարծիքս դրական է, հավանեցի.... Կարցում եմ, տղան կգտի իր ժամացույնցը ու կկարողանա նոր մարտկոցներ դնելով ստիպել նրան աշխատի....

Angelina
08.05.2007, 16:57
Հետքրքիր էր, ուզում ես իմաստը զգալ, գտնել ու հանկարծ ժպիտ է հայտվում դեմքիդ այն մտքից, որ այստեղ մտքի մի շարան գտնել, այսինքն այն կա, բայց և շարան չի մի խոսքով հետաքրքիր է ու գրավող, քանզի ձգում է

Ես համաձայն եմ քեզ հետ::hands :)

lili-4
02.06.2007, 16:39
Չգիտեմ, թե որքնով ճիշտ կլինեմ, բայց կարդալուց հետո անմիջապես այն տպավորությունը ստացա, որ դու նկարագրել ես մեր վերջին հանրապետության ծնունդն ու անցած ճանապարհը:):

Հորդառատ խոնավը թրջում էր 1990-ից մտախոհ դարձած երևանցիներին: Դա դեռ քիչ համարելով երկնքի գահաժառանգը էլեկտրական ՝ կայծակ հիշեցնող ջղագրգիռ շարժումներ էր անում:

Սա նման է երկունքի, որ ծնունդ է տալու նոր ժամանակների:

Կիևյան կոչվող կամրջին , չգիտեմ ինչու, անիմաստ թափառում էր մի երիտասարդ ՝ եթե կարելի է այդպես անվանել 15-16 տարեկան սիրահարված մի պինգվինի: Տխուր էին նրա աչքերը, ինչը չէր կարելի ասել նրա շալվարից /տաբատ ասելով ես միշտ թութուն եմ հիշում/: Մտախոհ քայլերով առաջ էր գնում երիտասարդը ` շրջակա մարդկանց ապակողմնորոշելով… Բայց մի վախեցեք , նա չի պատրաստվում կամրջից ցած նետվել. նա սոսկ. միայն և լոկ մարդ էր:

Սա էլ նմանեցնում եմ մեր անցած ճանապարհին, որ չգիտես անիմաստ, ինքնասպանությանը համարժեք ձեռքբերում է, թե դեռ մի փոքրիկ հույս պահած դեգերում:

Հանդիպակաց Մասիսի ստորոտներին ոչինչ չէր երևում, իսկ Մեծ Արարատի ցածրամերձին փայլփլում էին մայր մտնող լուսատուի հայրական ժառանգական շողերը:

Մասիսը մեր անցյալն է, որից ոչ մի սպասելիք չունենք, իսկ Արագածը՝ ներկան, որից միայն հայրական տան քաղցրություն է մնացել, առանց իրական ակընկալիքի, միայն շողեր;):

Հասնելով Երիտասարդական երիտասարդը նստեց այն բազմաթիվ նստարաններից մեկի վրա, որոնցից Հայաստանում քիչ էին: Հանկարծ Joe Dassin-ը վազեց, անցավ նրա կողքով, և նա չկարողացավ նրան բարևել: Տխուր էր օրը ՝ մութ ու կանաչ:

Երիտասարդականը մեր երիտասարդներին փոխանցված այն անցյալն է, որից այնքան ունեն ստանալիք, ինքան որ նստարան կա մնացած::B

Մրսել էին նաև երիտասարդի քիթն ու կոկորդը: Չնայած իր ներքին մեկուսացմանը, երիտասարդը արտաքինից զվարթ էր թվում: Նրա դեմքին քարացել ու վաղուց արդեն իսպառ ջնջվել էր մի ժպիտ ՝ կենսուրախ ու լայն: Լավ օրեր էին դրանք, սև օրերի պես անցան գնացին... Չգիտեմ ինչու, բայց հիմա էլ տխուր է նա ՝ այդ երիտասարդ գվարդիայի անդամը… Գուցե՞ անելիք չուներ: Օ՜, ոչ : Պատճառը սերն էր, այն կաթի սերը , որ այսօր առավոտյան խմել էր, բայց չէ որ խոստացել էր սրիկան այլևս չչարաշահել... Ավաղ հայերը, հատկապես մարդիկ, այդպիսին են. սիրում են գնալ-գալ, գնալ ու այլևս չվերադառնալ Մոսկվայից... Բայց կարծեմ շեղվեցի
Այդ մրսած երիտասարդը հենց մեր հայրենիքն է, ներքինից մեկուսացած, արտաքինից՝ կենսուրախ: Կոմպլիմենտար քաղաքականություն ենք խաղում ինքներս մեր հետ:D:Իսկ այդ սերը, այդ սերը մեր գրանտներն են, որ միշտ խոստանում ենք չհրապուրվել, չընդունել, բայց չենք դիմանում գայթակղությանը, հակառակ դեպքում գոյության միակ փրկությունը դրսում է՝ Մոսկվայում::8

Ուրեմ տխուր էր այդ միայնակ ասպետը վարդի չբացված. հիշում էր, ժպտում, ոված հայացքով դես ու դեն նայում, բայց Երևանը դատարկ էր ... Այն արդեն դատարկ էր:

Սա էլ մեր այսօրվա օրն է;):

Գուցե մի օր նա կգտնի իր ՝ տարիներ առաջ կորցրած ժամացույցը, սակայն այն այլևս չի աշխատի, առ այն վիթխարի օրը, երբ կփոխվեն ընտրապայքարից հոգնած մարտկոցները: Ինչքա՜ն խորն էին նրա աչքերը, ասես սառը ջրով լցված մի ջրհոր լինեին: Նա Լրաբեր չէր վարում, նա միայն փափագում էր երջանկություն. երջանկություն., որ դեռ չէր տեսել ոչ մի երկնային մահկանացու: Այո՛ , տխուր էր նա ... բայց դա ինձ իսկի էլ չի հետաքրքրում . թքած այդ թիկունքային առնետների վրա, որոնք բյուրոկրատիա են քարոզում:
Հույսը վերջինն է մեռնում, գուցե տարիներ հետո գտնենք այն, ինչը փնտրում ենք այսօր, ինչի հույով դեռ այստեղ ենք, բայց հաստատ այդ ուշ գտածը այսօրվա փնտրածի արժեքը չի ունենա:think:

Root
02.06.2007, 18:35
Չգիտեմ, թե որքնով ճիշտ կլինեմ, բայց կարդալուց հետո անմիջապես այն տպավորությունը ստացա, որ դու նկարագրել ես մեր վերջին հանրապետության ծնունդն ու անցած ճանապարհը:):

Սա նման է երկունքի, որ ծնունդ է տալու նոր ժամանակների:

Սա էլ նմանեցնում եմ մեր անցած ճանապարհին, որ չգիտես անիմաստ, ինքնասպանությանը համարժեք ձեռքբերում է, թե դեռ մի փոքրիկ հույս պահած դեգերում:

Մասիսը մեր անցյալն է, որից ոչ մի սպասելիք չունենք, իսկ Արագածը՝ ներկան, որից միայն հայրական տան քաղցրություն է մնացել, առանց իրական ակընկալիքի, միայն շողեր;):

Երիտասարդականը մեր երիտասարդներին փոխանցված այն անցյալն է, որից այնքան ունեն ստանալիք, ինքան որ նստարան կա մնացած::B

Այդ մրսած երիտասարդը հենց մեր հայրենիքն է, ներքինից մեկուսացած, արտաքինից՝ կենսուրախ: Կոմպլիմենտար քաղաքականություն ենք խաղում ինքներս մեր հետ:D:Իսկ այդ սերը, այդ սերը մեր գրանտներն են, որ միշտ խոստանում ենք չհրապուրվել, չընդունել, բայց չենք դիմանում գայթակղությանը, հակառակ դեպքում գոյության միակ փրկությունը դրսում է՝ Մոսկվայում::8

Սա էլ մեր այսօրվա օրն է;):

Հույսը վերջինն է մեռնում, գուցե տարիներ հետո գտնենք այն, ինչը փնտրում ենք այսօր, ինչի հույով դեռ այստեղ ենք, բայց հաստատ այդ ուշ գտածը այսօրվա փնտրածի արժեքը չի ունենա:think:

Սիրում եմ, երբ մարդ վերլուծական ունակություններ ունի :):hands