PDA

Դիտել ողջ տարբերակը : Հովհաննես Թումանյան



aniko
19.01.2007, 14:00
մեր գրականության գիգանտներից մեկն է, ամեն տարիքում կարդալուց այլ կերպ ես ընկալում
եկեք գրենք ամենահիշվող տողերը

գործն է անմահ լավ իմացեք,
որ ապրում է դարեդար,
երնեկ նարն ով իր գործով
կապրի անվերջ, անդաթար

StrangeLittleGirl
19.01.2007, 14:49
Ես «Նմանություն» բանաստեղծությունն եմ շա՜տ սիրում: Որ հավես ունենամ, կտեղադրեմ:

ihusik
22.01.2007, 04:03
Շնորհակալ եմ Անի, նման թեմա բացելու համար. ասեմ որ ես պաշտում եմ մեր մեծ բանաստեղծ ու մեծ իմաստուն Հ. Թումանյանին, սիրում եմ հատկապես նրա խոհափիլիսոփայական գրվածքներն ու դրանց շարքում սրտիս շատ հարազատ են նրա քառյակներն, որոնցից ամեն մեկն արևելյան փիլիսոփայության մի-մի մարգարտահատիկներ են: Բայց դրանք հույսով եմ մեկ ուրիշ անգամ կկարողանամ ներկայացնել, իսկ այժմ, քանի որ այս հիանալի թեման բացել է գեղեցիկ սեռի մի ներկայացուցիչ, ուստի նախ Սիրո մասին: Գիտեք, նկատել եմ, որ պոեզիայում ու մասնավորապես հայ պոեզիայում Սիրո մասին բանաստեղծություններում գերակշռող մասն տխրության երանգն է իշխում... չգիտեմ, դա իրոք այդպե՞ս է, թե՞ ես եմ այդպես կարծում...

Հովհաննես Թումանյան
Խոստովանություն
Քո աչքերում, որ փայլում է,
Հոգուս հուրն է մշտավառ,
Իսկ ժպիտդ, որ բացվում է,-
Սրտիս բերկրանքն անսպառ:
Երբ որ հանգչի հուրն աչքերիդ,
Եվ շըրթունքըդ կարկամի,
Կըմեռանի նաև գերիդ...
Եվ մեզ մի մահ կըտանի:
1891

.:.
Հոգուս հատոր,
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,
Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում
Դաս է սերտում:
1881

ԻՄ ՍԵՐԸ
Ես սիրել եմ վարդը տըժգույն
Սիրուց տանջված այտերի,
Մելամաղձոտ խաղաղությունն
Զույգ սևորակ աչքերի։
Ես պահել եմ սրտիս խորքում
Մի լուռ գաղտնիք սիրային,
Եվ այն երբե՜ք, ոչ մի երգում
Հայտնելու չեմ աշխարհին։
Բայց և պահել անկարող եմ,
0՜, դրժվար է համբերել,
Չասել՝ ինչով բախտավոր եմ,
Չասել՝ ինչպե՜ս եմ սիրել։
1892

ՀՐԱԺԵՇՏ
Այստեղ ահա կըբաժանվենք.
Մնաս բարյավ, սիրելի.
Այսպես ես չեմ ցավել երբեք
Դառնությունով սիրտս լի։
Այստեղ ահա քեզ թողնում եմ
Եվ չգիտեմ, ուր կերթաս.
Կասկածներից ես դողում եմ...
Թող պահպանե քեզ աստված։
Ա՛խ, առանց քեզ տխուր կյանքիս,
Օրը տարի կդառնա,
Բայց ուր լինիս, դարձյալ հոգիս
Շուրջդ պիտի թրթռա։
Մնաս բարյավ, բայց միշտ հիշիր,
Որ քեզ շատ եմ կարոտել.
Եվ տեսության ժամի համար
Չըմոռանաս աղոթել։
1891

ՄՈՌԱՑՎԱԾ ՍԵՐ
Սիրում էի երբեմըն քեզ...
Այժըմ ևս տակավին
Իմ սրտում դու ապրում ես,
Բայց ոչ ուժով քո նախկին։
Առաջ հընչում էիր մաքուր,
Որպես աղոթք իմ հոգում,
Որպես սիրո նախանձ և հուր՝
Տաք արյունս բորբոքում։
Այժմ՝ որպես վաղուց մեռած
Բարեկամի հիշատակ,
Կամ մանկության օրով սիրած
Մի հին երգի եղանակ...
Քո անունըդ այժմ տալիս,
Էլ «հոգյակ» չեմ ես ասում,
Չեմ աշխատում քուն մտնելիս,
Որ քեզ տեսնեմ երազում։
Բայց զարմանքով երբեմնապես,
Մտածում եմ ակամա,
Ինչո՞ւ էլ դու սիրելի չես,
Ինչո՞ւ ես քեզ մոռացա...
1892

ՏՐՏՈՒՆՋ
Օրերս անպըտուղ, տըխուր, ձանձրալի,
Ու գընում եմ ես ունայն տըրտունջով
Իմ սիրած մարդկանց, իմ լավ հույսերի
Գերեզմանների շարքերի միջով։
Թաղել եմ նըրանց։ Տխուր է ճամփան։
Եվ իմ հայրենի աշխարհում օտար,
Օտար ու մենակ անցվորի նըման,
Որ չունի ընկեր, ոչ տեղ ու դադար։
Օտար են շուրջըդ ու չեն հասկանում
Ոմանք քո վիշտը, ոմանք քո լեզուն,
Անտարբեր գալիք երջանիկ օրին,
Չըգիտեն նըրա կարոտը անքուն...
Չընչի՜ն մարդուկներ, լըրբորեն հանգիստ
Անսիրտ, փոքրոգի, գըծուծ ու կոպիտ.
Մեռնում են, մարում նըրանց հայացքից
Ե՛վ հոգու ձըգտում, և՛ սըրտի ժըպիտ։
Էլ ո՞ւմ առաջին սիրտըդ բաց անես,
Ո՞ւմ համար երգես սըրտալի երգեր,
Ո՞ր չըքին սիրես, կյանքըդ նվիրես,
էլ ի՞նչպես ապրես անսեր, անընկեր...
Եվ օրերս այսպես տըխուր, ձանձրալի,
Ու գընում եմ ես ունայն տըրտունջով
Իմ սիրած մարդկանց, իմ լավ հույսերի
Գերեգմանների շարքերի միջով։
1902

Srtik
22.01.2007, 12:39
ՊԱՆԴՈՒԽՏ ԵՄ, ՔՈՒՅՐԻԿ
Պանդուխտ եմ, քույրի՛կ, մանուկ օրերից.
Գընում եմ դեպի մի անհայտ երկիր՝
Կըտրված կյանքի ամեն կապերից,
Մենակ, տարագիր։
Հալածում են ինձ անցած օրերը,
Ներկա Ժամերը հանգիստ չեն տալի,
Հոգնած են վաղուց իմ թույլ ոտները,
Ու սիրտս ավելի։
Բայց գընում եմ ես հալածված նորից,
Ամեն վայելքից ու բախտից հեռու,
Նույնիսկ հայրենի հողից ու ջրից,
Ինչպես եղջերու։
Եվ դու հանդիպած իմ դըԺար ճամփում,
Ասում ես՝ արդեն բախտավոր եմ ես.
Իզուր եմ փախչում, իզուր գանգատվում
Ու տանջվում այսպե՜ս...
Ո՜վ դու միամիտ։ Բայց երկինք վըկա,
Չեմ եղել երբեք ես այդքան ըստոր,
Որ կարենայի այս դաԺան բանտում
Լինել բախտավոր։
Չեմ եղել, քույրիկ. բոլոր օրերը
Տառապանք բերին, կորուստ ու կըսկիծ,
Եվ կյանքի հաճույքն, եւ կընոջ սերը
Ընկան իմ սըրտից։
Ես էլ վիրավոր գընում եմ փախած՝
Անհայտ օրերի խավարի ընդդեմ,
Ամենքից զըզված, ամենքին թողած,
Քեզ էլ կը թողնեմ...

Cassiopeia
22.01.2007, 13:16
Անչափ սիրում և հարգում եմ «Հին օրհնություն» բանաստեղծության իմաստությունը…
…Ապրե՛ք երեխեք, բայց մեզ պես չապրեք…

Srtik
22.01.2007, 13:33
Անչափ սիրում և հարգում եմ «Հին օրհնություն» բանաստեղծության իմաստությունը…
…Ապրե՛ք երեխեք, բայց մեզ պես չապրեք…

Որ խնդրեմ, կարո՞ղ ես ամբողջությամբ այստեղ տեղադրել «Հին օրհնություն» բանաստեղծությունը:

ihusik
24.01.2007, 03:17
գործն է անմահ լավ իմացեք,
որ ապրում է դարեդար,
երնեկ նարն ով իր գործով
կապրի անվերջ, անդաթար
հետո այստեղ ես կգրեմ քառյակներն Թումանյանի, ուր մեծն իմաստունն մեզ ցույց կտա, որ միայն գործն չէ, որ անմահ է, այլ հենց մարդն ինքն ևս...:)

Artgeo
24.01.2007, 04:05
ՀԻՆ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ

Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ,
Իրենց հասակի կարգով, ծալպատակ,
Միասին բազմած,
Մի շըրջան կազմած,
Քեֆ էին անում
Եվ ուրախանում
Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը՝
Գյուղի տերերը։

Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,
Երեք դասընկեր,
Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած,
Ձեռքներըս խոնարհ սըրտներիս դըրած,
Զի՜լ, ուժեղ ձայնով նըրանց ըսպասում—
Տաղ էինք ասում։

Երբ զըվարթաձայն մեր երգը լըռեց,
Մըռայլ թամադեն բեղերն ոլորեց,
Նըրա հետ վերցրին լիք բաժակները
Բոլոր մեծերը
Ու մեզ օրհնեցին.— «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք...»

ժամանակ անցավ, նրանք էլ անցան,
Զըվարթ երգերըս վըշտալի դարձան.
Եվ ես հիշեցի մեր օրը լալիս,
Թե մեզ օրհնելիս
Ինչու ասացին.— «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք...»

Խաղաղությո՜ւն ձեզ, մեր անբա՛խտ պապեր,
Ձեզ տանջող ցավը մե՛զ էլ է պատել։
Այժըմ, տըխրության թե քեֆի ժամին,
Մենք էլ՝ օրհնելիս մեր զավակներին՝
Ձեր խոսքն ենք ասում.— «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք...»

1887

http://wikisource.org/wiki/ՀԻՆ_ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ

ihusik
25.01.2007, 00:09
Դու քո ճամփեն գնա, քույրիկ,
Եվ թող լինի նա պայծառ:
Ինձ մի ժպտա, ինձ մի սիրիր,
Ես ընկեր չեմ քեզ համար:
Ելած կյանքի ամեն ճամփից,
Կարոտներով անմեկին,
Ագահ, անվերջ ու անհանգիստ
Թափառում է իմ հոգին:
Մի ձեռք չկա, մի գիրկ չկա`
Պահի նրան իրեն մեջ,
Խենթ, խելագար գնում է նա
Ձգտումներովն իր անվերջ:
Եվ ով գիտի` դեռևս անմեղ
Քանի հոգի կտանջի,
Եվ ով գիտի` ինչ մութ, ահեղ
Անապատում կհանգչի…
Դու քո ճամփեն գնա, քույրիկ,
Եվ երբ լինենք մենք հեռու,
Աղոթք արա, որ մյուս անգամ
Չհանդիպենք իրարու:
……………………………….
Ներիր, ով կույս, որ հուզեցի
Խաղաղ կուրծքդ կուսական,
Մեղսոտ սրտով ես չուզեցի
Կործանել քո ապագան:
Այն մի անմեղ խաղ էր, հոգիս,
Պատանեկան հասակի,
Որ անցնելով պատճառ դարձավ
Քո աչքերիդ արցունքի:
Ես գուշակել չկարացի
Կյանքի վճիռն անարդար,
Անգիտությամբ ես հարուցի
Այդ փոթորիկն անդադար:
Ներիր, ով կույս, բուռն եռմունքին
Պատանեկան կրքերի,
Ներիր, հոգիս, որ մատնեցին
Քնքուշ սիրտդ վշտերի:
………………………………………..
Մի որոնիր մի ժամանակ
Արհամարածդ` այս կրծքի տակ,
Հառաչանքով դուրս թռավ նա,
ՈՒ դատարկ է տեղը հիմա…
Էլ մի կանչիր, մի լար իզուր.
Քո արցունքից միայն տխուր
Հին-հին հուշեր պիտի զարթնեն,
Եվ ինչ օգուտ… ուշ է արդեն…
……………………………………..
Ոհ, խնայեցեք, մի հիշեցնեք ինձ,
Թե ինչպես էր նա արտասուք թափում,
Երբ, արդեն խաբված նենգավոր խոսքից,
Անձնուրայս սիրույս էլ չէր հավատում:
Ոհ, մի հեշտացնեք` այդ խոսքեր են լոկ
Եվ չեն դարձնելու կորուստս անգին,
Անտարբեր եք դուք, դեռ ձեզ անողոք
Բախտը չի մատնել սիրո վտանգին:
Մ ի հիշեցնեք, մի, թե ինչպես դաժան
Մարդիկ մեզ այսպես ջոկեցին հավետ,
Թե ոնց եմ ապրում նրանից բաժան,
Իմ նոր սիրուհու – իմ լուռ վշտի հետ:
………………………………………………
Երկու աչքով լալիս էր նա,
Վճիտ կաթիլքն արտոսրի
Թափվում էին կրծքի վերա
Սև աչքերից այն կուսի:
Նուրբ շրթունքը այրվում էին
Մատաղ սրտի կրակից,
Եվ համարձակ իմ առաջին
Լալով պատմում էր նա ինձ:
Ես ակնապիշ լսում էի
Այն պատկերով հիացած,
Եվ հիշում եմ միմիայն վերջի
Նրա խոսքերն, որ ասաց`
<<…Ախ, չարտասվել ես չեմ կարող,
Ծանր է ապրել սիրազուրկ…>>,
Եվ բարձրաձայն հեկեկալով
Դարձյալ թափեց արտասուք:
……………………………………….
Եթե մի օր անուշ ընկեր,
Գաս այցելու իմ շիրմին
ՈՒ նորաբույս վառ ծաղիկներ
Տեսնես փռված չորս կողմին,
Դու չկարծես, թե հասարակ
Ծաղիկներ են ոտքիդ տակ,
Կամ թե գարունն է այն բերել,
Իմ նոր տունը զարդարել:
Նրանք չերգած իմ երգերն են,
Որ սրտումս ես տարա,
Նրանք սիրո են խոսքերն են,
Որ դեռ չասած ես մեռա:
………………………………………….
-Ինչու՞ էդպես ինձ մոռացար,-
Ասավ աղջիկն ինձ մի օր:
-Ինչու՞ էդպես մեզ մոռացար,-
Գանգատվեցին սար ու ձոր:
-Ոհ, մի հարցնեք, հին ընկերներ,
Ինչու էլ չեմ երգում ձեզ.
Շատ եմ փոխվել էն օրից վեր.
Էնպես մի ցավ ունեմ ես…
-Ի՞նչ է ցավդ, մի ճար անենք,-
Ասավ աղջիկն անձնվեր.
-Ի՞նչ է ցավդ, տուր մենք տանենք,-
Ասին սարերն ու ձորեր:
-Ոհ, չէ, սիրուն, էլ ոչ մի սեր
Ճար չի անիլ իմ սրտին,
Դուք էլ, անուշ սար ու ձորեր,
Չեք դիմանա էս դարդին:

Srtik
31.01.2007, 09:07
ՀԻՆ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ

http://wikisource.org/wiki/ՀԻՆ_ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ

Շնորհակալ եմ...

Vive L'Armenie
19.02.2007, 01:45
ՊԱՆԴՈՒԽՏ ԵՄ, ՔՈՒՅՐԻԿ
Պանդուխտ եմ, քույրի՛կ, մանուկ օրերից.
Գընում եմ դեպի մի անհայտ երկիր՝
Կըտրված կյանքի ամեն կապերից,
Մենակ, տարագիր։
Հալածում են ինձ անցած օրերը,
Ներկա Ժամերը հանգիստ չեն տալի,
Հոգնած են վաղուց իմ թույլ ոտները,
Ու սիրտս ավելի։
Բայց գընում եմ ես հալածված նորից,
Ամեն վայելքից ու բախտից հեռու,
Նույնիսկ հայրենի հողից ու ջրից,
Ինչպես եղջերու։
Եվ դու հանդիպած իմ դըԺար ճամփում,
Ասում ես՝ արդեն բախտավոր եմ ես.
Իզուր եմ փախչում, իզուր գանգատվում
Ու տանջվում այսպե՜ս...
Ո՜վ դու միամիտ։ Բայց երկինք վըկա,
Չեմ եղել երբեք ես այդքան ըստոր,
Որ կարենայի այս դաԺան բանտում
Լինել բախտավոր։
Չեմ եղել, քույրիկ. բոլոր օրերը
Տառապանք բերին, կորուստ ու կըսկիծ,
Եվ կյանքի հաճույքն, եւ կընոջ սերը
Ընկան իմ սըրտից։
Ես էլ վիրավոր գընում եմ փախած՝
Անհայտ օրերի խավարի ընդդեմ,
Ամենքից զըզված, ամենքին թողած,
Քեզ էլ կը թողնեմ...

Է՜, բառերն ավելորդ են...:cry :cry :cry

aniko
19.02.2007, 12:53
ՄՈՌԱՑՎԱԾ ՍԵՐ
Սիրում էի երբեմըն քեզ...
Այժըմ ևս տակավին
Իմ սրտում դու ապրում ես,
Բայց ոչ ուժով քո նախկին։
Առաջ հընչում էիր մաքուր,
Որպես աղոթք իմ հոգում,
Որպես սիրո նախանձ և հուր՝
Տաք արյունս բորբոքում։
Այժմ՝ որպես վաղուց մեռած
Բարեկամի հիշատակ,
Կամ մանկության օրով սիրած
Մի հին երգի եղանակ...
Քո անունըդ այժմ տալիս,
Էլ «հոգյակ» չեմ ես ասում,
Չեմ աշխատում քուն մտնելիս,
Որ քեզ տեսնեմ երազում։
Բայց զարմանքով երբեմնապես,
Մտածում եմ ակամա,
Ինչո՞ւ էլ դու սիրելի չես,
Ինչո՞ւ ես քեզ մոռացա...
1892


այս բանաստեղծությունը չէի կարդացել, շատ լավն էր,
կարծես սրտիս խոսքերը կարդայի,

ihusik
19.02.2007, 13:55
Ինձ մի՛ խընդրիր, ես չեմ երգի
Իմ տխրությունն ահագին,
Աղեկըտուր նըրա ձայնից
Կը խորտակվի քո հոգին...
Ոչ, քեզ համար այսպիսի երգ
Երգելու չեմ ես երբեք։
Ես երգեցի սարի վըրա,
Անապատ է այնտեղ հիմա,
Սև՜, ամայի անապատ...
Հառաչանքից այրված սարում
Էլ ծաղիկ չի դալարում։
Բույր ու զեփյուռ ես կուզեի
Եվ արշալույս ոսկեվառ,
Որ մի պայծառ երգ հյուսեի
Ու երգեի քեզ համար...
Բայց իմ սիրտը բըռնած են դեռ
Հուր հառաչանք, սև գիշեր։
* * *
Օ՛, լո՛ւռ կաց, ընկե՛ր. այդ ի՞նչ ես երգում.
Ինչո՞ւ ես խաղաղ հոգիս փոթորկում
Ուրախ օրերի սիրելի երգով
Եվ սիրտս վառում անցյալի կրակով...
Քո ձայների հետ վաղուց հեռացած
Մի ուրիշ պատկեր մտքումս երևաց.
Ահա, կենդանի կանգնեց առաջիս,
Եվ, ահա, դարձյալ կարոտ ականջիս
Հնչում է նորա ձայնը սրտալի,
Որպես երբեմն, երբ սիրված էի։
Եվ մտքումս ահա լուսավորվեցան
Հին ցնորքներս, անցքեր զանազան,
Գծերը հոգուս ծանոթ դեմքերի,
Տեսարանները հայրենի երկրի,
Այն օրհնյալ երկրի, ուր մի ժամանակ
Վայելում էի լիուլի հրճվանք...
Բայց զրկված եմ ես այժմ բոլորից.
Դու հիշեցնում ես կորուստս նորից՝
Երջանկությունս մռայլ վիճակում
Եվ այդպես անգութ սիրտս կտրատում...
Ո՛հ, ներում եմ քեզ, չեմ հանդիմանում.
Չըգիտես, հոգիս, թե ի՛նչ ես անում.
Սակայն մի՛ երգիր այդ երգը ինձ մոտ,
Թո՛ղ, երգիր ուրիշ մի երգ անծանոթ։
* * *
ՏՐՏՈՒՆՋ
Օրերս անպըտուղ, տըխուր, ձանձրալի,
Ու գընում եմ ես ունայն տըրտունջով
Իմ սիրած մարդկանց, իմ լավ հույսերի
Գերեզմանների շարքերի միջով։
Թաղել եմ նըրանց։ Տխուր է ճամփան։
Եվ իմ հայրենի աշխարհում օտար,
Օտար ու մենակ անցվորի նըման,
Որ չունի ընկեր, ոչ տեղ ու դադար։
Օտար են շուրջըդ ու չեն հասկանում
Ոմանք քո վիշտը, ոմանք քո լեզուն,
Անտարբեր գալիք երջանիկ օրին,
Չըգիտեն նըրա կարոտը անքուն...
Չընչի՜ն մարդուկներ, լըրբորեն հանգիստ
Անսիրտ, փոքրոգի, գըծուծ ու կոպիտ.
Մեռնում են, մարում նըրանց հայացքից
Ե՛վ հոգու ձըգտում, և՛ սըրտի ժըպիտ։
Էլ ո՞ւմ առաջին սիրտըդ բաց անես,
Ո՞ւմ համար երգես սըրտալի երգեր,
Ո՞ր չըքին սիրես, կյանքըդ նվիրես,
էլ ի՞նչպես ապրես անսեր, անընկեր...
Եվ օրերս այսպես տըխուր, ձանձրալի,
Ու գընում եմ ես ունայն տըրտունջով
Իմ սիրած մարդկանց, իմ լավ հույսերի
Գերեգմանների շարքերի միջով։

ihusik
21.02.2007, 02:22
Թումանյանի քառյակներից մի քանիսն (ըստ արևելյան փիլիսոփայության) իմ մեկնաբանությամբ: Մեկնաբանություններս լավ ընկալելու համար կարող եք կարդալ նաև "Հոգեբանություն և փիլիսոփայություն" բաժնում մարդու էության, Ոգու անմահության, քարմայի ու վերամարմնավորման օրենքների մասին կատարած գրառումներս.

Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կըլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ,
Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ:

Հոգու անմահության ու վերամարմնավորման օրենքի մասին է խոսքը, երբ փոխելով բազում մարմնական ձևեր մնաում է հար ու հավետ անմահ Ոգին որպես անցվոր ու հյուր այս աշխարհում...

Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռներն արնոտ գընում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան:

Կրկին վերամարմնավորման օրենքի ու էվոլուցիոն անխախտ ընթացքի մասին...
(Մարդակեր - Մարդասպան - Մարդ)

Ամեն անգամ Քո տվածից երբ մի բան ես Դու տանում.
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՜նչքան է դեռ մընում,-
Զարմանում եմ, թե ո՜վ Շըռայլ, ի՜նչքան շատ ես տըվել ինձ.
Ի՜նչքան շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից:

Քարմայի օրենքն է, երբ մարդ կարող է միանալ Նրան՝ Աստծուն, միայն իր քարմայի պարտքերը մարելուց հետո, երբ կտա վերջին վերցրած մանրեդրամն ու նոր կկարողանա դուրս գալ բանտից (աստվածաշնչյան օրինակով)՝ երկրի վրա վերամարմնավորման անհրաժեշտությունից...

Ասի. <<Հենց լոկ էս աճյունն է ու անունը, որ ունեմ...>>
Երբ ճառագեց անծայրածիր Քո ժըպիտը հոգուս դեմ.
-Ի՜նչ էաճյունն էդ անկայուն, ու անունը, որ ունես.
Դու Աստվա՜ծ ես, դու անհու՜ն ես, անանուն ես ու անես...

Բոլոր կրոններն էլ այդ միտք են պնդում, որ մարդ իր մեջ ունի Աստծուն կամ հենց ինքն Նրա նմանակն է հանդիսանում Ոգեղեն կերպարով ու նմանությամբ ու որ մեզ տրված այն Բարձրագույն Ես-ն էլ մերը չէ, այլ Նրա՝ Բացարձակի ու Անհունի մի մասնիկը և "մենք ինքներս մեզ չենք պատկանում" ու վերջ ի վերջո վերադառնալու ենք Նրան...

Աստեղային երազների աշխարհքներում լուսակաթ.
Մեծ խոհերի խոյանքների հեռուներում անարատ,
Անհիշելի վերհուշերի մըշուշներում նըրբաղոտ՝
Երբեմն, ասես, ըզգում եմ ես, թե կըհասնեմ Նըրա մոտ...

Ողջ մարդկային էվոլուցիայի նպատակն էլ դա է՝ գտնել ու վերադառնալ դեպի Նա՝ Աստվածային Էությանը, որին հնարավոր է հասնել մեր մեջ գտնելով նախ Նրա Որդուն (Քրիստոսին՝ քրիստոնեաների համար), որը և մի է Նրա (Աստծո) հետ: Այդ Աստծո հետ Միասնությունն էլ թարգմանաբար արտահայտում է "Յոգա" բառը...

Ո՜վ անճառ Մին, որ ամենին միացնում ես մի կյանքում,
Ամեն կյանքում ու երակում անտես, անկեզ բորբոքում,-
Ողջ ազատ են ու հարազատ Էս աշխարհքում Քեզանով,
Ողջը Քո մեջ՝ անմա՜հ, անվերջ՝ Քեզ են երգում Քո ձենով...

Այո՛, Աստվածային այդ Էությամբ, կամ այլ կերպ ասած, Աստծո մեջ՝ մենք բոլորս էլ մի ենք ու այդտեղից է ծնվում իսկական Սերը, որ միացնում ու զգալ է տալիս մեր մեջ այդ միասնական, Աստվածային Էությունն... Ամեն բան Նրանով եղավ և առանց Նրա ոչինչ չեղավ՝ ինչ որ եղավ...

Աստծու բանտն են տաճարները- աշխարհքներում բովանդակ.
Իբր էնտեղ է ապրում Տերը, պաշտողների փակի տակ:
Հարկավ՝ ազատ Նա ժըպտում է ամենուրեք ամենքին,
Բայց դու նայիր խեղճ ու կըրակ մարդու գործին ու խելքին:

Սա բոլոր այն խեղճ ու կըրակ հավատացյալներին ի գիտություն, որոնք ցանկանում են Անսահմանին ու Բացարձակին սահմանափակեն իրենց սահմանափակ խելքի պատերի ներսում ու համարեն սեփական կրոնը միակ ճշմարիտն ու իրենց կերպարով ու պատկերով կառուցած աստվածն էլ միակ գոյություն ունեցողը:

Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին:

Այո՛, հյուր ենք մենք այս կյանքում անցավոր ու երբ հոգին մարդու վեր է բարձրանում՝ նա անհաղորդ է դառնում երկրի փառքին ու գանձերին նրա ու էլ ավելի անհասկանալի ու խորթ թվում նա վար մնացած մարդկանց համար (օտար՝ յուրայինների մեջ)...

Երկու շիրիմ իրար կից
Հավերժական լուռ դըրկից,
Թախծում են պաղ ու խորհում
Թե՝ ի՜նչ տարան աշխարհքից:

Մինչդեռ տարօրինակ են մարդիկ, որ հյուր լինելով այս աշխարհքում գանձեր են դիզում ու չեն հասկանում, որ աշխարհքից մարդ ֆիզիկական գանձեր չի կարող իր հետ տանել, այլ միայն սրտի մեջ կրած ու կուտակած գանձերը, որն է՝ Մարդը...

Վազգեն
26.03.2007, 01:41
Իմ երգը

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ,
Ծով բարություն, շնորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձրի—
Սերն անվերջ է, բարին` անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին` ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տըվածն եմ տալիս իրեն։

1918

ihusik
11.04.2007, 21:54
05.06.05. 2:05
Իմ սիրելի, սուրբ՝ Հ. Թումանյանին

,,Ամենքս էսպես հյուր ենք կյանքում...“
Էս տողերդ կրկնելով
Խոնարհվում եմ ես քո առջև,
Մեծն պոետ դու իմաստուն:

Չնայած դու էլ հյուրի նման
Եկար-անցար էս կյանքով,
Բայց մարգարտե քո մտքերը
Հավերժության մաս դարձան:

Հավերժության մաս դարձավ
Նաև Ոգիդ Սրբազան,
Որ ճախրում է ոլորտներում
Մաքուր ու ջինջ սրտիդ նման:

Այս տողերն մոտս գտա ու որոշեցի տեղադրել այստեղ...:)

vartabooyr
04.05.2007, 04:16
Լերմոնտով

Ի Ղ Ձ

Թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի

Ինչո՞ւ չեմ թռչուն, վայրենի մի հավ,
Որ հիմա գլխիս վերևից թռավ,
Ինչո՞ւ չեմ կարող երկնքում ճախրել
Եւ ազատություն միմիայն սիրել:

Ես դեպի Տարոն կըսլանայի,
Ուր ծաղկում էին դաշտերն իմ պապերի,
Դատարկ ամրոցում միգապատ լերանց
Հանգչում են մոռացված աճյունքը նրանց:

Այնտեղ հին պատից մնում են կախած
Նրանց լայն վահանն ու սուրը ժանգոտած,
Կըթռչեի սրի, վահանի վրայով,
Եվ կըսրբեի փոշին թևերով:

Եվ պարթևական լրած քնարի
Ժանգոտ լարերին ես կըզարկեի,
Որ նրա ձայնը դարձյալ հոգենվագ
Հնչեր մշտալուռ կամարների տակ:

Ճակատագրի խիստ օրենքի դեմ
Իզուր է խնդիրս,-ես այդ լավ գիտեմ,
Իմ և բլուրների միջև հայրական
Սարեր ու ձորեր, կապույտ ծովեր կան:

Վերջին շավիղը դյուցազունների,
Ահա տարագիր, ցոփ կյանքի գերի,
Այստեղ ծնվեցա բայց ուրիշ հոգով...
Ա՜խ, ինչու չեմ ես թռչուն վայրենի:

Ուլուանա
04.05.2007, 11:15
Վատ չի հնչում։ :) Բայց ես որոշ դիտողություններ էլ ունեմ, այսինքն՝ որոշ մասեր, իմ կարծիքով, կարելի էր այլ կերպ ձևակերպել։ Եթե հետաքրքրի, հետո կգրեմ։
Իսկ թարգմանչի անունն ինչու՞ չեք գրել։ Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ով է թարգմանել։ ;)

vartabooyr
04.05.2007, 23:18
Հովհաննես Թումանյանն է թարգմանել «ԻՂՁ» գրվածքը որը ներքևի հատորի 169 էջումն է:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
«ԵՐԿԵՐ»
ԵՐԿՈՒ ՀԱՏՈՐՈՎ
ՀԱՅՊԵՏՀՐԱՏ
ԵՐԵՎԱՆ
1955

Վարդաբույր

vartabooyr
05.05.2007, 00:41
Բարեկենդանը
Հովհաննես Թումանյան


Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում: էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում: Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը մարդուն, ու միշտ կռվելիս են լինում:
Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն:
Կնիկը բարկանում է.
- Ա՛յ, որ ասում եմ հիմար ես, չես հավատում. էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել, հորդ քե՞լեխն ես տալիս, թե տղիդ հարսանիքն ես անում:
- Ի՞նչ քելեխ, ի՞նչ հարսանիք, այ կնիկ, ի՜նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի համար է:
Կնիկը հանգստանում է, տանում է պահում:
Անց է կենում մի առժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի: Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում է մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում: Ձեռը դնում է ճակատին ու ձեն տալի.
- Ախպեր, ախպեր, հալա մի կանգնի:
Տղեն կանգնում է:
- Ա՛խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս:
Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է՝ հա ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի:
- Հա, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում:
- Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չենք, որ քո եղն ու բրինձը պահենք: Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞... չես ամաչու՞մ: Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում...
- Դե էլ ի՜նչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տունն էի ման գալիս, չէի գտնում:
- Դե արի տար:
Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը դեպի իրենց գյուղը:
Մարդը գալիս է տուն, կնիկն ասում է.
- Հա, էն բարեկենդանը եկավ, իր բաները իրեն սևցրի տարավ:
- Ի՞նչ բարեկենդան... ի՞նչ բաներ...
- Ա՛յ էն եղն ու բրինձը... Մին էլ տեսնեմ՝ վերևից գալիս է. մեր տունն էր ման գալի. կանչեցի, մի լավ էլ խայտառակ արի, շալակը տվի տարավ:
- Վայ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ հիմար ես - հիմար ես էլի... Ո՞ր կողմը գնաց:
- Այ էն կողմը:
Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից: Ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անում, տեսնում է՝ մի ձիավոր քշած գալիս է: Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի:
Գալիս է հասնում իրեն:
- Բարի օր, ախպերացու:
- Աստծու բարին:
- Հո էս ճամփովը մարդ չի անցկացավ:
- Անցկացավ:
- Ի՞նչ ուներ շալակին:
- Եղ ու բրինձ:
- Հա հենց էդ եմ ասում: Ի՞նչքան ժամանակ կլինի:
- Բավականին ժամանակ կլինի:
- Որ ձին քշեմ՝ կհասնե՞մ:
- Ո՞րտեղից կհասնես, դու ձիով, նա ոտով: Մինչև քու ձին չորս ոտը կփոխի - մին, երկու, երեք, չորս - նա երկու ոտով մեկ-երկու, մեկ-երկու, մեկ-երկու, շուտ-շուտ կգնա, անց կկենա:
- Բա ի՞նչպես անեմ:
- Ինչպես պետք է անես. ուզում ես, ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես:
- Հա՜, էդ լավ ես ասում:
Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում: Սա հեռանում է թե չէ, բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում:
Էս մարդը ոտով գնում է, գնում է, տեսնում է չհասավ, ետ է դառնում: Ետ է դառնում, տեսնում՝ ձին էլ չկա: Գալիս է տուն: Նորից սկսում են կռվել, մարդը եղ ու բրինձի համար, կնիկը` ձիու:
Մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են դեռ: Սա նրան է ասում հիմար, նա` սրան, բարեկենդանը լսում է ու ծիծաղում:

Ավելացվել է 2 րոպե անց
ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԿԱՆԹԵՂԸ
Հովհաննես Թումանյան

Կեսգիշերին կանթեղը վառ
Կախ է ընկած երկընքից ,
Լուսավորչի կանթեղն անմար
Հայոց մըթնած երկընքից:

Կախ է ընկած առնանց պարան
Արագածի կատարին,
Ու սեղանից հսկայական
Լույս է տալիս աշխարհին:

Լույս է տալիս երկար դարեր
Ու վառվում է միշտ անշեջ
Սուրբի մաքուր արցունքները
Յուղի տեղակ նըրա մեջ:

Ոչ մարդկային ձեռք կըհասնի
Էն ահավոր բարձունքին,
ԵՎ ոչ քամին կըհանգցընի`
Վիշապ-քամին ահագին:

Երբ պատում է մութ խավարը
Չընաշխարհիկ մեր երկրին,
Երբ տիրում է ահն ու վախը
Թույլ կասկածոտ սըրտերին,

Ով անմեղ է, լիքը սիրով
Ու հավատով անսասան,
Ով նայում է վառ հույսերով
Դեպի Հայոց ապագան, -

Նա կըտեսնի Էն մըշտավառ
Ջահը կախված երկընքից,
Ասես` աստծո աչքը պայծառ
Հըսկում է ցած երկընքից

Ավելացվել է 9 րոպե անց
ԿԱՆՉ

Հովհաննես Թումանյան

Եթե կաս, աստված,
Եվ չես ստեղծել
Արտասուք ու լաց,
Հեծել, անիծել,
Թե չար նախանձի
Թույնով մահացու
Դու չես վարակել
Պարզությունն հոգու
Թե դու չես ասել,
Որ կյանքը այսպես
Լինի անսպառ
Տանջանքի հանդես,-
Մեղմացրու մարդկանց
Կիրքն ամբարտավան,
Եթե աստված ես
Դու խաղաղության։

---------

Տե՛ր արագահաս,
Աստված արդարի,
Ո՞ւր ես, եթե կաս.
Ես աղոթք արի,
Բայց սրածության
Ահարկու ձայնից
Խլացավ իսկույն
Իմ աղոթքն անբիծ.
Եվ ես, վայրենի
Կրքից կատաղած,
Ամբարիշտների
Քարերից փախած,
Քո անվան հուսով
Կռվեցի երկար,
Պարծեցա քեզնով,
Սակայն դու չեկար։
Էլ ինչո՞ւ եմ ես
Տառապում այսքան,
Եթե աստված ես
Դու անմեղության։-

---------

Ինչո՞ւ տակավին
Չես պատԺում չարին,
Ո՞ւյԺդ է պակասում,
Թե՞ չենք աղերսում։
Ինչո՞ւ չես գալիս,
Ո՞ւր ես, եթե կաս,
Թե դո՛ւ չես տալիս
Խեղճին պատուհաս.
Թե չարագործին
Դո՛ւ չես տվել սուր,
Որ խաղաղ հոգին
Սարսափի իզուր.
Թե՞ դու չըգիտես,
Որ այստեղ, երկրում
Մարդը Ժպտերես
Մարդ է գիշատում.
Դե արի՛ ու տե՛ս,
Զարկի՛ր ու շանթի՛ր,
Եթե աստված ես
Դու վըրեԺխնդիր։

vartabooyr
05.05.2007, 01:15
ԺՊՏՈՒՆ ԱՉՔԵՐ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Դու մի՛ հավատա Ժըպտուն աչքերին.
Շատ անգամ նըրանք ծաղիկներ են վառ,
Բուսած կորըստյան անդունդի ծայրին,
Միամիտ մարդկանց քարշելու համար։

Ահա պոետն էլ պատրանքով հարբած՝
երվեց մի անգամ Ժըպտուն աչքերի,
Ու որքա՜ն տանջվեց, տառապեց խաբված,
Ու որքա՜ն սըրտում գանգատներ ունի...

Դու շատ մի՛ խաբվիր Ժըպտուն աչքերից.
Շատ անգամ նըրանք ծաղիկներ են վառ,
Ծըլում են սըրտի ավերակներից,
Տըխուր հատակը ծածկելու համար։

Ահա պոետն էլ՝ տառապած մի մարդ,
Որ սրտում այնքան գանգատներ ունի,
Բայց հաճախ այնպես Ժըպտում է զըվարթ,
Ասես թե քեզնից բախտավոր լինի։

vartabooyr
05.05.2007, 01:43
ԱԽԹԱՄԱՐ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
1891 թ

Ծիծաղախիտ Վանա ծովի
Փոքրիկ գյուղից առափնեայ
Ծովն է իջնում գաղտագողի
Ամեն գիշեր մի տղայ։

Շովն է մտնում առանց նաւակ,
Բազուկներով առնացի
Ջուրը ճողփում լող է տալի
Դեպի կըղզին դիմացի։

Խաւար կըղզուց պարզ ու պայծառ
Մի լույս կանչում է նրան.
Մի վառ փարոս նրա համար
Չըմոլորի էն ճամփան։

Սիրուն Թամարն ամեն գիշեր
Այնտեղ կրակ է անում,
Եւ ըսպասում է անհամբեր
Այնտեղ մօտիկ դարանում։

Ծըփում է ծովն ալեծածան
Ծըփում է սիրտը տըղի,
Գոռում է ծովն ահեղաձայն
Նա կըռվում է կատաղի։

Եւ Թամարը սըրտատըրոփ
Արդեն լսում է մոտիկ
Ջրի ճողփյուն ու ողջ մարմնով
Սիրուց այրվում է սաստիկ։

Լըռեց։ Ծովի խավար ափին
Կանգնեց սեւ-սեւ մի ըստւեր…
Ահա եւ նա…իրար գըտան…
Խորհըրդավո՛ր լուռ գիշեր…

Միայն ալիքը Վանա ծովի
Մեղմ դիպչում են եզերքին.
Եւ հեղհեղուկ հեռանում են
Շըշունջներով անմեկին։

Նըրանք ասես փըսփըսում են
Ու աստղերը կամարից
Ակնարկելով բամբասում են
Լիրբ, անամոթ Թամարից…

Բամբասում են կույսի սըրտում
Ժամ է արդէն…ու կըրկին
Մինն ալեկոծ ծովըն է մըտնում,
Մյուսն աղոթում եզերքին…

Բայց մի անգամ չարկամ մարդիկ
Նըրանց գաղտնիքն իմացան,
Լույսը հանգցրին սեւ ու սաստիկ
Մի մութ գիշեր դիվական։

Մոլորվեցավ Խավար ծովում
Լողորդ տըղան սիրահար,
Ու բերում է հողմը բերո՜ւմ
Հառաչանքներն- «Ա՜խ, Թամա՜ր…»

Մոտ է ձայնը սեւ խավարում,
Ժայռերի տակ սեպացած,
Ուր ամեհի ծովն է գոռում,
Մերթ կորչում է խլացած
Ու մերթ լըսւում ուժասպառ.
«Ա՜խ, Թամա՜ր…»

Առաւօտյան ծովը ծըփաց.
Ափը ձըգեց մի դիակ,
Նըրա շուրթին պաղ, կարկամած,
Ասեղ մեռած ժամանակ
Սառել էին երկու բառ.
«Ա՜խ, Թամա՜ր…»

Այն օրվանից սըրա համար
Կըղզին կոչվեց Ախթամար։


AKHTAMAR
HOVHANNES TUMANYAN
1891
Translated into Enblish by Vladimir Rogoff


Beside the laughing lake of Van
A little hamlet lies;
Each night into the waves a man
Leaps under darkened skies

He cleaves the waves with mighty arm,
Needing no raft or boat,
And swims, disdaining risk and harm,
Towards the isle remote.

On the dark island burns so bright
A piercing, luring ray:
There's lit a beacon every night
To guide him on his way.

Upon the island is that fire
Lit by Tamar the fair;
Who waits, all burning with desire,
Beneath the shelter there.

The lover's heart-how doth it beat!
How beat the roaring waves!
But, bold and scorning to retreat
The elements he braves.

And now Tamar the fair doth hear,
With trembling heart aflame,
The water splashing-oh, so near,
And fire consumes her frame.

All quiet is on the shore around,
And, black, there looms a shade;
The darkness utters not a sound,
The swimmer finds the maid.

The tide-waves ripple, lisp and splash
And murmur, soft and low;
They urge each other, mingle, clash,
As, ebbing out, they go.

Flutter and rustle the dark waves,
And with them every star
Whispers how sinfully behaves
The shameless maid Tamar;

Their whisper shakes her throbbing heart…
'This time, as was before!
The youth into the waves doth dart,
The maiden prays on the shore.

But certain villains, full of spite
Against them did conspire,
And on a hellish, mirky night
Put out the guiding fire.

The luckless lover lost his way,
And only from afar
The wind is carrying in his sway
The moans of: "Ah, Tamar!"

And through the night his voice is heard
Upon the craggy shores,
And, though it's muffled and blurred
By the waves' rapid roars,

The word fly forward-faint they are-
"Ah, Tamar!"
And in the morn the splashing tide
The hapless youth cast out,

Who, battling with the water, died
In an unequal boat;
Cold lips are clenched, two words they bar:
"Ah, Tamar!"
And ever since, both near and far,
They call the island Akhtamar

Fantazy
05.05.2007, 21:56
Քառյակներ


***
Աղբյուրները հնչում են ու անց կենում,
Ծարավները տենչում են ու անց կենում,
Ու երջանիկ ակունքներին երազուն՝
Պոետները կանչում են ու անց կենում:


***
-Է՛ս է, որ կա… ճիշտ ես ասում. թասըդ բե՛ր:
-է՛ս էլ կերթա՝ հանց երազում, թասըդ բե՛ր:
Կյանքն հոսում է տիեզերքում զընգալեն,
Մեկն ապրում է, մյուսն ըսպասում.թասըդ բե՛ր:


***
Մի հավք զարկի ես մի օր,
Թռա՜վ գնաց վիրավոր:
Թըռչում է միշտ իմ մըտքում
Թևը արնոտ ու մոլոր:


***
Երազումըս մի մաքի
Մոտըս եկավ հարցմունքի.
-Աստված պահի քո որդին,
Ո՞նց էր համը իմ ձագի…


***
Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքըդ երկար, կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ի՛նչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ:


***
Ծով է իմ վիշտն անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը՝ լիքն աստղերով:

Fantazy
07.05.2007, 15:40
ԱՂԲՅՈՒՐ

Սարի լանջին, ժայռի տակ,
Ջուր էր բխում սառնորակ
Ու ցրվելով խոտերում
Իզուր ճահիճ էր դառնում;

Նրա առջև մի խոր գուշ
շինեց հավիվն ու անուշ
Խաղ ասելով նա տարավ
Ջրեց հոտը իր ծարավ:

Պախրեն անցավ էն սարից՝
Շոգից հանած չոր լեզուն.
Կուշտ-կուշտ խմեց աղբյուրից,
Ապա նայեց աստըծուն:

Անցվորն եկավ տոթակեզ,
Սառն աղբյուրին որ հասավ,
Գլխարկն առավ ու չոքեց՝
Խմեց, սիրտը հովացավ:

Ու տվավ իր օրհնանքը
Անցվոր մարդը էն բարի.
«Քո շինողի օր-կյանքը
Ջրի նման երկարի՜…»:


Ավելացվել է 6 րոպե անց
ՀԱՅՈՑ ՎԻՇՏԸ


Հայոց վիշտտը անհուն մի ծով,
Խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում տառապելով,
Լող է տալիս իմ հոգին:

Մերթ վայրացկոտ ծառս է լինում
Մինչև երկինք կապուտակ,
Ու մերթ հոգնած սուզվում, իջնում
Դեպի խորքերն անհատակ:

Ոչ հատակն է գտնում անվերջ
Ու ոչ հասնում երկնքին…
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին:

ihusik
16.05.2007, 17:58
Գիտե՞ք որ Թումանյանն ունեցել է տաս զավակ` չորս որդի և վեց դուստր. Մուշեղ, Աշխեն, Նվարդ, Արտավազդ, Համլիկ, Արփենիկ, Անուշ, Արեգ, Սեդա, Թամար:

Մի անգամ Թումանյանի կինը՝ տիկին Օլգան հյուրերի ներկայությամբ գանգատվում է ամուսնուց, թե՝ օրերով տուն չի գալիս, իրեն ամբողջովին նվիրել է հասարակական գործնեությանը:

Թումանյանը պատասխանում է.
- Ճիշտ ես ասում, բայց տասը անգամ գիշերները տանը հո քնած կլինե՞մ: :) :D

Փարվանա
(հատված - մուլտֆիլմից եմ գրի առել)

- Գա՞նձ ես ուզում՛ ոսկի՞, արծա՞թ, անգին քարե՞ր ու գոհա՞ր, ա՞ստղ ես ուզում, մենք երկնքից վար կբերենք քեզ համար:

- Ինչի՞ս են պետք ոսկի, արծաթ և կամ աստղը երկնքի, ոչ էլ գոհար եմ պահանջում սեր ընկերից իմ կյանքի. ես նրանից հուր եմ ուզում՝ անշեջ հուրը սրբազան: Ով կբերի անշեջ հուրը՝ նա է ընտրած իմ փեսան:
...
- Հայրիկ, ինչու՞ ետ չդարձան էն քաջերը սիրատենչ: Մի՞թե, հայրիկ, ինձ մոռացան, էլ չե՞ն բերիլ հուրն անշեջ:

- Կգա դստրիկ իմ թանկագին, հեշտ չի բերվում հուրն անշեջ: Շա՜տ-շատ անգամ բերող հոգին ինքն է այրվում նրա մեջ:

Ծով
16.05.2007, 19:33
05.06.05. 2:05
Իմ սիրելի, սուրբ՝ Հ. Թումանյանին

,,Ամենքս էսպես հյուր ենք կյանքում...“
Էս տողերդ կրկնելով
Խոնարհվում եմ ես քո առջև,
Մեծն պոետ դու իմաստուն:

Չնայած դու էլ հյուրի նման
Եկար-անցար էս կյանքով,
Բայց մարգարտե քո մտքերը
Հավերժության մաս դարձան:

Հավերժության մաս դարձավ
Նաև Ոգիդ Սրբազան,
Որ ճախրում է ոլորտներում
Մաքուր ու ջինջ սրտիդ նման:

Այս տողերն մոտս գտա ու որոշեցի տեղադրել այստեղ...:)

Սրտի խորքից էր…
Ես էլ եմ Թումանյանին շատ սիրում…հետաքրքիր է՝ իրան իմ Հատուկ պապիկն եմ համարում:) …:love ուրիշ ձև չկար արտահայտելու իմ սերը…
Ինքը Հանճար ա…լուրջ եմ ասում…:love

[http://armenianhouse.org/tumanyan/tumanyan-am.html#1

ihusik
18.05.2007, 15:12
***
Թե հոգնել ես հաղթահարված
Կյանքի անվերջ հոգսերով,
Թե տանջվում ես արհամարհված
Բոցավառվող քո սիրով.

Թե կյանքի մեջ մի չար դիպված,
Մի ամոթ է քեզ ճնշում,
Թե չարաչար հիասթափված
Կյանքն ատում ես և գարշում,

Լավ իմացիր, ողջ անօգուտ
Պիտի հուզեն միմիայն քեզ,
Մի՛ սպառիր ուժը հոգուդ
Մտածմունքով կարճատես.

Հանգիստ եղիր, աղոթք արա,
Անհիշաչար եղիր միշտ,
Թող քո լացով չուրախանա
Քո թշնամին ամբարիշտ:

Կյանքի ցավը, բախտի խաղը,
Ատելությունն անմըտի,
Հավատացի՛ր, երբեք չարժեն
Վրդովմունքին քո սրտի:

Եվ այդ սիրտը քեզ չի տված,
Որ դու մաշես ամեն օր,
Այնտեղ պիտի ապրի Աստված,
Ոչ թե ցավեր նորանոր:

Chico_Madrid
18.05.2007, 15:40
ՄԵՐ ՈՒԽՏԸ

Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով:

Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կըրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մըրրիկներին հակառակ:

Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դըրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան:

Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի:


ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում:

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում:

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում:

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում:

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում:


ԳԱՐՆԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Մի՞տդ է գալիս մեր քեֆն, ընկեր,
Այն ճյուղալի ծառի տակին,
Երբ գնացինք դիմավորել
Նոր գարունքին ու նոր կյանքին:

Այն լավ օրից տարիք անցած,
Ես այն ճամփով անցնում էի,
Եվ ականջիս դիպավ հանկարծ
Մեր աղմուկը ուրախալի...

Պարզ ու որոշ ես լըսեցի
Այն կենդանի ձայներն, ընկեր.
Շըրըխկոցը բաժակների,
Աշխույժ ծիծաղ, ճառ ու երգեր...

Ու սրտաթունդ վեր նայեցի.
Բայց կարոտած աչքիս առաջ
Դաշտում դալար ու ամայի
Մեր հին ծանոթ ծառն էր կանաչ:

Լուռ ու դատարկ մարգի վրա
Մենակ կանգնած մընում էր նա,
Նա էլ, կարծես, բան էր հիշում
Եվ տխրալի ձայնով շըրշում...

Մի՞տդ է գալիս մեր քեֆն, ընկեր,
Այն ճյուղալի ծառի տակին...
Բայց, ո՞վ գիտի, ո՞ւր ես ընկել,
Եվ կըտեսնե՞նք միմյանց կըրկին:

StrangeLittleGirl
29.05.2007, 07:27
Վերջապես այս բանաստեղծությունը հավաքելու հավես ունեցա… Երևի երեկվա հոգեվիճակս էր պատճառը:

Նմանություն

Եթե մի օր, անուշ ընկեր,
Գաս այցելու իմ շիրմին
Ու նորաբույս վառ ծաղիկներ
Տեսնես փըռված չորս կողմին,

Դու չըկարծես, թե հասարակ
Ծաղիկներ են ոտքիդ տակ,
Կամ թե գարունն է այն բերել,
Իմ նոր տունը զարդարել:

Նրանք չերգած իմ երգերն են,
Որ սրտումըս ես տարա,
Նրանք սիրո էն խոսքերն են,
Որ դեռ չասած ես մեռա:

ihusik
07.07.2007, 20:58
Ցոլուն աստղեր, ջինջ եթերում
Ապրում եք դուք միշտ պայծառ,
Ձեզ չեն հասնում, ձեզ չեն տիրում
Ցածի մըրրիկն ու խավար:

Ես էլ այդպես շատ ցընորքներ,
Շատ երազներ ունիմ հուր,
Որ ապրում են կյանքից շատ վեր,
Միշտ անարատ, միշտ մաքուր:

Ու միշտ մաքուր գիտեմ սիրել,
Լուռ վըշտանալ ձեզ նըման,
Էն լուռ վըշտով, հուր սիրով էլ
Թըռչել, մարել հավիտյան:

Apsara
18.09.2007, 01:57
Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
Տանջում, տանջվում, որոնում է ու դժբախտ է նա կրկին.
Է՜յ, անխելք մարդ, ե՞րբ տի թողնես ապրողն ապրի սրտալի,
Ե՞րբ տի ապրես ու վայելես էս աշխարհքը շեն ու լի:

**********

Երնեկ էսես՝ անվերջ քեզ հետ- իմ կյանքի հետ լինեի,
Հազար երնեկ՝ դաշտում մենակ՝ երկընքի հետ լինեի,
Բայց ո՜վ կտա էն վայելքը՝ ինքս ինձ էլ չզգայի,
Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի…

Ջուզեպե Բալզամո
12.01.2008, 04:05
Ամենայն Հայոց Բանաստեղծը

Ձեռքերումս դող կա հիմա: Ես իր մասին միայն իմ հետ եմ խոսում…

Իմ կընունքին երկինքը՝ ժամ, արևը՝ ջահ սըրբազան,
Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն՝ ավազան.
Սարը եղավ կընքահայրըս, ցողը՝ մյուռոն կենսավետ,
Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահամանեց ինձ պոետ:

Ապրածս կյանքի աներևույթ ուղեկիցս է… ուղեցույցս…

Կյանքըս արի հըրապարակ, ոտքի կոխան ամենքի.
Խափան, խոպան ու անպըտուղ, անցավ առանց արդյունքի:
Ինչքա՜ն ծաղիկ պիտի բուսներ, որ չըբուսավ էս հողին…
Ին՜չ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տըվողին…

Հների երգիչն ու այսօրվա մարգարեն…

Արյունալի աղետներով, աղմուկներով ահարկու,
Արևմուտքի ըստրուկները մեքենայի և ոսկու՝
Իրենց հոգու անապատից խուսափում են խուռներամ
Դեպ Արևելքն աստվածային - հայրենիքը իմ հոգու…

Գնացի մի թաս գցեմ…

Խայամն ասավ իր սիրուհուն.- " Ոտըդ ըզգույշ դիր հողին,
Ո՜վ իմանա ո՛ր սիրունի բիբն ես կոխում դու հիմի…":
Հե՜յ, ջա՜ն, մենք էլ ըզգույշ անցնենք, ո՜վ իմանա, թե հիմի
Էն սիրուհու բի՞բն ենք կոխում, թե հուր լեզուն Խայամի:

Լավ կացեք…

Sunny Stream
12.01.2008, 18:48
գործն է անմահ լավ իմացեք,
որ ապրում է դարեդար,
երնեկ նարն ով իր գործով
կապրի անվերջ, անդաթար---->
Մենք ամենքս հյուր ենք կյանքում
Մեր ծննդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից:
Անց են կենում սեր ու խնդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք` մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ...


Էսքան մեեեեծ փիլիսոփայություն ու էսքան պարզ... :love


Լավ կացեք…

;) Ղոչաղ կացեք... (շատ եմ սիրում էս խոսքը)

Annychka
22.01.2008, 01:44
Ես Թումանյանի գրածները շատ եմ սիրում,բայց
«Ապրեք՛ երեխեք,բայց մեզ պես չապրեք» տողերի իմաստը տենց ել չհասկացա:think

Sunny Stream
06.07.2008, 22:44
Ակումբցիներ ջան,
շատ շտապ հարկավոր են Թումանյանի այս քառյակի ռուսերեն ու անգլերեն թարգմանությունները!!!

Լիներ հեռու մի անկյուն,
Լիներ մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ
Հաշտ ու խաղաղ մարդկություն:

Խնդրում եմ, եթե ունեք, տեղադրեք, եթե գիտեք որտեղ կա` հուշեք, եթե կարող եք թարգմանել... :oy
Կսպասե´մ :roll

Bergmann
07.07.2008, 15:27
Լիներ հեռու մի անկյուն,
Լիներ մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ
Հաշտ ու խաղաղ մարդկություն:



Let it be a far corner
Let it in a child's fair slumber
Be a fortunate dream
Where peaceful calm mankind is


Translated by me :)

Yellow Raven
07.07.2008, 15:37
Let it be a far corner
Let it in a child's fair slumber
Be a fortunate dream
Where peaceful calm mankind is


Translated by me :)
Բայց էս քո թարգմանածնա,երևի Ձնծաղիկին այսպես ասած պաշտոնական թարգմանությունն էր պետք:

Ներսես_AM
07.07.2008, 15:42
Ակումբցիներ ջան,
շատ շտապ հարկավոր են Թումանյանի այս քառյակի ռուսերեն ու անգլերեն թարգմանությունները!!!

Լիներ հեռու մի անկյուն,
Լիներ մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ
Հաշտ ու խաղաղ մարդկություն:

Խնդրում եմ, եթե ունեք, տեղադրեք, եթե գիտեք որտեղ կա` հուշեք, եթե կարող եք թարգմանել... :oy
Կսպասե´մ :roll

О чем я думаю, что нужно мне?
Мне б уголок от шума в стороне,
Где род людской без войн, вражды и злобы
Я мог бы видеть в тихом детском сне!
1918, 2 февраля

աղբյուրը՝ http://blogs.mail.ru/mail/2006novel/

Sunny Stream
07.07.2008, 18:49
Շատ շնորհակալ եմ տղաներ ջան!
Անգլերեն տարբերակը շատ լավ է ստացվել ;)
իսկ այ ռուսերենը, չգիտեմ պաշտոնական է, թե չէ, բայց շա~տ է տարբեր... հատկապես առաջին տողը... ինձ պետք է, որ տողերի թարգմանությունը նույնը լինի` ըստ հերթականության... բայց, ամեն դեպքում, շատ շնորհակալ եմ! ;)

Brigada
09.08.2008, 17:24
Մի՜ լինիր ուրագի պես,
Միշտ դեպի քեզ, միշտ դեպի քեզ
Այլ եղիր սղոցի պես
Մին դեպի քեզ,մին դեպի մեզ:

Brigada
09.08.2008, 19:09
Քանի ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառձել,
Հուր եմ դառել՝ լույս տվել
լույս տալով եմ ըսպառվել:

********************************************

Լիներ հեռու մի անկյուն
Լիներ մանկան արդար քուն
Երազի մեջ երյանիկ՝
Հաշտ ու խաղաղ մարդկություն:
*************************************************
Մի հավք զարկի ես մի օր,
Թըռա՞վ, գնաց վիրավոր:
Թըռչում է միշտ իմ մտքում,
Թևը արնոտ ու մոլոր:

Morpheus_NS
09.08.2008, 23:09
Թումանյանի քառյակներից մի քանիսն (ըստ արևելյան փիլիսոփայության) իմ մեկնաբանությամբ: Մեկնաբանություններս լավ ընկալելու համար կարող եք կարդալ նաև "Հոգեբանություն և փիլիսոփայություն" բաժնում մարդու էության, Ոգու անմահության, քարմայի ու վերամարմնավորման օրենքների մասին կատարած գրառումներս.

Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կըլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ,
Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ:

Հոգու անմահության ու վերամարմնավորման օրենքի մասին է խոսքը, երբ փոխելով բազում մարմնական ձևեր մնաում է հար ու հավետ անմահ Ոգին որպես անցվոր ու հյուր այս աշխարհում...

Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռներն արնոտ գընում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան:

Կրկին վերամարմնավորման օրենքի ու էվոլուցիոն անխախտ ընթացքի մասին...
(Մարդակեր - Մարդասպան - Մարդ)

Ամեն անգամ Քո տվածից երբ մի բան ես Դու տանում.
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՜նչքան է դեռ մընում,-
Զարմանում եմ, թե ո՜վ Շըռայլ, ի՜նչքան շատ ես տըվել ինձ.
Ի՜նչքան շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից:

Քարմայի օրենքն է, երբ մարդ կարող է միանալ Նրան՝ Աստծուն, միայն իր քարմայի պարտքերը մարելուց հետո, երբ կտա վերջին վերցրած մանրեդրամն ու նոր կկարողանա դուրս գալ բանտից (աստվածաշնչյան օրինակով)՝ երկրի վրա վերամարմնավորման անհրաժեշտությունից...

Ասի. <<Հենց լոկ էս աճյունն է ու անունը, որ ունեմ...>>
Երբ ճառագեց անծայրածիր Քո ժըպիտը հոգուս դեմ.
-Ի՜նչ էաճյունն էդ անկայուն, ու անունը, որ ունես.
Դու Աստվա՜ծ ես, դու անհու՜ն ես, անանուն ես ու անես...

Բոլոր կրոններն էլ այդ միտք են պնդում, որ մարդ իր մեջ ունի Աստծուն կամ հենց ինքն Նրա նմանակն է հանդիսանում Ոգեղեն կերպարով ու նմանությամբ ու որ մեզ տրված այն Բարձրագույն Ես-ն էլ մերը չէ, այլ Նրա՝ Բացարձակի ու Անհունի մի մասնիկը և "մենք ինքներս մեզ չենք պատկանում" ու վերջ ի վերջո վերադառնալու ենք Նրան...

Աստեղային երազների աշխարհքներում լուսակաթ.
Մեծ խոհերի խոյանքների հեռուներում անարատ,
Անհիշելի վերհուշերի մըշուշներում նըրբաղոտ՝
Երբեմն, ասես, ըզգում եմ ես, թե կըհասնեմ Նըրա մոտ...

Ողջ մարդկային էվոլուցիայի նպատակն էլ դա է՝ գտնել ու վերադառնալ դեպի Նա՝ Աստվածային Էությանը, որին հնարավոր է հասնել մեր մեջ գտնելով նախ Նրա Որդուն (Քրիստոսին՝ քրիստոնեաների համար), որը և մի է Նրա (Աստծո) հետ: Այդ Աստծո հետ Միասնությունն էլ թարգմանաբար արտահայտում է "Յոգա" բառը...

Ո՜վ անճառ Մին, որ ամենին միացնում ես մի կյանքում,
Ամեն կյանքում ու երակում անտես, անկեզ բորբոքում,-
Ողջ ազատ են ու հարազատ Էս աշխարհքում Քեզանով,
Ողջը Քո մեջ՝ անմա՜հ, անվերջ՝ Քեզ են երգում Քո ձենով...

Այո՛, Աստվածային այդ Էությամբ, կամ այլ կերպ ասած, Աստծո մեջ՝ մենք բոլորս էլ մի ենք ու այդտեղից է ծնվում իսկական Սերը, որ միացնում ու զգալ է տալիս մեր մեջ այդ միասնական, Աստվածային Էությունն... Ամեն բան Նրանով եղավ և առանց Նրա ոչինչ չեղավ՝ ինչ որ եղավ...

Աստծու բանտն են տաճարները- աշխարհքներում բովանդակ.
Իբր էնտեղ է ապրում Տերը, պաշտողների փակի տակ:
Հարկավ՝ ազատ Նա ժըպտում է ամենուրեք ամենքին,
Բայց դու նայիր խեղճ ու կըրակ մարդու գործին ու խելքին:

Սա բոլոր այն խեղճ ու կըրակ հավատացյալներին ի գիտություն, որոնք ցանկանում են Անսահմանին ու Բացարձակին սահմանափակեն իրենց սահմանափակ խելքի պատերի ներսում ու համարեն սեփական կրոնը միակ ճշմարիտն ու իրենց կերպարով ու պատկերով կառուցած աստվածն էլ միակ գոյություն ունեցողը:

Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին:

Այո՛, հյուր ենք մենք այս կյանքում անցավոր ու երբ հոգին մարդու վեր է բարձրանում՝ նա անհաղորդ է դառնում երկրի փառքին ու գանձերին նրա ու էլ ավելի անհասկանալի ու խորթ թվում նա վար մնացած մարդկանց համար (օտար՝ յուրայինների մեջ)...

Երկու շիրիմ իրար կից
Հավերժական լուռ դըրկից,
Թախծում են պաղ ու խորհում
Թե՝ ի՜նչ տարան աշխարհքից:

Մինչդեռ տարօրինակ են մարդիկ, որ հյուր լինելով այս աշխարհքում գանձեր են դիզում ու չեն հասկանում, որ աշխարհքից մարդ ֆիզիկական գանձեր չի կարող իր հետ տանել, այլ միայն սրտի մեջ կրած ու կուտակած գանձերը, որն է՝ Մարդը...

Շատ վառ երեւակայություն ունես, բայս ամեն ինչ էտքան բարդ չի, օրինակ էս մեկը

Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռներն արնոտ գընում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան:

Կրկին վերամարմնավորման օրենքի ու էվոլուցիոն անխախտ ընթացքի մասին...
(Մարդակեր - Մարդասպան - Մարդ)


Խոսքը Թուրքիայի մասին է. որին սկզբնական շրջանում համեմատում է մարդակերի հետ, հետո քաղաքակրթվելով սկսել է չուտել, այլ միայն սպանել, իսկ մարդ դառնալու համար Թուրքիան դեռ երկար ճանապարհ պիտի անցնի:

Mariam1556
15.09.2008, 01:50
ՀՐԱԺԵՇՏ
Այստեղ ահա կըբաժանվենք.
Մնաս բարյավ, սիրելի.
Այսպես ես չեմ ցավել երբեք
Դառնությունով սիրտս լի։

Այստեղ ահա քեզ թողնում եմ
Եվ չգիտեմ, ուր կերթաս.
Կասկածներից ես դողում եմ...
Թող պահպանե քեզ աստված։

Ա՛խ, առանց քեզ տխուր կյանքիս,
Օրը տարի կդառնա,
Բայց ուր լինիս, դարձյալ հոգիս
Շուրջդ պիտի թրթռա։

Մնաս բարյավ, բայց միշտ հիշիր,
Որ քեզ շատ եմ կարոտել.
Եվ տեսության ժամի համար
Չըմոռանաս աղոթել։

Ավելացվել է 42 վայրկյան անց
ՄՈՌԱՑՎԱԾ ՍԵՐ
Սիրում էի երբեմըն քեզ...
Այժըմ ևս տակավին
Իմ սրտումը դու ապրում ես,
Բայց ոչ ուժով քո նախկին:

Առաջ հընչում էիր մաքուր,
Որպես աղոթք իմ հոգում,
Որպես սիրո նախանձ և հուր՝
Տաք արյունս բորբոքում:

Այժմ՝ որպես վաղուց մեռած
Բարեկամի հիշատակ,
Կամ մանկության օրով սիրած
Մի հին երգի եղանակ...

Քո անունըդ այժմ տալիս,
Էլ «հոգյակ» չեմ ես ասում,
Չեմ աշխատում քուն մտնելիս,
Որ քեզ տեսնեմ երազում:

Բայց զարմանքով երբեմնապես,
Մտածում եմ ակամա,
Ինչո՞ւ էլ դու սիրելի չես,
Ինչո՞ւ ես քեզ մոռացա...

Srtik
15.09.2008, 09:45
Մանկություն

Երբ որ գարշելով տեսնում եմ շուրջս
Մոլեգնած կյանքի պատկերը ցավոտ,
Հաճախ, մանկություն, խռոված հոգուս
Ներկայանում ես ինչպես առավոտ:

Եվ մանկան նման արտասվում եմ ես,
Երբ այս օրերում, չարությամբ լցված,
Քեզ, սուրբ մանկություն, հիշում եմ ինչպես
Երազի տեսիլք անհետ չըքացած:

Ինչպես արևի ճաճանչը վերջին
Թռչում է հանկարծ, տիրում է խավար,
Այնպես շողացիր և անցար կրկին,
Մնացի անզոր, ցոփ կյանքին ավար:

Թե հնար լիներ մի անգամ դարձյալ
Դառնալ քո գիրկը... ա՜խ, ի՞նչ եմ ասում,
Այդ անհնար է. — արդեն հանդերձյալ
Կյանքի ճամփան է իմ առջև բացվում:

Բայց մինչև այնտեղ, սոսկալի՛ ուղի,
Ահա բռնություն, պատիվ անարգած,
Ահա հառաչանք, արտասուք աղի,
Ահա սև նախանձ և սեր սակարկած...

Կըմեռնեմ և ես այս ցավերի տակ
Ինձ հետ տանելով շատ իղձ ու փափագ,
Իսկ այս աշխարհից և ոչ մի պսակ —
Միայն քո անմեղ, քո սուրբ հիշատակ:

Մի տխրատեսիլ գուցե գերեզման
Անցվորականից խնդրե մի բերան
Ողորմի ասել... ո՞վ գիտե, և այն
Կըլինի՞ արդյոք, կընայե՞ն նորան...

Morpheus_NS
15.09.2008, 21:57
Էսպես չի մնա
(Հին զրույց)

Լինում է թե չէ, ո՞վ գիտի հաստատ.
Եվ ի՞նչն է հաստատ աշխարհքի վրա…
Աշխարհքում հաստատ մի բան կա մենակ,
Այն է, որ հաստատ ոչ մի բան չկա:

Լինում է` իբրև գյուղացի մի մարդ,
Աղքատ, օրական ապրուստի կարոտ:
Ունենում է սա մի խելոք տղա,
Տանում է ծառա տալի մեկի մոտ:

Տարիք են անցնում: Էս խելոք տղեն
Էնպես է ազնիվ ու ժիր ծառայում,
Որ տերն էլ սրա վարձը շատացնում,
Ինչպես իրենը` էնպես է նայում:
Հիշում է մի օր հայրը իր որդուն
Ու վեր է կենում գալի տեսության.
-Հը՞, ո՞նց ես, որդի՛ս, հիմի էլ էնպես
Էլ մերկ ու տկլոր, էլ քաղցած հո չե՞ս:
-Չէ՛, լավ եմ, հայրի՛կ, ապրուստս միշտ կա
Բայց ինչ անես որ… էսպես չի մնա…

Գնում է հայրը: Տարիք են անցնում:
Առաջ է գնում տղեն օրն օրին,
Վերջը բարձրանում, պալատն է հասնում,
Դառնում է ծառա մեծ թագավորին:
Հիշում է մի օր հայրը իր որդուն
Ու վեր է կենում գալի տեսության.
-Հը՞, ո՞նց ես, որդի՛ս, էլ ի՞նչ ես ուզում,
Լողում ես առատ էս լիքը ծովում:
-Հա՛, լի եմ, հայրի՛կ, դու հանգիստ գնա,
Բայց ի՞նչ անես որ… էսպես չի մնա…

Գնում է հայրը: Տարիք են անցնում:
Էնքան է սիրվում մեր խելոք ծառան,
Որ թագավորը բերում է սրան
Իրեն տերության երկրորդն է անում:
Հիշում է մի օր հայրը իր որդուն
Ու վեր է կենում գալի տեսության.
-Հը՞, ո՞նց ես, որդի՛ս, էլ ի՞նչ է մնում,
Քու խոսքովն են ողջ նստում-վեր կենում:
-Հա՛, մեծ եմ հայրի՛կ, նազիր եմ ահա,
Բայց ի՞նչ անես որ… էսպես չի մնա…

Գնում է հայրը: Տարիք են անցնում:
Էս բարի երկրի թագավորը ծեր
Մի օր անժառանգ ընկնում է մեռնում:
Գահն ու աշխարհքը մնում են անտեր:
Ժողովք են կանչում երկրի մեծերին:
Ժողովք են գալի, խորհուրդ են անում,
Բերում են իրենց խելոք նազիրին
Առքով ու փառքով թագավոր դնում:
Ու մեր գյուղացին լսում է մի օր`
Դարձել է իրեն որդին թագավոր:
Գալիս է.-Որդի՜ս, էլ ի՞նչդ է պակաս,
Ամբողջ աշխարհքում մի դու ես, որ կաս…
-Փառք աստծու, հայրի՛կ, ունեմ թագ ու գահ,
Բայց ի՞նչ անես որ… էսպես չի մնա…

Գնում է հայրը: Տարիք են անցնում:
Իր գահին բազմած ինքնակալը նոր
Մահվան ու կյանքի վճիռ է անում`
Բուռը հավաքած աշխարհքը բոլոր:
Բուռդ հավաքի աշխարհքը թեկուզ,
Թողնելու ես ողջ դարձյալ աշխարհքին:
Մեր թագավորն էլ մի անգամ էսպես
Մահիճ է ընկնում, ավանդում հոգին:

Լսում է ծերուկ հայրը մի օր էլ,
Որ իր թագավոր որդին չմնաց:
Ի՞նչ ասել կուզի-գալիս է վրեն,
Էլ ի՜նչ մղկտոց, էլ ի՜նչ սուգ ու լաց…
Զորքով, աշխարհքով, ծեսով, հանդեսով,
Արքային վայել թաղում են անում,
Ու վեր են կենում` զրույց անելով
Ամենքը իրենց տներն են գնում:
Տարիք են անցնում: Հայրը մի անգամ
Գալիս է որդու շիրիմի վրա:
Գալիս է, տեսնում` մարմար մահարձան,
Բայց վրեն գրած… “Էսպես չի մնա…”:

Գնում է հայրը: Տարիք են անցել.
Ով կարա մեզնից հաշիվն իմանա…
Էն օրից էսօր անվերջ, դարեդար
Զրույցն ասում է. “Էսպես չի մնա…”:

Ու չկա շքեղ արձանն արքայի,
Ոչ նրա քաղաքն աշխարհքի վրա,
Մերն է աշխարհքը ու կյանքը հիմի,
Բայց մեր աշխարհքն էլ… էսպես չի մնա…


Չգիտեմ, չեմ կարող բացատրել, թե ես ինչ եմ զգում ամեն անգամ այս ստեղծագործությունը կարդալիս: Դա բառերով հնարավոր չի բացատրել: Մի խոսքով՝ ՎԵ՜՜ՐՋՆ ա:

Elmo
17.09.2008, 11:27
Էսպես չի մնա
(Հին զրույց)
Չգիտեմ, չեմ կարող բացատրել, թե ես ինչ եմ զգում ամեն անգամ այս ստեղծագործությունը կարդալիս: Դա բառերով հնարավոր չի բացատրել: Մի խոսքով՝ ՎԵ՜՜ՐՋՆ ա:

Ես էլ բառեր չեմ գտնում գնահատելու այս գործը: Միայն Թումանյանի նման Մեծությունը կարող էր սենց բան գրել: Ամեն անգամ կարդալուց ու հիշելուց զարմանում եմ էդ մարդու տաղանդի վրա:

ihusik
14.10.2008, 01:25
Այնքան եմ սիրում սա:)


ՀՐԵՇՏԱԿԸ
Չորս թե հինգ տարեկան էիր։ Մի օր կանգնեցիր նոր կախած Ռաֆայելի հրեշտակի դեմն ու հարցրիր։
— էս ո՞վ է, հայրիկ։
— Հրեշտակ է։
— Ո՞վ է տեսել հրեշտակին, որ նկարել է։
— Նկարիչը։
— Բա մենք ինչի՞ չենք տեսնում հրեշտակին։
— Տեսնում ենք, ինչպե՞ս չենք տեսնում։ Այ, ես տեսնում եմ...
— Որտե՞ղ է, դե ինձ էլ ցույց տուր։
— Այ էստեղ է, հենց իմ առաջին կանգնած է։
— Չէ, ես հրեշտակին եմ ասում, հրեշտակին...
Դու կատակ կարծեցիր, փաթաթվեցիր վզովս ու անդադար պահանջում էիր, որ քեզ էլ ցույց տամ հրեշտակին։
Ասում եմ չորս թե հինգ տարեկան հազիվ լինեիր, քո փոքրիկ Հովիկի չափ...
Եվ այժմ, անկասկած, արդեն տեսնում ես էն հրեշտակին, որ մի ժամանակ ես ցույց էի տալիս, ու դու չէիր հավատում, կատակ էիր կարծում...

1917, Ն<ոյեմբերի> 10

ihusik
14.10.2008, 13:51
ՎԱՅՐ ԸՆԿՆՈՂ ԱՍՏՂԵՐ
(Նմանության)

— Հայրի´կ, տե´ս, տե´ս, աստղը թռավ,
Անհետ կորավ երկընքից,
Ո՞վ էր արդյոք, որ զրկվեցավ
Կես գիշերին իր կյանքից։

— Ո~հ, իմ դստրիկ, հանգիստ եղիր,
Մի հոգևոր հայր էր նա,
Գիշեր-ցերեկ մի հոգս ուներ,
Որ մեզանից փող ստանա։
Փարիսական իր գործերով
Աշխարհ խաբեց, զըզվեցրուց,
Այդ պատճառով աստված նրա
Աստղի լույսը խավարցուց։
Նա ամեն բան ծախեց փողով,
Ոտքեց ամեն սըրբություն...
Այժմ այնտեղ ահ ու դողով
Հաշիվ կըտա աստըծուն։

— Հայրի՛կ, տե՛ս, տե՛ս, մեկն էլ ընկավ,
Եվ չըթողեց ոչ մի գիծ,
Ասա, հայրիկ, էլ ո՞վ հանգավ
Ու պակասեց մեր կյանքից։

— Ո~հ, իմ դստրիկ, խաղաղ մնա,
Կեղծավորի մի աստղ էր,
Որ ձևացավ ամբողջ կյանքում
Առաքինի, ազգասեր։
Ամեն անգամ նա խնջույքում
Բախտ էր մաղթում խեղճերին,
Ազգի կենացն առաջարկում,
Արտասուքը աչքերին։
Բայց խեղճերը նրա ձեռքից
Գիշեր-ցերեկ հալածված,
Ազգին չեղավ նա կարեկից,
Ոչ ազգ գիտեր, ոչ աստված։

— Հայրի´կ, տե´ս, տե´ս, աստղը թռավ,
Հետքից մի կարճ գիծ թողեց,
Աստղը թռավ դեպի Բաքու,
Էլ մյուս անգամ չերևեց։

— Ո~հ, իմ դստրիկ, հանգիստ եղիր,
Այն գործիչի մի աստղ էր,
Որ իր սրտում ծնված օրից
Չուներ անկեղծ գործի սեր։
Նա աղմըկեց, անուն հանեց,
Սանդուղք շինեց իր ազգին...
Եվ ողջ ծաղրեց, երբ ապրում էր
Գըրպանները լի ոսկին։

— Հայրի´կ, տե´ս, տե´ս, մեկն էլ ընկավ,
Հետքից թողեց մի ծուռ գիծ,
Ասա, հայրիկ, էլ ո՞վ հանգավ,
Աստղը պակսեց երկընքից։

— Ո~հ, իմ դստրիկ, մի´ վրդովվիր,
Մի խըմբագրի աստղ էր այն,
Որ իր թերթը տըպագրում էր
Անձի համար միմիայն։
Նա՝ կուրացած իր ցած կրքից՝
Հայհոյում էր անամոթ,
Եվ դորա տեղ միշտ իր ազգից
Պահանջում էր բաժանորդ։
Գրողները նորա թերթից
Հիշոցներով հալածված,
Չուներ մի տեղ մի թղթակից,
Որ չըլիներ վշտացած։

— Հայրի´կ, հայրի´կ, ինչ լավ եղավ՝
Այդ աստղերը վայր ընկան,
Հա յրի´կ, հայրի´կ, այդպես մարդիկ
Մեր աշխարհքումն էլ չըկա՞ն։

—Ո~հ, իմ դստրիկ, մի մասն են լոկ
Այդ աստղերը, որ ընկան,
Մեր երկնքում, գիտե՞ս արդյոք,
Որքան այդպես աստղեր կան։

Դեկադա
21.10.2008, 09:44
Երկու սեվ ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգստության.
Երկու սև ամպ, հողմի առաջ,
Գնում էիր հալածական:


Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չի կարենում,
Ինչքան նրանց լայն երկնքով
Դես ու դեն է քշում, տանում:

Ու անդադար գնում էիր
Քշված հողմի կատաղությամբ,
Իրար կպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ:

Հայկօ
21.10.2008, 18:17
Վայրէջք

Քառասուն տարի բըռնած ճանապարհ՝
Շիտակ, անվեհեր
Գընում եմ ես վեր՝
Դեպ Անհայտը սուրբ, աշխարհքը պայծառ։

Քառասուն տարի ճամփովն ահարկու
Անցել եմ էսպես
Ու հասել եմ ես,
Խաղաղությանն եմ հասել ես հոգու։

Թողել եմ ներքև, մեծ լեռան տակին,
Ե՛վ փառքը, և՛ գանձ,
Ե՛վ քեն, և՛ նախանձ՝
Ամենը, ինչ որ ճընշում է հոգին։

Եվ էն ամենը, արդ նայում եմ ես,-
Տեսնում եմ նորից
Իմ լեռան ծերից՝
Էնպես հասարա՜կ, դատարկ են էնպե՜ս...

Եվ ես իմաստուն ու բեռըս թեթև,
Անհոգ ծիծաղով,
Երգով ու տաղով
Իջնում եմ զըվարթ իմ լեռան ետև։

1909, Թիֆլիս, Մետեխի բանտ



Թումանյանը կարծում էր, համոզվա՛ծ էր, որ քառասուն տարին դեռ ճանապարհի կեսն է...

Մահացել է 1923թ-ին, 54 տարեկան հասակում:

Kuk
21.10.2008, 19:31
Կարդում եմ այս ստեղծագործությունները և հիշում, որ Թումանյանի արձանը կալանավորված ա..:cry2

Grieg
29.01.2009, 12:35
Եղջերուն

Մի սեպտեմբերի մեր գյուղացի որսկան Օսեփը ինձ գիշերակաց որսի տարավ Եղնուտի կիրճը։ Գիշերներն էդ կիրճով եղջերուներն իջնում են ձորերն ու հովիտները, արածոխմ են, արշալուսից առաջ ջուր են խմում ու էլ ետ իրենց «պնդոցն» են տալի։

Գնում էինք գիշերը մնանք բոստանչի Օվակիմի դափումը, որ լուսադեմին հասնենք որսատեղ պահելու։

Ես էի, որսկան Օսեփն էր ու մեր գյուղացի մի տղա, որ Օսեփի շալակատարն էր։

Մենք գնուն էինք էն դաժան հրճվանքով, որով միայն որսի են գնում։ Ճամփին որսից ենք խոսում։

― Որսը բախտի պես բան է, ― ասում էր Օսեփը։ ― Մին էլ տեսար երևուտք էլավ ու քամի դարձավ, կորավ։ Անսովոր մարդը նրան հեշտ չի նկատի. կշփոթվի, կդողդողա, կփախցնի։ Աչքդ առնելուն պես պետք է թվանքդ բացվի. թե չէ, որ ուզեցիր նշան դնես, մինչև աչքդ ճպես, նա սարն անց կեցավ։

― Հապա դուք ինչպե՞ս եք որսի ման գալիս, ուստա Օսեփ։

― Լավ որսկանը ման չի գալ, նա որսը կպահի,― պատմում էր որսկանը։ ― Գիտի, ո՞ր ժամանակին, ի՞նչ տեղ ա որսը ժաժ կգա՝ կգնա էն տեղը կպահի։ Թե ման էլ գա, քիչ, էն էլ էնպես ման կգա, որ որսն իր քամին չառնի, թե չէ՝ որսն էնպես սուր հոտառություն ունի, որ թե քու քամին(հոտը) նրա վրա էլավ՝ պրծար, որտեղ որ է հոտդ առավ կորավ։

Էսպես խոսելով իրիկունը հասանք բոստանչի Օվակիմի դափին։ Ծերունի բոստանչին փետ էր հավաքել, կրակը վառել ու կողքին թինկը տվել։

― Բարի րիգուն, Օվակիմ բիձա։

― Այ աստծու բարի ձեզ, դուք բարով եկաք. այ տղա էդ ինչ լավ ղոնախներ եք։ Ես հենց մենակ միտք էի անում, թե մի զրիցընկեր ըլի․․․ Էս հենց աստոծ հասցրեց ձեզ․․․― ուրախացած գոռգոռում էր Օվակիմ բիձեն։

― Դու են ասա՝ որս ա ժաժ գալի, թե չէ Օվակիմ բիձա,― անհամբեր հարց տվավ որսկանը։

― Այ տղա, մի անտեր պախրի բուղա կա, Օսեփ ջան, գիշերները գալիս ա, լոբին ուտում ու գնում։ Էնքան լոբիս փուչ արավ. թվանք չունեմ, շուն չունեմ․․․ Պախրա մի ասիլ, մի սար ասա։ Չարդախ ունի (պոզեր), ոնց որ մի կաղնի։

― Էդ մինը ոչինչ. բա իսկի բուղագոռոցի ձեն չի գալի։

― Այ տղա, էլ ասում ես, ինչ անես, քնահարամ են արել։ Երեկ գիշեր էս վերի մատներումը հենց գոռում էին, որ գետինն որոտում էր։

― Հա՜յ, հող ու ջրի աստոծ, հա՜,― աղաղակեց որսկանը։

Օվակիմ բիձեն մեզ հրավիրեց, տակներս խոտ ածավ, ինքն էլ կրկին թինկը տվավ իր տեղը։

― Տղերք, ես որ խորը միտք եմ անում, տեսնումեմ որ աշխարքիս երեսին մարդիցն էլ վերը անիրավ շնչավոր չկա։

― Ի՞նչի, Օվակիմ բիձա։

― Ինչին էլ որի՞ն էս ասում. տեսնում ես՝ դուք թվանքներդ առել եք ետևներիցն ընկել, մենք էլ ուրախացել ենք, թե ինչ ա՝ մի պախրա կսպանենք, կուտենք։ Ախր չէ՞ որ նա էլ մեզ նման շնչավոր կենդանի ա, հրեն կեսգիշերին էրվելով գոռում ա, ձեն ա տալի, իր կովին կանչում. թէ՝ էն էլ նրա սերն ու մուրազն ա․․․

― Թե ձենը դուրս կգա՜, ես նրա սերն ու մուրազը նշանց կտամ,― ծիծաղելով բացականչեց որսկան Օսեփը։

― Չէ, շատ մեղք բան ա, շատ, ― գլուխը շարժելով կրկնեց բոստանչին ու ձենը ավելի բարձրացնելով, կանչեց.

― Տղերք, էս ա որ պախրիցը խոսք ընկավ, ես ձեզ մի բան պատմեմ։

― Պատմի, Օվակիմ բիձա։

― Մի տարի սարումն էի։ Եկան, խաբար բերին, թե բա թոռդ հիվանդացել ա, քեզ ուզում ա, արի։ Սարիցը վեր կացա, հիմի տուն եմ գալի։ Ճամփին ծռվեցի, ասի կարելի ա որսի,ց բանից պատահի։ Ման եկա, ման, մի տեղ տեսնեմ բրնուտումը մի բան խշխշացնում ա, թփերը ժաժ ա տալի։ Ախպեր, էս թե մոշահավ ա, մոշահավի բան չի, թե անասուն ա ինչի՞ չի երևում։ Մի քար գցեցի թփուտը. մին էլ տեսնեմ՝ մի պախրի ճուտի ականջներ ցցվեցին, էլ ետ ցածացան, ու սկսեց թփերը ժաժ տալ, ճամփա բաց անել, որ փախչի։ Թվանքն երեսս կալա հենց թփերի էն ժաժ էկող տեղը։ Թվանքը որ տրաքեց, սա վեր թռավ, դուրս էնկավ ու ետ գետնովը դիպավ։ Տղերք, հիմի մի ձեն ա ածում,մի տնքում ա, ոնց որ մեռնող երեխա։ Ուստա որսկաններից լսել էի, ասի՝ էս ա, սրա մերը ինձ տեսել ա, էստեղից փախել, որտեղ որ է հիմի ետ կգա։ Մտա մի ծառի տակ, ճամփա պահեցի։ Շատ մնացի թե քիչ, մին էլ տեսնեմ՝ հրես եկավ, բայց ո՜նց եկավ, ես տեսա, դուք ոչ տեսնեք. մի խոսքով մոր նման։ Եկավ տեսավ իր ճուտը հրես անշունչ, արնակոլոլ մի ծառի տակ փռված։ Տղերք, դունչը մեկնել ա , ոնց ա տխուր մզզացնում, ոնց ա վերքը լիզում․․․ Թվանքը վեր կալա, էդտեղից քաշվեցի, եկա տուն։ Եկա տուն. եկա տեսա երեխեն դժար ա, հոգու հետ կռիվն ա տալի, տնքում ա։ Տղերք, էն օրը չի, էն օրվա աստոծն ա. էնպես էն պախրի ճուտի նման ա տնքում, որ աչքս խուփ եմ անում, հենց իմանում եմ՝ դեռ էն թփի կողքին եմ կանգնած։ Վերջապես երեխեն մեռավ. հիմի մերն ընկել ա վրեն և բառաչում ա․․․ Ասում եմ, փառքդ շատ ըլի, աստոծ, ի՞նչ ա մեր ու էն սարի պախրի զանազանությունը՝ ոչինչ․․․ ամենի սիրտն էլ սիրտ ա, ամենի ցավն էլ ՝ ցավ․․․

Օվակիմ բիձու տխուր պատմության տպավորության տակ միաժամանակ լուռ էինք։

― Օվակիմ բիձա, չէ՞ որ ասում են պախրեն էլ տեր ունի,― խոսեց շալակտար Ղազարը։

― Ունի, բաս, պախրեն մեծ տեր ունի։

― Ետնա էդ դրո՞ւստ բան ա։

― Դրուստ ա, բաս։ Որսկան Փիրումն ինքը գլուխ որսկան էր, ու նրա գնդակը իր օրումը գետին չէր ընկած։ Մի անգամ մի պախրա ա վիրավորում։ Պախրեն փախչում ա, սա ընկնում ա ետևիցը։ Քշում ա տանում հասցնում Զորավոր կաղնըքու տակը։ Էստեղ, Զորավոր կաղնըքա տակին, պախրեն չոքում ա. պախրեն չոքում ա, որսկան Փիրումը թվանքն երեսն ա կալնում։ Հենց էս տժժան րոպեին Զորավոր կաղնըքուց մի դուռն ա բացվում, մի սիրուն հարսն ա դուրս գալի. էս սիրուն հարսը դուրս ա գալի՝ որսկանի դեմը ծղրտում.

― Ի՞նչ ես հալածում իմ անմեղին, անիրավ մարդ, ի՞նչ ա արել քեզ։ Ագա՜հ, ոչ կշտանաս դու, որ չես կշտանում լիքն աշխարհքում։ Թվանքդ արնով լցվի, գնդակդ խմոր դառնա, չորանա էդ թվանքը բռնող կուռը․․․

Միայն որսկան Փիրումը խելոք մարդ էր, գլխի ա ընկնում, որ էս որսի տերն ա, ձեռաց թվանքը գցում ա մի ծառի ճյուղքի, անիծելուն պես ծառնի ճյուղքը տեղնուտեղը չորանում ա։

― Օվակիմ բիձա, ուրեմն էդ ա, որ ասում են՝ որսկանությունը անիծած ա։

― Անիծած ա, բաս, մին որսկանությունը, մին էլ ձկնորսությունը, երկուսն էլ անիծած են։ Հնուց դրած նզովք ա, որ որսկանի ու ձկնորսի փորը կշտանա ոչ։ Որսկանի վրա Քյարամն էլ նզովք դրեց։ Երբ էրվելով իր Ասլու ետևից ման էր գալի՝ մի վիրավորված պախրա տեսավ։ Տեսավ՝ անասունը մղկտալով շունչը տալիս ա, հորթն էլ մոլորված մնացել ա կողքին կանգնած, էստեղ սազն առավ ու մի խաղ ասավ։

Մենք խնդրեցինք Օվակիմ բիձուն, որ էդ խաղն ասի մեզ համար, ու ծեր բոստանչին իր պառավ ձենով խարույկի առաջ երգում էր մութը ձորում.

Հե՜յ, պարոններ, տեսա կանանչ գարունքին՝
Էս սարերում լաց էր լինում մի պախրա.
Սիրուն հորթը մոլոր կանգնած իր կողքին՝
Էս սարերում լաց էր լինում մի պախրա։

Գընդակն առած գընում էր փուչ աշխարհքից,
Գանգատելով մարդու անգութ արարքից,
Արյուն տալով, մըղկտալով իր վերքից
Էս սարերում լաց էր լինում մի պախրա։

Աստված սիրող՝ որսին թըվանք չըբռնի,
Երկինք սիրող՝ որսի միսը թող չառնի.
Դարդոտ Քյարամ տեսավ ծովում արյունի՝
Էս սարերում լաց էր լինում մի պախրա։


Ամենքը քնեցին. ես մնացի զարթուն։ Գիշերն էս տեսակ տեղերում անսովոր մարդը չի կարողանում քնել, հազար ու մի ձեն է լսում, հազար ու մի բան է երևակայում։

Էն անշուշտ գիշերվա հովն էր, որ շարծվում էր սիմինդրները, բայց ինձ թվում էր, թե Օվակիմ բիձու ասած պախրեն էր բոստանը մտել։ Գիշերվա մթության մեջ հեռվում սև կերպարանքներ էին երևում ու կարծես շարժվում էին։

Ու անքուն էի ես։

Գիշերվա մի ժամին դուրս եկա դափի դուռը։ Պարզ աշնանային գիշեր էր։ Չոր ցուրտը սեղմում էր։ Ձորերը խուլ թշշում էին։ Նրանք շտապով հագան իրենց տրեխները, ու վեր կացանք դեպի Եղնուտի կիրճը․․․



Արշալույսից առաջ մենք դարան մտած Եղնուտի կիրճում։ Ես իմ դիրքից պահում էի առաջիս ընկած բացատը։ Դիմացս կանգնած էր խոր ու անթափանցելի մութն անտառը։

Հետզհետե գիշերվա խավարն սկսեց նորմալանալ։ Ժայռերը խոժոռ, քնաթաթախ դուրս նայեցին աղջամուղջի միջից։ Երկինք սկսեց գունատվել ու պարզվել։ Ապա երևաց Եղջերուն՝ Լուսաստղը։ Վերկացավ վաղորդյան Զեփյուռը։ Ծաղիկները շարժեցին իրենց գլխիկները, խոտերը դողդողացին, տերևները խշշացին: Անտառն սկսեց զարթնել։ Մոտակա թփից մի ծիտ ճկաց, մի ուրիշը՝ մյուս թփից, մեկն էլ՝ հեռվից․․․

Ես աննկատելի դուրս էի եկել իմ թաքստից ու զմայլված դիտում էի շուրջս՝ բնությունը, էն սրբազան ժամին, երբ ծագում է առաջին լույսը։

Հանկարծ մի ձայն․․․ չորացած ճյուղ կոտրվեց մոտիկ անտառում։ Նայում եմ էն կողմը։ Անտառը տակավին մութն է։ Աչքս չի որոշում, թե ինչ կա էնտեղ, միայն պարզ լսում եմ զգույշ ոտնաձայնը, որ խաշամը կոխելով առաջ է գալի՝ խըշտ, խըշտ, խըշտ․․․ Բան չի երևում, բայց դարձյալ խըշտ, խըշտ, խըշտ, մոտենում է ավելի ու ավելի․․․ Եվ, ահա դուրս եկավ․․․

Ես առաջին անգամն էի տեսնում եղջերուն ազատ բնության մեջ։ Նա դուրս եկավ մի խաղաղ հպարտությամբ, վեհ ու չքնաղ, ինչպես բնության էն ամեն գեղեցկությունների տերն ու թագավորը։ Կիսովին, դեռ անտառի մթության մեջ կանգնեց, թուխ դունչը դրավ գետնին, ապա թե գլուխը բարձրացրեց, վայրենի շնորհքով ոլորեց երկայն վիզը ու նայեց իմ կողմը։

Ամենագեղեցիկ հայացքը, որ ես տեսել եմ իմ կյանքում։

Ես շփոթվեցի, ամաչեցի, ուզեցի թաքցնել հրացանս․․․ Շարժվեցի թե չէ՝ նա շտապով ետ թեքեց իր կարապի վիզը. վիզը ետ թեքելուն պես հարևան դիրքից որոտաց որսկան Օսեփի հրացանը։ Հրացանի ձայնից անտառն որոտաց ու սկսեց ճռճռալ։ Էն եղջերուն էր փախչում։

― Հայ, քո տունը քանդվի, ― ինձ հանդիմանելով դուրս թռավ որսկանն ու վազեց դեպի մոտիկ բլուրը, տեսնի՝ ո՞ր կողմից կերևա փախած որսը։ Առավոտը բացվում էր, և էնքան լուս էր, որ կարողացանք կանանչ խոտերի վրա գտնել թարմ արյան հետքը։

Վիրավորված էր եղջերուն։ Արյան հետքը բռնեցինք ու գնացինք որոնելու։

― Էսքան որ արյուն է տվել, ինչքան ուզում է գնա՝ մերն է, ― հայտնեց որսկան Օսեփը։




Իրիկնապահին նրան գտանք մի խոր անտառում։ Նա ընկած տեղից իր երկայն վիզը երկարեց մեզ վրա։ Ես տեսա՝ ինչպես չէր կարողանում գլուխը պահի, շարժում էր անդադար ու նայում էր մեզ իր պղտոր, շշկլած, անորոշ հայացքով։ Հանկարծ կարծես գլխի ընկավ, աշխատեց վեր կենա, ծնկները վեր բարձրացրեց ու կրկին ճըղփալով ընկավ իր արյան մեջ՝ մի ծանր, անզոր թառանչով։

Որսկանը վրա վազեց․․․ Ես ուզեցի մի բան ասեմ, ամաչեցի․․․ Նա բռնեց եղջերվի գլուխը, ոլորեց գեղեցիկ վիզը․․․ Ես կրկին ուզեցի ներս մտնեմ․․․ Դրձյալ սիրտ չարի․․․ Եվ ահա դաշույնը փայլատակեց․․․

Ես երեսս շրջեցի, իբրև թե սարերին եմ նայում։ Ետևից մի խուլ տնքոց լսեցի․․․ ու, չգիտեմ ինչու, սկսեցի մտածել կյանքի ու մահվան մասին, և էնպե՜ս տգեղ էր թվում ինձ կյանքը․․․

Արմինե
04.02.2009, 15:12
ԱՆՈՒՇ

ՆԱԽԵՐԳԱՆՔ
Համբարձման գիշերը


Բազմած լուսնի նուրբ շողերին,
Հովի թևին թըռչելով`
Փերիները սարի գլխին
Հավաքվեցին գիշերով:

Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ,
Եկե՜ք, ջահել սիրահարի
Սերը ողբանք վաղամեռ:

Օխտն աղբյուրից ջուր է առել
Կույս սափորով, լուռ ու մունջ,
Օխտը ծաղկից ծաղիկ քաղել,
Կապել սիրո ծաղկեփունջ:

Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել,
Խընդիրք արել աստղերին,
Փափագ սըրտով խընդիրք արել`
Բարի ժըպտան իր սերին...

Ափսո՜ս, Անո՜ւշ, սարի ծաղիկ,
Ափսո՜ս իգիթ քու յարին.
Ափսո՜ս բոյիդ թելիկ – մելիկ,
Ափսո՜ս էդ ծով աչքերին…

Ու նրանց հետ ցող արցունքով
Լըցված սըրտերն ու աչեր`
Սարի ծաղկունք տըխուր սուքով
Հառաչեցին են գիշեր:

Վուշ-վո՜ւշ, Անո՜ւշ, վուշ-վո՜ւշ, քույրի՜կ,
Վո ՜ւշ քու սերին, քու յարին…
Վուշ-վո՜ւշ, Սարո՜, վուշ-վո՜ւշ, իգի՜թ,
Վո՜ւշ քու սիրած սարերին…

Եկե՜ք, քույրե՜ր սեգ սարերի,
Չըքնաղագեղ ոգիներ...
Ու փերիներն էսպես տխուր
Երգում էին ողջ գիշեր:

Կանչում էին հըրաշալի
Հընչյուններով դյութական,
Ու հենց շողաց ցոլքն արևի
Անտես, անհետ չըքացան:

Խոր սուզվեցին ակն աղբյուրի,
Մըտան կաղնին հաստաբուն,
Ու լեռնային վըտակների
Ալիքները պաղպաջուն:

Արմինե
04.02.2009, 15:13
ԱՌԱՋԻՆ ԵՐԳ

I

Կանչում է կըրկին, կանչում անդադար
Էն չքնաղ երկրի կարոտը անքուն,
Ու թևերն ահա փռած տիրաբար
Թըռչում է հոգիս, թըռչում դեպի տուն:
Ուր որ է հայրենի օջախի առաջ
Վաղո՜ւց կարոտով ըսպասում են ինձ,
Ու ձըմռան երկար գիշերը նստած
Խոսում են Լոռու հին-հին քաջերից:
Դեպի էն սարերը, որ վես, վիթխարի,
Հարբած շարքերով բըռնած շուրջպարի,
Հըսկա՜ շուրջպարի բըռնած երկնքում,
Հըրճվում են, ասես էն մեծ հարսանքում,
Պերճ Արագածի նազելի դըստեր,
Որ Դև - Ալ, Դև - Բեթ և այլ հըսկաներ,
Խոլ-խոլ հըսկաներ հընոց աշխարհի,
Փախցրին բերին անառիկ Լոռի:

II

Է՜յ հին ծանոթներ, է՜յ կանաչ սարեր,
Ահա ձեզ տեսա ու միտըս ընկան,
Առաջըս եկան երջանիկ օրեր,
Սիրելի դեմքեր, որ հիմի չըկան:
Անցել են, ոնց որ ծաղկունքը պես-պես,
Որ անցած գարնան կային ձեր լանջում.
Անցե՜լ ձեր գըլխի հերվան ձյունի պես:
Բայց եկել եմ ես, նրանց եմ կանչում:
Ողջո՜ւյն ձեզ, կյանքիս անդրանիկ հուշեր,
Որբացած հոգիս ողջունում է ձեզ,
Թըռչուն կարոտով փընտրում ձոր ու լեռ,
Դյութական ձայնով կանչում է հանդես.
Դո՛ւրս եկեք կըրկին շիրիմից, խավարից,
Դո՛ւրս եկեք տեսնեմ, շոշափեմ, լսեմ,
Կյանքով շընչեցե՜ք, ապրեցե՜ք նորից,
Լըցրե՜ք պոետի հաճույքը վըսեմ…

III

Եվ մութ այրերից մամռոտ ժայռերի,
Թավուտ շըմակի լըռին խորքերից,
Մանուկ հասակից հընչուն ծիծաղի
Արձագանքն ահա լըսում եմ նորից:
Թընդում է զըվարթ աղմուկը բինի,
Բարձրանում է ծուխն իմ ծանոթ ուրթից,
Ու բոլորն, ահա, նորից կենդանի,
Ելնում են աշխույժ վաղորդյան մութից,
Ու թա՜րմ, ցողապատ լեռների լանջում...
Սո՜ւս… ակա՛նջ արա, - հովիվն է կանչում…

IV

Աղջի՛, անաստված, նըստի՛ր վըրանում,
Ի՞նչ ես դուրս գալիս, խելամաղ անում,
Աշուղ ես շինել, չեմ հանգըստանում,
Խաղեր կապելով,
Չոլեր չափելով,
Ոչխարըս անտեր
Ընկել եմ հանդեր:

Ամա՜ն, էրեցիր սիրտս քու սիրով,
Ոտըս կապեցիր թել-թել մազերով.
Էլ չեմ դիմանալ, կըփախցնեմ զոռով,
Ա՛յ սարի աղջիկ,
Ա՛յ սիրուն աղջիկ,
Ա՛յ դու կարմրաթուշ,
Թուխամազ Անուշ:

Քու հերն ու մերը թե որ ինձ չըտան,
Արին կըթափեմ ես գետի նըման.
Սարերը կընկնեմ, կորչեմ անգյուման,
Ա՛յ սև աչքերով,
Ա՛յ ծով աչքերով,
Ունքերըդ կամար
Աղջիկ, քեզ համար:

V

Երգում է Սարոն, ու չի կարենում
Աղջիկը հանգիստ նըստի վըրանում:
-Էն ո՞վ էր, նանի, որ կանչում էր մեզ,
Դու չե՞ս իմանում… ականջ արա, տե՛ս...
-Հերի՛ք է, Անուշ, ներս արի դագեն,
Քանի դուրս թըռչես, նայես դես ու դեն,
Տեսնողն էլ կասի ի՜նչ աղջիկ է սա…
Հազար մարդի մոտ կերթա կըխոսա:
-Մըտի՛կ տուր, նանի՛, էն սարի լանջին,
Ինչքա՜ն ավելուկ է տալիս կանանչին…
Նանի՛, թող գընամ, քաղեմ ու հյուսեմ,
Էն սարի լանջին «ջան գյուլում» ասեմ:
-Հանգիստ կաց, Անուշ, դու հասած աղջիկ,
Ի՞նչ ունիս ջահել չոբանների մոտ,
Նըստիր վըրանում, քու գործին մոտիկ,
Պարկեշտ կաց աղջի, ամոթ է, ամո՜թ:
-Ա՜խ, սիրտըս, նանի՛, չըգիտեմ ընչի,
Մին լաց է լինում սևակնա՜ծ, տըխո՜ւր,
Մին թև է առնում, ուզում է թըռչի,
Չըգիտեմ, թե ուր, չըգիտեմ, թե ո՜ւր…
Նանի՛ ջան, նանի՛, ես ինչպե՜ս անեմ,
Ի՞նչ անի անքուն, անհանգիստ բալեդ.
Նանի՛ ջան, նանի՛, կուժը թող առնեմ,
Աղբյուրը գընամ աղջիկների հետ…

VI

Կըժները ուսած, թըռվըռալով
Ջուրն են իջնում աղջիկները,
Խընդում իրար ուսի տալով,
Երգը զնգում սարն ի վեր:

Ամպի տակից ջուր է գալի,
Դոշ է տալի, փըրփըրում.
Էն ո՞ւմ յարն է նըստած լալի
Հոնգուր-հոնգուր էն սարում:

Ա՛յ պաղ ջըրեր, զուլալ ջըրեր,
Որ գալիս եք սարերից,
Գալիս, անցնում հանդ ու չոլեր,
Յարս էլ խմե՞ց էդ ջրից:

Յարաբ խմե՞ց, յարաբ հովցա՞վ
Վառված սիրտը էն յարի,
Յարաբ հովցա՞վ, յարաբ անցա՞վ
Անքուն ցավը ջիգյարի:

Աղջի քու յարն եկավ անցավ,
Վառված, տարված քու սիրով,
Էրված ջիգյարն եկավ անցավ,
Չըհովացավ պաղ ջրով:

VII

Ու պառավ նանի սըրտի մեջ հանկարծ
Ձեն տըվավ թաքուն մի խավար կասկած.
Էն ե՞րբ էր Անուշն իր կուժը առավ,
Աղբյուրը գընաց ու ետ չըդառավ…
Ամպերն եկել են սարերը պատել,
Ձորերը լըցվել, իրար փաթաթվել,
Հազար չար ու շառ, հազար հարամի,
Հազար ջահելներ վըխտում են հիմի…
Ու ելավ տեղից պառավը հանկարծ.
-Ո՞ւր կորար, Անո՜ւշ, այ մազըդ կըտրած…
Ու ձորի գըլխին, ձեռը ճակատին,
Կանչում է, կանչում անահ զավակին:
-Աղջի՜, սևասիրտ, քու ահը կըտրի,
Աղջիկը մենակ ձո՞րը կըմտնի,
Ամպը կոխել է, աշխարհը մըթնել,
Ի՞նչ ես կորցրել, չես կարում գըտնել…
Աղջի, հե՜յ, Անուշ, ա՛յ աղջի՜, Անո՜ւշ...
Ծընկանը զարկում, հառաչում է «վո՜ւշ»
Ու ձորի գըլխին մոլորված, կանգնած
Նայում է ներքև, սիրտը սևակնած:
Ամպերն եկել են սարերը պատել,
Ձորերը լըցվել, իրար փաթաթվել,
Հազար չար ու շառ, հազար հարամի,
Հազար ջահելներ վըխտում են հիմի:

VIII

-Թո՛ղ, կանչում են ինձ… մերըս կիմանա…
-Չէ՛, Անուշ, քիչ էլ մընա....
-Չէ՛, թող ես գնամ… ա՜խ, ի՜նչ խենթ եմ ես...
Դու ինձ չես սիրում, չես սիրում ինձ պես,
Հենց ես եմ մենակ լալիս ու տանջվում,
Դու սարի լանջին խաղեր ես կանչում...
Վաղո՜ւց, վաղուց ես դու ինձ մոռացել…
Ես ե՞րբ եմ եկել էստեղ քարացել,
Ու մընում եմ քեզ, մընո՜ւմ անիրա՛վ,
Էնքան մընացի, աչքս ջուր դառավ.
Ինձ չես լըսում,
Չես ափսոսում,
Էլ չեմ ասում`
Ինչ կըլնեմ ես…
Ես կըվառվեմ,
Հուր կըդառնամ,
Ես չըգիտեմ
Ինչ կըդառնամ,
Թե որ մին էլ
Էսպես մընամ…
Ասում են` ուռին
Աղջիկ էր ինձ պես,
Մընում էր յարին,
Ու չեկավ նա տես:
Խեղճը դողալով`
Անհույս կըռացավ,
Դարդից չորացավ,
Ուռենի դարձավ:
Ջըրերի վրա
Գըլուխը կախած
Դեռ դողում է նա,
Ու լալիս կամաց:
Ու ամբողջ տարին
Մի միտք է անում,
Թե յարը յարին
Ո՜նց է մոռանում...
-Ա՜խ, Անո՜ւշ, Անո՜ւշ, էդ ի՜նչ ես անում.
Բա դու չե՞ս լըսում.
Էն, որ լանջերին խաղեր եմ ասում,
Ո՞ւմ հետ եմ խոսում…
Էն, որ գիշերով շըհու եմ թըչում,
Էն ո՞ւմ եմ կանչում…
Էն, որ մոլորված նըստած եմ մընում,
Ո՞ւմ հետ եմ լինում...
Էն, որ հառաչում ու ախ եմ քաշում,
Էն ո՞ւմ եմ հիշում…
- Ա՜խ, Անո՜ւշ, Անո՜ւշ, անաստված Անո՜ւշ…
Արբեցա՜ծ, անո՜ւժ
Հառաչեց հովիվն ու սըրտին ընկավ,
Հալվեցա՜վ, հանգա՜վ...

IX

Անո՜ւշ, ա՛յ աղջի՜, Անո՜ւշ, տո՛ւն արի...
Կանչում է մերը, հառաչում, կանչում:
-Գալիս եմ, գալի՜ս, գալիս եմ, նանի՜…
Ձորից աղջկա ձենն է ղողանջում:
Ու մազերն անկարգ տըված թիկունքով
Ու ցըրված շիկնած այտերի վըրան,
Դուրս եկավ թեթև ամպերի տակից
Անուշը, փախած եղնիկի նման:
Նա կուժը դատարկ ետ բերավ կըրկին,
Իսկ ուսին տարած ուսաշոր չըկա,
Թողել է էն էլ ջըրի եզերքին…
Ա՜խ, անհոգություն ջահել աջըկա...
Նանի՛, վախեցի, գանգատվում է նա,
Եվ ուզում է լալ, չի կարողանում.
Նանի՛, ներքևում ես մարդիկ տեսա,
Կարծեծի` թուրքեր էին լողանում…
Անիծում է ծեր մերը բարկացած
Իրեն մոռացկոտ, վախկոտ Անուշին,
Ու անեծք տալով իջնում է նա ցած`
Դատարկ ետ բերած հին կուժը ուսին:

Արմինե
04.02.2009, 15:15
ԵՐԿՐՈՐԴ ԵՐԳ
Համբարձման առավոտը

X

Համբարձում եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով:
Փունջ-փունջ աղջիկները սարերը ելան
Վիճակ հանելու, աշխույժ երգերով:

Համբարձում յայլա,
Յայլա ջան, յայլա,
Սև սարեր, յայլա,
Յայլա ջան, յայլա:

Երգ ու բույր խառնած,
Թև-թևի տված,
Զուգում են լեռներ,
Ծաղիկ են քաղում,
Ծաղկի հետ խաղում,
Ինչպես թիթեռներ:

Համբարձում յայլա,
Յայլա ջան, յայլա,
Սև օրեր, յայլա,
Յայլա ջան, յայլա:

Եկավ Համբարձում`
Ծաղկով զարդարված,
Մեր բախտին հարցում.
-Ո՞վ է մեզ գըրված:
-Ա՛յ ջան տղա, չոբան տղա, ո՞ւմն ես դու
-Աստված գիտի, աշխարհ գիտի` իմն ես դու:

Դե հանի՛ր, աղջի՛,
Վիճակն ի բարին,
Երգերով գովենք
Էն իգիթ յարին:

Բեղ ծիլ-ծիլ, բոյը թիլ-թիլ էն յարի,
Ի՞նչ դարդ ունեմ, քանի նա կա աշխարհի:

Համբարձում յայլա,
Յայլա ջան, յայլա,
Հուր սըրտեր, յայլա,
Յայլա ջան, յայլա:

Թընդում են երգեր, խընդում են սըրտեր,
Ու շուրջ բոլորած վիճակ են հանում,
Ելնում է մեկին իր երազն ու սերը,
Մյուսի մուրազը սըրտումն է մնում:

XI

Պըտույտ է տալիս վիճակը նորից`
Քուշուքը գըլխին ծաղիկ ծաղկամեր,
Թընդում «ջան գյուլում» մատաղ սըրտերից,
Հետը գըվգըվում էն ծաղկոտ սարեր:

-Ա՛յ թուխ մազերով աղջիկ,
Ա՛յ սարի սովոր աղջիկ,
Ջիգյարին գյուլլա դիպչի
Ով որ քեզ սիրի, աղջիկ:

-Ո՜հ, ի՜նչ սև վիճակ քեզ բաժին ընկավ,
Սևաբախտ քույրիկ, նազելի Անուշ.
Քու ձեռը կոտրի, ով որ հանեցիր…
Ու ողջ մընացին մոլորված, ապուշ:

Սուտ բան է, քույրի՛կ, դու մի՛ հավատա.
Լոկ պատահական մի չար խոսք է սա.
Սիրտըդ մի՛ կոտրի սուտ բանի համար,
Քու խաղը խաղա՛, ջան գյուլում ասա:

Ա՜խ, չէ, ես գիտեմ, որ ես բախտ չունեմ,
Ես երբե՜ք, երբե՜ք բախտ չեմ ունեցել…
Ես միշտ էլ էսպես անբախտ կըլինեմ.
Մանուկ օրերից են ինձ դեռ անիծել…
Ասում են` մի օր, ես օրորոցում,
Մի պառավ դարվիշ մեր դուռն է գալի,
Իր խաղն ասում է ու բաժին ուզում,
Իմ նանը նրան բաժին չի տալի.
Կորի՛, ասում է, կորի՛ մեր դըռնից,
Երեխես ճաքեց, հեռացի՛ր, գընա՛...
Ու դարվիշն էնտեղ անիծում է ինձ,
Թե` դըրա օրը լացով անց կենա...
Ա՜խ, էն դարվիշի անեծքին անգութ
Ու էս վիճակիս տեղյակ է Աստված.
Սիրտըս էլ միշտ փա՜կ, սիրտըս էլ միշտ մո՜ւթ,
Ի՞նչ կա, չըգիտեմ, իմ առջև պահված…
-Մի՛ տըրտմիր, Անո՛ւշ, մի լինիր համառ,
Մեր ձեռքով հանած մի անմիտ վիճակ,
Մի խելառ դարվիշ, մի անեծք հիմար,
Ու լալիս ես դու էդպես սըրտաճա՜ք…
Հանգիստ կաց, քույրի՜ք, մի՛ վախիր էդքան,
Կյանքը քեզ համար վառ գարուն է դեռ,
Էդ քո նորահաս մատաղ կուսության
Առջև դեռ կան երջանիկ օրեր:
Սուտ բան է, քույրի՛կ, դու մի՛ հավատար,
Լոկ պատահական մի չար խոսք է սա,
Սիրտըդ մի կոտրի սուտ բանի համար,
Քու խաղըդ խաղա, ջան գյուլում ասա:


(Խումբը երգում է)

Աղջի, բախտավոր,
Երնե՜կ քու սերին,
Քու սարի սովոր
Սև-սև աչքերին:

Համբարձում յայլա,
Յայլա ջան, յայլա,
Սեր օրեր, յայլա,
Յայլա ջան, յայլա:

Մեռնեմ գարունքիդ,
Ծաղկած գարուն ես,
Սարի պես մեջքիդ
Կանգնած յար ունես:

Համբարձում յայլա,
Յայլա ջան, յայլա,
Սար-յարեր, յայլա,
Յայլա ջան, յայլա:

(Անուշը մենակ)

Ա՜խ, իմ բախտը կանչում էր ինձ,
Չեմ հասկանում` դեպի ուր…
Դողում է պաղ նըրա ձենից
Իմ սիրտը սև ու տըխուր:

Դուք էլ, սարի սիրուն ծաղկունք,
Թաքուն մի ցավ ունիք լուռ,
Աչիկներըդ լիքն է արցունք,
Սիրտներըդ սև ու տըխուր:

Ա՜խ, ծաղիկներն էս աշխարհքում
Տանջվում էն միշտ էսպես զուր,
Տըրորվում են ու թառամում`
Սիրտները սև ու տըխուր:

(Խումբը հեռվից)

Համբարձում յայլա,
Յայլա ջան, յայլա,
Վառ ցավեր, յայլա,
Յայլա ջան, յայլա:

Արմինե
04.02.2009, 15:16
ԵՐՐՈՐԴ ԵՐԳ

XII

Ձըմռան մի գիշեր կար մի հարսանիք,
Հըրճվում էր անզուսպ ամբոխը գյուղի.
Գյուղն էին իջել հովիվ պատանքի`
Աղջիկ տեսնելու, պարի ու կոխի:
Ու պարից հետո լեն հըրապարակ
Բաց արին մեջտեղ արձակ գըլխատան,
Զուռնաչին փըչեց կոխի եղանակ,
Ահել ու ջահել իրարով անցան:
Հարա՜յ են տալի – «քաշի՜, հա քաշի՜…»
Ու դուրս քաշեցին զոռով երկուսին.
Մինը մեր Սարոն, իսկ մյուսն Անուշի
Անդրանիկ եղբայր գառնարած Մոսին:
Ողջ գյուղը կանգնեց պարըսպի նման,
Ջոկվեց, բաժանվեց երկու բանակի,
Ամեն մի բանակն ընտրեց փահլևան,
Կանգնեց թիկունքին տըղերանց մեկի:
Գոռում են, գոչում երկու բանակից.
Սըրտապինդ կացե՛ք, մի՛ վախեք տըղե՛ք,
Իսկ նորեկ հարսի փարդի քամակից
Նայում են կանգնած հարսն ու աղջիկերք:
Ու տաքանում են տըղեքը սաստիկ,
Փեշերը հավաք խըրում են գոտին,
Գետին են զարկում ձեռքերը հաստլիկ,
Իրար են հասնում թափով մոլեգին…
Ադաթ կա սակայն էն մութ ձորերում,
Ու միշտ հընազանդ հընոց ադաթին,
Ամբոխի առջև իգիթն իր օրում
Գետին չի զարկիլ ընկեր իգիթին:
Ու իրար բըռնած Սարոն ու Մոսին
Քաշում են, ընկնում, ելնում միասին,
Դըժվար է իբրև հաղթել մեկ դեմի:
Իզուր է գոռում ամբոխը հարբած,
Զուր սըրտատըրոփ նայում աղջիկներ,
Եվ զուր է Անուշն իր շունչը կըտրած
Սառել ու կանգնել, ինչպես մի պատկեր:
Անուշը կանգնա՜ծ... Սարոն նըկատեց,
Թունդ առավ սիրտը ու զարկեց արագ.
Աչքերի առջև մըլարը պատեց,
Մոռացավ ընկեր, ադաթ ու աշխարհք:
Ու մինչ դեռ Մոսին ընկերախաղի,
Կատակի տալով թողած էր իրեն,
Ուժ առավ Սարոն, ծընկեց կատաղի,
Գետնեց ընկերին ու չոքեց վըրեն:
Ամբոխը թափվեց հարա-հըրոցով,
Վեր թըռցրեց ջահել փահլևաններին,
Եվ ուրախության աղմուկ գոռոցով
Հաղթողին փեսի թախտի մոտ բերին:
Ցընծության ձայնից, ծափերի զարկից
Շարժվում են, դողում պատեր ու օճորք,
Իսկ նորեկ հարսի փարդի քամակից
Նայում են կանգնած հարսն ու աղջիկերք:

XIII

Վեր կացավ Մոսին. իրեն կըտրատում,
Թող գա՜, գոռում է, որ բըռնենք նորից,
Թե չէ նամարդը, այլևս չեմ երդվում,
Էլ չի պըրծնելու երբեք իմ ձեռքից:
Վե՜ր չի գըցել ինձ… ինձ խաբել է նա…
Մեյդան բաց արեք, թող մին էլ մեջ գա…
Ու ամեն կողմից ուրախ հըռհըռում,
Թունալի ծաղրով կանչում են, գոռում.

-Չէ՛ լավ, էդ չէ՛ լավ,
Վեր չի գըցել դեռ,
Մոսին թոլ էլավ-
Խոզապարկուկ էր...
Հա՛, հա՛, հա՛, տըղե՛րք,
Շատ էլ լավ կանի.
Մեջքը թա՛փ տըվեք,
Թող մին էլ բըռնի…
Հա՛, հա՛, հա՛, տըղե՛րք,
Մեջքը թա՛փ տըվեք


XIV

Եվ աղմկալի հարսանիքի տանից
Դուրս եկավ Մոսին սաստիկ վիրավոր.
Արյուն է կաթում սևացած սըրտից,
Գընում է ըշտապ, քայլերը մոլոր:
-Ամո՜թ քեզ, Մոսի՛, թուք ու նախատինք
-Ամո՜թ քեզ նըման գոված իգիթին,
Մի անունդ հիշիր, մի բոյիդ մըտիկ,
Դեռ քու թիկունքը չէր տեսել գետին:
Ինչպե՞ս վեր ընկար դո՜ւ, սարի նըման,
Երբ որ նայում էր ողջ գյուղը կանգնած...
Դո՜ւ… կուչ գաս տակին Սարոյի ծընկան,
Նըրանից հետո երևաս կանա՜նց…
Եկա՞ծ էր էս բանն իսկի քու գըլխին...
Ծաղրատեղ դառար բովանդակ գեղին...
Դե մեռի՛ր, էլի՛, գետինը մըտի՛ր,
Տանը վե՛ր ընկի՛ր, իլիկ պըտըտիր…

XV

Վա՜յ, վա՜յ, Մոսի՛ ջան, ինձ մի ըսպանիր,
Սըրանից հետո չե՛մ սիրիլ նըրան...
Վախենում եմ ես... ղամեդ տեղը դիր...
Սիրտըս դողում է տերևի նըման...
Խընդրում էր լալով եղբոր առաջին
Անզոր ու դալուկ իր քույրը չոքած.
Մոսին, փայլկըրտուն խանչալը ձեռին`
Ուզում էր մորթել նըրան աչքը բաց:
-Դե իմ անունո՛վ երդըվի՛ր, անըզգամ,
Որ էլ Սարոյին դու չես սիրելու,
Թե չէ, տեսնո՞ւմ ես, խանչալը հանած
Մինչև դաստակը սիրտըդ եմ խըրելու:
-Քու ոտի հողն եմ, Մոսի՛ ջան, Մոսի՛,
Դու քու եսիրին երդո՞ւմ ես տալիս...
Ես էլ Սարոյին չեմ սիրում, ասի,
Տեսնո՞ւմ ես չոքած ինչպե՜ս եմ լալիս…
-Դու խաբո՞ւմ ես ինձ, սուտլի՛կ խաբեբա՛,
Չե՞ս սիրում, ասիր. էն ի՞նչ է հապա,
Էն ի՞նչ է հապա, որ տեղըն ես մըտնում,
Հեկեկում ես դու գիշերվա մըթնում.
Էն ի՞նչ է հապա, որ դու երազում
«Սարո ջան, Սարո՜… Սարո» ես ասում…
-Մոսի՛ ջան, Մոսի՛, գըլխովդ շուռ գամ.
Ինձ մի՛ ըսպանիր, ինձ թող ես անգամ.
Էլ չեմ սիրել ես, երբ դու չես ուզում,
Էլ չեմ կանչիլ ես նըրան երազում…

Ինձ մի ըսպանիր, ղամեդ տար հեռու…
Քու քույրը չե՞մ ես… իմ Մոսին չե՞ս դու...

XVI

Ու էն հարսանիքից թըշնամի դարձան
Ախպեր տըղերքը էս դեպքի համար.
Ընկեր, բարեկամ գընացին եկան,
Կըրկին հաշտության չեղավ մի հընար:
Անկոտրում Մոսին էլ ո՞ր Մոսին էր,
Որ, աչքը դեռ բաց, էս լուս աշխարհքում,
Իրեն հարազատ քըրոջը տեսներ
Նամարդ ընկերի` Սարոյի գըրկում.
Գուցե գիշերս էլ` իր հերսից անքուն,
Ուզում է ջահել քըրոջն ըսպանի,
Սարոյի անունն ու սերը թաքուն
Խանչալի ծերով սըրտիցը հանի:
Ո՞վ գիտի, գուցե հենց էս գիշեր էլ
Իգիթ ոսոխներն, անհաշտ ու համառ,
Մեկմեկու հոտից ոչխար են քըշել,
Մեկմեկից վըրեժ առնելու համար:
Կարող է նույնպես պատահել հանկարծ,
Որ մեկի դեզը, արդյունքը հընձի,
Գիշերվա ժամին, հըրով բըռընկված,
Երկնահաս բոցով աստղերը խանձի:

Արմինե
04.02.2009, 15:17
ՉՈՐՐՈՐԴ ԵՐԳ

XVII

Ամպերը դանդաղ ուղտերի նման՝
Նոր են ջուր խըմած ձորից բարձրանում.
Քարոտ թիկունքից Չաթինդաղ լեռան
Նոր է արևը պըռունգը հանում:
Գյուղում աղմուկով իրար են անցնում,
Կըտեր ծերերին կանայք հավաքված,
Տըղերքը դեպի քարափն են վազում՝
Հըրացանների կիսերից բըռնած:


XVIII

Եկավ վիթխարի ծերունի մի մարդ,
Կանգնեց վըրդովված տըղերանց միջին,
Մատը դեպի ձոր մեկնելով հանդարտ
Էսպես նա պատմեց զոռ տալով շիբխին.
Էս գիշեր, կեսը կըլիներ գիշերվա,
Դեռ չէի կըպցրել աչքըս տեղի մեջ.
Քունս էլ է կորել, ջանս էլ էն վաղվա,
Ամեն մի բանից մընացել եմ խեղճ...
Հա՛, հալալ կեսը կըլիներ գիշերվա,
Շունը վեր կացավ էս կըռան վըրա.
Հեյ-հե՜յ, կանչեցի, ձեն տըվող չելավ.
Շունը գազազեց, շունը վեր կալավ...
Հե՜յ գիդի, ասի ինքս իմ միջում,
Ի՜նչ է մընացել առաջվան տըղից.
Քնում էի վաղ մենակ արխաջում,
Մի ձեն լըսելիս թըռչում տեղից...
Էն էի ասում, քնել չէի դեռ.
Կըլիներ դառը գիշերվան կեսը,
Երկու մարդկային սև կերպարանքներ
Շան առջև փախած՝ ցած իջան դեսը...
Էս որ լըսեցի, դես ու դեն ցըրված
Տըղերքը ճեպով ձորը ներս մըտան,
Ու մըտի տակին, ճամփիցը ծըռված,
Երկու մարդու թարմ ոտնատեղ գըտան:


XIX

Ամբողջ մի ամիս խումբը զինավառ
Սարեր ու ձորեր ոտնատակ տըվեց՝
Չոբան Սարոյին գըտնելու համար,
Որ սարիցն իջավ, Անուշին փաղցրեց:
Մի ամիս հետո տըղեքը եկան տուն,
Գովելով նըրա արարքը ճարպիկ.
Հալալ է տըղին, ա՛յ իգիթություն,
Ահա թե ինչպես կըփաղցնեն աղջիկ:
Մենակ Անուշի ախպերը - Մոսին
Գըտնի՝ կոտորի, սիրտը հովանա:
Մնաց հանդերում: Եվ ահա մի օր,
Քաղվոր կանանց մեջ, մըթանը հետ, թաքուն,
Շորերը պատռած, տըխուր գըլխակոր
Անուշը ձորից եկավ հորանց տուն:


XX

-Աղջի՛, Վա՛րդիշաղ, թե հոգիդ սիրես,
Մի գարիդ գըցիր, տես ի՞նչ է ասում.
Աչքըս խավարի, տեսիլք դառնամ ես,-
Տեսիլք եմ տեսել գիշերըս երազում:
Մի մութ ձորի մեջ, մի նեղ ձորի մեջ,
Անբախտ Սարոյի ոչխարը կանգնած,
Լեզու էր առել ու խաղ էր կանչում,
Ու խաղ էր կանչում ձեն ձենի տըված...
Մի գարիդ գըցի՛ր, թե որդով խընդաս,
Էս երազն իսկի ես լավ չեմ փորձել.
Ողորմած աստված, քու դուռը բանաս,
Քու ոտի հողն ենք - դու էս ըստեղծել...
Անբան գառները մութ ձորի միջին
Խաղ էինք կանչում ու ձենով լալիս,
Սարոյի նանն էլ նըրանց առաջին
Աղլուխ էր փռել ու պար էր գալիս...
Աղջի՛, Մա՛նիշակ, վատ բան էս տեսել,
Գարիս էլ, ահա, էնպես դուրս եկավ.
Էս չարն, էս բարին... Սարոն է էս էլ...
Տե՜ս, ահա, Սարոն սև ճամփեն ընկավ...
Աստված խընայի ջահել - ջիվանին,
Աստված խընայի իր անբախտ նանին....


XXI

Ու ման է գալի սարերը ընկած
Սարոն փաղցրած եղջերվի նըման,
Օրհասն առաջին, գընդակն ետևից,
Հանդերը՝ դըժոխք, ընկերը՝ դուշման:


Եվ երբ երեկոն, հանդարտիկ ու լուռ
Սարերից իջնում, խավարն է պատում,
Նըրա բայաթին ողբում է տըխուր,
Ընկեր սարերին խոսում, գանգատվում:


Բարձըր սարեր, ա՛յ սարեր,
Ձեն եմ տալի «վա՜յ», սարե՛ր,
Դուք էլ ինձ հետ ձեն տըվեք,
Իմ դարդերի թայ սարե՛ր:


Որս եմ՝ բութես ձեզ արած,
Ձեր ձորերին, ձեր արած,
Կուզեմ կորչեմ անգյուման,
Էս աշխարքից բեզարած:


Կորչեմ բեզար դատարկուն,
Քար - սարեսար դատարկուն,
Մեռնեմ պըրծնեմ էս օրից,
Բալքի առնեմ դադար քուն:


Ա՜խ, կըմեռնեմ՝ ամա նա
Վա՜յ թե հանկարծ իմանա,
Ես ազատվեմ ես ցավից,
Աչքը լալով նա մընա:

Արմինե
04.02.2009, 15:18
ՀԻՆԳԵՐՈՐԴ ԵՐԳ

XXII

Լալիս է Անուշն երեսին ընկած,
Կանգնած են շուրջը կանայք հարևան,
Ու խոսք չեն գըտնում ասեն անարգված
Տարած, ետ բերած անբախտ աղջըկան:
Աստված խընայեց՝ կոպիտ ախպերը
Հեռու հանդերից դեռ տուն չէր դարձել,
Իսկ խոժոռադեմ ալևոր հերը
Սկսավ փըրփըրած թըքել, անիծել:
Դու՛րս գընա, կորի՛, ա՛յ լիրբ, անըզգա՛մ,
Սև ու սուգ լինի թագ ու պըսակըդ.
Կորի՜, չերևաս աչքիս մյուս անգամ,
Գետինը մըտնի երկար հասակըդ:
Տեսա՛ր, որ նըրան ասում է Մոսին,
Չեն ուզում, տեսար, նըրան հերն ու մերդ.
Դու քա՞նի գըլուխ ունիս քո ուսին,
Որ վեր էս կենում փաղչում նըրա հետ:
Խըռնված գյուղացիք կըտուրից իջան՝
Մեղմելու կոպիտ բարկությունը հոր,
Հայտնըվեց նույնպես գյուղի քահանան,
Մի պատկառելի հըսկա ալևոր:
-Դու՛րս գընացեք, դու՛րս, գոչեց տերտերը,
Անուշը թողեք ուղիղ ինձ ասի,
Թողեք նա հայտնի իր միտքն ու սերը,
Նըրանից հետո բանը կըպարզի:
Մի՛ լա, իմ աղջի՛կ, ինձ խոստովանի՛ր,
Սիրու՞մ ես նըրան, քու կամքո՞վ փախար...
Եթե սիրում ես՝ էլ դարդ մի՛ անիր,
Պիտի պըսակեմ ես ձեզ անպատճառ...
Ի՜նչ են հառաչում... էն ո՞վ էր ,մի տե՛ս,
Որ դուրսը հանկարծ աղմըկեց էսպես...
Ո՞վ է ըսպանել... Մոսի՞ն...ու՞մ... ու՞ր...
Անու՜շ, հե՛յ Անուշ... ջուր հասցրե՜ք, ջու՜ր...


XXIII

Ինչպես մի հեղեղ վեր կենար հանկարծ,
Երկընքի մըթնած ամպերից իջներ,
Ինչպես փոթորիկ սաստիկ սրընթաց,
Գյուղից սըլացան մի խումբ կըտրիճներ:
Ցավից տաքացած էլ բան չեն հարցնում,
Թըռչում են, ասես ահից հալածված,
Ու նըրանց առջև ահռելի բացվում,
Թըշշում է ձորը արյունով լըցված:
Գյուղը դատարկվեց մի ակնթարթում,
Քարափի գըլխին կանգնած անհամբեր,
Լու՜ռ, սըրտատրոփ ականջ են դընում,
Նայում են ներքև... ձեն չի գալիս դեռ.
Դեբեդն է մենակ անդընդում հուզված՝
Խըլաձայն ողբում սողում դեպի ցած:


XXIV

Ու մարդասպանը դուրս եկավ ձորից,
Դեմքը այլայլված, քայլվածքը մոլոր.
Սարսափ է կաթում արնոտ աչքերից,
Եվ կերպարանքը փոխված է բոլոր:
Առանց նայելու մարդկանց երեսին,
Առանց խոսելու, սևակնած, դաժան,
Մոտեցավ սրահին, կախ տըվավ սընին
Սև հըրացանը՝ սև օձի նըման:
Պապանձվեց նույնպես ամբոխը մեխված,
Ոչ ոք ծըպտալ չի համարձակվում,
Մենակ մի հոգի անզուսպ կատաղած՝
Հարա՜յ է կանչում, երեսը պոկում:
Մեռած չոբանի պառավ նանն է նա՝
Ցավից խելագար բառաչում, լալիս.
Տարաբա՜խտ ծընող, վազում է ահա,
Ձորիցն է տըխուր գոռոցը գալիս:


XXV

Սըգավոր կանայք նըրա ետևից
Հարա՜յ կանչելով ձորը վազեցին,
Իրենց կորցրածն էլ հիշելով նորից՝
Դիակի շուրջը կարգով շարվեցին:
Իգիթին վայել սըրտառուչ ողբով
Լաց ու կոծ արին ձեն ձենի տըված.
Տըղեքն էլ մըթին, լուռ ու գըլխակոր,
Մընացին մոտիկ քարերին նըստած:
Ողբացին անշունչ դիակի վըրա՝
Անտեր մընացած ոչխարի մասին,
Անսիրտ անեծքով հիշեցին նըրա
Անճար մընացած խեղճ յարի մասին.
Եվ նըրա մասին, որ ընկերները
Հանդը գընալիս Սարո կըկանչեն:
Ծանըր չոմբախը, գըլուխը մեխած,
Օճորքում դըրած պիտի մըրոտի,
Երկար խանչալը, պատիցը կախած,
Պատենում մընա ու ժանգը պատի...
Որ հով սարերի սովորած նանը
Էլ սար չի գընա առանց Սարոյի:
Սև շորեր հագած կընըստի տանը,
Անցած օրերը միտը կըբերի:
Եվ ամեն մի խոսք, մի հիշողություն
Կըտրատում էին սիրտը խեղճ նանի,
Եվ աղաչում էր նա մեռած որդուն՝
Մի անգամ խոսի, աչքը բաց անի:
Ընչի՞ չես խոսում, ընչի՞ չես նայում,
Իմ օր ու արև, կյանք ու ջան ՝արդի,
Դու իմ գերեզմանն ընչի՞ ես խըլում,
Թըշնամի՛ որդի, դավաճա՛ն որդի...
Բայց չէին բացվում աչքերը փակված,
Շուրթերը սառել չորացել էին.
Նըրանց արանքից ատամները բաց՝
Սպիտակ շարքերով երևում էին:
Ու նա կատաղած՝ հանդուգն անեծքով
Ծառս եղավ դուշման երկընքի դիմաց,
Եվ հայհոյում էր, և կուրծքը ծեծում,
Եվ լալիս էին ձեն ձենի տըված...
Կարմիր արևից ընկած , Սարո ջա՜ն,
Կանաչ տերևից ընկած , Սարո ջա՜ն...
Արևս հանգավ Սարո ջա՜ն,
Գիշերս ընկավ Սարո ջա՜ն...

Գիշերը իջավ, թանձրացավ մութը,
Եվ նըվաղեցին ձեները տըրտում,
Հոգնեցի՜ն, հանգա՜ն... Ծերուկ Դեբեդը
Սըգում էր մենակ խավար անդընդում:
Սըգվոր գետը՝
Ծեր Դեբեդը,
Սիրտը քըրքըրած,
Ջուրը փըրփըրած,
Քարոտ ափին,
Լեռ քարափին,
Դեռ ծեծում է,
Հեծեծում է...


XXVI

Եվ մի քանի ընկեր-տըղերք
Ձորում, գետի եզերքին,
Փոս փորեցին ու սըրտաբեկ
Հողին տըվին հովվի դին:
Ծառ ու ծաղիկ՝ սըվսըվալով
Բյուր խընկեցին դյուրեկան,
Ծեր Դև-Բեդն էլ ահեղ ձենով
Երգեց վըսեմ շարական:
Ու տըղերքը տըխուր ու լուռ
Վերադարձան դեպի տուն ,
Ձորում թողած մի սև բլուր,
Մի գերեզման անանուն:

Արմինե
04.02.2009, 15:19
ՎԵՑԵՐՈՐԴ ԵՐԳ

XXVII

Գարունը եկավ, հավքերը եկան,
Սարեր ու ձորեր ծաղիկներ հագան.
Մի աղջիկ ելավ, մի մենակ քաղվոր,
Գետի եզերքին շըրջում էր մոլոր,
Շըրջում էր մոլոր, խընդում ու լալիս,
Երգեր է ասում ու ման է գալիս:

-Սիրուն աղջի՛կ, ի՞նչ ես լալիս
Էդպես մենակ ու մոլոր,
Ի՞նչ ես լալիս ու ման գալիս
էն ձորերում ամեն օր:
Թե լալիս ես՝ վարդ ես ուզում՝
Մայիս կըգա, մի քիչ կաց,
Թե լալիս ես՝ յարդ ես ուզում ՝
Ա՜խ, նա գընա՜ց,նա գընա՜ց...
Արտասվելով, լալով էդպես
Ես չեմ դարձնի էլ գերիդ,
Ի՞նչու իզուր հանգցընում ես
Ջահել կըրակն աչքերիդ:
Նըրա անբախտ շիրիմի վըրա
Պաղ ջուր ածա աղբյուրի,
Դու էլ գընա նոր սեր արա,
Էդպես է կարգն աշխարհի:


Շնորհակալ եմ, անցվոր ախպե՛ր,
Աստված պահի քու յարին.
Ճամփիդ վերջում կանգնած է դեռ
Անուշ ծիծաղն աչքերին...
Ուրախ սըրտով դուք ձեր սերը
Վայելեցեք անթառամ,
Ինձ արցունք է տըվել տերը,
Ես պիտի լամ, պիտի լամ...


Ու ման է գալիս
Երգում ու լալիս:
Երգերը անկապ, երգերը տըխուր,
Արցունքի նըման հոսում են իզուր.
Բայց լալիս է նա ու երգեր ասում,
Ու միշտ են անմիտ տըրտունջն է խոսում,
Թե ինչպես հանկարծ աշխարքը փոխվեց,
Ինչպես դատարկվեց կյանքում ամեն բան,
Սարերը մընացին որբ ու անչոբան,
Թե ի՛նչպես հանկարծ նա գընաց հեռու,
Էլ չի՜ դառնալու, էլ չի՜ դառնալու...
-Ե՛տ դառ, ե՛տ, իգի՛թ,
Ե՛տ դառ, անիրա՛վ,
Կարոտած յարիդ
Աչքը ջուր դառավ:
Ոչխարդ էն սարով
Շուռ տուր, տու՜ն արի,
Ճախի՛ր գիշե՛րով
Ու թաքուն արի...
Ա՛խ էն կանանչ սարի լանջին
Ո՞վ է քընած էն տըղեն,
Վըրեն քաշած սև յափնջին.
Կուռը հանած էն տըղեն...
Ջա՜ն, իմ յարն է, ջանի՛ն մեռնեմ,
Ծաղկի հոտով նա հարբել,
Սարի լանջին, հովի միջին
Մուշ-մու՜շ, անուշ մըրափել:


Վե՛ր կաց, վե՛ր, իգի՛թ,
Վե՛ր կաց, վե՛ր, անիրա՛վ,
Ոչխարըդ բեր կիթ,
Օրը ճաշ դառավ...
Արի՜, ջա՛ն, արի՜,
Քու գալուն մեռնեմ,
Թուխ չոբան, արի՜,
Կարոտըս առնեմ:


Տեսե՛ք, տեսե՛ք, դափ ու զուռնով
Ի՞նչ հարսնիք է դուրս գալի,
Մարդիկ ուրախ, թոն ու ձյունով
Ձի են խաղում, չափ տալի...
Աղջի՛, աղջի՛, մըտիկ արեք,
Էս ի՞նչ տեսիլք ես տեսել.
Ո՞վ է տեսել էդպես հարսնիք...
Ո՛չ հարս ունեն, ո՛չ փեսա...


Բերում են հըրեն,
Ամա՜ն, մեր տան դեմ...
Վե՛ր դըրեք, վըրեն
Հյուսերըս քանդեմ...
Ես է՜լ եմ գալիս,
Էդ ու՞ր եք տանում...
Ինձ էլ թաղեցեք
Իր գերեզմանում...

Ա՜խ, չէ՜, ամա՛ն, ասում են դա
Մի դիակ է լու՜ռ, հոտած,
Արյունը չոր դեմքի վըրա.
Աչքերն անթա՜րթ, սպիտակած:
Նա սիրուն էր անուշահոտ,
Աչքերը լի ծիծաղով,
Նա գալիս է ցողոտ, շաղոտ,
Հանաքներով ու խաղով...


Արի՜, ջա՛ն իգիթ,
Արի՜, անիրա՛վ,
Կարոտած յարիդ
Աչքը ջուր դառավ:
Էլ մի՛ ուշացնի,
Ես շատ եմ կացել...
Էլ մի՛ լացացնի,
Ես շատ եմ լացել...
Տե՛ս կըխռովե՜մ,
Լաց կըլեմ ես է՜լ...
Չեմ խոսիլ քեզ հետ...
Չեմ սիրիլ քեզ է՜լ...


XXVIII

Անլըռելի վըշվըշում է
Պըղտոր ջուրը Դեբեդի,
Նըրա ափին կանաչում է
Մենակ շրիրմն իգիթի:
Նըրա շուրջը հեգ սիրուհին
Թընդացնում է ողբ ու լաց,
Ձեն է տալիս իր Սարոյին
Ու պըպըտվում մոլորված:
Ու հոսում է գիշեր ցերեկ
Արցունքն անբախտ աղջկա,
Բայց իր սիրած տըղան երբեք
Չըկա՜, չըկա՜ ու չըկա...
Վըշվըշում է գետը - վու՜շ, վու՜շ,
Ու հորձանք է տալիս հորդ,
Ու կանչում է «Արի՜, Անուշ,
Արի՜, տանեմ յարիդ մոտ...»


Անու՜շ, ա՛յ աղջի, Անու՜շ, տու՜ն արի՜
Կանչում է մերը , վերևից կանչու՜մ.
Լու՜ռ են ձորերը, լու՜ռ են ահռելի,
Դուշման Դեբեդն է մենակ մըռընչում:


Վուշ - վու՜շ, Անու՜շ, վուշ - վու՜շ, քույրի՜կ.
Վու՜շ քու սերին , քու յարին...
Վուշ - վու՜շ, Սարո՜, վուշ - վու՜շ, իգի՜թ.
Վու՜շ քու սիրած սարերին...


XXIX

Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր,
Կա հըրաշալի, երջանիկ վայրկյան.
Բացվում են ոսկի երկընքի դըռներ,
Ներքև պապանձվում, լըռում ամեմ բան,
Ու աստվծային անհաս խորհըրդով
Լցվում բովանդակ Նըրա սուրբ գըթով:


Էն վեհ վայրկենին չըքնաղ գերի՝
Երկընքի անհու՜ն, հեռու խորքերից,
Անմուրազ մեռած սիրահարների
Աստղերը թըռած իրար են գալիս
Գալի՜ս՝ կարոտով մի հեղ համբուրվում
Աշխարհքից հեռու՜, լազուր կամարում:

Արմինե
07.02.2009, 18:31
ԱԼԼԱՀԻՑ ՂՐԿՎԱԾ
(Մի հիշողություն թուրք-հայկական ընդհարումներից)

1905 թվի աշնանն էր, թուրք-հայկական ընդհարումների ամենակատաղի ժամանակը: Ես իմ հայրենիքումն էի՝ Լոռու սարերում: Մենք մի ժողով արինք ու որոշեցինք, թե՝ լոռեցիներս չենք կռվում մեր հարևան թուրքերի հետ, որովհետև եթե ուժեղ ենք՝ անխղճություն է դա, իսկ եթե թույլ ենք՝ հիմարություն է: Բարձրացնում ենք սպիտակ դրոշակ և աշխատում ենք սերն ու խաղաղությունը պահել մեր սարերում ու ձորերում:

Բայց շուտով պարզվեց, որ սերն ու խաղաղությունը շատ են խրթին բառեր, և լավ չեն հասկանում ոչ հայը, ոչ թուրքը: Մարդիկ գազան են կտրել, թողնված թին իրենք իրենց, և ոչ միայն հայը թուրքին էր ուտում, թուրքը՝ հային, այլև թուրքը՝ թուրքին, հայը՝ հային: Եղբայրն եղբորը չէր խնայում, ընկերն՝ ընկերին, հարևանը՝ հարևանին, մեծը՝ փոքրին, զորեղը՝ տկարին: Իհարկե, այս աշխարհքում անհնար էր կատարյալ սեր և խաղաղություն պահել:

Եվ ահա մի օր էլ տեղեկություն է գալիս, թե այսինչ տեղը մի քանի մահմեդական են սպանված: Կենդանի մնացածները փախել են X կայարանը:

Մի խումբ ձիավորներով շտապում են X կայարանը: Կայարանը գրեթե դատարկ է: Գնացքների երթևեկությունը դադարած է, ծառայողներն ու առևտրականները ցրված: Լոռու ձորերի երկարությամբ փչում է նոյեմբերի ցուրտ քամին: Կայարանի առջև, ճանապարհի մեջտեղ կանգնած է մի մենակ մարդ:

— Փախածներից մինն է, — բացատրում են կողքիս ձիավորները:

Դեռ բավական հեռու ենք: Նա մեզ չի նկատել: Երեսը հակառակ կողմը կանգնած է օտար, մենակ, դատարկ, ահռելի ձորում, թշնամու հողում:

Մի որոշ տարածության վրա կանգ առանք, իջանք ձիերից: Ես դիմեցի դեպի նրան: Շտապում եմ մի րոպե առաջ ուրախացնել նրան, թե ապահով է և գտնվում է իր եղբայրների մեջ, ուզում եմ մի րոպե առաջ վայելել այդ վայրկյանի գերազանց հաճույքը: Մեր ձիաներից մինը խրխնջաց: Նա ետ նայեց, տեսավ զինված մարդկանց բազմությունը, տեսավ ինձ, որ գնում եմ ուղիղ իրեն վրա ու սարսափահար տեղիցը թռավ… Թռավ, բայց ուր գնա… Մտավ կայարանի դռան տակն ու կուչ եկավ: Ես վազեցի:

— Մի վախիր, մի վախիր…

Բայց նա արդեն բառաչում էր ՝ սարսափով լցված աչքերը ինձ հառած:

— Մի վախիր… ինչու՞ ես վախենում… ամոթ չի՞…

Բայց նա իմ բառերը չէր էլ լսում, բառաչում էր ավելի զարհուրելի օրհասը տեսնելով առաջին, մի վայրկյան ուզեց մի բանով պաշտպանվել և, ասես թե հանկարծ հիշելով, ձեռքը տարածեց դեպի կապույտ ջինջ երկինքը ու աղաղակեց.

— Ալլահ…

— Ալլահը կա, հապա… Քանի որ նա կա՝ ընչի՞ց ես վախենում. վեր կաց:

Ձեռքը բռնեցի, նա վեր կացավ: Ինձ թվաց, թե դեռ լավ չէր հավատում, և կարծես ստուգելու համար մին էլ ցույց տվեց երկինքը:

— Ալլահ վար…(Աստված կա):

— Մի վախիր, արի, ինձ հետ արի:

Նա սառած, դողալով գալիս էր իմ կողքին: Հանկարծ փղձկաց ու սկսեց լաց լինել:

— Ինչու՞ ես լաց լինում. ումի՞ց ես վախենում… Դու մեր ղոնախն ես… մեր ախպերն ես…

— Ախր չէ՞ որ ալլահ կա էնտեղ…

— Կա, կա. մի վախենար…

Ես նկատեցի թե ինչպես ավելի նա սկսեց դողալ, երբ մոտեցանք մեր ձիավորներին: Երբ հասանք՝ նրանց էլ ցույց տվեց երկինքը:

— Ալլահ…

Մի գյուղացի, որ ճանաչում էր սրան, առաջ եկավ.

— Բարով, Բայրամ, — ասավ ու սկսեց հանդիմանել:

— Այ մարդ, չես ամաչու՞մ, լաց ես ըլում: Փառք աստծու, ազտվել ես, էլ ընչի՞ ես լաց ըլում, ամոթ չի՞:

— Ձեզ ղուրբան, ես ձեր ախպերն եմ…

— Իհարկե մեր ախպերն ես, մի վախենար, աղի հետ գնա:

Ես ներս տարա նրան այն սենյակը, որ պատրաստել էին ինձ համար. ասի, որ ոչ ոք ներս չմտնի, առանձին խոսելիք ունեմ հետը:

Տաք սենյակում վառարանի մեջ ճարճատում էր թեժ կրակը:

— Նստի, Բայրամ:

Նա նստեց կրակի դեմը՝ թախտի վրա: Ես նկատեցի թե ինչքան էր ուժասպառ եղած: Ուզեցի հաց բերել տամ ուտի, արգելք եղավ:

— Երկու օր է հաց չեմ կերել, բայց իշտահ չունեմ իսկի. շատ եմ բեզարած… քունս է շատ տանում…

Եվ ընդարմացած թեքվում էր դեպի մութաքեն:

— Մարդ չի կարող իմանալ, թե ինչ կա իր առջևը պահված, — սկսեց խոսել ասես ինքն իր հետ: — Պարսկաստանի խորքից վեր կացա եկա աշխատանք անեմ, տանեմ քյուլթափ պահեմ — էս պատահեց…

— Հանգստացի, Բայրամ, հանգստացի…

— Ամեն բան սուտ է, մենակ ալլահն է ճշմարիտ…

— Ճշմարիտ ես ասում:

— Ամենքս ալլահով մին ենք:

— Մին ենք, — կրկնեցի ես:

— Նա է քեզ ղրկել, — մրմնջաց վերջին անգամ:

Ես լռեցի:

Նա քնեց: Ես նայում էի նրան, և ինձ թվում էր, թե նա հանգստանում էր ալլահի հովանավորության տակ, որ ասես թե նայում էր վերևի ջինջ կապույտից, իսկ ես նրանից պահապան էի կարգված, որ ոչ ոք չխանգարի Բայրամի հանգիստը: Ես այն րոպեին զգում էի իմ պաշտոնի ամբողջ վեհությունը, և ոչ ոք, ոչ ոք չէր կարող խանգարել նրա հանգիստը:

1911 թ.

Ուրվական
08.02.2009, 00:19
Վուշ-վո՜ւշ, Անո՜ւշ, վուշ-վո՜ւշ, քույրի՜կ,
Վո ՜ւշ քու սերին, քու յարին…
Վուշ-վո՜ւշ, Սարո՜, վուշ-վո՜ւշ, իգի՜թ,
Վո՜ւշ քու սիրած սարերին…

փոքր ժամանակ էսքան մասի վրա աչքերս լցվում էին...:(

Morpheus_NS
08.02.2009, 14:15
փոքր ժամանակ էսքան մասի վրա աչքերս լցվում էին...:(

Փոքր ժամանակ ես «Անուշ»-ը ընդհանրապես չէի սիրում:

Արիացի
27.02.2009, 15:52
Թումանյանի <<լկտի>> բանաստեղծություններից :)


Ներիր, ով կույս, որ հուզեցի
Խաղաղ կուրծքդ կուսական,
Մեղսոտ սրտով ես չուզեցի
Կործանել քո ապագան։

Այն մի անմեղ խաղ էր, հոգիս,
Պատանեկան հասակի,
Որ անցնելով պատճառ դարձավ
Քո աչքերիդ արցունքի։

Ես գուշակել չկարացի
Կյանքի վճիռն անարդար,
Անգիտությամբ ես հարուցի
Այդ փոթորիկն անդադար։

Ներիր, ով կույս, բուռն եռմունքին
Պատանեկան կրքերի,
Ներիր, հոգիս, որ մատնեցին
Քնքուշ սիրտդ վշտերի։


Բայց դե լավն ա ելի:

cold skin
27.02.2009, 15:58
Թումանյանի հետ կապված մի պատմություն:
Հինգ տարի առաջ չորրորդ դասարանցի մի տղա, երբ կարդաց "Գիքորը", ահավոր տպավորվել էր ու սկսեց կռվել ուսուցչուհու հետ` թե իբր Թումանյանը լավը չէ, որ սպանեց Գիքորին, ու էդ տողերը նա ասում էր ագրեսիվ տոնով, հետն էլ լացում էր, ոտքերը գետնով տալիս: Դրանից հետո էդ երեխան էլ Թումանյանին չէր սիրում:(
մինչև գիտակցական տարիք:

Արիացի
27.02.2009, 16:24
Թումանյանի հետ կապված մի պատմություն:
Հինգ տարի առաջ չորրորդ դասարանցի մի տղա, երբ կարդաց "Գիքորը", ահավոր տպավորվել էր ու սկսեց կռվել ուսուցչուհու հետ` թե իբր Թումանյանը լավը չէ, որ սպանեց Գիքորին, ու էդ տողերը նա ասում էր ագրեսիվ տոնով, հետն էլ լացում էր, ոտքերը գետնով տալիս: Դրանից հետո էդ երեխան էլ Թումանյանին չէր սիրում:(
մինչև գիտակցական տարիք:

Գիտե՞ս, որ կինոն նայում եմ, հասկանում եմ, ինչքան դաժան ա Թումանյանը: Բայց նրա ամբողջ հանճարեղությունն էլ հենց դրանում ա, որ ներկայացնում ա ընդամենը կյանքը: Նա չի դաժանը այլ կյանքն է դաժան, իսկ նա ընդամենը դա ներկայացնում է: Ու հենց դրանով է նա այդքան սիրված ու գնահատված:

Արիացի
19.03.2009, 19:38
Գութանի երգը

Արի՛, գութան, վարի՛, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շուռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյալ է աստված, հորովե՜լ։

Քաշի՛, եզը, ուսիդ մատաղ,
Քաշի՛, քաշենք, վար անենք,
Ճիպտի՛ն արա, քըշի՛, հոտաղ,
Մեր սև օրին ճար անենք։

Պարտքատերը գանգատ գնաց,
Քյոխվեն կըգա, կըծեծի,
Տերտերն օրհնեց, անվարձ մնաց,
Կըբարկանա, կանիծի։

Էն օրն եկան թովջի արին,
Հարկ են ուզում տերության.
Ի՞նչ տամ կոռին ու բեգյառին...
Վարի՛, վարի՛, իմ գութան։

Ձեռըս պակաս, ուժըս հատած,
Հազար ու մի ցավի տեր,
Ինձ են նայում մերկ ու սոված
Մի տուն լիքը մանուկներ։

Արի՛, գութան, վարի՛, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շո՛ւռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյա՜լ է աստված, հորովե՜լ։

1887

Արիացի
19.03.2009, 19:41
Խրճիթում

Մանուկները գոռում-գոչում,
Լալիս էին աղեկեզ.
-Նանի՛, նանի՛, հաց ենք ուզում,
Վե՛ր կաց, նա՛նի, հաց տուր մեզ։

Հիվանդ նանը տեղի տակին
Ծանր տընքաց տըխրալի.
-Մենք հաց չունենք, ես ձեզ մատաղ,
Ապին գնաց հաց բերի։

-Չէ՛, խաբում ես, սուտլիկ նանի,
Դու ասացիր՝ քարափին
Երբոր զարկի շողքն արևի,
Հաց կըբերի մեր ապին։

Արևն եկավ անց էլ կացավ,
Մենք սոված ենք դեռ էսպես.
Նա՛նի, նա՛նի, հաց ենք ուզում,
Վե՛ր կաց, նանի, հաց տուր մեզ։

-Հաց չի գտել ձեր ապին դեռ,
Տուն չի գալիս սևերես.
Քիչ էլ կացեք, իմ բալիկներ,
Հիմի այնտեղ կերթամ ես...

Մի մեծ ապի կա երկնքում,
Նա շատ ունի այնտեղ հաց...
Նա ձեզ այնքան շատ է սիրո՜ւմ...
Նա չի թողնիլ ձեզ սոված...

Կերթամ այնտեղ, նրան կասեմ,
Որ սոված եք, իմ բալեք,
Ձեզ համար շա՜տ-շա՜տ հաց կուզեմ,
Որ դուք ուտեք, լաց չըլեք..

Ասավ, սեղմեց սովալըլուկ
Զավակներին իր լանջին,
Ու շըրթունքի վըրա դալուկ
Սառավ համբույրը վերջին։

Կըռներն էլ ետ չըբացվեցան
Բազմաչարչար մայրիկի.
Աչքը փակեց ու հավիտյան
Գընաց, որ հաց ուղարկի։

Մանուկները գոռում, գոչում,
Լալիս էին աղեկեզ.
-Նա՛նի, նա՛նի, հաց ենք ուզում,
Վե՛ր կաց, նա՛նի, հաց տուր մեզ։

1893

Կարդում եմ մարմնովս սարսուռ ա անցնում: Էս մարդը խի՞ ա էսքան դաժան:

Sunny Stream
19.03.2009, 22:39
Խրճիթում

Մանուկները գոռում, գոչում,
Լալիս էին աղեկեզ.
-Նա՛նի, նա՛նի, հաց ենք ուզում,
Վե՛ր կաց, նա՛նի, հաց տուր մեզ։

1893

Կարդում եմ մարմնովս սարսուռ ա անցնում: Էս մարդը խի՞ ա էսքան դաժան:

փոքր ժամանակ միշտ պարտադիր լացում էի էս տողերը լսելիս :cry հազիվ թե էսքան բան հասկանում էի, բայց խորապես ցնցում էր, ազդում...

Ժողովու'րդ, կարող է՞ մեկդ իմանա, թե ուր են տեղափոխել Թումանյանի արձանը: Ինձ պետք է գտնել այն, ինչ-որ տեղ պատին հենած դրել են Թումանյանին ու Սպենդիարյանին կողք-կողքի, բայց այ որտե՞ղ

Kuk
19.03.2009, 22:56
Ժողովու'րդ, կարող է՞ մեկդ իմանա, թե ուր են տեղափոխել Թումանյանի արձանը: Ինձ պետք է գտնել այն, ինչ-որ տեղ պատին հենած դրել են Թումանյանին ու Սպենդիարյանին կողք-կողքի, բայց այ որտե՞ղ

Ես էլ կուզեի իմանալ.

Աբելյան
19.03.2009, 23:03
Կարդում եմ մարմնովս սարսուռ ա անցնում: Էս մարդը խի՞ ա էսքան դաժան:
զատո ճիշտ ա :(

Սահակ
20.03.2009, 01:13
Վիքիդարանը Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների մեծ ժողովածու (http://hy.wikisource.org/wiki/%D5%80%D5%A5%D5%B2%D5%AB%D5%B6%D5%A1%D5%AF:%D5%80%D5%B8%D5%BE%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D5%BD_%D4%B9%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B5 %D5%A1%D5%B6) ունի։

Նաև հիմա սրբագրվում է Հովհաննես Թումանյանի երկերի Լիակատար Ժողովածուն (http://hy.wikisource.org/wiki/%D4%BB%D5%B6%D5%A4%D5%A5%D6%84%D5%BD:%D4%B9%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB_%D4%B5%D4%BC%D4%BA_%D5%B01.djvu) (տաս հատորով)։ Ցանկացած ոք կարող է օգնել սրբագրմանը։

Sunny Stream
06.04.2009, 23:59
Ժողովու~րդ...
գիտեմ, որ թեմայից քիչ շեղվում եմ, բայց խնդրում եմ օգնել.
ինձ շտապ հարկավոր է իմանալ, թե Ազատության հրապարակից ուր են տեղափոխել Հովհաննես Թումանյանի արձանը!!!
կանխավ շնորհակալություն տեղեկությունների համար.

Արիացի
08.07.2009, 12:57
Թումանյանի էս խոսքը ուզում էի ստորագրություն դարձնել, բայց երկար էր.

Էսքան տարիների ընթացքում ծանր տպավորությունների տակ ծնվել ու մեծացել է մի սերունդ, որ շատ հասկանալի հոգեբանական ու իրական պատճառներով թերահավատ է տակավին, բայց էն մարդիկ, որոնք լավ գիտեն, թե կարճատև ու անցողական են ամեն վատ մարդիկ ու վատություններ, էն մարդիկ, որ անսասան հավատում են լավ գաղափարների աստիճանական, բայց հաստատուն զարգացումին ու հաղթանակներին, ինչպես անհատների մարդասիրությանը, էնպես էլ ազգերի առաջադիմությանն ու ազնվացումին, էն մարդիկ, որ պարզ աչքով տեսնում են պատմական ու իրական էն հիմունքները, որ ապահովում են ազգերի լավ հարաբերությունները,― պետք է հավատան լավ օրերին ու լավ հարաբերություններին և պետք է ակնկալեն հայի համար մի մարդավայել ազգային վիճակ ու մի ցանկալի ապագա ...

Արիացի
12.07.2009, 18:37
ՓԻՍՈՆ

Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախավ Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին՝ ո՛չ։

Փիսոն գնաց գողեգող,
Փորը դատարկ, սիրտը դող,
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին։


Լավն ա :hands

Արիացի
12.07.2009, 18:40
Սա էլ

Շունը

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես,
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ու տունն այսպես պահում եմ ես։
Թե գա մեզ մոտ
Մի հին ծանոթ,
Մոտն եմ վազում, պոչս շարժում։
Բայց թե մի գող,
Չար կամեցող
Ուզի թաքուն
Մտնի մեր տուն, ―
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես,
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ու տունն այպես
Պահում եմ ես։

Արիացի
12.07.2009, 18:53
Սա նույնպես.

Տերևաթափ

― Ա՛յ փոքրիկներ, ա՛յ սիրուններ
Ասավ քամին տերևներին,―
Աշուն եկավ, մոտ է ձմեռ,
Ի՞նչ եք դողում ծառի ծերին:
Ոսկի, դեղին, վառ ծիրանի
Գույներ հագեք խայտաբղետ
Ու ճյուղերից ձեր մայրենի
Եկեք ինձ հետ, փախեք ինձ հետ․․․

Տերևները հենց լսեցին,
Նախշուն-նախշուն գույներ հագան
Սվսվալով տխուր երգեր՝
Քամու թևին թռան, փախան:

Փոքրիկ
12.07.2009, 21:57
Խրճիթում

Մանուկները գոռում-գոչում,
Լալիս էին աղեկեզ.
-Նանի՛, նանի՛, հաց ենք ուզում,
Վե՛ր կաց, նա՛նի, հաց տուր մեզ։

Հիվանդ նանը տեղի տակին
Ծանր տընքաց տըխրալի.
-Մենք հաց չունենք, ես ձեզ մատաղ,
Ապին գնաց հաց բերի։

-Չէ՛, խաբում ես, սուտլիկ նանի,
Դու ասացիր՝ քարափին
Երբոր զարկի շողքն արևի,
Հաց կըբերի մեր ապին։

Արևն եկավ անց էլ կացավ,
Մենք սոված ենք դեռ էսպես.
Նա՛նի, նա՛նի, հաց ենք ուզում,
Վե՛ր կաց, նանի, հաց տուր մեզ։

-Հաց չի գտել ձեր ապին դեռ,
Տուն չի գալիս սևերես.
Քիչ էլ կացեք, իմ բալիկներ,
Հիմի այնտեղ կերթամ ես...

Մի մեծ ապի կա երկնքում,
Նա շատ ունի այնտեղ հաց...
Նա ձեզ այնքան շատ է սիրո՜ւմ...
Նա չի թողնիլ ձեզ սոված...

Կերթամ այնտեղ, նրան կասեմ,
Որ սոված եք, իմ բալեք,
Ձեզ համար շա՜տ-շա՜տ հաց կուզեմ,
Որ դուք ուտեք, լաց չըլեք..

Ասավ, սեղմեց սովալըլուկ
Զավակներին իր լանջին,
Ու շըրթունքի վըրա դալուկ
Սառավ համբույրը վերջին։

Կըռներն էլ ետ չըբացվեցան
Բազմաչարչար մայրիկի.
Աչքը փակեց ու հավիտյան
Գընաց, որ հաց ուղարկի։

Մանուկները գոռում, գոչում,
Լալիս էին աղեկեզ.
-Նա՛նի, նա՛նի, հաց ենք ուզում,
Վե՛ր կաց, նա՛նի, հաց տուր մեզ։

1893

Կարդում եմ մարմնովս սարսուռ ա անցնում: Էս մարդը խի՞ ա էսքան դաժան:

:loveԹումանյանի իմ սիրած ստեղծագործություններից մեկնա

Արիացի
13.07.2009, 10:51
Այս երգը շատ եմ սիրում:


Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջային, թեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։

Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա
Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա―
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։

Dayana
13.07.2009, 11:10
Այս երգը շատ եմ սիրում:


Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջային, թեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։

Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա
Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա―
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։

Ես սա ժամանակին նվագում էի :love

Կտրուկ
13.07.2009, 11:26
Խրճիթում

Վե՛ր կաց, նա՛նի, հաց տուր մեզ։

Կարդում եմ մարմնովս սարսուռ ա անցնում: Էս մարդը խի՞ ա էսքան դաժան:Շատ ճիշտ ես նկատել.Արիացի ջան։Չնայած Թումանյանին համարում եմ հայ գրականության անհաս բարձունք.բայց բավական դաժան է։ՈՒ առավել դաժան են այն ՙմանկավարժ՚ կոչեցյալները. որոնք այս վիշտն ու կսկիծը ներարկում են 7 ից 8 տարեկան մատաղ սերնդի ուղն ու ծուծը։
Հետո կասեն ՙՀայի աչեր.թաղծոտ աչեր.մեծ վիշտն է ձեզ առել տարել՚....:(

Արիացի
13.07.2009, 11:28
Շատ ճիշտ ես նկատել.Արիացի ջան։Չնայած Թումանյանին համարում եմ հայ գրականության անհաս բարձունք.բայց բավական դաժան է։ՈՒ առավել դաժան են այն ՙմանկավարժ՚ կոչեցյալները. որոնք այս վիշտն ու կսկիծը ներարկում են 7 ից 8 տարեկան մատաղ սերնդի ուղն ու ծուծը։
Հետո կասեն ՙՀայի աչեր.թաղծոտ աչեր.մեծ վիշտն է ձեզ առել տարել՚....:(

Բանը նրանում է, որ Թումանյանը իրականությունն է նկարագրել ու ժողովրդի կյանքն է ներկայացրել իր գործերում: Հենց դրա համար է նա Ամենայն Հայոց Բանաստեղծ կոչվում: Չնայած ամբողջ դաժանությանը նրա այս գործը ամենահանճարեղներից մեկն է:

Լեո
13.07.2009, 11:52
Խրճիթում
...

Փոքր ժամանակ հենց մայրս սա արտասանում էր, ես լաց էի լինում :(

Հայկօ
13.07.2009, 16:54
Կտրականապես դեմ եմ այդ բանաստեղծությունը երեխայի համար արտասանելուն: Դա մանկական բանաստեղծություն չի և երեխայի համար չի գրված. այլ հասուն մարդու:

Լավ, քանի գրում եմ՝ էս էլ ասեմ. հանկարծ «Փոքրիկ Իշխանը» չտաք, որ ձեր երեխաները կարդան :)):

Արիացի
24.09.2009, 16:05
Չարի վերջը
Լինում է մի սար,
Էն սարում՝ մի ծառ,
Էն ծառում՝ փչակ,
Փչակում՝ մի բույն,
Բնում՝ երեք ձագ,
Ու վրեն կկուն:

Ե՞րբ պիտի դուք առնեք թևեր,
Թռչե՜ք, գնա՜ք,
Ուրախանա՜ք...
Երգում էր մայրիկ կկուն,
Մին էլ, ըհը՜, աղվեսն եկավ.
-Էս սարն ի´մն է,
Էս ծառն ի´մն է,
Ծառում փչակ կա,
Փչակում` մի բույն,
Էս ո՞վ է եկել
Տիրացել թաքուն։
Ա´խ, դու´, կկու´, հիմա՜ր կկու,
Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու։
-Երեք հատ ձագ, աղա՜ աղվես։
-Երեք հատ ձագ ցույց կտամ քեզ։
Ու չե՞ս ասել, դու, անամո´թ,
Մինը ծառա ղրկես ինձ մոտ։
Ձգի´ր շուտով մի հատը ցած,
Թե չէ` կացինս հրեն սրած,
Գնամ բերեմ,
Ծառը կտրեմ...
-Վա´յ, չկտրե´ս,
Աստված սիրես,
Էս մինն, ահա´,
Տա´ր քեզ ծառա,
Միայն թե էսպես
Մի ´ջնջիր մեզ`
Բնով, տեղով,
Ամբողջ ցեղով։
Խնդրեց մարիկ կկուն և ձագերից մինը ձգեց ներքև։
Աղվեսը` հա´փ, առավ գնաց։
-Վա՜յ-վա՜յ, դու՜-դու՜,
Իմ լա´վ կուկու,
Ո՞ր սև սարում,
Ո՞ր անտառում,
Ո՞ր թփի տակ
Կորար մենակ։
Վա՜յ-վա՜յ, դու՜-դու՜,
Իմ խե´ղճ կուկու...
Լաց էր լինում մարիկ կկուն, մին էլ, ըհը՜, աղվեսը հետ եկավ։
-Էս սարն ի´մն է,
Էս ծառն ի´մն է,
Ծառում փչակ կա,
Փչակում` մի բույն,
Էս ո՞վ է եկել
Տիրացել թաքուն։
Ա´խ, դու´, կկու´, հիմա՜ր կկու,
Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու։
-Երկու հատ ձագ, աղա՜ աղվես։
-Երկու հատ ձագ ցույց կտամ քեզ։
Ա՜խ, չարամիտ դու ավազակ,
Ի՜նչ խաբար է, երկու՜ հատ ձագ,
Ի՜նչ, ուզում ես էստեղ զոռով
Լցնել ամբողջ կկուներո՞վ...
Ձգի´ր շուտով մի հատը ցած,
Թե չէ` կացինս հրեն սրած,
Գնամ բերեմ,
Ծառը կտրեմ...
-Վա՜յ, չկտրե´ս,
Աստված սիրես,
Էս էլ ա´ռ տար
Ու թող դադար`
Վերջինը գեթ
Մնա ինձ հետ...
Աղաչեց մարիկ կկուն ու երկրորդ ձագն էլ ձգեց ներքև։
Աղվեսը` հա´փ, էս էլ առավ ու գնաց։
-Վայ՜-վա՜յ, վու՜յ-վու՜յ,
Ինչի՞ համար
Եկա ես սար
Բույն շինեցի,
Ձագ հանեցի...
Աղվեսն եկավ,
Տարավ կերավ
Երկու, երկու,
Կուկու... կուկու...
Լաց էր լինում մարիկ կկուն։
Էս միջոցին` ղա՜, ղա՜, ղա՜, ագռավն անց էր կենում էդ կողմերով։
Լսվեց կկվի լացի ձայնը։
-Էդպես տխուր ու զարհուրիկ
Ի՞նչ ես լալիս, կկու´ քույրիկ։
-Ինչպե՞ս չլամ, ա՜ սանամեր.
Աղվեսն եկավ էն սրտամեռ,
Գլխիս էսպես փորձանք բերավ,
Ձագուկներս տարավ, կերավ։
-Վու՜յ իմ աչքին, անխե´լք կկու,
Ինչպե՜ս իզուր խաբվել ես դու
Սուտ խոսքերից չար աղվեսի...
Ո՞նց թե սարը իմն է` կասի։
Ո՞վ է տվել էն լրբին սար,
Սարն ամենքիս է հավասար...
Ո՞վ կթողնի վեր կենա նա,
Ամբողջ սարին գա տիրանա,
Անունը տա սրած կացնի,
Սրան նրան սուտ վախեցնի,
Ու մինն էսօր, մյուսը` երեկ,
Ձագեր տանի, ուտի մեկ-մեկ...
Սև գրողի էն տարածին
Ո՞վ է տվել սրած կացին։
Մին էլ որ գա ու սպառնա,
Մի´ վախենա, քշի` գնա։
Էսպես ասավ ագռավն ու թռավ գնաց։
Ահա կրկին աղվեսն եկավ.
-Էս սարն ի´մն է,
Էս ծառն ի´մն է...
Հազիվ էր ասել, կկուն բնից գլուխը հանեց.
-Սո´ւտ ես ասում, դու խաբեբա´,
Անխիղճ գազա´ն, անկո´ւշտ, ագահ։
Ո՞վ է տվել էստեղ քեզ սար,
Սարն ամենքիս է հավասար...
Ի՞նչ ես եկել սուտ տեր դարձել,
Ես էլ հիմար` ճիշտ եմ կարծել,
Ձագուկներս տվել եմ քեզ...
Կորի´, գնա´, դու չա´ր աղվես,
Հերի´ք, ինչքան սուտ ես ասել,
Հիմի գիտեմ, չեմ վախենում էլ.
Կացին չունես` ծառը կտրես։
-Ո՞վ ասաց քեզ։
-Ագռավն ասավ։
-Ագռա՞վը։ Լա՜վ։
Ու ագռավի վրա բարկացած` աղվեսը պոչը քաշեց, հեռացավ։ Գնաց մի դաշտում սուտմեռուկի տվեց, վեր ընկավ, իբրև թե սատկել է։
Ագռավն էլ կարծեց` իրավ սատկել է, թռավ, եկավ վրեն իջավ, որ աչքերը հանի։ Աղվեսը` հա´փ, հանկարծ բռնեց։
-Ղա՜, ղա՜, ղա՜, ղա՜,
Աղվես աղա...
-Ա´յ դու կռավան չարալեզու,
Ո՞նց թե կկվին ասել ես դու,
Թե ես կացին չունեմ սրած...
Կացին չունե՜մ...Դե´, հիմի կա՜ց...
-Վա՜յ, քեզ մեղա´,
Աղվե´ս աղա,
Ե´ս եմ ասել, չեմ ուրանում,
Ինձ քրքրի´ր, ինձ կե´ր հում-հում,
Տու´ր ինչ պատիժ սիրտդ կուզի,
Բայց մի վերջին խոսքս լսի։
Ես էն սարում, հենց դեմուդեմ,
Էնպես մի թանկ պահուստ ունեմ,
Որ չես գտնի դու քո օրում
Ո´չ մի թառում կամ անտառում։
Ինչի՞ համար էն ահագին
Գանձը կորչի հողի տակին։
Արի´ գնանք, հանեմ տամ քեզ,
Էնքան ուտե՜ս, էնքա՜ն ուտես...
Թե չլինի ու սուտ դուրս գամ,
Ես հո էստեղ միշտ կամ ու կամ... -Գնա´նք,- ասավ աղվեսը,- թե կլինի, շատ լավ, թե չի լինի, էլի քեզ կուտեմ։ Գնացին։ Վերևից թռչելիս ագռավը նկատել էր, որ մի թփում պառկած էր գյուղացու շունը։
Աղվեսին տարա՜վ, տարա՜վ, դուրս բերեց ուղիղ էն թփի վրա։
-Ա´յ,- ասավ,- էս թփումն է իմ պահուստը։
Աղվեսն ագահ վրա ընկավ թփին։ Շունը վեր թռավ, կոկորդից բռնեց ու դրեց տակին։
Աղվեսը խեղդվելով սկսեց խռխռալ.
-Ա՜խ, ե՜ս... ա՜խ, ե՜ս...
Զգույշ աղվես...
Փորձանքի մեջ
Ընկնեմ էսպե´ս...
Ա՜խ, անիրա´վ...
Դու սև ագռա´վ...
-Ինչքան էլ որ զգույշ լինես,
Չարի համար թե´ վաղ, թե´ ուշ`
Է´դ է պահված, աղվե´ս աղա...
Ղա՜, ղա՜, ղա՜, ղա՜...
Պատասխանեց ագռավն ու թռավ։

Yeghoyan
11.10.2009, 17:10
ԹՄԿԱԲԵՐԴԻ ԱՌՈՒՄԸ

Նախերգանք

Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին:

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից:

Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ:

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար:

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին:

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին:

Է՜յ, լա՜վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես:

I.

Նադիր Շահը զորք հավաքեց,
Զորք հավաքեց անհամար,
Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար:

-Հե՜յ քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՛կ, բերել եմ ես քու մահը,
Ի՞նչ ես թառել ամրոցում:

-Մի՛ պարծենա, գոռոզ Նադիր,
Պատասխանեց էն հըսկան.
Գըլխովը շա՜տ ամպեր կանցնեն,
Սարը միշտ կա անսասան:

Ասավ, կանչեց իր քաջերին,
Թուրը կապեց հավլունի,
Թըռավ, հեծավ նըժույգ իր ձին,
Դաշտը իջավ արյունի:

Իրան, Թուրան ողջ եկել են,
Թաթուլն անհաղթ, աննըկուն,
Զորք ու բաբան խորտակվել են
Նըրա բերդը միշտ կանգուն:

Ու միշտ ուրախ, հաղթանակով
Իր ամրոցն է դառնում նա.
Սպասում է էնտեղ կինը,
Ջահել կինը սեւաչյա:

II.

Էն տեսակ կին,
Ես իմ հոգին,
Թե աշուղն էլ ունենար,
Առանց զենքի,
Առանց զորքի
Շահերի դեմ կըգնար:

Սիրո հընոց
Կրակ ու բոց`
Էնպես աչքեր թե ժըպտան,
Մարդու համար
Օրվա պես վառ
Գիշերները լույս կըտան:

Վարդի թերթեր –
Էնպես շուրթեր
Թե հաղթություն քեզ մաղթեն,
Էլ քեզ ո՛չ շահ,
Ո՛չ ահ ու մահ,
Ո՛չ զենք ու զորք կըհաղթեն:

III.

Ու կըռվի դաշտում Շահի առաջին
Արին մի անգամ գովքը սիրունի.
Նըրան` իր տեսքով, հասակով, ասին,
Չի հասնի չըքնաղ հուրին Իրանի:
Ծով են աչքերը Ջավախքի դըստեր,
Որ կորչում է մարդ նըրա հայացքում,
Ճակատը ճերմակ էն ձյունից է դեռ,
Որ բարձր Աբուլի գագաթն է ծածկում:
Նա է շունչ, հոգին իշխան Թափուլի,
Նըրա սիրովն է հարբած էն հըսկան,
Նըրա ժպիտն է քաջին ուժ տալի,
Որ դաշտն է իջնում առյուծի նըման:
Թե տիրես, մեծ Շահ, դու նըրա սըրտի,
Թաթուլն էլ անզոր կընկնի ոտիդ տակ,
Հանգիստ կըտիրես եւ Թըմուկ բերդին
Որ չես կարենում էսքան ժամանակ:

IV.

Էսպես է ասել հընուց էդ մասին
Ֆարսի բյուլբյուլը, անմահ Ֆիրդուսին
Ի՜նչը կըհաղթի կյանքում հերոսին,
Թե չըլինին
Կինն ու գինին:

Արեւի նման ճակատը պայծառ,
Նայում է խըրոխտ, կանգնած ինչպես սար,
Ո՜վ կանի նըրան գետնին հավասար,
Թե չըլինին
Կինն ու գինին:

Պարում է ասես կըռիվ գընալիս,
Գետընքից վերեւ թըռչում ման գալիս.
Ո՜վ ցած կըբերի նըրան թըռչելիս,
Թե չըլինին
Կինն ու գինին:

Թեկուզ եւ արար աշխարհ գա վըրան,
Կերթա դեմ ու դեմ, տուր չի տալ իրան
Ռուստեմ Զալն էլ չի հաղթիլ նըրան,
Թե չըլինին
Կինն ու գինին:

V.

Ու ղըրկեց Շահը իր թովիչ երգչին.
Գընա տե՛ս, ասավ, Թըմկա տիրուհուն,
Երգի՛ իմ սերը նըրա առաջին,
Պատմի՛ իմ փառքը ու գանձը անհուն:
Խոստացի նըրան իմ ոսկի գահը,
Խոստացի նըրան ամե՜ն, ամեն բան,
Ինչ կարող է խոստանալ Շահը,
Երկրակալ Շահը իր սիրած կընկան:

Ու ահեղ կըռվով չի մտնիլ արքան,
Ղոնաղ է աշուղն իրեն սազի հետ.
Եվ ահա մի օր ծեր, թափառական
Մի աղքատ աշուղ մըտավ Թըմկաբերդ:

VI.

Գոռում են, դողում Թըմկա ձորերը,
Կանգնած է Թաթուլ Շահի հանդիման.
Զարկում են, զարկվում դուշման զորքերը,
Արյունը հոսում` էն Քըռի նըման:

Զարկում են, զարկվում դուշման զորքերը,
Արյունը հոսում` էն Քըռի նըման.
Երգում է աշուղն իր Շահի սերը,
Անհուն գանձերը ու փառքն անսահման...

Լըսում է մատաղ Թըմկա տիրուհին,
Եվ վըրդովում են իր միտքը թաքուն
Դավաճան գործի ամոթը խորին
Եվ արքայական փառքն ու մեծություն...

Լըսո՞ւմ ես դու, սիրուն տիկին,
Ա՛յ նազանի աննըման.
Նայի Շահի՜ն, իրեն զորքի՜ն,
Աշխարհքի տերն անսահման...

Մեզ պես տըկար մարդ է նա էլ`
Սիրուններին միշտ գերի.
Քու ճակատին թագ է վայել,
Լինիս շքե՜ղ թագուհի...

Լըսում է չքնաղ Թըմկա տիրուհին
Գիշեր ու ցերեկ, նորի՜ց ու նորից...
Ու դարձավ նա լո՜ւռ, դալո՜ւկ, մտախո՜հ,
Ու քունը փախավ սիրուն աչքերից...

VII.

Դարձավ իր կըռվից իշխան Թաթուլը,
Դարձավ հաղթական իրեն զորքի հետ,
Սըրբեց, պատյանը դըրավ կեռ թուրը,
Ցնծության ձայնից դողաց Թըմկաբերդ:

Խընջույք է սարքել Թըմկա տիրուհին,
Ցերեկ է արել խավար գիշերը.
Հեղեղի նըման հոսում է գինին,
Ու քեֆ է անում Ջավախքի տերը:

Պըտույտ է գալիս չըքնաղ տիրուհին,
Անցնում է, հըսկում սեղաններն ամեն,
Հորդորում, խընդրում, որ ուրախ լինին,
Որ լիքն ու առատ բաժակներ քամեն:

-Հապա լըցրե՜ք, իմ քաջ հյուրեր,
Բաժակներըդ լիուլի,
Խըմենք – աստված կըտրուկ անի
Թուրը իմ քաջ Թաթուլի:

-Է՜յ, տեր աստված կըտրուկ անի
Թուրը մեր քաջ իշխանի,
Նըրա շուքը միշտ հանապազ
Մեր գըլխիցը անպակաս:

Ու թընդում է Թըմուկ բերդը
Էն աղմուկից խընդության,
Որոտում են տաղն ու երգը
Գոռ ձայներով հաղթական:

-Էն մըթին ամպից արծի՞վն է իջնում,
Սարի արծիվը շեշտակի թափով:
-Էն Թըմկա բերդից Թաթուլն է իջնում,
Թըշնամու հոգին լըցնում սարսափով:

-Էն Թըմկա ձորում սեւ ա՞մպն է գոռում,
Էն շա՞նթն է ճայթում էնպես ահարկու:
-Էն Թըմկա ձորում Թաթուլն է կըռվում,
Էն թուրն է շաչում էնպես ահարկու:

Ի՜նչ սարի արծիվ կըհասնի քաջին,
Ի՜նչ Շահ կըկանգնի նըրա առաջին:

Ու չի դադարում երգի հետ վարար
Կախեթի գինին խելագար հոսել:
Խըմում են տիկնոջ թանկ կյանքի համար,
Որ էն ժայռերին ծաղիկ է բուսել:

Խըմում են կըռվող քաջերի փառքին,
Որ կըռվի դաշտում կյանք չեն խընայում,
Եվ ընկածների սուրբ հիշատակին,
Որ երկընքից են այժմ իրենց նայում...

Պըտույտ է գալի ծաղիկ տիրուհին,
Անցնում է, հըսկում սեղաններն ամեն,
Հորդորում, խընդրում, որ ուրախ լինին,
Որ լիքն ու առատ բաժակներ քամեն:

-Օ՜ֆ, տիրուհի, աստված վկա,
Էլ չենք կարող մենք խըմել.
Էլ ուժ չըկա, էլ տեղ չըկա,
Շատ ենք խըմել ու հոգնել...

Ու հանգչում է Թըմուկ բերդը
Պապանձվում է ու մարում,
Հարբած, հոգնած տերն ու զորքը
Մըրափում են խավարում:

VIII.

Լուռ ու խավարչտին կամարների տակ,
Հոգնած ու քընած բազմության վըրով
Թըռչում են, թըռչո՛ւմ, սե՜ւ, չարագուշակ
Երազներն ահեղ, անվերջ խըմբերով:

Երազ է տեսնում Թաթուլ իշխանը,
Որ վիշապ օձը եկել է ահա,
Եկել, փաթաթվել, իր բերդը պատել,
Գըլուխը դըրել ետ պոչի վրա:

Ու բարձրացնում է հըրեշն ահռելի,
Իրեն գըլուխը բարձրացնում է վեր,
Բարձրացնում մինչեւ բարձունքը բերդի,
Մինչեւ Թաթուլի պալատն ու տըներ:

Պառկած է իբրեւ Թաթուլ իշխանը
Նազելի կընոջ գըլուխն իր կըրծքին,
Ու իբր ասում է` վե՛ր կաց, իմ հրեշտակ,
Թո՛ղ, որ սպանեմ ես էդ հըրեշին:

Էսպես է ասում Թաթուլ իշխանը,
Ու զարհուրանքով տեսնում է հանկարծ,
Իրեն սիրելի կընոջ գըլխի տեղ
Օձի գըլուխն է կըրծքին ծանրացած...

IX.

Է՛յ, հըսկեցե՜ք, ի՞նչ եք քընում
Քաջ զինվորներ Թաթուլի.
Ո՞վ է, տեսեք, տանջվում մըթնում,
Քուն չի աչքին մոտ գալի:

Չըլինի՞ թե հաղթահարված,
Ճարը հատած թըշնամին
Դավ է դընում մութն ու մեռած
Կես գիշերվա էս ժամին:

Վե՜ր կացեք, վե՜ր, ամբողջ գիշեր
Մարդ է գընում ու գալի.
Հե՜յ, զարթնեցե՜ք, առյուծ քաջեր,
Պահապաններ Թաթուլի:

Վե՜ր կացեք, վե՜ր, հարբեցրել է
Իր հաղթական հյուրերին,
Բաց է անում դուռն ու դարպաս
Ձեր դավաճան տիրուհին:

Դա՜վ... դա՜վ… ելե՜ք... կոչնա՜կ… պահնա՜կ...
Զենք առեք շո՜ւտ… ձի հեծե՜ք, ձի՜…
Ճըռընչում են, դըղըրդում են
Դարպասները երկաթի…

X.

Բաց արավ ցերեկն իր աչքը պայծառ
Աշխարհքի վըրա, Ջավախքի վըրա,
Ավերակ բերդին, սեւ ամպի նըման,
Ծուխն ու թըշնամին չոքել են ահա:

Հաղթության փառքով ու գինով հարբած
Քընած են բերդի ե՛ւ զորքերն, ե՛ւ տեր,
Ու հավիտյան էլ մընացին քնած,
Դավին անտեղյակ, ցավին անտարբեր:

Նըստած է Շահը, նըրա առաջին
Ահա իրիկվան քեֆի սեղանը.
Նայում է Շահը անտեր գահույքին,
Մտքովն անցնում է աշխարհքի բանը:

Աշխարհում հաստատ չըկա ոչ մի բան,
Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին.
Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթության,
Ոչ սիրած կնկա տըված բաժակին…

Ու լի դառնությամբ հարցընում է նա
Դալուկ, մարմարիոն Թըմկա տիրուհուն.
-Պատասխան տո՛ւր ինձ, մատնիչ սեւաչյա,
Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն...

-Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.
Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.
Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,
Չէր եղել կյանքում երբեք խաբեբա…

Էսպես տիկինը տըվավ պատասխան.
Անհուն ցասումից մըռընչաց Շահը.
-Հե՜յ, դահի՜ճ,- գոռաց գազանի նըման.
Դահիճը իսկույն մտավ սրահը:

XI.

Դահիճն եկավ ոտից գըլուխ
Կարմիր հագած ու արյուն,
Ու դուրս տարան իր պալատից
Թըմկա չըքնաղ տիրուհուն:

Տարան անտակ էն ժեռ քարից,
Որ կանգնած է մինչ էսօր,
Էն ահավոր քարի ծերից
Գըլորեցին դեպի ձոր:

Գել ու աղվես եկան հանդից
Ագահ սիրտը լափեցին,
Ցին ու ագռավ իջան ամպից,
Սեւ աչքերը հանեցին:

Անցավ անտես ու աննըման
Էն սիրունը աշխարհից,
Ինչպես ծաղիկն անցած գարնան,
Որ չի ծաղկիլ էլ նորից:

Անցավ զալում են մեծ արքան
Իրեն փառքով ու զորքով,
Անցավ Թաթուլն էն հաղթական
Ու իր քաջերն էն կարգով:

Ու նըրանից մենակ անմեռ
Էս զրույցը հասավ մեզ,
Որ մեզանից հետո էլ դեռ
Պետք է խոսվի միշտ էսպես:

XII.

Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին:

Ամենքս էսպես հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից:

Անց ենք կենում... միայն անմահ
Գործն է խոսվում լավ ու վատ.
Ա՛խ, երանի` ո՛վ մարդ կըգա
Ու մարդ կերթա անարատ:

1902 թ.

Մեմի
03.11.2009, 01:23
Հիանալի թեմա է, հիանալի գրառումներով, բոլորիցդ անչափ շնորհակալ եմ, որ նորից վայելեցի Նրա հանճարը::love Մի բան եմ ուզում խնդրել, ով կարող է տեղադրել <<Հառաչանք>-ը և <Կտակ> բանաստեղծությունը: Երկուսն ցնցող գործեր են,:hands իմ ամենասիրածներից, բայց ցավոք ձեռքիս տակ չունեմ:oy, թե չէ ինքս կդնեի:

Mariam1556
03.11.2009, 01:59
Հիանալի թեմա է, հիանալի գրառումներով, բոլորիցդ անչափ շնորհակալ եմ, որ նորից վայելեցի Նրա հանճարը::love Մի բան եմ ուզում խնդրել, ով կարող է տեղադրել <<Հառաչանք>-ը և <Կտակ> բանաստեղծությունը: Երկուսն ցնցող գործեր են,:hands իմ ամենասիրածներից, բայց ցավոք ձեռքիս տակ չունեմ:oy, թե չէ ինքս կդնեի:

ԿՏԱԿ


Դե գրի, տեր հայր։ «Յանուն հօր և որդոյ...»
(Այսպես անիրավ բա՞ն եք տեսել, տո.
Կյանքս մաշելով փող դիզեմ այսքան,
Հիմի իմ ձեռքով տամ սըրան-նըրա՞ն...
Բայց դե ի՞նչ անեմ, հետս ո՞ւր տանեմ...
Գոնե այս վերջին առուտուրն անեմ,
Գուցե կաշառեմ աստծուն ու ազգիս,
Սրանով փրկեմ անունս ու հոգիս...)։
Դե, գրի, տեր հայր։ Ուշքս դեռ վրես,
Կտակ եմ անում իմ ազգիս այսպես։

Ամենից առաջ ես իմ կըտակում
Իմ մեռած եղբոր որդոցն եմ զրկում.
Կտակ եմ անում, որ նրանք երբեք
Չուտեն իմ փողից և ոչ մի կոպեկ։
Զուր տեղը իմ դեմ դատ էին բացել,
Թե իրանց բաժնին ես եմ տիրացել.
Լավ էր, որ հազիվ պրծա կաշառով,
Մարդիկ էլ տեսան՝ ընկել եմ շառով...

Գրի մեր ժամին մի հարյուր թուման,
Հետն էլ այսպիսի մի անխախտ պայման,
Որ եկեղեցու գավթում ինձ թաղեն,
Կնոջս համար էլ կողքիս տեղ թողեն,
Տարին հինգ անգամ պատարագ անեն,
Հոգիս անպատճառ դրախտը տանեն.
Սրանից հետո հոգան ինձ վըրա,
Հոյակապ արձան դնել մարմարյա,
Ոսկի տառերով վըրան փորագրած,
Թե ազգիս համար ինչեր եմ արած։

Վանքի դպրոցին գրի մի գումար,
Որ իմ անունով, իմ հոգու համար
Որդեգիր պահեն նըրա տոկոսով.
Ամեն տարի գան խմբով, հանդիսով,
Դամբանիս վրա գովք ու ճառ ասեն,
Ազգի մեծերի շարքում ինձ դասեն,
Պատկերս էլ կախեն դըպրոցի պատից,
Թեկուզ մի քիչ ցած մեր հայրապետից։

Ապա այն տունը (որ կեղծ թղթերով,
Հոգիս սևելով, սըտով ու զորով,
Իբրև պարտքի տեղ, առա այն խեղճից
Ու իրան լալով դուրս արի միջից...),
Իմ հոժար կամքով, իմ վերջի օրին
Այն էլ տալիս եմ մեր Մայր Աթոռին,
Որ Վեհափառը գըրի մի կոնդակ,
Անունս սփռի աշխարհ բովանդակ
Եվ ինձ օրհնանքի այնպես մի գիր տա,
Որ երկընքումն էլ աստված հավատա...

Դրանից հետո մի գումար գըրի
Հօգուտ մեր ազգի խեղճ ու որբերի
Ընկերությանը բարեգործական,
Որ գլուխն անշարժ մնա հավիտյան,
Նըրա տոկոսը մեր մեծ տոներին
Բաժնեն (իմ զրկած) խեղճ ու որբերին,
Ամեն մեկին տան մի-մի աբասի,
Որ ուտի— հոգուս ողորմի ասի։

― Հապա, օրհնըված, տանու տերտերին
Ժամոց չե՞ս տալիս քո հոգու խերին.
Քանի վախտ ունես, այդ էլ ասա շուտ...
Ասա՝ տանըցիք տան լավ կողոպուտ,
Ոսկի սհաթըդ, նոր շորերըդ տան,
Որ հեշտ անց կենաս դուռն արքայության...
— Լավ, տեր հայր, այդ էլ քեզ եմ կտակում,
Որ ինձ միշտ հիշես քո պատարագում,
Դագաղիս վրա մի քարոզ ասես,
Թե ինչ հոգեսեր, մեծ մարդ էի ես...

Այս կտակն արավ հայ բարերարը
Ու մեռավ գնաց այն մյուս աշխարհը.
Միշտ երախտագետ մեր ազգը հայոց
Նրան հըռչակեց ազնիվ բարեգործ,
Իր ժամի գավթում թաղեց ու մարմար
Արձան կանգնեցրեց իր գործքին հարմար
Վըրան էլ գրեց պերճ տապանագիր.
— Ո՜հ, վսեմ հոգի, դու խաղա՜ղ հանգիր
Թեև դու մեռար, բայց միշտ քո հոգին
Հըսկում է բարձրից քո թըշվառ ազգին։

Բայց երբ որ գնաց այն մյուս աշխարհը,
Եվ ուզեց մըտնել արդարոց շարը,
Հանեց օրհնանքի տարած պատճենը,
Տերն մեր կարդաց ու գըցեց դենը,
— Քո սիրտը հանիր, ասաց, հողեղեն,
Այնտեղ են գրված գործերըդ ամեն։
Եվ մարդու սիրտը կարդաց մեր տերը,
Ուր տըպված էին նըրա գործերը.
Կարդաց չա՜ր գործեր,— նաև կըտակը,
Եվ... իսկույն ղրկեց դժոխքի տակը։

իզա
10.11.2009, 10:29
խնդրում եմ ինձ օգնեք գտնեմ Թումանյանի բանաստեղծությունների թարգմանությունները անգլերեն , ռուսերեն լեզուներով:think

Արիացի
10.11.2009, 10:49
խնդրում եմ ինձ օգնեք գտնեմ Թումանյանի բանաստեղծությունների թարգմանությունները անգլերեն , ռուսերեն լեզուներով:think

Այստեղ (http://armenianhouse.org/tumanyan/tumanyan-ru.html) նայիր ռուսերենի համար, Այստեղ (http://armenianhouse.org/blackwell/armenian-poems/toumanian.html) էլ 3 հատ անգլերեն թարգմանություն:

Yeghoyan
10.11.2009, 12:43
Օ՛, լո՛ւռ կաց, ընկե՛ր. այդ ի՞նչ ես երգում.
Ինչո՞ւ ես խաղաղ հոգիս փոթորկում
Ուրախ օրերի սիրելի երգով
Եվ սիրտս վառում անցյալի կրակով...
Քո ձայների հետ վաղուց հեռացած
Մի ուրիշ պատկեր մտքումս երևաց.
Ահա, կենդանի կանգնեց առաջիս,
Եվ, ահա, դարձյալ կարոտ ականջիս
Հնչում է նորա ձայնը սրտալի,
Որպես երբեմն, երբ սիրված էի։
Եվ մտքումս ահա լուսավորվեցան
Հին ցնորքներս, անցքեր զանազան,
Գծերը հոգուս ծանոթ դեմքերի,
Տեսարանները հայրենի երկրի,
Այն օրհնյալ երկրի, ուր մի ժամանակ
Վայելում էի լիուլի հրճվանք...
Բայց զրկված եմ ես այժմ բոլորից.
Դու հիշեցնում ես կորուստս նորից՝
Երջանկությունս մռայլ վիճակում
Եվ այդպես անգութ սիրտս կտրատում...
Ո՛հ, ներում եմ քեզ, չեմ հանդիմանում.
Չգիտես, հոգիս, թե ի՛նչ ես անում.
Սակայն մի՛ երգիր այդ երգը ինձ մոտ,
Թո՛ղ, երգիր ուրիշ մի երգ անծանոթ։

Yeghoyan
10.11.2009, 12:50
* * *
Եթե իմ վերջին հայացքը մնա
Քո դեմքիդ վերա տխուր, վշտահար,
Տեսնեմ արտասուքդ ու սիրտս իմանա,
Որ սրտանց ես դու կոծում ինձ համար.

Եթե գիտենամ, իրավ պիտի դու
Ինձանից հետո ցավես իմ մահով,-
Երդվում եմ սիրով, առանց ցավելու
Կըմեռնեմ ես այդ հույսով ապահով:

Եվ երբ կըլսեմ իմ գերեզմանից
Ու կըճանաչեմ քո հեկեկանքը,
Կըմխիթարվիմ, որ սիրում ես ինձ,
Որ քաղցըր էր քեզ համար իմ կյանքը:

* * *
Սրտիս թագուհի,
Կարոտել եմ քեզ.
Ա՜խ, ինչ կլինի
Հանկարծ հայտնըվես
Եվ թեկուզ իսկույն
Դարձյալ չըքանաս,
Ինչպես գիշերվան
Կարճատեւ երազ:
Միայն թե տեսնեմ
Պատկերդ մեկ էլ,
Միայն թե ասեմ՝
Ո՛նց եմ կարոտել:

Yeghoyan
10.11.2009, 13:00
Հաշտություն

Կովկասի ամպած երկինքը պարզեց,
Հեռու հարավում շողակի նման
Հսկա Մասիսի գագաթը փայլեց՝
Վիթխարի Կազբեկ սարի հանդիման։

«Ողջո՜ւյն, բարեկամ», Մասիսն որոտաց
Թունդ կայծակների ձայնով ահաբեր,
Եվ մեծ Կովկասի լեռները հանկարծ
Խուլ դղրդացին—«Ողջո՜ւյն քեզ, ընկեր»։

Մենք հին փառքերով ու նոր ցավերով
Ազգականներ ենք իրար խորթացած,
Մտաբերո՞ւմ ես, որքան ենք սիրով
Միասին կանգնել փոթորկի դիմաց։

Բայց ի՜նչ փոխվել ես մի քանի դարում,
Էլ չես շողշողում ամպերից վերև,
Հենց փաթաթվել ես թխպոտ ամպերում,
Չես ուզում ասես էլ տեսնել արև։

Այստեղ տուր ձեռքդ, մոտեցիր, ընկեր,
Մի նայի՛ր, ետև, ի՞նչ է կատարվում․․․
Մենք հո եղբայր ենք դարերից ի վեր,
Մեզ հո միևնույն կրակն է այրում։

Մոտեցիր․․․, իմ հին ազգական,
Եվ թող որոտան լեռները բոլոր,
Թող լինեն վկա մեր նոր հաշտության,—
Խոսքը վերջացրեց Մասիսն ալևոր։

Կովկասի երկինքն ամպեց վերստին,
Ճայթեցին անթիվ կայծակներ ահեղ,
Այն սեգ լեռները ողջունում էին
Եվ ուրախության արցունքն էր հեղեղ։

1892


Հոգեհանգիստ

Ու վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը հին՝
Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ զոհերին,
Որ շեն ու քաղաք, որ սար ու հովիտ, ծովից մինչև ծով
Մարած են, մեռած, փըռված ու ցըրված հազար հազարով...

Ու կըրակ առա հայոց հրդեհի կարմիր բոցերից,
Էն խաղաղ ու պաղ երկնքի ծոցում վառեցի նորից
Մասիսն ու Արան, Սիփանն ու Սըրմանց, Նեմրութ,
Թանգուրեք,
Հայոց աշխարհի մեծ կերոնները վառեցի մեկ–մեկ,
Սուրբ Արագածի կանթեղն էլ, ինչպես հեռավոր արև,
Անհաս, աննըվազ, միշտ վառ ու պայծառ, իմ գըլխի վերև...

Կանգնեց խոժոռ, մենակ ու հաստատ, Մասիսի նըման,
Կանչեցի թըշվառ էն հոգիներին՝ ցըրված հավիտյան
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն Հայոց,
Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ։
— Հանգե՜ք, իմ որբե՜ր... իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր
և անշահ...
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կը մնա...

Աջիցըս Եփրատ, ձախիցըս Տիգրիս՝ ահեղ ձեներով,
Սաղմոս կարդալով՝ անցան, գընացին խոր-խոր ձորերով,
Ամպերն էլ ելան Ձիրավի ձորից, հըսկա բուրվառից,
Ճանապարհ ընկան Ծաղկանց սարերից, Հայկական պարից,

Բույլ-բույլ, բուրավետ, շարժվեցին դեպի կողմերը հեռու,
Գոհար ցողելու, ծաղկունք բուրելու, բուրմունք խընկելու
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն Հայոց,
Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ...
— Հանգեք, իմ որբե՜ր... իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր
և անշահ...
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կը մնա...

1916

Yeghoyan
12.11.2009, 16:26
Ա՜խ, էսպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս:
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.
Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ:
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս,
Մի օր ցուրտ է, մի օր տաք,
Մին խնդում է, մին լալիս…
Ա՜խ, էսպես էլ գիժ ամիս:

Շինարար
23.12.2009, 22:25
Թռչունի մտածմունքը

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կըլոր էր անվերջ,
Կեղևը կապույտ:

Նըրանից հետո աչքըս բաց արի
Մի փոքրիկ բընում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,
Ու մայրս է շինում:

Մի օր էլ, բընից գըլուխս հանած,
Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած՝
Մեր բունը վըրեն:

Հիմի թըռչում եմ հեռո՛ւ, շատ հեռո՛ւ,
Ամեն տեղ գընում,
Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած —
Էլ չեմ հասկանում:

Yeghoyan
01.01.2010, 21:19
ԽՐՃԻԹՈՒՄ

Մանուկները գոռում-գոչում,
Լալիս էին աղեկեզ.
-Նանի՛, նանի՛, հաց ենք ուզում,
Վե՛ր կաց, նա՛նի, հաց տուր մեզ:
Հիվանդ նանը տեղի տակին
Ծանր տընքաց տըխրալի.
-Մենք հաց չունենք, ես ձեզ մատաղ,
Ապին գնաց հաց բերի։
-Չէ՛, խաբում ես, սուտլիկ նանի,
Դու ասացիր՝ քարափին
Երբոր զարկի շողքն արեւի,
Հաց կըբերի մեր ապին:
Արեւն եկավ անց էլ կացավ,
Մենք սոված ենք դեռ էսպես.
Նա՛նի, նա՛նի, հաց ենք ուզում,
Վե՛ր կաց, նանի, հաց տուր մեզ:
-Հաց չի գտել ձեր ապին դեռ,
Տուն չի գալիս սեւերես.
Քիչ էլ կացեք, իմ բալիկներ,
Հիմի այնտեղ կերթամ ես...
Մի մեծ ապի կա երկնքում,
Նա շատ ունի այնտեղ հաց...
Նա ձեզ այնքան շատ է սիրո՜ւմ...
Նա չի թողնիլ ձեզ սոված...
Կերթամ այնտեղ, նրան կասեմ,
Որ սոված եք, իմ բալեք,
Ձեզ համար շա՜տ-շա՜տ հաց կուզեմ,
Որ դուք ուտեք, լաց չըլեք..
Ասավ, սեղմեց սովալըլուկ
Զավակներին իր լանջին,
Ու շըրթունքի վըրա դալուկ
Սառավ համբույրը վերջին:
Կըռներն էլ ետ չըբացվեցան
Բազմաչարչար մայրիկի.
Աչքը փակեց ու հավիտյան
Գընաց, որ հաց ուղարկի:
Մանուկները գոռում, գոչում,
Լալիս էին աղեկեզ.
-Նա՛նի, նա՛նի, հաց ենք ուզում,
Վե՛ր կաց, նա՛նի, հաց տուր մեզ:


Այվազովսկու նկարի առջև

Ելած՝ օվկիանի անզուսպ ալիքներ,
Ծանըր հորձանքով զարկելով դեպ վեր,
Լեռնանում էին, գոռալով ահեղ,
Եվ մըրրիկն ուժգին շընչում էր այնտեղ
Անեզր ու անվերջ
Տարածության մեջ։

«Կանգնեցե՛ք», գոչեց, վըրձինը ձեռքին,
Կախարդ ծերունին հուզված տարերքին․
Եվ լուռ, հընազանդ հանճարի ձայնին,
Մութ ալիքները, փոթորկի ժամին,
Կըտավի վըրա
Կանգնած են ահա։

A.r.p.i.
01.01.2010, 22:11
ՆՈՐ ՏԱՐԻ

Դու էլ արի,
Նորեկ տարի,
Գըլխիս վերից
Անցի, գընա,
Ինչպես մի օր
Թեթևասահ,
Որ արևի
Վառ ժըպիտով,
Հողմ ու շանթի
Սառն աղմուկով
Անց է կենում
Ծաղկի վըրից.
Իսկ նա հովտում,
Իր հուսալից
Աչքը վերև,
Փոքրիկ, չընչին,
Ցնծում է կամ
Մոտ է վերջին։—
Ես էլ էնպես,
Նորեկ տարի,—
Մի խոտ, մի բույս,
Ո՛չ ավելի։

Մի երկիր է
Տվել մեզ կյանք,
Մի երկինք է
Պահել իր տակ,
Եվ գեղեցիկ,
Փարթամ, հըպարտ
Մի խոտ, ծաղիկ,
Կամ թե մի մարդ...
Մենակ իրար
Չենք հասկանում,
Բայց ապրում ենք
Մի սահմանում,
Մի ճամփով էլ
Պիտի գընանք,
Կըրկին ձուլվենք
Մի հող դառնանք,
Անհետ, անտես
Կորչենք, ինչպես
Ջոկ հընչյուններ
Մի մեծ երգի,–
Լոկ հյուլեներ
Տիեզերքի։

Լեռնցի
11.01.2010, 12:16
ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԾԵՐՈԻՆԻՆ
— Այդ դո՞ւ ես,— ասաց նա և գլուխս թեթև շոյելով՝ շարունակեց իր ճամփան՝ առանց կանգնելու։
— Դու ո՞րտեղից գիտես ինձ, ծերունի։
— Քո ծնված օրից։
— Ուրեմն դու ճանաչո՛՛ւմ ես ինձ։
— Ես քո հորն էլ էի ճանաչում փոքրուց։
— Վա՜հ, մի՞թե...
― Ես քո պապին էլ եմ տեսել, ա՜խ, ինչ չարաճճի էր երեխա ժամանակ։
— Դու իմ պապին տեսել ես երեխա ժամանա՞կ։
— Է՜հ, բայց քո պապի պապը ավելի կայտառ երեխա էր։
— Դու իմ պապի պապին էլ ես տեսե՞լ։
— Հա՛, հա՛, հա՛, հա՛․ զարմանում ես դու. դեռ նրանց պապերի պապերին էլ...
— Դե որ այդպես է, պատմի՛ր, խնդրում եմ, պատմիր, ծերունի, ի՞նչ տեսակ մարդիկ էին նրանք, ի՞նչ գիտես նրանցից։
— Ինչ տեսակ մարդի՞կ...
Նրանք էլ քեզ նման մարդիկ էին։ Այդպես՝ քեզ նման երազներ էին երազում, մեծ-մեծ հույսեր էին փայփայում... Գալիս էին ոգևորված իրանց հույսերով ու ցնորքներով և մեկ-մեկ կորցնում ճանապարհին։ Ոմանք շուտ էին վհատում ու բեկվում, ոմանք ավելի հանդուգն ու համառ գալիս էին, մինչև մի տեղ ընկնում էին ուժասպառ ու... Օ՜, շատ եմ ծիծաղել նրանց վրա։
— Վա՜յ, խե՜ղճ պապեր։
— Բայց ես ականատես եմ եղել և նրանց սիրային տարփանքներին, ես տեսել եմ նրանց կայտառ զավակների խաղերն ու լսել եմ նրանց առաջին թոթովանքները, մասնակցել եմ նրանց խրախճանքներին, ձայնակցել եմ նրանց հաղթանակի աղաղակներին, ես պսակել եմ նրանց առաքինություններն ու մեծագործությունները...
— Ո՜վ բարի ծերունի։
— Հա՛, նրանք ինձ հետ էին։ Մի քիչ տեղ եկան. մեկը մի անգամ մտավ գերեզման, մյուսը նրանից մի փոքր հեռու իրան ալևոր գլուխը դրեց, որը դեռ մատաղ, որը ծերունի, որը սրահար, որը ցավագար... Քո բոլոր պապերն ինձ հետ են անցել, ու ամեն մեկը մի տեղ մնացել։
— Ո՜ւհ, ինչքան մեծ ես դու։
— Մե՜ծ, աչքդ ինչ տեսնի՝ նրա սկիզբն եմ ես, միտքդ ուր հասնի՝ նրանից առաջ եմ ես, ո՛ր քարը վերցնես՝ տակին եմ եղել, ինչ մեռել գտնես՝ այն ես եմ թաղել։
— Եվ դեռ ադպես արա՞գ ես գնում, ես չեմ կարողանում քեզ հասնել։
— Հա՛, հա՛, հա՛, հա՛, հոգնեցի՞ր... տեսնում եմ՝ արդեն քեզ էլ եմ թողնում։ Օ՜, դու վաղ ես ծերացել... Ե՜կ, ե՜կ...
— Սպասի՛, ծերունի, իմ ուժը, իմ եռանդը դու տարար, ես հոգնեցի, էլ չեմ կարողանում գալ։
— Ե՜կ, ե՜կ...

Լեռնցի
11.01.2010, 12:21
* * *

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անհոգ մարդ, միտքըդ երկար,
կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

Նոյեմբեր

1919

Շինարար
19.01.2010, 22:18
ՄՈՒԿԻԿԻ ՄԱՀԸ (http://hy.wikisource.org/wiki/Մուկիկի_մահը)


Ծիտիկն ու Մուկիկն ախպերացան։ Գետի
ափին բուն շինեցին, մտան մեջը։
Մի օր Ծիտը գնաց քուջուջ անելու, ետ
եկավ, տեսավ Մուկիկը մեռել է։ Ծնկանը
զարկեց.

— Վա՜յ, ախպեր ջան, վա՜յ...
Օխտը ճամփի մեջտեղ նստեց, հողը
փորեց, տվավ գլխին.
— Վա՜յ, ախպեր ջան, վա՜յ...
Ձենի վրա Լորիկն եկավ.

— Ծիտիկ-միտիկ, չալփետուրիկ,
Հողն ինչո՞ւ ես տալի գլխիդ։
— Թաո՜ւ, թաո՜ւ,— ասավ Ծիտը, —
Ես որ չտամ, ո՞վ տա հապա.
Մուկիկի պես ախպեր մեռավ,

Աշխարքն էսպես մնաց անտեր,
Ես որ հողը տամ իմ գլխին,
Մե՞ծ բան է...
— Ափսո՛ս, ափսո՛ս,— ասավ Լորը,—
Մուկիկի պես մարդը մեռավ,—

Ասավ, իրեն էնքան զարկեց,
Թևը կոտրեց, կախ արավ։

Ծառը ասավ.
— Լորիկ քուրիկ, ճըտճըտուրիկ,
Ինչո՞ւ ես մի թևըդ կոտրել։

— Բա ի՞նչ անեմ, որ չըկոտրեմ։
Մուկիկի պես մարդը մեռավ,
Աշխարքն էսպես մընաց անտեր.
Ծիտը գլխին հող է տալի,
Ես որ իմ մի թևը կոտրեմ՝

Մե՞ծ բան է...
— Ա՛խ-վա՛խ, ա՛խ-վա՛խ,— կանչեց ծառը,—
Մուկիկի պես մարդը մեռնի՞...
Գընաց եկավ, գընաց եկավ,
Իր ճյուղերը զարկեց իրար,

Ջարդեց, մընաց ճըղնակոտոր։

Քարերն ասին.
— Ծառիկ-մառիկ, կանաչ թառիկ,
Ճյուղերդ ինչո՞ւ վեր թափեցիր։
— Վա՜հ, ձեր տունը աստված շինի,

Մուկիկի պես մարդը մեռավ,
Աշխարքն էսպես մնաց անտեր.
Ծիտիկն էնտեղ հողը գըլխին,
Լորը իրեն թևը կոտրած,
Իմ ճյուղերը ես որ թափեմ՝

Մե՞ծ բան է...

— Հազար ափսո՛ս— քարերն ասին.
Մուկիկի պես մարդը մեռավ,
Ու գոռալեն, գըռգըռալեն
Գըլորվեցին սարերն ի վար,

Թափվեցին ցած— ջըրերի մեջ։

Ջըրերն ասին.
— Ի՞նչ պատահեց, ա՛յ գիժ քարեր,
Չէ՞ դուք ձեր տեղն անժաժ էիք,
Ի՞նչ եք էդպես ցած գըլորվում։

— Էլ ի՞նչ անժաժ. բա չե՞ք ասիլ,
Մուկիկի պես մարդը մեռավ,
Աշխարքն էսպես մընաց անտեր.
Ծիտիկն էնտեղ հողը գըլխին,
Լորիկն իրեն թևը կոտրած,

Ծառը մընաց ճըղնակոտոր,
Մենք մեր տեղից որ գըլորվենք՝
Մե՞ծ բան է...

— Վա՜շ-վի՛շ, վա՜շ-վի՛շ, ի՜նչ իմացանք,
Մուկիկի պես մարդն էլ մեռնի՞...

Ջըրերն ասին. խառնըվեցին,
Ու գընացին պըղտոր-մըղտոր։
Էն կողմերից տըմտըմբալով
Պառավն եկավ։ Էս որ տեսավ.
— Ա՜յ գըլգըլան ջըրեր,— ասավ,—

Դուք պարզ էիք միշտ ու մարմանդ,
Ինչո՞ւ էսօր պըղտորվեցիք։

— Վա՜յ քու տանը քանդվի, պառա՛վ,
Բա չե՞ս լըսել՝ ինչ է եղել.
Մուկիկի պես մարդը մեռավ,

Աշխարքն էսպես մընաց անտեր,
Ծիտը էնտեղ հողը գըլխին,
Լորը իրեն թևը կոտրած,
Ծառը եղավ ճըղնակոտոր,
Քարերը ցած գըլտոր-մըլտոր,

Մենք պղտորվենք՝ մե՞ծ բան է...

— Հողն իմ գլխին,— պառավն ասավ,—
Մուկիկի պես մարդը մեռնի՞...
Զարկեց իրեն ու ծըվատեց,
Երեսն արավ արյունլըվիկ,

Մազաքըձուձ՝ գյուղը վազեց։
Գյուղում ասին.
— Պառավ տատիկ, ի՞նչ պատահեց.
Ինչո՞ւ երեսդ արյունլըվիկ։
— Վա՜յ, քոռանամ, մի՛ խոսեցնեք։

Մուկիկի պես մարդը մեռավ,
Աշխարքն էսպես մընաց անտեր.
Ծիտը էնտեղ հողը գըլխին,
Լորը իրեն թևը կոտրած,
Ծառը եղած ճըղնակոտոր,

Քարերը ցած գըլտոր-մըլտոր,
Ես իմ երեսն արյունոտեմ՝
Մե՞ծ բան է...

— Ափսո՛ս, ափսո՛ս, հազար ափսոս,
Որ էն տեսակ մարդը մեռավ...

Ափսոսացին էն գյուղացիք,
Սև կապեցին, սուգ նստեցին.
— Վա՜յ, ո՞վ ասավ, ո՞վ ասավ...
— Հողագըլուխ Ծիտիկն ասավ,
Թևը կոտրած Լորիկն ասավ,

Ճըղնակոտոր Ծառիկն ասավ,
Գըլտոր-մըլտոր Քարիկն ասավ,
Պըղտոր-մըղտոր Ջըրիկն ասավ,
Մազաքըձուձ Պառվիկն ասավ,
Մեր Մուկիկը մեռե՜լ է...

Էլ ո՞վ մընաց էս աշխարքում,
Էլ ի՞նչ ապրենք էս աշխարքում...
Էսպես ասին
Ու միասին
Լացով, կոծով,

Ճիչ-գոռոցով
Հավաքվեցին ու գընացին,
Քարիցն ընկան, կոտորվեցին։

Գոհարիկ
31.01.2010, 22:08
Թումանյանական տողերից ամենաշատը սրանք եմ սիրում.
Մեր հին ադաթից ընկել ենք,զրկվել,
Նորն էլ չգիտենք, թե ինչ է եկել:

Շինարար
14.07.2010, 01:37
Լիներ հեռու մի անկյուն,
Լիներ մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ
Հաշտ ու խաղաղ մարդկություն:

Ուղղակի հիշեցի:)

Inna
30.09.2010, 15:20
ՀՐԱԺԵՇՏ:love

Այստեղ ահա կըբաժանվենք.
Մնաս բարով, սիրելի.
Այսպես ես չեմ ցավել երբեք
Դառնությունով սիրտս լի։

Այստեղ ահա քեզ թողնում եմ
Եվ չգիտեմ, ուր կերթաս.
Կասկածներից ես դողում եմ...
Թող պահպանե քեզ աստված։

Ա՛խ, առանց քեզ տխուր կյանքիս,
Օրը տարի կդառնա,
Բայց ուր լինիս, դարձյալ հոգիս
Շուրջդ պիտի թրթռա։

Մնաս բարյավ, բայց միշտ հիշիր,
Որ քեզ շատ եմ կարոտել.
Եվ տեսության ժամի համար
Չըմոռանաս աղոթել:

Zhor(ARM)
02.11.2010, 20:09
խնդրումեմ մի քանի նախադասությամբ գրեք Թումանյանի <Մարո>,<Լոռեցի Սաքո>,<Հառաչանք> ստեղծագործությունների հիմնական գաղափարները,
նշեմ որ ձեր գրածի հիման վրա պետք է կազմվի քառաբաժաններ

ինչ տեսա?
ինչ լսեցի?
ինչ զգացի?
մեկնաբանել?

նախապես շնորհակալեմ

Մաեստրո
24.12.2010, 17:15
Հովհաննես Թումանյան

Հայրենիքիս հետ

Վաղուց թեև իմ հայացքը Անհայտին է ու հեռվում
Ու իմ սիրտը իմ մտքի հետ անհուններն է թափառում,
Բայց կարոտով ամեն անգամ երբ դառնում եմ դեպի քեզ`
Մըղկտում է սիրտըս անվերջ քո թառանչից աղեկեզ,
Ու գաղթական զավակներիդ լուռ շարքերից ուժասպառ,
Ե՛վ գյուղերից,և՛ շեներից` տխու՜ր, դատարկ ու խավար,
Զարկվա՜ծ հայրենիք,
Զըրկվա՜ծ հայրենիք:
Խըռնվում են մտքիս հանդեպ բանակները անհամար,
Տրորում են քո երեսը, քո դաշտերը ծաղկավառ,
Ու ջարդարար ոհմակները աղաղակով վայրենի,
Ավարներով, ավերներով, խնձույքներով արյունի,
Որ դարձրին քեզ մշտական սև ու սուգի մի հովիտ,
Խեղճ ու լալկան քո երգերով, հայացքներով անժպիտ,
Ողբի՜ հայրենիք,
Որբի՜ հայրենիք:
Բայց հին նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,
Կանգնած խոհու՜ն, խորհրդավոր ճամփին նորի ու հնի.
Հառաչանքով սրտի խորքից խոսք ես խոսում Աստծու հետ
Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ.
Խորհում ես դու էն մեծ խոսքը,որ տի ասես աշխարհին
Ու պիտ դառնաս էն երկիրը,ուր ձըգտում է մեր հոգին –
Հույսի՜ հայրենիք,
Լույսի՜ հայրենիք:
Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանձին,
Կենսաժպիտ իր շողերը պիտի ժպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,
Իմ նո՜ր հայրենիք,
Հզո՜ր հայրենիք…

Մաեստրո
24.12.2010, 17:19
Հայրենիքիս հետ
ԳՈՀԱՐ Սիմֆոնիկ նվագախումբ և երգչախումբ


http://www.youtube.com/watch?v=kpCeqB64KfM&feature=player_embedded

Inna
27.12.2010, 23:15
Մոռացված սեր:love

Սիրում էի երբեմըն քեզ...
Այժըմ ևս տակավին
Իմ սրտումը դու ապրում ես,
Բայց ոչ ուժով քո նախկին։

Առաջ հընչում էիր մաքուր,
Որպես աղոթք իմ հոգում,
Որպես սիրո նախանձ և հուր՝
Տաք արյունս բորբոքում։

Այժմ՝ որպես վաղուց մեռած
Բարեկամի հիշատակ,
Կամ մանկության օրով սիրած
Մի հին երգի եղանակ...

Քո անունըդ այժմ տալիս,
Էլ «հոգյակ» չեմ ես ասում,
Չեմ աշխատում քուն մտնելիս,
Որ քեզ տեսնեմ երազում։

Բայց զարմանքով երբեմնապես,
Մտածում եմ ակամա,
Ինչո՞ւ էլ դու սիրելի չես,
Ինչո՞ւ ես քեզ մոռացա...

Inna
27.12.2010, 23:20
Տրտունջ...:love

Օրերս անպըտուղ, տըխուր, ձանձրալի,
Ու գընում եմ ես ունայն տըրտունջով
Իմ սիրած մարդկանց, իմ լավ հույսերի
Գերեզմանների շարքերի միջով։

Թաղել եմ նըրանց։ Տխուր է ճամփան։
Եվ իմ հայրենի աշխարհում օտար,
Օտար ու մենակ անցվորի նըման,
Որ չունի ընկեր, ոչ տեղ ու դադար։

Օտար են շուրջըդ ու չեն հասկանում
Ոմանք քո վիշտը, ոմանք քո լեզուն,
Անտարբեր գալիք երջանիկ օրին,
Չըգիտեն նըրա կարոտը անքուն...

Չընչի՜ն մարդուկներ, լըրբորեն հանգիստ
Անսիրտ, փոքրոգի, գըծուծ ու կոպիտ.
Մեռնում են, մարում նըրանց հայացքից
Ե՛վ հոգու ձըգտում, և՛ սըրտի ժըպիտ։

Էլ ո՞ւմ առաջին սիրտըդ բաց անես,
Ո՞ւմ համար երգես սըրտալի երգեր,
Ո՞ր չըքին սիրես, կյանքըդ նվիրես,
էլ ի՞նչպես ապրես անսեր, անընկեր...

Եվ օրերս այսպես տըխուր, ձանձրալի,
Ու գընում եմ ես ունայն տըրտունջով
Իմ սիրած մարդկանց, իմ լավ հույսերի
Գերեգմանների շարքերի միջով։

Tig
08.09.2011, 11:37
Թումանյանի այս մտորումները ավելի քան արդիական են:

ԴԱՌՆԱՑԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴ

Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից։ Նրանք է՛ն ծանր հիվանդությունների նման են, երբ դուք գիտեք, որ ձեր մարմնի մեջ կրում եք քաղցկեղի խոցը, բարակացավի բացիլները կամ ժանտախտի թույնը։ Չեք կարող անց կենալ ու արհամարհել, կամ նրանք պետք է ձեզ հաղթահարեն ու սպանեն, կամ դուք պետք է մարդկային հանճարի տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք, առողջանաք. ի հարկե, եթե էնքան արիություն ու հասկացողություն ունիք։
Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում։
Էսպես են ասում նրանք և ասում են խորը ցավով, ինչ ցավով որ կարելի էր ասել, թե բարակացավի բացիլներ կան իմ կրծքում։
Բայց քիչ են էս տեսակ ազնիվ ու քաջ մարդիկը։ Մեծ մասամբ ախտի գոյությունը ընդունելով հանդերձ, իրենց առողջ են համարում ու միշտ ուրիշներին են հռչակում հիվանդ։ Ամեն մինը ինքը չար չի, կեղծավոր չի, հայհոյող չի, ստախոս չի, թայֆայական չի, էդ ամենը իրենից դուրս ուրիշներն են։
Բայց, իհարկե, սրանց չպետք է հավատալ, ոչ էլ ականջ դնել։ Ճշմարիտը էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդություններով։
Նայեցե՛ք։
Գյուղացի ռանճպար մարդիկ են, հարևան, միասին մեծացած, իրար հետ օխտը բեռը աղ ու հաց կերած, բայց եթե մեկի արտը լավ է գալի կամ անասունը բազմանում՝ մյուսը նախանձից հիվանդանում կամ ինչպես իրենք են ասում՝ «արնով է ընկնում»։ Վաճառականներ են, առուտուր են անում, թեկուզ մրցակիցներ էլ չեն, բայց մեկը մյուսի հաջողությունը լսելիս քունը կորցնում է ու էնքան էլ իր գործի վրա չի մտածում, որքան նրա հաջողության վրա է դարդ անում, ու տեղն ընկած տեղը ոչինչ չի խնայիլ նրա գործին վնասելու։
Հոգևորական է. ինչքան վարձ ու պատիվ կուզեք տվեք — միշտ դժգոհ է, բողոքում է, գանգատվում է անարդարությունից, և գիտե՞ք էդ անարդարությունը որն է, որ իր ընկերն էլ է նույնը ստանում կամ նա էլ է կարողանում ապրել։
Քաղաքացի թե գյուղացի՝ երկուսը վեճ ունեն իրար հետ։ Ոչ մի դատաստանում չի վերջանում նրանց վեճը, տևում է երկար տարիներ և հաճախ իրենց ամբողջ կյանքն ու կայքը դնում են էդ վեճի վրա, մինչև կարողանում է մեկը մյուսին խեղդել, գետնին հավասարել կամ հենց երկուսն էլ փչանում են։
Մամուլ կա։ Տասնյակ տարիներով ու անհամար դեպքերով փորձված է, է՛լ հայհոյանք, է՛լ զրպարտություն, է՛լ ափաշկարա սուտ, է՛լ չարախոսություն, կեղծավորություն։ Նեղ թայֆականություն հո ոչ մի գյուղում գուցե էնքան անվայել կերպարանք չի առել, որքան սրա մեջ։ Մի հայտնի հրապարակախոս պատմում էր, թե պարզ խոսում էին մեր խմբագրատանը, թե էս կամ էն գրողին, ինչքան էլ լավ գրվածք հրատարակի, միշտ պետք է զարկել, ծաղրել կամ լռել, մի խոսքով ամեն կերպ աշխատել սպանել, միայն նրա համար, որ մեզ հետ չի, մեր թայֆիցը չի։
Էդպես էլ մտեք ազգային, հասարակական, գրական գործիչների մեջ։ Մեկը մյուսի հռչակն ու հաջողությունը տանել չի կարողանում։
Հիմի եկեք ուսուցիչներին տեսեք։ Դասերից ավելի շատ է՛ն աշխատանքի վրա են, որ իրար ոտի տակ փորեն, և շարունակ մի որևէ չնչին դեպք, որ կարելի էր ընկերական շրջանում հեշտ վերջացնել, ազգային հարց դարձրած, տարիներով ձգտում են պաշտոնական ճանապարհով, դատարանով ու մամուլի էջերում մեկը մյուսին անվանարկել, հալածել ասպարեզից ու սպանել բարոյապես… ո՛չ մի մեղմություն, ո՛չ մի ներողամտություն, ո՛չ մի սահման չարությանը։
Ինչո՞ւ է էսպես։
Պարզ հասկանալու համար երևույթի վրա պետք է նայել բնության ու պատմության օրենքների բարձրությունից, էն լայն, խաղաղ ու խոր հայացքով, որ նրանք միայն կարող են տալ։ Ուրիշ ընղհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը։ Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ։ Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում։ Էսպես է բնության օրենքը։ Էն հասարակ վարունկի թուփն ինչ է. հայտնի է, որ եթե նա էլ ոտի տակ է ընկնում՝ էլ նրա պտուղը չի ուտվում, էնքան է դառնանում։ Նրա համար էլ ձեզ թույլ չեն տալ, որ նրա թուփը ոտի տակով անեք։ Էնպես դառնանում ու դաժանանում է և մարդը, նրա հոգին, սիրտը, միտքը, ու ներքին դառնությունը դուրս է տալի, հայտնվում է և՛ աչքերում, և՛ դեմքին, և՛ խոսքերում, և՛ գործերում, ամեն տեղ, ամեն ասպարեզում, ու ամբողջ կյանքը դարձնում է դառն ու դաժան։ Եվ էս տեսակ կյանքը կունենա, այո՛, շատ բան, և՛ «հառաջադիմություն», և՛ «կուլտուրա», և՛ «մամուլ», և՛ «գրականություն», և՛ «դպրոց», և՛ «բարեգործություն», բայց էդ բոլորը ներսից ճիճվի կերած պտուղի նման են, և տառապում են հիմնական պակասություններով, մի ընդհանուր ցավով, որի ճարը դրսից անել չի կարելի։ Էդ տեսակ կյանքը կտա և տաղանդավոր մարդիկ, սակայն նրանք էլ կլինեն դառն ու դաժան։ Բայց նա չի կարող ծնել ազնիվ մարդիկ, բարի սրտեր ու բարձր ոգիներ, հենց է՛ն, ինչը որ դարձնում է մի կյանք գեղեցիկ ու հրապուրիչ և մի ժողովուրդ թանկ ու համակրելի։
Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։
Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած։

Ripsim
08.09.2011, 14:26
********************************************

Լիներ հեռու մի անկյուն
Լիներ մանկան արդար քուն
Երազի մեջ երյանիկ՝
Հաշտ ու խաղաղ մարդկություն:
*************************************************


Ամենասիրածս քառյակն է...Պապիկս էր շատ արտասանում...Հուզիչ հուշեր արթնացան, շնորհակալություն:(

Ameli
09.09.2011, 22:28
Իսկ իմ ամենասիրելի քառյակն էլ սա է

Հոգիս՝ տանը հաստատվել —
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նըկատել:

Կարնո Սոսե
09.09.2011, 22:45
Բերանն արնոտ մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ մարդասպան,
Բերանն արնոտ գնում է նա դեռ կամկար
Ու հեռու է մինչև մարդը իր ճամփան...

Arpine
03.11.2011, 23:00
Խրճիթումի նման մեկել Մարոն, երբ փոքր ժամանակ ինձ համար կարդում էին:(,
էհ Թումանյան:love


ՄԱՐՈՆ

I

Մեր գյուղն էն է, ոո հըպարտ,
Լեռների մեջ միգապատ,
Խոր ձորերի քարափին՝
Ձեռը տըված ճակատին՝
Միտք է անում տըխրադեմ.
Ի՛նչ է ուզում՝ չըգիտեմ...
Պաս չենք էնտեղ մենք ուտում,
Ու ջերմեռանդ աղոթում,
Ժամ ենք գնում ամեն օր.
Բայց միշտ ցավեր նորանոր,
Միշտ մի աղետ, մի վընաս
Գալիս են մեզ անպակաս:
Ահա պատմեմ ձեզ մի դեպք,
Մի պատմություն, որ երբեք
Հիշատակով տըխրալի
Սըրտիս հանգիստ չի տալի:

II

Մեր գյուղից վեր մինչ էսօր
Կա ուռենի մի սըգվոր:
Մեծ անտառից նա զատված,
Մարդու կացնից ազատված՝
Կանգնած է դեռ ու շոգին
Հով է տալիս մըշակին:
Գիժ, լեռնային մի վըտակ
Խոխոջում է նըրա տակ,
Խաղում կանաչ մարգերին:
Էն առվակում կես օրին,
Երբ որ շոգից նեղանում,
Գընում էինք լողանում:
Տըկլոր, աշխույժ խըմբակով,
Աղաղակով, աղմուկով
Խաղում էինք, վազվըզում
Գույն-գույն մանրիկ ավազում:
Կամ հետևում հև ի հև
Թիթեռնիկին ոսկեթև,
Ու միշտ հոգնած ժամանակ,
Էն մենավոր ծառի տակ
Նըստում տըխուր մի քարի,
Գերեզմանին Մարոյի...

Մարո՜, անբա՛խտ, վաղամե՛ռ,
Դու մանկության իմ ընկեր,
Ո՛րքան ենք մենք խաղացել,
Իրար սիրել ու ծեծե՛լ...

III

Ժիր էր Մարոն, դուրեկան,
Նոր էր իննը տարեկան,
Նըրանց տանը երբ մի օր
Եկան երկու եկավոր:
Ու Մարոյի մայրիկը
Երբ որ բերավ, դրավ լիքը
Խոնչեն նըրանց առաջին,
— Շնորհակալ ենք մենք, ասին,
Տաշտներըդ լի հաց լինի,
Դուռներըդ միշտ բաց լինի.
Հաց չենք ուզում ձեզանից,
Հող տըվեք մեզ ձեր տանից...
Էն ժամանակ Մարոյի
Հայրիկն առավ արաղի
Լիքը բաժակն ու ասաց.
— Կամքըդ լինի, տեր աստված...
Նըշանեցին Մարոյին,
Տըվին չոբան Կարոյին:

IV

Չոբան Կարոն սարերի
Մի հովիվ էր վիթխարի.
Բոյ-բուսաթին նայելիս
Մարդու զարզանդ էր գալիս.
Բայց զոքանչը անսահման
Սիրում, փարում էր նըրան:
Շատ էր սիրում և Մարոն.
— Լավն է, ասում էր, Կարոն,
Բերում է ինձ ամեն օր
Կանփետ, չամիչ ու խընձոր...

V

Մին էլ Կարոն աղմուկով
Եկավ զուռնով-թըմբուկով,
Ու Մարոյին զուգեցին,
Երեսին քող ձըգեցին,
Հինա դըրին ձեռքերը...
Եկավ խաչով տերտերը,
Տարավ ժամում կանգնեցրեց.
— Տե՞ր ես, որդյա՜կ, հարցըրեց:
— Տեր եմ, ասավ մեր Կարոն,
Լուռ կանգնած էր միշտ Մարոն...
Հայրն էլ եկավ ու ծեսին
Էսպես օրհնեց իր փեսին.
— Ջաղացիդ միշտ հերթ լինի,
Մեջքըդ ամուր բերդ լինի...
Իսկ երբ հնչեց «տարան հա՛» — ն,
Նըրան փեսի տուն տարան:
Պըսակեցին Մարոյին,
Տըվին չոբան Կարոյին:

VI

Թե գըրբացի չար ջանքով,
Գիր ու կապով, բըժժանքով
Մանուկ սիրտը կըտրեցին,
Կամ թե նըրա հանդերձին
Էն անհոգի չար ջադուն
Քըսեց գիլի ճըրագուն...
Էդ չիմացավ ոչ ոք պարզ,
Միայն փոքրիկ նորահարս
Մարոն ատեց իր մարդուն.
Փախավ, եկավ ետ հոր տուն:
Եկավ լացեց նա վըշտոտ,
— Ես չեմ գնալ նըրա մոտ.
Ես սիրում եմ մայրիկին,
Ես չեմ ուզում լինեմ կին...

VII

Հայրիկն էնժամ բարկացավ,
Ծեծեց նըրան ու ասավ.
— Դուրս իմ տանից, սևերե՜ս,
Ետ չնայես դեպի մեզ,
Ոտ չըդնես էլ տունըս,
Մըրոտեցիր անունս...
Լալով, ծածկած իր դեմքը,
Թողեց Մարոն հոր շեմքը:

VIII

Ու հալածված իր հորից,
Փախած չոբան Կարոյից,
Սոված, պատռած շորերով,
Կորչում էր նա օրերով:
Կուչ էր գալիս խըղճալի
Օջախի շուրջ օտարի
Կամ թափառում մեն-մենակ
Մեր հանդերում շարունակ:

IX

Շատ ամիսներ անց կացան...
Դիմաց սարից մի չոբան
Ձեն էր տալիս մի օր մեզ,
Թե՝ իմացե՜ք, որ էսպես
Կարմիր շորով մի խիզան
Ընկավ ձորը, մի կածան...
Դուրս թափվեցինք մենք գյուղից,
Հեռու կանգնած, երկյուղից,
Տեսանք՝ ահեղ էն ձորում
Ոնց էր լալիս ու գոռում
Մարոյի հայրն ալևոր,
Մայրը ճըչում սըգավոր:
Շատ լաց եղավ և Կարոն...
Մեռա՛վ, գընաց մեր Մարոն:

X

Սակայն անբախտ նըրա դին
Պապի կողքին չըդըրին:
Գյուղից հեռու մինչ էսօր
Կա ուռենի մի սըգվոր:
Էն մենավոր ծառի տակ
Փոս փորեցին մի խորին,
Առանց ժամ ու պատարագ
Մեջը դըրին Մարոյին,
Էն սև քարն էլ տաշեցին,
Բերին վըրեն քաշեցին:

XI

Շատ եմ տեսել, երբ սըգվոր
Մայրը մենակ, սևաշոր,
Կորանալով էն քարին՝
Ձեն էր տալիս Մարոյին...
— Ո՞վ քեզ ծեծեց, Մարո ջա՛ն,
Ո՞վ անիծեց, Մարո ջա՛ն,
Ո՞ւր փախար դու, Մարո ջա՛ն,
Տուն արի՜, տո՛ւն, Մարո ջա՛ն,
Խո՞ր ես քընել, Մարո ջա՛ն,
Չե՜ս զարթնում էլ, Մարո ջա՛ն...
Կորանալով էն քարին՝
Ձեն էր տալիս Մարոյին.
Խունկ էր ծըխում, մոմ վառում,
Որ գիշերվան խավարում
Փայլփըլում էր մեն-մենակ
Հեռվից երկար ժամանակ:

E-la Via
31.03.2012, 21:44
Հենց նոր կարդացի Թումանյանի այս հրաշք տողերը:

… Կյանքն՝ իր ամբողջության մեջ՝ մեծ է, շատ է մեծ։ Կյանքը տիեզերական կյանքն է, և մարդու կյանքի ամբողջ վեհությունն ու քաղցրությունն էլ հենց էն է, որ իր շրջապատի միջոցով ապրի էն մեծ կյանքով։ Բայց մարդը սովորաբար չի կարողանում ապրել էն մեծ կյանքով, ապրում է միայն նրա մի մասով՝ մարդկության կյանքով։ Սակայն նույնիսկ դրանով՝ մարդկության կյանքով ապրելու էլ քչերն են ընդունակ։ Չէ՞ որ կյանքն ինչպես անսահման մեծ է, էնպես էլ փոքր է անսահման։ Եվ ահա ընդհանրապես ապրում են ավելի նեղ ու փոքրիկ կյանքերով։ Կա ազգային կյանք, պետական կյանք, դասակարգային կյանք, կուսակցական կյանք, ավելի ՝ նեղ թայֆայական կյանք՝ թշնամու բանակների պես կանգնած իրար դեմ մինչև էն պստլիկ ես-ը… Էսպես էլ գնալով, գնալով էնքան է նեղանում ու նեղսոտանում, մինչև կտրում է մարդ արարածի ազատ շունչը ու բանն էնտեղ է հասնում, որ նույնիսկ իրար հարազատ մարդիկ զարմանում են, որ կարող են իրար կողքի կանգնել ու միասին ուրախանալ։
Ով ողորմելի ուրախություն, ինչքան ցավալի բաներ ես ասում դու…
Բայց մի՞թե ճշմարիտ է, էդքանն էլ չկա մեր մեջը։ Մի՞թե անկարելի է լինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալ։ Մի՞թե դեռ ժամանակը չի հասել, որ կարողանանք լինել ավելի լայն սիրտ, ավելի համբերատար, ավելի ներող ու սիրող, քան թե ենք։ Մենք շատ ենք քարացել չկամության ու չարակամության մեջ, շատ ենք ընտելացել ատելության մաղձի դառնությանը ու դարձել ենք ատելի. մի՞թե խորթ ու անմատչելի պիտի մնա մեզ սիրո պայծառ զգացմունքը, մի՞թե չենք կարող իրար մոտենալ, բարության աչքերով նայել իրար ու տեսնել իրար մեջ մեր լավ կողմերը, քանզի մարդ չկա, որ լավ կողմեր չունենա, ու էսպեսով էլ կյանքը դարձնել քաղցր ու սիրելի։
Մի՞թե դժվար է։

Alex-Grig
25.04.2012, 21:20
Շատ եմ ուզում կարդալ Թումանյանի արձակ գործերից ,,Աղքատի պատիվը,, եթե կարող եք, շատ շնորհակալ կլինեմ

Alex-Grig
26.04.2012, 10:57
ԿԱ ՄԵԾԱՐԵՆՑ, ԿԱ ՏԵՐՅԱՆ, ԵՎ ԲԱԶՈՒՄ ՈՒՐԻՇ ՊՈԵՏՆԵՐ ԿԱՆ,

ԲԱՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆՆ Է ԱՆՀԱՍ ԱՐԱՐԱՏԸ ՄԵՐ ՆՈՐ ՔԵՐԹՈՒԹՅԱՆ.....

Եղիշե Չարենց

E-la Via
07.08.2013, 00:02
Խաղի ու խաղուն հոգեվիճակի պակասությունից բողոքելով՝ հանդիպեցի Թումանյանի այս հոդվածին:


ԱԶԴ

Մենք անծանոթ ենք մեր հայրենիքին, նրա բնությանը, նրա կյանքին, նրա անցյալին ու ներկային: Սա մի շատ ցավալի երևույթ է, որ բացատրվում ու արդարանում է միայն մեր կյանքի ծանր ու ձախորդ պայմաններով: Մենք երկար ժամանակ ամեն տեսակ քայքայումից հետո նոր ենք ուշքի գալիս ու նոր ենք ուժի գալիս:

Մեր պատմության էս սև ու դժբախտ ժամանակի շրջանում, շատ ու շատ լավ սովորությունների հետ, մենք թողել ենք և մեր ազգային գեղեցիկ ու իմաստալի խաղերը, մոռացել ենք նրանց ահագին նշանակությունն ու ազդեցությունը կյանքի մեջ:

Սակայն դա ծանր հարվածներից առաջացած մի ժամանակավոր թմրություն է մեր ազգային կյանքում, մի անցողակի տխուր վիճակ, որից հետո մենք մտնում ենք վերածնության, վերանորոգության, կազդուրման ու կարզմակերպման նոր, կենդանի, աշխույժ, առողջ ու ոգևորիչ շրջանը: Արդեն զգում ենք նոր, թարմ, կազդուրիչ շունչը, և դարերով թմրության մատնված և կաշկանդված մեր ուժերը խաղս են լինում: Էդպես է բնության սքանչելի օրենքը, կյանքն ու կենդանությունը, ուժեղ հոգին ու առողջ սիրտը խաղով են արտահայտվում: Պետք է վերանորգենք մեր հին ու լավ խաղերը և ուրիշներից օրինակ առնելով՝ միշտ լրացնենք:

Մարդիկ կան, ըստ ամենայնի թմրած, լքված ու խորտակված մարդիկ, որ խաղը հասարակ բան են կարծում և իրենց մեռելությունը լրջություն են անվանում:

Էսպես չի կենդանի, ապրող մարդը: Նա ոչ թե միայն խաղի պահանջ է զգում, այլ պարզ տեսնում ու նկատում է, որ էն ժամանակ, երբ մենք ծանր նստած մեծ-մեծ բաներ ենք խոսում, խաղն ու նրա նման փոքրիկ համարված բաները իրենց վճռական գործն են տեսնում, կյանք , հոգի, լեզու- մարդ են ստեղծում:

Հառաջադեմ ազգորի մեջ խաղին ահագին նշանակություն են տալիս ու խաղում են ամենքը, մեծից մինչև փոքրը: Նրանք լավ գիտեն, որ խաղը մի հեշտ ու հաճելի միջոց է, որ նպաստում է մարդու թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր և թե՛ հոգևոր-բարոյական զարգացմանը:

Մարդ ասելով էստեղ հասկանում ենք ամեն հասակի մարդ, բայց խաղը առանձնապես անհրաժեշտ պահանջ է երեխաների ու պատանիները համար, էն դալար հասակի համար,որ մեր լեզուն որոշում է մի բառով՝ մանկություն:

Մանկությունը մարդու կյանքի էն ամենաընդունակ շրջանն է, երբ նա չորս կողմից ընդունում է, սնունդ է առնում ու զարգանում շարունակ: Հետևաբար՝ շարունակ էլ պետք է սնունդ տալ նրան, որ միշտ աճի ու զարգանա: Եվ ահա հենց էստեղ էլ հարց է առաջ գալիս՝ ի՞նչ սնունդ տալ և ի՞նչ ձևով տալ:

Ինչ վերաբերվում է սնունդին, ամեն բան, ինչ որ շրջապատում է նրան, ինչ-որ գոյություն ունի աշխարհքում, սնունդ է նրա համար: Միայն թե պետք է իմանալ, գտնել էս անսպառ սնունդ տալու ձևը: Եվ մինչդեռ մենք նստած խորը մտածում ենք էս դժվար հանելուկի վրա- ինքը մանուկ հասակը ցոյց է տալիս էն հրաշալի ձևը ու ամեն տեսակի սնունդ էլ պահանջում է իր ուզած ձևով՝ խաղով:

Խաղը նրա, մանուկ մարդու, բնական, օրգանական պահանջն է, նրա լրջությունն է, նրա էությունն է: Խաղում է նրա մատաղ կյանքի ամեն մի մասնիկը, խաղում է նրա թրթռուն սիրտը ջահել կրծքի մեջ, ու կյանքում ամեն բանի նա խաղով է մոտենում, խաղով է քննում, խաղով է ճանաչում ու ընունում: Դա նրա ձևն է, նրա մեթոդն է: Եվ ամեն բան, ինչ որ նարն տրվում է խաղով, ուրախությունով ընդունում է, հեշտ էլ յուրացնում, առանց ձանձրանալու, առանց հոգնելու:

Ահա էդ վաղուց, աշխարհքի սկզբից ի վեր գտնված հրաշալի միջոցին ենք դիմում մենք հայ մանուկի հետ խոսելու՝ թե՛ մեր հայրենիքից և թե՛ առհասարակ մեծ կյանքից ու աշխարհքից, ամեն բանից:

Էստեղ մեր խոսքը մասնավորապես տնային, մանկավարժական, կրթական խաղերի վրա է: Էդ խաղերի մեջ առանձին ուշադրություն ենք դարձնելու մեր հայրենագիտության վրա և տալու ենք հայրենագիտական խաղերի մի շարք , որից առայժմ տալիս ենք ՛Հայոց գետերը՛:

Իրար ետևից կաշխատենք զանազան խաղերով ու բացատրական գրքույկներով, քարտեզնեով ու նկարներով, ծանոթություն տալ թե՛ Հայաստանի, թե՛ Կովկասի ջրերից, լեռներից, լճերից, քաղաքներից, պատմությունից, գրականությունից, կենդանական ու բուսական աշխարհքից և բնական հարստություններից, որ մեր երեխաներն ու պատանիները ճանաչեն ու սիրեն իրենց հայրենիքը: Սիրեն ոչ թե կույր ազգասերի սիրով, այլ գիտակից, ինտելիգենտ մարդու սիրով, որ սերն ազնիվ լինի, առողջ ու բովանդակալի:
Հայրենագիտական խաղերի հետ միաժամանակ կտանք և ուրիշ էն տեսակ խաղեր, որոնցով կարողանան տառեր, բառեր, անուններ ու ոճեր սովորեն և կամ իրերի ու երևույթների հետ սկզբնական ծանոթությունը ձեռք բերեն կենդանի մայրենի լեզվով:


1915

Այբ
07.08.2013, 17:01
Սիրում եմ Թումանյանի գործերը, բայց «Դեպի Անհունը» պոեմը առանձնահատուկ ձևով է ինձ գրավում (նամանավանդ երբ առաջին անգամ կարդացի, պոեմը ուժեղ տպավորություն թողեց):
Մտքով մեկ-մեկ «կռվում» եմ Թումանյանի հետ, որ Լևոն Շանթի խորհրդով ոչնչացրել է պոեմի երկրորդ մասը:

Լեո
19.02.2017, 14:37
«Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ.
Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ»:



Այսօր Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրն է:

Ուլուանա
19.02.2021, 19:14
Թումանյանի ծննդյան տարեդարձի առթիվ ֆբ-ում մի քանի քառյակ էի տեղադրել, մտածեցի` էս մեկն էլ էստեղ դնեմ` որպես ոչ հայտնի ու ոչ առանձնապես հնչեղ, բայց կարևոր ասելիքով քառյակ.

Առատ կլինի կինը արդ,
Կընկնի էգի գինը արդ,
Կբարձրանա նրա տեղ
Ազատ, անկախ կինը մարդ։

Աթեիստ
19.02.2021, 21:33
Ես Թումանյանից ոչ մի բան չէի հիշում (ինչպես և ամբողջ դպրոցական ծրագրից), բայց երեխաները որ փոքր էին, մի օր չգիտես խի մտքովս անցավ երեխաներին Թումանյանի հեքիաթները կարդամ քնելուց։

Ես լավ հիշում եմ, որ երեխա վախտ հազար ու մի հեքիաթ եմ կարդացել։ Բայց Թումանյանից գրածները ոչ մեկը չավարտեցի, որտև սկի մանկական չէին։
Հիշեցի, որ երեխեքը դպրոցում Թումանյան շատ են կարդում, կանչեցի, խնդրեցի իրանց հավանած ստեղծագործություները թվարկեն։
Մի նորմալ բան չկար մեջը։
Հետներն էլ մի քիչ վերլուծեցինք, իրանց էլ համոզեցի, որ օրինակ «ծիտը» շատ անասուն հեքիաթ ա, ու որ «Չարի վերջը» հեքիաթի հեղինակի կողմից մեղմ ասած սխալ տենց պերսոնաժի գոյությունը, որը սաղին ձեռ ա առնում, անպատվում, հարսանիքից հարս ա գողանում ուրիշի նվիրում, ու մեկը դրա գլուխը չի ջարդում։
Կամ նույն «Չարի վերջը», որտեղ կկի ձագերից երկուսին ուտում են, բայց երեխան երևի պտի գոհ լինի, որ վերջում աղվեսին պատժեցին։ Էն խեղճ ձագերի հերն էլ անիծած։

Երեխեքս վստահ էին, որ «էս էն տունն է»-ն էլ Թումանյանի գաղափարն ա։ Ցույց տվեցի անգլիական բնօրինակը (որն ի դեպ Կորյունն անցել էր), նոր համոզվեցին, որը ընդամենը թարգմանություն ա։

Ուզում եմ ասեմ, իմ համոզմամբ, էդ մարդը ահավոր հեքիաթասաց էր։
Կարող ա ավելի լուրջ գործերը լավն են, բայց երևի արժի երեխաներին իրա փոխարեն նորմալ գրականություն տալ։

Sambitbaba
19.02.2021, 22:00
Ես Թումանյանից ոչ մի բան չէի հիշում (ինչպես և ամբողջ դպրոցական ծրագրից), բայց երեխաները որ փոքր էին, մի օր չգիտես խի մտքովս անցավ երեխաներին Թումանյանի հեքիաթները կարդամ քնելուց։

Ես լավ հիշում եմ, որ երեխա վախտ հազար ու մի հեքիաթ եմ կարդացել։ Բայց Թումանյանից գրածները ոչ մեկը չավարտեցի, որտև սկի մանկական չէին։
Հիշեցի, որ երեխեքը դպրոցում Թումանյան շատ են կարդում, կանչեցի, խնդրեցի իրանց հավանած ստեղծագործություները թվարկեն։
Մի նորմալ բան չկար մեջը։
Հետներն էլ մի քիչ վերլուծեցինք, իրանց էլ համոզեցի, որ օրինակ «ծիտը» շատ անասուն հեքիաթ ա, ու որ «Չարի վերջը» հեքիաթի հեղինակի կողմից մեղմ ասած սխալ տենց պերսոնաժի գոյությունը, որը սաղին ձեռ ա առնում, անպատվում, հարսանիքից հարս ա գողանում ուրիշի նվիրում, ու մեկը դրա գլուխը չի ջարդում։
Կամ նույն «Չարի վերջը», որտեղ կկի ձագերից երկուսին ուտում են, բայց երեխան երևի պտի գոհ լինի, որ վերջում աղվեսին պատժեցին։ Էն խեղճ ձագերի հերն էլ անիծած։

Երեխեքս վստահ էին, որ «էս էն տունն է»-ն էլ Թումանյանի գաղափարն ա։ Ցույց տվեցի անգլիական բնօրինակը (որն ի դեպ Կորյունն անցել էր), նոր համոզվեցին, որը ընդամենը թարգմանություն ա։

Ուզում եմ ասեմ, իմ համոզմամբ, էդ մարդը ահավոր հեքիաթասաց էր։
Կարող ա ավելի լուրջ գործերը լավն են, բայց երևի արժի երեխաներին իրա փոխարեն նորմալ գրականություն տալ։

Դե, հեքիաթներում դաժանությունը միայն Թումանյանին չի, որ հատկանշանական է, Արտ ջան։ Ես չգիտեմ, թե ինչու է էդպես, բայց իրականությունը դա է. Թումանյաննի "Կռնատ աղջիկն", օրինակ, Անդերսենի "Լուցկին ձեռն աղջկանից" այդ առումով առանձնապես չի տարբերվում...

Իսկ ռուսական օրորոցայինը հիշու՞մ ես.

"Քնի՜, թե չէ հեսա գելը կգա,
կողդ կճղի, կեթա..."

... ու դրանից հետո երեխեն պետք է մուշ-մուշ քնի...

"Կապույտ մորուքը..."
"Ճստլիկ Ցախեսը..."
"Կարմիր գլխարկը..."
"Կոլոբոկը..."

Սենց որ նայում ես, Թումանյանը Հիչկոկից մի քիչ ավելի բարի ա...