PDA

Դիտել ողջ տարբերակը : Ժարգոն

քաղաքացի
05.04.2006, 01:15
Ժողովուրդ, դուք ի՞նչ կարծիքի եք ժառգոնի մասին։ Ես, անկեղծ ասած, դեմ չեմ, քանի որ ժառգոնով խոսում են առորյայում գրեթե բոլոր մարդիք։
Դեմ չեմ "Կարգին հաղուրդմանը", "Հայ տղեռքին", և այլ մարդկանց ովքեր օգտագործում են ժառգոնը եթերում։
Ամեն լեզու ունի իր ժառգոնը, բայց քանի որ հայերեն ժառգոնի մեջ մտնում են օտար լեզուներով բառեր (ռուսերեն, պարսկերեն, թուրքերեն... վերջերս "ամերիկերեն"), այդ է պատճառը, որ ՀՀ լեզվի տեսչությունը չափազանց դառնորեն է մոտենում այդ հարցին։

Դուք ի՞նչ եք մտածում...

Artgeo
05.04.2006, 07:55

Ի՞նչ եմ մտածում։ Նախ սահմանենք ինչի մասին է խոսքը։ Ժառգոնը մարդկանց որոշակի խմբի առորյա-փողոցային խոսակցական լեզուն է։ Կարծես թե չեմ սխալվում և եթե այդպես է, ուրեմն… Ես նույնպես դեմ չեմ ժառգոնին, եթե նա հենց այնտեղ՝ փողոցում էլ մնա, Սակայն դեմ եմ, որ ժառգոնով խոսեն եթերով, գրքերում, թերթերում (եթե որևէ մեկի խոսակցությունը չի ներկայացվում)։ Անթույլատրելի եմ համարում, որ ժառգոնով խոսի երկրի նախագահը։ Դա հարիր չէ աշխարհի 12 անկախ լեզուների դասին պատկանող հայերենին։

StrangeLittleGirl
05.04.2006, 17:34
Ժարգոնը բնական երևույթ է, դրա դեմ պայքարելն անիմաստ է: Ժողովուրդն ինչքան ուզում է, թող խոսի ժարգոնով: Դեմ չեմ, եթե ֆիլմերում էլ լինի (այն անհրաժեշտ է տվյալ մարդու կերպարն ամբողջական դարձնելու համար), բայց երբ կիրառվում է ամենուր, արդեն տխուր է

Մասսագետ
05.04.2006, 18:58
Եթերում օգտագործելն գուցե պետք չի:
Բայց գրականության մեջ ժարգոնի գորածածությանը ես նույնիսկ կողմ եմ: Ի դեպ հայկական ժարգոնում էլ կան հայերեն լավ ժարգոնային արտահայտություններ, մեկը որ ինձ շատ է դուր գալիս՝ առիթավորվել:

Լոս
05.04.2006, 20:55
ժառգոնը մի տեղ նման է ծխախոտին..

Chuk
06.04.2006, 00:09
ժառգոնը մի տեղ նման է ծխախոտին..
Վնա՞ս է առողջությանը :o

Կտրականապես դեմ եմ ժառգոնը այս քանակով հեռուստատեսություն մտցնելուն: Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:

Egern.net
06.04.2006, 14:54
Վնա՞ս է առողջությանը :o

Կտրականապես դեմ եմ ժառգոնը այս քանակով հեռուստատեսություն մտցնելուն: Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:
Միանամայն համաձայն եմ:
Ես էլ եմ փողոցում ժարգոնով խոսում, բայց տանը, եթերում եւ հասարակության մեջ գեղեցիկ չի: Ինչ վերաբերվում է Կարգին հաղորդմանը, ապա կարելի է որոշ չափով, բայց եթե չափը չեն անցնում...

Ուլուանա
06.04.2006, 19:09
Ես ընդհանրապես չեմ սիրում, երբ որևէ մեկը ժարգոնով է խոսում՝ անկախ նրանից, թե որտեղ է գտնվում, առավել ևս, երբ այն օգտագործվում է այնտեղ, որտեղ ընդհանրապես չպետք է գործ ունենա՝ մի քանի հոգու կողմից արդեն նշված ոլորտներում։ Բայց համաձայն եմ նաև Մրրիկի հետ այն հարցում, որ ժարգոնի մեջ երբեմն հանդիպում են բավականին դիպուկ բառեր ու արտահայտություններ, որոնք մեկ-մեկ ինքս էլ եմ օգտագործում։ :oy

քաղաքացի
07.04.2006, 23:16
Ես շատ կուզենայի, որ օրինակ Հոլիվուդյան ֆիլմերը թարգմանվեյին հայերեն, բայց ոչ գրական այնպիսի բառերով, որ հետո պետք է բառարանում բառի բացատրությունը կարդաս։ Այլ լավ կլիներ, որ հենց թարգմանությունների մեջ օգտագործվեր ժարգոնը։ Ֆիլմերում, հատկապես ամերիկյան, այնպիսի դերեր կան, որտեղ ես կասեյի անհնար է մարդկանց կերպարը փոխել։ Ուզում եմ ասել, որ, օրինակ գող-ոստիկան ֆիլմերում երբեք գողը չի գրագետ չի խոսի։ Այս դերում (գող) կարելի է ասել "անգրագետ"; եթե թարգմանությունը կատարվի գրական հայերենով, ապա այդ ֆիլմը կդառնա ծիծաղի տեսարան...
Այստեղ մի ուրիշ հարց կա։ Եթե թարգմանությունները կատարվեն ժարգոնով, պետք է աշխատել հնարավորին չափ օտար լեզվի բառերը, որոնք առկա են հայ ժարգոնի մեջ, զտել կոնտեքստից։ Հուսով եմ կարողացա ինձ հասկացնել։

Deadhouse
08.04.2006, 00:23
О....ну да

Однозначно небуду говорить(хорошо/плохо),т.к.все имеет свое место и все,в нужных количествах,полезно и нужно...:)

Ուլուանա
08.04.2006, 17:37
Ես շատ կուզենայի, որ օրինակ Հոլիվուդյան ֆիլմերը թարգմանվեյին հայերեն, բայց ոչ գրական այնպիսի բառերով, որ հետո պետք է բառարանում բառի բացատրությունը կարդաս։ Այլ լավ կլիներ, որ հենց թարգմանությունների մեջ օգտագործվեր ժարգոնը։ Ֆիլմերում, հատկապես ամերիկյան, այնպիսի դերեր կան, որտեղ ես կասեյի անհնար է մարդկանց կերպարը փոխել։ Ուզում եմ ասել, որ, օրինակ գող-ոստիկան ֆիլմերում երբեք գողը չի գրագետ չի խոսի։ Այս դերում (գող) կարելի է ասել "անգրագետ"; եթե թարգմանությունը կատարվի գրական հայերենով, ապա այդ ֆիլմը կդառնա ծիծաղի տեսարան...
Այստեղ մի ուրիշ հարց կա։ Եթե թարգմանությունները կատարվեն ժարգոնով, պետք է աշխատել հնարավորին չափ օտար լեզվի բառերը, որոնք առկա են հայ ժարգոնի մեջ, զտել կոնտեքստից։ Հուսով եմ կարողացա ինձ հասկացնել։
Այս թեմայի շուրջ շատ է խոսվել։ Ես կարող եմ ասել, որ Հ1-ով այսօր թարգմանվող ֆիլմերը բավականին հաջող են այդ առումով։ Եթե սկզբից փողոցայինների կամ գողականների խոսքը մնացած մարդկանց խոսքի նման իսկապես թարգմանում էին գրական հայերեն, որը, իհարկե, սխալ էր, ապա հիմա դա շտկվել է։ Համենայնդեպս, վերջին մոտ կես տարվա ընթացքում իմ տեսած բոլոր ֆիլմերն այդ առումով բավականին հաջող են։ Կրկնում եմ, ասածս վերաբերում է միայն Հ1-ի թարգմանած ֆիլմերին։ Մյուս ալիքներով թարգմանած ֆիլմերը, միանշանակ չեմ կարող ասել, բայց հաճախ անհաջող են լինում։

Vive L'Armenie
15.02.2007, 11:31
Ժողովուրդ, դուք ի՞նչ կարծիքի եք ժառգոնի մասին։ Ես, անկեղծ ասած, դեմ չեմ, քանի որ ժառգոնով խոսում են առորյայում գրեթե բոլոր մարդիք։
Դեմ չեմ "Կարգին հաղուրդմանը", "Հայ տղեռքին", և այլ մարդկանց ովքեր օգտագործում են ժառգոնը եթերում։
Ամեն լեզու ունի իր ժառգոնը, բայց քանի որ հայերեն ժառգոնի մեջ մտնում են օտար լեզուներով բառեր (ռուսերեն, պարսկերեն, թուրքերեն... վերջերս "ամերիկերեն"), այդ է պատճառը, որ ՀՀ լեզվի տեսչությունը չափազանց դառնորեն է մոտենում այդ հարցին։

Դուք ի՞նչ եք մտածում...

Այնքան ել դեմ չեմ, բայց ամեն ինչ էլ իր սահմանների մեջ է գեղեցիկ, և շատ ցավալի է երբ լսում ես բառեր որոնց հայերեն բացատրութունը նույնիսկ չգիտես և միևնույն ժամանակ օտար բառեր օգտագործում չձգտելով իմանալ դրանց բացատրութունը::(

All Rights Reserved
04.04.2007, 15:03
Ի կարծիքով, ժարգոնային բառերը` ապօրինի ծնունդ առած բառեր են, որոնք օգտագործում են թե՛ դպրոցականները, թե՛ երիտասարդները, և թե՛ մեծերը…
Չպետք է կարծել, թե «դպրոցական ժարգոնը» լեզուն այլանդակում է միայն օտար բառերի տգեղ ու տձև կիրառությամբ: Օտար բառերն այստեղ մեղք չունեն, մեղքը օգտագործողինն է: Ժարգոնը մայրենի լեզվի բառապաշարն էլ չի խնայում: Ասենք թե մեկը հրաժեշտ է տալիս մյուսին, կարող է ասել` « Ես գնացի» , բայց ինչո՞ւ պետք է նման սովորական ձևով խոսի, եթե կարող է ասել ` « Դե ես ցվրվա»:D, կամ` « Դավայ ազիզ»:D… Թե ինչքան է այս ամենը տգեղ ու անճաշակ` երևում է առաջին հայացքից:Բայց ստիպված ես օրինակներ բերել, իսկական պատկերը ցույց տալու համար:
Լեզվական անկարգությունն ել, ինչպես ամեն բան այս աշխարհում, ունի իր բացատրությունը:Ըստ երեվույթին, դա կապված է մարդու Ինքնահաստատման ձգտման հետ: դա է երեվույթի հոգեբանական հիմքը: Այդ ձգտումն առհասարակ հատուկ է մարդուն կենսաբանորեն. Գիտակցաբառ թե անգիտակցաբար, մարդն իր վարքագծով ուզում է հաստատել իրեն, իր անհատականությունը, իր յուրահատկությունը: Իմ կարծիքով ժարգոնով խոսելն այդ ձևերից մեկն է` Տեսեք-Տեսեք, ես ուրիշների նման սովորական չեմ խոսում, ուրեմն մյուսներից տարբերվում եմ: Բայց Ի՞նչ մի լավ բա կա այդպես տարբերվելու մեջ,- Կարո՞ղ եք ասել դուք

Angelina
04.04.2007, 16:12
Եթե կարող ենք նորմալ խոսել, ապա ինչո՞ւ օգտագործել ժարգոնը::think

Ուլուանա
04.04.2007, 17:41
...Գիտակցաբառ թե անգիտակցաբար, մարդն իր վարքագծով ուզում է հաստատել իրեն, իր անհատականությունը, իր յուրահատկությունը: Իմ կարծիքով ժարգոնով խոսելն այդ ձևերից մեկն է` Տեսեք-Տեսեք, ես ուրիշների նման սովորական չեմ խոսում, ուրեմն մյուսներից տարբերվում եմ: Բայց Ի՞նչ մի լավ բա կա այդպես տարբերվելու մեջ,- Կարո՞ղ եք ասել դուք
Բայց արի ու տես, որ այժմ հասել ենք այն տխուր վիճակին, երբ ոչ թե ժարգոնով խոսողներն են մնացածներից տարբերվում, այլ գրական հայերենով խոսողները, քանի որ վերջիններիս թիվը ողբերգականորեն ավելի քիչ է... :think Բավական է միայն փորձել մտաբերել, թե մեր շրջապատում գրական խոսող քանի հոգի կարող ենք գտնել։ Շատերը գուցե մի հոգի էլ չգտնեն...
Էհ, տխուր է, տխուր... :(

_DEATH_
04.04.2007, 18:14
Պետքա գրական լինել, բայց չափի մեջ, ասենք մեկը գալիսա ու ասումա. «Ողջույն, ինչպես եք: Այսօր ինչպիսի պայծառ եղանակ է» ալերգիայա առաջանում:

All Rights Reserved
05.04.2007, 01:47
Ամենից առաջ պետք է իմանալ, որ խոսել` նշանակում է մտածել, իսկ .լավ խոսում և մտածում է նա, ով ունի մտածողության կուլտուրա….
Իմ կարծիքով խոսքի տիրապետման ամենալավ հասակը դա մանուկ եվ պատանի հասակն է… և եթե որևիցե մեկի մոտ դեռևս դրանից ալերգիայա առաջանում, ապա այդ ալերգիայի դեմ ուղղված թեմա կա Ֆորումում` Սեղմեք Այստեղ : (http://www.akumb.am/showthread.php?p=231986#post231986)

Vahan Jan
16.04.2007, 10:47
Միանամայն համաձայն եմ:
Ես էլ եմ փողոցում ժարգոնով խոսում, բայց տանը, եթերում եւ հասարակության մեջ գեղեցիկ չի: Ինչ վերաբերվում է Կարգին հաղորդմանը, ապա կարելի է որոշ չափով, բայց եթե չափը չեն անցնում...

Ես էլ եմ համամիտ քո հետ :B

NoemI
18.12.2007, 09:59
Ժարգոնը այն է որի դեմ պայքարում ենք եվ առանց դրա չենք կարող
:yahoo

Dayana
18.12.2007, 10:42
Պետքա գրական լինել, բայց չափի մեջ, ասենք մեկը գալիսա ու ասումա. «Ողջույն, ինչպես եք: Այսօր ինչպիսի պայծառ եղանակ է» ալերգիայա առաջանում:

Իհարկե ոչ ժառգոնով խոսելը լավ է, սակայն չափն անցնելը լավ չէ։ Ասում են "Ներեցեք Վարորդ, կարող եք այստեղ արգելակել " նույնի խիստ ժառգոնայինը "Հոպար ստե պահի" 2-ն էլ անընդունելի են ու ծայրահեղ :[ ։ Միջինում դա կհնչի այսպես"Կանգառում կանգնեք խնդրում եմ" :hands

REAL_ist
18.12.2007, 12:23
Կանգառում կանգնեք խնդրում եմ
չե ոսկե միջինը "Կանգառում պահի"–նա:D
ժառգոնը(խոսակցականը) լռիվ նորմալ երևույթա, սակայն տեղեր կան որ տենց խոսալը անընդունելիա

Chilly
18.12.2007, 12:34
չե ոսկե միջինը "Կանգառում պահի"–նա:D
ժառգոնը(խոսակցականը) լռիվ նորմալ երևույթա, սակայն տեղեր կան որ տենց խոսալը անընդունելիա

մի բան գիտեմ, որ շատ հաճախ որոշ քաղքենիներ գրական խոսելը կուլտ են դարձնում ու իրենց խոսքը լսելը շատ ավելի տհաճ է լինում, քան ամենաանորակ քյարթուների ժարգոնային խոսքը, վերջիվերջո ցանկացած լեզու էլ ժարգոնից է առաջացել չէ? եկեք խոսենք ճիշտ ժարգոնով, այլ ոչ թե ժառգոնով, ու ամեն ինչ իր տեղը կընկնի :)

քաղաքացի
18.12.2007, 13:14
Չէ, համաձայն չեմ: Լեզուն ժարգոնից չի առաջանում: Նախ լեզվի առաջ գալը լրիվ ուրիշ բան է: Դու երեևի նկատի ունես գրակա՛ն լեզվի առաջացումը, որը կրկին ժարգոնից չի գալիս, այլ բարբառներից: Գրական լեզու է որոշվում, տվյալ լեզվի բարբառներից մեկը, օրինակ հայերենում գրական է համարվել Երևանյան բարբառը: Իհարկե տարիների ընթացքում փողոցային ժարգոնը մտնում է բառարան և այն հետագայում ստանում է գրական իմաստ: Բայց անշուշտ այդ բառերը պետք է մնան լեզվի օրենքների սահմանում: Օրինակ, «որպիսի» բառը արդեն շա՜տ ավելի է օգտագործվում քան գրագետ «որպեսզին»: «Որպիսի» բառը հայոց լեզվի խախտում է՝ «որպիսի» բառ գոյություն ունի և այլ իմաստ է իրենից ներկայացնում: Հետո կամաց-կամաց «որպեսզի» բառը ավելորդ տեղերում են օգտագործում (իբր գրական բառ): Այս բառի գրեթե բոլոր դեպքերում կարելի է օգտագործել «որ» բառը: «Որպեսզի» բառին պետք է պատճառ և հետևանք հաջորդի: Այ օրինակ.

Ես շատ եմ սովորում, որպեսզի դառնամ բանաստեղծ:

Ես ցանկանում եմ, որպեսզի այս շենքը երկար կյանք ունենա:

Առաջին նախադասության մեջ «որպեսզի» բառը պնդում է, որ իրենից հետո ասվի պատճառ և/կամ հետևանք: Տվյալ դեպքում հետևանք կա, այն է բանաստեղծ դառնալը:

Երկրորդ նախադասության մեջ լրիվ անիմաստ է «որպեսզի» բառի ներկայությունը, դրա տեղը պետք է լիներ «որ»-ը: «Որպեսզի»-ից հետո չկա ո՛չ պատճառ, ո՛չ էլ հետևանք, սա միայն ցանկություն է:

Հ.Գ. Եթե երկրորդ նախադասության նման սխալներ եք փնտրում, ապա լսեք ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի նախադասությունները: Ուշադրություն մի դարձրեք իր արտասանած «ՈրպեսԸզի» բառին, միայն նախադասության կառուցվածքն է այս օրինակին նման:

Աբելյան
18.12.2007, 13:25
Եթե կարող ենք նորմալ խոսել, ապա ինչո՞ւ օգտագործել ժարգոնը::think

հիմա մարդկանց մեծ մասը սենց ա մտածում.
եթե կարող ենք ժարգոնով խոսել, էլ խի՞ նորմալ խոսանք

Ra$Ta
18.12.2007, 18:15
Կամայական լեզու տարիների հետ փոփոխվումա , նույնը չի մնում , հիմա այսպես կոչված ժառգոնը կամ սլենգը , հենց այդ փոփոխված լեզունա , ու ինչքանել չձտեք գրական խոսալ , լեզուն կփոխվի :

Ուլուանա
18.12.2007, 19:59
Կամայական լեզու տարիների հետ փոփոխվումա , նույնը չի մնում , հիմա այսպես կոչված ժառգոնը կամ սլենգը , հենց այդ փոփոխված լեզունա , ու ինչքանել չձտեք գրական խոսալ , լեզուն կփոխվի:
Այո, ամեն լեզու էլ, այսպես ասած, որոշակի ոտնձգությունների է ենթարկվում ժարգոնի կողմից, բայց, ինչքան գիտեմ, այդպիսի բան չկա, որ գրական լեզու մտնեն ժարգոնային բառեր... Ժարգոնային բառերը, որքան էլ շատ գործածվեն խոսակցականում, դրանք գրական լեզվի համար մնում են օտար ու անընդունելի տարրեր։ Ճիշտ է, լեզուն կենդանի երևույթ է ու մշտապես փոփոխությունների ենթակա, բայց, ըստ իս, այն փոփոխվում է ո՛չ ժարգոնի հաշվին։ Հետաքրքիր կլիներ, եթե այնպիսի բառերի օրինակներ բերեիր, որոնք ժամանակին զուտ ժարգոնային են եղել, իսկ հետո անցել են գրական լեզվի մեջ ու այդպիսով փոխել մեր լեզուն։ :think

Արշակ
19.12.2007, 10:53
Ու նորից նկատենք, որ խոսակցական լեզուն ու ժարգոնը նույն բանը չեն։
Կարծում եմ խոսակցականի թափանցելը գրական լեզվի մեջ բնական ու ընդունելի է, մինչդեռ ժարգոնի ներթափանցումը՝ ոչ։

IVI Art
19.12.2016, 11:30
Բարև ձեզ: Եթե թեման ճիշտ չեմ ընտրել, տեղափոխեք, խնդրեմ:

Վերջերս ենք տեղափոխվել Երևան, ու առօրյա խոսակցականի մեջ շատ-շատերի մոտ եմ նկատել ինչ-որ "համատարած" լեզվական շեղումներ: Մտածեցի գրել այդ մասին հայկանան ֆորումում, (կարծում եմ այստեղ կլինեն երևանաբնակներ, ու երևի նույնիսկ երևանցիներ) ձեր տեսակետը կուզենայի լսել:

Օրինակ` իրերին, առարկաներին "ԻՆՔԸ" անվանելը, օրինակ, հեռախոսի ֆուկցիոնալը քննարկելիս "ինքը շատ հզոր պրոցեսսոր ունի " և այլն :)
Կամ` "ոչ թե"-ի փոխարեն "ընենց չի, որ..." :) շատ պարազիտ արտահայտություն է, շատ եմ նկատել:
Կամ էլ ինչ-որ բանի շուրջ ընդհանուր համաձայնության գալու միտումով` "կարա լինի" (դա էլ երևի "վատ տարբերակ չի" արտահայտությունն է):)

Որ էլի հիշեմ, կգրեմ :) Շնորհակալություն:

Գաղթական
19.12.2016, 12:05

նենց չի, որ երևանյան բարբառ գոյություն չունի..
ինքը վերջնա
)))

իսկ եթե ավելի լուրջ.
ամեն մի շրջան, ամեն մի բարբառ ունի իր խոսակցական կոլորիտը, ու իմ կարծիքով դա հրաշալիա, եթե ամեն ինչ չափի մեջ է ու չի խախտում էթիկայի ընդունված նորմերը..
չէ՞ որ փողոցում, ծանոթների ու ընկերների հետ ոչ միշտ է նպատակահարմար օգտագործել մաքուր գրական լեզու

Chuk
19.12.2016, 12:08

«Լեզվական շեղում» հասկացությունը մի քիչ չեմ հասկանում: Արտահայտություններ են, որոնք ներմուծվել են լեզու, որոշակի շրջանակներ: Բոլոր շրջաններում էլ լինում են տենց արտահայտություններ, որոնք ուրիշ շրջանից գնացածը որ լսի, ականջին խորթը կթվա:

Ոչ միայն ասում ենք «Ինքը շատ հզոր պրոցեսոր ունի», այլև «իրա պրոցեսորը հզոր ա»:
Ոչ միայն «ընենց» ենք ասում, այլև «ըտենց», որոնք էնպես-ի ու էդպես-ի հնչյունափոխված տարբերակներն են:
«Կարա լինի» էլ խի՞ չպիտի կարանա ըլնի ո՞ր :))

IVI Art
19.12.2016, 12:29
նենց չի, որ երևանյան բարբառ գոյություն չունի..
ինքը վերջնա
)))

իսկ եթե ավելի լուրջ.
ամեն մի շրջան, ամեն մի բարբառ ունի իր խոսակցական կոլորիտը, ու իմ կարծիքով դա հրաշալիա, եթե ամեն ինչ չափի մեջ է ու չի խախտում էթիկայի ընդունված նորմերը..
չէ՞ որ փողոցում, ծանոթների ու ընկերների հետ ոչ միշտ է նպատակահարմար օգտագործել մաքուր գրական լեզու

Ծայրահեղական բան ասեցիք: Ծանոթների ու ընկերների հետ մաքուր գրականը մի քիչ զավեշտական կհնչի, բայց գոնե ոչ արհեստականորեն "բարդացված", ինչպես իմ նշած արտահայտությունները:

Chuk
19.12.2016, 12:33
Ծայրահեղական բան ասեցիք: Ծանոթների ու ընկերների հետ մաքուր գրականը մի քիչ զավեշտական կհնչի, բայց գոնե ոչ արհեստականորեն "բարդացված", ինչպես իմ նշած արտահայտությունները:

Որտեղի՞ց ես տեղափոխվել Երևան:

հ.գ. ֆորումներում ընդունված է դու-ով խոսելը, չկարծեք անհարգալիության նշան է: Քեզ էլ եմ խորհուրդ տալիս անցնել դուի:

IVI Art
19.12.2016, 12:49
Որտեղի՞ց ես տեղափոխվել Երևան:

հ.գ. ֆորումներում ընդունված է դու-ով խոսելը, չկարծեք անհարգալիության նշան է: Քեզ էլ եմ խորհուրդ տալիս անցնել դուի:

Ռուսաստանից: Միայն թե սա մի ընդունիր որպես որակում` "Լավ, ամեն ինչ պարզ է" :)

Ի դեպ, էլի հիշեցի :) Ռուսաստանը, ԱՄՆ-ը, և ընդհանրապես "ոչ Հայաստանները" երևանում ունեն կարճ բնորոշում` ԴՈՒՐՍԸ... "Այս մեքենան դրսից ենք բերել" և այլն :) (Հիշեցի հայտնի կատակը` "Россия это то, что вокруг Москвы :))

Chuk
19.12.2016, 12:51

Չէ, ինձ թվաց Հայաստանի ուրիշ մարզից ես, ուզում էի էդ մարզում, շրջանում, գյուղում եղած օրինակներ բերել, որոնք Երևանցիներին տարօրինակ կթվան:

Ռուսաստանահայերի «բարբառին», «ժարգոնին» ծանոթ չեմ, որ ասեմ :)) Բայց այ որ ասենք պարսկահայ լինեիր, էլի տենց օրինակներ կբերեի:

Օրինակ մի հետաքրքիր դրվագ. պարսկահայ ընկերս զարմացած ասում ա «Ինչի՞ եք հայերեն «վարենիի» փոխարեն պարսկերեն «մուրաբա» ասում» :))