PDA

Դիտել ողջ տարբերակը : Գրիգոր Գուրզադյան - Էսսեներ



aniko
03.05.2007, 22:46
Կարդացել եք Գրիգոր Գուրզադյան - Էսսեները
Տիեզերքը ափի մեջ
Կաքավաբերդի առեղծվածը
Մի կում ջուր
եվ այլն ...

aniko
04.05.2007, 09:32
Երկու մարմնի պոեզիա

հատված “Քանդակը կնոջ մարմնի” էսսեից

… Ռոդենը արարեց երկու մարմի պոեզիան, իրար փարված մի աղջկա, չքնաղ կնոջ, ու մի երազուն երիտասարդի պոեզիան: Այն տիեզերական զգացումը, փոթորկալից այն աշխարհը, որը չունի, չգիտե միայնակ մարմինը: Հեքիաթ, որը կարող է առաջանալ միայն այդ պահին, մարմինը մարմնին փարված, մարմինը մարմնով շնչող…Տիեզերք…Փակ աչքեր…Զգացմունքային մի աշխարհ, փոթորկալից, անըբռնելի, անկառավարելի, որը ծնվում է, բռնկվում է ու դառնում մոլեգին հրդեհ միայն հանդիպման պահին…Տիեզերակն խորհուրդը հանդիպման…Ռոդենի աշխարհը:
Երկու մարմինների ռոդենյան շարքը …Ինչ ֆանտազիա, ինչ ճախրանք ու ինչ հարստություն…և ռիթմը, հուժկու ռիթմը… Ռոդենյան յուրաքանչյուր զույգը մի-մի սիմֆոնիա է, դաշնամուրային մի հուժկու կոնցերտ, հարվածները` հատու, մարմինները, ձեռքերը` խելացնոր գալարումների մեջ…

քաղաքացի
04.05.2007, 10:26
Ես կարդացել եմ Գուրզադյանի «Նարեկացու աղերսանքը» գիրքը: Շատ հետաքրքիր փիլիսոփայական մտքեր ունի: Վերջապես Վ. Համբարձումյանի հետ է աշխատել: ;)

aniko
27.05.2007, 23:10
Ինչ է հանճարը?

Ի'նչ է տաղանդը, ի'նչ է հանճարը. առաջինը կիրք է, երկրորդը մոլուցք... ԴԱ այն զուսպ, անկառավարելի հետաքրքրությունն է աշխարհի, բնության, տիեզերքի հանդեպ: Կյանքի հանդեպ: Եվ նաև բռնկվել գաղափարից: Բայց և կարողանալ կասկածել, կասկածել ամեն ամեն հերթական քայլից, ամեն արդյունքից: Բացարձակ ազնվություն և առ չշմարտություն ունեցած նվիրում` պաշտանմունքի հասնելու աստիճան: Անկախություն, Խորաթափանցություն: Գիտակցումը սեփական հնարավորությունների: Ինքնամոռաց խենթի պես գործին տրվածություն: Կարողանալ հրապուրվել: Ու չզգալ, չնկատել, թե ինչպես է անցնու գիշեր, երբ է լուսանում... Դա պիտի լինի տարերայնորեն...
Ունենալ պաշտանմունքը գեղեցկության, փնտրել գեղեցկության գրացիա ամեն ինչում...Կարողանալ տեսնել, զգալ գեղեցկությունը մի հայցքով, ակնթարթորեն...
Ստեղծագործությունը տարերք է: Ստեղծագործողը` նույպես: ...
«Գիտությունը սկսվում է զարմանալուց...» սա Արիստոտելի խոսքն է: Կարևոր է, որ այդ հատկությունը` զարմանալու, որը թվում է թե հատուկ է միայն երեխային, մնա պահպանվի ամբողջ կյանքում... Հենց դա... զարմանալու հատկությունն է հարակյաց դարձնում հաճարի ստեղծագործական կյանքը...
Հանճարը, ինչպես ջրվեժը, ինքն է բացում իր ճանապարհը: Տաղանդը կարող է ջարդվել, անգամ կործանվել արգելքներին հանդիպելիս, հանճարը այդպես չէ, նա սնուցվում է հենց այդ արգելքներց: «Տաղանդը աշխատում է, հանճարը ստեղծում». Շումանիին: «Հանճարը չի հետևում օրենքների, այլ ինքն է ստեղծում օրենքները». Կանտ

Ավելացվել է 2 րոպե անց
Թոնիրը

Ով է ստեղծել թոնիրը? Դա հանճարեղ հայտնագործություն է... Շուջանակի, կարասի տեսքով, վերեվից բացվածքը` արմնկաչափ, դեպի վար լայնացող, խուրությունը` երկու երեք արմունկի չափ: Սարքում են թնիրը կավից` լավ մաքրված, ունցած, չորանաուց հետո ուժեղ կրակի մեջ փրծում են մինչև դարչնագույն դառնալը: Թոնիրը թաղում են հողի մեջ, շուրջ լավ հարթում, իսկ վարը` հատակի մոտ, անցք է թողնվում թեկ խողովակով դուրս եկող. այդ թոնրին օդ է տրվում կրակի համար: Թոնիրը մեր ատոմային ռեակտորը...

aniko
29.05.2007, 22:01
Պատմության ընթացքը…
Ասորեստանի պատմությունը մեկ անգամ ևս է հաստատում այն հզոր օրինաչափությունը, համաձայն որի` ամեն մի ազգ, ժողովուրդ, երկիր իր գոյության ընթացքում մեկ անգամ, միայն մեկ անգամ կարող է հայտնվել բարձրագույն կետում, դառնալ գերպետություն, աշխարհակալ, սառնալ իմպերիա: Միայն մեկ անգամ: Կրկնությունը չի լինում: Այդպիսին եղավ փարավոնների էպոխայի Եգիպտոսը, Միջագետքի աշխարհակալական պետությունները իրար հետևից` սկսած շումերներց, վերջացրած խեթերով, Դարեհների Իրանը, հետ` հելլենական Հունաստանը, կեսարների էպոխայի Հռոմը, Տիգրան մեծի Հայաստանը, շատ հետո չինգիզխանյան թաթար-մոնղոլական հրոսակները: Դրանցից ոմանք չքացան պատմության բեմից ընդմիշտ. չկա Կարթագենը, չկա ՄԻջագետքի պետություններից և ոչ մեկը, չկա ղպիտների Եգիպտոսը, իսկ նրանք, որոնք կան դեռ, պարզապես շարունակում են գոյատևել որպես միջակ կամ հազիվ նկատելի երկրներ… Հայաստանն այդ թվում… Այսօրվա Հունաստանը նաև… Ամենաշատը, որ կարող է լինել, երբեմն-երբեմն այս կամ այն առիթով մտաբերել, հիշել անցած-գնացած երկրներին կամ ժաղավուրդներին սոսկ որպես պատմական էպիզոդ, տուրք երբեմնի անցյալի…

aniko
01.09.2008, 16:03
Լույս է տեսել Գրիգոր Գուզադյանի նոր գիրրք <Խոհեր~-Խոհեր> վերնագրով

dvgray
01.09.2008, 16:37
Լույս է տեսել Գրիգոր Գուզադյանի նոր գիրրք <Խոհեր~-Խոհեր> վերնագրով
Հին գրվածքնե՞ր են, թե՞ նոր

aniko
02.09.2008, 13:41
ինչքանով ես նայեցի գրքում համեմատաբար նոր 2004-2007 թթ -ի գրվացքներ են,
ես ել եմ նոր գնել գիրքը, որպեսզի կարդամ

Նաիրուհի
08.12.2009, 01:42
«Տիեզերքը ափի մեջ»-ը որ կարդացի, երկար ժամանակ ուշքի չէի գալիս... Հատկապես այս արտահայտությունը.
«Նա եկել էր աշխարհ, որպեսզի տեսներ արևը»...
Էրատոսթենեսի մասին էր կարծեմ։
Ու կարևորը՝ նաև շատ բաներ բացահայտեցի, որ չգիտեի...