PDA

Դիտել ողջ տարբերակը : Մի վախեցիր



Sosoyan
03.05.2007, 19:18
Հեռուստատեսային եթերում այս ֆիլմի պրեմյերան կայանալու է ապրիլի 4: Հետաքրքիր է, թե ինչ կարծիքի եք այդ ֆիլմի մասին? Ինձ դուր է գալիս, բայց դժվար թե 2 անգամից շատ նայվի:

Մանե
04.05.2007, 15:10
Մենակ Խորենի խաթր կնայեմ:love :kiss :kiss

Vahe
04.05.2007, 21:50
Էդքան շուխուռ էին քցել, բայց հասարակ կինո է հլը որ: Իսկ Լուսինե Թովմասյանին ինչ ասես չարեցին... Էլ հաղորդավար, էլ գեղեցկուհի, հիմա էլ դերասան: Գեղեցկուհու ժամանակ Շառլը օգնեց, իսկ մյուս բնագավառներում բանի պետք չի: Ես իրանից լավ դերասան կլինեի)

Մախլուտո
07.05.2007, 02:02
Էդքան շուխուռ էին քցել, բայց հասարակ կինո է հլը որ: Իսկ Լուսինե Թովմասյանին ինչ ասես չարեցին... Էլ հաղորդավար, էլ գեղեցկուհի, հիմա էլ դերասան: Գեղեցկուհու ժամանակ Շառլը օգնեց, իսկ մյուս բնագավառներում բանի պետք չի: Ես իրանից լավ դերասան կլինեի)

Ապե ինքը Հ1 - ի դեկորացիանա, բայց ըննենց մի եսիմ ինչել չի:
Ասենք ըննենց նոռմալ գեղեցկություն ունի իմ կարծիքով: Իսկ իրա Դերասանական խաղից սիրտս խառնումա, մարդ էլ էդքան անբնական ու ռոբոտային կերպով խաղա:
Նատուռի վոնց որ ռոբոտ ըլնի: Բայց Խորիկին հալալա մակարդակով խաղումա:
Դե գոնե պապուց մի բան պիտի ժառանգած լինի թե չէ:
Ֆիլմը որ ղարաբաղյան պատերազմի մասին ,ֆիդայինների մասին կամ ընդանրապես հայերի անդրանիկ սենց մեծ ծավալի գեղարվեստական ֆիլմը չլիներ, չեի շարունակի նայելը::)

Արշակ
07.05.2007, 11:04
Առաջին սերիան նայեցի։ Քանի որ ֆիլմը լրիվ չեմ նայել, դրա համար սյուժեի մասին հստակ գնահատական չեմ կարող տալ (չնայած տեսածս առաջին սերիան առանձնապես հետաքրքիր ու բովանդակալից չէր), բայց դերասանները սարսափելի արհեստական էին խաղում, խոսում։ Որևէ հայկական լուրջ ֆիլմում նման վատ խաղ դեռ չէի տեսել։ Ռեժիսորական ու օպերատորական աշխատանքներն էլ, կարծում եմ, որ շատ ոչ պրոֆեսիոնալ էին։ Իրավիճակները չէին կարողացել ազդեցիկ ներկայացնել։ Ու ընդհանուր ֆիլմը մի տեսակ քյարթուական էր։

Զատիկ
07.05.2007, 12:55
Ֆիլմը էնքան էլ լավը չի, Լուսինեի խաղն էլ բանի պետք չի :[ :[
Բայց ես կարծում եմ, որ մենք պետքա մերը սիրենք :B :B
Շուն ա գելա մերն ա , մեր մասին ու պիտի ասենք, որ լավնա .....:hands :hands

Sergey
07.05.2007, 13:06
Որևէ հայկական լուրջ ֆիլմում նման վատ խաղ դեռ չէի տեսել։

Նշանակում է այս մեկն էլ չի պատկանում լուրջ ֆիլմերի շարքին։

Արշակ
07.05.2007, 13:33
Ֆիլմը էնքան էլ լավը չի, Լուսինեի խաղն էլ բանի պետք չի :[ :[
Բայց ես կարծում եմ, որ մենք պետքա մերը սիրենք :B :B
Շուն ա գելա մերն ա , մեր մասին ու պիտի ասենք, որ լավնա .....:hands :hands
Չէ, համաձայն չեմ, տենց մտածելով շատ առաջ չենք գնա։ Պիտի լավը գնահատենք, իսկ վատը քննադատենք, նշենք թերությունները, որ մարդիկ ավելի պատասխանատվությամբ ու ձգտումով ստեղծագործեն։ Հակառակ դեպքում հայկական արվեստը չի զարգանա ու մի բան էլ կայլանդակվի։ Ուղղակի քննադատությունն էլ պիտի ավելի լավը դարձնելու նպատակ ունենա, ոչ թե ուղղակի վատաբանելու համար լինի։ Ու հուսով եմ, որ ֆիլմի հեղինակներն ու մասնակիցները մեր այս քննադատությունը չարախոսություն չեն համարի ու, հաշվի առնելով դիտողություններն ու քննադատությունները, առաջիկայում ավելի շատ կաշխատեն ու ավելի բարձրարժեք ֆիլմեր կստեղծեն։

Artgeo
07.05.2007, 14:01
Հ1-ի հերթական թայֆայական նախագիծը: Նորից նույն դեմքեր, նույն անտաղանդություն, նույն ցածր որակ... Քանի դեռ Քեշիշյանն ու Կո-ն վերևներում են, Հ1-ը կարգին բան չի ստեղծի:

John
07.05.2007, 15:27
շատ անբնական … դպրոցի զանգը տվեց ու ընֆամենը 3-4 հոգի դուրս եկավ դպրոցից…

Legolas
07.05.2007, 15:52
shat el lav kino ya nayvox. zarmanum em vor senc baner eq grel. menak lusinei xosaln a nervaynacnum eta

Angelina
07.05.2007, 16:33
Հետաքրքիր ֆիլմ է: Ճիշտ է թերություններ կան, բայց դե նայվում է:

Array
07.05.2007, 18:23
Օպերատոր,ռեժիսոր չգիտեմ,բայց, սովորական հանդիսատեսի նման նայելով,ասեմ`լավ էլ հետաքրքիր ա նայվում,մեր դաժան իրականության մասին ա,հետո էլ լավերը մի անգամից չեն հայտնվում,առաջին քայլն էր «Երևան» ստուդիայի երկարատև ընդմիջումից հետո,ու առաջինի համար լավ էլ հաջող:Ու ահագին էլ ծիծաղել եմ նայելուց

Katyusha
07.05.2007, 19:53
shat lav filma. brazilakan serialner naelu poxaren ekek mer@ naenq

AMzone
09.05.2007, 00:52
Լավ կինո էր մանավանդ, որ հայերի նկարած կարելիյե ասել առաջին նորմալ կինոն էր, բայց Լուսինեն ետքան էլ լավ չխաղաց իր դերը, ընենց միտեսակ ոնցվոր իսկական չլիներ, զրում էր որ դերա տանում, դերի մեջ չեր իմ կարծիքով, և վաբշե հայաստանում ընդունվածա ամենինչը իրար մեջ բաժանելը, ավելի լավա ամեն մեկը իր գործն անի, երգչուհուն հաղորդավար են նշանակում, մոդելին կինո ում են խաղացնում, կարճ ասած սաղտ էլ հասկացաք թե ինչեյ ուզում ասել,

Ձայնալար
09.05.2007, 01:25
Արա դե լավ էլի … Էլի տրագիկ ավարտ: Լացկան բաներ են էլի… ասա տո այ սցենարիստ հաղթանակի մասին ֆիլմ ես նկարում միքիչ վերջում նենց արա, որ մարդիկ նաելուց ոգևորվեն, գոտեպնդվեն, որ «դուխը» բարձրանա մարդկանց, ոչ թե ասեն «վայ ինչ մեխկ էր կինոի տղեն» : Հազարավոր տղաներ վերադարձել են, շատ մարդիկ անհավանական հրաշքներով փրկվել են իրական կյանքում, ինչի ֆիլմում չարտացոլել հենց այդ դեպքերը:
Լուծումը լավը չէր և գեղագիտական առումով ինձ չբավարարեց: Իսկ ընդհանուր առմամբ ֆիլմի ընթացքը հաջող էր, չնայած Լուսինեն իսկապես լավ չէր խաղում, բայց ընդհանուր առմամբ շատ բնական էր հանված սկսած փողոցային խոսակցություններից վերջացրած մարտական դրվագներով:

angela
09.05.2007, 03:14
:angry es irok zarmacacem.inc tvuma filmum aveli chat rejisorna lsel u katarel derasani pahangner, ahavor vata xagum lusinen chgitem vortega egel rejiseri achker. mi xoskov irok amota

Ավելացվել է 10 րոպե անց
i dep' kuzenay nayev hishecney rejishyorin ev scenaristin vor Arcaxi azatamartum nayev paykarel en voch miayn nrank, ovker hetapndvel en NG marminneri koxcmic' aylev shater@' ovker paykarel en kamavorakan, kam partadir zin carayutyan @ntackum.
aveli lav kliner' dzer naxnakan konsultacianer@ ankacneik ayn mardkanc het' ovker irakan patkeracum unen Arcaxi azatamarti masin, ayl voch te nrank_ voronk ogtagorcelov herosneri arark@ zbaxecnum en kax. pashtonner!

Marduk
09.05.2007, 12:46
Ի դեպ Ինտերնետում գտա նաև այսպիսի կարծիք: (http://freedomfight777.livejournal.com/)
ինձ էլ դուր չեկավվ վերջը:


Հենց նոր նայեցի «Մի վաղեցիր» հեռուստասերիալի վերջին սերիան ու որոշեցի միանգամից գրել կարծիքս:

Ես հիմա չեմ ուզում խորանալ սերիալի նկարահանման որակի քննարկման մեջ, կինոյի լեզվին / որտեղ իմ կարծիքով անհարկի շատ էր ժառգոնայինը / , դերասանական խաղերին այլ ուզում եմ գրել ընդհանուր սցենարի մասին ու հատկապես վերջաբանի մասին:

Նախ ուզում եմ ասել, որ Արման Արամյանի կերպարը որպես հերոս, ինձ շատ դուր եկավ: Այդպիսի մարդիկ իսկապես կան ու հենց այդպիսի մարդիկ են կերտում պատմությունը: Ամբողջ կինոյի ընթացքում երևում էր կերպարի ներքին բարոյականության վերելքը: Սկզբից ինձ հերոսը դուր չեկավ, նույնիսկ արտաքին տեսքը հակակրանք առաջացրեց: Բայց երբ կինոյի ընթացքում բացվեց հերոսի ներքին էությունը ապա վերջում հուզվեցի նրա մահվան համար: Իմ մոտ վաղուց այդպիսի զգացում չէր եղել կինո նայելու ժամանակ, բայց այս անգամ մի պահ նույնիսկ չէի ուզում հավատալ, որ նա մեռավ:

Ես համարում եմ սցենարիստների նման մոտեցումը շատ սխալ ու վնասակար: Սցենարը իր մեջ կրում է գաղափարախոսություն: Իսկ ի՞նչ գաղափարախոսություն ներարկեց այդ ֆիլմը հայության մեջ: Գնա մեռի արի սիրեմ հայտնի տեզիսը: Ընդ որում տվյալ դեպքում ավելի վատ տեսքով: Գնա մեռի մենք էլ քեֆ անենք տեսքով: Նույնիսկ նրա ամենամոտ շրջապատը չմտահոգվեց նրա ճակատագրով: Ընդամենը նրա սիրած աղջիկն էր, որը վերջում մթության մեջ լսեց մահվան գույժը ու վերջ: Հա մեկ էլ պետական շքանշան: Ոչ ժառանգ մնաց, ոչ էլ գոնե մեկը, որը կշաչունակեր նրա սկսած գիծը:

Փաստորեն հայ հասարակության մեջ ներարկվեց, այն գաղափարը, որ հաղթել ու ապրել հնարավոր չէ: Ընդ որում ապրել ասելով ես նկատի չունեմ բառացի ապրել: «Ապրել» կարելի է տարբեր ձևերով, օրինակ ժառանգներ թողնելով, օրինակ մի գաղափար ծնելով, որը քեզնից հետո ինչ որ բան կփոխի: Բայց ավաղ սցենարիստները չթողեցին ոչ մի նման հույս: Նույնիսկ սերը չփրկեց այստեղ:

Հիմա շատերը կասեն, կյանքը դաժան է, այդպիսին է:

Ես կասեմ, որ մենք ենք այն այդպիսին դարձնում որովհետև չենք հավատում լավին: Մենք չենք հավատում արդարությանը, մենք չենք հավատում, որ Սերը կարող է իսկապես հաղթել ու ինչ որ բան փոխել, մենք չենք հավատում որ ճիշտ ապրող մարդը կարող է հասնել հաջողությանը: Մենք իսկապես հավատում ենք, որ գողականը, թաղային հեղինակությունը, փոխնախարարը կամ բարում աշխատող նանարիկը կարող է իսկապես հասնել հաջողության: Ազնիվ տղեն ու գերմաներեն սովորող հայ ավանդական աղջիկը ապագա չունի: Սա էր այն փիլոսոփայությունը, որ ներարկեց այս ֆիլմը ժողովրդի գիտակցության մեջ:

Բոլոր դեպքերում ողջունում եմ ֆիլմը նկարահանողներին, ամբողջ անձնակազմին նման ֆիլմ ստեղծելու համար: Պատերազմի կադրերը ընդհանուր առմամբ լավ էին նկարած հաշվի առնելով ունեցած միջոցները: Արցախյան գոյամարտի մասին պետք է շատ ֆիլմեր նկարահանել: Ուղղակի կոչ եմ անում սցենարիստներին ու ռեժիսորներին, որ հոլլիվուդից վերցնեք Happy End հասկացությունը: Մեր ազգին ԴՈՒԽ տվեք, հերիք է ինչքան ընկճվել ենք:


հ.գ. Ի դեպ փոխնախարարի կերպարն էլ բավականին ռեալիստ էր հանած, ի դեպ այդ կերպարի մեջ կարելի էր նկատել Վանո Սիրադեղանին:

Katyusha
09.05.2007, 13:05
ապսոս խեխչ տխեն մերավ. իսկականից անկապ եր. գոնե հետ գար, ախչկան արաջարկուտյուն աներ, մի բարցի ցերանային.
բայց լավ կինո եր.

Array
09.05.2007, 14:08
Քվեարկել էի «լավն էր»,բայց էս վերջին սերիայից հետո դուրս շատ եկավ,անկեղծ ասեմ`վերջում մի պահ հուզվել էի,որ հարցրեցին,թե զոհեր կան,պատասխանեց`ընդհամենը մեկ վիրավոր,իրոք` շատ հուզիչ էր

Ուրվական
09.05.2007, 19:50
Ֆիլմի սյուժեն վատը չէր, բայց ֆիլմը, որպես այդպիսին, բանի պետք չէր: Ավարտն էլ էր շատ վատը: Իմ կարծիքն այն է, որ այդպիսի ֆիլմը այդպես չպետք է վերջանար: Բայց դե փորձելը, աշխատանքը, համարձակությունը չգնահատել չի կարելի:

Kita
09.05.2007, 20:06
ֆիլմը լիովին չեմ նայել իհարկե, բայց տպավորությունները լավ չէին…
շատ վատ դերասանական խաղ, բացի դրանից եթե ուզեցել են 90ականների տպավորություն ստեղծել. դա լավ չի ստացվել:
մի տեսակ շատ անբնական էր ամենը::(

smilingangel
09.05.2007, 22:16
Ինչ լավա, որ էս թեման բացել եք;)
Ֆիլմը իրականում դուրս եկավ, ընդհանուր առմամբ վատը չէր:)
միակ հանգամանքը, որի հետ ԲՈԼՈՐՈՎԻՆ համաձայն չէի ու չեմ, Լուսինեին էս ֆիլմում դեր տալն էր:bad . Ինքը շա՜տ սիրուն ու պուպուշ աղջիկա, բայց ախր հեչ դերասանական տաղանդ չունի է...:nea մինչև հիմա չեմ մոռանում դպրոցի բակում տեսարանը, էն որ Խորիկի՝ էն տղային ծեծելուց հետո Լուսոն մոտեցավ ու ՆՈՒՅՆ տոնով (արհեստական շեշտով + արհեստական երկարացման նշանով) «Ինչու՞ ՜՛ խփեցիր այդ տղային: Մի՞՜՛ արա: Թո՞՜՛ղ ինձ: Հեռացի՞՜՛ր: Ցտեսությու՞՜՛ն... » (չգիտեմ՝ որքանով գրելով կարողացա բացատրել՝ ինչ ի նկատի ունեմ, բայց եթե նայել եք երևի տեղը կբերեք) ահավոր արհեստական էր իրա դերասանական խաղը, հոգի,շունչ...չկար :( կամ ասենք երբ ռադիոյով լսեց իրա սիրած տղայի զոհվելու լուրը. հաստատ ես ու համոզված եմ շատ-շատերը իրանից ծանր տարանք էդ լուրը: :cry :( :cry Մի՞թե էն միտքը, որ էդ ամենը պարզապես գեղարվեստական ֆիլմ չէ,այլ ոչ վաղ անցյալի դառը իրականության արտացոլում, նույնիսկ էս միտքը չէր օգնում, որ միիիի քիչ բնական տխրի կամ ավելի ճիշտ՝ պարզապես տխրի...
Իսկ Խորենը շաաա՜տ լավն էր/է ու իրա ԹԱՍԻԲՈՎ ՀԱՅ ՏՂԱՅԻ կերպարը ինձ շա՜տ դուր եկավ::B :hands բայց որ վերջում զոհվեց... :cry :cry :cry մեկ էլ էն փոխնախարարն էր լավ խաղում: Էստեղ էլ կարծիք կարդացի,ես էլ եմ լսել, որ կերպարի հիմքը Վանո Սիրադեղյանն է :think վերջերս նույն դերասանին (Արտաշես Ալեքսանյան) «Համլետ»-ում տեսա, անկեղծ ասած՝ էս փոխնախարարի դերն իրան ավելի էր սազում. բայց շատ գարշելի կերպարա:[
մի խոսքով հույս ունենանք, որ առաջինն է(ընդմիջումից հետո), վերջինը չէ, ու որ հաջորդ անգամ ամեն ինչը քննադատելու ավելի քիչ տեղիք կտա;)

Մանե
10.05.2007, 14:07
Անհույս սիրահարվել եմ Խորենին:oy Ախր շաաաաաաատ լավնա:love :love :oy
Ֆիլմն էլ էր լավը,մենակ վերջը էնքան էլ լավ չեղավ,չնայած լավը էն էր,որ չվերջացավ այնպես,ինչպես ԲՈԼՈՐ ֆիլմերը:)
Բայց մեկ ա Խորենը չպիտի մեռներ:( ;) :love

Մարիաննա
10.05.2007, 14:14
Ինձ էլ շատ դուր եկավ ֆիլմը: Ֆիլմում միակ չհաջողված կերպարը Լուսինեն էր: :)

Array
10.05.2007, 14:33
Ֆիլմի սյուժեն վատը չէր, բայց ֆիլմը, որպես այդպիսին, բանի պետք չէր: Ավարտն էլ էր շատ վատը: Իմ կարծիքն այն է, որ այդպիսի ֆիլմը այդպես չպետք է վերջանար: Բայց դե փորձելը, աշխատանքը, համարձակությունը չգնահատել չի կարելի:
Չէ հենց պիտի մեռներ,որ իրականությանը նման լիներ:Վերջում տեսաք`մի երկու հոգի,որ պարծենում էին,թե իփր կռվել են,այնինչ իսկական կռվողները լուռ ու մունջ արդեն չկային:Ինչի հիմա ըտենց չի,ով ուզում ա պատգամավոր դառնալ, հայտարարում ա`իփր կռվել ա,բայց ով գիտի գլուխը որ ծակերն էր կոխել,երբ իսկական հայ տղեքը հենց իրա մոր ու երեխեքի համար կյանքներն էին զոհում:
Են Վանոն էլ բայց լավ էր խաղում

Kheranyan
10.05.2007, 15:05
Իմ կարծիքով շատ լավ ֆիլմ էր, համենայն դեպս նկարագրում էր մեր իրականությունը, որ ամեն տեսակ թափթուկ "ՇԵՖ" ա դառնում, իսկ կարգին տղերքը նահատակվում են հանուն իրենց հայրենիքի ու գաղափարների, բայց արդյունքը վայելում են անարժանները: Ճիշտ է սկզբում Խորենի հերոսն էլ այնքան մի բարի պտուղը չեր, սակայն ամեն ոք իրավունք ունի սխալվելու և լավ է որ վերջում գտնում են իրենց ճիշտ ուղին: Ֆիլմի վերջում նրա զոհվելը համարում եմ լրիվ տրամաբանական և ճիշտ, հակառակ դեպքում ֆիլմը կնմանվեր ամերիկյան հեքիաթներին, երբ "կինոյի տղեն փրկումա ամբողջ աշխարհը և ապրում է երկար ու երջանիկ սիրած էակի հետ", այնինչ իրականում ամենևին էլ այդպես չէ:
Մի խոսքով շատ լավ ֆիլմ էր, ՀԱԼԱԼԱ:

Mari
10.05.2007, 15:27
Երկար ընդմիջումը հաշվի առնելով՝ ասեմ, որ վատ չէր:
Լուսինե ջան, չնեղանաս, բայց էս էլ քո տեղը չի;) : Ահավոր անբնական խաղ՝ «դերի ասմունք»:
Խորենն ու փոխնախարարը փայլուն էին խաղում: Ճիշտն ասած, չէի սպասում, որ Արմանը զոհվելու է::( Մտածում էի դե հոլիվուդյան ֆիլմի սցենարով՝ էսա մենակ դուրս կգա բոլորի դեմ, կհաղթի նրանց, ու կվերադառնա տուն:
Վերջում, իրոք ցնցող էր, երբ հարցնում են, թե քանի զոհ կա, ասում է ընդամենը մի վիրավոր: Նա կարող էր իր անձը փրկել /հրամանատարը նրան ասաց, որ արդեն նահանջի, իրենք նրա թիկունքում են/, բայց գերադասեց լինել իր ընկերների կողքին մինչև վերջ:
Շատ լավն էր:

Մանոն
10.05.2007, 17:57
Իմ կարծիքով շատ լավ ֆիլմ էր, համենայն դեպս նկարագրում էր մեր իրականությունը, որ ամեն տեսակ թափթուկ "ՇԵՖ" ա դառնում, իսկ կարգին տղերքը նահատակվում են հանուն իրենց հայրենիքի ու գաղափարների, բայց արդյունքը վայելում են անարժանները: Ճիշտ է սկզբում Խորենի հերոսն էլ այնքան մի բարի պտուղը չեր, սակայն ամեն ոք իրավունք ունի սխալվելու և լավ է որ վերջում գտնում են իրենց ճիշտ ուղին: Ֆիլմի վերջում նրա զոհվելը համարում եմ լրիվ տրամաբանական և ճիշտ, հակառակ դեպքում ֆիլմը կնմանվեր ամերիկյան հեքիաթներին, երբ "կինոյի տղեն փրկումա ամբողջ աշխարհը և ապրում է երկար ու երջանիկ սիրած էակի հետ", այնինչ իրականում ամենևին էլ այդպես չէ:
Մի խոսքով շատ լավ ֆիլմ էր, ՀԱԼԱԼԱ:
Լրիվ համամիտ եմ KHT-ի հետ: Հարկավոր է առաջին հերթին լավը տեսնել ամեն ինչում: Թերություններով հանդերձ` շատ լավ ու դաստիարակչական ֆիլմ էր: Հակառակ ձևով ավարտվեր` այսինքն հերոսը վերադառնար, մեկ է դժգոհները հիմա էլ պիտի ասեին հեքիաթ էր: Հայերը սիրում են չէ, իրենք դեռ ոչ մի լավ գործ չարած` սկզբում կարգին քննադատել, կոտրել մի լավ բան մտածողին էլ: իսկ երբ այդ մտածողը հիասթափված թողնում հեռանում է ու արտերկրում փառքի է հասնում, նոր ասում են ինչու՞ այստեղ չի գործունեություն ծավալում:
Որպեսզի չկրկնվեմ, միայն կավելացնեմ, որ Խորենի հերոսի կերպարը ինձ հիշեցրեց Շիրվանզադեի «Քաոս»-ի հերոսին` Միքայելին, ում համար իր սիրած աղջկա` Շուշանիկի ապտակը ճակատագրական եղավ:

linus
10.05.2007, 20:11
վերջը դզեց :)

Ambrosine
11.05.2007, 00:43
Վերջը շատ տխուր էր:cry

Kheranyan
11.05.2007, 08:44
Լրիվ համամիտ եմ KHT-ի հետ: Հարկավոր է առաջին հերթին լավը տեսնել ամեն ինչում: Թերություններով հանդերձ` շատ լավ ու դաստիարակչական ֆիլմ էր: Հակառակ ձևով ավարտվեր` այսինքն հերոսը վերադառնար, մեկ է դժգոհները հիմա էլ պիտի ասեին հեքիաթ էր: Հայերը սիրում են չէ, իրենք դեռ ոչ մի լավ գործ չարած` սկզբում կարգին քննադատել, կոտրել մի լավ բան մտածողին էլ: իսկ երբ այդ մտածողը հիասթափված թողնում հեռանում է ու արտերկրում փառքի է հասնում, նոր ասում են ինչու՞ այստեղ չի գործունեություն ծավալում:
Որպեսզի չկրկնվեմ, միայն կավելացնեմ, որ Խորենի հերոսի կերպարը ինձ հիշեցրեց Շիրվանզադեի «Քաոս»-ի հերոսին` Միքայելին, ում համար իր սիրած աղջկա` Շուշանիկի ապտակը ճակատագրական եղավ:

Լիովին համամիտ եմ Manonի հետ: Եկեք փորձենք սատար կանգնենք մերին, այլ ոչ թե միայն փնովենք ու փնովենք, որպեսզի ով փորձում է մի լավ բան անել, չհիասթափվի մեզանից և մնա ու շարումակի ստեղծագործլ մեր երկրում և մեր համար, այլ ոչ թե թողնի գնա ու օտարի մշակույթը զարգացնի:

Marinula
11.05.2007, 08:48
Շատ ել լավ կինո էր ..ինչքան լավ բաներ կար ..ինչպես կաչելի է միայն քննադատել ...բացի Լուսինեից երևի թե ամեն ինչ շատ լավ եր... բացասական դերերը շատ տիպիկ էին պատկերված...ի վերջո ես շատ ուրախ եմ որ ունենք շատ լավ մասնագետներ ,շատ տաղանդավոր դերասաններ ու կարող են շատ լավ կինո ստեղծել.

angela
12.05.2007, 04:58
ֆիլմն ավելի նմաներ գռօզօվիե վօռօտա ֆիլմին...........

angela
13.05.2007, 05:28
անկապ և անիմաստ ..............:[

electrical_storm
15.05.2007, 09:04
օօֆֆֆ...էս հայերն էլ…փաաախխխխած ռուսական բանդիտների մասին բրիգադա-շմրիգադաներ լինի, կնայեք, բայց որ մերոնք են նկարել…լավը չի…հա դե կատարյալ չի…բայց դե…Լուսինեն. իհարկե, ավելորդա…բայց լավ էլ իրական էր…էսա մեր ազգը… ՏՂԵՔԸ գնացին զոհվեցին…իսկ շատերը քեֆերի-բանի մեջ էին…նայեք ու աշխատենք էլ տենց չլինի…պետքա մեռներ Խորիկը…

Գոռ Ջան - Հայ
22.05.2007, 19:47
Դե եթե հաշվի առնենք բոլոր գործոնները, թե դրական թե բացասական, եթե հաշվի առնենք բոլոր ծախսերը և երկաաաար ընդմիջումը կինոասպարեզում, կարելիա ասել բավական հաջողված ֆիլմա: Պետք չի ֆիլմը գնահատել անհատական դերակատարումներով կամ առանձին դրվագներով, ավելի լավա ընդհանուր սյուժեն ու ոճը դիտեք :

Ungrateful
02.06.2007, 02:29
Հայաստանւմ, իմ իմանալով 2-րդ կինոնա վորում Քֆուրեն տալի.... իհարկե "Անիծվածներ"ից հետո... :8 մենակ էտ դւրս եկավ , դե մեկել Լւսինե Թովմասյանը.... :D

P.S. Դե "Անիծվածները" Մեծատառով կինոյա.....

Աթեիստ
02.06.2007, 09:09
Հաջողված ֆիլմ երկու դերասաններով:
Ավարտը շատ հաջող էր (անսպասելի):


Հարց. հանդիպե՞լ եք արդյոք Լուսինեի մասնակցությամբ որևէ հաջողված միջոցառման: Եթե ուշադրություն դարձրեցիք, Ազնավուրի համերգի ժամանակ մեր "հաղորդավահուրհին" ասում էր "Անզնավուր":

Մարիաննա
02.06.2007, 10:29
Ի դեպ, ևս մեկ նոր ֆիլմ է նկարահավում, այս անգամ ֆիլմը 10 սերիաից է բաղկացած լինելու: :)

Ungrateful
02.06.2007, 13:03
Ի դեպ, ևս մեկ նոր ֆիլմ է նկարահավում, այս անգամ ֆիլմը 10 սերիաից է բաղկացած լինելու: :)

ինչ ֆիլմ՞ անունը վոնցա՞

Ավելացվել է 2 րոպե անց

Հաջողված ֆիլմ երկու դերասաններով:
Ավարտը շատ հաջող էր (անսպասելի):


Հարց. հանդիպե՞լ եք արդյոք Լուսինեի մասնակցությամբ որևէ հաջողված միջոցառման: Եթե ուշադրություն դարձրեցիք, Ազնավուրի համերգի ժամանակ մեր "հաղորդավահուրհին" ասում էր "Անզնավուր":

Խի վոր Միս Եվրոպաում 2-րդ տեղը բրնեց, ղի էտի վատեր՞

Մարիաննա
03.06.2007, 09:43
ինչ ֆիլմ՞ անունը վոնցա՞
Ֆիլմի վերնագիրը դեռ չգիտեմ, բայց թեման նույնն է` ռազմական գործողություններ …

Ungrateful
03.06.2007, 10:49
Ֆիլմի վերնագիրը դեռ չգիտեմ, բայց թեման նույնն է` ռազմական գործողություններ …

Իսկ չգիտես՞ երբ պատրաստ կլինի՞

Lapterik
03.06.2007, 10:52
Էս մեր հայերը սիրում են իրանց անընդհատ քննադատել, ուրիշի հարսը լավն ա չէ՞::angry Լրիվ համաձայն եմ electrical_storm-ի հետ: Ճիշտն ասած սկզբից ֆիլմը չեմ նայել, բայց վերջին 2 սերիան նայել եմ ու շատ էլ լավն ա: Եկեք չմոռանանք, որ համայա 0-ից ենք սկսում: Արենն էլ Խորիկնէլ լավն են::hands

Արիս
15.03.2008, 14:42
ֆիլմի սցենարի մասին էս կասեմ. երբ ֆիլմը նայեցինք վերջացանք քեռիս, որ կռվել էր(ցավոք հիմա նա չկա...) բերեց իր գրածներից....պատերազմի ժամանակ ինքը բլոկնոտ ուներ մոջը գրում էր,բանաստեղցություններ ու ընդհանրապես...ասեմ,որ բավականին երկար կռվելա ու առաջին գցում...
լավ, ինքն ել հրամանատարէր, ու մի օր հրամանա ստանում զոր ուղարկի մի ենպիսի գորցողության ,որ մեռնելու հավանականությունը շատ մեծա...պատմում էր, որ տղերքին ասելա էդ լուրը, ու թողել, որ իրենք որոշեն թե ովա գալիս, 15 հոգի մարդ....
հետո ամբողջ գիշոեր , մտածում եր թե ով կգա առաջինը,ով կգրվիդ ցուցակում... առավոտյան , իրա մտածած մարդիկ եկել ու գրվել են... առաջին գրվողն էդ մարտի ժամանակ զոհվելա....
էսքանն ինչի համար եմ ասում... նման դեպքեր էդ ժամանակ շատ-շատա եղել ու շատ լավագունների ենք կորցրել.էս ֆիլմն իր սցենարով մի փոքրիկ փորցեր, հանրությանն ու պատերազմ չտեսածներին ներկայանել թե ինչ ա իրականում կատարվել...
դեպք էր պատմում,որ իրա տղերքը սեված են եղել հաց չի եղել(հաց բերողն ուշացել եր մի քանի օր) ու երբ, որ արդեն բերել են , զինվորներից մեկն եդ հացը վերցրած տանում եր տղերքին...քեռուս աչքի առաջ սնարյադը էդ տղու գլուղը տանումա ...ինքը նստումա մենակ սաղ եդ հացերն արյունից մաքրում տանում տալիս տղերքին, որ ուտեն,որովհետև արդեն քանի օր ա սոված էին .., հետո նոր ասում որ տենց դեպքա եղել...
Ինչ վերաբերվումա , դերասանական խաղին... առաջին մասում, որ Խորենը գլխով էն տղուն խփումա , ես մի այլ ձևի սպասում էի, որ ֆռար մի հատ էլ Լուսինեին տենց ճտցներ...
անտաղանդ կերպարա էդ Լուսինեն...
զուտ ռեկլամի համար չարժեր կինոի որակն իրանով քցել...
ինչևէ... կարծում եմ , դեռ կտեսնենք նոր ֆիլմեր...
ֆռանսիացիները մի Ժաննա Դ'Արկ են ունեցել 100 հատ ֆիլմ ունեն իրա մասին , մենք էդքան հերոս կանայք ենք ունեցել ... քանիսի մասին գիտենք?
Ովա գիտի Այծեմնիկի, Սոսո Մայրիկի.... ու շատ սշատ սշատերի մասին ....
Ինձ թվում ա վաղուցվանից արդեն արժի որ մեր կինեմատոգրաֆը մտածի դրա մասին...

Ավելացվել է 3 րոպե անց
*Սոսե Մայրիկ

I love love
18.08.2008, 10:50
Լավ ֆիլմ էր բան չունեմ ասելու, բայց միթե Խորեն Լևոնյանի խաղի կողքին պիտի լիներ Լուսինե Թովմասյանը: Միթե մենք չունենք արժանի դերասաններ: Հա ինքը շատ սիրուն աղջիկա, բայց դերասան?:[ Միայն գեղեցկությունը չի, այո նկարներում հիանում եմ նրանով, բայց, որ բերանը բացումա, նույնիսկ տհաճա:

Moon
18.08.2008, 14:49
Լավ ֆիլմ էր բան չունեմ ասելու, բայց միթե Խորեն Լևոնյանի խաղի կողքին պիտի լիներ Լուսինե Թովմասյանը: Միթե մենք չունենք արժանի դերասաններ: Հա ինքը շատ սիրուն աղջիկա, բայց դերասան?:[ Միայն գեղեցկությունը չի, այո նկարներում հիանում եմ նրանով, բայց, որ բերանը բացումա, նույնիսկ տհաճա:
Նույն կարծիքի եմ։
Իսկ ֆիլմը նայվող էր, բավականին աշխատանք էին տարել։ Առաջին անգամվա համար լավն էր։

Արամ
18.08.2008, 14:51
Լավ ֆիլմ էր բան չունեմ ասելու, բայց միթե Խորեն Լևոնյանի խաղի կողքին պիտի լիներ Լուսինե Թովմասյանը: Միթե մենք չունենք արժանի դերասաններ: Հա ինքը շատ սիրուն աղջիկա, բայց դերասան?:[ Միայն գեղեցկությունը չի, այո նկարներում հիանում եմ նրանով, բայց, որ բերանը բացումա, նույնիսկ տհաճա:

Լուսինե Թովմասյանը հեչ էլ սիրուն չի:[

Rammstein
23.08.2008, 18:28
:8Բա հարցման մեջ ինչի՞ չկա «չեմ դիտել» տարբերակ։:think

Ուլուանա
23.08.2008, 20:01
:8Բա հարցման մեջ ինչի՞ չկա «չեմ դիտել» տարբերակ։:think
Ենթադրվում է, որ չդիտածները չեն էլ արտահայտում իրենց կարծիքը՝ վերջինիս բացակայության պատճառով։ :)

Rammstein
23.08.2008, 20:28
Ենթադրվում է, որ չդիտածները չեն էլ արտահայտում իրենց կարծիքը՝ վերջինիս բացակայության պատճառով։ :)

Ախր որ հարցում եմ տեսնում, չեմ կարում չքվեարկեմ...:oy:):)

Tanamasi
23.08.2008, 20:37
Ես հաճույքով կքվեարկեի՝ շատ վատն է։ Քվեարկել եմ՝ վատն է:cry2

Ուլուանա
23.08.2008, 21:45
Ֆիլմն ընդհանուր առմամբ ինձ դուր է եկել։ Խորենի խաղը լավն էր, ընդհանրապես, կարծում եմ՝ բոլոր գլխավոր հերոսներն էլ լավ էին խաղում, բացի Լուսինեից։ :{ Չեմ հիշում, որ երբևէ նման անտաղանդ խաղ տեսած լինեմ։ :[ Խոսելաձևն աննկարագրելիորեն արհեստական էր, ինքն էլ, որպես սիրող աղջնակ, իսկական սառած տոլմա էր... :[ Ոչ մի զգացմունք, ոչ մի հույզ չտեսա ես էդ աղջկա խաղի մեջ։ Իր սիրած տղայի հետ այնպիսի հանդիսավորությամբ ու խիստ գրական էր խոսում, որ կողքից նայողը կկարծեր, թե ասմունքում է... :D Մի խոսքով՝ երևի չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ Լուսինեն էդ ֆիլմի խայտառակությունն էր, դեռ լավ է, որ ֆիլմն ավելի շատ պատերազմի մասին էր, քան նրանց սիրո, հակառակ դեպքում հաստատ լրիվ կտապալվեր Լուսինեի «շնորհիվ»։

Ինձ համար խիստ տպավորիչ էր էն պաշտոնյայի կերպարը... Ցավոք, ոչ դերասանի անունը գիտեմ, ոչ էլ հերոսի անունն ու պաշտոնն եմ հիշում էս պահին։ Շատ տիպիկ ու համոզիչ տականքի կերպար էր ու, իմ կարծիքով, շատ լավ էլ խաղում էր մարդը։ Նրա խաղը նայելիս լրիվ իրական մարդ էի տեսնում։

Մի բացասական բան էլ. ֆիլմում ղարաբաղցիները հեչ լավ չէին խոսում ղարաբաղի բարբառով։ :D Սխալներ էին անում։ Համենայնդեպս, ես իրենց խոսակցությունները լսելիս լիքը սխալներ էի բռնում։ :P Ու էնպիսի տպավորություն էր, որ նրանք իրականում ղարաբաղցիներ չէին, մինչդեռ երևի ճիշտ կլիներ, եթե իսկական ղարաբաղցիներ լինեին։ Չգիտեմ, գուցե դա հատուկ էր արվել՝ Ղարաբաղի` առանց այդ էլ ոչ մատչելի ու գրականից հեռու բարբառը այն չտիրապետողների համար հնարավորինս հասկանալի դարձնելու համար... Բայց, ինձ թվում է, որ եթե որոշել էին էդ բարբառով խոսակցություններ ներառել ֆիլմում, ուրեմն պետք է լիներ առանց աղավաղումների... :think Վերջիվերջո, կարելի էր նաև սուբտիտրերով թարգմանել գրական հայերեն։ :D