PDA

Դիտել ողջ տարբերակը : Ցանկապատից այն կողմ



lili-4
03.05.2007, 18:53
Բակում աղմուկ էր, խաղացող երեխաների ճիչ ու ծիծաղ:Թվում էր, թե աշխարհում այս երեխաներից անհոգ ու երջանիկ մարդ չկա: Միայն Սոսեն էր, որ չէր խառնվում նրանց խաղին: Ամեն անգամ նա առանձնանում էր երեխաներից , կանգնում ցանկապատի մոտ ու նայում դուրս` ցանկապատից դուրս: Ցանկապատից դուրս էլ են երեխաներ խաղում: Բայց Սոսեի համար ցանկապատից դուրս կյանքն ուրիշ է:Սոսեն չէր կարողանում հասկանալ, թե ոնց կարող է ցանկապատից ներս ու դուրս այսքան տարբեր լինել: Տարբեր էր, այն էլ ինչքա~ն:Եվ զարմանում էր, որ միայն ինքն է դա նկատում: Ինչպե՞ս չէին նկատում, թե ինչքան գեղեցիկ էին այն աղջկա մազերը, երկար ու խնամքով սանրված: Եվ ի~նչ գեղեցիկ ծամկալներ: Իր ամբողջ կյանքում երազել է, որ այդպիսի երկար ու գեղեցիկ մազեր ունենա, որ ամեն օր տարբեր սանրվածք ունենա: Երազում էր, բայց գիտեր, որ չի կարելի: Ոչ միայն իրեն, այլ ցանկապատից այս կողմ ապրող բոլոր աղջիկներին: Չի կարելի, քանի որ ոչ- ոք ժամանակ չուներ իրենց մազերը խնամելու, սանրելու համար, էլ չենք ասում, եթե հանկարծ…Այդ բառից վախենում էին իրենց մանկատան բոլոր աշխատողները, և ավելի շատ ոչ թե երեխաների համար, այլ նրանից, որ հանկարծ երեխաներից կփոխանցվի իրենց: Այդ պատճառով էլ հաճախ էին մանրակրկիտ ստուգում, համոզվում, որ մաքուր է, անհանգստանալու կարիք չկա: Տարվա մեջ մեկ անգամ էլ կտրում էին իրենց մազերը, կտրում էին շատ կարճ, համարյա տղայի պես: Ու այդ ժամանակ չէր կարողանում արցունքները զսպել: Նորից չէր ունենա իր երազած երկար ու գեղեցիկ մազերը…
_Երեխաներ, վերջացրեք խաղը, ճաշելու ժամն է:
Սոսեն հեռացավ ցանկապատից ու բոլորի հետ գնաց ներս:
Ցանկապատից հեռանալուց հետո էլ չէր դադարում մտածել նրանից դուրս գտնվող երեխաների, ամենից շատ այն երկարամազ աղջկա մասին: Երբ իրենք ճաշում էին, փորձում էր պատկերացնել, թե նրանք ինչպես են ճաշում: Նրանք է?լ ունեն հատուկ ճաշի ժամ, ուտում են ա՞յն, ինչ պատրաստում էին իրենց խոհանոցում , թե՞ իրենք էին որոշում, ինչ ուտեն, երբ: Սոսեն այնքան էլ չէր սիրում իրենց ճաշերը:Լինում էր, որ ճաշելիս հիշում էր ցանկապատից այն կողմ երեխաներից մեկին, որ մոր կողքին կանգնած ախորժակով խնձոր էր ուտում: Ուզում էր իրենց ճաշ եփող մորաքույրին մոտենալ, խնդրել, որ իրեն ճաշի փոխարեն մի խնձոր տա, թեկուզ շատ փոքր… Բայց չէր ասում,գիտեր, որ իրենք մեծ տուն են և բոլորին պետք է հասնի միատեսակ, միանման ուտելիք: Հետո, երբ գնում էին քնելու, միշտ ուզում էր պատկերացնել, թե ինչպիսին է այդ երկարամազ աղջկա ննջասենյակը, ոչ մի անգամ չէր կարողանում պատկերացնել:Իր ննջասենյակը մեջ է, և այստեղ կան շատ մահճակալներ, շատ երեխաներ: Իսկ այդ աղջկա սենյակը՞: Ինչպիսի՞ն է այն, շատ- շատ մահճակալներ ու այդ մեծ սենյակում նա մենա՞կ:
Բայց ամնեից շատ չէր կարողանում պատկերացնել, թե ինչպիսին է մայրիկը: Երբ ուզում էր դրա մասին մտածել, հիշում էր, թե նա ինչպես էր այդ երկարամազին գրկում, համբուրում: Աչքերը լցվում ու չէր կարողանում դրանից ավելի պատկերացնել: Երբ գալիս էր բակ գնալու ժամը, նա դառնում էր անհանգիստ, շտապում էր, թե երբ է լինելու բակում:Չէր սիրում անձրևը, քանի որ դրա պատճառով մնում էին ներսում ու չէր տեսնում այն երեխաներին, որոնք ցանկապատից այն կողմ էին, առանց մորաքույրների ու դայակների հսկողության:
Ապրում էր Սոսեն` երազելով երկար մազերի, իրեն գրկող ու սիրող մոր մասին: Չէր պատմում ոչ մեկին իր երազի մասին: Ո՞վ կհասկանար, բոլորն էլ իր նման մեծացել են առաց մոր, կարճ մազերով: Միայն Մանեն էր, որ հիշում էր իր մորը, նա վերջերս էր եկել իրենց մոտ, բայց ոչ մի անգամ չէր խոսում նրա մասին: Երբ հարցնում էին, ասում էր. <Ես մայր չունեմ, ինձ արագիլն է բերել>:
Իրենց մրտ բոլորն էին այդպես մտածում, որ ցանկապատից այս կողմ երեխաները մայր չունեն, իրենց արագիլն է բերել հեռու- հեռվից:
Այդ օրն էլ սովորականի պես բակ պետք է գնային: Բոլորը գնացին, իսկ իրեն տարան մի սենյակ, որտեղ երբեք չէր եղել: Չգիտեր, թե ինչի համար է այստեղ, բայց հյացքը չէր կարողանում կտրել այն գեղեցիկ կնոջից, որ զրուցելու ընթացքում անընդհատ իրեն էր նայում:
Հետո սկսեց ավելի հաճախ տեսնել այդ կնոջը, ամեն անգամ իր համար քաղցրավենիք ու գեղեցիկ խաղալիքներ էր բերում: Արդեն անհամբերությամբ էր սպասում այդ կնոջ գալուն, ոչ թե նրա նվերների համար, այլ հենց նրան էր սպասում: Հազիվ էր զսպում իրեն, որ չփարվի ու ականջին չշշնջա.
_Դու իմ մաման ե՞ս:
Մի օր էլ իր համար գեղեցիկ շորեր բերեց: Հագավ, նայեց իրեն ու թվաց, թե ցանկապատից այն կողմ է կանգնած: Այդ գեղեցիկ շորով էլ ինքը գնաց ցանկապատից այն կողմ: Բոլորը եկել էին հրաժեշտ տալու: Մորաքույր Ասիան գրկել, համբուրում ու կրկնում էր.
_Սոսե ջան, բախտավոր լինես, գտնես քո նոր տունը, նոր հարազատներին:Բոլոր դռները չեն, որ որբի համար փակ են:
Հասկացավ, իրեն որդեգրել են: Այս բառը էլի էր լսել իրենց մանկատանը, բայց չէր պատկերացնում, թե դա ինչ է:
Գեղեիկ կնոջ հետ եկան գեղեցիկ ու մեծ տուն: Սկզբում վախենում էր տան մեծությունից: Հետո կամաց- կամաց սովորեց: Ամենից շատ վախենում էր գիշերները, երբ սենյակում մենակ էր: Չէր պատկերացնում, որ հնարավոր է այսքան մեծ սենյակում մենակ քնել: Արդեն շատ բան էր սովորել: Գիտեր, թե ինչպես են ցանկապատից այն կողմ մարդիկ ճաշում: Կարող էր գնալ խոհանոց , որտեղ ինչ ուզես, կար: Խնձոր էլ կար իրենց տանը, և շատ- շատ, բայց չէր համարձակվում վերցնել: Չգիտեր ինչն է պատճառը, վախենում էր, թե ամաչում: Տանը երկուսով էին, ինքն ու այդ գեղեցիկ կինը, որին ուզում էր <մամա> ասել, բայց չէր համարձակվում: Ասում էր, որ Սոսեն իր աղջիկն է, կմեծանա իրենց տանը, կլինի գեղեցիկ աղջիկ: Ուզում էր հարցնել.<Երկար մազեր կունենա՞մ>,- էլի չէր համարձակվում:
Հետո իմացավ, որ այդ կինը մի տղա ունի, բայց այստեղից շատ հեռու է: Գիտեր, որ տղան այնտեղ հոր հետ է,որ իրենք էլ են գնալու, մի քիչ կմնան ու կգնան: Հետո այդ գեղեցիկ կինը բցատրեց, որ գնալու համար նախ պետք է իրեն ստուգեն, տեսնեն առողջ է, թե ոչ, որ թույլ տան գնալ այդ հեռու տեղը: Մի քանի անգամ գնացին, ինչպես այդ կինն էր ասում, ստուգվելու: Միայն ամենից վատն այն ժամանակ էր, երբ արյուն էին վերցնում: Բայց չէր դժգոհում, լավ էր, մի քանի օրից վերջացավ: Առողջ էր, ուրեմը շուտով կգնան: Որոշված էր, երկու օրից գնալու են: Շատ անհանգիստ էր այս գեղեցիկ կինը, ճամպրուկներն էր հավաքում, տարբեր տեղեր զանգում, հյուրերի հետ առանձնանում, երկար զրուցում:
Այդ օրը պետք է գնային: Ուզում էր իրեն պատկերացնել ինքնաթիռում,երբ լսեց այդ գեղեցիկ կնոջ ճիչը: Հեռախոսով էր խոսում, ի՞նչ եղավ, ինչի՞ց վախեցավ:
Չհասկացավ, թե ինչ է եղել, միայն մի բան պարզ էր, որ իրենք էլ չեն գնալու:Տանն իրեն ոչ ոք չէր նկատում: Միայն լաց ու կոծ էր լսում և եկողների խոսքերից հասկացավ, որ որ այդ գեղեցիկ կնոջ տղան մահացել է: Լավ չգիտեր, թե ինչ է մահը, բայց հասկանում էր, որ շատ մեծ դժբախտություն է:Ցանկացավ մոտենալ ու գրկել լացող կնոջը: Փորձեց մոտենալ, բայց իրեն էր նայում չարությումբ լի ,ատելությամբ: Կանգնեց ու մնաց մոլորված:
_Ինչ ե՞ս Կանգնել, կորի աչքիցս, ինչի՞ս ես պետք, որ չկարողացա փրկել երեխայիս:
Հասկացավ, որ այս կնոջ համար չէր կարող լինել երեխա, լինել հարազատ: Ինքը տեղ չուներ այստեղ, ցանկապատից այս կողմ: Դուրս եկավ տնից ու չգիտեր, թե ուր գնար: Մեկ էր, միայն թե չմնար այստեղ, չտեսներ այն գեղեցիկ կնոջը,որը երևի մտածում էր, որ իր պատճառով մահացավ տղան: Հիմա ամենից շատ ուզում էր նորից լինել ցանկապատից այն կողմ, իրենց մանկատանը, որտեղ ոչինչից չէր վախենում: Բայց ինչպե՞ս գտներ: Հիշում էր, որ այս տուն հասնելու համար իրենք շատ երկարեն եկել, եկել են մեքենայով, հիմա ոտքով ինչպե՞ս գնար:
Քանի՞ օր մնաց դրսում, քանի՞ զարմացած մարդկանց հայացքի ներքո թափառեց, մինչև հասկացան, որ անտուն երեխա է: Տարան մի տեղ, որտեղ շատ քեռիներ կային, իսկ նրանցից մեկը իրեն խնձոր տվեց, ու ինքը կերավ մեծ ախորժակով: Հետո հարցնում էին.<Ինչպե՞ս? է անունդ,որտեղի՞ց ես, քանի՞ տարեկան ես>:
Պատմեց, ինչ գիտեր, ինչպես հիշում էր: Հասկացան ու գտան ցանկապատից այն կողմ իր փնտրած տեղը ու վերադարձրին մանկատուն: Եկավ ու առաջին անգամ այստեղ իրեն զգաց շատ հարազատ վայրում: Կարոտել էր: Կարոտել էր մորաքույրներին, դայակներին, իրենց ննջասենյակը, իրենց ճաշասեյակը, իրենց ցանկապատը:
Մորաքույր Ասիան գրկել էր ու համբուրում էր` չթաքցնելով արցունքները.
_Որբուկս, Սոսե, էս ի՞նչ բախտի էիր արժանանալու, էս ու՞ր Էին քեզ տանելու, որբուկս: Լեզուս չի պտտվում ասեմ, բախտդ բերեց, որ տղան մեռավ:Որբուկս, որբուկս…
Սոսեն մորաքույր Ասիայի ասածներից ոչինչ չէր հասկանում, բայց գիտեր, թե ոնց է կարոտել բոլորին,ու ոնց է ուզում պառկել անկողնում ու մոռանալ ամեն ինչ այն գեղեցիկ տնից, այն ցանկապատից այն կողմ կյանքից..

Cassiopeia
03.05.2007, 20:37
Ինչքան էլ տխուր լինի, բայց դա մեր դաժան իրականությունն է: Շատ գեղեցիկ էր շարադրված:
Ի դեպ, միշտ մտածել եմ գնալ որևէ մանկատուն, մի մանուկի համար դառնալ հեռավոր քույր կամ մորաքույր, նրան հեռվից խնամել: Բայց երբեք չեմ իմացել ինչից սկսել ու ոնց գործել:

StrangeLittleGirl
03.05.2007, 20:50
Իսկ ես մտածում եմ երեխաներ որդեգրելու մասին… Եթե չամուսնանամ, հաստատ մի երկու-երեք երեխա կորդեգրեմ:

Cassiopeia
03.05.2007, 20:53
Ես էլ եմ դա մտածել: Բայց դրա համար պետք է կարողանամ նրանց լիովին ապահովել ամեն ինչով ու ամենակարևորը սիրով:

Մանոն
05.05.2007, 12:25
Lili ջան, ի~նչ հուզիչ էր: Իրոք ինչ մեղք են մանկատան որբուկները: Միշտ ցասումով եմ լցվում եմ այն մայրերի հանդեպ, ովքեր կարող են էդպես հեշտությամբ լքել իրենց երեխաներին: Դա ողբերգություն է…

Ուլուանա
05.05.2007, 14:58
Լացեցի... :cry Բայց ոչ թե այն ժամանակ լացս եկավ, երբ երեխան նորից որբ մնաց, այլ երբ նրան մանկատնից տանում էին... :oy Էդ պահը, չգիտեմ ինչու, հուզեց... :oy

Էհ... բա ո՞նց անենք, որ էդ երեխաների համար լավ լինի... :( :think :love

Ի դեպ, միշտ մտածել եմ գնալ որևէ մանկատուն, մի մանուկի համար դառնալ հեռավոր քույր կամ մորաքույր, նրան հեռվից խնամել: Բայց երբեք չեմ իմացել ինչից սկսել ու ոնց գործել:
Իմ մտքով էլ անցավ... Չբռնե՞նք տենց մի բան կազմակերպենք։ :roll Լուրջ։ ;)

Root
05.05.2007, 15:29
Իմ մտքով էլ անցավ... Չբռնե՞նք տենց մի բան կազմակերպենք։ :roll Լուրջ։ ;)


Ետպիսի մի երիտասարդական կազմակերպություն կա որի կամավորները օժանդակում և ուսուցանում են մանկատան երեխաներին ...Եթե ցանկանում եք կարող եմ ճշտել և տալ տվյալները, եթե իհարկե չեք ուզում առանձին կազմակերպություն ստեղծել

Ուլուանա
06.05.2007, 06:36
Ետպիսի մի երիտասարդական կազմակերպություն կա որի կամավորները օժանդակում և ուսուցանում են մանկատան երեխաներին ...Եթե ցանկանում եք կարող եմ ճշտել և տալ տվյալները, եթե իհարկե չեք ուզում առանձին կազմակերպություն ստեղծել
Ես մեկի մասին վերջերս լսեցի, հետաքրքիր է՝ նույն բանի մասի՞ն ենք խոսում, թե՞ քո ասածն էլ ուրիշ է... :think
Ամեն դեպքում, եթե դժվար չէ, խնդրում եմ, ճշտիր, հետո կասես։ ;)

StrangeLittleGirl
06.05.2007, 13:31
Ետպիսի մի երիտասարդական կազմակերպություն կա որի կամավորները օժանդակում և ուսուցանում են մանկատան երեխաներին ...Եթե ցանկանում եք կարող եմ ճշտել և տալ տվյալները, եթե իհարկե չեք ուզում առանձին կազմակերպություն ստեղծել
Ես էլ եմ լսել: Ինձ նույնիսկ մեյլ են ուղարկել: Ուզում եմ խնդրել, որ մարդավարի հայտարարության ձևով ուղարկեն, ֆորումում տեղադրեմ:

ihusik
07.05.2007, 13:45
lili-4 ջան, կրկին ու կրկին ուզում եմ ասել ապրես, շնորհակալ եմ, որ այսպես կարողանում ես թափանցել մարդու հոգեկան ապրումների մեջ ու հուզել մարդկանց քո գրվածքներով ու դեռ այս ամենի հետ մեկ տեղ նաև որոշակի, շատ կարևոր կյանքի մասին դասեր տաս աննկատ ու չպարտադրված քեզ յուրահատուկ մի ձևով՝ զուտ քո գրվածքների հերոսների միջով կյանքը ներկայացնելով առաջացնում ես մտքեր, որը կարդալով ուզում ես այլ՝ ավելի մի գեղեցիկ կյանքով մարդ ապրի ու ընկալի կյանքը...;) :8

Խոսքեր չունեմ ասելու ավելին... ապրես... քո գրվածքների և ոչ մեկի հանդեպ անտարբեր չեմ կարողացել մնալ ու միշտ հուզել են ինձ քո գրվածքները ու մտածել տվել ավելի խորը ու ճիշտ կյանքի մասին, ինչի համար անչափ շնորհակալ եմ քեզ բարեկամս::)

Angelina
07.05.2007, 16:38
Բավականին հուզիչ էր, ապրես, շատ ապրես::hands :hands :)

Katyusha
07.05.2007, 19:37
lavn er u txur :(((((((((((((

Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի կանոնադրությանը (http://www.akumb.am/showthread.php?t=2437#post67297)։Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42) կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» (http://www.akumb.am/showthread.php?t=279) թեման:

lili-4
09.05.2007, 11:49
Շատ շնորհակալ եմ գեղեցիկ խոսքերի համար: Առավել հաճելի է, որ դուք միայն ընթերցող չմնացիք, այլ արձագանքելով կարծես ,թե գործի եք գցում մի լավ նախագիծ::)

Chuk
24.05.2007, 16:05
Ինձ մեկ-մեկ թվում է, թե քարսիրտ եմ դարձել, որ իմ համար էական չի, թե աշխարհում ինչ է կատարվում, որ օտարի ցավը, ինձ չի կարող ցավ պատճառել, որ նույնիսկ ունակ չեմ սեփական ցավս նկատել...

Ու հանկարծ կարդում եմ այս պատմվածքն ու հասկանում, թե ինչքա՜ն եմ սխալվել, երբ այս ստեղծագործության ամեն բառի տակ թաքնված թախիծն ու տրտմությունը մշուշոտում են աչքերիս առջևն ու հարկադրում մտովի զգալ ցավն ու տառապանքն ու տրտմությունը:

Հրաշալի ստեղծագործություն էր: Կեցցե՛ս:

Vive L'Armenie
24.05.2007, 16:33
Շատ հետաքրքիր ու թաղծոտ պատմություն էր :( :this
Շա՜տ հուզիչ էր :cry

Angelina
25.05.2007, 12:11
Ահավոր հուզիչ էր:

Tigana
30.01.2008, 12:39
Չգիտեմ իրականում ով է սրա հեղինակը,բայց դե իմ անձնական կարծիքով չի կարելի սենց բաները ֆորում գցել:

Ճիշտ ա ինչքան ստեղծագործությունը հուզիչ ու տխուր ա լինում ,էնքան շատ ա գնահատվում,բայց էս չափից ավելի ա դրական գնահատական տալու համար:
Չեմ ուզում , թե տպավորություն ստեղծվի , թե ես ինքնահավան եմ...:(

lili-4
30.01.2008, 20:06
Չգիտեմ իրականում ով է սրա հեղինակը,բայց դե իմ անձնական կարծիքով չի կարելի սենց բաները ֆորում գցել:

Ճիշտ ա ինչքան ստեղծագործությունը հուզիչ ու տխուր ա լինում ,էնքան շատ ա գնահատվում,բայց էս չափից ավելի ա դրական գնահատական տալու համար:
Չեմ ուզում , թե տպավորություն ստեղծվի , թե ես ինքնահավան եմ...:(

Հեղինակը ես եմ և շատ կցանկանայի իմանալ, թե ինչի չի կարելի նման պատմվածք ֆորումի մեջ տեղադրել: Համարո՞ւմ ես ոչ հետաքրքիր, թե՞ ոչ արդիական…
Եթե կարելի է, մի քիչ ավելի մանրամասը, թեկուզ նամակով:

Tigana
31.01.2008, 23:28
Հեղինակը ես եմ և շատ կցանկանայի իմանալ, թե ինչի չի կարելի նման պատմվածք ֆորումի մեջ տեղադրել: Համարո՞ւմ ես ոչ հետաքրքիր, թե՞ ոչ արդիական…
Եթե կարելի է, մի քիչ ավելի մանրամասը, թեկուզ նամակով:

Էս իրական պատմություն ա իմ կարծիքով,բայց էդ նշանակություն չունի::cry:cry
Մարդիկ կլինեն,որ մանկատանը հարազատ կունենան,կամ իրանք մանկատնից կլինեն,շատ ցավոտ կլինի նրանց համար.
Մարդիկ կլինեն որոնց համար ցավալի կլինի ստեղծագործությունը, հանձինս`ինձ,իսկ ֆորում մարդիկ մտնում են մի քիչ հանգստանալու ու լիցքաթափվելու համար ...
Դու սրտիդ մոտ մի ընդունի իմ գրածը,շատ տաղանդավոր ես:good ...ուղղակի դա էլի եմ ասում չափից ավելի էր::kiss

lili-4
02.02.2008, 22:31
Էս իրական պատմություն ա իմ կարծիքով,բայց էդ նշանակություն չունի::cry:cry
Մարդիկ կլինեն,որ մանկատանը հարազատ կունենան,կամ իրանք մանկատնից կլինեն,շատ ցավոտ կլինի նրանց համար.
Մարդիկ կլինեն որոնց համար ցավալի կլինի ստեղծագործությունը, հանձինս`ինձ,իսկ ֆորում մարդիկ մտնում են մի քիչ հանգստանալու ու լիցքաթափվելու համար ...
Դու սրտիդ մոտ մի ընդունի իմ գրածը,շատ տաղանդավոր ես:good ...ուղղակի դա էլի եմ ասում չափից ավելի էր::kiss


Ես համամիտ եմ, որ շատեն են ֆորում մտնում լիցքաթափվելու, հանգստանալու համար, բայց դրա համար կան համապատասխան բաժիններ: Իսկ այն, որ սա իրականությունից է, այն էլ ցավալի իրականությունից, ես չեմ ժխտում:Բայց չեմ կարծում, որ այս թեմայից չխոսելը մեր իրականությունը կազատից այս պրոբլեմից: Ես կարծում եմ, որ միայն նման թեմաները բարձրաձայնելը, քննարկելը, քննադատելը և իհարկե, գորխելը կօգնի դրանից ձերբազատվել: Ավելին ասեմ, իմ այս պատմվածքը պատճառ դարձավ, որ մի խումբ ակումբցիներ շատ կարևոր գործ ձեռնարկեն՝ ամռանը մանկատան երեխաների համար բարեգօրծական ակցիա կազամկերպեցին::)

Դեկադա
02.02.2008, 22:53
Մարդիկ կլինեն,որ մանկատանը հարազատ կունենան,կամ իրանք մանկատնից կլինեն,շատ ցավոտ կլինի նրանց համար.
Մարդիկ կլինեն որոնց համար ցավալի կլինի ստեղծագործությունը, հանձինս`ինձ,իսկ ֆորում մարդիկ մտնում են մի քիչ հանգստանալու ու լիցքաթափվելու համար ..


Թույլ տվեք չհամաձայնվել :Ես կարծում եմ արժե գրել նման դեպքերի մասին` գուզե մի քիչ շարժվի այն ծնողների գութը, որոնք իրենց երեխաներին թողնում են մանկատներում: Եվ թող ոչ- ոք չհամոզի ինձ, որ նրանք դա անում են կարիքից: Թեմայից շեղվեցի կներեք:Շատ հուզիչ և ուսուցանող պատմություն էր: