PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչու՞ է աղմկում ՀՀԿ-ն "Ակումբ"-ում

dvgray
03.05.2007, 01:09
Արդյո՞ք սա նրա նշանը չէ, որ հողը ոտքերի տակից արդեն փախցնում են: ;) :D

Vishapakah
03.05.2007, 02:12
Սա նույն հարցն է, եթե ասենք. Ինչներին է պետք՛ քարոզարշավը, կուսակցություններին?
ՀՀԿ-ի տարբերությունը մյուսների հետ, կայանում է նրանում՛ որ ՀՀԿ-ն ավելի մեծ տարածում ունի եւ նրա ավելի մարդաշատ համախոհները, ավելի նկատելի են՛ հասարակական շրջանակներում.
Չեմ քտնում որ «հողը ոտքերի տակից արդեն փախցնում են» արտահայտությունը՛ տեղին է ասվաց. Հողը ոտքերի տակից կփախչեր, եթե իշխանությունը նվաճվեր.
Ընդամենը ականատես ենք լինում, իշխանավորների իշխանության շարունակման, պահպանման. Ոչ՛ մի արտարոց բան.

AMzone
03.05.2007, 03:35
չեն աղմկում ուղակի քարոզարշավ են սքսել, երևի վախենում են բարգավաճը իրենց տեղը կնստի: :D

Apostle
03.05.2007, 08:02

Ես համամիտ եմ, ՀՀԿ-ական երիտասարդները, որոնք ֆորումում քարոզչություն են իրականացնում, ընդամենը մի շատ պարզ բան են իրականացնում, փորձում են լուրջ վերաբերվել այն երիտասարդներին, որոնք Online միջավայրում առավել շատ ժամանակ են անցկացնում, տեղեկանում են նրանց կարծիքի մասին, այդ կարծիքը դարձնում եմ ուսումնասիրության առարկա, այս առումով Ֆորումի անդամներին բավականին օգտակար է նրանց քարոզչությունը:
Ի տարբերություն, որոշ քաղաքական ուժերի, որոնք իրենց հին երգն են երգում, ՀՀԿ-ն քարոզչական նոր տեխնոլոգիաներ է կիրառում, որը կարծում եմ ողջունելի է:

Իսկ ինչ վերաբերվում է հարցադրմանը՝ ՀՀԿ-ն չի ԱՂՄԿՈՒՄ, գործում է :)

Ավելացվել է 2 րոպե անց

չեն աղմկում ուղակի քարոզարշավ են սքսել, երևի վախենում են բարգավաճը իրենց տեղը կնստի: :D

Կարծում եմ Բարգավաճին իր տեղն էլ է բավարարում, իսկ քարոզարշավը կուլտուրա է: Էլեկտրոնային քարոզարշավը նորամուծություն PR դաշտում:
Համենայն դեպս ՀՀԿ-ականները ֆորումում քո տեղը հաստատ չեն ուզում նստել կարող ես անհոգ լինել::)

Hanrapetakan
03.05.2007, 08:55
Արդյո՞ք սա նրա նշանը չէ, որ հողը ոտքերի տակից արդեն փախցնում են: ;) :D

Փաստորեն դու այնքան էլ ուժեղ մարդ չես:Միթե կարելի է այդկան շուտ հանձնվել:Ես դեռ նոր եի սկսել զվարճանալ:D

ՀՀԿ-ն Ակումբում ուղակի փորձում է մի քիչ իրատեսորեն և մատչելի ներկայացնել իր ծրագիրը:

Root
03.05.2007, 09:26
Արդյո՞ք սա նրա նշանը չէ, որ հողը ոտքերի տակից արդեն փախցնում են: ;) :D

Ակումբը նախ ապաքաղաքականացված միավոր է, բացի դրանից ակումբը այն ֆորմատի և մեծության ընտրազանգված չէ, որպեսզի ՀՀԿ-ն ակտիվ քարոզարշավ իրականացնի, կա քարոզարշավի ` օնլայն իրականացման տարբերակի մշակված ` ռազմավարության ընդհուր դրույթներ, բայց չկա հասկացողություն ` "Թե ինչպես իրականացնել ագիտացիա ակումբ.ամ -ում": Իրականացվող ագիտացիան առանձին անհատների նախաձեռնություն է , որը շատ ժամանակ արջի ծառայություն է մատուցում կենտրոնական գրասենյակին, քանի որ երբեմն ագիտացիան տարվում է սխալ կամ ազգայնամոլության հողի վրա, կամ էլ առանց փաստարկնեևի ու վիրավորանքներով լեցուն: ՀՀԿ մասին իսկական պատկերացում ստանալու համար խորհուրդեն տալիս այցելել տարածքային գրասենյանկներ կամ կենտրոնական կոմիտե, կամ զրուցել կուսակցական վերնախավի և տեսաբանների հետ:

StrangeLittleGirl
03.05.2007, 09:35
Չե՞ք հասկանում, որ քաղաքական գովազդ է: Ուրիշ ինչու՞ պետք է ՀՀԿ-ն էսքան աղմկեր :D

Root
03.05.2007, 09:43
Չե՞ք հասկանում, որ քաղաքական գովազդ է: Ուրիշ ինչու՞ պետք է ՀՀԿ-ն էսքան աղմկեր :D

Սիրելի իմ Բյուրակն

ախր ինքդ լավ գիտես որ ՀՀԿ-ն գովազդի կարիք չունի :) Հանրապետության ամենա ազդեցիկ մարդիկ ՀՀԿ-ի և Բարգավաճ Հայաստանի անդամներ են ;) Ոչ մեկի համար էլ գաղտնիք չի, որ ՀՀԿ-ն արդեն ընտրված կուսակցություն է ...այստեղ հարցը շահարկումներ դարձնելն է ...

Պ.Ս. Հո չես պատրաստվում հարգելի Արսեն Բաբայանի պատճառով ավատարիդ տեղ կրտսեր լետենանտի ուդաիրներ դնես ? լոլ :D

StrangeLittleGirl
03.05.2007, 09:47
ախր ինքդ լավ գիտես որ ՀՀԿ-ն գովազդի կարիք չունի
Չէ՜, ունի :D Որ ընտրություններից հետո թվեր նկարվեն, պետք է ասեն, որ քարոզարշավի արդյունք էր :D Հո չե՞ն ասելու, որ նկարել են:

Հանրապետության ամենա ազդեցիկ մարդիկ ՀՀԿ-ի և Բարգավաճ Հայաստանի անդամներ են
Նայած ինչ իմաստով ազդեցիկ… Փողի առումով՝ այո՛

Root
03.05.2007, 09:51
Չէ՜, ունի :D Որ ընտրություններից հետո թվեր նկարվեն, պետք է ասեն, որ քարոզարշավի արդյունք էր :D Հո չե՞ն ասելու, որ նկարել են:

Նայած ինչ իմաստով ազդեցիկ… Փողի առումով՝ այո՛

Ի հարկե չեն ասելու .. բայց հո բլորիս էլ հայտնի է, որ ինչ որ չափաքանակ կնկարվի .. լրիվ բնական է մի զարմացի :)
Ազդեցիկ են թե փողի առումով թե քաղաքական դաշտում թե իրենց թաղում թե իրենց շրջապատում թե իրենց ընտանիքներում:

dvgray
03.05.2007, 12:11
Աղմուկ ասելով ես ինկատի ունեմ տեխնիկական "աղմուկը" /шум - noise/ , այսինքն ոչ օգտակար ինֆորմացիա /полезная информация/:
ՀՀԿ-ն "Ակումբ"-ում հայտնվել է ըստ ամենայնի ինչ որ բան ասելու համար, սակայն, ցավոք մինչ այժմ միայն "աղմուկ" է: Ինչ ֆիլտնրեր էլ օգտագործում եմ, մեկ է "ինֆորմացիա" ստանալ չի հաջողվում , հարգելի ՀՀԿ-ականներ :) :

Ի՞նչն է ձեր ասելիքը: Կարո՞ղ եք հնարավորինս հստակ ձևակերպել: Եվ հետեվաբար ազատեք ընտրողին աշխատատար ու ժամանակատար ֆիլտրացիայից:

Եթե ձեր ասելիք միմիայն էն է, որ ՕԵԿ-ի նախգահը "դավաճան" է /եվ նման բաներ/, ապա հավատացեք, որ "Ակումբ"-ում սա չի անցնի: Մեթոդը անչափ պրիմիտիվ ու վուլգար է այս միջավայրի համար:
Եթե նա է, որ ահաբեկեք ամենակարող ձեր նախագահով, նորից տեղը են չի:

Հաշվի առնելով են հանգամանքը, որ բոլորտ էլ դիլետանտ եք վիրտուալ PR-ի գործում, թույլ տվեք մի խորհուրդ տալ:
Աշխատեք խոսալ ձեր արածների մասին - հնարավորինս առարկայական: Նաև ձեր անելիքների մասին - հնարավորինս առարկայական:

Օրինակ՝
ՀՀԿ-ն իրականացրեծ իր նախանշած արտաքին քաղաքական ծրագիրը, որոնք են -
1. Ինտեգրվեց միջազգային ... կառույցի մեջ, որի հետեվանքով Հայաստանի Հանրապետությունը ունեցավ ... կարգի տնտեսական եվ ...կարգի քաղաքական օգուտ:
2. Բացեց /փակեց :) / Հայ-Թուրքական սահմանը, որի տնտեսական օգուտներն են ... /էսքան/ դրամ, քաղաքական օգուտներն են .../սա/ :
3. ........

ՀՀԿ-ն իրականացրեծ իր նախանշած ներքին քաղաքական ծրագիրը , որոնք են-
1. Սոցիալական մասով -
2. Բանակի մասով -
3. Ինստիտուցիոնալ մասով-
4........

ՀՀԿ-ն պատրաստվում է ամել
1..... /հստակ ժամանակացույց/
2......./հստակ ժամանակացույց/

ՀՀԿ-ն եթե սա չարեց, կամ չպաշտպանեց ժամանակացույցը /անկախ ֆորսմաժորներից:) /
1.Անմիջապես դուրս է գալիս իշխանությունից:
2.................

Եկեք խոսանք էս մասին:

Հ.Գ. "Ակումբ"-ը մի խուլ, աշխարհից կտրված գյուղ չի: Այստեղի անդամներն էլ ատամները թափած տատիկներ չեն:

Apostle
03.05.2007, 12:24
Ակումբը նախ ապաքաղաքականացված միավոր է, բացի դրանից ակումբը այն ֆորմատի և մեծության ընտրազանգված չէ, որպեսզի ՀՀԿ-ն ակտիվ քարոզարշավ իրականացնի, կա քարոզարշավի ` օնլայն իրականացման տարբերակի մշակված ` ռազմավարության ընդհուր դրույթներ, բայց չկա հասկացողություն ` "Թե ինչպես իրականացնել ագիտացիա ակումբ.ամ -ում": Իրականացվող ագիտացիան առանձին անհատների նախաձեռնություն է , որը շատ ժամանակ արջի ծառայություն է մատուցում կենտրոնական գրասենյակին, քանի որ երբեմն ագիտացիան տարվում է սխալ կամ ազգայնամոլության հողի վրա, կամ էլ առանց փաստարկնեևի ու վիրավորանքներով լեցուն: ՀՀԿ մասին իսկական պատկերացում ստանալու համար խորհուրդեն տալիս այցելել տարածքային գրասենյանկներ կամ կենտրոնական կոմիտե, կամ զրուցել կուսակցական վերնախավի և տեսաբանների հետ:

Ես համամիտ եմ: Կարծում եմ, գուցե ՀՀԿ-ականների անվան տակ user-ներ կան, որ հատուկ սև PR էլ են անում:
Իսկ ընդհանրապես կարծում եմ, որ օնլայն քաղաքականության բաժնում քննարկել համակրելի կուսակցության լավ կամ վատ կողմերը նորմալ երևույթ է:

Artgeo
03.05.2007, 15:34
Արդյո՞ք սա նրա նշանը չէ, որ հողը ոտքերի տակից արդեն փախցնում են: ;) :D

Աղմո՞ւկ :) dvgray ջան աղմուկ չի է ախր: Աղմուկի իմիտացիա է: Ինչպես և ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն են կուսակցության իմիտացիա, այնպես էլ նրանց քարոզարշավն ու պայքարն է իմիտացիա: Որևէ մեկը կարծում է, որ նրանք իրո՞ք պայքարում են: Կատարյալ աբսուրդ է: Հազար տարի մնա Գ. Ծառուկյանին պաշտոն պետք չէ, նա սենց թե նենց անում է այն, ինչ իրեն պետք է: Պա՞րզ չի, որ ԲՀԿ-բ հատուկ է ստեղծվել, «թեժ պայքար» ձևացնելու, ժողովրդին շփոթեցնելու և ՀՀԿ-ին ընդդիմադիր ազատ տեղը զբաղեցնելու համար: Այս ամենը լավ մտածված խաղ է:
Իսկ ֆորումում և այլուր ՀՀԿ-ին «գովազդող» տղաները 16-20 տարեկան տղաներ են, որոնք այս կամ այն բանի հեշտ հասնելու հույսեր ունեն: Ամենահետաքրքիրը կլինի այն ժամանակ, երբ ընտրություններից հետո, նրանք կհասկանան, որ նրանց ընդամենը օգտագործել են, բայց ավաղ, ադրեն ուշ կլինի: Չնայած... Հաջորդ տարի նախագահական ընտրություններ են: Աստված տա, գոնե մինչ այդ սթափվեն ու չկանգնեն երկիրը ավերողների ու թլանողների կողքին:

Ձայնալար
03.05.2007, 17:50
Համաձայն եմ «աղմուկ» բնորոշման հետ, քանի որ այս ֆորումում բերվել են մի շարք փաստարկներ ՀՀԿ -ի դեմ (ի դեպ դա դժվար չէր անել), և ոչ մի լուրջ հակափաստարկ: Փոխարենը մեծ քանակով ոչինչ չասող ու ստանդարտանման գրառումներ շատ խոցելի պարունակությամբ կամ մեկ բառով ասած ԱՂՄՈՒԿ…

Hanrapetakan
03.05.2007, 19:12
ֆորումում բերվել են մի շարք փաստարկներ ՀՀԿ -ի դեմ (ի դեպ դա դժվար չէր անել), և ոչ մի լուրջ հակափաստարկ:

Կարող ես գոնե մի փաստարկ հիշեցնել այս ֆորումից,որը լինի ՀՀԿ-ի դեմ, խելամիտ և իրականությանը համապատասխանող:Եթե գրելու ես այն բոլոր ապսուրդ մտքերը,կարող ես ժամանակ չծախսել:D

Ձայնալար
03.05.2007, 19:22
Կարող ես գոնե մի փաստարկ հիշեցնել այս ֆորումից,որը լինի ՀՀԿ-ի դեմ, խելամիտ և իրականությանը համապատասխանող:Եթե գրելու ես այն բոլոր ապսուրդ մտքերը,կարող ես ժամանակ չծախսել:D

Չեմ էլ պատրաստվում ժամանակ ծախսել քո հետ բանավիճելու համար (համենայն դեպս այս թեմայով), քանի որ բանավճի նպատակը ըստ իս ճշմարտությանը մոտենալն է: Ինչպես գիտեք Սոկրատեսը տարբերում էր երկու տիպի բանավեճ ՝ դիալեկտիկա և սոփեստություն: Սոփեստների հետ անիմաստ եմ համարում բանավիճել, մանավանդ, որ ձեր մոտ նույնիսկ սոփեստությունը լավ չի ստացվում: ;)

Artgeo
03.05.2007, 19:31
Կարող ես գոնե մի փաստարկ հիշեցնել այս ֆորումից,որը լինի ՀՀԿ-ի դեմ, խելամիտ և իրականությանը համապատասխանող:Եթե գրելու ես այն բոլոր ապսուրդ մտքերը,կարող ես ժամանակ չծախսել:D
Կարո՞ղ ես հակառակը նշել:

Hanrapetakan
04.05.2007, 08:44
Կարո՞ղ ես հակառակը նշել:

Ուղակի այցելի.

www.hhk.am

Ավելացվել է 1 րոպե անց

Չեմ էլ պատրաստվում ժամանակ ծախսել քո հետ բանավիճելու համար (համենայն դեպս այս թեմայով), քանի որ բանավճի նպատակը ըստ իս ճշմարտությանը մոտենալն է: Ինչպես գիտեք Սոկրատեսը տարբերում էր երկու տիպի բանավեճ ՝ դիալեկտիկա և սոփեստություն: Սոփեստների հետ անիմաստ եմ համարում բանավիճել, մանավանդ, որ ձեր մոտ նույնիսկ սոփեստությունը լավ չի ստացվում: ;)

Դե եթե չես բանավիճելու,ուրեմն պետք չեր անպատասխանատու արտահայտություններ անել:Այն ել անհիմն:love

Artgeo
04.05.2007, 10:37
Ուղակի այցելի.
www.hhk.am

Սպանեցիք այդ կայքով:
Այցելի
http://www.a1plus.am
http://www.chi.am
http://www.168.am
http://www.aravot.am
http://www.lragir.am

Կարող եմ երկար շարունակել: Վերջիվերջո դուրս արի փողոց: Նայիր աղքատների ու ողորմություն խնդրողների առատությանը, ճանապարհների լացելի վիճակը, բանակի տխուր վիճակը, անարդարությունները, սպանությունները: Նվիրված ու թալանված գործարանները: Էլ չեմ խոսում խոսքի ազատության ու մարդու իրավունքների մասին, քանի որ դրանք վերին գաղափարներ են ու շատերին անհասանելի: Արցախի չլուծված խնդիրն էլ չմոռանաս:

Ու դրանից հետո մի հատ ասա էլի, ի՞նչ է արել ՀՀԿ-ն 10 տարի իշխանության մեջ լինելով: Ո՛չ, չասես այցելիր նրանց կայք: Չբերես ինձ նկարված թվերն ու երկնիշ ու եռանիշ տնտեսական աճը: Դրանք ընդամենը նկարված թվեր են, ուրիշ ոչինչ:

Հարց է առաջանում: 10 տարի թալանից ու կողոպուտից հետո, ինչո՞ւ պիտի հավատանք, որ ՀՀԿ-ն կսկսի շենացնել Հայաստանը: Ինչո՞ւ:

Vishapakah
04.05.2007, 15:23
Սպանեցիք այդ կայքով:
Այցելի
http://www.a1plus.am
http://www.chi.am
http://www.168.am
http://www.aravot.am
http://www.lragir.am

Իրոք՛ www.hhk.am կայքը՛ զուտ գովազդային բնույթ է կրում.

Apostle
04.05.2007, 19:01
Իրոք՛ www.hhk.am կայքը՛ զուտ գովազդային բնույթ է կրում.

:D www.hhk.am-ը կուսակցության գործունեության մասին կայք է: Ժողովուրդ ինչ վատ բան կա դրա մեջ, երբ ՀՀԿ-ի երիտասարդները նախընտրական քարոզարշավի ժամանակ, որպես էլեկտորատ աշխատում են Ֆորումի անդամների հետ: Ես օրինակ վատ բան չեմ տեսնում: Իսկ քո ասած կայքերը միշտ էլ նայում եմ ես, շատ հետաքրքիր ԶԼՄներ են:

Philosopher
04.05.2007, 20:10

Թող աշխատեն, պարզապես պետք է գիտակցեն, որ միջին վիճակագրական ստրկամիտ հայից որակապես այլ մարդիկ են ակումբում եղանական ստեղծում ու պետք է գիտակցեն, որ քարոզելով ՀՀԿ–ին, այն էլ՝ նման ոչ–ինֆորմատիվ, ոչ–ծրագրային, այլ զուտ գոռգոռոցային քաղաքականությամբ, նրանք միայն ավելի են վարկաբեկում իրենց հարազատ կուսակցությանը։

StrangeLittleGirl
04.05.2007, 21:04
www.hhk.am-ը կուսակցության գործունեության մասին կայք է: Ժողովուրդ ինչ վատ բան կա դրա մեջ, երբ ՀՀԿ-ի երիտասարդները նախընտրական քարոզարշավի ժամանակ, որպես էլեկտորատ աշխատում են Ֆորումի անդամների հետ: Ես օրինակ վատ բան չեմ տեսնում: Իսկ քո ասած կայքերը միշտ էլ նայում եմ ես, շատ հետաքրքիր ԶԼՄներ են:
Շատ լավ եք աշխատում, գիտե՞ք: Մինչև հիմա Իմպիչմենտի նկատմամբ անտարբեր էի, բայց ձեր աղմուկից հետո երեկ որոշեցի գնալ նրանց հանրահավաքին :P

Sergey
04.05.2007, 21:22
Սպանեցիք այդ կայքով:
Այցելի
http://www.a1plus.am
http://www.chi.am
http://www.168.am
http://www.aravot.am
http://www.lragir.am

Ինչպես նաև http://www.hzh.am ;)

Philosopher
06.05.2007, 12:47
Սպանեցիք այդ կայքով:
Այցելի
http://www.a1plus.am
http://www.chi.am
http://www.168.am
http://www.aravot.am
http://www.lragir.am

Ինչպես նաև http://www.hzh.am ;)
Ու վերջապես` www.akumb.am: ՀՀԿ-ի տիեզարաշեն, աշխարաստեղծ, կենսարար գործունեությունը քարոզողները նախ արժեր, որ կարդային Քաղաքականություն բաժնի մյուս թեմաները, և նրանց ձայնն ու ձայնի ինտոնացիան բավականին կիջնեին և կստանարյին իրենց կուսակցությանը իրական պոտենցիալին ու իրական արժեքին արժանի մինոր տոներ:

_Cexakron
06.05.2007, 16:47
Շատ լավ եք աշխատում, գիտե՞ք: Մինչև հիմա Իմպիչմենտի նկատմամբ անտարբեր էի, բայց ձեր աղմուկից հետո երեկ որոշեցի գնալ նրանց հանրահավաքին :P
Ամեն դեպքում, լավ է, որ արդեն կողմնորոշվեցիր...:P

Ավելացվել է 13 րոպե անց

Ու վերջապես` www.akumb.am: ՀՀԿ-ի տիեզարաշեն, աշխարաստեղծ, կենսարար գործունեությունը քարոզողները նախ արժեր, որ կարդային Քաղաքականություն բաժնի մյուս թեմաները, և նրանց ձայնն ու ձայնի ինտոնացիան բավականին կիջնեին և կստանարյին իրենց կուսակցությանը իրական պոտենցիալին ու իրական արժեքին արժանի մինոր տոներ:

Այս բոլոր կայքերն էլ շատ հայտնի են, քո իսկ բնորոշած ,
միջին վիճակագրական ստրկամիտ հայից որակապես այլ մարդկանց, ինչպես նաև ինձ, չնայած ես չեմ ուզում այդ քո բնութագրած խմբի մեջ մտնել...

Իսկ ձայնի ինտոնացիայի հետ կապված քո խորհուրդը, ավելի ճիշտ կլինի, որ տաս մյուս բոլոր կուսակցություններին, նամանավանդ Ընդդիմադիր: Այ, իրնեք հաստատ իրենց ձայնը բարձրացնում են ոչ իրենց պոտենցիալին ու իրական արժեքին համարժեք...:ok
Ու չնայած ձեր բոլորի ոչ այնքան դրական ու քաղաքավարի արձագանքներին, ես կշարունակեմ ասել`
ՔԵԶ ՀԱՄԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆ
FOR YOU, ARMENIA

Philosopher
07.05.2007, 11:37
Իսկ ձայնի ինտոնացիայի հետ կապված քո խորհուրդը, ավելի ճիշտ կլինի, որ տաս մյուս բոլոր կուսակցություններին, նամանավանդ Ընդդիմադիր: Այ, իրնեք հաստատ իրենց ձայնը բարձրացնում են ոչ իրենց պոտենցիալին ու իրական արժեքին համարժեք...:ok
Բայց կարծեմ դու այլ խմբի մեջ էիր ցանկանում լինել, որտեղ ոչ թե միջին վիճակագրական ստրկամիտ հայերն են, այլ բանական մարդիկ։

...ես չեմ ուզում այդ քո բնութագրած խմբի մեջ մտնել...
Հուսանք, որ ամեն ինչ առջևում է։ Ի դեպ, եթե ցանկանում ես իմանալ, թե ինչպես կինը կարող է պայքարել իր քաղաքական հայացքների համար, ուսումնասիրիր ամերիկյան աբոլիցիոնիստների, օրինակ՝ Հերրիեթ Բիչեր–Ստոուի գործունեությունը։ Այն քեզ կօգնի լինկեր և միանման կոչեր հրապարակելու փոխարեն առավել լուրջ և հիմնարար փաստարկներ բերել՝ ի պաշտպանություն սեփական դիրքորոշումների, թեև այդ դեպքում գուցե քո մոտ վերանա ցանկությունը՝ պաշտպանել այն դիրքորոշումը, որն հիմա ունես։

Apostle
08.05.2007, 10:45
Դու կուսակցական ե՞ս, ընդհանրապես քաղաքականության զբաղվում ե՞ս:

Խնդրվում է պատասխանել, եթե գաղտնիք չէ:think

AMzone
08.05.2007, 19:06
Սպանեցիք այդ կայքով:
Այցելի
http://www.a1plus.am
http://www.chi.am
http://www.168.am
http://www.aravot.am
http://www.lragir.am

Կարող եմ երկար շարունակել: Վերջիվերջո դուրս արի փողոց: Նայիր աղքատների ու ողորմություն խնդրողների առատությանը, ճանապարհների լացելի վիճակը, բանակի տխուր վիճակը, անարդարությունները, սպանությունները: Նվիրված ու թալանված գործարանները: Էլ չեմ խոսում խոսքի ազատության ու մարդու իրավունքների մասին, քանի որ դրանք վերին գաղափարներ են ու շատերին անհասանելի: Արցախի չլուծված խնդիրն էլ չմոռանաս:

Ու դրանից հետո մի հատ ասա էլի, ի՞նչ է արել ՀՀԿ-ն 10 տարի իշխանության մեջ լինելով: Ո՛չ, չասես այցելիր նրանց կայք: Չբերես ինձ նկարված թվերն ու երկնիշ ու եռանիշ տնտեսական աճը: Դրանք ընդամենը նկարված թվեր են, ուրիշ ոչինչ:

Հարց է առաջանում: 10 տարի թալանից ու կողոպուտից հետո, ինչո՞ւ պիտի հավատանք, որ ՀՀԿ-ն կսկսի շենացնել Հայաստանը: Ինչո՞ւ:

լրիվ հետտ համամիտ եմ, ինչը որ ես ուզում եյ գրել դու իմ տեղը գրել ես, ուղակի հանրապետականներին իննչ ուզում ես ասա, մեկա իրանք իրանցը առաջ են տանելու:

_Cexakron
10.05.2007, 21:36
Բայց կարծեմ դու այլ խմբի մեջ էիր ցանկանում լինել, որտեղ ոչ թե միջին վիճակագրական ստրկամիտ հայերն են, այլ բանական մարդիկ։

Հուսանք, որ ամեն ինչ առջևում է։ Ի դեպ, եթե ցանկանում ես իմանալ, թե ինչպես կինը կարող է պայքարել իր քաղաքական հայացքների համար, ուսումնասիրիր ամերիկյան աբոլիցիոնիստների, օրինակ՝ Հերրիեթ Բիչեր–Ստոուի գործունեությունը։ Այն քեզ կօգնի լինկեր և միանման կոչեր հրապարակելու փոխարեն առավել լուրջ և հիմնարար փաստարկներ բերել՝ ի պաշտպանություն սեփական դիրքորոշումների, թեև այդ դեպքում գուցե քո մոտ վերանա ցանկությունը՝ պաշտպանել այն դիրքորոշումը, որն հիմա ունես։

Ես հայուհի եմ... ամերիկուհիների ինչ գիտեն ազգգային արժեքների մասին, որ ես նրանցից բան սովորեմ:
Երևի ամուսնանալ 10 անգամ, ամուսնալուծվել 20 անգամ, ամուսնուն դավաճանել 100 անգամ, երեխայից հրաժարվել 1 անգամ:
Իսկ իմ դիրքորոշումները ապացուցելու կարիք չունեն, ոչ էլ պաշտպանելու, դրանք ճշմարտություններ են...
Լավ կլինի ավելի լավ հասկանաս հայուհու հոգեբանությունը: Ավելի ճիշտ հայ տղամարդկանց մեջ այդպիսիք համարյա չկան...
Բայց դա արդեն առանձին քննարկամման թեմա է...
Իմիջիալյոց, միանման կոչերը, ինչպես որ ընկալել ես, նրանից է, որ նույն մարդու կողմից են արվում... Բայց դրանց բովանդակությունը բնավ էլ նույնը չէ:
Դա նույնն է, որ ասես ՆԺԴԵՀը միանման գաղափարներ է քարոզում...

Ավելացվել է 5 րոպե անց

լրիվ հետտ համամիտ եմ, ինչը որ ես ուզում եյ գրել դու իմ տեղը գրել ես, ուղակի հանրապետականներին իննչ ուզում ես ասա, մեկա իրանք իրանցը առաջ են տանելու:

Կարծում եմ, որ սեփական գաղափարներին հավատարիմ ու հաստատակամ մնալը արժանիք է...
Իսկ հանրապետականներին ոչինչ և ոչ ոք չի կարող կոտրել...
Ի տարբերություն շատերի նրանք պարտվողի հոգեբանությամբ չեն տառապում...

Root
13.06.2007, 09:45
Քեզ Համար Հայաստան .... արձակուրդ եք թե ոնց ? :D:
Աչքիս փող չէն տանլիս էլ :D

Sergey
13.06.2007, 14:09
Քեզ Համար Հայաստան .... արձակուրդ եք թե ոնց ? :D
Աչքիս փող չէն տանլիս էլ :D

Չէ, գնացել են նոր մտքեր անգիր անեն, հիմնականում Նժդեհից, որ նախագահականի ժամանակ Սերժին փառաբանելուց արագ–արագ ու շուտ–շուտ ասեն, համոզիչ հնչի:D

Root
13.06.2007, 14:11
Չէ, գնացել են նոր մտքեր անգիր անեն, հիմնականում Նժդեհից, որ նախագահականի ժամանակ Սերժին փառաբանելուց արագ–արագ ու շուտ–շուտ ասեն, համոզիչ հնչի:D

Ախպերր .... տենաս էն ԱռանԺիվի ավտոբուսը ինչ արին ...:D:

Artgeo
13.06.2007, 16:24
Լավ, լավ: Հերիքա ղժժաք:

Թեման փակվում է: