PDA

Դիտել ողջ տարբերակը : Ծանոթություն, ընկերություն

Tigana
03.05.2007, 00:10
1 . Ինչպես ծանոթանալ ինտերնետով և գտնել ընկեր:
2 . Չատերի իմաստը ձեր կյանքում:
3 . Կազմակերպել հանդիպում ինտերնետի օգնությամբ:
4 . Ծանոթությունների հայկական կայքեր:

Հրավիրում եմ բոլորին:

Մոդերատորական. Քանի որ թեմայի վերնագրում հստակեցված չէ, թե ինչ ծանոթությունների մասին է խոսքը, ինչպես նաև՝ մինչև դարավոր քնից արթնանալը թեմայում բովանդակալից գրառումներ չկային, ապա ծանոթությունները կարելի է նաև իրական դաշտ տեղափոխել:
Այսինքն՝ թեմայում քննարկվում են նաև իրական ծանոթությունները:
(Ինչպե՞ս ծանոթանալ x-ի հետ, ինչու՞ y-ը չի ցանկանում ծանոթանալ, ծանոթանալու նորագույն տեխնոլոգիաներ և այլն)

Vive L'Armenie
03.05.2007, 00:14
1 . Ինչպես ծանոթանալ ինտերնետով և գտնել ընկեր:
2 . Չատերի իմաստը ձեր կյանքում:
3 . Կազմակերպել հանդիպում ինտերնետի օգնությամբ:
4 . Ծանոթությունների հայկական կայքեր:

Հրավիրում եմ բոլորին:

Էսօրվա <<Օտար խաղեր>>-ը նայել ե՞ս :D

Tigana
03.05.2007, 00:23
Էսօրվա <<Օտար խաղեր>>-ը նայել ե՞ս :D

Չէ ճիշտն ասած:

Vive L'Armenie
03.05.2007, 00:25
Չէ ճիշտն ասած:

Wisper-ին հարցրա կպատմի, ես ժամանակ չունեմ, կներես ;)

Sagittarius
09.01.2014, 01:25
ըհը, գործս հեշտացավ, սենց թեմա կա... մի քիչ թեմայի ֆորմատը փոխում ենք (կարելի՞ ա տենց բան անել) ու խոսում ենք ընդհանուր (ռոմանտիկ) ծանոթությունների մասին. այսինքն՝ ոչ միայն օնլայն: Կարծում եմ՝ թեմայի հեղինակը դժվար չերոմուշկայից վերադառնա՝ իր բողոքը արտահայտելու: Դրան գումարած՝ իմ առաջարկը չի հակասում թեմայի վերնագրին:

StrangeLittleGirl
09.01.2014, 15:46

Հետաքրքիր ա, որ դու ալարում ես թեմա բացել, բայց չես ալարում հին թեման պեղել :D

Հիմա դու ի՞նչ ես ուզում քննարկվի: Ասա, քննարկենք:

Sagittarius
09.01.2014, 16:06
Հետաքրքիր ա, որ դու ալարում ես թեմա բացել, բայց չես ալարում հին թեման պեղել :D

Հիմա դու ի՞նչ ես ուզում քննարկվի: Ասա, քննարկենք:

Ինչ ուզում եք, ու ինչ տեղավորվում ա թեմայի շրջանակներում: Ես գաղափարը առաջարկեցի ու ինչպես խոստացել էի, թեման մեջտեղ բերեցի:

Օրինակ՝ կարանք քննարկենք Ալֆային: Ալֆա ջան, խի՞ չես ծանոթանում քեզ նամակ գրող էտ տղայի հետ (ենթադրում եմ, որ տղա էր) :))

StrangeLittleGirl
09.01.2014, 16:12
Սպասի էդ թեմայով մի բան ասեմ:

Ուրեմն որևէ արտասահմանյան բուհ ընդունվելուց motivation letter ես գրում, չէ՞: Էդ նամակի մեջ փորձում ես հնարավորինս օրիգինալ ու հետաքրքիր երևալ, որ քեզ ընտրեն: Նույնն էլ ծանոթությունն ա: Եթե անծանոթ տղան օնլայն տիրույթում հայտնվում ա ծանոթության հայտնի հարցաշարը ձեռքին ու հերթով սաղ հարցերը սկսում ա տալ (անունդ, ինչով ես զբաղվում, որտեղ ես ապրում, քանի տարեկան ես, ընկեր ունես և այլն), դու միանգամից իրա "motivation letter"-ը ճղում, գցում ես. չընդունվեց, ոչնչով չի տարբերվում միջին վիճակագրական փողոցում քայլող տղայից:

Sagittarius
09.01.2014, 16:41

Հաստատում ես բոլոր ստերեոտիպները: :))

Ինչո՞վ են միջին վիճակագրական փողոցում քայլող տղաները վատ...
Ի տարբերություն ԲՈՒՀերի, էս պարագայում մոտիվացիան գործում ա երկու ուղղությամբ: Տղան հիմնականում (լինի օֆֆլայն, թե օնլայն) ծանոթության առաջին քայլ անելուց աղջկա մասին ունի ավելի քիչ ինֆորմացիա (հաճախ միայն արտաքինը), քան էտ նույն աղջիկը տղայի ներկայանալուց հետո: Հետևաբար միամտությունը ա ենթադրել, որ նման սահմանափակ ինֆորմացիայի պայմաններում տղան գիտակցված անկեղծ մոտիվացիա կարող ա ունենալ: Դրա համար էլ մարդկանց տրված ա հաղորդակցման միջոցներ, որ իրար հետ շփվեն ու շփման ընթացքում պարզեն, արդյո՞ք՝ միմյանց նկատմամբ փոխադարձ մոտիվացիա ունեն, թե չէ:

One_Way_Ticket
09.01.2014, 16:42
Lurkmore-ում ընտիր հոդված (http://lurkmore.to/%D0%A1%D0%B0%D0%B9%D1%82%D1%8B_%D0%B7%D0%BD%D0%B0%D0%BA%D0%BE%D0%BC%D1%81%D1%82%D0%B2) կա ծանոթությունների կայքերի վերաբերյալ:

Alphaone
09.01.2014, 17:18
Ինչ ուզում եք, ու ինչ տեղավորվում ա թեմայի շրջանակներում: Ես գաղափարը առաջարկեցի ու ինչպես խոստացել էի, թեման մեջտեղ բերեցի:

Օրինակ՝ կարանք քննարկենք Ալֆային: Ալֆա ջան, խի՞ չես ծանոթանում քեզ նամակ գրող էտ տղայի հետ (ենթադրում եմ, որ տղա էր) :))
տրանսլիտով ա գրում ու անգրագետ, ամեն բառից հիմարությունը կաթում է, չեմ կարծում՝ նման մարդու հետ շփումն ինձ գլխացավանքից բացի ուրիշ ինչ-որ բան կտա...

Sagittarius
09.01.2014, 17:26
տրանսլիտով ա գրում ու անգրագետ, ամեն բառից հիմարությունը կաթում է, չեմ կարծում՝ նման մարդու հետ շփումն ինձ գլխացավանքից բացի ուրիշ ինչ-որ բան կտա...

Այսինքն՝ ամեն դեպքում հասցրել ես էնքան շփվե՞լ հետը, որ կարող ես խելքի չափը (IQ) գնահատես

Alphaone
09.01.2014, 18:07
Այսինքն՝ ամեն դեպքում հասցրել ես էնքան շփվե՞լ հետը, որ կարող ես խելքի չափը (IQ) գնահատես

բնավ, բայց երբ մարդ քեզ գրում ա, դու չես պատասխանում, իրան-իրան նեղնաում, բարիշում ա, գալիս ես համակարգչի մոտ ու հայտնաբերում, որ քո բացակայությամբ ներկայացում ա տեղի ունեցել, արդեն IQ-ն ակնհայտ երևում ա :D

StrangeLittleGirl
09.01.2014, 18:17
Հաստատում ես բոլոր ստերեոտիպները: :))

Ինչո՞վ են միջին վիճակագրական փողոցում քայլող տղաները վատ...
Ի տարբերություն ԲՈՒՀերի, էս պարագայում մոտիվացիան գործում ա երկու ուղղությամբ: Տղան հիմնականում (լինի օֆֆլայն, թե օնլայն) ծանոթության առաջին քայլ անելուց աղջկա մասին ունի ավելի քիչ ինֆորմացիա (հաճախ միայն արտաքինը), քան էտ նույն աղջիկը տղայի ներկայանալուց հետո: Հետևաբար միամտությունը ա ենթադրել, որ նման սահմանափակ ինֆորմացիայի պայմաններում տղան գիտակցված անկեղծ մոտիվացիա կարող ա ունենալ: Դրա համար էլ մարդկանց տրված ա հաղորդակցման միջոցներ, որ իրար հետ շփվեն ու շփման ընթացքում պարզեն, արդյո՞ք՝ միմյանց նկատմամբ փոխադարձ մոտիվացիա ունեն, թե չէ:

Չէ, եթե ծանոթությունը սկսվում ա անկետա լրացնելով, ես գոնե որպես աղջիկ էլ մոտիվացիա չեմ ունենում, ասում եմ՝ հաջող:
Ինչ վերաբերում ա փողոցում քայլող միջին վիճակագրական տղային, ապա ինքն էլ ա տենց ծանոթանում: Չէ, միանգամից անցնում ա ավելի լուրջ հարցի. «ընկերություն անե՞նք»: Գնա գրողի ծոցը դուրակի մեկը: Ու տենցներին հիմնականում մի շատ լավ ձևով եմ ցրում: Ասում եմ՝ սիրում եմ գիրք կարդալ, յան են տալիս:

Vaio
09.01.2014, 18:27
Ասում եմ՝ սիրում եմ գիրք կարդալ, յան են տալիս:

Էսոր սաղի մտքին մի բանա: Խոսքը աշխարհի մասինա, ոչ թե միայն Հայաստանի:

StrangeLittleGirl
09.01.2014, 18:30
Էսոր սաղի մտքին մի բանա: Խոսքը աշխարհի մասինա, ոչ թե միայն Հայաստանի:

Խոսքն աշխարհի մասին էլ ա :)) Ես որ խոսում եմ, նենց ընդլայնված փորձից եմ խոսում էլի, ոչ թե մենակ Հայաստանից: Ի դեպ, արտասահմաններում նույնիսկ կասեի ավելի շատ են «ծանոթության» դեպքեր եղել, քան Հայաստանում՝ եթե հաշվենք, թե Հայաստանում քանի տարի եմ ապրել, դրսում՝ քանի:

Sagittarius
09.01.2014, 18:41
Չէ, եթե ծանոթությունը սկսվում ա անկետա լրացնելով, ես գոնե որպես աղջիկ էլ մոտիվացիա չեմ ունենում, ասում եմ՝ հաջող:
Ինչ վերաբերում ա փողոցում քայլող միջին վիճակագրական տղային, ապա ինքն էլ ա տենց ծանոթանում: Չէ, միանգամից անցնում ա ավելի լուրջ հարցի. «ընկերություն անե՞նք»: Գնա գրողի ծոցը դուրակի մեկը: Ու տենցներին հիմնականում մի շատ լավ ձևով եմ ցրում: Ասում եմ՝ սիրում եմ գիրք կարդալ, յան են տալիս:

լավ, օքեյ, անունը չենք հարցնում, չենք հարցնում ինչով է զբաղվում, ինչ մասնագիտություն ունի, որտեղ է սովորում/աշխատում, որտեղ է ապրում: Բա ի՞նչ ենք հացնում, ո՞նց ենք սկսում ծանոթությունը:

հ.գ. կայքերով չենք սահմանափակվում, ես ընդհանուր ծանոթանալու «կուլտուրայի» մասին եմ խոսում:

John
09.01.2014, 18:45

- Քուրիկ ջան կարո՞ղ ա կեղտոտ բոթասներով տղու հետ ուզենաս ծանոթանալ
- ՉԷ՛
- Ինչ լավ ա բոթասներս մաքրել էի առավոտ (c) Mes

StrangeLittleGirl
09.01.2014, 18:51
լավ, օքեյ, անունը չենք հարցնում, չենք հարցնում ինչով է զբաղվում, ինչ մասնագիտություն ունի, որտեղ է սովորում/աշխատում, որտեղ է ապրում: Բա ի՞նչ ենք հացնում, ո՞նց ենք սկսում ծանոթությունը:

հ.գ. կայքերով չենք սահմանափակվում, ես ընդհանուր ծանոթանալու «կուլտուրայի» մասին եմ խոսում:

Նայի, գիտե՞ս ոնց ա: Կա տղաների մի խումբ, որ սկսում ա ռանդոմ աղջիկներից կպշկվել, որը կպավ, կպավ: Էդ խմբին պատկանող տղաները սովորաբար իրենք ռանդոմ տղաներ են: Դրա համար տենց հարցեր են տալիս, սկսում անկետա լրացնել: Ես հիմա կարամ ավելի շատ օֆլայն ծանոթություններից պատմել:
Դեպք 1: Օդանավակայանում, հարց. որ հասնենք Զվարթնոց, էնտեղից հասարակական տրանսպորտ կա՞, թե՞ տաքսիով պետք ա կենտրոն հասնել:
Դեպք 2: Հոսթելում, հարց. ինտերնետի փասը կասե՞ս:
Դեպք 3: Հեծանիվ քշելիս. կներես, ինձ թվաց՝ ձախ նշան էիր տալիս:

Երևանյան փաբերում, դիսկոներում, քեֆերին ու այլ հաստատություններում, ի վերջո, կա դարն անցած, բայց շատ սիրուն ձև. պարի հրավիրելը:

Օնլայններից էլ պատմեմ, թե ոնց եմ Բայանդուրի հետ ծանոթացել (շատ էլ որ ռոմանտիկ ոչինչ չկար, ամեն դեպքում ծանոթանալու միջոց ա): Մարդը տեսավ ֆորումում նիքս, գրեց՝ էս Թորի Էյմո՞ս ես լսում:

Sagittarius
09.01.2014, 19:05
Նայի, գիտե՞ս ոնց ա: Կա տղաների մի խումբ, որ սկսում ա ռանդոմ աղջիկներից կպշկվել, որը կպավ, կպավ: Էդ խմբին պատկանող տղաները սովորաբար իրենք ռանդոմ տղաներ են: Դրա համար տենց հարցեր են տալիս, սկսում անկետա լրացնել: Ես հիմա կարամ ավելի շատ օֆլայն ծանոթություններից պատմել:
Դեպք 1: Օդանավակայանում, հարց. որ հասնենք Զվարթնոց, էնտեղից հասարակական տրանսպորտ կա՞, թե՞ տաքսիով պետք ա կենտրոն հասնել:

Պատասխան՝ Կա, 1223343 համարը գնում ա Կենտրոն

Դեպք 2: Հոսթելում, հարց. ինտերնետի փասը կասե՞ս:

Պատասխան՝ 12345FUCKOFF

Դեպք 3: Հեծանիվ քշելիս. կներես, ինձ թվաց՝ ձախ նշան էիր տալիս:

Պատասխան՝ ոչինչ

Աղջիկը ցանկություն ու համարձակություն ունեցավ, ամենահասարակ բարևով էլ ծանոթություն կսկսի, ավելին՝ ինքը ծանոթությունը կնախաձեռնի:

հ.գ. իհարկե, բերած օրինակները ծանոթության փորձեր չեն, այլ միջին վիճակագրական անցորդին մոջին վիճակագրական մարդու կողմից տրված հարցեր:

StrangeLittleGirl
09.01.2014, 19:12
Պատասխան՝ Կա, 1223343 համարը գնում ա Կենտրոն

Պատասխան՝ 12345FUCKOFF

Պատասխան՝ ոչինչ

Աղջիկը ցանկություն ու համարձակություն ունեցավ, ամենահասարակ բարևով էլ ծանոթություն կսկսի, ավելին՝ ինքը ծանոթությունը կնախաձեռնի:

հ.գ. իհարկե, բերած օրինակները ծանոթության փորձեր չեն, այլ միջին վիճակագրական անցորդին մոջին վիճակագրական մարդու կողմից տրված հարցեր:

Հա, էդ պատասխաններից հետո կարա զրույց ծավալվի: Այսինքն, ոչ թե կարա, այլ ծավալվել ա: Համենայնդեպս, մոտենալու ավելի նորմալ միջոց ա, քան հարցնելը՝ անունդ, տարիքդ, ինչով ես զբաղվում: Ի վերջո, էդ ամենն արդեն անձնական տարածք ա, որտեղ մտնելու համար պետք ա թույլտվություն ստանալ:

Sagittarius
09.01.2014, 19:38

Չեմ կարծում, որ իմ նշած պատասխաններից հետո զրույց կծավալվի :))

Ստեղ մենակ համարձակության խնդիր ա, ու նշածդ հարցերը «ապահովագրություն» են տղայի համար: Էտ չի նշանակում, որ «ռանդոմ» տղա չէ, և էտ օրվա ընթացքում արդեն տաս աղջկա մոտենալու փորձ չի արել: Ուղղակի էտ մեկնարկային հարցերը օգնում են իրավիճակը գնահատել ու հավանական մերժումից խուսափել, իսկ աղջիկների համար (հատկապես եթե սովոր չեն ծանոթանալու ուղիղ փորձերին) դրանք ժամանակ են տալիս հարցնողի արտաքինը գնահատել ու որոշում պատրաստել: end result նույն բանն ա:

հ.գ. Շատ գաղտնիքներ եմ բացայտում արդեն :))

Sagittarius
09.01.2014, 19:38
Ինչ խե՞ս: Անունդ ի՞նչ ա, քուր ջան: :))

StrangeLittleGirl
09.01.2014, 19:48
Չեմ կարծում, որ իմ նշած պատասխաններից հետո զրույց կծավալվի :))

Ստեղ մենակ համարձակության խնդիր ա, ու նշածդ հարցերը «ապահովագրություն» են տղայի համար: Էտ չի նշանակում, որ «ռանդոմ» տղա չէ, և էտ օրվա ընթացքում արդեն տաս աղջկա մոտենալու փորձ չի արել: Ուղղակի էտ մեկնարկային հարցերը օգնում են իրավիճակը գնահատել ու հավանական մերժումից խուսափել, իսկ աղջիկների համար (հատկապես եթե սովոր չեն ծանոթանալու ուղիղ փորձերին) դրանք ժամանակ են տալիս հարցնողի արտաքինը գնահատել ու որոշում պատրաստել: end result նույն բանն ա:

հ.գ. Շատ գաղտնիքներ եմ բացայտում արդեն :))

Բայց ինչի՞ց ա, որ որպես կանոն անկետա լրացնողները յան են տալիս հենց սկսում եմ գրքերից խոսել, իսկ «ապահով» տարածք մտածներն ավելի են հետաքրքրվում: Ասենք, ես իմ էքս բոյֆրենդներից եմ էլի օրինակը բերում, ոչ թե սենց ծանոթացած ու մնացած (մենակ էն հեծանիվի տղան բոյֆրենդ չի էղել, էն էլ որտև շտապում էի):

Gayl
09.01.2014, 19:55
Բոլոր աղջիկներն են երազում, որ իրենց խոսացնող տղան ինչ որ յուրահատուկ ձևով կատարի էտ պրոցեսը, բայց շատերը մոռանում են, որ իրենց գանգատուփում եղած բանանման զանգվածը էտքան մտահորիզոն չի ապահովում…
Տարիքը, բնակության վայրը կամ նմանատիպ հարցեր տալ միայն էն դեպքում, երբ վստահ եք, որ հարցի պատասխանը չեք ստանալու...
Կարճ ասած տղերք ջան թեթև նայեք, մի փոքր հումոր ու սուր միտք հետո ինքնա քեզ զզվացնելու ու փոշմանելու ես իրան գրելու համար...

StrangeLittleGirl
09.01.2014, 19:57
Մի հատ էլ լավ օրինակ, որ անկետա չի, օրիգինալ ա: Ասում ա՝ քո ծիծիկներն ընկերուհուդ ծիծիկներից լավն են :D

Gayl
09.01.2014, 20:02
Մի հատ էլ լավ օրինակ, որ անկետա չի, օրիգինալ ա: Ասում ա՝ քո ծիծիկներն ընկերուհուդ ծիծիկներից լավն են :D

Ու ինքը փորձում է գործնականում ապացուցել, որ դա այդպես չէ :D

Անվերնագիր
09.01.2014, 20:08
Դրա տղայինը ավելի բոց ա: Ասենք քո ընկերոջ …. ավելի…էլիտար ա քան քոնը :))

Gayl
09.01.2014, 20:10
Ուրեմն մի անգամ մի աղջկա էնքան հարց տվեցի, որ մեր հարց ու պատասխանը հարցազրույցի տեսքով տեղադրեց իր բլոկում: Ինքը հիմա իմ ընկերնա ու ակումբիցա;)
Ի դեպ ասում էր, որ հարցեր տալու լավ ձիրք ունեմ (կռիվ չանես գլուխս ցավումա :D )

StrangeLittleGirl
09.01.2014, 20:13

բլոկ չէ, բլոգ :angry
հետաքրքիր ա ով ա էղել :D

Gayl
09.01.2014, 20:19
բլոկ չէ, բլոգ :angry
հետաքրքիր ա ով ա էղել :D
Փյաաահ էլ ոնց կլիներ:D
Չէ չեմ ասի, ես դեռ վախենում եմ մտնի գրածսներս կարդա:D
Դե իրա հետ մեր խոսակցությունը մի քիչ ուրիշ ձև ստացվեց ու հավես էր էտ հարց ու պատասխանը:)

Sagittarius
09.01.2014, 20:22
Բայց ինչի՞ց ա, որ որպես կանոն անկետա լրացնողները յան են տալիս հենց սկսում եմ գրքերից խոսել, իսկ «ապահով» տարածք մտածներն ավելի են հետաքրքրվում: Ասենք, ես իմ էքս բոյֆրենդներից եմ էլի օրինակը բերում, ոչ թե սենց ծանոթացած ու մնացած (մենակ էն հեծանիվի տղան բոյֆրենդ չի էղել, էն էլ որտև շտապում էի):

չգիտեմ: Հնարավոր ա, դու էլ տենց մարդկանց ես հանդիպել:

Էս անկետա լրացնող եմ (եթե էտ երեկո կոնկրետ արագ իրագործելի կարճաժամկետ նպատակով դուրս չեմ եկել, որ պատրաստ եմ գոյություն չունեցող մոտիվացիա ցուցադրել) և գրքերի մասին զրուցելուց չեմ խուսափում (բայց դա դեռ ոչինչ չի նշանակում, շատ հետաքրքիր մարդիկ կան, որոնք գիրք կարդալ չեն սիորւմ): Ես ուղղակի ազնվորեն ինձ անծանոթ մարդու հետ հենց սկզբից ինչ-որ կրեատիվ թեմաներ մոգոնելու մոտիվացիա չունեմ, գերադասում եմ բաց քարտերով, անկապ անկետային հարցերով էնքան փոխանակվել, մինչև ինչ-որ մի բան մեջտեղ կգա, որ փոխադարձ մոտիվացիա կառաջացնի... կամ էլ չի առաջացնի ու բայ բայ:

Նայի, աղջիկներդ ասում եք, թե ոչ շաբլոն ծանոթանալու ձև եք նախընտրում, բայց դա ասում են բոլորը ու դրանով էտ «ոչ շաբլոն» ձևը դառնում ա նոր շաբլոն ու էն ամենահասարական «չփաթեթավորված» ծանոթանալու ձևի շուրջ ստերեոտիպներ են ձևավորվում:

Gayl
09.01.2014, 20:30

Հա որ տարիքը կամ բնակության վայրը իմացար ինչդա փոխվելու...
Լիլուշկա մամայի սիրուն լրբուշկա...:D, էս անունով աղջկան ի՞նչ կգրեիր:D

Sagittarius
09.01.2014, 20:36
Հա որ տարիքը կամ բնակության վայրը իմացար ինչդա փոխվելու...
Լիլուշկա մամայի սիրուն լրբուշկա...:D, էս անունով աղջկան ի՞նչ կգրեիր:D

Շատ բան ա փոխում, երբ հավանականությունը մեծ ա որ իրա տունը մի քանի հարյուր (նունիսկ հազար) կիլոմետր հեռու ա: Բայց դե ինչպես ասեցի, եթե ընդամենը մի օրվա բան եմ պլանավորում, անկետային հարցերը տունն եմ թողնում ու կրեատիվությունն ես միացնում:

StrangeLittleGirl
09.01.2014, 20:41
Հա, ի դեպ, հնդիկների անկետայի մեջ մի լրացուցիչ հարց էլ կա, որ հայ տղաները սովորաբար ծանոթանալիս չեն տալիս :D Ասում ա՝ պապադ ինչ ա աշխատում: :D

Gayl
09.01.2014, 20:43
Շատ բան ա փոխում, երբ հավանականությունը մեծ ա որ իրա տունը մի քանի հարյուր (նունիսկ հազար) կիլոմետր հեռու ա: Բայց դե ինչպես ասեցի, եթե ընդամենը մի օրվա բան եմ պլանավորում, անկետային հարցերը տունն եմ թողնում ու կրեատիվությունն ես միացնում:
Ապեր տենց հարցեր տալն էլ իրա ձևերն ունի, եթե միանգամից սկսեց տենց հարցեր տաս ուրեմն ես իմ ինչ կարգի տունը մնացած պիտի լինի, որ սկսի պատասխանել, ավելին ասեմ հեռում մնա տենց աղջիկներից ահավոր էժանանոց տեսակա...

Rhayader
09.01.2014, 20:47
Օնլայններից էլ պատմեմ, թե ոնց եմ Բայանդուրի հետ ծանոթացել (շատ էլ որ ռոմանտիկ ոչինչ չկար, ամեն դեպքում ծանոթանալու միջոց ա): Մարդը տեսավ ֆորումում նիքս, գրեց՝ էս Թորի Էյմո՞ս ես լսում:

Դա ինչ ծանոթանալ, ֆորումային ՊՄ էր, էլի :) ֆորումի կեսին դրանից առաջ մայրուղի հանելուց հետո (մեկը կար, վարդագույն տառերով էր արտահայտում լեզվական դիարեան):

StrangeLittleGirl
09.01.2014, 21:03
Դա ինչ ծանոթանալ, ֆորումային ՊՄ էր, էլի :) ֆորումի կեսին դրանից առաջ մայրուղի հանելուց հետո (մեկը կար, վարդագույն տառերով էր արտահայտում լեզվական դիարեան):

Բայ, նկատի ունեմ՝ եթե ռոմանտիկ հետաքրքրվածություն լիներ կամ եթե «ծանոթություն» փնտրեիր, էդ կարգի ՊՄ-ը շատ հարմար տարբերակ էր զրույց սկսելու համար:

Վոլտերա
09.01.2014, 21:33
Օրինակ մի երկու շաբաթ առաջ մի տղա (տղեն որն ա, համարյա բիձա էր) ցանկություն հայտնեց ինձ տուն ուղեկցել: Ես էլ նաուշնիկներով երգ էի լսում, հավես չկար :)) Մի երկու անգամ համոզելուց հետո ասեց` հլը ինձ նայի, տենց հանցագործի տեսք ունեմ, որ չես ուզում քեզ ուղեկցեմ, ես էլ ասեցի, որ միջներիցս պոտենցիալ հանցագործը էդ ես եմ ու ինձ ուղեկցելով ինքն իր կյանքը վտանգի տակ ա դնում: Չհասկացավ ասածս: Շարունակեց անբախ զամբախ խոսելը, անմակարդակ, ձեր ասած անկետային հարցեր տալը, ես էլ իրեն ասեցի, որ կողքովս զգույշ քայլի, որովհետև փոքր ժամանակ ինձ անիծել են, ու իմ կողքին կանգնողների հետ միշտ մի վատ բան ա լինում: Օրինակ ինչ` հարցրեց: Ասեցի օրինակ մեկը մի անգամ բարձով ինքն իրեն խեղդել ա, մեկն էլ ացետոն խմելուց էր գլուխը կերել: Հարցրեց` բա հույս չկա, որ ես կփրկվեմ, ասեցի կա, բայց շատ քիչ ա: Վերջում գնալուց հետևիցս գոռաց` որ մի օր ինքնասպան լինելու ցանկություն ունենամ, կօգնես չէ ինձ: Ես էլ խոստացա: :)

Gayl
09.01.2014, 21:43

Ուզում էի հարցնեի քանի տարեկան ես էն էլ տեսա որ գրել ես:)

Վոլտերա
09.01.2014, 21:47
Ուզում էի հարցնեի քանի տարեկան ես էն էլ տեսա որ գրել ես:)

Գրավոր անկետաներին պատասխանում եմ: :))

Gayl
09.01.2014, 21:53
Գրավոր անկետաներին պատասխանում եմ: :))
Տենց հետաքրքիր չի համ էլ դու պուճուրիկ ես:D

Sagittarius
09.01.2014, 21:54
Ապեր տենց հարցեր տալն էլ իրա ձևերն ունի, եթե միանգամից սկսեց տենց հարցեր տաս ուրեմն ես իմ ինչ կարգի տունը մնացած պիտի լինի, որ սկսի պատասխանել, ավելին ասեմ հեռում մնա տենց աղջիկներից ահավոր էժանանոց տեսակա...

Գայլ ջան, մարդկանց ընկալումից ա ամեն ինչ կախված: Հենա Բյուրն էլ ուզում ա ինձ համոզի, որ անկետային հարցերով ցանոթացողները քյառթեր են:
Մի քանի հրաշալի աղջիկ գիտեմ, որ ահավոր մարդամոտ են ու շատ հեշտ են ծանոթանում ու լիքը քո ասած «էժանանոց տեսակից» եմ հանդիպել, որ ծանոթանալուց ոռ են խաղցնում... Գերմանիա ընդհանրապես կարող ես գրեթե ցանկացած աղջկա մոտենաս, ցանոթանաս, անունը իմանաս (եթե կոպիտ չխոսաս), բայց ծանոթանալը դեռ ոչինչ չի նշանակում. մարդու հետ խոսալուց դեռևս ոչ ոք չի հղիացել:

Sagittarius
09.01.2014, 21:57
Բայ, նկատի ունեմ՝ եթե ռոմանտիկ հետաքրքրվածություն լիներ կամ եթե «ծանոթություն» փնտրեիր, էդ կարգի ՊՄ-ը շատ հարմար տարբերակ էր զրույց սկսելու համար:

խդնիրը հենց էտ ռոմանտիկ հետաքրքրվածությունը ցույց տալու վախի(կոմպլեկսների) մեջ ա: Կարծում եմ՝ լրիվ նորմալ ա, որ մարդիկ հենց սկզբից ցույց են տալիս, որ իրենց հետաքրքրվածությունը ռոմանտիկ բնույթ ունի, ոչ թե ուղղակի ուզում էին ժամը իմանային՝ ձեռի հետ ծանոթացան:

Gayl
09.01.2014, 22:03
Գայլ ջան, մարդկանց ընկալումից ա ամեն ինչ կախված: Հենա Բյուրն էլ ուզում ա ինձ համոզի, որ անկետային հարցերով ցանոթացողները քյառթեր են:
Մի քանի հրաշալի աղջիկ գիտեմ, որ ահավոր մարդամոտ են ու շատ հեշտ են ծանոթանում ու լիքը քո ասած «էժանանոց տեսակից» եմ հանդիպել, որ ծանոթանալուց ոռ են խաղցնում... Գերմանիա ընդհանրապես կարող ես գրեթե ցանկացած աղջկա մոտենաս, ցանոթանաս, անունը իմանաս (եթե կոպիտ չխոսաս), բայց ծանոթանալը դեռ ոչինչ չի նշանակում. մարդու հետ խոսալուց դեռևս ոչ ոք չի հղիացել:
Հա հեչ կախված սիտուացիայից, բայց ստեղ մի փոքր բարդա...ամենակայֆոտ պրոցեսը համարը ուզելու պահնա :D, անտերը նենց են նվնվում ոնց որ բանկի քարտի կոդն ես ուզում:D, իսկ վերջում <<ես ոչ մեկին համար չեմ տալիս ուղղակի էսօր քո օրնա>>, դու էլ ձև ես բռնում իբր բախտդ բերեց :D

Անվերնագիր
09.01.2014, 22:05
Մարշուտկի մեջ կպցնելը ամենահավեսն ա

Gayl
09.01.2014, 22:08
Մարշուտկի մեջ կպցնելը ամենահավեսն ա

Ինչնա հարմար, ձեռ քցելը??:think

StrangeLittleGirl
09.01.2014, 22:15
Գայլ ջան, մարդկանց ընկալումից ա ամեն ինչ կախված: Հենա Բյուրն էլ ուզում ա ինձ համոզի, որ անկետային հարցերով ցանոթացողները քյառթեր են:
Մի քանի հրաշալի աղջիկ գիտեմ, որ ահավոր մարդամոտ են ու շատ հեշտ են ծանոթանում ու լիքը քո ասած «էժանանոց տեսակից» եմ հանդիպել, որ ծանոթանալուց ոռ են խաղցնում... Գերմանիա ընդհանրապես կարող ես գրեթե ցանկացած աղջկա մոտենաս, ցանոթանաս, անունը իմանաս (եթե կոպիտ չխոսաս), բայց ծանոթանալը դեռ ոչինչ չի նշանակում. մարդու հետ խոսալուց դեռևս ոչ ոք չի հղիացել:
Ո՞վ ա հղիանալուց խոսում: Ժամանակի անիմաստ կորուստ ա:

melancholia
09.01.2014, 22:17
փաստորեն նորմալ , հավեսով , ուղղակի շփվող մարդ չա՞:think կամ ,, էժանանոց են,, կամ ......խաղցնող՞ լավ չի, հեչ լավ չի:[

Sagittarius
09.01.2014, 22:21
Ո՞վ ա հղիանալուց խոսում: Ժամանակի անիմաստ կորուստ ա:

ի՞նչ գիտես անիմաստ ա :)

StrangeLittleGirl
09.01.2014, 22:22
ի՞նչ գիտես անիմաստ ա :)
Դե գիտեմ էլի, որ ասում եմ: Նենց չի, որ էդ սաղ անկետաները հենց սկզբից ճղել-գցել եմ:

melancholia
09.01.2014, 22:38
Էրեխուն բան չասես, լավա անում:beee

:D էս թեման խի ենք շեղում՞, Վոլտերաին երեխա չասես, ինքը նեղանում ա,

Անվերնագիր
09.01.2014, 22:46
Մի անգամ մեկը (շատ սիրուն աչո էր) մարշուտկի մեջ death nothe էր նայում, մոտեցա որ ասեմ վերջում Լ-ին սպանում են :)), Էն էլ մի պառավ իրան քցեց կողքը։ Հազիվ իջնելուց բռնացրի ու ասեցի որ շատ լավ Անիմե ա, ու որ վերջում Լ-ը մեռնում ա :)) ։Սկզբից զարմացած նայեց, հետո ժպտաց ու իջավ։ Էս ձեր էրեվանի ցրտերը նենց են, թողում են մարդ ուղղեկցի, գործն առաջ տանի։

Վոլտերա
09.01.2014, 22:49

Ինչ վատն ես դու, ըխք.. :beee

StrangeLittleGirl
09.01.2014, 23:11
Մի անգամ էլ մի աղջիկ ա ինձ անկետան դեմ տվել :D

Անվերնագիր
09.01.2014, 23:11
Սաղ տատին էր

Two-Face
09.01.2014, 23:29
Եկեք Բրյուսով, ստեղ իրանք իրանց ձեռով են կպնում, եթե մի քիչ խորանաս: :))

Անվերնագիր
09.01.2014, 23:30
Ապեր կարաս մի երկու համար տաս?, պարապ լռված եմ...

Սևանում եղածը սևանում ա մնում :
Որ համար ըլներ, էս ժամին բա օնլայն կլինեի՞ :))

Անվերնագիր
09.01.2014, 23:52
Եկեք Բրյուսով, ստեղ իրանք իրանց ձեռով են կպնում, եթե մի քիչ խորանաս: :))

Բա ո՞ւմ ես սպասում Դավ ջան, հոմ իմ նման 5 օրից բանակ չե՞ս գնում :))

Two-Face
10.01.2014, 00:05
Բա ո՞ւմ ես սպասում Դավ ջան, հոմ իմ նման 5 օրից բանակ չե՞ս գնում :))

Սպասում եմ, մի քիչ ճոգեմ, որն ա կպնող, որը չէ: :))

P.S Լավ չի, քեզ էլ տարան բանակ... :cry2

Rhayader
10.01.2014, 00:33
Բայ, նկատի ունեմ՝ եթե ռոմանտիկ հետաքրքրվածություն լիներ կամ եթե «ծանոթություն» փնտրեիր, էդ կարգի ՊՄ-ը շատ հարմար տարբերակ էր զրույց սկսելու համար:

:D ինքս ինձ չէի հարգի, եթե ռոմանտիկ հետաքրքրվածության դեպքում «լևի ձևերով» փորձեի աղջկա հետ ծանոթանալ: Ինձ մոտ ամեն ինչ ուղիղ տեքստով ու սպոնտան է: Լավն այն է, որ լրիվ անծանոթ մարդկանց նկատմամբ գրեթե երբեք ռոմանտիկ հետաքրքրություն չեմ ունենում (բա որ վատ երաժշտական ճաշակ ունենա/բութ լինի/և այլն պատճառներով):

Մի աղջկա մոտ Warhammer-ի թեմայով պոստեր էի տեսել (խաղ է), հետը սկսեցի ինտենսիվ շփվել (դրանից հասկացող քիչ մարդ կա շրջապատում, իսկ ինձ խաղային զուգընկեր էր պետք): Վերջում խոստովանեց, որ մտածում էր՝ ես փորձում եմ իրեն դրա միջոցով «կպցնել», ու չատի կողքը վիկիպեդիա եմ բացած պահում: Հետո զգաց՝ չէ, մի բան գիտի էս մարդը :D նամանավանդ երբ Imperial Guard-ի Guardsman Grenade Rush ստրատեգիան ցույց տվեցի իրեն :D

Ախր ես բավականաչափ լավ արտաքին տվյալներ ունեմ, որ նման վախկոտ բաների կարիքը չունենամ: Ինչի՞ են ինձ էլ դրա մեջ կասկածում:

Աթեիստ
10.01.2014, 01:59
Էս ինտերնետ կլուբ աշխատելուս տարիներին (մի տաս տարի առաջ) որ տեսնում էի դեղնակտուցները ոնց են mIRC-ում աղջիկ խոսացնում, խնդալս գալիս էր։ Հետո հավեսի ընկա, սկսեցի ես խոսացնել։
Երբեք ստանդարտ բարևով չեմ սկսել խոսակցությունը։
Մի երկու դեպք եմ հիշում։ Անունս դրել էի ուռած Կառլսոն, ու սաղին դայաղվում էի, ասում էի վառելիքս պրծել ա, շտապ մուրաբայա պետք։ Մյուս դեպքում ներկայացել էի որպես Գաբրիել հրեշտակապետ ու ասում էի, որ զրուցակցիս պապն ա ինձ ուղարկել, նասկի ա ուզել։ Հետագա «զրույցը» նույն սցենարով էի զարգացնում։ Հիշում եմ, որ լավ էֆեկտիվ էր :D

Alphaone
10.01.2014, 02:25
ուպս, ես որ ասում եմ այլմոլորակային եմ, «կպցնելու» համար չի :D

Rhayader
10.01.2014, 02:32
Էս ինտերնետ կլուբ աշխատելուս տարիներին (մի տաս տարի առաջ) որ տեսնում էի դեղնակտուցները ոնց են mIRC-ում աղջիկ խոսացնում, խնդալս գալիս էր։ Հետո հավեսի ընկա, սկսեցի ես խոսացնել։
Երբեք ստանդարտ բարևով չեմ սկսել խոսակցությունը։
Մի երկու դեպք եմ հիշում։ Անունս դրել էի ուռած Կառլսոն, ու սաղին դայաղվում էի, ասում էի վառելիքս պրծել ա, շտապ մուրաբայա պետք։ Մյուս դեպքում ներկայացել էի որպես Գաբրիել հրեշտակապետ ու ասում էի, որ զրուցակցիս պապն ա ինձ ուղարկել, նասկի ա ուզել։ Հետագա «զրույցը» նույն սցենարով էի զարգացնում։ Հիշում եմ, որ լավ էֆեկտիվ էր :D

Ես էլ ծանոթությունների սայտերում հնարավորինս դեբիլ մարդկանց էի գտնում, տրոլոլո անում (խիստ ոչ ադեկվատ, տրամաբանությունից դուրս բաներ էի սկսում գրել ինչ-որ պահից սկսած, «ես էլ եմ շատ կանաչ պաղպաղակ դաշնամուր» կարգի), ու ղժում, երբ փորձում էին կես ժամ հասկանալ ասածս ու հետո հիստերիկայի մեջ ընկնում: Մի երկու անգամ փորձել եմ նորմալ շփվել, լավ բանի չի բերել (մարդկանցից հիասթափվելու առնվազն):

keyboard
10.01.2014, 10:36
Էս վերջերս ինտերնետներում եսիմ որդե կարդացի, որ շատ ռոմանտիկ ու անզուգական ծանոթություն ա գրանցվել Երևանում, մի տղա կողքի կանգնած ավտոյի ղեկին նստած աղջկան խոսացնելու համար իր հեռախոսը շպրտել է էդ աղջկա մեքանեայի մեջ ու մոյւս հեռախոսով զանգել այդ հեռախոսին :D բացի էն, որ էդ աղջիկը կարողա մեկի կնիկը կամ ավելի վատ գալավարեզներից մեկի սիրաձը ըլներ ու էդ հեռախոսը, մի հատ պլանշետ, մի հատ էլ ՓիՍի քեյս տեղավորեին էդ շպրտողի ետնամասում, էդ տրյուկը վաղուց հնացած ա:
Ուսանող ժամանակներս մի աղջկա էի հավանել, Երևանում վարձով էր ապրում, գիտեի որ ընկեր բան չունի, մի օր գնացի խոսացնեմ, ոբշեմ, չորում մորում էր, ես էլ փորձում էի օրիգինալ երևամ, նու արդեն հասանք իրա տան մոտ, ասեցի լավ գոնե համարդ ասա զանգեմ, գոնե տենց շփվենք, ասեց հեռախոս չունեմ, էդ ժամանակ էլ սոտվի մենակ ես ունեի մեկ էլ բիլայնի ձիրեկտրը :D հեռախսս մեկնեցի, ասեցի մի րոպե պահի, վերցրեց, ասեցի դե գնա տուն ես կզանգեմ կխոսանք, էն էլ հեռախոսս հետ տվեց, ասեց վաղը կգամ դասի լիքը կխոսանք, ուրախ-ուրախ գնացի տուն:

Հ.Գ. Արա լավ, սաղ ջանդամ, բա որ վեկալեր, էն ժամանակ րոպեն 250 դրամ, տնից զանգելը 120 դրամ, Արփ, ինչ լավա որ հեռախոսս չվերցրիր :D