PDA

Դիտել ողջ տարբերակը : Սիլվա Կապուտիկյան



vartabooyr
02.05.2007, 22:16
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԿԷՍԻՆ
Սիլւա Կապուտիկեան


Ով մարդկային արդարութիւն,
Թող ես թքեմ քո ճակատին:
Սիամանթօ

Ու պօէտներ որ չեն պղծել
Իրենց շուրթերն անէծքով,
Պիտի գովեն քո նոր կեանքը
Նոր երգերով , նոր խօսքով:
Յ. Թումանեան

Ինչքան տարիքս առաջ է գնում,
Ինչքան անցնում են օրերս անփոյթ,
Այնքան հոգուս մէջ ամէն ճեղք լցնում,
Դո՜ւ ես թանձրանում , իմ հա´յ ժողովուրդ...
Այնքան աւելի արմատակալում,
խորքե՜րն է գնում սէրս դէպի քեզ,
Այնքան աւելի խորքի´ց են այրւում
Քո չար ու բարով եւ բախտո՜վ քո թէժ:
Այն ո՞ր ջահելն է՝ կեանքով տարւելիս
Հասկանում մօրը, թափանցում հոգին.
Մօրդ, այդպէս էլ քո ժողովրդին
Զգում ես խորունկ տարիքդ առնելիս:

...Երբ ես աչք բացի, իմ գլխի վերեւ
Մի կարմիր, կարմիր դրօ՜շ էր բոցւում.
Շողում էր վրաս մի նորոգ արեւ,
Որ Հոկտեմբերեան արեւ էր կոչւում:
Որբ էի թէեւ ու Ամերկոմից
Մայրս բերում էր տականք ալիւրի,
Բայց հօր փոխարէն գուրգուրում էր ինձ
Ջահել մի երկիր՝ աղքատ ու բարի:
Լցւած էր շուրջս մի մեծ աղմուկով,
Նորի ստեղծման տենդով սխրալի,
Մեծանում էի օրերի երգով,
Պիօներական խօսք ու թմբուկով,
Պա՜րզ էր ամէն ինչ ու հասկանալի:
Ինձ համար կեանքը սկիզբ էր առնում
Իմ ծնւած օրով, իմ ծնւած օրից,
Ինձ համար կար լոկ երկու սահմանում,
Բանւոր ու բուրժույ եւ ուրիշ ոչինչ.
Բոլոր հին ու փակ դռների համար
Ինձ այնքան հեշտ էր գտնել բանալի,
Չկար ազգ ու ցեղ, փոքր ու մեծ չկար,
Հաշտ էր իմ հոգին, ու հիացքով լի:
...
Մեր անցեալ բախտի, դարաւո՜ր մորմոք
Այդ ե՞րբ զարթնեցիր իմ երակներում
Մագաղաթների փոշու հե՞տ արդեօք
Դու թափանցեցիր իմ հոգու հեռուն.
Պոկւած վիրաւոր մի աւերակի՜ց,
Դու՝խեղւա´ծ խոյակ՝ սրտի՜ս ծանրացար,
Թէ՝ քամւելով մեր արցունքոտ երգից՝
Կաթ կաթ ծորացիր, մէջս ծո՜վ դարձար.
Իմ խորքերի մէջ կայի՜ր երեւի,
Դւինում թաղւած մի սափորի պէս.
Եւ տարեցտարի նոր պեղումներից
Բացւեցի՜ր ելա՜ր դու արեւերես...

Ինձ համար կեանքը սկիքբ էր առնում
Իմ ծնւած օրից, իմ ծնւած օրով,
Եւ ես իմացայ, իմացայ խռով,
Դրանից առաջ եղել աշխարհում
Դարեր են եղել անցել աշխարհով...

...Եղել է մի հին, մի հաշտ ժողովուրդ,
Ծւարած հողում իր բիբլիական
Քարի´ց է քամել իր հացը աւուր
Քարի´ն է տւել ձիրքերը իր բիւր
Մեղմե՜լ մռայլը ժայռեղեն իր տան
Եւ նւիրումով այրւող իր սրտի
Կանգնել է վէմե´ր,սիւնե´ր, խոյակներ,
Իր քաղաղաքներն ու շէնե՜րն է հիմնել,
Իր Մեսրոպատառ գրերն է երկնել,
Տաղերգել վասն սիրոյ ու վարդի,
Հիւսել իր արդար վիպե՜րգը Դաւթի
Եւ մի´շտ՝ իր հոգով, իր հին վիպերգով,
Հանապազօրեայ խօսք ու աղօթքով՝
Ապաւինելով ճերմակ իր աստծուն՝
Խաղաղութի՜ւն է երազել անսուտ
Աշխարհի´ն, իրե´ն եւ ամենեցո՜ւն...

Եղել է մի հին, մե հաշտ ժողովուրդ,
Սակայն եղել է աշխարհը անհաշտ՝
Բախւել են կռւի ճամփաները մութ
Նրա հեգ հողում ու ձեռքով անգութ
Խաչի՜ են հանել հողը խաչապաշտ...
Եղել է աւե´ր, աւա´ր, Աւարա՜յր.
Ու Բիւզանդիոն ու Պարսի՜կ են եղել,
Խորշակի նման փրծել են ցեղեր,
Տրորե´լ, տիրե´լ, այրե՜լ վայրաբար,
Ու երկտակ բեռը դրսի ու ներսի
Հայ շինականին երկտա´կ է բեկել
Թէ բարակեկ է հաստը երեսից,
Բարակի հոգին, ա՜խ դուրս է եկել...

Վերջին եղեռնի դու անվե՜րջ կսկիծ,
Այդ ե՜բբ զարթնեցիր իմ երակներում,
Վանեցի տատիս կարօտ աչքերի՞ց
Եկար փռւեցիր դու իմ աչքերում:
Ձգւելով մեր որբ հողերի՞ց արդեօք
Ի´նձ փաթաթւեցիր, դու՝ փո՜ւշ ու մացառ,
Թէ Կոմիտասըև զմռսւած մորմոք,
Քեզ իր հետ բերեց, երբ որ տո՜ւն դարձաւ.
Ինձ բաժի՞ն հանեց բեռիցն իր սուգի
Հեգ Թէքէեանը՝ հոգնած մահերգու.
Թէ տարուբերւող հայոց սփիւռքի
Տե՜նդը խաթարեց խաղաղն իմ հոգու.
Լեզո´ւն, մեր լեզո՜ն, իր վերջին շնչում,
Պանդուխտի շուրթից կախւած հազիւհազ,
Օգնութեան կանչով ինձ նա՞ է կանչում
Այդպէս տագնապոտ այդպէս սրտամաշ...

Ինձ համար կեանքը սկիզբ էր առնոռմ
իմ ծնւած օրի´ց, իմ ծնւած օրո´վ,
Եւ ես իմացա´յ, իմացա՜յ խռով,
Դրանից առաջ եղե՜լ աշխարհում,
Տասնըհինգ թի՜ւ է անցել աշխարհով...

Օ՜, կիսալուսնով զմռած ու կնքած
Վեցհարիւրամեայ գիշե՜ր օսմնեան,
Խարխափում էր իմ ծողովուրդն անկար՝
Իր հայրենիքում՝ ինքն օտարական,
Եւ փորփրում էր իր հողն ու այգին
Սեւը՝ ներս արած, սպիտակը՝ դուրս.
Եւ իր սրտի մէջ, ինչպէս երդիկից
Թոնիրին ընկած բարալիկ մի լոյս,
Պահում էր յոյսը ու, թէև վախով,
Բայց ստէպ-ստէպ Հիւսիս էր նայում.
Եւ դրանից չէ՞ր, որ Ստանբոլում
Թալկեաթն առաւել խոժոռւեց ոխով,
Եւ համբուրելով այտը Զոհրապի՝
Համբոյրով տւեց մահւան ահազանգ...

Օ՜, գարնան ամիս ապրելու ապրիլ,
Դու որ բերում ես ծաղիկներ ու կեանք,
Ինչո՞ւ դու դարձար մահւան տարելից,
Մահով մնացիր մեր պատմութիւնում...
Ապրելո´ւ ապրիլ, ահա քո բոյրից
Անթաղ դիերի գա՜ղջն է բարձրանում.
Ձիւն -սառոյցները գարնան Եփրատի
Մեր տաք արիւնի ջերմից են հալչում.
Սրահար մանկան սեղմած իր կրծքին՝
Խելագար մի մայր, փախչո՜ւմ է փախչո՜ւմ....
Ապրելո´ւ ապրիլ, Արտամետի մէջ
Թերթ-թերթ լալի՜ս է ծաղկած խնձորին.
Ետեւից գցած հինգ որբուկներին՝
Քայլո՜ւմ է տատս գաղթի երթի մէջ:
Անջուր ճամփէքին ու Երեւանում
Սայլը մեռե՜լ է անվերջ ժողովում.
Ապրելու ապրի´լ, ինչո՞ւ է մեռնում
արնան սպասող մի ողջ ժողովուրդ.
արնան օրերին, օրը ցերեկով,
Աշխարհին ի տես, աչքի տա՜կ աստծու...
Ով արդարութի´ն, ես թքել եմ քո...

Բայց կանգնի´ր, կանգնի´ր, կարկամի՜ր լեզու,
Ո´չ, ես չե՜մ ծնւել անէծքի համար,
Ես միշտ բարեկամ խօսքի՜ եմ սովոր.
Ես մանուկ օրից հաւատով, սիրով
Զնգուն երգել եմ «Ինտենացիոնալ»...
Եւ միթ՞է հիմա ե´ս էլ յիրաւի
Շուրթերս պիտի անէծքով պղծեմ,
Արաքսից այն կողմ կանգնած հովիվին
Սեւ ատելութեամբ հայացքս գցեմ.
Թողնեմ որ հտպիտ մի ենիչերի
Տասնըհինգ թւին բարձրացրած սրով
Ինձ նոյնպէս յաղթի՝ թունաւորելով
Ոխո´վ, նղովքո´վ, մոլուցքով վայրի.
Եւ ես՝ կորցրած լոյսը իմ հոգու՝
Մոլեգնած կոչեմ մահ ու վրէժի,---
Էլ ինչո՞ւ համար յանուն այդ լոյսի,
Մեր Շահումեանը գնաց մեռնելու.
Էլ ինչո՞ւ աչքը կարմիր դրօշին՝
Հանգչող Տէրեանը շշնջաց «յարեա՜ւ»...

Ուրեմն ինչպէ՞ս, հեղեղներն արեան՝
Թողնել որ ծածկի մոռացման փոշին՝
Խլացնե՞լ սիրտը որ էլ չլսւեն
Վրդով ձայները խորքերից յառնած.
Փակե՞լ աչքերը, չզգա՞լ, չնդւզե՞լ,
Մոռանալո՞ւ տալ, անգամ մոռանա՞լ.

Ո´չ, ի´մ ժողովուրդ, դու շա՜տ ես տեսել,
Դոը պիտի յիշե´ս, ապրելու համար...

Դու պիտի առնե´ս վրէժդ անհուն,
Պիտի խաղաղես հոգին քո խռով.
Բայց ո´չ արեան դէմ կոչելով արիւն
Եւ մահի դիմաց մա՜հ սերմանելով...
Ո´չ, ի՜մ լուսաւոր, դու օր այն պահին
Երբ ընկած էիր տմարդ հարւածից,
Երբ թւում էր թէ աչքերդ մթին
Էլ չե՜ն պարզւելու թոյնից ու մաղձից,
Քո մէջ ուժ գտար պայծա՜ռ նայելու
Մարդկա´նց, ազդերի´ն, զարթնո´ղ աշխարհին.
Եւ խոցւած ձեռքով զինագրւելու
Եղբայրութեան նոր գաղափարներին.
Դու որ մեծերիդ մահը քո հոգում՝
Դեռ սուգերի մէջ՝ Չարե´նց ծնեցիր,
Ու ողջակիզւող սիրտդ նետեցիր
Կարմիր գալիքի հրի՜ն բորբոքուն,
Որ այդ բոցերում, զտւա´ծ, նորոգւա´ծ
Նորի՜ց ժայթքեցիր եղեգան փողից,---

Ո՜չ, ուրի´շ է քո հատուցման ուղին.
Քեզ, կեա՜նքի ուրիշ ճամփայ է տրւած...

Դու պիտի վրէժ առնես ապրելո´վ,
Ապրելով յամա´ռ, հազարապատի´կ,
Աւերումի տեղ, քո ստեղծելո´վ.
Աւեր Վանի դէմ, քո Երեւանո´վ.
Աքսորների դէմ՝ խուլ անապատից
Նորից տուն դարձող քո քարաւանո´վ
Դու պիտի ապրես այսպէ´ս, սրանո՜վ:

Շէնիքի հանդում մորթւած որբի տեղ՝
Աշնակցի հարսի տասնըչորս որդո´վ,
Մշոյ դաշտի մէջ սեւցած խոփի տեղ՝
Քո տրակտորո՜վ, քո ծուփ-ծուփ արտո´վ,
Մարութայ սարի մարած բոցի տեղ՝
Եոթն աշխա՜րհ ծնող՝ քո յօթ կայանով,
Տաթե՜ւի կուրցա´ծ դպրանոցի տեղ
Բիւր ակնով նայող քո Բիւրականո´վ
Հայոց արցունքաշ «կռոնկի՜» տեղակ
Սարէ-սար փռւած սեւ սուգի՜ տեզակ
Յախո´ւռն, կենսայո´րդ, սիրտը թո՜ւնդ հանող,
Հանճարիդ լոյսը աշխարհին տանող
Քո սէգ Սարեանո´վ,
Խաչատրեանո´վ,---
Դու պիտի ապրես այսպէ´ս, սրանո´վ:

Ոխի, մոլուցքի, մշուշի դիմաց՝
Քո սիրող, փարող, երազող սրտո´վ.
Դաւի, արշաւի, բիրտ ուժի դիմաց՝
Ազնիվ դաշինքի քո հին կարօտով.
Օտարականի պիտակի դիմաց՝
Օտարի դատին իր կեանքո´վ կանգնած,
Շիտա՜կ, շողշողո՜ւն քո Մանուշեանով,
Դու պիտի ապրես այսպէ´ս, սրանո´վ:

Պատմութեան երթում՝ անդուլ, հանապազ
Առաջինների շարքո՜ւմ քայլելով,
Պատմութեան հանդէպ՝ երեսդ միշտ պարզ՝
Քո ողջ էութեամբ նորի´ն փարւելով,---
Քո մաքառելո´վ,
Քո հաւատալո´վ,
Դու ի՜մ ժողովուրդ, դու ապրե´լ ես, կա՜ս,
Այսպէ´ս ապրելով...

Թող որ օրերս՝ իմ ճամբակէսին
Ծանրանան այսպէս խոհով ու խոկով,
Թող որ ալիքւի՜ իմ ողորկ հոգին
Քո անցեալ ցաւով, քո դժւար բախտով,
Ու վարդագոյնին քո Երեւանեան
Մերթ ստւեր ընկնի՜ քո Արարատից,
Արեւ օրերիս անձրե´ւ կաթկթի,
Ծիածանիս մէջ ամպերը մնա´ն,---
Դու՝ աներջանիկ, բայց մեծ սիրոյ պէս,
Դու ուրախ ժամիս՝ մորմո՜ք մշտակէզ,
Հոգուս պարապը, ափէ-ափ լցնող,---
Դո´ւ տխուր ժամիս՝ բերկրանք մշտաշող,
Ինձ հարստացնո´ղ, ինձ ազնւացնո´ղ
Եւ ինձ հաստատող դու միա՜կ իմ «ես»,---
Եթէ լցւած եմ՝ լցւած եմ քեզնով:

Թող որ փոխարէն գոռ մի անցեալի
Թագով ու թախտով, զօրով ու զօրքով,
Դու թողել ես ինձ՝ այրո՜ղ, բորբոքո՜ղ
Հայոց պատմութիւն՝ աղէտներով լի,---
Բայց դրա դիմաց ինձ տւել ես դու
Քո վերապրումի բերկրանբն անսպառ.
Բերկրանքն՝ ամէն մի նոր քարիդ համար
Կրկնակի´ խինդով ուրախանալու.
Բերկրանքն՝ աշխարհը զգալու խորքի՜ց
Եւ հասկանալու ամէն ինչ խորո´ւնկ.
Ժիր մանուկիդ մէջ՝ բացի մանուկից
Տեսնելու կեանքդ յաւերժող խորհուրդ.
Պարզ կոնեակիդ մէջ՝ հողերին ուրիշ
Հողիդ կորովը համբաւող աւի՜շ,
Ձեռքսեղմումի մէջ այլազգի հիւրիդ՝
Եղբայրութեան տօն ու խորհրդանի՜շ,---
Դու եղբայրութեան սեղանի կողքին
Դարիդ նոր խօսքը քո լեզւո´վ ասող
Դարիդ նոր բախտը քո բախտո´վ կիսող
Քո Արագածից հրթիռ ու երկինք
Սեւ բիբլիական քո աչքով տեսնող
Դարիր չյոգնած որոնո՜ղ հոգի
Ես ժառանգո՜րդըդ քո երգ ու վէրքի
Եթէ հպարտ եմ, հպարտ եմ քեզն՜վ:

Հպա՜րտ եմ որ դու քարտէզի վրայ
Քո արիւնով ես մերւած կարմիրին,
Որ զաւակներիդ վերջին ընտրանին
Մի վերջին անգամ զոհեցիր նրա՜ն
Որ արիւն տալով, արիւն առնելով
Նորոգւո՜ւմ ես դու՝ խառնւած նորին.
Թէ զօրանում է ուրիշը տարո´վ,
Դու զօրանում ես ժամո´վ օր-օրի´ն.
Այդպէս մահւան դուռն հասած ու դարձած
Տկար կազմւա՜ցքն է բուռ ապաքինւում.
Դու հազար ձեռքով ապրելուն կառչած
Հազար տեզերից կեանքո՜վ ես լցւում.
Ո´չ, չե՜մ հաւատում, այս երկնքի տակ
Քո հին երակին չկա´յ սպառում,---
Ես բարակ մի թել հիւսւածքում քո տաք,
Եթէ ապրում եմ, քեզնով եմ ապրում...
Քեզնով եմ ապրում,
Եւ ես բանաստեղծ,
Օրհնում եմ բախտս յետին այս երգով,
Որ աշխարհի մէջ, երկնքի ներքոյ
Աշխարհը թողած՝ ծնւել եմ այստե´ղ
Ու որդի՜ն եմ քո...

1956-60 թթ.

vartabooyr
02.05.2007, 22:35
ՀՈՂ ՀԱՅՐԵՆԻ
Սիլվա Կապուտիկյան
1960 թ.

Ուղեկիցս ծերունի էր մի բարեդեմ.
Կողքին երկու թոռներն էին թուխ ու սիրուն.
Երբ իմացավ հայ եմ՝ դեմքի բարին արդեն
Դարձավ մի տաք երջանկություն:
Այնուհետեւ Մոսկվայից մինչ Երեվան
Նա խոսում էր, ապա լսում, լսում սիրով՝
Շաբաթներով ջրի կարոտ մարդու նման
Հայերենը ըմբոշխնելով:

Ոսկերիչ էր: Ադանացի:
Ալիքները նրան Փարիզ էին նետել:
Ապրում է լա´վ: Ոսկերիչի ոսկի՜ ձեռքեր,
Ուր էլ լինեն՝ չեն ծանգոտի:
Բայց ի՞նչ օգուտ,--- ծերը նայում է թոռներին,
Ու ձայնի մեջ կարծես թե ծուխ է խտանում,
Խորթանո՜ւմ են զաւակները, ձեռքից գնում,
Թառամում է հայրենի բառը շուրթերին---
Ինքը ծեր է , ոտքի մեկը՝ գերեզմանում,
Դե´հ, այսօր կայ, վաղը չկա...
Իրենից ետ, ո՜վ իմանա,
Պիտի հիշե՞ն հայրենիքը ու հարենին...
Դրա համար հավաքել է ուժերը ողջ
Ու թոռներին Հայաստան է բերել այցի.
Տեսնեն թսղ գեթ, ու ճանաչեն, ու թող զգա՜ն,
Ու հող ունեն ու ժողովուրդ, լեզու ու տոհմ,
Եւ հոգու մեջ, գեթ մի կանթե՜ղ պահեն դարձի...

Ինքնաթիռը խրվեց գիրկը Հահաստանի,
Խառնվեցին ամպ ու Սեվան.
Հետո՜, հետո՜
Մեր նրբազգաց երկինքն ահա
Ամպի ճերմակ վարագույրը քաշեց մի կողմ,
Որ Երեւանը երեւա´...
Ծերուկն էլ չէր խոսում ինձ հետ: Շփոթահար՝
Մեկ թոռներին մոտն էր տանում ու մեկ՝ թողնում,,
Մեկ խոսակցում էր նրանց հետ, մեկ՝ մոռանում,
Եւ ինքնասույզ՝ պատուհանին գամվում նորից:
Իսկ թոռները, պատանեկան մի աշխույժով
Այս ու այն կողմ էին վազում զվարթաձայն,
Մեկ աջ, մեկ ձախ պատուհանին կպչում ուժով,
Ֆրանսերեն կանչում իրար ու ցույց տալիս,---
«Օ‘՜, Աղաղատ...
Օ՜, Եղեւան...».
Ֆրանսերե՜ն.
Դո´ւ Հյուգոյի հրեղեն խոսք,
Ու Վեռլենյան մարմանդ անձրեւ,
Հնար լիներ, կնստեի՝ առավոտից մինչ երեկո,
Կլսեի՜, դյութվածի պես, քաղցրահնչյուն բառերը քո,
Որպես շղարշ երաժշտություն, որպես Ռավե՜լ...
Ֆրանսերե՜ն.
Ուրեմն ինչո՞ւ պատանեկան այս շուրթերից
Քո բառերը այսպես խորունկ խոցում են ինձ,
Եւ այլափոխ արտաբերումը Աղաղատ
Թվում է ինձ գերյալ սարից մի աղաղակ,
Մի խոր, մի նոր տագնապի կա՜նչ՝ գերյալ սարից,
Ախ, այս անգամ առեվանգված քեզնով արդեն...

Վարում արդեն Երեւանն էր՝
Շառագունած արեգակից եւ իր քարից,
Երազի մէջ երեվացող քաղաքի պես
Անիրական եւ իրական...
Եւ իջնում էր ինքնաթիռը, իջնում էր ցած՝
Կարոտած ու տագնապալից,
Զույգ վիթպարի թեւը բացած՝
Պատրաստվելով իջնել, դիպչել, փարվե՜լ հողին...
Իսկ ծերունի՜ն,
Նա թոռներին ամուր գրկած,
Դեռ պլլված պատուհանին՝
Վա՜ր էր նայում լացակալած իր հայացքով,
Հայացք չէր դա, այլ պաղատանք, կանչ ու մրմո՜ւնջ,
Բոբիկ եկած ուխտավորի հույս ու աղոթք,
Այլեւ պահա´նջ,
Այլեւ բողո´ք,
Հո´ղ հայրենի,
Դու՝ Արշակի կերկեր լեզուն զորացնող շո՜ւնչ,
Փռվի´ր, փռվի՜ր ոտքերի տակ այս հեգ մանկանց,
Ու թող հանկարծ,
Ավանդական նույն հրաշքո՜վ մեր հայրերի,
Քեզ դիպչելով՝ խոսե´ն նրանց շուրթերը մունջ
Հայերենով մի արքենի,
Հո´ղ հայրենի...

lili-4
05.05.2007, 15:40
Հպարտ, բյուրեղյա քո ծաղկամանում
Ահով նվիրած իմ ծաղիկները
Օրերով անջու՛ր, անջու՛ր են մնուն:

Ու կաթիլ- կաթիլ՝ թոշնած թերթերը
Արցունքներիս պես ընկնում են նկուն
Գրասեղանիդ սառը ապակուն…

Ավելացվել է 6 րոպե անց
Շարվել ենք շարված, կողք կողքի-
Շախմատի քարերի նման-
Ուզում ենք հաղթել մեկ մեկի-
Շախմատի քարերի նման.
Բայց մեկ է, զինվոր թե արքա՝
Հաղթենք էլ, իջնելու ենք ցած
Տախտակին նորերն են շարքի-
Շախմատի քարերի նման…

lili-4
05.05.2007, 17:06
Ասում ենք «մահ» . ասում ու չենք հավատում.
«Ոչ, մահը կա»- ասում ու չենք հավատում.
( «Կա, բայց ո՛չ ինձ, այլ քեզ համար, կամ նրա»),
«Ինձ էլ կգա» ասում … ու չենք հավատում…

vartabooyr
07.05.2007, 09:05
ԴԵՌ ՀԱՎԱՏԱ՜
Սիլվա Կապուտիկյան

Դու՝ փորձաքար իմ ժողովուրդ,,
Ինչքան էլ որ խոր մոլորվես,
Երկրպագես կուռքերին սուտ,
Ես մոր նման ներում եմ քեզ:

Դու՝ տաքգլուխ Սասնա Դավիթ,
Դու՝ իմաստուն Սասնա Մհեր,
Թեկուզ եվ ծեր ու ալեհեր,
Բայց մնում ես դու միամիտ:

Հավատացիր, թե հիրավի
Գարին դարձավ ընկուզաչափ,
Ու դուրս եկար քարանձաւվից
Ու խաբվեցիր դու չարաչար:

Այնքան դառն է կյանքդ ու գորշ,
Ու գալիքդ իրականում,
Որ փակում ես աչքդ ու քո
Խաբկանքին ես ապավինում:

Ու տեսնում ես ամեն ի´նչ վառ,
Թև ես առնում չեղած տեղից,
Նորոգվում ես բնազդաբար
Ու հառնում ես մոխիրներից:

Քո խաբվելն է քեզ պահպանում,
Ու հին խոսքդ՝ «Աստված կտա».
Դու՝ միֆերով ապրող մանուկ,
Դեռ հաւատա՜, դեռ հաւատա՜...

Ավելացվել է 9 րոպե անց
ՄԵՂԱ՜Յ, ՄԵՂԱՅ ԵՌԱԳՈՅՆԻՆ
Սիլւա Կապուտիկեան

Նոր կեանք Յուլիս 4, 1991 թւականի համարում յետեւեալ քաղւացքը Յուսաբերից:

Հայրենի բանաստեղծուհի Սիլւա Կապուտիկեանի հետագայ խօսքը եզրափակիչ մասն է Վիեննական իր տպաւորութիւններուն, որոնք լոյս տեսած էին «րական Թերթ»ի 6 Ապրիլի թիւին մէջ: Այս տողերը գրոած են Վիեննայի Մխիթարեան հայրերու վանքն ու հոն գտնուող թանգարանը այցելելէ ետք: Աւելորդ են բոլոր մեկնաբանութիւնները: Խորհրդածութիւններն ալ կը թողունք մեր ընթերցողներուն: «ՅՈՒՍԱԲԵՐ»

Թանգարանի սրահներից մէկում ուշադրութիւնս գրաւեց անկիւնում դրուած մի ցուցանմոյշ՝ Հայաստանի Հանրապետութեան եռագոյն դրօշը: Հաստատ կտաւի հիւսք ունեցող երեք շերտերը անճանաչելիութեան չափ խունացած էին, եզրերի թելերը՝ ծիւրած, քանդուած: Ուղղեկիցներս ասացին , որ 1920 թուականին , Հայաստանում իշխանութիւնը խորհուրդների ձեռքն անցնելուց յետոյ, Հայաստանի նախկին կառավարութինը միաժամանակ հանգրուանել է Վիեննայում, հենց այդ շէնքում , եւ դրպշը այդ օրից էլ մնացել է այստեղ: ես խնդրեցի ինձ լուսանկարել դրօշի կողքին: Մէջս եղած զգացումները բարդ էին ու դժուար բացատրելի...

Կեանքիս վերջին երկու-երեք տասնամեակում, արտասահման եղած օրերիս, քանի՜ անգամ եմ հանդիպել այդ դրօշի հետագայ օրինակումներին՝ բազմահոլով եռագոյնին... Եօթանասուն տարի շարունակ այդ որակուել է որպէս Դաշնակցական կուսակցութեան, ուրեմն եւ՝ Խորհրդային Հայաստանի եւ նրա դրօշի դէմ ուղղուած խորհրդանիշ: Եւ եօթանասուն տարի շարունակ այդ երկու դրօշները, երկու ըմբշամարտիկի պէս, Սփիւռքի կոչուած մարզահրապարակում կռուի են բռնուել իրար հետ՝ իրենց հակոտնեայ կողմնակիցների խրախուսող կամ այպանող բացագանչութիւնների տակ: Մեզանից ով եղել է արտասահմանում, լաւ գիտի այդ մարզահրապարակի շիկացած մթնոլորտը, եւ որովհետեւ ես շատ եմ եղել այնտեղ, աւելի խորն եմ զգացել այդ շիկացածութիւնը: Յաճախ է պատահել, որ իմ հիւրընկալները խոչընդոտել են ինձ ելոյթ ունենալու այն սրահներում... որտեղ կախուած է եղել եռագոյնը, նոյնիսկ երբ այդ սրահը հայկական վարժարան է եղել: Պատահել է, որ իմ ելոյթներում ու գրքերում քննադատական խօսքեր եմ ասել ե’ւ այդ դրօշի, եւ նրա հովանու տակ գործող կուսակցութեան հասցէին... Ստիխում է եղել դա, թէ համոզում, -- հիմա դժուար է որոշակիօրէն սահմանազատել: Եթէ ճշմարիտը ասենք՝ երկուսն էլ եղել են...
Սակայն ես ինձ մխիթարում եմ նրանով, որ յամառօրէն կոտրել եմ դիմացիների դիմադրութինը եւ գնացել եմ այդ հաւաքատեղիներն ու վարժարանները: նացել եմ. եւ որտեղ կախուած է եղել եռագոյնը, ջանացել եմ չտեսնելու տալ, արագօրէն անցնել նրա մօտով, ինչպէս կ’անցնէիր քեզ գաղտնօրէն ձգող հրապուրանքիդ մօտով, երբ կողքիդ քո ամէն մէկ շարժումը վերահսկող կայ...

Լաւ իմանալով Սփիւռքի իրադրութիւնը , ես սկզբում, երբ մեր երեւանեան միտիգներին սկսեց երեւալ եռագոյնը, կողմնակից չեղայ այդ հապշտապ քայլերին: Բայց յետոյ երբ պայթեց կործանարար երկրաշարժը, երբ ակնյայտ դարձաւ, թէ ինչպէս են կայսերապաշտական բնազդները պահպանող Մօսկուան եւ անբարոյ Պաքուն օր-օրի աւելի ու աւելի սաստկացնում մեր ժողովրդի վրայ տեղացող հարուածները, նենգօրէն ջանում տրորել նրան նաեւ բարոյապէս, երբ տեննելով մեր բազմամարդ հանրահաւաքներում, ֆեդայիներին, Անդրանիկին նուիրւած ալեկոծ տօնահանդէսներում ժողովուրդն ինչպիսի կենարար մոլեգնութեամբ եւ ապաւինումով է ծածանում եռագոյն դրօշները՝ որպէս դիմադրելու, երկնային ու երկրային պատուհասներին դիմակայելու եւ իրեն հաստատելու խորհրդանիշ, զգացի, որ, թեկուզ Սփիւռքի ժամանակաւոր տարուբերումի գնով, մեզ անվերապահօրէն անհրժեշտ է այդ խոոհրդանիշը, հոգիները փարատող, մեր պահեստի կարողութիւնները վերականգնող նրա ներգործութինը:

Եւ, ահա, հիմա, Երեւանից ու նրա այլազան ալեկոծութինւներից հեռու, խոստովանանքային միայնութեան մէջ, ես կանգնած եմ խունացած, տոհմական մասունք դարձած այդ դրօշի կողքին, որ թւում է, բնօրինական է հետագայ բոլոր Եռագոյնների եւ, ուրեմն, անմասն հետագայ բոլոր եղծում-ներին, համակրանքներին ու հակակրանքներին ու, որ իրապէս տառապածն է, ամէնասուրբն ու ամէնախնկելին, նրա առջեւ խոնարհւում եմ լռելեայն եւ մէջս կարկամած խառնիխուռն, չարտա-սանուող խօսքերից ամէնազօրեղը ներումն հայցելու խօսքերն են, զղջումի ցաւոտ զգացումը՝ իմանցած ճանապարհի այն բոլոր մեղանչումների համար, որ իմը չեն, բայց եւ իմն են այնուամէնայնիւ:

Ավելացվել է 14 րոպե անց
ԿԱՑԻՆՆ ՈՒ ԾԱՌԸ
Սիլվա Կապուտիկյան

Ասում են, երբ փայտահատը՝ կացինն առած
Մոտենում է, որ ճյուղատի ծառը կանգուն,
Ծառն զգում է կացնի շունչը մահատարած,
Ծառն զգում է, ինչպես մարդն է ահը զգում:

Ծառն զգում է եւ օրհասի իր բնազդով
Ճյուղերի մեջ, ճյուղերից ներս՝ լարված ցավից.
Հավաքում է հյութերը ողջ, սաղմ ու ավիշ
Ու մղում վար, արմատներն է մղում տենդով:

Զուր են սրում կացինները, զուր են սրում,
Կարծում են, թե այդ ես, որ կաս՝ թույլ ու հլու:
Բյուր անգամներ ճյուղատել են քեզ դարերում,
Բյուր անգամվա դու փորձ ունես ընձյուղելու...

vartabooyr
08.05.2007, 04:55
ԷՐՎՈՒՄ ԵՄ, ԷՐՎՈՒՄ
Սիլվա Կապուտիկյան
1960

Ես նրան տեսա իր մոլեգնության գերագույն պահին.
Հևիհև ռիթմից դեմքը փոխված էր - այլայլված, դեղնած.
Ականջը դոփող եղանակի տակ մի անմարդկային
Ծռմըռվում էր նա:
Իսկ երբ ցավագար պատեֆոնն արդէն մարեց շընչաբեկ,
Դեռ քըրտնաթաթաթախ երգապընակը ես ձեռքս առա.
Երգապընակը... Նրա երեսին տընաբույս մի ձեռք
Խև րոք-ն-րոլի ձայնագրություն էր կպցրել բարակ:
Քաղանթի տակից մեր գըրերն եին մանրիկ երևում,
Մեր երգն եր այնտեղ - "Էրվում Եմ, Երվում"...

Մըթնեցին ասես աչքերս հանկարծ,
Սեղմվեց հոգիս վիրավորանքից, զայրույթից, ցավից.
Թված, որ այստեղ, այս սենյակներում
Իմ Կոմիտասը - հրիցծ ու սրից հազիվ փըրկըված
Մի երորդ անգամ մեռնում է ցավից...

Դու, երիտասարդ!
Դու, որ նըշաձև սև աչքեր ունես և ունքեր կեռման,
Որ գեղեծիկ ես Արայի նըման,
Խորհել ես արդյոք, թե ինչքան՝էր պետք քո հին հայրերին
Զոհաբերություն, ոգի և գորով,
Որ մեր այդ երգը - Գողթան գուսանի դողդոջ շուրթերից
Դըժվար դարերի թոհուբոհերին
Տոկար ու հասներ ճարտարարվեստի դարին այս նորոգ
Ու դառնար խոսուն մի երգապընակ...
Եւ հիմա, հիմա դու հեշտ ու հանգիստ, անտարբեր սըրտով
Խեղդել ես նըրան ցելուլոիդի լըպրծուն շերտով,
Տըրորել խենել այդ երաժշտության սըմբակների տակ...
Ոչ, կանգնիր, կանգնիր,
Մի թողնիր, որ մեղկ այդ ալիքները կեսգիշերային -
Ովկիանոսների այն ափիծ եկած,
Քեզ - քաշած իրենց ալեպըտույտում - պոկեն քո ծառից,
Եւ դու - շյուղի պես մի հողմահալած -
Անտուն, անարմատ հածես աշխարով,
Չորանաս, ընկնես հեռու մի հողում:
Մի թողնիր, որ այն, ինչ որ դարերում
Թըշնամին անել ջարդով ու սըրով,
Չը կարողացավ
Արվի խոսքերի փաղաքուշ փայլով,
Ժըպիտով սիրուն,
Երգով, համբույրով ու գուրգուրելով...

Պոկիր, շուտ պոկիր երգապընակից
Կըրակե շապիկն այդ կանաչավուն.
Լըսում ես, օտար թաղանթի տակից
Հարազատ մի ձայն կանչում է ցավով,--
"Էրվում Եմ, Էրվում"...

Ավելացվել է 5 րոպե անց
ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈԾ
Սիլվա Կապուտիկյան
1946


Մի պայծառ ճամբա, մի զվարթ փողոց -
Շուրթին անունը մեր Աբովյանի,
Զգվում է, փռվում - ծառով, ծիծաղով
Կանաչ սրտի մեջ մեր Երևանի.

Բացվել են ուրիշ շքեղ փողոցներ,
Ու սերունդներ են եկել ու անցել,
Բայց նա ինչպես հին ու առաջին սեր
Նորից ամենից թանկն է մնացել.

Տխրում է հոգին - իր գիրկն ենք գնում,
Երբ ուրախ ենք մենք այնտեղ ենք կրկին
Երբ մտերմի է սիրտըորոնում
Այնտեղ ե գտնում իր որոնածին.

Ու յերբ մթնում է մեր միտքը բարի
Հայոց հինավուրց բախտի մռայլով
Մեզ սփոփում է նրա մայթերի
Կենդանությունը, աշխույժը խռով.

Ասես երակն է աշխարհի հայոց
Որ բաբախում է հավերժ կենդանի
Մի պայծառ ճամբա, մի զվարթ փողոծ
Շուրթին - անունը մեր Աբովյանի...

Վազգեն
08.05.2007, 05:44
Շատ մեծ հաճույքով կարդացի այստեղ տեղադրված ստեղծագործությունները։ Շատ շնորհակալ եմ այս գանձերը ֆորումում տեղադրելու համար, Vartabooyr. :)

Հ.Գ. Բարի գալուստ Ակումբ ֆորում: :) Ես անհամբեր սպասում էի ձեր գրառումները այս ֆորումում տեսնելուն::oy

Angelina
24.05.2007, 15:20
Ես նույնպես շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր տեղադրել էին այս ստեղծագործությունները:

Վազգեն
10.07.2007, 02:57
Այս մեկը երեկ կարդացի, դուրս եկավ. մանավանդ որ ստիպված եմ ողջ օրը գործ անել վերջերս...

ԻՆՔՆԱՀԵՌԱՑՈՒՄ

Կարոտում եմ.
Ինքս՝ իմ մեջ, ինձ հետ մնալ - կարոտում եմ.
Զարթնել՝ անհոգ,
Մանուկ օրվա հետ մանկանալ - կարոտում եմ.
Դուրս գալ տնից ու անճանաչ գնա՜լ, գնա՜լ- կարոտում եմ.
Գտած մի նոր տողի համար
Աշխարհի՜ չափ ուրախանալ - կարոտում եմ.
Քո մի խոսքից առավոտել,
Թաքուն բախտով ներսից հորդել,
Փխրել, տխրել ու կարոտել - կարոտում եմ.
Հազար տեսակ հոգս ու հարցում՝
Մեկը մեկից առաջ ընկած՝
Ինձ առել են իրենց տենդոտ հրմշտոցում,
Ինձ՝ ինձանից հեռացնո՜ւմ են, անջատո՜ւմ են.
Եվ զգում եմ մեկ էլ հանկարծ
Որ ինքս՝ ինձ կարոտո՜ւմ եմ ...

aniko
20.07.2007, 14:28
հիասքանչ բանաստողծություններ էին

Էդգար
31.08.2007, 13:53
Ժողովուրդ մի հատ բանաստեղծություն ունի գրած է, էն որ երգ էլ կա Ձախ Հարութն ա երգում, որ ասում ա Թեկուզ ուրիշ գրկից միայն արի արի
Դա կարող եք գրել

Ariadna
31.08.2007, 14:21
Ես էլ մի քառատող հիշեցի.

Սիրո անհուն առեղծվածը չեմ կարենում հասկանալ,
Սերը կորուստ, թե մի գանձ է, չեմ կարենում հասկանալ,
Ես քեզ սիրում, իսկ դու անսեր, չոր մի սիրտ ես թափառիկ,
Հաղթողն եմ ես, թե՝ հաղթվածը, չեմ կարենում հասկանալ։

Ավելացվել է 3 րոպե անց
Էրեխեք, մեկ էլ եթե որևէ մեկը ունի, թող գրի էլի, սենց մի բանաստեղծություն ունի Կապուտիկյանը, բայց միայն էսքանն եմ հիշում միջից, էն էլ միգուցե էլի մի երկու բառ կարող ա շփոթում եմ.


Ես քեզ սիրում եմ այնպես աննպատակ ու խենթ,
ինչպես սիրած գրքի հերոսին են սիրում...

lili-4
09.08.2008, 18:06
Երևի շատերն են լսել այս բառերով գրված երգը, ես շատ եմ հավանում, ձեզ չգիտեմ:)

Այնպես անփո՜ւյթ, այնպես հանգի՜ստ,
Անցնում եմ իմ տան մոտով,
Մինչ ես ուրիշ տեղերում իսկ
Քե՜զ եմ փնտրում կարոտով:

Ասում են, թե մոռացել ես,
Չեմ հավատում, իմ անգին,
Պարզապես դու հեռացել ես,
Մոտս թողել քո հոգին:

Եվ այնպես հեշտ, այնպես խնդուն
Մատնո՜ւմ ես ինձ աշխարհին,
Մինչ դողում է, որպես երդում
Անունդ իմ շուրթերին:

Ասում են, թե ինձ դավել ես,
Չեմ հավատում, իմ անգին,
Պարզապես դու խռովել ես,
Ու տանջում ես իմ հոգին:

Անցնում ես դու ու չես նայում,
Մինչ ես կանգնած մոլորուն,
Քեզ աչքերիս մեջ եմ պահում
Ու տանում եմ հետս տուն:

lili-4
09.08.2008, 18:32
Ժողովուրդ մի հատ բանաստեղծություն ունի գրած է, էն որ երգ էլ կա Ձախ Հարութն ա երգում, որ ասում ա Թեկուզ ուրիշ գրկից միայն արի արի
Դա կարող եք գրել

Արի, արի, արի
Թեկուզ վերջին անգամ,
Թեկուզ քայլով դժկան
Միայն արի, արի:

Թեկուզ բերես դու ինձ
Նոր բաժանման թախից
Անդարձ գնաս նորից,
Միայն արի, արի:

Թեկուզ անսեր անցիր,
Թեկուզ հեգնող ու խիստ,
Թեկուզ խայթող ու բիրտ,
Միայն արի, արի:

Թեկուզ բերես դու ինձ,
Մի նոր դավի կսկից,
Թեկուզ ուրիշ գրկից,
Միայն արի, արի:


Երևի սա է քո փնտրածը…;)

Brigada
09.08.2008, 20:36
ՍԵՐ

Այսօր առավոտ նայեցիր դու ինձ
Այնպես մտերիմ, այնպես տնօրյա
Մի շղարշ հայացք քո լուրջ աչքերից
Հյուսվեց դեպի ինձ, փռվեց ինձ վրա:

Եվ առավոտից թափառու եմ ես
Պարուրված քո այդ հայացքով նիրհուն
Դու երկնքի պես գալիս ես ինձ հետ,
Դու երկնքի պես մնում ես հեռվում:

Վաղուց կարոտած մեղեդու նման
Ծանոթ մի թախիծ իմ սիրտն է լցվել,
Արցունքներ, գանձեր իմ պատանության
Դուք կաք, դուք եկաք, դուք չեք սպառվել:

Լեո
05.09.2008, 17:26
«Ամեն մարդու հոգում Աստված կա»

-Տիկի՛ն Կապուտիկյան, լա՞վ եք հիշում Ձեր մանկությունը: Եթե այո` կարոտե՞լ եք նրան:

-Բավական հեռավոր մի հուշ է մանկությունը: Ես շատ տարիներ եմ ապրել: Երևի բնական է, որ ամեն մի մարդ կարոտի իր մանկությունը: Նույնիսկ պատահում է, որ 18-20 տարեկանում են կարոտում մանկությունը:
Ես ունեմ բանաստեսծություններ` գրած 15-16 տարեկան հասակում, և այնտեղ նույնիսկ մանկությունն արդեն կարոտի հուշ է: Իսկ երբ 70 տարին անցնում է, իհարկե, շատ բնական է, որ մարդ ոչ միայն մանկությունն է կարոտում, այլև իր ողջ անցած կյանքը:
Ձեզ գուցե տարօրինակ թվա, որովհետև ձեր սերնդի աչքին այնքան են սևացրել անցած տարիները, այնքան են տրորեն, գետնին հավասարեցրել, որ դուք երևի չեք հավատա, որ մենք իսկապես կարոտում ենք և՛ մանկությունը, և՛ պատանեկությունը, և՛ բոլոր մյուս անցած տարիները:
Ամեն սերունդ աշխարհ է մտնում իր հասկացողություններով, բերում է իր հետ նախկին տարիների և՛ բեռը, և՛ծանրությունը, և՛ քաղցրությունը: Իհարկե, մեր սերունդը շատ դժվար օրեր տեսավ, շատ անմարդկային տարիներ ապրեց: Բարեբախտաբար ես մի քիչ ուշ եմ ծնվել, և 37 թվականը անմիջապես ինձ չի վերաբերել, բայց այնպիսի մի համատարած աղետ էր դա, որ նույնիսկ եթե մենք 16-17 տարեկան էինք, չէր կարող դա մեր կողքով անցնել: Եվ, իհարկե, չանցավ: Ես «Գարուն» ամսագրի այս տարվա 3-րդ համարում տպագրել եմ հորս նվիրված մի հուշագրություն, որը գրել եմ 1974 թվականին, բայց գրաքննությունը թույլ չի տվել, որ տպագրեմ: Եթե դա կարդա պատանի ընթերցողը, գաղափար կկազմի, թե մեր սերունդները ինչ են ապրել այդ տարիներին: Հետո ուրիշ դժվար օրեր են եկել: Հատկապես գրողները շատ են ճնշված եղել գրելիքը առաջ տանելու գործում: Հայրենասիրական մեր արդար և ազնիվ զգացումները շատ է կտրել ու հանել խմբագրի անողոք մկրատը, բայց մեզ համար նույնքան մեծ բավարարություն է, զգալ, որ չնայած այդ արգելքներին, մենք նաև կարողացել ենք ինչ-որ գործ կատարել, գրել, հայրենասիրության սերմեր զարթեցնել մեր ընթերցողների սրտերում: Դա արել են և՛ պոեզիան, և՛ երաժշտությունը, և՛ թատրոնն ու կինոն: Այն հանգամանքը, որ 1988 թվականին այդքան բուռն ժայթքեցին հայրենասիրական զգացումները մեր ժողովրդի, կարծում եմ, որ դրանում մեծ դեր է կատարել նախորդ սերունդների աշխատանքը: Ուզում են, որ մենք լրիվ ժխտենք մեր անցյալը: Դա անհնա՛ր է, եթե ուզենանք էլ, հնարավոր չէ՛: Հիմա Երևանը, որ բարձրանում է ձեր աչքի առաջ, որը դուք, թանկագի՛ն պատանիներ, աղջիկնե՛ր, վայելում եք, դա կառուցվել է, դա գոնե քարեղեն հիշատակ է, որը ժխտել չի կարելի: Մեր ժողովուրդը, որբերի սերունդը, որը 18-20թթ. լցրել է Երևանն ու Հայաստանը, իր զրկանքներով, երիտասարդության գնով կառուցել է հայրենիքը, ճիշտ է` թերություններով, բացերով, բայց ստեղծվել է այդ հայրենիքը: Եվ եթե հիմա ժխտում են ինչ-որ տաք գլուխներ այդ հայրենիքի կերտման գեղեցկությունը, նշանակում է ժխտում են այդ սերունդների զոհողությունները, վիրավորում են նրանց, զրկում նրանց ծերության օրերին իրենց անցյալ կյանքով, ստեղծածով մխիթարվելու երջանկությունից: Դա մարդասիրական չէ: Կարծում եմ այս ամենը կանցնի, ամեն ինչ իր տեղը կընկնի, և մեր նոր Հայաստանը, որը բարձրացել է անցյալի հիմքի վրա, ավելի կծաղկի, ավելի ազատ, անկախ պայմաններում, և սերունդները կհաշտվեն իրար հետ:

-Դուք գրում եք նաև մանկական բանաստեղծություններ: Ի՞նչը Ձեզ տարավ դեպի մանկական աշխարը:

-Ես շատ սիրում եմ, երբ ինձ ասում են նաև մանկագիր, որովհետև իսկապես մանկական գրականությամբ զբաղվելն ինձ համար հաճույք է, հոգեկան բավարարություն:
Ի՞նչը տարավ ինձ դեպի մանկական աշխարհը: Պարզապես այդ աշխարհն ինքը եկավ ինձ մոտ, որովհետև ծնվեց երեխաս` Արայիկը, որը հիմա 51 տարեկան է: Յուրաքանչյուր մայր կարող է բանաստեղծ լինել, նա հոգով, սրտով հենց ծնված օրից կամ նույնիսկ ծնվելուց առաջ խոսում է իր զավակի հետ, իր զգացումներն է արտահայտում և երեխայի հայացքի մեջ տեսնում է պատասխանը:
Եվ եթե այդ մայրը բանաստեղծ է, բնական է, որ այդ ամենը պիտի դառնա բանաստեղծություն: Հենց այդ ժամանակ էլ գրել եմ «Փոքրի՛կ Արա, ակա՛նջ արա» ժողովածուն: Հետո մանուկները միշտ շրջապատել են ինձ, ներշնչել նոր բանաստեղծություններ: Իսկ վերջին 8-10 տարում իմ թոռնիկներն են ինձ տրամադրում գրել մանկական բանաստեղծություններ: Ի միջի այլոց, ես գրում եմ միայն շատ փոքրիկների համար: Եվ ահա իմ բոլոր դիտարկումները, նրանց հետ կապված, դարձել են փոքրիկ մի ժողովածու` «Երկու քույրիկ, երկու ուլիկ»:

-Ձեր կարծիքով այսօր մեր երեխաներին ամենից շատ ի՞նչն է պակասում:

-Շատ բան է պակասում: Շատ բան է ավելացել և շատ բան էլ պակասել է: Ավելացել է ազատ մտածողությունը, ներքին շղթայազերծումը: Դա, իհարկե, մարդկային մեծ հասրտություն է: Միևնույն ժամանակ կորչում են բաներ, որոնք չպետք է կորչեն: Ֆրանսիացիներն ասում են` ամեն մի բացասական բան դրականի շարունակությունն է: Ահա այդ ներքին կաշխանդումներից ազատվելը երբեմն փոխարինվում է սանձազերծությամբ: Դա ազատության մեծ հասկացության սխալ ընբռնումն է: Ազատությունը մարդկային առաքինության ամենաբարձր կատեգորիան է. սակայն դա չի նշանակում, որ մարդն ազատ է անելու ինչ որ ուզում է: Ազատությունը պահանջում է մեծ կուլտուրա, ներքին մեծ հղկվածություն: Եվ զարմանալի բան եմ նկատում ես. մեր ժողովուրդը իր նահապետական վարք ու բարքի մեջ շատ կիրթ է եղել: Ինչքան ներքին կրթվածություն է ունեցել: Օրինակ, երբ գյուղական ուսուցիչը անցել է փողոցով, նույնիսկ ծերունիները ոտքի են կանգնել ու հարգանք մատուցել: Երբեք նրանց չի պակասել ներքին տակտի զգացումը, ազնվականությունը. չպիտի հասկանալ, թե ազնվականությունը միայն ազնվական ծնված մարդու մեջ կարող է լինել: Դա կարող է լինել նաև հողի մարդու մեջ: Դա բնածին հատկություն է: Եվ ահա մեր երիտասարդությունը կորցնում է այդ` նահապետականությունից մեզ հասած հատկությունները և նորն էլ ձեռք չի բերում: Ես նկատել եմ, որ մեկ նահապետական գյուղացին է այդպիսի մեծ ներքին կուլտուրայի տեր, մեկ էլ` շատ զարգացած հայը, իսկական մտավորական հայը:

-Այս դժվարին ժամանակներում ի՞նչ եք գրում: Գրո՞ւ եք արդյոք և ի՞նչի մասին:

-Բարեբախտաբար ես դրական պատասխան ունեմ: Նոր բանաստեղծություններ եմ սկսել գրել, որովհետև այս բոլոր ապրումները չէին կարող չդառնալ ստեղծագործական հումք: Մենք շատ ծանր ապրեցինք այս հեղաբեկումները: Ես ինքս անձամբ ոգևորված մասնակցել եմ Ղարաբաղյան շարժմանը, արձագանքել եմ Ղարաբաղի մեջ գերյալ ժողովրդի առաջին կանչերին: Հիմա ինձ համար, իհարկե, ցավալի է տեսնել, որ մեր այդ պայքարը ավարտվում է ոչ այնքան գեղեցիկ հեռանկարով Ղարաբաղի համար: Յուրաքանչյուր ազատամարտիկ, որ ընկնում է, իմ սրտից արյուն է կաթում: Յուրաքանչյուր գյուղ, որ դատարկվում է, դա մեզ համար մեծագույն ողբերգություն է: Եվ բնական է, այս բոլոր ապրումները չէին կարող չդառնալ բանաստեղծության նյութ: Ես մի շարք եմ գրել, որ կոչվում է «Տագնապ»: Այնպես որ, դժվարին ժամանակները երբեմն խթան են հանդիսանում ստեղծագործության համար:

-Եթե հնարավոր լիներ ժամանակի անիվը պտտել, Ձեր կյանքր ո՞ր հատվածի վրա այն կկանգնեցնեիք:

-Կանգնեցնե՞լ... Ոչ մի տեղ չէի կանգնեցնի: Պարզապես որոշ տեղերում կանգ կառնեի ու նորից կշարունակեի ընթացքս: Որտե՞ղ կկանգնեի... Ամենից շատ գիտե՞ք որտեղ. իմ կյանքի ամենաերջանիկ օրվա` 1945թ. մայիսի 9-ին: Դա հաղթանակի օրն էր:
Միայն մեր սերունդը, որ այն իր սրտի միջով է անցկացրել, կարող է հասկանալ, թե ինչ է նշանակում այդ օրը: Մեծ, անչափելի ուրախություն էր: Ա՛յ, այնտեղ ես կանգ կառնեի:

-Հավատու՞մ եք եք Աստծուն:

-Հարցը շատ ուղղակի է, դրան ես ուղղակի պատասխանել չեմ կարող:
Ամեն մարդու հոգում Աստված կա: Ես իմ մեջ եղած Աստծուն հավատում եմ, նրանով ես առաջնորդվում եմ: Ուրիշ լեզվով` դա կոչվում է խիղճ, ինքնահսկումի կարողություն: Եվ վերջիվերջո «Աստված սեր է»: Եթե քեզ հաջողվում է սիրել աշխարհը, սիրել մարդուն, բարի լինել, հանդուրժող լինել, քո մեջ եղածը նվիրել մարդուն, դա էլ հենց Աստծուն հավատալն է:

1992թ. նոյեմբերի 5
«Դպրություն»

Vargay
30.11.2008, 23:36
Երգ Երգոց
Ինձ շատ բան տվեց բախտը աշխարհում,
Միայն չտվեց երջանիկ մի սեր.
Չտվեց որ ես հոգով անդադրում
Դեռ տենչամ, փնտրեմ, չգտնեմ ես դեռ:
Չտվեց, որ միշտ ազնիվ մի կարոտ
Մեղեդու նման թրթռա իմ մեջ,
Որ իմ մեջ զարթնի ամեն առավոտ Ինչ-որ մի տագնապ, անհասի մի տենչ,
Որ մենակ լուսնի տեսքից հառաչեմ,
Կանչող ծառերի լեզուն հասկանամ,
Որ թախծոտ երգը օդի պես շնչեմ,
Որ Վերթերի հետ տառապեմ ու լամ,
Որ իմ մեջ առնեմ աշխարհն անհագուրդ,
Որ տամ աշխարհին սիրտ, հոգի ու գանձ,
Ապրեմ իմ այս վատնումով` հարուստ,
Իմ կորուստներով` անսահման գտած:
Չտվեց, որ ես միայն չլցվեմ
Խուլ երջանկությամբ` անընտել ցավին,
Չլացող աչքի արցունքը տեսնեմ,
Լսեմ խոսքերը` չասված տակավին,
Որ բյուր քույրերիս խռովքն անհատնում
Զգամ իմ արյամբ, էությամբ իմ ողջ,
Որ մի էջ հայոց երգի մատյանում
Լցվի հավերժվող հառաչով կնոջ…

Vargay
30.11.2008, 23:42
* * *
Օ, դու կարող ես ինձ դարձնել
Ամենից լավը այս լուսնի տակ,
Եվ գեղեցիկը ամենքի մեջ,
Եվ բախտավորը` ամենքից շատ:
Քո ձեռքի փոքրիկ մի շարժումով
Կարող ես ինձ տալ աշխարհը մեծ,
Կարող ես բացել քո հայացքով
Իմ դեմ`բարձրերը արևամերձ.
Ու դարձնել ինձ նորից, նորից
Պատանի` պատրաստ սավառնելու,_

Հավատացրու, որ սիրում ես ինձ,
Հավատացրու լոկ, հավատացրու…

Ավելացվել է 1 րոպե անց
* * *
Եկ, սիրելիս, երդումի խոսքեր չասենք իրարու,
Ու կույր` գրավ չդնենք գալիք օրը ներկային.
Լցվենք միայն վայրկյանով ու հավատանք վայրկյանին,
Չորոնենք, չկանչենք ու չսպասենք իրարու:

Երկու ազատ աստղի պես մնանք մոտիկ ու հեռու,
Չսիրելու պես սիրենք` առանց տենդի ու լացի.
Կհեռանանք, կմնանք, թողնենք միայն դիպվածին,
Այս կապկպված աշխարհում չկապկպենք իրարու…

Vargay
30.11.2008, 23:50
ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ

Թե իմանայիր,
Ինչ խռովահույզ ճամփաներով եմ տարել իմ սերը,
Երբ թվացել է` մարել են դարձիդ բոլոր հույսերը,
Խարխափել եմ ես անհայտության մեջ կեսգիշերային,
Բայց վար չեմ նետել իմ սրտի բեռը:
Իմ ամեն քայլին
Նոր գայթակղության առու է եղել,
Շամպայնի նման խշշացող, կանչող, արբեցնող առու,
Բայց ես թեքել եմ, թեքել եմ ճամփաս ու փախել հեռու:
Սիրել եմ նետել խոսքեր երկսայրի,
Որ դիմացինին շփոթեցրել են, մտքերը շեղել,
Բայց և նույն պահին բեկել եմ, փոխել
Աչքերիս կանաչ ազդալույսերը սթափ կարմիրի
Եվ փակել բոլոր ճանապարհները:
Հավաքույթներում ամենից զնգուն ես եմ ծիծաղել
Ու երջանկության ծփանք են կարծել իմ երգն ու ձայնը.
Բայց երբ գիշերը
Ուղեկցողներիս մնաս բարով եմ ասել խնդադեմ
Ու տուն մտնելով` շրջել եմ դանդաղ դռան փականը,
Նույն բանալիով փակել եմ դրսի աշխարհը իմ դեմ
Ու խոր հանձնվել իմ կարոտներին, իմ մենությանը:

Քայլել եմ կյանքում մենակ ու համառ,
Հասնելու հույսով քայլել եմ նորից,
Թեև անհայտ է եղել կայանը…

Մի ժպտա այդպես.
Հավատարիմ եմ մնացել ես ինձ,
Իմ հոգու լույսին, իմ էությանը,
Ինձ և ոչ թե քեզ…

Aper
30.11.2008, 23:53
kecces. shat lavna:hands

Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի օրենսդրությանը (http://www.akumb.am/showthread.php?t=2437#post67297)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/showthread.php?t=497), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման : Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։ (http://hayeren.akumb.am/?p=convertor)

Vargay
01.12.2008, 23:19
Անփույթ ապրեցի ես կյանքս բոլոր`
ՄԱնուկի նման և թագուհու պես.
Գուցե նրանից, որ թույլ եմ իրոք,
Գուցե նրանից, որ ուժեղ եմ ես:

Հեշտ հավատացի, հավատացրին ինձ.
Ու երբ խաբվեցի, անեծքի տեղակ
Ինքս թաքցրի աչքս նրանից,
Որ հայացքի մեջ չկարդամ մեղա…

Չորոնեցի համառ ոչ մեկին,
Եվ անհոգ եղա գտածիս հանդեպ.
Երբեք չհաշվեց իմ հպարտ հոգին
Իր կորուստները անթիվ ու անտես:

Թե փակել էր պետք, ես դուռը բացի,
Թե պահել էր պետք, ասացի “գնա”.
Թե կանչել էր պետք, լռեցի խոնարհ,
Թե արցունք էր պետք, ես ծիծաղեցի:

Գուցե նրանից, որ թույլ եմ իրոք,
Գուցե նրանից, որ ուժեղ եմ ես,
Անփույթ ապրեցի ես կյանքս բոլոր`
Մանուկի նման և թագուհու պես…



Ավելացվել է 1 րոպե անց

* * *
Եվ մոռանալ, որ կա տուն, և մոռանալ, որ կա ցավ,
Որ կա պարտք ու հատուցում, կա համարում ու համբավ,
Կա խաչքարոտ մի երկիր` սրտի պես փոքր ու այրվող,
Որ կան կիսատ երազներ, կիսատ աշխարհ, կիսատ տող,-
Միայն քո մեջ որոնել վերջն ու սկիզբը կենաց,
Մոռանալ շուրջն ու հեռուն, հպարտություն, կամք ու սանձ,
Հալվել, փլվել բարձունքից ու հյուսքերի պես ձյունի,
Լցվել քո մեջ, հորդանալ ու քեզ հանել քո հունից,
Հեղեղել դաշտ ու ճամփա, ծով չհասած ծովանալ,
Սիրել անխոհ, անխորհուրդ, սիրուց մեռնել, մահանալ…

Բայց թե ինչու եմ իզուր թղթի վրա վարարում,
Ոչ այսպիսի սեր ու սիրտ ինձ չի տրված աշխարհում…

Ավելացվել է 3 րոպե անց
* * *
Սիրտ իմ նորից քեզ գցել եմ կրակի մեջ:
Նորից խենթս, քեզ սնել եմ պատրանքներով,
Քեզ թեժացրել սիրո խինդ ու խայտանքներով,
Քեզ հաղորդել խոսքեր, խոհեր, խորհուրդներ մեծ,
Որ երևի նա չէր ասել:
Այդ ես էի միայն լսել,
Այդ ես, այդ ես էի հյուսել,
Սարդի նման`ինքս իմ հոգուց, իմ թևերից,
Ամենանուրբ իմ թելերից,
Իմ երազի դեռ չսպառված ծաղկեփոշուց`
Ոստայն մի սուտ
Ու քեզ առել այդ ոսկեղեն ոստայնի մեջ,
Նուրբ օրորել այդ մոլորուն օրորոցում…

Սիրտ իմ ներիր չխրատվող քո տիրուհուն
Այս անգամ էլ:
Այս անգամ էլ քանդիր պատրանքը արբեցնող,
Մկաններդ պրկիր նորից
Ու դուրս մղիր քո խորշերից
Խուլ նվացող արյունն այս դառն ու խռոված,
Անոթներիդ մեջ խցանված կարոտն այս գաղջ
Դուրս հորդեցրու…

Եվ առ քո մեջ օդը դրսի,
Առաջնաստեղծ մաքրությունը արշալույսի,
Ճամփաների բուժական շունչը եզակի,
Մանուկների ծիծաղն`հարուստ թթվածինով,
Եվ ամոքիչ կենսահյութը անանձնական երազանքի:
Ներս առ, խառնիր քո հյուսվածքին այս ամենը
Ու նորոգվիր.
Ու նորոգիր այս անգամ էլ
Չխրատվող քո տիրուհուն:

Իմ միամիտ, իմ իմաստուն…

Արմինե
18.02.2009, 00:44
Ցավոտ սեր

Սենտիմենտալ եմ դարձել ես այնքան,
Լաց լինելու չափ դարձել եմ բարի,
ՈՒզում եմ գրկել պատահած մանկան,
Հեզ ականջ դնել դողդոջ ծերերին:

Հարցնել՝ ո՞ւր է հայրիկդ, բալիկ,
Որտե՞ղ է որդիդ, իմ տխուր եղբայր,
Ո՞ր օտար երկրում կռիվ է տալիս՝
Ձեզ ապրելու փող ղրկելու համար:

Թռչնահար կանանց՝ վաթսունին հակված,
Որ դեռ ջանում են երևալ ջահել,
Մոտենալ, ասել. "Ի՜նչ լավ ես հագված",
Ասել մի քիչ սուտ, բայց մոգիչ բառեր:

Ասել կնոջն այս՝ դեռ սիրունատես,
Պայուսակներով ծանր բեռնված,
- Հերիք Դուբայի ճամփեքը չափես,
Ինչ է թե տանը չմնան անհաց:

Դեսպանատան մոտ՝ շվար խմբերին
Տրտում թախանձել՝ որդիս, մի՛ գնա.
Ձախորդ օրերը, կասեր Ջիվանին,
Կուգան ու կերթան, էսպես չի մնա:

Որդուն կորցրած մորը տեսնելիս
ՈՒզում եմ չոքել, մրմնջալ "Մեղա՜".
Աղետի գոտու տարապյալներից
Ես եմ ամաչում ուրիշի տեղակ:

ՈՒզում եմ փարվել մայր հողին, մարդկանց,
Չգիտեմ ինչո՞ւ՝ շշնջալ "ների՜ր"...
Սենտիմենտալ եմ դարձել ես այնքան,
Լաց լինելու չափ դարձել եմ բարի...

2001թ.

Շինարար
08.09.2009, 20:42
Դու լինես

Դու վայրի ժայռի եզրին
քմահաճ կակաչ լինես,
Ես նայեմ, նայեմ վարից
ու քեզնից կարոտ մնամ:

Դու խորունկ, խորունկ ձորում
ինձ կանչող կարկաչ լինես,
Ես անզոր նայեմ վերից
ու քեզնից ծարավ գնամ:

……………………………………

Դու ծավի ծովի ծոցում
մարգարիտ քարը լինես,
Ես անհույս նայեմ ափից
ու քեզնից անմաս մնամ:

Դու հավերժ մոտ ու հեռու
մեր Մասիս սարը լինես,
Ես նայեմ, այրվեմ անվերջ
ու քեզնից անհաս մնամ:

snow
08.09.2009, 22:23
Սիրո երգ

Թե ես չեմ սիրում, չեմ սիրում քեզ,
Ինչու է ձմեռն այսքան գարուն,
Ձմռան արեվը այսքան այրում,
Անխոս երկինքը այսքան անհուն,
Եթե ես չեմ սիրում, չեմ սիրում քեզ:

Եթե դու չես սիրում, չես սիրում ինձ,
Հապա ինչու են ձեր փողոցում
Այդքան սիրով ինձ ճամփա բացում
Անցորդներ , տներ,մայթեր ու ձյուն,
Եթե դու չես սիրում, չես սիրում ինձ:

Ու թե չենք սիրում մենք իրարու,
Ինչու են աստղերն այսքան անթիվ ,
Այսքան գեղեցիկ գիշեր ու տիվ,
Աշխարհը այսքան հաշտ ու ազնիվ ,
Եթե չենք սիրում մենք իրարու:

snow
08.09.2009, 22:24
ԵՐԵՎԱՆԻ ՀԻՆ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ

Մեր պանթեոնը փոքր է ու տխուր,
Իրար հավաքած մի քանի շիրիմ.
Օ, մեծ մահերով հարուստ ժողովուրդ,
Ո՞Ւր են քո որդոց շիրիմները հին:
Դարեր՝ անոստան ու անհայրենիք,
Քո որդիներին մեծագործ ու զոհ
Ապրելիս՝ չեղա՜վ հայրենի տանիք,
Մեռնելիս՝ չեղա՜վ հայրենական հող.
ՈՒ հիմա օտար շիրմատներում
Որբ ու մամռոտած հանգչում են նրանք,
Մեկը՝ Սենայի ափերին հեռու,
Մեկն՝ ամերիկյան խուլ երկնքի տակ.
Եվ քանի՜ մեծեր, օ, անլուր օրհաս,
Սրահար ընկան անապատի մեջ,
Շիրմի փոխարեն՝ տատասկ ու ավազ
Եվ ապրողներիս մորմո՜քը անվերջ...
Մեր պանթեո՜նը. նա խուռն ու անշուք
Աշխարհովը մեկ փռված է լռին.
Օրհնա՜նք ու արցունք, օրհնա՜նք ու արցունք
Հեռո՜ւ, հեռավոր մեր շիրիմներին...

snow
08.09.2009, 22:25
ԱՐևԻ ՍԵՐԸ
Ասում են ճերմակ լուսինն էլ մի օր
Աղջիկ էր ջահել - վարսքով ոսկևոր
Աղջիկ էր ջահել ու սիրով անհուն
Սիրում եր հուրհեր Արև պատանուն
Բայց դե Արևի սիրտը բարձրագահ
Գերված էր սիրով Երկիր-աղջկա,
Երկիր-աղջկա, որ կյանք էր անշեջ
Որ հզոր հողի բույր ուներ իր մեջ...
Մռայլվեց լուսնի ճակատը լուսե
ՈՒ լույս մի գիշեր - արցունքը աչքին
Թողեց նա բյուրեղ դղյակն իր անգին
Եվ առած աստղանց զորքը անհամար,
Բռնեց տիեզերքի ճամփաներն անծայր
Որ գերի առնի Արև-սիրածին
ՈՒ խլի Երկրի գրկից հողածին...
...ՈՒ օրեր անցան, անցան տարիներ,
Ջահել լուսինը դարձավ ալեհեր,
Ոսկի մազերին ցուրտ ձմեռ իջավ
Դեմքը խորշոմեց, հայածքը շիջավ,
Բայծ մինչև օրս էլ անքուն ու աննինջ -
Առած աստղերի շքախումբը ջինջ -
Մերժված կնոջ խանդով մոլեգին -
Դեռ հետևում է նա արեգակին...
Եվ երբ հուսահատ նա այգեբացին -
Հավաքած աստղանց զորքերը կրկին -
Գնում է նորից սերն ին փնտրելու
Անամպ տիեզերքի ծայրերում հեռու,-
Ելնում է Արև-տղան ամրակամ
ՈՒ գրկում նորից Երկիր-աղջկան
Երկիր աղջկան, որ կյանք է անշեջ
Եվ հզոր հողի բույր ունի իր մեջ...
1939

snow
08.09.2009, 22:26
ՈՐ ԱՊՐԵՄ ԵՐԿԱՐ

Շնորհակալ եմ ձեր լավ խոսքերից.
Բարի, բարեսիրտ ձեր մաղթանքներից՝
Որ ապրեմ երկար, որ լինեմ առողջ,
Բախտս վայելեմ առոք ու փառոք,
Խուսափեմ ցրտից, հուզմունքից, վեճից
ՈՒ սրտիս մոտիկ չընդունե՜մ ոչինչ...
Ես համաձայն եմ, բայց, բարեկամներ,
Ես ինչպե՞ս մնամ պաղ ու անտարբեր,
Ինչպես անցնեմ ու չտեսնելու տամ
Կիսաքաղց ծերին, մուրացիկ մանկան,
Տեսնեմ վտանգը ու չ'տագնապեմ,
Տեսնեմ կեղծիքը ու չ'ծառանամ,
Տեսնեմ սադրանքը ու չզայրանամ,
Կտրեմ կյանքի հետ կապերս բոլոր,
Ի'նչ է, թե ապրեմ ավելի երկար:
Զուր եք ինձ կարդում խրատ ու հորդոր,
Միայն ապրելը քիչ է ինձ համար:
2002թ.

snow
08.09.2009, 22:28
***
Դու հեռացար...
Բայց ես գիտե'մ, ես գիտե'մ,
Ո'ւր էլ գնաս, ես քեզ հե~տ եմ, ես կգամ.
Քո հոգու մեջ ես այնքա~ն շատ կամ արդեն,
Որ էլ այնտեղ ուրիշներին տեղ չկա...
Հազար աչքե~ր հուրհրան քո առաջին`
Ե'ս կնայեմ աչքից ամեն աղջկա.
Ո'վ էլ խոսի` քեզ հետ իմ ձայնը կգա,
Իմ շշու~նջը կփարվի քո ականջին:
Էլեկտրավար փողոցներով երբ քայլես`
Իմ հայացքը քեզ կցոլա լամպից լամպ.
Ծառերի թավ թավիչները դիպչեն քեզ`
Հոգնած դեմքդ կշոյեն ի'մ քնքշությամբ:
Տուն գաս նորից, քո գրքերի մեջ սուզվես`
Թղթերիդ մեջ ե'ս կերևամ վերստին,
Ծխախոտի ծու~խ կդառնամ քո շուրթին,
Լուսամուտից զեփյուռի հետ կգամ ներս:
Լուսամուտդ փակես` մրրի'կ կլինեմ,
Հո'ղմ կլինեմ ու կփշրեմ ապակիդ,
Ու սենյա'կդ ու աշխա'րհդ կխուժեմ,
Ու կխառնեմ թղթե'րդ, կյա'նքդ, հոգի'դ...
Ո'չ, չե~ս կարող, ինձ չե'ս կարող մոռանալ...

snow
08.09.2009, 22:29
Սեր
Դեռ պատանւթյան տարիներին
Ես երազել եմ քեզ հայերեն.
Բոլոր խոսքերը թանկ ու վերին
Ես միշտ ասել եմ քեզ հայերեն:

Ճանապարհներից քո հեռավոր
Ես միշտ կանչել եմ քեզ հայերեն
Եվ սուրբ կարոտիս երգերը խոր
Մրմնջացել եմ ես հայերեն:

Ի~նչ իմանայի, որ աշխարհում,
Ինչ փայփայել եմ ողջ հայերեն,
Պիտի շշնջամ ուրի~շ հողում,
մի ուրի~շ լեզվով, ո~չ հայերեն...

Լեո
20.06.2010, 14:35
Չէ՛, չեմ կարող չբարկանալ

...Բեյրության դպրոցներից մեկում կայացած հանդիպումներիցս մեկի ժամանակ աշակերտական երգչախումբը երգեց «Սիրուն Երևան, գարուն Երևան» երգը: Երեխաները երգում էին այնպիսի ոգևորությամբ, իրենց հեռավոր ու սքանչելի մայրաքաղաքի, իրենց հայրենիքի հանդեպ այնպիսի հավատով ու հպարտությամբ լցված, որ ներսումս մի պահ խլրտաց մեղավորության զգացումը. արդյոք ճի՞շտ ենք վարվում մենք, երբ խիստ բնորոշումներով, մեր ներկա կառավարողների անփառունակ գործերի սուր մերկացումներով մթագնում ենք այս երեխաների ուրախությունը, ճեղքեր ենք բացում դեպի հայրենիքը, դեպի Երևանն ունեցած նրանց սրբազան հավատի վրա: Արդյոք անխի՞ղճ բան չէ մեր արածը...

...Գուցե նաև այս երգը ունեցավ իր դերը, որ ես Բեյրութում եղած օրերիս աշխատեցի ինչքան կարելի է խուսափողաբար շրջանցել սուր անկյունները, քիչ խոսել մեր ցավերի մասին, մեր քաղաքական գործիչների սխալների մասին՝ հատկապես Սփյուռքի նկատմամբ: Վերադառնալով Երևան՝ ես հոգուս խորքում գուրգուրում էի այն հույսը, որ, կարող է պատահել, վիճակը բարելավվում է, և ես կգտնեմ իշխանությունների հետ հաշտվելու ճանապարհներ: Բայց հազիվ էի ոտք դրել հայրենի հողին, երբ ինքնաթիռների հռնդոցը փոխարինվեց վարչապետ Բագրատյանի՝ նախորդ օրը տված հարցազրույցի շուրջ պահ առ պահ ծավալվող իրարանցումով: Ես շտապեցի կարդալ թերթերը և անձամբ իմանալ ինչն ինչոց է: Կարդալիս համառորեն ուզում էի հավատարիմ մնալ իմ որոշմանը, որը ինչ-որ բանով հիշեցնում էր Թումանյանի «Տերն ու ծառայի» միջև կնքած պայմանը՝ «Ինչ ուզում են անեն, ես եմ ու չեմ բարկանա»… Աստված իր հետ, այսինքն՝ պարոն Բագրատյանի հետ: Թող ինչքան քեֆը կուզի, տղեկի պես հոխորտա արվեստի մասին, նոր արժեքների մասին, այն մասին, թե «հեքիաթ է, թե ժողովուրդը փող չունի», թե մի նոր գիտական սարքի ստեղծումը պակաս արժեքավոր չէ, քան գեղարվեստական կտավը, և այսպես շարունակ... Դե ինչ, ես նույնիսկ համամիտ եմ այս՝ խրախուսանքի արժանի օգտակար գյուտի հետ: Բայց, մեր թանկագի՛ն իշխանություններ, ապահովեք գիտնականներին պայմաններ՝ այդ նոր սարքը ստեղծելու համար, երկիրը մի՛ հասցրեք այն վիճակին, որ նրանք՝ նույն այդ գիտնականները, ստիպված լինեն լքել Հայաստանը կամ, մոռանալով գիտությունը, զբաղվեն կոշկակարությամբ:

...Կարդացի այս ճամարտակությունները ավել կամ պակաս ներողամտաբար, քանի դեռ չէի հասել հետևյալ տողերին՝ 15 թվականի ցեղասպանության վերաբերյալ. «...Կարող է մենք (այսինքն՝ հայերս - Ս.Կ.) այն չէինք: Չի պատահում, չէ՞, որ հենց այնպես վերցնեին ու կոտորեին որևէ մի ազգի»...
Ո՛չ, ես չեմ կարող սպասել մինչև Թումանյանի պատմած՝ «կկվի ձեն ածելը», չեմ կարող չբարկանալ: Ախր սա ասում է ոչ թե Դեմիրելը, ոչ թե Զիա Բունյաթովը, ասում է հայը՝ Հայաստանի վարչապետը:

...Կարելի՞ է սա հանդուրժել: Հարդուրժելը ստորացուցիչ է ամեն մեկիս համար, Հայաստանի Հանրապետության համար: Այսպիսի համոզմունքների տեր մարդը, պատմության, ազգային արժեքների, իր ժողովրդի հավաքական հիշողության հանդեպ այսպիսի հայացքներ ունեցող մարդը, այսպիսի կոմպյուտերային ծրագրավորվածությամբ աշխատող սրտի տեր մարդը չի կարող լինել հայկական կառավարության գլուխը:


1996թ, 7 մարտի
«Գոլոս Արմենիի»

A.r.p.i.
20.06.2010, 19:15
ԽՈՍՔ ԻՄ ՈՐԴՈՒՆ:love

Այս գարնան հետ, այս ծաղկունքի,
Այս թռչնակի, այս առվակի,
Հետն այս երգի ու զարթոնքի
Բացվեց լեզո՜ւն իմ մանկիկի:
ՈՒ թոթովեց բառ մի անգին
Հայկյան լեզվից մեր սրբազան,
Ասես մասունք հաղորդության
Դիպավ մանկանս շրթունքին...
- Լսի'ր, որդիս, պատգամ որպես
Սիրող քո մոր խո՜սքը սրտանց,
Այսօրվանից հանձնում եմ քեզ
Հայոց լեզո՜ւն հազարագանձ:
Կտրել է նա, հանց աստղալույս,
Երկինքները ժամանակի,
Շառաչել է խռովահույզ
Սլացքի հետ հայկյան նետի,
ՈՒ Մեսրոպի սուրբ հանճարով
Դարձել է գիր ու մագաղաթ,
Դարձել է հո՜ւյս, դարձել դրո՜շ,
Պահել երթը մեր անաղարտ...
Նրանո'վ է մրմրնջացել
Հայ պանդուխտը վերքն իր սրտի,
Նրանո'վ է որորտացել
Կռվի երգն իմ ժողովրդի,
Նրանո'վ է մայրս ջահել
Ինձ օրորոց դրել մի օր,
Հիմա եկել, քե՜զ է հասել
Նրա կարկաչը դարավոր...
Բա'ց շուրթերդ, խոսի՜ր, անգի'ն,
Ժիր դայլայլի՜ր, ի'մ սիրասուն,
Թող մանկանա' քո շուրթերին
Մեր ալեհե՜ր հայոց լեզուն...
Պահի'ր նրան բարձր ու վճիտ,
Արարատի սուրբ ձյունի պես,
Պահի'ր նրան սրտիդ մոտիկ,
Քո պապերի աճյունի պես,
ՈՒ ոսոխի զարկիցը սև
Դու պաշտպանի'ր կրծքով նրան,
Ինչպես մո՜րդ կպաշտպանես,
Թե սո'ւր քաշեն մորդ վրան,
ՈՒ տե'ս, որդիս, ո'ւր էլ լինես,
Այս լուսնի տակ ո՜ւր էլ գնաս,
Թե մո'րդ անգամ մտքիցդ հանես,
Քո մա՜յր լեզուն չմոռանա'ս:

Գեա
29.06.2010, 20:30
Ինձ միշտ թվում է վերջին տաս տարվա
Իմ ապրած կյանքը սևագրություն է.
Խանգարված տողեր, քառյակներ անվարժ,
Խախտված է չափը, խեղված է հունը:
Խակ սևագրություն, որ հետո պիտի
Մաքրագրեմ, զտեմ, դուրս նետեմ թույլը.
Դուրս նետեմ ժամս, պահերս փնթի,
Մակերես ելած անմիտ փրփուրը:
Ամե'նն, ինչ դուրս է կյանքից իսկական,
Սին, ոտքի վրա ապրած օրերս,
Իզուր գործերս, իզուր խոսքերս,
Իզուր հույսերս, որ անհետ հանգան:
Բայց չե'մ հասցնի, մոտ են վերջերը,
Ինչ որ գրած է` կմնա գրա'ծ:
Ափսո'ս, որ կյանքիս վերջին էջերը
Մսխեցի այսպես` սևագրի' վրա ...

Գեա
01.07.2010, 23:24
Մի' կարծիր, որ դու, որ այդ դու' էիր
Անդիմադրելի.
Ա'խ, այդ օրերին
Պարզապես շա'տ էր մենակ ու տխուր,
Դրսում անձրևոտ աշունն էր ծխում.
Դրսից ոչ' մի շունչ, ո'չ մի ձայն չկար,
Սև հեռախոսը - մի կտոր սև քար,
Ժամացույցն ասես լաց էր կաթկըթում,
Ինքս իմ տան մեջ շատ էի անտուն,
ՈՒ սիրտս շա'տ էր կարոտել սրտի,
Շա'տ էի պատրաստ հավատալ ստի...

---------- Ավելացվել է՝ 00:24 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:15 ----------

Մեզ չի միացնում այլևս ներկան.
Գալիքն ավելի կնետի հեռու.
Անցյալն է մերը:
Մեր հոգիներում հիշատակների Զվարթնոցներ կան,
Եվ մենք լավ գիտենք`անհնարին է վերականգնելը:
Միայն կարենանք անփույթ մի խոսքով,
Մի մութ արարքով
Չեղծել, չաղարտել սուրբ խոյակները,
Նրանց պահպանել միայն կարենանք,
Որ եթե այցի գնանք անցյալին,
Լուռ ծնրադրելու քարեր ունենանք...

einnA
20.12.2010, 22:01
ոչինիչ չէ, որ ինչ հիշում եմ, էտքանը գրեմ ;) ուղղակի էսօր ամբողջ օրը ուղեղս կՌծում էր...

Քո հոգու մեջ ես այնքան շատ կամ արդեն ,
Որ էլ այնտեղ ուրիշներին տեղ չկա...
...
Ծխախոտի ծուխ կդառնամ քո շուրթին,
Հողմ կլինեմ ու կփշրեմ ապակիդ
Ու կխառնեմ թղթերդ... կյանքդ... հոգիդ...

Անտիգոնե
20.12.2010, 22:25
Այս բանաստեղծությունը ես էլ եմշաաաատ սիրում: Փորձեմ վերհիշել:

Դու հեռացար, բայց ես գիտեմ
Ես գիտեմ
Ուր էլ գնաս ես քեզ հետ եմ,
Ես կգամ:
Քո հոգու մեջ ես այնքան շատ կամ արդեն
Որ էլ այնտեղ ուրիշներին տեղ չկա:
Հազար աչքեր հուրհրան քո աչքերին
Ես կնաեմ աչքից ամեն աղջկա:
Ով էլ խոսի իմ ձայնը կգա,
Իմ շշուկը կհասնի քո ականջին...

Ծխախոտի ծուխ կդառնամ քո շուրթին,
Հողմ կլինեմ ու կփշրեմ ապակիդ
Ու կխառնեմ թղթերդ... կյանքդ... հոգիդ...
Ոչ, չես կարող ինձ չես կարող մոռանալ:

Էհ, չկարողացա ամբողջությամբ վերհիշել:

Վայ, շատ անհարմար բան ստացվեց: Պարզվում է այս բանաստեղծությունն ամբողջությամբ գրված է թեմայում: Ես էլ միամտաբար փորձում էի վերհիշել::oy

ԿԳԴ
20.12.2010, 22:38
Այս բանաստեղծությունը ես էլ եմշաաաատ սիրում: Փորձեմ վերհիշել:

Դու հեռացար, բայց ես գիտեմ
Ես գիտեմ
Ուր էլ գնաս ես քեզ հետ եմ,
Ես կգամ:

Ահա այդ բանաստեղծությունը....:)


http://www.youtube.com/watch?v=WNj3K41y5oM&feature=related

Smokie
21.12.2010, 11:01
Դու լինես

Դու վայրի ժայռի եզրին
քմահաճ կակաչ լինես,
Ես նայեմ, նայեմ վարից
ու քեզնից կարոտ մնամ:

Դու խորունկ, խորունկ ձորում
ինձ կանչող կարկաչ լինես,
Ես անզոր նայեմ վերից
ու քեզնից ծարավ գնամ:

……………………………………

Դու ծավի ծովի ծոցում
մարգարիտ քարը լինես,
Ես անհույս նայեմ ափից
ու քեզնից անմաս մնամ:

Դու հավերժ մոտ ու հեռու
մեր Մասիս սարը լինես,
Ես նայեմ, այրվեմ անվերջ
ու քեզնից անհաս մնամ:

Շատ եմ սիրում եւ՛ այս ստեղծագործությունը եւ՛ Ալեքսանդր Հեքիմյանի «Էլեգիա»-ն, գրված այս խոսքերի հիման վրա::love


http://www.youtube.com/watch?v=jNCaE0JbmMA

~Anna~
21.12.2010, 12:16
Մի´ մռայլվիր

Մի´ մռայլվիր ի´մ սիրելի,
Թե հոգնել ես, էլ մի´ մնա.
Թե գերում են քեզ աշխարհի հեռուները,
Այնտե´ղ մնա:
Թե դաշտերին ես կարոտել,
Էլ մի´ փակվիր դու իմ հովտում,
Թե լեռներն են հեռվից դյութել,
Մի՜ թախծիր այս ստորոտում:
Թե աչքեր կան աչքերիդ մեջ.
Էլ ինձ նայել զուր մի´ ջանա.
Գնա´, ու թե սերդ է անշեջ,
Դու ե´տ կգաս, չե´ս մոռանա...
Գիտե արդեն իմ լուռ հոգին՝
Նրա համար է աշխարհում
Վանդակը միշտ վանում թռչնին,
Որ դռները փա´կ են պահում...

Մաեստրո
23.12.2010, 02:53
***
Թափառում ենք փողոցներում
Ես քո սիրով , դու՝ ուրիշի,
Այրվում ենք մենք հրդեհներում՝
Ես քո հրով դու՝ ուրիշի:

Կարոտում ենք, խնդում, տխրում՝
Ես քո խոսքավ դու ուրիշի,
Սուզվում քաղցր երազներում՝
Ես քո տեսքով, դու ուրիշի:

Էհ ինչ արած, բախտը խռով,
Թող աշխարհում մեզ չհիշի,
Միայն ապրենք մենք սիրելով՝
Թեկուզ ես քեզ, դու՝ ուրիշի…

Մաեստրո
23.12.2010, 02:55
http://www.youtube.com/watch?v=zSLSN9Zpc7g
Ասում են, թե մոռացել ես

Մաեստրո
23.12.2010, 02:58
Դու վայրի ժայռի եզրին...
Բելլա Դարբինյան

http://www.youtube.com/watch?v=xCFa1G57hQI&feature=related

Մաեստրո
23.12.2010, 03:17
Սիլվա Կապուտիկյան

ԴԱՐՁՅԱԼ ԺՈՂՈՎՐԴԻՍ

Ելնեմ, գնամ հեռո՜ւ, հեռո՜ւ,
Հեռվի'ց նայեմ ու կարոտեմ,
Հեռու հեռվում ինքս նորի'ց
Քեզ արարեմ ու կարոտեմ:
Շեն ու շքեղ աշխարհներում
Դեմս ելնես՝ խեղճ ու մաքուր,
Ետ գամ խոնարհ ու ծունկի՜ գամ
Ժայռերիդ դեմ ու կարոտեմ:

Մաեստրո
23.12.2010, 03:19
Սիլվա Կապուտիկյան

ԹՈՒՐՔ ՊԱՏՄԱԲԱՆԻՆ ԿԱՐԴԱԼՈՒՑ ՀԵՏՈ

Ո՞վ է տեսել, որ քարտեզը
Կոկորդ սեղմող մի ձեռք լինի,
Կապույտ-կանաչ-դեղին գույնը
Աչքիդ՝ կարմիր մի վերք լինի.
Ճշմարիտը ստիպումով
Հազար հանդերձ առնի վրան,
Սուտը՝ այսքա'ն երեսպատռած,
Այսքան լկտի ու մե'րկ լինի:


***

Երբ "տասնըհինգ" են ասում,
Ես "թվական" եմ հիշում,
Երբ "լեռնային" են ասում,
Ես Ղարաբաղ եմ հիշում,
Մեջս իրենց հունն ունեն
Բառերն՝ ինձնից էլ թաքուն,
"Արդարություն" են ասում,
Ես որբ իմ Վա՜նն եմ հիշում...

~Anna~
28.12.2010, 00:53
Ես կգամ քեզ մոտ

Քեզ պիտի գաղտնիք բացեմ ես հիմա,
Ես կգամ քեզ մոտ -
Գուցե խենթացած սիրուց ու բախտից,
Գուցե խստադեմ, մռայլ, ինչպես մահ,
Մինչ ոսկորներս հոգնած աշխարհի
Սևից ու ստից:
Սակայն իմացիր,
Երբեք ես չեմ գա քեզ մոտ դիմակով.
Կգամ ինչպես կամ -
Սիրիր, ինչպես կամ -
Եվ, աղաչում եմ, դու էլ մի զուգվիր
Լուսապսակով,
Եղիր ինչպես կաս,
Սիրիր ինչպես կաս.
Քեզանից առաջ
Ցամաքած, տրտում ջրհոր էր հոգիս,
Դու եկար,
Եվ ես լցված եմ մի ծովի նման,
Բայց, աղաչում եմ,
Շողում խոսքերով ինձ մի ամոքիր,
Ատում եմ կեղծը -
Ինձ իսկականն է հարկավոր միայն:
Հրդեհ մի խաղա -
Եթե կրակդ մարել է իրավ.
Մի քաշվիր ցավից -
Խաբվելու ցավը ավելի է մեծ.
Ստից շնչահեղձ այս աշխաչի մեջ
Արի գոնե մենք չխաբենք իրար...