PDA

Դիտել ողջ տարբերակը : Browser հայերեն



Gevorg
04.04.2006, 17:05
Browser - զննարկիչ, զննիչ, ցանցախույզ
Կյանքում չէի մտածի, որ բրաուզերը դա զննիչն է :D

Նշում
Առաջին երկու գրառումները տեղափոխված են (http://forum.dar.am/showthread.php?p=919)Որ բրաուզերն եք օգտագործում??? (http://www.akumb.am/showthread.php?p=919)թեմայից

Intel
04.04.2006, 17:56
Կյանքում չէի մտածի, որ բրաուզերը դա զննիչն է :D
ՄԱՌԱԶՄ-ի գագաթնակետն ա, էտ բառը հնարողին շատ մեծ հաճույքով կասեյի "ցանցախույզ":

Chuk
05.04.2006, 00:01
Ոչ մի կերպ չեմ կարողանում համակերպվել այս թարգմանություններին ու կարծում եմ, որ չեմ էլ համակերպվի ու չեմ օգտագործի:

Արշակ
05.04.2006, 13:36
Թվարկված բոլոր տարբերակներն էլ անդուր են հնչում։ Բացի այդ եթե նախորոք չիմանաս, կյանքում գլխի չես ընկնի, թե ինչի մասին է խոսքը։ Մի՞թե տերմինների այդպիսի թարգմանություններն իմաստ ունեն:think։

Քրիստինա
30.07.2006, 14:41
Թվարկված բոլոր տարբերակներն էլ անդուր են հնչում։ Մի՞թե տերմինների այդպիսի թարգմանություններն իմաստ ունեն:think։
Այո,
համակարգչի մասին հայերեն գրքերը կարդալու ժամանակ

Արամ
14.11.2006, 19:09
Օրինակ եթե լիեր ինտերնետախույզ? կամ օրիանկ`Ինտերնետ արտաբերող...

Արմէն
21.10.2007, 17:38
Չնայած "Browse" անգլերենից թարգմանվում է, որպես «արածել», նաև «աչքի անցկացնել», բայց տվյալ դեպքում Internet Browser-ի «ցանցախույզ» տարբերակը բավական հետաքրքիր ու հաջողված թարգմանություն կարելի է համարել:

Շատ բառեր, որոնք մի քանի տասնամյակ առաջ թվում էին ծիծաղելի (օրինակ՝ հեռուստացույց, հեռագիր, սառնարան, հեռախոս և այլն), հիմա ամբողջովին փոխարինել են իրենց օտարահունչ նախատարբերակներին: Ինչքան էլ այսօր տարօրինակ հնչեն համակարգչին և համացանցին վերաբերող շատ նորաբանություններ, վստահ եմ, որ ժամանակի ընթացքում տարբերակների մեծամասնությունը կդառնա միակ ճշգրիտ տարբերակը՝ նկարագրելու այդ երևույթները:

Grieg
21.10.2007, 18:06
իմ կարծիքով անիմաստ է այդ բառը թարգմանել..