PDA

Դիտել ողջ տարբերակը : Անքնություն - երբ աստղերն են լռում

Լէգնա
04.08.2006, 14:38
հաճախ,իմ մոտ մի ժամանակ չկար էլ :( ,երբ արդեն ժամը ժամից անցնում է,տնեցիք վաղուց արդեն յոթերորդ երազից թչկոտումներ են կատարում,աստղերն էլ վաղուց լռել են ու հոգնել սպասելուց,լուսինն էլ մինչև տասը հաշվելուց ձանձրացել է ,դու պառկում ես քնելու.ԱՌՈՂՋ ՄԱՐՄԻՆ ,ԱՌՈՂՋ ՀՈԳԻ,սկսվում է .
օրվա թե տարվա պատկերների հոսքը ուղեղ,արյանդ ոչ միայն երկու գույնի ,այլև գունազարդ գնդիկները խտանալով ցնցվում են ,ցերեկային լույսի տակ կատարած բոլոր դերերտ հերթով պարտատիրոջ նման այցելում գորռգոռում են ,ուղեղդ իր չեղած չափսերով արդեն չի տեղավորվում մարդկային քո գանգի մեջ,ու դրանից սողում ընկնում է կոկորդիտ լայն վիհը, և սկսվում ես խեխդվել…
շրջվում ես մեկ այս կողմ,մեկ այն կողմ,մեկ -մեկ էլ ուղղությունը չես կարողանում որոշել ու նստում ես լուսնորդի նման:Ու կարծում ես գժվել ես.....և այսպես ամեն գիշեր....դիմել բժշկին անքնության խնդրով թե՞…

Firegirl777
04.08.2006, 14:56
Ճիշտն ասած երեկ ես էլ էի այդ վիճակում, ու իրոք թվում էր հիմա կգժվեմ, բայց քնելս չեմ զգացել… Համենայն դեպս ես գիտեի ինչից էր՝ չափից շատ հուզվելուց: Իսկ եթե արդեն երկար ժանանակ է ուրեմն իրոք արժի դիմել բժշկի

Riddle
04.08.2006, 15:19
Անձամբ իմ դեպքում ես եկել եմ այն եզրակացության, որ անքնության հիմնական պատճառը քնել չկարողանալու վախն է: Որքան շատ ես ուզում քնել, որքան շատ ես անհանգստանում չքնելու պատճառով, այնքան ավելի դժվար ես քնում… Բայց կա նաև սրա հակառակ կողմը: Ախր եթե ամեն ինչ նորմալ լիներ, կարողանայիր հանգիստ ու լիարժեք քնել, չէիր անհանգստանա: Անեկդոտ հիշեցի.
-Բժիշկ, մազերս թափվում են, ինչի՞ց է:
-Շատ եք նյարդայնանում, դրանից է:
-Բայց նյարդայնանում եմ, որովհետև մազերս թափվում են:
Մի խոսքով կլոր օղակ է ստացվում::) Կարծում եմ այս հարցում ամենաճիշտ պատասխանը կարելի է վերցնել մեծն Կառլսոնից. «Հանգի՜ստ, միայն թե հանգի՜ստ»::)

Լէգնա
04.08.2006, 15:23
եթե միայն օղակ լիներ,,ամեն ինչ ավելի հեշտ կլիներ,օղակի մի տեղ սկսում,գալիս այդ նույն տեղում վերջանում է,բայց սա.....սա ոչ մի երկրաչափական մարմնի նման չէ …

Riddle
04.08.2006, 15:43
եթե միայն օղակ լիներ,,ամեն ինչ ավելի հեշտ կլիներ,օղակի մի տեղ սկսում,գալիս այդ նույն տեղում վերջանում է,բայց սա.....սա ոչ մի երկրաչափական մարմնի նման չէ …
Փաստորեն քեզ որևէ բան՝ հոգեպես կամ ֆիզիկապես չի տանջում: Ուղեղդ չի ուզում հանգստանալ, անընդհատ հիշում ես անցած օրը, կամ ժամանակները… Գուցե դրա պատճա՞ռը պետք է պարզել, թե ինչու ես այդքան շատ հիշում::think

Լէգնա
04.08.2006, 15:47
Փաստորեն քեզ որևէ բան՝ հոգեպես կամ ֆիզիկապես չի տանջում: Ուղեղդ չի ուզում հանգստանալ, անընդհատ հիշում ես անցած օրը, կամ ժամանակները… Գուցե դրա պատճա՞ռը պետք է պարզել::think

այս օրինակը անկեղծ ասած,միայն իմ կյանքից չէ,ուղղակի ուզում եմ տեսնել ում մոտ ինչպես է ընթանում գիշերային տվյատանքները....ու ֆսյո,,,,թե չէ ես.....քնելիս ուղեղս էնքան է աշխատում չի անջատվում,որ երբեմն գիշերն ու ցերեկը նույն բնույթը ունեն,երազն ու կյանքը նույն ուղղությունը,,,էխ:think

Riddle
04.08.2006, 15:59

Ես օրինակ չեմ տվայտում, այլ բողկի պես կայտառ շրջում եմ տանը: Իսկ ինչ վերաբերում է ուղեղիս, ապա իմն էլ քնած ժամանակ չի անջատվում… Մի կողմից լավ է, վատ երազների դեպքում (իսկ այդպիսիք, օօօ՜ որքան հաճախ են ինձ երջանկացնում), իմանալով, որ երազ է, ինքս ինքս ասում եմ. «Էս ինչ հիմարություն է, որ դու ես նայում, աչքերդ բացիր»::oy

Firegirl777
04.08.2006, 16:01
Ուզում ե՞ք ճիշտն ասեմ…………………………………
Մի օր փերձեք արթանանալ ասենք առավոտյան ժամը հինգին ու ամբողջ օրը աշխատք չքնել. կտեսնեք ինչ անուշ քուն կիջնի երեկոյան ու դեռ չեք հասցնի պառկել երբ արդեն չեք զգա թե ինչպես են տնեցիները զարմացած նայում քո փակված աչքերին ու անուշ երազից առաջացած ժպիտին………

Լէգնա
04.08.2006, 16:05
Ես օրինակ չեմ տվայտում, այլ բողկի պես կայտառ շրջում եմ տանը: Իսկ ինչ վերաբերում է ուղեղիս, ապա իմն էլ քնած ժամանակ չի անջատվում… Մի կողմից լավ է, վատ երազների դեպքում (իսկ այդպիսիք, օօօ՜ որքան հաճախ են ինձ երջանկացնում), իմանալով, որ երազ է, ինքս ինքս ասում եմ. «Էս ինչ հիմարություն է, որ դու ես նայում, աչքերդ բացիր»::oy
տանը չեմ շռջում,չեմ կառա,քնած ժամանակ իմն էլ է աշխատում,մի տեղ ասել եմ արդեն,երբ վատ երազ եմ տեսնում,կամ հակառակը,ասում եմ հեչ մի ուրախացի,եռազ ա :D ,,,բա...վատ երազները քեզ երջանկացնում են՞՞դու էլ ես մազոխիստ ;) ,,ջան:D

Հայ տղա
04.08.2006, 18:40
Իմ անձնական փորձով եմ ասում.
Ցերեկը զբաղվիր ֆիզիկական աշխատանքով և, եթե խիղճտ հանգիստ է, կքնես մանկան պես :): Երկրորդը՝ անքնությանտ նաիր այլ կողմից. ինչքան հասկացա պոետիկ մարդ ես, իսկ գիշերը մուսաները ավելի հաճախ են այցելում մեզ: Օգտվիր քեզ ընձեռնված հնարավորությունից…

kiki
05.08.2006, 02:00
ինձ հետ էլ են պատահում նման դեքեր ու բավականին շատ, չնայած էս վերջերս այնքան եմ օրվա մեջ հոգնում, որ արդեն 12-ին մոտ չեմ հասցնում ինձ անկողին գցել, նույն վայրկյանին աչքերս փակվում են...

Լէգնա
05.08.2006, 08:53
նման դեպքերում ֆիզիկական կապ չունի,երբ կա հոգեևորը;Ես այս թեման բացելով,չեմ սպասել ձեր խորհուրդներին,Մորփեոսի գրկում ես միշտ լինում եմ :P ,այլ գիտեմ որ շատերն են տառապում անքնությամբ,ու ուզում էի իմանալ,ով ինչպես է հաղթահարում կամ ինչի պատճառով է նման իրավիճակում հայտնվում;

Ծով
11.05.2007, 19:51
Սպասե՛ք արթնացնեմ այս անքնությամբ տառապող, բայց և քնած թեման:)
Ուրեմն այսպես…
Ես անքնությամբ չեմ տառապում… ես տառապում եմ գիշերին սիրահարված լինելով:love …
/կարելի է, չէ՞ տասներկուսից հետոն գիշեր համարել:) /…
օրվա ընթացքում պարապ չեմ լինում, վազվզում եմ նույնիսկ, ուստի պետք է, որ որպես նոռմալ մարդ հոգնեմ…
Բայց արթուն գիշերվա հետ ես ավելի շատ եմ հանգստանում, քան քնելով…
Էդ ժամանակ ա, որ սկսում եմ ավելի լայնախոհ, աչալուրջ ու նրբանկատ լինել՝ վաղաժամ կամ արդեն ուշացած;)
Հրաշալի երաժշտություն, կոմպը անպայման միացրած, word-ը՝ շշմած,գրասեղանին լիքը անկապ թղթեր, չավարտված դասեր, ինչ-որ գիրք…ես եմ իմ հետ…ու հայելիներում էլի ես եմ…ու հատակին էլ նստել շատ եմ սիրում…:love Ի՜նչ խառը գրեցի…
Անքնությունը ներքին ձայնն է, մտքերի, մտատանջությունների, սրտի՝ պարզ լսվող զարկերի, ժամացույցի ձանձրալի, միանվագ ու նյարդայնացնող թիկթակոցների անվերջանալի շղթան…երբ որ քնել չեք կարողանում, մի՛ պառկեք քնելու…:D
Ներշնչանքին մի քիչ արհամարհեք, լա՞վ…:oy

Լէգնա
19.05.2007, 09:10

Մարդ պետք է քնի , գոնե 8 ժամ , հանճարների մասին մոռանանք:
Ներշնչաքին արհամարենք ,ցերեկը գլխներիս բա չի հարվածի ?:8

Զատիկ
22.05.2007, 11:58
Գիշերը շատ էլ լավ ժամանակ է մտածելու օրվա արածների ու չարածների մասին::think:think:think
Ես օրինակ գիշերները ընդհանրապես չեմ քնում, բայց դրա մեջ ոչ մի վտանգավոր բան չեմ տեսնում: Ուղղակի կյանքը շատ ա ափսոս քնելու համար: Էդպես ես համարյա կրկնակի անգամ երկար եմ ապրում::sulel:sulel

Fantazy
24.10.2007, 23:20
Եթե անքնությունը երկար ժամանակ է տևում, ապա դա արդեն լուրջ խնդիր է: Դուք կարող եք մոտ անցյալում ստրեսս տարած լինեք կամ նյարդայնացած: Միայն դա հերիք է, որ օրերով քնել չկարողանաք: Ֆիզիկապես հոգնած լինեք, երազեք մի կուշտ քնի մասին ու չկարողանաք, ընկնեք անկողնու մեջ ու նույնիսկ չկարողանաք շարժվել, ամբողջ գիշեր այդպես տառապել և… առավոտյան կիսամեռ, վեր կանալ ու գնալ դասի/գործի… Մարմինդ այնպես է ցավում ասես գիշերը մի լավ ծեծ կերած լինես… Շտապ բժիշկի է պետք դիմել, նյարդերդ լավ վիճակում չեն:
Իսկ եթե ժամանակ առ ժամանակ, ասենք մի օր չկարողացար լավ քնել, իսկ մյուս օրը հանգիստ քնեցիր, դա խնդիր չի: Ուղեղը այդ ուղղությամբ ծանրաբեռնելն անիմաստ է:

Վոլտերա
21.12.2012, 22:09
Ես անքնություն եմ ունենում, երբ մուսան ա գալիս:love