PDA

Դիտել ողջ տարբերակը : Գրաբարի դասագիրք



vartabooyr
02.05.2007, 02:37
«Գրաբարի Դասագիրք»-ը որը դասաւանդւում էր Իրանի հայկական դպրոցներում, վեց ամիս տևեց մինչև մուտքագրեցի ի յիշատակ հանգուցեալ հօրս ով եղել էր իմ հայերէնի առաջին ուսուցիչը: Նա լաւ գիտէր գրաբարը և յաճախ կարդում էր Աստւածաշնչից գրաբարով: Երբ Ռէզա Շահը Թուրքիայից վերադարձավ, բոլոր հայոց դպրոցները փակեց, մենք զրկւեցինք հայեցի դաստիարակութիւնից: Չունենալով տպւած գրքեր, հայրս ամէն օր արտագրում էր «Լուսաղբիւր» գրքերի շարքից որոնք խմաբագրւել էին՝ Թումանեանի, Աղայանի, Լիսիցեանի և մի երկու ուրիշ անհանտների կողմից ու հրատարակւել Թիֆլիսում: Այդ շարանը հինգ գրքից էր բաղկացած:
Վերոյիշեալ «Գրաբարի Դասագիրք»-ը որը գտնւում է իմ գրադարանում, տարիների ընթացքին մաշւել և էջերը համարեայ փտած վիճակի մէջ են: Որպէսզի այս հիանալի գործը ապագայ սերունդներին հասնի, որոշեցի որ դա լրիւ ինչպէս վերը նշեցի ամբողջութեամբ մուտքագրեմ:
Յուսամ որ աշխատանքս զուր չէ եղած և լսարանի որոշ անհատներ այդ օգտակար կը համարեն:

Աստւածաշնչի բոլոր թւարկումները երկար աշխատանք էր, որովհետև դրանք մէկ առ մէկ վերցրել եմ 1895 թ. Պոլսում գրաբարով հրատարակւած օրինակից, որը մինչև օրս էլ պահել է իր սքանչելի որակը և էջերը 112 տարեկան լինելով հանդերձ դեռևս կարծես նոր լինեն, թէպէտ մի քիչ դեղնած:
Բժ. Հրաչ Վարդանի Վարդանեան

http://forum.hayastan.com/index.php?act=attach&type=post&id=36077

Սահակ
02.05.2007, 05:05
Ցավոք սրտի չեմ կարում բացել քո հղումը։ Այսպիսի մի սխալ է տալիս՝
Sorry, but you do not have permission to use this feature. If you are not logged in, you may do so using the form below if available.

vartabooyr
02.05.2007, 05:59
Շատ զարմանալի է, ուրեմն գնացեք ներքեւի կապին և տեսեք կլինի բացեք նյութը թե նորեն ոչ:
http://forum.hayastan.com/index.php?showtopic=32921

Սահակ
03.05.2007, 02:35
Երկրորդ հղումը բացվում է, բայց նյութը չի բացվում։ Ինձ թվում է որ իրենք ուզում են որ ես իրենց ակումբի անդամ դառնամ, այդ նյութը բացելու համար։

Ես նկատեցի որ դուք մի շարք շատ հետաքրքիր նյութեր եք տեղադրել «Հայաստան» ֆորումում։ Կարծում եմ որ այդ նյութերը պետք է տեղադրել ավելի հասանելի և կայուն վեբ կայքում։ Ես կարող եմ ստեղծել մի վեբ կայք ձեր համար և տեղադրել ձեր բոլոր նյութերը այնտեղ, ձեր թուլտվությամբ իհարկե։

vartabooyr
04.05.2007, 15:12
Սիրելի Սահակ,
Ես ջանացա որ «Գրաբարի Դասագիրք» և «Աշխարհաբարի քերականություն» գրքերը upload այս կայքէջում տեղադրել, բայց դա ինձ չը հաջողվեց, նյութերի երկար լինելու պատճառով: Հիմա եթե դուք կարող էք իմ hayastan.com-ի ներդրածները այս կայքէջում դնել որպեսզի հասանելի լինի բոլորին, խնդրեմ, արտոնությունը տալիս եմ:
Սիրով՝
Վարդաբույր

vartabooyr
11.05.2007, 11:52
Սիրելի Սահակ,
եթե դուք կարող էք իմ hayastan.com-ի ներդրածները այս կայքէջում դնել որպեսզի հասանելի լինի բոլորին, խնդրեմ, արտոնությունը տալիս եմ:


Ձեզանից պատասխան չստացայ երկրորդ կապի (LINK) մասին որը տեղադրել էի այս կայքէջում, արդեօք յաջողեցի՞ք հասնել իմ տեղադրրած դասագրքին, թէ ոչ:
Յարգանօք՝
Վարդաբույր