PDA

Դիտել ողջ տարբերակը : Իմպիչմենտ



_Cexakron
01.05.2007, 16:19
:D ԻՄպիչմենտ
Գաղտնիք չէ, որ 2007թ-ի ընտրությունները հետաքրքրական դարձան, մեր իրականության մեջ ներմուծված և մեկ օտարահունչ անվանմամբ ԴԱՇԻՆՔԻ շնորհիվ,
եկեք քվեարկենք
ԻՆՉՊԵՍ ենք վերաբերվում իմՊԻՉՄԵՆՏԻՆ

Ավելացվել է 2 րոպե անց
P.S. Խնդրում եմ հնարավորինս լուրջ քվեարկել:D

Apostle
01.05.2007, 16:23
Որ ասեմ Շա՜աաաաաատ Լավ կհավատա՞ս, ԻՀԱՐԿԵ ԱՀԱՎՈՐ ՎԱՏ, նույնիսկ չեմ էլ ուզում քվեարկեմ:

_Nzhdeh
01.05.2007, 20:52
Ինչո՞ւ եք փակել «ԻՄՊԻՉՄԵՆՏԻ» հարցումը, չեք ուզում, բոլորը իմանան, որ շատերը դատարկ փուչիկի պես են ընդունումմ դրանց, սաղ օրը սրա նրա վրա ցեխ շպրտելով ման են գալիս: Էս չեք բա որ իշխանության գան բերաններս եք փակելու, մի թեմա տեսաք, որ իշխանություններին կպնի, փակենք, ամոթ ա ամոթ, հազար ամոթ.....դրսի փողեր են ստացել գրանտ ուզում են հասարակության աչքին թոզ փչեն դատարկ են դրանք դատարկ:

Հազար անգամ ասել եմ, ու էլի եմ ասելու, դրանք ամբողջ օրը զբաղված են սրա նրա վրա ցեխ շպրտելով, իրենք այսօրվա որոշ շատ նողկալի իշխանավորներից ավելի նողկալի են:angry
ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻ ԶԳԱԼԻ ՀԱՏՎԱԾ ԻՄՊԻՉՄԵՆՏԻՆ ՀԱՄԱՐՈՒՄ Է ԱԲԻԺՆԻԿՆԵՐԻ ՄԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ, ՀԱՏԿԱՊԵՍ ՆՈՐԻԿ ՆՈՐԻԿՅԱՆԻՆ, ՈՐԸ բազմիցս պտտվում էր իշխանավորների կերակրատաշտակի մոտ, բաժին չունեցավ հիմա էլ ընդիմադիր ընդիմադիր ա խաղում

ՕՐԻՆԱՑն էլ դրսի ուժ ա դավաճան ազգի մարդիկ կան այնտեղ

Artgeo
01.05.2007, 21:05
Ինչո՞ւ եք փակել «ԻՄՊԻՉՄԵՆՏԻ» հարցումը,

Ես եմ սխալմամբ փակել: Թեման նորից բաց է: Սակայն զգուշացնում եմ, որ ցանկացած վիրավորական ու կոպիտ գրառում կջնջվի:

Բարի ժամանց:

_Nzhdeh
01.05.2007, 21:11
Ես եմ սխալմամբ փակել: Թեման նորից բաց է: Սակայն զգուշացնում եմ, որ ցանկացած վիրավորական ու կոպիտ գրառում կջնջվի:

Բարի ժամանց:

ԸՆԴՈՒՆՎԱԾ Է.....:hands

Ավելացվել է 1 րոպե անց
Նախագահի հավանական թեկնածու բաժնում գրառումս էլ եթե դժվար չի վերականգնեիր

քաղաքացի
01.05.2007, 21:34
Իմպիչմենտի մասին ես լավ կարծիքի եմ։ Այն յուրահատուկ ընդդիմության կուսակցությունն է, որը ստեղծված է հատուկ մյուս բոլոր ընդդիմություններին հավաքել և մի խելքի բերել: Շատ լավ գաղափար է: :ok

AMzone
02.05.2007, 00:16
ճիշտն ասած չգիտեմ ինչ քվեարկեմ, առաջի հերթին կասեմ, որ դաշինք չկա, ամեն 100 մարդ հավաքվում են և դառնում դաշինք, և կարծում են թե ամբողջ ազգը իրենց ետևից կգնա, բայց սուտա ետ իրանքել գիտեն, եսիմ կուսակցությունա էլի, մարդիկ աշխատում են էլի, ինձ թվումա 5տոկոս արգելքը հազիվ հաղթահարեն, ավելի լավ էր բոլոր ընդիմադիրներով հավաքվեին և մի Դաշինք կազմեին, ետ վախտ գոնե Դաշինք կլիներ, և ընդիմումթյուն:

Kheranyan
02.05.2007, 08:59
Եթե կարելի է ինչ-որ ձև վերաբերվել դաշինքին, ապա միայն ու միայն վատ, քանի որ անունն արդեն ամեն ինչ ասում է տվյալ խմբակցության մասին: Իմ կարծիքով չի կարելի հարցը լուծել միայն քննադատելով կամ գործող նախագահին գահընկեց անելով, հարցը լուծելու համար պետք են կոնկրետ գործողություններ: Իսկ ով է համոզված որ նրանց իշխանության գալով ամեն ինչ կփոխվի ի նպաստ հասարակության: Կարճ ասած, ըստ իս, նրանք միայն ամպագորգոռ արատահայտություններ են անում, իսկ գործելու ժամանակը որ գա, նրանք անհետ կկորեն, նրանց իրական նպատակը "աթոռն է":

Hanrapetakan
02.05.2007, 13:48
:P Ես չեմ կարծում,որ կլինի մեկը,բացի անդամներից,որ կհասկանա ԻՄպինչմենտ դաշինքի ուզածը:Ես իհարկե շատ վատ եմ վերաբերվում իմպինշմենտ դաշինքին:

otar
02.05.2007, 14:22
Իմպիչմենտի մասին ես լավ կարծիքի եմ։ Այն յուրահատուկ ընդդիմության կուսակցությունն է, որը ստեղծված է հատուկ մյուս բոլոր ընդդիմություններին հավաքել և մի խելքի բերել: Շատ լավ գաղափար է: :ok

:love պաչիկ respect!

Artsiv
02.05.2007, 14:33
Իմպիչմենտի մասին ես լավ կարծիքի եմ։ Այն յուրահատուկ ընդդիմության կուսակցությունն է, որը ստեղծված է հատուկ մյուս բոլոր ընդդիմություններին հավաքել և մի խելքի բերել: Շատ լավ գաղափար է: :ok

Շատ լավ գաղափար է,քանի որ ՀՀՇ-ի կերածը վերջացելա մի բանով պետք է փորները լցնել:

Վերաբերվում եմ խայտառակ կերպով վատ:P

Fobus
02.05.2007, 20:48
վատ բառեր չի կարելի գրել .... թե չէ հավեսով կգրեի

Apostle
03.05.2007, 12:36
վատ բառեր չի կարելի գրել .... թե չէ հավեսով կգրեի

Պետք չի վիրավորել, պետք է քննարկել

Array
08.05.2007, 17:09
Իրենք մեզ ձեռ են առնում,ուրիշ բան չեմ կարող մտածել:Ոչ մի ծրագիր չունեն դրա համար էլ,իփր իրենց համար ծրագիր ա .«Ընտրեք մեզ Քոչարյանենց հեռացնենք»,մենակ չեմ հասկանում՝ խորհրդարանում մի քանի պատգամավոր ունենալով ինչ պիտի անեն Քոչարյանենց «կլանի»(ինչպես իրենք են ասում) դեմ:Բացահայտ խայտառակ աթոռակռիվ,հարյուր տոկոսով համոզված եմ`ուղղակի պատգամավորի կոչում ա էտ մարդկանց պետք:Հետո չեմ հասկանում՝ ի՞նչ ա նշանակում Քոչարյանենք վատն են, ընտրեք մեզ,ծիծաղելի է, ասենք էլ,թե վատն են, ձեզ ինչի ենք ընտրելու:Հետո ի՞նչ իրավունքով են մարդկանց հրապարակավ վիրավորում;
Վերջ դոդիզմին ի՞նչ ա նշանակում։Ու էս ընտրապայքար ա՞ կոչվում։Նույնիսկ պատերազմը օրենքներ ա ունենում

wagamaffia
10.05.2007, 05:01
Ում ուզում եք ընտրեք,միևնույն է հայերի վիճակը նույնն ա մնալու: երկու միլիոն ազգին տասից ավելի կուսակցություն պետք չի... Ի՞նչ ընդդիմություն, բոլորը պիտի իրար հետ համագործակցեն ու պետություն սարքեն։

Մոդերատորական։ Գրառումը խմբագրված է, կոպիտ, վիրավորական ձևակերպումները ջնջվել են՝ զգուշացումով։ Խուսափեք կոպիտ վիրավորական ձևակերպումներից, անկախ այն բանից, թե համակրում եք, թե՝ հակակրում տվյալ քաղաքական ուժին։ Այդպիսի գրառումները կխմբագրվեն կամ կջնջվեն։

Amaru
10.05.2007, 14:44
մենակ քննադատել գիտեն...

ԱՀԱՎՈՐ ՎԱՏ

Մոդերատորական։ Կարդա ակումբի կանոնադրությունը (http://www.akumb.am/showthread.php?t=2437#post67297) ու մեծատառերով մի գրիր։

Vahe
10.05.2007, 18:04
Մի կուսակցությունը որ ծրագիր չունի ինչպես պետք է վերաբերվեմ? Քննադատելու հետ մեկտեղ գոնե ծրագիր ունենան: Վատ եմ վերաբերվում:

քաղաքացի
14.05.2007, 10:45
Իմպիչմենտը կոչ է անում բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին մայիսի 18-ին, ժամը 19:00-ին գալ Ազատության Հրապարակ և դեմ կանգնել կեղծված ընտրությունների արդյունքներին և պաշտպանել բոլոր քաղաքացիների արդար և դեմոկրատական իրավունքները:

Հ.Գ. Ես ամսի 13-ին գնացի, հիասթափվեցի, որ Իմպիչմենտը «առիթից» չօգտվեց: