PDA

Դիտել ողջ տարբերակը : ADC ինտերնետ պրովայդեր



Սահակ
01.05.2007, 08:43
Վերջապես մատչելի գներով և անսահմանափակ տրաֆիկով ինտերնետ մատակարարող բացվեց Հայաստանում։

http://www.adc.am/
http://armenianow.com/?action=viewArticle&AID=2158&lng=arm&IID=1131

Egern.net
01.05.2007, 14:11
ուրախանանք :)
բայց ինչքան հասկացա միայն իրավաբանական անձանց հետ են աշխատում

armartak
01.05.2007, 19:18
ArmKb ֆորումում քննարկվել է այս թեման և պարզվում է որ իրենք առաջարկում են ըդհամենը լան ցանց առանց ինտերնետի, համենայնդեպս ես այդպես հասկացա...

Ապե Ջան
06.11.2009, 00:15
ADC ինտերնետ պրովայդերը անցկացնում է իր հերթական ակցիան, տեղյակ եք այս կտրոնոն կարող եք մանրամասնել թե ինչ կտրոն է և որտեղից պետք է ձեռք բերել?
http://i062.radikal.ru/0911/ca/f13255cbac56.jpg (http://www.radikal.ru)

Աթեիստ
06.11.2009, 00:31
Մաքուր հայերենով գրված է "Ձեռք բերեք 'CLUB' ամսագիրն ու …"։
Տրամաբանական կլինի ենթադրել, որ կտրոնը ամսագրի մեջ է։

Ապե Ջան
06.11.2009, 00:33
Մաքուր հայերենով գրված է "Ձեռք բերեք 'CLUB' ամսագիրն ու …"։
Տրամաբանական կլինի ենթադրել, որ կտրոնը ամսագրի մեջ է։

բայց ընդանրապես օգտագործոցներ կան ADC. ոնցա աշխատում

Norton
06.11.2009, 00:37
բայց ընդանրապես օգտագործոցներ կան ADC. ոնցա աշխատում
Իրավաբանական անձանց համարա:

Ապե Ջան
06.11.2009, 00:41
Իրավաբանական անձանց համարա:
հա գիտեմ, բայց ձև կա վերցնելու

Ֆոտոն
06.11.2009, 01:37
Իմը սրանից է, մի քանի ամիս է, ինձ հերիքում է: Եսիմ, լավն ու վատն էլ հարաբերական են: Օրինակ այսօր իրենց հոսանքազրկման պատճառով ինտերնետ չունեի ցերեկը: Ամսական 6000 դրամ կապից եմ օգտվում: ;)

Okamigo
06.11.2009, 01:55
Իմը սրանից է, մի քանի ամիս է, ինձ հերիքում է: Եսիմ, լավն ու վատն էլ հարաբերական են: Օրինակ այսօր իրենց հոսանքազրկման պատճառով ինտերնետ չունեի ցերեկը: Ամսական 6000 դրամ կապից եմ օգտվում: ;)



բա ինչքանա արագությունը?

Ֆոտոն
06.11.2009, 02:25
բա ինչքանա արագությունը?

http://www.speedtest.net/result/613742445.png (http://www.speedtest.net)

Okamigo
06.11.2009, 02:31
http://www.speedtest.net/result/613742445.png (http://www.speedtest.net)

Իսկ կարող է իմանաս մյուս արագությունների գները?

Norton
06.11.2009, 02:34
http://www.speedtest.net/result/613742445.png (http://www.speedtest.net)

Ֆոտոն ջան, սա ADC-ն չի, ուրիշ պրովայդերա Bionet:

Ֆոտոն
06.11.2009, 02:37
Իսկ կարող է իմանաս մյուս արագությունների գները?

Ավելի լավ է, համարը տամ, հարցրու, կարող ա պարզվի, որ իմ կապը դրանից չի: ;)
093 -55 55 59 Արսեն

Ֆոտոն
06.11.2009, 02:41
Ֆոտոն ջան, սա ADC-ն չի, ուրիշ պրովայդերա Bionet:

Մի անգամ հարցրել եմ իրենցից, ADC են ասել, ի՞չն անեմ, :( աշխատողից ամեն ամիս վճարելիս հարցնում եմ, օպտիկականախառը պատասխան է տալիս: :))
:esim

Ապե Ջան
06.11.2009, 02:57
Ավելի լավ է, համարը տամ, հարցրու, կարող ա պարզվի, որ իմ կապը դրանից չի: ;)
093 -55 55 59 Արսեն
Արսենին ես գիտեմ, էտ հաստատ ADC չի

Ֆոտոն
07.11.2009, 00:20
Արսենին ես գիտեմ, էտ հաստատ ADC չի

Եթե կարելի է, ինձ էլ կասես, հա՞, ինչ կապ է իմը: Արդեն 5 ամիս է օգտվում եմ, անունը չեն ասում: :(

Norton
07.11.2009, 00:26
Եթե կարելի է, ինձ էլ կասես, հա՞, ինչ կապ է իմը: Արդեն 5 ամիս է օգտվում եմ, անունը չեն ասում:
Ֆոտոն ջան, քո կապը Բիոնետն ա` մյուս անունը Fastnet;
http://bionet.am/

Ֆոտոն
07.11.2009, 00:47
Ֆոտոն ջան, քո կապը Բիոնետն ա` մյուս անունը Fastnet;
http://bionet.am/

Էդքանը ես էլ եմ տեսել: Կարծում եմ միջնորդ կա իմ դեպքում: ;)

Armeno
07.11.2009, 00:57
ADC ն մենակ իրավաբանական անձանց ա տալիս վայթեմ

Norton
07.11.2009, 01:02
Էդքանը ես էլ եմ տեսել: Կարծում եմ միջնորդ կա իմ դեպքում:
Պարզա:)

Ապե Ջան
07.11.2009, 01:09
Եթե կարելի է, ինձ էլ կասես, հա՞, ինչ կապ է իմը: Արդեն 5 ամիս է օգտվում եմ, անունը չեն ասում: :(
սպուտնիկից են վեկալում

Արամ
07.11.2009, 11:13
http://www.speedtest.net/result/615031204.png (http://www.speedtest.net)
http://www.pingtest.net/result/2720694.png (http://www.pingtest.net)
եսա տասերկու հազարնոցնա

Helios
07.11.2009, 18:40
ADC ինտերնետ պրովայդերը անցկացնում է իր հերթական ակցիան, տեղյակ եք այս կտրոնոն կարող եք մանրամասնել թե ինչ կտրոն է և որտեղից պետք է ձեռք բերել?
http://i062.radikal.ru/0911/ca/f13255cbac56.jpg (http://www.radikal.ru)

Էդ ամսագիրը 8000 դրամ արժի ու իրա մեջ տարբեր ֆիրմաների զեղջային կտրոններ կան։ Օրինակ Փլեյ Սիթին կարծեմ 40% զեղջի կտրոն ունի էդ ամսագրում

Ապե Ջան
07.11.2009, 20:57
http://www.speedtest.net/result/615031204.png (http://www.speedtest.net)
http://www.pingtest.net/result/2720694.png (http://www.pingtest.net)
եսա տասերկու հազարնոցնա
օպտիկայա չե մտնում համակարգիչ ու պինգը իրանց սեռվեռին կասես ինչքանա:think

Armeno
25.11.2009, 16:42
էս աչքիս են տոկերով ինտերնետնա :hands

terev
16.02.2010, 12:46
ADC-ն հայտարարել է ակցիա FastClick-ի սպառողների համար

"Մինչեւ մարտի 9-ը ստորագրելով մեկ տարվա պայմանագիր` FastClick ծառայության բաժանորդները կզգան գերարագ ինտերնետի առավելությունները ցածր գներով",- ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում:

Արագությունից կախված` ADC-ն առաջարկում է երեք սակագնային պլան` ամսական 8 000, 11 000 եւ 15 000 դրամ արժեքով:

FastClick-ին ձեր շենքում միանալու հնարավորությունը կարելի է ստուգել www.adc.am, www.fastclick.am կայքերում:

FastClick-ը ինտերնետին հասանելիություն է տրամադրում էլեկտրական վարթակի միջոցով:

itel.am (http://www.itel.am/am-news-2-3063.html)

Ապե Ջան
28.03.2011, 03:46
http://www.speedtest.net/result/613742445.png (http://www.speedtest.net)

Սա ի՞նչ արդյունք է, «ADC» - ին «BIONET LLC» :o

Ապե Ջան
18.05.2011, 03:30
Հայաստանում i.root-servers.net սերվեր է տեղադրվել (http://news.am/arm/news/59686.html)

«Արմենիան դեյթաքոմ քոմփանին» (ADC) եւ Netnod ընկերությունը Հայաստանում տեղադրել են i.root-servers.net սերվեր: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ADC-ից, Հայաստանում եւ տարածաշրջանում սա առաջին DNS Root սպասարկիչն է, որը կնպաստի DNS ծառայության հուսալիությանը եւ պահուստայնության բարձրացմանը հայաստանյան եւ տարածաշրջանի ինտերնետից օգտվողների համար:

ADC-ի տեխնիկական տնօրեն Վահե Խաչիկյանի խոսքով, նոր սարքերի տեղադրումը կնպաստի Հայաստանում եւ տարածաշրջանում ինտերնետի ենթակառուցվածքի զարգացմանը: «Аnycasting-ը այսօր արդեն իսկ կայացած մեթոդ է է, որն ուղված է բարելավելու DNS -ի հուսալիությունը եւ պահուստայնությունը: DNS Root սպասարկչի տեղադրումը օգնում է լուծելու Հայաստանում ինտերնետ հասանելիության հարցը: Մենք ակնկալում ենք նորանոր նմանատիպ ծառայությունների տեղադրում մոտակա ամիսներին»,- ասել է նա։

Netnod-ի գործադիր տնօրեն Քուրտ Էրիկ Լինդքվիստը եւս նշել է, որ i.root-servers.net-ի տեղադրումը Հայաստանում կբարձրացնի DNS ծառայությունների արագագործությունը եւ պահուստայնությունը ողջ տարածաշրջանում։

Նշենք, որ Root սերվերները ինտերնետի DNS (domain name system) համակարգի կարեւոր մասերից մեկն են, որոնք տեղեկատվություն են ապահովում բարձրագույն մակարդակի անվանական տիրույթների (TLD) սպասարկիչների մասին (օրինակ` .am, .com, .org, .info, .ru). Համակարգիչները այս տեղեկատվությունն օգտագործում են վեբ հասցեները, էլ. փոստերը գտնելու եւ այլ տեսակի ինտերնետային գործառույթներ իրականացնելու համար: Տեղադրված սարքավորումները ավելի կարագացնեն հասցեների որոնման եւ տեղորոշման աշխատանքը։

news.am

Ապե Ջան
17.09.2011, 13:01
ADC-ն գործարկել է պահուստային միջազգային ինտերնետ-կապուղին

Երեւան/Մեդիամաքս/.Armenian Datacom Company (ADC) ինտերնետ-պրովայդերը սեպտեմբերի 15-ին գործարկել է պահուստային միջազգային ինտերնետ-կապուղին, որի միջոցով ընկերության բաժանորդները չեն զրկվի կապից Fibernet-ի կապուղու վնասվելու դեպքում:

Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրել է ADC կոմերցիոն տնօրեն Լեւոն Իսրայելյանը, պահուստային կապուղին վարձակալվել է միջազգային ելք ունեցող այլ օպերատորից (Fibernet-ից բացի միջազգային ելք ունեն նաեւ Արմենտելը եւ GNC Alfa-ն):

ADC ներկայացուցիչը ձեռնպահ մնաց տեղեկացնելուց, թե ո՞ր պրովայդերից է վարձակալվել պահուստային կապուղին, նշելով միայն, որ այն դուրս է գալիս դեպի Վրաստան:

«Կապուղին ամբողջովին ռեզերվացված է (fully redundant)` մի քանի գիգաբիթ թողունակությամբ, որի շնորհիվ Fibernet-ի կապուղու վնասվելու դեպքում բաժանորդների կապը չի ընդհատվի եւ արագության փոփոխություն տեղի չի ունենա», - ասել է Լեւոն Իսրայելյանը:

Մինչ այդ ADC-ն օգտվում էր միայն իր Fibernet-ի կապուղուց, որը երկաթուղու երկայնքով դուրս է գալի դեպի Վրաստան: 2010թ. տարեվերջին Fibernet Communication-ը ձեռք է բերվել Armenian Datacom Company-ի բաժնետեր նորվեգական ADC Holding AS-ի կողմից:

Itel.am