PDA

Դիտել ողջ տարբերակը : Վիրավորել…վիրավորվել…



Ծով
01.05.2007, 01:44
Բարև…
Շատ եմ մտածել՝ այս թեման բացեմ, թե ոչ…ու հիմա ճիշտ ժամանակն է…
Կարդացե՛ք թեմայի վերնագիրը ու գրե՛ք, պատմե՛ք, վերլուծե՛ք…ինչ մտքներովդ անցնում է…
Շատ կարճ ասեմ, որ ինձ հասցված վիրավորանքը շատ արագ մոռանում եմ, իմ հասցրածից՝ տանջվում…:(
Բայց քանի որ մեզանից ոչ ոք այս կյանքում չի կարող խուսափել ո՛չ վիրավորելուց, ո՛չ վիրավորվելուց…պիտի կարողանալ ՆԵՐԵԼ…;)
Հ.Գ. Ամեն դեպքում… խոսում ենք վիրավորանքներից. ներելու մասին թեմա կա…

Root
01.05.2007, 01:53
Վիրավորվել .. եթե խոսքը վերաբերվում է պատերազմի դաշտում վիրավորվելուն ... ապա աստված մեզ պահապան ..
ինչ վերաբերվում է մարդկանցից վիրավորվելուն ... երբեք չեմ վիրավորվում , քանի որ դրա հոմանիշը համարում եմ ՆԵՂԱՆԱԼ բառը... գտնում եմ որ տղամարդը չպետք է վիրավորվի ... վիրավորվել կարող է կինը ... անձամբ ես վիրավորվելու փոխարեն վիճում կամ պարզաբանում եմ , շատ խորը վրավորվելու դեպքում հնարավոր է ՛դնգստեմ՛ :D :
Ինքս չեմ սիրում վիրավորել , մանավանդ անմեղ տեղը , երբեմն ճշմարտությունը մարդուն ասելով դուք կարող էք վիրավորել նրան ... այդպիսի հարցերին սովորաբար չեմ պատասխանում կամ խուսափում եմ:

Lethal Sweetness
01.05.2007, 12:39
Ես աշխատում եմ խուսափել մարդկանց վիրավորելուց, բայց կան դեպքեր որ չի ստացվում: Շատերը իրենց անհասկացողի տեղ են դնում, ես էլ գտնում եմ որ մինչև չվիրավորեմ՝ չեն հասկանա ինչը ինչոց է:
Չնահայց դա հազարից մեկ է պատահում...
Իսկ երբ ինձ են վիրավորում, աշխատում եմ հոգուս խորքում ներել նրանց, բայց ցույց չեմ տալիս, որ ներել եմ....մինչև որ զգում եմ արժե ցույց տալ :)

Firegirl777
01.05.2007, 12:52
Բարև…
Շատ եմ մտածել՝ այս թեման բացեմ, թե ոչ…ու հիմա ճիշտ ժամանակն է…
Կարդացե՛ք թեմայի վերնագիրը ու գրե՛ք, պատմե՛ք, վերլուծե՛ք…ինչ մտքներովդ անցնում է…
Շատ կարճ ասեմ, որ ինձ հասցված վիրավորանքը շատ արագ մոռանում եմ, իմ հասցրածից՝ տանջվում…:(
Բայց քանի որ մեզանից ոչ ոք այս կյանքում չի կարող խուսափել ո՛չ վիրավորելուց, ո՛չ վիրավորվելուց…պիտի կարողանալ ՆԵՐԵԼ…;)
Հ.Գ. Ամեն դեպքում… խոսում ենք վիրավորանքներից. ներելու մասին թեմա կա…

Լիովին նման եմ քեզ, երբեք չեմ իմացել նեղանալ կամ վիրավորվել, ու շատ արագ ու հեշտ ներել եմ մարդկանց, դա միշտ եղել է իմ թերությունը, իսկ ես աշխատել եմ երբեք չվիրավորել, իսկ եթե ստացվել է, ապա դա միայն անզգուշությունից է եղել, թե չէ մտածված երբեք չեմ վիրավորի,
Երբեմն երբ վիրավորում են ուզում եմ նեղացած երևալ, բայց դա միայն մի փոքր սառնություն է լինում, ուրիշ ոչինչ...

Fantazy
01.05.2007, 14:48
Երբեմն վիրավորվում եմ, բայց շատ շուտ եմ ներում… Կարող ա ինչ-որ ժամանակ ինձ սառը պահեմ, սակայն դա միայն պատժելու համար է::P
Վիրավորել չեմ սիրում, եթե վիրավորում եմ, ապա չմտածված: Չեմ սիրում, երբ մարդիկ ճշտից են վիրավորվում, դա ամենասխալ բանն է:

StrangeLittleGirl
01.05.2007, 15:16
Ես շուտ եմ ներում մարդկանց: Դա կա՛մ ժառանգական է, կա՛մ դաստիարակությունից է: Մի ժամանակ ընդհանրապես չէի վիրավորվում, որովհետև գտնում էի, որ եթե ոչ մտերիմ մարդ է վիրավորողը, ապա թքած նրա ասածի վրա, իսկ եթե մտերիմ է, ուրեմն առանց հասկանալու է վիրավորել: Իսկ վերջերս, չգիտեմ ինչու, չնայած կարծիքս չեմ փոխել, բայց շատ խոցելի եմ դարձել:
Ինչ վերաբերում է մարդկանց վիրավորելուն, ապա ես շատ եմ վիրավորում… մեծ մասամբ առանց հասկանալու: Դրա համար երկու պատասխան ունեմ. կա՛մ վախենում եմ, որ մարդիկ ինձ կխոցեն, դրա համար առաջինն եմ հարձակվում, կա՛մ պարզապես ասում եմ այնպիսի բաներ, որոնք եթե ինձ ասվեին, չէի վիրավորվի… Չգիտեմ, երևի մի քիչ նրբանկատություն պետք է, բայց անկեղծությունից ձեռ քաշել չի կարելի:

Crazy_Moon
01.05.2007, 15:53
Գիտեք ես կարծում եմ վիրավորանքը ներելը համեմատաբար հեշտ է քան մոռանալը , դրա համար պետք չէ վիրավորել մարդկաց: Ես ինքս շատ զգուշ եմ վարվում մարդկանց հետ հատկապես երբ խոսքը վերաբերվում է զգացմունքներին: Բայց ցավոք սրտի երբեմն վրիպում եմ, չուզենալով, վիրավորում եմ մարդկանց, որոնք թանկ են ինձ համար: Այդ դեպքում շատ ավելի ծանր է լինում իմ վիճակը, քան նրա՝ ում ես վիարվորել եմ:(
Եկեք զգուշ լինենք մեկս մեկի հանդեպ և վերաբերվենք մեկ մեկու սրտացավորեն:

Wisper
02.05.2007, 00:05
Էհ ժող ջան ես մտածում էի, որ էս թեմայում չեմ գրի, բայց ճակատագիրս ուրիշ ձևի դասավորվեց... Բանն այն է, որ անկախ ինձանից վիրավորեցի մի աղջկա, բայց դե իրոք մտքիս ոչ մի նշույլ չկար անգամ էտ հաշվով... Ամենածանրը էնա, որ չգիտեմ լիովին ներված եմ, թե չե... ուզում եմ իմացած լինեմ, որ նա իր հոգու խորքում ինձ ներելա...
Իմ փորձից ուզում եմ խորհուրդ տալ մյուսներին՝ երբ մի բան եք ասում ձեր դիմացինին, աշխատեք 10 անգամ մտածեք ասելուց կամ ինչ-որ մի հարց տալուց առաջ կամ գոնե մի 10 վայրկյանով ուշացրեք խոսելու պահը: Էտ ժամանակը թույլ կտա ձեզ ևս մեկ անգամ ռեալ գնահատել պահը և «զգալ» դիմացինին...
Լավ եղեք :B

Ուլուանա
02.05.2007, 08:01
Կարծում եմ, որ հիմա մարդկանց հազվադեպ եմ վիրավորում։ Մի ժամանակ շատ էի վիրավորում՝ հիմնականում անգիտակցաբար, հեգնանքը մեջս շատ էր ու ակամա դրանով վիրավորում էի ինչպես ինձ ամենամտերիմ ու ամենահարազատ, այնպես էլ ոչ մտերիմ ու ոչ հարազատ մարդկանց։ Եվ ամենասարսափելին այն էր, որ չէի էլ զգում, որ վիրավորում եմ, քանի որ նման հեգնական խոսելաձևն ինձ համար շատ սովորական էր դարձել, կարծես իմ էության անբաժանելի մասնիկը լիներ... :oy Մեկ էլ կարող է պատահաբար իմանայի, որ այսինչ մարդն ինձնից խիստ վիրավորվել է, իսկ ես նույնիսկ չէի կասկածում, թե ինչից կարող էր վիրավորված լինել, որովհետև, ըստ իս, ես միանգամայն սովորական եմ ինձ պահել նրա հետ... :think Մինչդեռ պարզվում էր, որ իմ այսինչ ասածից մարդն այնպիսի շոկի մեջ է ընկել, որ օրերով ուշքի չի գալիս... :o :( Ես այդ պահին անկեղծորեն զարմանում էի, տխրում, ներողոթյուն խնդրում, բայց հետո նորից շարունակում նույնը... :8 Կարծում եմ՝ դրա մեջ ինչ-որ ինքնապաշտպանական բան կար. որի մասին չեմ ուզում այստեղ խորանալ։

Մեկ-մեկ էլ մարդուն, այսպես ասած, դաս տալու համար դիտավորյալ կարող է խոցեի, այ դա արդեն իսկապես ահավոր էր լինում, որովհետև այդ դեպքում հարվածն անհամեմատ ավելի դաժան էր ստացվում... Բայց արդեն վաղուց ազատվել եմ այդ վատ սովորությունից (մեծ ջանքերի գնով, մի կերպ), հիմա գրեթե երբեք հատուկ չեմ վիրավորում մարդկանց, սկզբում շատ մեծ ջանքեր էի թափում, որ հանկարծ սովորության համաձայն ակամա չվիրավորեմ, իսկ հիմա արդեն հատուկ ջանքերի կարիք չի լինում, դե, պատահաբար մեկ-մեկ ստացվում է, բայց չեմ կարծում, թե ինձ կարելի է շատ վիրավորող անվանել։ Կարգին խելոքացել եմ։ :angel :P :D

Իսկ վիրտուալ ձևով վիրավորելը իմ դեպքում շատ քիչ հավանական է, որովհետև եթե բանավոր խոսքն ասելուց առաջ մտածելու ժամանակը շատ չէ, ապա գրավորի դեպքում մարդը հնարավորություն ունի ավելի լավ կշռադատել իր ասելիքը, և եթե դրանում վիրավորական տարրեր կան, ապա կարելի է դրանք հանել կամ մեղմացնել, ինչպես նաև մի քիչ երկար մտածելուց հետո հանգստանալ ու ընդհանրապես խուսափել ագրեսիվ պատասխանից։ Կոնկրետ ես կարող եմ ասել, որ շատ լավ օգտվում եմ այդ հնարավորությունից ու համարյա երբեք այնպիսի բաներ չեմ գրում, որոնց համար հետո փոշմանեմ, քանի որ գրելուց առաջ հիմնականում լավ կշռադատում եմ ասելիքս։ Դե, երբեմն կարող եմ չնկատել որոշ բաներ, բայց երևի հազվադեպ։

Հիմա վիրավորվելու հետ կապված։ Ինքս միշտ շատ շուտ վիրավորվող եմ եղել։ :oy Ինձ խոցելը միշտ հեշտ է եղել։ Բայց նաև շատ շուտ ներում եմ վիրավորանքը, հատկապես երբ մարդը գիտակցում ու զղջում է դրա համար։ Ինչպես մի քանիսը նշեցին վերևում, ներքուստ շատ ավելի շուտ եմ ներում, քան ցույց եմ տալիս, :P որպեսզի ինձ վիրավորողը գիտակցի իր սխալը և անկեղծորեն զղջա ինձ վիրավորելու համար։ Այ այդ ժամանակ միանգամից ամեն ինչ մոռանում եմ, կարծես այդպիսի բան չի էլ եղել։ :) Դե, ճիշտ է, լինում են բաներ, որ այդպես միանգամից մոռանալը հեշտ չի լինում, բայց ամեն դեպքում մեջս չարություն չեմ պահում, դա հաստատ։ ;) Ի տարբերություն մարդկանց մեծամասնության, չեմ կարող ասել, որ վիրավորվում եմ միայն մտերիմ մարդկանցից։ Ճիշտ է, մտերիմ ու հարազատ մարդկանցից ավելի շատ եմ վիրավորվում, դա բնական է, քանի որ նրանց կարծիքն ու վերաբերմունքն ինձ համար շատ ավելի արժեքավոր է, քան օտար կամ ոչ մտերիմ մարդկանցը, բայց, միևնույն է, օտարներից էլ կարող եմ վիրավորվել։
Վերջին տարիներին կարծես թե մի քիչ փոխվել եմ, ավելի քիչ եմ նեղանում։


կա՛մ պարզապես ասում եմ այնպիսի բաներ, որոնք եթե ինձ ասվեին, չէի վիրավորվի…
Բյուր, բայց պատկերացրու, որ երբեմն ասում ես այնպիսի բաներ, որոնք եթե քեզ են ասում, խիստ վիրավորվում ես։ :think Ուղղակի երևի ոչ միշտ ես կարողանում ճիշտ գնահատել իրավիճակը։

Ի դեպ, շատ շնորհակալ կլինեի այն ակումբցիներից, ովքեր ինձ կասեն, թե երբ և ինչով եմ իրենց վիրավորել, եթե երբևէ վիրավորել եմ... :oy

Ծով
11.05.2007, 23:43
Որ ճիշտն ասեմ…խոսելուց առաջ ավելի երկար կարող ա մտածեմ, քան ակումբում գրելուց առաջ…ակումբը կյանքային մի օղակ է…ոնց պտտվում եմ, մեկ է՝ մարդիկ են…ուստի շատ արագ / երկար կամ կարճ/ խոսում եմ, բայց հիմնականում գրառումներիս համար չեմ փոշմանում…;)
պարզապես վիրավորել չեմ սիրում / հատկապես երբ խոցում եմ ինձ /փոքրիշատե/ հարազատ դարձած մարդու/…ու քանի որ ինքս թեթև եմ նայում մարդկային հարաբերություններին ու անցկացնում եմ փոքրիկ խազերը, վատ եմ զգում, երբ ասածս ծանրացնում են…:( :)
Հետո ժամանակը սահում է ու հարթում է այն, ինչ մարդուն վայել չէ հարթել…:D

Ձայնալար
12.05.2007, 22:17
Ինձ համար գոյություն ունի մարդկանց շատ նեղ շրջանակ, որոնցից կարող եմ վիրավորվել՝ դրանք իմ ամենամտերիմ մարդիկ են և վիրավորանքը այդ դեպքում կարող է շատ խորը լինել, բայց քանի որ նրանք իմ հարազատներն են պրակտիկորեն վիրավորվելու դեպքեր չեն գրանցվում :) Իսկ ընդհանրապես ոչ թե վիրավորվում եմ, այլ հետևություններ եմ անում՝ այսինքն իմ տվյալների բազայում այդ մարդու անվան դիմաց նշում եմ, որ նա ընդունակ է այդպիսի քայլի: Գրեթե միշտ ներում եմ, համենայնդեպս փորձում եմ ներել և համարում եմ, որ դա ուժեղ մարդու հատկանիշ է: Ներելը արտահայտվում է նրանով, որ չեմ փորձում վրեժխնդիր լինել (իհարկե դա իդեալական դեպքում) հայերեն ասած «մուռ» չեմ պահում , անհրաժեշտության դեպքում օգնության ձեռք եմ մեկնում այդ մարդուն, նրա հետ նորմալ շփվում եմ, բաաաաաայց տվյալների բազաից նրա անունը երբեք չեմ ջնջում և միշտ գիտեմ թե ինչ կարելի է սպասել այդ մարդուց:

Wisper
07.07.2007, 23:48
Էհ ժող ջան ես մտածում էի, որ էս թեմայում չեմ գրի, բայց ճակատագիրս ուրիշ ձևի դասավորվեց... Բանն այն է, որ անկախ ինձանից վիրավորեցի մի աղջկա, բայց դե իրոք մտքիս ոչ մի նշույլ չկար անգամ էտ հաշվով... Ամենածանրը էնա, որ չգիտեմ լիովին ներված եմ, թե չե... ուզում եմ իմացած լինեմ, որ նա իր հոգու խորքում ինձ ներելա...
Իմ փորձից ուզում եմ խորհուրդ տալ մյուսներին՝ երբ մի բան եք ասում ձեր դիմացինին, աշխատեք 10 անգամ մտածեք ասելուց կամ ինչ-որ մի հարց տալուց առաջ կամ գոնե մի 10 վայրկյանով ուշացրեք խոսելու պահը: Էտ ժամանակը թույլ կտա ձեզ ևս մեկ անգամ ռեալ գնահատել պահը և «զգալ» դիմացինին...
Լավ եղեք :B

Ճակատագիրը կրկնվում է... :( :cry

Նայում եմ LCD էկրանին,
Տեսնում եմ միայն սևը,
Բա՞ն է եղել համակարգչին,
Ո՛չ, թախիծն է փակել իմ աչքերը:

Ի՞նչ անել, երբ չգիտես, թե ինչ ասել,
Ի՞նչ անել, որպեսզի ետ բերել անցյալը,
Իսկ ի՞նչի համար ետ բերել անցյալը,
Որպեսզի նորի՞ց կրկնվի անակնկալը ...

Kheranyan
09.07.2007, 09:45
Ճիշտն ասած ինձ համար ընդունելի չի Վիրավորվել գաղափարը, տղամարդը այսպես ասած իրավունք չունի Վիրավորվելու, դա, իմ կարծիքով կանանց մենաշնորհն է, անձամբ ես դեռ երբեք ոչ մեկից չեմ վիրավորվել, ավելի ճիշտ թույլ չեմ տվել որ վիրավորեն, իսկ փորձի դեպքում հաստատ պատասխան են ստացել: Նշեմ նաև որ երբևէ չեմ ցանկացել ակամա ոչ ոքի վիրավորել, եթե ակամա վիրավորել եմ, , ապա անպայման ներողություն եմ խնդրել, իսկ եթե ցանկացել եմ վիարավորել, ապա միմիայն մտածված, քանի որ կան դեպքեր, երբ մարդը մարդկային լեզու չի հասկանում և պետք է նրան մի քիչ բշտես, որ, կներեք արատահայտությանս համար, իրեն էշից ջոկի: Ամեն դեպքում ցանկալի չի վիավորանքով մարդուն բան հասկացնելը: Ես ծանոթ եմ մարդկանց մի այնպիսի կատեգորիայի հետ ովքեր վիրավորելով դիմացինին փորձում են ինքնահստատվել, իրենց թվում է թե դրանով նրանք ավելի ուժեղ ու բարձր են դառնում դիմացինից, քանի որ կարողացան նրան վիրավորել կամ նեղացնել, այնինչ իրականում նրանք ավելի ցած իջան, քան նա ում վիրավորեցին: Ես կցանկանայի մի բան ասել.
Տղաներին- Աշխատեք չվիրավորել կանանց և աղջիկներին, նրանք շատ նուրբ էակներ են, իչքան էլ որ փորձեն ցույց տալ թե իրենք ուժեղ են, միևնույն նրանք շատ նուրբ են,
Աղջիկներին- Եթե փորձում են Ձեզ վիրավորել, ապա անպայման պատասխան տվեք այլ ոչ թե նեղացեք և ներքաշվեք ինքներդ Ձեր մեջ:

Աբելյան
09.07.2007, 10:55
թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա...

Apsara
09.07.2007, 12:21
Աղջիկներին- Եթե փորձում են Ձեզ վիրավորել, ապա անպայման պատասխան տվեք այլ ոչ թե նեղացեք և ներքաշվեք ինքներդ Ձեր մեջ:

Այդքան էլ լավ խորհուրդ չէ, դու ինքդ նշեցիր, որ վիրավորողը իրեն ցածրացնում է, ապա ինչու պատասխան տալ ու իջնել նրա մակարդակին: Երբեք վիրավորանքին վիրավորանքով մի պատասխանեք, այլ հանգիստ ասեք ճշմարտությունը այն ինչ կա:

Ու ես կարծում եմ, եթե մարդ վիրավորվում է դա ավելի շուտ հենց իր մեջից է գալիս, եթե ես տրամադրություն չունենամ, ապա ցանկացած խոսքից վիրավորանք կզգամ, մեկ մեկ չեմ կարողանում ինքս ինձ կառավարել, բայց հիմնականում հասկանում եմ, որ դա իմ մեջ է ոչ թե դիմացի մարդու արածն է:

Իսկ եթե հատուկ քեզ վիրավորել են, չեմ կարծում որ այդպես վարվի քեզ մտերիմ կամ քեզ սիրող մարդը, ապա անհանգստանալու կարիք չկա, վերջապես ինադու վիրավորողն էլ ինքն իրեն է վնասում, այդքան բացասական էներգիա տիեզերք ուղղարկելով, որը ինչպես հայտնի է հետ է գալիս կրկնակի ուժ ստացած:

Angelina
09.07.2007, 13:40
.
Տղաներին- Աշխատեք չվիրավորել կանանց և աղջիկներին, նրանք շատ նուրբ էակներ են, իչքան էլ որ փորձեն ցույց տալ թե իրենք ուժեղ են, միևնույն նրանք շատ նուրբ են,
Աղջիկներին- Եթե փորձում են Ձեզ վիրավորել, ապա անպայման պատասխան տվեք այլ ոչ թե նեղացեք և ներքաշվեք ինքներդ Ձեր մեջ:[/QUOTE]


Դուրս եկավ, լավ էր ասված::hands

Root
09.07.2007, 13:51
Տրամաբանական չէր լինի որ վիրավորելուց չվիրավորվեին մարդիկ :D հակառակ դեպքում նման կլիներ պադոշիզմի դրսևորման: Վիրավորելուց գոնե տեղին վիրավորեք եթե հնարավորություն չունեք չվիրավորելու, արդար վիրավորեք օբյեկտիվ :D:D
Իսկ վիրավորվելուց էլ գոնե իսկական վիռավորվեք ոչ թե թաթերական-բեմականացմամբ, կամ էլ վիրավորվելս որնա է ... եթե մի կուշտ շատ կոպիտ վիրավորվել եք մի քանի հատ հասցՐեք մռութին որ դիմացինը դրա մասին տեղյակ լինի , իսկ եթե մի քիչ եք վիրավորվել հավատացնում եմ Ձեզ իզուր ջանքեր եք թափել .. չարժեր:
Գիտեք հիմնականում վիրավորողը տղամարդիկ են որպես կոպիտ ու բռի ՊՌԻՄԻՏԻՎՆԵՐ /Դոխթուր ականջդ կանչի/ :D:D, համապատասխանաբար վիրավորվողներն էլ կանայք որպես թույլ փխրուն ու զգայուն էակներ (այ օրինակ փորցեք Ձեր կնոջ համար փափագյալ մուշտակը ժամանակին չգնել ,.. նենց կվիրավորվի որ տանը Ձեզ հյուրանոցում կզգաք իսկ գիշերներն էլ ... $100 առանց .... :D:D)
Իմաստ չեմ գտնում թե վիրավորվելու թե վիրավորվելու մեջ ... երկուսն ել տխուր ու ոչ բեղուն աշխատանքներ են .. թերևս կարելի է որոշ ժամանակ բարեկանմերից ու ընկերներից վիրավորվել երբ վիրավորում են ... բայց էլ ինչ ընկեր կամ բարեկամ եթե պետք է վիրավորի .. սոու ես ինքս աշխատում եմ չվիրավորել ու վիրավորվել .. . կամ էլ ապարանցիների վարյանտ ինչև հոգու խորքը կվիրավորվեմ կռվի դաշտից հետ դառանլուց :D:D:D

Dina
09.07.2007, 16:22
Վիրավորել չեմ սիրում, սակայն երբ նեղացնում են սկսում եմ արհամարել, սակայն ոչ մի դեպքում խոսքերով չեմ վիրավորի։
Իսկ ինձ վիրավորել շատ հեշտ է, վիրավորվում եմ ցանկացած թեթև բաներից, անգամ կատակներից, որոնք հաստատ գիտեմ կատակ են։
Դա համարում եմ ամենամեծ թերություններիցս մեկը, բայց ազատվել այդ թերությունից չի ստացվում : :(
Վիրավորվելը բարդացնում է մարդկանց կյանքը , և շատ կարևոր է որ մարդ կարողանա թեթև ընդունել վիրավրանքները և ներել իմանա;)

Apsara
09.07.2007, 16:48
Վիրավորել չեմ սիրում, սակայն երբ նեղացնում են սկսում եմ արհամարել, սակայն ոչ մի դեպքում խոսքերով չեմ վիրավորի։
Իսկ ինձ վիրավորել շատ հեշտ է, վիրավորվում եմ ցանկացած թեթև բաներից, անգամ կատակներից, որոնք հաստատ գիտեմ կատակ են։Դա համարում եմ ամենամեծ թերություններիցս մեկը, բայց ազատվել այդ թերությունից չի ստացվում : :(
Վիրավորվելը բարդացնում է մարդկանց կյանքը , և շատ կարևոր է որ մարդ կարողանա թեթև ընդունել վիրավրանքները և ներել իմանա;)

Ասում են ուժեղ արտահայտված ԷԳՈ-ի դեպքում է սա լինում, եթե փորձես հաղթահարել, այսինքն լռեցնել նրան, հավանաբար էլ չես նեղանա, մանավանդ որ հասկանում ես, որ իսկապես կատակ է

Selene
09.07.2007, 17:03
Իմ մոտ շատ հազվադեպ պատահող երևույթ է թե՛ վիրավորվելը, թե՛ վիրավորելը: Բայց պատահելուց էլ դրանք երևի իրար հետ են հանդես գալիս:oy Այսինքն եթե ես տվյալ խոսքը ընդունում եմ որպես վիրավորանք, ապա հաստատ անկեղծ նրան ասում եմ այդ մասին, արդյունքում էլ նա վիրավորվում է, իսկ իմ մոտ վիրավրոնքն անցնում է:P Ընդհանրապես երբ մտածում եմ, որ դիմացինի ասածը վիրավորական էր, ինչի ասեց նման բան, հաջորդ վայրկյանին սկսում եմ նրան արդարացնել իմ իսկ աչքերում, մտածում եմ՝ դե երևի նա դա չէր ուզում ասել, կամ էլ ես ինչի եմ ադպես ընդունում իր ասածը և նման բաներ, արդյունքում էլ ամեն ինչ լավ է լինում, ես էլ ոչ վիրավորվում եմ, ոչ էլ սրտնեղում անտեղի:ok Հաճախ են ինձ խորհուրդ տալիս այդքան ներողամիտ չլինել ուրիշների հանդեպ, բայց ես գտնում եմ, որ սխալ չեմ վարվում, որովհետև՝ նախ կարող է ես էլ նման իրավիճակում հայտնվեմ, այսինքն առանց մտածելու , որ ասածս վիրավորանք է, շարունակեմ, ուստի պետք է ներողամիտ լինել, և, երկրորդ, իմ այս վերաբերմունքը հաստատ չի կանգնի շահագործման վտանգի առաջ. ինքս չեմ թողնի;)

Koms
10.07.2007, 11:32
այստեղ նայած հանգամանքներին` որոշ դեպքերում կարող ես մի այնպիսի մանրունքից "նեղանալ", որ հետո երբ հիշում ես, ասում ես` էդ ինչ էր որ?, և ընդհանրապես դա շատ հարաբերական է` նայած մարդ ինչպես է ընկալում "ասված խոսքը", :think

Cassiopeia
10.07.2007, 13:20
Վիրավորանքն ըստ իս դա մարդկային հոգում կուտակված բացասական էներգիայի արտահայտումն է: Երբ մարդու նյարդերը էլ չեն դիմանում, մարդ արարածը փորձում է բառերի միջոցով արտահայտել սեփական հոգում առկա լեղին:
Անձամբ ես ահավոր նեղացկոտ եմ, բայց վիրավորանքը կարող եմ մի քանի ակնթարթ հետո լիովին մոռանալ ու նորից ի սրտե ժպտալ: Գիտեմ, որ դա սխալ է: Աշխատում եմ ամեն կերպ թեթև նայել մարդկային հարաբերություններին, սակայն...
Աշխատում եմ ոչ ոքի չվիրավորել: Բայց եթե կան մարդիկ, ում ակամա, առանց ցանկության, պահի տակ վիրավորել եմ, ապա բոլորի առաջ ներեղություն եմ խնդրում: Ես ընդունում եմ իմ սխալները:
Միաժամանակ ուզում եմ նշել, որ քինախնդրություն ամեն դեպքում չարժե պահել: Պետք չէ հասցված վիրավորանքին վիրավորելով պատասխանել: Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Մարդու սրտում պետք է խոր արմատներ ունենա ներողամտությունը, քանզի բոլորս էլ պետք է հիշենք, որ մենք հասարակ մահկանացուներ ենք, ովքեր զերծ չեն սխալներից:
Հ.Գ. Մի ժամանակ ստորագրությունս այդ մասին էր . "Եթե քեզ վիրավորեն, ապա հոգիդ այնքան բարձր պահի, որ վիրավորանքը չհասնի նրան":

Hay-Qristonya
11.07.2007, 02:16
Ես, անկեղծ ասած, չունեմ այդ հատկությունը` վիրավորվել: Սա, իրոք որ, կարծում եմ տղային ոչ բնորոշ բնավորության գիծ է: Եվ փոխարենն էլ աշխատում եմ այնպես ապրել, որպեսզի որևէ մեկին չնեղացնեմ: Իսկ եթե ինչ-որ նման բան է տեղի ունեցել, այսինքն` ինչ-որ մեկին վիրավորել եմ, կամ ինքն է ինձ վիրավորել, փորձում եմ անկեղծ զրույցի միջոցով պարզաբանել, թե ինչումն է խնդիրը: Ի վերջո, եթե ես իրականում չեմ ցանկանում վիրավորել մեկին, սակայն նա ինձնից ինչ-որ պատճառով վիրավորվել է, ես դա հասկանալով` ամոթ չեմ համարում ներողություն խնդրել, լինի տղա, թե աղջիկ: Եվ ամեն ինչ դրանով վերջանում է: Իսկ հակառակ դեպքում` ես անպարտ եմ: Ես նրա դեմ ոչ մի քինախնդրություն չունեմ, ընդունում եմ իմ սխալը, ներողություն եմ խնդրում, իսկ նա չի ներում, դա իր խնդիրն է: Խռովությունը մնում է ոչ թե իմ, այլ իր սրտում, ինչը կյանքում կարող է շատ խանգարել:

Ավելացվել է 9 րոպե անց

երբեք չեմ վիրավորվում , քանի որ դրա հոմանիշը համարում եմ ՆԵՂԱՆԱԼ բառը...
Նեղանա՞լ... հեչ մի մտածի, տաք ջրով կլվանանք լնենանա;)ԼՕԼ


գտնում եմ որ տղամարդը չպետք է վիրավորվի ... վիրավորվել կարող է կինը ...
Ճիշտ ես, տղամարդու նեղանալը ես չեմ հասկանում, թեպետ հաճախ եմ հանդիպում, էն էլ աղջկանից նեղացած տղեն:

Hay-Qristonya
11.07.2007, 02:36
Չեմ սիրում, երբ մարդիկ ճշտից են վիրավորվում, դա ամենասխալ բանն է:

Ընդհանրապես պրակտիկայում բոլոր մարդիկ էլ նույնն են` վիրավորվում են ճշմարտությունից և չեն ուզում ընդունած լինել իրենց սխալը, ինչքան էլ դու փորձես ընկերական ասել դա: Պարզապես մենք` մարդիկս, կեղծ ենք: Ապրում ենք ամերիկյան սիստեմով, այսինքն` ժպտում ենք կեղծ, մարդու երեսին ժպտում ենք, հետևից բամբասում, չարախոսում, հայերիս մոտ ընդունված տարբերակով էլ լուն փիղ ենք սարքում: Հետո էլ երբ մեր հանդեպ ենք նման վերաբերմունք նկատում նեղանում ենք, կռվում, պատերազմում: Առաջ է գալիս թշնամանք, ատելություն, նախանձ և նման էլի շատ այլ բաներ, ինչի պատճառով մարդու հոգեկան աշխարհը շատ այլայլված և անհաստատ, անհանգիստ է լինւմ: Մարդն ապրում է փշերի վրա:
Սա գալիս է նրանից, որ մարդն ի վիճակի չէ լսել իր սխալների մասին, երբ նրան դրանց մասին ասում են իր իսկ երեսին, իսկ մյուսները, չցանկանալով կռվի մեջ ընկնել, սկսում են խոսել մյունսերի հետ այդ սխալների մասին, ինչը վերածվում է բամբասանքի ու հետո արդեն.... վերևի գրածս:
Թեպետ ասեմ, որ հարցին մոտեցման ձևն է շատ կարևոր, քանզի ասելու ձևից շատ բան է կախված: Իսկ մինչ ասելը դու պետք է գիտակցես, թե ո՞վ ես դու տվյալ անձի համար, ինչ չափի մեջ կարող ես իր հետ անկեղծանալ և կարո՞ղ ես արդյոք ընդհանրապես դա անել:
Շատ խոսեցի;)

Մանոն
30.07.2007, 15:18
Փորձում եմ ամեն հարց լուծել խաղաղ ճանապարհով՝ բացատրելով կամ հասկացնելով: Ամեն մեկի խոսքից չեմ վիրավորվում, մարդ էր ասաց՝ գնաց: Բայց հարազատը պիտի հիմնավորի իր վիրավորելու պատճառը: Եթե ընդունեմ, ինքս ներողություն կխնդրեմ, իսկ եթե դուրս գա, որ անհիմն է վիրավորել, ավելորդ ոչինչ չեմ ասում, վիրավորանքը մեջս չի մնում, պարզապես դրան հաջորդում է մի հիասթափություն, ու դադարում եմ այդ անձնավորությանը իմ հարազատը համարել: (Չնայած հիմնականում ինձ վիրավորող մարդիկ միշտ ներողություն են խնդրել հետագայում): Վիրավորել…վիրավորվելն էլ տարիքային է, և երբ սկսում ես ավելի լավ ճանաչել կյանքը, մարդկանց ու երևույթները, հոգիդ բարձր պահելով՝ դադարում ես վիրավորվել ամեն մի մանրուքից:

Second Chance
13.08.2007, 13:19
Ես, անկեղծ ասած, չունեմ այդ հատկությունը` վիրավորվել: Սա, իրոք որ, կարծում եմ տղային ոչ բնորոշ բնավորության գիծ է:

Ճիշտ ես, տղամարդու նեղանալը ես չեմ հասկանում, թեպետ հաճախ եմ հանդիպում, էն էլ աղջկանից նեղացած տղեն:
Ով ասաց , թե վիրավորվելը միայն կանանց համար է՞, վիրավորանքը չի հարցնում տղամարդ թե կին, յուրաքանչյուր մարդ կարող է վիրավորվել և վիրավորել դիմացինին, լավ է երբ մարդ որոշում է չվիրավորրվել և չվիրավորել դիմացինին, բայց միթե դա եդքան հեշտ է,՞ մարդկային զգացմունքներն այնքան ուժեղ չեն սովորաբար , որ միանգամից կատարյալ ճիշտ կերպով արձագանքեն այդ վիրավորվելու փաստին, շատ հաճախ դրան հասնում ես պայքարի միջոցով, որովհետեվ միայն անձն ուրացած մարդն է ի վիճակի չվիրավորվել....
և մի կարևոր փաստ------վիրավորում է, նա ով վիրավորված է
ուրեմն շատ հաճախ երբ ձեր մեջ բարձրանում է այդ ցանկությունը վիրավորելու, քննեք ձեզ , թէ ինչից էք՞ դուք վիրավորված ու եթե կարողանաք ներել կազատվեք այդ ցանկությունից;)

Վալերի
14.08.2007, 19:40
հաճախ երբ ձեր մեջ բարձրանում է այդ ցանկությունը վիրավորելու, քննեք ձեզ , թէ ինչից էք՞ դուք վիրավորված ու եթե կարողանաք ներել կազատվեք այդ ցանկությունից;)


Իսկ ես կասեի, որ <հաճախ երբ ձեր մեջ բարձրանում է այդ ցանկությունը վիրավորելու> քննենք մեզ, ոչ թե ինչից ենք վիրավորված, այլ ինչու ենք ուզում վիրավորել? Չե որ առանց պատճառի մարդու չեն վիրավորում?
Իսկ ինչ վերաբերվում է տղամարդկանց, մենք նույնպես վիրավորվում ենք, բայց ճիտ է ոչ այնպես ինչպես թույլ սեռի ներկլայացուցիչները: Ուղակի տղամարդը ցույց չի տալիս: Յուրաքանչյուր մարդ ունի իր "ԵՍ"- ը, իր աշխարհը, և մենք չպետք է ոտնահարենք, արհամարենք:

Ավելացվել է 4 րոպե անց
"Ամեն ինչ ներել, նանակում է ամեն ինչ հասկանալ"

ihusik
14.08.2007, 20:01
Amina համամիտ եմ քեզ հետ ու եթե ամփոփեմ ասածներդ ու մի փոքր էլ իմ մտքերն ավելացնեմ դրանց ու շարունակեմ, պետք է ասեմ, որ

Սիրել կարողացող մարդը, որը գիտե ներել ու մի կողմ դնել իր փոքրիկ <<ես>>-ը անտեղի, դատարկ բաներից չի վիրավորվում ու թշնամություն չի տածում, որպեսզի ինքն էլ վիրավորի ու հաշվեհարդար տեսնի իրեն վիրավորողի նկատմամբ:

Second Chance
15.08.2007, 13:09
Իսկ ես կասեի, որ <հաճախ երբ ձեր մեջ բարձրանում է այդ ցանկությունը վիրավորելու> քննենք մեզ, ոչ թե ինչից ենք վիրավորված, այլ ինչու ենք ուզում վիրավորել? Չե որ առանց պատճառի մարդու չեն վիրավորում?
Իսկ ինչ վերաբերվում է տղամարդկանց, մենք նույնպես վիրավորվում ենք, բայց ճիտ է ոչ այնպես ինչպես թույլ սեռի ներկլայացուցիչները: Ուղակի տղամարդը ցույց չի տալիս: Յուրաքանչյուր մարդ ունի իր "ԵՍ"- ը, իր աշխարհը, և մենք չպետք է ոտնահարենք, արհամարենք:
Ասեմ որ շատ հաճախ վիրավորված մարդիկ վիրավորում են իրենց չվիրավորած մարդկանց, ուղղակի իրենց մեջ :secret[]սոսում է վիրավորվածությունը

Ավելացվել է 5 րոպե անց

Amina համամիտ եմ քեզ հետ ու եթե ամփոփեմ ասածներդ ու մի փոքր էլ իմ մտքերն ավելացնեմ դրանց ու շարունակեմ, պետք է ասեմ, որ

Սիրել կարողացող մարդը, որը գիտե ներել ու մի կողմ դնել իր փոքրիկ <<ես>>-ը անտեղի, դատարկ բաներից չի վիրավորվում ու թշնամություն չի տածում, որպեսզի ինքն էլ վիրավորի ու հաշվեհարդար տեսնի իրեն վիրավորողի նկատմամբ:

:scen այո այո;)

Ծով
15.08.2007, 15:27
Էէէ...պարզվում է հնարավոր է նույնիսկ առանց պատճառի վիրավորվել:(...
Ուզում ես հասկանալ «Վիրավորողի» մեղքն ու անհեթեթ ու անտեղի ա թվում վիրավորված տխրությունդ...
Բայց դե ի՞նչ արած...
Սա միակ դեպքն է, երբ վիրավորվում ես, բայց փորձում ես ինքդ քեզ ներել...

Mari
27.08.2007, 16:41
Չեմ սիրում վիրավորել, բայց մեկ-մեկ ստացվում է/միայն այն դեպքում, երբ ինձ վիրավորել է տվյալ անձը/: Երբեք խոսքով չեմ վիրավորում. միայն վերաբերմունքով: Բայց շատ շուտ էլ փոշմանում եմ: Տվյալ օրը տեղս չեմ գտնում, հետո մեկ էլ տեսար լացեցի: Վիրավորում եմ միայն այն մարդկանց, որոնք զգում եմ, որ ինձ վիրավորելուց գիտակցել են, թե ինչ են ասում կամ անում:


Հ. Գ. Վերջերս մեկին վիրավորել եմ, բայց մինչև հիմա սիրտս անհանգիստ է. տենաս շատ ուժե՞ղ եմ խփել:oy

Ծով
27.08.2007, 17:55
Չեմ սիրում վիրավորել, բայց մեկ-մեկ ստացվում է/միայն այն դեպքում, երբ ինձ վիրավորել է տվյալ անձը/:


Էէէէ...վիրավորանքին վիրավորանքով պատասխանե՞լ...ես դա ճիշտ չեմ համարում...
Եվ ընդհանրապես, եթե բոլորն էսպես մտածեն Ստալինը հարություն կառնի...:D

Array
27.08.2007, 19:31
Էէէէ...վիրավորանքին վիրավորանքով պատասխանե՞լ...ես դա ճիշտ չեմ համարում...
Եվ ընդհանրապես, եթե բոլորն էսպես մտածեն Ստալինը հարություն կառնի...:D

Բա ո՞նց ես պատասխանելու Ալիզ ջան:
Ուր էր, թե մարդիկ էդքան ուժեղ լինեին…

nanar
27.08.2007, 19:38
Վիրավորել պետք չի,եթե ցանկանում ես վիրավորել ապա առհամարիր և նա դրանից ավելի կվիրավորվի քան դուք կարցում եք.Առհամարեք և դուք կարժանանաք հարգանքի.:hands

Ծով
27.08.2007, 19:53
Բա ո՞նց ես պատասխանելու Ալիզ ջան:
Ուր էր, թե մարդիկ էդքան ուժեղ լինեին…
Չեմ պատասխանելու...
Ինձ ով վիրավորել ա առանց իմ կանխամտածված պատասխանի զղջացել ա ու կարելի ա ասել իր՝ ինձ պատճառած վիրավորանքը իրեն այնքան ցավ ա պատճառել, որ կարծես ինքն էր իմ տեղում...
Ամենաճիշտ պատասխանը չասվածն է, հետևաբար չլսվածը...
Երբ հարց չի տրված իհարկե...;)

Ավելացվել է 5 րոպե անց

Վիրավորել պետք չի,եթե ցանկանում ես վիրավորել ապա առհամարիր և նա դրանից ավելի կվիրավորվի քան դուք կարցում եք.Առհամարեք և դուք կարժանանաք հարգանքի.:hands

մի քիչ թեթև ապրեք էլի...:)
Եթե դիտավորյալ արհամարհում ես մեկին, առավելևս անում ես դա, որ քեզ հարգի, ուրեմն հաստատ այդ մարդը քեզ միևնույն չի, ուրեմն կեղծ է արհամարհանքդ, ուրեմն չես արհամարհում...
Իսկ կեղծելը վիրավորել չի՞...
Հա, ու եթե հարգանքը արհամարհելով են վաստակում...
կներես էլի, եթե քեզ էդ տարբերակով հարգել են, ես չեմ հարգում էդ մարդուն...
Չէի ուզում ուղղակի ասել, որ համաձայն չեմ...
;)

Array
28.08.2007, 18:23
Չեմ պատասխանելու...
Ինձ ով վիրավորել ա առանց իմ կանխամտածված պատասխանի զղջացել ա ու կարելի ա ասել իր՝ ինձ պատճառած վիրավորանքը իրեն այնքան ցավ ա պատճառել, որ կարծես ինքն էր իմ տեղում...
Ամենաճիշտ պատասխանը չասվածն է, հետևաբար չլսվածը...
Երբ հարց չի տրված իհարկե...
Ոնց հասկացա քեզ վիրավորել են մենակ մոտ ու հասկացող մարդիկ(նույնիսկ, կարող ա, կանխամտածված էլ չեն արել),էտ դեպքում պարզ ա: Իսկ, եթե ինադու են վիրավորում(,հայերեն ասած:) ) ու հենց քեզ ցավ պատճառելու համա՞ր: Դժվար կլինի էտ դեպքում ուղղակի լռելով պրծնելը, հը՞

Ավելացվել է 7 րոպե անց

Վիրավորել պետք չի,եթե ցանկանում ես վիրավորել ապա առհամարիր և նա դրանից ավելի կվիրավորվի քան դուք կարցում եք.Առհամարեք և դուք կարժանանաք հարգանքի.
Մի հատ էլ ասեմ.արհամարհելով շատ-շատ հասկացող մարդուն վիրավորես,իսկ անհասկացողի՞ն… բացի դրանից, եթե ինձ պետք ա որևէ մեկի հարգանքը,ես էլ ոնց էտ մարդուն արհամարհեմ: Մեր պաշտոնյաները տենց են վարվում էլի:D

Ծով
29.08.2007, 19:31
Ոնց հասկացա քեզ վիրավորել են մենակ մոտ ու հասկացող մարդիկ(նույնիսկ, կարող ա, կանխամտածված էլ չեն արել),էտ դեպքում պարզ ա: Իսկ, եթե ինադու են վիրավորում(,հայերեն ասած:) ) ու հենց քեզ ցավ պատճառելու համա՞ր: Դժվար կլինի էտ դեպքում ուղղակի լռելով պրծնելը, հը՞


:D...լավ էր...մտածեցի ու նույնիսկ մի քանի այդպիսի դեպքեր հիշեցի, բայց չես հավատա, որ հայերեն ասած «ինադու» « թքած եմ ունենում»;)...
Էդ վիրավորական կանխամտածված աղեղները ես չեմ ընդունում, չեմ թողնում, որ խրվեն իմ մեջ, որովհետև այդպես հեշտ է ապրելը...ու ապրելը նրանց հետ ու նրանցից ոչ մի դեպքում չփախչելը...ի դեպ էն կարմիր տողը սովորաբար իրենք իմանում են, դե որ ես... ու չգիտեմ ոնց են հաշտվում էդ փաստի հետ:D
Հա, բայց դու աչքիս հայերեն ասած «կծելը» նկատի ունես:D...այ էդ ինձ մոտ չափից դուրս անկեղծ ու հեշտ ա արտահայտվում, բայց ամենակարևորը ես կոպիտ ասած կծու պղպեղի հետ մի քիչ էլ քաղցրն եմ խառնում:)
Հ.Գ. Իսկ հարազատ մարդիկ ինձ ամենից շատ են էս կյանքում վիրավորել, բայց ես շատ չեմ ծանրանում...ամենակարևորը միշտ վախենում եմ, որ կոնկրետ վերքը սպիացնելու համար հանկարծ ընթացքում աչքերս չլցվեն ու հանկարծ չլացեմ...դրա համար էլ հաճախ խուսափում եմ վերքերս վերլուծելուց, իսկ ստացվում է, թե ոչ, «քո ի՞նչ գործ»:D

Array
29.08.2007, 20:51
Էդ վիրավորական կանխամտածված աղեղները ես չեմ ընդունում, չեմ թողնում, որ խրվեն իմ մեջ, որովհետև այդպես հեշտ է ապրելը...ու ապրելը նրանց հետ ու նրանցից ոչ մի դեպքում չփախչելը...ի դեպ էն կարմիր տողը սովորաբար իրենք իմանում են, դե որ ես... ու չգիտեմ ոնց են հաշտվում էդ փաստի հետ
Հա, բայց դու աչքիս հայերեն ասած «կծելը» նկատի ունես...այ էդ ինձ մոտ չափից դուրս անկեղծ ու հեշտ ա արտահայտվում, բայց ամենակարևորը ես կոպիտ ասած կծու պղպեղի հետ մի քիչ էլ քաղցրն եմ խառնում
Պարզ ա: Չէ ,ուղղակի իմ մոտ տենց ընդհանրապես չի ստացվել,դրա համար էլ դժվար ա մի քիչ հասկանալը:Դե ,բայց հասկանում եմ, որ սենց ինձ ավելի եմ վնասում:Ինչևէ:)

Հ.Գ. Իսկ հարազատ մարդիկ ինձ ամենից շատ են էս կյանքում վիրավորել, բայց ես շատ չեմ ծանրանում...ամենակարևորը միշտ վախենում եմ, որ կոնկրետ վերքը սպիացնելու համար հանկարծ ընթացքում աչքերս չլցվեն ու հանկարծ չլացեմ...դրա համար էլ հաճախ խուսափում եմ վերքերս վերլուծելուց, իսկ ստացվում է, թե ոչ, «քո ի՞նչ գործ»
Հազիվ թե, ուղղակի հարազատ մարդու կտրածնա որ երկար չի լավանում

Stranger_Friend
13.07.2013, 23:03
Հաճախ է լինում, երբ վիրավորում ենք անգիտակցաբար: Օրինակ հիմա շատ վիրավորանքներ (բառացի) վերածվել են կատակների: Մի մասը ժամանակակից արտահայտությունները (որոնք հիմնականում հեռուստատեսությունից են գալիս) նորմալ է ընդունում, ուրախանում է նույնիսկ, մի մասն էլ (այդ թվում նաև ես) վիրավորվում է, չի ընդունում այդ վերաբերմունքը: Ընդունողների մոտ էլ արտահայտությունները բաժանումներ ունեն, ոչ բոլորն են մտերմական: Կամ քեզ համար շատ սովորական բառակապակցությունը հնարավոր է խորը վիրավորանք հասցնի դիմացինիդ:
Դրա համար հիմա շատ դժվար է չվիրավորելը և չվիրավորվելը:

Դիտավորյալ վիրավորելը լինում է պահի ազդեցության տակ ու ներման է արժանի (եթե իհարկե կա անկեղծ ներողություն).
Իսկ ինչ վերաբերվում է վիրավորանքին նույնատիպ պատասխան տալուն, դա միանշանակ սխալ է: Թեժ պահերին մեկի արտաբերած վիրավորանքը չարժե ընկերների, զույգերի, բարեկամների բաժանման պատճառ սարքել: Բոլորն էլ կարող են տաքանալ և սխալներ թույլ տալ: Նմանատիպ պատասխանը խորացնում է, վեճի առիթ սարքում ու սառը գլխով դատելուց մտածում ես՝ <<ինչպե՞ս պատահեց, որ մի բառը այսքան մեծ պատմություն դարձավ>>.

Սակայն վիրավորելը և վիրավորվելը հիմնականում բաժանման առիթ են, ոչ թե պատճառ.