PDA

Դիտել ողջ տարբերակը : «Արի՛ Դիմենք» Ակցիա // Միացե՛ք !!!



Basaeff
30.04.2007, 18:39
Ինչպես հնարավոր է գիտեք, «Սկսել ա» նախաձեռնող խումբը բազմիցս դիմել է Երեւանի Քաղաքապետարան Կամիտասի արձանին հարող տարածքում «Ռոք Հանուն Ազատության» համերգ անցկացնելու թույլատրություն ստանալու համար եւ ամեն անգամ մերժվել է: Մերժումները պատճառաբանվում են նրանով, որ նույն տեղում, նույն ժամանակ անցկացվում են այլ միջոցառումներ: Ինչպես կռահում եք, այդ միջոցառումներից եւ ոչ մեկը չի անցակցվում…

«Արի՛ Դիմենք» Ակցիա

1. Մայիսի 3-ին, առավոտյան ժամը 10:00-ին հավաքվում ենք Երեւանի Քաղաքապետարանի մոտ «Արի Դիմենք» Ակցիայի համար: Նպատակն է Քաղաքապետարան ներկայացնել բազմաթիվ դիմումներ՝ Երեւանի տարբեր վայրերում միջոցառումներ անցկացնելու համար: Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են այս նախաձեռնության մեջ կարող են մեզ միանալ Քաղաքապետարանի շենքի դիմաց, իրենց հետ ունենալով անձնագիր (կամ նրա պատճենը): Խնդրում ենք մտածել միջոցառում, որի անցկացման համար կցանկանայիք թույլատրություն խնդրել Քաղաքապետարանից: Բոլոր մանրամասնությունները, այդ թվում դիմումի ձեւը՝ տեղում:
2. Բոլոր նրանց ովքեր չեն կարող մեզ միանալ, խնդրում ենք գրել նամակներ:
http://www.yerevan.am/index.php?page=contacts
3. Խնդրում ենք նաեւ այս հարցով զանգահարել 514148; 514187 (Երեւանի կոդն է՝ +37410) եւ խնդրել Գագիկ Բաղդասարյանին:

Շնորհակալություն:


As you may already know, the “Sksela” group has several times applied for and been subsequently denied permission to conduct a rock party near the Komitas statue. As reason for these denials it has been stated that at the same place and time another activity is scheduled. Needless to say, none of these activities actually take place…

“Ari Dimenq” (“Let’s Apply”) Action

1. On the 3rd of may, at 10:00 AM we gather at the Yerevan Mayor’s office for the “Ari Dimenq” action. The idea is to submit numerous applications for conducting various actions in different places of Yerevan. Everyone interested is invited to join us outside the Mayor’s office having with them their passport (or a copy of it). Please invent a unique action you would like to request permission for. Details, including the form of the application will be provided on location.
2. Everyone who wishes to but cannot join us, please write letters:
http://www.yerevan.am/index.php?page=contacts
3. Also please call: 514148; 514187 (Yerevan city code is: +37410) and ask Gagik Baghdasaryan.
Thank you!