PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակտի՞վ, թե՞ գործուն



SAS
29.04.2007, 16:31
Բարի օր բոլորին

Սա իմ գիտեցած միակ հայալեզու և հայախոս կայքն է ու շատ ուրախ եմ, որ պատահաբար այստեղ ընկա: Հուսով եմ, որ կդառնամ կայքի ԳՈՐԾՈՒՆ-ակտիվ անդամներից մեկը::)

Ուրախալի է , որ ամեն ինչ հայերեն է, բայց իմ կարծիքով կան որոշ լեզվական անհարթություններ, որ ժամանակի ընթացքում, միահամուռ ուժերով կուղղենք: :)

Վերևի աջ անկյումնում տեսնում եմ ... ՍՄԱՅԼԵՐ(ճիշտ է՝ ՍՄԱՅԼՆԵՐ, եզ. սը-մայլ ):Ես որոշ ֆորումներում առաջարկել եմ Smile-ը փոխարինել Զմայլիկ(ածանցյալ՝ զմայլվել, զմայլանք ) բառով: Ինձ թվում է, թե շատ գեղեցիկ բառ է և հնչյունական ու իմաստային տեսակետից համապատասխանում է Smile - ժպտանուշիկ երկար բառին: :)

Ավելացվել է 6 րոպե անց
Դուք իրավունք ունեք ստեղծել նոր թեմաներ:

Ավելի լավ չէ՞

Դուք իրավունք ունեք բացել նոր թեմաներ:

Կամ՝

Դուք ունեք նոր թեմաներ բացելու իրավունք

Ուլուանա
29.04.2007, 20:18
SAS, կարծում եմ՝ առաջարկներդ ու դիտողություններիդ մեծ մասը տեղին է, ադմինիստրացիան հաշվի կառնի դրանք ու կփորձի շտկել սխալները։ ;) Միայն թե սմայլ բառի հետ կապված մենք բավական ծավալուն քննարկում ունեցել ենք, կարող եք նայել այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=32)։