PDA

Դիտել ողջ տարբերակը : Անորոշություն



Մանե
29.04.2007, 15:28
Կներեք,եթե հոգնեցնում եմ:oy


* * *
Ահա վերջանում է հերթական օրը…Ինչպես ամեն օր,այսօր էլ նրանք օտար էին և կարծես չէին նկատում միմյանց:Պարզապես անցնում են անտարբեր,ինչպես կանցնեին մի անծանոթ մարդու կողքով:) Իսկ ի՞նչ էր եղել,կամ ի՞նչ պատահեց,ոչ ոք չհասկացավ,պարզապես վիճեցին և վերջ:)
Նախկինում նրանք ընկերներ էին,անգամ այնպիսի ընկերներ,որ եթե մի օր իրար չտեսնեին,կամ չխոսեին, այդ օրը չէին կարող լուսացնել:Մի անգամ նույնիսկ Արմենը խոստովանեց,որ չի կարող ապրել առանց Անիի::love Անին նույնպես անտարբեր չէր նրա նկատմամբ,սակայն ինչպես վայել է բոլոր աղջիկներին,չնկատել էր տալիս,քանի որ համոզված չէր Արմենի զգացմունքների մեջ:Բոլորը գիտեին նրանց զգացմունքների մասին,միայն իրենք է,որ չէին խոստովանում:(
Նրանք սկզբից ատում էին միմյանց,նույնիսկ մի անգամ այնպես վիրավորեցին միմյանց,որ երկար ժամանակ չէին խոսում,սակայն հենց այդ ժամանակ էլ ամեն ինչ սկսվեց:Սակայն այնքան հպարտ էին,որ ոչ մեկ չէր ցանկանում անել առաջին քայլը:Սակայն պահը սպասեցնել չտվեց,և երկար ընդմիջումից հետո կրկին ընկերացան,և ինչքան շատ էին կռվում,այնքան ավելի էին մտերմանում:)
Քանի-քանի անգամ էր Արմենը վիճել ընկերներից մի քանիսի հետ,որպեսզի ինքը ուղեկցի Անիին ամենուր և լինի նրա կողքին,սակայն ամեն անգամ Անին Արմենին ջղայնացնելու համար խույս էր տալիս,որը ավելի էր ստիպում Արմենին նրան հետևել:
Հենց այդ ժամանակ էլ կամաց-կամաց Արմենը սկսեց ամեն ինչ հասկացնել:)
Անին անընդհատ խաղում էր Արմենի զգացմունքների մեջ և ուզում էր հերթական անգամ համոզվել;Եվ անընդհատ մեջ էր բերում ընկերուհուն,անընդհատ Արմենին համոզում էր,որ Արմենը նրան է սիրում:Իսկ այդ խոսակցությունները ավելի էին բարկացնում Արմենին: Ընկերուհին էլ,ինչպես ցանկացած տղայի ժամանակ,համոզված էր,թե Արմենն իրեն է ուզում,և ամեն անգամ Անիին այդ մասին էր ասում,իսկ Անին այլևս չէր դիմանում.Սակայն…
Մի անգամ,երբ ամեն ինչ լավ էր,ընկերներով որոշեցին մեկնել քաղաքից դուրս և այդ օրն անց կացնել բնության գրկում.Անիի սիրտը ինչ-որ բան էր գուշակում և նա չցանկացավ գնալ,սակայն ամեն ինչ հակառակ դասավորվեց…
Ամեն ինչ հիանալի էր և կարծես բնությունը նույնպես նրանց կողմից էր,բայց ինչ որ բան Անիին ներսից խեղդում էր: Եվ իզուր չէր…
Արդեն վերադառնալու ճամփին Անին զգաց,որ Արմենի և ընկերուհու միջև խոսակցություն էր ծավալվել,սակայն բանի տեղ չէր դնում …Ու հանկարծ ընկերուհին կեղծ տխուր դեմքով մոտեցավ Անիին…

Մանե
29.04.2007, 16:25
. . . Անին միանգամից հասկացավ եղելությունը,սակայն փորձեց իրականությունից փախչել և միայն ասաց`«նա քեզ սիրո խոստովանություն արեց»: Ընկերուհու դեմքով մի ժպիտ անցավ,սակայն դա Անին չնկատեց: Ընկերուհին սկսեց ամեն ինչ մանրամասն պատմել,թե ինչ խոսքերով է Արմենը դիմել իրեն,թե ինչ թանկ է ինքը Արմենի համար:Ընկերուհու խոսքերը խեղդում էին Անիին,սակայն ասում էր,որ ուրախ է ընկերուհու համար և դա նրան չի հետաքրքրում և նա անտարբեր է Արմենի նկատմամբ:Ընկերուհին ասաց,որ Արմենն է խնդրել պատմել միայն իրեն(Անիին),և չեն ցանկանում,որ որևէ մեկն իմանա այդ մասին,բացի Անիից:o Սակայն անի որ նա ուրիշին է սիրում,հետևաբար Արմենին պատասխան չի տվել…Իսկ Արմենն ասել է,որ մի օր հաստատ կսիրի իրեն…
Անին նույնիսկ չնկատեց,թե ինչպես հասավ տուն:Ամբողջ ճանապարհին արցունքները խեղդում էին:
Մի տեսակ անզգայացել էր:Պարզապես նստած էր աթոռին և սառել էր.Անգամ չզգաց,թե ինչպես զանգեց հեռախոսը…Արմենն էր: Անին կարծես իր ցավը ավելի ուժեղացնելու համար հարցրեց այսօրվա պատահածից:Արմենը պատմում էր,որ միայն նրան է վստահում,այդ պատճառով միայն Անին գիտի այդ մասին.Անին ասաց,որ ուրախ է և նրանց հաջողություն է ցանկանում:Ապա այլևս չէր կարողանում շարունակել խոսակցությունը և կրկին անգամ հաջողություն մաղթելով՝լսափողը կախեց: Այս անգամ էլ նրան ինչ որ բան հուշում էր,որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ,ինչպես ինքն էր կարծում/Արմենը մի անգամ ասել էր,որ եթե մեկին սիրում է,ապա դա հավերժ է/.Մի՞թե նա հավետ կորցրեց Արմենին և այլևս հույս չկա:Հենց այդ մտքերով էլ նա քուն մտավ:
Այդ օրվանից կարծես սկսեցին վատ օրերը:Ընկերուհին մի կողմից էր խոսում,Արմենը՝մյուս: Ընկերուհուն ավելի էր հաճույք պատճառում Անիին ցավ պատճառելը,այդ պատճառով Արմենի ասածները ավելի ճոխացրած էր պատմում Անիին:
Անցավ 1 դաժան ամիս…
Մի անգամ սովորականի նման Արմենը զանգեց:Անին փորձեց կարճ կապել խոսակցությունը,սակայն չստացվեց: Արմենը սկսեց խոսել ընկերուհուց,ասաց,որ չի սիրում նրան և չի ցանկանում,որ ամեն տեղ հայտնի դառնա/իհարկե ընկերուհին էր բոլորին պատմում/. Սակայն Անին ասաց,որ չի կարող օգնել և դա նրանց գործն է: Ինչ-որ հույս ծնվեց Անիի մեջ,որ հնարավոր է ամեն ինչ դեռ վերադարձնել,սակայն նույն պահին կրկին մարեց:oy
Հաջորդ օրվանից Արմենն ամեն առիթով կրկնում էր,որ սիրում է միայն Անիին և երբեք ընկերուհուն չի սիրել: Սակայն Անիի համար իրոք միևնույնն էր,քանի որ ամեն ինչ նրա մեջ մարել էր: Նա պարզապես հիշեցնում էր,որ ընդամենը մի քանի օրև առաջ է Արմենը ընկերուհուն խոստովանություն արել:
Արմենը էլի համառություն էր անում: Ամեն տեղ գրում էր Անիի անունը: Նույնիսկ ասաց,որ մինչև հիմա սիրել է ԱՆԿԵՂԾ միայն Անիին:Սակայն Անին ասաց,որ կարծում է,որ շատերին է դա ասել:Արմենն ասաց,որ շատերին է սիրել,սակայն անկեղծ ոչ մեկին չի սիրել բացի Անիից: Նույնիսկ ասաց,որ Անիի անտարբերությունը տեսնելով ա ընկերուհուն խոստովանել: Իսկ Անին մնում էր անդրդվելի և առաջարկում էր միայն
իր ընկերությունը: Արմենը նույնպես համաձայնեց,քանի որ միայն այդ ձևով կարող էր նրա կողքին լինել… Սակայն նրանց հարաբերությունները ավելի սառնացան,և մի օր էլ կռվեցին…
Ընկերուհին ասաց,որ կփորձի այնպես անել,որ նրանք կրկին խոսեն,սակայն դրա փոխարեն ավելի մեծացրեց նրանց միջի անջրպետը,որը սպանում էր Արմենին,իսկ Անիի հեչ պետքն էլ չէր:oy Իսկ հիմա՞:Սովորականի նման զանգեց ընկերուհին և ասաց,որ բան ունի ասելու,սակայն չգիտի,թե ինչպես ձևակերպի:Անին միանգամից հասկացավ…
Ընկերուհին ասաց,որ խճճվել է զգացմունքների մեջ և այլևս չգիտի,թե ու՞մ է ավելի սիրում,իր նախկին սիրուն,թե՞ Արմենին,և կփորձի նրա սիրտը գրավել.Այս անգամ էլ ցանկացավ ցավ պատճառել անիին,սակայն արդեն ամեն ինչ ապարդյուն էր,Անիի սիրտը ուրիշին էր պատկանում…
Իսկ ընկերուհին այդպես էլ անորոշության մեջ է,և չի ընդունում,որ նրանցից ոչ մեկն էլ իր հանդեպ զգացմունք չունի…:8

:oy

lili-4
30.04.2007, 15:44
Ապրես, որ փորձում ես մեզ հաղորդակից դարձնել քո մտքերին, քո ստեղծագործություններին: Միայն մի խորհուրդ, աշխատիր փոխել մատուցման ոճը: Քո մոտ ստացվում է ընտերուհուն պատմելու տարբերակ, ավելացրու հույզ, զգացմունք, ինչու չէ, նաև երկխոսություն և ավելի հետաքրքիր կկարդացվի::)