PDA

Դիտել ողջ տարբերակը : Փոփ երգերի «մարգարիտներ»



Artgeo
04.04.2006, 13:27
Առաջարկում եմ այս տոպիկում գրել հայ փոփ աստղերի :russian հայերեն «գլուխգործոցները» :goblin

Արսեն Սաֆարյան
(երգի անունը չգիտեմ)

"Ու քանի կամ քոնը պիտի լինի
Սերս հետո և հիմա"
:mda :{

StrangeLittleGirl
04.04.2006, 17:23
հայ փոփ աստղերի գլուխգործոցներ... գլուխգործո՞ց... հայ փոփ ա՞ստղ... ինչ-որ իրար հետ չսազեցին...
դե, ասենք, Զարուհի Բաբայանի կատարմամբ «Կիլիկիա» երգն է լավ ստացվել, բայց պետք չէ մոռանալ, որ երգն ինքն էլ է հաջող
կամ էլ Շուշան Պետրոսյանի կատարմամբ Տերյանի բանաստեղծություններից մեկի բառերով գրված երգը: Անունը չեմ հիշում, բայց բանաստեղծուտյունն այսպես էր. «Մոռանալ, մոռանալ...»:
Չէ', բայց էն երգերը, որոնք այդ մարդկանց «աստղ» են դարձրել, հաստատ գլուխգործոցներ չեն:

Artgeo
04.04.2006, 18:09
Բյուր մի հատ առաջին պոստը կարդա էլի
Թե պարտադիր չակերտներն էլ դնե՞մ
լավ կդնեմ

Ու մի փոքր բացատրեմ, տոպիկում գրում ենք հայկական երգերում հայերեն կամ տրամաբանական սխալ արտահայտությունները

StrangeLittleGirl
04.04.2006, 19:52
:D էն ժամանակ քունը գլխիս էր, էնքան ուշադիր չէի
հիմա մի քանի բան կմտածեմ, կգրեմ
բայց ռաբիզի մեջ են էդպիսի բաներ շատ հանդիպում ;)

Artgeo
05.04.2006, 22:02
:D էն ժամանակ քունը գլխիս էր, էնքան ուշադիր չէի
հիմա մի քանի բան կմտածեմ, կգրեմ
բայց ռաբիզի մեջ են էդպիսի բաներ շատ հանդիպում ;)
Ոչ միայն ;)
Հայկո
(երգի անունը չգիտեմ)

«Չգիտեմ՝ քեզ ոնց պատմեմ իմ հոգու խոսքերը, որ կոչվում է սեր»
:[
Մեկ էլ ո՞նց է պատմելու խոսքերը :think

StrangeLittleGirl
05.04.2006, 23:30
Գոհար Գևորգյան
Չիմանայ, ես քեզ չիմանայ

Bonita
06.04.2006, 17:03
Հայ փոփի ևս 2 "պայլուն" ներկայացուցիչ `
Արմինկա և Հասմիկ Կարապետյան

...ու թող ես մանկանամ կամ թեկուզ խենթանամ,
Մեր սիրուց թող այրվեմ,բայց չմոխրանամ...

Ես գնում եմ սիրելիս և փակում եմ դուռը իմ ետևից...
...աչքերիս ծովում քեզ կտեսնես դու խորտակված...

Ուլուանա
06.04.2006, 18:21
Քրիստինե Պեպելյան, «Մայրիկ»
«... ողջ աստղերը քիչ են էլի»

Sunny Stream
06.04.2006, 23:42
Հայկո
....Քո հետքերի հորձանքը քեզ կպարգևեմ այսօր...
ԲԱ

Մասսագետ
07.04.2006, 01:34
AM boy band- who are you ( կամ նման մի բան)
"please tell me, don't ignore me"
վերջն ա

StrangeLittleGirl
07.04.2006, 19:17
Ոչ թե [who are you], այլ ավելի վատ՝ [who you are]
Ավելացնեմ: Նորից նույն խումբն է կատարում, բառերի հեղինակ չեմ ասի ով:
Քո հայացքը մերկացնում է, և փչում է մեղմ քամին :D

Մասսագետ
08.04.2006, 18:54
Սիրուշո երգի անունը չեմ հիշում
"Ես սիրում եմ միայն քեզ, որտև դու փող ունես, քեզ մոտ եմ գալիս, որ ասեմ ինձ փող է պետք"

otar
08.04.2006, 22:19
Հայկոի երգում "ԵՆ" ա
AM boy band-ի երգում who YOU are ա

Bonita
12.04.2006, 14:54
Մեր ազգի "տաղանդներից" ևս մեկը`Նունե Եսայան

...երբ կողքից տեսնում եմ քեզ
ախ ինչու է միշտ այդպես
ես ուզում եմ քեզ ասել,
թե ինչքան սիրում եմ քեզ...

...վախենամ ինձ չսիրես
չեմ կարող ինձ չսպանես,
ես կդառնամ մութ խավար
խավարոտ գոնե տեսնես...

հատվածներ նրա երգերից
...քո աչքերը,որտեղ վառ աստղերն են լողում...
...դու երգում ես,դու կարող ես հույս,հավատ լցնել
քո երգից ժպտում է հողը,քեզ ուզում ձայնել...

Artgeo
17.01.2007, 17:13
Արմենչիկի հետ
«...հեռացիր հեռու...» երգելուց հետո, Ք. Պեպելյանը իր «երգչիստական» ուղին շարունակում է «...հեռացիր ու գնա...» արտահայտությամբ:

«Չէ, չէ, չէ...» Ք.Պեպելյան

Մանե
17.01.2007, 19:35
Արմենչիկի հետ
«Չէ, չէ, չէ...» Ք.Պեպելյան
Հիմա եկել,ինչ ես մեղանչում

Artgeo
06.04.2007, 15:39
ՀԱՅՔ

«Քեզնով շըհըըըընչում եեեեեեեմ ես…»

CactuSoul
06.04.2007, 15:51
Sorry, բայց էլի Հայկո.

«Ետ նայիր ու տես, որ քեզ սիրում եմ:lol »
էլի մի քանի նման :' տողեր, հետո.
«Առանց մեր սիրո մթնել է ողջ աշխարհը,
առանց մեր սիրո դատարկ է ճանապարհը…:D :lol »:

Հ.Գ.
Չնայած, ո՞վ գիտի:think , կարող ա էս բառերի մեջ էնքան խորը իմաստ կա, որ ես իմ սահմանափակ խելքով ի վիճակի չեմ հասկանալ:8 :esim :
:hands

impression
06.04.2007, 16:01
Ես կնշեի "Սաքոն քնածա" երգն ամբողջությամբ:

Stalker
06.04.2007, 16:08
ՓոՓ երգերի «մարգարիտներ»

Խի տենց բան էլ ա լինում :think :D

Ուլուանա
06.04.2007, 18:53
Խի տենց բան էլ ա լինում :think :D
Հա, չակերտների մեջ միշտ էլ լինում ա։ :P :D

Երևի չակերտները չես նկատել, հա՞... :roll

PoeT
06.04.2007, 22:03
Երգի անունը չեմ հիշում, բայց խոսքերի մեջ այսպիսի արտահայտություն կար.

Սիրել, հանուն սիրո։ Շատ խորը իմաստ ունի այս արտահայտությունը, հլը խորացեք...
(programmerներին խորհուրդ չի տրվում խորանալ, ՑԻԿԼԻ ՄԵՋ ԿՆԿՆԵՔ)

REAL_ist
07.04.2007, 09:01
Չգտեմ ինչքանովա այս թեմային համապատասխանում,բայց դե հայկական իմ լսած ամենալավ «գլուխգործոցը» են կանսեռվի երգած «Ես քո մեղրն եմ,արի ինձ կեր» :D :D հրաշալի տողերով «երգնա»:[

Vishapakah
08.04.2007, 11:20
Հայկոյի՛ ամենա արաջին երգը.
Հին երգ է, տեսահոլովակ էլ ունի.
Բառերն արդեն լավ չեմ հիշում.

Ambrosine
08.04.2007, 23:14
Արսեն Սաֆարյանի << Հին օրերի երգը>>:hands Այ սա իրոք մարգարիտ Է, այլ ոչ թե կատակ

Mesrop
08.04.2007, 23:33
"Ախչի եթե դու ընձի տաս,
ես քեզի կուտամ,
գիդեմ ինչ կուզես,
գիդես որ ունիմ…"

Hayrenaser
09.04.2007, 09:09
Օրինակ Արամեի երգը "Արցունքիս մեջ": Ես կասեի շատ մեծ արցունքիս մեջ…
"…բայց ես խոսքերը այդ սպասում էի շատ վաղուց…"
Ի՞նչ կասեք…

Ավելացվել է 5 րոպե անց
Կան Ռուզան Ավետիքյանի երգը… Ոչ իրան եմ սիրում, ոչ էլ առավել ևս էդ երգը…
Ի՞նչ ա նշանակում "ախ գնամ վզով ընկնեմ, :angry "
Համ էլ նոր չեն գրել էդ երգը, ինչ հին հայերենի բառեր օգտագործելը ինչ նոր ձև ա…
Տենց օրինակներ շատ կարամ բերեմ… "Ջեյրանս դու ես…" 21-րդ դարում հլը ջեյրաններին սիրոզ կա՞…………:[ :[ :[ :[ :[

Ավելացվել է 9 րոպե անց
Էդ Ռուզան Ավետիքյանի երգի մեջ ինչ ա նշանակում "Պաքիկ անեմ": ՀԸԸԸԸԸԸԸԸԸԸԸԸԸԸԸԸԸ…………………………………………

CactuSoul
09.04.2007, 12:57
Վերջերս շատ են երգում «անհամար սիրո» մասին:fool :
Կա՛մ ես եմ տհաս, որ չեմ հասկանում, կա՛մ… (էլ չասեմ, ինքնին հասկանալի ա;) ):
Տխուր ա մեր վիճակը, ժողովո՛ւրդ:( : Է՜խ…

Mesrop
14.04.2007, 21:14
Էդ Ռուզան Ավետիքյանի երգի մեջ ինչ ա նշանակում "Պաքիկ անեմ": ՀԸԸԸԸԸԸԸԸԸԸԸԸԸԸԸԸԸ…………
դրանք թազա սադո-մազո կայֆեր են…

Ավելացվել է 37 վայրկյան անց

Վերջերս շատ են երգում «անհամար սիրո» մասին:fool :
Կա՛մ ես եմ տհաս, որ չեմ հասկանում, կա՛մ… (էլ չասեմ, ինքնին հասկանալի ա;) ):
Տխուր ա մեր վիճակը, ժողովո՛ւրդ:( : Է՜խ…
բազմակնությունը դատապարտող հոդվածը հանված է ՀՀ Օրենսգրքից… :D

Hayrenaser
15.04.2007, 13:52
դրանք թազա սադո-մազո կայֆեր են…

Ավելացվել է 37 վայրկյան անց

բազմակնությունը դատապարտող հոդվածը հանված է ՀՀ Օրենսգրքից… :D

Ճիշտ ես 100%-ով

Մախլուտո
15.04.2007, 20:11
Ուզբեկ

Երգի անունը: Վայ մորս արեվ

:D :D

Ձայնալար
19.04.2007, 19:37
չգիտեմ ում երգն է

"Ետ նաի ու տես որ քեզ սիրում եմ…" :love :D :D :D :D
տպավոություն է ստեղծվում որ ինչ-որ մեկը եկել հետեվից սիրում է առանց սիրվողի իմացության:D :D :D

Մանե
19.04.2007, 19:44
չգիտեմ ում երգն է

Մեր »սիրելի» Հայկոյի:)
Իսկ ընդհանրապես Alexandro Sanz-ի երգն ա,որը Հայկոն՝ըստ սովորության՝թարգմանում ա ու երգում;)

Marinushka
20.04.2007, 13:00
Արմենչիկի հետ
«...հեռացիր հեռու...» երգելուց հետո, Ք. Պեպելյանը իր «երգչիստական» ուղին շարունակում է «...հեռացիր ու գնա...» արտահայտությամբ:

«Չէ, չէ, չէ...» Ք.Պեպելյան

Բացի այդ, նույն Չէ, Չէ, Չէ-ից... Եթե կրկնվեմ, ներեցեք,
-Հիմա ինչ ես եկել մեղանչում,
Վերջ, քեզ տեսնել չեմ ուզում:

Ձայնալար
25.11.2007, 00:02
Երեխեք բա միհատել կա՝ էն որ ասում ա լուսնի լույսը ընկավ չեմ հիշում ուր, ես կարծեցի քո մատներն են չեմ հիշում որտեղ… հա հիշեցի. իմ մազերի մեջ :mda

Սամվել
25.11.2007, 01:10
ԺՈղ Թաթայի բոլոր/կամ համարյա բոլոր/ երգերի մեջ տրամաբանական լուրջ սխալներ կան :)
Մեր մոտ իմաստը 11րդ տեղումա :D կարևորը լավ տժալ լինի դրա տակ/խմաց ժամանակ :D/

Economist
30.11.2007, 18:29
Իրոք տխուրա մեր էստրադայի վիճակը:[
Մեկ-մեկ, որ ուզում եմ պատկերացնել, թե ինչի մասին են վերջի վերջո երգում և ինչպես են ներկայացնում տարբեր զգացմունքները, ուղղակի զարմանում եմ:o
Օրինակ ուզում եմ անդրադառնալ Սոֆի Մխեյանի և Լիլուի երգերին: Մեկը երգում է սերը մութ է, մյուսը՝ թաց: Կամ հենց Սոֆիի երգի բառերը.«Ես ուզում եմ ինձ հետ մնալ այս գիշեր»:think Էլ ուրիշ ինչ անգրագիտություն կարող էին երգել:angry
Իդեպ երգերում շատ են տարբեր տեսակի ոչ ճիշտ արտահայտությունները և արտասանությունները:8 Խորհուրդ կատայի երգեր գրողներին մի քիչ ուշադրություն դարձնեին բառերին ու արտահայտություններին և ժարգոնը չներքաշել երգերի մեջ, քանի որ իմ կարծիքով այդ երգերը մեծ հարված են հասցնում առանց այդ էլ արդեն իսկ առավաղված հայոց լեզվին: Այդ երգերը լսողները դեռևս չձևավորված երեխաներն են նաև, որոնք այդ աղավաղված բառապաշարը ընդունում են հալած յուղի պես:8

aerosmith
26.12.2007, 01:08
Ժողովուրդ ջան ինչ ուզում եք ասեք,բայց ARMENOIDS-ին հալալա, ընենց են կարդում, որ ոչ մի բառ մարդ չի հասկանում, որ հըլը մի հատ էլ այստեղ քննարկի։

բայց ինձ թվումա , որ ամենաբարձր մակարդակի (մյուսների հետ համեմատած)բառեր գրողը Գիսանե Պալյաննա։

GevSky
26.12.2007, 02:18
Ցավալին այն է, որ նրանք՝ հենց երգողները գիտեն մեր էլիտան են ներկայացնում, բայց վառելու ենթակա շատ մարդ կա այդ նույն «էլիտայի» մեջ…

Yevuk
26.04.2008, 19:38
Առաջարկում եմ այս տոպիկում գրել հայ փոփ աստղերի :russian հայերեն «գլուխգործոցները» :goblin

Արսեն Սաֆարյան
(երգի անունը չգիտեմ)

"Ու քանի կամ քոնը պիտի լինի
Սերս հետո և հիմա"
:mda :{

Ինձ շատա դուր եկել Արսեն Սաֆարյանի <<Օգնիր ինձ, Մարիամ>> երգը. նա իսկապես այդ երգը շատ լավ է երգում

Կտրուկ
15.05.2009, 08:32
Արսեն Սաֆարյան ՝

Բայց դու չես գալիս.միայն քո մասին եմ լալիս։

Չեմ պատկերացնում ինչպես կարելի է լացել ոչ թէ մեկի համար .այլ մեկի մասին։
Նույն հաջողությամբ կարելի է ասել ՙ սիրելիս.այս նվերը քո մասին եմ բերել՚։:)

Կտրուկ
15.05.2009, 08:36
Շուշան Պետրոսյան՝

Ախ կապիր նրա խենթ ոտը։

Հիշեցնենք Շուշանին .որ հայերենում չունենք ոտ արտահայտություն.այլ միայն ոտք։

John
15.05.2009, 08:40
Աիդա Սարգսյան ' սիրահարները, փնտրում են կորցրած ԻՐ սերը ' . . . Էս երգը հաճախ է հնչում Սարիթաղում ու ամեն անգամ ներվայնանում եմ էս մասը որ հասնում է

Կտրուկ
15.05.2009, 08:54
Լեյլա Սարիբեկյան՝

Մութը իմն է.մութը քոնն է լույսը մեծ։:o

Ռուֆուս
15.05.2009, 11:31
Էխ, Կտրուկ ջան, թե կարող ես հայկական էստրադայի երգերից մի երգ օրինակ բեր, որը իմաստ ունի:

Դե Պեպելյանի "հիմա գալիս ինչ ես մեղանչում"-ն արդեն դասական ա դառել.... :[

Apsara
15.05.2009, 11:38
Ես էի ուզում ասել, որ ավելի դժվար կլինի նորմալ իմաստով բառեր գտնել, այս վերջերս շատ է հչում Էմիի՝
բայց իմացիր never be the same, ու վաբշե երգի կեսը անիմաստ է:

Ռուֆուս
15.05.2009, 15:22
Մոդերատորական: Թեման երաժշտություն բաժնից տեղափոխվում է Զվարճալի բաժին: Բաժնի մոդերատորին խնդրում եմ թեման միացնել արդեն գոյություն ունեցող թեմային ՓոՓ երգերի «մարգարիտներ» ("http://www.akumb.am/showthread.php?t=85)

Elmo
15.05.2009, 15:45
Չգիտեմ ով ա երգում, բայց ինձ էդ տողերը զվարճացնում են :D
Ետ նայիր ու տես, որ քեզ սիրում եմ:

Ամոթ էլ չի անում...

Կտրուկ
15.05.2009, 20:10
Էխ, Կտրուկ ջան, թե կարող ես հայկական էստրադայի երգերից մի երգ օրինակ բեր, որը իմաստ ունի:Չէ ինչի՞ լավերն էլ կան։ Միայն թէ մի 3 րոպեանոց երգի մեջ Շեքսպիրյան իմաստավորումներ չփնտրենք։ Որ հեռու չգնանք՝ Արման Հովհաննիսյանի ՙԿորած սեր՚ ը վատը չի։:)

John
15.05.2009, 20:21
Չգիտեմ ով ա երգում, բայց ինձ էդ տողերը զվարճացնում են :D
Ետ նայիր ու տես, որ քեզ սիրում եմ:

Ամոթ էլ չի անում...

Հայկոն ա երգում ;-)

Dorian
15.05.2009, 21:45
Ամենխորիմաստ երգն եմ համարում «Կանաչ կարմիր» «հիթը» Թաթուլի կատարմամբ.

«Մազերս ժելեով սանրել եմ
Պատրոնդաշս կապել եմ
Եկել եմ ձեր տան դիմաց կանգնել եմ...»

Համաձայնվեք, որ խորը փիլիսոփայություն կա...

Կտրուկ
15.05.2009, 22:20
Ամենխորիմաստ երգն եմ համարում «Կանաչ կարմիր» «հիթը» Թաթուլի կատարմամբ.

«Մազերս ժելեով սանրել եմ
Պատրոնդաշս կապել եմ
Եկել եմ ձեր տան դիմաց կանգնել եմ...»

Համաձայնվեք, որ խորը փիլիսոփայություն կա...

Dorian ջան ճիշտ ես ասում.բայց մի նկատելի տարբերություն կա։Թաթուլը ինքն իր գլխի տերն ա. ինչ ուզում ա էն էլ երգում ա ։ՈՒզում ես լսիր՝ուզում ես ոչ։իսկ էս շովու բիզնես կոչվածներին առավոտից երեկո հանրային և այլ հետուստատեսություններով և ռադեոով կախում են մեր ականջներից։

Ուլուանա
15.05.2009, 22:57
Մոդերատորական։ «Անիմաստ և ոչ գրագետ երգերի տողեր» նորաբաց թեման միացվել է արդեն գոյություն ունեցող և բնույթով նույն՝ «Փոփ երգերի «մարգարիտներ»» թեմային։

Elmo
16.05.2009, 00:00
էլի եմ հիշել
«սա երգի հետ կապ չունի
Բայց գրել ենք, որ բռնի»

ի՞նչը բռնի, հեղինակից բացի, մնացածը մենակ ենթադրել կարող են

նույն սերիայից
«չէ չէ չէ չէ, քեզ չեմ հավատում
ուրիշի հետ քեզ տեսա բակում» :o

էս մեկը երևի լույսի մարդու մասին ա
«առանց քեզ տունը իմ
մութ է այս գիշեր»

Ribelle
16.05.2009, 01:06
էլի եմ հիշել
«սա երգի հետ կապ չունի
Բայց գրել ենք, որ բռնի»

ի՞նչը բռնի, հեղինակից բացի, մնացածը մենակ ենթադրել կարող են

նույն սերիայից
«չէ չէ չէ չէ, քեզ չեմ հավատում
ուրիշի հետ քեզ տեսա բակում» :o

էս մեկը երևի լույսի մարդու մասին ա
«առանց քեզ տունը իմ
մութ է այս գիշեր»

չէ էտ երևի նրա մասին ա, որ "դու լույս ես բերել մեր տուն":D ա լյա Կլոն հեռուստասերիալ:D

Ռուֆուս
20.05.2009, 12:57
Երեկ երթուղայինում մի հատ երգ լսեցի, չգիտեմ ով էր երգում, բայց ամբողջ երգի ընթացքում մենակ այբուբենն էր կրկնում - ա, բը, գը, դը, ե, զը.... Գոսպաձիի, արդեն երգելու բոլոր թեմաները վերջացրել են, անցել են այբուբենի՞ն :o :[

Հա, ու էդ հարիֆը երևի տեղյակ չի, որ հայոց այբուբենը ա, բը, գը, դը չի, այբ, բեն, գիմ ա...

sharick
20.05.2009, 13:54
լավ երգեր կան ճիշտ ա , բայց գլուխգործոց մի քիչ չապազանցված ա :)
Չգիտեմ էլ ինչ գրեմ մտածում եմ մտածուուուուում ................... բայց ........գլուխգործոց ......... մի գուցե հետո մի բան հիշեմ գրեմ , էթե տենց բան լինի իհարկե ;)

sharick
20.05.2009, 14:06
Երեկ երթուղայինում մի հատ երգ լսեցի, չգիտեմ ով էր երգում, բայց ամբողջ երգի ընթացքում մենակ այբուբենն էր կրկնում - ա, բը, գը, դը, ե, զը.... Գոսպաձիի, արդեն երգելու բոլոր թեմաները վերջացրել են, անցել են այբուբենի՞ն :o :[

Հա, ու էդ հարիֆը երևի տեղյակ չի, որ հայոց այբուբենը ա, բը, գը, դը չի, այբ, բեն, գիմ ա...

Արսեն Գրիգորյանն ա երգում

Ռուֆուս
20.05.2009, 14:08
Արսեն Գրիգորյանն ա երգում

Անունն արդեն ամեն ինչ ասում ա :[

Elmo
20.05.2009, 14:35
Իսկ դուք գիտե՞ք շատերի կողմից La Camisa Negra երգի բառերը ինչ են նշանակում:

http://www.youtube.com/watch?v=2DUJyK8MMho&feature=related

տեքստը թարգմանած հիմնականում սենց ա՝
ունեմ, ունեմ սև վերնաշապիկ ունեմ ...

Տրիբուն
20.05.2009, 15:13
Իմ երբևէ լսած ամենաանկապ երգըմ որ մի ժամանակ ռադիոյով անըդհատ գլուխներս տանում էին, էս մեկն ա, կներեք ռուսաական փոփի «մարդագարիտ» ա, բայց պիտի դնեմ:

А ты любишь маму мою
Меня не замечаешь - я грущу
И целую ночь я смотрю
В замочную скважину

А ты любишь маму мою
Меня не замечаешь - я грущу
И целую ночь я смотрю
В замочную скважину
Как ты любишь маму

Շարունակությունն էլ բեթար ա…

Հայկօ
20.05.2009, 15:14
Իսկ դուք գիտե՞ք շատերի կողմից La Camisa Negra երգի բառերը ինչ են նշանակում:

տեքստը թարգմանած հիմնականում սենց ա՝
ունեմ, ունեմ սև վերնաշապիկ ունեմ ...
Նորմալ ա բայց, Էլմո ջան :) :Ասում ա՝ սև վերնաշապիկ եմ հագել, որովհետև հոգիս ա սև :): Էս մարգարիտ չի... Նենց, պուճուր քարի կտոր ա:

sharick
20.05.2009, 16:11
Նորմալ ա բայց, Էլմո ջան :) :Ասում ա՝ սև վերնաշապիկ եմ հագել, որովհետև հոգիս ա սև :): Էս մարգարիտ չի... Նենց, պուճուր քարի կտոր ա:


Չէ ասում ա
ունեմ սև վերնաշապիկ,
Այսօր իմ սերը սուգ է կամ (սգազգեստ է ) տենց էլ ա թարգմանվում
Այսօր սրտիս մեջ դառնություն է (ցավ , պատիժ)
Եվ մեղավոր է քո թովչանքը
Այսօր գիտեմ , որ դու ել չես սիրում
Եվ դա ինձ խոցել է (վիրավորել)
Որ հաքել եմ սև վերնաշապիկ
Եվ մի դառնություն է , որ ցավեցնում է ինձ

էսքանը , մի հատված ուղղակի բառացի թարգմանել եմ

Elmo
20.05.2009, 16:17
Բայց հաճելի լսվում ա

sharick
20.05.2009, 16:19
լավ երգեր կան ճիշտ ա , բայց գլուխգործոց մի քիչ չապազանցված ա :)
Չգիտեմ էլ ինչ գրեմ մտածում եմ մտածուուուուում ................... բայց ........գլուխգործոց ......... մի գուցե հետո մի բան հիշեմ գրեմ , էթե տենց բան լինի իհարկե ;)


ես հասկացել էի հայ փոփ ի մարգարիտներ :( սխալս կուղղեմ
բայց արտասահմանյան շաաաաաաատ կան

Օրինակ Christina Aquilera ի երգերը մարգարիտներ են
Hurt ը և ելի շաաաաաաաատ ընտիր երգեր ունի
Lara Fabian j' taime ,
Լիքըըըըըըըըըըըը արտասահմանյան մարգարիտ երգեր կան