PDA

Դիտել ողջ տարբերակը : Սև ու սպիտակ



Lethal Sweetness
27.04.2007, 07:34
Արդյո՞ք սևն ու սպիտակը ռոմանտիկ են: Ինչ՞ու... Արդյո՞ք այս գույները ստեղծված են միմյանց համար: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ են խորհրդանշում նրանք:

Գրեք ձեր կարծիքը ....

Root
27.04.2007, 08:46
Արդյո՞ք սևն ու սպիտակը ռոմանտիկ են: Ինչ՞ու... Արդյո՞ք այս գույները ստեղծված են միմյանց համար: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ են խորհրդանշում նրանք:

Գրեք ձեր կարծիքը ....

Իմ համար դրանք ոչինչ են և ամեն ինչ ... բարին են և չարը, լույսն ու խավարը, կյանքն ու մահը, անդունդն ու գահը, սկիզբն ու վերջը ... կյանքի բալանսը:

Բացի այդ գտնում եմ, որ այս գույները դասականություն են:

Ուլուանա
27.04.2007, 09:02
Գուցե կարծիքս շատ սուբյեկտիվ է, բայց ինձ համար սևն ու սպիտակն ընդհանրապես գույներ չեն, ես դրանք չեմ ընկալում որպես գույն։ :think Եվ սև ու սպիտակ/գունավոր հեռուստացույցների կամ լուսանկարների հակադրությունն ինձ համար միանգամայն բնական է։ Ճիշտն ասած, նույնիսկ չգիտեմ, թե ինչպես կարելի է բնորոշել այդ երկուսին, որովհետև այդպիսի բառ, փաստորեն, չկա, բայց ես սևն ու սպիտակն ինձ համար իրոք մի քիչ այլ հասկացություն են, և դրանք գույն անվանելն ինձ համար զուտ պայմանականություն է։

Անձամբ ես ընդհանուր առմամբ նախընտրում եմ «գունավոր» գույները, սևն ու սպիտակը հիմնականում որպես լրացնող, ընդգծող ատրիբուտ եմ դիտում, ոչ ավելին։ ;)
Համաձայն եմ, դասականություն են խորհրդանշում, բայց ինձ համար «գունավոր» գույներն ավելի հետաքրքիր են ու ավելի կենսալի։ :love

StrangeLittleGirl
27.04.2007, 09:17
Գուցե կարծիքս շատ սուբյեկտիվ է, բայց ինձ համար սևն ու սպիտակն ընդհանրապես գույներ չեն, ես դրանք չեմ ընկալում որպես գույն։
Ա՛ն ջան, սևն ու սպիտակն իսկապես գույներ չեն, ավելի ճիշտ՝ սևը գույնի բացակայությունն է, իսկ սպիտակը՝ բոլոր գույներն են իրար հետ: ;) Սա արդեն սուբյեկտիվ կարծիք չէ:

Ուլուանա
27.04.2007, 09:28
Ա՛ն ջան, սևն ու սպիտակն իսկապես գույներ չեն, ավելի ճիշտ՝ սևը գույնի բացակայությունն է, իսկ սպիտակը՝ բոլոր գույներն են իրար հետ: ;) Սա արդեն սուբյեկտիվ կարծիք չէ:
Բայց դե գույն են համարվում, չէ՞, եթե գիտական բացատրությունը մի կողմ թողնենք։ Գիտեմ, որ էդպես է, ուղղակի ես ավելի կենցաղային տեսակետից էի ուզում բացատրել իմ վերաբերմունքը։ Ես մինչև այդ գիտելիքներին տիրապետելն էլ սևն ու սպիտակը որպես գույն չէի ընկալում։ ;)

Ձայնալար
27.04.2007, 10:09
Արդյո՞ք սևն ու սպիտակը ռոմանտիկ են: Ինչ՞ու... Արդյո՞ք այս գույները ստեղծված են միմյանց համար: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ են խորհրդանշում նրանք:

Գրեք ձեր կարծիքը ....

Ես ավելի արևային գույներից եմ ուրախանում, իսկ սևն ու սպիտակը տխուր ա, ու ոչ մի ռոմանտիկա իմ համար չկա դրա մեջ…

aniko
27.04.2007, 11:56
Արդյո՞ք սևն ու սպիտակը ռոմանտիկ են: Ինչ՞ու... Արդյո՞ք այս գույները ստեղծված են միմյանց համար: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ են խորհրդանշում նրանք:

Գրեք ձեր կարծիքը ....

Ռոմանտիկ? նայաց որ տեսանկյունից նայես
այդ գույները համրվում են դասական
հարսաննիք? ապա մաիյն ռոմանտիկ սպիտակ
երեկո բարձրաստիճան մարդկանց հետ? ռոմանտիկ սև

Angelina
27.04.2007, 15:30
Ես, օրինակ, սիրում եմ այդ գույները:

StrangeLittleGirl
27.04.2007, 19:22
Բայց դե գույն են համարվում, չէ՞, եթե գիտական բացատրությունը մի կողմ թողնենք։ Գիտեմ, որ էդպես է, ուղղակի ես ավելի կենցաղային տեսակետից էի ուզում բացատրել իմ վերաբերմունքը։ Ես մինչև այդ գիտելիքներին տիրապետելն էլ սևն ու սպիտակը որպես գույն չէի ընկալում։
Արվեստի մեջ էլ գույներ չեն համարվում ;) Համենայնդեպս, երբ նկարչության էի գնում, ուսուցիչս էր այդպես ասում:

Ծով
27.04.2007, 20:57
Անիմաստ եմ համարում որևէ խորը իմաստ փնտրել այս երկուսի մեջ…
;)
Սև ու սպիտակ…կեղծ ու շիտակ…բարի ու չար…վատ ու լավ…
Հա…հետո ի՞նչ…:think
Սիրում եմ սևը համադրել սպիտակի հետ…:)
Սպիտակն ավելի շատ եմ սիրում , քան սևը…
Սևը կարմիրի հետ եմ սիրում…
Սպիտակն էլ կարմիրի…:D
/ Հա սևն ու սպիտակը հավերժ իրար սիրահարված են, բայց իրար հետ չեն, որովհետև մյուս նախանձ «գույները» խանգարում են…:D /
Կներեք, որ կատակի տվեցի…
Բայց սևն ու սպիտակը միանգամից հագուստի հետ եմ կապում էս պահին…
մեկ էլ …դե ճերմակը սիրում եմ համեմատությունների մեջ գործածել…
Հարսանեկան զգեստս էլ անպայման սպիտակ կլինի…կարմիր վարդերի համադրությամբ…

Lethal Sweetness
28.04.2007, 04:24
Եկեք նայենք սևին և սպիտակին մի այլ տեսանկյունից: Օրինակ, եթե նայենք դաշնամուրի ստեղնաշարին, մենք կնկատենք ստեղներ... սպիտակ ու սև հերթականությամբ, մեկը մյուսին հաջորդող, որոնք նվագելիս մեղմ և հեզասահ մեղեդի են առաջացնում: Ուղղակի ռոմանտիկ է այդ պահը...

«Սևը հնչեղ չէ առանց սպիտակի,
ՈՒ չի դառնա երբեք սպիտակը
Աղավնի գարնան ավետաբեր,
Թե չունենա սևուկ ոտքեր,
Ոտքով վայրէջքն է բարեբեր»:

Ա. Մ.

http://i48.photobucket.com/albums/f244/TInaOnlyTina/n501324125_50193_9241.jpg

Ձայնալար
28.04.2007, 09:19
Լավ նկար ա, սիրեցի :B

Աբելյան
28.04.2007, 11:06
իմ սիրած գույներն են

Selene
28.04.2007, 11:16
Երկու գույնն էլ շատ եմ սիրում:)
Սպիտակն ինձ համար անկեղծություն, մաքրություն, հանգստություն է խորհրդանշում, իսկ սևը՝ խորհրդավորություն, գաղտնիություն, ամեն ինչի ամփոփումն է իր մեջ:
Իսկ մնացած գույները , որ ավելի լավն ու ուրախ են, ըստ իս այդ երկուսի ածանցյալներն են:ok