PDA

Դիտել ողջ տարբերակը : Կանգ առ,ակնթա՛րթ, որքան քաղցր ես դու



selen
26.04.2007, 19:39
Կանգ առ,ակնթա՛րթ, որքան քաղցր ես դու:
-Մի գնա, կանգնի՛ր, ետ արի անդարձ: Դու մնա ինձ հետ, իմ սրտի խորքում՝ մի լուսավոր տեղ: Դու հուշերի մեջ քարացած մի պահ: Թող գուրգուրեմ քեզ, պահեմ լույսի պես: Տխուր ժամանակ քեզ հիշեմ. ժպտամ, ծիծաղեմ:
Իմ սրտի խորքը քե՛զ եմ նվիրում, քե՛զ, այո քե՛զ, դու իմ ակնթարթ: Ապրիր դու այնտեղ ինձ հետ միասին:
Դու՝ մարդու կյանքում լուսավոր մի էջ: Թո՛ղ այդ էջերը այնքան շատանան, որ դառնան մի գիրք, երկու գիրք, հատորներ:
Ծովից մի բուռ ջուր, ավազից հատիկ, ձյունի մի փաթիլ, իմ կյանքը բոլոր քեզ եմ նվիրում, միայն մի՛ գնա, մի՛ լքիր դու ինձ:
Կանգ առ,ակնթա՛րթ, որքան քաղցր ես դու:

StrangeLittleGirl
26.04.2007, 20:52
Կներես, բայց 14 տարեկանում առաջին անգամ սիրահարված գերազանցիկ աշակերտուհու գրածի է նման: Փորձի՛ր ավելի հետաքրքիր լինել ;)

selen
27.04.2007, 18:18
Հենց 14 տարեկանում եմ գրել ուղղակի ո՛չ սիրահարվաժ եմ եղել,ո՛չ էլ գերազանցիկ::roll

Grieg
03.06.2007, 14:39
գրածտ շատ «շնչող» է , էներգիաի աղբյուր է, զգացվում է որ յուրաքնանչյուր բառ ստեղծվել է հոգու ուրախ երգից, կարդալուց ակամա տարվեցի իմ ապրած ակնթարթներով :), մի խոսքով շատ տպավորիչ էր !

ihusik
03.06.2007, 16:00
Կանգ առ,ակնթա՛րթ, որքան քաղցր ես դու:
-Մի գնա, կանգնի՛ր, ետ արի անդարձ: Դու մնա ինձ հետ, իմ սրտի խորքում՝ մի լուսավոր տեղ: Դու հուշերի մեջ քարացած մի պահ: Թող գուրգուրեմ քեզ, պահեմ լույսի պես: Տխուր ժամանակ քեզ հիշեմ. ժպտամ, ծիծաղեմ:
Իմ սրտի խորքը քե՛զ եմ նվիրում, քե՛զ, այո քե՛զ, դու իմ ակնթարթ: Ապրիր դու այնտեղ ինձ հետ միասին:
Դու՝ մարդու կյանքում լուսավոր մի էջ: Թո՛ղ այդ էջերը այնքան շատանան, որ դառնան մի գիրք, երկու գիրք, հատորներ:
Ծովից մի բուռ ջուր, ավազից հատիկ, ձյունի մի փաթիլ, իմ կյանքը բոլոր քեզ եմ նվիրում, միայն մի՛ գնա, մի՛ լքիր դու ինձ:
Կանգ առ,ակնթա՛րթ, որքան քաղցր ես դու: Լավն է...:)

Մասսագետ
05.06.2007, 16:09
"Կանգ առ,ակնթա՛րթ, դու հիանալի ես"
Կարծեմ Գյոթեի Ֆաուստից էր, հայոցիս դասատուն շատ էր սիրում էդ արտահայտությունը: