Դիտել ողջ տարբերակը : Ո՞ր գրքի հերոսն է
Եկեք գրենք որևէ հերոս(ուհու)ի անուն, ու գտնենք, թե ո՞ր գրքից է այն: Պարտադիր չէ, որ լինեն միայն գլխավոր հերոսներ: Ճիշտ պատասխանողն ինքն է հարցադրում: Դժվարանալու դեպքում հարց տվողը կարող է հուշումներ անել:
Առաջին հարցը շա՜տ հեշտ է :)
Ո՞ր գրքի հերոս(ուհի)ն է Մերսեդեսը:
Ուլուանա
26.04.2007, 09:49
Ալեքսանդր Դյումա «Կոմս Մոնթե Քրիստո» :P
impression
26.04.2007, 10:03
Կոմս Մոնտե Քրիստո :)
Ավելացվել է 9 րոպե անց
Մի փոքր բարդացնե՞նք :)
Ո՞ր գրքի հերոսուհին է Քրիստին Դաեն
impression
26.04.2007, 12:37
Լավ, երևի թե իմացող չկա…
Իսկ կարո՞ղ եք ասել, ո՞ր գրքի հերոսներից է Բեքի Թետչերը :)
Սա իրոք ավելի հեշտ է:
Լավ, երևի թե իմացող չկա…
Իսկ կարո՞ղ եք ասել, ո՞ր գրքի հերոսներից է Բեքի Թետչերը :)
Սա իրոք ավելի հեշտ է:
«Թոմ Սոյեր»-ից՞
Համ էլ impression ջան, դու կարող ես հուշումներ անել :) (Այդքան շուտ մի հանձնվիր)
Ժողովուրդ ջան, դուք էլ մի վախեցեք սխալվելուց;)
Լավ, երևի թե իմացող չկա…
Իսկ կարո՞ղ եք ասել, ո՞ր գրքի հերոսներից է Բեքի Թետչերը :)
Սա իրոք ավելի հեշտ է:
Թոմ Սոյեր - Մարկ Տվեն
Վայ ուշացա լոլ
Թոմ Սոյեր - Մարկ Տվեն
Վայ ուշացա լոլ
Հարգելի Root հարցի իմ իրավունքը Ձեզ եմ զիջում, որովհետև. նախ՝ դուք հեղինակին էլ եք նշել, երկրորդ՝ ...համ էլ ես այսօր մի հարց արդեն տվել եմ:) Այնպես որ, սպասում ենք նոր հարցի...
impression
26.04.2007, 14:04
«Թոմ Սոյեր»-ից՞
Համ էլ impression ջան, դու կարող ես հուշումներ անել :) (Այդքան շուտ մի հանձնվիր)
Հուշումներ կարելի՞ են :hands շատ լավ, ուրեմն կհուշեմ, որ Քրիստին Դաեն գլխավոր հերոսուհին է, և որ այդ ստեղծագործության հիման վրա Լլոյդ Վեբերը գրել է իր հայտնի օպերաներից մեկը :ok
Ես օրենքներին լավ ծանոթ չեմ, եթե իմ հերթը չէր, ներողություն :oy
Cassiopeia
26.04.2007, 14:06
Ո՞ր գրքի հերոսուհին է Քրիստին Դաեն
Օպերայի ուրվականը գրքի և ֆիլմի հերոսուհին է:
impression
26.04.2007, 14:15
Օպերայի ուրվականը գրքի և ֆիլմի հերոսուհին է:
:hands Ապրես :hands
նաև համանուն օպերայի հերոսուհին է
Հարգելի Root հարցի իմ իրավունքը Ձեզ եմ զիջում, որովհետև. նախ՝ դուք հեղինակին էլ եք նշել, երկրորդ՝ ...համ էլ ես այսօր մի հարց արդեն տվել եմ:) Այնպես որ, սպասում ենք նոր հարցի...
Վայ չէ Manon ջան .. առաջինը Դուք եք պատասխանել :) Դուք էլ տվեք հարցը:
Բացի այդ ես մի փոքր ջենթլմենություն անեմ :B
Ավելացվել է 13 րոպե անց
Ուրեմ բաց հասարակության համատեղ ICQաՖորումյան ջանքերով իմ և Manon-ի կողմից հատուկ հարց ...
Մանոն ....
Պ.Ս. Հարցը ձևակերպելու համար ծախսեցինք ընդհամենը 4 րոպե :)
impression
26.04.2007, 19:01

Աբբա Պրևո "Մանոն Լեսկո" ;)
impression ջան ճիշտ ես:)
Սպասում ենք հարցի…
Քանի որ impression-ը երկար ժամանակ լռում է, նորից հարցը ես կտամ: (Հուսով եմ չի նեղանա;) )
Ո՞ր գրքի հերոսն է Ռոչոստերը:
Cassiopeia
03.05.2007, 12:58
Քանի որ impression-ը երկար ժամանակ լռում է, նորից հարցը ես կտամ: (Հուսով եմ չի նեղանա;) )
Ո՞ր գրքի հերոսն է Ռոչոստերը:
Ջեյն Էյր
Այո....:) Իսկ հեղինակին հիշու՞մ ես: Մանկությանս սիրած գրքերից է:
Հերթը քոնն է: Սպասում ենք հարցի:
Cassiopeia
03.05.2007, 13:27
Այո....:) Իսկ հեղինակին հիշու՞մ ես: Մանկությանս սիրած գրքերից է:
Հերթը քոնն է: Սպասում ենք հարցի:
Հեղինակը՝ Շառլոթ Բրոնտե
Հարցը կգրեմ մի քանի րոպեից
Ավելացվել է 5 րոպե անց
Քանի որ վերոհիշյալ բոլոր հերոսները ռոմանտիկ ժանրի գրքերից են, ապա ես ևս չեմ խախտի այդ ավանդույթը.
Ո՞ր գրքի հերոսուհին է Կոնսուելոն և ո՞վ է հեղինակը:
impression
03.05.2007, 15:41
Եթե չեմ սխալվում, Կոնսուելլո-ն նաև գրքի վերնագիրն է, իսկ հեղինակն է Ժորժ Սանդը: Cassiopea ջան, ճի՞շտ եմ պատասխանել
Cassiopeia
03.05.2007, 15:43
Եթե չեմ սխալվում, Կոնսուելլո-ն նաև գրքի վերնագիրն է, իսկ հեղինակն է Ժորժ Սանդը: Cassiopea ջան, ճի՞շտ եմ պատասխանել
Լիովին ճիշտ ես, նա նաև "Կոմսուհի Ռուդելշտադ" գրքի հերոսուհին է, որը հանդիսանում է "Կոնսուելո"-ի շարունակությունը:
impression
03.05.2007, 18:20
Շատ բարի, այդ դեպքում, կարծում եմ, հարց տալու հերթը նորից իմն է: Ո՞ր գրքի հերոսն է Բենվենուտո Չելլինին: Հարցը բավականին հեշտ է :)
Շատ բարի, այդ դեպքում, կարծում եմ, հարց տալու հերթը նորից իմն է: Ո՞ր գրքի հերոսն է Բենվենուտո Չելլինին: Հարցը բավականին հեշտ է :)
Ասկանիո
Իսկ Բենվենուտտո Չելլինին հռչակավոր քանդակագործ էր::)
StrangeLittleGirl
03.05.2007, 18:42
Ժո՛ղ, էս ո՞նց եք հասցնում սենց արագ :( Աչքս չեմ հասցնում թարթել, հարցն ու պատասխանը միանգամից հայտնվում են: Ես էլ եմ ուզում խաղալ:
Ժո՛ղ, էս ո՞նց եք հասցնում սենց արագ :( Աչքս չեմ հասցնում թարթել, հարցն ու պատասխանը միանգամից հայտնվում են: Ես էլ եմ ուզում խաղալ:
:) Բյուր ջան, հատուկ հարց քեզ համար, ո՞ր գրքի հերոսուհին է... Սկարլետ:
Ուլուանա
03.05.2007, 20:26
«Քամուց քշվածները»։ :P Հեղինակին չեմ հիշում... :(
Կներես, Բյուր, էս անգամ էլ ես առաջ ընկա... :oy
Ո՞ր գրքի հերոսուհին է Տեսսը։ Նշեք նաև հեղինակին։ ;)
StrangeLittleGirl
03.05.2007, 20:27
Ա՛ն, սպանելու եմ :cry
Էս մեկն էլ թարսի պես շատ ծանոթ է, բայց չեմ հիշում: Գնամ, մտածեմ, մինչև մեկն էլի առաջ ընկնի :cry
Cassiopeia
03.05.2007, 20:31
«Քամուց քշվածները»։ :P Հեղինակին չեմ հիշում... :(
Կներես, Բյուր, էս անգամ էլ ես առաջ ընկա... :oy
Ո՞ր գրքի հերոսուհին է Տեսսը։ Նշեք նաև հեղինակին։ ;)
Տեսսը Դ՛Էրբրվիլների ընտանիքից
:oy Հեղինակին չեմ հիշում:
impression
03.05.2007, 20:41
Տեսսը Դ՛Էրբրվիլների ընտանիքից
:oy Հեղինակին չեմ հիշում:
Ճիշտ ես, հեղինակն էլ՝ Թոմաս Հարդի ;)
Հարց. Ո՞ր գրքի հերոսներից է Աուրելիանոն :think
StrangeLittleGirl
03.05.2007, 20:44
Ո՞ր գրքի հերոսներից է Աուրելիանոն
Գաբրիել Գարսիա Մարկես - «100 տարվա մենություն» :D
Միանգամից իմ հարցը. ո՞ր գրքից է Ֆերմինա Դազան (Impression, դու սուս կմնաս :P)
impression
03.05.2007, 21:04
Միանգամից իմ հարցը. ո՞ր գրքից է Ֆերմինա Դազան (Impression, դու սուս կմնաս :P)
Ես սուս մնացի, բայց խաղն առաջ չի գնում.... Գարսիա Մարկես "Սերը ժանտախտի օրերին" (ըստ որոշ թարգմանությունների՝ Սերը խոլերայի օրերին)
StrangeLittleGirl
03.05.2007, 21:07
Ես սուս մնացի, բայց խաղն առաջ չի գնում.... Գարսիա Մարկես "Սերը ժանտախտի օրերին" (ըստ որոշ թարգմանությունների՝ Սերը խոլերայի օրերին)
«Սերը խոլերայի ժամանակ»… ըստ որոշ թարգմանություններ չկա: Հենց խոլերա. El amor en los tiempos del cólera
Ավելացվել է 3 րոպե անց
Impression-ը հերթը ինձ հանձնեց… Բայց երևի կփոշմանի էս մի առաջարկածիցս հետո: Ո՞ր գրքի հերոսուհին է Նիքոլը:
«Քամուց քշվածները»։ :P Հեղինակին չեմ հիշում... :(
հեղինակը Մարգրետ Միտչել
որ գրքի հեռոսուհին է Վերոնիկան
Cassiopeia
04.05.2007, 09:33
հեղինակը Մարգրետ Միտչել
որ գրքի հեռոսուհին է Վերոնիկան
Վերոնիկան ուզում է մահանալ, Պաուլո Կոելո
Ավելացվել է 19 րոպե անց
Կարծում եմ չեմ սխալվել, որովհետև իմ անունով այլ հերոսուհի չեմ հիշում:)
Հետևաբար հարցս. Ո՞ր գրքի հերոսն է Մեֆիստոֆելը;)
Ուլուանա
04.05.2007, 10:23
Վերոնիկան ուզում է մահանալ, Պաուլո Կոելո
Ավելացվել է 19 րոպե անց
Կարծում եմ չեմ սխալվել, որովհետև իմ անունով այլ հերոսուհի չեմ հիշում:)
Բայց կարծեմ ոչ թե «ուզում էր», այլ «որոշում»... :think չէ՞։ :oy
Cassiopeia
04.05.2007, 10:27
Բայց կարծեմ ոչ թե ուզում էր, այլ որոշում... :think չէ՞։ :oy
Ռուսերեն "Вероника хочет умереть", Կարծում եմ իմ թարգմանությունն ավելի համապատասխան է:)
Ուլուանա
04.05.2007, 11:42
Ռուսերեն "Вероника хочет умереть", Կարծում եմ իմ թարգմանությունն ավելի համապատասխան է:)
Հա՞։ Իսկ ես այսպես էի հիշում. «Вероника решает умереть» :think
Դե լավ, կարևոր չէ։ ;)
Cassiopeia
04.05.2007, 11:43
Հա՞։ Իսկ ես այսպես էի հիշում. «Вероника решает умереть» :think
Հնարավոր է, որ տարբեր թարգմանություններում ու հրատարակություններում տարբեր լինի:)
impression
04.05.2007, 12:07
:) "Ֆաուստ" Հեղինակը՝ Գյոթե
Հարց՝ ո՞ր գրքի հերոսներից է Վոլանդը
Ուլուանա
04.05.2007, 14:28
:) "Ֆաուստ" Հեղինակը՝ Գյոթե
Հարց՝ ո՞ր գրքի հերոսներից է Վոլանդը
Բուլգակով «Վարպետը և Մարգարիտան»
Ո՞վ է Թոմաս Վինգֆիլդը։
Բուլգակով «Վարպետը և Մարգարիտան»
Ո՞վ է Թոմաս Վինգֆիլդը։
"Մոնթեսումայի Դուստրը"- Հենրի Ռայդեր Հագարդ
Ուլուանա
04.05.2007, 16:19
Root, ճիշտ ես պատասխանել։ Սպասում ենք քո հարցին։ :)
Root, ճիշտ ես պատասխանել։ Սպասում ենք քո հարցին։ :)
Ամաչում էի :) :oy
Ով է Էմիլ Բոյևը ? լոլ
StrangeLittleGirl
04.05.2007, 21:08
Մի րոպե… ի՞նչ եք առաջ անցել :angry
Մինչև երեկ հերթ չէիք տալիս ինձ, հիմա էլ ուզում եք շրջանցե՞լ: Դե հլը պատասխանեք էս մեկին, տեսնեմ.
Impression-ը հերթը ինձ հանձնեց… Բայց երևի կփոշմանի էս մի առաջարկածիցս հետո: Ո՞ր գրքի հերոսուհին է Նիքոլը:
impression
04.05.2007, 22:37
Բյուր, դե չգիտենք, գոնե հուշիր, երեկվանից բան չի ստացվում :(
StrangeLittleGirl
04.05.2007, 22:40
Եթե հոգեբույժի հետ ամուսնանամ, կդառնամ Նիքոլ :D
Ուլուանա
05.05.2007, 15:07
Եթե հոգեբույժի հետ ամուսնանամ, կդառնամ Նիքոլ :D
Բյուր, էդ Նիքոլիդ հետ մի բան արա, թեման խցանել ա։ :D
Երեխեք հաստատ Բյուրը «վրեժ է լուծում» իրեն հերթ չտալու համար :P :
Բյուր ջան, գոնե ասա ո՞վ է հեղինակը:
StrangeLittleGirl
06.05.2007, 13:20
Երեխեք հաստատ Բյուրը «վրեժ է լուծում» իրեն հերթ չտալու համար :
Բյուր ջան, գոնե ասա ո՞վ է հեղինակը:
Չէ՛, հեղինակի անունը որ տամ, միանգամից կգուշակեք: Նա երկու-երեք հայտնի գործ ունի, դրանցից մեկի գլխավոր հերոսուհին էլ Նիքոլն է:
Մի երկու հուշում էլ անեմ: Նիքոլի ամուսնու անունը Դիկ էր, որը հոգեբույժ էր, ուներ սիրուհի Ռոզմարի անունով: Նիքոլը հոգեկան հիվանդ էր:
Հա՛, իսկ ամենակարևորը… իմ սիրած գրքերից է ;)
impression
06.05.2007, 18:39
Ժող ջան, ես գիտեմ գիրքն էլ, հեղինակին էլ, բայց Բյուրն արգելել է գրել, մի քիչ էլ պիտի տառապեք :D :D :D
Ֆրենսիս Սքոտ Քեյ Ֆիցջերալդ - Գիշերը նուրբ է…
Ուլուանա
06.05.2007, 19:44
Ֆրենսիս Սքոտ Քեյ Ֆիցջերալդ - Գիշերը նուրբ է…
«Գիշերն անույշ է»։ :P
Root, էլի հատուկ հրավերի՞ ես սպասում։ :D Դե գրի, էլի, քո հերթն է։ ;) Սպասում ենք։ :)
Ես իմ հարցը վաաղուց տվել եմ ..:P :D
Ով է Էմիլ Բոյևը ? լոլ
Ես իմ հարցը վաաղուց տվել եմ ..:P :D
Ով է Էմիլ Բոյևը ? լոլ
Root, եթե մինչև հիմա չեն պատասխանել` հավանաբար իմացող չկա: Կամ հուշում արա, կամ ուրիշ հարց գրիր::think
Root, եթե մինչև հիմա չեն պատասխանել` հավանաբար իմացող չկա: Կամ հուշում արա, կամ ուրիշ հարց գրիր::think
Բոգոմիլ Ռայնով
Ուլուանա
10.05.2007, 08:28
Root, քանի որ ոչ ոք չգուշակեց պատասխանը, ուրեմն էլի քո հերթն է (բայց էս անգամ մի քիչ ավելի հեշտ բան կգրես... :oy )։ ;)
Root, քանի որ ոչ ոք չգուշակեց պատասխանը, ուրեմն էլի քո հերթն է (բայց էս անգամ մի քիչ ավելի հեշտ բան կգրես... :oy )։ ;)
Գաբրիել Բետերեջ
impression
10.05.2007, 18:47
Լուսնաքարը :)
Լուսնաքարը :)
Վայ Վայյյյյյ ԱՊՌԵՍՍՍՍ դու ... ակումբի պատիվը փրկեցիր ..:) :P :) դու ես հիմա հարց տալիս ես էլ մի ամսով լռում եմ :D
P.S. "Լուսնաքար" Ուիլկի Քլինզ
impression
10.05.2007, 23:20
Ո՞ր գրքից է Սանչո Պանսան :P
Ուլուանա
11.05.2007, 10:35
Ո՞ր գրքից է Սանչո Պանսան :P
Վայ, էս ինչ հեշտ հարց էր. Սերվանտես «Դոն Կիխոտ» (կամ էլ հայկական տարբերակով՝ Դոն Քիշոտ :{ )
Ո՞ր գրքի հերոսն է Լեսթեր Քեյնը։ :P
Վայ, էս ինչ հեշտ հարց էր. Սերվանտես «Դոն Կիխոտ» (կամ էլ հայկական տարբերակով՝ Դոն Քիշոտ :{ )
Ո՞ր գրքի հերոսն է Լեսթեր Քեյնը։ :P
Թեոդոր Դրեյզեր - Ջեննի Հերարդ
Ուլուանա
11.05.2007, 10:54
Թեոդոր Դրեյզեր - Ջեննի Հերարդ
Մի փոքրիկ ուղղում. Թեոդոր Դրայզեր «Ջեննի Գերհարդ»։ :P
Է՜, Root, էլի քո հերթն եղա՞վ։ :D Հեսա էլի մի ջանջալ գիրք կպահի։ :aggressive
Մի փոքրիկ ուղղում. Թեոդոր Դրայզեր «Ջեննի Գերհարդ»։ :P
Է՜, Root, էլի քո հերթն եղա՞վ։ :D Հեսա էլի մի ջանջալ գիրք կպահի։ :aggressive
Դ'Արտանյան
Ուլուանա
11.05.2007, 10:59
Դ'Արտանյան
:D Լավ, ասեցինք՝ հեշտ, բայց ոչ էս աստիճանի։ :D Ալեքսանդր Դյումա «Երեք հրացանակիրները»։ Հեսա կասեն՝ ոչ մի բանի հավան չի էս աղջիկը։ :oy
Լավ, սպասեք մի հատ դժվարոտ բան պահեմ. :P
Մայքլ Մոնթ :roll
:D Լավ, ասեցինք՝ հեշտ, բայց ոչ էս աստիճանի։ :D Ալեքսանդր Դյումա «Երեք հրացանակիրները»։ Հեսա կասեն՝ ոչ մի բանի հավան չի էս աղջիկը։ :oy
Լավ, սպասեք մի հատ դժվարոտ բան պահեմ. :P
Մայքլ Մոնթ :roll
Պատասխանը սխալ էր :D
Ալեքսանդր Դյումա - 20 Տարի անց :D :hands :hands
Ուլուանա
11.05.2007, 11:24
Պատասխանը սխալ էր :D
Ալեքսանդր Դյումա - 20 Տարի անց :D :hands :hands
Էլ դաղալություն մի արա։ :nono Հարցիս պատասխանի։ :P
Էլ դաղալություն մի արա։ :nono Հարցիս պատասխանի։ :P
Ասք Ֆոսթրայթների մասին : Ջոնիկ Գոլսուորսի
Ուլուանա
11.05.2007, 12:13
Ասք Ֆոսրսայթների մասին : Ջոնիկ Գոլսուորդի
Ժողովուրդ, առաջարկում եմ Root-ին հանել էս խաղից։ Ամեն ինչ իմանում է։ :D Բայց կարո՞ղ ա զարտուղի ճանապարհներով ես իմանում։ :o Քո թույլ տված տառասխալները մի քիչ կասկածի տեղիք են տալիս... :think
Cassiopeia
11.05.2007, 12:18
Ժողովուրդ, առաջարկում եմ Root-ին հանել էս խաղից։ Ամեն ինչ իմանում է։ :D Բայց կարո՞ղ ա զարտուղի ճանապարհներով ես իմանում։ :o Քո թույլ տված տառասխալները մի քիչ կասկածի տեղիք են տալիս... :think
Ան, որ զարտուղի ճանապարհով գտներ պատասխանները, ապա ճիշտը կգրեր;)
Ուլուանա
11.05.2007, 12:22
Ան, որ զարտուղի ճանապարհով գտներ պատասխանները, ապա ճիշտը կգրեր;)
Չէ, դե որ ինտերնետում գտներ, պարզ է, որ դժվար թե հայերեն լեզվով գտներ, պիտի կամ ռուսերենը գտներ, կամ էլ անգլերենը, իսկ տառադարձելու դեպքում նման տառասխալները շատ հավանական են։ Էդ առումով ինձ հատկապես կասկածելի թվաց «Ջենիի Հերարդը»... :o

իՍԿ Ջենիֆեր ԼօԲեզը լօօլ .... մեր տանը ետ Ֆոստրայտների /ուրիշ ձև չեմ կարում արտասանեմ լոլ/ լոգիաները լիքն են
Երեխեք, մինչև Root-ի պինգվինի ընտրություններից վերադառնալը, ես հարց գրեմ, կարծում եմ ինքը շա~տ մեծահոգի է ու չի նեղանա:P
Ո՞ր գրքի հերոսներից է Վռոնսկին:
«Աննա Կարենինա», Լև Տոլստոյ :)
Ուլուանա
13.05.2007, 08:47
«Աննա Կարենինա», Լև Տոլստոյ :)
Amaru, հարց տուր։ ;)
Ուլուանա
14.05.2007, 09:17
Անդրես դը Ֆոնսեկա :)
Հենրի Ռայդեր Հագարդ «Մոնթեսումայի դուստրը»։ :)
Ո՞վ է Հիթքլիֆը։
Cassiopeia
14.05.2007, 09:24
Հենրի Ռայդեր Հագարդ «Մոնթեսումայի դուստրը»։ :)
Ո՞վ է Հիթքլիֆը։
Էմիլի Բրոնտե "Մոլեգնած հողմերի դարավանդը"
Ուլուանա
14.05.2007, 12:18
Էմիլի Բրոնտե "Մոլեգնած հողմերի դարավանդը"
Հա :), միայն թե ոչ թե մոլեգնած, այլ մոլեգին։ :P Բայց ինչ զզվելին եմ, չէ՞, ամեն ինչին կպնում եմ։ :oy
Վեր, շարունակիր։ ;)
Cassiopeia
15.05.2007, 09:41
Արտաշես Օթարյան
Արտաշես Օթարյան
Պատվի համար:) Եթե ճիշտ եմ, ահա իմ հարցը
Սանտիագո
Ուլուանա
15.05.2007, 18:03
Պատվի համար:) Եթե ճիշտ եմ, ահա իմ հարցը
Սանտիագո
Պաոլո Կոելյո «Ալքիմիկոսը»։ :)
Ո՞վ է Ջեյք Բարնսը։
Հեմինգուեյ և եթե չեմ սխալվում Ֆիեստա
Ուլուանա
15.05.2007, 19:17
Հեմինգուեյ և եթե չեմ սխալվում «Ֆիեստա»
Այո։ :)
Katyusha
15.05.2007, 21:42
են գրքից ա, են որ մի հատ նկարիչ համ մամային ա սիրում, համ ախչկան. անունը չեմ հիշում
են գրքից ա, են որ մի հատ նկարիչ համ մամային ա սիրում, համ ախչկան. անունը չեմ հիշում
ո՛չ, այդ գրքից չէ::)
Ռոմեն Ռոլան, "Ocharovannaja dusha"
Երեխեք շատ հետաքրքիր բան եք մտախել, ափսոս ուշացել եմ, բայց կփորցեմ պատասխանել այս վերջին հարցին…
Եթե ցանկացողներ լինեն շարունակել, ես պատրաստ եմ:hands :hands
Ռոմեն Ռոլան, "Ocharovannaja dusha"
Երեխեք շատ հետաքրքիր բան եք մտախել, ափսոս ուշացել եմ, բայց կփորցեմ պատասխանել այս վերջին հարցին…
Եթե ցանկացողներ լինեն շարունակել, ես պատրաստ եմ:hands :hands
Ժող, մի՞թե այդքան դժվար է հասկանալ, որ եթե գուշակել ես, պիտի հարց տաս, որ եթե ցանկացողեր չլինեին, թեման չէր շարունակվի, ու այդպես էլ չհասկացա թէ Apsara-ն ինչի՞ է պատրաստ, եթե այսքան ժամանակ դեռ հարց չի գրել…:B

Մանոն ես 100% համոզված չէի որ հարցի պատասխանը ճիշտ է, բարի լիներ մեկը ասեր, կամ հենց հարց գրողը թող ուշադիր լինի:angry
Ավելացվել է 11 րոպե անց
Որ գռքի հերոսուհին է
Аксиня -ն
Մանոն ես 100% համոզված չէի որ հարցի պատասխանը ճիշտ է, բարի լիներ մեկը ասեր, կամ հենց հարց գրողը թող ուշադիր լինի:angry
Ավելացվել է 11 րոպե անց
Որ գռքի հերոսուհին է
Аксиня -ն
Тихий Дон - Шолохов
Тихий Дон - Шолохов
Ճիշտ է
Ճիշտ է
Միսթր Հիլթոն Կյուբիտ
Միսթր Հիլթոն Կյուբիտ
Հեսա Ուլուանան քարերով ինձ ես բաժնից ... :angry :angry :diablo :diablo :diablo
impression
18.05.2007, 21:55
Դու չափազանց չար պինգվին ես,
Էլ չմտնես պոստեր գրես :D:D:D:D
Դե գոնե հուշում արա … :)
Դու չափազանց չար պինգվին ես,
Էլ չմտնես պոստեր գրես :D:D:D:D
Դե գոնե հուշում արա … :)
Շատ լավ .... Միսիս Հիլթոն Կյուբիթ
Պ.Ս. Պինգվինը ես չեմ այլ իմ ավատարը :)
Ուլուանա
18.05.2007, 22:09
Շատ լավ .... Միսիս Հիլթոն Կյուբիթ
Սա՞ էր հուշումը... :unsure Ինչ տխուր հուշում էր բայց... :( (առայժմ տխրում եմ, էլի, իսկ հետո արդեն կջղայնանամ :P)
Սա՞ էր հուշումը... :unsure Ինչ տխուր հուշում էր բայց... :( (առայժմ տխրում եմ, էլի, իսկ հետո արդեն կջղայնանամ :P)
Էէէհ ... Շերլոք Հոլմս .... էս էլ որ չասեք Պինգվինաշենի արև չեմ գրի այստեղ էլ ....
Էս թեման ինչի՞ ա մեռել...
Էս թեման ինչի՞ ա մեռել...
Հարցեր տվեք Ժող . մեղա եմ ես էլ հարց չեմ տա , հետևաբար չեմ էլ պատասխանի ;) ....
Իսկ պատասխանը ` Արթուր Կոնան Դոյլ - Շերլոք Հոլմսի Արկածներից <Պարող Մարդուկները> պատմվածքից
impression
22.05.2007, 19:19
Փորձենք վերակենդանացնել թեման ;)
Ո՞ր գրքի հերոսն էր.... մարդաչափ ուտիճը: Նաև խնդրում եմ նշել հեղինակին: Ժող, հեքիաթների հետևից չընկնեք :D:D:D
impression
22.05.2007, 21:45
Է՜հ, իմացող չկա, ոնց որ թե....
Հուշեմ, հեղինակն ավստրիացի է, էքզիստենցիալիստ ;)
impression
23.05.2007, 09:25
Ես հույսս կտրեցի :( :sos
Ճիշտ պատասխանն է՝ Կաֆկա, Կերպարանափոխություններ
Քանի որ ոչ ոք չպատասխանեց, ևս մեկ անգամ փորձեմ հարց տալ. ո՞ր գրքից է Դոդոն :D:D:D Խոսքը Մեր Բակի Դոդոյի մասին չի :img
[QUOTE=impression;284898]Ես հույսս կտրեցի :( :sos
Ճիշտ պատասխանն է՝ Կաֆկա, Կերպարանափոխություններ
Քանի որ ոչ ոք չպատասխանեց, ևս մեկ անգամ փորձեմ հարց տալ. ո՞ր գրքից է Դոդոն :D:D:D Խոսքը Մեր Բակի Դոդոյի մասին չի :img[/QUOT
ես որտեղից ես այսպիսի հերոսներ գտնում, որ ասեմ քիչ կարդացած եմ, սխալ կլինի, բայց դեռ չեմ հանդիպել այս վեռջին 2 գռողներին :think
ծ
impression
23.05.2007, 21:09
Է՜հ.....
Հուշում. Գրքի գլխավոր հերոսուհին փոքրիկ աղջիկ է, որև իրականում եղել է հեղինակի ընկերոջ դուստրը ;)
Կարծում եմ՝ շատ բաց հուշում էր :hands
StrangeLittleGirl
23.05.2007, 21:10
Ալիսան հրաշքների աշխարհում :P
Ավելացվել է 6 րոպե անց
Մի հատ շաաաաաաաաաատ դժվարը մտածել էի, բայց որոշեցի թողնել հետոյի, իսկ հիմա մի հատ կատակային :D
Ո՞ր գրքից է Ռաստինյակը:
impression
23.05.2007, 21:17
Վայ, ապրես դու, Բյուր, արդեն ինձ վատ էի զգում :):):)
StrangeLittleGirl
23.05.2007, 22:14
Ժո՛ղ, ինձ թվում էր՝ 5 րոպե չանցած ճիշտ պատասխան ա լինելու: Ոչ ոք Ռաստինյակին չգիտի աչքիս :D
Չհասկացա թե կատակայինը որն էր, եթե Ռաստինյակը " Հայր Գորիո" գրվածքից է, իսկ դա կյանքի տռագեդիայի մասին է:think:think:think
որ գրքի հերոսն է Էվրեմոնդը
StrangeLittleGirl
23.05.2007, 22:28
:D Հենց էն, որ Ռաստինյակը հազար գրքի մեջ կա, ու բոլորն էլ տափակագույն բաներ են :D
:D Հենց էն, որ Ռաստինյակը հազար գրքի մեջ կա, ու բոլորն էլ տափակագույն բաներ են :D
ես երևի միայն Հայր Գորիո-ի մեջ եմ հանդիպել: Ինչ վերաբերվում է գրվածքին, ապա հաստատ տափակ չէ, ուղղակի անհասանելի է ոմանց:think
Իսկ հերոսին լավ չեմ հիրում, գուցե և համաձայնվեմ
StrangeLittleGirl
23.05.2007, 22:33
Շատ ճիշտ ես, էդ գրքի տափակությունը անհասանելի է ոմանց :D
Շատ ճիշտ ես, էդ գրքի տափակությունը անհասանելի է ոմանց :D
:sulel ԷԷհհհհհ
ուրիշ ասելիք չեմ գտնում:
ամեն մեկը իր աստիճանին:B
որ գրքի հերոսն է Էվրեմոնդը
Դիկենս- Повесть о двух городах
դե հայերեն չեմ կարդացել:oy, չգիտեմ հայերեն թարգմանությունը:
ուրեմն…
Հենրի
impression
24.05.2007, 08:57
Kita ջան, խնդրում եմ, մի քիչ պարզաբանիր հարցդ: Այնպիսի անուն ես գրել, որ հիմա ինչ էլ պատասխանեմ՝ ճիշտ է լինելու: Կարող եմ ասել Դորիան Գրեյի դիմանկարը, Անգլուխ ձիավորը, Նավապետ Գրանտի որդիները: Անգլո-ամերիկյան գրականության հայտնի ու անհայտ գործերի 90 տոկոսում կա քո նշած անունը ;)
մյուս հերոսների անուններից ասեմ…
Բիլ...
գանձերի կղզի՞ն
ոչ
հերոսները ոսկու հանքափորությամբ են զբաղվում, չգիտեմ որքանով ճիշտ եղավ բառը;)
ոչ
հերոսները ոսկու հանքափորությամբ են զբաղվում, չգիտեմ որքանով ճիշտ եղավ բառը;)
Իսկ միգուցե Ջեկ Լոնդոն Սպիտակ ժանիքը
Իսկ միգուցե Ջեկ Լոնդոն Սպիտակ ժանիքը
Այո;):)
շարունակիր Վարդ;):)
Իսկ միգուցե Ջեկ Լոնդոն Սպիտակ ժանիքըես էլ եմ շատ սիրում այդ հերոսին
Այո;):)
շարունակիր Վարդ;):)
Տաթ ջան, գիտես չէ կասկածւմ էի:oy
լավ
Ո՞ր գրքից է Elizabeth Bennet
Pride and Prejudice
Հիմա հենց այդ գիրքն եմ կարդում: :)
Pride and Prejudice
Հիմա հենց այդ գիրքն եմ կարդում: :)
ճիշտ ես, լավ գիրք է չէ՞
դե շարունակիր :)
ճիշտ ես, լավ գիրք է չէ՞
դե շարունակիր :)
Ըհը, լավն է::)
Ո՞ր գրքի հերոսուհին է Օտոմին:
Ըհը, լավն է::)
Ո՞ր գրքի հերոսուհին է Օտոմին:
Մոնթեսումայի Դուստրը - Հենրի Ռայդեր Հագարդ
Չդիմացա էլի սիրածս հեղինակներից է :D
Մոնթեսումայի Դուստրը - Հենրի Ռայդեր Հագարդ
Չդիմացա էլի սիրածս հեղինակներից է :D
Բավականին հեշտ հարց էր, չէ՞: :D
Էլի տանջելու՞ ես ժողովրդին, Root:
Բավականին հեշտ հարց էր, չէ՞: :D
Էլի տանջելու՞ ես ժողովրդին, Root:
Ոչ , հարց չեմ տա ... դուք տվեք ... ես փաս ... ես որ հարց եմ տալիս թեման կանգնումա, Ուլանան էլ :angryա վրես :);):8
Ոչ , հարց չեմ տա ... դուք տվեք ... ես փաս ... ես որ հարց եմ տալիս թեման կանգնումա, Ուլանան էլ :angryա վրես :);):8
Իսկ ես պիտի խնդրեմ, որ հենց դու հարցը տաս, ուզոում եմ ինքս ինձ ստուգել, դե սպասում եմ;)
Իսկ ես պիտի խնդրեմ, որ հենց դու հարցը տաս, ուզոում եմ ինքս ինձ ստուգել, դե սպասում եմ;)
Լավ քո խաթեր Apsara բայց վերջին անգամ :)
Եվա-Լոտտա
Լավ քո խաթեր Apsara բայց վերջին անգամ :)
Եվա-Լոտտա
Կալլե Բլյումկվիստի հեքաթներից մեկի հերոսուհին չէ՞
Կալլե Բլյումկվիստի հեքաթներից մեկի հերոսուհին չէ՞
Այո, դե շարունակիր:
Այո, դե շարունակիր:
Анна Фирлинг
Анна Фирлинг
Бертольда Брехта -Мамаша Кураж и ее дети
:think
The_only_one
28.05.2007, 15:45
Ո՞ր գրքի հերոսուհինա Ագնեսը
Կներես Kita ջան
Энн Бронте - Агнес Грей ??
Бертольда Брехта -Мамаша Кураж и ее дети
:think
ինձ կներեք բացակայությանս համար: Այո, ճիշտ ես, փաստորեն դու պիտի շարունակեիր, բայց ոչինչ;)
StrangeLittleGirl
29.05.2007, 06:38
Ո՞ր գրքի հերոսուհինա Ագնեսը
Շատ անհաջող հարց է: Մենակ ես երկու գիրք կարող եմ նշել. Չարլ Դիքենս - «Դավիթ Կոպերֆիլդ», նորից Դիքենս - «Օլիվեր Թվիստ»
Շատ անհաջող հարց է: Մենակ ես երկու գիրք կարող եմ նշել. Չարլ Դիքենս - «Դավիթ Կոպերֆիլդ», նորից Դիքենս - «Օլիվեր Թվիստ»
Որ շաատ անհաջող լիներ, չէին գուշակի;)
ուրեմն իմացողը գիտի :P
Բյուր խի չես հարց տալիս շարունակվի
կամ ուրիշ մեկը
ես չեմ ուզում արդեն շատ եմ տվել:)
Ես տա՞մ :oy Ո՞ր գրքի հերոսներն են Սամը, Զալը և Ռուդաբեն :)
StrangeLittleGirl
31.05.2007, 08:16
Որ շաատ անհաջող լիներ, չէին գուշակի
ուրեմն իմացողը գիտի
Հարցի հաջող կամ անհաջող լինելը ոչ թե գուշակվել-չգուշակվելով է որոշվում, այլ պատասխանի միանշանակությամբ: ;) Էնպիսի անուն է, որ մի հազար հատ գրքում կարելի է գտնել, իսկ էդպես շատ անհետաքրքիր է:
Լավ, Shauri-ն ինձնից առաջ անցավ: :( Կմնամ հետո: :P
Ես տա՞մ :oy Ո՞ր գրքի հերոսներն են Սամը, Զալը և Ռուդաբեն :)
Ֆիրդուսու "Շահնամե"-ից է
StrangeLittleGirl
31.05.2007, 09:10
Դե հիմա ես եմ հարց տալիս :P
Ահագին հեշտ է :P
Ո՞ր գրքի հերոսն է Snowball-ը:
Դե հիմա ես եմ հարց տալիս :P
Ահագին հեշտ է :P
Ո՞ր գրքի հերոսն է Snowball-ը:
Բյուր ջան…երևում է ոչ ոք չի իմանում այդ ձնագնդիկին, ի՞նչ կլինի ասա պատասխանը ու փոխիր հարցը, թեման հոգեվարքի մեջ է :P
Մասսագետ
10.06.2007, 13:03
Օրվելի անասնաֆերմայից ա:
Ո՞ր գրքի հերոսուհին է Լորենը:
StrangeLittleGirl
13.06.2007, 12:14
Մի րոպե, չնայած կարծում էի, թե փիլիսոփան կգուշակի, բայց Մասսագետը ճիշտ էր, այնպես որ հիմա նրա հերթն է :P
Ո՞ր գրքի հերոսուհին է Լորենը:
Կարծում եմ «Պրոֆեսոր Դոուլի գլուխը» գրքից է
Ո՞ր գրքի հերոսուհին է Էմիլիան:
Ուլուանա
24.06.2007, 09:22
Կարծում եմ «Պրոֆեսոր Դոուլի գլուխը» գրքից է
Ո՞ր գրքի հերոսուհին է Էմիլիան:
Ալբերտո Մորավիայի «Արհամարհանք» վեպի հերոսուհու անունն Էմիլիա էր.. Բայց դե չգիտեմ՝ դու նրան նկատի ունես թե ոչ... :unsure
Ալբերտո Մորավիայի «Արհամարհանք» վեպի հերոսուհու անունն Էմիլիա էր.. Բայց դե չգիտեմ՝ դու նրան նկատի ունես թե ոչ...
Ապրես, ճիշտ է, ինձ թվում էր, թե դա միայն 40-ից հետո են կարդում;)
Կարող ես հարցդ գրել:):
Ուլուանա
24.06.2007, 11:46
Ո՞ր վեպի (վիպակի) հերոսն է Ժիլ Լանթիեն։
Ֆրանսուազ Սագան - Un peu de soleil dans l’eau froide / Հայրեն չեմ կարդացել բայց երեևի մոտավորապես սենց տարգմանած լինեն/
"Մի փոքր արև սառը ջրում :"
(Կտոր մը արև պող ջրում)
Հ.Գ. Հարց չեմ տալու շարունակեք :
Annushka
28.06.2007, 11:18
Root-ի տված լիազորագրով հարց եմ գրում ես:D
Որ գրքի հերոսուհին է Ռեյն Քարթերը :)
Root-ի տված լիազորագրով հարց եմ գրում ես:D
Որ գրքի հերոսուհին է Ռեյն Քարթերը :)
Այրես Մերդոկ /Замок На Песке/ հայրեն երևի ... Ավազի վրայի դղյակը:
StrangeLittleGirl
29.06.2007, 00:45
Ո՞ր վեպի (վիպակի) հերոսն է Ժիլ Լանթիեն։
Ֆրանսուազ Սագան - Un peu de soleil dans l’eau froide / Հայրեն չեմ կարդացել բայց երեևի մոտավորապես սենց տարգմանած լինեն/
Վա՜յ մամա ջան… ո՞նց եք հիշում: Էդ իմ սիրած գործերից է, բայց ոչ մի հերոսի անուն բացարձակապես չեմ հիշում:
Վա՜յ մամա ջան… ո՞նց եք հիշում: Էդ իմ սիրած գործերից է, բայց ոչ մի հերոսի անուն բացարձակապես չեմ հիշում:
Ես գրադարան չհաճախող մարդ եմ ալարում եմ :D:D:D պրիխոդիտսյա պերեչիտիվատ վսյո զանովո ի զանովո :D:D
Ես գրադարան չհաճախող մարդ եմ ալարում եմ :D:D:D պրիխոդիտսյա պերեչիտիվատ վսյո զանովո ի զանովո :D:D
բա հարցը՞:8
բա հարցը՞:8
Ապսարա ջան ես հարց չեմ տալիս .. Ուլուանայի հետ հատուկ կոնտրակտ ունեմ :D:D
նենց որ զիջում եմ Ձեզ հարգելիս:
Ապսարա ջան ես հարց չեմ տալիս .. Ուլուանայի հետ հատուկ կոնտրակտ ունեմ :D:D
նենց որ զիջում եմ Ձեզ հարգելիս:
Ես եմ ուզում հարց տալ, բավական հեշտ հարց է, ու գրքի հերոսուհին է Տիլլոտաման
Ուլուանա
29.06.2007, 01:26
Ապսարա ջան ես հարց չեմ տալիս .. Ուլուանայի հետ հատուկ կոնտրակտ ունեմ :D:D
նենց որ զիջում եմ Ձեզ հարգելիս:
Աչքիս մի հատ առանձին կոնտրակտ էլ պիտի կազմենք պատասխանելուդ հետ կապված։ :D
Չեք ուզում չեմ պատասխանի ,մենակ նախորոք ասեք որ իզուր էտքան չգրեմ :D:D ես վերջերս շատ ալարկոտ եմ դառել
Ես եմ ուզում հարց տալ, բավական հեշտ հարց է, ու գրքի հերոսուհին է Տիլլոտաման
Կարծեմ Եֆրեմովի "Лезвие бритвы"-ի մեջ կար այդ անունով հերոսուհի::think
Կարծեմ Եֆրեմովի "Лезвие бритвы"-ի մեջ կար այդ անունով հերոսուհի::think
Այո, նա գլխավոր հերոսուհին է:
հերթը Ձերն է Մանոն, շարունակեք
Այո, նա գլխավոր հերոսուհին է:
հերթը Ձերն է Մանոն, շարունակեք
Ո՞ր գրքի հերոսն է Ռավիկը:
Esmeralda
09.07.2007, 20:32
Ո՞ր գրքի հերոսն է Ռավիկը:
«Հաղթական կամարը»
իմ սիրած կերպարներից...
Ո՞ր գրքի հերոսն է ԱՍՊԵՏ ԴԵ ԳՐԻՅՈՆ:
«Հաղթական կամարը»
իմ սիրած կերպարներից...
Ո՞ր գրքի հերոսն է ԱՍՊԵՏ ԴԵ ԳՐԻՅՈՆ:
Ասպետ Դե Գրիյոն Մանոն Լեսկոյին ցմահ սիրահարված հերոս է:)
Աբբա Պրեվո «Մանոն Լեսկո»:
Բայց հարց գրելու ժամանակ չունեմ, կներեք:
Ով ուզում է հերթս փոխանցում եմ նրան:
Էխ, դժվար հարցեր չունեմ :oy
Ո՞ր գրքից ա Ազազելլոն :)
Նույն գրքից ինչ որ Աբբադոննան: Չնայած չգիտես ինչի Սամաելը չկար ընդեղ:
Ես հուդդայական առասպելաբանության մասին չէի... :8
Мастер и Маргарита
Булгаков
Որ գրքի հերոսն է Դեյվիդ Մելլորին
Брат мой, враг мой, Митчелл Уйлсон
Брат мой, враг мой, Митчелл Уйлсон
ճիշտ է, հենց հիմա այդ գիրքն եմ կարդում, դե Ռօօթ, խախտիր ևս մեկ անգամ պայմանագիրդ Անահատի հետ, մի հարց տուր;)
ճիշտ է, հենց հիմա այդ գիրքն եմ կարդում, դե Ռօօթ, խախտիր ևս մեկ անգամ պայմանագիրդ Անահատի հետ, մի հարց տուր;)
Չէ հընգեր ջան ... մեր պայմանը պայմանա :P ..
նենց որ /արդեն արտահայտած կարծիքի ` կնամոլի կեցվածքից դուրս չգալու համար/ ոչ թե զիջում եմ, այլ սիրով եմ զիջում իմ հարցի իրավունքը քեզ :D:D:D
Չէ հընգեր ջան ... մեր պայմանը պայմանա :P ..
նենց որ /արդեն արտահայտած կարծիքի ` կնամոլի կեցվածքից դուրս չգալու համար/ ոչ թե զիջում եմ, այլ սիրով եմ զիջում իմ հարցի իրավունքը քեզ :D:D:D
Շաաատ հուզվեցի, բայց այդ իրավունքը կընդունեմ
Որ գրքի հերոսն է Օլեգ Կոշեվոյը
Շաաատ հուզվեցի, բայց այդ իրավունքը կընդունեմ
Որ գրքի հերոսն է Օլեգ Կոշեվոյը
Ֆադեև "Երիտասարդ Գավարդիա"
Next
Ֆադեև "Երիտասարդ Գավարդիա"
Next
փաստորեն ես հարցեր եմ տալու դու պատասխանես, ու դրանով որոշվի թե ով է ավելի շատ գիրք կարդացել՝ ես թե դու: Լավ հետաքրքիր մրցավազք կստացվի
Լարիսա Դմիտրեեվնա
փաստորեն ես հարցեր եմ տալու դու պատասխանես, ու դրանով որոշվի թե ով է ավելի շատ գիրք կարդացել՝ ես թե դու: Լավ հետաքրքիր մրցավազք կստացվի
Լարիսա Դմիտրեեվնա
Քանի Root-ը ակումբում չէ, պատասխանեմ.;)
Օստրովսկի, "Бесприданница".
Քանի Root-ը ակումբում չէ, պատասխանեմ.;)
Օստրովսկի, "Бесприданница".
ճիշտ է:), շարունակիր
Ո՞ր գրքի հերոսուհին է Սեսիլը:
impression
12.07.2007, 00:17
Ո՞ր գրքի հերոսուհին է Սեսիլը:
"Բարև, թախիծ" Ֆրանսուազ Սագան ;)
Հարց տալու իրավունքը՝ ցանկացողին :)
Մասսագետ
12.07.2007, 20:29
Ո՞ր գրքի հերոսն է Սամվելը
Ուլուանա
12.07.2007, 20:39
Ո՞ր գրքի հերոսն է Սամվելը
Ո՞ր Սամվելը, Րաֆֆու՞։ :D
Շահեն Թաթիկյան՝ Նրա Ճանապարհը, նդեղել միհատ տավարի ցավ Սամվել կա:)
StrangeLittleGirl
15.07.2007, 18:57
Դե որ ոչ ոք չի գրում, հաջորդը ես եմ առաջարկում. ո՞ր վիպակից է Տրուբաչը:
Օսեեվաի մոտ մի հատ Տրուբաչ կա "Վասեկ Տրուբաչն ու իր ընկերները" բայց երևի դու ուրիշ Տրուբաչի ի նկատի ունեիր :)
StrangeLittleGirl
16.07.2007, 11:53
Չէ՛, ես ուրիշ Տրուբաչի նկատի ունեմ ու ուզում եմ, որ հենց էդ մեկին էլ նշեք :P
Չէ՛, ես ուրիշ Տրուբաչի նկատի ունեմ ու ուզում եմ, որ հենց էդ մեկին էլ նշեք :P
Դիկովսկու ՕՊԵՐԱՑԻԱնել չի չէ ?
Կարո՞ղ է «Բրեմենյան երաժիշտներ»-ից է:
StrangeLittleGirl
16.07.2007, 13:32
Չէ՛ :D
Հուշում. հեղինակը հայ է
Մասսագետ
21.07.2007, 21:28
Դե որ ոչ ոք չի գրում, հաջորդը ես եմ առաջարկում. ո՞ր վիպակից է Տրուբաչը:
Էդ էն ձեր 3-րդ կուրսի գրքից չէ՞ր… Սրտային Տրուբաչ, ստամոքսային տրուբաչ, ուղեղատրուբաչներ, աղիքահետանցքաարագանդային Տրուբաչիկներ:
երեխեք թեման քնեց, Բյուր շատ մի տանջի ասա վերջապես ում ի նկատի ունեիր ու նոր հարց տուր,
StrangeLittleGirl
27.07.2007, 11:25
Չէ՛, չեմ ասելու: Մի քիչ էլ մտածեք:
Չէ՛, չեմ ասելու: Մի քիչ էլ մտածեք:
Նախանձելի համբերություն ունես Բյուր:hands, կոտորեցիր մեզ, դե ասա վերջապես:P
StrangeLittleGirl
31.07.2007, 00:20
Մտածում էի, որ գոնե Arisol-ը կասի, բայց երևի կյանքում այս թեմա չի մտել:
Ինչևէ, հեղինակը Լուսինե Վայաչյանն է, վիպակը կոչվում է «Բալագոյե»:
Նորն եմ առաջարկում: Բավական հեշտ է նրանց համար, ովքեր կարդացել են գիրքը:
Ո՞ր գրքից է Շուշանիկ Կուրղինյանը:
Ո՞ր գրքից է Շուշանիկ Կուրղինյանը:
Այն որ Շուշանիկ Կուրղինյանը բանաստեղծուհի է, որ երկար ժամանակ կարծել են, թե Ավետիք Իսահակյանի սիրո առարկան է եղել, բայց հետո պարզվել է, որ ուրիշ Շուշանիկի էր սիրում` գիտեի: Բայց որ ինչ-որ գրքի հերոսուհի է՝ չգիտեի: :o
StrangeLittleGirl
07.08.2007, 00:23
Այն որ Շուշանիկ Կուրղինյանը բանաստեղծուհի է, որ երկար ժամանակ կարծել են, թե Ավետիք Իսահակյանի սիրո առարկան է եղել, բայց հետո պարզվել է, որ ուրիշ Շուշանիկի էր սիրում` գիտեի: Բայց որ ինչ-որ գրքի հերոսուհի է՝ չգիտեի:
Հա՛, նաև մի գրքում կա: Ի դեպ, բավական հաջողված գործ է :)
Հուշում. հեղինակը ժամանակակից է, հայ է:
Հեղինակը երևի Շուշան Ավագյան, բայց գրքի անվանումը չեմ հիշում
StrangeLittleGirl
07.08.2007, 00:43
Հեղինակը երևի Շուշան Ավագյան, բայց գրքի անվանումը չեմ հիշում
:hands Ես չգիտեի, որ կգուշակվի: Քանի որ բավական բարդ առաջադրանք էր, ընդունում ենք առանց գրքի վերնագրի: Իսկ գիրքը կոչվում է «Գիրք-անվերնագիր»:
Քո հերթն է ;)
Տակ, ո՞ր գրքի հերոսն է Ռոբերտ Կինքեյդը:
StrangeLittleGirl
11.08.2007, 00:40
Ես մի հատ գրող գիտեմ. Ջամայկա Քինքեյդ
Չլինի՞ նրա հերոսներից է :D
Չէ, բայց մասամբ մոտենում ես . հեղինակի անունը հերոսի անվան հետ ա համընկնում, բայց ոչ ազգանվան :)
Հուշում. հերոսուհու անունն էլ Ֆրանչեսկա Ջոնսոն
StrangeLittleGirl
11.08.2007, 00:50
Լավ, Գուգոն ասեց:
Չէ՛, մեռնեի, չէի իմանա: Էդ գիրքը չեմ կարդացել:
Եսիմ, մի տեղ կարդացել եմ, որ էդ գիրքը համարվում ա սիրո ամենաուժեղ պատմություններից մեկը, առավել ևս որ ունի իրական հիմք: Իրադարձությունները կարծեմ մեր դարի վաթսունականներին են:
Գիրքն ինձ վրա ահագին տպավորություն ա թողել. եսիմ, կյանքի ցավոտ կողմերն էին:
Խորհուրդ եմ տալիս կարդալ: Հնարավոր ա, երբ որ հարկ ա՝ զերծ պահի ճակատագրական սխալներ անելուց:
Գրքի հիման վրա ֆիլմ էլ կա հանած /որը չեմ տեսել/, խաղում են Մերիլ Ստրիպն ու Քլինտ Իստվուդը, կարծեմ, ու կարծեմ օսկարի ա ներկայացվել, թե արժանացել…
Մադիսոն, "Կոմսության կամուրջներ"
«Մեդիսոն նահանգի կամուրջները»
Իրոք խոր հոգեբանական, լավ գործ է: Պատմվում է մի կնոջ մասին, որի ապրած կյանքի 4 օրերն ամբողջությամբ շրջեցին հերոսուհու ողջ ներքնաշխարհը…արժե կարդալ, կամ գոնե ֆիլմը նայել: Այդ ֆիլմում Մերիլ Ստթիփը կնոջ լավագույն դերի համար մեծ ճանաչում է գտել, իսկ ֆիլմը արժանացել է օսկարի:
Նկարում Մեդիսոն նահանգի այն կամուրջն է, որը ճակատագրական եղավ Ֆրանչեսկայի և Ռոբերտի համար:
Հ.Գ. Իսկ ու՞ր է հարցը:
Վայ կներեք, իմ պատճառով խաղը կանգնել է
ուրեմն որ գրքի հերոսն է Պավել Լասովը
ուրեմն որ գրքի հերոսն է Պավել Լասովը
եթե Պավել Վլասովն է, ուրեմն Մաքսիմ Գորկիի «Մայրը» վեպից է:
եթե Պավել Վլասովն է, ուրեմն Մաքսիմ Գորկիի «Մայրը» վեպից է:
Ճիշտ ես Մանոն, քո հերթն է
քանի որ Մանոնը ուշանում է իսկ իմ սիրելի թեման քնում, նորից ես հարց կտամ
Վեռա Պավլովնա
քանի որ Մանոնը ուշանում է իսկ իմ սիրելի թեման քնում, նորից ես հարց կտամ
Վեռա Պավլովնա
Չերնիշեվսկիյ - "Ի՞նչ անել":
Չերնիշեվսկիյ - "Ի՞նչ անել":
Այո, դե Կիտա ջան շարունակի
Այո, դե Կիտա ջան շարունակի
Էհհ…
Որ գրքի հերոսուհին է Սեսիլ Վոլանժը:
Որ գրքի հերոսուհին է Սեսիլ Վոլանժը:
Ֆրանսուազ Սագան «Բարև թախիծ»-ի մեջ կար հերոսուհի Սեսիլ: Բայց ազգանունը ճիշտն ասած չեմ հիշում, նա՞ է:
Ֆրանսուազ Սագան «Բարև թախիծ»-ի մեջ կար հերոսուհի Սեսիլ: Բայց ազգանունը ճիշտն ասած չեմ հիշում, նա՞ է:
Ոչ;)
Էհհ…
Որ գրքի հերոսուհին է Սեսիլ Վոլանժը:
Շոդերլո դե Լակլո «Վտանգավոր կապեր»։
Շոդերլո դե Լակլո «Վտանգավոր կապեր»։
Ճիշտ է;)
Ճիշտ է;)
Ուրեմն հիմա իմ հերթն է։ :)
Ո՞ր գրքի հերոսուհին է Ջուլիա Լամբերտը։
Ո՞ր գրքի հերոսուհին է Ջուլիա Լամբերտը։
Սոմերսեթ Մոեմ «Թատրոն»
Սոմերսեթ Մոեմ «Թատրոն»
Հա: :)
Հիմա քո հերթն է:
Դէ ուրեմն՝
Ժյուլի դ՛Էգլմոն
Դէ ուրեմն՝
Ժյուլի դ՛Էգլմոն
Manon մի քիչ էլ չես հուշի;)
Manon մի քիչ էլ չես հուշի;)
Ականջդ կանչի Root:oy
Լավ...ասում եմ հեղինակի անունը. Օնորե դ՛Բալզակ
StrangeLittleGirl
26.09.2007, 21:33
Ախր զգում եմ, որ ծանոթ անուն է…
«Կուրտիզանուհիների պերճանքն ու թշվառությունը» երևի :think
Ախր զգում եմ, որ ծանոթ անուն է…
«Կուրտիզանուհիների պերճանքն ու թշվառությունը» երևի :think
Չէ....:P
Մի քիչ էլ մտածեք, եթե այսօրվա մեջ չգտնեք, երեկոյան կգրեմ:
StrangeLittleGirl
27.09.2007, 17:16
աաաաաաաաա, հիշողություն եմ ասել է :D Ավելի ճիշտ՝ հիշողության բացակայություն:
«Երեսնամյա կինն» է, չէ՞: Հենց նա էլ Ժյուլին է:
Եթե էս անգամ էլ սխալվեմ, ահավոր կամաչեմ: :oy
աաաաաաաաա, հիշողություն եմ ասել է :D Ավելի ճիշտ՝ հիշողության բացակայություն:
«Երեսնամյա կինն» է, չէ՞: Հենց նա էլ Ժյուլին է:
Եթե էս անգամ էլ սխալվեմ, ահավոր կամաչեմ: :oy
:DԲայց լավ չարչարեցի չէ՜: Իհարկե չես սխալել, Բյուր ջան, շարունակիր…
StrangeLittleGirl
28.09.2007, 20:55
Phoebe :P
Phoebe :P
Անդունդի եզրին, տարեկանի արտում՞
StrangeLittleGirl
28.09.2007, 23:34
Այո՛, քո հերթն է :P
Այո՛, քո հերթն է :P
Երեխեք ջան, հերթս զիջում եմ, որովհետև ես քանի օրը սիստեմատիկ չեմ մտնում ակումբ, կարող է չկարողանամ հետևել.
Universe
29.09.2007, 11:18
Երեխեք ջան, հերթս զիջում եմ, որովհետև ես քանի օրը սիստեմատիկ չեմ մտնում ակումբ, կարող է չկարողանամ հետևել.
Օկայ… Եթե կարելի է, էս անգամ էլ ես գրքի հերոսի անուն ասեմ, իսկ դուք գուշակեք :oy
Ո՞ր վեպի հերոսներից էր Ռութը (Root)... (Նաեւ գրողի անունը) :)
Օկայ… Եթե կարելի է, էս անգամ էլ ես գրքի հերոսի անուն ասեմ, իսկ դուք գուշակեք :oy
Ո՞ր վեպի հերոսներից էր Ռութը (Root)... (Նաեւ գրողի անունը) :)
Համոզված եմ, որ մի քանի տասնյակ գրքեր գոյություն ունեն, որտեղ Ռութ անունով հերոսուհի կա: :)
Մի քիչ կոնկրետացրու. ազգանուն չու՞նի այդ Ռութը:
Գուցե Ջեկ Լոնդոնի «Մարտին Իդեն»-ի՞ց է:
Universe
01.10.2007, 12:12
Գուցե Ջեկ Լոնդոնի «Մարտին Իդեն»-ի՞ց է:
:clap Գուշակեց ;)
Ո՞ր գրքի հերոսներից է Ռալֆը, և ո՞վ է հեղինակը:
Կարեն ջան
08.10.2007, 17:18
Ո՞ր գրքի հերոսներից է Ռալֆը, և ո՞վ է հեղինակը:
Պաուլո Կուելիո` "11 րոպե"
Կարեն ջան
09.10.2007, 08:37
Ո՞ր գրքի հերոսներից է Վասուդեվան, և ո՞վ է հեղինակը:
Պաուլո Կուելիո` "11 րոպե"
Ո՛չ Կարեն ջան, …Այնպես որ պատասխանողը հիմա ստիպված է եկու հարցին էլ պատասխանել:P
Հուշման կարգով ասեմ, որ իմ պահած սիրավեպի հեղինակը Ժորժ Սանդն է:
Մանոն :)
Մի տեսակ անկապ ա ստացվում. օրինակ էս դեպքում պատասխանողը որտեղի՞ց իմանար՝ կոնկրետ ո՞ր Ռալֆին եք ի նկատի ունեցել :)
Մանոն :)
Մի տեսակ անկապ ա ստացվում. օրինակ էս դեպքում պատասխանողը որտեղի՞ց իմանար՝ կոնկրետ ո՞ր Ռալֆին եք ի նկատի ունեցել :)
Դէ հուշումս բա ինչի՞ համար էր Amaru:)
Լավ, ասեմ, դա Ժորժ Սանդի հանրահայտ «Ինդիանա» սիրավեպն է, որի հիման վրա ֆիլմ էլ կա նկարահանված:
Կարեն ջան-ի հարցը մնում է ուժի մեջ;)
Դե Ձեր հուշումը հարցից ուշ էր տրվել… :)
պատասխանը կոնկրետ չգիտեմ :oy գիտեմ, որ Վասուդևայի՝ Կրիշնայի հոր մասին ինչ-որ աշխատություն կա հինդի լեզվով… :)
Ո՞ր գրքի հերոսներից է Վասուդեվան, և ո՞վ է հեղինակը:
Գերման Գեսսե «Սիդդհարդհա» :)
Գերման Գեսսե «Սիդդհարդհա» :)
Ոչ ոք չի ուզում ասել՝ ճիշտ էր պատասխանը, թե ոչ: :8
Ինչևէ, թեման հետաքրքիր է. եկեք շարունակենք: :)
Հեշտ հարց եմ տալիս: ;)
Ո՞ր գրքի հերոսն է Ջոնաթան Լիվինգստոնը, ի դեպ նա մարդ չէ, այլ ճայ... այն էլ ՝ շատ հայտնի: Համարյա ասեցի գրքի վերնագիրը, մնաց հեղինակին հիշեք: ;)

Ռիչարդ Բախ՝ Ջոնաթան Լիվինգսթոն ճայը հայ , թե դա չի ՞ :)
Ռիչարդ Բախ՝ Ջոնաթան Լիվինգսթոն ճայը հայ , թե դա չի ՞ :)
Էդ «հայ»-ը լավ իմպրովիզ էր: ;)
Շարունակիր, քո հերթն է: :)
Էդ «հայ»-ը լավ իմպրովիզ էր: ;)
Շարունակիր, քո հերթն է: :)
:) ~ իմ հարցը նույնպես հեշտ կլինի որ գրքից է Աղասին?
:) ~ իմ հարցը նույնպես հեշտ կլինի որ գրքից է Աղասին?
Խ. Աբովյան «Վերք Հայաստանի»:
:)
Խ. Աբովյան «Վերք Հայաստանի»:
:)
այո, այո :)
այո, այո :)
Ո՞ր գրքի հերոսն է Ուոլտեր Ֆաբերը (Walter Faber): Իմ սիրած գրքերից է...
:)
Ո՞ր գրքի հերոսն է Ուոլտեր Ֆաբերը (Walter Faber): Իմ սիրած գրքերից է...
:)
Մ.Ֆրիշա "Homo Ֆաբեր"