PDA

Դիտել ողջ տարբերակը : Չուկչստանի օֆտոպանոց :P

Chuk
25.04.2007, 20:47
Նենց կայֆ ա սամավոլկա, որը նույնն է թե ինքնագայլուկ կամ ինքնակամուկ, իսկ դասական թարգմանությամբ ԶԻԼ լինելը :D

Չգիտեմ թե ինչի բացեցի այս թեման, բայց ասեմ որ երկու նոր պատմություն սկսել եմ գրել՝ «Փանոսի վերջին ձախորդությունն» ու «Վրեժը»: Իսկ հիմա հասունանում է հերթական պատմությունը, կապված էս ՆԱՏՕ-ի զորավարժությունների հետ ու վախենամ էդ պատմությունը նշածներիցս առաջ ընկնի :love

Ախր էդ արտասահմանցի զինվորները շատ դեմք ու տուպոյ են է :8
Մի հատ սիրունիկ ամերիկուհի զինվորուհի է եկել, տեսնենք դրա գորիլա թիկնապահներին ինչ ենք անելու: Երեկ ձեռի ուժով կրեցինք, մնացածն առջևում է...

Դե, առայժ, փախա զորամաս: Վերջապես ՌՈ-ն (ռազմական ոստիկանություն) ա զորամասում խլվլում: Ամենաքիչը մի տաս հոգի կան հենց հիմա էդ մի թիքա զորամասում: Խաղաղապահների ու արտասահմանցքի քանակն էլ չգիտեմ :think

Ծով
25.04.2007, 23:18
Ես էլ եմ բանակ ուզում…:) Ի՜նչ ուրախ ա ձեզ մոտ…

kiki
26.04.2007, 21:28
քիչ էին օֆֆտոպանոցները, մի հատն էլ ավելացավ...:))

kiki
05.05.2007, 22:54
մեկը լիներ ինձ ասեր ինչ է եղել ու էդ ինչից է պրծել Արտակը...

հ.գ. եթե իհարկե գաղտնիք չի, ու ինձ չվերաբերվող բան չեմ հարցնում...

otar
06.05.2007, 21:19
:love ... շատ եմ սիրում Արտակին

Chuk
15.05.2007, 01:07
մեկը լիներ ինձ ասեր ինչ է եղել ու էդ ինչից է պրծել Արտակը...

հ.գ. եթե իհարկե գաղտնիք չի, ու ինձ չվերաբերվող բան չեմ հարցնում...
Գաղտնիք չի :)
Առանձնապես ոչ մի բան որ այստեղ գրեի ու բողոքեի, ուղղակի այդ օրերին նյարդերս լարված էին, չդիմացա: Սովորական մարդկային փոխհարաբերություններ, սովորական միմյանց նկատմամբ անտիպատիայի դրսևորումներ որի արդյունքում կանոնադրության խախտումներիս նկատում ինչպես նաև «գլխիս սարքելու» փորձեր :D
Ոչ մի լուրջ բան ;)

:love ... շատ եմ սիրում Արտակին
Ես էլ քեզ :love

հ.գ. վերջապես պրծա սկսածս պատմություններիցս ևս մեկը: Չգիտեմ, կա մարդ, ով սպասում է դրանց, թե չկա: Չգիտեմ, ավելորդ գլխացավանք եմ դարձել ձեր գլխին, թե չէ (այն առումով, որ գուցե քաղաքավարությունից դրդված կարդաք), բայց գրելու ու այդ գրածներս այստեղ դնելու անհագ ցանկություն ունեմ, որի դեմը չեմ կարողանում... ասենք չեմ էլ ուզում առնել: Ամեն դեպքում ներողություն ձեր անգին ժամանակը վատնելու համար :oy

Արշակ
15.05.2007, 12:49

Եթե չեմ ասել, ուրեմն հիմա ասեմ։ Մեծ հետաքրքրությամբ ու հաճույքով եմ կարդում գրածներդ ու ամեն անգամ անհամբերությամբ սպասում եմ հաջորդ գլուխներին։ Շատ լավ ես գրում։ Ապրե՛ս, որ գրում ես։:)

Guest
24.05.2007, 16:32
Chu՛k, էս խի՞ ես էսքան քիչ գրում:angry

Chuk
24.05.2007, 16:50
Շատ եմ գրում, որոշ բաներ ուզում եմ փոխել, փոփոխել, նոր տեղադրել ;)
Իսկ գրածներիս մեծ մասը դեռ գլխումս են: Կգրեմ:

Arisol
24.05.2007, 17:11
Էհ, Առտակ, էնքան անհարմար եմ ինձ զգում, որ գրեթե բան չեմ կարդացել գրածներիցդ…
Ախր էս անտեր աչքերս էլ վախտ գտա՞ն ցավելու :cry …

Chuk
05.08.2007, 01:16
օֆֆտոպիկ

Թեյարանում նստած թուղթ ու գրիչը ձեռքիս մի փոքրիկ բանաստեղծություն եմ գրում.
«Հա՛, երկիր, իմն է արևն հրավառ,
Պահ մի՛ տուր սարին միայն քեզ համար…»
Ներս մտավ Գագոն (հորինված անուն, իրական կերպար): Եկավ, նստեց կողքս:
- Բարև Արտ ջան:
- Բարլիս բռատ:
- Էս ի՞նչ ես անում:
- Հեչ, ժամանակ եմ սպանում:
- Ոտանավո՞ր ես գրում:
- Հա:
- Ախպերս, լուրջ բաներով զբաղվի, ի՞նչ ոտանավոր:
- Օրինակ ի՞նչ լուրջ բան:
- Օրինակ... աղջիկ խոսացրու:
- Դե, եսիմ, Գագ, - ասում եմ՝ ժպտալով:

Քիչ անց ներս է մտնում ծառայող աղջիկներից մեկը, բավական համակրելի մի ենթասպա:
- Լիլ, մի րոպեով կգա՞ս, - կանչում եմ:
Մոտենում է:
- Լիլ, կարդա, կարծիքդ ասա, էլի՞, - խնդրում եմ:
Կարդում է: Սպասում եմ ստանդարտ արտահայտություններին: Դրանք շատ չեն ուշանում.
- Վա՜յ, Արտ, էս դու՞ ես գրել: Չգիտեի, որ գրում ես: Մոլոդեց: Շատ լավն ա: Շատ ունե՞ս գրած բաներ... Ի՜նչ հավես ա՜...

Գովում է, գովում ու գնում է Լիլոն: Գագոն նստած է բերանը բաց:
- Փաստորեն լուրջ գործ ես անում, - ասում է սխալն ընդունող տոնով:

Անցնում է մեկ շաբաթ: Մտնում եմ թեյարան: Նստած է Գագոն, առաջը թուղթ գրիչ: Մոտենում ու կարդում եմ թղթին գրածը.
« Ինձ դուր է գալիս քո աչքի գույնը,
Ու համ էլ դուխուդ հաճելի բույրը...» *
- Գա՞գ, էս ի՞նչ ես անում, գրու՞մ ես, - հարցնում եմ:
- Լիլոին եմ սպասում, - աչքով է անում Գագոն:

* Իր գրած տողերը չեմ հիշում, ստանդարտ անկապություն գրեցի

Ավելացվել է 8 րոպե անց
Մեկ ուրիշ օֆֆտոպիկ

Վերջերս պաշտոնս, այսպես ասած, բարձրացրին: Դա նշանակում է նոր սենյակ, նոր անհարմարություններ: Այս սենյակ սպաները շատ են մտնում, ելնում :[ Հատկապես հրամանատար սպաները :D

Ես էլ, որ նրանց ներկայությունից շատ չնեղվեմ, անընդհատ երաժշտություն եմ բարձր միացնում, հիմնականում հանգիստ ջազզռոք, դասական: Այլ ոճի երաժշտություններ էլ կան, շատ մեղմ երաժշտությունների ընտրանի է... ինչևէ: Հաճախ է սենյակ մտնում ու այդ երաժշտությունը լսում նաև գնդապետ Սարոյանը ու օրերից մի օր մոտեցավ ինձ.
- Արտակ ջան, ախպերս, քեզ մի խնդրանք ունեմ, - ասաց ինձ ախպեր «պռիզնատ» եկող կեղծավոր գնդապետը:
- Ասե՛ք, պարոն գնդապետ:
- Առտ ջան, դու բարձրաճաշակ տղա ես, որ խնդրեմ իմ համար երգերի կալեկցիա չես հավաքի սիդիով:
- Կհավաքեմ, պարոն գնդապետ, իսկ կոնկրետ ի՞նչ եք ուզում:
- Դե... Ասենք էն Թաթուլից, Բղդոյից, Հայկոից... մի խոսքով ջոգիր էլի ախպերս: Ամեն օրվա կարգին երգերով սիդի...

Chuk
26.01.2008, 16:52
Վերջն եմ :D

Selene
26.01.2008, 18:30
Վերջն եմ :D

Chuk, լրիվն էլ լավն են, իսկ երրորդ նկարում լրիվ դու ես :love

Chuk
27.01.2008, 02:38
Chuk, լրիվն էլ լավն են, իսկ երրորդ նկարում լրիվ դու ես :love

Շնորհակալ եմ :)

Հերթական օֆֆտոպիկ
Հրահանգավորում է: ՀԱԿ-ի հերթապահ զինվորը իր պարտականությունների մասին է պատմում հրամանատարի տեղակալ գնդապետ Սարոյանին:
- Երեկոյան ժամը 7-ին փակում եմ զաբոռները...
- Դու ռուսակա՞ն կրթություն ունես, - կտրում է գնդապետը:
- Ոչ մի կերպ, պարոն գնդապետ:
- Բա չեմ ջոգում, էս ինչ ձև ես խոսում: Այ ես, նամպռիմեռ, երկու կրթություն ունեմ, բայց ախշատում եմ գրական հայերեն խոսալ, էս դու ի՜նչ տուդի-սյուդիներ ես անում, զաբոռը ո՞րս ա, դարբաս պտի ասես...

Այս խոսակցությունը բառ առ բառ համապատասխանում է իրական խոսակցությանը, չկա որևէ բառի, արտահայտության, հնչյունի փոփոխություն:

Ուլուանա
27.01.2008, 05:03
Արտակը բեղերով... :o :D Ինչ անսովոր տեսարա՜ն ա։ :))
Բայց առանց բեղերի ավելի լավն ես։ :P

Chuk
27.01.2008, 19:35
Ան ջան, արդեն ջնջել եմ բեղերս :D
Սպաների ինադ էի պահել... իսկ ավելի կոնկրետ, ինձ հիմա տեղափոխել են գնդապետ Սարոյանի (շարունակում եմ իրական ազգանունը չասել) սենյակ, իրա հետ եմ ամբողջ օրը: Այդ տեղափոխության հիմնական նպատակը քաղաքական է: Գնդապետ Սարոյանը պետի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալն է, ես զորամասում արդեն հայտնի եմ իմ ընդդիմադիր հայացքներով ու իրանք վախենում են, որ ուրիշներին կարող է Տեր-Պետրոսյան քարոզեմ, թերևս այս է պատճառը :D Հա, ուրեմն ինչ էի ասում: Էս գնդապետս բեղավոր ա: Ես էլ ասի վրան մի քիչ «ղժժամ»: Բեղեր պահեցի: Բնականաբար թռան դեմքիս «Զինվորը չպետք է թրաշով լինի» կարգախոսով: Բայց դե... կանոնադրության համապատասխան հոդվածը ցույց տալով պահեցի ու շատերը ծիծաղում էին պարոն գնդապետի վրա: Արդեն էֆֆեկտն անցել է, թրաշեցի:

Ի դեպ էս գնդապետս շատ ունիկալ է: Ընդամենը կես ժամ առաջ զանգահարեց, իսկ ավելի ճիշտ իր SIM քարտով ծնգացրեց ինձ, ես հետ զանգեցի :D
Ուրեմն ասում է.
- Արտակ ջան, ախպերս, կարաս ինձ DVD-ով լավ կինոներ բերես:
- Ի՞նչ տիպի կինոներ, պարոն գնդապետ, - հարցնում եմ:
- Դե որ իմաստալից լինեն, նենց կարգին, խորը իմաստ ունենան, սովորացնող լինեն, խոսքի մաֆիա, ռազբորկեք...

Cassiopeia
27.01.2008, 19:42
:lol բա պատկերացրու որ այլ տիպի ուսուցողական ֆիլմեր ուզեր, ասենք էրոտիկա ու պոռնոգրաֆիա:D

Chuk
27.01.2008, 20:39
Պատկերացրու որ եթե իրան տենց կինո տանեմ, ինձ մի 10-15 օր արձակուրդ կուղարկեն :D
Ի դեպ նախորդ գրառմանս մեջ սխալ էի գրել, ինքը ոչ թե ասեց «Դե որ իմաստալից լինեն» այլ «Դե որ իմաստուն լինեն»: Սա պարզապես վրիպակի ուղղում:

Ծով
27.01.2008, 22:04
Աթոռից ընկա:D

Apsara
27.01.2008, 23:11
վայ երեխեք դեմք եք, նույնիսկ չգիտեի որ այստեղ օֆֆթոպանոց կա,
Արտակ քեզ ճիշտա հեչ չէր սազում բեղեր, լավա երեկ արդեն առանց դրանց էիր, բայց նկարները լավնա, իսկ այդ բնագավառում "բարձր պաշտոնյաների" բառապաշարը սպանումաա:D

Chuk
22.03.2008, 20:04
Ողջույն ակումբցիներ :)
Կուզեի խոսել բոլոր ակումբցիների հետ, բայց կարծում եմ, որ այդ դեպքում կարող է զորամաս ինֆո գնալ, որ ես նորից փախել եմ :D
Կարոտել եմ բոլորիդ, այն էլ չափից ավելի շատ: Շատ եմ կարոտում, իսկ մեր մոտ խստացված ռեժիմը շարունակվում է, այն էլ իմ հանդեպ հատուկ հսկողությամբ, վերջ ի վերջո զորամասի ընդդիմադիրն եմ :D
Մինչև ամսի 9-ը մեզ չեն թույլատրելու գալ: Երևի վախենում են մեզ տեսնելուց հետո պարոն սերժիկը չի կարողանա երդում ուտել: Այնպես որ մեր հանդիպումը հետաձգվում է, իսկ ես շարունակելու եմ ձեզ կարոտել: Հուսամ, դուք էլ ինձ :oy
Բայց մյուս կողմից, եթե նոր ու վատ զարգացումներ չլինեն, 89 օրից հո քեֆ չենք անելու :B
Այո՛, այո՛, ինձ մնացել է ընդամենը 89 օր :P
Օֆֆֆ, կարոտել եմ... սիրում եմ ձեզ, շա՜տ :love

Սամվել
22.03.2008, 20:06

Բան չմնաց Արտակ ջան, մի 3 ամիս էլ դիմացի ու վերջ կարող ես հանգիստ կյանքդ դասավորել :)

Արշակ
22.03.2008, 20:38
Արտակ, ողջու՛յն :)
Որտեղի՞ց ես Ակումբ մտել։ Ստե՞ղ ես։
Պատկերացնում եմ, թե երևի ինչ ծանրա հիմա վիճակդ։ Չգիտեմ, թե ասածս քեզ ինչ կտա, բայց իմացի, որ քեզ հիշում ենք, հոգով աջակցում։ Պի՛նդ կաց, քիչա մնացել։

Selene
22.03.2008, 20:46
Արտակ ջան:love Մենք քո հետ ենք, քեզ շատ կարոտել ենք, իսկ 89 օրը հեչ բան է, միանգամից կանցնի:)
Քեզ լավ նայիր;) :kiss

Chuk
22.03.2008, 21:14
Բան չմնաց Արտակ ջան, մի 3 ամիս էլ դիմացի ու վերջ կարող ես հանգիստ կյանքդ դասավորել :)
Դե ես էլ եմ դա ասում, էլի :)
Լիքը գործեր էի պլանավորել մինչև բանակը պրծնելս անել ու չեմ հասցնում: Խուճապային վիճակ ա :D

Ավելացվել է 3 րոպե անց

Արտակ, ողջու՛յն :)
Որտեղի՞ց ես Ակումբ մտել։ Ստե՞ղ ես։
Պատկերացնում եմ, թե երևի ինչ ծանրա հիմա վիճակդ։ Չգիտեմ, թե ասածս քեզ ինչ կտա, բայց իմացի, որ քեզ հիշում ենք, հոգով աջակցում։ Պի՛նդ կաց, քիչա մնացել։
Գիտեմ, էդ ինձ հոգեպես օգնում ա :)
Հիմա զորամասում իրոք գաղափարակիցների պակաս ունեմ, թեև իրականում կան շատ մարդիկ, բայց ինչ-որ բան քիչ է... Բայց շատ ծանր չի :P

Արտակ ջան:love Մենք քո հետ ենք, քեզ շատ կարոտել ենք, իսկ 89 օրը հեչ բան է, միանգամից կանցնի:)
Քեզ լավ նայիր;) :kiss
Դուք Ձեզ լավ նայեք, ինձ ի՞նչ կա ;)
Կարոտել եմ :love

Taurus
22.03.2008, 21:19
: Խուճապային վիճակ ա :D

Ես կասեի արտակարգ:
Ժող գիտեք չէ, որ Արտակն էր մեղավոր, միշտ հարցնում էի ոնց ես , ասում էր արտակարգ:B

Chuk
22.03.2008, 21:22
Ես կասեի արտակարգ:
Ժող գիտեք չէ, որ Արտակն էր մեղավոր, միշտ հարցնում էի ոնց ես , ասում էր արտակարգ:B
Տո հա է, էնքան ասեցի, մինչև մեզ էս ...-ը գցեցի:
Հիմա սկսել եմ «խուճապային» ասել, տեսնենք ինչ կստացվի :think
Իսկ եթե լուրջ, հիմա «ո՞նց ես» հարցին պատասխանում եմ՝ «Հիանալի»:
Այնպես որ վերջը լավ է լինելու: ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ: Չե՞ք հավատում: ԿՏԵՍՆԵՔ:

Համ էլ թազա նոթերս կարդացեք՝ «Արտակարգ դրություն» (http://www.akumb.am/showthread.php?t=22849) :)

Գալաթեա
22.03.2008, 21:23
Չուու~~կ :) :) Կարոտախառը ուծյուու~~ :)

Chuk
22.03.2008, 21:28
Չուու~~կ :) :) Կարոտախառը ուծյուու~~ :)

Օդում բռնեցի :)
Վու՜յ, ի՜նչ լավն ա :love
Նմանից քեզ եմ ուղարկում :redhat :) ))

Chuk
22.03.2008, 21:49
Դե ես փախա :)
Հուսով եմ, որ շուտով կհանդիպենք :)
Մնաք բարով ու չընկճվենք :)
Հաղթել ենք, Հաղթելու ենք, Պիտի հաղթենք :)

Apsara
23.03.2008, 12:56
Հմմ, տենաս հիմա խի են ձեզ տենց պինդ պահում:think

Իսկ կարոտելը փոխադարձ է:love իմացիր,
մենք համբերատար քեզ ենք սպասում, քեզ էլ ցանկանում համբերություն, այ մարդ քիչ մնաց:)

murmushka
04.05.2008, 01:04
Բարև բոլորին
շատ ուրախ եմ, որ դարձա Չուկչստանի բնակիչ
կարդացել եմոչ բոլոր ստեղծագործություններն, բայց ուզում եմ հայտնել իմ շնորհակալություն
շնորհակալություն, որ գրում ես Չուկ ջան;)

Ռուֆուս
09.06.2008, 22:28
Ես էլ եմ շատ ուրախ, որ վերջապես չուկչա եմ :)

Դեռևս մի երկու թեմա եմ հասցրել կարդալ ու շատ է դուր եկել.... Թեման ծայրից ծայր կլանված կարդում եմ, Արտակ ջան, ապրես շատ լավ ես գրում.....

Անպայման այս բաժինը ամբողջությամբ կընթերցեմ, ինձ որպես բանակից ազատված մարդու շատ հետաքրքիր է ծանոթանալ բանակային կյանքի մանրամասներին :)

Chuk
22.06.2008, 14:41
Կարելի ա էլի բանակ գնալ...

ivy
22.06.2008, 14:45
Կարելի ա էլի բանակ գնալ...

Եթե դրա հաշվին նման հոյակապ ստեղծագործություններ ես մեզ պարգևելու, ապա թող ասածս էգոզմ չթվա, բայց կարելիա: :)
Ի դեպ, ոչ մի անգամ կարծիքս չեմ գրել, բայց հիմա ասեմ, որ շատ լավն են գործերդ: Դեռ վերջինները չեմ կարդացել, բայց մնացածը արտակարգ էր: :) Ու լրիվ այլ կերպ ես գրում, քան Չուկչստանից դուրս...

dvgray
09.07.2008, 04:10
Չկա երկիր, որ չունենա բիսետկա՞ :D
Փաստորեն սա էլ Չուկչստանի բիսետկան է հա՞
Ոտքս բարի լինի ձեր բիսետկում: Լավ էլ սարքել ու ձևավորել եք :)

Չուկ, արի մի հատ ռացիոնալիզատորական առաջարկություն անեմ, ընդունի էլի՞: "Զրուցարանների"-ի տեղը մի արի անվանեք "Բիսետկա" :)

Ուլուանա
09.07.2008, 04:46

Դիվի ջան, «բեսեդկային» հայերեն ասում են «Զրուցարան» կամ «Տաղավար»։ :P Երկու բառերն էլ կան։ Ու չասես, թե լավ բառեր չեն։ :angry Շատ էլ լավն են։ Քեզ որ լսեինք, հիմա երևի Ակումբի անունն էլ կիներ Կլուբ։ :beee :))

NetX
09.07.2008, 04:55
Չկա երկիր, որ չունենա բիսետկա՞ :D

Եթե չեմ սխալվում ֆորումում կա 4 հատ բիսեդկա, ամեն մեկը իրա Access Level'ով :D:D:D

dvgray
09.07.2008, 05:14
Դիվի ջան, «բեսեդկային» հայերեն ասում են «Զրուցարան» կամ «Տաղավար»։ :P Երկու բառերն էլ կան։ Ու չասես, թե լավ բառեր չեն։ :angry Շատ էլ լավն են։ Քեզ որ լսեինք, հիմա երևի Ակումբի անունն էլ կիներ Կլուբ։ :beee :))
:D
Չէ, կլուբը լավ չի: Ակումբը սիրուն է:
Բայց բիսետկեն շատ տնական է: Տնական զրույցների համար ;):
Ուլուանա ջան, մենակ չասես, որ բիսետկին դու տաղավար ես ասել երբևէ ;)
:)

Ավելացվել է 1 րոպե անց

Եթե չեմ սխալվում ֆորումում կա 4 հատ բիսեդկա, ամեն մեկը իրա Access Level'ով :D:D:D
Էտ քեզ էտ ձև են խաբե՞լ :D
Ինչքան քիչ բանե՜՜ր գիտեն ծրագրամիսնտները :(:
Հետո էլ Բիլ Գե՞յստ, եսիմ ինչ՞ :D

Ուլուանա
09.07.2008, 06:44
Լավ, էս արդեն դառավ ոչ թե Չուկչստանի օֆֆտոպանոց, այլ ուղղակի սովորական օֆֆտոպանոց... Չուկչստանից մի շեղվեք։ :))

Chuk
18.07.2008, 23:52
Դիվի, բիսեդկա տարբերակը չեմ ընդունում :oy

Սերխիո
20.07.2008, 00:58
Արտակ ջան կարդացի 4 պատմվածք …
լավ ես գրեl:ok

են ասածդ իրականցնելը տեղին ա;)

Chuk
20.07.2008, 00:59
Արտակ ջան կարդացի 4 պատմվածք …
լավ ես գրեl:ok

են ասածդ իրականցնելը տեղին ա;)
Շնորհակալ եմ :)
Ուրեմն չեմ փոշմանում :B

Norton
20.07.2008, 01:03
Չուկ ջան, 16-րդ պատմվածքը ու՞ր ա:

Սերխիո
20.07.2008, 01:03
ինչը՞ , որ ասել ե՞ս…

դու ենքան հավասակշռված մարդ ես ,որ ,եթե վստահ չլինեիր `չէիր ասի , իրոք մոտդ ստացվում ա, առաջին անգամ եմ կարդում քո պատմվածքները, մի անգամ էլ ինտիմ պոեզիադ եմ կարդացել :)

Ես կասեյի Շիրվանզադեի ոճով ես գրում , իսկ իրա ոճը սիրում եմ

Chuk
20.07.2008, 01:07
Չուկ ջան, 16-րդ պատմվածքը ու՞ր ա:

Որոշակի խմբագրման փուլ անցնելուց հետո նորից կտեղադրվի ;)

Սերխիո, չեմ փոշմանում, որ գրել եմ սրանք :)

Ձայնալար
20.07.2008, 12:03
Ես Չուկչա՞ եմ դառել :oy

Բայց անձնագրիս մեջ որ նայում եմ խմբի անդամ չեմ :8

impression
20.07.2008, 12:07
Ես Չուկչա՞ եմ դառել :oy

Բայց անձնագրիս մեջ որ նայում եմ խմբի անդամ չեմ :8

Հա, ես էլ նոր նայեցի, չկաս: Չուկը ֆոկուս ա արել էլի ;)

ivy
20.07.2008, 13:15
Ես Չուկչա՞ եմ դառել :oy

Բայց անձնագրիս մեջ որ նայում եմ խմբի անդամ չեմ :8

Ինչքան հասկացա, Չուկն ուղղակի բացել է իր Չուկչստանը բոլորի համար, հյուրերն էլ կարող են տեսնել: :)

Ձայնալար
20.07.2008, 13:43
Հա, ճիշտ ա՝ logout եղա, էլի ցույց էր տալիս :)

Գալաթեա
20.07.2008, 13:46
Բոլորս Ցուկցա դառնալ, բայց մորթե գլխարկներով ու մուստակներով ցապահովվել...ցուկցա մրսել, հիվանդանալ...

Ցուկ, քո արածը քեզ դուր գա՞լ :angry

Chuk
20.07.2008, 15:14
Ցուկ, քո արածը քեզ դուր գա՞լ :angry
Էն էլ ո՜նց :oy

Մանոն
20.07.2008, 16:34
Ինչ լավ բան ես մտածել, Չուկ ջան, :) միշտ ուզեցել եմ ասել, որ գրածներդ այնքան դաստիարակչական են` արժէ թույլատրել բոլորին կարդալ դրանք:

Սերխիո
20.07.2008, 18:28
Փաստորեն Չուկը Ռոման Աբրամաովիչն ա ` Չուկոտկային նահանգապետը :

Selene
20.07.2008, 22:19
Էն էլ ո՜նց :oy

Ես էլ եմ համաձայն, այսպես հիմա ավելի լավ է:) Չնայած նախկինում ամեն մեկը չէր, որ կարող էր հպարտանալ իր չուկչա լինելով :roll, ես մի քիչ հասցրեցի:P:

Chuk
05.08.2008, 16:03
Մոտ 200 էջ կորցրել եմ :o

Ավելացվել է 5 րոպե անց
Ապատեղեկատվություն, գտա, հին տարբերակն էի նայում :sulel

Dayana
05.08.2008, 16:11
Մոտ 200 էջ կորցրել եմ :o

Ավելացվել է 5 րոպե անց
Ապատեղեկատվություն, գտա, հին տարբերակն էի նայում :sulel

:hands ապրես

Արամ
02.09.2008, 21:34
ես ստե ինչի մասին եք խոսում՞

Lion
03.09.2008, 18:23
Ես էլ եմ բանակ ուզում…:) Ի՜նչ ուրախ ա ձեզ մոտ…

Գործ չունես: Այնտեղ էդքան էլ ուրախ չի, ուղղակի Չուկը, մոլոդեց իրան, կարողանումա դուխը բարձր ծառայել:hands

Kuk
09.11.2008, 22:35
Չուկ, էն 16-րդ պատմվածքն եմ ուզում կարդամ, էն որ գրել ես «Արտակարգ դրություն», էդ չես դնելո՞ւ ստեղ:

Chuk
09.11.2008, 22:40
Չուկ, էն 16-րդ պատմվածքն եմ ուզում կարդամ, էն որ գրել ես «Արտակարգ դրություն», էդ չես դնելո՞ւ ստեղ:
Կդնեմ :)

Kuk
09.11.2008, 23:53
Կդնեմ :)

Արտ, մոռացա՞ր դնես, թե՞ էսօրվա մասին չէր խոսքդ:oy Մեկ էլ` քաղաքական ենթատեքստ ունի՞:

Chuk
09.11.2008, 23:57
Արտ, մոռացա՞ր դնես, թե՞ էսօրվա մասին չէր խոսքդ:oy Մեկ էլ` քաղաքական ենթատեքստ ունի՞:
Ենթատեքստը բնականաբար քաղաքական ա ու շատ սուր: Իսկ կդնեմ մշակելուց հետո: Դեռ չի հաջողվում: Էսօրվա մասին չէր խոսքը ;)

Ambrosine
10.11.2008, 00:51
Ենթատեքստը բնականաբար քաղաքական ա ու շատ սուր: Իսկ կդնեմ մշակելուց հետո: Դեռ չի հաջողվում: Էսօրվա մասին չէր խոսքը ;)

դա եղել ա չէ էստեղ? մինչև բաժինը բաց դարձնելը? ես ոնց-որ կարդացել եմ:think

Kuk
10.11.2008, 01:07
դա եղել ա չէ էստեղ? մինչև բաժինը բաց դարձնելը? ես ոնց-որ կարդացել եմ:think

Ինչի դու բաժինը բաց դարձնելուց առաջ եղե՞լ ես էս բաժնում:

Chuk
10.11.2008, 01:13
դա եղել ա չէ էստեղ? մինչև բաժինը բաց դարձնելը? ես ոնց-որ կարդացել եմ:think
Հա, եղել ա: Հետո հանվել ա վերջնական տեսքի բերվելու, խմբագրվելու, լրացվելու համար... ու տենց էլ մնացել ա :D

Ինչի դու բաժինը բաց դարձնելուց առաջ եղե՞լ ես էս բաժնում:
Հա, եղել ա :)

Ambrosine
10.11.2008, 01:24
Հա, եղել ա: Հետո հանվել ա վերջնական տեսքի բերվելու, խմբագրվելու, լրացվելու համար... ու տենց էլ մնացել ա :D

Հա, եղել ա :)

աաաաա:D

կարծում եմ, որ հիմա էն էֆեկտը չի ունենա, ինչ ունեցավ էն ժամանակ կարդացողներիս վրա. էն ժամանակ, որ մենք կարդացինք, էդ ամեն ինչը շաաաաաատ կենդանի էր, ամեն ինչ դեռ մեր աչքի առաջ էր:(

Chuk
10.11.2008, 01:25
աաաաա:D

կարծում եմ, որ հիմա էն էֆեկտը չի ունենա, ինչ ունեցավ էն ժամանակ կարդացողներիս վրա. էն ժամանակ, որ մենք կարդացինք, էդ ամեն ինչը շաաաաաատ կենդանի էր, ամեն ինչ դեռ մեր աչքի առաջ էր:(

Նոր Կուկի վրա փորձարկեցի... չէ... դեռ էֆֆեկտ ունենում ա :D

Ambrosine
10.11.2008, 01:33
Նոր Կուկի վրա փորձարկեցի... չէ... դեռ էֆֆեկտ ունենում ա :D

:D փաստորեն, լավ ա;)

Kuk
10.11.2008, 01:38
կարծում եմ, որ հիմա էն էֆեկտը չի ունենա, ինչ ունեցավ էն ժամանակ կարդացողներիս վրա. էն ժամանակ, որ մենք կարդացինք, էդ ամեն ինչը շաաաաաատ կենդանի էր, ամեն ինչ դեռ մեր աչքի առաջ էր:(

Էդ ժամանակ ուրիշ ազդեցություն ա ունեցել, հիմա ուրիշ ազդեցություն ունի (հիմա էս «ազդեցություն» բառը կարդան, կմտածեն հիպնոս ա անում:D): Էն ժամանակ թարմ էր, աչքիդ առաջ էր, բայց դեռ հում էր, վերլուծված չէր, իրադարձությունները գնահատված չէր` գոնե յուրաքանչյուրն իր համար, իսկ հիմա, երբ ամեն ինչ մանրամասն վերլուծված ա, կարդում ես, էդ ուրիշ էֆֆեկտ ա;) Որ վերջնական ավարտին հասցնի, դնի, կկարդաս, կտեսնես, որ ճիշտ եմ ասում:

Ambrosine
10.11.2008, 01:44

հա, ճիշտ բաներ ասում ես, բայց էն ժամանակ <<հիպնոսը>> ուրիշ էր:( մի ամբողջ նյարդային իրականություն.
հիմա որ կարդամ, ավելի սառը կնայեմ, քան էն ժամանակ

էն ժամանակ էնքան էի ջղայնացած զինվորների տգիտության վրա, իսկ հիմա հասկանում եմ, որ իրենց մեղքը չկա, մեղավորը էդ մթնոլորտը ստեղծողն է, տվյալ դեպքում՝ իշխանությունը

Չուկ, թողելու ես նույն դեմքով, թե գեղարվեստական տիպի կսարքես?, որովհետև իրոք սուր գրվածք էր

Chuk
10.11.2008, 01:48
Չուկ, թողելու ես նույն դեմքով, թե գեղարվեստական տիպի կսարքես?, որովհետև իրոք սուր գրվածք էր
Դեռ վերջնական չեմ վճռել: Կերևա :)

VisTolog
06.09.2010, 19:51
Արտ, էսօր երկրորդ անգամ կարդացի, մի երկու բան սովորելու համար,(:))) ու էլի նույն հարցն առաջացավ, որն անցած անգամ չէի տվել:
Մի՞թե սա լուրջ ես գրել::o :D

-Մանկուց ունեցել եմ մեն-միակ երազանք, ծառայել հայրենիքիս՝ Հայաստանի Հանրապետությանը ու հանուն նրա չխնայել անգամ կյանքս: Մանկուց երազել եմ բանակում ծառայելու մասին: Համարում եմ յուրաքանչյուր հայ քաղաքացու, յուրաքանչյուր երիտասարդի սրբազան պարտքը: Ուզում եմ զինվոր լինել: Ուրիշ ոչ մի միջոց չեմ տեսնում հայրենիքին օգուտ տալու համար: Ուսումն իզուր է, աշխատանքն անտեղի, կարևորը բանակում ծառայելն է ու իհարկե ուզում եմ....

Ambrosine
06.09.2010, 21:15
Այս բաժինը արդեն բոլո՞րն են տեսնում :think Թե՞ Վիստն էլ ա չուկչա :))

Վիստ, Արտակը վերջին միտքը՝ շտապելու պատճառով, մի քիչ խառն է ձևակերպել: Օրիգինալ տարբերակն այսպես է. «Ուզում եմ զինվոր լինել: Եվ բանակը, և ուսումը, և աշխատանքը հայրենիքին ծառայելու միջոցներ են: Մենք բոլոր ասպարեզներում հայրենիքի զինվորները պետք է լինենք»:

:P:))

VisTolog
06.09.2010, 21:17

Ես վաղուց եմ Չուկչա. այնքան, որքան դու::P :D

Դու մի ներկայացրա քո ուզած տարբերակը::P :beee

Շինարար
06.09.2010, 21:19
Ես չուկչա չեմ, բայց գրանցվածս օրից տեսել եմ այս բաժինը, գուցե մինչև գրանցվելն էլ:8

VisTolog
06.09.2010, 21:20
Ես չուկչա չեմ, բայց գրանցվածս օրից տեսել եմ այս բաժինը, գուցե մինչև գրանցվելն էլ:8

Արդեն տեսանելիա բոլորի համար:

Կարծեմ երբ Չուկը ծառայությունը վերջացրեց, էդ վախտվանից::))

Ambrosine
06.09.2010, 21:27
Ես վաղուց եմ Չուկչա. այնքան, որքան դու::P :D
Ժառանգական ա չէ՞ :))

Դու մի ներկայացրա քո ուզած տարբերակը::P :beee
Վիստ, իմ ուզածը իդեալական տարբերակն ա՝ մեր ազգի համար: Մեկ-մեկ սեփական անձի մասին մտածելուց բացի շուրջներդ նայեք: Առանձին-առանձին մենք ոչինչ ենք, մեզ միասնական բռունցք ա պետք: Էլի եմ ասում՝ բոլոր ասպարեզներում :P

հ.գ. Երեխեք, մոռացել էի, որ վաղուց տեսանելի է բոլորին. նոր վերևի գրառումները կարդացի, հիշեցի: Էդ հարցի վրա մի կենտրոնացեք ;)

VisTolog
06.09.2010, 21:28

Ախր ո՞նց քո նման հայրենասեր տատուց իմ նման անհայրենասեր թոռ::D Ախր ես վապշյե թքած ունեմ::))

Ambrosine
06.09.2010, 21:46
Ախր ո՞նց քո նման հայրենասեր տատուց իմ նման անհայրենասեր թոռ::D Ախր ես վապշյե թքած ունեմ::))
Ո՞նց: Պապուդ շկոլան ա մեղավոր :))

Տարիքդ ճգնաժամային չի, որ ասեմ՝ վերջ, անհույս ես: Ամեն ինչ դեռ իր տեղը կընկնի: Լուրջ եմ ասում :)

VisTolog
06.09.2010, 21:53
Ո՞նց: Պապուդ շկոլան ա մեղավոր :))

Տարիքդ ճգնաժամային չի, որ ասեմ՝ վերջ, անհույս ես: Ամեն ինչ դեռ իր տեղը կընկնի: Լուրջ եմ ասում :)

Հայրենիքի նկատմամբ սերը 18 տարեկանից հաստատ չի սկսվում` եթե ընդհանրապես չկա կամ ցանկություն էլ չկա, որ լինի:

Համ էլ անհույսի բան չկա… ոնցոր եսիմ ինչ եմ կորցնում::))