PDA

Դիտել ողջ տարբերակը : Սա էլ՝ ինձնից



impression
25.04.2007, 00:17
Խելագարության մի սուր նոպայով
Իմ օրագիրը գժանոց ընկավ.
Նրան հագցրին նեղ զսպաշապիկ,
Իր դեմ փորձեցին ամեն թույն ու դավ:

Բայց օրագիրն իմ՝ խրոխտ, անվեհեր,
Բոլոր ցավերին անձայն դիմացավ,
Թեպետ շատերը նրան կարդացին,
Բայց հեղինակին ոչ ոք չիմացավ:

Խելագարության ախտանշանով
Մի օր ես ինքս գժանոց ընկա.
Գտա օրագրիս, ու մենք միասին
Կուշտ ծիծաղեցինք բոլորի վրա:


...................
Անորակ է, օգտագործված,
Վաղուց մաշված, ժամկետն անցած,
Քանի~ քանի~ անգամ ծախված,
Նոր պիտակի վրա կարված
Նոր գներն ու անունները...
Ինձ պետք չէ քո` ապրանք դարձած,
Ժամկետանց, անորակ սերը...




......................
Ախ. Իմ այն հինը և քո այս նորը,
Իմ մաշված ձեռնոցն ու
Քո կոստյումի թանկ կտորը,
Ինձ ծանոթ մատներն ու անծանոթ փորը,
Քո սանրվածքը, քո նոր պահվածքը,
Այս նոր քայլվածքը,
Քո հին մտքերի նոր կառուցվածքը.
Ախ, քո այս ահեղ, ահավոր նորը,
Որի դեմ իմ հինն, ավա~ղ, անզոր է….



.......................
Գլուխկոտրուկի նման
Ես ծվեն-ծվեն հույսերի կույտ եմ
Զգույշ դասավորում,
Ու ստանում դեմքը հուսահատության:
Արևը անհոգ մսաղացի պես
Շողերն է աղում,
Անձրի վերջին լճակը քաղում,
Ծիծաղում անձայն:
Ես քեզ կորցնում եմ որտեղ պատահի,
Իսկ դու դա չես զգում
Եվ ամեն անգամ
Օգնում ես, որ ես ճիշտ ամբողջացնեմ
Պատկերը իմ մեծ հիասթափության…



.......................
Գրիչս ծխում է մոխրամանում.
Բառերը շարքով, քուլա-քուլա
Սենյակն են անշտապ գրավում,
Անգամ օդանցք չկա:
Բառերն աղմուկով թառում են
Ով ուր կցանկանա,
Իրար հետ վիճում են,
Հայհոյում անխնա:
Ոմանք իմաստալից
Հայացքներ են նետում,
Ոմանք էլ անհամբեր
Ինձ են հրում, խեթում,
Առանց կանոն ու հերթ
Խցկվում են առաջ,
Թղթի վրա դառնում
Տողեր խառնիճաղանջ:
Մոխրանում է դանդաղ
Գրիչս անտարբեր
Ախ, գեթ լիներ մեկը
Մի նեղ օդանցք բացեր:

Արսեն
25.04.2007, 00:39
Բոլորն էլ շատ լավն են, երրերդը հատկապես դուր եկավ:

Ուլուանա
25.04.2007, 06:17
Ի՜նչ լավ ես գրում։ :ok :) Ինձ հատկապես առաջին երեքը շատ դուր եկան։ :love
Համ էլ ոճդ շատ հոգեհարազատ էր... :oy

impression
25.04.2007, 07:57
Շատ շնորհակալ եմ ;)

Angelina
25.04.2007, 10:17
Ապրես, հիանալի էր::hands

Երվանդ
25.04.2007, 13:24
Ինձ ծանոթ մատներն ու անծանոթ փորը,


:D :love , Շատ լավն էին համ խնդալու էր:) մի քիչ էլ տխուր:(

impression
25.04.2007, 13:44
Շատ շնորհակալ եմ: Բայց ինչ է ոչ մի քննադատություն չի՞ լինելու…

Ուլուանա
25.04.2007, 16:26
Շատ շնորհակալ եմ: Բայց ինչ է ոչ մի քննադատություն չի՞ լինելու…
Քննադատությու՞ն ես ուզում։ Հիմա կստանաս։ :P

Ուրեմն երրորդ բանաստեղծության երրորդ տողը մի տեսակ լավ չի հնչում՝ վանկերի քանակի առումով, իմ կարծիքով, ավելի լավ կլիներ, եթե մի վանկ ավել լիներ այդ տողում։ ;) Մի հատ կարդա, երևի ինքդ էլ կզգաս։ Ըստ երևույթին, «թանկ» բառը պետք է փոխարինել նրան իմաստով մոտ մեկ այլ բառով... :think

Կներես, եթե ասածներս ընդունելի չլինեն, պարզապես ասացի այն, ինչ մտածում եմ... :oy

Ծով
25.04.2007, 16:26
Շատ լավ ես գրում…օրիգինալ…:)
Վերջինը կարդալիս եղբորս հիշեցի…:love

StrangeLittleGirl
25.04.2007, 17:47
Լի՛լ, արդեն ասել եմ, բայց մի հատ էլ ստեղ պիտի ասեմ… :hands

Ինձ պետք չէ քո` ապրանք դարձած,
Ժամկետանց, անորակ սերը...
:P:P:P

impression
25.04.2007, 18:19
Ուլուանա ջան, ճիշտ ես նկատել, ոտքը մի քիչ չի համապատասխանում մնացածներին, ես մի քանի անգամ ցանկացել եմ փոխել, բայց ոչ մի ուրիշ միտք այդպես էլ գլուխս չեկավ :)

Alize_etoilik, merci :):):)

Բյուր ջան, դե՜.... գիտես, էլի :)

Ուլուանա
25.04.2007, 18:25
Ուլուանա ջան, ճիշտ ես նկատել, ոտքը մի քիչ չի համապատասխանում մնացածներին, ես մի քանի անգամ ցանկացել եմ փոխել, բայց ոչ մի ուրիշ միտք այդպես էլ գլուխս չեկավ :)
Կարելի է, ասենք, այսպես.

Իմ մաշված ձեռնոցն ու
Քո կոստյումի թանկ կտորը,
Իմ մաշված ձեռնոցն ու
Քո կոստյումի շքեղ կտորը... :oy

impression
25.04.2007, 18:54
Շատ լավ շնորհակալ եմ առաջարկության համար :)

Ավելացվել է 1 րոպե անց
Ուլուանա ջան, իսկ դու հետո ինձնից copyright չե՞ս պահանջի :D

Ուլուանա
25.04.2007, 19:09
Շատ լավ շնորհակալ եմ առաջարկության համար :)

Ավելացվել է 1 րոպե անց
Ուլուանա ջան, իսկ դու հետո ինձնից copyright չե՞ս պահանջի :D
:D Չէ, բնականաբար։ :D

impression
25.04.2007, 19:11
Ծիծաղեցրե՛ք ինձ ...խնդրում եմ...

Դե ծիծաղեցրեցի, էլի :D

Philosopher
27.04.2007, 12:50
Լավ ես գրում, հիանալի է՝ և ձևի, և ասելիքի տեսանկյունից։

Aksel
27.04.2007, 13:39
Կարելի է, ասենք, այսպես.

Իմ մաշված ձեռնոցն ու
Քո կոստյումի շքեղ կտորը... :oy

Կամ էլ

Կանաչ ծառի՛ կեղևը՜, կե՛ղևը՜,
Օձի ճտի՛ բեղերը՜, բե՛ղերը՜.:think

Ուլուանա
27.04.2007, 14:57
Կամ էլ

Կանաչ ծառի՛ կեղևը՜, կե՛ղևը՜,
Օձի ճտի՛ բեղերը՜, բե՛ղերը՜.:think
Իբր ի՞նչ։ :' Մեղմ ասած, էնքան էլ զիլ չէր...:think

impression
29.04.2007, 00:30
Լավ ես գրում, հիանալի է՝ և ձևի, և ասելիքի տեսանկյունից։

Շատ շնորհակալ եմ, Philosopher ջան :)

Ավելացվել է 8 րոպե անց
Նոպա

Կորած մի կսկիծ,
Հետո` մոռացում,
Հետո` ընկնավոր,
Հուշաթաթախ ձյուն
Ու մի տարեթիվ,
Հեռու մի անուն,
Խինդ ու հեկեկանք,
Մի խաղաղ անկյուն,
Եվ կրկին գիշեր`
Հանդարտ ու անքուն,
Լուսաշող հուշեր,
Հետո` մոռացում….

................
Անդամալույծ մի հուշ,
Անդամալույծ այնքան,
Որ առանց օգնության
Չի էլ զարթնի անգամ
Կախվել է ինձանից
Ու ներքև է կանչում,
Ինչպես չղջիկներն են
Ծառի ճյուղից կառչում.
Գլխիվայր ծիծաղում
Ու անցնում գլխիվայր
Անդամալույծ հուշին
Կցված կյանք գլխիվայր....

..................
Նրա աչքերից` սարդի ոտիկներ` երկար ու ծուռտիկ,
Որ ճպճպում են այնքան զարմացած, այնքան խաբուսիկ,
Իբր` օ~, ոչ, ոչ, ես համեստ եմ շատ,
Հերիք է շուրջս խմբվեք անընդհատ:

Նրա բերանը` ներկի հաստ շերտով պատված մի մռութ.
Այս սուտասանը երկու րոպեում դարձավ հաստաշուրթ,
Իսկ ականջներին, մատներին, վզին
Շողում է տատից ժառանգած ոսկին:

Նրա կյանքը ողջ` մի թատերաբեմ, փուչ ներկայացում,
Երբ վարագույրը գրեթե երբեք, երբեք չի բացվում:
Նրա աչքերից` սարդի ոտիկներ` երկար ու ծուռտիկ,
Որ ճպճպում են այնքան զարմացած, այնքան խաբուսիկ:

...................
Ես չգիտեմ` քեզ հայհոյելն օգուտ կտա՞
Դրանից լավ ոչ մի ուրիշ ձև չգտա
Քո անհաղորդ, քո անծանոթ,
Քո դավաճան, քո անամոթ
Հոգու դռները թակելու....
Ես չգիտեմ` քեզ հայհոյելն օգուտ կտա՞

........................
Ես մոռացա անջատել
Լուսինն, աստղերն ու լամպը
Ու անձրևել մոռացավ
Հարբած-քնած այն ամպը:

...................
Լվացքի պարանին
Ժպիտներդ են չորանւմ,
Ժպտում են արևին,
Մարմանդ գոլորշանում….

...................
Արևոտ ճամփան զգույշ հոտոտելով`
Մի մեծ բեռնատար ինձ աչքով արեց.
Թե` սերդ մի օր կտանեմ քեզնից.
Ու ոլորանից ծուլորեն չքվեց…..

.....................
Տրանսպորտում մի օր
Արևն իր շողը զգույշ դրեց ծնկիս.
Ես շփոթվեցի` հո մարդ չտեսա՞վ....

Ուլուանա
29.04.2007, 15:28
Էլի շատ լավն էին։ :) Հատկապես «Նրա աչքերից սարդի տոտիկներ...»-ը շատ դիպուկ էր։ :hands Ախր ո՞ր մեկն ասեմ, բոլորն էլ լավն են։ :) Սահյանի հոտ եմ առնում։ :P

Arisol
29.04.2007, 15:55
Լիլիթ ջան, իմ դուրն էլ եկան ու ինչ-որ շա՜տ ծանոթ բանաստեղծություններ էին, գիտե՞ս, կարծես ՝ էլի կարդացած լինեի :think …

Philosopher
29.04.2007, 16:03
Սահյանի հոտ եմ առնում։ :P
...Բանաստեղծի հոտ։ Իսկապես, լավն են, կեցցես։

Մանե
29.04.2007, 16:41
Շատ լավն էին:hands

impression
29.04.2007, 17:14
Ժողովուրդ ջան, շատ մերսի, ինձ երես եք տալիս :)

Մանոն
04.05.2007, 17:19
Լվացքի պարանին
Ժպիտներդ են չորանւմ,
Ժպտում են արևին,
Մարմանդ գոլորշանում….
impression ջան, բոլորն էլ շատ լավն են, բայց այս մեկի համեմատությունը այնքան պատկերավոր եր :)

impression
04.05.2007, 21:49
impression ջան, բոլորն էլ շատ լավն են, բայց այս մեկի համեմատությունը այնքան պատկերավոր եր :)

Չէի կարծում, թե որևէ մեկը կանդրադառնա հենց այդ գործիս, այն չափազանց..... հմմմ.... իմն է: Հաճելիորեն զարմացա ու շոյվեցի, շնորհակալ եմ :oy

Aksel
05.05.2007, 00:19
Իբր ի՞նչ։ :' Մեղմ ասած, էնքան էլ զիլ չէր...:think

Համաձայն եմ, որ զիլ չեր, նույնիսկ գազ պիդիսյատադին էլ չէր, բայց ինչոր մակնիշ պետք է որ ունենա, որովհետև ավարտված տողեր են, իսկ այս տողերը մի տող է.

Իմ մաշված ձեռնոցն ու
Քո կոստյումի շքեղ կտորը...

Իմ մաշված ձեռնոցն ու քո կոստյումի շքեղ կտորը...

Իմ մաշված ձեռնոցն ու - «Ու՛» կապակցությունը հաջող չէ, համեմատությունը տեխնիկապես թուլանում է, իմ կարծիքով որպես բանաստեղծական տողեր պետք է գրվեն այսպես

Իմ մաշված ձեռնոցը,
Քո կոստյումի շքեղ կտորը...
չգիտեմ, ընթերցելիս երբ հասնում էս էդ ու-ին շունչդ կտրվում է,կարծես տողադարձի նշանը պակասում է:think

Ուլուանա
05.05.2007, 08:17
Համաձայն եմ, որ զիլ չեր, նույնիսկ գազ պիդիսյատադին էլ չէր, բայց ինչոր մակնիշ պետք է որ ունենա, որովհետև ավարտված տողեր են, իսկ այս տողերը մի տող է.

Իմ մաշված ձեռնոցն ու
Քո կոստյումի շքեղ կտորը...

Իմ մաշված ձեռնոցն ու քո կոստյումի շքեղ կտորը...

Իմ մաշված ձեռնոցն ու - «Ու՛» կապակցությունը հաջող չէ, համեմատությունը տեխնիկապես թուլանում է, իմ կարծիքով որպես բանաստեղծական տողեր պետք է գրվեն այսպես

Իմ մաշված ձեռնոցը,
Քո կոստյումի շքեղ կտորը...
չգիտեմ, ընթերցելիս երբ հասնում էս էդ ու-ին շունչդ կտրվում է,կարծես տողադարձի նշանը պակասում է:think
Հա, էդ «ու»-ի հետ կապված համաձայն եմ, ճիշտ ես նկատել, որը, սակայն ոչ մի կապ չուներ քո նախորդ ասածի հետ։ ;) Եթե դա նկատի ունեիր, միանգամից ասեիր, էլ ի՞նչ կարիք կար անիմաստ սար ու ձոր ընկնելու։ :P

impression
17.05.2007, 23:20
Ժողովուրդ ջան, ևս մի քանի խառը բանաստեղծություններ, որոնք հասցրել եմ մուտքագրել …

Ինձ է ժպտում կրկին լավ ծանոթ մի հայացք,
Ու առանց խոսքերի բարի լույս է ասում,
Ճնճղուկները` ձյունոտ տանիքներին թառած,
Ձմռան առավոտն են տեղ-տեղ կետադրում
Հետքերով աննշան. Քնքուշ ճանկռվածքներ,
Նման իրար անցած, հապճեպ համբույրների
Արագ, քանի մենք էլ, մենք էլ չենք ծերացել,
Քանի չենք կորացել մեր անցյալի բեռից:

..................
Այլևս սեր չես,
Դու սովորույթն ես իմ տառապանքի….
Ոը ես գրեթե մի հավերժություն
Կարոտում եմ քեզ.
Այլևս սեր չես:
Ես ջնջել եմ քո անունը բոլոր
Իմ նամակներից,
Բոլոր տետրերից, օրագրերից,
Հեռախոսային գրքույկից անգամ,
Բայց ինչպես ջնջեմ քեզ իմ ուղեղից,
Ուր քո անունը դաջված է ասես` ի հեճուկս ինձ:
Ինչպես չհիշեմ էլ ես քո բույրը,
Քո բույրը, որը գալիս էր հաճախ
Իմ իսկ մատներից,
Շրթունքներիցս,
Ոնց զսպեմ, ասա, դողը մատներիս,
Ու հեծկլտոցը, որը թափվում է
Գրիչի ծայրից,
Ոնց էլ չափսոսեմ,
Որ դու էլ վաղուց, շատ վաղուց սեր չես,
Այլ սովորույթն ես իմ տառապանքի…..


...................
Այս անգամ կրկին
Մենք որոշեցինք մնալ ընկերներ,
Որ մեր անցյալը իսպառ մոռացվեր.
Էլ չէինք կարող միմյանց դիմանալ
Ու մեկս մյուսի հոգին չհանել:
Մենք որոշեցինք վերջ տալ “սխալին”,
Ու խաղաղության դաշնագիր կապել,
Որ լավ էր հնչում, բայց…. անհնար էր.
Ինչպես դարավոր թշնամի ազգեր
Դաշինք են կնքում զինադադարի,
Եվ հանկարծ անզգույշ մի կրակոցով
Գալիս են իրենց նախկին վիճակին….


...............
Նոյեմբեր

Օրերը լպրծուն,
Ինչպես օճառ` փրփրելու անընդունակ,
Աննպատակ զարնվում են
Անմխիթար պատուհանիս:
Ես մենակ եմ.....
Պատի ժամացույցն անընդհատ
Լվանում է աճյունները օրերիս.
Նա ինձնից հոգնել է անչափ,
Բայց նրան հանգիստ չեմ տալիս:
Լույսի ու ստվերի հիստերիաներից
Մրմռում են աչքերս,
Իսկ աթոռս ամոթխած
Տրտում միտք է անում,
Որ ինքն այնքան էլ ֆոտոգենիկ չէ:
Հեռախոսն իր գոլորշապատ ծնոտով,
Ինչպես լոգարանի հայելի,
Ծորուն վշտերս է հոտոտում,
Հաճախ իմ փոխարեն ստում:
Անշունչ դիակն իմ ուղեղի
Մնացել է անթաղ.
Մառախուղի սպիտակ լեղին
Աչքերիցս ներս մտավ դանդաղ,
Ընկերացավ նա ծխի հետ ծխախոտի
Ու միասին վազվզեցին
Լաբիրինթոսում իմ երակների:


....................
Գինու գավաթում
Արտացոլվում է կրակը ու դու.
Գինու գավաթում
Ես որոնում եմ անմեղությունը
Քո մանուկ հոգու.....
Իսկ միգուցե ես գինու գավաթում
Խեղդամա՞հ անեմ սերը իմ թաքուն.....


................
Ու մայրամուտի մեռնող շողերում
Երևացիր դու.
Դու` ծովից ելնող աստվածության պես
Անմարմին, լուսե.
Իմ հոգու տխուր, լուռ հեռուներում
Հառաչեց մի բու,
Ու անտառը մեղմ մատներով անտես
Մի հեքիաթ հյուսեց.....

Ծով
18.05.2007, 00:32
................
Ու մայրամուտի մեռնող շողերում
Երևացիր դու.
Դու` ծովից ելնող աստվածության պես
Անմարմին, լուսե.
Իմ հոգու տխուր, լուռ հեռուներում
Հառաչեց մի բու,
Ու անտառը մեղմ մատներով անտես
Մի հեքիաթ հյուսեց.....

Հրաշալի են բոլորը…:)
Բայց այս տողերը հատկապես հոգուս հարազատ թվացին…:love

Վարպետ
22.06.2007, 22:24
Ես էստեղ վաղո~ւց, շատ վաղուց չէի եղել: Հրաշալի պատահականությամբ հայտնաբերեցի ինձ համար էս էջը ու մեջս անհագուրդ ցանկություն առաջացավ հիացմունքs հայտնել հեղինակին` ձեւի ու բովանդակության կատարելության ձգտող ներդաշնակության համար: Չեմ թաքցնի, որ ինձ համար` որպես բանասերի, ձեւը մեծ նշանակություն ունի, բայց ավաղ քիչ եմ հաջողացրել գտնել ինձ հաճո ձեւի մեջ համապատասխան բովանդակություն եւ ընդհակառակը: Թող գրիչդ դեռ երկար ծխա մոխրամանում:)

Մանոն
23.06.2007, 19:34
Այլևս սեր չես,
Դու սովորույթն ես իմ տառապանքի….
Ոը ես գրեթե մի հավերժություն
Կարոտում եմ քեզ.
Այլևս սեր չես:
Ես ջնջել եմ քո անունը բոլոր
Իմ նամակներից,
Բոլոր տետրերից, օրագրերից,
Հեռախոսային գրքույկից անգամ,
Բայց ինչպես ջնջեմ քեզ իմ ուղեղից,
Ուր քո անունը դաջված է ասես` ի հեճուկս ինձ:
Ինչպես չհիշեմ էլ ես քո բույրը,
Քո բույրը, որը գալիս էր հաճախ
Իմ իսկ մատներից,
Շրթունքներիցս,
Ոնց զսպեմ, ասա, դողը մատներիս,
Ու հեծկլտոցը, որը թափվում է
Գրիչի ծայրից,
Ոնց էլ չափսոսեմ,
Որ դու էլ վաղուց, շատ վաղուց սեր չես,
Այլ սովորույթն ես իմ տառապանքի…..
........
Մառախուղի սպիտակ լեղին
Աչքերիցս ներս մտավ դանդաղ,
Ընկերացավ նա ծխի հետ ծխախոտի
Ու միասին վազվզեցին
Լաբիրինթոսում իմ երակների:
................
Ու մայրամուտի մեռնող շողերում
Երևացիր դու.
Դու` ծովից ելնող աստվածության պես
Անմարմին, լուսե.
Իմ հոգու տխուր, լուռ հեռուներում
Հառաչեց մի բու,
Ու անտառը մեղմ մատներով անտես
Մի հեքիաթ հյուսեց.....
Բոլորն էլ լավն էին, բայց սրանք շատ հավանեցի: Ապրես impression ջան, ինձ դուր է գալիս և՛ ինքնատիպ ոճդ, և՛ ասելիքդ` չձանձրացնող, չկրկնվող, ու շատ հարազատ:

Empty`Tears
31.03.2008, 14:36
Ես չգիտեմ` քեզ հայհոյելն օգուտ կտա՞
Դրանից լավ ոչ մի ուրիշ ձև չգտա
Քո անհաղորդ, քո անծանոթ,
Քո դավաճան, քո անամոթ
Հոգու դռները թակելու....
Ես չգիտեմ` քեզ հայհոյելն օգուտ կտա՞

Երբեք...:oy Լավն են, ինչի չես շարունակում՞:angry

impression
31.03.2008, 15:04
Ո՞վ ասաց, թե չեմ շարունակում...
Վրաս էլ չգոռաս!!!! :D:D

Hripsimee
31.03.2008, 19:46
Ես մոռացա անջատել
Լուսինն, աստղերն ու լամպը
Ու անձրևել մոռացավ
Հարբած-քնած այն ամպը:

Ինչ գեղեցիկ պատկեր է:)
Իսկապես Սահյանի ու մի քիչ էլ Բակունցի շունչ կա:love

Narinfinity
22.09.2008, 14:52
Խելագարության մի սուր նոպայով
Իմ օրագիրը գժանոց ընկավ.
Նրան հագցրին նեղ զսպաշապիկ,
Իր դեմ փորձեցին ամեն թույն ու դավ:
Բայց օրագիրն իմ՝ խրոխտ, անվեհեր,
Բոլոր ցավերին անձայն դիմացավ,
Թեպետ շատերը նրան կարդացին,
Բայց հեղինակին ոչ ոք չիմացավ:
Խելագարության ախտանշանով
Մի օր ես ինքս գժանոց ընկա.
Գտա օրագրիս, ու մենք միասին
Կուշտ ծիծաղեցինք բոլորի վրա:
...................
Անորակ է, օգտագործված,
Վաղուց մաշված, ժամկետն անցած,
Քանի~ քանի~ անգամ ծախված,
Նոր պիտակի վրա կարված
Նոր գներն ու անունները...
Ինձ պետք չէ քո` ապրանք դարձած,
Ժամկետանց, անորակ սերը...
......................
Ախ. Իմ այն հինը և քո այս նորը,
Իմ մաշված ձեռնոցն ու
Քո կոստյումի թանկ կտորը,
Ինձ ծանոթ մատներն ու անծանոթ փորը,
Քո սանրվածքը, քո նոր պահվածքը,
Այս նոր քայլվածքը,
Քո հին մտքերի նոր կառուցվածքը.
Ախ, քո այս ահեղ, ահավոր նորը,
Որի դեմ իմ հինն, ավա~ղ, անզոր է….
.......................
Գլուխկոտրուկի նման
Ես ծվեն-ծվեն հույսերի կույտ եմ
Զգույշ դասավորում,
Ու ստանում դեմքը հուսահատության:
Արևը անհոգ մսաղացի պես
Շողերն է աղում,
Անձրի վերջին լճակը քաղում,
Ծիծաղում անձայն:
Ես քեզ կորցնում եմ որտեղ պատահի,
Իսկ դու դա չես զգում
Եվ ամեն անգամ
Օգնում ես, որ ես ճիշտ ամբողջացնեմ
Պատկերը իմ մեծ հիասթափության…
.......................
Գրիչս ծխում է մոխրամանում.
Բառերը շարքով, քուլա-քուլա
Սենյակն են անշտապ գրավում,
Անգամ օդանցք չկա:
Բառերն աղմուկով թառում են
Ով ուր կցանկանա,
Իրար հետ վիճում են,
Հայհոյում անխնա:
Ոմանք իմաստալից
Հայացքներ են նետում,
Ոմանք էլ անհամբեր
Ինձ են հրում, խեթում,
Առանց կանոն ու հերթ
Խցկվում են առաջ,
Թղթի վրա դառնում
Տողեր խառնիճաղանջ:
Մոխրանում է դանդաղ
Գրիչս անտարբեր
Ախ, գեթ լիներ մեկը
Մի նեղ օդանցք բացեր:

Ամենն էլ այստեղ ճիշտ ես նկատել,
Եվ լավ ես գրել, կռվել, ծիծաղել,
Բառերն են շարվել ու հավերժացել,
Մտքերդ արդար մեզ ի ցույց դրել...
Լավ է, երբ թեթև կարող ես գրել,
Ճախրել, անրջել հեռուներն անթև,
Երազներդ թող շող առնեն անմար,
Հույսերդ կգան ճամփեքով հարմար...;)

impression
22.09.2008, 16:03
Ամենն էլ այստեղ ճիշտ ես նկատել,
Եվ լավ ես գրել, կռվել, ծիծաղել,
Բառերն են շարվել ու հավերժացել,
Մտքերդ արդար մեզ ի ցույց դրել...
Լավ է, երբ թեթև կարող ես գրել,
Ճախրել, անրջել հեռուներն անթև,
Երազներդ թող շող առնեն անմար,
Հույսերդ կգան ճամփեքով հարմար...;)

Շատ-շատ շնորհակալ եմ, էնքան շոյված եմ, իսկականից: :) Շատ մերսի: :)

Լավ ոստիկան
24.02.2009, 02:47
Գլուխկոտրուկի նման
Ես ծվեն-ծվեն հույսերի կույտ եմ
Զգույշ դասավորում,
Ու ստանում դեմքը հուսահատության:
Արևը անհոգ մսաղացի պես
Շողերն է աղում,
Անձրի վերջին լճակը քաղում,
Ծիծաղում անձայն:
Ես քեզ կորցնում եմ որտեղ պատահի,
Իսկ դու դա չես զգում
Եվ ամեն անգամ
Օգնում ես, որ ես ճիշտ ամբողջացնեմ
Պատկերը իմ մեծ հիասթափության…





Նոպա

Կորած մի կսկիծ,
Հետո` մոռացում,
Հետո` ընկնավոր,
Հուշաթաթախ ձյուն
Ու մի տարեթիվ,
Հեռու մի անուն,
Խինդ ու հեկեկանք,
Մի խաղաղ անկյուն,
Եվ կրկին գիշեր`
Հանդարտ ու անքուն,
Լուսաշող հուշեր,
Հետո` մոռացում….

................
Անդամալույծ մի հուշ,
Անդամալույծ այնքան,
Որ առանց օգնության
Չի էլ զարթնի անգամ
Կախվել է ինձանից
Ու ներքև է կանչում,
Ինչպես չղջիկներն են
Ծառի ճյուղից կառչում.
Գլխիվայր ծիծաղում
Ու անցնում գլխիվայր
Անդամալույծ հուշին
Կցված կյանք գլխիվայր....
.....................




..................
Այլևս սեր չես,
Դու սովորույթն ես իմ տառապանքի….
Ոը ես գրեթե մի հավերժություն
Կարոտում եմ քեզ.
Այլևս սեր չես:
Ես ջնջել եմ քո անունը բոլոր
Իմ նամակներից,
Բոլոր տետրերից, օրագրերից,
Հեռախոսային գրքույկից անգամ,
Բայց ինչպես ջնջեմ քեզ իմ ուղեղից,
Ուր քո անունը դաջված է ասես` ի հեճուկս ինձ:
Ինչպես չհիշեմ էլ ես քո բույրը,
Քո բույրը, որը գալիս էր հաճախ
Իմ իսկ մատներից,
Շրթունքներիցս,
Ոնց զսպեմ, ասա, դողը մատներիս,
Ու հեծկլտոցը, որը թափվում է
Գրիչի ծայրից,
Ոնց էլ չափսոսեմ,
Որ դու էլ վաղուց, շատ վաղուց սեր չես,
Այլ սովորույթն ես իմ տառապանքի…..
...............
Նոյեմբեր

Օրերը լպրծուն,
Ինչպես օճառ` փրփրելու անընդունակ,
Աննպատակ զարնվում են
Անմխիթար պատուհանիս:
Ես մենակ եմ.....
Պատի ժամացույցն անընդհատ
Լվանում է աճյունները օրերիս.
Նա ինձնից հոգնել է անչափ,
Բայց նրան հանգիստ չեմ տալիս:
Լույսի ու ստվերի հիստերիաներից
Մրմռում են աչքերս,
Իսկ աթոռս ամոթխած
Տրտում միտք է անում,
Որ ինքն այնքան էլ ֆոտոգենիկ չէ:
Հեռախոսն իր գոլորշապատ ծնոտով,
Ինչպես լոգարանի հայելի,
Ծորուն վշտերս է հոտոտում,
Հաճախ իմ փոխարեն ստում:
Անշունչ դիակն իմ ուղեղի
Մնացել է անթաղ.
Մառախուղի սպիտակ լեղին
Աչքերիցս ներս մտավ դանդաղ,
Ընկերացավ նա ծխի հետ ծխախոտի
Ու միասին վազվզեցին
Լաբիրինթոսում իմ երակների:


....................
Գինու գավաթում
Արտացոլվում է կրակը ու դու.
Գինու գավաթում
Ես որոնում եմ անմեղությունը
Քո մանուկ հոգու.....
Իսկ միգուցե ես գինու գավաթում
Խեղդամա՞հ անեմ սերը իմ թաքուն.....

...

Չէ, մի քանի անգամ կարճ գրել եմ՝ դուր չեկավ, ու սպասում էի ռեակցիայի, բայց պատասխան չէր լինում: Ամեն դեպքում, կոնկրետ էստեղ հանգերն անմշակ էին ու պարզունակ, առաջին տան հանգավորումն այնքան էլ լավը չէ, երկրորդ ու չորրորդ տողերն էնքան էլ բարեհունչ հանգ չեն կազմում ըստ իս: Հետո, միշտ նկատում եմ ընդգծված, չէ, ուռճեցված տրագիզմ, որն անբնական է ինձ համար, տրագիզմն ինքն իրենով տխուր է, էլ պետք չի ավելի ընդգծել ու շպարել: Հետո կա փորձ՝ ընթերցողին թողնելու գրվածի իմաստը հասկանալը, այսինքն պարզ ու կոնկրետ գրված չէ՝ ժամանակը օրըստօրե սպանում է մեզ, բայց դե գրվածքում էլ այնքան վարպետություն չկա, որ էդ "տողատակերը" հասնեն:

Իմ կարծիքն էր ընդամենը, շնորհակալություն, որ վերջապես լսելի դարձա, կներեք, եթե ազդեցի ձեր լավ տրամադրության վրա: :)

impression
24.02.2009, 10:15
Լավ Ոստիկան, չհասկացա, թե ինչ նպատակով էիր էդքան մեջբերել գրածներս, եթե մենակ մեկն էիր նշելու, ու եթե գրել ես հենց քո խոսքերով, թեև իմ գրածում. որ ժամանակն օրըստօրե սպանում է մեզ, ուրեմն երևի թե հասկանալի է եղել: Ինչևէ, ես լավ գիտեմ, որ թույլ եմ գրում, ու եթե էդքան ներվայնացել ես քննադատությունից, ասեմ, որ եթե ինչ-որ բան ես տեղադրում Ակումբում, ապա լրիվ նորմալ է, որ կգտնվեն քննադատողներ ու գովեստի խոսքեր ասողներ: Ես միայն քննադատող չեմ, շատ հաճախ նաև գովել եմ հաջողված գործերը նույն Դորիանի մոտ: Ինչ վերաբերվում է իմ գրելուն, ապա դա ուղղակի ժամանցի տեսակ է, ոչ թե լուրջ զբաղմունք, ու ես չունեմ էն ամբիցիաները, որ շատ վառ արտահայտված են ոմանց մոտ:

Morpheus_NS
24.02.2009, 10:34
Լավ Ոստիկան, չհասկացա, թե ինչ նպատակով էիր էդքան մեջբերել գրածներս, եթե մենակ մեկն էիր նշելու, ու եթե գրել ես հենց քո խոսքերով, թեև իմ գրածում. որ ժամանակն օրըստօրե սպանում է մեզ, ուրեմն երևի թե հասկանալի է եղել: Ինչևէ, ես լավ գիտեմ, որ թույլ եմ գրում, ու եթե էդքան ներվայնացել ես քննադատությունից, ասեմ, որ եթե ինչ-որ բան ես տեղադրում Ակումբում, ապա լրիվ նորմալ է, որ կգտնվեն քննադատողներ ու գովեստի խոսքեր ասողներ: Ես միայն քննադատող չեմ, շատ հաճախ նաև գովել եմ հաջողված գործերը նույն Դորիանի մոտ: Ինչ վերաբերվում է իմ գրելուն, ապա դա ուղղակի ժամանցի տեսակ է, ոչ թե լուրջ զբաղմունք, ու ես չունեմ էն ամբիցիաները, որ շատ վառ արտահայտված են ոմանց մոտ:

Թույլ չես գրում Լիլ ջան, թույն ես գրում:hands

impression
24.02.2009, 10:48
Թույլ չես գրում Լիլ ջան, թույն ես գրում:hands

հա, մեկ-մեկ թունավոր բաներ էլ եմ գրում :)

comet
24.02.2009, 13:38
Ինձ ամենաշատը երկրորդը դուր եկավ:)