PDA

Դիտել ողջ տարբերակը : Տխուր քաղաքը…



Ծով
24.04.2007, 12:56
/ Սա պիտի առանձին էջում լիներ…/

Տխուր քաղաքը…
Պարզվում է, որ երբ նայում ես շուրջդ ժպտալ չես կարող,
Եվ եթե հանկարծ սիրտդ տեղի տա, դու կարցունքոտվես,
Ու չես հասկանա՝ ինչ տխրություն է քո շուրջը պարում,
Ու չես դադարի քո չեղած ժպիտն անվերջ հոշոտել…

Տխուր քաղաքը…արցունքի վրա հույսեր է խաչում,
Եվ ինչ որ ահեղ լռություն է լուռ գամում հույսերը,
Դողում է ցավից մարդկային ցավը , ճիչն է ղողանջոււմ,
Եվ միայն այս խեղճ քաղաքին է, որ իշխում է սերը…

Ու միևնույն է մի օր հոգնում ենք մենք հեքիաթներից,
Կարող ենք անվերջ պատմել, բայց զուր է, երբեք չենք ապրի,
Մի պահ դադար ենք խնդրում երջանիկ ակնթարթներից,
Եվ նորից թաքուն ճամփա են ընկնում արցունքներն անթիվ…

Այս փոքրիկը, տե՛ս…նա ինչ գիտի, որ հիմա տուն չունի,
Այս մարդը ճերմակ, ում համար մեկ է, թե ուր է գնում,
Ու մարդիկ, որոնց նյարդերը արդեն ելել են հունից,
Ու հոգսե՜ր, հոգսեր՜, որ անխղճորեն քնել չեն թողնում։

Տխուր քաղաքը…արցունքի վրա հույսեր է խաչում,
Եվ ինչ որ ահեղ լռություն է լուռ գամում հույսերը,
Դողում է ցավից մարդկային ցավը , ճիչն է ղողանջոււմ,
Եվ միայն այս խեղճ քաղաքին է, որ փրկում է սերը…

Պարզվում է, որ երբ նայում ես շուրջդ ժպտալ չես կարող,
Եվ եթե հանկարծ սիրտդ տեղի տա, դու կարցունքոտվես,
Բայց ո՞վ է ասել, որ չի ժպտում այս թախիծը պարող,
Միայն թե պիտի արցունքին խաչված հույսերն ազատես։

30.03.07

Selene
24.04.2007, 15:30
Շատ հավանեցի, լավն էր, Alize_etoilik , ապրես:) Հատկապես դուրս եկան վերջին երկու տողերը:
Իրոք, որ՝ / Սա պիտի առանձին էջում լիներ…/

Cassiopeia
15.09.2012, 00:30
Ինչ լավն էր, մանավանդ վերջին տողերը: