Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս

Էջեր : 1 [2]

masivec
01.03.2009, 12:59
Ժող էս Call of Duty - World at War-ն եմ խաղում հացել եմ մի տեղ, որ ասումա "Встретиться со свин отделением", բայց ոչմի բան չի լինում:(Ստեղ (http://8disk.net/z2831/) գրած ա:(Իմ ասածը միսիա 7-ի վերջում ա:8Ի՞նչ անեմ

Հայկօ
16.03.2009, 01:34
Ժողովուրդ, հարգելի լայն կանալատերեր, սիրելի գեյմեռներ. մեկնումեկդ ինձ Fallout III կամ Tomb Raider: Underworld տվեք, է՛լի: Նորմալ, անգլերեն, չկտրտած վերսիա :):

Սամվել
16.03.2009, 09:00
Ժողովուրդ, հարգելի լայն կանալատերեր, սիրելի գեյմեռներ. մեկնումեկդ ինձ Fallout III կամ Tomb Raider: Underworld տվեք, է՛լի: Նորմալ, անգլերեն, չկտրտած վերսիա :):

8Գիգնով Ֆլեշ ունե՞ս :think

Հայկօ
16.03.2009, 12:47
8Գիգնով Ֆլեշ ունե՞ս :think

Կարող եմ ժամանակավոր մի հատ 16-նոց վերցնեմ :):

Elmo
16.03.2009, 12:51
Ժողովուրդ, հարգելի լայն կանալատերեր, սիրելի գեյմեռներ. մեկնումեկդ ինձ Fallout III կամ Tomb Raider: Underworld տվեք, է՛լի: Նորմալ, անգլերեն, չկտրտած վերսիա :):

Fallout3 ունեմ. 1C -ի օֆիցիալ տարբերակն ա: Լոկալիզացիա արած, չգիտեմ անգլերեն խոսում են թե չէ, բայց հաստատ օֆիցիալ առանց բագերի տարբերակն ա: Ռուսերեն տեքստով ու բառերով:

Հայկօ
16.03.2009, 13:10
Fallout3 ունեմ. 1C -ի օֆիցիալ տարբերակն ա: Լոկալիզացիա արած, չգիտեմ անգլերեն խոսում են թե չէ, բայց հաստատ օֆիցիալ առանց բագերի տարբերակն ա: Ռուսերեն տեքստով ու բառերով:

Անգլերենն եմ ուզում... Վրան կա՞:

Elmo
16.03.2009, 13:12
Անգլերենն եմ ուզում... Վրան կա՞:

Դաուլոդ անելուց նկարագրության մեջ կարդացի «ռուսերեն և անգլերեն տարբերակ», բայց ոնց որ մենակ ռուսերենն ա: Շատ շատ տիտրեր լինի անգլերեն:

Հայկօ
16.03.2009, 13:24
Դաուլոդ անելուց նկարագրության մեջ կարդացի «ռուսերեն և անգլերեն տարբերակ», բայց ոնց որ մենակ ռուսերենն ա: Շատ շատ տիտրեր լինի անգլերեն:

Ափսոս: Լոկալիզացիաները սկզբունքորեն չեմ խաղում: Կարող ա՞ Tomb Raider-ը ունենաս:

Սա՞մ...

Սամվել
17.03.2009, 20:41
Ափսոս: Լոկալիզացիաները սկզբունքորեն չեմ խաղում: Կարող ա՞ Tomb Raider-ը ունենաս:

Սա՞մ...

Ավելի լավ թե չէ 8ից ավելիա պետքա կտրտեի :D

Դե զանգի.. հանդիպենք տուր.. 2 օրից կտամ :ok Անգլերեն տարբերակնա.. նորմալ բանա..

Կներես ուշ պատասխանելու համար չէի տեսել թեման :8

Հայկօ
18.03.2009, 02:10
Մերսի, Սամ ջան, ֆլեշը վերցնեմ՝ կզանգեմ: Ֆոլաութն ա՞, թե՞ Տոմբ Ռայդեռը:

masivec
20.03.2009, 19:58
Ժող CoD 5-ը հասել եմ ոնց որ վերջը ու բան չի լինում:(Ի՞նչ պիտի անեմ ստեղ:(Էս ել նկարը՝
http://i003.radikal.ru/0903/06/7370c02f42c0.jpg (http://www.radikal.ru)

Elmo
20.03.2009, 20:05
Ժող CoD 5-ը հասել եմ ոնց որ վերջը ու բան չի լինում:(Ի՞նչ պիտի անեմ ստեղ:(

Դրոշակը գետնից վերցնում ես տանում դնում Ռեյխստագի գլխին: Քո նկարում դրոշակը հետևումդ ա դրած. իսկ դնել պետք ա են դիմացում երևացող մասում: Մինչև դրոշակով կհասնես տեղ, մեկը թաքստոցից դուրս ա գալու քեզ վրա կրակի, են գնդացրորդը դանակը հանում ա քեզ վրա կրակողին սպանում, դու էլ դրոշակը տանում տնկում ես Ռեյխստագի գլխին: Ասեմ, որ վերցնելու համար մի 4 վայրկյան կնոպկեն պետք ա սեղմես, ոչ թե սովորականի պես ակըթարթորեն:

Razo
20.03.2009, 20:22
Ժող CoD 5-ը հասել եմ ոնց որ վերջը ու բան չի լինում:(Ի՞նչ պիտի անեմ ստեղ:(Էս ել նկարը՝
http://i003.radikal.ru/0903/06/7370c02f42c0.jpg (http://www.radikal.ru)

Գրաֆիկան ինչ լավնա, երանի ձեզ... Իմ կոմպը չի բացում... :(

Vaho
20.03.2009, 21:37
Եսել կուզեի էս խաղը Tomb Raider: Underworld, որտեղից կարող եմ առնլ

masivec
20.03.2009, 21:41
Գրաֆիկան ինչ լավնա, երանի ձեզ... Իմ կոմպը չի բացում...
GeForce 8500GT :P

masivec
20.03.2009, 21:48
Եսել կուզեի էս խաղը Tomb Raider: Underworld, որտեղից կարող եմ առնլ
Բայց էսի Call of Duty-World at War խաղն ա:8

Vaho
20.03.2009, 21:50
հա գիտեմ, դրանից առաջ էին գրել տօմբ ռաիդեռի մասին դրա համար եմ ասել

Vaho
20.03.2009, 21:51
Բայց էսի Call of Duty-World at War խաղն ա:8

ես եսի խաղացել եմ, բայց չեմ հիշում եդ պահը թե չե կոգնեի մեց հաճույքով

Elmo
20.03.2009, 22:17
GeForce 8500GT :P

9600 GT 1024 MB :oy

masivec
20.03.2009, 22:20
9600 GT 1024 MB :oy
:acute 8500GT 512MB http://stg.odnoklassniki.ru/res/default/Images/smiles/11a.gif

aerosmith
22.04.2009, 17:49
Ժող ջան ոնց կարամ օնլայն մեդալ խաղամ, եթե կարաք սեռվեռ սարքելու ձևերը ասեք էլի:)

Պարոն Ն
22.04.2009, 23:00
Ժող ջան Card tricks խաղի crack ա պետք, nevasoft-ից ա, կարաք օգնեք??

Gayl
23.04.2009, 00:06
Տղերք մի բան հարցնեմ,ուրեմն UnderCover ,խաղը ուզեցի քցեմ կոդ ուզեց,էտ կոդից կարողա՞ ունենաք:

masivec
23.04.2009, 00:22
Տղերք մի բան հարցնեմ,ուրեմն UnderCover ,խաղը ուզեցի քցեմ կոդ ուզեց,էտ կոդից կարողա՞ ունենաք:
Խաղի դիսկի մեջ մի հատ ֆայլ կա(.txt) KEY անունով, բացում ես ու գրած ա:)
Համենայն դեպս գրեմ, եթե չգտնես՝
45XP-A7C4-7D9S-68DZ-HBJB
ZDUL-HXC2-KS6G-AN55-HTXN
NJ9R-6ZVY-A96L-Q82W-WK72
XX6E-EMEQ-UH6T-KCUK-EBPN
Z4DV-2QS2-HRAB-BZZA-5ZH7
AKYY-LGY2-FUPK-FBFB-BV4C
;)

Gayl
23.04.2009, 00:27

Հենց էտ KEY ը չկարողացա գտնեմ,շատ շնորհակալ եմ:

Gayl
23.04.2009, 01:38
Խաղի դիսկի մեջ մի հատ ֆայլ կա(.txt) KEY անունով, բացում ես ու գրած ա:)
Համենայն դեպս գրեմ, եթե չգտնես՝
45XP-A7C4-7D9S-68DZ-HBJB
ZDUL-HXC2-KS6G-AN55-HTXN
NJ9R-6ZVY-A96L-Q82W-WK72
XX6E-EMEQ-UH6T-KCUK-EBPN
Z4DV-2QS2-HRAB-BZZA-5ZH7
AKYY-LGY2-FUPK-FBFB-BV4C
;)

Մասիվեց,խաղը քցել եմ բայց ահագին ժամանակա վրեն չարչարվում եմ կտացնում եմ որ խաղամ ոչինչ էլ չի բացում,ինչի՞ց կլինի:

masivec
23.04.2009, 08:46
Մասիվեց,խաղը քցել եմ բայց ահագին ժամանակա վրեն չարչարվում եմ կտացնում եմ որ խաղամ ոչինչ էլ չի բացում,ինչի՞ց կլինի:
Մի հատ փորցի փատչ անես:think

Jerry
07.09.2010, 19:38
ցանցով վերջն ա

Remix-Hayko
11.09.2010, 15:40
Medal of Honor Sphearhead 2.15 Ես խաղը որտեղից կարող եմ քաշեմ, բայց տոռենտ չէ էլի: Ուզում եմ games.bit.am -ից օնլինե խաղալ :)

Altair
04.10.2010, 10:08
Ես սրանք եմ ամենա շատը սիրում
Half-Life
Half-Life 2
Half-Life 2, episode one
Half-life 2, episode two
S.T.A.L.K.E.R. Тень Чернобыля
S.T.A.L.K.E.R. Чистое Небо
S.T.A.L.K.E.R. Зов Припяти
FIFA 10 - 11
PES 10 - 11

Հայկօ
04.10.2010, 22:06
Մոդերատորական. թեման տեղափոխվել է «Խաղեր» բաժին, վերնագիրը խմբագրվել է: Այստեղ կքննարկենք խաղերի հետ կապված այն ամենը. ինչը չի տեղավորվում արդեն գոյություն ունեցող թեմաների շրջանակներում, սակայն նոր թեմա բացելու համար դեռևս բավական չէ:

LoK®
17.10.2010, 03:02
Պատահական գտա էս վիդեոն:
Լառա Քրոֆթը ընդդեմ իր կրկնօրինակի:

Կարող ե՞ք գուշակել, թե կռվի տեսարանը որտեղից ա :)

http://www.youtube.com/watch?v=QTkuK0-sdY8

Armen.181
17.10.2010, 12:15
Կարող ե՞ք գուշակել, թե կռվի տեսարանը որտեղից ա :)

հավանաբար լեգենդից ,

Հայկօ
17.10.2010, 23:36
Պատահական գտա էս վիդեոն:
Լառա Քրոֆթը ընդդեմ իր կրկնօրինակի:

Կարող ե՞ք գուշակել, թե կռվի տեսարանը որտեղից ա :)

Մատրիքս, Նեոյի մենամարտը Պիթիայի թիկնապահի հետ :pardon: Նույնիսկ ձայներն են նույնը: Լարա Կրոֆտին երբեք չեմ սիրել, վիդեոն էլ դուրըս չեկավ, ճիշտն ասած:

Նաիրուհի
06.11.2010, 22:06
Մի 6-7 տարի առաջ մի խաղ էի խաղում, որի ոչ անունն եմ հիշում, ոչ էլ կարողանում եմ գտնել։ Բայց էնքան եմ կարոտել էդ խաղին։
Թեթև, պարզ խաղ էր, մեջը նավեր կային, ծովահեններ։ Անվան մեջ ոնց որ թե pirates բառը կար։ Նավը մի կղզուց մյուսն է գնում, կղզու ամրոցի հետ է կռվում, ուրիշ նավերի, ընթացքում ոսկի է հավաքում ու նավը ուժեղացնում...
Եթե մարդ կա, որ էդ պրիմիտիվ խաղը խաղացել է ու հիշում է, ասեք, էլի, ո՞նց կարող եմ գտնել ու քաշել։ Մանկությունս եմ հիշել... :cry

BOBO
07.11.2010, 01:43

էսա? http://rustorka.com/forum/viewtopic.php?t=10256

Հայկօ
07.11.2010, 01:50
Առաջիկա ամսվա պլանը.

STR - 5
PER - 6
END - 4
CHR - 4
INT - 6
AGL - 7
LCK - 6

2. Intense Training
4. Educated
6. Bloody Mess
8. Commando
10. Finesse
12. Comprehension
14. Jury Rigging (Re[air 90)
16. Better Criticals
18. Sniper
20. Grim Reaper's Spirit
22. Cowboy (Guns 45, Melee Weapons 45)
24. Math Wrath (Science 70)
26. Nerves of Steel
28. Action Boy
30. Gunslinger

Ինչքա՜ն քիչ բան ա չիմացողին ասում էս ամենը, ու ինչքա՜ն շատ բան՝ իմացողին...

Ես Fallout: New Vegas-ի ճահիճում խրված եմ: Խնդրում եմ չանհանգստացնել:

Նաիրուհի
07.11.2010, 01:54
էսա? http://rustorka.com/forum/viewtopic.php?t=10256

Ոնց որ թե դա է կամ էլ մի քիչ զարգացված տարբերակը

Arm91
07.11.2010, 13:04
GTA 4 լավնա)) Mafia 2 ու Left 4 Dead 2

Հայկօ
23.12.2010, 21:28
freddiew մականվամբ անդամը մի քանի ժամ առաջ YouTube-ում տեղադրել է Future First Person Shooter վերնագրով մի տեսանյութ: Հեղինակը փորձում է պատկերացնել ու ցույց տալ, թե մի քանի տարի հետո ինչ տեսքն են ունենալու FPS-ները: Հավատա՞նք, որ մի օր խաղերի ֆոտոռեալիզմը կհասնի նման մակարդակի: Իհա՛րկե :): Ոչ մի կասկած:

Ստեղծված է խաղերի սիրահարի կողմից՝ խաղերի սիրահարների համար: Գեղեցիկ է: Խմբագրվել է Final Cut Pro-ում, էֆեկտները՝ After Effects-ում:

http://www.youtube.com/watch?v=CyCyzB0CedM

Vahe
26.12.2010, 18:35
Խաղ շատ չեմ խաղում, բայց մեկ-մեկ որ ժամանակ է լինում գեղեցիկ գրաֆիկա ունեցող խաղերը հաճելի են:

Գիտեմ որ հին բան եմ ասում բայց ամենալավ գրաֆիկայով FPS-ը Crysis-ն է երևի, FPS սիրողները դժվար խաղացած չլինեն, բայց թե չեք խաղացել փորձեք: Զարմանալի է, որ թեմա չկար դրա մասին:
Ու էլի գեղեցիկ խաղ խորհուրդ կտամ` Mirror's Edge:

BOBO
26.12.2010, 19:30
Mirror's Edge եսելեմ խաղացել, հետաքրքիր խաղ էր

tikopx
26.12.2010, 19:52
ինձ սպանեն CRYSIS չեմ խաղա էլ, մի անգամ կեսը խաղացի ահավոր հիասթափվա, գրաֆիկան լավներ, բայց ընդհանուր խաղը անհավեսա խաղացվում

Vardanito
29.12.2010, 20:51
Ժողովուրդ Assassins Creed Brotherhood-ը PC-ի վրա կա,թե հավայի խոսում են?Նոր 2-ը պրծա

Հայկօ
29.12.2010, 21:45
Ժողովուրդ Assassins Creed Brotherhood-ը PC-ի վրա կա,թե հավայի խոսում են?Նոր 2-ը պրծա

Հիմա՝ չէ: Կլինի մյուս տարվա առաջին ամիսների մեջ, կոնկրետ օրը հայտարարված չի:

tikopx
29.12.2010, 23:24
մի հարց ելի, կարողա իմանաք , թե երբա դուրս գալու նոր տարբերակը՝ MICROSOFT FLIGHT SIMULATOR -ի՞

Հայկօ
29.12.2010, 23:33
մի հարց ելի, կարողա իմանաք , թե երբա դուրս գալու նոր տարբերակը՝ MICROSOFT FLIGHT SIMULATOR -ի՞

2011 թվին (http://www.ag.ru/games/microsoft_flight): Երևի:

Armen.181
30.12.2010, 00:26
Հիմա՝ չէ: Կլինի մյուս տարվա առաջին ամիսների մեջ, կոնկրետ օրը հայտարարված չի:

հաշվի առնելով որ կռեկը պետք է դուս գա ,ելնելով «Tom Clancy's H.A.W.X. 2»-ի և «Shaun White Skateboarding»-ի տվյալներից կարելի է ասել որ «Assassin's Creed Brotherhood»-ը կխաղանք 2012 թ-ին

Արամ
30.12.2010, 00:57
ինձ սպանեն CRYSIS չեմ խաղա էլ, մի անգամ կեսը խաղացի ահավոր հիասթափվա, գրաֆիկան լավներ, բայց ընդհանուր խաղը անհավեսա խաղացվում

շատ հավեսա խաղացվում՝ իմհկ, եթե իհարկե կոդերով մոդերով չես խաղում

Jerry
03.01.2011, 11:20
FarCry_2 համար մի հատ տոռենտ կտաք?

Հայկօ
03.01.2011, 15:58
FarCry_2 համար մի հատ տոռենտ կտաք?

Քաշա (http://rutor.org/torrent/56400/far-cry-2-the-fortune%E2%80%99s-pack-v-1.03-2010-pc-repack) :):

Freeman
07.01.2011, 00:18
bioshock-ի համար ռուսիֆիկատոր ա պետք,բայց որ մենակ տեքստը չթարգմանի

Հայկօ
23.01.2011, 00:47
Ի դեպ՝ ըստ որոշ բամբասանքների՝ հաջորդ Call of Duty խաղի գործողությունները տեղի են ունենալու... ապագայի տիեզերքում: Այն բանից հետո, երբ Infinity Ward-ի ղեկավարությունն ու ավելի քան 50 աշխատողները վիճեցին Activision-ի հետ և լքեցին իրենց ստուդիան, CoD ֆրենչայզը վստահվեց նորաստեղծ Sledgehammer ստուդիային, որի ղեկավարն է Գլեն Սքոֆիլդը, ով հայտնի է որպես առաջին Dead Space-ի ստեղծող: Նա վերջերս հայտարարել է, որ նոր CoD-ը «շատ յուրահատուկ» է լինելու, և «միանգամայն նոր բաներ է առաջարկելու մեր ֆանատներին»:

Կրկին նույն բամբասանքների համաձայն՝ խաղի մուլտիփլեեր բաղկացուցիչով զբաղվում է ոչ այլ ոք, քան Raven ստուդիան՝ անցյալ տարվա Singularity-ի հեղինակը: Բամբասանքները, թերևս, դադարում են այդպիսին լինելուց, երբ կարդում ենք Raven-ի սայթում տեղադրված աշխատանքային հայտարարությունը. «Մենք փնտրում ենք գեյմ-դիզայներ՝ աշխատելու համար մի շատ կայացած և հայտնի ռեալիստիկ FSP-ի վրա»:

Ինչպես երևում է՝ Call-of Duty-ն վերջնականապես հեռանում է իր արմատներից: Սկզբում մերժվեց երկրորդ համաշխարհայինը, հետո՝ ժամանակակից մարտադաշտը, իսկ հիմա էլ՝ սառը պատերազմի տարիները: Բոլորս պատրաստվում ենք դիմավորելու փոքրիկ կանաչ տեռորիստներին և «Կալաշնիկով» մակնիշի լազերներին: Կեցցե՞ տիեզերքը: Կապրենք՝ կտեսնենք:

Freeman
24.01.2011, 00:59

Լավն ա լինելու;)

Lord
27.02.2011, 20:36
Չէ, բոլոր պլատֆորմների համար նույնն ա՝ մարտի 22-ին:

Հայկո ջան իսկ եթե ասեմ որ ես էտ շուտ արդեն անցել եմ :D

Freeman
27.02.2011, 20:40
Հայկո ջան իսկ եթե ասեմ որ ես էտ շուտ արդեն անցել եմ :D
եթե էն 2 շաբաթ առաջ հելածի մասին ես ասում՝էդ պաշտոնականը չի

Lord
27.02.2011, 20:44
եթե էն 2 շաբաթ առաջ հելածի մասին ես ասում՝էդ պաշտոնականը չի

Խի որ պաշտոնական չի չի կարելի խաղալ, թե օրենքը թույլ չի տալիս:B

Freeman
27.02.2011, 20:49
Խի որ պաշտոնական չի չի կարելի խաղալ, թե օրենքը թույլ չի տալիս:B

Դե օրենքը շատ բան կարող ա թույլ չտա:))ուղղակի կարող ա էդ վերջնական վերսիան չի ու վերջնականն ահագին տարբերվի դրանից,ես էլ էդ ոչ պաշտոնականը մի շաբաթ ա ունեմ,բայց ուզում էի Bulletstorm-ն ու Bioshock 2-ը վերջացնեի հիմա էլ իմացա պաշտոնականը չի սպասում եմ տենամ նույնն ա թե չէ,էսի կարող ա պաշտոնականից վատ լինի ու նենց սպոյլերներ ունենա,որ պաշտոնականը հարամվի

Lord
27.02.2011, 21:01

կարելիա միատ էլ էտ պաշտոնական տարբերակը անցնել, մեկա մի օրվա բանա, բագերնել իրանց հետաքրքրությունը ունեն:D

Freeman
27.02.2011, 21:22
կարելիա միատ էլ էտ պաշտոնական տարբերակը անցնել, մեկա մի օրվա բանա, բագերնել իրանց հետաքրքրությունը ունեն:D

Դե էդ կախված ա նրանից թե Bioshock 2-ը երբ կպրծնեմ:))
Ի դեպ էս բիոշոկն արվեստի գործ ա

BOBO
16.03.2011, 12:54
վերտիկալնայա սինխրոնիզացիյան ինչա իրանցի ներկայացնում? էտի թույլ կոմպերի համարա? որ արագ աշխատի?

Հայկօ
16.03.2011, 13:11
վերտիկալնայա սինխրոնիզացիյան ինչա իրանցի ներկայացնում? էտի թույլ կոմպերի համարա? որ արագ աշխատի?

V-Sync-ը միացնելը հիմնականում մի քիչ դանդաղացնում ա ընդհանուր արագությունը: Էդ ֆունկցիան սինխրոնիզացնում ա խաղի FPS-ը մոնիտորի հաճախականության հետ ու բացառում ա tearing-ը, այսինքն՝ «կտրտված» կադրի հայտնվելը էկրանին: Tearing-ը, օրինակ, էս ա.

http://i.imgur.com/2hFDn.jpg

http://i.imgur.com/6h6IC.jpg

http://i.imgur.com/G7FT7.jpg

Ես հիմնականում էդ օպցիան անջատած եմ խաղում, որովհետև էդ էֆեկտը եթե հայտնվում էլ ա, ապա չափազանց կարճ ժամանակահատվածում ու նույնիսկ չես էլ հասցնում նկատել էդ: Մի խոսքով՝ եթե զգում ես, որ տենց բան կա ու խանգարում ա, միացրու, եթե չէ՝ ավելի լավ ա անջատես, որ ընդհանուր արագությունը մի քիչ բարձրանա: Triple Buffering-ի դեպքում համարյա չի հայտնվում, ի դեպ:

BOBO
16.03.2011, 18:13
եսել էտի միշտ անջատած եմ պահել պահել, նոռմալ չիմանալով ինչա, վորտև միացրած մի տեսակ էր ըլնում խաղը

BOBO
25.03.2011, 02:10
Crysis 2
http://rustorka.com/forum/viewtopic.php?t=74640

Armen.181
25.03.2011, 13:03
Crysis 2
http://rustorka.com/forum/viewtopic.php?t=74640

բայց իմ դուրը չի եկել մի տեսակ մռայլ ա ,սպասում եի որ խաղ խաղալիս չեմ կարողանա կտրվեմ խաղից, բայց սկի չի ձգում որ խաղամ, խաղի 1 մասը ավելի լավնա

BOBO
25.03.2011, 13:07
բայց իմ դուրը չի եկել մի տեսակ մռայլ ա ,սպասում եի որ խաղ խաղալիս չեմ կարողանա կտրվեմ խաղից, բայց սկի չի ձգում որ խաղամ, խաղի 1 մասը ավելի լավնա

Առաջինը մի քիչ եմ խաղացել դուրս չեկավ, էսի էլ նոր եմ ինստալ անում, տենամ ինչա

BOBO
25.03.2011, 15:25
ուրա ստե նկար:angry

http://s010.radikal.ru/i311/1103/f3/5fd96c5d7b09.jpg (http://s010.radikal.ru/i311/1103/f3/5fd96c5d7b09.jpg)

Armen.181
25.03.2011, 15:47
ուրա ստե նկար:angry

http://s010.radikal.ru/i311/1103/f3/5fd96c5d7b09.jpg (http://s010.radikal.ru/i311/1103/f3/5fd96c5d7b09.jpg)

ետ իմ մետ նորմալ ա,PrtScr չնկարեց Ֆռապսել հավես չկա քցելու բայց նորմալ երևում ա

BOBO
25.03.2011, 16:30
ետ իմ մետ նորմալ ա,PrtScr չնկարեց Ֆռապսել հավես չկա քցելու բայց նորմալ երևում ա

բա իմ մոտ խի չկա, սաղ 100-ի վրա դրի էլի չկա
խաղնել լավնա խաղացվումա առայժմ

Armen.181
25.03.2011, 16:38
բա իմ մոտ խի չկա, սաղ 100-ի վրա դրի էլի չկա
խաղնել լավնա խաղացվումա առայժմ

իմ մոտ նեց չի որ լռիվ սպիտակ ա բայց ,քո հետ համեմատած տարբերություն կա, ինչպես ասում են Ճաշակին ընգեր չկա ,մանավանդ որ սրանից առաջ Ասսասին եի խաղացել ,մեկել որ հարմար լինի ֆուտբոլ խաղանք

BOBO
25.03.2011, 17:18
իմ մոտ նեց չի որ լռիվ սպիտակ ա բայց ,քո հետ համեմատած տարբերություն կա, ինչպես ասում են Ճաշակին ընգեր չկա ,մանավանդ որ սրանից առաջ Ասսասին եի խաղացել ,մեկել որ հարմար լինի ֆուտբոլ խաղանք

իմ մոտ սաղ սևա

Հայկօ
25.03.2011, 19:39
ուրա ստե նկար:angry

BOBO, հստակ երևում ա: Նույնիսկ ավելի շատ ա երևում, քան պետք ա :)):

Մոնիտորդ փոխի ;):

BOBO
25.03.2011, 19:51
BOBO, հստակ երևում ա: Նույնիսկ ավելի շատ ա երևում, քան պետք ա :)):

Մոնիտորդ փոխի ;):

էտ անտեր ուղղանկյան մեջ նկար չպտի լինի? :unsure
խաղիցա:beee

http://s003.radikal.ru/i204/1103/7c/b03a366a2c59.jpg

Freeman
25.03.2011, 20:40
էտ անտեր ուղղանկյան մեջ նկար չպտի լինի? :unsure
խաղիցա:beee

http://s003.radikal.ru/i204/1103/7c/b03a366a2c59.jpg

Իմ մոտ էդ անտերների մեջ երևում ա

Հայկօ
26.03.2011, 01:26
էտ անտեր ուղղանկյան մեջ նկար չպտի լինի? :unsure
խաղիցա:beee

Նոռռռմալ երևում ա :): Մոնիտորիդ կոնտրաստն ու լույսը մի քիչ բզբզի, հիմա հաստատ ավելի քիչ ա, քան պետք ա լինի: Խաղի կարգավորումները դիր default-ի վրա ու մոնիտորդ էնքան խառնի, մինչև էդ սև քառակուսիի մեջի նկարը սկսի երևալ: Այ էդ ժամանակ հաստատ կիմանաս, որ ամեն ինչ ճիշտ ա :):

Armen.181
26.03.2011, 18:08
կրիզիս 2-ի մուլտիպլեյերի կրեկ ա հելել հեսա փորձեմ մեկել տեսար աշխատեց

Armen.181
26.03.2011, 18:31
կրիզիս 2-ի մուլտիպլեյերի կրեկ ա հելել հեսա փորձեմ մեկել տեսար աշխատեց
շոկի մեջ եմ:o,,
http://slil.ru/30740327,

Artyom
29.03.2011, 14:54
շոկի մեջ եմ:o,,
http://slil.ru/30740327,
Իրոք, եթե Էլեկտրոնիքս Արտի աքաունթ ունեք կարաք մտնեք, հետո մի հատ անկապ կոդ գրեք XXXX-XXXX-XXXX-XXXX-XXXX սկզբունքով ու խաղալ:
Բայց իմ մոտ 2 թերություն կա` 1) սերվերներից շուտ-շուտ քցում ա, 2)փինգը շատ բարձր ա` 470::(

Armen.181
29.03.2011, 20:41

հնարավոր է որ հենց պինգերի բարձր լինելու համար է որ սերվերից շուտ-շուտ է քցում

tikopx
29.03.2011, 21:20
Իրոք, եթե Էլեկտրոնիքս Արտի աքաունթ ունեք կարաք մտնեք, հետո մի հատ անկապ կոդ գրեք XXXX-XXXX-XXXX-XXXX-XXXX սկզբունքով ու խաղալ:
Բայց իմ մոտ 2 թերություն կա` 1) սերվերներից շուտ-շուտ քցում ա, 2)փինգը շատ բարձր ա` 470::(

ես որ խաղնա՞

Armen.181
29.03.2011, 21:23
ես որ խաղնա՞

crisis 2;)

Artyom
29.03.2011, 23:31
հնարավոր է որ հենց պինգերի բարձր լինելու համար է որ սերվերից շուտ-շուտ է քցում
Ինձ էլ է այդպես թվում: Քո մոտ էլ են փինգերը բարձր?

Armen.181
30.03.2011, 01:48
Ինձ էլ է այդպես թվում: Քո մոտ էլ են փինգերը բարձր?
իմ մոտ 120-ից ա սկսում

Սամվել
16.08.2011, 23:08
Էսօր առաջիմաս էֆեկտը անցա :))

2րդի Ռուսերեն Ազվուչկա ունեցո՞ղ կա, կարա՞ք լինկ տաք

Freeman
16.08.2011, 23:14
Էսօր առաջիմաս էֆեկտը անցա :))

2րդի Ռուսերեն Ազվուչկա ունեցո՞ղ կա, կարա՞ք լինկ տաք
Ես որ մենակ ռուսերեն տեքստովն եմ գտել

Հայկօ
16.08.2011, 23:33
Էսօր առաջիմաս էֆեկտը անցա :))

2րդի Ռուսերեն Ազվուչկա ունեցո՞ղ կա, կարա՞ք լինկ տաք

Շնորհավոր :)):

Եթե հլը ճիշտ եմ հիշում, 2-րդի ձայնը տենց էլ չթարգմանվեց:

Sagittarius
17.08.2011, 01:25
Խաղերի սիրահարաներին տեղեկացնեմ, որ վաղը՝ 17.08.2011, Գերմանիայում, Քյոլնում, մեկնարկում է խաղային աշխարհի խոշորագույն իրադարձույթունը՝ gamescom (http://www.gamescom.de/de/gamescom/home/index.php)-ը:

Sagittarius
18.08.2011, 04:06
Խաղերի սիրահարաներին տեղեկացնեմ, որ վաղը՝ 17.08.2011, Գերմանիայում, Քյոլնում, մեկնարկում է խաղային աշխարհի խոշորագույն իրադարձույթունը՝ gamescom (http://www.gamescom.de/de/gamescom/home/index.php)-ը:

Ժող., քանի ուշ չի, պատվերներ տվեք՝ վաղը առաջին ձեռից նկարներ և տպավորություններ կբերեմ: :)

Freeman
18.08.2011, 15:59
Ժող., քանի ուշ չի, պատվերներ տվեք՝ վաղը առաջին ձեռից նկարներ և տպավորություններ կբերեմ: :)
Հլը որ տպավորությունների պատվերներ՝ մանրամասն կնկարագրես :))

Հայկօ
18.08.2011, 20:46
Ժող., քանի ուշ չի, պատվերներ տվեք՝ վաղը առաջին ձեռից նկարներ և տպավորություններ կբերեմ: :)

Կամ Half-Life 3-ի անոնսով ես մտնում էս թեման, կամ ընդհանրապես չես մտնում :)) ...Տխուր կատակ ա, մոտ ապագայում տենց բան չի լինելու: Բա՜յց...

Rage
The Elder Scrolls V: Skyrim
Assassin's Creed: Revelations
Tomb Raider
BioShock Infinite
Diablo III
Far Cry 3
Hitman: Absolution
Mass Effect 3

...Սրանց վրա ինչքան հնարավոր ա շատ ուշադրություն դարձրու: Հատկապես հետաքրքրում ա Tomb Raired-ը ու Far Cry 3-ը. դրանց մասին դեռևս շատ քիչ ինֆորմացիա կա:

Դե, Max Payne 3-ի ու դեռ նույնիսկ չհայտարարված Thief 4-ի մասին լուրերից էլ չեմ հրաժարվի :):

Sagittarius
19.08.2011, 00:38
Կամ Half-Life 3-ի անոնսով ես մտնում էս թեման, կամ ընդհանրապես չես մտնում :)) ...Տխուր կատակ ա, մոտ ապագայում տենց բան չի լինելու: Բա՜յց...

Rage
The Elder Scrolls V: Skyrim
Assassin's Creed: Revelations:cry
Tomb Raider
BioShock Infinite
Diablo III
Far Cry 3
Hitman: Absolution
Mass Effect 3

...Սրանց վրա ինչքան հնարավոր ա շատ ուշադրություն դարձրու: Հատկապես հետաքրքրում ա Tomb Raired-ը ու Far Cry 3-ը. դրանց մասին դեռևս շատ քիչ ինֆորմացիա կա:

Դե, Max Payne 3-ի ու դեռ նույնիսկ չհայտարարված Thief 4-ի մասին լուրերից էլ չեմ հրաժարվի :):

Նոր տուն մտա: Չնայած գրածդ շուտ էլ տենայի, էլի բան չեր փոխում՝ նշածդ խաղերին մոտիկ գնալ չէր լինում. ամենաշատը տաղավարները դրսից տեսա :))
Նշածդ խաղերը + MW3, BF3 և ևս մի քանի խաղեր իրենց փակ տաղավարները ունեին, որոնց մեջ կամ խաղերի պրեզենտացիաներ են /ասենք իրանց գեյմերներից մեկը մեծ էկրանի վրա առաջին միսսիան ա խաղում/, կամ խաղը 10-15 րոպե անձամբ խաղալու հնարավորություն... բայց այդ հաճույքները վայելելու համար պետք է ահագին հերթ կագնել, իսկ ամեն տաղավարի մուտքի դիմաց »այստեղից սպասելու ժամանակը երեք ժամ է« ոճի գրառումը ցանկացած հերթ պահելու հավես իսկույն փախցնում էր: Մի խոսքով հիմարություն, ժողովուրդը չափից դուրս շատ էր: Բայց ես Assassin էի ուզում խաղալ :cry

FIFA12 մի 15 րոպե կարողացա խաղալ՝ տեղ սպասելու ժամանակը համեմատաբար քիչ էր: EA Sportsը հավատարիմ մնաց իր որդեգրած ուղուն և այս անգամ էլ նոր FIFAն էլ ավելի ռեալ էր քան նախորդը: Առաջին բանը, որ տպավորվեց՝ ֆուտբոլիստների հավասարակշուռության կորցնելն էր կոնտակտների ժամանակ, եթե են ժամանակ դախ ձևի ընկնում էին կամ կանգնում, հիմա իներցիա կա՝ իրանց ասած՝ Players Impact Engine: Գոլ խփելն էլ կածես թե հեշտացվել էր նախորդի համեմատ՝ բավականին երկար ժամանակ ինտենսիվ ֆուտբոլ խաղացած չլինելով՝ երկու հատ գոլ այնուամենայնիվ կարողացա խփել: :))

էս երկու նկարը հլը որ, EA տաղավարի կարճ վիդեո ունեմ, բայց էտ վաղը,

http://img43.imageshack.us/img43/7976/img0396px.jpg (http://imageshack.us/photo/my-images/43/img0396px.jpg/)

http://img804.imageshack.us/img804/6546/1003052z.jpg (http://imageshack.us/photo/my-images/804/1003052z.jpg/)

Sagittarius
19.08.2011, 19:38
http://www.youtube.com/watch?v=cj1SB4zMr20

որակի համար կներեք` iPod-ով ա նկարած

Sagittarius
20.08.2011, 15:31
...Մի խոսքով հիմարություն, ժողովուրդը չափից դուրս շատ էր:...

լավ ա ես երկու օր առաջ եմ գնացել :) էսօր դեռ ավելի շատ մարդ կա մեջը, էն կարգի, որ էս պահի դրությամբ մուտքը փակել են և այլևս մուտքի տոմսեր չեն վաճառում՝

Gamescom-ի facebook-ի էջից (http://www.facebook.com/gamescom.cologne/posts/10150285747538774)՝

Hi Leute,
hier noch eine Info: der Andrang ist wirklich überwältigend. Wir mussten die Tageskasse für heute schließen.

Um euch die Wartezeit allerdings so angenehm und kurzweilig wie möglich zu gestalten, bietet die gamescom auf dem Barmer Platz vor Eingang Süd zusätzliche Entertainmentangebote mit Musik und Shows vor der Messe. Getränke und Sitzgelegenheiten sind dort ebenfalls vorhanden.

specialist
18.12.2011, 19:49
մի խնդրանք բոլորիցտ, ով կարող է օգնե,լ պետքա այս ֆայլը՝ Simtropolois STEX Collection 1 2 & 3 և եթե կարող եք նաև 4-րդ Volume ի լինկը տվեք էլի,շատ ցանկալի է որ լինի տոռենտ, աշխատող լինկ )) :Նախապես շնորհակալություն

Freeman
08.04.2012, 10:35
Ըստ Absolute Top-ի հարցումների արդյունքների, Portal 2 խաղը «լավագույն տրամաբանություն» կարգում առաջին տեղում ա, «լավագույն մուլտիփլեյեր» - 2, «լավագույն խաղը PC-ի համար»- 4 ու «չարդարացված սպասումներ»- 278 :))

Հայկօ
25.04.2012, 01:12
Երեկվանից պաշտոնապես սիրահարված եմ Botanicula-ին: Ժամանակ լինի՝ ավելի մանրամասն կգրեմ:

Two-Face
25.04.2012, 01:17
Երեկվանից պաշտոնապես սիրահարված եմ Botanicula-ին: Ժամանակ լինի՝ ավելի մանրամասն կգրեմ:

IGN-ում վարկանիշները լավ բարձր են: :) Գնամ portable տարբերակս Unrar անեմ: ;)

Skeptic
23.05.2012, 00:36
Չնայած հիմա խաղերով առանձնապես չեմ հետաքրքրվում, բայց քանի որ Mortal Kombat-ը շատերի, էդ թվում՝ իմ մանկության լուսավոր մասնիկներից մեկն ա եղել, որոշեցի էս վիդեոն էստեղ էլ տեղադրել.

Mortal Kombat 20th Anniversary Retrospective (http://www.gamespot.com/mortal-kombat-2011/videos/mortal-kombat-20th-anniversary-retrospective-6378022/)

Խաղի հեղինակները պատմում են էն մասին, թե ինչպես ա ծնվել խաղը ստեղծելու գաղափարը, ինչպես ա դա իրականացվել էն ժամանակվա սահմանափակ տեխնիկական հնարավորություններով ու սիրողական պրոյեկտից վերածվել միլիոնավոր դոլարներ արժեցող ապրանքանիշի:

Freeman
02.01.2013, 15:09
:D Ես չկամ խաղային հումորասեր և հումորահասկ հասարակություն, հլը էս նայեք`

http://youtu.be/JFVi-FvYVBE

Sagittarius
09.03.2013, 02:12
Մդա, Sim City 5 R.I.P., դեռ չծնված թաղեցին: Խաղի խնդիրները շատ են, ամենամեծը՝ խաղը հնարավոր է խաղալ միայն օնլայն EA սերվերի վրա, որը հիմնականում.... չի աշխատում: Մենակ amazon-ի գնորդրների գնահատականները (customer reviews) ամեն ինչ ասում են՝

http://www.amazon.com/SimCity-Limited-Edition-Pc/dp/B007FTE2VW

:(

Two-Face
13.03.2013, 14:41

Որ EA-ը չթողարկեր, այլ ուրիշ մեկը, հաստատ շատ հաջողված խաղ կլիներ: DRM-ի պատճառով համարյա բոլորը, ով 9 ու 10 գնահատական էին դրել, փոխեցին 2 ու 4-ի: :bad

Sagittarius
13.03.2013, 16:29
[CENTER]Company Of Heroes 2-ը կթողարկվի PC-ի համար այս հունիսին

Էհ, նոր լեփտոպ ա պետք մինչև հունիս :(

armspecialist
13.03.2013, 22:54
բոլոր տեղերը խաղի գնահատականը սկզբից եղել է 9,5/10 ից, բայց քանի որ սերվերների հարցը չեն կարողանում լուծեն ու շատ ֆունկցիաներ անջատել են,որպեսզի գոնե մի քիչ թեթևացնեն ծանրաբեռնվածությունը, հետո քանի որ որոշ վերլուծություններ խաղի մեջ կատարվում են «ամպերում» օբլակայում, այդ պատճառով խաղը չենք կարող օֆֆլայն խաղալ և հետևաբար բոլոր տեղերում խաղի գնահատականը իջել է մինչև 5 և ցածր:Բայց խաղի թողարկող ՄԱՔՍԻՍ ընկերության դեմքերը ասել են, որ չի բացառվում, որ կթողարկվի ՍԻմ Սիթի ի օֆֆլայն տարբերակը: Այլ նորություններ դեռ չկան, միայն պարզ է մի բան, որ ոչ մեկ չէր սպասում այսպիսի ակտիվության, չնայած այսքան սպասված էր խաղը: Ես ամենաշատ հետևողնեմ այս խաղի մասին նորությունների, եթե նոր բան լինի, կրգեմ այստեղ:

Ռեդ
21.03.2013, 13:55
Միացնում եմ գեյմփեդս Fifa 09-ը խաղալու համար: Բոլոր ստեղներն աշխատում են, բացի 1 համարովը (PS-ի դեպքում՝ եռանկյուն նշանովը):
Ինչպե՞ս վարվել, ի՞նչ անել: joy2key-ը չօգնեց: Գուգլը չօգնեց: Կօգնե՞ք:oy:

Two-Face
22.03.2013, 15:49
Միացնում եմ գեյմփեդս Fifa 09-ը խաղալու համար: Բոլոր ստեղներն աշխատում են, բացի 1 համարովը (PS-ի դեպքում՝ եռանկյուն նշանովը):
Ինչպե՞ս վարվել, ի՞նչ անել: joy2key-ը չօգնեց: Գուգլը չօգնեց: Կօգնե՞ք:oy:

Xpadder-ը (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=591690) կօգնի: :) համարյա սաղ խաղերը գեյմփադով էս ծրագրի միջոցով հնարավոր ա խաղալ:

Հայկօ
22.04.2013, 23:23
WOT խաղացող կա՞ տարածքում: Ես մի երկու ամիս ա՝ մեջն եմ, առաջին MMOG-ն ա, որ լուրջ խաղում եմ: Ժամանակ լինի, թեմա-մեմա բացենք, խոսենք :):

Sagittarius
22.04.2013, 23:35
WOT խաղացող կա՞ տարածքում: Ես մի երկու ամիս ա՝ մեջն եմ, առաջին MMOG-ն ա, որ լուրջ խաղում եմ: Ժամանակ լինի, թեմա-մեմա բացենք, խոսենք :):

մենակ երկու տարի առաջ gamescom-ում եմ մի կես ժամ խաղացել. գմփցրին-տրաքցրին քցին մի կողմ նուբլանիս :)) բայց t-shirt նվեր տվեցին վերջում:

Հայկօ
22.04.2013, 23:40
մենակ երկու տարի առաջ gamescom-ում եմ մի կես ժամ խաղացել. գմփցրին-տրաքցրին քցին մի կողմ նուբլանիս :)) բայց t-shirt նվեր տվեցին վերջում:

Հիմա կարգին հասուն խաղ ա: Գրավում ա՝ էլ դու սուս:

Two-Face
23.04.2013, 23:10
WOT խաղացող կա՞ տարածքում: Ես մի երկու ամիս ա՝ մեջն եմ, առաջին MMOG-ն ա, որ լուրջ խաղում եմ: Ժամանակ լինի, թեմա-մեմա բացենք, խոսենք :):

Քանի որ ժամանակս շատ քիչ ա, դրա համար չեմ կարա MMO-ներին թողեմ ինձ գրավեն: :(

Ավելի կարճ՝ http://i.imgur.com/ztpDFma.jpg

Two-Face
13.07.2013, 19:51
Խաղերի բաժին ջան, կներես ինձ էսքան օֆլայն լինելու համար: :(

Sagittarius
17.07.2013, 23:00
sexy :love

http://www.youtube.com/watch?v=3-54BuUIVlI

Two-Face
18.07.2013, 00:17
Համագեյմերներ ջան, ո՞րը խորհուրդ կտաք առնեմ էս առաջարկներից Steam-ում:

Grand Theft Auto IV: Complete Edition ,թե՞ Counter Strike Complete Collection:

Վահե-91
18.07.2013, 00:21
Համագեյմերներ ջան, ո՞րը խորհուրդ կտաք առնեմ էս առաջարկներից Steam-ում:

Grand Theft Auto IV: Complete Edition ,թե՞ Counter Strike Complete Collection:

մտածելու բա՞ ն կա :fool

Sent from my ALCATEL ONE TOUCH 991 using Tapatalk 2

Two-Face
18.07.2013, 00:23
մտածելու բա՞ ն կա :fool

Sent from my ALCATEL ONE TOUCH 991 using Tapatalk 2

Դե ուրեմն վաղը GTA 4-ը կառնեմ: :))

Freeman
18.07.2013, 00:27
Դե ուրեմն վաղը GTA 4-ը կառնեմ: :))

ուզում էի ասեի ոչ մեկ, բայց գոնե կոնտր առ, Գեյբին էդ ավելի օգուտ ա :)

Two-Face
18.07.2013, 00:36
ուզում էի ասեի ոչ մեկ, բայց գոնե կոնտր առ, Գեյբին էդ ավելի օգուտ ա :)

Կոնտրը հիմա համեմատ թանկ ա, եթե անցած տարվա նման վերջին օրը սաղ խաղերի վրա զեղճ անեն, Էտ էլ կառնեմ: :)

Հ.Գ Հմի մի քիչ Rockstar-ին օգուտ տանք, որ գոնե GTA V-ից մեզ չզրկի: :))

Two-Face
20.07.2013, 15:33
Եկեք Steam-ով խաղեր խաղանց միասին: :)

Ո՞վ ինչ խաղեր ունի:

Sagittarius
20.07.2013, 15:58
Company of Heroes, չեմ իմանում բայց stream-ով խաղալ լինում ա:

Իմ կալկուլատորը մենակ հին խաղեր ա ձգում:

Two-Face
20.07.2013, 16:35
Company of Heroes, չեմ իմանում բայց stream-ով խաղալ լինում ա:

Իմ կալկուլատորը մենակ հին խաղեր ա ձգում:

Մենակ CoH ունե՞ս: :(

Sagittarius
20.07.2013, 16:46
Մենակ CoH ունե՞ս: :(

պոռտա՞լ...

դու ասա եթե հին խաղերի հավես ունես, steam-ի վրա որը լինում ա, կարամ քաշեմ:

Two-Face
20.07.2013, 16:53
պոռտա՞լ...

դու ասա եթե հին խաղերի հավես ունես, steam-ի վրա որը լինում ա, կարամ քաշեմ:

Portal 2-ը եթե ունես, կարանք Coop խաղանք: Workshop-ը լիքն ա հազավոր աշխարհներով: :))

Հին խաղերից էտքան չունեմ, ունեմ Serious Sam HD Dilogy-ն, Painkiller-ը, Unreal Tournament-երը (սաղ :D ), Դե մեկ էլ Rome: Total War-ը:

Հ.Գ Իմ ստորագրությանը սեղմի, Սթիմիս պրոֆիլը կբացվի: :)

Sagittarius
20.07.2013, 17:22

պե՞տք ա օրիգինալ վերսիան լինի, թե՞ կարա քրեք արած լինի
Պորտալ 2 քաշած ունեմ, Rome: Total War կարամ քաշեմ, ամենաառաջին Unreal Tournament-ը հավեսով կխաղայի, եթե մի չորս հոգի լինեին (Հայկօն ու՞ր ա)

Two-Face
20.07.2013, 17:31
պե՞տք ա օրիգինալ վերսիան լինի, թե՞ կարա քրեք արած լինի
Պորտալ 2 քաշած ունեմ, Rome: Total War կարամ քաշեմ, ամենաառաջին Unreal Tournament-ը հավեսով կխաղայի, եթե մի չորս հոգի լինեին (Հայկօն ու՞ր ա)

Օրիգինալում կա մենակ Workshop: :))

Սթիմում դու պրոֆայլ չու՞նես: :think

Հայկօն չգիտեմ ուր ա: :(

Sagittarius
20.07.2013, 18:32
Օրիգինալում կա մենակ Workshop: :))

Սթիմում դու պրոֆայլ չու՞նես: :think

Հայկօն չգիտեմ ուր ա: :(

չէ, ես հետ եմ ընկել խաղային աշխարհի զարգացումներից, հին ու ավանդական «սետեվոյից» առաջ չեմ գնացել: :))

Two-Face
20.07.2013, 18:57
չէ, ես հետ եմ ընկել խաղային աշխարհի զարգացումներից, հին ու ավանդական «սետեվոյից» առաջ չեմ գնացել: :))

Ափսոս: :(

Two-Face
22.07.2013, 13:35
ուզում էի ասեի ոչ մեկ, բայց գոնե կոնտր առ, Գեյբին էդ ավելի օգուտ ա :)

Կոնտրն էլ առա, Գեյբ ձյային օգուտ տվի: Դե հմի տենանք երբ ա մեզ HL3 տալու: :))

Դու Սթիմում կա՞ս:

Two-Face
30.07.2013, 23:38
Համագեյմերներ ջան, էս քանի օրը մի քիչ զբաղված եմ թազա Humble Bundle-ի ու Bundlestars-ի մոմենտով, բայց աբեշայու շուտով վերադառնալ: :)

Freeman
31.07.2013, 00:20
Կոնտրն էլ առա, Գեյբ ձյային օգուտ տվի: Դե հմի տենանք երբ ա մեզ HL3 տալու: :))

Դու Սթիմում կա՞ս:

Կամ, ուղղակի պինգս էնքան բարձր ա, որ ոչ մի խաղ չեմ խաղում :(

Թիմ ֆորտնիսով դրա պատճառով մի օր էնքան նվաստացրին, վերջը շպիոն դառա, սկսեցի իրանց սնայպերներին մաղել :))

Two-Face
31.07.2013, 00:41

Բայց ախր չես պատկերացնում լիցենզիոնը ինչ լավն ա: Ոչ նուբ չիտերներ, ոչ դոդ ամեն անկապ բանի համար բան անող ադմիններ ու ամենակարևորը школоло-ներ չկան: :))

Freeman
31.07.2013, 00:44
Բայց ախր չես պատկերացնում լիցենզիոնը ինչ լավն ա: Ոչ նուբ չիտերներ, ոչ դոդ ամեն անկապ բանի համար բան անող ադմիններ ու ամենակարևորը школоло-ներ չկան: :))

Ես էդ հենց լիցենզիոննիով էի խաղում ուղղակի հինգ րոպեն մեկ դուրս էր գցում, ասումէր պինգս բարձր ա: Համ էլ ընթացքում էլ խաղալ չէր լինում պինգի պատճառով :(

-------------------------------

Ի դեպ, շուտով ակումբի գեյմերների ցանկը համալրվելու ա, ինքնը օնլայն էլ ա շատ խաղում :))

Two-Face
31.07.2013, 00:45
Ես էդ հենց լիցենզիոննիով էի խաղում ուղղակի հինգ րոպեն մեկ դուրս էր գցում, ասումէր պինգս բարձր ա: Համ էլ ընթացքում էլ խաղալ չէր լինում պինգի պատճառով :(

Բայց դու ո՞ր երկրների սերվերներում էիր հիմնականում խաղում: Ամենաբարձր պինգը իմ մոտ Ռուսաստանի սերվերներներում ա բերում: Murica-ի սերվերներում նորմալ ա: :))

Two-Face
31.07.2013, 00:50
Ի դեպ, շուտով ակումբի գեյմերների ցանկը համալրվելու ա, ինքնը օնլայն էլ ա շատ խաղում :))

Ո՞վ: :o

Freeman
31.07.2013, 00:59
Ո՞վ: :o

Հլը չես ճանաչում, հեսա մի քիչ էլ էսօր համոզեմ, գրանցվի :))

Two-Face
31.07.2013, 01:12
Հլը չես ճանաչում, հեսա մի քիչ էլ էսօր համոզեմ, գրանցվի :))

Թազա գեյմեր ակումբցի՞:

http://i.imgur.com/rsv6h31.jpg

Two-Face
31.07.2013, 01:18
Հլը չես ճանաչում, հեսա մի քիչ էլ էսօր համոզեմ, գրանցվի :))

Դե որ գրանցվի, ասա մինչև հիմա իմ գրածները կարդա, հետո որ օնլայն ըլնեմ, էլի լիքը բաներ կավելացնեմ: :)

Հ.Գ Հիմա մի դոլլարով կարաս էս խաղերը առնես:

http://i.imgur.com/QxDb0n1.jpg (http://humblebundle.com/)

Mad Dude
06.08.2013, 14:02
Ոչ նուբ չիտերներ, ոչ դոդ ամեն անկապ բանի համար բան անող ադմիններ ու ամենակարևորը школоло-ներ չկան: :))
Երբ Team Foetress 2-ը դարձավ free2play, այդ նույն նուբերը և դպրոցականները լցվեցին սթիմի սերվերներ: Երբ մտնում եմ խաղալու 20 րոպեից ավել չեմ դիմանում անադեկվատ ոռնոցներին ու նուբերի epic fail-երին :angry ոչ mute-նա օգնում, ոչ էլ սերվեր փոխելը, բոլոր լավ խաղացողները ձեռք են քաշել:

Two-Face
06.08.2013, 14:09

Դրա համար էլ ես հեռու եմ մնում free2play-երից: :)

Հիմա միակ f2p-ը որ խաղում եմ, էտ Tribes: Ascend-ն ա, էն էլ շուտով մեռնելու ա խաղացողների պակասի ու հեղինակների անտարբերության շնորհիվ: :angry

Mad Dude
07.08.2013, 15:51
Հիմա միակ f2p-ը որ խաղում եմ, էտ Tribes: Ascend-ն ա
Ժամանակին էդ էլ էի խաղում Warface-ի հետ, բայց ալտերնատիվ (http://lurkmore.to/%D0%A8%D0%BA%D0%BE%D0%BB%D1%8C%D0%BD%D0%B8%D0%BA) օժտվածները (http://lurkmore.to/%D0%9D%D1%83%D0%B1)ինչպես միշտ փչացնում են լավ խաղերը :( վերջին վեց ամիսը միայն Minecraft ու Killing Floor եմ խաղում, հազվադեպ նոր բաներ փորձելով: Ոչ մի բան չի ձգում:

Two-Face
07.08.2013, 23:44

Warface-ը սկզբում լավն էր, հետո ամեն պատչից հետո արդեն խաղալուս իմաստը ու հավեսը կորավ: :(
Killing Floor-ի սթիմ տարբերակն ե՞ս խաղում: :)

Mad Dude
07.08.2013, 23:55
Killing Floor-ի սթիմ տարբերակն ե՞ս խաղում: :)
Չհասցրեցի ամառին զեղչերին :( Tunngle- ով ու հիմնականում ծանոթ տղեքի հետ եմ բզբզում:
PS Եթե ժամանակ ու հավես ունենաս կարող ենք մի օր խաղալ:

Two-Face
08.08.2013, 00:03
Չհասցրեցի ամառին զեղչերին :( Tunngle- ով ու հիմնականում ծանոթ տղեքի հետ եմ բզբզում:
PS Եթե ժամանակ ու հավես ունենաս կարող ենք մի օր խաղալ:

Իմը սթիմ տարբերակն ա մենակ: :cry

Mad Dude
08.08.2013, 00:14
Իմը սթիմ տարբերակն ա մենակ: :cry
Tunngle-ը վիրտուալ LAN-ա, կարող ես օֆլայն սթիմով մտնել ու թանգլով միանալ:aha

Two-Face
08.08.2013, 00:32
Tunngle-ը վիրտուալ LAN-ա, կարող ես օֆլայն սթիմով մտնել ու թանգլով միանալ:aha

Ուրեմն մեկ-մեկ կխաղաղանք: :)

Two-Face
11.08.2013, 00:19
Հետո փոքրացրել էի :))

Արի խոսակցությունը տեղափոխենք էս բաժին, թե չէ ընդեղ օֆֆթոփ ենք անում: :)

Բայց դու ինձ քո Steam-ի նիկը տենց էլ չասիր: :think

Freeman
11.08.2013, 01:27
Արի խոսակցությունը տեղափոխենք էս բաժին, թե չէ ընդեղ օֆֆթոփ ենք անում: :)

Բայց դու ինձ քո Steam-ի նիկը տենց էլ չասիր: :think

Կարծեմ mruben0 ա. հազար տարի չեմ կարացել մտնեմ :))

Two-Face
15.08.2013, 22:10
Հերիք ա էլի, փող չունեմ : :cry

http://i.imgur.com/YEFQMbN.jpg (https://www.humblebundle.com/)

Mad Dude
15.08.2013, 22:54
Ես սպասում եմ Dead Space 2-ն էլ ավելացնեն, կոլեկցիայով առնեմ :diablo

Two-Face
18.08.2013, 23:18
Ես սպասում եմ Dead Space 2-ն էլ ավելացնեն, կոլեկցիայով առնեմ :diablo

Կարաս հմի առնես, հետո կստանաս ինչքան գիդեմ: Համենայն դեպս ես Deep Silver Bundle-ի բոնուս խաղերը տենց ստացա: :)

Two-Face
08.09.2013, 14:04
Ինիստուտիս պատճառով էս բաժինը ժամանակավորես մի քիչ պասիվանալու ա: Կներեք, համագեյմերներ ջան: :cry2

քաղաքացի
18.09.2013, 17:48
Բարև համակարգչային խաղի գելերին: Ես ձեր խորհրդի կարիքն ունեմ: Էս տարվա դուրս եկող նոր խաղերի համար գրաֆիկական քարտս պետք կլինի փոխել: Ո՞րը խորհուրդ կտայիք (խելամիտ գների սահմաններում) և այնպես, որ գոնե մյուս տարվա Դիվիզյոն խաղն էլ նորմալ խաղամ:
Համակարգչիս տվյալներն են՝
Պրոցեսոր. Intel i7 2.6Ghz
Հիշողություն. 8GB
Գրաֆիկական քարտ. ATI Saphire Serie 5 1GB (1գբ հաստատ, մնացածը մոտավոր եմ հիշում ու չգիտեմ թե քանի բիթանոց ա)
--
Կարճ ասած FarCry3-ը կտրտելով էր աշխատում:

Շնորհակալություն խորհրդ(ներ)ի համար:

Արամ
18.09.2013, 17:55

Radeon HD 7770 - 95 դոլլար, բայց մյուս տարվա համար կարող ա չձգի
GeForce GTX 650 Ti - 170 դոլլար, մյուս տարվա համար էլ կձգի, էն մյուսին էլ: :)

Վահե-91
18.09.2013, 17:55
Բարև համակարգչային խաղի գելերին: Ես ձեր խորհրդի կարիքն ունեմ: Էս տարվա դուրս եկող նոր խաղերի համար գրաֆիկական քարտս պետք կլինի փոխել: Ո՞րը խորհուրդ կտայիք (խելամիտ գների սահմաններում) և այնպես, որ գոնե մյուս տարվա Դիվիզյոն խաղն էլ նորմալ խաղամ:
Համակարգչիս տվյալներն են՝
Պրոցեսոր. Intel i7 2.6Ghz
Հիշողություն. 8GB
Գրաֆիկական քարտ. ATI Saphire Serie 5 1GB (1գբ հաստատ, մնացածը մոտավոր եմ հիշում ու չգիտեմ թե քանի բիթանոց ա)
--
Կարճ ասած FarCry3-ը կտրտելով էր աշխատում:

Շնորհակալություն խորհրդ(ներ)ի համար:
Nvidia GTX 660 կամ 760, AMD Radeon HD7850 կամ 8850:

Արամ
18.09.2013, 18:01
Դե սրանց մասին էլ ասեմ, մարդ ես: :)
Ներկայիս լավագույն վիդեոկարտաները`
GeForce GTX Titan - 1000$
GeForce GTX 690 - 985$
Radeon HD 7990 - 730 $
GeForce GTX 780 - 575$

Վահե-91
18.09.2013, 18:03
Դե սրանց մասին էլ ասեմ, մարդ ես: :)
Ներկայիս լավագույն վիդեոկարտաները`
GeForce GTX Titan - 1000$
GeForce GTX 690 - 985$
Radeon HD 7990 - 730 $
GeForce GTX 780 - 575$
էս թվարկածներդ էտքան էլ խելամիտ գների մեջ չի մտնում :))

քաղաքացի
18.09.2013, 18:06
Լավ էր, մերսիներ: Մոտավոր կարծիք կազմեցի, մնաց փող ճարեմ :D :(

Արամ
18.09.2013, 18:11
էս թվարկածներդ էտքան էլ խելամիտ գների մեջ չի մտնում :))

Իրանց մասին չխոսալը, հանցագործություն ա :love Հատկապես, Titan-իկս :love

Two-Face
18.09.2013, 19:47
Բարև համակարգչային խաղի գելերին: Ես ձեր խորհրդի կարիքն ունեմ: Էս տարվա դուրս եկող նոր խաղերի համար գրաֆիկական քարտս պետք կլինի փոխել: Ո՞րը խորհուրդ կտայիք (խելամիտ գների սահմաններում) և այնպես, որ գոնե մյուս տարվա Դիվիզյոն խաղն էլ նորմալ խաղամ:
Համակարգչիս տվյալներն են՝
Պրոցեսոր. Intel i7 2.6Ghz
Հիշողություն. 8GB
Գրաֆիկական քարտ. ATI Saphire Serie 5 1GB (1գբ հաստատ, մնացածը մոտավոր եմ հիշում ու չգիտեմ թե քանի բիթանոց ա)
--
Կարճ ասած FarCry3-ը կտրտելով էր աշխատում:

Շնորհակալություն խորհրդ(ներ)ի համար:

Ոնց-որ ասեցին, GTX սերիայից ինչ որ բան վեկալ:

Եթե բյուջեդ մինչև 200$ ա, ուրեմն անկասկած GTX 650 Ti:
Իսկ եթե 300$ ա, ուրեմն GTX 660, իսկ եթե 400$ կա, ուրեմն առանց մտածելու գնում ես ու GTX 760 վերցնում: Գազան ա, Titan-ին բավական մոտիկ ա իրա ուժեղությամբ:

Հղում. (http://www.led.am/products/category/graphic_card_1.html)

Անվերնագիր
20.09.2013, 22:48
PES 14-եմ ուզում խաղամ, էն էլ վիդոքարտան չի հերիքում(ավելի ճիշտ՝ չկա էլ) :cry: Ամենաէժան տարբերակը ո՞րը կլինի էս խնդիրը լուծելու համար

Two-Face
23.09.2013, 00:08
PES 14-եմ ուզում խաղամ, էն էլ վիդոքարտան չի հերիքում(ավելի ճիշտ՝ չկա էլ) :cry: Ամենաէժան տարբերակը ո՞րը կլինի էս խնդիրը լուծելու համար

Onlive-ից օգտվելը, բայց չգիտեմ հաստատ, կլինի թե չէ:

Կամ էլ 3D Analyze-ը, բայց ամենացածր էկրանով ու գրաֆիկայով պետք ա խաղաս: :)

Sagittarius
17.11.2013, 02:49
Two-Face, ու՞ր ես, Star Citizen (https://robertsspaceindustries.com/)-ի մասին մի երկու բան գրի: :)

Two-Face
17.11.2013, 14:31
Two-Face, ու՞ր ես, Star Citizen (https://robertsspaceindustries.com/)-ի մասին մի երկու բան գրի: :)

Two-Face-ից մի ֆեյսն ա մնացել, ակումբից կտրվել եմ: :cry

P.S Ես հըլը սպասում եմ, տենամ Fallout 4-ը երբ ա հելնում, ինչ-որ թազա բաներ են հայտնվել համացանցում:

Գյուլխ
04.01.2014, 17:44
http://cs7001.vk.me/c540102/v540102168/844e9/Czt-0Ld2lY8.jpg

Freeman
04.01.2014, 18:20
Ժող, ստեղ մայնկրաֆտ խաղացող կա՞, թե՞ որ թեմա բացեմ, մենախոսելու եմ:

Գյուլխ
04.01.2014, 18:23
Ժող, ստեղ մայնկրաֆտ խաղացող կա՞, թե՞ որ թեմա բացեմ, մենախոսելու եմ:

Բացիր ;)

հ.գ. ստորագրությունդ լավն ա: portal ^_^

Freeman
04.01.2014, 18:35
Բացիր ;)

հ.գ. ստորագրությունդ լավն ա: portal ^_^

Հեսա, վերադառնամ տուն ;)

Two-Face
09.01.2014, 23:25
Եթե շատ եք ցանկանում Half Life 3, ապա աղոթեք: :))

http://i.imgur.com/9e8FdUw.jpg

LoK®
12.02.2014, 17:58
Եգիպտական աստվածների ամենադաժան գուշակությունը :(

http://img1.joyreactor.cc/pics/post/full/%D1%84%D0%BE%D1%82%D0%BE%D1%88%D0%BE%D0%BF-%D0%BC%D0%B0%D1%81%D1%82%D0%B5%D1%80-%D0%9A%D0%BE%D0%BC%D0%B8%D0%BA%D1%81%D1%8B-project-x-%D1%81%D0%B4%D0%B5%D0%BB%D0%B0%D0%BB-%D1%81%D0%B0%D0%BC-1068621.png

Freeman
26.02.2014, 13:41
Ժող, ինձ TES օնլայն են ուղարկել, երեք օրով, սկսած ուրբաթ օրվանից:
Նե՜նց անհարմար ժամանակ ա, որ սկսեմ, երեք օրով կորելու եմ, լիքը բաներ հավայի վարի տամ, դուրս մնամ համալսարանից ու մամայի ծնունդին չգնամ ՃՃ
Եթե ինչ-որ մեկը ուզում ա, կարամ ուղարկեմ:

http://i.imgur.com/U1R4GwT.png

Freeman
29.06.2014, 14:03
Հին ա, բայց լավն ա)

http://youtu.be/EfWFUl9eFqo

Sagittarius
03.07.2014, 00:07
Xbox-ի FIFA14, Assassin's Creed IV Black Flag, Far Cry 1-3 բոլորը միասին փոթ-թազա տուփերի մեջ 50 եվրո :love սովորական գնով 160 եվրո են անում: Բայց էս հաճույքի համար Bioshock Infinite-ից ստիպված էի հրաժարվել. փաթեթեի մեջ մենակ երեք խաղ կարող էի ընտրել :(

insider
03.07.2014, 01:13

Իմ կարծիքով լավ ընտրություն ա: FIFA14, Assassin's Creed IV Black Flag ու Far Cry 1-3 ավելի լավն են, քան Bioshock Infinite: Ֆիֆա-ի 14-ը, որ շատ եմ հավանում:
Կարելի էր ընտրել նաև Call of Duty: Ghosts, GTA 5 ու Watch Dogs, եթե ընտրությունը սահմանափակ չէր: Վերջինը չգիտեմ xbox-ի վրա կա թե չէ:

Sagittarius
03.07.2014, 01:30

CoD Ghost-ը կար ցուցակում, էն երկուսը չէ:

հ.գ. watch Dogs բոլոր պլատֆորմների վրա կա:

հ.գ.գ borderlands 2 էլ կար: Ախր էնքան լավ խաղեր կար, որ մտածում եմ երկրորդ զախոդ անեմ :))

Freeman
03.07.2014, 11:06
Xbox-ի FIFA14, Assassin's Creed IV Black Flag, Far Cry 1-3 բոլորը միասին փոթ-թազա տուփերի մեջ 50 եվրո :love սովորական գնով 160 եվրո են անում: Բայց էս հաճույքի համար Bioshock Infinite-ից ստիպված էի հրաժարվել. փաթեթեի մեջ մենակ երեք խաղ կարող էի ընտրել :(

Ես առանց մտածելու ֆիֆայի փոխարեն բիոշոկը կվերցնեի))
Նու, էն երկուսից էլ ցանկացածի փոխարեն, բայց ֆիֆան մեկ ա չէի էլ խաղալու))

Sagittarius
03.07.2014, 21:37
Ես առանց մտածելու ֆիֆայի փոխարեն բիոշոկը կվերցնեի))
Նու, էն երկուսից էլ ցանկացածի փոխարեն, բայց ֆիֆան մեկ ա չէի էլ խաղալու))

Դե Բիոշոկը իրականում ավելի էժան ա, էտ իրա գնով էլ կառնեմ, իսկ նրանք կյանքում իրանց գնով (60 euro խանութում) չէի առնի:

Freeman
03.07.2014, 22:25
Դե Բիոշոկը իրականում ավելի էժան ա, էտ իրա գնով էլ կառնեմ, իսկ նրանք կյանքում իրանց գնով (60 euro խանութում) չէի առնի:

Դեհ, գներից քիչ եմ տեղյակ, հիմնականում պիրատների «ծառայություններից» եմ օգտվում, մեկ-մեկ առում եմ՝ արտադրողին օգնելու համար))

Sagittarius
03.07.2014, 22:39
Դեհ, գներից քիչ եմ տեղյակ, հիմնականում պիրատների «ծառայություններից» եմ օգտվում, մեկ-մեկ առում եմ՝ արտադրողին օգնելու համար))

դե համակարգչի վրա ես էլ եմ հիմնականում իլեգալ քաշում, բայց կոնսոլների վրա անհամություն ա, ո՛չ կարող ես նորմալ ապդեյթներից օգտվես, ո՛չ օնլյան խաղաս:

Freeman
15.07.2014, 17:21
ահա թե ինչ :/

http://i.imgur.com/dsxCZDY.jpg

Sagittarius
04.08.2014, 00:02
Mass Effect 3 ինչ գժական խաղ ա, նույնքան գժական սաունդթրեկներով:

https://www.youtube.com/watch?v=3WnqdkrJo6s

https://www.youtube.com/watch?v=FW9UZ2xLwgo

իմիջայլոց, Քլինթ Մանսելլի գործերն ա

բա առաջին էջի երաժշտությունը ավիրված երկիր մոլորակի պատկերով, մի քանի րոպե ամեն անգամ սպասում եմ ստարտը սղմելուց առաջ՝

https://www.youtube.com/watch?v=6atJNCv-Jx4

Freeman
16.10.2022, 18:51
Էս թեմայում վերջին գրառումը 14 թվին ա եղել ։Դ
Ում մտքով կանցներ էն ժամանակ, որ 22-ին Ուկրաինայի ռազմական հետախուզությունը «Ստրելոկ» մականունով մարդու համար 100Կ դոլար կխոստանա ։Դ
Պրիպյատում տեսնես փնտրել ե՞ն ։Դ

https://imgur.com/n3KDGOF.png