PDA

Դիտել ողջ տարբերակը : Ստեղծագործողի գողտրիկ անկյուն և հոգի



Narinfinity
04.04.2006, 02:33
Արդյոք ինչո՞ւ են ստեղծագործում:
Տաղանդը պետք է զարգացնել ամե՞ն գնով:
Ստեղծագործել սիրելիի՞ համար, սեփական եսի՞, թե՞ ընդանրապես՝ ելնելով դրա հնարավորությունից: :think
Գուցե անպետք չլինելո՞ւ համար:
Կամ սիրվելու, քիչ կարևոր, արժանի լինելո՞ւ համար…

Բայց, որ ճիշտն է, ոչ միայն ինքդ քեզ համար, այլ հետաքրքիր ապրելու, այդ գործը սիրելու համար, գուցե… :love
Կամ էլ նվիրելու, ուրախացնելու և դրանով ուրախանալո՞ւ:;)

StrangeLittleGirl
04.04.2006, 17:44
Ես չեմ ստեղծագործում ինց-որ տաղանդ զարգացնելու համար, որը գուցե չկա:
Ես սիրելիի և ընդհանրապես որևէ մեկի համար չեմ ստեղծագործում: Դրա վառ ապացույցն այն է, որ իմ ստեղծագործություններից միայն մի քանիսն եմ թույլ տվել, որ մյուսները կարդան:
Ես չեմ ստեղծագործում անպետք չլինելու համար: Իմ ստեղծագործություններն են անպետք բոլորի համար, բացի ինձնից:
Սիրվելու՞, թանկ լինելու՞ համար... չեմ կարծում... չէ՞ որ նշեցի, որ իմ ստեղծագործությունների մոտ 99%-ը ոչ ոք չի կարդում:

Ես ստեղծագործում եմ, որովհետև այդպես պետք է: Ինչպե՞ս են թմրամոլները թմրանյութ օգտագործում ոչ թե հաճույքի համար, այլ որովհետև կախվածություն է առաջացել: Ճիշտ այդպես ես ստեղծագործում եմ:

Chuk
04.04.2006, 23:58
Արդյոք ինչու են ստեղծագործում ?
Չգիտեմ: Գուցե մեջդ հավաքված էներգիան դուրս հանելու համար:
Կամ գուցե հանգստանալու համար... չգիտեմ...
Ես ինձ ստեղծագործող չեմ համարում, բայց երբեմն ես էլ եմ ուզում գրել:
Ահա, հիշեցի գրածներիցս մեկը... այդ գրելուց էլի չգիտեի այս հարցի պատասխանը...

Չգիտեմ ինչու ուզում եմ գրել,
Ուզում եմ մի քիչ ես ստեղծագործել,
Բայց թե ինչ գրեմ,
Էդ էլ չգիտեմ...

Կրակների մեջ ուզում եմ պարեմ,
Ավազների մեջ ուզում եմ թաղվեմ,
Երազներիս մեջ ուզում եմ... լացեմ,
Ուզում եմ մի քիչ, մի քիչ էլ ԱՊՐԵՄ:

Չորս կողմս դաժան իրականություն,
Ու ոչ մի տեղ չկա փրկություն,
Ու անկախ ինձնից ուզում եմ ՄԵՌՆԵՄ,
Բացի մեռնելուց ուզում եմ... ՍՊԱՆԵՄ:

Աչքերս փակում ու լաց եմ լսում,
Լացին արձագանք՝ ծիծաղն է հնչում,
Ինչ որ տեղ էլի տանջում են մեկին,
Լրիվ մերկացրել, գամել են խաչին...

Մարդկանց դեմքերին տառապանք ու ցավ,
Այլոց աչքերում տեսնում ես լոկ դավ,
Հաստատ գտել է հերթական զոհին,
Գնում է կանչի իր ընկերներին...

Ուզում եմ մի տեղ բարություն գտնեմ,
Ուզում եմ մեկին ժպտալուց տեսնեմ,
Ուզում եմ գրեմ, բոլորին պատմեմ,
Այս դաժան կյանքը բոլորին մեկնեմ...

Ուզում եմ շրջել ես քաղաքներով,
Մարդկանց երջանիկ կյանքի կոչելով...
Բայց միայն ծիծաղ, ծաղր կտեսնեմ,
Հիմարի կոչում ես կվաստակեմ......

Միակ փրկությունն մահն է երևի,
Բայց հանձնվել էլ դե չի կարելի,
Հանուն լավ մարդկանց դեռ պետք է ապրել,
Ու պետք է փորձել բարություն անել...

Չգիտեմ ինչու ուզում եմ գրել,
Ուզում եմ մի քիչ ես ստեղծագործել,
Բայց թե ինչ գրեմ,
Էդ էլ չգիտեմ...

Մասսագետ
05.04.2006, 00:56
Գրում եմ, որ չմոռանամ ինչ էի մտածում, գրում եմ, որովհետև էդ էն տեղն ա, որտեղ ինչ կուզեմ կասեմ, գրում եմ, որովհետև մեկ-մեկ ես էլ եմ իմ մտքերից գոհ մնում:

Իսկ ընդհանրապես պետք չի գրելուն տենց փիլիսոփայորեն մոտենալ, շատերը գրում են, որովհետև դա նրանց աշխատանքն ա, այսինքն, որ փող աշխատեն, բացի դա ամեն մարդ կարող ա գրել, հարցը նա ա, թե հասարակությունը ոնց կվերաբերվի էդ գրածին:

Narinfinity
05.04.2006, 01:36
Chuk-ի ստեղծագործությունը շատ դուր եկավ ինձ, կխնդրեմ, որ հայտնի ,թե որտեղ կարելի է կարդալ մյուս ստեղծագործությունները կամ դրանց մասին...:) :hands

Chuk
05.04.2006, 02:02
Շնորհակալ եմ :)
Մի քանի հատը կարելի է կարդալ այստեղ (http://artak.dar.am/?go=lit):
Մյուսները, հնարավոր է, որ ժամանակի ընթացքում հենց այս ֆորումում :)

Լոս
05.04.2006, 03:28
գրելը հանգստացնում է..
անձամբ չեմ գրում.. պահում եմ մտքիս մեջ, կամ պատմում լսողին.

ինչ որ չի ստացում իրար կապել մտքերս, քառյակնե սարքել..

նույն ձև չի ստացվում ոեբ կայք վերջացնել.. արդեն քանի ամիս է մի վեբսայթի դիզայնն եմ անում..

Արշակ
05.04.2006, 13:44
Chuk-ի բանաստեղծությունն ինձ էլ դուր եկավ :)

StrangeLittleGirl
05.04.2006, 17:11
Չուկ, էդ լու՞րջ էր :D

Chuk
05.04.2006, 23:59
Արշակ> Շնորհակալություն:B
Բյուր> Ի՞նչը :o

StrangeLittleGirl
06.04.2006, 17:16
բանաստեղծությունը

Ուլուանա
06.04.2006, 18:52
Ես ստեղծագործում եմ երկու պատճառնով.
1. Համարում եմ, որ ասելիք ունեմ և ուզում եմ այն հասցնել ընթերցողին (չնայած ներկա դրությամբ ընթերցողներիս շրջանակը սահմանափակվում է որոշ ընկերներով ու ծանոթներով :( )
2. Ինքնաարտահայտման ցանկությունից :oy
Միևնույն ժամանակ ես, եթե ստեղծագործություններս հրապարակելու հնարավորություն ունենամ, կհրապարակեմ միայն նրանք, որոնք ոչ միայն ինքնաարտահայտման հետևանք են, այլև ասելիք ունեն։
Իսկ ընդհանրապես ես կարծում եմ, որ մարդ պետք է ստեղծագործի ոչ թե այն դեպքում, երբ կարող է ստեղծագործել, այլ այն դեպքում, երբ պարզապես չի կարող չստեղծագործել։ ;)

Գեվորգ
08.04.2006, 02:12
լավ է գրել Chuk-ը !!! /artak.dar.am/

Ու տեսնելու եմ ես բազում դեմքեր,
Դիմակով ծածկված, քողարկված դեմքեր,
Հպարտ կամ խոնարհ բազմաթիվ դեմքեր,
Բայց ամենից շատ` լոկ անդեմ դեմքեր:

Hasik
11.04.2006, 12:03
Չգիտեմ: Գուցե մեջդ հավաքված էներգիան դուրս հանելու համար:
Կամ գուցե հանգստանալու համար... չգիտեմ...
Ես ինձ ստեղծագործող չեմ համարում, բայց երբեմն ես էլ եմ ուզում գրել:
Ահա, հիշեցի գրածներիցս մեկը... այդ գրելուց էլի չգիտեի այս հարցի պատասխանը...

Չգիտեմ ինչու ուզում եմ գրել,
Ուզում եմ մի քիչ ես ստեղծագործել,
Բայց թե ինչ գրեմ,
Էդ էլ չգիտեմ...

Կրակների մեջ ուզում եմ պարեմ,
Ավազների մեջ ուզում եմ թաղվեմ,
Երազներիս մեջ ուզում եմ... լացեմ,
Ուզում եմ մի քիչ, մի քիչ էլ ԱՊՐԵՄ:

Չորս կողմս դաժան իրականություն,
Ու ոչ մի տեղ չկա փրկություն,
Ու անկախ ինձնից ուզում եմ ՄԵՌՆԵՄ,
Բացի մեռնելուց ուզում եմ... ՍՊԱՆԵՄ:

Աչքերս փակում ու լաց եմ լսում,
Լացին արձագանք՝ ծիծաղն է հնչում,
Ինչ որ տեղ էլի տանջում են մեկին,
Լրիվ մերկացրել, գամել են խաչին...

Մարդկանց դեմքերին տառապանք ու ցավ,
Այլոց աչքերում տեսնում ես լոկ դավ,
Հաստատ գտել է հերթական զոհին,
Գնում է կանչի իր ընկերներին...

Ուզում եմ մի տեղ բարություն գտնեմ,
Ուզում եմ մեկին ժպտալուց տեսնեմ,
Ուզում եմ գրեմ, բոլորին պատմեմ,
Այս դաժան կյանքը բոլորին մեկնեմ...

Ուզում եմ շրջել ես քաղաքներով,
Մարդկանց երջանիկ կյանքի կոչելով...
Բայց միայն ծիծաղ, ծաղր կտեսնեմ,
Հիմարի կոչում ես կվաստակեմ......

Միակ փրկությունն մահն է երևի,
Բայց հանձնվել էլ դե չի կարելի,
Հանուն լավ մարդկանց դեռ պետք է ապրել,
Ու պետք է փորձել բարություն անել...

Չգիտեմ ինչու ուզում եմ գրել,
Ուզում եմ մի քիչ ես ստեղծագործել,
Բայց թե ինչ գրեմ,
Էդ էլ չգիտեմ...


Ես համամիտ եմ Ձեզ հետ: Երբեմն դա անհրաժեշտ է, ես ինքս շատ հաճախ հայտնվում եմ նման իրավիճակում և դա չեմ անում ինչ որ մեկի համար, այլ հենց ինքս իմ համար, ափսոս հիմա չեմ կարողանում հիշել իմ գրածներից որևէ մի բան: Ամեն դեպքւմ ես ինձ տաղանդ չեմ համարում:love

Մելիք
08.05.2006, 20:45
Լռիր ու գրիր,
Գրիր ինչ կուզես,
Մի մեծ սուտ գրիր,
Գրիր ,օրինակ,
Որ դու ապրում ես,
Որ դու է ես , կաս,
Որ դու սիրել ես
Այն միանձնուհուն,
Որը, չնայած,
Քնել Էր արդեն
Հազար հոգու հետ,
Բայց կույս էր էլի:
Գրիր այն մասին,
Որ դու մորեխ չես,
Որ մարդ ես հաստատ,
Ինչպես կարող են
Զտարյուն հայից
Մորեխներ ծնվել,
Գրիր, որ եթե,
Այն` ինչ գրում ես,
Բարձրաձայն ասես,
Քեզ չեն հավատա,
Քեզ կհամարեն
Ցնդած, խելագար:
Դրա համար էլ
Ոչինչ մի ասա,
Ուղղակի լռիր.
Լռիր և գրիր:

Ուլուանա
09.05.2006, 08:44
Լավ ես գրել։ Դիպուկ էր։ ;)

kiki
09.05.2006, 13:37
ինձ էլ դուր եկավ, լավն էր:ok

Մելիք
11.05.2006, 14:15
Լավ ես գրել։ Դիպուկ էր։ ;)

Համեստորեն կհամաձայնեմ;)

Մելիք
24.05.2006, 02:13
Էսօր մի քիչ էլ մտածեցի Էս հարցի մասին, ու հավատօ հանգանակի պես մի բան ստացվեց

ԼԻՆԵԼ ԱԶԱՏ

Լինել ազատ
հայացքներից, երազներից ու բառերից
և գիտակցության սարսափների հետ վարվել ինչպես քուրմ,
կապել բառերով,
խառնել խելագար երազների հետ
ու նետել սոված էն հայացքներին,
որ լափում են ինձ...
ու լինել ազատ
ու չճանաչել ոչ մի կենսափորձ
ու չունենալ վախ,
միայնակության երեսին թքել
մտքովս անցած բոլոր բառերի միասնությունը...
ու լինել ազատ
ու լռությունը խաչել իբրեվ զոհ,
որ չկրկնվի էլ պատմությունը,
որ վակում լինի
երկու շուրթերը իրարից զատող տարածությունը,
Մարիամ անունը
դնել մյուս բոլոր անունների մոտ,
առանց որևէ կարոտի, կրքի
ու սիրել միայն անմահությունը...
ու լինել ազատ...

ու լինել ազատ...

Lionne_en_Chasse
24.05.2006, 04:34
Վերջերս չի ստացվում հայերեն բանաստեղծություններ գրել :( , չեմ կարողանում միտքս հանգերով սամանափակել ...սկսել եմ ավելի շատ արձակ գրել

DAMELIK լավ ես գրում, ինձ դուր եկավ քո գրելու ոճը :)

Մելիք
24.05.2006, 06:40
Վերջերս չի ստացվում հայերեն բանաստեղծություններ գրել :( , չեմ կարողանում միտքս հանգերով սամանափակել ...սկսել եմ ավելի շատ արձակ գրել
Եթե մտքերդ արձակ են ձևավորվում, պետք ել ցհի , որ փորձես դրանց բանաստեղծության ձև տալ:


DAMELIK լավ ես գրում, ինձ դուր եկավ քո գրելու ոճը :)

Շնորակալ եմ:)

HardRock
30.05.2006, 11:56
Կիսա ստեղծագործություն, կոչվում է

"Շիլաշփոթ"
Ժամանակով կատուն ճոն էր,
Շունն էլ գլխին գդակ չուներ:
Այդ միջոցին մի պառավ կին,
Հորթն էր փնտրում դաշտի միջին:
Հե~յ ուլատեր, հե~յ գառնատեր,
Եկեք ձեր գառն ու ուլն տարեք:
Էս պես կանչելով փողոցից փողոց,
Իբրև չարչի մի թափառական,
Ներս է մտնում մի զըռ չոբան:
Էս սարն իմն է, էս ծառն իմն է,
Էս ո՞վ է եկել տրացել թաքուն:
Բարկանում է խանութպանը,
Ու ձեռն ընկած մոտիկ բանը,
Գայլն է կտրում վերևը,
Խոսքին տալով էս ձևը:
Դարձեք եկած ճանապահով,
Ձեր հայրենի հողը Մսրա,
Թե չէ գնամ կացին բերեմ ծառը կտրեմ:
Բարկացավ Դավիթը չափը շպրտեց,
Տվեց Կոզբաթնի գլուխը ջարդեց:
Վայ ձեզ մատաղ, ասլան շունս, տունս տեղս:
Նաջաղը ցոլաց իջավ շեշտակին,
Գյուլնարան ճչաց, ընկավ ցած,
Երեսին իջած ապտակից:
Ո՞վ քեզ ծեծեց Մարո ջան,
Ո՞վ անիծեց Մարո ջան,
Իմ օր ու արև, վուրդի:
Ու երբ շողաց շողքն արևի,
Նշանեցին Մարոյին տվին Չոբան Կաչոյին,
Դավիթն էլ ահա սարի գագաթից,
Կանգնած գոռում է վիշապի ման,
Սիամանթո, գիրկդ կուգամ,
Սիամանթո տեղ բաց ինձ:
Վոնց եթ դու իմ շանս զարկես,
Դե զրկելը հիմի դու տես:

Մելիք
06.06.2006, 12:57
Ես ինչ որ տողեր եմ գրում,
Փորձում` հասնել կատարելության,
Բայց մարդիկ դրանց չեն հավատում,
Եվ ես զգում եմ համը դատարկության:

Ես իմ տողերում ձմռան ծաղիկ եմ փնտրում,
Փորում եմ ձյունը`հասնելով անհայտության,
Կատարելությունն ի վերջո աբսուրդի է հասնում,
Եվ ես պատռում եմ էջը բանաստեղծության:

--------------------------------------------------

Ես եկա,
Ու դռները բաց են,
Բայց ներսում ոչ ոք չկա,
Ու շների աչքերը թաց են:

Հիմա ես ում հայտնեմ
Բերածս լուրը,
Շուրջս պատերն են,
Ու... խուլ ու լուռ են:

Կաղկանձում են շները,
Բայց չեն հաչում վրաս,
Եվ պարզ չի` ես ու?ր եմ եկել,
Տու?ն, թե? գերեզման:

Riddle
11.09.2006, 11:13
Գրել սկսել եմ դպրոցական տարիներից: Պատմվածքներ էի գրում, իմ կյանքից հեռու, մտացածին իրավիճակների մասին: Սկսում էի դեպքերի մանրամասն նկարագրություններից, հետո ձանձրանում էի ինքս իմ պատմվածքից, բայց, քանի որ ինձ համար բացառված էր հետաձգել գրելը մինչև հաջորդ օրը (երկիրն իր ուղեծրից դուրս կգար), ստիպված տիեզերական չորրորդ արագությամբ ավարտին էի հասցնում դեպքերի ընթացքը: Դրա համար էլ իմ միակ ընթերցողը (միակ, որովհետև միայն մեկին էի թույլ տալիս սքանչանալ) միշտ սառը ցնցուղի տպավորություն էր ստանում: Հետո իմ գրածները սկսեցին ինձ հետ կատարվել: Սառը ցնցուղի հերթն իմն էր, քանի որ առանձնապես լավ ու բարի բաների մասին չէի գրել::oy Ես պատռեցի բոլորը, և ինքս ինձ խոստացա այլևս չգրել… Բայց, ժամանակ անց, խոստումս վերանայեցի. ընկերներիցս մեկի հոր հետաքրքիր կերպարն օգտագործելով գրեցի մի մարդու մասին, որը վերջում մահանում էր: Մի քանի օր հետո նա ասաց, որ հոր սիրտը վատացել է, հիվանդանոց են տարել: Ես այդ պատմվածքն էլ ոչնչացրեցի ու խոստումս վերականգնեցի: Հասկանում եմ, պարզապես պատահականություն էր գրածների կատարվելը, բայց, միևնույն է, էլ չեմ գրի::)

P.S. Հայրիկի վիճակը մինչև հիմա լավ է:

Ուլուանա
11.09.2006, 15:29
Riddle ջան, ի սեր Աստծո, եթե երբևէ ինչ-որ չար շրջադարձի հետևանքով հանկարծ կրկին վերանայես այդ որոշումդ, խնդրում եմ, մեր ակումբի կամ ակումբի անդամների մասին ոչ մի տող չգրես, էլի։ Մենք դեռ ապրել ենք ուզում։:oy

Riddle
11.09.2006, 15:35
Riddle ջան, ի սեր Աստծո, եթե երբևէ ինչ-որ չար շրջադարձի հետևանքով հանկարծ կրկին վերանայես այդ որոշումդ, խնդրում եմ, մեր ակումբի կամ ակումբի անդամների մասին ոչ մի տող չգրես, էլի։ Մենք դեռ ապրել ենք ուզում։:oy
Չեմ գրի ընդհանրապես: Ազնիվ-ազնիվ պինգվինի խոսք::oy

P.S. Ափսոս լավի մասին չեմ կարողանում գրել:

Tig
29.10.2007, 17:21
Chuk շատ հավանեցի ստեղծագործությունդ:
ուզում եմ իմ էս գրվածքն էլ ստեղ տեղադրեմ:

Ակամա-կամա

Ձյունաճերմակ թղթի վրա
Գրչի ծայրն է հանդարտ լողում,
Եվ ծնում կամա-ակամա
Մտքեր գեղեցիկ, վեհ, բեղուն…

Ձյունաճերմակ թղթի վրա
Գրչի ծայրն է ալեկոծվում,
Խզբզում կամա-ակամա
Մտքեր, որ ողբում են, ոռնում…

Բայց մարդ ակամա, թե կամա
Գնում է իր Ճամփան քարոտ,
Եվ չի զգում, որ այդ ճամփան
Ինքն է դարձընում քարքարոտ…

Ավելացվել է 11 րոպե անց
Մելիք
«ԼԻՆԵԼ ԱԶԱՏ»

Շատ լավնա…

Narinfinity
03.09.2008, 19:48
Քո այդ ժպիտը տեսնում,
Ծովի հնչյուններ լսում,
Ու թվում է, թե արտասվում ես,
Լռելով խոսում և հառաչում կարծես,

Աչքերիդ փայլով աշխարհն եմ հիշում,
Մեղմ, քո մաքրությամբ, հոսում ես, խշշում,
Եվ շուրջ բոլորը քո երգն են հյուսում,
Քո բույրն երազում, կանչում ու կառչում
Թերթերիդ ծաղկի, նուրբ ու անժպիտ...

Narinfinity
07.09.2008, 19:54
Ախ, թե այս կյանքում ունենամ թևեր, միմիայն թևեր,
Այլ բան ավելի Ես չեմ ցանկանում,
Ճախրել կուզեի ճերմակ թևերով,
Ինչպես շատ թեթև, ազատ մի էակ:

Երբ բարձրում լինեմ և դիպչեմ քամուն,
Այն ժամ մտքերով կթռչեմ հեռուն,
Աշխարհի շուրջը Ես կանցնեմ սահուն,
Հուշերում բազում մարդկանց կսիրեմ,
Ու նրանց հավետ կպահեմ սրտում:
Նրանց դեմքերը` տխուր, թե ուրախ,
Ինձ դեռ կհուշեն, որ կյանքն է արդար,
Երբ ազատ ես դու, ամենքից անկախ,
Երբ քո թռիչքը չունի սահմաններ:
Եվ դա է ստիպում նվիրվել, սիրել,
Արևի նման մնալ անխավար,
Աստղերով լցնել երազներն անմար...;)

lili-4
07.09.2008, 21:47
Լռիր ու գրիր,
Գրիր ինչ կուզես,
Մի մեծ սուտ գրիր,
Գրիր ,օրինակ,
Որ դու ապրում ես,
Որ դու է ես , կաս,
Որ դու սիրել ես
Այն միանձնուհուն,
Որը, չնայած,
Քնել Էր արդեն
Հազար հոգու հետ,
Բայց կույս էր էլի:
Գրիր այն մասին,
Որ դու մորեխ չես,
Որ մարդ ես հաստատ,
Ինչպես կարող են
Զտարյուն հայից
Մորեխներ ծնվել,
Գրիր, որ եթե,
Այն` ինչ գրում ես,
Բարձրաձայն ասես,
Քեզ չեն հավատա,
Քեզ կհամարեն
Ցնդած, խելագար:
Դրա համար էլ
Ոչինչ մի ասա,
Ուղղակի լռիր.
Լռիր և գրիր:

Արդեն մոռացել եմ, թե վերջին անգամ երբ եմ բանաստեղծություն անգիր սրվորել, :think բայց այս մեկը կթարմացնի հիշողությունս ու կլրացնի իմ սիրած ու սերտած բանաստեղծությունների շարքը:)

Narinfinity
14.09.2008, 01:47
Մենք վազվզում էինք գարնանային բույրով արբեցնող,
արևաշող փայլերով ու գունեղ մի չքնաղ ու դրախտային այգում, ուր ծաղիկներն էին իրենց անուշիկ աչիկներով գուրգուրում և հրճվանքի պահեր պարգևում:
Մենք ուրախ էինք, հուզված և կարծես, թե դա վերջին օրն էր մեր կյանքում:
Այգին անցանք պարելով, հրճվելով և արագ մոտեցանք այգուն հաջորդող մի հսկա անդունդի:
Եվ անվախ ու հզոր մի սլացիկ հրումով մենք վեր բարձրացանք, քամու թևին հայտվելով անդունդն անցանք, մեզնից հետո սփռելով հուշեր տխրագին և երազանքներից հյուսված աստղերի փոշին, որ հրաշքներ է միշտ գործում:
Մենք ազատ էինք, թռչուններ կարծես, թեթև ու ճերմակ թիթեռների պես...;)

Narinfinity
08.10.2008, 11:49
Գրել սկսել եմ դպրոցական տարիներից: Պատմվածքներ էի գրում, իմ կյանքից հեռու, մտացածին իրավիճակների մասին: Սկսում էի դեպքերի մանրամասն նկարագրություններից, հետո ձանձրանում էի ինքս իմ պատմվածքից, բայց, քանի որ ինձ համար բացառված էր հետաձգել գրելը մինչև հաջորդ օրը (երկիրն իր ուղեծրից դուրս կգար), ստիպված տիեզերական չորրորդ արագությամբ ավարտին էի հասցնում դեպքերի ընթացքը: Դրա համար էլ իմ միակ ընթերցողը (միակ, որովհետև միայն մեկին էի թույլ տալիս սքանչանալ) միշտ սառը ցնցուղի տպավորություն էր ստանում: Հետո իմ գրածները սկսեցին ինձ հետ կատարվել: Սառը ցնցուղի հերթն իմն էր, քանի որ առանձնապես լավ ու բարի բաների մասին չէի գրել::oy Ես պատռեցի բոլորը, և ինքս ինձ խոստացա այլևս չգրել… Բայց, ժամանակ անց, խոստումս վերանայեցի. ընկերներիցս մեկի հոր հետաքրքիր կերպարն օգտագործելով գրեցի մի մարդու մասին, որը վերջում մահանում էր: Մի քանի օր հետո նա ասաց, որ հոր սիրտը վատացել է, հիվանդանոց են տարել: Ես այդ պատմվածքն էլ ոչնչացրեցի ու խոստումս վերականգնեցի: Հասկանում եմ, պարզապես պատահականություն էր գրածների կատարվելը, բայց, միևնույն է, էլ չեմ գրի::)

P.S. Հայրիկի վիճակը մինչև հիմա լավ է:

Սիրելի Riddle, եթե քո գրածները ի կատար են ածվում, ապա դա քո մեղքը չի,
էնպես որ շարունակի գրել և մի վախեցիր, թե հիմա ուր որ է բան կպատահի, ոչ...
ամեն ինչ երբ լինում, կատարվում է, ապա միայն ռեալ պատճառներով...
իսկ դու ստեղծագործում ես, որը ամենակատարյալ շնորհն է աշխարհում...
Դու պետք է զարմացնես ու գնահատվես քո ստեղծագործություններով, քանի որ ամեն պատմություն մի կայնքի ուրախ ու տխուր հաջոդականություն է և դրանով ոչ ոք չի տուժվում և շահում կյանքի, ապրելու հնարավորության իմաստով... :think


Եվ եթե խոսք գնաց մահվան մասին, ապա չեմ ուզում ոչ ոքի վախեցնել կամ զարմացնել, բայց ինչպես Ռուբեն Հախվերդյանն է ասում, "Հետո էլ ինչ? երջանկություն երբ գալիս է ծերությունը", այո ես կուզեի հրաժեշտ տալ կյանքին համեմատաբար ոչ մեծ ու ծերացած տարիքում, այդ տարիքում ես ինձ չեմ ուզում պատկերացնել... կապրենք կտեսնենք...

VisTolog
15.10.2008, 13:03
Երբ մենակ եմ, երբ տխրում եմ կամ ժպտում
Երբ տարբեր զգացմունքներ են ինձ խեղդում,
Երբ ուզում եմ հեռանալ Հեղուշից
Եվ փորձում եմ մոռանալ խանումին,
Երբ գոռալ եմ ուզում հուզմունքից,
Վարդուշից բացի չունեմ ես ոչինչ…
Մտնում եմ քո աշխարհը,
Տեսնում կյանքի խավարը,
Բացվում է ճանապարհը
ՈՒ տանում ինձ դեպի Գյուլիզարը,
Փակված էր արդեն սրտիս դուռը,
Երբ մտա այնտեղ հետամուտքով,
Ընդհատեցի նրա խաղաղ քունը,
Եվ հիմա նա ապրում է քեզանով,
Կորել եմ ես ինքս իմ մեջ,
ՈՒ փորձում եմ գտնել ելք այս խավարից…
:think

Narinfinity
20.10.2008, 13:02
Էլ մի մոռացեք իմ անհույս կանչը,
Կանչեցեք ձեզ մոտ ...
Ձեզ կտամ լույսը, մի քիչ էլ կարոտ,
Կարոտեք հույսը ու մի մոռացեք,
Որ լույսն է միշտ հույսը, մի քիչ էլ աղոտ ...

Եվ հուշը փոքրիկ հեռուն կտանի,
Իմ տագնապները, ցավերը գաղտնի,
Սիրտս կլցվի ծաղկունքի բույրով,
Ծաղկանց աչքերից արտասուք կառնի:

**********************
Երբեք չկարծես, թե չեմ հիշում Քեզ,
Թե մոռացված երգ, անուրջ ես արդեն,
Գուցե կարծում ես, որ հուշ ես դարձել?
Ու իմ սրտի մեջ քո բույնն ես գործել...
Կարոտով պատված մի էջ ես դարձել,
Հոգուս ընկղմված անցյալը բացել,
Ու մտիկ տալիս, մտքումս գալիս,
Ինձ ես հիշեցնում դեմքը Քո լալիս...
Մի լար սիրելիս, տխրում է հոգիս,
Ու մոլոր, շշմած նույն տեղն է գալիս,
Ուր Քեզ տեսնելով մոռանում էր ինձ:

********************
Օ, ազատություն, թռիչքի մղում,
Հրեղեն երգի զիլ ու նուրբ հնչյուն,
Կարոտի կանչով, զանգի ղողանջով,
Գրկախառնության բերկրանքի սպասում...
Քո պայթյունային ուժով ահագին,
Ես բազուկներս թևերով բացում,
Թռիչքի սահուն ուղի եմ սանձում,
Որ վեր սլանամ արևի լույսով,
Ու ազատ լինեմ երկնային շարժով:

*******************
Դաժան է կանչդ, երբ չեմ կարող գալ,
Սեղմող է ցավը, չեմ կարող ժպտալ,
Հուշերն են տանջղ, խորթ ու անզգամ,
Տանջվում է սիրտս հուզմունքից անգամ...

******************
Նկարում եմ Քեզ, միշտ միայն Քեզ,
Նկարում եմ աչքերդ շողուն արևից,
Լուսե Քո դեմքը հարազատ է ինձ,
Սրտիս խորքերում հնչում է նորից,
Քո հեքիաթ, հուշիկ, մեղեդին անբիծ...

*************
Դու միշտ նուրբ ես, թարմ`օդի պես,
Ու միշտ նորն ես, ծնված որպես,
Բյուր վարդերի հրաշք պարտեզ,
Երջանկության հրեշտակն ես:

Դու շքեղ ես, դրախտի պես,
Ու թռչում ես ազատ այնպես,
Ինչպես լույսն է սուր սլանում,
Եվ սավառնում տիեզերքում:

Դու ամպերի երգող փերի,
Քեզ տեսնելիս ես եմ գերի,
Խնդրում եմ Քեզ ինձ մոտ արի,
Ու իմ սիրտը թող հանդարտվի:

Narinfinity
04.11.2008, 12:35
Երբ լսում եմ երգի հնչյուններ,
Իմ ուսերին հառնում են ճերմակ-մեծ թևեր,
Թևերն այդ թեթև ուզում են բացվել,
Եվ վեր համբարձվել, լինել անհամբեր,
Թովիչ վայելքով պարի հյուս բռնել.

Եվ պտույտներով, նազանքով հոգնած,
Կուզեն սլանալ հեռուներն անդարձ,
Փնտրելու արձրև, աչքերով իմ թաց...

Անձրևի գրկում սիրտս կդողա,
Եվ ես կարտասվեմ, հենց որ այն տեղա,
Կհառեմ երկինք հայացքս մեղա,
Թող իմ մեղքերին թողություն տեղա.
Թող, որ լվացվի մարմինս հիմա,
Եվ լույսով ցնծա սլացքը նրա.
Որ ցավ ու դավերից էլ այն չհևա,
Եվ ազատ, թեթև նավի պես լողա,
Ու իմ աշխարհում լույս-անձրև սուրա...:B

Narinfinity
10.11.2008, 15:15
Ախ, իմ սեր անքուն.
Փնտրելով միշտ քեզ,
Եվ դեռ չգտած կորցնում եմ, դողում...
Պատրաստ եմ հիմա,
Ես մեռնել իսկույն...

Թող որ հուշերը լոկ մնան արթուն,
Չկամ ես արդեն ու չեմ ափսոսում.
Այն կարճ սփոփանքը,
Որ ստացա կյանքում...

Ցավերում դաժան թող մնամ թաքուն,
Չեմ գտնի երբեք հանգրվան և տուն
Թող որ թափառեմ ու թռչեմ հեռուն,
Ինձ հետ տանելով կարոտս անհուն,

Եվ արցունքներս լուռ ու ապարդյուն,
Կթափվեն ինչպես անձրև ու արյուն,
Թող որ հեկեկա իմ սիրտը տոկուն,
Որ լուռ բախոցով ինձ է ապտակում.
Եվ դառը բախտի հետքերը մաքրում,
Բայց հիշատակդ սուրբ պահելով գրկում...:oy