PDA

Դիտել ողջ տարբերակը : Գյումրին ու Գյումրեցին



գյումրեցի աղջիկ
23.04.2007, 05:17
Ծիծաղով է ծնվում գյումրեցին, ծիծաղով շնչում, ծիծաղով ապրում, ծիծաղով հյուրասիրում, ծիծաղով լացում, ծիծաղով էլ մեռնում:
Ամեն մի տհաճ երևույթ ծիծաղի փոխում և ծիծաղով խաղաղեցնում վեճ ու խոսակցություն: Ասեմ, որ մեծ խոսելն ու գլուխ գովելն նույնպես Գյումրիից է դուրս եկել. դե ով ունենար գյումրեցու պես գլուխ, որ չգովար: Գյումրեզին սիրում է ամեն ինչի մեծը. և' լավի, և' վատի և ասում. նույնիսկ մարդու հոգեառն էլ բդի մեծ եղնի:
Գյումրեցիք թասիբ ու ղեյրաթով ժողովուրդ են:
Երբ գյումրեզին եկեղեցի է քնում, առաջինը աղոթում է ծնողների համար, երկրորդը՝ բարեկամների, ապա մտերիմների ու հարևանների, նոր իր ընտանիքի անդամների, և վերջում իր համար:
Ասեմ, որ Լեննական անունը վերցված է լեն ու բոլ բառակապակցությունից, իսկ ինչու՞ Գյումրի, որովհետև էնտեղ լիքը գյումրեցի կապրի:
Երբ Ռուբեն Գասպարյանին հարցնում են, թե Գյումրիում ինչ լավ բան կա, նա պատասխանում է. «Շատ լավ բաներ կան, օրինակ լավ գերեզմաններ կան, կմտնես, մեռնելդ կուգա:) »:
Այ, եթե երկրաշարժ չեղներ, Գյումրին Լաս-Վեգասի պես քաղաք կեղներ: Իսկ երկրաշարժը շատերի համար ժաշք էր, շատերի համար էլ հրաշք: Երկրաշարժին խալխի մեռելների հաշվին շատ մարդ հարստացավ:
Շատ յոլ ու ղայդով քաղաք է Գյումրին: Օրինակ, Աստված մի արասցե, եթե մեկի տունը մարդ էր մեռնում, հանգուցյալի հարազատները տեղյակ չէին լինում, թե մեռելը ոնց էր թաղվում: Ծանոթ, բարեկամ, մտերիմ, հարազատ, հավաքվում հոգում էին ծախսերը և մեռելի տիրոջ հոգսը թեթևացնում: Սա մի բացառիկ երևույթ էր, որը հատուկ էր միայն Գյումրուն ու Գյումրեցուն:
Գյումրեցոնց ժամադրության ձևն ու տեղը մեկն էր.
«Ծո, իրիկունը վարը կեղնիս:) »:
շարունակելի....

գյումրեցի աղջիկ
23.04.2007, 06:49
Շատ հետաքրքիր ադաթներ ուներ գյումրեցին: Օրինակ, երբ գնում էին աղջիկ տեսնելու, գնում էին ամբողջ հարազատներով: Եվ հարազատներից ամեն մեկն իր հերթին չափում էր աղջկա խելքն ու տնտղում, թե արդյո՞ք ամեն ինչ տեղն է: Մեկը ջուր էր ուզում և ասում.
«Աղջիկ ջան, տար էս կռուշկեն զարկե վեդրոյի գլխին, ջուրմ բեր»: Ու նայում, թե աղջիկը ինչխ բդի ջուր բերե. խելքը տեղն է, թե կռուշկեն բդի վեդրոյին զարկե:) : Կամ դիտավորյալ բանմ կուզեն, որ աղջիկը գնա գա, տեսնեն՝ ոտքերը ծուռ է, քոռ է, թոփալ է, թե ամեն ինչ նորմալ է: Իսկ եթե տղայի դուրը գալիս էր, հատուկ ձև գոյություն ուներ. հանում էր շախմատաձև թաշկինակը ու քիթը սրբում: Դա հավանության նշան էր: Հետո տղային ու աղջկան թողնում էին առանձին սենյակում՝ ծանոթանալու միմյանց հետ: Հարսանիքից մի քանի օր հետո աղջկա հարազատները հարսի օժիտը տանում էին տղայի տուն: Աղջկա ունևոր լինելը պարզվում էր նրանից, թե քանի ձեռք բրդից անկողին է տարել, քանի հատ բարձ, քանի դյուժին սրբիչ, քանի դյուժին ներքնաշոր: Հարսանիքից մեկ օր առաջ քավորը, ազապբաշին ու փեսայի ընկերները, դուդուկների նվագակցությամբ փեսային տանում են բաղնիք լողացնելու, որը կոչվում էր «փեսա-բաղնիս»:
Նույն ձևով քավորկինն էր հարսին տանում բաղնիք լողացնելու: Այս անգամ թառի, քյամանչայի ու դաֆի նվագի տակ, որը կոչվում էր «հարսն-բաղնիս»:
Հարսանիքի տերն ու տիրակալը քավորն էր: Նա հարսանիքի մասնակիցների կենացները պետք է խմեր ճյուղ առ ճյուղ, թուփ առ թուփ և բոլորն էլ պետք է արտահայտվեին, իրենց շնորհակալությունները հայտնեին: Հարսանիքը պարտադիր շարունակվում էր մինչև լույս, քանի որ հատուկ մոմերով պար կա, որը կոչվում էր «Առավոտլուսուն»: Այդ պարը պարում էին շրջան կազմած, դրսում, լույսը բացվելուն պես, ու հետն էլ երգում էին. «Չեմ ու չեմ ու չեմ, չեմ կըրնա խաղա», «Ծաղիկ ունեմ ալա է» երգերը: Ընդունված էր, ամեն մի կենացից հետո նվագողները պետք է տուշ նվագեին: Եթե մարդը հարգված էր կամ լավ շաբաշ տվող էր, տուշը երկար էին նվագում: Իսկ վերջում հայտնի «Ճամփու-ղայդեն» երաժշտության տակ, քավորին ու խնամիներին տուն էին տանում: Երբ հարսանքավորները տուն էին վերադառնում, հարևան-բարեկամները հարցնում էին, թե վերջում կռիվ եղա՞վ: Եթե կռիվ է եղել, ուրեմն ղայդին, հետաքրքիր հարսանիք է եղել: Հարսանիքի երկրորդ օրը, նորից մեծ ծախս էին անում, ավելի մտերիմ մարդկանցով «Ազաբ բաշու մայմեն» էին բացում ու նորից շարունակում քեֆ ուրախությունը, այն, ինչ հատուկ է էդ հող ու ջրին:

գյումրեցի աղջիկ
26.04.2007, 06:05
Էլ չեմ խոսում գյումրեցու կնոջ բարոյականության մասին: Բարոյականության կողմից գյումրեցիք աշխարհում գրավում են առաջին տեղը: Ինչպես գիտեք, գյումրեցիք թասիբի, ղեյրաթի, նամուսի համար մերած մարդիկ են: Գյումրիի ամբողջ պատմության մեջ մի հատ դեպք եղավ: Մի հատ սիրուն Հեղնար ունեինք, որը փորձեց մի անգամ «լևի» երթալ, էն էլ ամուսինը դեմը հելավ, խեղճի լեղին պատռավ ու տեղում մեռավ: Էս օրինակը դաս եղավ մնացած գյումրեցի կանանց: Քանի թասիբն ու նամուսը արժեք ունի Գյումրիում, էլ ոչ մի Հեղնար «լևի» չի երթա:

Vishapakah
27.04.2007, 20:31
Ես բոլոր Հայերին էլ սիրում եմ եւ չեմ կարծում, մեկս մյուսից առավել ենք.
Իհարկե կան տարբեր Շրջանների առանձնահատկություններ որով հարուստ ենք՛ որպես ազգային էթնիկ միավոր, մեր ողջ մշակույթաին ներուժով.:)
Ուրախ եմ նման թեմա տեսնելու համար. Եթե մեր մյուս մարզային բնակիչներն էլ՛ նմանատիպ թեմաներ բացեն. մեր ազգային ողջ հարստությունը կներարկենք այս ֆորումի մեջ եւ կհպարտանանք մեր ողջ հարուստ էությամբ.
Երեխա ժամանակ, Գյումրեցի ընկեր եմ ունեցել. Մինչեւ հիմա Արային հիշում եմ, «ականջը կանչի»:D

murmushka
28.04.2007, 18:34
5809

5813

5817

5821

5825

Գյումրին այսօր

murmushka
28.04.2007, 18:42
5829

5833

5837

5841

varduuhi
25.07.2008, 13:08
http://www.gyumri.am/i/photos/1_p.jpg (http://www.gyumri.am/i/photos/1.jpg)http://www.gyumri.am/i/photos/adamyan/10_p.jpg (http://www.gyumri.am/i/photos/adamyan/10.jpg)http://www.gyumri.am/i/photos/adamyan/8_p.jpg (http://www.gyumri.am/i/photos/adamyan/8.jpg)

Ավելացվել է 11 րոպե անց
http://www.gyumri.am/i/newtown/024.jpg

Ավելացվել է 14 րոպե անց
http://www.gyumri.am/i/newtown/066.jpg

Ավելացվել է 16 րոպե անց
http://www.gyumri.am/i/newtown/066.jpg

Ռուֆուս
25.07.2008, 20:46
Փաստորեն Վարդանիկն ու իր կրիմինալ ընտանիքը իրենց ընտանեկան օբյեկտը լավ էլ սիրունացնում ու զարդարում են.... Միակ հույսս էնա, որ դրա ընտանիքի հիմնահատակ բնաջնջումից հետո Գյումրիի քաղաքային այգին կվերադարձնեն այգու օրինավոր տերերին, այսինքն Գյումրու քաղաքացիներին....

varduuhi
29.07.2008, 09:38
Այգին հլը հեչ: Բա որ Կենտրոնական հրապարակն անվանելու են Վարդանանց հրապարակ?:o:o

varduuhi
29.07.2008, 10:20
http://www.gyumri.am/i/newtown/022.jpg
Էս էլ Օազիսը: Սեփականատիրական բոլոր իրավունքները պաշտպանված են:

http://www.gyumri.am/i/photos/adamyan/7_p.jpg (http://www.gyumri.am/i/photos/adamyan/7.jpg)ապագա Վարդանանց հրապարակը:thinkՔաղաքապետի անունը թելադրում է հրապարակի անունը:o

Ռուֆուս
31.07.2008, 00:57
Այգին հլը հեչ: Բա որ Կենտրոնական հրապարակն անվանելու են Վարդանանց հրապարակ?:o:o

Վարդուհի ջան, սա լուրջա, թե կատակով ես ասում??? :o :o :o

varduuhi
31.07.2008, 10:40
Վարդուհի ջան, սա լուրջա, թե կատակով ես ասում??? :o :o :o

Պատկերացրու` լուրջ:think