PDA

Դիտել ողջ տարբերակը : Երթուղայինը կանգնեցնելու եղանակներ

Ձայնալար
22.04.2007, 23:38
Առաջարկում եմ այստեղ գրել, թե ինչպես են երևանցիները դիմում երթուղայինի վարորդին արգելակելու խնդրանքով :)
Օրինակ՝
այստեղ կանգնացրեք (շատ էռոտիկ է հնչում) կամ
շուռ գաս պահի (վատատեսական) կամ
Էն դեղին «ժիգուլու» մոտ պահի (իսկ դեղին ժիգուլին այդ ժամանակ ընթանում է 40 կմ/ժ արագությամբ)

Root
28.04.2007, 13:36

Սվետաֆորի մոտ պահի ուստա ...
Ապե խաչմերուկն անցնես պահի մեռնեմ գլխիտ...
Հոպար որ հասնենք Մալացա Բազար կասես , ես տեղը չգիտեմ...
Էստեղ պահեք հա (փորց գրականախառը լեզվով) ...
Աբեր ստե իջցրու

Selene
28.04.2007, 13:49
Իմ համար ամենազվարճալին այն է, երբ ասում են.« Ուստա՛, կանգառը կպահե՛ս»::D
Թե խեղճ մարդը կանգառը ո՞նց պետք է պահի:o
Ամեն անգամ , երբ երթուղայինի մեջ լսում եմ այս արտահայտություը, ակամա ժպտում եմ:)

Firegirl777
28.04.2007, 14:01
Իսկ ես մի անգամ մի այնպիսի արտահայտություն եմ լսել......
"Խնդրում եմ կանգնեցնել երթուղային տաքսին, որպեսզի չարգելագեք իմ վայրէջքը" կամ նման մի բան կոնկրետ արդեն չեմ հիշում, դե երևի իր ուզած տեղից մի հարյուր մետր անց իջավ, բայց շատ "Գրական" տպավորություն թողեց

Wisper
28.04.2007, 14:02
Մի անգամ պատկերացրեք ինչ եմ լսել մի հատ շաաաատ ջակի ջուկի աղջիկների կողմից...:o
Հոպաաար, յակռտ քցի, իջնենք...
Ջոկու՞մ եք... :oy

քաղաքացի
28.04.2007, 14:58
Շատ ժամանակ չեմ էլ ասում, մեկ է, գիտեմ ինչ-որ ուրիշ մեկը իմ նույն տեղը իջնելու է: Մի ժամանակ էլ գնում էի մինչև կանգառ (սովորաբար ամաչում եմ վարորդին խանգառել :oy )

Իսկ եթե շտապում եմ կամ ջղայն եմ, ասում եմ. «Ստեղ պահեք, է՛լի» կամ էլ եթե լուսանշանի տակ կանգնում է, ասում եմ. «ստեղ կլնի՞ իջնե» և սովորաբար, որ հարցնում ես վարորդները կարողանում են պատասխանել, իսկ եթե միանգամից ասում ես «էսի ստացի» ու իջնում ես, դա ուրիշ բան է: Հա, մեկ-մեկ էլ փողը տալիս եմ դիմացինիս ու ասում. «կասե՛ք թող կանգառում (կամ էսինչ տեղը) պահի», լավ ձև ա :hands

Tumbler
28.04.2007, 15:06
Թեքվես պահի.
Ստեղ պահեք(ու երթուղայինի կեսը պատերինա ծփվում:lol).
Ֆռաս պահի.
Ուրդե հարմարա հարմարացրու իջնենք.
Ստեղ կարանք իշնենք.
Հօպաաաաաաաաաաար (քյառթուավարի) ստե մի տե պահի մեր ախպերը իջնի(մենակովա).

Գոռ Ջան - Հայ
28.04.2007, 17:37
Չանցած պահի...
Թերթի բուտկի դեմը պահի...
Խաշմերուկին կայնի...
Անցնես հարմարցրա...
Կանգառ իջնող կա...
Ապե պահես....
Ուստա ստե հոպ...անցար
Ձյաձ ջան ուրդե հարմարա աջ կայնի...
Ստե մեզ իջցրա...
Սեմուշկի տատիի մոտ պահես ցավտ տանեմ...
Ուրդե կարա՞մ իջնեմ....
ու չսիրածս տարբերակը. Թույլ կտաք էստեղ իջնել ......Որ ֆռա ասի չէ, ինչ ե՞ն անելու՞ :D

Մանե
28.04.2007, 18:11
Ստեղ մի տեղ պահեք....
Մի հատ դասատու ունեինք,ասում էր սպասատեղում կարգելակեք:D
Կամ «Խնդրում եմ մի րոպե կանգնեք»:)

Array
28.04.2007, 20:59
Կամ «Խնդրում եմ մի րոպե կանգնեք»
Ու ըտեղ վարորդը ղեկը թողած կանգնում ա:D

Ավելացվել է 1 րոպե անց
Խաչմերուկում կպահես,ու հետաքրքիրն են ա,որ վարորդներն էլ գնում հենց խաչմերուկի մեջտեղում պահումեն(լրիվ լուրջ մի անգամ հանդիպել ա)

Basaeff
29.04.2007, 10:29
Բեզատկազ տարբերակ է. «Նստող կա»

Annushka
29.04.2007, 12:01
Մի օր մի պատկառելի արտաքինով կին ասաց.«Վարպետ, անկյունում հարմարացրեք, եթե կարող եք» :D :D :D :oy

Taurus
29.04.2007, 12:13
այն տեղից, որտեղ որ ուզում եմ իջնել, 15-20 մետր շուտ ասում եմ ստեղ կանգի, 15-20 մետրից:) կանգնում ա:
Որ նստում եմ դիմացի նստատեղին անպայման բարևում եմ:
Եթե տրամս վատ չի, կամ չեմ շտապում, իջնելուց ասում եմ շնորհակալություն!:B

Basaeff
29.04.2007, 18:38
այն տեղից, որտեղ որ ուզում եմ իջնել, 15-20 մետր շուտ ասում եմ ստեղ կանգի, 15-20 մետրից:) կանգնում ա:
Որ նստում եմ դիմացի նստատեղին անպայման բարևում եմ:
Եթե տրամս վատ չի, կամ չեմ շտապում, իջնելուց ասում եմ շնորհակալություն!:B
Գումարած մեկ :)
Միայն թե վերջին կատն այն դեպքում, երբ վարորդը ադեկվատ պատասխանել է բարեւիս:

Մանե
29.04.2007, 19:00
Գումարած մեկ :)
Միայն թե վերջին կատն այն դեպքում, երբ վարորդը ադեկվատ պատասխանել է բարեւիս:
:D
:ckck=> Կանգառում կպահեք…:) =>Ասեցի կանգառում պահեք:aaa =>Չես լսու՞մ,ստե ՊԱՀԻ:angry =>Իջնող կա(ասում են մի 1000 հոգով):'
Վարորդի վիճակը վերջում->:bl :vayreni :blin :{

Լուսաստվեր
30.04.2007, 23:27
Այն ինչ ուզում եմ պատմել անձամբ ականաես չեմ եղել ինձ էլ են պատմել, ուստի թող ների նա ում հետ սա պատահել է, ես նրան չեմ ճանաչում.
<< Մի նորաթուխ դերասանուհի երթուղայինում դերըն է սերտում , որի ամբողջ բովանդակությունն է «խաղաղություն ձեզ» բառերը: Նա այնքան է տարվում, որ անցնում է այն կանգառը, որտեղ պետք է իջներ և շփոթված այն հանգամանքից, որ ուշանում է կամ գուցե շատ տարված իր դերով, մեզ քաջ հայտնի արտահայտությունների փոխարեն խրոխտ ձայնով ասում է. << Խաղաղություն Ձեզ>>:
Կարող եք պատկերացնել վարորդի և մյուս ուղևորների վիճակը::D

Armeno
08.05.2007, 12:48
Հոպա՛ր, կարմիր լույսի մոտ պահի

Selene
08.05.2007, 14:55
<< Մի նորաթուխ դերասանուհի երթուղայինում դերըն է սերտում , որի ամբողջ բովանդակությունն է «խաղաղություն ձեզ» բառերը: Նա այնքան է տարվում, որ անցնում է այն կանգառը, որտեղ պետք է իջներ և շփոթված այն հանգամանքից, որ ուշանում է կամ գուցե շատ տարված իր դերով, մեզ քաջ հայտնի արտահայտությունների փոխարեն խրոխտ ձայնով ասում է. << Խաղաղություն Ձեզ>>:
Կարող եք պատկերացնել վարորդի և մյուս ուղևորների վիճակը::D

:D :D Երթուղային կանգնեցնելու տիպիկ դերասանական ձև:ok :hands Փաստորեն առաջին փորձը դերասանուհու անկախ իր կամքից է կայացել:)

otar
08.05.2007, 19:11
Հոպար, ստե մի տե յակռը քցի իշնենք :)

Արամ
08.05.2007, 20:28
Թեքվես չպահես…

Vive L'Armenie
08.05.2007, 22:44
Հոպար, ստե մի տե յակռը քցի իշնենք :)

:tease :lol
ինչ լավա մենք կարիք չունենք գոռալու կամ ընդհանրապես խոսելու :P , կարմիր կոճակը սեղմում ես կանգնումա :hands:

մեկ-մեկ էլ հենց ընենց են սեղմում :lol :lol :lol

Fobus
08.05.2007, 23:08
Պարտեզի մոտ կանգնեք : Կամ էլ տեքվեք պահեք: Մի օր տուն էի գալիս , մի հատ մարդ ասեց "վարորդ, մանկապարտեզի մոտ պահեք երեխուս վերցնեմ գամ":Բայց այդ կողմերում մանկապարտեզ չկա, մենակ "Պարտեզ" խանութն ա:

A<R<A<K<S
10.05.2007, 12:35
Չգիտեմ ինչու՞, բայց միշտ ուրիշներն են իմ փոխարեն ասում: :(

Array
10.05.2007, 15:03
Խաչմերուկի մոտ մի հատ սվետաֆոռ(չեմ սիրում ես բառը) կա,ըտեղ չէ,կարմիր հեսա կփոխի կկանգնես,մի հիսուն-վաթսուն մետր անցար,պիտի մի հատ կանաչ զրովեց լինի,համարի մեջ էլ երկու հատ զրո,թե հլը չի գնացել,դրանից մի հինգ մետր առաջ կպահես…մոռանալու ես ապեր, չմոռանաս
Որ Նոստրադամուսը կենդանի լիներ սենց էր երևի կանգնեցնելու:)

Vahe
10.05.2007, 15:35
Չսիրածս տարբերակը՝ Ստեղ մի տեղ սպասեք:

Ձայնալար
10.05.2007, 16:15
Չգիտեմ ինչու՞, բայց միշտ ուրիշներն են իմ փոխարեն ասում: :(

Դու երևի էն կամաց ձայնով ասողներից ես, որ կողքի նստողը հազիվ ա լսում:D :D :D

Ուրվական
11.05.2007, 21:47
Ժողովուրդ, հեչ Տիգրան Մեծի պողոտայով գնալուց, Ռոսիաից չհասած Սթար, չե՞ն ասել, կապույտ երազի մոտ պահի: Վարորդները արդեն գժվել են էդ կապույտ երազի ձեռը::D

Ձայնալար
12.05.2007, 16:57
Ժողովուրդ, հեչ Տիգրան Մեծի պողոտայով գնալուց, Ռոսիաից չհասած Սթար, չե՞ն ասել, կապույտ երազի մոտ պահի: Վարորդները արդեն գժվել են էդ կապույտ երազի ձեռը::D

7-րդ մասիվում էլ ժամանակին քար կար միհատ մեծ (կարող ա հիմա էլ կա) ասում էին քարի մոտ պահի :D :

Մանե
12.05.2007, 19:35
Էն օրն եմ լսել:)

Խնդրում եմ շրջան գործելուց հետո արգելակեք համապատասխան կանգառում:)

Array
12.05.2007, 22:27
Խնդրում եմ շրջան գործելուց հետո արգելակեք համապատասխան կանգառում
օհո,Երևանում ըտենց էլ են խոսու՞մ,բա վարորդը հասկացա՞վ

Mesrop
13.05.2007, 02:53
պտտվեք կկանգնեք (տղամարդ)
անսնես պահի (ախչիկ)
խալաձելնիկի մոդ պահի (կնիկ, որը իջնելու էր սառցեկոմբինատի մոտ)

otar
13.05.2007, 10:40
Մես բայց ես էլ եմ ասում "անցնեք կկանգնեք հա՞" :(

Superportal
20.03.2010, 18:20
Էս պատի տակ հարմարացրու, վարպետ ջան... :D:D

Ֆոտոն
20.03.2010, 18:46
Ամենակարճ տարբերակն է երևի, որ լսել եմ: Մի անգամ ես էլ եմ ասել: :}

- Կանգառում: :)

aerosmith
20.03.2010, 18:48
Հոպար, են սպիտակ նիվու կողը կպահես։

Ռեդ
20.03.2010, 18:49
-Կանգառում չպահե՛ս:
-Ո՞նց թե կանգառում չպահես:
-Լավ, դե որ ուզում ես պահի . . . :))

Yevuk
21.03.2010, 17:17
Երթուղայինում ասում եմ. «Կանգառում կկանգնեք», իսկ ավտոբուսում ոչ մի բան էլ չեմ ասում: Մի անգամ ավտոբուսի վարորդին մոտեցա, փողը տվեցի, ասեցի «Կանգառում կկանգնեք», ինձ թարս նայեց, ասեց. «Աղջիկ ջան, դու ինձ մի ասա ես ինչ անեմ»: :this :blin Դրանից հետո էլ ոչ էլ ասում եմ: :pardon

Ungrateful
21.03.2010, 18:14
Ձյաձ, մի 5 րոպեյից պահի:

Հայկօ
21.03.2010, 19:23
Վարպետ, անկյունում թաքցրեք :D:

Jarre
21.03.2010, 19:39
Մի տասը տարի առաջ է եղել, բայց մինչև էսօր բացում է.

-վարպետ էս զիբիլների դեմը պահի, հա :)) (նկատի ուներ մայթի վրա դրված աղբի մեծ ամանների մոտ)

Դարք
21.03.2010, 19:44
Մի տասը տարի առաջ է եղել, բայց մինչև էսօր բացում է.

-վարպետ էս զիբիլների դեմը պահի, հա :)) (նկատի ուներ մայթի վրա դրված աղբի մեծ ամանների մոտ)

մեկ էլ էնա բացում,որ 25-30 տարեկան տղուն ասում են - հոպար ըստե-միտե հարմարացրա. իջնեմ

Ձայնալար
21.03.2010, 20:06
Իսկ ինձ «ստե պահի իշնենքն» ա բացում, երբ որ իջնողը մի հոգի ա:

Jarre
21.03.2010, 20:20
Իսկ ինձ «ստե պահի իշնենքն» ա բացում, երբ որ իջնողը մի հոգի ա:

Մի անգամ էլ մի մարդ իջավ, երկու հոգու տեղ ստացավ ու ասումա. «Էն սիմպատիշնի տղեն էլ հետո կիջնի»։ Սաղ մարշուտկի ժողովուրդը շուռ էկավ էտ տղուն տենալու :))

Դեկադա
22.03.2010, 12:33
Իսկ ինձ «ստե պահի իշնենքն» ա բացում, երբ որ իջնողը մի հոգի ա:

Մարդը իրան հարգում ա, ինքն իր հետ Դուք-ով ա խոսում::)

My World My Space
22.03.2010, 20:19
իրապատում

- Ախպերս կարա՞ս մեր քվորը էս պուլպուլակի մոտ հարմարցնես.....

Թամարա
29.06.2010, 19:11
Մի անգամ ուժեղ անձրև էր գալիս,մի տատիկ երթուղայինի վարորդին ասաց.
-Բալա ջան,մի չոր տեղ գտի,պահի իջնեմ...

Lord
29.06.2010, 23:36
հաճախ հանդիպողներից
- Վարորդ միատ այստեղ հարմարացրեք (ու միշտ ասողները մոտավոր 18-27 տարեկան աղջիկներ են) կամ
- վարորդ միատ պահեք իջնեմ
լկտի վարորդնել
- պատել եմ քուր ջան հանգիս իջի

ՆանՍ
30.06.2010, 11:37
Մի անգամ ես ասել եմ` խաչմերուկը պահեք, անցեք:D

Աթեիստ
30.06.2010, 22:04
Էսօր մի աղջիկ ուզում էր շատ գրագետ էրևար. «Հենց շրջվեք, խնդրում եմ պահեք», արդեն ասում էի. «բերանդ խերով բաց, մենք մեջը, ի՞նչ շրջվել»:

Դարք
09.08.2010, 21:36
պապիրող ծախողի մոտ կպահես :D(Զավեշտալին այն է, որ պապիրոզ ծախողը այնտեղ չէր. դեպքը պատահել է Արցախի փողոցում)

Jerry
06.10.2010, 18:01
Այն ինչ ուզում եմ պատմել անձամբ ականաես չեմ եղել ինձ էլ են պատմել, ուստի թող ների նա ում հետ սա պատահել է, ես նրան չեմ ճանաչում.
::D
Մի գյուղացի նստում ա մառշուտկա ու տենում ա որ ով իջնում ա ասում ա Պռոշյան կպահես, Թումանյան կպահես...
Մտածում ա թե ամենքը իրա ազգանունը ասում իջնում ա ասում ա Ղարաքեշիշյան կպահես...

Մանուլ
06.10.2010, 18:26
- Էն ծառի մոտ կկանգնեք,- մի փողոցով էինք գնում, որի երկու կողմերում լիքը ծառեր էին: Տեսնես` «էն» ծառը ո՞ր ծառն էր :)):

Ուրիշ տարբերակ.
- Կանգառում կա´նգ առ:

Անտիգոնե
06.10.2010, 18:37
3 ամիս առաջ կլիներ: Մեր աշխատակիցներից մեկը.
-Եթե հարմար է, մի հարմար տեղ հարմարեցրեք հա?

Դեկադա
06.10.2010, 21:55
Էս թեման նայելուց միշտ զարմանում էի, թե երթուղայինը ոնց պետք ա կանգնեցնեն ո՞ր: Հետո հասկացա, որ Երևանն ու Վանաձորը լրիվ տարբեր են նաև էս հարցում: Վանաձորում նման խնդիր չի լինում: Էստեղ հատ ու կենտ կանգառ կլինի, որ երթուղայինը չկանգնի: Երևի պատճառներից մեկն էլ նա է, որ էստեղ էնքան քիչ մարդ կա որ ամեն կանգառում կանգնում են, որպիսզի երթուղայինը դատարկ չգնա, իսկ Երևանում էնքան են լցվում, որ շատ կանգառներում կանգնելը անհնար ա լինում: Վանաձորում սովորաբար վարորդներն իրենք են հարցնում. իջնո՞ղ կա: Ու կանգնեցնելու խնդիր չի լինում հիմնականում: Իսկ Երևանում երթուղայիններից օգտվելուց միշտ ասում եմ.
- Կանգառում կանգնե՛ք::)

AniwaR
06.10.2010, 23:29
Էս վերջերս իմ լսած ամենածիծաղելի տարբերակն էր՝

- Էս ծաղիկի մոտ կանգնեք:
:lol:lol

Ճիշտ է, նկատի էր ունեցվում ծաղկի խանութը, բայց ահավոր ծիծաղելի հնչեց կողքից: Քանի գնում, պահանջները խստանում են: Վերջում էլ կսկսեն խնդրել փիսիկի, մկնիկի կամ բզեզիկի մոտ կանգ առնել: :D

Lanterfant
11.10.2010, 14:56
Ավստրալիական տարբերակը՝ կանգուրուն կպահես հա՞:

http://student-kmt.hku.nl/~rik/NAN8303.jpg

Մանանա
11.10.2010, 19:29
վաայ, բա իմ դասախոսներից մեկը մի օր նստել ա երթուղային ու ասելա "5 րոպեից կկանգնես իջնեմ" :D վարորդը շատ լուրջ նեղացել էր :D

---------- Ավելացվել է՝ 20:29 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:26 ----------

վայ, մի հատ էլ հիշեցի. մի օր ընկերուհիս նստել էր երթուղային ու ասել էր " Վարդանի մոտ պահեք հա?" ` նկատի ունենալով Վարդան Մամիկոնյանի արձանը:D վարորդն էլ ասել էր "աղջիկ ջան, հիմա ես որտեղից հասկանամ քո Վարդանն ովա???":D:D

Moonwalker
31.10.2010, 19:09
Էսօր կանգնեցնելուց ասեցի.
-Անցնես՝ պահեք: :}
Ինքն էլ բա.
-Մնացածները զբաղված են, մենակով որ պահեմ չի՞ լինի: :D

Yellow Raven
01.11.2010, 15:29
-Նստող կա:D

Դեմետրիա
03.11.2010, 09:58
Մի տասը տարի առաջ է եղել, բայց մինչև էսօր բացում է.

-վարպետ էս զիբիլների դեմը պահի, հա :)) (նկատի ուներ մայթի վրա դրված աղբի մեծ ամանների մոտ)
Ես ամեն օր եմ լսում ետ տարբերակը նենց հարազատ էր:),չնայաց ինքս ետ տարբերակը չեմ օգտագործում:
Կանգառից դուրս- էստեղ միտեղ կանգնեք(վարորդին ընտրության հնավորություն են տալիս):

tikopx
03.11.2010, 10:27
ամեն օր դասի գնալուց` աստիճանների մոտ կպահես:

V!k
03.11.2010, 19:38
մի անգամ ասեցի խաչմերուկում կպահեք, մեկ էլ ասում ա գոնե չանցնեմ նոր պահեմ, ես խաչմերուկի մեջտեղը ուր պահեմ?:D:D

բայց հիմա դասի գնալուց բան էլ չեմ ասում, ինքը գնում կանգառում կանգնում ա ու սպասում ա, որ ես իջնեմ:P

Ներսես_AM
07.05.2011, 12:04
էս ամեն անգամ հիշելուց պայթում եմ :D :D :D

__ Մինչև չանցնելը կպահեք:

Նարե91
07.05.2011, 14:29
Ինչ լավա, որինձ հազարից մեկա բախտ վիճակվում երթուղային կանգնեցնելու, քանի որ սովորաբար այն երթուղայինը, որից որ մշտապես օգտվում եմ, հիանալի վարորդ ունի ու բոլոր կանգառներին հասնելիս նա շատ բարձր ձայնով գոչում է`"Կանգառում իջնող կաաաա~"??? Ու ինձ մնում է միայն ասել այո ու իջնել առանց նեղվելու, թե ոնց ասեմ, որ արգելակի մեքենան, որը հայերը միշտ չգիտես ինչու պահել են ասում:)

Meme
07.05.2011, 14:36
Ես էլ ուշ ուշ եմ լինում երթուղայինում,բայց անգամ մեկ մեկ ամաչում եմ ասել ստեղ կկանգնե՞ք,ու տենց էլ կարա գա անցնի կանգառիցս երբեմն,ու տեսնեմ ոչ ոք չի ասում,նոր ես ձայն հանեմ...
Իսկ ընդհանրապես,մենակ մոտիկ նստած ժամանակ եմ կամաց ասում ստեղ կկանգնեք,երեկ տենց մի դեպք եղավ,գումարը տվեցի,դե պարզա պիտի իջնեմ,բայց ուրիշ տեղ էի ասել,հենց հասնեք կկանգնեք,քշում էր,ընկնում էի,լավ էր ջղայնացած ասեցի-կանգնեք հա՞:oyՉեմ սիրում երթուղայիններըըըը

Աբելյան
07.05.2011, 14:59
-Նստող կա:D
Այ էդ մեկը չսիրեցի: Ուշանալ կա, բան կա...:}

VisTolog
07.05.2011, 15:13
- Իջնող կա:D

Zangezur
07.05.2011, 16:28
- Իջնող կա:D

Բա որ վարորդը չի լսում, սաղ մառշուտնին գոռումա ինջնող կար

sarhov
23.05.2011, 17:50
Եթե գաղտնիք չի ստեղ մի տեղ պահի...

Հարդ
23.05.2011, 19:04
Այսօր ա պատահել:D
Սպիտակած, աշխատանքային ճամպրուկով ինտիլիգենցիայի ներկայացուցիչ էր.

-Դառագոյ, կանգնեցրու հա՞:

ՆանՍ
24.05.2011, 14:16
Մի օր մամայիս հետ երթուղային էի նստել, ու արդեն մեկս պիտի ասի, որ իջնենք, մեկել մամաս թե.
- Էս ՍՈՒՊԵՐսթառի մոտ կպահեք, էլի...:o:D

Farfalla
24.05.2011, 15:07
Էսօր ավտոբուսում մի կին.
- Վարպետ, հետևդ էլ բացի, չեմ կարողանում դուրս գամ :D:D

Նաիրուհի
23.05.2013, 22:36
Մեկը էս թեմայի գրառումները քոփի-փասթ է արել, վերջում էլ հպարտորեն նշել, որ դրանք իր լսած գրեթե բոլոր տարբերակներն են։ Բլոգնյուզն էլ տարածում է :D

Առաջարկում եմ այստեղ գրել, թե ինչպես են երևանցիները դիմում երթուղայինի վարորդին արգելակելու խնդրանքով:
Օրինակ՝
Այստեղ կանգնացրեք (շատ էռոտիկ է հնչում)
Շուռ գաս պահի (վատատեսական)
Էն դեղին «ժիգուլու» մոտ պահի (իսկ դեղին ժիգուլին այդ ժամանակ ընթանում է 40 կմ/ժ արագությամբ)
Սվետաֆորի մոտ պահի ուստա
Ապե խաչմերուկն անցնես պահի մեռնեմ գլխիտ
Հոպար, որ հասնենք Մալաթիա Բազար կասես , ես տեղը չգիտեմ...
Էստեղ պահեք հա (փորց գրականախառը լեզվով)
Աբեր ստե իջցրու
Չանցած պահի
Թերթի բուտկի դեմը պահի
Խաշմերուկին կայնի
Անցնես հարմարցրա
Կանգառ իջնող կա
Ապե պահես
Ուստա ստե հոպ, անցար
Ձյաձ ջան ուրդե հարմարա աջ կայնի
Ստե մեզ իջցրա
Սեմուշկի տատիի մոտ պահես ցավտ տանեմ
Ուրդե կարա՞մ իջնեմ
ու չսիրածս տարբերակը. Թույլ կտաք այստեղ իջնել ......Որ ֆռա ասի չէ, ինչ ե՞ն անելու՞ :
Սա իմ լսած գրեթե բոլոր տարբերակներն են:

http://blognews.am/arm/news/56461/

Hayk Avetisyan
24.05.2013, 13:03
Լավել թեմայա, չէի տեսել, հեսա մի քանի հատել ես դեպք գրեմ:

-Գայի արձանը պահի:
-Հենց շրջվեք կպահեք: -կներեք բայց չհաջողվեց շրջվել:
-Քարի մոտ կպահեք: Բայց էդ քարը վաղուց գլորվել է ձորը և նոր վարորդները շշկռվում են:
-վերջին կանգառում կկանգնեք:
-Հետևնել բաց: Ավտոբուսի մեջ:

CactuSoul
24.05.2013, 13:59
Իսկ ես վերջես մի տարբերակի հանդիպեցի, դուրս շատ եկավ. ինչ-որ բան ասելու, ավելի ճիշտ՝ գոռալու փոխարեն նստարաններից ամեն մեկի մոտ, պատուհանի վերևում, կոճակներ կային հատուկ այդ նպատակի համար նախատեսված: Կանգառին հասնելիս սեղմում ես, ու վարորդը արգելակում է մեքենան :)

Sagittarius
24.05.2013, 15:19
Իսկ ես վերջես մի տարբերակի հանդիպեցի, դուրս շատ եկավ. ինչ-որ բան ասելու, ավելի ճիշտ՝ գոռալու փոխարեն նստարաններից ամեն մեկի մոտ, պատուհանի վերևում, կոճակներ կային հատուկ այդ նպատակի համար նախատեսված: Կանգառին հասնելիս սեղմում ես, ու վարորդը արգելակում է մեքենան :)

http://profile.ak.fbcdn.net/hprofile-ak-snc4/hs456.snc4/50512_349499116123_5722210_n.jpg

Գերմանիայի ավտոբուսներում սենց կոճակներ կան. երևանյան երթուղայիները այնքան փոքր են, որ ամեն մեկի մեջ երկու հատը լրիվ բավական կլինի, որպեսզի ցանկացած նստատեղից հասանելի լինի: Առանձնապես ծաղսատար չէ, կարող են անել, եթե մտքներին տեղ լինի:

Վահե-91
24.05.2013, 15:37
Գերմանիայի ավտոբուսներում սենց կոճակներ կան. երևանյան երթուղայիները այնքան փոքր են, որ ամեն մեկի մեջ երկու հատը լրիվ բավական կլինի, որպեսզի ցանկացած նստատեղից հասանելի լինի: Առանձնապես ծաղսատար չէ, կարող են անել, եթե մտքներին տեղ լինի:
Ինձ թվում ա Հայաստանում ուրիշ պատճառով չեն տեղադրում տենց կնոպկեք :esim Լիքը երես առած լակոտներ կգտնվեն, որ իրանց արևին կատակով կսխմեն էտ կնոպկեն ու վարորդին կներվայացնեն :sad

Rammstein
24.05.2013, 15:39
http://profile.ak.fbcdn.net/hprofile-ak-snc4/hs456.snc4/50512_349499116123_5722210_n.jpg

Գերմանիայի ավտոբուսներում սենց կոճակներ կան. երևանյան երթուղայիները այնքան փոքր են, որ ամեն մեկի մեջ երկու հատը լրիվ բավական կլինի, որպեսզի ցանկացած նստատեղից հասանելի լինի: Առանձնապես ծաղսատար չէ, կարող են անել, եթե մտքներին տեղ լինի:

Չէ, մինիմում կրկնակի ա պետք, մեկը` «կանգառում պահի», մյուսն էլ «ստեղ մի տեղ պահի»: :))

Chuk
24.05.2013, 17:06

Մեր երթուղայիններում ռեալ չի, որտև մեջն էնքան մարդ ա խցկվում, որ մեկը պատահական քամակով կսղմի, մյուսը ուսով, մյուսը քթով, ու ընդհանրապես էդ կոճակը միշտ սեղմված վիճակում կլինի :))

Dayana
24.05.2013, 17:10
Չէ, մինիմում կրկնակի ա պետք, մեկը` «կանգառում պահի», մյուսն էլ «ստեղ մի տեղ պահի»: :))

Կրկնակի կոճակ պետք չի, Ռամշտ, ստեղ դրա համար պիտի բազմակի սեղմես, բայց հենց կանգնեց, պիտի շտապ օգնությունը գա տանի, թե չէ :pioneer

Անվերնագիր
24.05.2013, 17:12
««Հոպար ստեղ մի տեղ պահի»»-ից լավը չկա, ի՞նչ կոճակ ի՞նչ բան :)))

Artgeo
24.05.2013, 17:18
http://profile.ak.fbcdn.net/hprofile-ak-snc4/hs456.snc4/50512_349499116123_5722210_n.jpg

Գերմանիայի ավտոբուսներում սենց կոճակներ կան. երևանյան երթուղայիները այնքան փոքր են, որ ամեն մեկի մեջ երկու հատը լրիվ բավական կլինի, որպեսզի ցանկացած նստատեղից հասանելի լինի: Առանձնապես ծաղսատար չէ, կարող են անել, եթե մտքներին տեղ լինի:

Վրաստանում էս կնոպկաները չաշխատեցին...

My World My Space
24.05.2013, 17:48
Վրաստանում էս կնոպկաները չաշխատեցին...

յա՞, Արթուր, էս ո՞նց ա էս մի բանը Վրաստանում չի ստացվել… :))

Sent from my HTC One X using Tapatalk 2

keyboard
24.05.2013, 21:39
յա՞, Արթուր, էս ո՞նց ա էս մի բանը Վրաստանում չի ստացվել… :))

Sent from my HTC One X using Tapatalk 2

Վրաստանում շատ բաներ չի ստավել, բայց գոնե փորձվելա ի տերբերություն մեր քամբախանոցի:
Անցյալ տարի ալվ էլ աշխատում էին կնոպկեքը,բայց ավտոբուսներում: Չնայած ըդենղ կանմգառից դուրս գրեթե չեն կանգնում:

Artgeo
24.05.2013, 23:41
Վրաստանում շատ բաներ չի ստավել, բայց գոնե փորձվելա ի տերբերություն մեր քամբախանոցի:
Անցյալ տարի ալվ էլ աշխատում էին կնոպկեքը,բայց ավտոբուսներում: Չնայած ըդենղ կանմգառից դուրս գրեթե չեն կանգնում:
Էլ մի, էդ կնոպկեքը ոչ մեկ չի օգտագործում։ Սկզբում օգտագործվում էր, լավ հիշում եմ, որ նոր էին դուրս եկել, բայց հետո սկսին չօգտագործել։ Չգիտեմ, ոնց ա եղել, բայց օրերից մի օր որ գնացի, էլ չէին օգտագործում։

յա՞, Արթուր, էս ո՞նց ա էս մի բանը Վրաստանում չի ստացվել… :))

Sent from my HTC One X using Tapatalk 2

Վրաստանում նորմալ իշխանություն պահելն էլ չստացվեց...

Ի դեպ http://www.akumb.am/showthread.php/64183-%D5%80%D5%A1%D6%80%D6%81%D5%A5%D6%80-%D5%B4%D5%A5%D6%84%D5%A5%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%B7%D5%A1%D5%B0%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%B5%D5%A1%D5%AC?p=2411528&viewfull=1#post2411528

Two-Face
25.05.2013, 23:21
Ամենալավ կանգնեցնելու միջոցը մի քանի անգամ «Հոպար, կանգառում կպահես» գոռալ ա, հետո նոր վարորդը ասում ա իջնող կա՞ ու կանգնում: :))

ARMbrain
25.05.2013, 23:29
Աաա, ինձ բացումա էն փաստը որ մեկ մեկ աղջիկները ասում են վարորդ ստեղ ինձ մի տեղ հարմարացրեք ես իջնեմ: :D

Հ.Գ կանգառում պահեք, ստեղ պահեք իջնեմ: :)

My World My Space
25.05.2013, 23:42
իրապատում

- Ախպերս կարա՞ս մեր քվորը էս պուլպուլակի մոտ հարմարցնես.....

էրեկ էլի նմանատիպ սիտուացիա էր ստացվել... սա հիշեցի...

էս անգամ ուղևորը խնդրում էր խանութի մոտ իրան հարմարացնել... :))

keyboard
26.05.2013, 21:14
էրեկ էլի նմանատիպ սիտուացիա էր ստացվել... սա հիշեցի...

էս անգամ ուղևորը խնդրում էր խանութի մոտ իրան հարմարացնել... :))

ֆետիշիզմի թազա ձևա չեմ ջոգում, պրլյուդնի պիտի իրանց հարմարացնեն, ասա մի թուփ մի խորվատ տեղ չկա՞ :D

ասենք անցումի մոտ հարմարացրեք կամ շենքի մուտքի մոտ կամ դալանի, գոնե նայողները քիչ կլեն :D