PDA

Դիտել ողջ տարբերակը : Իմ առաջին սիրո պատմություն...



Արամ
22.04.2007, 17:27
Եկեք այստեղ ներկայացնենք մեր առաջին սիրո պատմությունը...Դե են երեխա վախտվանս չեմ պատմի իսկ հիմիկվանը....
:oy Դասարանում 4 տղա ենք, բոլորս էլ իրար որպես ախպեր ենք, բայց մեկի հետ ավելի մոտիկ եմ` Աննունը Վահե է: Մեր դասարանում էլ լիքը Սիրուն աղջիկներ կան. բայց մեկը...:)
Կարելի ա սենց ասելի, սրտումս կայծը կար մնում էր մենակ...:)
Ուրեմն Վահեին Լուսինեն`արդեն ընկերուհիս, կանչեց ասեց նստի կողքս ես ել հետևի շարքում էի...Մի քիչ նեեղվեցի դրանից, երբ Լուսոն Վահեի ականջին ինչ որ թաքուն բան էր ասում...:)
Ասելուց հետո ընկերս եկավ ասեց վոր :ok սենց բանա ինձ դասամիջոցին ասելու: Ահա և դասամիիջոցը, ընկերս ասեց, որ Լուսոն ասում էր որ ԵՍ ԱՐԱՄԻՆ`ես ես եմ, ԵՄ ՍԻՐՈՒՄ, Բայց Վախենում եմ իրան ասեմ, որովհետև կարողա մերժի, ընկերս էլ մերժել էր::) Ետ վախտ ես ԱՐԱՄԸ չէի գժվել էի..:P
Հետո գնացի... ասացի... համաձայնության համբույր զգացի:D ... Ու հիմա դեռ սաղ ընթացքի մեջա...:)
Սպասում եմ ձեր պատասխաններին:

Ավելացվել է 2 րոպե անց
Ինչքան ման եկա չգտա ուրիշ նմանատիպ թեմա... եթե կա ներեղություն...

otar
22.04.2007, 20:18
վայ ինչ լավ պատմություն ա!
ուրախ եմ շատ քո համար :)

Արամ
22.04.2007, 21:06
Շնորհակալ եմ Օտար ջան, դե դու ել պատմի...

Apsara
05.09.2007, 00:28
Առաջին անգամ սիրահարվել եմ մի տղայի, որը մեր պարի տեղից էր: Ես ինքս իմ զգացմունքից ամաչում էի, որ հիմա հիշում եմ, թե ոնց էր սիրտս բաբախում, երբ իրեն տեսնում էի, ոնց էի գլուխս կախում, ու եթե հանկարծ ինչ-որ բան հարցներ լեզուս չորնում կպնում էր, մի հատ ծպտուն էլ չէի հանում:D, հա այնպես էի ինձ պահում, որ անգամ կասկածի նշույլ չլինի, ոչ ոք մինչ հիմա չգիտի թե ով է նա, սիրել եմ ինքս իմ մեջ երազելով պատկերացնելով, ուրախանալով որ շաբաթվա մեջ բացի պարի օրերից պատահական ուրիշ օր էլ էի տեսնում: Մաքուր անկեղծ զգացմունք էր:) ես էլ երեխա 12 տարեկան: Հիշում եմ, որ նա մի ուրիշ աղջկա էր սիրահարվել, իմ մյուս պարի խմբակից (ես երկու տարբեր խմբակներ միարժամանակ էի այցելում, մեկը ժաղավրդական, մյուսը արտասահմանյան) ու գալիս էր կանգնում սպասում միչև պարապմունքը կվերջանա, որ նրան տուն ճանապարհի: Մտքովս էլ չէր անցնում խանդել, հակարակը ուրախանում էի, որ մի երկու րոպեով տեսել եմ նրան: :love
Անցավ գնաց մանկությունը ու սիրահարվածությունն էլ, քամին կյանքի փչեց փոշի լցրեց անցյալի վրա:

Վարդ
05.09.2007, 11:29
Վույ, ինչ պուպուշ պատմություններ են… :love ապրեցի ձեր հետ բոլոր նկարագրած պահերը:

Lapterik
05.09.2007, 21:40
Ես էէէնքան եմ սիրահարվել, որ արդեն չեմ էլ հիշում որն էր առաջինը::love Մի խումբ սիրահարվածություններ դասենք առաջինում:Երևի թե երաժշտականի խմբակից էր, իրան որ տեսնում էի ներվայնանում էի, մեկ մեկ նույնիսկ չէի ուզում, որ ինձ ինչ որ բան հարցնի: Ու էտ շարունակվեց մինչև տեղափոխվեցի: Էտ անցավ, տեղափոխվեցի ուրիշ երաժշտական դպրոց, էնտեղ էլ մի բան եղած կլինի, լավ չեմ հիշում, բայց շատ լավ հիշեցի մի տղայի, որը տրոլեյբուսի (ինքնապոզասայլակ:D) տոմսավաճառ էր, սիրուն էլ էր տնաշենը, բոյով, ուրախությանս չափ չկար, որ նստում էի տրանսպորտ, ինքն էր տոմսավաճառը լինում::love Էտ էլ անցավ, տատիկիս հարեվանի տղան էր մյուսը (էս մասին մարդ չիմանա), տենց էլի, ինքն էլ նենց ոչինչ սիրուն էր, պահ էի փնտրում, որ իրա հետ խոսեի, լուսամուտից, մի փոքր անցքից որ երևում էր դրսում նստածա, վերջ պիտի նայեի, մինչև տուն գնար::) Էտ էլ անցավ, տենց էլի...Ախր շատ շուտ եմ է սիրահարվում, իմ օրն էլ օր չի::D

Մանե
08.09.2007, 14:33
Էտ էլ անցավ, տատիկիս հարեվանի տղան էր մյուսը (էս մասին մարդ չիմանա),
Չէ հա,մենք մերոնցով ենք;):D:D
Ես էլ էի շաաատ շուտ սիրահարվում,առաջին անգամ սիրահարվել եմ դպրոցում,առաջին դասարանում:loveԷդ տղուն շատ էի հավանում,որոշ դեպքերից հետո կռվեցինք,ու բարիշեցինք էն ժամանակ,երբ դուրս եկա դպրոցից:(Դրանից անգամ եթևի թե մի 10 անգամ սիրահարվել եմ,բայց երևի ամենամեծ սիրահարությունս եղավ էս մի դպրոցում:)
Տենց ոչ մեկ դուրս դեռ չի եկել:)Բայց ոչ մեկից էլ դեռ տենց չեմ հիասթափվել/Իրա պատճառով աչքերս մի 2 խորանարդ մետր ջուր տակ են տվել:D/:(
Հիմա պահ ա լինում,որ համոզված եմ,որ չեմ սիրում,պահ էլ ա լինում,որ նայում եմ իրան ու...:love Մի խոսքով,վսյո,վերջ,էլ առաջիկա 2 տարում չեմ սիրահարվելու:stop
բայց մեկ ա առաջին սերը ուրիշ էր:(:):love

Սամվել
08.09.2007, 23:42
Լօլ , Առաջի անգամ Առաջի դասարանում Սեպտեմբերի Մեկին եմ Սիրահարվել …Սեր Առաջին Հայացքից :D

Vahe
09.09.2007, 18:15
իմ առաջին սիրահարվածության մասին ինձ են պատմում, նույնիսկ ես չեմ հիշում)))

Ineedher
11.09.2007, 22:00
:love:oy:(
շաաաաաաաաաատ փոքր էի դպրոցել չեի գնում

aerosmith
11.09.2007, 23:50
Ես առաջին անգամ սիրահարվել եմ 5-րդ դասարանում; Ես իրան ոչ մի բան չէի ասում"ամաչում էի", բայց մոտիկ էԻ իր մենամոտիկ ընկերուհու հետ։ Ինչ անեի ամեն անգամ իրան տեսնելուց ներսս այրվում էր։ Ահա մի օր Էլ գնացի Անահիտի"իրա ամենամոտիկ ընկերուհու" մոտ ու ամեն ինչ պատմեցի"գիտեի, որ ամեն ինչ անպայման հասնելու ա", բայց ահա ու տես հաջորդ օրը Անահիտը եկավ մեր տուն ու ասեց, որ ինք էլ ինձ ա սիրում։ Էդ օրը ինձ համար ՊՌԱԶՆԻԿ էր։ Իմ ու նրա ընկերությունը սկսվեց պատահականորեն։ Բայց երբ 8-րդ դասարան էի հանկարծ Անահիտից մի բան իմացա, որին ես սկզբում չհավատացի,մինչև չտեսա իմ աչքով։ Լավ շատ չերկարացնեմ ինքը ծխում Էր, ինչը իմ համար էն ժամանակ և միգուցէ այժմ ել անընդունելի է;
Ես նրանից հետո շատ աղջիկների հետ եմ շփվել,ընկերություն արել, բայց ինքը եղելա, կա, ու կլինի իմ համար միակ ու անկրկնելի սեր։ Ես երբեք չեմ մոռանա իմ փոքրիկին....

Goga
18.09.2007, 18:14
Շուտ-շուտ սիրահարվել եմ դպրոցական հասակում, սակայն շատ պարզ հիշում եմ միայն մեկին, ում իրոք համարում եմ իմ առաջին սերը::love Սիրել եմ նրան երևի թե 3 տարի, հիշում եմ, թե ինչ պատճառներ էի ման գալիս, որ դուրս գնայի տանից, որ մեկ անգամ էլ տեսնեմ նրան, մեկ անգամ էլ նա ինձ նայի, էէէ, ինչ տարիներ էին, մի անգամ հիշում եմ ֆիզիկայի ժամն էր, ձեռք բարձրացրեցի, որ գնամ պատմեմ դասս, մեկ էլ պատուհանից տեսա նրան ու մոռացա, թե ինչ էի պատմում, չկարողացա շարունակել, ուսուցչուհիս ասեց, որ չէիր սովորել, ինչի՞ էիր ձեռք բարձրացրել:Ու ես դուրս եկա դասարանից և’ ամոթից,:oy և’ որպեսզի կանգնեի ու հանգիստ հեռվից հայեի նրան::love
Շատ հիշողություններ ունեմ նրա հետ կապված:
Ով կպատկերացներ, որ տարիներ հետո, արդեն անցել է 7 տարի, կտեսնեմ նրան` իր երեխային օրորելիս: Նա ամենևին էլ չէր փոխվել, ուղղակի այս անգամ, երբ մեր հայացքներն իրան հառան, փոխադարձ սիրո փոխարեն երջանիկ կյանք էին ցանկանում:
Սա էլ իմ սիրո պատմությունը, սեր, որ երբեք չեմ մոռանա::)

ihusik
21.09.2007, 14:32
Ստիպեցին ինձ այս թեմայում գրառում անելու այստեղ գրված աղջիկների այն գեղեցիկ առաջին սիրո պատմությունները, որոնք կարդալով հիանում էի նրանց զգացմունքներով, ապրումներով, որ ունեցել են ժամանակին ու հիշում են մինչ այժմ:love

Ինչ ինձ հիշում եմ երկու բանի վրա չեմ կասկածել ու հավատացել եմ բնականորեն ասես ծնվելուս հետ ինձ հետ է եղել. մեկը որ գիտեցել եմ, որ մահ չկա, մյուսն էլ որ սերն այս աշխարհի ամենասուրբ ու նվիրական բանն է:oy Չգիտեմ էլ այն ինչի մասին պատմելու եմ, իրականում կարելի է առաջի սեր անվանել, բայց ինձ համար երբ լսում եմ այդ բառակապակցությունը հիշում եմ հենց այդ աղջկան;)Երևի որ նա կարդար այս գրածս չպատկերացներ էլ որ իր մասին եմ գրել ու այդպես սիրել եմ ինքս իմ մեջ երկար տարիներ, հասկանալով կամ չհասկանալով թե ինչ է կատարվում::) Տեսա նրան սեպտեմբերի մեկին երբ գնում էի առաջին անգամ առաջին դասարան:) նա մեր դասարանից էր:)առաջին դասին երբ մենք առանց ծնողների դասարանում էինք նա լաց եղավ ու ներս թողեցին որ գար նրա մայրիկն ու դասի ժամանակ իր կողքին նստեր, որ լաց չլիներ ու հենց առաջին հայացքից նա ինձ դուր եկավ:love ալիքանման մազերով, փոքրիկ, գեղեցիկ մի աղջնակ:

Գիտեք այնպես չի եղել որ չքնեմ կամ ինչ որ խենթություններ անեմ, կամ նրա հետ հանդիպում փնտրեմ ու կարոտեմ երբ չեմ տեսնում, բայց միշտ ինչ որ ջերմություն է եղել նրա հանդեպ ու երբեք չեմ էլ պատկերացրել որ պետք է Սեր բացատրվեմ ու չեմ էլ արել (ախր եթե մարդ սիրում է դա պարզ է ու ակներև ինչպես արևի լույսը, որ նաև ջերմացնում է ու միայն կույր ու անզգա մարդը չի տեսնի ու չի զգա) ու դրա համար իմ մտերիմ երկու դասընկերներիցս մի լավ ծեծ եմ կերել այդ աղջկա հետ կապված:) Չեմ հիշում թե որ դասարան էինք այդ ժամանակ (4-6 երևի) երկու մտերիմ ընկերներս տեսնում էին, որ ներքուստ այրվում եմ ու ոչ մի կերպ չեմ արտահայտվում և ձմեռային մի օր ստիպեցին ինձ, որ վերջ այսօր պետք է ասեմ նրան, որ սիրում եմ իրեն ու դասերից 3 ընկերներով վերջին ժամից փախանք, դրսում մի քիչ էլի զրուցեցինք ու ամեն կերպ համոզում էին որ պետք է ասեմ ու վերջ նույնիսկ սպառնում էին, որ երկուսով լավ ջարդ կտան ինձ եթե չասեմ այս անգամ:) Բավականին ձյուն էր եկել... սպասեցինք մինչ դասն ավարտվեց ու նրանք դուրս եկան... նա ընկերուհու հետ անցնում էր մեր կողքից ընկերներս խոսում բաներ էին հարցնում նրանց, իսկ ես նույնիսկ չէի էլ խոսում ու նա այդպես կրկին ընկերուհու հետ անցավ գնաց, որից հետո ընկերներս իրենց խոստումը կատարեցին՝ մի լավ <<ընկերական>> ծեծեցին ու ձյուն կերցրեցին:Dերևի միակ անգամն է որ ծեծ եմ կերել, դեռ այն էլ ընկերներիս կողմից, չնայած հաջորդ օրը կրկին նույն ընկերներն էինք:)

Չնայած նա գիտեր, որ սիրում էի իրեն, բայց այդպես էլ ոչ մի անգամ սեր չեմ բացատրվել նրան... բայց չէ մի անգամ եղավ, այն էլ ողջ դասարանի ու ուսուցչուհու ներկայությամբ:) երբ արդեն գիտեի որ նա ընկեր ունի (այդ մասին շատերը գիտեին ու այդ տղան նրա հետ միասին մոտեցել ասել էին ինձ այդ մասին) ռուսերենից անգիր էր հանձնարարված Ա.Ս. Պուշկինի մի բանաստեղծություն և ուսուցչուհին ինձ հարցրեց, ես էլ արտասանեցի նրա առջև կանգնած ու ասես բան չէի զգում շուրջս ու արտասանում էի միայն նրա համար:love

Я вас любил: любовь еще, быть может,
В душе моей угасла не совсем;
Но пусть она вас больше не тревожит;
Я не хочу печалить вас ничем.
Я вас любил безмолвно, безнадежно,
То робостью, то ревностью томим;
Я вас любил так искренно, так нежно,
Как дай вам бог любимой быть другим.:love

Երկնային
14.01.2008, 01:42
Ես ել առաջին անգամ սիրահարվել եմ, երբ որ 3-4 տարեկան էի :love. Քեռուս տղայի մոտիկ ընկերն եր. էտ ժամանակ մի 17 տարեկան կլիներ…Անունն ել Աշոտ.....:D Որ գալիս եր մեզ հյուր, նստում էի խելոք ժամերով հիացաց իրան եի նայում. . :love Երբ որ գնում էինք իրենց տուն, դուռը ծեծում էի, ու թլոշ կանչում եի «Աշոծի~կ». :D
Բայց դե հետո պարզվեց որ ինքը ուրիշինա սիրում... էէէխ!!! :oy
Տակ, չտո սերս անպատասխան մնաց :D

Grieg
14.01.2008, 03:03
այդ առաջին տարօրինակ զգացմունք եղել է շատ վաղուց,
մինչ այդ աղջիկները չեին հետաքրքում, ուղղակի չեի կարողանում գտնել նրանց մեջ այն կախարդական մասնիկը~ որի շնորհիվ ես կարողանաի ստեղծել շղթա, իսկ արհեստական հետաքրքրություներ ստեղծելուն նրանց հանդեպ դեմ էի..

բայց մի օր ես ~ սովորականի պես մարդկանցից անտարբեր անցնումեի երբ զգացի ինչ որ տարօրինակ զգացմունք, շուրջս սկսեցի ուսումնասիրել~ և կարճ ժամանակում հայացքս անցնելով տարբեր մարդկանց վրայով հանդիպեց մեղավորին..
նրա մեջ կար ամեն ինչ վայրիություն հանգստություն թախիծ ժպիտ անդորր փոթորիկ, ես լուռ նայումեի փորձում եի հասկանալ ով է նա, որտեղից է սկսում նրա ճանապարհը և ուր է ձգվում .. ես նայումեի և անպատասխան հարցերը միայն ավելանում եին , նա ինքն եր միստիկան.. այդ պահին նրա մեջ եր թաքնված տիեզերքի բոլոր գաղտնիքները ~
ես զգումեի ինձ ճամփորդ որը իր կյանքի մեջ անցել է հեռավոր ճանապարհ և հանկարծ հանդիպում է մի այլ ճամփորդի..ես լուռ վայելումեի պահը~ մարմինս քարացել էր երկրի վրա ~ իսկ հոգսի թռնում էր այնտեղ ճառագայթի պես ես լիովին կախարդվել էի.. նա արդարացրեց իմ հավատը նա արտապատկերեց գեղեցիկը երկրի վրա~ .. հագեցրեց իմ կյանքը լրացնելով բաց տողերը և նրա շնորհիվ ապրեցի կյանքի քաղծր հյութը~..
ես լուռ եի ամբողջ օրը իսկ հետո.. շարունակեցի իմ ճանապարհը մինչև ճանապարհի նոր անակնկալներ.. մինչև նոր հրաշքներ

Դեկադա
14.01.2008, 07:05
:loveԵս կարդում եմ գրառումները և ակամայից հիշում այն օրը....Երկրարժից մի քանի օր էր անցել:Ես 17 տարեկան էի և արդեն կյանքի հանդեպ հասցրել էի լցվել հիասթափությամբ` մի քանի րոպեում « բախվելով» մահվան հետ:Մեր ընտանիքն էլ, շատերի պես, որոշեց գոնե կարճ ժամանակով քաղաքից հեռանալ,խաթարված հոգիները էլ ավելի չալեկոծելու համար:Հիշում եմ ինչպես էինք գնացքով գնում:::::
...Աչքերս հանդիպեցին ՆՐԱ աչքերին:Նա ինձ էր նայում, ես`իրեն:Ու երևի թե երկար էլ կանգնած կմնայինք, մինչև-ու կողքիս չցգայի եղբորս ձայնը,.
-Արի՛ է, ինչ ես շշմած կանգնել:
Մի քանի օրվա պատմություն ունի`իմ առաջի սերը:Բայց այդ մի քանի օրը ստիպեց առաջին անգամ զգալ կյանքի ,« քաղցրությունը»:Ամբողջ օրը քայլում էի միջանցքներով`հանդիպելու ակնկալիքով:Եվ հիմա տարիներ հետո եմ վերհիշում, որ նա էլ էր իմ պես քայլում`ինձ տեսնելու համար:Սիրո միակ խոստովանությունը եղել է մեր աչքերի « հանդիպումը»:Միայն կարողացա այդ ընթացքում պարզել, որ նա մեր քաղաքից է:Անգամ չգիտեմ անունը:(,որովհետև ամաչում էի մեկին դիմել.....Անցել են տարիներ....Ու չեմ էլ հանդիպել ոչ մի անգամ....Եվ իմ հիշողության մեջ մնացել է այն տխրությամբ լցված օրը`սիրո քաղցր անուրջներով ողողված...........

Undina
14.01.2008, 16:33
Ուրեմն սկսեմ… Բավականին կոնսերվատիվ են դաստիարակել: Մինչև 7-րդ դասարան բակ դուրս գալ չեն թույլատրել: Ծնողներս բաժանվում էին… 7-րդ դասարանում՝10 տարի մի դասարանում սովորելուց հետո, գնացի նոր դպրոց… Սիրահարվեցի:oy կարծես սեր առաջին հայացքից էր… Նույն դասարանից էր… Ամեն առավոտ գալիս էր մեր մուտքի մոտ, վերցնում իմ պայուսակը, որը, իդեպ, շատ ծանր էր, ու գնում էինք դասի… դասերից հետո նույնկերպ վերցնում էր պայուսակս ու ինձ ճանապարհում տուն… լավն էր, չէ՞:love

Արամ
14.01.2008, 16:52
լօլ բա ետ վոնց եղավ????? Ոնց իրան ասիր կամ ինքը քեզ....????

Undina
14.01.2008, 17:18
Առաջին քայլը արեց ինքը, վերջինը՝ ուրիշները…:(
Ասեմ… Ուրեմն ինդզ մի հատ թուղթ տվեց ու ամաչելով գնաց: Թղթի մեջ գրված էին ամենասպասված, բայց ամենասովորական ու ետ ժամանակ անիմաստ բառերը " Ես քեզ սիրում եմ":B
Վերջին քայլը արեցին դասարանցիներս բոլորի առջև մերկացնելով իրենց սուտը և ասելով, որ ընդամենը փորձում էին ինձ, որ ամեն իր ասած խոսքը սուտ էր, նախապես պլանավորած քայլ: Էդ "սիրո խոստովանությունն" էլ գրել թր դասարանի աղջիկներից մեկը :8 Չգիտեմ… մի բան էտ օրը մեջս կոտրվեց… էլ էդ դպրոց չգնացի… մոտ 2 ամիս համարյա թե չեմ խոսել ոչ մեկի հետ: Նոր դպրոցում բոլորին լիարժեք անվստահությամբ էի նայում.:(

Բայց դա չէ կարևորը…:) կարևորը այն է, որ հիացմունքով ու ժպիտով եմ հիշում մեր 3 շաբաթ ընկերությունը;)