PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայկական սպամ

Artgeo
22.04.2007, 12:54
Այնպիսի ամոթալի ու զզվելի գործով ինչպիսին սպամն է զբաղվում են նաև հայերը: Առաջարկում եմ այստեղ գրել ու քննադատել այդ երևույթը հայկական կայքերի կողմից: Առաջարկում եմ նաև գրել ենթադրություններ, թե որտեղի՞ց է հայտնվել ձեր էլ. փոստը սպամերների մոտ:

Armeno
22.04.2007, 12:58
Սպամներ ինձ գալիս են www.hanguyc.am -ից.

Chuk
22.04.2007, 13:28
Առիթից օգտվելով գրեմ, որ ՍՊԱՄ ցանկում ձեր email հասցեն կարող է հայտնվել այս կամ այլ ֆորումներից, եթե գրառումների մեջ գրում եք ասենք. «Ինձ email գրեք [email protected] հասցեով», «կամ խնդրում եմ այդ պատվածքը ուղարկել [email protected] հասցեին:

Գրառումներում աշխատեք email հասցե (ձերը կամ ուրիշինը) ընդհանրապես չգրել, իսկ գրելու դեպքում էլ գոնե ասենք այս տեսքով.

a[at]a[dot]a (որը նույնն է, ինչ [email protected])

Wisper
22.04.2007, 16:11
Իմ փորձից եմ ասում, որ կարևոր չի թե ֆորումում է ձեր մաիլը, թե ուրիշ տեղ: Օրինակի համար անձնական կայքումս տեղադրել էի մաիլս ու մի վախտ սպամ էր գալիս: Հետո երբ ֆրինետթը «փլուզվեց » սպամեր էլ չեին գալիս :D : Էտ սպամի համար իրանք շաաատ էլ լավ ու հանգիստ սիրուն ձևերով կարան մաիլներ հավաքագրեն ու իրանց զիբիլ նամակները ուղարկեն :ok : Նենց որ խորհուրդ եմ տալիս բացի հիմնական մաիլից ունենալ նաև մի հատ էլ անկապ մաիլ ֆորումներում և այլն տեղերում գրանցվելու համար :P : Վերջում էլ ուզում էմ ասել կեցցեն՜ անվճար smtp սերվերները :oy

Chuk
22.04.2007, 17:48
Wisper, կոնկրետ մեր ֆորումում գրանցվելիս ձեր email հասցեին սպամերների ձեռքն ընկնել չի սպառնում, քանի որ մենք ոչ մի տեղ այն «բաց» տեսքով չենք դնում: Բաց տեսքով կապ չունի թե ինչ կայքում կդնեք, email ռոբոտները դրանք կկարողանան թռցնել: Մեր կայքում email հասցեները բաց տեսքով դրվում են միայն անդամների մեղքով, երբ նրանք այդ հասցեները բացահայտ գրում են իրենց գրառումներում, առանց մտածելու հետևանքների մասին: Դրա համար էլ կոնկրետ ֆորումների մասին էի գրել, ոչ թե բոլոր կայքերի:

Ընդհանրապես ոչ մի տեղ, ցանկացած տիպի կայքում աշխատեք բաց տեսքով ձեր email հասցեն չհրապարակել: Եթե տվյալ ֆորումը, որում գրանցվում եք, չի երաշխավորում հասցեի անվտանգությունը, ապա նոր քո տված խորհուրդը տեղին է: Ես ինքս անծանոթ կայքերում, որոնց չգիտեմ կարելի՞ է վստահել, թե՞ ոչ, իմ հիմնական email հասցեով չեմ գրանցվում:

Wisper
22.04.2007, 20:37
Ժող գիտե՞ք սպամ նամակներից ամենազարմանալին որնա եղել: Ուրեմն մի վախտ նամակ էր գալիս, որտեղ ինձ առաջարկվում էր Windows XP Professional 25$ դոլլարով: Այ թե հավես լիներ դրանց պատասխանեի ասելով, որ կարող են գալ Հայաստան ու այդ նույն վինդան գնել 1700 դրամով :hands :D :lol
:B

Arisol
22.04.2007, 20:50
Ընդհանրապես ես զգույշ եմ լինում ու իմ հիմնական email-ը չեմ գրում, բայց արի ու տես, որ էս վերջերս սպամներ են սկսել գալ իմ հիմնական email-ի վրա :cry …
Իսկ որ PM-ով ենք ուղարկում էլի բռնու՞մ են:

Արամ
22.04.2007, 21:07
Ընդհանրապես ես զգույշ եմ լինում ու իմ հիմնական email-ը չեմ գրում, բայց արի ու տես, որ էս վերջերս սպամներ են սկսել գալ իմ հիմնական email-ի վրա :cry …
Իսկ որ PM-ով ենք ուղարկում էլի բռնու՞մ են:
Այո...:)

Egern.net
22.04.2007, 21:27
Ժող գիտե՞ք սպամ նամակներից ամենազարմանալին որնա եղել: Ուրեմն մի վախտ նամակ էր գալիս, որտեղ ինձ առաջարկվում էր Windows XP Professional 25$ դոլլարով: Այ թե հավես լիներ դրանց պատասխանեի ասելով, որ կարող են գալ Հայաստան ու այդ նույն վինդան գնել 1700 դրամով :hands :D :lol
:B
հա, իրոք :) ես էլ եմ լիիիքը ստանում մոտավորապես նույն բովանդակությամբ. WinXP, Office2003, Acrobat8, Photoshop9 և այլն, ասենք` բոլորը միասին 200 դոլլար: Չալարես ու գրես:

Դժվարանում եմ ասել, թե երբվանից սկսեցին ինձ սպամասպան անել, բայց ամենայն հավանականությամբ (այդպիսի տպավորություն է) ANCA-ի mail list-ում գրանցվելուց հետո: Ուղղակի երկու տարի առաջ շատ ուշադիր չէի այդպիսի խնդիրների նկատմամբ:

Իսկ հիմա մի հատ yahoo mail ունեմ, որ ոչ մի լուրջ մարդու չեմ տալիս, միայն այդպիսի տարատեսակ ռեգիստրացիաների ժամանակ:

Արամ
22.04.2007, 21:33
Ինձ էլ ուղարկել, յանիմ 1000000 եմ շահել ու կրիդիտկայի համար եին ուզում որ փող քցեին:

StrangeLittleGirl
22.04.2007, 21:44
Ես էլ «Վիագրայի» ռեկլամներ եմ ստանում, թե գներն իջել են կամ էլ կարող ես քո անդամը էսքան անգամ մեծացնել… ահավոր ա :(

Wisper
22.04.2007, 22:48
կամ էլ կարող ես քո անդամը էսքան անգամ մեծացնել… ահավոր ա :(

Մդաա իրոք որ ահավորա: Սպամը էլի....... :P :D :oy

Mesrop
24.04.2007, 12:49
"Enlarge your penis" կամ "She wants better sex?"

Ludwig
24.04.2007, 22:14
Ժող ջան հեշտ չի դրանից պրծնել, ես ունեմ մի հատ հասցե, որ բացել եմ երեւի 10 ամիս առաջ: Ոչ մեկ չգիտի հասցեն բայց ես ստանում եմ բավականին շատ սպամ

իսկ մյուս հասցեիս վերջերս սկսել են անտարիմի գովազդներ ուղարկել, առաջին անգամ որ ստացա մտածեցի ինչ որ ասենք ծրագրավորման նոր լեզու է դրա համար էլ ինձ գրում են, հետո պարզվեց որ ջահել ջահել իմպոտենտի դեղ է, դե իհարկե չեմ առել դեռ, որ մեծանամ բիձանամ կարողա (եթե իհարկե սաղ մնամ ու էտ անտեր անտառիմի անունը չփոխեն :) )

լավ կատակից վազ գանք.

Ասեմ միտք ունեմ հայկական սպամի դեմ պայքարելու, հուսամ մտքերս կդառնան իրականություն, իհարկե եթե հայերի կողմից աջակցություն ստանամ, ինչ որ լինի օգտագործելու եմ iSP.AM դոմեյնը

Ավելացվել է 3 րոպե անց

Առիթից օգտվելով գրեմ, որ ՍՊԱՄ ցանկում ձեր email հասցեն կարող է հայտնվել այս կամ այլ ֆորումներից, եթե գրառումների մեջ գրում եք ասենք. «Ինձ email գրեք [email protected] հասցեով», «կամ խնդրում եմ այդ պատվածքը ուղարկել [email protected] հասցեին:

Գրառումներում աշխատեք email հասցե (ձերը կամ ուրիշինը) ընդհանրապես չգրել, իսկ գրելու դեպքում էլ գոնե ասենք այս տեսքով.

նույնիսկ եթե JavaScript encode անես ու դառնա

<script language="JavaScript" type="text/javascript"> <!--
document.write('&#97;&#64;&#97;&#46;&#97');
// --> </script>

ոչ մի բանի չես հասնի, քանի որ հիմա ոչ թե ռոբոտ է մտնում, այլ կենդանի մարդ ;)

Armeno
25.04.2007, 09:55
Poker,Roulet, Մոսկվայի սեմինարներից արձանագրություններ,Վիագրա,և այլ դեղեր,;;

Ինձ էլ ուղարկել, յանիմ 1000000 եմ շահել ու կրիդիտկայի համար եին ուզում որ փող քցեին:
Windows ջան ինձ էլ էին ուղարկել նույն նամակը,հետն էլ մի հատ տրոյան էր կպած

Root
25.04.2007, 10:19
Ինձ էլ ուղարկել, յանիմ 1000000 եմ շահել ու կրիդիտկայի համար եին ուզում որ փող քցեին:

Ասա .. տնաշեն եթե ձեզ կրեդիտկայի համար էր պետք ասեիք մի 100 000 հատ տայինք իրանց CVV2-ով, էլ ինչ եք ոտ ու ձեռ ընգել ֆլան ֆստան "այլաՊռՃոկումների" միջոցով ինֆորմացիա դուրսկորզում ~

Universe
10.06.2007, 22:09
Չնայած թեմայում բավականին երկար ժամանակ գրառւմներ չեն եղել, սակայն կփորձեմ այն մի փոքր էլ «տեղաշարժել»: Որոշ ժամանակ առաջ բարեկամներիցս մեկին նամակ եկավ, թե իբր նա է Անգլիայի թագավորը , պետք է գնա Անգլիա, և այնտեղ իշխանությունն իր ձեռքն առնի…:))

Սպամերի մասին Իմ կարծիքը՝
Սպամն արդեն դարձել է կոմպիս անբաժանելի մասնիկը, չկա մի օր, որ գոնե մի 15-20 հատ չգա, Արդեն որ ուզում եմ վատ խոսք ասել, ասում եմ «Հո դու ՍՊԱՄ չե՞ս» :), ԿԱՄ «Ախպեր դե ՍՊԱՄ արիք թողիք էլի»:) Ի մ կարծիքով այն սկսվում է առաջին անգամ ԿԱՅՔ բացելուց հետո... Հիմնական պատճառներն են ՝ <a href="Mailto:[email protected]" ></a> հրամանների օգտագործումը: Ինքս օգտագործել եմ սկզբից այդ տարբերակը և փոշմանել… Բա որ առաջին անգամ ստացա:), համարս տվեցի, մտածեցի թող զանգեն: Մեկ էլ էշ-էշ զանգեցին… Միակ դրա հաճույքը նա էր, որ մի 5 րոպե ստեղից Հարավային Աֆրիկա խոսեցի Տրանսպորտի մեջ:

Աթեիստ
11.06.2007, 12:18
Ես կասկածելի սայթերում գրանցվելիս օգտվում եմ mailinator.com-ից:
Ազատ, առանց գաղտնաբառի մեյլ, հատուկ նման նպատակների համար:

Ludwig
14.06.2007, 00:43
Ի մ կարծիքով այն սկսվում է առաջին անգամ ԿԱՅՔ բացելուց հետո... Հիմնական պատճառներն են ՝ <a href="Mailto:[email protected]" ></a> հրամանների օգտագործումը: Ինքս օգտագործել եմ սկզբից այդ տարբերակը և փոշմանել…
Տարբեր տեսակի սպամեր կան: Նկարագրվածը ամենապարզն է: Նոր տարբերակ է որ ԲՈՏերի միջոցով «կապի միջոցների» ֆորմաներն են լրացնում ու ուղարկում: Ես մի հատ հասցե ունեմ որ ոչ մեկի չեմ տվել, ոչ մի տեղ չեմ դրել ու հաստատ սերվերից էլ չեն վերցրել բայց քոնինի չափ գալիս է, 6 ամիսը մեկ ջնջում եմ

նաեւ ՍՊԱՄը գալիս է էն շատ սիրելի բարեկամների մեյլերից որ ասում են ես նամակը ուղարկի 10 հոգու ու դու հանգիստ կմեռնես սպամի մեջ

Dr. M
14.06.2007, 00:54
Այնպիսի ամոթալի ու զզվելի գործով ինչպիսին սպամն է զբաղվում են նաև հայերը: Առաջարկում եմ այստեղ գրել ու քննադատել այդ երևույթը հայկական կայքերի կողմից: Առաջարկում եմ նաև գրել ենթադրություններ, թե որտեղի՞ց է հայտնվել ձեր էլ. փոստը սպամերների մոտ:

իսկ ինչպես ազատվել դրանցից առհասարակ? :D

Root
14.06.2007, 08:52
իսկ ինչպես ազատվել դրանցից առհասարակ? :D

Էլեկտորնային հասցեն միայն հուսալի մարդկանց տալ, չօգտագործել այն որևէ տեղ գրանցվելիս կամ առհասարակ ոչ մի կայքում:
Ես մի հասցե ունեմ էդպիսի 7 տարվա մեջ միայն մեկ "ՍՊԱՄ" է եկել այնել կայքի ադմինիստրատորից առաջին օրը :D

Արամ
14.06.2007, 09:14

:D Բայց ինցհ որ ծրագիր ունեյի ինչքան հիշում եմ կասեպրիններ մի 50 հատ նոր,ալ նամակ էիր իրան տալիս, սպամերը ինքը տարբերում էր::)

Dr. M
14.06.2007, 13:03
Էլեկտորնային հասցեն միայն հուսալի մարդկանց տալ, չօգտագործել այն որևէ տեղ գրանցվելիս կամ առհասարակ ոչ մի կայքում:
Ես մի հասցե ունեմ էդպիսի 7 տարվա մեջ միայն մեկ "ՍՊԱՄ" է եկել այնել կայքի ադմինիստրատորից առաջին օրը :D

դե քո բախտը բերել ա էդ առումով :D
ինձ էլ սպորտային նորուԹույներ են գալիս ու Traveling-ի ռեկլամներ

Egern.net
14.06.2007, 16:21
Էլեկտորնային հասցեն միայն հուսալի մարդկանց տալ, չօգտագործել այն որևէ տեղ գրանցվելիս կամ առհասարակ ոչ մի կայքում:
Ես մի հասցե ունեմ էդպիսի 7 տարվա մեջ միայն մեկ "ՍՊԱՄ" է եկել այնել կայքի ադմինիստրատորից առաջին օրը :D
եթե գաղտնիք չի, ի՞նչ պրովայդեր է...

հիմա ամենանորմալ spam-filter-ները gmail-ինն են իմ գնահատմամբ... չնայած Yahoo և Hotmail էլի վատ չեն: Բայց իմ տպավորություններով ավելի շատ են պետքական նամակներ սպամ հաշվում, քան Gmail-ը....

Universe
15.06.2007, 09:31
եթե գաղտնիք չի, ի՞նչ պրովայդեր է...

հիմա ամենանորմալ spam-filter-ները gmail-ինն են իմ գնահատմամբ... չնայած Yahoo և Hotmail էլի վատ չեն: Բայց իմ տպավորություններով ավելի շատ են պետքական նամակներ սպամ հաշվում, քան Gmail-ը....

Ճիշտ ես, Օրինակ mail.agent-ից ինձ եկած ԲՈԼՈՐ նամակները yahoo-ն տեսել է որպես սպամ... Սակայն դա մի լավ կող էլ ունի, եթե рассылка տարբերակով ցանկանում ես քեզ նամակներ և նորություններ գան, ապա yahoo-ն այդ рассылка-ները բաժանում առանձնացնում է սովորական նմակներից...

Root
15.06.2007, 12:06
Կապ չունի ինչ պրովայդերա ... էնքան որ .. դոստուպ չտա կրոուլերներին իրա բազա կամ մի այլ ձև ... ոչ մի սպամ էլ չի գա ...

Firegirl777
15.06.2007, 17:21
Այսօր նամակ ստացա, [email protected] հասցեից, կցված է զիպ ֆայլ, հանկարծ չբացեք, եթե ձեզ էլ գա, վիրուս է....

alexo
07.07.2007, 00:33
չլինի թէ մենակ ես եմ ստանում այս ապ... -իս սպամ ՞ տրաինինգ.ամ կամ նման url ... որոնք տարբեր դասընտացներ են կազմակերպում եվ ամեն անգամ ուղարկում եմ 2 եմաիլ ամեն մեկի մեջ ել 200-300կբ ատտաչեդ ֆայլեր, ով է կարդալու, կարդացող-ի CV-ին եվ այլ ինֆորմացիա in *.doc files [gone *rar անեին]

եթե հավես լիներ կարելի ե .. մի հատ դատի տալ եվ ...

Tom
10.08.2007, 08:56
Սպամներ ինձ գալիս են www.hanguyc.am -ից.

Սպամի հետ կապված և ընթանրապես , hanguyc.am մասին տեղեկացնեմ , որ Հանգույցը սիրողական (любительский) պրոեկտ էր և նրա անձնակազմի կոպիտ ասած , որի մտքին ինչ փչեր կաներ (սպամ ուղարկելը նույնպես) , իսկ հիմա սկսած Հուլիսի 1-ից հանգույցի լրիվ անձնակազմը փոխվել է պրոֆեսիոնալ մասնագետներով ու կայքը ներկա պահին նոր է կառուցվում , որպես պրոֆեսիոնալ հայկական և հայալեզու WEB պորտալ դրանում դուք շուտով կհամոզվեք:
Վերջում էլ կխնդրեի էլ չվարքաբեկել www.hanguyc.am -ի անունը , քանի-որ ներկա պահին Հանգույցը ձեր իմացած Հանգույցը չէ :

Garun
24.12.2007, 00:54
մի փոքր հեռացանք թեմայից

ինչպես պայքարել հայկական սպամեների հետ՞

կա մի հայկական սպամեր / կուրսեր են կազմակերպում/ անընդհատ սպամ են անում եվ ամենավատը նրանում է, որ ամեն անգամ կպցնում են 200-400կբ ֆայլեր

կա հեռախոս, կա հասցե, բայց չգիտեմ ինչպես պայքարել

միգուցե դատի տանք, թե օրենքը չի գործում հայաստանում՞

Egern.net
24.12.2007, 11:01
ինձ թվում է սպամի խնդիրը կարող է լուծվել մի ձևով` սպամ ֆիլտրներով....

Արամ
24.12.2007, 11:18
ինձ թվում է սպամի խնդիրը կարող է լուծվել մի ձևով` սպամ ֆիլտրներով....
Հրանտ ջան մի հատ կբացատրես սպամ ֆիլտերը ոնցա ջոգելու սպամա թե չէ, օրինակ հիշում ես որ aram[at]lusankar[info] տվեցիր ինձ, այ ետ 1անդ1-ի սպամ ֆիլտերը զիբիլա, օրինակ ֆորիմց ուղարկած մայլի հաստատումա իրա մոտ դասվումա որպես սպամ:think:)

Egern.net
24.12.2007, 14:14
դե ոչ բոլոր ֆիլտրներն են լավ :) Լավագույնը (կարծեմ մի տեղ արդեն գրել եմ) Gmail-ինն է իմ կարծիքով...

Garun
24.12.2007, 21:26
դե ոչ բոլոր ֆիլտրներն են լավ :) Լավագույնը (կարծեմ մի տեղ արդեն գրել եմ) Gmail-ինն է իմ կարծիքով...

>>>Gmail-ինն է իմ կարծիքո
լավն էր հիմա այնքան էլ չէ

»»»ինձ թվում է սպամի խնդիրը կարող է լուծվել մի ձևով` սպամ ֆիլտրներով....

թեորեապես այո, իրականում ոչ
դու գոնե ինքդ փորձել ես՞
օգնում է :think

սպամերները նույնպես կանգնած չեն

Egern.net
25.12.2007, 11:23
Gmail-ի ֆիլտրներից չեմ դժգոհում: Ինձ մոտ օրական միջինը բռնում է 50 սպամ, 3 օրը մեկ անգամ էլ 1 հատ բաց է թողնում inbox, էդ էլ ես եմ "report spam" անում :) Բայց ասենք մի տարի կլինի, որ օգտագործում եմ gmail, էսքան ժամանակ մի անգամ է պատահել, որ պետքական mail-ը գցած լինի spam, էն էլ որովհետև նենց էր գրած նամակը, որ ես էլ կշփոթեի սպամի հետ ;)

Արամ
25.12.2007, 13:44

Դե որ ետքան գովում եք Գմաիլն մի հատ կբացատրեք ինչ ձևովովա ինքը սպամը տարբերում?:think

Garun
25.12.2007, 18:22
Դե որ ետքան գովում եք Գմաիլն մի հատ կբացատրեք ինչ ձևովովա ինքը սպամը տարբերում?:think

ընդեխ մի հատ մարդ է նստած մորուքով, ինքը հերթով ձեռով բռնում է սպամը :-)

Լավ հարց էր :-) դուրս եկավ :-)

NetX
26.12.2007, 00:48
Garun >> Օֆֆթոփ ես անում !

Իսկ սպամի խնդիրը մեծամասամբ կլուծվի եթե, SMTP Protocolը փոխվի,
նոր մեխանիզմ և Protocol ստեղծվի և բոլորի մոտ տարածվի, որ մեկը գոյություն չունեցող կամ ուրիշին պատկանող իմաիլ անվան տակից, մաիլ չկարողանա ուղարկի...

Արամ
26.12.2007, 10:26

:think Բայց եթե տենց լինի ապա Yahoo, Rambler, mail, gmail....սրանք սաղ պիտի նույն դվիժոկը օգտագործեն?
Հ.Գ. Աչքիս չհասկացա:think:(

Egern.net
26.12.2007, 23:23
Garun >> Օֆֆթոփ ես անում !

Իսկ սպամի խնդիրը մեծամասամբ կլուծվի եթե, SMTP Protocolը փոխվի,
նոր մեխանիզմ և Protocol ստեղծվի և բոլորի մոտ տարածվի, որ մեկը գոյություն չունեցող կամ ուրիշին պատկանող իմաիլ անվան տակից, մաիլ չկարողանա ուղարկի...
Կարծում եմ դա շատ բարդ է` համարյա անլուծելի.... Դրանք այնքան են արմատավորված, որ...

Այդ կարգի հարցերը կլուծվեն այն դեպքում, եթե ամբողջ ինտերնետը սկսի ապրել օրենքներով` օրինակ ասենք բոլորը գրեն միայն valid XHTML և այլն: Այսինքն, լինեն մարմիններ (օրինակ` W3C) որոնց որոշումները ինչ-որ ժամկետներում իրագործվեն 99 տոկոսով` յուրաքանչյուրը իրեն պարտավոր համարի իրագործել դրանք (ստիպողական ձևով հնարավոր չէ): Այդպիսի կառույց այսօր չկա, ու երևի երկար չի լինի: (Ամենալավ հավակնորդը նույն W3Cն է :) )

Jerry
03.09.2010, 18:04
Իմ մաիլով ամեն տեղ ռեգիստրացիա եմ եղել, ւ ետ մաիլս արդեն 1,5 տարի ա կա բաից տենց բաներ չի գալի...:D

Shah
03.09.2010, 19:46
Առաջ սպամերները կարողանում էին սպամներ գրել ուրիշի անունից
օրինակ Mail.Ru-ի ադմինիստրատորի անունից կարելի էր գրել: Օր.`
putty-ով կամ հենց wind-ի командная строка-ով գրում ես
telnet smtp.mail.ru 25 ու կարող էիր էս գործողությունը մինչև վերջ անել...
49526
բայց հիմա mail.ru-ն չի թողում առանց ավտորիզացիա:
Իսկ պրովայդերներին ուղղակի անհրաժեշտ ա փակել 25-րդ պորտը, սպամ-վիրուսների առկայության դեպքում չբազմանան օգտագործելով ստանդարտ պորտը:

Ռուֆուս
03.09.2010, 22:16
Ամենաշատը սպամ բջջայինիս վրա է գալիս... .....Վիվասելից :{

Valentina
04.09.2010, 20:22
Վիվասելից սպամ?:o 1-ին անգամ եմ լսում:

Մուր_Համլետ
04.09.2010, 21:00
Վիվասելից սպամ?:o 1-ին անգամ եմ լսում:

Է, հա: :) հեչ չես ստացե՞լ:

Sagittarius
04.09.2010, 21:27
rambler, mail ունեի, ահավոր էր, սպամների ձեռը սթար չունեի, բայց հիմա gmailա, ոչ մի խնդիր չկա,
նույն էլ այսկային ու մեյլագենտին ա վերաբերվում, զիբիլանոց, իսկ սկայպը համեմատաբար փառք ա

_Հրաչ_
04.09.2010, 21:57
Է, հա: :) հեչ չես ստացե՞լ:

Էսօր հորս հեռախոսին վիվասելից MMS-սպամ եկավ :))
Բայց դրա իմաստը չհասկացա :esim

aerosmith
04.09.2010, 22:00
Էսօր հորս հեռախոսին վիվասելից MMS-սպամ եկավ :))
Բայց դրա իմաստը չհասկացա :esim

իսկ ինչ բովանդակություն ուներ էդ սպամը՞՞՞՞

_Հրաչ_
04.09.2010, 22:07
իսկ ինչ բովանդակություն ուներ էդ սպամը՞՞՞՞

Հորս հեռախոսը լամպըվի :)) LG 3000 ա, MMS-աջակցում չունի: Դե տենց հեռախոսներին սմս ա գալիս ասում ա` մտի mmvivacell.am կայք, համարդ ու ինչ-որ կոդ գրի, բացի, կարդա MMS-ը: Ու սովորական վիվայի համար էր, մտածեցինք` ինչ-որ մեկը շփոթված հորս համարին ա ուղարկել MMS-ը: Տենց, կոմպով նայեցի, MMS-ի պարունակությունը .sis ֆորմատի ինչ-որ ֆայլ էր` «removed» մակագրությամբ, ու մի ախմախ տեքստ, մոտավորապես նման բովանդակության. «Take your phone charged and *MONEY*»: Մոտավոր եմ տենց հիշում. կարող ա մի երկու բառ շփոթած լինեմ: Ուղղակի չհասկացա` դրա իմաստը ո՞րն ա:
Վիվան ազդում ա մեր ենթագիտակցության վրա, որ charge անե՞նք մեր հեռախոսի հաշիվը ու սմարթֆոնի ֆորմատի կասկածելի անվամբ ծրագիր ա դնում: :think

ArmBoy
06.09.2010, 00:05
Հայկական սփամի եւ հատկապես սփամերների մասին հետաքրքիր հոդված կա ֆ5-ում (http://www.f5blog.com/site/posts/502/)