PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբի միջազգային հանդիպում

StrangeLittleGirl
21.04.2007, 23:36
Ինչպես գիտեք, շատ ակումբցիներ գտնվում են Եվրոպայում: Մի քանիսն էլ (այդ թվում ես) այս ամառ կգտնվեն: Դրա համար միտք ծագեց օգոստոսին Եվրոպայում միջազգային հանդիպում կազմակերպել: Ես որ չեմ ուզում առիթը բաց թողնել ու ակումբցիների հետ չհանդիպել :D
Մնում է որոշել, թե որ երկրում անենք, որ քաղաքում, օրն ու ժամը: Նախօրոք ասեմ, որ լավ կլինի, որ շենգենյան երկիր ընտրենք, որպեսզի Հայաստանից մեկնած ակումբցիները վիզայի հետ կապված խնդիրներ չունենան: Բացի դրանից, պետք է ընտրել այնպիսի քաղաք, որը բոլոր մասնակիցներից հնարավորինս հավասար հեռավորության վրա լինի: Այդ պատճառով առաջարկում եմ մինչև կոնկրետ վայրը որոշել բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել, նշեն իրենց գտնվելու վայրը:

Ես լինելու եմ Նիդեռլանդներում, ամենայն հավանականությամբ՝ Ռոտերդամ քաղաքում:

Kita
21.04.2007, 23:43
Ես ամենայն հավանականությամբ եթե գնամ, կլինեմ Բելգիայում… եթե իհարկե դեսպանատունը թողնի:(
քաղաքը չեմ կարող ասել, քանի որ փոխվելու է ....

քաղաքացի
22.04.2007, 13:07
Ես էլ, որ գնամ կլինեմ Փարիզում:
Օրը դուք որոշեք, ես ավելի շատ հնարավորություն ունեմ ձեզ հարմարվելու: :)

Kita
22.04.2007, 13:10
եկեք Բրյուսելում հանդիպենք.... օգոստոսի սկիզբ:)

StrangeLittleGirl
22.04.2007, 13:47
Կի՛տ, պայմանավորվել ենք, որ տեղը պետք է բոլորից հնարավորինս հավասար հեռավորության վրա գտնվի: Իսկ Բրյուսելը դու քեզ ես հարմարացնում: Ես առաջարկում էի Քյոլն, բայց ոնց որ թե դա Հուսիկից շատ հեռու է… Դե Սասունն էլ հաշվի մեջ չէ, մեզ կհարմարվի :D

Երվանդ
22.04.2007, 13:49
Եկեք Վիեննա, ես կարողա լինեմ ամառը:) , բայց ինձ թողող չկա ուրիշ քաղաք:(

StrangeLittleGirl
22.04.2007, 13:51
Վիեննան հեռու է :( Ինչու՞ ուրիշ քաղաք թողող չկա:

Երվանդ
22.04.2007, 13:54
Վիեննան հեռու է :( Ինչու՞ ուրիշ քաղաք թողող չկա:

Դե հոպլոս Վիեննա ապրում որ գնամ իրա մոտ եմ գնալու , իսկ ինքը հաստատ չի թողի ուրիշ քաղաք ինձ:) , ասումա դու մենակ մնաս եսիմ ինչ հանցագորցների հետ կկապվես:)

StrangeLittleGirl
22.04.2007, 13:56
Դե հոպլոս Վիեննա ապրում որ գնամ իրա մոտ եմ գնալու , իսկ ինքը հաստատ չի թողի ուրիշ քաղաք ինձ , ասումա դու մենակ մնաս եսիմ ինչ հանցագորցների հետ կկապվես
դե իրա հետ արի :D

Երվանդ
22.04.2007, 13:59
դե իրա հետ արի :D

ok մի բան կմտածեմ, հլը սպասի բարով խերով եթամ հասնեմ Եվրոպա:)

Arisol
22.04.2007, 14:25
Վայ, ես էլ չգիտեմ, թե որտեղ եմ լինելու… Հիմնականում Ֆրանկֆուրտ եմ լինելու կամ Մյունխեն: Դուք հլը որոշեք, հետո, երբ ես գնամ, կասեմ որտեղ եմ :D :

StrangeLittleGirl
22.04.2007, 14:27
Աչքիս Քյոլնը անցնում :hands Դրան ո՞վ ա դեմ:

Մանե
22.04.2007, 15:40
Ես 89%-ով Իսպանիա եմ գնալու,կոնկրետ Վալենսիա:)

Goga
22.04.2007, 16:33
Երեխեք ես ինչ «ճամպրուկային» տրամադրություն է մոտներդ:D :D

Գոռ Ջան - Հայ
22.04.2007, 16:35
Բերեք սաղովի հարմարվեք Երևանին, Եվրոպական ամենասիրված քաղաքին, հիմա մեկին մի քիչ հեռու, մի քիչ մոտիկ, բայց դե սաղնել կուզեն գան:) Հըըըըը՞՞՞:think

ihusik
23.04.2007, 21:09
Եկեք մեր մոտ՝ Համբուրգ, ի՞նչ կասեք ժող. - տան մնալու հարց չի լինի կարծում եմ, այստեղ էլ մեծ շրջիկ կառուսելներ ու ատրակցիոններ են գալիս կարծում եմ այդ ժամանակ էլ այստեղ կլինի ու մի լավ կուրախանանք:) կամ էլ ասենք Փարիզի դալանի մոտ կամ վիշկի վրան:)

StrangeLittleGirl
23.04.2007, 21:36
Հուսի՛կ, բայց դու ինչն ես :(
Ի՞նչ եք բոլորդ կպել, ձեր քաղաքները կանչում: Որ տենց լինի, ես էլ կասեմ եկեք Ռոտերդամ կամ Ամստերդամ (մեկ ա մնացած շաբաթ-կիրակիներն էնտեղ եմ լինելու): Իսկ ես առաջարկում եմ էնպես անել, որ բոլորս հավասար հեռավորություն ճամփորդենք (հեռու գնացողներ լինեն մենակ էն դեպքում, եթե համաձայն են կամ չգիտեն, թե որտեղ են լինելու):
Բայց Քյոլնը կարծես քեզնից հեռու է: Ի՞նչ քաղաք կառաջարկես:
Իսկ Փարիզը բացառում եմ. և՛ հեռու է, և՛ եթե այնտեղ գնամ, ստիպված կլինեմ տոննաներով բարեկամների այցելել, թե չէ կնեղանան:

Kita
23.04.2007, 22:42

բայց Բյուր ես հեչ էլ Բրյուսել չեմ լինելու:( բայց դե եթե շեմգենի հետ պրոբլեն լինի, ինչ անեմ... համ էլ Գերմանիա ի՞նչ
լեզվով եմ շփվելու:(

StrangeLittleGirl
23.04.2007, 23:04
Հա՛, Բրյուսելում չես լինելու, բայց հո մոտերքում ես լինելու… Անձամբ ինձ Բրյուսելը շատ ավելի մոտ է լինելու, բայց Հուսիկի ու Նարեի համար դժվար կլինի: Գերմանիայում շփվելը մի քիչ լուրջ է, բայց սպասիր ասեմ… :think այնպես կհաղորդակցվես, ոնց որ իտալացիները Ֆրանսիայում, այսինքն` հայերեն :D

քաղաքացի
24.04.2007, 04:03
… կամ էլ ասենք Փարիզի դալանի մոտ կամ վիշկի վրան:)
Փարիզը դզեց: :hands Ինձ ահավոր ձեռ ա տալիս :P

Tumbler
24.04.2007, 09:45
Չէ ժող. Բերեք Բեվեռլի Հիլլսում հանդիպենք էլի. Էս մի քանի օրը Եվրոպա եմ լինելու գործով. Հետո պիտի գնամ Բեվերլի Հիլլս. Ընտեղ պիտի մարդ տենամ. Հետո էթալու եմ էլի Գերմանիա մի հատ մեքենա վերցնեմ ու գամ Երևան:lol:lol:lol

Wisper
24.04.2007, 11:15
Ժող էս շատ լավ չենք մենք զգում մեզ..... :D : Լավա մեկը չասեց եկեք Լաս Վեգասում՝ իմ կազինոյում հանդիպենք: Հերիք էղավ, բոլ էղավ :angry

Kita
24.04.2007, 14:38
Հա՛, Բրյուսելում չես լինելու, բայց հո մոտերքում ես լինելու… Անձամբ ինձ Բրյուսելը շատ ավելի մոտ է լինելու, բայց Հուսիկի ու Նարեի համար դժվար կլինի: Գերմանիայում շփվելը մի քիչ լուրջ է, բայց սպասիր ասեմ… :think այնպես կհաղորդակցվես, ոնց որ իտալացիները Ֆրանսիայում, այսինքն` հայերեն :D

ահա...եղավ...բայց դու Հուսիկին ու Նարեին հարցրել ես, կարող է համաձայնվեն...

StrangeLittleGirl
24.04.2007, 18:53
Գլխավոր չհամաձայնողը Հուսիկն է :(

ihusik
24.04.2007, 21:50
Ես առաջի անգամ եմ դա լսում:) ես համաձայն չե՞մ:o ուզում էի ասեի, որ հարկավոր է 7 չափել 1 կտրել, այն առումով, որ հնարավորինս լավ կարողանանք ժամանակ անցկացնել ու դրա համար էի ասում, թե ինչ եմ առաջարկում ես:ok դա առաջարկ էր ուղղակի:) թե համաձայն չեք ձեզ համար վատ:P կամ էլ մեզ համար:P

Հա ասեմ որ հաստատ դեռ չեմ կարող ասել ես, թե կկարողանամ գալ այդ հանդիպմանը թե չէ, բայց ասեմ, որ շատ-շատ եմ ուզում ու կաշխատեմ որ հանդիպենք...

Բյուրակն ջան հուսով եմ ամեն բան մեր ուզածով ու լավ կլինի...

Բյուրակն ջան կլինի այս հանդիպման համակարգող, կոորդինատոր լինես ու մի հատ կոնկրետացնես թե ովքե՞ր են գալիս ու որտե՞ղ կարող են գալ իրենք այդ հանդիպման համար իսկ որտեղ չեն կարող գալ որ զուր երազանք չլինի ու սխալ կազմակերպման պատճառով մարդիկ լինեն դուրս մնան... այնպես որ սպասում եմ քո պատասխաններին... ես դեռ չգիտեմ էլ թե ովքե՞ր են գալիս:) օրինակ դու գալի՞ս ես...:B :)

StrangeLittleGirl
24.04.2007, 21:53
Հուսիկ ջան, ես ուզում եմ առայժմ մենակ առաջարկներ լսել, տեսնել ով ինչ ա ասում, իսկ հետո հավաքել բոլոր տվյալները ու մի բան կազմակերպել:
Ես չեմ գա մենակ էն դեպքում, եթե Հոլանդիա չգնամ: Իսկ Հոլանդիա չեմ գնա, եթե վիզա չտան կամ մեկ այլ չնախատեսված բան լինի:

Ավելացվել է 10 րոպե անց
Ի դեպ, մի բան էլ ավելացնեմ: Չմոռանանք, որ էս հանդիպման նպատակը ոչ թե Հայաստանի ակումբցիներով Եվրոպայում հանդիպելն է (դա մեծագույն թիթիզություն կլինի), այլ Եվրոպայի ակումբցիներին տեսնելը ;)

Ծով
24.04.2007, 22:41
Է…ամեն մեկն իր անլուրջ մոտեցումն ուզում է ցուցաբերած լինել…
Էրեխե՛ք ջան, թողեք հանգիստ քննարկեն էս մարդիկ:)
Եթե դուք ներկա չեք լինելու այդ հանդիպմանը, դեռ չի նշանակում, որ այն չի կայանալու…
Բոլոր նրանց, ովքեր ուզում են, կարող են, հաստատ համոզված են………:)
Մաղթում եմ հաջողություն…
աշխատե՛ք, որ կայանա…:hands

StrangeLittleGirl
24.04.2007, 22:43
Անպայման կայանալու է :P Դրանում ոչ մի խոսք: Ինչքան ուզում են, թող կողքից խանգարեն ու նախանձեն :P

StrangeLittleGirl
05.05.2007, 12:43
Իմ օրերն արդեն հայտնի են: Օգոստոսի 1-31-ը լինելու եմ Ռոտերդամում:
Կառաջարկեի, որ մնացած բոլոր ակումբցիներն էլ գրեն, թե երբ և որտեղ են լինելու: ;)
Իսկ հետո կասեմ ինչ ենք անելու ;)

Angelina
21.06.2007, 11:36
Ես երևի գնամ Մարսել:

StrangeLittleGirl
21.06.2007, 15:52
Իմը մի քիչ փոխվել է. օգոստոսի 1-29-ը Ամստերդամ… բայց միտքս էլ եմ փոխել: Միջազգային հանդիպում չեմ ուզում: Ուզում եմ էդ մեկ ամիսը լրիվ կտրվել Ակումբից ու բոլորից:

Արշակ
21.06.2007, 16:02
Իմը մի քիչ փոխվել է. օգոստոսի 1-29-ը Ամստերդամ… Ուզում եմ էդ մեկ ամիսը լրիվ կտրվել Ակումբից ու բոլորից:
Մարիխուանայի ջանը սաղ :lol

Երվանդ
22.06.2007, 01:52
Ես երևի գնամ Մարսել:

Բարի ճանապարհ:D

Գաղթական
26.06.2007, 23:55
Իմը մի քիչ փոխվել է. օգոստոսի 1-29-ը Ամստերդամ… բայց միտքս էլ եմ փոխել: Միջազգային հանդիպում չեմ ուզում: Ուզում եմ էդ մեկ ամիսը լրիվ կտրվել Ակումբից ու բոլորից:

Իսկ ես, տվյալ պահին, հենց Հոլանդիայում եմ ապրում.. :)
հետաքրքիր է ուրիշ Հոլանդաբնակ ֆորումցիներ այստեղ էլի կլինեն, թե ոչ..

StrangeLittleGirl
27.06.2007, 11:34
Վա՜յ, ո՞ր քաղաքում ես:

Գաղթական
27.06.2007, 19:03
Վա՜յ, ո՞ր քաղաքում ես:

այս պահին՝ Ռաալտեում…
դա փոքրիկ քաղաքիկ է Զվոլլե-ից ոչ շատ հեռու.. :)
բայց մոտակա 1-1,5 ամսվա ընթացքում պետք է տեղափոխվեմ (հավանաբար՝ էլի էս պրովինցիայի սահմաններում: դեռ հաստատ չգիտեմ)
իսկ դու բարեկամի մո՞տ ես գալիս, թե՞ որպես զբոսաշրջիկ: առաջի՞ն այցելությունդ է Նիդեռլանդներ

wagamaffia
27.06.2007, 19:20
Բյուրակն բարով գաս, փորձիր, միգուցե կարողանաս դասավորվել բժշկի աշխատանքի...եթե ուզում ես իհարկե..
Որ գաս, հետաքրքրվիր, բժիշկ շատ քչերն են դառնում (կարողանում դառնալ)Նիդերլանդներում, պահանջ կա, օրենքներն էլ հեշտացել են:

StrangeLittleGirl
29.06.2007, 00:52

Նախ պետք է կրթություն ստանամ: Կգամ, կհետաքրքրվեմ: Որ էսպես շարունակվի, իրոք կցանկանամ դրսում կրթություն ստանալ ու աշխատել:

Գաղթական
30.06.2007, 00:20
Նախ պետք է կրթություն ստանամ: Կգամ, կհետաքրքրվեմ: Որ էսպես շարունակվի, իրոք կցանկանամ դրսում կրթություն ստանալ ու աշխատել:

թե սովորելու մտադրություն ունես՝ Նիդերլանդներում դա հնարավոր է, բայց տեղավորվելը շատ ավելի դժվար է, քան ասենք՝ Գերմանիայում, ուր մեկնում են սովորելու «դրսում կրթություն ստանալ» ցանկացող հետսովետական երկրների երիտասարդության մեծամասնությունը

Հ.Գ. կարծում եմ, որ տիրապետում ես Ռուսերենին: եթե այո՝ լավ կանես ուսումնասիրես հետևյալ ինտերնետային կայքը՝ www.daad.ru (իրենց միջոցով տեղավորվում ես համալսարան և հենց իրենք էլ վճարում են քո ուսուցման համար անհրաժեշտ գումարի զգալի մասը…)

Apsara
30.06.2007, 00:24

Ինչպիսի լավ ինֆորմացիա, շաաատ շնորհակալություն, ես էլ կօգտվեմ;)

Root
30.06.2007, 00:41

daade.am արդեն :)

եղել եմ Հոլլանդիա . դուրս գալիս է , Ամստերդամ Ռոտերդամ Հաագա Բերկել են Ռոդերիջ , Արհնյեմ վերջին անգամ Դեվենտեում մի քանի որ մնացի..
բացի պլանից ի միջիայլոց Հոլլանդիայում ավելի հետաքրքիր զբաղմունքներ կան .. օրինակ Նորդվիկի Տիեզերական կենտրոնը դուրս շատ եկավ ու նման բաներ ...

Գաղթական
30.06.2007, 18:42
Ինչպիսի լավ ինֆորմացիա, շաաատ շնորհակալություն, ես էլ կօգտվեմ;)

խնդրեմ - 300դրամ ;)

ուրախ կլինեմ, եթե այդ ինֆորմացիան օգտակար լինի :)

Ավելացվել է 19 րոպե անց

daade.am արդեն :)

չգիտեյի :))
հետաքրքիր էր..

եղել եմ Հոլլանդիա . դուրս գալիս է , Ամստերդամ Ռոտերդամ Հաագա Բերկել են Ռոդերիջ , Արհնյեմ վերջին անգամ Դեվենտեում մի քանի որ մնացի..

:) երևում է շատ ծանոթներ ունես այստեղ :)

Ճիշտն ասած՝ չկարողացա կռահել, թե «Բերկել են Ռոդերիջ»-ը որտեղ է (ինձ թվում է՝ անունի մեջ սխալ կա.. օրինակ «իջ» վերջավորությունը.. ասենք՝ «ij» տառակապությունը Հայը, բնականաբար, կկարդա որպես «իջ», բայց Հոլանդերեն լեզվի ուղղագրության կանոնների համապատասխան՝ այն կարդացվում է որպես «այ»): Իսկ Դեվենտերը.. այս պահին ես ապրում եմ Դեվենտերին շատ մոտ.. 18կմ է այստեղից :))

բացի պլանից ի միջիայլոց Հոլլանդիայում ավելի հետաքրքիր զբաղմունքներ կան .. օրինակ Նորդվիկի Տիեզերական կենտրոնը դուրս շատ եկավ ու նման բաներ ...

չեմ եղել այդտեղ :)) ..չեմ էլ լսել այդպիսի Տիեզերական կենտրոնի մասին :think
չնայած՝ մոտ կես տարի ապրել եմ Նորդվայկից ոչ շատ հեռու՝ Լայդեն (Leiden) քաղաքում.. հավանաբար այդ քաղաքի միջով անցած կլինես, եթե գնացքից օգտվել ես: Շատ սիրուն ուսանողական քաղաք է՝ Հաագի (լրիվ անունը՝ ս-Խրաֆենհաախ - 's-Gravenhaag, իսկ կրճատ՝ ասում են Դեն Հաախ - Den Haag) ու Ամստերդամի միջև:

StrangeLittleGirl
29.07.2007, 12:59
Վերջապես որոշվեց, թե ինչ ենք անելու:
Ակումբի միջազգային հանդիպումը տեղի կունենա օգտոստոսի 11-ին Ամստերդամում
Ժամը և ավելի կոնկրետ տեղը դեռ հայտնի չեն (դե քաղաքը ես չգիտեմ, չեմ կարող ասել, թե ինչ հայտնի վայրեր կան :D)
Մասնակիցների նախնական կազմ.
Բյուրակն
Davo'o
Guest
Շատ հնարավոր է՝ շուտով այլևս ֆորում չմտնեմ: Դրա համար կխնդրեի, որ եթե ուրիշ ցանկացողներ կան, ինձ գրեն byurakni[at]gmail[dot]com հասցեով, և ես մանրամասները կհայտնեմ:
Բայց ի՜նչ լավ ժամանակ ենք անցկացնելու: :hands

Davo'o
29.07.2007, 19:32
Օգոստոսի 11-ին ժամը 20.00 կամ 8 փի էմ ֆուտբոլ եմ գնալու, տոմսերն արդեն կան:): Այաքս- PSV: Բացի այս երկու ժամից մնացած ժամերն ինձ հարմար են:):

Davo'o
02.08.2007, 18:19
Բարեւ հայ ժողովուրդ: Էս ինչ կայֆ ա Հոլանդիայում: Բյուրակն միջազգային հանդիպումը անպայման անելու ենք, գոնե ես ու դու: Հուսով եմ Հայկը եւ ուրիշներն էլ կմիանան

StrangeLittleGirl
02.08.2007, 18:30
Բարեւ հայ ժողովուրդ: Էս ինչ կայֆ ա Հոլանդիայում: Բյուրակն միջազգային հանդիպումը անպայման անելու ենք, գոնե ես ու դու: Հուսով եմ Հայկը եւ ուրիշներն էլ կմիանան
Դրանում ոչ մի խոսք: Մնում է տեղն ու ժամը որոշենք, հենց էս թեմայում էլ հայտարարությունը կգրենք: Ես դեռ քաղաքին ծանոթ չեմ, մի քիչ քարտեզներն ուսումնասիրեմ, էս երկու օրը կգրեմ:

StrangeLittleGirl
03.08.2007, 15:15
Ուշադրությու՛ն
Ակումբի առաջին միջազգային հանդիպումը տեղի կունենա այսօր՝օգոստոսի 3-ին, ժամը 14:30, Ամստերդամում՝ Աննա Ֆրանկի տանը

Չուշանալ

StrangeLittleGirl
05.08.2007, 01:27
Եթե ծով կա, բայց ծովը տաքացնող արև չկա, ո՞ւմ է պետք այդ ծովը:
Օֆֆտոպ եմ անում, բայց դե… Էսօր լավ էլ շոգ էր, իսկական ծով գնալու եղանակ, բայց մենք նախընտրեցինք գեյերին նայել :D Բայց դե հաստատ մի օր կգնանք ծով: Հայաստանից լիքը արև ենք բերել, մինչև ամսվա վերջ կհերիքի :D

StrangeLittleGirl
05.08.2007, 01:35
Ուշադրությու՛ն
Ակումբի միջազգային հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 11-ին՝ ժամը 16:00-ին, Ամստերդամում՝central station-ում՝ GVB-ի շենքի մոտ

Բոլոր նրանք, ովքեր գալու են, կխնդրեի, որ նախօրոք զգուշացնեն: Իմ հեռախոսահամարն է +31 (0) 616153628

Իսկ տեղը գտնելը շատ հեշտ է: Ամեն դեպքում, եթե խնդիրներ ունենաք, կարող եք զանգել:

Artgeo
05.08.2007, 01:46
Օֆֆտոպ եմ անում, բայց դե… Էսօր լավ էլ շոգ էր, իսկական ծով գնալու եղանակ, բայց մենք նախընտրեցինք գեյերին նայել :D Բայց դե հաստատ մի օր կգնանք ծով: Հայաստանից լիքը արև ենք բերել, մինչև ամսվա վերջ կհերիքի :D

Թե չէ մենք ստեղ հեչ գեյ չունենք :D Ի՞նչ անենք, որ զարգացող երկրներում ռեսուրսները սուղ են :D Էդ «բարիքից» հաստատ ավելի քան բավարար քանակով կա :P Չզարմացրիր ;)

:D

StrangeLittleGirl
05.08.2007, 01:48
Հա՛, ունենք, բայց թաքնվում են: :D էսօրվա շքերթի ժամանակ հայկական գեյերի նավակ էլ է եղել: Երևի Սև ծովից նավով փախել-հասել են Ամստերդամ, որ տկլոր-տկլոր դուրս գան հանրության առաջ :D

Artgeo
05.08.2007, 01:53
Դե ուրեմ սենց թե նենց գեյերը կհերիքեն, արև էլ կա: Էլ ուրիշ ի՞նչ է պետք լիարժեք երջանկության համար: Մի հատ նկատողություն ադմինիստրացիայից ու մեկ էլ... Վրացական Playboy-ի նկարներ ուզո՞ւմ ես :D

StrangeLittleGirl
05.08.2007, 01:56
Վրացական playboy-ն ի՞նչ եմ անում: Էսօր սեքսի թանգարան եմ գնացել :D

Guest
05.08.2007, 03:53
Ես ամեն ինչ կանեմ, որ գամ:

Guest
07.08.2007, 17:42
Հաստատ Ամստեռդամում եմ լինելու ետ ժամանակ, համոզեցի բոլորին ստեղ :D Բայց դե են ա վատ, ոև իմ հետ էլի 4 հոգի լինելու ա, կփորցեմ պոկվել մնացացից ու գալ դզեր հետլ Լավ կայֆեր կանենք :)

Հ.Գ. Բայց ինչ բածտավոր եմ, բագաժս դեռ չեն բերել, շանգեցի ասեցի, որ հագնելու բան չունեմ, սենց ոնց կլինի… ասում են ինչ առնես փողի կեսը կտանք:

Հ.Հ,Գ Ո՞ւմ ի՞նչ ա պետք, ասեք :D

Davo'o
07.08.2007, 19:41
Լավ ա էտ ամեն ինչը: Իմ մոտ ա խառնվում իրար սաղ: Հորքուրս զանգել ա Բրյուսելից ասում ա արի, չգիտեմ ոնց եմ հասցնելուուուուու:

StrangeLittleGirl
07.08.2007, 20:25
Դաաաավ, ոչ մի Բրյուսել: Էս հանդիպումը մի կես տարի ա կազմակերպում ենք :angry
Հա՛յկ, երանի՜ քեզ: Իսկ իմ փողը դեռ չեն տվել: :(
Կարաս էդ չորս հոգուն չցրես: Ուղղակի էս ընթացքում Ակումբում գրանցի իրանց :D Համ էլ շատ կերևանք :P

StrangeLittleGirl
10.08.2007, 18:06
Ժո՛ղ, վաղվա հանդիպումը ուժի մեջ է: Ուշանալ-մուշանալ, առավել ևս՝ չգալ չլինի: Ես հանուն էս հանդիպման չորս վիքենդներիցս մեկն եմ զոհում, ու եթե չգաք, ես ստիպված կլինեմ մեն-մենակ Ամստերդամի կամ մոտակա երկրների մոտ քաղաքների փողոցները չափչփել:

Ծով
10.08.2007, 18:18

Լիմոնս չմոռանա'ք...:D
/Հա, սա թեմայից դուրս մի' համարեք էլի...հանդիպման հետ կապ ունի:oy/
Բարի' ժամանց...

StrangeLittleGirl
11.08.2007, 23:49
Սաղի ինադու էսօր տեղի ունեցավ Ակումբի միջազգային հանդիպումը: :D
Իսկ Հայկին որտեղ բռնեմ, սպանելու եմ:

Guest
13.08.2007, 11:06
Իսկ Հայկին որտեղ բռնեմ, սպանելու եմ:

:oy Լավ էլ կանես, որ սպանես…
Էտ ժամին ես մի քիչ էն վիճակում չեի, որ գայի :D Ուռած պառկախ էի խոտերի վրա, Վան Գոգի թանկարանի կողքի այգու մոտ:

Ամստեռդամը գժական քաղաք ա, շատ դուրս եկավ: Բախտտ լավ բերել ա, ես էլ մի քիչ շատ կմնայի: Ապսոս որ քեզ չգտա, մի ուրիշ կարգի կայֆավատ կլինեինք: Բայց պիտի ցիցի մոտ պայմանավորվեինք…

StrangeLittleGirl
13.08.2007, 13:13
Որ իմանայի էդ այգում ես, կգայի: Ես շատ եմ սիրում էդ տեղը :love Հիվանդանոցից տուն գնալիս հաճախ էնտեղ եմ իջնում ու ոտքով գնում մինչև Դամ:
Բայց գոնե զանգեիր էլի :(

Davo'o
23.08.2007, 22:26
Ակումբի միջազգային հանդիպումը արդեն կայացած փաստ է: Այն կարել է նաեւ համարել Հայ FM-ի ունկնդիրների միջազգային հանդիպում կամ պարզապես հին բարեկամների հանդիպում, քանի-որ հանդիպմանը մասնակցեցին միայն Բյուրակնն ու ես, չնայած նրան, որ շատերն էին պատրաստակամություն հայտնել մասնակցել հանդիպմանը:
Առաջին լուսանկարում միայն Բյուրակնն է, Աննա Ֆրանկի տան դիմաց հերթի մեջ: Ես արդեն ներսում եմ, ինձ համար առանց հերթ էր եւ ձրի: Անհամբեր սպասում էի Բյուրակնին եւ րոպեն մեկ թանգարանի սրճարանի պատուհանից դուրս էի նայում: Եւ վերջապես տեսա Բյուրին հերթի մեջ: Թանգարանի ներսում լուսանկար անել չի թույլատրվում իսկ ես ֆոտոխցիկս դուրս հանեցի եւ նկարեցի դուրսը: Սա մեր առաջին հանդիպումն էր Ամստերդամի օդանավակայանում միմյանց կորցնելուց հետո: Երկրորդ նկարում Ամստերդամի Դամ հրապարակում ենք, իսկ երրորդը արդեն ակումբի միջազգային հանդիպումն է:), Ամստերդամի կենտրոնական կայարանի մոտռ: Հենց նոր եմ վերադարձել Բրյուսելից, ծանր պարկը շալակիս: :)

StrangeLittleGirl
24.08.2007, 01:08
Դա՛վ, բայց մի հատ էլ նկար կար Շագալի թանգարանի մոտ:

Համ էլ երկուսով չէինք: Աննային, Նիկոլային ու Նատաշային մոռացել ես: :D

StrangeLittleGirl
19.11.2012, 01:23
էս գաղափարն էլ տենց էլ սառեցվեց :))