PDA

Դիտել ողջ տարբերակը : Ծանրամարտ ԵԱ-Ստրասբուրգ 2007



Vishapakah
21.04.2007, 00:38
Նոր միքիչ առաջ ականատես եղա թէ՛ ինչպես մեր Հայրենակիցներ Գեւորգն ու Արան պարտության մատնելով բոլոր հակարակորդներին, այդ թվում եւ թուրքիայի ներկայացուցչին՛ Եվրոպայի վրա բարցրացրեցին մեր Եռագույնը.
Ընդանուր հաշվարկով դա՛ մեր Հայաստանի տասներրորդ ոսկյա մեդալներ.
Ստրասբուրգում կայացող Ծանրամարտի Եվրոպայի Արաջնությունում՛ Հայաստանը մեդալների ընդանուր հաշվարկով զբաղեցնում է արաջին տեղը.
Ի վերջո մեր մարզիկներին հաջողվեց վերչապես վերականգնել երբեմնի Հայաստանի Ծանրամարտի ավանդույթները. Ամենա ուրախալին կայանում է նրանում՛ որ այս անգամ Ծանրամարտում հաջողություններ ենք գրանցում մեր դրոշի ներքո որը անհամեմատ ավելի ՄԵԾ նվաճում է՛ քան նախորդ հաջողությունները.
Եկեք հաջողություն ցանկանանք մեր Ծանրորդներին, այս հայրենասեր առաքելության ճանապարհին եւ անհամբեր սպասենք՛ ողջ մրցաշարում առաջինը հրչակվելու վաղուց սպասված բաղձանքին.:scen

Array
21.04.2007, 13:54
Երևի պատմության մեջ քիչ են գրանցվել նման դեպքեր,երբ Հայաստանը ներկայացնող հայ մարզիկի միակ մրցակիցը ոսկու համար եղել Հայաստանը ներկայացնող հայ:Երեկ ուղղակի երկնքում էինք,գերազանց էին մասնակցում Գևորգ Դավթյանն ու Արա Խաչատրյանը:Համոզված եմ`Արան Գևորգին ոչնչով չէր զիջում,եթե սկզբում սկսած լիներ Գևորգը և Արան ունենար փորձի հնարավորություն,197կգ-ը նա էլ կարող էր բարձրացնել:Մի խոսքով.երեկ մեր մարզիկները մի գլուխ բարձր էին մյուսներից,և երրորդ տեղ գրաված թուրք մարզիկը Գևորգից ետ էր մնում ամբողջ 10 կիլոգրամով

Davo'o
21.04.2007, 15:23
Հիանալի էր, կեցցեն տղերքը, վաղուց սենց բան չէի տեսել: Փաստորեն հիանալի նոր սերունդ կա ծանրամարտիկների: :hands

Array
21.04.2007, 15:51
Դրա նախորդ օրն էլ հանդես եկավ Տիգրան Մարտիրոսյանը,որը ցավալի կերպով բացարձակ ոսկուն չկարողացավ տիրանալ,սակայն պոկում վարժությունում արժանացավ ոսկե,իսկ հրում վարժության արդյունքներով բրոնզե, ընդհանուր արդյունքով էլ արծաթե մեդալի ;Սակայն նա նույնպես հիանալի հնարավորություն ուներ լավագույնը ճանաչվելու

Davo'o
21.04.2007, 15:57
Իսկ աղջիկների հաջողության մասին ի՞նչ կասեք: Հաճե՞լի է տեսնել նման ուժեղ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների:

Array
21.04.2007, 16:16
Իսկ աղջիկների հաջողության մասին ի՞նչ կասեք: Հաճե՞լի է տեսնել նման ուժեղ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների:
Հաճելի էր տեսնել Հայաստանի անունը 1-3 տեղերում,բայց չէի ասի,որ կողմ եմ աղջիկների ծանրամարտին;Չնայած մեր աղջիկները էլի լավն էին համեմատաբար,բայց մեկ ա ծանրամարտով զբաղվողները գեղեցիկ սեռից հեռու էին

Ձայնալար
21.04.2007, 16:19
Ժողովուրդ ջան կներեք, եթե ինչ-որ մարդկանց արթնացրել եմ, ուրախությունից գորգոռում էի գիշերվա կեսին :ok : Հետո էլ նենց ոգևորված էի, որ քունս չէր տանում:yahoo :yahoo :yahoo, ինչ վերաբերում է կին ծանրորդներին ասեմ որ Մելինեի ելույթը նաելուց հետո էլ քունս չէր տանում :o :{ , իսկ եթե լուրջ, ապա չեի ասի թե տեսարանը շատ հաճելի էր, ամեն դեպքում ուրախանում ես, որ տեսնում ես քո երկրի դրոշը պատվո հարթակին ու լսում ես քո երկրի հիմնը. վաղուց մեր մարզիկները մեզ այսպես չէին ուրախացրել (շախմատը չհաշված):

Vishapakah
21.04.2007, 17:55
Հաճելի էր տեսնել Հայաստանի անունը 1-3 տեղերում,բայց չէի ասի,որ կողմ եմ աղջիկների ծանրամարտին;Չնայած մեր աղջիկները էլի լավն էին համեմատաբար,բայց մեկ ա ծանրամարտով զբաղվողները գեղեցիկ սեռից հեռու էին

Արայ ջան.
Աղջիկներն էլ մեր դրոշի տակ են հանդես գալիս. Անում են մեր երկրի համար այն՛ ինչ որ ես եւ դու՛ մեր ֆիզիկական ուժով չէինք կարող անել. Արի իրանց էլ քաջալերենք.;)

Ավելացվել է 7 րոպե անց

Ժողովուրդ ջան կներեք, եթե ինչ-որ մարդկանց արթնացրել եմ, ուրախությունից գորգոռում էի գիշերվա կեսին :ok : Հետո էլ նենց ոգևորված էի, որ քունս չէր տանում:yahoo :yahoo :yahoo, ինչ վերաբերում է կին ծանրորդներին ասեմ որ Մելինեի ելույթը նաելուց հետո էլ քունս չէր տանում :o :{ , իսկ եթե լուրջ, ապա չեի ասի թե տեսարանը շատ հաճելի էր, ամեն դեպքում ուրախանում ես, որ տեսնում ես քո երկրի դրոշը պատվո հարթակին ու լսում ես քո երկրի հիմնը. վաղուց մեր մարզիկները մեզ այսպես չէին ուրախացրել (շախմատը չհաշված):

Ձայնալար ջան.
Չեմ էլ հիշում թէ՛ երբ եմ սենց խիղճս հանգիստ քնել.:)
Ես որ գիշերները լավ չեմ քնում, այս անգամ ուղղակի ամպերի վրա եմ ննջել.:lazy
Թող մեր ճիչերը՛ միշտ ուրախության ճիչեր լինեն.:drinks

Հ. Գ.

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ.:clap

REAL_ist
21.04.2007, 18:58
Հալալա տղեքին ու դեվուշկեքին:yahoo :yes ,բռավոոոոոոոոոոոոոոոոոոոոո,ես իրանց ցավը տանեմ:clap ,թող սաղ իմանան ու ջոգեն ով-ովա,աբրեն մեր մարզիկները,միշտ թող տենց բարձր պահեն մեր ազգի պատիվը:clap

Vive L'Armenie
21.04.2007, 19:36
Երեխեք :clap , տեսեք մեր չեմպիոններին :clap , մեր հպարտությունն են !!!!! :clap

Եղբայրս ա մեջտեղում :P

Ուրվական
21.04.2007, 20:37
Այ սենց, տղեք ջան, մինչև վերջ (օլիմպիադա) գնալու ենք:

Enipra
21.04.2007, 20:41
Ուուու՜խ... :) Ապրեն մերոնք։ :clap

Array
21.04.2007, 22:32
Արայ ջան.
Աղջիկներն էլ մեր դրոշի տակ են հանդես գալիս. Անում են մեր երկրի համար այն՛ ինչ որ ես եւ դու՛ մեր ֆիզիկական ուժով չէինք կարող անել. Արի իրանց էլ քաջալերենք.Vishapakah ջան ես հո չասեցի չքաջալերենք,շունչս պահած էի նայում աղջիկների ելույթները,ուղղակի համարում եմ,որ ծանրամարտը աղջիկների սպորտ չէ;Չնայած Vive L'Armenie-ի տեղադրած նկարները նայելով համոզվում եմ,որ մեր աղջիկները ամեն դեպքում գեղեցիկ են

Goga
22.04.2007, 00:07
Ես էլ շատ մեծ ոգևորությամբ էի հետևում:yahoo , շատ լավն էին մերոնք, ապրեն իրենք, ուղղակի խոսքեր չեմ գտնում ասելու :clap :clap

Արսեն
22.04.2007, 00:14
Ճիշտն ասած մինչև վերջերս թերահավատություն կար հայ սպորտսմենների նկատմամբ, բայց ի ուրախություն ինձ, ամեն ինչ այդպես էլ վատ չէ: Ու ամեն բնագավառում էլ ՀԱՅԵՐԸ սկսել են «առաջադիմել», դա շատ գովելի է:

Աբելյան
22.04.2007, 09:42
ապրեն տղեքը ու աղջկեքը :)

Tumbler
22.04.2007, 10:48
Ապրեք ապրեք ու ևս մի անգամ ապրեք.:hands:hands

TigranM
22.04.2007, 16:22
Շնորհավորում եմ բոլորիս: Մենք ես մեկ անգամ աշխարհին ցույց տվեցինք, որ մենք քիչ ենք բայց մեզ հայ են ասում: Որ կարևորը քանակը չի այլ որակնա: Որ մի 3 միլյոնանոց հանրապետություն, որին չորս կողմից շրջափակման մեջ են գցել, ունակ է այդպիսի մարզիկներ ներկայացնել: Ու զարմանում եմ թե ինչպ կարող է պատահել, որ ինչ որ մեկը չհպարտանա որ ինքը ՀԱՅԱ, թեկուզ այն րոպեներին երբ մեր մարզիկները փայլում էին, ու ողջ աշխհարի առաջ բարձր պահեցին մեր երկրի դրոշը: Ինչպես է հնարավոր, որ այդ պահին երբ հնչում էր մեր հիմնը ինչ որ մեկի սիրտը չլցվեր անսահման հպարտությամբ և հպարտ բաբախեր:
Հազար փառք մեր մարզիկներին այդ բերկրալի րոպեները մեզ պարգևելու համար:

Vahe
22.04.2007, 16:27
Եթե գերծանր քաշայինում չեմպիոնը ռուս ծանրորդ չլինի, թիմային հաշվարկում մենք կլինենք առաջինը!!

Մանե
22.04.2007, 16:30
Vishapakah ջան ես հո չասեցի չքաջալերենք,շունչս պահած էի նայում աղջիկների ելույթները,ուղղակի համարում եմ,որ ծանրամարտը աղջիկների սպորտ չէ;
:aha
Երկու ձեռքով համաձայն եմ:hands

Շնորհավորում եմ բոլորին:)Ես էլ էի անհամբերությամբ սպասում:)Ապրեն իրանք;)

Vishapakah
22.04.2007, 17:28
Շնորհավորում եմ բոլորիս: Մենք ես մեկ անգամ աշխարհին ցույց տվեցինք, որ մենք քիչ ենք բայց մեզ հայ են ասում: Որ կարևորը քանակը չի այլ որակնա: Որ մի 3 միլյոնանոց հանրապետություն, որին չորս կողմից շրջափակման մեջ են գցել, ունակ է այդպիսի մարզիկներ ներկայացնել: Ու զարմանում եմ թե ինչպ կարող է պատահել, որ ինչ որ մեկը չհպարտանա որ ինքը ՀԱՅԱ, թեկուզ այն րոպեներին երբ մեր մարզիկները փայլում էին, ու ողջ աշխհարի առաջ բարձր պահեցին մեր երկրի դրոշը: Ինչպես է հնարավոր, որ այդ պահին երբ հնչում էր մեր հիմնը ինչ որ մեկի սիրտը չլցվեր անսահման հպարտությամբ և հպարտ բաբախեր:
Հազար փառք մեր մարզիկներին այդ բերկրալի րոպեները մեզ պարգևելու համար:

Չարժի նման պահերի՛ նման անձանց մասին խոսելը.
Նրանք էլ օտարների մոտ իրենց Հայրենիքի արժանավորների մասին են խոսում, հակառակ դեպքում՛ որպես անհատ իրենցից ոչինչ չեն կարող ներկայացնել, չհաշված՛ հայրենակիցների մոտ սեփական ազգին փնովելը, անհաջող փորցեր՛ խելոք երեւալու համար բայց վաղուց իրեն սպառած սուտ խելոքի խոսակծություն.

Ավելացվել է 2 րոպե անց

Եթե գերծանր քաշայինում չեմպիոնը ռուս ծանրորդ չլինի, թիմային հաշվարկում մենք կլինենք առաջինը!!

Մեզ մնում է միայն շունչներս պահած սպասենք ռուս «բոգոտիր»-ի անհաջողությանը.
Մտովի «խուդուտ» տալով նրան.:D

Array
22.04.2007, 19:11
Մեզ մնում է միայն շունչներս պահած սպասենք ռուս «բոգոտիր»-ի անհաջողությանը.
Մտովի «խուդուտ» տալով նրան.
Ռուս ՙբոգոտիրը՚ չեմպիոն չդարձավ,այնպես որ…

Davo'o
22.04.2007, 19:40
Եթե ես լինեի չեմպիոն ծանրամարտիկը, հիմնի հնչելու ժամանակ երկրորդ տեղը զբաղեցրած հային էլ կհրավիրեի հաղթողի պատվանդանին ու միասին կլսեինք «Մեր հայրենիքը». շատ գեղեցիկ կլնիներ, իսկ թուրքը թող մնար 3-րդ տեղում:) :
Հաջորդ անգամվա համար պետք է այս պատգամս հասցնել մեր ծանրորդներին :)

Vishapakah
22.04.2007, 20:00
Ռուս ՙբոգոտիրը՚ չեմպիոն չդարձավ,այնպես որ…

Ուրախությունից ուղղակի Փայլում եմ:hands
Փարք Հայաստանին.

Ավելացվել է 2 րոպե անց

Եթե ես լինեի չեմպիոն ծանրամարտիկը, հիմնի հնչելու ժամանակ երկրորդ տեղը զբաղեցրած հային էլ կհրավիրեի հաղթողի պատվանդանին ու միասին կլսեինք «Մեր հայրենիքը». շատ գեղեցիկ կլնիներ, իսկ թուրքը թող մնար 3-րդ տեղում:) :
Հաջորդ անգամվա համար պետք է այս պատգամս հասցնել մեր ծանրորդներին :)

Հաճելի կլիներ. Դավո իսկ մի գուցե նման իրավունք չունեն? Դրա համար վերին պատվո հարթակին չհրավիրեց.
Հաջորդ անգամ կարելի է երրորդ տեղնել հարեւաներին չթողնել.:)

Davo'o
22.04.2007, 20:13
Հաճելի կլիներ. Դավո իսկ մի գուցե նման իրավունք չունեն? Դրա համար վերին պատվո հարթակին չհրավիրեց.

Գուցե, բայց արժեր խախտել իրավունքները:) : Կարծեմ նման բան տեսել եմ ես ուրիշ սպորտսմենների կողմից: :)

Ձայնալար
22.04.2007, 23:26
Մեզ մնում է միայն շունչներս պահած սպասենք ռուս «բոգոտիր»-ի անհաջողությանը.
Մտովի «խուդուտ» տալով նրան.:D

Վիրտուալ «խուդուտ» -ի մեթոդը աշխատեց, էսօր հայերը Լատվիայի կողմից էին :D :D :D
Կեցցե Հայաստանը :hands :yahoo :yahoo :yahoo :drinks :jagi :clap (շատ եմ սիրում »emoticon»-ներ )

Tigana
23.04.2007, 00:19
Ես վստահ եմ,որ հայերը միշտ էլ կարող են հասնել հաջողությունների,էս անգամ հաղթեցինք,որովհետև չէին ուղարկել իրանց ախպոր տղեքին ու ծանոթներին,էս անգամ մարդավարի արեցին ամեն ինչ:

:angry Թող սենց շարունակվի,թող չուզողն էլ ես ըլնեմ::angry

Vive L'Armenie
23.04.2007, 03:05
Ախպերս ու իր ընկերները այնքան են գոռացել ARMENIA, որ ձայնները փորներից դուրս չի գալիս :clap :yahoo :lol

Մեր չեմպիոններին տեսնելու համար մտեք այս հասցեով http://www.armenocide.skyblog.com

John
23.04.2007, 16:26
Իսկապես հալալա մեր ծանրորդներին: Իսկ էն փաստը, որ բացի երկու հոգուց մեր մյուս ծանրորդները բոլորը գյումերցի են՝ ինձ ավելի է հպարտեցնում… փաստորեն 200 հազար բնակչություն ունեցող քաղաքի ծանրորդները ավելի շատ ոսկե մեդալներ նվաճեցին, քան մի քանի հարյուր միլիոն բնակչություն ունեցող ռուսները… իսկապես պատվաբեր է… շնորհակալ եմ մեր հայրենակիցներից՝ մեզ դրական էմոցիաներ հաղորդելու համար…
ARMENIA FOREVER!!!

Vishapakah
23.04.2007, 19:51
Ես վստահ եմ,որ հայերը միշտ էլ կարող են հասնել հաջողությունների,էս անգամ հաղթեցինք,որովհետև չէին ուղարկել իրանց ախպոր տղեքին ու ծանոթներին,էս անգամ մարդավարի արեցին ամեն ինչ:

:angry Թող սենց շարունակվի,թող չուզողն էլ ես ըլնեմ::angry


Ճիշտ ես ասում՛ Տիգրան ջան:)
Սրանից հետո, միայն ՀԱԽՏԵԼՈՒ ԵՆՔ

Ավելացվել է 1 րոպե անց

Ախպերս ու իր ընկերները այնքան են գոռացել ARMENIA, որ ձայնները փորներից դուրս չի գալիս :clap :yahoo :lol

Մեր չեմպիոններին տեսնելու համար մտեք այս հասցեով http://www.armenocide.skyblog.com

Ապրես Vive L'Armenie ջան. Մեծ հաճույքով դիտեցի նկարները.
Ամենաշատը կայքի երկու քարտեզները դուրս եկավ.;)

Ավելացվել է 4 րոպե անց

Իսկապես հալալա մեր ծանրորդներին: Իսկ էն փաստը, որ բացի երկու հոգուց մեր մյուս ծանրորդները բոլորը գյումերցի են՝ ինձ ավելի է հպարտեցնում… փաստորեն 200 հազար բնակչություն ունեցող քաղաքի ծանրորդները ավելի շատ ոսկե մեդալներ նվաճեցին, քան մի քանի հարյուր միլիոն բնակչություն ունեցող ռուսները… իսկապես պատվաբեր է… շնորհակալ եմ մեր հայրենակիցներից՝ մեզ դրական էմոցիաներ հաղորդելու համար…
ARMENIA FOREVER!!!

Ոչ թէ՛ քանակով, այլ որակով.:ok

Vive L'Armenie
23.04.2007, 20:39
Ապրես Vive L'Armenie ջան. Մեծ հաճույքով դիտեցի նկարները.
Ամենաշատը կայքի երկու քարտեզները դուրս եկավ.;)




;) :oy

Selene
25.04.2007, 23:57
Վայ, չէի տեսել այս թեման:oy
Իրոք, անասելի հպարտությամբ էի հետևում մեր ծանրամարտիկների հաջողությանը:hands
Մի պահ թվում էր, թե ես էլ էի Ստրասբուրգում:) Այնպես որ եթե միայն հայերը ցանկանան,, ամեն հաղթանակ էլ իրենցը կլինի:ok

Vive L'Armenie
28.05.2007, 14:12
Այս սիթը ներկայացնում է մեր չեմպիոննեերի հաղթանակները :ok
Կներեք, մի քիչ ոշացումով, բայց ոչինչ:
Լավ է ուշ քան ավելի ուշ :pardon

http://armfootball.com/index.php?Sport=Other&Page=News&Lang=Rus&ID=30

Cesare
07.06.2007, 13:31
Այս սիթը ներկայացնում է մեր չեմպիոննեերի հաղթանակները :ok
Կներեք, մի քիչ ոշացումով, բայց ոչինչ:
Լավ է ուշ քան ավելի ուշ :pardon

http://armfootball.com/index.php?Sport=Other&Page=News&Lang=Rus&ID=30

Ճիշտ ա :