PDA

Դիտել ողջ տարբերակը : Թատրոնի հոգին



Narinfinity
04.04.2006, 01:13
Թատրոնը հարազատ միջավայրում, ջերմասիրտ հանդիսատեսի հետ ապրելն է, թե
Կատարյալ կյանք կերտելու ձգտման , պատկերման , նվիրման մի սուրբ զգացում , կամք , հույս , Ուժ և Հաղթանակ?

StrangeLittleGirl
04.04.2006, 17:54
Ինձ համար թատրոնը հաճելի զբաղմունք է, ինչ-որ տեղ նաև հանգիստ: Հա, ասեմ, որ ես թատրոնում խաղալը նկատի ունեի, ոչ թե ներկայացում դիտելը:

Մասսագետ
05.04.2006, 00:58
Մի բան էլ Սագանից մեջբերեմ՝
Կինոն փող է գրպանում, թատրոնը՝ արյուն երակների մեջ:

Sunny Stream
05.04.2006, 11:21
Թատրոնն ու կինոն միշտ շատ սիրել եմ, հիմա էլ արդեն ուզած-չուզած շփումս այդ երկու արվեստների հետ մեծանում է...շուտով մեկնումեկը մասնաքիտություն կդառնա :)

Grieg
05.04.2006, 12:53
Եթե հաշվի չառնենք թատրոնում տիրող մթնոլորտը՝ :tel :tel :tel :tel :tel :tel :tel :tel
Ապա կարելի ասել շատ լավ թատրոն ունենք :)

StrangeLittleGirl
05.04.2006, 17:15
Եթե հաշվի չառնենք, որ մեր թատրոնների դերասանների մեծ մասը լավ չեն խաղում, ապա կարելի է ասել, որ հրաշալի թատրոն ունենք ;)

Sunny Stream
06.04.2006, 23:26
Եկեք հաշվի առնենք, որ մեր թատրոններում երբեմն շատ ինքնատիպ ներկայացումներ են հանդիպում (օրինակ՝ "Կանգ առ, երկրագունդ"ը Դրամատիկականում, "Այրվող մոմեր"ե Համազգայինում...) :)

Sunny Stream
07.04.2006, 22:07
[QUOTE=Մրրիկ]Մի բան էլ Սագանից մեջբերեմ՝
Կինոն փող է գրպանում, թատրոնը՝ արյուն երակների մեջ:[/ՔՈւՈՏԵ]
:o Համաձայն չեմ, իմ կարծիքով դա կախված է արվեստագետից! Եթե նա իսկապես ԱՐՎԵՍՏԱԳԵՏ է, չեմ կարծում, որ իր մասնագիտությունը կծառայեցնի գրպանի պարունակուփյունն ապահովելու համար...:think

StrangeLittleGirl
07.04.2006, 22:28
Հըմ, չեմ սիրում այդ արտահայտությունը: Եթե մարդն արվեստագետ է, վերջիվերջո դա նրա մասնագիտությունն է: Եթե պողը նրան չհետաքրքրի, ինչպե՞ս պետք է ապրի:

Մասսագետ
07.04.2006, 23:43
Եթե նա իսկապես ԱՐՎԵՍՏԱԳԵՏ է, չեմ կարծում, որ իր մասնագիտությունը կծառայեցնի գրպանի պարունակուփյունն ապահովելու համար...:think
Մասնագիտությունը գրպանի պարունակությունն ապահովելու համար ա:

Sunny Stream
08.04.2006, 15:11
Մասնագիտությունը գրպանի պարունակությունն ապահովելու համար ա:
:stop Էդ դեպքում ինչու՞ թատրոնում աշխատելը փող չի!!!
2 Բյուրակն> Համաձայն եմ, որ ոչ ոք սոված փորով բեմ չի բարձրանա, բայց եթե մարդը արվեստագետ է, ինքը բավական զարգացած պետք է լինի ու կկարողանա իր օրվա հացը ուրիշ գործով էլ վաստակել...համ էլ ինչքան կինոյի կամ թատրոնի մարդը սիրով ու հավեսով աշխատի, այնքան փողն էլ շատ կլինի :B
Մի բան էլ...արդեն օֆֆտոպում ենխ:oy

Մասսագետ
08.04.2006, 21:40
:stop Էդ դեպքում ինչու՞ թատրոնում աշխատելը փող չի!!!
2 Բյուրակն> Համաձայն եմ, որ ոչ ոք սոված փորով բեմ չի բարձրանա, բայց եթե մարդը արվեստագետ է, ինքը բավական զարգացած պետք է լինի ու կկարողանա իր օրվա հացը ուրիշ գործով էլ վաստակել...համ էլ ինչքան կինոյի կամ թատրոնի մարդը սիրով ու հավեսով աշխատի, այնքան փողն էլ շատ կլինի :B
Մի բան էլ...արդեն օֆֆտոպում ենխ:oy
Թատրոնում աշխտելը իհարկե փող ա, բայց էդ միտքը ես ընկալում ուրիշ ձև, որ կինոյում աշխատողի գործը շատ ավելի հեշտ ա քան թատրոնում աշխատողինը, կինոյում դերդ հարյուր անգամ կարող ես սխալ կատարել նորից ուղղել, իսկ թատրոնում իրավունք չունես սխալվելու, սենց մի բան էլի: Ու հետո ասեմ, որ ես ինքս ավելի շատ սիրում եմ կինո, երևի նրա համար որ կարգին թատրոն չեմ տեսել:
Թույլ տուր նաև պատասխան եմ քո գրածի երկրորդ մասին: Ենթադրենք սենց մի բան՝ ասենք ինչ-վոր բժիշկ նաև գրում ա, եթե նրա մոտ գրելը չստացվի նա կարող ա իր մասնագիտությամբ զբաղվի, դե իսկ ետե ստացվում ա շատ ավելի լավ իրա համար, բայց ետե մարդյու մասնագիտությունը արվեստն է ու դա էլ նրա գործն է նա հավանաբար այնքան գիտելիքներ չի ունենա, որ ասենք բժշկությամբ զբաղվի կամ բիզնեսով կամ չգիտեմ այլ ինչով, որ իրեն փողով լավ ապահովի:
Մեկ էլ, որ ոֆֆտոպից դուրս գանք մի միտք էլ գրեմ՝
Եթե երկուսը խոսում են, իսկ երրորդը լսում է նրանց խոսակցությունը, ապա դա արդեն թատրոն է(Գուստավ Հոլոուբեք)

StrangeLittleGirl
08.04.2006, 22:21
Հո՛վ, վերջին միտքը լավն էր:
Արևաճաճանչապայծառափայլ> Եթե ուզում ես իմանալ իմ կարծիքը ինձ ուղղված քո վերջին գրառման մասին, ապա կարդա վերևի գրառումը: ;)

Narinfinity
15.04.2006, 02:01
Ինձ համար թատրոնն ընտանիք է , որտեղ մենակ չես մնա , և բոլորն այնտեղ հարազատ են դեռ ,
իսկ կինոն , մոտ է երևի թիմային գործին , բիզնեսին , փողին :
Հետո ,թատրոնում քեզ են նայում հազարավոր աչքեր ` Հայկական , ջինջ ու գերող , հուզված , սիրող :
Իսկ կինոն , որ թեկուզ փողով շատ կլինի , մեկ է տեսախցիկի առաջ հաճելի չի էլի / մանավանդ թաքնված / ...:o

StrangeLittleGirl
15.04.2006, 20:27
Հետաքրքիր է՝ դու երբևէ թատրոնում խաղացե՞լ ես:

Narinfinity
16.04.2006, 03:28
Հետաքրքիր է՝ դու երբևէ թատրոնում խաղացե՞լ ես:

Դեռ ոչ , բայց կայնքը մեր թոտրոնն է ` նվեր , ընտանիք ամուր և սիրող աչքեր,

Կյանքում լավ է թե լինեմ դերասան , թատրոնի կանչող բեմը բարձրանամ ,և անվերջ շրջեմ , խենթ գոռամ գոչեմ , խնդուն ու տխուր դիմակներ տեսնեմ , երգեր մերթ լսեմ ,մերթ ձայներ խաղաղ ,իմաստներ գտնեմ , սեր ու նպատակ , ընկերներ փնտրեմ այսպես շարունակ ... :)

StrangeLittleGirl
16.04.2006, 12:16
Որ խաղացած լինեիր, չէիր ասի, թե թատրոնն ընտանիք է:

Narinfinity
18.04.2006, 02:19
Որ խաղացած լինեիր, չէիր ասի, թե թատրոնն ընտանիք է:

Ես ի ծնե դեռ ,դերասան դարձա ,
Կյանքս է իմ հաճախ դերեր թելադրել,
Սակայն ես հիմա ազատ եմ խաղաղ,
Սերն է տաք հոսում մտքերով վարար,
Քանզի իմ սրտում մարդկանց եմ սիրում,
Ապրում եմ հույսով , հավատում եմ , որ ,
Թատրոն է կյանքը , միայն կարճ այնքան,
Որ հազիվ ենք մենք մեր դերն հասկանում ,ընկալում , սիրում , նվիրվում արդար ... :)
Դե լավ մանցեք և ապրեք խաղաղ,
Թող "Մեծ Թատրոնը " սիրի Ձեզ երկար ... :)

StrangeLittleGirl
18.04.2006, 12:55
Ես չեմ ասում կյանքը թատրոն է, թե ոչ: Ես խոսում եմ իսկական թատրոնի մասին, որտեղ պետք չէ բնական լինել:

Narinfinity
20.04.2006, 00:36
Ես չեմ ասում կյանքը թատրոն է, թե ոչ: Ես խոսում եմ իսկական թատրոնի մասին, որտեղ պետք չէ բնական լինել:

Իսկական թատրոնում Բնական չլինելը դեռ չի նշանակում , որ այն ընտանիք չի կարելի համարել , ամեն մի բեմ իր դերասան - հերոսներն ունի , որոնք թեկուզ անհաշտ կամ համերաշխ , ինձ համար էլի ընտանիք են ,
Իսկական թատրոն ասելով նկատի ունեմ իսկական դերասաններ , որոնք ինչ-որ ներկայացում տալիս զգացմունքներ են տածում իրար հանդեպ , շփվում են միմյանց հետ և նմանվում "ընտանիքի" ... :)
Իսկ ընդհանրապես թատրոնը իսկական լինելով հանդերձ մեծ հասկացություն է և ինչու չէ , նաև մեծ ընտանիք ... :(

StrangeLittleGirl
20.04.2006, 00:41
Իսկ ես քեզ նորից եմ ասում, որ թատրոնում չես խաղացել, չգիտես: Դա ընտանիք չի, ուրիշ բան է: Եթե ընտանիք լիներ, ամեն ինչ շատ լավ կլիներ: Չեմ ուզում նկարագրել մեր թատերական խմբակում տիրող մթնոլորտը: Չէ՛, ամենևին էլ վատ չէ: Պարզապես ընտանիք չէ:

Narinfinity
20.04.2006, 01:11
Շատ լավ , դու իրավացի ես , ես սիրում եմ երբ թատրոնում "ընտանեկան "մթնոլորտ է տիրում , համերաշխություն, երբ դրա կարիքը կա ...

Narinfinity
25.04.2006, 01:44
Թատրոնը դա դիտվող ֆիլմն է , մեր սեփական դերակատարումով : :)

Jean Mishel
25.04.2006, 09:29
Իսկ ես քեզ նորից եմ ասում, որ թատրոնում չես խաղացել, չգիտես: Դա ընտանիք չի, ուրիշ բան է: Եթե ընտանիք լիներ, ամեն ինչ շատ լավ կլիներ: Չեմ ուզում նկարագրել մեր թատերական խմբակում տիրող մթնոլորտը: Չէ՛, ամենևին էլ վատ չէ: Պարզապես ընտանիք չէ: Es hamadzayn chem, chgitem, chem karogh asel, te konkret inch iravichak e eghel dzer taterakan khmbakum, sakayn tatron@ da miasnutyun e u @ntanik

Զգուշացում: Խնդրում ենք գրել հայերեն տառերով: Եթե հայերեն գրելու հետ կապված խնդիրներ կան, ապա առաջարկում ենք օգտագործել ֆորումում ներդրված տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42):

Narinfinity
26.04.2006, 02:43
Es hamadzayn chem, chgitem, chem karogh asel, te konkret inch iravichak e eghel dzer taterakan khmbakum, sakayn tatron@ da miasnutyun e u @ntanik

Այո , իրոք որ թատրոնում միասնությունը համեմատաբար պիտի որ ավելի ամուր լինի ,քան ...
Թատրոնում ավելի արվեստագետ ես , քան կինոյում ,
իսկ այժմ Ամենասիրված Դերասանն ինձ համար հանդիսանում է Հանճարեղ Կարպ Խաչվանքյանը ... :)

StrangeLittleGirl
26.04.2006, 15:16
Այո՛, թատրոնում միասնություն կա, բայց դա բնավ էլ ընտանիք չէ:

Narinfinity
27.04.2006, 00:23
Այո՛, թատրոնում միասնություն կա, բայց դա բնավ էլ ընտանիք չէ:

Թատրոնին "Ընտանիք" ասելով , նկատի ունեմ , որ այնտեղ քեզ ավելի շատ ինչպես տունն ես զգում, քան կինոյում ... և նկատի ունեմ նաև դերասանների վերաբերմունքն ու հարգանքը , որը անհրաժեշտ է արվեստ ասված թատրոնին ... :(

StrangeLittleGirl
27.04.2006, 00:25
ես չգիտեմ, թե հանդիսատեսն ինչպես, բայց դերասանները հաստատ իրենք իրենց տանը չեն զգում

Narinfinity
27.04.2006, 00:50
ես չգիտեմ, թե հանդիսատեսն ինչպես, բայց դերասանները հաստատ իրենք իրենց տանը չեն զգում

Այո բայց լավ կլիներ , որ արվեստը գնահատվեր , այլ ոչ թե դերասանների բռնած մոդայիկ ձևերը , կեղծ , չսազական պահվածքն ու փողը ... , այդ "անպիտան" փողը :

Narinfinity
09.05.2006, 11:30
Սիրում եմ Թատրոնը այնպես,
Որ կարծես այնտեղ իմ շունչն եմ առնում ,
Թատրոնում կյանքին նայում եմ թեթև ,
Այնտեղ խաղալիս ես ունեմ թևեր ,
Որ ամեն վայրկյան հենց վերև ձգվեմ ,
Ազատ իմ հոգով ամպերին հասնեմ ,
Այգիներ տեսնեմ , անմահ բույր , համբույր ,
Արև պահերի ժպիտով տարված , ես կյանքս անցնեմ թատրոնում ապրած ...
Ու միշտ կարոտեմ դերերն հարազատ , եմ մարդկանց սիրված , վեհ սրտով , տոկուն ...
Որ թատրոն ունեն իրենց Մեծ Հոգում,
Նրանք շատ են , շատ ,
Թող լինեն ազատ , երկնային բարի էակների պես ... :ok

Riddle
06.08.2006, 17:55
Երբ կարդում եմ թատրոնի հսկաների, թատրոնի իսկապես նվիրյալների կենսագրությունները, նրանց մտորումները թատրոնի մասին, հասկանում եմ, որ նրանց համար թատրոնն իրոք ընտանիք է եղել, կյանքի իմաստ, ապրելակերպ, և ոչ թե պարզապես գումար վաստակելու միջոց… Կարծում եմ, որ եթե մենք դժվարությամբ ենք ընդունում դա, ապա միայն այն պատճառով, որ մենք այդքան լավը լինել չենք կարող:

Narinfinity
03.10.2008, 14:48
Երբ կարդում եմ թատրոնի հսկաների, թատրոնի իսկապես նվիրյալների կենսագրությունները, նրանց մտորումները թատրոնի մասին, հասկանում եմ, որ նրանց համար թատրոնն իրոք ընտանիք է եղել, կյանքի իմաստ, ապրելակերպ, և ոչ թե պարզապես գումար վաստակելու միջոց… Կարծում եմ, որ եթե մենք դժվարությամբ ենք ընդունում դա, ապա միայն այն պատճառով, որ մենք այդքան լավը լինել չենք կարող:

Մենք կյանքում խաղում ենք մեր անփոխարինելի, կարելի է ասել կարճատև և ամենաօրիգինալ դերակատարումը, ցուցադրելով մեր էությունն ու արվեստը, եթե կարելի է դա արվեստ կոչել... հաճախ կյանքում ես ինքս ինձ հարցնում եմ, արդյոք? լավ եմ կատարում իմ դերն այս կյանք կոչվող ներկայացման մեջ` ըստ նշանակության և իմաստավորված, թե այնպես ինչպես որ ստացվել է...
Մեր միսիան այս կյանքում կատարելու համար մենք փորձում ենք այն տեսնել ձգտելով կատարելության այդ նույն մեր արվեստում` թատրոնում /կյանքում/, և դա ավելի լավ է ստացվում, երբ մենք ինքներս մեզ նայում , պատկերացնում ենք կողքից, կարծես մենք դիտում ենք մեր դերակատարումը և որոշում թե արդյունքը որքանով է գոհացնում...