PDA

Դիտել ողջ տարբերակը : Իդեալ



Amaru
20.04.2007, 17:56
Մարդիկ ստեղծում են իրենց իդեալները, ձգտում դրանց... իսկ հետո՞... հետո արի ու տես, որ այդ ամենը պարզապես քո երևակայության արդյունքն էր, դա գոյություն է ունեցել միայն այնտեղ, իսկ իրական կյանքում նման բան չկա: Կամ ինչ-որ մարդու համարում ես իդեալական, նրա ամեն մի խոսքը ընդունում որպես այն ճշմարիտը, որից այն կողմ այլևս անհնար է... սակայն մի օր պարզ է դառնում քո համար, որ նա էլ է սովորական մարդ, նա էլ է սխալվում, նա էլ է ստում, նա էլ կարող է դիմացինին ցավ պատճառել... :cry2 ու էլ ապրել չես ուզում :cry2

Array
20.04.2007, 18:16
Ընդհանրապես,իրոք,մենք ստեղծում ենք մեր իդեալին հետո սկսում ենք,փնտրել նրան իրական կյանքում;Իհարկ է հնարավոր չէ գտնել լրիվ մեր ստեղծածով մարդ,սակայն լինում են երջանիկներ,որոնց հաջողվում է գտնել իրական մարդու,ով շատ նման է լինում նրանց սեփական աշխարհում գոյություն ունեցողին

ihusik
20.04.2007, 23:31
Է՛լ ինչի՞ ապրել չես ուզում... ասենք թե մեկը չի արդարացրել քո հույսերը ու ցույց տվել քո խաբկանքով տարված լինելն ու բացել է իրականության առջև քո աչքերը. դրանից գոնե ուրախանաս ապրելդ չի գալի՞ս... այո հասկանում եմ, դա նաև տառապանք է պատճառում, բայց նաև մեր աչքերն է այդպիսով բացում ճշմարտությունը տեսնելու համար, իսկ դա ինքնին լավ բան է... Եվ հետո, մեկ ուրիշը քեզ հուսախաբ է արել, բայց քեզ ինքդ քեզանից հոմ չեն կարող խլել, դու ինքդ կարող ես իդեալին ձգտես ու փորձես հասնել ու մնալ այդ իդեալականի մեջ որքան որ կարող ես:;) :think :8

Firegirl777
21.04.2007, 19:37
Կյանքում իդեալ չեմ ստեղծել և հենց դա շատերին զարմացրել ու զայրացրել է, հարցրել են նման եմ քո իդելաին թե ոչ իսկ ես պատասխանել եմ, իդելա չունեմ, դե արի ու հասկացի երևի որ ասեի որ չեն համապատսախանում ավելի լավ կընդունեին, միշտ իրատեսական ձևով եմ նայել ամեն ինչին, և ընկալել մարդկանց ինչպիսին կան, հասկանալ ու ներել թերությունները, գովալ առավելությունները......
Իդեալ չկա ու եթե կա ապա իրական է ու ենթական է փոփոխության.

Grieg
03.06.2007, 21:10
ինչպես եք կարծում մարդիկ ոնց են ստեղծում իդեալի մասին պատկերացումը՞
Օրինակ կա կարծիք որ մարդը բնազադաբար փնտրում է այնպիսի զուգընկեր որը նման է իր ծնողներին :think.

Մանե
03.06.2007, 21:16
ինչպես եք կարծում մարդիկ ոնց են ստեղծում իդեալի մասին պատկերացումը՞
Օրինակ կա կարծիք որ մարդը բնազադաբար փնտրում է այնպիսի զուգընկեր որը նման է իր ծնողներին :think.
Աղջիկները չգիտեմ,բայց ասում են,որ տղաները այնպես են կին ընտրում,որ նման լինի իր մորը:)Ու եթե տղան մանկուց զրկված է եղել մորից,նա շատ դժվարությամբ է իրեն կին ընտրում:8

Array
03.06.2007, 22:10
Աղջիկները չգիտեմ,բայց ասում են,որ տղաները այնպես են կին ընտրում,որ նման լինի իր մորըՈւ եթե տղան մանկուց զրկված է եղել մորից,նա շատ դժվարությամբ է իրեն կին ընտրում
Նմանապես ասում են,որ աղջիկներն էլ ամուսին են ընտրում այնպես,որ լինի նման իրենց հայրերին:)

Ֆելո
03.06.2007, 22:32
ես էլ եմ լսել, որ զույգին փնտրում են նման ծնողներին... բայց ես չէի ուզենա, որ փեսաս լինի ինձ նման. 2 հատ սոված մի տան մեջ շատ կլինի:D

Apsara
03.06.2007, 22:34
Նա ում սիրում եմ, բոլորովին չի նմանվում հորս, չգիտեմ ինչի հետ է կապված: Բայց նրա մոտ ում որ սիրում եմ, նախընտրել է իր մոր նմանին, այն էլ միայն արտաքնապես

Kheranyan
04.06.2007, 14:48
Առաջին հերթին ասեմ, որ ընդհանրապես իդեալներ չեմ ունեցել և չեմ ստեղծել: Ունեցել եմ նպատակ, որին ձգտել եմ հասնել ամեն կերպ (իհարկե մարդկայինի սահմաններում) և երկրորդ՝ կինս մորս ընդհանրապես նման չէ, թե արտաքնապես և թե բնավորությամբ, ես երբևէ չեմ էլ մտածել այդ ուղղությամբ, որպեսզի կինս նման լինի մորս կամ ինչ-որ մեկին:

Մանոն
04.06.2007, 15:50
Իդեալ ստեղծելն ամենասխալ բանն է, որովհետև տարիքի հետ փոփոխվում են նաև այդ իդեալները: Մեծանալու հետ համոզվում ես, որ իդեալին համապատասխանելու համար անպայման չէր, որ տվյալ անձնավորությունն ունենար այս կամ այն հատկանիշները: ՈՒ հնարավոր է ամբողջ կյանքում այդպես էլ չգտնես քո իդեալին համապատասխանող մեկին: Ընտրության հարցում ավելի լավ է լսել սրտի ձայնին, այն երբեք չի խաբում: Եվ պետք է ընտրել ո՛չ թէ առաջնորդվելով նրանով, թէ նմա՞ն է արդյոք այդ մարդը քո ծնողին, թէ՞ ոչ, քո իդեալին թէ ոչ, այլ արդյո՞ք լրացնում է այդ մարդը քեզ, համընկնու՞մ են արդյոք ձեր իդեալներն ու ներքնաշխարհները: ՈՒ հիշեք մի բան ևս, որ երջանիկ լինելու համար «մի բարձին ծերանալը դեռ շա~տ քիչ է, հարկավոր է նաև նույն երազը տեսնել»:

ihusik
04.06.2007, 20:12
Ամբողջությամբ համամիտ եմ Manon-ի հետ...:)
Մի փոքրիկ պատմություն պատմեմ իդեալի հետ կապված. ;)
Երկու երիտասարդ ընկերներ տարիներ իրարից տեղեկություն չունենալուց հետո կրկին հանդիպում են ու միմյանց մասին հարց ու փորձ անում թե ի՞նչ նորություններ, փոփոխություններ կան իրենց կյանքում. տղաներից մեկն ասում է, որ չի ամուսնացել դեռ, մյուսը հարցնում է թե ինչու՞ այսքան ժամանակ չի ամուսնացել, նա էլ պատասխանում է թե իրեն իդեալին էր փնտրում ու դեռ չի գտել նման մեկին... բայց, շարունակում է նա, մի օր հանդիպեցի մի նման աղջկա, որն իմ կարծիքով շատ ու շատ նման էր իմ իդեալին, ընկերն ուրախացած ուզում է տեսնել թե ի՞նչ եղավ, շարունակու՞մ է հանդիպել այդ աղջկա հետ... ոչ, պատասխանում է ընկերն, այդ աղջիկն էլ իրեն իդեալին էր փնտրում, որը ես չէի ու այդպես էլ հեռացանք իրարից...

Grieg
05.06.2007, 00:22
գուցե մարդ ոչ թե մտադրաբար ընտրում է իդեալ այլ իդեալը թաքնված է ենթագիտակցության մեջ, հակառակ դեպքում չեր լինի սիրահարվել բառը.. ;)

Cassiopeia
05.06.2007, 09:48
Տարիներ առաջ հանդիպեցի մի անձնավրության, որն ըստ իս լիովին համապատասխանում էր այն իդեալին, որ ստեղծվել էր ենթագիտակցությանս մեջ (ի դեպ, այն բացարձակապես նմանություն չուներ ինձ հետ ազգակցական կապեր ունեցող որևէ մեկի հետ): Հանգամանքների բերումով բաժանվեցինք ու կրկին հանդիպեցինք տարիներ անց, ու ես հասկացա, որ իդեալ ասվածը բացարձակապես գոյություն չունի: Քանի որ այն գծերը, որ նկատել էի նրա մեջ, այլևս այնքան էլ ակնառու չէին ու կարելի է ասել, գրեթե բացակայում էին:
Ու եկա այն եզրահանգման, որ իդեալ կոչվածը տվյալ պահին մարդու ենթագիտակցության մեջ ստեղծված դրական հատկանիշների հավաքական ամբողջություն է: Սակայն քանի որ մարդու մոտ տարիքի հետ փոփոխվում է աշխարհայացքը, ապա իդեալի չափանիշները ևս փոփոխվում են: Ուստի կարելի է եզրակացնել, որ իդեալը որպես հաստատուն մեծություն բացարձակապես գոյություն չունի:

Ուլուանա
05.06.2007, 12:03
Ու եկա այն եզրահանգման, որ իդեալ կոչվածը տվյալ պահին մարդու ենթագիտակցության մեջ ստեղծված դրական հատկանիշների հավաքական ամբողջություն է: Սակայն քանի որ մարդու մոտ տարիքի հետ փոփոխվում է աշխարհայացքը, ապա իդեալի չափանիշները ևս փոփոխվում են: Ուստի կարելի է եզրակացնել, որ իդեալը որպես հաստատուն մեծություն բացարձակապես գոյություն չունի:
«Բացարձակապես»-ը մի տեսակ շատ խիստ է ասված։ Իմ կարծիքով, ցանկացած մարդ էլ հոգու խորքում, գուցե իրենից էլ թաքուն ու աննկատ ունենում է ինչ-որ կերպար, որը մենք պայմանականորեն կոչում ենք իդեալ, և ենթագիտակցաբար փնտրում է այդ կերպարին։ Իհարկե, ժամանակի հետ մեր հայացքները, մարդկային արժանիքների գնահատման չափանիշները փոփոխվում են, և այդ իդեալ կոչվածն էլ, համապատասխանաբար, այսպես ասած, "update" է լինում, բայց, այնուամենայնիվ, մարդկանց գոնե մի մասն ունի որոշակի հաստատուն արժեքներ ու սկզբունքներ, որոնք, համենայնդեպս, որոշակի տարիքն անցնելուց հետո այլևս ենթակա չեն լինում ժամանակի փոփոխություններին։ Օրինակ, իմ իդեալի մեջ խիստ էական դեր ունի ազնվությունը, ինչը, մեղմ ասած, դժվար թե երբևէ քիչ էական դառնա։ Համաձայն եմ, որ սխալ է այդ հարցին մանրախնդրորեն մոտենալը, այսինքն՝ մարդու խիստ ճշգրիտ սխեմա կառուցել ու բոլոր կետերի համընկնման դեպքում նոր համարել, որ կարելի է այդ մարդու հետ կյանք կապել։ Դա լրիվ անհույս ու անհեռանկար գործ է, այդտեղ կասկած լինել չի կարող։ Ճիշտ է, հնարավոր է, որ եզակիների բախտը բերի (չնայած էլի դժվար թե 100%-ով հնարավոր լինի), բայց ընդհանուր առմամբ սիրո հարցում ավելի շատ զգալ է պետք, քան տրամաբանել։ :) Հակառակ դեպքում իդեալը միայն կարող է խանգարել ապրելուն՝ մարդուն զրկելով զգալու հնարավորությունից և սիրո որոնումը վերածելով ապրանք ընտրելու առևտրային գործընթացի...

Ծով
06.06.2007, 00:43
Իդեալը հումք է ընդամենը…
ընդամենը…

Root
06.06.2007, 12:01
Իդեալը հումք է ընդամենը…
ընդամենը…

Ոնց նայում եմ ֆաբրիկա եք ուզում բացել :D:D

Կյանքում իդեալը կամ տենցել իդելա է մնում կամ վերափոխվում .. "տեղայնացվում" = localization :D:D:D

Kheranyan
06.06.2007, 17:00
Իմ կարծիքով իդեալական ոչինչ չկա աշխարհում, որոշ վերապահումենրովը արդեն իդեալ չի, իդեալը աբստարկտ հասկացություն է և ես համոզված եմ, որ բոլորդ էլ դա գիտակցում էք, սակայն համամիտ եմ այն մտքին, որ
ցանկացած մարդ էլ հոգու խորքում, գուցե իրենից էլ թաքուն ու աննկատ ունենում է ինչ-որ կերպար սակայն ես ինքս ինձ համար ունեմ մի սկզբունք.
Այն ինչ ընդհանրապես չկա, չեմ մտածում դրա մասին

Sun
05.11.2007, 15:44
Մարդիկ ստեղծում են իրենց իդեալները, ձգտում դրանց... իսկ հետո՞... հետո արի ու տես, որ այդ ամենը պարզապես քո երևակայության արդյունքն էր, դա գոյություն է ունեցել միայն այնտեղ, իսկ իրական կյանքում նման բան չկա: Կամ ինչ-որ մարդու համարում ես իդեալական, նրա ամեն մի խոսքը ընդունում որպես այն ճշմարիտը, որից այն կողմ այլևս անհնար է... սակայն մի օր պարզ է դառնում քո համար, որ նա էլ է սովորական մարդ, նա էլ է սխալվում, նա էլ է ստում, նա էլ կարող է դիմացինին ցավ պատճառել... :cry2 ու էլ ապրել չես ուզում :cry2

Այո, յուաքանչյուր մարդ իր համար իր իդեալը ունի ստեղծած,բայց պետք է ամեն ինչին ռեալ աչքերով նայել,տարիների ընթացքում մեր ստեղծած իդեալի ինչ որ բան փոխվում է,իսկ մենք դեռ փնտրման մեջ ենք լինում և պետք է գիտակցենք,որ ում մենք ենք փնտրում մեր երազների աշխարհում այդպիսին չկա,կա այս ռեալ աշխարհում մարդիք իրենց թերություններով և բնավորություններով և նրանց որոշ տոկոսներն են մեր իդեալին համապատասխանում, և պետք է համակերպենք դրան, և այդ որոշ տոկոսների համապատասխանության դեպքում չպետք է հավատանք ,չպետք է վստահենք,այլ համակերպենք և միաժամանակ պայքարել սխալների դեմ:
Իդեալներ չի լինում այս աշխարհում,լինում են սխալներով և մահկանացու մարդիկ...
Իսկ մեկի օրնակով չպետք է հուսահատվես,ուղակի մի քիչ ռեալություն մտցրու կյանքիդ և երազների աշխարհի <իդեալի> մեջ ու ամեն ինչ լավ կլինի:)

Էդուարդ_man
17.11.2007, 11:49
Իդեալ ունենալու երկու ձև կա մեկը, որ ստեղծվում է ենթագիտակցության մեջ համապատասխան մեր ճաշակի նախասիրությունների ,այն առավելությունների որ մեզ համար ամենակարևորն են, և մյուսը- մարդը որը ունի շատ մեծ հեղինակություն ձեզ մոտ/ավտարիտետ/ և ձեր հիացմունքն է առաջացնում...բայց մի ենթակետ էլ կա :think որը շատ է ինձ ջղայնացնում, երբ այդ մարդը ոչ թե հայրն է կամ մայրը, որն իր ճիշտ ապրելակերպով արժանացել է իդեալ դառնալու պատվին այլ ընդամենը մի հեռուսաաստղ է ,որի համար խենթանում է տվյալ անձը հիմարանալու աստիճան...:[ և փորձում է գտնել նրա նմանին/ արտաքնապես հիմնականում/ …շատ ցավալի փաստ է ,որին շատ բացասական եմ վերաբերվում չէի ցանկանա իմ սիրած աղջիկը նման իդեալ ունենար ու ինձ փնտրեր որպես նրա նմանին...

Երկնային
12.01.2008, 02:18
մենք չենք հավատում իդեալների, ու ամեն օր ամբոխում փորձում ենք գտնել մեր իդեալին.... :think

իդեալներ չկան, իմ համար իդեալ ստեղծելը նա է, որ երբ սիրում ես, նա իր բոլոր թերություններով ու վատ սովորություններով քեզ համար դառնում է իդեալ, դու նրան ընդունում ես էնպիսին, ինչպիսին որ կա... :love
նրա մեջ շատ բաներ, որ ուրիշներին կարող էին նյարդայնացնել, քեզ նույնիսկ դուր են գալիս :oy

Sunny Stream
12.01.2008, 19:04
անհնար է, որ մարդ իդեալ չստեղծի... չէ՞ որ յուրաքանչյուրիս համար ամեն ինչ ունի որոշակի ձևակերպում, իդեալն էլ «լավագույն մարդու ձևակերպումն է» (քանի որ խոսքը թեմայում գնում է մարդու մասին), սեփական հասկացողությունը... ու ցանկացած սահմանում փոքր-ինչ կամ բավականին ձևափոխվում է, երբ ձեռքի տակ արդեն հայտնվում է կոնկրետ նյութը… Էդպես էլ իդեալները, կոնկրետ մարդուն հանդիպելիս, ձևափոխվում են: Բայց հաճախ մենք չենք ուզում ընդունել այդ ձևափոխություններն ու ջանք ենք թափում ապացուցել մեր ստեղծած սահմանումների ճշմարտացիությունը` դրանց հարմարեցնելով մարդուն, ու երբ չի ստացվում, ասում ենք, թե` իդեալս փշրվեց...

Սերխիո
12.01.2008, 20:09
Ես ունեմ ֆուտբոլիստի իդեալ ` Զիդան :
Դերասանի` Բրեդ Փիթ :
Բայց մարդու իդեալ չունեմ , քանի որ մի բան չի համընկնի:(