PDA

Դիտել ողջ տարբերակը : Քառյակաշար



Մանոն
19.04.2007, 14:49
Առաջարկում եմ այստեղ գրել մեր հորինած այն քառյակները, որոնք կսկսվեն նախորդ գրված քառյակի վերջին տողով: Տեսնենք ու՞ր կհասցնի քառյակների այս քարավանը, ի՞նչ շրջադարձներ կունենա…Արդյունքում գուցե ստացվի մի հետաքրքիր (գուցե զվարճալի) քառյակաշար:

Ես հավերժ փակում եմ
Հոգուս դռները բոլորի առաջ,
Ու լուռ քայլում եմ՝
Բախտիս ընդառաջ:

Բարեկամ
19.04.2007, 16:33
Մանոն ջան նմանատիպ մի բան (http://cpanel.host.am/~akumb/showthread.php?t=1485&highlight=%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%B8%D6%82) եղել ա

Ուլուանա
19.04.2007, 17:08
Կարծում եմ, որ թեման, թեև մի քիչ նմանություն ունի հայկուի մասին թեմային, բայց ոչ այնքան, որ փակենք, ավելի լավ է՝ թող սա էլ մնա։ ;)

lili-4
21.04.2007, 15:45
Բախտիս ընդառա՞ջ,
Շատ քաջ է ասված,
Գուցե և փորձեմ
Ի զեն ու առաջ…


:8 Հը՞, ինչ ես զարմացած նայում, լավ չի՞, կարևորը մինորային տրամադրություն չկա:D , հետո էլ, եթե հեշտ է, դե շարունակիր…:ok

Մանե
21.04.2007, 16:08
Բախտիս ընդառա՞ջ,
Շատ քաջ է ասված,
Գուցե և փորձեմ
Ի զեն ու առաջ…

Ի զեն ու առա՞ջ…
Իսկ ի՞նչ է սպասվում.
Չէ՞ որ հենց բախտն է
Մեզ դրան դրդում;)

Գրածս հերթական անկապությունը:(

Aksel
22.04.2007, 01:07
Ի զեն ու առա՞ջ…
Իսկ ի՞նչ է սպասվում.
Չէ՞ որ հենց բախտն է
Մեզ դրան դրդում;)


Մեզ դրան դրդում
Առաջ գլորում,
Գնդա՜կ է խաղում,
Գնդա՛կը դդու՛մ:D

Մանոն
25.04.2007, 09:23
Գնդակը դդում...
Ասում են ոմանք,
Ու չեն գիտակցում
Հասարակ մի կյանք:

Aksel
27.04.2007, 14:01
Գնդակը դդում...
Ասում են ոմանք,
Ու չեն գիտակցում
Հասարակ մի կյանք:

Հասարակ մի կյանք,
լավ գիտեն ոմանք,
Փող , պատիվ հարգանք,
Աշխարհս մի բանք:(

Vive L'Armenie
02.05.2007, 14:44
Hայրենիք իմ միակ,
Aնունդ տալիս սիրց է լալիս:
Yերազումս քեզ հյուր եմ գալիս
Aրտասունքով ու կարոտով
Sիրտս է լալիս
Tանջվում է հոգիս
Aնհամբեր վերադառնալ եմ ուզում
Nաիրյան կարոտն է ինձ տանջում...:( :cry

Ավելացվել է 6 րոպե անց
Ամեն մի Հայ մի աշխարհ է,
Ամեն մի Հայ մի Հայաստան է,
Աչքերն Հայի մի-մի պարզ լիճ,
Սրտում Հայի ` կարոտը ջինջ:

Հայաստանով թող վարաքվի ամե՛ն մի Հայ
Հայաստանով պետք է երգվի
Հայոց վսեմ հոգին անմահ :)

Katyusha
07.05.2007, 22:41
Հայոց վսեմ հոգին անմահ
Կապրի իմ սրտում հավերջ
Ես ուրախ եմ, որ կամ,
Որ ցնվել եմ հայ.

Մանոն
08.05.2007, 17:53
Հայոց վսեմ հոգին անմահ
Կապրի իմ սրտում հավերջ
Ես ուրախ եմ, որ կամ,
Որ ցնվել եմ հայ.

Որ ծնվել եմ հայ՝
Լոկ կեսն է հարցի,
Մարդ լինել՝ ահա
Ես կուզենայի…

Aksel
08.05.2007, 19:53
Որ ծնվել եմ հայ՝
Լոկ կեսն է հարցի,
Մարդ լինել՝ ահա
Ես կուզենայի…

Ես կուզենայի
Սարգել հնարանք
Որ դարձնեյի
Աշխարհս մի բանք:D :D :D

Մանոն
10.05.2007, 10:42
Ես կուզենայի
Սարգել հնարանք
Որ դարձնեյի
Աշխարհս մի բանք:D :D :D
Աշխարհս մի բանք՝
Դէ բավ է Ակսել,
Վաղուց ժամանակն է
Այլ կերպ մտածել::P

Պանդուխտ
13.09.2007, 16:14
Աշխարհս մի բանք՝
Դէ բավ է Ակսել,
Վաղուց ժամանակն է
Այլ կերպ մտածել::P
Այլ կերպ մտածե՞լ,
Երբ քեզ եմ նայել՝
Չեմ կարողացել:
Գրկուի՜լ գրկե՜լ...

Apsara
13.09.2007, 17:18
Այլ կերպ մտածե՞լ,
Երբ քեզ եմ նայել՝
Չեմ կարողացել:
Գրկուի՜լ գրկե՜լ...

Գրկվել, գրկել
Աշխարհն բողբոջ
Ու տեղ անել
Սրտում ամբողջ

Selene
13.09.2007, 17:45
Գրկվել, գրկել
Աշխարհն բողբոջ
Ու տեղ անել
Սրտում ամբողջ

Ու սրտում ամբողջ
Սեր է, բարություն,
Մարդկությանը ողջ՝
Սոսկ մեկ ցանկություն...

Մարիաննա
14.09.2007, 01:17
Սոսկ մեկ ցանկություն
Այս կյանքում դաժան,
Սոսկ մեկ ցանկությո՜ւն՝
Գնալ Հայաստան: :)

Պանդուխտ
14.09.2007, 11:17
Սոսկ մեկ ցանկություն
Այս կյանքում դաժան,
Սոսկ մեկ ցանկությո՜ւն՝
Գնալ Հայաստան: :)
Գնալ Հայաստան
Նաեւ Սիսական
Ըմպել ջուրն հայրենի
Շնչել հովը սարերի

Ծովանալ Սեւանում
Լեռնանալ Գեղամում
Արի Հայկեան ուստեր
Եւ Արեգնազ դուստրեր

Մարիաննա
14.09.2007, 18:30
Եվ Արեգնազ դուստրերն
Հայրենի հողի,
Արտաքինից պարզ ու մատչելի
Ներքինից բարդ ու անհասանելի:

Mari
14.09.2007, 18:52
Եվ Արեգնազ դուստրերն
Հայրենի հողի,
Արտաքինից պարզ ու մատչելի
Ներքինից բարդ ու անհասանելի:



Ներքինից բարդ ու անհասանելի,
Իսկ աչքերն անմոռանալի,
Եղել էր նա իմաստ կյանքի
Թերևս շատ-շատերի:

Պանդուխտ
14.09.2007, 20:50
Ներքինից բարդ ու անհասանելի,
Իսկ աչքերն անմոռանալի,
Եղել էր նա իմաստ կյանքի
Թերևս շատ-շատերի:

Թերեւս շատ շատերի՞
Ա՜խ ինչ ասեմ օրիորդ Մարի
Մայրն են լացրել սիրող տղուն
Կեանք մոռացնող կեանք են անհուն

Մարիաննա
14.09.2007, 23:44
Կյանք մոռացնո՞ղ, կյանք են անհուն,
Է՜հ Պանդուխտ ջան, բախտդ կարծես չի բերել,
Ի՞նչ ասեմ քեզ, ասկե վերջը ոտքդ զգույշ դիր հողին
Թե չէ, հողը խաբուսիկ է, մեկ փաչում է, մեկ էլ կանգնում ու ժպտում: :)

Մանոն
19.09.2007, 18:26
Կյանք մոռացնո՞ղ, կյանք են անհուն,
Է՜հ Պանդուխտ ջան, բախտդ կարծես չի բերել,
Ի՞նչ ասեմ քեզ, ասկե վերջը ոտքդ զգույշ դիր հողին
Թե չէ, հողը խաբուսիկ է, մեկ փաչում է, մեկ էլ կանգնում ու ժպտում: :)
Թե չէ, հողը խաբուսիկ է,
Մեկ փախչում է, մեկ էլ կանգնում ու ժպտում
Մեկ էլ հանկարծ կարմրում է
Ոսկե հասկի ծոփքերում:

Պանդուխտ
19.09.2007, 19:29
Թե չէ, հողը խաբուսիկ է,
Մեկ փախչում է, մեկ էլ կանգնում ու ժպտում
Մեկ էլ հանկարծ կարմրում է
Ոսկե հասկի ծոփքերում:
Ոսկէ հասկի ծոփքերում:
Ցորեանը շարք է կազմում
Սպասելով մայր հողի
Հրաւէրը գորովալի

Պանդուխտ
19.09.2007, 20:56
Հրաւէրը գորովալի
Սրտամօտ անհատների
Նաւահանգիստ է ու անդորր
Յոգնատանջ ճամփորդին մոլոր

Selene
19.09.2007, 21:28
Հրաւէրը գորովալի
Սրտամօտ անհատների
Նաւահանգիստ է ու անդորր
Յոգնատանջ ճամփորդին մոլոր

Հոգնատանջ ճամփորդին մոլոր
Կտանեն ճամփաները ոլոր,
Թե բախտի աստղը ժպտա,
Գուցե նա տուն վերադառնա…

Մանոն
28.10.2007, 22:05
Գուցե նա տուն վերադառնա…
Գուցե կարոտն անհագ վառվի...
Ու գրկում իմ անանձնանա,
Կյանքի փեշին նա լուռ փարվի...

Apsara
28.10.2007, 22:38
Գուցե նա տուն վերադառնա…
Գուցե կարոտն անհագ վառվի...
Ու գրկում իմ անանձնանա,
Կյանքի փեշին նա լուռ փարվի...

Կյանքի փեշին նա լուռ փարվի,
Սիրուց ծնված մի հուր բերի,
Լեզուն այրի ու ջուր ուզի,
հայրենիքի ծարավն առնի