PDA

Դիտել ողջ տարբերակը : Ես և…



lili-4
19.04.2007, 12:27
Ես, որ պարզապես ես էի
Ես դասարան մտա անվստահ ու ինձ համար տեղ գտա ամենավերջում: Ես շատ էի ուզում, որ այս տարի էլ սովորեմ իմ նախկին դասարանում, հետո տեղափոխվենք նոր բնակարան: Ես շատ էի ուզում, բայց գիտեի, որ հնարավոր չի: Ու ես դասարան մտա շփոթված, անվստահ: Չգիտեմ թե ինչի, բայց ինձ թվում էր, որ աղջիկներն ինձ նայում են որպես հակառակորդի, իսկ տղաները`որպես զոհի:Եվ սա էր պատճառը, որ մի ամբողջ շաբաթ պետք եղավ, մինև որ անցավ ոտքերիս դողը և ձայնիս հուզումնախառը տոնը: Հետո հասկացա, որ բոլորն էլ ինձ նայում էին որպես սովորական մարդու, ինչպես ես կնայեի մեր դասարան եկած նորեկի ու արդեն ինձ դասարանում որպես զոհ չէի զգում:


Ես , որ հպարտ եմ իմ ես-ով
Ես միշտ եղել եմ վստահ ու համարձակ: Չեմ փայլել դպրոցում իմ գիտելիքներով, դրա կարիքն էլ չկար: Ես դեռ փոքրր հասակից եմ հասկացել, որ լավ ապրելու համար նախ հաջողություն, հետո նոր գիտելիք է պետք: Իսկ հաջողություն ինչքան ուզես: Այն, որ ապահով ընտանիքում էի ապրում, դա արդեն քիչ բան չէր նշանակում: Ունեի այն, ինչն իմ տարիքում շատերը կերազեին: Գիտեի, որ ինձ ընկեր համարող շատերը իմ փողի համար են ետևիցս վազում, բայց ես դրանից չէի նեղվում: Դա նորություն չէր ինձ համար, նույնը տեսել էի, երբ հորս էին շողոքորթում: Ես գիտեի, թե նրանից ով է իսկական ընկեր, ով գրպան դատարկող:


Ես, որ...կարծես էլի ես եմ
Հիմա ինձ ավելի վստահ էի զգում:Ես դժգոհելու ոչինչ չունեի: Լավ սովորում էի...
Ես չէի մոռանում առաջին օրը նրա տված առաջին հարցը. <Սիրունիկս, անունդ ո՞նց է>: Նա երևի չի էլ հիշում , թե ինչպես ինձ հետ ծանոթացավ, բայց նրա մասին մտածելիս ամեն մի պատմություն սկսվում էր այդ հարցով:Երբ մտածում էի նրա մասին, ես նկատում էի , որ այդ նա-ն ինձ համար դու էր դառնում:Չէ, ավելին ես չէի պատկերացնում, գիտեի, որ իր համար ես մի սովորական նա եմ:


Ես, որ....նա եմ
Ես ինչու եմ այսքան հուզվում, ինչի՞? եմ խառնվել:Սա ե՞ս եմ, թե՞ չէ:
Մնում է, որ տնեցիններն էլ նկատեն կարգին աշակերտ դառնալս: Ես հիմա ամաչում եմ իմ չիմանալուց, չսովորելուց: Փորձում եմ աչքի ընկնել, տառապում եմ այս անհասկանալի բանաձևերի, օրենքների ձեռքին: Ես այս ամենն անում եմ, որ նա նկատի ինձ, որ չլինեմ այդ սիրունիկ աղջկա համար նա, այլ լինեմ դու: Բայց նա նկատում է՞...


Ես, որ ուզում եմ լինել դու
Ես շատ էի ուզում, որ մասնակցեմ այդ միջոցառման: Չէ, բեմում փայլել չէի ուզում: Ես գիտեի, որ հետո հավաքվելու են: Դա սովորություն էր այս դպրոցում: Իսկ ես շատ էի ուզում, որ դու լինես այնտեղ, որ ես քո ներկայությունից թևեր առնեմ ու երազեմ...


Ես, որ գտել եմ իմ դու-ին
Ես ուզում էի, որ շուտ սկսվեր երեկոյան հավաքույթը: Չգիտմ, չգիտեմ, հասկանում ե՞ս: Ես չգիտեմ, թե ինչի է այդպես, բայց ես ուզում եմ, որ ամբողջ երեկոյի ընթացքում դու լինես միայն իմ կողքին, միայն ինձ հետ պարես: Ես այսպես եմ ուզում, իսկ դու՞...


Ես, որ քո ես-ով եմ արբեցած
Ես չեմ հիշում , որ մի երեկոյի ավարտը համարեի շուտ: Ես միշտ շտապել եմ, մտածել եմ, որ ուշ է, իսկ հիմա ուզում եմ,որ միայն քո կոզքին լինեմ, քո հետ պարեմ, բայց ցույց չեմ տալիս, հանգիստ մերժում եմ քո հրավերը, բայց... Բայց և չեմ պարում ոչ ոքի հետ: Ես ամբողջ երեկոյին միայն նստած եմ, բայց չեմ էլ ուզում, որ այն ավարտվի: Ու հիմա դու առաջարկում ես ինձ տուն ուղեկցել, ես սրանից ավելին երազել չէի կարող: Իհարկե, համաձայն եմ, և ուրախ եմ, որ մեր տունն այնքան էլ մոտ չի:


Ես, որ քո ասպետն եմ ինձ զգում
Ես ուղեկցում եմ քեզ ու չգիտեմ, թե ինչի, ինձ զգում եմ աշխարհի տերը, ամենահարուստը ու ամենաերջանիկը: Ես անկուշտի պես կուլ եմ տալիս քո ամեն մի բառը, վախենում եմ, որ կմնա դրսում, կլինի ուրիշինը: Իսկ ես չեմ ուզում, որ քեզանից մի մասնիկ անգամ լինի ուրիշինը:Դու , դու, իմ նուրբ, իմ քնքուշ, իմս...


Ես,որ դու-ով եմ ապրում
Ես չգիտեմ, թե ուրիշներն ինչպիսին են, երբ հայտնաբերում են իրենց դու-ին, միայն գիտեմ, որ ես դադարել եմ լինել միայն ես: Ամեն ինչում մտովի փնտրում եմ քեզ, խոսում ու խոսում քեզ հետ, իմ դու, իմ ես-ի լրացում...


Ես, որ դու-ով եմ ապրում
Ես չէի կարողանում իմ մեջ պահել իմ երջանկությունը: Թվում էր, թե սիրտս լցվել ու հիմա կպայթի: Չդիմացա, պատմեցի մորս, պատմում ու կարծես չէր սպառվում ասելիքս: Ի՞նչ էի ասում, չլինի՞ անընդհատ նույնն էի կրկնում: Բայց կարևորը, որ մայրս էլ ցանկացավ տեսնել իմ հայտնությանը:


Ես, որ դու-ով եմ տարված
Ես չգիտեի ինչ անել, համաձայնել, թե մերժել: Ինչպես գնալ այն մարդու տուն, ով իմ ես-ի լրացումն է, բայց չեմ համարձակվում բարձրաձայն ասել: Ինչպե՞ս գնալ, ինչպե՞ս ներկայանալ: Ես ի՞նչ եմ անելու, եթե դուր չգամ...
Ու հիմա եկել եմ իմ ամբողջության, իմ դու-ի տունն ու սառել: Ես չէի պատկերացնում, որ նման կարգի հարուստ են: Նստել եմ բազմոցի մի անկյունում ու ինձ զգում էի օտար: Այդ զգացումն ավելի շատացավ, երբ մի քանի րոպեով դու դուրս եկար: Ես չհասկացա, եկել էի ծանոթանալու, թե անկետա լրացնելու: Բայց հասկացա, որ քո մոր դեմքի ժպիտը սառավ, հիմա ինձ նայում էր իր սառը հայացքով:
Դու... Չէ, դու չես նկատում ու ես կլռեմ, բայց չեմ սիրում ձեր տունը, ես էլ չեմ գա այստեղ...


Ես, որ չեմ ուզում դու-ից հեռու
Ես չեմ հասկանում, թե ինչի են ինձ համառորեն ուզում ուղարկել արտասահման: Հա, ես ավարտեցի դպրոցը, հիմա անելիք չունեմ: Հե՞տո ինչ: Բոլո՞ր տղաներն են գնում տնից հեռու հանգստանալու: Ես չեմ ուզում գնալ, ես չեմ ուզում առանց քեզ: Բայց ինձ համոզում են, ինչ-որ տեղ ստիպում: Չեմ մերժում, համաձայնում եմ չուզելով...


Ես, որ չեմ ուզում առանց դու-ի
Ես զսպում եմ արցունքներս, կուլ եմ տալիս, որ դու չնկատես, բայց...Բայց էլ չեմ դիմանում: Չեմ ուզում հայացքս բարձրացնել, որ չտեսնես արցունքով լի աչքերս, բայց...Բալց չեմ դիմանում,նայում եմ քեզ: Ի՞նչ, դու էլ ե՞ս լացում: Հետո էլ ասում են տղամարդիկ չեն լացում: Ես գիտեմ, որ դժվար է լինելու առանց քեզ, բայց... Դու գրի ինձ, ես կպատասխաեմ քեզ, կգրեմ այն ամենի մասին, ինչ կա իմ հոգում, այն, որ դարձել է դու, իսկ ես-ին դարձրել է լրացում...


Ես, որ բաժանված մարմին ու հոգի եմ
Ես գնացի, բայց ինչպե՞ս: Ինչի՞ համար էր պետք ինձ, չգիտեմ, բայց չկարողացա մերժել ծնողներիս: Ե՞րբ եմ ես իմ ես-ին տեր լինելու, որ չշարունակեմ ապրել որպես բաժանված մարմին ու հոգի...


Ես, որ ապրում եմ քո կանչով
Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում ինձ հետ: Հեռախոսով լսեցի քո մոր ձայնը ու թվաց այնքն հարազատ, այնքան մտերիմ, ու ես ամաչեցի իմ նախկին մտքերի համար: Ինչպե՞ս կարող է իմ նկապմամբ սառն ու չարացած լինել մի կին, որի մի մասն ես դու:
Ես չգիտեմ, թե ինչպես հասա ձեր տուն, որոշել էի այլևս չգալ: Չգա՞լ, բայց ես քեզանից նամակ էի ստացել, ինչպես չգնայի...
... Ես ինչի գնացի, միթե կարող էի այդքան սխալված լինել, իհարկե ոչ: Գնացի այդ բառերը լսելո՞ւ: Մինչև հիմա աչքիս առաջ քո նամակն է, որ այդպես էլ չկարդացի: Իսկ դրա փոխարեն կարդացի կյանքի նամակը, այն ինձ մատուցեց քո մայրը: Ինչի՞ եմ գնացել, ի՞նչ եմ ուզում, փո՞ղ, հարստությու՞ն, հարուստ փեացո՞ւ...Ես, ես...չէ..էլ ի՞նչ ես, մի անդեմ ու անհոգի մարդ, որ դավաճանեց իր դու-ին ու խոստացավ մեկընդմիշտ հեռանալ իր ես-ի կարևոր մասից` դու-ից...


Ես, որ փնտրում եմ դու-ին
Ես չեմ հասկանում, դա սեր էր թե հրապուրանք քո կողմից: Այդքան հեշտ մոռացա՞ր ինձ, չդիմացա՞վ քո սերը հեռավորության փորձությանը: Ու՞ր մնաացին քո խոսքերը: Ես նորից մնացի միայն ես, առանց դու-ի:


Ես, որ արդեն քեզ համր պետք է լինեմ նա
Ես հասկացա, որ փախչելու,չլինելու միակ ելքը սա է: Ես կհեռանամ քո կյանքից այս ձևով, ես կլինեմ մեկ ուրիշի կյանքի լրացում: Չէ, մի փոքրիկ մաս, ես լրացում չեմ կարող լինել: Եվ ես հիմա պետք է սովորեմ լինել միայն ես, առանց դու-ի: Հիմա իմ ես-ը պարզապես մեկի կին է, ուրիշ ոչինչ, չկա ես , չկա դու, կա միայն նա:

lili-4
19.04.2007, 12:28
Ես, դու, չէ, ավելի ճիշտ` նրանք
Ես չէի հավատում աչքերիս:Ես տեսնում եմ իմ դու-ին, իմ նշաձև աչքերով աղջկան, թե օտար մր կնոջ, մի անծանոթ էակի.իր կյանքով, ինձնից հեռու, ուրիշի աշխարհում, իր ես-ը ուրիշ դու-ի խառնած, որին պատրաստվում է մարդ արարած պարգևել, իսկ ինձ մի երկտողի չարժանացրեց:
Ես կանգնել ու չգիտեմ. մոտենալ ու ասել դու, դու իմ ես-ի մի մաս , թե նայել նրան որպես օտարի, հեռանալ...


Ես, որ ստել չեմ կարող իմ ես-ին
Ես չէի սպասում քեզ, ես չէի պատկերացնում, որ կտեսնեմ քեզ, հիմա անակնկալ հանդիպումից քարացել , չգիտեմ ինչ ասել, ստե՞լ, չէ, չեմ կարող: Իսկ իրականնն ինչպե՞ս ասել: Ես լսում էի, թե դու ինչպես ես ինձ մեղադրում, մեղադրում... Ու միայն կարողացա շշնջալ.<Ներիր, որ հարուստ չեմ>:

Ես, որ իմ ես-ն եմ ուզում գտնել
Ես չգիտեմ, հավատա՞մ, թե չէ, դա դու էիր, իմ ես-ի լրացումը, թե ես նորից առանց դու -ի եմ:


Ես, որ....
Ես չգիտեմ, թե որքան է հոգուս ցավի մեծությունը, բայց զգում եմ,որ ծանր է, ծանր այնքան, որ ստիպված եմ տնքալ, ու տնքացի ողջ գիշեր: Ես չէի կարող մոռանալ քո զարմացած հայացքը, բայց և չէի կարող ավելին ասել:Ու ցավը մինչև լույս կրելով, զգացի ավելացող ցավը, ցավ, որ հոգուս միջից փոխանցվում է մարմնիս:Երկունքի ցավ էր, բայց ինչի՞? այսքան շուտ, միայն ոչ մանկիկս, ես նրան կորցնել չեմ ուզում...


Ես, որ....
Ես մնացել էի մոլորված, չէի հասկանում, թե ինչ մտածել: Ի՞նչ էր փոխվել իմ մեջ, իմ կյանքում, որ ստիպեց քեզ հեռանալ ինձնից, դառնալ նա: Անորոշությունից տեղս չեմ գտնում: Լուսացրի բաց աչքերով: Որոշեցի, ինչ ուզում է, թող լինի, նոիրց տեսնել քեզ: Ես չեմ կարող առանց ինձ տանջող հարցերի պատասխանը իմանալու համարել մեր անցյալը վերջացած:
Ես մեծ դժվարությամբ գտա քո տունը:Քո՞... Այս ի՞նչ է, ինչի՞ են բոլորը խառնված, անհանգիստ:Փորձում եմ գտնել մեկին, որին ճանաչում եմ, իսկ դու չկաս...ուր ես՞...Ինչպես փնտրեմ քեզ...


Ես,.......ես՞
Ես, ես՞.... Չէ, ես-ն այլևս չէր կարող ասել այն, ինչ կար հոգում: Չէր կարող, քանի որ այդպես էլ գիտակցության չեկավ: Չզգաց , որ կյանք պարգևեց մի փոքրիկ ու նշաձև աչիկներով աղջնակի: Չզգաց ու չվայելեց իր մայրության բերկրանքը: Չկարողացավ կյանք մնած փոքրիկ աղջնակին պարքևել մայրության քաղցրությունը...


Ես...առանց դու-ի, առանց ես-ի
Քանի՞ ժամ է, որ ես կանգնած եմ հիվանդանոցի մուտքի մոտ, չեմ համարձակվում ներս մտնել: Քեզ տեսնել էլ չեմ կարող, դու հիմա միայն իմ հոգում ես: Ես ուզում եմ քո մանկիկին տեսնել: Երևի արդեն համարձակվեմ, մոտենամ:Կարևորը, որ ոչ- ոք չկա: Չեմ ուզում կաղմնակի մարդկանց ներկայությունը:Ի՞նչ պիտի ասեմ, ո՞վ եմ: Իսկ ես քո աղջնակին չտեսնել չեմ կարող:


Ես…ես՞
Ես՞, չէ , ես-ի փոխարեն լաց ու կոծով ողողված մի սառը, անշունչ մարմին: Եվ չկա այն ես-ը, որն այդպես էլ չդարձավ դու, համակերպվեց իր նա լինելուն:


Ես, որ…
Ես կանգնել եմ հեռվում, որ անծանոթ աչքերին տեսանելի չլինեն իմ արցունքները, որոնք թաքցնելու ոչ ցանկություն, ոչ էլ հնարավորություն ունեմ: Ես՞ եմ այստեղ, թե միայն մարմինս, իսկ հոգիս քո գլխավերևում է, որ փորձում է իմանալ բոլոր հարձերի պատասխանները: Ինչու՞, ինչու՞ չուզեցիր լինել իմ դու-ն, լինել իմս, ինչի՞ նախընտրեցիր նա-ն:


Ես՞....չէ
Ես՞...չէ, հիմա ես-ի փոխարեն մի հողաթումբ է, որի մեծության չափը չգիտես հոգու մեջ եղած դառնությանն է հավասար, թե զգացած սիրուն: Ո՞վ իմանա: Բայց տարիները դա էլ կհարթեն:


Ես, որ…
Ես գիտեմ, որ այսօր վերջին անգամ եմ այցելում այս փոքրիկ աղջնակին: Վաղը կլինի իր տանը…Հիմա ժպտում է` իր նշաձև աչիկները հառած դեմքիս:Տեսնու՞մ է, ով գիտի:Չեմ կարողանում հայացքս կտրել այդ փոքրիկից, որ այնքան նման է իր մայրիկին, այնքան հարազատ: Հիմա ժպտում է աշխարհին, անտեղյակ, որ մեծանում է իր համար թանկ մարդու պակասով, իր առաջին <մա-մա> կանչին արձագանք չի լինի: իսկ հիմա ժպտում է…


Ես՞...չէ
Ես՞...Չէ, ընդամենը մի գերեզմանաթումբ, որի վրա դրված ծաղիկներից մեկից, այն սպիտակաթերթ վրդից թվում է ոչ թե ցող, այլ արցունք է կաթում…


Ես….
Ես վերջին անգամ, քո մանկիկին հրաժեշտ տալուց հետո , եկա քո գերեզման, իսկ վաղը կմեկնեմ բանակ: Տանն արդեն գիտեն, թե որտեղից եմ գալիս: Սովորություն է: Սա այն հարազատ վայրն է, որտեղ քեզ մոտեմ ինձ զգում: Հիմա էլ տուն եմ մտնում անաղմուկ, չեմ սիրում, որ սկսում են քարոզ կարդալ: Մտնում եմ իմ սենյակ ու փորձում նորից ու նորից հիշել մեր կարճ ու անմոռանալի սերը…
…Ինչ՞, ինչ՞ են ասում.< Մեռավ էլ, չպրծա՞նք >:Ումից պրծան, դա իմ մայրն է ասում: Հիմա էլ հիշեցի ասածը, որ անհասկանալի մնացին ինձ.<Ներիր, որ հարուստ չեմ>:
…Երկար , շատ երկար տևեց զրույցը ծնողներիս հետ: Թվում էր, թե ուրիշ մարդիկ են իմ կողքին: Հասկացա, հասկացա ինձ տանջող հարցերի պատասխանն ու ուզում էի փախչել ամենից…


Մենք…
Ես հիմա մեկնում եմ բանակ: Բոլորին խնդրել, չէ պահաջել եմ , որ ինձ չճանապարհեն:Ես շատ վճռական էի, և ոչ ոք չհամարձակվեց վիճել, միայն մայրս էր լաց լինում, կրկնում, որ իր որդին եմ, ի՞նչ է, անտեր եմ:Ինձ համար մեկ է, թե ով ինչ է մտածում, կարևորը, որ գնում եմ : Ես չի գնում պարտք կատարելու:Չէ, ես ո՞ւմ եմ պարտք, ծնողներիս , որոնք պատրաստ են ինձ ազտելու այս պարտքից, միայն թե ես դա ուզենամ: Չէ, ես նրանց պարտք չեմ, ինչի՞ն եմ պարտք, իմ սիրուց զրկելուն, իմ ես-ի անբաժան մասնիկին սպանելու համա՞ր: Ես գիտեմ, որ պետք է ծառայեմ սահմանային զորամասում: Գիտեմ, քանի որ ես եմ այդպես ցանկացել: Գնում եմ իմ ես-ը խառնելու այն բոլոր տղաների ես-ին, ովքեր պաշտպանում են մեր սահմանը, մեր երկրի խաղաղությունը: Ես այդ խաղաղությունը պաշտպանում եմ հանուն քեզ, իմ նշաձև աչիկներով փոքրիկ աղջնակ, իմ հարազատ: Հիմա դու անհոգ ժպտում ես, գուցե ժպտում ես իմ այս խոսքերի վրա: Հա, ես քեզ ի՞նչ Հարազատ, ես մի օտար, անծանոթ մարդ, իսկ դու , դու իմ հարազատ, իմ ես-ի մի մասը կազմող էակի արարած մանկիկ, իմ հարազատ: Չգիտեմ, քեզ կտեսնեմ, բայց հիմա ես գնում եմ իմ սրտում ու իմ աչքերում ունենալով ձեզ` իմ նշաձև աչքերով սեր ու նշաձև աչիկներով մանկիկ, ու ես կարծես դարձել եմ մենք…



կներեք, եթե նորից տխրեցրի…:(

StrangeLittleGirl
19.04.2007, 17:29
Լիլի՛… էս ի՞նչ արեցիր: Մենակ դու կարող ես մարդու զգացմունքների հետ էսպես խաղալ: Ներսս ամեն ինչ տակնուվրա եղավ:
Եվ ստանդարտ թեման, որը սիրում են բոլոր ստեղծագործողները շոշափել, դու այնքա՜ն յուրահատուկ ես մատուցել:

lili-4
19.04.2007, 18:21
Շնորհակալ եմ գեղեցիկ խոսքերի համար: Ինչ արած, որ մի քիչ տխրեցրի:( :Մյուս անգամ կփորձեմ ավելի լավ տրամադրություն հաղորդել::think

Մանե
19.04.2007, 18:54
Դուք ուղղակի ԱՆԿՐԿՆԵԼԻ եք:love

lili-4
23.04.2007, 19:09
Ես ցանկացա իմ ստեղծագործությունը մի քիչ ավելի պարզ դարցնելու համար ասեմ, որ սա մենախոսություն է երկու անհատի՝ աղջիկ - տղա հերթականությամբ: Հիշեք, առաջինն աղջիկը, հետո տղան, բայց իրարից առանձին::) Երևի հիմա ավելի հեշտ կհասկացվեմ…:think

Goga
23.04.2007, 19:12
Ես ուղղակի խոսքեր չունեմասելու:hands :hands

ihusik
23.04.2007, 20:13
:) Իսկ ես կասեմ...;) հոյակապ է... և ոչինչ որ տխրեցրեցիր՝ նշանակում է հուզել ես քո ընթերցողին՝ նշանակում է տեղ է հասել խոսքդ՝ նշանակում է զուր չէ գրածդ...:ok

Ծով
23.04.2007, 22:54
Փշաքաղվեցի՚:(
Շնորհակալ եմ քեզ…:love

Selene
24.04.2007, 01:13
Ապրես, Լիլի ջան:)
Պատմությումդ հրաշալի էր ու այնքան …Չէի մտածի, որ այս մենախոսությունը կարդալով այսչափ կհուզվեմ, որ այսչափ զգացմունքային եմ:( :oy :( :( պարզապես…

Արսեն
24.04.2007, 22:39
Սկզբից ուշադիր կարդում էի, վախենալով որ կխճճվեմ, հետո դրա կարիքը չեղավ, մի շնչով կարդացի, որովհետև ծանոթ զգացմունքներ էին… տխուր, բայց… կյանքից: Ապրես :)

Dina
15.11.2007, 16:30
Խոսքեր չունեմ ասելու. Հրաշալի ես գրում.

Շնորհավորում եմ, այսքան էմոցիաներ ես չէի ապրել…

Շարունակիր գրել խնդրում եմ :oy

lili-4
17.11.2007, 21:24
Խոսքեր չունեմ ասելու. Հրաշալի ես գրում.

Շնորհավորում եմ, այսքան էմոցիաներ ես չէի ապրել…

Շարունակիր գրել խնդրում եմ
25.04.2007 00:09

Շնորհակալ եմ, երբ ժամանակս հերիքի, կփորձեմ մտքերս հանձնել թղթին, հետո էլ Ձեր դատին:):

Կաթիլ
17.11.2007, 21:36
Շնորհակալ եմ, երբ ժամանակս հերիքի, կփորձեմ մտքերս հանձնել թղթին, հետո էլ Ձեր դատին:):

Չգիտեմ նույնիսկ ոնց բացատրեմ, թե ինչ զգացի կարդալիս :( Ապրես, շատ ապրես :love

Ուլուանա
17.11.2007, 22:54
Վերջապես կարդացի... :oy
Շատ ինքնատիպ ու հուզիչ ձևով ես ներկայացրել տղայի ու աղջկա մենախոսությունները։:love :)

Lady In Love
25.11.2007, 20:38
Լիլի ջան, շատ ապրես… Մի շնչով ամբողջը կարդացի՝ թաց աչքերով…

Մանոն
26.11.2007, 19:33
Այսպես միայն դու կարող ես հուզել lili-4 ջան: Մի քանի անգամ եմ կարդացել, ու պատկերացնում ես, ամեն անգամ կարդալիս այդ հուզմունքը չի պակասել: Նշանակում է գործը հաջողվել է: Ներկայացման ձևն էլ հետաքրքիր է ու ինքնատիպ: :loveԱպրես…

lili-4
26.11.2007, 19:54
Լիլի ջան, շատ ապրես… Մի շնչով ամբողջը կարդացի՝ թաց աչքերով…
Հաճելի է, որ կարդում եք իմ հին ստեղծագործությունը , և հաճելի է, որ դուր է գալիս: Իսկ թաց աչքերը… Հուսով եմ, որ շատ չեմ ուշացնի մի նման արցունքներ կոզելու համար…

Այսպես միայն դու կարող ես հուզել lili-4 ջան: Մի քանի անգամ եմ կարդացել, ու պատկերացնում ես, ամեն անգամ կարդալիս այդ հուզմունքը չի պակասել: Նշանակում է գործը հաջողվել է: Ներկայացման ձևն էլ հետաքրքիր է ու ինքնատիպ: Ապրես…
Մեկ անգամ ևս շնորհակալ եմ:)

Դեկադա
27.11.2007, 09:59
Երբեմն կարծիքը արտահայտելու համար բառերն ավելորդ են..:loveԵթե արցունքները հոսում են ինքնիրենց ՝ ուրեմն ամեն ինչ հաջողվել է և պետք էլ չէ կանգնեցնել նրանց ընթացքը:)

lulu
27.11.2007, 11:38
lili-4 շատ-շատ լավն էր.
Կարողանում ես այդ թաքնված զգացմունքները արթնացնես .
Լավ կարողանում ես մտքերտ շարադրել ... Ուղղակի ապրես ...