PDA

Դիտել ողջ տարբերակը : Արտու՞յտ թե՞ բու



Dragon
19.04.2007, 02:19
Օրվա ո՞ր ժամն եք ավելի սիրում. ցերե՞կը, թե՞ գիշերը:think

Բարեկամ
19.04.2007, 06:54
Հիշեցի մեկն ասում էր՝
ահավոր սիրում եմ գիշերը: Երբ գիշեր ա ու վառվում են հատուկենտ լույսեր, մի տեսակ արբենում եմ: Մոտս բացվում են բոլոր ստեղծագործական կանալները, ընկալումներս ավելի հստակ են, առույգությունս՝ նա վսե ստո: գիշերը մի տեսակ ավելի եմ մոտ ինքս ինձ, երևի որտեւ ոչ մեկ ու ոչինչ չի խանգարում… ;)

Էդ մեկը չկարծեք ես եմ :)
ոչ մեկն եմ, ոչ մյուսը, ուրիշ թռչուն եմ :vayreni

Ուլուանա
19.04.2007, 08:58
Արտույտ եմ։ :) Գիշերն ընդհանրապես աշխատունակ չեմ լինում, ինձ համար գիշերը քնելու համար է (ի դեպ, լավ էլ քնում եմ :P :D , հանկարծ աչքով չտամ... :unsure :oy )։ Ինչքան գիշերները փորձել եմ գործ անել, զգացել եմ, որ աշխատանքիս արդյունավետությունը խայտառակ կերպով զիջում է ցերեկվա աշխատանքի արդյունավետությանը... :( Միշտ քնել-ընկել եմ գրքերի ու տետրերի վրա :| :lazy , մինչև որ հասկացել եմ, որ շարունակելն ուղղակի իմաստ չունի։ Իսկ, օրինակ, վաղ արթնանալն ինձ համար ոչ միայն հեշտ է, այլև միանգամայն բնական պահանջ։ Որ ուզենամ էլ, չեմ կարող ժամը 7-ից ուշ արթնանալ։ Եթե ինչ-որ գործ ունեմ անելու, ինձ համար հաստատ շատ ավելի հեշտ ու օգտակար է լինում, ասենք, ժամը 22.00-ին քնելն ու առավոտյան ժամը 04.00-05.00-ին արթնանալը, քան մինչև ուշ գիշեր նստելը։ Միշտ էդպես եմ արել։ ;)

Ճիշտ է, լինում են դեպքեր, երբ ուշ ժամին տարօրինակ կերպով քունս չի տանում, բայց այդպես հազվադեպ է լինում։ Բայց որ ասեմ՝ գիշերը չեմ սիրում, սուտ կլինի։ Օրինակ, շատ եմ սիրում խորհրդավոր մթության մեջ անկեղծ գիշերային զրույցներ ունենալ մտերիմ ու հոգեհարազատ մարդկանց հետ։ :roll Այ էդպիսի դեպքերում քնի մասին չեմ հիշում։ :D Բայց մի քանի օր անընդմեջ էդպիսի գիշերներ անցկացնելուց հետո մի քանի օր արդեն ցերեկներն էլ վրաս հալ չի լինի... :bl :{

Արշակ
19.04.2007, 09:46
Ես էլ եմ լրիվ Ուլուանաի օրի։

ihusik
19.04.2007, 13:07
Իմ օրն էլ օր չի:crazy էէէհհհ, էս ի՞նչ եմ ասում :fool (կատակ):D

Մի հետաքրքիր բան ասեմ, ով կարող է թող բացատրի թե ինչու՞ է այդպես.
Հայաստանում ես արտույտ էի (մեղքս ինչ թաքցնեմ:D )՝ այսինքն շուտ էի քնում ու վաղ էլ արթնանում, բայց այստեղ՝ Գերմանիայում դարձել եմ բու (կրկին մեղքս ինչ թաքցնեմ:D )՝ ուշ եմ քնում ու ուշ էլ արթնանում (եթե գործ չեմ ունենում) - ինչի՞ց դա կլինի...:think

impression
19.04.2007, 13:25
Արտույտ եմ։ :) Գիշերն ընդհանրապես աշխատունակ չեմ լինում, ինձ համար գիշերը քնելու համար է (ի դեպ, լավ էլ քնում եմ :P :D , հանկարծ աչքով չտամ... :unsure :oy )։ Ինչքան գիշերները փորձել եմ գործ անել, զգացել եմ, որ աշխատանքիս արդյունավետությունը խայտառակ կերպով զիջում է ցերեկվա աշխատանքի արդյունավետությանը... :( Միշտ քնել-ընկել եմ գրքերի ու տետրերի վրա :| :lazy , մինչև որ հասկացել եմ, որ շարունակելն ուղղակի իմաստ չունի։ Իսկ, օրինակ, վաղ արթնանալն ինձ համար ոչ միայն հեշտ է, այլև միանգամայն բնական պահանջ։ Որ ուզենամ էլ, չեմ կարող ժամը 7-ից ուշ արթնանալ։ Եթե ինչ-որ գործ ունեմ անելու, ինձ համար հաստատ շատ ավելի հեշտ ու օգտակար է լինում, ասենք, ժամը 22.00-ին քնելն ու առավոտյան ժամը 04.00-05.00-ին արթնանալը, քան մինչև ուշ գիշեր նստելը։ Միշտ էդպես եմ արել։ ;)


Լրրրրրրրրիվ հակառակն էլ իմ մասին է: Տառապելով արթնանում եմ 8-ին ու մի կերպ գալիս աշխատանքի: Մինչև 12-ը գրեթե ոչնչի ի վիճակի չեմ, անգամ սուրճն անօգուտ է: Դժվարությամբ աչքերս բաց եմ պահում: Այդ ժամերին մոտավորապես այսպիսին եմ :o Երեկոյան շատ աշխույժ եմ, էներգիայով լի, անգամ եթե ցերեկը շատ եմ հոգնում: Ստեղծագործելս որպես կանոն "բռնում է" գիշերը: Տիպիկ բու եմ :)

Mesrop
19.04.2007, 14:13
լոոոլ… արտույտ թե բու…
նու վաաաշյետը բու… :)

Մանե
19.04.2007, 14:15
Ուշ քնում եմ,շուտ արթնանում:)
Շուտ քնում եմ,շուտ արթնանում:P
Հիմա ի՞նչ թռչուն եմ:think
Բոլոր ժամերին էլ էներգիայով հարուստ եմ;) :o

Mesrop
19.04.2007, 14:29
Ուշ քնում եմ,շուտ արթնանում:)
Շուտ քնում եմ,շուտ արթնանում:P
Հիմա ի՞նչ թռչուն եմ:think
Բոլոր ժամերին էլ էներգիայով հարուստ եմ;) :o
ձի… :D

Հենո
19.04.2007, 14:43
Մեսի հետ լրիվ հահամիտ եմ… լոլզ:B
Ես ոչ մի թռչուն էլ չեմ լոլզ…:P
Ստեղ սարքել եք Լուսակերտի Թռչնաբուծական Ֆաբրիկա … :D :D
Իմ մոտ խառնա նայած վախտ…

Մանե
19.04.2007, 14:48
ձի… :D
Էհ.............:angry :( :P ;)

Աբելյան
19.04.2007, 15:01
արծիվ եմ
ցերեկն էլ, գիշերն էլ սիրում եմ

Ծով
19.04.2007, 15:02
Ես հա՛մ բու եմ, հա՛մ արտույտ…
Քնելու համար ժամանակ չի մնում…;)
Սիրում եմ գիշերը…իմ տարերքն ա գիշերը…:love
քնել ընդհանրապես չեմ սիրում… Մակեդոնացու ռեկորդին անցել եմ…:P
ՀԻմնականում հանգստանում եմ/քնում եմ/ դասերի ժամանակ:D
Բու լինելն ինձ համար հաճույք է, արտույտ լինելը՝ ցավոք պարտականություն:8

StrangeLittleGirl
19.04.2007, 17:06
Ինձ համար տարբերություն չկա: Եղել է, որ ստիպված եմ եղել գիշերները պարապել, հաջողվել է: Պատահել է՝ ստիպված եմ եղել առավոտյան շատ շուտ արթնանալ, որ դաս անեմ: Էլի ստացվել է: Իսկ հիմա ամեն ինչ այլ է: Ես աշխատունակ եմ ցերեկը: Ո՛չ գիշերը, ո՛չ առավոտյան, այլ միայն առավոտվանից, երբ լույսը մինչև վերջ բացվել է, մինչև լրիվ մութն ընկնելը: Հետո գլխիս մեջ բան չի մտնում: Քնում եմ ոչ շատ ուշ, արթնանում եմ ոչ շատ ուշ:

Selene
19.04.2007, 23:25
Կոնկրետ ոչ մեկն եմ, ոչ մյուսը, բայց ավելի հակված եմ բու-ին, որովետև սիրում եմ գիշերը գործ անել, մեծ հաջողությամբ գիշերներն եմ պատրաստվել քննություններիս:ok
Որքան սիրտս ուզի, կարող եմ գիշերը արթուն մնալ, բայց ահավոր դաժանություն է ինձ համար, երբ առավոտյան ժամը 7:30 զարթուցիչս միանում է:( Ատում եմ այդ պահը, որովհետև սիրում եմ առավոտյան քնել գոնե մինչև 10-ը, սակայն դա հաջողվում է միայն շաբաթ և կիրակի օրերին:)

docart
20.04.2007, 00:33
Ուշ քնում եմ,շուտ արթնանում:)
Շուտ քնում եմ,շուտ արթնանում:P
Հիմա ի՞նչ թռչուն եմ:think
Բոլոր ժամերին էլ էներգիայով հարուստ եմ;) :o
կա նաև երրորդ տեասակը, որ կոչվում է աղավնի; Աղավնին կարող է հարմարվել ցանկացած ռեժիմի:

Ավելացվել է 5 րոպե անց
Իսկ այս 3 տեսակ մարդկանցից առավել խելացի , հաջողակ, կյանքում ավելի մեծ բաների հասնում են բուերը: Սա ինձանից չեմ հորինել, թող արտույտները չնեղանան:
կարծեմ, ռուսական ասացվածք էլ կա, որ չուտ արթնացողը ավելի հաջողակ կլինի, կամ նման մի բան, լավ չեմ հիշում: Բայց բուերն ավելի հաջողակ են:

Artgeo
20.04.2007, 00:44
Հաջողությունը չգիտեմ, բայց սպանեն, ժամը 2-3-ից շուտ չեմ քնի, իսկ 9-10-ից շուտ չեմ զարթնի:

Srtik
20.04.2007, 14:23
Փաստորեն ես էլ եմ բու:(
Համարյա միշտ 4-ին եմ քնում, եթե ոչ ուշ, 7-ին էլ հազիվ եմ արթնանում, որ դասի գնամ::sad
3 ժամ քնելն էլ բավական է, որպեսզի «ուշքս վրես լինի», բայց երբեմն դասերից հետո մի քանի ժամ քնում եմ:

Ծով
20.04.2007, 14:33
Փաստորեն ես էլ եմ բու:(
Համարյա միշտ 4-ին եմ քնում, եթե ոչ ուշ, 7-ին էլ հազիվ եմ արթնանում, որ դասի գնամ::sad
3 ժամ քնելն էլ բավական է, որպեսզի «ուշքս վրես լինի», բայց երբեմն դասերից հետո մի քանի ժամ քնում եմ:
Թխի…:) ժամերը համապատասխանում են…;)

Tumbler
20.04.2007, 15:13
Շատը բու եմ. Բայց օրգանիզմս նենց եմ հարմարացրել, որ երբ էլ պետք գա կարող եմ արթնանալ.

Array
20.04.2007, 21:01
Ամենաշատը սիրում եմ առավոտը,բայց երբ դասի չեմ գնում;Գիշերն էլ եմ սիրում, երբ քունս չի տանում;Երեկոն էլ է հաճելի,երբ համակարգչի,կամ հեռուստացույցի առաջ չեմ մեռցնում;Ստացվեց՝չեմ սիրում օրվա ընթացքում 2-ից 7-ը ընկած ժամանակահատվածը,առավել ևս ամռանը;Բայց չէի ասի,որ բու եմ,քանի որ հաջորդ օրը ինձ լավ եմ զգում,եթե 00։30-ից ուշ չեմ քնում(եթե ֆուտբոլից հետո կինո չեմ նայում,կամ բարսան երկրորդ հերթ չի խաղում էլի:)

Լուսաստվեր
31.07.2007, 23:14
Ես միանշանակ բու եմ: Սիրում եմ գիշերն: Այդ ժամանակ կարծես մի նոր շնչառություն է բացվում, եթե գործեր կան անելու անում եմ շատ ավելի արագ ու արդյունավետ: պաշտում եմ գիշերը: Կարող եմ ընդհանրապես չքնել ու հաջորդ օրն էլ ինձ շատ լավ կզգամ, իսկ այ դրա հաջորդ օրն վիճակս նախանձելի չի լինում: Հատակապես երբ մի այլ երկիր եմ գնում, չեմ ուզում ընդհանրապես քնել, ուզում եմ օգտագործել յուրաքանչյուր րոպեն և կլանել նոր ինֆորմացիա: Մի խոսքով իսկական բու եմ և Հայաստանում և այլուր:)

Sun
01.08.2007, 15:46
Օրվա ո՞ր ժամն եք ավելի սիրում. ցերե՞կը, թե՞ գիշերը:think

Ես հաստատ բու եմ:): Նույնիսկ, եթե փորձեմ էլ շուտ պառկեմ քնելու չի ստացվի, ախր ես գիշերը աշխատելը, մի բան սովորելը շատ եմ սիրում ,ավելի հեշտությամբ է ամեն ինչ ստացվում, քան ցերեկը: Գիտեք, հաճախ եմ մտածել դրա պատճառը իմանալու;), այդպես էլ չիմացա, երևի ամենուր հանգստություն է, լռություն,չգիտեմ,բայց որ գիշերը ավելի եռանդուն և աշխատունակ եմ դառնում դա հաստատ է,նույնիսկ պետական քննություններս գիշերվա 12-ից հետո էի միշտ սովորում և լավ էլ ստացվում էր,ընդհանրապես բոլոր քննություններս էլ գիշերն եմ սովորել:).

Երկնային
23.04.2008, 19:59
Դե, եթե չեք նկատել, ասեմ, որ ես Բու եմ :P

Շատ ուշ եմ քնում.… ուշ էլ կարթնանայի, եթե դասի չլինեի…
եթե իմանայի, որ առավոտը շուտ չպետք է արթնանամ, ավելի ուշ կքնեի… :D

Չգիտեմ` ինչու, բայց գիշերները մի այլ կարգի ակտիվանում եմ…էներգիաս չի թողնւմ հանգիստ նստեմ տեղս :D

Առավոտները մինչև մեռնելով արթնանում եմ, գնում եմ դասի, մի տասնհինգ րոպեով ուշանում եմ… առաջին դասերից խրոնիկ ուշացող եմ… մինչև դասերի վերջը քնած-քնած նստում եմ, հետո երեկոյան կողմ էլի ակտիվանում եմ :D

մի խոսքով` Բու չեմ Բու-Բու եմ :D:D

Taurus
23.04.2008, 21:47
ես լրիվ կորցրել եմ ինձ, չգիտեմ երբ եմ քնում, երբ արթնանում, երբ եմ ուզում քնել, գժվել եմ արդեն,
ու ամենավատը գիտեք ինչն ա?
որ դա ինձ դուր ա գալիս!
:o
օգնեք մի բանով

Dayana
23.04.2008, 22:09
իսկ ես կատարյալ արտույտ եմ, նորմալ ժամին քնում, նորմալ ժամի արթնանում եմ :D բայց չեմ կարոխանում հասկանում հիմա էդ սիրունին ասում են արտույն թե? լոր :D :D

Ռուֆուս
23.04.2008, 23:19
Ես էլ եմ արտույտիկ: Ժամը ութից հետո ուղեղս կամաց կամաց անջատվում է..... Իսկ առավոտյան հրաշալի եմ զգում....

Ուսանող ժամանակներս քննություններին պարապում էի առավոտները: Իրիկունը տասին քնում էի, առավոտ չորսին արթնանում ու սկսում պարապել :)

ChildOfTheSky
23.04.2008, 23:27
այ մաարդ , ինչ եք մտածում , գիշերը քնելու համար չի

Monk
24.04.2008, 14:07
Տեղը տեղին բու եմ: Իսկ դա ինչ որ ձևով հնարավոր չէ բուժել?:think

Երկնային
27.09.2008, 02:49
Տեղը տեղին բու եմ: Իսկ դա ինչ որ ձևով հնարավոր չէ բուժել?:think

աչքիս հնարավոր չի… ես ինչքան փորձել եմ «բուժվել», սկսել եմ ավելի ուշ քնել… :))
բո-բո եմ դառել… :D

Ուլուանա
27.09.2008, 03:35
Նոր մի բան մտքովս անցավ. ո՞նց են անում էն ամուսինները, որոնցից մեկն արտույտ է, մյուսը՝ բու... :think

ivy
27.09.2008, 03:44
Նոր մի բան մտքովս անցավ. ո՞նց են անում էն ամուսինները, որոնցից մեկն արտույտ է, մյուսը՝ բու... :think

Իրար երես քիչ են տեսնում, երջանիկ ապրում են։ ;)

dvgray
27.09.2008, 04:22
Նոր մի բան մտքովս անցավ. ո՞նց են անում էն ամուսինները, որոնցից մեկն արտույտ է, մյուսը՝ բու... :think
Էտ մենք ենք որ կանք :D
Ես բուն եմ, իսկ նա շուտ քնողը: Ես էնքան եմ "ղալմաղալ" անում. մինչև իր քունն էլ եմ հարամ անում /ինչպես ինքն է ասում :oy :)/
… հաղթում է բուն :):

Դեկադա
27.09.2008, 08:18
Ուլուանա-ի խոսքերից
Նոր մի բան մտքովս անցավ. ո՞նց են անում էն ամուսինները, որոնցից մեկն արտույտ է, մյուսը՝ բու..

Մենք ենք որ կանք:D Ես տեղը տեղին արտույտ եմ, ամուսինս էլ տեղը տեղին բու: Ամբողջ օրը որոշում ենք ընդառաջ գնալ իրար, բայց դե երկեւ օր հետո էլի նույն ենք:): Ու էսպես էլ ապրում ենք// աչքիս մենք ետ երկեուսը հիբրիդ ենք անելու// :;)

*e}|{uka*
27.09.2008, 14:08
Ես հիբրիդ եմ ... :))

Երկնային
27.09.2008, 14:24
Նոր մի բան մտքովս անցավ. ո՞նց են անում էն ամուսինները, որոնցից մեկն արտույտ է, մյուսը՝ բու... :think

Բուն ա չէ՞ հաղթում… :oy

Դեկադա
27.09.2008, 14:39
Ես հիբրիդ եմ ...

Բա՞ չիմանայի ձևը:(
Բուն ա չէ՞ հաղթում…
Իհարկե բուն:DՈւր է արտույտին էտքան սթափություն, որ հաղթի:erexa:D

Մարկիզ
27.09.2008, 14:42
Ես էլ ո՜նց դրեսերովկա անեմ: Դժվարը հենց այդ պերիոդն է…Հետո ամեն ինչ նորմալանում է…Շա՜տ անռեժիմն եմ:

ars83
27.09.2008, 14:57
Օրվա ո՞ր ժամն եք ավելի սիրում. ցերե՞կը, թե՞ գիշերը:think
Սիրելը չգիտեմ, բայց գիշերն ավելի առույգ եմ. առավոտները դժվար եմ վեր կենում, իսկ գիշերը կարող եմ երկար նստել։
Բվեճ։

Grieg
27.09.2008, 15:05
Տեղը տեղին բու եմ: Իսկ դա ինչ որ ձևով հնարավոր չէ բուժել?:think
2 օր չես քնում, երրորդ օրը 10 ին ուզես չուզես քնում ես => շուտ ես արթնանում ու միքիչ շարժվելով ու նորմալ սնվելով էլի շուտ քնում

Երկնային
27.09.2008, 15:24
2 օր չես քնում, երրորդ օրը 10 ին ուզես չուզես քնում ես => շուտ ես արթնանում ու միքիչ շարժվելով ու նորմալ սնվելով էլի շուտ քնում

Իմ մոտ նենց ա եղել, որ օրվա մեջ երկու-երեք ժամ եմ քնել, բայց մեկ ա շուտ քնելս չէր գալիս… :unsure

Grieg
27.09.2008, 15:35
Իմ մոտ նենց ա եղել, որ օրվա մեջ երկու-երեք ժամ եմ քնել, բայց մեկ ա շուտ քնելս չէր գալիս… :unsure
երկու երեք ժամը չքնելու համեմատ շատ ա , ու իմ կարծիքով դրա հետևանքով անքնությունը ավելի ա ուժեղանում մարմնի սպառված վիճակի պատճառով

Monk
27.09.2008, 16:12
2 օր չես քնում, երրորդ օրը 10 ին ուզես չուզես քնում ես => շուտ ես արթնանում ու միքիչ շարժվելով ու նորմալ սնվելով էլի շուտ քնում
Անկեղծ ասած նման դեպքեր էլ են լինում, երբ 1-3 օր չեմ քնում: Բայց այ շուտ արթնանալ չի լինում դրանից հետո, կամ էլ մեկ է, նորից նույն պատմությունն է կրկնվում. էլի ուշ քնում եմ, առավոտյան ինքս ծեծելով հանում::(

Հայկօ
27.09.2008, 18:22
Ես բու եմ: Չէ՛, սենց՝ ԲՈՒ: Ավելի բու չի լինում: Ամառը ժամը 11-12-ին քնում էի, 20-21-ին՝ արթնանում: Էդ՝ «ռեժիմովի» դեպքում, որ տևում էր մաքսիմում մի շաբաթ: Հետո սկսում էին դարուփոսերը: Վատագույն դեպքը՝ 52 ժամ արթուն: Կից դեպքը՝ 22 ժամ քնած :))

Ուլուանա
27.09.2008, 19:36
Բուն ա չէ՞ հաղթում… :oy
Ի՞նձ ես հարցնում։ :)) Ես ի՞նչ իմանամ։ Մեր ընտանիքում երբեք բու չի եղել. ես էլ, ծնողներս էլ, քույրս ու եղբայրս էլ մաքուր արտույտներ ենք։ Ամուսինս էլ ինձ նման արտույտ է, փառք Աստծո։ :roll Էնպես որ առիթ չեմ ունեցել տեղեկանալու, թե արտույտավբային պայքարում ի վերջո որ մեկն է հաղթող դուրս գալիս։ :))

comet
29.09.2008, 11:29
Բու, բայց պարտադրաբար արտույտի ռեժիմով:( Ստիպված եմ առավոտները շուտ արթնանալ:

Rammstein
29.09.2008, 19:26
Գոյություն չունի արտույտ կամ բու։ Եթե մարդը առողջ է (ցանկացած մարդ), ապա նրա քունը պարտադիր տանում է ժամը 22:00-ին եւ նա ավտոմատ կերպով զարթնում է 05:30։:ok

Ընդ որում ժամը 22:00 - 5։30-ի քունը հնարաոր չէ փոխարինել այլ ժամերի քնով, քանի որ միայն այդ ժամերին է մարդու ուղեղում արտադրվում մի նյութ (անունը չեմ հիշում), որն ապահովում է մարդու երիտասարդ վիճակը։ Այստեղից բխում է, որ այս ժամերի խախտումը կբերի արագ ծերացման։

Monk
29.09.2008, 19:29
Գոյություն չունի արտույտ կամ բու։ Եթե մարդը առողջ է (ցանկացած մարդ), ապա նրա քունը պարտադիր տանում է ժամը 22:00-ին եւ նա ավտոմատ կերպով զարթնում է 05:30։:ok

Ոնց գոյություն չունի, եթե հենց այս թեմայում նման շատ մարդիկ կան: Իսկ եթե դա հիվանդություն է, ապա ինչի հետ է կապված, ինչ հիվանդություն է?

*e}|{uka*
29.09.2008, 22:33
Գոյություն չունի արտույտ կամ բու։ Եթե մարդը առողջ է (ցանկացած մարդ), ապա նրա քունը պարտադիր տանում է ժամը 22:00-ին եւ նա ավտոմատ կերպով զարթնում է 05:30։:ok

Ընդ որում ժամը 22:00 - 5։30-ի քունը հնարաոր չէ փոխարինել այլ ժամերի քնով, քանի որ միայն այդ ժամերին է մարդու ուղեղում արտադրվում մի նյութ (անունը չեմ հիշում), որն ապահովում է մարդու երիտասարդ վիճակը։ Այստեղից բխում է, որ այս ժամերի խախտումը կբերի արագ ծերացման։

Մդա :D պուճուր բալիկ ենք, ժամը 21:30 բայուշկին նայենք ու քնենք :erexa : :fool ինչ կապ ունի առողջ կամ անառողջը :angry, ոչ մի անգամ քունս էտ ժամին չի տարել, հիմա ինչ ես անառողջ ե՞մ, ռոբոտ չենք ավտոմատ զարթնենք :P, կա ռեժիմ, յուրաքանչյուր մարդ ունի իր քնի ռեժիմը, ոնց կարելիա տենց բաներ կրակել :(

Երկնային
29.09.2008, 22:40
Եթե մարդը առողջ է (ցանկացած մարդ), ապա նրա քունը պարտադիր տանում է ժամը 22:00-ին եւ նա ավտոմատ կերպով զարթնում է 05:30։:ok

դա կարող ա՞ Բիլայնի պերեռիվի ժամերն են… :think

բայց ես ի~նչ անառողջ դուրս եկա քո գրածից, ես քնում եմ էն ժամանակ, երբ «նորմալ » մարդիկ պետք ա զարթնեն… ոչ մի նման բան… :P

Morpheus_NS
30.09.2008, 00:10
Ուշ քնում եմ, շուտ արթնանում:

Katka
16.05.2009, 22:36
Օրվա ո՞ր ժամն եք ավելի սիրում. ցերե՞կը, թե՞ գիշերը:think

Գիշերը, երևի նրանից է, որ լռություն շատ եմ սիրում: Գիշերն էլ ավելի կենտրոնացած եմ աշխատում:)

Kita
16.05.2009, 22:41
Գիշերամանկա եմ:))
ԳԻշերը տունն եմ մաքրում, ճաշ սարքում:D Ախր ոչ ոք համարյա կողքից չի խանգարում:))

Manya
16.05.2009, 23:03
Ես շատ եմ սիրում երեկոն:Զարմանում եմ այն մարդկանց վրա որ առավոտյան շատ շուտ են արթնանում և ինչ որ տեղ էլ նախանձում եմ:Երեկոները շատ եմ սիրում զբոսնել և նաել աստղերին:

T!gran
16.05.2009, 23:05
Մի օր արտույտ, մի օր բու, բա, ոնց պատահի, օրերով չեմ ել քնում պատահումա, ընդհանրապես

Yellow Raven
16.05.2009, 23:07
Արտույտ...

Ցերեկների ավելի շատ եմ սիրում:)

T!gran
16.05.2009, 23:10
Իսկ ես գիշերն եմ ավելի շատ սիրում, մի պատճառով, հանգիստ ա , լռություն ա

Ուլուանա
16.05.2009, 23:19
Նոր հայտնաբերեցի, որ թեման, չնայած 53 գրառում ունի (իմն էլ՝ 54), բայց հարցմանը դեռ ընդամենը 4 հոգի է մասնակցել։ :o Զարմանքով պարզեցի, որ ես էլ չեմ մասնակցել, բայց արդեն քվեարկեցի։ Չեմ հիշում՝ նախկինում գրել եմ, թե չէ, բայց զտարյուն արտույտ եմ միշտ եղել, «եղում» ու «կեղեմ»։ :D

Ուլուանա
16.05.2009, 23:31
Ես էլ եմ արտույտիկ: Ժամը ութից հետո ուղեղս կամաց կամաց անջատվում է...
Ինձ մոտ էլ է ճիշտ էդպես։ Դե, անջատման պրոցեսն ութից մեղմորեն սկսվում է, իսկ ժամը տասին արդեն պաշտոնապես ու հանդիսավոր կերպով «չըխկ» է լինում։ :D

dvgray
16.05.2009, 23:44
իսկ ես ավելի շուտ արծիվ եմ:
սիրում եմ գիշերով դուրս գալ մկան որսի

Dayana
17.05.2009, 14:59
Մի անեկդոտ հիշեցի, ինչ-որ պաշտոնյայի մասին`
Սիրում է Չայկովսկի, բայց գործի բերումով լսում է Թաթուլ :D

Ես նույն վիճակում եմ: Այտույտիկ եմ, բայց վերջին մի քանի ամիսը ստիպված եմ եղել մինչև 3-4 նստել էս չյոռտով համակարգչի դիմացը :(

Փոքրիկ
17.05.2009, 15:08
:thinkմեկ արտույտ եմ, մեկ բու:8
վերջին մեկ ամիսը բու եմ..:scare

Լուսաբեր
17.05.2009, 15:19
Գիշերը ուշ չեմ կարողանում նստեմ, Առավոտն էլ շուտ չեմ կարողանում արթնանամ :esim
Ուրիշ թռչուն չկա՞ :think
Բայց ինչքան շուտ էս արթնանում էնքան հաճելի ու լավ տրամադրությամբա անցնում օրդ ;)

Arisol
31.05.2009, 01:43
Բու եմ:
Իսկ չկա մեկն, ով կարա բացատրի, թե ինչի՞ ա բնությունը մարդկության կեսին ստեղծել արտույտ, մյուսներին բու: Արդյո՞ք անարդարացի չի Աշխարհը բուերի նկատմամբ: Եվ վերջին հարցս. արդյոք բուն կարա արտույտ դառնա և հակառակը: Եթե այո, ապա ինչպե՞ս: Ամբողջ կյանքիս ընթացքում փորձել եմ շուտ քնել ու շուտ զարթնել, բայց ապարդյուն. ինչքան էլ շուտ զարթնեմ մեկ ա ուշ եմ քնում, իսկ դե առավոտյան շուտ զարթնելն իմ համար մի հատ դժոխք ա :( …