Դիտել ողջ տարբերակը : ՄԱՐՇՐՈՒՏ . ինֆորմացիա
Բարև ձեզ
"Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի ուղեցույց" - Վեբ սայթը թարգմանված է հայերեն և քանի որ այս ֆորումը հայալեզու ինտերնետի մասին է, որոշեցի ձեզ տեղեկացնել այդ մասին.
http://www.marshrut.info
Ինչպիսին են կարծիքները՞
Շատ գաղափարը շատ լավն է:hands Այսպիսի կայքի կարիքը վաղուց էր զգացվում։
Բայց թերություններ էլ կան։
Թերություններն ինֆորմացիայի արումով էի ասում։
Այս պահին նկատածներս ասեմ։
Օրինակ, 34 համարի ավտոբուսը ցուցակում չկա:
27 համարի երթուղայինն անցնում է և՛ 15 թաղամասով, և՛ Օրբելի փողոցով, բայց երբ որ սկզբնակետը գրում եմ «15 թաղամաս», իսկ վերջնակետը՝ «Օրբելի փ.», ապա միայն տեղափոխումով երթուղիներ է բերում: Իսկ երբ որ սկզբնակետը գրում եմ «Բաշինջաղյան փ.», իսկ վերջնակետը՝ «Օրբելի փ.», ապա բերում է նաև ուղիղ երթուղին: Բայց այս դեպքում ավելորդ բերում է նաև «Բաշինջաղան փ. 003 15-րդ թաղ. 027 Օրբելի փ.» ու սրա նման 13 տեղափոխումով երթուղիներ: Այս դեպքում սրանց բերելն իմաստ չունի:
Սկզբնական կամ վերջնական կետը ընտրելիս Բաղրամյան փողոցը չկա ցուցակում։ Բայց ինչ-որ Բաղիյան փողոց կա։ Գուցե դրա փոխարեն պետք է Բաղրամյան լինի։
Ապրես, Մեսրոպ, լավ բան ես ձեռնարկել։ :hands
Մի ուղղում անեմ։ Եթե չեմ սխալվում, ու ձեռիս տակի բառարանը ինձ չի խաբում, «տրոլեյբուս» բառը մեկ «լ»–ով է գրվում։;)
Ապրես, Մեսրոպ, լավ բան ես ձեռնարկել։ :hands
Մի ուղղում անեմ։ Եթե չեմ սխալվում, ու ձեռիս տակի բառարանը ինձ չի խաբում, «տրոլեյբուս» բառը մեկ «լ»–ով է գրվում։;)
Ճիշտ ա. մերսի.
մի անգամ ուղղել էի, հետո ֆայլերը բեկապից հանելուց էլի հին վերսիան քցեցի... :)
սրա վրա չէի նկատել
Թհկս! :)
Եթե մի համարի երթուղայինը ուղիղ երթուղիով հասնում է ընտրված վայրը, կարիք չկա այդ նույն համարը տեղափոխումով երթուղիների մեջ էլ գրել։
Հետո, ավելի հարմար կլինի, եթե երթուղու նկարագրության մեջ փողոցները հերթականությամբ գրված լինեն։
Լավ բան է շատ:
Անշուշտ ունի զարգացման տեղ, որոշ թերություններ կամ անհարմարություններ, բայց վստահ եմ, որ ամեն ինչ ավելի կլավացնեք :)
Կեցցեք
2 Chuk
Մերսի ախպեր!
Հուսով եմ! ;)
2 sh_joy
Ծրագիրը այսպես է…
եթե կան երեքից ավել ուղիղ երթուղիներ, ապա տեղափոխումներով ցույց մի տուր.
երեքից քիչ են - ցույց տուր