PDA

Դիտել ողջ տարբերակը : Բջջային հեռախոսների խնդիրների քննարկում

Էջեր : [1] 2 3 4

Deluxe
18.04.2007, 14:33
Կփորձեմ օգնել բոլորին: Գրեք ձեր հեռախոսի թերության մասին

Գոռ Ջան - Հայ
18.04.2007, 15:37
Կփորձեմ օգնել բոլորին: Գրեք ձեր հեռախոսի թերության մասին

Հեռախոսս շատ մեծա:D

Kheranyan
18.04.2007, 15:41
Կփորձեմ օգնել բոլորին: Գրեք ձեր հեռախոսի թերության մասին

Deluxe ջան ես իմ հեռախոսի հետ մի հատ պրոբլեմ ունեմ: Իմ հեռախոսը NOKIA 6260 ա, մեկ-մեկ միացած վախտ ասում է вставвте SIM карту, SIM карта не зарегистрирована, բայց հենց միացնում անջատում եմ դզվում ա ու անխափան աշխատում է մոտ մեկ ամիս::think

_DEATH_
18.04.2007, 15:42
Կփորձեմ օգնել բոլորին: Գրեք ձեր հեռախոսի թերության մասին

Մի հատ k300i կա տունը քցած, ուրեմնս ակումլատրը չի աշխատում, ջյոստիկը, միկրաֆոնի ու դինամիկի լարենա պոկռտվախ:think Հմի էս ավելի լավա սարքեմ, թե մի անգամից նորը առնեմ՞՞՞

Root
18.04.2007, 15:49
Deluxe ջան ես իմ հեռախոսի հետ մի հատ պրոբլեմ ունեմ: Իմ հեռախոսը NOKIA 6260 ա, մեկ-մեկ միացած վախտ ասում է вставвте SIM карту, SIM карта не зарегистрирована, բայց հենց միացնում անջատում եմ դզվում ա ու անխափան աշխատում է մոտ մեկ ամիս::think

Խորհուրդ կտայի փոխել пршивка-ն , իսկ եթե չօգնեց պրոբլեմը կարող է լինել հենց ՍԻՄ քարտից կամ այն իդենտիֆիկացնող հեռախոսային մասից: Նմանատիպ պրոբլեմենր նաև հանդիպում են հաճախակի քատափոխանակությունների և անզգուշությունների դեպքում:

Ավելացվել է 4 րոպե անց

Մի հատ k300i կա տունը քցած, ուրեմնս ակումլատրը չի աշխատում, ջյոստիկը, միկրաֆոնի ու դինամիկի լարենա պոկռտվախ:think Հմի էս ավելի լավա սարքեմ, թե մի անգամից նորը առնեմ՞՞՞

Եթե վերանորոգման ծախսը գերազանցում է նույնատիպ հեռախոսի շուկայական արժեքի 30%-ը ապա իմաստ ունի նորն առնել չվաճառելու պայմանի դեպքում, այլապես իմաստ ունի նորն առնել . թեկուզ հենց այդ մոդելի բարոյական մաշվածությունից և արդեն ոչմոդայիկությունից ելնելով, մանավանդ, որ այսօր ապառիկ գնումը տալիս է մեծ հնարավորություններ:

Deluxe
18.04.2007, 15:53
Ծրագիրը փոխել պետք չի, ծրագրից հաստատ չի ուրիշ պռոբլեմա, բնիկիցա հիմնականը լինում մեկ էլ ակումլյատորից

Ավելացվել է 1 րոպե անց

Մի հատ k300i կա տունը քցած, ուրեմնս ակումլատրը չի աշխատում, ջյոստիկը, միկրաֆոնի ու դինամիկի լարենա պոկռտվախ:think Հմի էս ավելի լավա սարքեմ, թե մի անգամից նորը առնեմ՞՞՞

Ավելի լավա օգտագործած առնես նույն հեռախոսից ավելի էժան կնստի

Kheranyan
18.04.2007, 15:56
Խորհուրդ կտայի փոխել пршивка-ն , իսկ եթե չօգնեց պրոբլեմը կարող է լինել հենց ՍԻՄ քարտից կամ այն իդենտիֆիկացնող հեռախոսային մասից: Նմանատիպ պրոբլեմենր նաև հանդիպում են հաճախակի քատափոխանակությունների և անզգուշությունների դեպքում:

Իսկ ինչ բանա пршивка-ն?
ՍԻՄ քարտից չի, տարել ստուգել եմ տվել, նորմալ աշխատում է, ուրիշ հեռախոսի մեջ տենց բան չի ասում:

Wisper
18.04.2007, 16:00
Deluxe ջան ես իմ հեռախոսի հետ մի հատ պրոբլեմ ունեմ: Իմ հեռախոսը NOKIA 6260 ա, մեկ-մեկ միացած վախտ ասում է вставвте SIM карту, SIM карта не зарегистрирована, բայց հենց միացնում անջատում եմ դզվում ա ու անխափան աշխատում է մոտ մեկ ամիս::think

Պռոշիվկա փոխել պետք չի: Մի հատ ֆորմատ արա ու ֆսյո: Հեսա ասեմ ոնց :)
Форматирование смартфона NOKIA

Существует два способа форматирования этого телефона:

1-ый способ:

Фактически этот способ просто сбрасывает все настройки на значения по умолчанию. В режиме ожидания набираете *#7370#, телефон выведет диалоговое окно с вопросом о применении исходных настроек. Вы отвечаете "Да", дальше он спросит код блокировки телефона (по умолчанию 12345). После ввода кода телефон перезапустится, здесь он может довольно долго думать, не пугайтесь, ждите. После перезапуска настройки по умолчанию будут установленны.

2-ой способ:

Стоит применять в случаях когда:

Телефон не грузится после выключения или перезапуска.
Телефон не грузится после установки каких либо программ.
Телефон не грузится после замены или установки новой MMC.

Выполните следующие действия:
Сделайте, если возможно копию всех данных с помощью PC Suite. Удалите все подозрительные недавно установленные программы. Выключите телефон. Нажмите " зеленую трубку + 3 + * "
Не отпуская трех кнопок нажмите на клавишу включения телефона и дождитесь заставки с сообщением о форматировании, которая появится через некоторое время.
Հույսով եմ պրոբլեմտ լուծվեց ;)

Deluxe
18.04.2007, 16:02
Իսկ ինչ բանա пршивка-ն?
ՍԻՄ քարտից չի, տարել ստուգել եմ տվել, նորմալ աշխատում է, ուրիշ հեռախոսի մեջ տենց բան չի ասում:

պռաշիվկան դա ծրագիրնա, բայց հաստատ ծրագրից չի
ավելի շուտ կասեի ակումլյատոր, 2 ն էլ բնիկ

Kheranyan
18.04.2007, 16:05
Պռոշիվկա փոխել պետք չի: Մի հատ ֆորմատ արա ու ֆսյո: Հեսա ասեմ ոնց :)
Форматирование смартфона NOKIA

Существует два способа форматирования этого телефона:

1-ый способ:

Фактически этот способ просто сбрасывает все настройки на значения по умолчанию. В режиме ожидания набираете *#7370#, телефон выведет диалоговое окно с вопросом о применении исходных настроек. Вы отвечаете "Да", дальше он спросит код блокировки телефона (по умолчанию 12345). После ввода кода телефон перезапустится, здесь он может довольно долго думать, не пугайтесь, ждите. После перезапуска настройки по умолчанию будут установленны.

2-ой способ:

Стоит применять в случаях когда:

Телефон не грузится после выключения или перезапуска.
Телефон не грузится после установки каких либо программ.
Телефон не грузится после замены или установки новой MMC.

Выполните следующие действия:
Сделайте, если возможно копию всех данных с помощью PC Suite. Удалите все подозрительные недавно установленные программы. Выключите телефон. Нажмите " зеленую трубку + 3 + * "
Не отпуская трех кнопок нажмите на клавишу включения телефона и дождитесь заставки с сообщением о форматировании, которая появится через некоторое время.
Հույսով եմ պրոբլեմտ լուծվեց ;)

Հույսով եմ կստացվի, որովհետև մի անգամ քո ասածով արեցի ամեն ինչ նորմալ ստացվեց, բայց պետքա տուն գնամ նոր, որովհետև աշխատատեղում PC Suite չունեմ:

Ավելացվել է 3 րոպե անց

պռաշիվկան դա ծրագիրնա, բայց հաստատ ծրագրից չի
ավելի շուտ կասեի ակումլյատոր, 2 ն էլ բնիկ

Մի հատ Վիսպերի ասածը անեմ, եթե չլինի (ինչում մի քիչ համոզված չեմ). նոր կփորձեմ ակումլյատորս կամ բնիկը փոխել:

Deluxe
18.04.2007, 16:08
Հույսով եմ կստացվի, որովհետև մի անգամ քո ասածով արեցի ամեն ինչ նորմալ ստացվեց, բայց պետքա տուն գնամ նոր, որովհետև աշխատատեղում PC Suite չունեմ:

PC Suite-ը ինչիտա պետք?

Kheranyan
18.04.2007, 16:13
PC Suite-ը ինչիտա պետք?

Որ հեռախոսիս մեջի եղած չեղածը կոպիա անեմ չկորի ֆորմատ անելուց:

Dragon
18.04.2007, 19:23
Կարող եք օգնել ինչ անեմ, որ Samsung D900-ը հայերենով գրված Word ֆայլերը հեռոգրիֆներ չկարդա: Մեկ էլ ինչ կայքից կարող եմ հայաֆիկացման ծրագիր քաշել:
Կանխավ շնորհակալություն:

Deluxe
19.04.2007, 10:19
Կարող եք օգնել ինչ անեմ, որ Samsung D900-ը հայերենով գրված Word ֆայլերը հեռոգրիֆներ չկարդա: Մեկ էլ ինչ կայքից կարող եմ հայաֆիկացման ծրագիր քաշել:
Կանխավ շնորհակալություն:

Հեռոգլիֆներ կարդալու է, քանի որ հայերեն ֆոնտ չկա Դ-900-ի մեջ
Իսկ հաըաֆիկացման ծրագիրը, եթե ուզում ես ինքդ սարքել ապա օգտվիր Samsung (http://sgh.ru/index.php?do=files&category=271)-ի սայտից
Իմ կարծիքով Դ-900-ի համար դեռ հայաֆիկացման ծրագիր չկա

Dragon
13.05.2007, 14:40
ինչ ծրագրով DVD կամ VIDEO կարելի է փոքրացնել, որ գցեմ հեռախոսի մեջ:

Deluxe
14.05.2007, 14:22
ինչ ծրագրով DVD կամ VIDEO կարելի է փոքրացնել, որ գցեմ հեռախոսի մեջ:

Ulead VideoStudio 10 -ը ամենալավ ու ամենահարմար ծրագիրն է բոլոր ծրագրերի մեջ

Gevorg
19.05.2007, 01:33
Մի հատ սենց պռոբլեմ ունեմ
Հեռախոսս Nokia 6300 ա:
Միացել եմ ArmenTel GPRS-ին ու հեռախոսի մեջի ոչ մի ինտեռնետ մտնող ծրագիր չեմ կարողանում աշխատացնել: Ինչ-որ permission-ների խնդիր ա երեվի: Ոնց կարելի ա ուղղել???
Օրինակ Opera-ն բերում ա սենց բան (error: 3.-1.net: 80/)

Deluxe
22.05.2007, 12:28

Իսկ առանց ծրագրի կարողանում ես միանալ ինտեռնետ?

Gevorg
22.05.2007, 18:49
Հասկացա!!!!
Access point պիտի դրվի պարտադիր: Դնում էս ամեն ինչ իրա տեղն ա գալիս:

Ungrateful
02.06.2007, 02:58
վոնց ջոգելեմ Motorola՝ի մեջ 192kbps՝ից բարցր վորակով երքես քցում չի բացում, կամել 800x600՝ից մեծ չափով նկար.... ինչ ասեմ ՀԻՄԱՐ հերախոս....

Deluxe
02.06.2007, 10:55
վոնց ջոգելեմ Motorola՝ի մեջ 192kbps՝ից բարցր վորակով երքես քցում չի բացում, կամել 800x600՝ից մեծ չափով նկար.... ինչ ասեմ ՀԻՄԱՐ հերախոս....

Հեռախոսը պետք է միայն հաղորդակցվելու միջոց լինի, այլ ոչ թե տնային կինոթատրոն կամ երաժշտական կենտրոն, կամ տեսաղցիկ:
դրա համար էլ հիմա ոչ մի հեռախոս նման չի իսկական հեռախոսի, մեկ կապը չի բռնում մեկ սա մեկ նա :D

Obiko Fix
03.06.2007, 00:00
Մոդերատորական: Գրառումը ջնջվում է դժվար ըթեռնելիության պատճառով:

Pqo
08.06.2007, 10:45
Կփորձեմ օգնել բոլորին: Գրեք ձեր հեռախոսի թերության մասին

Gug 3 hat heraxos unem
1.Siemens ekrani lusy chi ashxatum
2Nokia dachikn a pchacel
3.eli siemens dachikn a pchacel .
Inch kareli a anel? mailis gri eli

Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի կանոնադրությանը (http://www.akumb.am/showthread.php?t=2437#post67297)։Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42) կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» (http://www.akumb.am/showthread.php?t=279) թեման:

Dar 21
09.07.2007, 14:53
Ժողովուրդ, ով գիտի, ոնց կարելիա բջջային հեռախոսում SMS-ների ու նկարների վրա պարոլ դնել՝ անցանկալի մարդկանց հետաքրքրությունը չ՛բավարարելու համար:

Օրինակ`Sony Ericsson K 790, K 800-ի մասինա խոսքը գնում:

BOBO
09.07.2007, 16:58
Կոնկրետ չգիտեմ էտ հեռախոսների վրա կա տենց հնարավորություն թե չէ բայց ընդհանրապես մտնում էս settings->security->lock application

Սամվել
09.07.2007, 17:11
Ժողովուրդ ովա տեղյակ Մոտոռալա Լ6 ի վրա ոնց են Ջավա Ծրագրեր ու խաղեր Քցում USB Կաբել ել ունեմ :think

Ուրվական
09.07.2007, 17:14
Ժողովուրդ ովա տեղյակ Մոտոռալա Լ6 ի վրա ոնց են Ջավա Ծրագրեր ու խաղեր Քցում USB Կաբել ել ունեմ :think

Իրա դիսկը ունե՞ս:

BOBO
09.07.2007, 17:25
Ժողովուրդ ովա տեղյակ Մոտոռալա Լ6 ի վրա ոնց են Ջավա Ծրագրեր ու խաղեր Քցում USB Կաբել ել ունեմ :think

Moto Midlets Manager(MotoMidMan) ծրագրով: Մտի www.letsmoto.com ընդեղ կա էտ ծրագիրը: Դռայվեռներն էլ կքաշես:

Սամվել
09.07.2007, 20:23
Իրա դիսկը ունե՞ս:

Հա դիսկն էլ ունեմ:ok

Ավելացվել է 3 րոպե անց

Moto Midlets Manager(MotoMidMan) ծրագրով: Մտի www.letsmoto.com ընդեղ կա էտ ծրագիրը: Դռայվեռներն էլ կքաշես:

ԷԷԷ չեմ գտնում եթե կարաս Դաունլոադի լինկը տուր էլի :)

Նախապես Շնորհակալություն

_DEATH_
09.07.2007, 21:50
Ժողովուրդ կարողա իմանաք հնարավորա N80-ի տեման մի ձև N70-ի վրեն նստցնեմ ՞՞:think

BOBO
10.07.2007, 10:14
ԷԷԷ չեմ գտնում եթե կարաս Դաունլոադի լինկը տուր էլի:)

Նախապես Շնորհակալություն
Ստեղից (http://freenet.am/~v_bobo/motomidman.rar) քաշի:
Էս էլ դռայվեռները (http://freenet.am/~v_bobo/Motorola_EU_Driver_Installation_v2.6.2.rar)

Սամվել
10.07.2007, 12:49
Ստեղից (http://freenet.am/~v_bobo/motomidman.rar) քաշի:
Էս էլ դռայվեռները (http://freenet.am/~v_bobo/Motorola_EU_Driver_Installation_v2.6.2.rar)
Մերսի Ախպեր :):ok

Armeno
11.07.2007, 14:56
Ժող ուրեմն պետք ա մինի օպերա հայկական սեռվեռի վրա

BOBO
11.07.2007, 17:10
Ժող ուրեմն պետք ա մինի օպերա հայկական սեռվեռի վրա
Խնդրեմ (http://armsoftportal.im.am/download/opera-min.rar);)

Armeno
11.07.2007, 17:42
Շնորհակալ եմ

Dar 21
12.07.2007, 19:02
Ժողովուրդ, ով գիտի, ոնց կարելիա բջջային հեռախոսում SMS-ների ու նկարների վրա պարոլ դնել՝ անցանկալի մարդկանց հետաքրքրությունը չ՛բավարարելու համար: Օրինակ`Sony Ericsson K 790, K 800-ի մասինա խոսքը գնում:]
պատասխան:

Կոնկրետ չգիտեմ էտ հեռախոսների վրա կա տենց հնարավորություն թե չէ բայց ընդհանրապես մտնում էս settings->security->lock application
BOBO, իմ մոտ ռուսերենա, մտնում եմ՝ Параметры --> Общие --> Защита --> Блокировки --> Защита Телефона. Հետո ասումա ուզումա որ պարոլ դնես: Այսինքն սայա?

BOBO
12.07.2007, 20:17
Հա երևի. Հետո էլ պտի մտնես Блокировка приложения:

Dar 21
15.07.2007, 16:48
Ի վսյո-տակի Բոբո, վայթե էտիչի, որտև ինձ ասեցին որ դա հեռախոսի և սիմ քարտի զաշիտանա: Իսկ իմ ուզած ֆունկցիան սովորաբար ունեն բոլոր Motorola- ները, իսկ մյուս հեռախոսներից քչերը ունեն: Մի խոսքով ով Սմարտֆոն ունի ուրեմն փրկվածա:

Սամվել
16.07.2007, 00:08

Իմը Լ6ա բայց ունի;)

Dar 21
16.07.2007, 17:56
Իմը Լ6ա բայց ունի;)

Դե քոնը Motorola-ա:

Dragon
10.09.2007, 12:40
Ժող ջան որտեղից SAMSUNG D-900 համար հայաֆիկացնող ծրագիր քաշեմ:

Ungrateful
18.09.2007, 14:01
Մոտորոլաի TEMA՝եմ քաշել, բայց չեմ կարում հեռախոսի մեջ քցեմ... ինչքան գիտեմ ծրագրովա պետք.. ով՞ գիտի էտ ինչ ծրագիրա՞

BOBO
19.09.2007, 09:36
Էս (http://armsoftportal.im.am/download/skiman.7z) ծրագիրը էս (http://freenet.am/~v_bobo/Motorola_EU_Driver_Installation_v2.6.2.rar) էլ դռայվեռները

Ungrateful
24.09.2007, 22:45
Էս Ծրագիրը խորխրեցի բայց տենցել բան չհասկացա, կարաս բացատրես ոնցեն էս խրագրով Tema քցում՞

BOBO
24.09.2007, 23:07
Մտնում էս ինստալլ ընդե նաստրոյկեք ա բերում, եթե բան չես ջոկում օկ սխմի: Հետո մտնում էս սկինի պապկեն ընտրում էս .ski ֆայլը ու օփեն ի ֆսյո:

DVG
04.10.2007, 19:37
Ով 6300 ունի, թող ձեն հանի, մի քանի հարց ունեմ:

Արամ
04.10.2007, 19:50
Ժող, ով գիտի թե ոնց կարելիա Samsung E250-ի մեջ խաղ քցել:

Armeno
04.10.2007, 21:35
Ժող Nokia n73 ի վերևի մի դինամիկը միացրած չի, ո՞վ գիտի թե ոնց են միացնում

DVG
05.10.2007, 12:03
Nokia 6300-ով երբ դիկտաֆոնով ինչ-որ բան եմ ձայնագրում, հետո երբ ձայնագրածս լսում եմ, շատ թույլ ա լսվում, բայց ասեմ, որ երբ մեկի հետ խոսում եմ շատ լավ լսվում ա, ու դինամիկն էլ լավ աշխատում ա: Ո՞վ ունի Nokia 6300, ձերն էլ ա՞ նույնը:

Ուրվական
03.11.2007, 13:24
Ժողովուրդ, հեռախոսիս հիշողության քարտը ինքն իրան բլոկ ա ընկել, ինչ որ password ա ուզում, բայց ես ոչ մի բան չեմ արել: Ֆորմատ էլ չի լինում: Մոդելը Nokia6230i ա: Կարողա՞ իմանաք, ինչ կարել ա անել:

Tigran Adunts
04.11.2007, 20:11
Ժողովուրդ, հեռախոսիս հիշողության քարտը ինքն իրան բլոկ ա ընկել, ինչ որ password ա ուզում, բայց ես ոչ մի բան չեմ արել: Ֆորմատ էլ չի լինում: Մոդելը Nokia6230i ա: Կարողա՞ իմանաք, ինչ կարել ա անել:

Nokia-ի ռուսական ֆորումներում նայի երևի հարցիդ պատասխանը կգտնես

P.S.
05.11.2007, 10:58
Ժողովուրդ iPhone–ը Հայաստանում հնարավոր է unlock անել ու աշխատեցնել ու ինտերնետ մտնել այդ հեռախոսով հնարավոր է՞։

Ու մեկ էլ եթե unlock ես անում, եթե iTunes-ով որ երգ ես քաշում, ինքը block չի անու՞մ

Lapterik
11.11.2007, 11:49
Երեխեք ջան ասեք էլի ոնց անեմ, որ Samsung E700-ի USB-ն կարողանամ օգտագործել, 2 տարիա տառապում եմ դրա ձեռը: Հենց միացնում եմ, ասում ա նոր USB controller աշ փնտրումա, բայց չի գտնում, հա մեկ էլ ասեմ, որ իրա դիսկը կորցրել եմ (եթե իհարկե էտ բանի պետք էր էլի):

Սամվել
20.11.2007, 20:57
Ժողովուրդ կարողա սխալ տեղ եմ գրում բայց դե...

Մի հատ մեկտ եթե կարելի է Վիվասելլի ՋՊՌՍի նաստռոյկեքը գրեք էլի Նոկիա Ն80ի համար :)

Մերսի նախապես ;)

Amaru
25.11.2007, 00:00
Մեկ էլ Nokia 5300-ի կարգավորումները օգնեք անեմ, էլի :) Ախր Վիվասելլի սայթում իմ հեռախոսի մոդելը չկա…

Armeno
25.11.2007, 12:58
Amaru ջան փորձիր օգտագործել 6233-ի, կարգավորումները , ոնց որ նույն սիստեմանա 2-ի մեջ էլ: Սամ ջան n80-ը եթե symbian 9.1 ա, ուրեմն nokia 3250-ինը, n73-ինը կգնա

Amaru
25.11.2007, 23:50
Արմեն, ախր դա էլ չկա էէէ…

Արամ
25.11.2007, 23:51
Արմեն, ախր դա էլ չկա էէէ…
Անահիտ ջան փորձիր մմս չուղարկես;)

Amaru
26.11.2007, 00:31
Արամ, ի՞նչ մմս-ի մասին ա խոսքը, դա ի՞նչ կապ ունի :blin

Մանե
03.12.2007, 23:34
Ժող,Սամսունգ Դ-600-ից խաղ փոխանցել հնարավոր ա՞,եթե հա,ապա ո՞ր ծրագրով:)

Armeno
04.12.2007, 14:01
Ման մտնում ես SGH.ru ընդեղից քաշում ես Java քցելու պակետը պակետը, մեկ էլ Jad maker ը, որովհետև շատ javaների Jadերը չկա, ու ինստրուկցիայով քաշում ես, կամ էլ պիտի պռաշիվկեն փոխվի հեռախոսի

Tigran Adunts
07.12.2007, 19:09
Ժող ջան SonyEricsson k310i կաբելով միացնում եմ կոմպին(windows XP SP3) հեռախոսը ցույց ա տալիս, որ միացված ա, բայց կոմպը ոչ մի բան էլ ցույց չի տալիս: Ինչից կլինի?
(Մենակ չասեք կաբելից :D , կաբելը k750-ի վրա աշխատելա ): Անհրաժեշտ "դրայվերներն" էլ SP3-ը ունի, էլի եմ փորձել լինում էր ուրիշ կաբելով(k750-ի)

_DEATH_
13.12.2007, 20:54
Ժող մի հատ ծրագիր ասեք էլի, որ կարանամ Nokia-ի ստանդարտ ringtone-ներ rng ֆորմատով սարքեմ:

Ra$Ta
13.12.2007, 21:21
Ժող ջան SonyEricsson k310i կաբելով միացնում եմ կոմպին(windows XP SP3) հեռախոսը ցույց ա տալիս, որ միացված ա, բայց կոմպը ոչ մի բան էլ ցույց չի տալիս: Ինչից կլինի?
(Մենակ չասեք կաբելից :D , կաբելը k750-ի վրա աշխատելա ): Անհրաժեշտ "դրայվերներն" էլ SP3-ը ունի, էլի եմ փորձել լինում էր ուրիշ կաբելով(k750-ի)

Տիկո , ասումեմ վեկալում ես մի հատ սուր բան , ծայրին բամբակես փաթաթում , ու հեռախոսիտ վրա լարի միանալու տեղը լավ մաքրումես : Եթե էտել չլնի ուրեմն ուրիշ պռոբլեմա , էդ պետքա սոտկետ քանդվի , ու ներսը մաքրվի այ էդ արդեն մի քիչ բարդա :

Լեո
13.12.2007, 21:21
Հեռախոսս Samsung D900i է:
Ակտիվացրել եմ գլխավոր մենյուի Call log բաժնի Call costs ֆունկցիան և չեմ կարողանում ապաակտիվացնել: Հեռախոսի Display-ին նոր գրառում է հայտնվել, չեմ կարողանում հեռացնել այն: Ինչպե՞ս վարվեմ:

Սամվել
16.12.2007, 23:55
Motorola L6

1. Ինչոր մեկը գիտի՞ ոնց մեկընդմիշտ միացնենք ՍՄՍների "delivery report"-ը (ներեցեք հայերեն համարժեքը չգտա։ ) թե չէ ամեն հաղորդագրության հետ պետքա առանձին նշենք ուղարկի թե ոչ։ Որ օգնեք անչափ շնորհակալ կլինեմ։:redhat
Թե չե արդեն գժվեցի սրա ձեռը :crazy

Tigran Adunts
17.12.2007, 11:39
Տիկո , ասումեմ վեկալում ես մի հատ սուր բան , ծայրին բամբակես փաթաթում , ու հեռախոսիտ վրա լարի միանալու տեղը լավ մաքրումես : Եթե էտել չլնի ուրեմն ուրիշ պռոբլեմա , էդ պետքա սոտկետ քանդվի , ու ներսը մաքրվի այ էդ արդեն մի քիչ բարդա :

Բարդ բան չկա, 2 հատ բութ մատով հեռախոսս քանդվում ա :D : Էտ էլ եմ արել, չի օգնել

BusinessMen
08.01.2008, 21:22
Մի հատ հարց ունեմ, հեռախոսի չիպ եմ առել, հետը մի հատ փոքր Micro SD Adapter են տվել, որ չիպը դնեմ մեջը միացնեմ կամպյուտերին, բայց ծայրը ուրիշ ձևա, պլատայի պես, որ հագնումա իրա տեղը, ուղակի փոքր…
Ոնց պիտի միացնեմ…

Armeno
08.01.2008, 21:42
կմանրամասնե՞ս, թե ինչը ինչին չես կարողանում միացնել, Micro SD adapter -ը կոմպին՞

BusinessMen
09.01.2008, 00:32
Հա, Էտ ադապտերը կոմպին, ծայրը ինչ-որ ֆլեշի նման չի, որ միացնեմ, ենթադրում եմ, որ ինչ-որ ուրիշ սարք կա, որի միջոցով պիտի կոմպին միացնեմ, թե…՞

Undina
09.01.2008, 11:58
Իմը շատ տարօրինակ հեռահօսա. եթե գիտեք մեկնումեկդ օգնեք էլի.
Qtek S100
ինքը մինիկօմպա, նաուշնիկ չկա, ծրագիր չկա, ոչ մի տեղ ոչ մի բան չկա իմ հեռասօկի համար :8

Աթեիստ
09.01.2008, 12:09
Իմը շատ տարօրինակ հեռահօսա. եթե գիտեք մեկնումեկդ օգնեք էլի.
Qtek S100
ինքը մինիկօմպա, նաուշնիկ չկա, ծրագիր չկա, ոչ մի տեղ ոչ մի բան չկա իմ հեռասօկի համար :8

Քոնը ոչ թե տարօրինակ հեռախոս ա, այլ ավելին ա քան հեռախոս:
Մտի dimonvideo.ru ու քաշի ծրագրեր КПК-ի համար:

Armeno
09.01.2008, 12:33
Հա, Էտ ադապտերը կոմպին, ծայրը ինչ-որ ֆլեշի նման չի, որ միացնեմ, ենթադրում եմ, որ ինչ-որ ուրիշ սարք կա, որի միջոցով պիտի կոմպին միացնեմ, թե…՞
Դրա համար պետք է ունենաս SD Card Reader, բայց հիմա Card reader ները հիմնականում ունիվերսալ են լինում և սպասարկում են մի քանի տեսակ հիսողության քարտերին
նկարը տես ներքևում,

սրա գինը 9450 դրամ ա, կարող ես գնել AG electronics ից
սպասարկում է Secure Digital (SD), Multi Media Card (MMC), Compact Flash (CF) Type I, Compact Flash (CF) Type II, IBM Micro Drive, Smart Media (SM), Memory Stick (MS), Memory Stick Pro (MS Pro), կոմպին միանում ա USB ից, աշխատում ա Microsoft Windows XP/Me/2000/98SE սիստեմաներում
http://www.agelectronics.am/foto_catalogue/72_.jpg

Աթեիստ
09.01.2008, 13:00

Dolphin-ում նույնը սարքը չինական արտադրության արժի 5000դր.:

Armeno
09.01.2008, 13:05
Dolphin-ում նույնը սարքը չինական արտադրության արժի 5000դր.:
Ետի իսկականը չի լինի

Undina
09.01.2008, 13:09
Քոնը ոչ թե տարօրինակ հեռախոս ա, այլ ավելին ա քան հեռախոս:
Մտի dimonvideo.ru ու քաշի ծրագրեր КПК-ի համար:

շատ մերսի, մեկ էլ ես մի հատ հարց ունեմ. իմ հեռահօսը օրենքով ունի ММS-ի հնարավորություն բայց 2 օր առաջ իմ ММSը կորելա. չգիտեմ էլ ոնց բացատրեմ. Մեսիջների մեջ ունեի 3 բաժին ՝ e-mail, SMS, MMS; Հիմա մենակ e-mail, SMS: ինչ անեմ՞
MMS եմ ուզում :cry:erexa:|

Աթեիստ
09.01.2008, 13:27

Էտ հարցում հեռակա չեմ կարող օգնել:

Ուրվական
15.01.2008, 12:50
Ժողովուրդ, հեռախոսիս հիշողության քարտը ինքն իրան բլոկ ա ընկել, ինչ որ password ա ուզում, բայց ես ոչ մի բան չեմ արել: Ֆորմատ էլ չի լինում: Մոդելը Nokia6230i ա: Կարողա՞ իմանաք, ինչ կարել ա անել:

Էն օրը պարզեցի: Չիպը փոխում եմ, էլի նույն վիճակն ա, այսինքն՝ չիպից չի, հեռախոսից ա: Կարող ա ձև կա ուղղելու: Երևի պետք ա պրոշիվկեն փոխվի, հա՞:think:

Աթեիստ
15.01.2008, 12:52
Էն օրը պարզեցի: Չիպը փոխում եմ, էլի նույն վիճակն ա, այսինքն՝ չիպից չի, հեռախոսից ա: Կարող ա ձև կա ուղղելու: Երևի պետք ա պրոշիվկեն փոխվի, հա՞:think:

Փորձի factory reset.

Ուրվական
15.01.2008, 12:53
Փորձի factory reset.

Չէ, դա հենց սկզբից եմ փորձել, չի լինում:(:

_DEATH_
16.01.2008, 15:55
Ինչ յավա ծրագիր քցում եմ հեռախոսս ասումա անվստահելիա ու ոչ մի բան չի թույլատրում էտ ծրագրին, լինումա մենակ դնել որ ամեն անգամ հարցնի թույլատրել, բայց տենց 100 անգամ պտի համաձայնվեմ, որ մի հատ գործողություն անի :(, հեչ հարմար չի, հնարավորա նենց անեմ որ վստահելի դառնա յավան՞՞

Աթեիստ
16.01.2008, 16:41

Նման դեպքերում շատ է օգնում հեռախոսի մոդելը նշելը :)

_DEATH_
16.01.2008, 16:53
Նման դեպքերում շատ է օգնում հեռախոսի մոդելը նշելը :)

N70, manifest-ի մեջ ինչ կարելիա գրել՞, որ վստահելի դառնա կամ ուրիշ ինչ որ ձև հնարավորա՞

Նավաստի
16.01.2008, 19:05
ասում են Nokia Հեռախոսի համար գոյություն ունի թվերի ինչ որ կոմբինացիա, որոնց միաժամանակ սեղմման դեպքում հեռախոսը լրիվ ֆոռմատ է լինում:

Ո՞վ գիտի: Մոդելը Nokia 6230i:

Ինձ դա պետք է, որովհետև կոդ եմ դրել ու մոռացել եմ, եթե այլ առաջարկնեռր կան հետաքրքիր է լսել դրանք:

Արամ
16.01.2008, 19:13

Ասում են գոգլին (http://google.com):D լավ բանա:

Есть два общеизвестных способа:
1) в режиме ожидания набрать *#7370#
2) выключить телефон, зажать сразу три кнопки - кнопку вызова (то бишь зеленую), 3 и *, и включить телефон.
Удерживать до тех пор, пока не появится окно форматирования. Телефон попросит ввести код, по умолчанию он 12345.
На 3650, 3660, гаге второй способ не работает, кстати он называется акробатическим:).

Sunny Stream
26.01.2008, 00:32
Ժողովուրդ, ինչ-որ մեկի մոտ կարող է՞ Sony Ericsson k310i-ի ինստալյացիոն CD-ն լինի... SMS-ներիս էլ տեղ չկա, ուզում եմ փոխադրել համակարգչի մեջ, առանց CD-ի թույլ չի տալիս (CD-ով թույլ կտա, չէ՞)...
Կսպասեմ ուրախացնող պատասխանի:)

Sunny Stream
26.01.2008, 23:40
աաաա:goblin
Ոչ մեկ չունի՞....
Հեռախոսս արդեն լաց է լինում... չեմ ուզում իմ սիրած sms-ները ջնջել... :(

Սամվել
27.01.2008, 01:19
աաաա:goblin
Ոչ մեկ չունի՞....
Հեռախոսս արդեն լաց է լինում... չեմ ուզում իմ սիրած sms-ները ջնջել... :(

http://ma3.extranet.sonyericsson.com/drivers/ Մի հատ սրանով փորձի ;) Դրայվերը քաշի պետքա որ լինի :ok Հեսա ծրագիրն էլ կճարեմ :)

Ավելացվել է 5 րոպե անց
Հեսա http://sony-ericsson-pc-suite.en.softonic.com/java :)

Sunny Stream
28.01.2008, 03:42
http://ma3.extranet.sonyericsson.com/drivers/ Մի հատ սրանով փորձի ;) Դրայվերը քաշի պետքա որ լինի :ok Հեսա ծրագիրն էլ կճարեմ :)

Ավելացվել է 5 րոպե անց
Հեսա http://sony-ericsson-pc-suite.en.softonic.com/java :)
ՇՆորհակալություն, բայց սրանք էդքան էլ չօգնեցին...
Ավելի լավ ծրագիր գտնվեց՝ MyPhoneExplorer ;)

Maska
04.02.2008, 12:37
Ինչ յավա ծրագիր քցում եմ հեռախոսս ասումա անվստահելիա ու ոչ մի բան չի թույլատրում էտ ծրագրին, լինումա մենակ դնել որ ամեն անգամ հարցնի թույլատրել, բայց տենց 100 անգամ պտի համաձայնվեմ, որ մի հատ գործողություն անի :(, հեչ հարմար չի, հնարավորա նենց անեմ որ վստահելի դառնա յավան՞՞
Գոյություն ունի ՀԱԼՄԵՐԻ սերտիֆիկացման ծրագրեր , որոնց միջոցով Քո մոտ եղած JAR թե JAD ֆայլերը սերտրֆիկացվում է և էդ հարցերը արդեն հեռախոսը չի տալիս ափսոս հիմա քեզ լինկ չեմ կարող տալ
Գուգլում փորձի փնտրել

Սերխիո
06.02.2008, 20:36
ժաղավուրդ մի հատ պրոբլեմ ունեմ , ուրեմն բոլոր համարներից զանգ ստանում եմ , բացի մի համարից , եթե զանգում ա իմ մոտ պռօպուշննի ա տալի ու զանգի ձայն չի գալիս ,իսկ զանգողի մոտ զբաղված ա տալի ,ինչից կլինի ? պերեադրիսացիա ա ?

Զինվոր
11.02.2008, 16:36
Ժողովուրդ ում հեռախոսի մեջ կարող ա հին ու բարի ժամանակներից պատահաբար պահպանված լինի Սադոյանի ու Ելցինի բանավեճը, կամ էդ շարքից որևէ պրիկոլնի բան?Թե կա, ձեն հանեք էլի

Akar
11.02.2008, 18:04
Հալմերի սերտիֆիկատ ՍԵ հեռախոսի համար.

_DEATH_
11.02.2008, 19:00
Akar ջան ոնց հասկանում եմ Sony Ericsson-ի մասնագետ ես, կարողա mophun խաղերի սերտիֆիկատների մասին իմանաս՞՞

Akar
12.02.2008, 01:18
Akar ջան ոնց հասկանում եմ Sony Ericsson-ի մասնագետ ես, կարողա mophun խաղերի սերտիֆիկատների մասին իմանաս՞՞

Ճիշտն ասած չեմ լսել էտ մեկի մասին, բայց կփորձեմ ճշտեմ:

Programmer
14.02.2008, 15:13
Կփորձեմ օգնել բոլորին: Գրեք ձեր հեռախոսի թերության մասին

Մի հարց տամ, ինչպես կարող եմ Samsung E-900 ում phonebook - ի վրա պարոլ դնել:
նախորոք շնորհակալություն:

Լեո
14.02.2008, 15:20
Մի հարց տամ, ինչպես կարող եմ Samsung E-900 ում phonebook - ի վրա պարոլ դնել:
նախորոք շնորհակալություն:

E900-ում չգիտեմ, բայց D900-ում հետևյալ կերպ է արվում.
Մտնում ես Menu-->Settings-->Security-->Privacy, Phonebook-ի դիմացը "պտիչկա" ես դնում, սեղմում Save, հավաքում գաղտնաբառը և սեղմում OK:

Programmer
15.02.2008, 12:42
E900-ում չգիտեմ, բայց D900-ում հետևյալ կերպ է արվում.
Մտնում ես Menu-->Settings-->Security-->Privacy, Phonebook-ի դիմացը "պտիչկա" ես դնում, սեղմում Save, հավաքում գաղտնաբառը և սեղմում OK:

Շնորհակալություն, բայց Menu-->Settings-->Security-->Privacy ում Phonebook չկա,կա Messages, My iles, Phone privacy: Կարողա պրաշիվկիցա՞ :Կարողա պրաշիվկեն փոխեմ ստացվի՞:

Հասուլյո
15.02.2008, 13:49
Կփորձեմ օգնել բոլորին: Գրեք ձեր հեռախոսի թերության մասին

Ողջույն բոլորին…
Իմ հեռախոսը SGH-E250 մոդելի է, միակ պրոբլեմը այն, որ երբ ինձ զանգում են , զանգողի ձայնը շատ բարձր է, և շրջապատում լսվում է ինչ են խոսում, ոչ մի կերպ չեմ կարողանում իջեցնել, իջնում է զանգի ձայնը: Կանխավ շնորհակալ եմ…

Undina
15.02.2008, 15:02
Ժողովուրդ իմ քյու-տեկ հեռախոսը անընդհատ անջատվումա... ֆորմատա պետք անել???

Լեո
15.02.2008, 17:24
Շնորհակալություն, բայց Menu-->Settings-->Security-->Privacy ում Phonebook չկա,կա Messages, My iles, Phone privacy: Կարողա պրաշիվկիցա՞ :Կարողա պրաշիվկեն փոխեմ ստացվի՞:

Եթե նման բաժին չկա, ուրեմն քո հեռախոսը այդպիսի հնարավորություն չունի:

Մի հարց էլ ես ունեմ: Ինչպե՞ս խաղեր տեղադրել SGH-D900i հեռախոսում: Ոչ մի կերպ չի ստացվում::(

Programmer
18.02.2008, 14:39
Եթե նման բաժին չկա, ուրեմն քո հեռախոսը այդպիսի հնարավորություն չունի:

Մի հարց էլ ես ունեմ: Ինչպե՞ս խաղեր տեղադրել SGH-D900i հեռախոսում: Ոչ մի կերպ չի ստացվում::(

Շնորհակալություն:
Խաղեր տեղադրելու համար Bluetoot ով կամ կաբելով խաղի .jar և .jad ֆայլերը ուղարկիր Other files պապկի մեջ, այնուհետև հերախոսի մեջից աշխատեցրու .jad ֆայլը, ետ ժամանակ ինքը install կանի խաղխը , ու արդեն կարաս բացես խաժը Application-> Java Word-> My games պապկից:

Rammstein
16.08.2008, 14:21
Ժողովուրդ ջան ո՞վ կիմանա, հայաստանում JTAG տեխնոլոգիա կա՞։ Հեռախոսիս հետ մի հատ պռոբլեմ կա, մի տեղ կարդացի, որ էդ մենակ JTAG Hardware-ով կսարքվի։

Հ.Գ. Չհարցնեք JTAG-ը ինչ ա, որովհետեւ ես էլ չգիտեմ։

Արամ
16.08.2008, 14:22
www.jtag.com

nenesys
17.08.2008, 18:06
Motorola L6

1. Ինչոր մեկը գիտի՞ ոնց մեկընդմիշտ միացնենք ՍՄՍների "delivery report"-ը (ներեցեք հայերեն համարժեքը չգտա։ ) թե չէ ամեն հաղորդագրության հետ պետքա առանձին նշենք ուղարկի թե ոչ։ Որ օգնեք անչափ շնորհակալ կլինեմ։:redhat
Թե չե արդեն գժվեցի սրա ձեռը :crazy

Ետ սիմերում բան պտի փոխես, հիհա չեմ հիշում թե վորում բայց motofan.ru ֆօրումում կճարես ;)

Zangezur
02.10.2008, 00:24
Ժողովուրդ մի քանի օր առաջ հեռախոսիս (nokia 6288) կամեռայի կնօպկեն սխմում էի ու հեռախոսը լռվում էր ,մինչև կարմիր կնոպկեն չէի սխմում, չէր դզվում, հետո մի օր կամեռայի կնօպկեն սխմեցի ու լիֆտ բարձրացրի կամեռան միացավ, երբ իջացնում էի էկրանը լռվում էր, մի քանի օր հետո լիֆտը իջեցնելուց ու բարձրացնելուց հետո էկրանը վաբշե կորավ ու հիմա մեկումեջա դզվում: Ինձ թվումա պրոբլեմի ես մասը շլեֆիցա: Պրոբլեմի մյուս մասը ենա, որ տանը նստած կամ անհասանելի եմ կամ հազիվ մի անտենա կապա տալիս, բայց տան եղած բոլոր հեռախոսները պոլնի անտենա են տալսի, անտենան բարձրանումա մենակ են ժամանակ երբ մոտիկանում եմ վիվայի անտենաներին: Հիմա ես երկու բռոբլեմները իրար հետ կապված են թե չէ ու եթե ուզենամ սարքել տամ ինչքան կնստի վրես…?:think

Rammstein
02.10.2008, 15:47

Դժվար հարց ա, իսկ հեռախոսդ պատահաբար չի՞ ընկել, կամ ջուր լցվել վրան։ Եթե խնդիրը տենց ա, ապա երեւի թանկ կնստի վրադ։ Իսկ հակառակ դեպքում մի 5000-ի պատմություն ա։
Ինչի՞ց հետո նկատեցիր էդ թերությունները։

Rammstein
02.10.2008, 17:00
Ժողովուրդ, *315#-ի համար ձայնային այլընտրանք չկա՞։
Իմ հեռախոսը սենց մի հատ թերություն ունի, USSD հաղորդագրությունները մինչեւ վերջ չի ցույց տալիս, մենակ առաջին 79 նիշն ա ցույց տալիս։

Kuk
02.10.2008, 17:01
Ժողովուրդ, *315#-ի համար ձայնային այլընտրանք չկա՞։
Իմ հեռախոսը սենց մի հատ թերություն ունի, USSD հաղորդագրությունները մինչեւ վերջ չի ցույց տալիս, մենակ առաջին 79 նիշն ա ցույց տալիս։

Երկրորդ էջ չի փոխվո՞ւմ:

Rammstein
02.10.2008, 17:03
Երկրորդ էջ չի փոխվո՞ւմ:

Չէ, Kuk, ասում եմ հեռախոսիս թերույունն ա։

Kuk
02.10.2008, 17:11
Չէ, Kuk, ասում եմ հեռախոսիս թերույունն ա։

Ի՞նչ հեռախոս ա:

Elmo
02.10.2008, 17:15
Ժողովուրդ, *315#-ի համար ձայնային այլընտրանք չկա՞։
Իմ հեռախոսը սենց մի հատ թերություն ունի, USSD հաղորդագրությունները մինչեւ վերջ չի ցույց տալիս, մենակ առաջին 79 նիշն ա ցույց տալիս։

Առաջին 79 նիշը լրիվ հերիքում ա հաշվի ամիս ամսաթիվն ու գումարը տեղավորելու համար: Հենց նոր հաշվեցի: Շատ շատ վերջին "shnorhakalutyun bla bla bla" -ի կեսը չի երևա:

Rammstein
02.10.2008, 17:35
Ի՞նչ հեռախոս ա:

Մականվանս տակ գրած ա...

Շատ լավ հեռախոս ա, ուղղակի տենց հիմար թերություններ են մեկ-մեկ հանդիպում։:(
Դեռ զավադսկոյ վիճակում 63 նիշ ա, ուղղակի մի հատ Patch եմ դնում, դառնում ա 79։

Zangezur
02.10.2008, 18:40
Դժվար հարց ա, իսկ հեռախոսդ պատահաբար չի՞ ընկել, կամ ջուր լցվել վրան։ Եթե խնդիրը տենց ա, ապա երեւի թանկ կնստի վրադ։ Իսկ հակառակ դեպքում մի 5000-ի պատմություն ա։
Ինչի՞ց հետո նկատեցիր էդ թերությունները։

Մի 5 անգամ ընգելա, մի երկու ամիս առաջ LCD էկրաննա ջարդվել ու փոխվելա, բայց դրանից հետո ահագին նորմալ աշխատելա:

DVG
04.10.2008, 12:45
Ո՞վ կարող ա ինձ օգնել:
Հեռախոսս Nokia 6300 ա, ու մի խնդիր ունեմ: Հեռախոսի հիշողությունը 6MB ա, ու Memorycard էլ ունի, բայց երբ ինձ Bluetooth-ով ֆայլ են ուղարկում, գնում ա մենակ հեռախոսի հիշողություն, ու երբ հեռախոսի հիշողության մեջ տեղ չի լինում, չի հարցնում, թե ուզում եմ արդյոք ֆայլը ուղարկել Memorycard, ստացվում ա ես չեմ կարող ընդունել 6ՄԲ-ից ավել ծավալ ունեցող ֆայլեր: Ինչ-որ մեկը գիտի, թե ինչ անել:

Rammstein
04.10.2008, 20:03

Nokia-ներն էլ անթերի չեն փաստորեն: Իմ հեռախոսը (Siemens SXG75), Bluetooth-ի պարամետրերում տեղ ունի, թե որտեղ ֆայլը պահպանվի, քարտի՞ վրա, թե՞ հեռախոսում: Նոկիան տենց բան չունի՞:

DVG
05.10.2008, 14:18
Bluetooth-ի պարամետրերում չկա, բայց Настройки>Зашита>Сертификаты пользователя/авторизации-ում կա մի ոչ ակտիվ դաշտ "Активная память", ու էդտեղ ընտրված ա телефон, բայց չեմ կարողանում բացել ու փոխել, ասենք Memory card

*e}|{uka*
05.10.2008, 14:42
Bluetooth-ի պարամետրերում չկա, բայց Настройки>Зашита>Сертификаты пользователя/авторизации-ում կա մի ոչ ակտիվ դաշտ "Активная память", ու էդտեղ ընտրված ա телефон, բայց չեմ կարողանում բացել ու փոխել, ասենք Memory card

Իմն էլա նոկիա, տենց պրոբլեմ չի եղել, bluetooth-ով որ բան էլ տալիս են , եթե հեռախոսիս հիշողության մեջ տեղ չի լինում, ինքը ավտոմատ քարտի վրա է գցում ու գցելուց առաջ անպայման զգուշացնում ա , կարողա memory քարտդ վնասվելա՞
Կարծեմ նոկիան չունի տենց հնարավորություն, որ չուզենաս հեռախոսի հիշողության մեջ գցի, memory card նշես, սկզբից միշտ էլ հեռախոսի վրա կգցի ;)

DVG
05.10.2008, 15:49
Թող սկզբից հեռախոսի հiշողության մեջ քցի, դե բայց գոնե քոնի նման տեղ չլինելու դեպքում ավտոմատ տեղափոխի memorycard

Elmo
10.10.2008, 15:00
Կարելի ա վիպակ գրել «Հայաստանի սերվիս կենտրոնները» վերնագրով:
Հեռախոսի մոդելը՝ LG KE850 PRADA: Գործարանային մի քանի բագ-ի պատճառով տանում եմ ծրագրային նորացում անեն՝ տեղադրեն ամենավերջին տարբերակի պրոշիվկեն(օֆիցիայ խորհուրդ): Սկզբում պարզվեց, որ ոչ մի սերվիս-կենտրոնում նորագույն(2008թ-ի հունվարի 19-ի) պրոշիվկան չկար: Առաջարկեցի ինքս տալ պրոշիվկեն, չուզեցին, թասիբի ընկան իրանք էլ քաշեցին: Մի քանի տեղ պարզապես «ռիսկ չարեցին» ձեռք տալ, մեկը «ռիսկով էր», վերցրեց, որ գրի: Երեկոյան զանգում ա «ապեր գրեցի SIM քարտ չի տենում»: Որոշեցինք հինը դնի տեղը, տանեմ ուրիշ տեղ: Դրեց զանգեց(ասեց ամեն ինչ հետ ա դրել տեղը, նորմալ ա), գնացի վերցրեցի, քարտը մեջը դրեցի <INSERT SIM> չի տենում էլի: Էլ հետ չտարա, միանգամից տարա ամենահեղինակավոր(անունը չնշեմ) սերվիս-կենտրոններից մեկը: Ժպտադեմ, ուրախ ընդունեցին, քաջալերեցին «հարգելի այցելու, մենք LG -ի պաշտոնական ներկայացուցիչ ենք, մենք ամեն ինչ կարանք»: 3 րոպե չանցած պարզվեց, որ պաշտոնական ներկայացուցիչն էլ չուներ պաշտոնական ներ պրոշիվկեն: Ինչևէ, արդեն 2 թերությամբ հեռախոսը թողնում եմ մոտները: Խոստանում են հենց նույն օրը ամեն ինչ ուղղեն ու տան: Ուրախ ու հպարտ գալիս եմ աշխատավայր ու սպասում զանգի: Աշխատանքային օրը վերջանում ա զանգ չկա: Հաջորդ օրն եմ զանգում «դեռ չենք հասցրել նայենք էսօրվա մեջ անպայման կնայենք, կսարքենք կտանք»: 3-րդ օրն եմ զանգում «տնօրենը տեղում չի»: Հարցնում եմ «տնօրենն ի՞նչ կապ ունի հեռախոսը քանդելու հետ»: Պատասխանում են «ինքն ա մասնագետը :o»: Երեկոյան եմ զանգում «տնօրենն եկել ա մի րոպե» , «հա հեսա քանդում եմ, ամեն ինչ կանեմ, պրոշիվկեն արդեն թարմացրել եմ, չմտածես, սաղ կանենք մենք մենք....»: 4-րդ օր «արդեն մոտավոր պարզ ա ինչից ա, 8 օրից զապչաստ ենք ստանալու, սպասի ստանանք հերթով մասերը փոխենք տենանք երբ ա դզվում :o»: Միանգամից վազում եմ իրանց մոտ հեռախոսս վերցնում: Հայտնաբերում եմ հեռախոսը քանդած չի, միացրած չի, պրոշիվկեն փոխած չի, ձեռք տված էլ չի, ոնց տվել եմ նույն ձև էլ հետ եմ վերցրել:
Միացնում եմ, քարտը մեջն եմ դնում աշխատում ա, ոնց որ ոչինչ չէր էլ եղել, «այ քեզ բան»:

Ինչի՞ց էր փչացել, ո՞նց նորից աշխատեց, ու որտե՞ղ տանեմ էսքանից հետո, որ կարանան էդ անտերը գրեն:

Ինչի՞ եմ ես ամեն ինչը ստեղ գրել: Հեռախոսները սարքելու տվեք միայն և միայն ծանոթ, մոտիկ, կամ բարեկամ մասնագետների մոտ, առավել ևս, եթե թանկարժեք ու ոչ տարածված մոդել ունեք: Նույնիսկ ամենահեղինակավոր սերվիս-կենտրոններում կարող են գլուխ լվանալ:

Rammstein
10.10.2008, 16:30
Elmo ջան, երու ամիս առաջ ես էի քո վիճակում, ու լրիվ քեզ հասկանում եմ։
Ուրեմն սենց. Պատվիրել էի, Գերմանիայից իմ համար հուլիսին բերել էին Siemens SXG75։ Էս օգոստոսին որոշեցի պռաշիվկեն թարմացնեմ, որ ռուսերեն կարանամ տեքստ հավաքեմ։ В общем, դրեցի Դայլափով մի 40 ՄԲ քաշեցի, ու կաբելը միացրի, թարմացրի..... մեկ էլ տենամ հեռախոսս չի միանում։ Նորից պռաշիվկա փորձեցի։ Արեց, բայց չի միանում։ Ասի լավ, ջանդամ, տանեմ 5000 տամ, թող անեն։ Սաղ երիտասարդականի շրջակայքը ֆռռացի, մի հատ կոնկրետ բան չասին, մենակ մի հոգի ասեց....ասեց «հատուկ քո համար սխեմա պըտի հավաքեմ...15000 դրամ»։
Գնացի Գարեգին Նժդեհի հրապարակ։Մեկը կար, փորձեց, փորձեց, չմիացավ կոմպին, ասեց, որ իմ կաբելը հետս տանեմ։ Կաբելս մի 3 անգամա տարա, ընտեղ չէր։
Մի տեղ տվեցի, ասեց մի ժամից կլնի։ Մի ժամից գնում եմ, թե բա «Ապեր, պռաշիվկեն եմ Ինտերնեից քաշում, մի էրկու ժամից արի»։ Հետո զանգում եմ «ապեր մեծ ֆայլ ա, հլը չի քաշել»։ Հաջորդ առավոտ գնում եմ, ընտեղ չի, հեռախոսիցս խաբար չկա, զանգում եմ, անհասանելի ա։ Արդեն մտքովս ինչ ասես չէր անցել։
Վերջը էդ սարքողի ընգերոջը պատահական տեսա, ասում եմ «էս խի՞ ա ընկերդ անհասանելի», ասում ա «Արմենթելից ա»։ Հետո հարց ու փորձ արի, պարզվեց հեռախոսս, դրա ծանոթի մոտ ա։ Գնացի, ոչ մի բան չէին արել, ձեռ էլ չէին տվել հեռախոսիս (փառք Աստծու)։
Վերցրի բերեցի տուն։ Մտածում էի հետ ուղարկեմ Գերմանիա, դեռ երաշխիքի մեջ ա, բայց... Դե էլ ի՞նչ երկարացնեմ, վերջը ես էլ սարքեցի հեռախոսս։ Ուրիշ պռաշիվկա քաշեցի ու դզվեց։
Էն հասկացա ժող ջան, որ էս երկրում ոչ մի հեռախոսի նորմալ մասնագետ չկա, ու բացի պայկա անելուց ուրիշ բան չգիտեն։

Elmo
10.10.2008, 16:51
Էն հասկացա ժող ջան, որ էս երկրում ոչ մի հեռախոսի նորմալ մասնագետ չկա, ու բացի պայկա անելուց ուրիշ բան չգիտեն։

Մասնագետը ո՞րն ա: Ես սերվիս-կենտրոններից եմ խոսում:
Սեկամում(ամեն ինչ վերանորոգում են) ցույց տվեցի ասեցին «մենք փասս, էդ հեռախոսին չենք կպնի»: Մարդիկ պարզ պատասխանեցին: Մնացած ձեր իմացած համարյա բոլոր հեղինակավոր սերվիս-կենտրոններ տարել եմ, բացի Mobile-Center -ից: Առանձին մասնագետներից(հիմնականում Սարյանի փոստի առաջին հարկում) 2 հոգի էին տեղյակ, բայց մեկը «համարձակվեց» վերցնի նայի: Բայց և այնպես խորհուրդ եմ տալիս Սարյան գնալ, էդ սեվիս-կենտրոնների մենակ արհեստանոցներն են սիրուն, մեջը մասնագետ համարյա չկա:

Rammstein
10.10.2008, 17:26

Էլմո ջան, բայց ինձ թվում ա` դու էժան ես պրծել, թե չէ էդքանից հետո կարող ա, ընդհանրապես հեռախոսդ չաշխատեր։:(
Ես քեզ միայն կարող եմ խորհուրդ տալ այն, որ այդ մի երկու բագը հանդուրժես, ու ռիսկի չդիմես։;)

Elmo
13.10.2008, 11:45
Էլմո ջան, բայց ինձ թվում ա` դու էժան ես պրծել, թե չէ էդքանից հետո կարող ա, ընդհանրապես հեռախոսդ չաշխատեր։:(
Ես քեզ միայն կարող եմ խորհուրդ տալ այն, որ այդ մի երկու բագը հանդուրժես, ու ռիսկի չդիմես։;)

էժան էնքանով եմ պրծել, որ էդ անտեր սերվիս կոչեցյալում հեռախոսս չեն էլ միացրել, թէ չէ կտենային աշխատում ա կխաբեին մի 25 000 կկրակեին վրես:
Էհ աչքիս գնամ ինքս միկրոսխեմա, ռազյոմ բան առնեմ, կաբել հավաքեմ ու ինքս էլ պերեպռոշիվկա անեմ:

Rammstein
13.10.2008, 17:18

Ամենլավը սենց դեպքերում տարբեր ֆորումներն են։ Նայի տես ինչ են գրում քո հեռախոսի մասին։
Իսկ դու վստա՞հ ես, որ վերապռաշիվկան կօգնի բագերի հարցում։

Օրինակ ես որ իմ հեռախոսը ստիպված պռաշիվկա էի արել, ոչ մի բագ չվերացավ, որովհետեւ դրանք պռաշիվկից էկող բագեր են։ Իսկ քանի որ Siemens-ները էլ չեն արտադրում:(:(, ապա նոր պռաշիվկա էլ չկա։:(

LG հեռախոսների մասին ոչինչ չգիտեմ, թե չէ ինչ-որ բանով կօգնեի։:)

Elmo
13.10.2008, 17:34
Ամենլավը սենց դեպքերում տարբեր ֆորումներն են։ Նայի տես ինչ են գրում քո հեռախոսի մասին։
Իսկ դու վստա՞հ ես, որ վերապռաշիվկան կօգնի բագերի հարցում։

LG -ի պաշտոնական խորհուրդն ա… «մոտակա սերվիս-կենտրոնում նորացրեք պռոշիվեն ու բոլոր գլյուկները կանցնեն: տեղադրեք 19.01.2008թ տարբերակը»: Հենց ֆոռումներից ու օֆիցիալ բողոքների ու շնորհակալությունների էջից եմ նայել:
Մոտակա սերվիս-կենտրոնը, որը նաև LG -ի պաշտոնական ներկայացուցիչն էր, ստելուց բացի ուրիշ ոչինչ չարեց:

Rammstein
13.10.2008, 17:43

Էհ Էլմո ջան, էս ա մեր երկիրը, ի՞նչ անենք։ Սաղ իրար խաբում, իրար քցում...:[

Իսկ էդ սխեման էլ ե՞ս ֆորումներից ճարել, որ ուզում ես հավաքել։:8

Սամվել
13.10.2008, 19:35
էժան էնքանով եմ պրծել, որ էդ անտեր սերվիս կոչեցյալում հեռախոսս չեն էլ միացրել, թէ չէ կտենային աշխատում ա կխաբեին մի 25 000 կկրակեին վրես:
Էհ աչքիս գնամ ինքս միկրոսխեմա, ռազյոմ բան առնեմ, կաբել հավաքեմ ու ինքս էլ պերեպռոշիվկա անեմ:

Կբերես իրար հետ կանենք :ok

Elmo
13.10.2008, 20:10
Էհ Էլմո ջան, էս ա մեր երկիրը, ի՞նչ անենք։ Սաղ իրար խաբում, իրար քցում...:[

Իսկ էդ սխեման էլ ե՞ս ֆորումներից ճարել, որ ուզում ես հավաքել։:8

Աթեիստ-ն էր ճարել: :)

Ավելացվել է 34 վայրկյան անց

Կբերես իրար հետ կանենք :ok

Միկրոսխեման կառնեմ կգամ:

VisTolog
13.10.2008, 21:09
Ժող Motorola V3-ի մեջ Jimm messenger եմ քաշել, բայց չի կպնում. ինչի՞ց կլնի.

nenesys
19.10.2008, 16:52
Ժող Motorola V3-ի մեջ Jimm messenger եմ քաշել, բայց չի կպնում. ինչի՞ց կլնի.
փորցի վեբ սեսիաներում servis tipe 2 դնես wap

Angelochek Pushisti
26.10.2008, 20:54
Բարև Բոլորին ինչպես կարող եմ java խաղեր և ծրագրեր գցեմ Motorola V3-ի մեջ,եթե կարող եք օգնել

Rammstein
26.10.2008, 22:30
Բարև Բոլորին ինչպես կարող եմ java խաղեր և ծրագրեր գցեմ Motorola V3-ի մեջ,եթե կարող եք օգնել

Jar ու Jad ֆայլերը ափլոուդ արա որեւէ տեղ, ու մտի հեռախոսով քաշի։

Hayk Avetisyan
26.10.2008, 22:47
Աթեսիստի ձեռքի համարը ով գիտի? նամակով ասեք

Angelochek Pushisti
27.10.2008, 11:47
Jar ու Jad ֆայլերը ափլոուդ արա որեւէ տեղ, ու մտի հեռախոսով քաշի։
Ինչպես կարող եմ Jar ու jad ֆայլերը ափլոադ անեմ եթե կարող ես օգնիր օր. ուզում եմ գցեմ ով է ուզում դառնալ միլոնատեր խաղը:
Երգերը,կլիպները և նկարները կարողանում եմ գցեմ հեռախոսի մեջ բայց խաղեր և ծրագրեր չեմ կարողանում գցեմ:

nenesys
28.10.2008, 19:46
motomidman ծրագիր կա քաշի ու պրծ, կոմպով արա

Rammstein
28.10.2008, 23:16
Ինչպես կարող եմ Jar ու jad ֆայլերը ափլոադ անեմ եթե կարող ես օգնիր օր. ուզում եմ գցեմ ով է ուզում դառնալ միլոնատեր խաղը:
Երգերը,կլիպները և նկարները կարողանում եմ գցեմ հեռախոսի մեջ բայց խաղեր և ծրագրեր չեմ կարողանում գցեմ:

Ես չեմ ասում դա միակ ձեւն ա։ Պարզ ա, որ կան ավելի լավ ձեւեր, ուղղակի էդ ձեւը ես փորձել եմ, ստացվել ա։
Եթե կայք ունես, կարաս ափլոուդ անես դրա մեջ։

Ռեդ
07.11.2008, 01:16
Համապատասխան թեման չգտա էս թեմայում եմ գրում
1. Նոկիաի վրա E տառի հայտնվելը ի՞նչ ա նշանակում :think
2.Նոկիայի վրա զանգելուց առաջ բացված կողպեքի նշան է հայտվում /եթե նկատել եք/ էդ ի՞նչ ա նշանակում :think

Սամվել
07.11.2008, 01:17
Ո՞ր Նոկիայի..

Իմնելա Նոկիա բայց տենց բաներ չեմ նկատել :think

Ռեդ
07.11.2008, 01:21
Ո՞ր Նոկիայի..
Իմնելա Նոկիա բայց տենց բաներ չեմ նկատել :think
Մի բան ասեմ, երբ որ հարմար լինի փորձի :)
Եթե ձեր տան ուրիշ հեռախոս կա, վերցրու զանգի քո հեռախոսի վրա, բայց հենց զանգելու կնոպկան սեղմես՝ անմիջապես կնայես քո հեռախոսի էկրանի վերևի մասին /հիմնականում հայտնվում է էկրանի վերևի կենտրոնական մասում/ կտենաս բացվող կողպեքի սև նշան, որն անմիջապես կանհետանա :);)

T!gran
07.11.2008, 01:21
Բացված կողպեքը ինչքան գիտեմ Закрытая группа ծառայության բացակայություննա, իսկ E տառը EDGE-ն ա

Kuk
07.11.2008, 17:45
Համապատասխան թեման չգտա էս թեմայում եմ գրում
1. Նոկիաի վրա E տառի հայտնվելը ի՞նչ ա նշանակում :think
2.Նոկիայի վրա զանգելուց առաջ բացված կողպեքի նշան է հայտվում /եթե նկատել եք/ էդ ի՞նչ ա նշանակում :think

Ես էլ մի հատ 62 30 ունեմ, էս վերջերս քարտս դրի դրա մեջ, միացրի, վերևը G ա գրում: Բա է՞դ ինչ ա նշանակում:

Rammstein
07.11.2008, 17:51
Իմ հեռախոսի վրա մի հատ նշան կա։ Սենց երկու հատ մարդուկ ա, արանքում էլ բացականչական նշան (մոտավորապես սենց x!x)։ Էս նշանն էլ` էդ կողպեքի նման զանգելուց, ինչպես նաեւ զանգ ընդունելուց մի քանի վայրկյան առաջ անհետանում ա։
Մի հատ ֆորումում կարդացի, որ դա նշանակում ա, որ օպերատորը անջատել է կադվորումը ու խոսակցությունը հնարավոր է գաղտնալսել։ Նաեւ գրած է, որ նշանը իմաստ ունի միայն խոսակցության ժամանակ, եւ քանի որ այն խոսալիս վերանում է, հետեւաբար ամեն ինչ կարգին է։:)

T!gran
07.11.2008, 21:44

Ընդհանրապես շատ քիչ հեռախոսներ կան, որոնց գաղտնալսումը հնարավոր չե, համարյա բոլորն ել կարելի է գաղտնալսել ինչ -որ կերպ, բայց թե.....

Nuard
10.11.2008, 11:17
Ես էլ մի հատ 62 30 ունեմ, էս վերջերս քարտս դրի դրա մեջ, միացրի, վերևը G ա գրում: Բա է՞դ ինչ ա նշանակում:

կարծեմ, նշանակում է, որ GPRS-ը ակտիվ է։

AG16
17.11.2008, 19:50
Ո՞նց խաղ կամ ծրագիր գցեմ D900i-ի մեջ:

Ռեդ
17.11.2008, 20:05
Ո՞նց խաղ կամ ծրագիր գցեմ D900i-ի մեջ:
Սամսունգներից գլուխ չեմ հանում :[
Վերջին վարիանտ հեռախոսով ինտերնետ մտի վապի սայտերից քաշի, էնտեղ ընտրում ես հեռախոսի մոդելը :ok

Աթեիստ
17.11.2008, 21:41
Ո՞նց խաղ կամ ծրագիր գցեմ D900i-ի մեջ:

http://gaboyan.narod.ru/jar/
Խաղեր հատուկ այդ սերիայի սամսունգների համար։
Կբացես հենց հեռախոսով։

Tigran1989
17.11.2008, 21:52
Ո՞նց խաղ կամ ծրագիր գցեմ D900i-ի մեջ:

Samsung-ները պրոբլեմ ունեն, պետք ա իրա դրայվերները քցես կամ պրաշիվկա անես,առաջինը ջանջալ ա ու բարդ երկրորդի դեպքում էլ հեռախոսդ դանդաղ ա սկսելու աշխատել:
Ես ուղղակի զարմանում եմ, որ մարդիկ չգիտեն ամենապարզ ձևը:Samsung-ները կարծեմ D900-ից սկսած, իսկ E-երը գրեթե բոլորը կարդում են jad: Դրա համար քաշում եք խաղը կամ ծրագիրը` jar-ը ու մի հատ շատ փոքր ծրագիր` jad maker անունով:Էդ ծրագիրը ձեր ունեցած jar-ի jad-ն ա սարքում:Վերցնում եք jar-ն ու jad-ը միասին քցում եք հեռախոսի մեջ իրար կողք` մի պապկի մեջ: Բացում եք jad-ը ինքը բռնում ա jar-ը ուստանովկայա անում:ՊՐԾ:
Ի դեպ լավ էլ խաղեր ա բացում:
Ինձ էլ տանջեցին բացատրելով թե դրայվերներ քցի ԵՍԻՄԻՆՉ արա...տենց փորձեցի ստացվեց:

Աթեիստ
17.11.2008, 22:05

Ես էլ էի կարծում, թե հեշտ է, բայց ․․․
Վերայի հեռախոսի Firmware-ը թույլ չեր տալիս ինստալ անել JAD, ավելի հինը գցելու հետո նոր սկսեց նորմալ աշխատել։

AG16
17.11.2008, 22:48
Samsung-ները պրոբլեմ ունեն, պետք ա իրա դրայվերները քցես կամ պրաշիվկա անես,առաջինը ջանջալ ա ու բարդ երկրորդի դեպքում էլ հեռախոսդ դանդաղ ա սկսելու աշխատել:
Ես ուղղակի զարմանում եմ, որ մարդիկ չգիտեն ամենապարզ ձևը:Samsung-ները կարծեմ D900-ից սկսած, իսկ E-երը գրեթե բոլորը կարդում են jad: Դրա համար քաշում եք խաղը կամ ծրագիրը` jar-ը ու մի հատ շատ փոքր ծրագիր` jad maker անունով:Էդ ծրագիրը ձեր ունեցած jar-ի jad-ն ա սարքում:Վերցնում եք jar-ն ու jad-ը միասին քցում եք հեռախոսի մեջ իրար կողք` մի պապկի մեջ: Բացում եք jad-ը ինքը բռնում ա jar-ը ուստանովկայա անում:ՊՐԾ:
Ի դեպ լավ էլ խաղեր ա բացում:
Ինձ էլ տանջեցին բացատրելով թե դրայվերներ քցի ԵՍԻՄԻՆՉ արա...տենց փորձեցի ստացվեց:
Գցում եմ "другие файлы"- մեջ, ու ոչմի բան ել չի լինում անել:

VisTolog
17.11.2008, 23:02
Ժող շատ Մոտոռոլաների մեջ ( L6, L7, V3 ) հանդիպել եմ, որ Վիվայի MMS, WAP, Inet -ները ոչ լրիվ կազմով են լինում. մեկի մոտ մենակ ՄՄՍ, մեկի մոտ մենակ ՎԱՊ...
Հիմա իմ մոտ Վիվա Այնեթ ու Վապա, բա ՄՄՍ-ը ո՞նց անեմ :' Բնականաբար ՄՄՍ էլ չեմ կարողանում ուղարկել.:(

Rammstein
18.11.2008, 00:39

Ինձ թվում ա ձեւ չկա։ Ես էլ եմ հանդիպել էդ պրոբլեմին վ3-ի վրա։ Ավելի լավ ա մտնես մոտոռոլայի մասին ֆորումներ ու մի հատ որոնես էդ ձեւի բան։ Կամ թեկուզ գուգլով։

Tigran1989
18.11.2008, 13:14
Գցում եմ "другие файлы"- մեջ, ու ոչմի բան ել չի լինում անել:

Եթե d900i-ն ա պիտի լինի:Տես jad-ը կարդում ա, թե չէ, եթե կարդում ա պիտի հեռախոսիդ մեջ գրի ֆայլի վրա jad:Սեղմի Открить կամ Установить:
Կարողա ուրիշ ֆայլի jad ես քցել?

BOBO
18.11.2008, 13:25
Ժող շատ Մոտոռոլաների մեջ ( L6, L7, V3 ) հանդիպել եմ, որ Վիվայի MMS, WAP, Inet -ները ոչ լրիվ կազմով են լինում. մեկի մոտ մենակ ՄՄՍ, մեկի մոտ մենակ ՎԱՊ...
Հիմա իմ մոտ Վիվա Այնեթ ու Վապա, բա ՄՄՍ-ը ո՞նց անեմ :' Բնականաբար ՄՄՍ էլ չեմ կարողանում ուղարկել.:(
2020 համարին MMS բառը ուղարկի

Rammstein
18.11.2008, 15:18
2020 համարին MMS բառը ուղարկի

Հա, բայց էդ դեպքում էլ Ինտերնետի նաստռոյկեքը պիտի որ խախտվեն։

VisTolog
18.11.2008, 18:02
2020 համարին MMS բառը ուղարկի
Գիտես չե՞մ արել. տասնյակ անգամ:D
ՈՒղղակի ամեն անգամ պատասխանա գալիս ''դուք արդեն ստացել եք համապատասխան կարգավորումները, վայելեք վիվասելի ծառայությունները'':
Գիտեմ, որ ՄՄՍ-ի համար IP, ու տենց բան-մանա պետք գրել, բայց ի՞նչ.

Zangezur
19.11.2008, 01:08

MMS կարգավորում մեխանիկական եղանակով

Profile name: VivaCell MMS
Data Bearer: GPRS
APN: mms.vivacell.am
User name: -
Password: -
Prompt password: Off
IP address: 83.217.226.72
IP port: 8080 կամ 9201*
Home page:http://mms.vivacell.am/mmsc
Authentication type: Normal
Connection security: Off
Connection type: Permanent

*Նախընտրելի է WAP 2.0–ի հնարավորություն ունեցող բջջային հեռախոսների համար օգտագործել 8080 IP port-ը, իսկ WAP 1.x–ի հնարավորություն ունեցող հեռախոսների համար` 9201:

www.alo.am

BOBO
19.11.2008, 12:23
Հա, բայց էդ դեպքում էլ Ինտերնետի նաստռոյկեքը պիտի որ խախտվեն։
Չի խախտվում:)

Գիտես չե՞մ արել. տասնյակ անգամ:D
ՈՒղղակի ամեն անգամ պատասխանա գալիս ''դուք արդեն ստացել եք համապատասխան կարգավորումները, վայելեք վիվասելի ծառայությունները'':
Գիտեմ, որ ՄՄՍ-ի համար IP, ու տենց բան-մանա պետք գրել, բայց ի՞նչ.

Ես երբ ուղարկում եմ գալիս ա:P
Մանրամասն ասեմ ինչ արա:)
WebAcces->Web Sessions->[New Entry]->
Name - VivaCell MMS
Homepage - http://mms.vivacell.am/mmsc (կարևոր չի)
Service Type 1 - HTTP
Proxy 1 - 83.217.226.72
Port 1 - 8080
GPRS APN - mms.vivacell.am
(save)

Messages->Message setup->MMS Message setup->Server info->New->
Service name - VivaCell MMS
Server name - http://mms.vivacell.am/mmsc
Web Session Name -Ընտրում ես VivaCell MMS-ը

VisTolog
21.11.2008, 00:33
փորցի վեբ սեսիաներում servis tipe 2 դնես wap
Ծառայության տեսակը չեմ կարա դնեմ ''2'', որովհետև հնարավոր չի խմբագրել ''ռեդակծիռոված'' տվյալները: Կան վիվա այնեթ, վիվա վապ ու վիվուկ մմս: Վապով էլ, այնեթով էլ փորձել եմ, ՉԻ ստացվում:cry2

Ahik
21.11.2008, 02:17
Ժող ջան սաղ քաղաքը ման եմ եկել բայց չեմ կարողանում գտել Samsung E770-ի ակումուլյատոր, եթե կարող էք օգնեք: Կանխավ շնորհակալություն

Zangezur
23.11.2008, 02:10
Ժողովուրդ հեռախոսս Nokia 6288--ա, լիֆտա, էս հեռախոսը ունի երկու շլեֆ, մեկը հեռախոսի դիսպլեյը միացնումա պլատային, իսկ մյուսը պրյամո դուրսա գալիս դիսպլեյի մեջից ու հեռախոսի դիսպլեյը միացնումա միջպլատային շլեֆին, այսինքն սկզբում ասածս շլեֆին: Հիմա դիսպլեյից դուրս եկող շլեֆը վնասվելա ու էկրանը մեկ --մեկ ցույցա տալիս, մեկ--մեկ ցույց չի տալիս, որը կախվացա շլեֆի դիրքից, որը փոխվումա լիֆտը բացել--փակելուց: Մեկին հարցրի ասեց պտի էկրանը փոխվի, էտ էլ քսանհինգ հազար փող արժի: Սսի ինքս քանդեմ, տենամ մեչը ինչ կա: Վոբշեմ քանդեցի, էկրանը վրից հանեցի, վռօդիբի շլեֆը կտրվաց չի, բայց երբ լույսի տակ նայեցի, տեսա որ էկրանի շլեֆը վնասվածա: Հա մեկել ասեմ, որ փորձեցի էկրանից առանզնացնել շլեֆը, բայց ռիսկի չգնացի, որովհետև շլեֆը պրյամո մտնումա էկրանի տակ, ու ինչքան հասկա շլեֆը հանելու համար պտի արդեն էկրանը քանդվի, որը երեվի հնարավոր չի, իմ կարծիքով: Հիմա ասածս ինչումնա կայանում, հնարավորա ինչ--որ կերպ շլեֆը փոխել, կամ հեռախոսը վերանորոգել, միայն շլեֆի վրա ծախս կատարելով, առանց էկրանը փոխելու՞՞՞՞՞՞՞

Delo
29.11.2008, 18:11
wap.tegos.ru ամենալավ բջջային պորտալը այնտեղ կարող եք գտնել ձեզ հետաքրքրող ամեն ինչ եթե կոմպով եք ուզում մտնել ու download անել opera բրաուզերով մտեք

serg780
07.12.2008, 03:52
Ո՞վ կարող է օգնել։ Ինչպե՞ս բեռնել Tahoma Armenian-ը հեռախոսի մեջ։
Nokia N82.

Zangezur
07.12.2008, 12:57
Ո՞վ կարող է օգնել։ Ինչպե՞ս բեռնել Tahoma Armenian-ը հեռախոսի մեջ։
Nokia N82.

http://www.akumb.am/showthread.php?p=1188209#post1188209

Rammstein
29.12.2008, 12:29
Ժող, ինչ-որ մեկին ծանոթ պրոբլեմ ա՞, Samsung D900i հեռախոսը` ՍԻՄ քարտը փոխելուց հետո սկսում ա կախել, միչեւ մի քանի անգամ անջատել միացնելուց հետո նոր դզվում ա։ Հետո հին քարտը դնելուց էլ նույնն ա...ուզում եմ ասեմ քարտից չի պրոբլեմը։ Ինչի՞ց կլինի։

Yellow Raven
04.01.2009, 20:41
Ժող, չիպիս մեջ ինֆորմացիա գցեցի, հետո որ կաբելը անջատեցի ֆորմատ ուզեց չիպի միանգամից... Ես էլ չարեցի ու հիմա պառոլա ուզում ու ոչ մի կերպ չեմ կարում մեջը՞ Ինչից կլինի՞:think:pardon

Yellow Raven
05.01.2009, 13:40
Ժող, չիպիս մեջ ինֆորմացիա գցեցի, հետո որ կաբելը անջատեցի ֆորմատ ուզեց չիպի միանգամից... Ես էլ չարեցի ու հիմա պառոլա ուզում ու ոչ մի կերպ չեմ կարում մեջը՞ Ինչից կլինի՞:think:pardon

Ոչ մեկ չգիտի ձևը՞ :( MicroSD քարտա:(

Աթեիստ
05.01.2009, 13:44
Ոչ մեկ չգիտի ձևը՞ :( MicroSD քարտա:(
Դրանց կոդը բացվում է կամ հենց հեռախոսով (այդ դեպքում պետք է իմանաս կոդը, պատահում է ինքնիրեն կոդավորում, այդ դեպքում իհարկե կոդը չես իմանա), կամ հեռախոսների վերանորոգումով զբաղվող կետերում։ Վերջին դեպքում ինֆորմացիադ կորում է։

Yellow Raven
05.01.2009, 14:08

Ինֆորմացիան ոչինչ: Ուրիշ քարտի օգնությամբ ֆորմատ արեցի,բայց փասվորդը մնաց:( Իսկ ինչ-որ ծրագիր գոյություն չունի դրա համար?:(

Zangezur
06.01.2009, 02:34
Ինֆորմացիան ոչինչ: Ուրիշ քարտի օգնությամբ ֆորմատ արեցի,բայց փասվորդը մնաց:( Իսկ ինչ-որ ծրագիր գոյություն չունի դրա համար?:(
չիպը պետք ա միացնես կոմպին card reader--ի օգնությամբ, նոր ֆոռմատ անես, էտ դեպքում պետքա որ էլ կոդ չուզի, նոր նոթբուքերի վրա հիմնականում լինումա card reader :)

murmushka
06.01.2009, 22:13
ոչ մի կերպ չեմ կարողանում nokia N76 հեռախոսիս մեջ գցել ICQ օգնեք:(

Yellow Raven
06.01.2009, 22:18
ոչ մի կերպ չեմ կարողանում nokia N76 հեռախոսիս մեջ գցել ICQ օգնեք:(

Ինչ պրոբլեմա?:think Գցել չի լինում,թե աշխատեցնել? :8

murmushka
06.01.2009, 22:27
Ինչ պրոբլեմա?:think Գցել չի լինում,թե աշխատեցնել? :8

սկզբում չէի կարողանում գցել
հիմա մի կերպ jimm եմ գցել չի աշխատում, չի միանում

Yellow Raven
06.01.2009, 22:34
սկզբում չէի կարողանում գցել
հիմա մի կերպ jimm եմ գցել չի աշխատում, չի միանում

jimm-ը ես էլ չկարողացա աշխատեցնել
Խորհուրդ կտամ Nimbuzz ծրագիրը քաշես ինտերնետից ու գցես, ICQ-ից բացի ուրիշ նմանատիպ բաներ էլա պարունակում իր մեջ ու ամենակարևորը պետքա որ աշխատի;)

Zangezur
11.01.2009, 03:06
http://www.c-h-a-o-s.com/2007/06/01/nokia-6280-with-slr-optics/ ես զարմացած եմ:o: Նենց ծրագիր կլինի, որ պռաշիվկի մեջի ռուսական ֆոնտերը փոխարինենք հայկական ֆոնտերով ու նոր գցենք հեռախոսի մեջ

Zangezur
11.01.2009, 03:41
ստուգեք ձեր նօկիայի օրիգինալությունը, թարգմանելու հավես չկա ՝

Zangezur
11.01.2009, 20:28
Ժողովուրդ որտեղից կարամ շատ էժանով, անենաշատ հինգ հազար դրամանոց, պրոֆեսիոնալ ֆոտոօբյեկտիվ ճարեմ, օգտագործած: Կարողա ինչ-որ մեկի մոտ սովետական ֆոտոապառատի ֆոտոօբյեկտիվ լինի՞՞՞ Մոտավորապես նկարի մինջինի պես բան

Գրիգոր
13.03.2009, 20:54
Ժողովուրդ ջան, ով կարա ասի, թե իչիցա, որ ուզում եմ նաստրոյկա քցեմ հեռախոսիս մեջ, ավտոմատ նաստրոյկեքը գալիսա, գրում only 70 sets allowed
Ձեռքով էլ ուզում եմ գրեմ, էտ ժամանակ էլ բերումա Cannot add new account.Memory full
Հեռախոսս nokia 5300 ա

T!gran
13.03.2009, 21:16

ես էտ նույն խնդիրը nokia 6300 -ի մեջ եմ տեսել, Reset Factory Settings-ն էլ չօգնեց , երևի մնացել ա ֆոռմատ արվի...

Moon
13.03.2009, 22:34
Ժողովուրդ շատ եմ խնդրում օգնեք, իմ քարտը սիմ ա, փաթեթի մեջ ա, ինտերնետս միացրել եմ, Vivacell-MTS Inet, բայց wap-ով չեմ կարողանում մտնել, ձևը չգիտեմ, www-ի փոխարեն wap եմ գրում, չի բերում:(

Սամվել
14.03.2009, 08:36
Ժողովուրդ շատ եմ խնդրում օգնեք, իմ քարտը սիմ ա, փաթեթի մեջ ա, ինտերնետս միացրել եմ, Vivacell-MTS Inet, բայց wap-ով չեմ կարողանում մտնել, ձևը չգիտեմ, www-ի փոխարեն wap եմ գրում, չի բերում:(

ԻՆչ Բրոուզերա... :think մեկ էլ ասա ինչ սայտ ես մտնում

Չիպ
02.04.2009, 21:55
ժաղ ինչի՞ց կարա լինի nokia 6200 հեռախոսը ֆայլեր քաշումա ուրիշ հեռախոսից, բայց չի ուղարկում…
կարողա ՞ ծրագրային խնդիրներ կա թե՞ իկապորտիցա:think

comet
04.05.2009, 13:05
ոչ մի կերպ չեմ կարողանում nokia N76 հեռախոսիս մեջ գցել ICQ օգնեք:(

Ես wap.tjat.com-ով էի մտնում, բայց ինչ-որ պրոբլեմ է առաջացել, փասսվորդը չի հասկանում::( jimmն ընդհանրապես չի աշխատում:
http://violonix.jabber.ru/WAP/samsung.wml ծրագիրը քաշեցի, բայց նաստրոյկեքի խնդիր կա հիմա էլ: Ինչ-որ մեկին ծրագիրը ծանոթ է?
Help me, plz:oy

blablabla
04.05.2009, 18:46
.jimmն ընդհանրապես չի աշխատում:
http://violonix.jabber.ru/WAP/samsung.wml ծրագիրը քաշեցի, բայց նաստրոյկեքի խնդիր կա հիմա էլ: Ինչ-որ մեկին ծրագիրը ծանոթ է?
Help me, plz:oy

comet ծրագիրը ծանոթ չի, բայց տեսա, որ samsung-ի համար ա.. քոնն էլ ա samsung չէ՞:

Ես wap.tjat.com-ով էի մտնում, բայց ինչ-որ պրոբլեմ է առաջացել, փասսվորդը չի հասկանում::(
իսկ կոնկրետ ի՞նչ ա ասում, որ չի ճանաչում:

.jimmն ընդհանրապես չի աշխատում:
հնարավոր ա արդեն հին ա քո jimm-ի վերսիան, դրա համար մտի էս հղումով:
http://jimm-constructor.net.ru/icq/ru/index.html ու download արա Default կամ MIDP2 բաժիններից որևէ մեկը:

comet
06.05.2009, 08:42
իսկ կոնկրետ ի՞նչ ա ասում, որ չի ճանաչում:

Փորձում է կպնել, logging in-ic հետո ասում է no password received: Բայց կարող է նաև մի քանի վայրկյանով կպնի ու էլի դուրս է քցում: Մի քանի անգամ փորձելուց հետո ասում է 15 րոպեից փորձի:
Ես ահագին ժամանակ է wap.tjat.com ով էի մտնում, բայց ոչ մի պրոբլեմ չէր եղել: Չեմ կարողանում հասկանալ ինչից է:( Ուրիշ համարով էլ փորձել եմ, նույն պրոբլեմն է տալիս:

blablabla
07.05.2009, 09:07
Ես ահագին ժամանակ է wap.tjat.com ով էի մտնում, բայց ոչ մի պրոբլեմ չէր եղել:
Պարզ ա, իսկ jimm-ն ու wap.tjat.com-ը միասին ե՞ն սկսել չաշխատել… ICQ-ի protocol-ի մեյ շուտ-շուտ AOL-ը փոփոխություններ ա անում, եթե դրա հետ ա կապված ուրեմն սպասել ա պետք, մինչև wap.tjat.com-ում էլ կթարմացնեն.. իսկ որպես այլընտրանքային տարբերակ կարամ առաջարկեմ wap.ebuddy.com-ը կամ հենց ծրագիրը http://get.ebuddy.com/, ավելի լավն ա քան wap.tjat.com-ը:
Ի միջայլոց.. իմ մօտ ել ա wap.tjat.com-ը դւրս քցում, բաըց կպնումա««« մի հատ փորձի հերախոսիդ cache-ը դատարկի:

comet
07.05.2009, 09:26

Չէ, jimmն իմ մոտ ընդհանրապես չի աշխատել: Կամ նաստրոյկեկից է, կամ հեռախոսիս մոդուլից:
wap.tjat.com հավաքում եմ կոմպով, նորմալ աշխատում է, բայց սոտովիով պրոբլեմ է տալիս:
Էս ասածդ տեղը ICQ չկա, բայց yahoo kpav:)

blablabla
07.05.2009, 09:33
Էս ասածդ տեղը ICQ չկա, բայց yahoo kpav
ICQ էլ կա, լավ նայի :) վերջից 3-րդը

comet
07.05.2009, 09:37
ICQ էլ կա, լավ նայի :) վերջից 3-րդը

Իմ մոտ էս հերթականոթյամբ է.

MSN WAP
AIM WAP
Yahoo WAP
Gtak WAP
Վերջինն էլ ինչ-որ տառատեսակներ է շարել. որ հեռախոսս չի հասկանում ու մտնել չի լինում:

blablabla
07.05.2009, 09:42
Իմ մոտ էս հերթականոթյամբ է.

MSN WAP
AIM WAP
Yahoo WAP
Gtak WAP
Վերջինն էլ ինչ-որ տառատեսակներ է շարել. որ հեռախոսս չի հասկանում ու մտնել չի լինում:

Chat with all your friends [info]
Download eBuddy to your mobile phone!
MSN mobile
AIM mobile
Yahoo mobile
Google Talk mobile
MySpace IM mobile
ICQ mobile
Facebook mobile
eBuddy (Что это?)
справка || Language

իմ մոտ էսքանը կա.. իսկ ինչ մոդել ա հերախոսդ?

comet
07.05.2009, 09:44

Իմ մոտ եղածը ես լրիվ նշել էի: Հեռախոսս Samsung է:

blablabla
07.05.2009, 09:47
MSN WAP
AIM WAP
Yahoo WAP
Gtak WAP

փաստորեն դու WAP-ես մտնում?
samsung ինչ? Եթե հնարավոր է WAP-ից անցի GPRS ու կաշխատեն մնացած բոլորը

comet
07.05.2009, 09:55
փաստորեն դու WAP-ես մտնում?
samsung ինչ? Եթե հնարավոր է WAP-ից անցի GPRS ու կաշխատեն մնացած բոլորը
x 450, c210
Հա, wap-ով եմ մտնում, իմ մոտ ուրիշ ձևով երևի չի էլ լինի:oy

blablabla
07.05.2009, 10:07
x 450, c210
x450-ի վրա GPRS էլ կա, Java էլ, փորձի http://get.ebuddy.com/ ծրագրով մտնել:

comet
07.05.2009, 10:14
x450-ի վրա GPRS էլ կա, Java էլ, փորձի http://get.ebuddy.com/ ծրագրով մտնել:

Հիմա է Внутренная ошибка է տալիս:(

comet
07.05.2009, 10:30
x450-ի վրա GPRS էլ կա, Java էլ, փորձի http://get.ebuddy.com/ ծրագրով մտնել:

Նույն պատկերն է`

MSN WAP
AIM WAP
Yahoo WAP
Gtak WAP
Վերջինն էլ ինչ-որ տառատեսակներ է շարել. որ հեռախոսս չի հասկանում ու մտնել չի լինում:

blablabla
07.05.2009, 20:12
Նույն պատկերն է
մի հատ էս էլ փորձի download (http://java.prowap.ru/res/media/8844.jar) (հեռախոսով) :)

Ahik
09.05.2009, 01:39
Պարոնայք ադմինիստրատորներ ջան:
Հնարավո՞ր է արդյոք հեռախոսի մեջից վապ-ով հայերեն գրել:
Կանխավ շնորհակալություն:

Ahik
09.05.2009, 01:42
Ժող ջան, հնարավորա արդյոք բլութուֆի միջոցով հեռախոսին տալ ինտերնետ:
Մոդելը 6500սլայդ

masivec
09.05.2009, 11:02
Պարոնայք ադմինիստրատորներ ջան:
Հնարավո՞ր է արդյոք հեռախոսի մեջից վապ-ով հայերեն գրել:
Կանխավ շնորհակալություն:
Փոխարկիչ (http://depositfiles.com/files/vwftdiway) կարամ առաջարկեմ:B

Ahik
10.05.2009, 01:18
Փոխարկիչ (http://depositfiles.com/files/vwftdiway) կարամ առաջարկեմ:B

այսինքն, միտքդ գրում ես փոխարկիչի մեջ, հետո կոպյա անում ուզածդ թեմայում?
Ես տռանսլիտի բոլոր տառերը չէ որ գիտեմ: Կարո՞ղ ես այբուբենի տռանսլիտն ամբողջությամբ թեմայում տեղադրել, կամ ինձ նամակի ձևով ուղարկել:
Կանխավ մերսի

masivec
10.05.2009, 01:27

Ես էլ չգիտեմ, փոխարկիչը քցի հեռախոսիտ մեջ ու բզբզա:))

Rammstein
10.05.2009, 12:16
Փոխարկիչ (http://depositfiles.com/files/vwftdiway) կարամ առաջարկեմ:B
Էս փոխարկիչը բռակ ա։
«տ» ու «հ» տառերը իրար հետեւից հնարավոր չի գրել, եթե գրեմ «th», ապա սարքում ա «թ»։

blablabla
10.05.2009, 17:25
Ժող ջան, հնարավորա արդյոք բլութուֆի միջոցով հեռախոսին տալ ինտերնետ:
Մոդելը 6500սլայդ

Հնարավորա, բայց մենակ SE-ի համար գիտեմ ոնցա արվում :esim

comet
11.05.2009, 11:06
փաստորեն դու WAP-ես մտնում?
samsung ինչ? Եթե հնարավոր է WAP-ից անցի GPRS ու կաշխատեն մնացած բոլորը

Դա ոնց է արվում?:oy

http://get.ebuddy.com/ եվ wap.ebuddy.com -ը իմ մոտ նույն բանն են բերում, տարբերություն չկա:
Ես wap.ejoint.net-ով մտա HTML, հավաքեցի wap.ebuddy.com , ICQ բերեց: Բայց username, password հավաքելու տեղ կա, հաստատելու տեղ չկա:

T!gran
11.05.2009, 21:49
Ahik-ի խոսքերից >> Ժող ջան, հնարավորա արդյոք բլութուֆի միջոցով հեռախոսին տալ ինտերնետ: Մոդելը 6500սլայդԵս ել սմարտֆոնների համար գիտեմ նոկիաի, ստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=32833)

blablabla
12.05.2009, 03:14
Դա ոնց է արվում?:oy

vivacell է, թէ armentel?

blablabla
12.05.2009, 03:31
Ես wap.ejoint.net-ով մտա HTML, հավաքեցի wap.ebuddy.com , ICQ բերեց: Բայց username, password հավաքելու տեղ կա, հաստատելու տեղ չկա:
Իմ մոտ հաստատելու տեղ կա բայց մեկ է հաստատելուց հետո պիտի captcha-ի չինարեն տառերը գրես որ թողի մտնես.. լավ չի:
Իսկ eBuddy-ն ստեղ եմ upload արել download (http://upwap.ru/420618)

comet
12.05.2009, 12:00
Իմ մոտ հաստատելու տեղ կա բայց մեկ է հաստատելուց հետո պիտի captcha-ի չինարեն տառերը գրես որ թողի մտնես.. լավ չի:
Իսկ eBuddy-ն ստեղ եմ upload արել download (http://upwap.ru/420618)
Երևի հեռախոսս փոխեմ, պրծնեմ:D
Հիմա էլ անհասկանալի տառեր ու նշաններ է բերել:esim

masivec
12.05.2009, 14:21
Էս փոխարկիչը բռակ ա։
«տ» ու «հ» տառերը իրար հետեւից հնարավոր չի գրել, եթե գրեմ «th», ապա սարքում ա «թ»։
Հիմա էտ ա եթե ավելի լավ բան առաջարկես լավ կլնի:)

blablabla
12.05.2009, 14:28
հեռախոսս փոխեմ
Այ էսքան տեղը դուրս շաաաատ եկավ.. :D

Արմկար
18.05.2009, 19:52
Ժող ջան, հնարավորա արդյոք բլութուֆի միջոցով հեռախոսին տալ ինտերնետ:
Մոդելը 6500սլայդ

Այո իհարկե հնարավոր է , բլուտուտով միանււմ ես համակարգչին որպես com port (հուսով եմ գիտեք ոնց) և հետո արդեն տարբեր ծրագրերով(օրինակ nokia PC Sueit) կարող եք միանալ ինտերնետ

VisTolog
18.05.2009, 20:34
Ես էլ չգիտեմ, փոխարկիչը քցի հեռախոսիտ մեջ ու բզբզա:))

պոխարկիչ պետք չի. Վապով ես մենակ կարողանում եմ մեջբերելով հաերեն գրել, սոորական պատասխանելու ժամանակ չի լինում. Մեջբերելուց էլ ամբողջ մեջբերածը պոխումա հայերեն... Էս գիշեր կգաս զրուցարան, կտենաս :D Հիմա էլ եմ վապով... :))
չեղածից լավա, բայց դեռ տերուտյուններ ունի. տ :D

Գրիգոր
20.05.2009, 16:02
Ժողովուրդ, օգնեք......
Հեռախոսս Նօկիա 5300 ա ու էնքան եմ ինտերնետի նաստրոյկա քցել, ջնջել, վոր հիմա ուզում եմ նաստրոյկա քցեմ, գրում ա memory full ու անգամ ձեռքով գրլ չի լինում նաստրոսկաները...Մնացել եմ առանց ինտերնետ.
Էտ պրոբլեմը մենակ սիստեմա փոխելով կլուծվի թեուրիշ ձև էլ կա?

Միգռո
20.05.2009, 23:58
Հայեր, սենց մի հարց - ովա տեղյակ` (արտասահմանից բերած) բջջային հեռախոսի կոդը բացելուց հետո հեռախոսը սկզբնական օպերատորի համար կստացվի՞ նորից օգտագործել: Այսինքն` ենթադրենք արտասահմանյան օպերատորի կողմից կոդավորած բջջայինով Հայաստան ես գալիս որևէ ժամանակով, հեռախոսը ուզում ես օգտագործել Հայաստանում, իսկ արտերկիր վերադառնալուց հետո` շարունակել նաև այնտեղ: Երևանի "մասնագիտացված" կենտրոններում հարցնելիս, պարզա, կասեն մոտավորապես "Հա, ընգեր, կըլնի, խի չի լնի" և այլն: Ինձ հարկավորա հնարավորինս ստույգ տեղեկություն:

Ներսես_AM
21.05.2009, 00:15
տրամաբանորեն պետք է որ աշխատի քանի որ բազմաթիվ օպերատորին չկպած հեռախոսներ գործում են այդ ցանցում: Ուղղակի չգիտեմ կենկրետ այդ համարը կարող է չգործի բայց նորը վերցնելով ինձ թվում է խնդրիներ չի առաջանա: :)

Միգռո
21.05.2009, 00:42
Ներսես, բայց համարը կապված է ՍԻՄ քարտի հետ, իսկ ինձ հետաքրքրում է քարտը հայկական կանխավճարային քարտով փոխարինելու դեպքը: Այլ կերպ ասած` Հայաստանում եղած ժամանակ կարելի է օգտվել տեղական քարտից, հետո արտասահման վերադառնալիս` դա ռադ անել և հեռախոսի մեջ դնել հինը:

Ներսես_AM
21.05.2009, 00:53
Դե հա հենց դա էլ ասում եմ հնարավոր է որ հին քարտը հրաժարվի աշխատել քանի որ կպած էր հեռախոսի հետ: Հաստատ չգիտեմ, ուղղակի տարբերակ է: Բայց նոր քարտ գնելու դեպքում որ կպած չի ոչ մի հեռախոսի կաշխատի: Համենայն դեպս դա ստուգելւ համար փորձի մեկ այլ չկողպված հեռախոսի մեջ դնել հիմիկվա քարտդ, եթե աշխատեց ուրեմն հաստատ հետ գնալուց էլ կաշխատի :)

Արմկար
22.05.2009, 16:38
Ժողովուրդ, օգնեք......
Հեռախոսս Նօկիա 5300 ա ու էնքան եմ ինտերնետի նաստրոյկա քցել, ջնջել, վոր հիմա ուզում եմ նաստրոյկա քցեմ, գրում ա memory full ու անգամ ձեռքով գրլ չի լինում նաստրոսկաները...Մնացել եմ առանց ինտերնետ.
Էտ պրոբլեմը մենակ սիստեմա փոխելով կլուծվի թեուրիշ ձև էլ կա?

Քո նկարագրած պրոբլեմը շատ <<նաստրոյկա>> անելուց չի , ուղակի վիրուս ես քաշել, և ցավոք սրտի առայժմս դեռ ծրագիրը փոխելուց բացի ուրիշ տարբերակ չկա , պետք է <<Պռաշիվկա>> արվի հեռախոսդ

Արմկար
22.05.2009, 16:48
Հայեր, սենց մի հարց - ովա տեղյակ` (արտասահմանից բերած) բջջային հեռախոսի կոդը բացելուց հետո հեռախոսը սկզբնական օպերատորի համար կստացվի՞ նորից օգտագործել: Այսինքն` ենթադրենք արտասահմանյան օպերատորի կողմից կոդավորած բջջայինով Հայաստան ես գալիս որևէ ժամանակով, հեռախոսը ուզում ես օգտագործել Հայաստանում, իսկ արտերկիր վերադառնալուց հետո` շարունակել նաև այնտեղ: Երևանի "մասնագիտացված" կենտրոններում հարցնելիս, պարզա, կասեն մոտավորապես "Հա, ընգեր, կըլնի, խի չի լնի" և այլն: Ինձ հարկավորա հնարավորինս ստույգ տեղեկություն:

Ուրեմն ցանցային կոդը բացելիս խախտվում է տվյալ օպերատորի հեղինակային իրավունքները , և եթե օգտագորցես այդ նախկին երկրում շատ հնարավոր է որ քեզ մեղադրեն իրենց հեղինակային իրավունքները խախտելու մեջ , դրա համար հեռախոսը նախկին երկիր վերադարցնելուց առաջ պիտի այն վերակոդավորել ,

PS. իմ պրակտիկայի մեջ նման դեպքեր եղել են երբ հեռախոսը բերել են ոչ թէ կոդը բացելու այլ կոդ դնելու :) , Բայց որպես կանոն արտասահմանյան հյուրերը հեռախոսը կոդը բացելուց հետո թողնում են նվեր Հայաստանաբնակ իրենց բարեկամներին և վերադառնալով արտասահման օպերատորին դիմում թէ հեռախոսս Հայաստանում գողացել են , իսկ օպերատորը հաճախորդ չկորցնելու համար նրանց է վերադարձնում նույն հեռախոսից և քարտից

Աշխեն
31.05.2009, 12:38
Բարև ժողովուրդ, կարողա մեկը իմանա սայտ, որտեղից կարամ samsung-ի (SGH-G400) պատրաստի թեմաներ քաշեմ, որը գտնում են չի ճանաչում հեռախոսը:(

blablabla
01.06.2009, 00:39
Մի հատ մեկտ եթե կարելի է Վիվասելլի ՋՊՌՍի նաստռոյկեքը գրեք էլի Նոկիա Ն80ի համար
2020 համարին sms ուղարկի Inet տեքստով։

blablabla
01.06.2009, 01:20
Բարև ժողովուրդ, կարողա մեկը իմանա սայտ, որտեղից կարամ samsung-ի (SGH-G400) պատրաստի թեմաներ քաշեմ, որը գտնում են չի ճանաչում հեռախոսը:(

zedge.net -ը փորձի

masivec
01.06.2009, 06:33
2020 համարին sms ուղարկի Inet տեքստով։
Կամ էլ All բառը 2020 կարճ համարին:)

comet
02.06.2009, 10:32
vivacell է, թէ armentel?

vivacell:)

aerosmith
03.06.2009, 08:05
ես ունեցել եմ , համ բիլայն, համ էլ վիվա։ չնայաց որ բիլայնը ավելի էժանա, բայց ես նախընտրում եմ վիվա, որտեվ և որկանա լավը, և ծածկույթի հետ պրոբլեներ չկա։ բայց էլի եմ ասում համեմատած բիլայնի հետ թանկա գալի

Rammstein
03.06.2009, 22:42
ես ունեցել եմ , համ բիլայն, համ էլ վիվա։ չնայաց որ բիլայնը ավելի էժանա, բայց ես նախընտրում եմ վիվա, որտեվ և որկանա լավը, և ծածկույթի հետ պրոբլեներ չկա։ բայց էլի եմ ասում համեմատած բիլայնի հետ թանկա գալի
Հիմա հակառակն ա` թե՛ գնի առումով (վիվայի շատ սակագնային փաթեթներում ավելի էժան ա), թե՛` որակի (իմ փորձից)։

Արմկար
04.06.2009, 18:36
Բարև ժողովուրդ, կարողա մեկը իմանա սայտ, որտեղից կարամ samsung-ի (SGH-G400) պատրաստի թեմաներ քաշեմ, որը գտնում են չի ճանաչում հեռախոսը:(

իզուր մի տանջվի, Սամսունգը թեմա չի ընդունում. միայն հնարավոր ա մոդիֆիկացված պրոշիվկա գցել որ տեսքը փոխվի

Cracker
24.06.2009, 10:16
Ժողովուրդ կարա մեկը ինձ ասի, թե ինչ պետք ա արվի ստացած սերտիֆիկատի հետ? Հարցումը տվել էի, էսօր տվեցին սերտիֆիկատը, բայց հիմա չգիտեմ թե էտ ոնց պիտի օգտագործեմ.... Հեռախոսը` 5800

Ahik
24.06.2009, 23:48
Ժող ջան սամսունգ իքս 660 հերախոսը կոմպս տեսնումա բայց ցրագիրը չի ակտիվանում. Ինչ անեմ՞

Cracker
28.06.2009, 12:07
Ժողովուրդ հեռախոսիս (5800) մեջից եսիմինչի հետևանքով ռուսերեն լեզուն չկա, մենակ անգլերենն ա. Ուրիշ լեզուներ ոնց լցնեմ մեջը?

Արմկար
30.06.2009, 00:05
Ժող ջան սամսունգ իքս 660 հերախոսը կոմպս տեսնումա բայց ցրագիրը չի ակտիվանում. Ինչ անեմ՞

որ ծրագիրն ես օգտագործում?, մի հատ նաի տես նաստրոյկաներում USB դրել ես?

Ahik
30.06.2009, 00:22
որ ծրագիրն ես օգտագործում?, մի հատ նաի տես նաստրոյկաներում USB դրել ես?

USB-ն ել եմ դրել, հեռախոսն ել տեսնումա: Բայց ակտիվ չի

Արմկար
04.07.2009, 00:13
USB-ն ել եմ դրել, հեռախոսն ել տեսնումա: Բայց ակտիվ չի

Ուրեմն ինետից գտի Mob time cell phone manager ծրագիրը ու նորից փորձիր

Նաիրուհի
04.07.2009, 00:56
Հեռախոսս 5310 express music մոդելի է։ Դեռ մի 2 շաբաթ էր, ինչ վերցրել էի, ու սկսեց «կախվել»։ Հատկապես եթե փորձում եմ երգ լսել առանց music player մտնելու։ Ինչի՞ց կարող է լինել։ Եթե ինչ-որ մեկն էլ ունի այդ հեռախոսից, խնդրում եմ գրել, թե ձեր հեռախոսի հետ նման բան լինու՞մ է։

VisTolog
04.07.2009, 10:23
Հեռախոսս 5310 եխպրեսս մուսից մոդելի է։ Դեռ մի 2 շաբաթ էր, ինչ վերցրել էի, ու սկսեց «կախվել»։ Հատկապես եթե փորձում եմ երգ լսել առանց մուսից պլաեր մտնելու։ Ինչի՞ց կարող է լինել։ Եթե ինչ-որ մեկն էլ ունի այդ հեռախոսից, խնդրում եմ գրել, թե ձեր հեռախոսի հետ նման բան լինու՞մ է։
դե քանի շուտա ավելի լավ կլինի գնաս նոկիայլ ինչ-վնր խանուտ, կամ հենց այն խանտթը, որտեղից գնել ես :pardon

Կաթիլ
08.07.2009, 20:35
ժողովուրդ, Nokia N95-ի bluetooth-ով ցանկացած ֆայլ քաշելուց հետո, դրանք դառնում են .tmp ընդլայնումով ֆայլեր, ո՞ւմ է ծանոթ էս պռոբլեմը, ինչպես վերացնել դա :8

Cracker
09.07.2009, 00:41
Հեռախոսս 5310 express music մոդելի է։ Դեռ մի 2 շաբաթ էր, ինչ վերցրել էի, ու սկսեց «կախվել»։ Հատկապես եթե փորձում եմ երգ լսել առանց music player մտնելու։ Ինչի՞ց կարող է լինել։ Եթե ինչ-որ մեկն էլ ունի այդ հեռախոսից, խնդրում եմ գրել, թե ձեր հեռախոսի հետ նման բան լինու՞մ է։

Իմ մոտ էլ էին լինում էտ կարգի պրոբլեմներ. Իմ մոտ անջատվում էլ էր հեռախոսը... Բայց հենց հիշողության քարտ ընկղմանեցի նրա մեջ, սկսեց հիանալ աշխատել))

davidus
09.07.2009, 10:31
Հիմա Nokia-ի պաշտոնական սայթից հնարավոր է ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ամենավերջին պրաշիվկան քաշել ու տանն էլ հենց պրաշիվկան փոխել.. ընդամենը 30Մբ պետք ա քաշվի ու վերջ.... կարևորը USB կաբել լինի....

Dragon
22.07.2009, 18:47
կարող եք ասել թե ինչ հիմանական տարբերություն կա iPhone 3G եվ iPhone 3GS.
Ծրագրային տարբերությունները, կամերայի 3MP-ը ու հիշողության ծավալը գիտեմ, իսկ ուրիշ, այսիքն սարքավերումների տարբերությունները:

Հայկօ
22.07.2009, 19:01
կարող եք ասել թե ինչ հիմանական տարբերություն կա iPhone 3G եվ iPhone 3GS.
Ծրագրային տարբերությունները, կամերայի 3MP-ը ու հիշողության ծավալը գիտեմ, իսկ ուրիշ, այսիքն սարքավերումների տարբերությունները:

Կարճ ասած՝ ավելի հզոր ու արագ ա: Պրոցեսորի արագություն, պլատֆորմ, բան-ման:

Dragon
22.07.2009, 19:34
Կարճ ասած՝ ավելի հզոր ու արագ ա: Պրոցեսորի արագություն, պլատֆորմ, բան-ման:

Տենց ես էլ գիտեմ, ավելի մանրամասն եմ ուզում իմանալ: Ասենք կան ֆունկցիաներ որ 3GSը ունի իսկ 3G չունի ու էդ ֆունկցիաները ծրագրային են թե սարքավորումներից;

Gevorg
08.08.2009, 12:24
Տենց ես էլ գիտեմ, ավելի մանրամասն եմ ուզում իմանալ: Ասենք կան ֆունկցիաներ որ 3GSը ունի իսկ 3G չունի ու էդ ֆունկցիաները ծրագրային են թե սարքավորումներից;

Խորհուրդ կտամ հետևյալ էջը նայես` http://www.apple.com/iphone/compare-iphones/

aerosmith
09.08.2009, 22:01
Ժող ջան սենց պրոբլեմ ունի իմ հեռախոսը…
ուրեմն պահի տակ հեռախոսս անջատվեց, միացավ, բայց կեսից անվերջ վիբրացիայի մեջ ընկավ:
ակուումլյատորը հանեցի, նորից դրեցի էլի ընգավ անվերջ վիբրացիայի մեջ(օս-ը վիզ դրած չի ուզում միանալ):
կա մեկնումեկը, ու ծանոթա էս պրոբլեմը՞՞՞՞՞

Elmo
09.08.2009, 22:58

Մակնիշը կասե՞ս:
Եթե նոկիայի սմարթֆոն լինի փորձի կանաչը ու 3 թիվը սեղմած պահելով միացնել:

aerosmith
09.08.2009, 23:47
Elmo ջան նոկիա 3230
չստացվեց: բայց դե մի հատ սամսունգ յե 250 ով յոլա եմ գնում, մինչև հեռախոս առնեմ:

Արմկար
11.08.2009, 22:23
Հիմա Nokia-ի պաշտոնական սայթից հնարավոր է ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ամենավերջին պրաշիվկան քաշել ու տանն էլ հենց պրաշիվկան փոխել.. ընդամենը 30Մբ պետք ա քաշվի ու վերջ.... կարևորը USB կաբել լինի....

Մոռացար ասել նաև արագ ինտերնետ, չնայած ռիսկը մեծ է հեռախոսը սպանելու, որովհետև այդ դեպքում ոչ մի զոննա բեկապ չի արվում

Արմկար
11.08.2009, 22:28
Elmo ջան նոկիա 3230
չստացվեց: բայց դե մի հատ սամսունգ յե 250 ով յոլա եմ գնում, մինչև հեռախոս առնեմ:

3230 ը առաջի սերնդի սմարտֆոն ա ւօրեմն կարաս փորձես 7270 հավաքել , չնայած քո ասած դեֆեկտը 90% ով խօնավության հետևանք ա , պատահաբար ջուրը չի ընկել? երբևէ:think

Elmo
12.08.2009, 10:08
Elmo ջան նոկիա 3230
չստացվեց: բայց դե մի հատ սամսունգ յե 250 ով յոլա եմ գնում, մինչև հեռախոս առնեմ:

Մեջը կարճ միացում ունես: Եթե ձեռքիցդ գալիս ա, քանդի հեռախոսը, բժշկական սպիրտով ու ատամի խոզանակով(հնարավորինս փափուկ խոզանակով) պլատան լվա ու դիր թող չորանա:
Հետ հավաքի ու միացրու: Պետք ա աշխատի: