PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբ 2007. Գեղեցկության Մրցույթ



Vishapakah
18.04.2007, 13:22
Արաջարկում եմ անցկացնել Ակումբ.ամ Գեղեցկության Մրցույթ Գարուն-2007
Եթե հարցման արդյունքում արաջարկս ընդունվի, կտեղադրեմ նոր թեմայում ակումբի ախջիկների այն բոլորի նկարները, որոնք հասցրել եմ ձերք բերել:)
Ցանկացողներին ասեմ՛ եթե ցանկանում եք մրցույթին մասնակցել? բացարված չէ որ ես ձեր նկարը չունենամ. Հիմա կարողեք ձեզ ապահովագրել, ձեր նկարն ուղղարկելով ահա այս էլեկտրոնային հասցեով abelus666@hotmail.com
Իսկ չցանկացողներին մրցույթին մասնակցելու՛ խնդրում եմ այդ մասին հայտնել ինձ նախապես, որովհետեւ մոտ 5 կամ 6 աղջկա նկար արդեն ձերք եմ բերել:) Բացարված չէ որ հենց ձեր նկարն է իմ մոտ, դրա համար խնդրում եմ ձեր թույլատվությունը?
Ծրագրին հավանություն տալու դեպքում՛ նոր թեմայում կտեղադրեմ նկարները եւ ըստ անվանացանկի տեղի կունենա Ակումբի Գարնանային Աստվածուհու ընտրությունը, ըստ անվանացանկի.
Այս քվյարկությունը տեւելու է մեկ շաբադ.

Սերխիո
18.04.2007, 18:50
ԿԻԿԻ,միանշանակ:oy

Lapterik
25.04.2007, 17:11
..... մոտ 5 կամ 6 աղջկա նկար արդեն ձերք եմ բերել:)

Ինձ էնքան հետաքրքիր ա էս դրանց մեջ կամ:D , եթե այո, որտեղից ես ձեռք բերել նկարս:think :

Vishapakah
25.04.2007, 20:36
Հարցումը Փակված Է.
Ամենա շատա երկու օրից՛ կսկսվի Գարնանային Աստվածուհու ընտրությունները.

Ավելացվել է 1 րոպե անց

Ինձ էնքան հետաքրքիր ա էս դրանց մեջ կամ:D , եթե այո, որտեղից ես ձեռք բերել նկարս:think :

Կներես՛ բայց չգիտեմ.
Հիմա նկարները այնքան շատ են որ չգիտեմ դու նրանց մեջ կաս թէ՛ ոչ.

Selene
25.04.2007, 22:41
Հարցումը Փակված Է.
Ամենա շատա երկու օրից՛ կսկսվի Գարնանային Աստվածուհու ընտրությունները.

Ավելացվել է 1 րոպե անց


Կներես՛ բայց չգիտեմ.
Հիմա նկարները այնքան շատ են որ չգիտեմ դու նրանց մեջ կաս թէ՛ ոչ.

Երևի թե հետաքրքիր մրցույթ կլինի:)
Իսկ եթե չգիտես, թե քո մոտ նկարներում ով ով է, ո՞նց է կատարվելու ընտրությունը:think
Նաև ընթացակարգն էլ է հետաքրքրում. ինչպե՞ս է այն անցկացվելու:

Հ.Գ. Չգիտեի, որ այսքան հետաքրքրասերն եմ:P

*K*A*T*U*
25.04.2007, 23:02
Իսկ չեք հարցնում էդ նկարների հերոսները համաձայն են մրցույթին մասնակցելու թե՞ չէ :)

Vishapakah
27.04.2007, 01:56
Իսկ չեք հարցնում էդ նկարների հերոսները համաձայն են մրցույթին մասնակցելու թե՞ չէ :)

Եթե թեման ուշադիր կարդաք՛ ձեր հարցի պատասխանը կգտնեք.

Cassiopeia
27.04.2007, 09:36
Եթե թեման ուշադիր կարդաք՛ ձեր հարցի պատասխանը կգտնեք.

Հարգելիս, նախ ինքդ պետք է քո մոտ ունեցած նկարների տիրոջը հարցնեիր նրա համաձայնությունը, ոչ ոք օդից չէր կարող գուշակել, որ իր նկարը կա քո մոտ: Անձամբ ես դեմ եմ այս մրցությանը:

Vishapakah
27.04.2007, 17:24
Ինչքան հասկացա ոչ ոք իրա արտաքինի վրա վստահ չի.
Ես մրցույթ էի կազպակերպել ձեր համար, մտածել էի մի բան՛ որ ձեզ կուրախացնի բայց դուք ուրախանալու փոխարեն՛ սկսեցիք մտածել հախտող, պարտվողների մասին՛ մոռանալով որ միայն մեկն է հախտելու իսկ դուք ուրախանալու ու որ այդ մեկը հետագայում լուրջ խնդիրներ չունենա, պահը փրկեցին.:)
Հետաքրքիր է՛ մոդերատորների ներքին քվյարկման ժամանակ, մրցույթում տեղ չգտած ախչիկները դեմ են քվյարկել.:D

Մոդերատորական

Ի դեպ, ինչպես պարզվեց, մասնակիցները ընտրվել են առանց նրանց կամքը հարցնելու, որը խիստ սխալ է։ Այնպես որ, թեման ու հարցումը փակվում է։

Հարցի պատասխանը կար այս թեմայում.

Իսկ չցանկացողներին մրցույթին մասնակցելու՛ խնդրում եմ այդ մասին հայտնել ինձ նախապես, որովհետեւ մոտ 5 կամ 6 աղջկա նկար արդեն ձերք եմ բերել. Բացարված չէ որ հենց ձեր նկարն է իմ մոտ, դրա համար խնդրում եմ ձեր թույլատվությունը?

Դրա համար էլ այս նախնական թեման էի բացել.
Վստահ եմ մրցույթի մասնակիցները սա մեկ անգամ չէ որ կարդացել են բայց լավ իմանալով որ կարող են հայտնվել մրցույթում, նաեւ վստահ չլինելով, նախնտրել են սպասել... իսկ հիմա, դէ՛ մեզ չեն հարցրել եւ այսպիսի բաներ.
Ամեն դեպքում ուրախ եմ այն աղջկա համար որ պետք է հախտող դարնար բայց չդարավ.

Իրոք ուզեցել եմ լավ բան անեմ, ինչպես օրինակ ավարտական տոնի ժամանակ, ընտրում են տոնի թագուհուն եւ թագավորին՛. Տարածված է հիմնականում արեւմտյան շրջանավարտական տոնախմբերի ժամանակ.
Ուրիշ ֆորումներում էլ հաճախակի են նմանատիպ մրցույթներ կազպակերպում.
Ես էլ մտածեցի՛ Ակումբը նրանց ոչնչով չի զիճում իսկ դուք անհետաքրքիր մարդիկ դուրս եկաք, տոնը շփոթելով մրցակցության հետ, տղաները շտապելով մի քանի անվստահի դուրը գան եւ նման բաներ.
Աղջիկներից մի քանիսը, իրոք այս մրցույթին սպասում էին. Հիմա չգիտեմ նրանց ինչ եմ ասելու. Ամբողջ մրցույթս փչացրեցիք.:angry

*K*A*T*U*
27.04.2007, 18:27
Ինչքան հասկացա ոչ ոք իրա արտաքինի վրա վստահ չի.

Միայն այս մտքին կառարկեմ: Ով որ վստահ է իր մեջ , կողմնակի հավաստիացումների չի սպասում ինքնահաստատվելու համար..մրցակցության ժամանակ սովորաբար մեկը մյուսին և ինքն իրեն անձը ուզւմ է ապացուցել, որ ինքն է ամենալավը..IMHO
Ինչ վերաբերում է գեղեցկության մրցույթներին ընդհանրապես, ապա այստեղ սուբյեկտիվ գանահատականն է գործում, ինչն էլ արդարացի չէ ..

Արշակ
27.04.2007, 19:10
Ինչքան հասկացա ոչ ոք իրա արտաքինի վրա վստահ չի.
Vishapakah, նախ խորհուրդ եմ տալիս անհիմն եզրակացություններ չանել։Մրցույթին մասնակցել չուզելը դեռևս նման բան չի նշանակում։:nono

Ինչ վերաբերում է թեման փակելու հիմնավորմանը, ոչ ոք պարտավոր չի քեզ ասել, որ իր նկարը չդնես։ Մարդիկ կարող էին ընդհանրապես կարդացած չլինեին թեման ու չիմանաին մրցույթի մասին։ Եվ հետո, ինչու՞ պիտի քեզ նման բան ասեն, եթե նույնիսկ չգիտեն, իրենց նկարը քո մոտ կա, թե չէ։ Այդ դու պետք է առանձին-առանձին յուրաքանչյուրից թույլատրություն հարցեիր։ Սա բոլորովին այն դեպքը չի, երբ լռությունը համաձայնության նշան է։
Եվ բացի դրանից, համոզվա՞ծ ես, որ ինչ-որ մեկին էլ վիրավորած չես լի՞նի՝ նրան մրցույթի մասնակից չդարձնելով։ Իսկ հարցման տարբերակները ամենաշատը 10-ը կարող են լինել։

Մի խոսքով, գուցե լավ բան էիր ուզում անել, բայց համենայն դեպս որոշ կարևոր հարցեր հաշվի չէիր առել։ Ու ընդհանրապես, իմ կարծիքով, էնքան էլ լավ գաղափար չի ֆորումում գեղեցկության մրցույթ կազմակերպելը։ ;)

Vishapakah
27.04.2007, 19:46
Դու պետք է առանձին-առանձին յուրաքանչյուրից թույլատրություն հարցեիր։

Էտ էր մնացել պակաս.


Եվ բացի դրանից, համոզվա՞ծ ես, որ ինչ-որ մեկին էլ վիրավորած չես լի՞նի՝ նրան մրցույթի մասնակից չդարձնելով։ Իսկ հարցման տարբերակները ամենաշատը 10-ը կարող են լինել։

Ոչ՛ Համուզված չեմ.


Իմ անձնական կարծիքով, անկախ վերը նշված պատճառից, ընդհանրապես նման մրցույթը լրիվ աբսուրդ է։ Հատկապես ֆորումում և հատկապես ինտերնետային ֆորումում։

Անձնական կարծիք՛ մենակ էտ գրեիր պրծնեիր փագելու ժամանակ.


Մի խոսքով, գուցե լավ բան էիր ուզում անել, բայց համենայն դեպս որոշ կարևոր հարցեր հաշվի չէիր առել։ Ու ընդհանրապես, իմ կարծիքով, էնքան էլ լավ գաղափար չի ֆորումում գեղեցկության մրցույթ կազմակերպելը։ ;)

Նորից անձնական կարծիք. Մրցույթս փչացրիր էլի. Ոտս Երեւան ընգավ, ոսկորներտ ջարդելու եմ.:)

Կատակ արեցի.;)


Ինչքան հասկացա ոչ ոք իրա արտաքինի վրա վստահ չի.


Միայն այս մտքին կառարկեմ:

Այդ մտքից բացի, շատ բան էի գրել. Ամբողջովին չեք առարկել որի համար Շնորհակալություն.

Հ. Գ.

Այսօր իմ հարյուրերրորդ գռարման օրն էր. Ամեն ձեւի շնորհավորեցիք.

Wisper
27.04.2007, 20:20
Մրցույթի գաղափարը, իմ կարծիքով բավականին հետաքրքիրա, բայց պետք է հաշվի առնել, որ սա ախր Հայաստանա, մենք խոմ Եվրոպացի չենք :D : Հիմնական պատճառը տարաձայնությունների էնա, որ մի 3 հոգի լրիվ նեյտրալ են վերաբերվում էս մրցույթին, բայց մի 30 հոգի լրիվ հայավարի են վերաբերվում և խնդրում եմ ոչ ոք չնեղանա ասածիցս, ես իչպես միշտ առանց կոմպլեքսների եմ խոսում: Երբ մեր բոլորիս մոտ կլինի շատ թեթև ու նորմալ մտածելակերպ այսպիսի մրցույթների և այլնի հանդեպ, այ էտ ժամանակ կարելիա սենց բան անցկացնել: Հենց իմ վրա եմ օրինակ բերում նայեք :think :
Ենթադրենք աղջիկները որոշում են տղաների հաշվով մի մրցույթ կազմակերպել, ասենք թե ով ավելի աթլետիկ տեսք ունի, դէ խոսքի էլի :o : Ես երևի դեմ կլինեմ, չնայած աթլետիկությունից նորմալ եմ, բայց հարցը նորից են կլինի, որ մի 3 հոգի նորմալ կընդունի ասենք թե իմ պարտությունը, բայց մի 30 հոգու աչքին ես լրիվ անկապ կերևամ... Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է և ես հուսով եմ, որ կարողացա նորմալ բացատրել, թե ինչու է անիմաստ անցկացնել այս մրցույթը... :oy

Ուլուանա
27.04.2007, 20:39
Դու պետք է առանձին-առանձին յուրաքանչյուրից թույլատրություն հարցեիր։Էտ էր մնացել պակաս.
Հա, բա հենց է՛դ էր մնացել պակաս, ինչպես նաև լիքը ուրիշ «պակասներ» կային, որոնք դու, չգիտես ինչու, չես նկատել։ Չես նկատել՝ հասկացանք, բայց փոխանակ ընդունես, որ սխալ ես արել, դեռ մի բան էլ աքլորանու՞մ ես։ :o


Այսօր իմ հարյուրերրորդ գռարման օրն էր
100-րդ գրառումդ էլ շնորհավոր։ ;)

Taurus
27.04.2007, 21:14
Անձամբ ես դեմ եմ այս մրցությանը:

իսկ ես կողմ եմ, արխային դիր ես տեր եմ:D

Root
27.04.2007, 21:55
Հայորդիներ ջան ....

ախր ինչ մի թեմա է, որ Ղալմաղալ ենք անում ՞…անենք թե չանենք մրցույթ ...

Ես անձամբ էսպես եմ դա պատկերացնում... անկասկած յուրաքանչյուր ոք յուրովի է գեղեցիկ, բոլորի նկարներնել տեսել եմ , բոլորնել անխտիր շաաատ լավն են, բայց համաձայնվեք, որ եթե էտպես է աշխարհում երբեք գեղեցկության մրցույթ չէր լինի ...
Ինչ է նշանակում մրցույթի հաղթող ... մի մարդ որը մեծամասնության կարծիքով ամենաշատ կրիտերիաների է բավարարում ... և վերջ ... դա բոլորովին չի նշանակում որ եթե մասնակիցներից մեկը ինչ որ կրիտերիայի չի բավարարում ուրեմ գեղեցիկ չէ ...

Բացեմ փակագծերը և ավելի հասկանալի հայրենով ասեմ ... դրա մեջ վատ բան չկա երբ որ դուք մրցում եք, վերջապես մի օր պետք է ձերբազատվենք այդ կոմպլեքսներից:

Նույն օրինակը կարողեմ բերել .... աղջկան որ ասում ես շատ գայթակղիչ տեսք ունես սեքսի ես .... կարողա շուռ գա եթե անգամ չապտակի ապա .. Յախք ապուշ անննասունը նաՂդ կա ... և հավատացեք դա շատ տգեղ է ... ՄԵՆԱԿ ՀԱՅԵՐՆԵՆ էտպես անում ու դրա համարել շատ հայ տղաներ հիաստապությամբ են վերաբերվում մեր աղջիկներին… ինչ խոսք ես չեմ ասում տղաները սուրբ են .. տղաների մեջ էլ վերջնական էտապի անփոփխելի "քյարթուներ" կան ,բայց հավատացեք շատ բաներ նաև Ձեզանից է կախված...

Չգիտեմ ոնց կընդունեք բայց փաստա .... յուրաքանչյուր առաջնորդ արժանի է իր ազգին այդպես էլ , մեր տղաներն ու աղջինկներն են իրար արժանի ...

Ծով
27.04.2007, 23:44
Թող իր սխալն ուղղի…թույլտվություն խնդրի բոլոր նրանցից, ովքեր ակումբում նկար ունեն…
Եթե կան աղջիկներ, որ ուզում են մասնակցել մրցույթին, ի՞նչ խնդիր…:think
Մեկ էլ, հետաքրքիր է՝ ովքեր են աղջիկներից, որ անհամբեր սպասում էին, բայց հուսախաբ եղան…
Մեկը թող վերջապես ասի այդ մասին այս թեմայում…
Առաջարկ…:D վերջում էլ հաղթող կճանաչեք այս նոմինացաիայում՝
« Հետևյալ լուսանկարների ամենասիրուն աղջիկը», ոչ թե ակումբի:P
Ցուցակը-Ցուցակը :D համաձայնող աղջիկների…Ու՞ր է…

Enipra
27.04.2007, 23:50
Ցուցակը-Ցուցակը :D …
:D:D:D

Ծով
27.04.2007, 23:51
:D:D:D

Դու ինձ հասկացար:kiss /Թեպետ շատ վաղուց էր/:D

kiki
28.04.2007, 00:05
Մարդիկ կարող էին ընդհանրապես կարդացած չլինեին թեման ու չիմանաին մրցույթի մասին։
օրինակ՝ ես այսօր առաջին անագամ այս թեման բացեցի...

հ.գ. Պետրոս, անչափ շնորհակալ եմ...հուսով եմ էս մեկն էլ մեղքերի թողություն չէր...:))

Cassiopeia
28.04.2007, 13:06
իսկ ես կողմ եմ, արխային դիր ես տեր եմ:D

Ախպերս, շատ բան գիտես քիչ խոսա:D …
Թե չէ էս դեպքում արդեն կգործի ծանոթ-բարեկամ սկզբունքը:D
:angry համ էլ որ մի հայ եղբայրն է (չնայած դու "ախպեր" ես ոչ թե "եղբայր"), որ թույլ է տալիս իրա քրոջը նման բաների մասնակցելու:D

Wisper
28.04.2007, 13:18
Մեկ էլ, հետաքրքիր է՝ ովքեր են աղջիկներից, որ անհամբեր սպասում էին, բայց հուսախաբ եղան…
Մեկը թող վերջապես ասի այդ մասին այս թեմայում…

Էհ ես որ ասում էի իմ նախորդ գրառման մեջ ճիշտ էի էլի :angry :
Հենց մեկն էլ դու աղջիկ ջան՝ նենց առհամարական ինձ թվաց էս քո գրած նախադասությունները մրցույթին մասնակցել ուզեցող աղջիկների հանդեպ...
Ա դէ միշտ սենցա լինում էլի, միշտ մի 3 բան նորմալա, բայց մի 30 բան աննորմալ... :oy