PDA

Դիտել ողջ տարբերակը : Երևանի էկոլոգիական վիճակը

Արշակ
01.08.2006, 13:12
Օր օրի Երևանի օդն ավելի կեղտոտ է դառնում։ Շնչելն ուղղակի տհաճ է դարձել։ :( Ժամանակ առ ժամանակ էկոլոգիական կազմակերպությունների կողմից ահազանգեր են հնչում, բայց կարծես թե ոչ մի ռեալ քայլ չի արվում այս կործանարար պրոցեսը կանգնեցնելու համար։
Ի՞նչ կարծիքի են այս ամենի մասին մասնագետ էկոլոգներն ու սովորական քաղաքացիները։ Ի՞նչ է արվում այս հիմնախնդրի լուծման ուղղությամբ, իսկ ի՞նչ կարելի է անել, որ չի արվում։ Ի՞նչ կարող ենք անել մենք՝ շարքային քաղաքացիներս։
Եկեք մտածենք այս հիմնախնդրի շուրջ, փորձենք ելքեր գտնել։

Riddle
01.08.2006, 13:58
Մթնոլորտային աղտոտվածությանը հիմնականում նպաստում են ավտոմեքենաները, գործարանների ծուխը... Եվ եթե առաջինի դեպքում հարցն ավելի գլոբալ է, ապա երկրորդի դեպքում կարելի է որոշակի լուծում գտնել, հիմնականում լրացուցիչ կառուցման տեսքով, որի միջոցով, մթնոլորտ արտանետվելուց առաջ, զտում են գործարաններից ծխի տեսքով դուրս եկող արգասիքները, հեռացվում թունավոր նյութերը: Ի դեպ, այդ թունավոր նյութերից էլ կարելի է շահույթ ստանալ, այն ուղարկելով հետագա վերամշակման, բայց այդ մասին չեմ ուզում ծավալվել:;)

Կեղտոտ է ոչ միայն օդը... Նաև փողոցները::( Մենք՝ շարքային քաղաքացիներս, եթե մեծ փոփոխություններ ի վիճակի չենք անելու, ապա գոնե պետք է կյանքից ամեն մեկիս բաժին հասած աղբը՝ սկսած մանրուքներից, փողոցներում շռայլորեն չթափենք:

TigranM
01.08.2006, 17:43
Ամենա նվազագույնը , որ կարող ենք, դա ինքներս չպետք է կեղտոտենք,ու գոնե ամեն մեկս մեկ ծառ տնկենք ու խնամենք:

Արշակ
01.08.2006, 19:13
Է՜հ, ես ինքս կարծես թե չեմ կեղտոտում քաղաքը, բայց շարունակում եմ ավելի ու ավելի կեղտոտ օդ շնչել :(
Իսկ ծառ չգիտեմ թե որտեղ կարելի է տնկել: Ես քաղաքում սեփական հողատարածք չունեմ::(
Բայց չեմ ուզում հավատալ, որ օդը մաքրելու համար ոչինչ չենք կարող անել: Իսկ եթե ֆորումցիներով ծառատունկ կազմակերպե՞նք:Ո՞նց, որտե՞ղ: Ի՞նչ կասեք: Թե՞ հիմա սեզոնը չի::think
Իսկ ինչպե՞ս կարելի է հենց աղտոտման դեմ պայքարել:
:think

Koms
01.08.2006, 20:30
Հո չեք նեղանա՞, բայց պետք է անպայման դա ասեմ, որ ներկայիս էկոլոգիական աղետը մեր իսկ, հայաստանցիներիս, էկոլոգիական տգիտության ու հետամնացության արդյունքն է,.. :8

Ուլուանա
01.08.2006, 20:43
Հո չեք նեղանա՞, բայց պետք է անպայման դա ասեմ, որ ներկայիս էկոլոգիական աղետը մեր իսկ, հայաստանցիներիս, էկոլոգիական տգիտության ու հետամնացության արդյունքն է,.. :8
Ինչի՞ պիտի նեղանանք: Ո՞վ չգիտի, որ դրա մեղավորը մենք ինքներս ենք: Եթե մենք ենք ապրում այս տարածքում, ուրեմն մենք ենք աղտոտում: Ուղղակի տվյալ պահին խնդիրը որևէ կերպ դրա դեմն առնելն է: Իսկապես, պետք է մտածել, թե բացի չաղտոտելուց, ինչպես կարելի է դրա դեմ պայքարել, այսինքն՝ արդեն առկա աղտոտվածվածությունը եթե ոչ վերացնել, ապա գոնե հնարավորինս պակասեցնել: :think

Riddle
01.08.2006, 21:21
Ինձ բոբո չհամարեք, բայց ես համոզված եմ, որ մեր փողոցների ներկայիս էկոլոգիական վիճակը կբարելավվի, եթե պարզապես տուգանքներ մտցնեն փողոցներն աղտոտելու համար: Այդ դեպքում պաղպաղակի թուղթը գետնին գցելուց առաջ մարդիկ ստիպված կլինեն մի քիչ մտածել «քայլել մինչև մոտակա աղբամանը, թե զրկվել որոշակի գումարից» դիլեմայի շուրջ, և մեծամասնությունը, բնականաբար, այն կլուծի առաջինի օգտին:

Ուլուանա
01.08.2006, 21:29

Լրիվ, համաձայն եմ: Շատ ճիշտ կլինի: :hands

TigranM
01.08.2006, 22:31
Ինձ բոբո չհամարեք, բայց ես համոզված եմ, որ մեր փողոցների ներկայիս էկոլոգիական վիճակը կբարելավվի, եթե պարզապես տուգանքներ մտցնեն փողոցներն աղտոտելու համար: Այդ դեպքում պաղպաղակի թուղթը գետնին գցելուց առաջ մարդիկ ստիպված կլինեն մի քիչ մտածել «քայլել մինչև մոտակա աղբամանը, թե զրկվել որոշակի գումարից» դիլեմայի շուրջ, և մեծամասնությունը, բնականաբար, այն կլուծի առաջինի օգտին:
Ես էլ եմ համաձայն այդ գաղափարին:Միայն թե այդ տուգանքը ով պետք է գանձի,:think
Կամ էլ այդիսով նոր կաշառք վերցնողներ չեն հայտնվի:think

Ուլուանա
02.08.2006, 06:05
Ես էլ եմ համաձայն այդ գաղափարին:Միայն թե այդ տուգանքը ով պետք է գանձի,:think
Կամ էլ այդիսով նոր կաշառք վերցնողներ չեն հայտնվի:think
Ճիշտ է, դա էլ կա: :( Ցավոք, Հայաստանում ցանկացած օգտակար, դրական նախաձեռնություն, ի վերջո, խեղաթյուրվում ու վերածվում է կաշառակերության աղբյուրի.. :think
Բայց դե չփորձելն էլ սխալ կլիներ, էլի:

Աբելյան
02.08.2006, 10:47
Մի կերպ շնչում ենք: Բայց մի քանի տարի հետո էդ էլ չենք կարողանալու: :[

Արշակ
02.08.2006, 11:04
Ժողովուրդ, հասկանալի է, որ չի կարելի փողոցներում աղբ թափել, ու այդ պրոբլեմն էլ կա, բայց իմ կարծիքով, դա օդի աղտոտվածության հետ առանձնապես կապ չունի։ Խոսքը հենց օդի՛ աղտոտվածության մասին է։
Ի՞նչ կարելի է անել։

Արշակ
02.08.2006, 11:08
Իսկ որևէ մեկը կարո՞ղ է ստույգ ասել, թե Երևանում օդի աղտոտվածությունն ինչքանո՞վ է գերազանցում թույլատրված նորմանները։ Ու որո՞նք են օդի աղտոտման հիմնական պատճառները, ինչպիսի՞ն են դրանց չափաբաժինների տոկոսային հարաբերությունները։

Koms
02.08.2006, 14:05
Տուգանքներ՞.. երեւի դա ռեալ չի, օրինակ ո՞վ ռիսկ ունի տուգանել "ջիպավորին", որը աղբը նետում է հենց փողոցի ասֆալտին,..

Bonita
03.08.2006, 13:50
Երևանի էկոլոգիական վիճակը ` տխուր է...պատճառներից մի քանիսը`
Մեքենաները շատանում են
Ծառերը քչանում են
Շինարարությունները անվերջանալի են,հետևաբար փոշին անպակաս է

Ախր էկոլոգիական վիճակը դա այն խնդիրներց է,որի մասին բոլորը խոսում են,բայց որ ոք ոչ մի քայլ չի ձեռնարկում այն բարելավվելու համար...

Ուլուանա
03.08.2006, 14:26
Ցավալի է, բայց վերջերս եմ նկատել, որ մեր թաղամասում հատուկենտ ծառեր կան: Ու ամենասարսափելին այն է, որ բոլորս այդպես հանգիստ ապրում ենք, կարծես ոչինչ էլ չի եղել. ի՞նչ է եղել որ, ապրում ենք, էլի, առանց ծառի էլ ենք ապրում...:oy :think Ոչինչ, որ փոխարենը բենզալցակայաններն են սունկի պես բազմանում ու ապականում առանց այդ էլ ապականված օդը... :{ :bad

Lionne_en_Chasse
03.08.2006, 20:32
...պատճառներից մի քանիսը`
Մեքենաները շատանում են
Ծառերը քչանում են
Շինարարությունները անվերջանալի են,հետևաբար փոշին անպակաս է

Գլխավոր պատճառը ՝ կառավարության անտարբերությունն է

Bonita
03.08.2006, 21:14
Կառավարությանը մի պահ թողնենք հանգիստ ու մեր բնակչության 80 տոկոսին կողքից նայենք ...ծխախտ,պոլիէթիլենային տոպրակներ,ուտելիքի մնացորդներ` այդ ամենով հարուստ է մեր քաղաքամայր Երևանը...չմոռանամ նշեմ`տան աղբը դնում են փողոցում ծառերի տակ,հետո շները քրքրում են տոպրակները ու վերջում փողոցի մայթին ականատես ենք լինում շատ "գեղեցիկ" և "անուշաբույր" տեսարանի ...:[

Bonita
06.08.2006, 19:38
Նայեք ինչ է փակցված մեր շենքի վրա...:o
Իսկ մենք խոսում ենք էկոլոգիայից...:8

Ֆելո
07.08.2006, 14:08
ծառատունկ կազմակերպելուց առաջ պետք է մտածել տասնյակ տարիներ առաջ տնկված ծառերի պահպանման մասին. ու հները պահպանելուց հետո միայն կարելի սկսել տնկել նորերը. այսինքն, մեկը մյուսին չի խանգարում, բայց ոնց համոզված լինենք, որ տնկելու մյուս օրը այդ ծառը չի կտրվելու. իսկ ծառերը հիմնական օդը մաքրողներն են. երեկոյան քամիները, քամիներից առաջացող փոշին անապատացման հետևանք են. ուրեմն պետք է պայքարել ծառահատումների դեմ:think , իսկ ինչպես, դեռ չգիտեմ:(

TigranM
07.08.2006, 22:20
Նայեք ինչ է փակցված մեր շենքի վրա...:o
Իսկ մենք խոսում ենք էկոլոգիայից...:8
Կարծում եմ , որ կարելի էր ավելի կոպիտ ձևակերպումներով բան փակցնել,թե չէ այդպիսի ձևակերպումները հազիվ թե ազդեն,այդպիսի բան անող մարդկանց վրա:

Մասսագետ
07.08.2006, 22:29
Ես կարծում եմ՝ եթե ես էդ անողներից լինեի, էդպիսի բանից հետո աղբս կթափեի լուսամուտիցս, իսկ եթե մեր շենքում կպցրած լիներ ու ես էդ անողներից չլինեի, կպոկեի էդ թուղթը, կտանեի մեր պատուհանից կշպրտեի:

Ուլուանա
08.08.2006, 06:19
Ես կարծում եմ՝ եթե ես էդ անողներից լինեի, էդպիսի բանից հետո աղբս կթափեի լուսամուտիցս, իսկ եթե մեր շենքում կպցրած լիներ ու ես էդ անողներից չլինեի, կպոկեի էդ թուղթը, կտանեի մեր պատուհանից կշպրտեի:
Այսինքն՝ ցանկացած դեպքում լուսամուտը քեզ կձգեր, հա՞: :D
:o

Մասսագետ
08.08.2006, 11:57
Այսինքն՝ ցանկացած դեպքում լուսամուտը քեզ կձգեր, հա՞: :D
:o
Հա՛, էդ լուսամուտից դուրս շպրտ(վ)ելու գաղափարը դուրս էկէլ ա :D

Koms
10.08.2006, 21:06
Եւ այսպես` գարշահոտ աղբակույտերը դարձել են երեւանյան կյանքի "մտերիմ ուղեկիցները", բայց դե ինչպես դրանց դեմն առնել, այդպես էլ ոչ ոք չգիտի, որովհետեւ թաղապետարան հասկացությունը դարձել է ֆիկցիա, եւ այդ ոլորտի աշխատակիցները` ուղղակի ձեւական փողկապավոր չինովնիկներ են հանդիսանում,..

Koms
13.08.2006, 19:54
եթե լինեք Սեւանի ափին այս օրերն, ապա երեկոյան ժամերի արդեն ողջ ափերը աղտոտված են` ոչ ոք իր ետեւից չի հավաքում աղբը` սա արդեն դառնում է յուրորինակ ազգային "դիմագիծ" - վիզիտկա,..
լավ, ե՞րբ ենք հասկանալու /"հազարամյակներ" անց/, որ ուտելուց հետո՝ պետք է աղբը հավաքել ու նետել հատուկ հատկացված տեղերում,..:angry

Լուսաստվեր
01.08.2007, 14:57
Իսկ որևէ մեկը կարո՞ղ է ստույգ ասել, թե Երևանում օդի աղտոտվածությունն ինչքանո՞վ է գերազանցում թույլատրված նորմանները։ Ու որո՞նք են օդի աղտոտման հիմնական պատճառները, ինչպիսի՞ն են դրանց չափաբաժինների տոկոսային հարաբերությունները։

2005 թ.-ին Հանրապետությունում ավտոավտոտրանսպորտից արտանետվել են ընդամենը 1354119 տոննա նյութեր, որից 146873 տ կազմում են վնասակար արտանետումները:
Եթե քեզ ավելի մանրամասն թվեր տոկոսներ, նյութերի անվանումներ են պետք, ես կարող եմ ուղարկել:

Վիշապ
22.11.2010, 22:20
Ժող, մի հիմար հարց տամ... դուք կարողանում ե՞ք Երևանի կենտրոնում զբոսնել երեկոյան ժամերին: Ես խեղդվում եմ, մի կերպ ինձ քցում եմ Դավթաշեն, որտեղ էլի էն չի, բայց համեմատաբար շնչել լինում է: Ինձ թվում է կործանվում ենք...:8 Վաղուց ժամանակն է մեքենաների էկոլոգիական պահանջների ստանդարտները խստացնելն ու էկոլոգիական պարտադիր համակարգերի կիրառումը (պարտադիր կատալիզատորներ ու գազերի կրկնակի եռակի այրման համակարգ): Ես սա որպես հին մեքենայի տեր եմ ասում...:(
Մեքենաների մեծ մասը հին են ու առանց կատալիզատորների, յանի խնայողություն ենք անում, հետո միլիարդներ պիտի ծախսենք, որ շնչելու օդ ունենանք, ախր... Հանուն ինչի՞ ենք տարեկան գույքահարկ ու անիմաստ տեխնիկական զննության համար գումար տալիս այս տխմար կառավարությանը, հը՞ն:

Kuk
22.11.2010, 22:28
Էհ, Վիշապ ջան, մեջտեղից ճղվել եմ ակումբի տարբեր թեմաներում էդ մասին խոսալով, որ կենտրոնում ընդհանրապես օդ չկա, բենզին ա ու փոշի: Ծառեր չկան, փոխարենը կա լիքը մեքենա ու լիքը խցանումներ, լիքը այրվող բենզին մի խոսքով: Երևանի կենտրոնում ապրելու ու ինչ որ թունավոր գործարանին կից ապրելու մեջ տարբերությւոն եմ ուզում գտնեմ, չի ստացվում:

Ռուֆուս
22.11.2010, 22:32
Հեծանիվ :love :)

Ես քշում եմ, դուք բողոքում :P

Վիշապ
22.11.2010, 23:17
Հեծանիվ :love :)

Ես քշում եմ, դուք բողոքում :P

Մասիվի դիքը ո՞ր սկոռոստով ես բարձրանում;) Շատերին հեծանիվ քշել չես համոզի, բայց որ կատալիզատոր չունենալու համար սկսեն տուգանել, յուղոտ գործ կկպնի կառավարական շայկայի համար, կկթեն վարորդներին, Լֆիկը կատալիզատոր կներկրի, բայց քաղաքի օդը կարող է և մաքրվել...:8

Ռուֆուս
23.11.2010, 11:13

Բավականին դժվար արագության վրա - դիմացինը 2-րդ, հետևինը 5-րդ, երբ շատ եմ խեղճանում 4-րդ, ընդամենը ~20րոպե ա տևում:

Ի դեպ գնալով հեծանվորդները շատանում են Երևանում, հիմա օր չկա, որ քաղաքում հեծանիվ քշող մարդ չտեսնեմ ու ամենալավն էն ա, որ մերոնցական չեն, լրիվ անծանոթ մարդիկ են :)

Claudia Mori
30.09.2011, 10:44
16 Ծառ են կտրել Երեւանի կենտրոնում...

http://www.youtube.com/watch?v=rr_LbTNv_fs

Ուլուանա
02.07.2023, 17:05
Էսօր մեր մոտի իրավիճակի հետ կապված օդի աղտոտվածության աստիճանն էի ստուգում օնլայն (դե, մեզ մոտ հունիսի մեջ արդեն երկրորդ անգամ Կանադայի հրդեհների հետևանքով մեզ հասած ծխից օդն աղտոտված է, խորհուրդ են տալիս դրսում հնարավորինս չլինել, պատուհաններ չբացել և այլն)` պարզելու համար, թե էսօր ինչ է մեզ սպասում, ընթացքում հանդիպեցի «Աշխարհի ամենաաղտոտված օդով 30 մայրաքաղաքները» (https://www.thestreet.com/geopolitics/capital-cities-with-the-worst-air-pollution-in-the-world#gid=ci02be426db0002732&pid=1-ndjamena-chad-sh) վերնագրով հոդվածի: Պարզվեց` Երևանն էլ է էդ տխուր թոփ 30-յակի մեջ ներառված, ընդ որում` աղտոտվածության ահագին էլ բարձր ցուցանիշով. 2022 թվի տվյալների հիման վրա, ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության սահմանած նորմայի` Երևանի օդը գերազանցում է նորման մոտավորապես 6 անգամ :(:

Եվս մի ցնցող ու զարհուրելի փաստ, որ էդ հոդվածից պարզեցի. ըստ բերված աղյուսակի` Երևանի օդի աղտոտվածության աստիճանը համապատասխանում է կարմիր կոդին, իսկ Նյու Յորքում երկու օր առաջ հենց կարմիր կոդին համապատասխան աղտոտվածություն էր (էս օրերի ընթացքում` ամենաբարձրը, հիմա, օրինակ, դեղին է, որը համարվում է միջին աղտոտվածություն, ու էլի աշխատում ենք դրսում չլինել): Այսինքն` ստացվում է, որ աղտոտվածության էն աստիճանը, որի ժամանակ մեզ էստեղ խորհուրդ են տալիս տնից դուրս չգալ, Երևանի մշտական վիճակն է...

StrangeLittleGirl
02.07.2023, 17:23

Բացարձակ չեմ զարմանում։ Էս վերջին անգամ, երբ մայիսի սկզբին Երևանում էինք, ուղղակի անհնար էր քաղաքում մնալը, հատկապես էս վերջին ծառահատումից հետո։ Մենք սովորություն ունենք քաղաքում ոտքով ման գալու։ Բայց ամեն անգամ մի քսան րոպե դրսում մնալուց հետո կոկորդներս չորանում էր, խոսել չէինք կարողանում, դժվարությամբ էինք շնչում։ Եթե հանկարծ մի կես բառ ասում էինք օդի մասին, տեղացիները խիստ նեղանում էին, թե դու՜ք, ձեր եվրոպական ստանդարտնե՜րը։ Բայց ի վերջո մենք տարին մի քանի օր ենք էդ օդը շնչում, տեղացիները՝ ամեն օր, իսկ էդ օդը շնչելու հետևանքներն անդառնալի են հենց տեղացիների համար, ու ոնց որ դրա դեմ ոչ մի օրակարգ չկա, դեռ հակառակը՝ ծառերը կտրում են, մեքենաները՝ շատանում։ Բայց դե աչքիս սրանում էլ են Հայաստանից գնացածները մեղավոր։

Վիշապ
03.07.2023, 00:22
Ծեծված թեմա է։ Իմ հասկացածով հայաստանցիների մեծ մասը օդի ու էկոլոգիայի հետ պրոբլեմ չեն տեսնում, բայց պրոբլեմ են տեսնում օրինակ օդի ու էկոլոգիայի պատճառով Հայաստանից փախածների հետ, որոնք հերիք չի փախել են, Հայաստանի անաղարտ էկոլոգիան էլ վարկաբեկում են։

Երևանի օդի որակի մասին ինֆորմացիան վայթե հիմնվում է ընդամենը 4 տվիչների (https://aqicn.org/map/yerevan/)արդյունքների վրա, այսինքն պոտենցիալ մեծ սխալանքով, իրականությունը կարող է ավելի լավը լինել, կարող է շատ ավելի վատը լինել։ Անցյալ տարի հունիսին ինձ համար տանելի էր, ես շատ ավելի վատն էլ էի տեսել:
Մեր մեջ ասած, աշխարհի մեծ մասի էկոլոգիան է վարի գնացել, ու մարդկանց մեծամասնությունը թքած ունի, մի «խելացի» մասն էլ կարծում է, թե պրոբլեմը կովերն ու մսակերներն են, այսինքն հանքարդյունաբերությունը, մեքենաշինությունը, քաղաքաշինությունը, մշակվող սննդի արդյունաբերությունը, մարդաքանակն ու սպառումը չեն: Բայց ես ուրիշ թեմա է, երևի:

Վիշապ
03.07.2023, 00:26
...

Եվս մի ցնցող ու զարհուրելի փաստ, որ էդ հոդվածից պարզեցի. ըստ բերված աղյուսակի` Երևանի օդի աղտոտվածության աստիճանը համապատասխանում է կարմիր կոդին, իսկ Նյու Յորքում երկու օր առաջ հենց կարմիր կոդին համապատասխան աղտոտվածություն էր (էս օրերի ընթացքում` ամենաբարձրը, հիմա, օրինակ, դեղին է, որը համարվում է միջին աղտոտվածություն, ու էլի աշխատում ենք դրսում չլինել): Այսինքն` ստացվում է, որ աղտոտվածության էն աստիճանը, որի ժամանակ մեզ էստեղ խորհուրդ են տալիս տնից դուրս չգալ, Երևանի մշտական վիճակն է...

Ինձ համար ցնցող փաստն էն է, որ դու էդ հոդվածից ես պարզել, որ Երևանի օդը նողկալի է:

Ուլուանա
03.07.2023, 00:44
Ծեծված թեմա է։ Իմ հասկացածով հայաստանցիների մեծ մասը օդի ու էկոլոգիայի հետ պրոբլեմ չեն տեսնում, բայց պրոբլեմ են տեսնում օրինակ օդի ու էկոլոգիայի պատճառով Հայաստանից փախածների հետ, որոնք հերիք չի փախել են, Հայաստանի անաղարտ էկոլոգիան էլ վարկաբեկում են։

Երևանի օդի որակի մասին ինֆորմացիան վայթե հիմնվում է ընդամենը 4 տվիչների (https://aqicn.org/map/yerevan/)արդյունքների վրա, այսինքն պոտենցիալ մեծ սխալանքով, իրականությունը կարող է ավելի լավը լինել, կարող է շատ ավելի վատը լինել։ Անցյալ տարի հունիսին ինձ համար տանելի էր, ես շատ ավելի վատն էլ էի տեսել:
Ինձ համար միշտ ա տանելի եղել, ասեմ ավելին` երբեք ֆիզիկապես չեմ էլ զգացել, որ կեղտոտ ա. ոչ խեղդվելու զգացողություն եմ ունեցել, ոչ հազացել եմ, ոչ շունչս ա կտրվել, ոչ էլ որևէ այլ նման բան: Բայց եթե շնչելիս չես զգում էդ ամենը, դեռ չի նշանակում, թե առողջությանդ վրա չի ազդում ու քեզ չի վնասում:

Ինձ համար ցնցող փաստն էն է, որ դու էդ հոդվածից ես պարզել, որ Երևանի օդը նողկալի է:
Դրանից չեմ պարզել: Ընդհանրապես, իհարկե, բոլորս էլ գիտենք, որ Երևանի օդը շատ կեղտոտ ա, բայց չեմ կարծում, թե շատերը գիտեին կամ կարող էին ենթադրել, որ, ասենք, Նյու Յորքում արտակարգ իրավիճակ հանդիսացող ժամանակավոր աղտոտվածությունը, որի դեպքում դրսում գտնվելը վտանգավոր ա համարվում առողջության համար, Երևանի օդի սովորական վիճակն ա:

Վիշապ
03.07.2023, 01:01
Ինձ համար միշտ ա տանելի եղել, ասեմ ավելին` երբեք ֆիզիկապես չեմ էլ զգացել, որ կեղտոտ ա. ոչ խեղդվելու զգացողություն եմ ունեցել, ոչ հազացել եմ, ոչ շունչս ա կտրվել, ոչ էլ որևէ այլ նման բան: Բայց եթե շնչելիս չես զգում էդ ամենը, դեռ չի նշանակում, թե առողջությանդ վրա չի ազդում ու քեզ չի վնասում:

Դրանից չեմ պարզել: Ընդհանրապես, իհարկե, բոլորս էլ գիտենք, որ Երևանի օդը շատ կեղտոտ ա, բայց չեմ կարծում, թե շատերը գիտեին կամ կարող էին ենթադրել, որ, ասենք, Նյու Յորքում արտակարգ իրավիճակ հանդիսացող ժամանակավոր աղտոտվածությունը, որի դեպքում դրսում գտնվելը վտանգավոր ա համարվում առողջության համար, Երևանի օդի սովորական վիճակն ա:

Կարող ես IQAir (https://www.iqair.com/air-quality-monitors/air-quality-app) ինսթալ անել հեռախոսիդ մեջ, որը քեզ լայվ տվյալներ կտա օդի որակի մասին, ու եթե ուզում ես՝ լրացուցիչ կզգուշացնի վատ վիճակների մասին ևս: Վերջին տարիների Կալիֆոռնիայի հրդեհների ժամանակ ինձ ահագին պետք եկավ: Դրա տվիչներից պիտի առնեմ մյուս անգամ տանեմ Հայաստան:

Ուլուանա
03.07.2023, 01:16

Հայաստան գնալիս դա պետք ա անջատել, թե չէ` պիտի դուռ-պատուհան կողպես ու տնից դուրս չգաս: :))) Եթե օդի վիճակն իմանալով` գնացել-հասել ես Երևան, ապա ավելի լավ ա` ուղղակի չիմանաս, թե ինչ աստիճանի զարհուրելի օդ ես շնչում: