PDA

Դիտել ողջ տարբերակը : Մատենադարանի ձեռագրերի թվայնացումը



Վազգեն
18.04.2007, 03:54
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Է

Մեր հնագույն ձեռագրերի պատճեններն արտահանելը հանցանք է

Ապրիլի 13-ին կրթության ու գիտության նախարարությունում Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի եւ ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Սուրբ Հովհաննես համալսարանին կից Հիլլ թանգարան-գրադարանի միջեւ կնքված համաձայնագիր-պայմանագիրը մեր շատ հայագետների, պատմաբանների, մշակութաբանների համար ռումբի պայթյունի ազդեցություն ունեցավ:

Նրանք բոլորը միաբերան պնդում են, որ համաձայնագիրը կնքվել է գաղտնի եւ Մատենադարանի ու նախարարության կողմից դավադրություն է հայ մշակույթի հանդեպ:

Պայմանագրի համաձայն, Մատենադարանի ձեռագիր ժառանգությունը թվայնացվում է, պատճենահանվում եւ ... տեղափոխվում ԱՄՆ:

Ըստ շրջանառվող լուրերի, այս ամենը Հիլլ թանգարանի վրա նստել է ընդամենը 5-6 մլն ԱՄՆ դոլար: Դրա դիմաց նա ստանում է բառացիորեն ամեն ինչ, եւ ԱՄՆ-ում ստեղծվում է մեր Մատենադարանի ողջ հարստության պատճենը:

Մատենադարանի ձեռագրերի արտահանման այս տարօրինակ ձեռնարկի դեմ ըմբոստացող գիտնականներն ամենեւին դեմ չեն թվայնացման գաղափարին, սակայն համոզված են, որ անթույլատրելի է աշխարհի որեւէ անկյունում Մատենադարանի կրկնօրինակն ստեղծելը:

Նրանց գլխավոր փաստարկներից մեկը հետեւյալն է. Մատենադարանի 14 հազար ձեռագրերից ընդամենը 900 ձեռագիրը գիտական նկարագրություն ունեն, եւ ոչ ոք չգիտի, թե դեռ ինչպիսի անակնկալ գանձեր են պարունակում դրանք: Նման գործարքը նշանակում է հայագետներին զրկել մեր ժողովրդի պատմությունը, լեզուն ու մշակույթը տեղում ուսումնասիրելու հնարավորությունից: Հայագետները ծիծաղելի են համարում Մատենադարանի տնօրենության արդարացումները ձեռագրերի հեղինակային իրավունքը Մատենադարանին վերապահելու վերաբերյալ, քանի որ ողջ աշխարհում դեռ չեն ստեղծվել էլեկտրոնային մշակույթում հեղինակային իրավունքի խախտումները վերահսկելու մեխանիզմներ: «Գործարքը պետք է կասեցնել, պնդում են նրանք, հայագիտության կենտրոնը չի կարելի տեղափոխել Ամերիկա»:

«Ազգի» վաղվա համարում կներկայացնենք ճանաչված գիտնականների կարծիքներն ու մեկնաբանությունները համաձայնագրի վերաբերյալ, որ այս օրերին ցնցել է ողջ հայագիտական աշխարհը:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

http://azg.am/?lang=AR&num=2007041812

Վազգեն
18.04.2007, 04:44
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Է

Մեր հնագույն ձեռագրերի պատճեններն արտահանելը հանցանք է

Ինչքան մտածեցի, մտածեցի, այդպես էլ այս բանում ոչ մի բացասական բան չգտա։ :think Միայն դրական բաներ գտա։ :)
Այդ ի՞նչ վնաս պետք է հայագիտությունը ունենա, եթե մեր ձեռագրերը ողջ աշխարհին հասանելի լինեն։


Նման գործարքը նշանակում է հայագետներին զրկել մեր ժողովրդի պատմությունը, լեզուն ու մշակույթը տեղում ուսումնասիրելու հնարավորությունից:

Հո ձեռագրե՞րը չեն տանում Մատենադարանից, որ «հայագետներին զրկել մեր ժողովրդի պատմությունը, լեզուն ու մշակույթը տեղում ուսումնասիրելու հնարավորությունից»;


Մատենադարանի 14 հազար ձեռագրերից ընդամենը 900 ձեռագիրը գիտական նկարագրություն ունեն, եւ ոչ ոք չգիտի, թե դեռ ինչպիսի անակնկալ գանձեր են պարունակում դրանք:
«Գործարքը պետք է կասեցնել, պնդում են նրանք, հայագիտության կենտրոնը չի կարելի տեղափոխել Ամերիկա»:
Բա ինչո՞ւ է մինչև հիմա միայն այդքան քիչ ձեռագրեր ուսումնասիրվել։ Ինչո՞ւ եք կարծում, որ հայագիտության կենտրոնը կտեղափոխվի Ամերիկա։ Ի՞նչ է, վախենում եք, որ ամերիկացի գիտնականները ձեզնից շատ գործ կանեն։

Չգիտեմ, ժողովուրդ, եթե դուք վատ բան եք տեսնում, որը ես չեմ տեսնում, ասեք, իմանանք։:( :think

Ավելացվել է 9 րոպե անց
Ամեն դեպում, տեսնենք վաղը Ազգում ինչ կգրեն, կոնկրետ ի՞նչ են մեր գիտնականները ասում։

Ես նաեցի այդ գրդարանի կայքէջը։ Արդեն այնտեղ կան Կիլիկյան կաթողիկոսության, մեկ էլ Լիբանանում և Սիրիայում գտնվող ձեռագրերի թվայնացված տարբերակը։
http://www.hmml.org/about06/eastern_projects.htm

http://cdm.csbsju.edu/cdm4/results.php?CISORESTMP=results.php&CISOVIEWTMP=item_viewer.php&CISOMODE=thumb&CISOGRID=thumbnail,A,1;shelfm,A,1;tag1,A,0;tag2,200,0;none,A,0;20;shelfm,none,none,none,none&CISOBIB=shelfm,A,1,N;tag1,A,0,N;tag2,200,0,N;none,A,0,N;none,A,0,N;20;shelfm,none,none,none,none&CISOTHUMB=20%20(4x5);shelfm,none,none,none,none&CISOTITLE=20;shelfm,none,none,none,none&CISOHIERA=20;tag1,shelfm,none,none,none&CISOTYPE=link&CISOOP1=all&CISOFIELD1=tag2&CISOBOX1=bzbz&CISOOP2=all&CISOFIELD2=tag1&CISOBOX2=&CISOOP3=all&CISOFIELD3=tag2&CISOBOX3=&CISOOP4=all&CISOFIELD4=CISOSEARCHALL&CISOBOX4=&c=all&CISOROOT=%2FHMMLMicrofi

Տեսնես այստեղ ի՞նչ է պատկերված։
http://cdm.csbsju.edu/cdm4/item_viewer.php?CISOROOT=%2FHMMLMicrofi&CISOPTR=982&DMSCALE=100&DMWIDTH=700&DMHEIGHT=600&DMMODE=viewer&DMFULL=1&DMX=98&DMY=389&DMTEXT=&DMTHUMB=1&REC=17&DMROTATE=0&x=436&y=217

Պանդուխտ
18.04.2007, 09:18
Վատ բան չկայ: Տեղեկութեան գլխաւոր աղբիւրը համացանց (ինտեռնետ) է այժմ:
ԹԷ այդ գործը Հ.Հ. պատկան մարմիները չեն անում, թող նրանք անենք: Ամէնաշատ հետաքրքրւողները դարձեալ հայերը կը լինեն: Միայն թէ մեր դատին (Արեւմտեան Հայաստան-Ցեղասպանութիւն) վնասող տեղեկութիւն չլինեն մատեաններում...

Արշակ
18.04.2007, 09:34
Վազգեն, լրիվ համաձայն եմ հետդ։ Ես էլ առաջին գրառումդ կարդալիս ճիշտ նույն բաները մտածեցի, ինչ ասել ես երկրորդ գրառմանդ մեջ։ Ոչ մի վատ բան չեմ տեսնում այդ համաձայնագրի մեջ։

Սահակ
18.04.2007, 09:37
Իսկ ինչո՞ւ սահմանափակվել միայն մատենադարանի գրականությամբ։ Ավելի լավ չի՞ լինի եթե ամբողջ հայ գրականությունը արգելենք թվայնացնել որպեսզի ամերիկացիները հանկարծակի մեր «գանձերը» չկարդան։

Lion
18.04.2007, 10:25
Ինչքան մտածեցի, մտածեցի, այդպես էլ այս բանում ոչ մի բացասական բան չգտա։ :think Միայն դրական բաներ գտա։ :)


Իրոք էլի... այ ես էլ անընդհատ լսում եմ մեր դժգոհ գիտնականներին... : Բայց որևէ մեկը մի կարգին չի բացատրում - ԼԱՎ ԻՆՉԻՑ ԵՔ ԴԺԳՈՀ ?- ԻՆՉ ՎԱՏ ԲԱՆ ԿԱ, որ օտարերկրացիները ևս հնարավորություն ունենա ծանոթանալ մեր ձեռագրերին??

Կուզենայի լսել այդ դժգոհների հիմնավորումները...

Cassiopeia
18.04.2007, 10:29
Իրոք ոչ մի վատ բան չկա: Ես միայն մի բան կուզենայի ավելացնել.
Այդ թվայնացնումը համաշխարհային գիտնականներին հնարավորություն կտա հետազոտել այնպիսի փաստեր (ենթադրենք ցեղասպանության վերաբերյալ), որոնք բազմիցս անգամ ոչ միայն ժխտվել են թուրք կամ օտարազգի գիտնականների կողմից, և դա ապացույց կհանդիսանա մեր պատմության դաժան էջերի համար:

StrangeLittleGirl
18.04.2007, 12:34
Ես էլ ոչ մի վատ բան չեմ տեսնում: Հոդվածը կարդալիս հայերին բնորոշ «մենակ մենք, մենակ մերն» էի տեսնում, ծիծաղս գալիս էր:

Ծով
18.04.2007, 13:27
էրեխեք ջաաաաաան:) , հիմա ժամանակ չկա, հետո երկար կգրեմ…մենակ շատ ուրախ եմ, որ նման արձագանքներ եմ տեսնո ւմ…
Շա կարևոր բաներ ունեմ ասելու:kiss

Lion
18.04.2007, 14:00
Իրոք ոչ մի վատ բան չկա: Ես միայն մի բան կուզենայի ավելացնել.
Այդ թվայնացնումը համաշխարհային գիտնականներին հնարավորություն կտա հետազոտել այնպիսի փաստեր (ենթադրենք ցեղասպանության վերաբերյալ), որոնք բազմիցս անգամ ոչ միայն ժխտվել են թուրք կամ օտարազգի գիտնականների կողմից, և դա ապացույց կհանդիսանա մեր պատմության դաժան էջերի համար:


Լիովին համաձայն է...

Վազգեն
18.04.2007, 17:39
Ամեն դեպում, տեսնենք վաղը Ազգում ինչ կգրեն, կոնկրետ ի՞նչ են մեր գիտնականները ասում։

Ես նաեցի այդ գրդարանի կայքէջը։ Արդեն այնտեղ կան Կիլիկյան կաթողիկոսության, մեկ էլ Լիբանանում և Սիրիայում գտնվող ձեռագրերի թվայնացված տարբերակը։
http://www.hmml.org/about06/eastern_projects.htm
http://www.hmml.org/


http://cdm.csbsju.edu/cdm4/results.php?CISORESTMP=results.php&CISOVIEWTMP=ite m_viewer.php&CISOMODE=thumb&CISOGRID=thumbnail,A,1 ;shelfm,A,1;tag1,A,0;tag2,200,0;none,A,0;20;shelfm ,none,none,none,none&CISOBIB=shelfm,A,1,N;tag1,A,0 ,N;tag2,200,0,N;none,A,0,N;none,A,0,N;20;shelfm,no ne,none,none,none&CISOTHUMB=20%20(4x5);shelfm,none ,none,none,none&CISOTITLE=20;shelfm,none,none,none ,none&CISOHIERA=20;tag1,shelfm,none,none,none&CISO TYPE=link&CISOOP1=all&CISOFIELD1=tag2&CISOBOX1=bzb z&CISOOP2=all&CISOFIELD2=tag1&CISOBOX2=&CISOOP3=al l&CISOFIELD3=tag2&CISOBOX3=&CISOOP4=all&CISOFIELD4 =CISOSEARCHALL&CISOBOX4=&c=all&CISOROOT=%2FHMMLMic rofi


Տեսնես այստեղ ի՞նչ է պատկերված։
http://cdm.csbsju.edu/cdm4/item_viewer.php?CISOROOT=%2FHMMLMicrofi&CISOPTR=98 2&DMSCALE=100&DMWIDTH=700&DMHEIGHT=600&DMMODE=view er&DMFULL=1&DMX=98&DMY=389&DMTEXT=&DMTHUMB=1&REC=1 7&DMROTATE=0&x=436&y=217

Ծով
19.04.2007, 00:02
Բնական է, որ հայ մտավորականները պիտի ընդվզեին…:angry
Ես չեմ զարմանում…/Գուցե սա իրենց ձեռնտու չէ՞;) /
Մինչդեռ այս ծրագիրը շատ կարևոր է հենց հայագիտությունը փրկելու համար…
Էլ չեմ ասում, որ եթե պիտի աշխարհը մեր ձեռագրերը ուսումնասիրելու համար գրաբար սովորի…:DԷ թող սովորի…
Ախր ընդվզողները հակասական կարծիքներ են մեջբերում…
Վերջերս համալսարանում կայացած մի հանդիպման ժամանակ Մատենադարանի ձեռագրերի թվայնացումը նույնիսկ համեմատեցին Արմենթելի վաճառքի հետ…թեպետ ասվում էր, որ Մատենադարանը նվիրում է ձեռագրերը…կատարյալ անհեթեթություն…բա կարելի՞ է անպատասխանատու հայտարարություններ անել՝ ծրագրի կառուցվածքին անծանոթ լինելով…
Պատերազմի երկու կողմում էլ մտավորականներ են կանգնած…
Մեկը տանում է դեպի հայագիտության խաղաղ վերածնունդ, մյուսը ամեն կերպ ջանում է խանգարել…և կարծում եմ ոչ մեր ազգի, այլ իր շահերի համար…
Հետևե՛ք իրադարձություններին…

Վազգեն
19.04.2007, 00:15
Սա էլ Ազգի հաջորդ համարում այս թեմայի շարունակությունը.
Դեմ առ դեմ
«ՍԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՆՎԵՐ ԵՆՔ ՏԱԼԻՍ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՆ», ՊՆԴՈՒՄ ԵՆ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՑ ՈՄԱՆՔ»
http://azg.am/?lang=AR&num=2007041917

«ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՀԻԱՆԱԼԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ»
http://azg.am/?lang=AR&num=2007041918

Մի փոքր մեջբերում.
Փոխտնօրեն Արշակ Բանուչյան.
«Ամենացավալին այն է, որ մտավորականը երբեք չպետք է հանդես գա այնպիսի ելույթներով, որ ժողովրդին ավելի հիասթափեցնի իր մտավորականներից, հաստատություններից, պետականությունից: Սա շատ վատ բան է: «Ազգում» նշվել է, որ ձեռագրերի հավաքածուն վաճառվել է 5 մլն դոլարով: Ո՞վ է ստացել այդ գումարը, անունն ասեք, առաջինը ես նրան դատի տամ: Ով այդպիսի բան ասելու քաջություն ունի, թող իր անունը հրապարակի, որ բոլորն իմանան: Դա ի՞նչ անհեթեթություն է: Անտեղյակ, տգետ մարդու խոսք է:

Վերջին 7- 8 տարիների ընթացքում Մատենադարանը ձեռագրերը թվայնացնելու բազմաթիվ առաջարկներ էր ստացել: Բայց մենք ընտրեցինք ամենանպաստավորը Հայաստանի համար՝ հաշվի առնելով այդ հաստատությանը ճանաչող հայ բարերարների ու գիտնականների կարծիքները: «Հիլլ» ձեռագրերի գրադարան-թանգարանը ոչ առեւտրային կազմակերպություն է, վանական միաբանություն, որն իր գործունեությունը ծավալում է բարերարների օգնությամբ: Կոնկրետ մեր ձեռագրերը թվայնացնելու համար նրանց աջակցելու են նաեւ ամերիկահայ բարերարները: Նրանց նպատակը արեւելա-քրիստոնեական մշակույթն արխիվացնելն է, որի համար օգնում են այդ հաստատություններին ունենալու իրենց սեփական արխիվները: Իրենք նկարել են ավելի քան 100 հազար ձեռագիր՝ շուրջ 40 երկրում: Աշխատանքները սկսել են Եվրոպայից ու հասել մինչեւ Միջին Արեւելք եւ Աֆրիկա: Թվային լուսանկարների հսակայական հավաքածու ունեն ղպտերեն, ասորերեն, արաբերեն, հունարեն լատիներեն ձեռագրերի: Հայերեն ձեռագրեր նկարել են Մ. Նահանգներում, Լիբանանում՝ Զմմառի եւ Անթիլիասի հավաքածուները, շուտով աշխատանքներ կսկսեն Հալեպում: Ունեն նաեւ Վիեննայի հավաքածուի 2/3 -ը:

Մատենադարանի բոլոր ձեռագրերը համառոտ նկարագրված են, դրանց բովանդակությունը մեզ հայտնի է: Կարծում եմ, ազգային անվտանգության տեսակետից ավելի վտանգավոր է դրանք փակի տակ պահելը: Այս համաձայնագրից հետո ստորագրվելու են գործնական փուլի անցնող եւս 3 փաստաթղթեր:»

:)