PDA

Դիտել ողջ տարբերակը : Նոր ցեղակրոնը



vahe avetian
17.04.2007, 22:04
Ձեր ուշադրությունն եմ հրավիրում Հայկական Ժամանակ թերթում հրապարակված հոդվածին, որը տեղադրում եմ ստորև։ Ողջունում եմ սրտանց նման շարժումը, օրհնում այն հայրաբար, եղբայրաբար։ Հայտնում եմ պատրաստակամությունս մասնակցելու ցանկացած գործողության, թվարկվածի ոգուց բխող։
Ֆուրումի անդամներին, բոլոր կարդացողներին խնդրում եմ.
Աջակցել այս նորամանուկը,
Ոգևորել նրա անդամներին, մասնակիցներին,
Պաշտպանել նրանց հնարավոր բոլոր վտանգներից, մինչև կազմավորվեն վերջնականապես:
Բոլոր նրանց, ովքեր մեն մի հատիկ ծանոթ ունեն հնարավոր նման շարժման մասնակից, խնդրում եմ կապել իմ հետ, որպեսզի սկսենք քննարկել իմ տուն դառնալու հնարավոր ծրագիրը, որտեղ սրտանց ցանկություն ունեմ ծառայել այս երիտասարդներին, որպես ամենահամեստ շարքային։

Վահե Ավետյան



ՆՈՐ ՑԵՂԱԿՐՈՆԸ

Մեր հոդվածներից մի քանիսում կանխատեսել ենք երեւանյան քաղաքային պարտիզանի ի հայտ գալու հնարավորությունը մոտակա ժամանակում:

Երեւանյան պարտիզանն ունի բավականին ընդգծված արմատական ձախ քաղաքական կողմնորոշում, սակայն հնարավոր է, որ նրան հոգեբանորեն մոտիկ մի այլ նոր տիպ հայտնվի մեր իրականությունում, որը կունենա արմատական աջ կողմնորոշվածություն: Այդ վերջին հնարավոր տիպի ներկայացուցչին կարող ենք կոչել նոր ցեղակրոն: Նոր ցեղակրոնը, ժառանգելով իր անվանումը եւ մանավանդ էներգետիկան նժդեհյան դավանանքից, պետք է վերաիմաստավորի ցեղակրոնության գաղափարաբանությունը, նպատակների ձեւակերպումը եւ գործելակերպի մեթոդիկան` ըստ նոր ժամանակների պահանջի եւ ոճի: Նոր ցեղակրոնի քաղաքական դիրքորոշման ելակետային միտքը նրանում է, որ ներկա պահին հայ ազգայնականությունը կամ այն երեւույթը, որը հանդես է գալիս այդ անվան տակ, ունի արտաքին պատվեր, սպասարկում է օտար շահեր: Դրա առանցք կազմող ցեղասպանության միջազգային «ճանաչման» քաղաքականությունը ճիշտ նույն ռազմավարությունն ու տրամաբանությունն է իր մեջ պարունակում, որն էլ հենց 20-րդ դարի սկզբին հանգեցրեց ցեղասպանության իրականություն դառնալուն: Հայ ազգայնականություն կոչվածը հայաստանակենտրոն չէ: Հայ ազգայնականությունը միշտ չէ այդպիսին եղել: Հատկապես` 20-րդ դարի 20-ական, 60-ական թվականներին Դաշնակցության ներսում, իսկ 80-ական, 90-ական թվականներին Հայաստանում դրան հայաստանակենտրոն բնույթ տալու փորձեր եղել են: Բայց այդ փորձերը տապալվել են, որի պատճառներից ոչ ամենավերջինը եղել է արտերկրյա գործակալական ազդեցությունը եւ հոգեբանական պատերազմը հայկականության դեմ: Այդ հոգեբանական պատերազմը շարունակվում է, որի մարտիկն է իրեն զգում հայաստանակենտրոն աշխարհայացքի կրող ցեղակրոնը: Կարճ ասած, նոր ցեղակրոնը գործելու է «երրորդի բացառման» օրենքի տրամաբանության ներքո: Նոր ցեղակրոնի մյուս գաղափարական ելակետը նա է, որ տվյալ էթնիկ հանրության իրական դիմագիծը ներկայացնում են ոչ թե տվյալ պահին ապրող կոնկրետ մարդիկ եւ մարդկային զանգվածները, այլ ավելի լայն պատմական համատեքստում ի հայտ եկող առաքելականությունը, որի կրողն է ընտրանին, որը մարմնավորում է եւ ժառանգաբար առաջ է տանում հայկական մշակութային ինքնության գիծը: Ելնելով այս կանխադրույթներից` նոր ցեղակրոնի կերպարը բաղկացած է հետեւյալ հիմնական գծերից.

ա. Պայքարում է ընդդեմ արտաքինից պարտադրված իմաստների ու դերերի:

բ. Պայքարում է ընդդեմ արտաքին օրիենտացիաների:

գ. Պայքարում է ընդդեմ ազդեցության գործակալների` արեւմտյան եւ ռուսական:

դ. Պայքարում է ընդդեմ այն հատուկ տարածվող զանգվածային գիտակցության շտամպերի, որոնք նսեմացնում են պայքարը հանուն Հայաստանի անկախության եւ անկախության առաջին տարիները: Պայքարում է ընդդեմ «հատուկ մենթալիտետի» տեսության, ինչպես նաեւ ընդդեմ հայկական ողբերգությունների շահագործման ու արտաքին առեւտրի:

ե. Պայքարում է հանուն ինքնիշխան Հայաստանի: Անկախական է հոգեբանությամբ, այսինքն` նախ ինքն է իրենից ներկայացնում անկախ, ինքնիշխան ու ինքնուրույն անհատականություն:

զ. Պայքարում է հանուն հայաստանակենտրոն հայ ազգայնականության, որի նպատակն է Հայաստանը ազատել պարտադրված դերերից եւ վերագտնել հայկական սուբյեկտությունը նաեւ քաղաքական ասպարեզում:

է. Ոգեւորվում է «վճռական մենակի»` ըստ Նժդեհի ձեւակերպման, եւ «սկզբունքորեն մենակի»` ըստ հայկական մշակույթին տրված Նինա Գարսոյանի բնութագրման, կերպարներով: Այս առումով ցեղակրոնը ժառանգում է նաեւ հայ միջնադարյան ավանդությունը, որով նրան կարելի է բնութագրել որպես լայն իմաստով «միաբնակ» (Քրիստոսի միայն մեկ բնություն ընդունող աստվածաբանություն, որը բացի դավանաբանականից, ունի նաեւ լայն մշակութային նշանակություն, այդ թվում եւ հակակայսերական ու հակածավալապաշտական քննադատական ուղղվածության ասպեկտ):

ը. Ոգեշնչվում է Զանգեզուրում Նժդեհի վարած պայքարով ընդդեմ բոլշեւիզմի: Հակադրում է միայն սեփական ուժերին ապավինած հաղթական այդ պայքարը, օտար ուժերին ապավինած կանոնավոր բանակի խայտառակ պարտությանը Կարսի մոտ:

թ. Ընդդիմադիր է ցանկացած իշխանության, որը հիմնվում է արտաքին ուժերի վրա, կոտրում է Հայաստանի ժողովրդի կամքը եւ հենվում է հայաստանցու ամենամութ հոգեբանական կողմերի վրա:

ժ. Վճռական է, արմատական, պատրաստ է պատասխանատվություն վերցնել:

ի. Կազմակերպում է գայլախմբեր քաղաքային ու լեռնային պայմաններում պարտիզանական հնարավոր գործողություններ վարելու համար ընդդեմ քաղաքի պատկերը այլանդակող շենքերի, ընդդեմ պաշտոնյաների կամայականությունների, ընդդեմ օտար ազդեցության օբյեկտների, որոնց թվում` Ռուսաստանին հանձնված օբյեկտների:

լ. «Հանրապետական» է` կողմնակից լինելով հանրային պետության, ուր գերիշխանությունը պատկանում է ինքնակառավարվող ակտիվ հասարակությանը ու Հայաստանի ժողովրդի ինքնիշխանությանը: Նոր ցեղակրոնին մոտիկ են «հին հունական» հանրապետական իդեալները:

խ. Նեցուկ է կանգնում այն ուժերին, որոնք պայքարում են հանուն Հայաստանի ինքնիշխանության ու ընդդեմ ԿԳԲ-ի:

ծ. Կողմնակից է Հայաստանի նոր բարձր լեռնային գոտում կառուցված մայրաքաղաքի` Նորակերտի, նաեւ սուր, կծող հնչյունների, ֆուտուրիստական ոճի, ապագայապաշտ է, նորարար ու ստեղծագործ:

կ. Փորձում է վեր հանել եւ վերածնել հայկական մշակույթի այն տարրերը, որոնք իրենց մեջ ի սկզբանե պարունակում են դինամիզմ, նորարարություն, քննադատողականություն, արմատականություն, բայց որոնք կեղծվել են օտարի շահերը սպասարկող «ազգային ավանդության» պահպանիչ քրմերի կողմից: Փորձում է փրկել ու ռեաբիլիտացնել հայկական մշակույթի դեմքերին, որոնք լինելով նկարագրված ավանգարդիստական որակների կրողներ, վերածվել են ավանդապաշտական պանթեոնի մեռյալ կուռքերի:

Նոր ցեղակրոնի հայտնությունը կանխագուշակեց
ՀՐԱՆՏ ՏԷՐ-ԱԲՐԱՀԱՄԵԱՆԸ

Vishapakah
18.04.2007, 17:03
Վարքտ կատար՛ Վահե Ավետյան.:)
Ցեղակրոն տղաներ գտնելու համար՛ շատ չեք փնտրելու.
Անձամբ ես՛ նրանց հանդիպել եմ ամենուր.
Չեմ եղել այդպիսի հայկական ֆորումում, որտեղ Նժդեհականներ չլինեին.
Եթե իրոք նպատակ ունեք Հայրենիք վերադարնալու՛ ապա ինտերնետում Ցեղակրոնները երբեք ազատ չեն եղել. Անքամ պաշտոնական կայք չունեն, որովհետեւ կազմակերպության գործունեությունը մինչեւ հիմա գաղտնիացված է եղել.
Պատճարը պետական մարմինների հետապնդումներն են «Նոր ԱՍԱԼԱ» կամ «Երիտասարդական ԱՍՍԱԼԱ» եւ մի շարք այդպիսի այլ կազմակերպությունների պատճարով՛ հիմա էլ գտնվում են ուշադրության կենտրոնում եւ նրա համար, որ բազմիցս ծեծի են ենթարկել աղանդներ տարածողներին, նոր եկած եւ իրենց ազատ զգացող ազգային փոքրամասնություններին եւ այլն.
Իրականում այս տպված հոդվածով՛ Ցեղակրոնները Նորը չեն դարնում. Ցեղակրոն ասելով՛ հասկանում եմ մի շարք, ոչ միշտ իրար հետ կապ ունեցող ազգայնամոլ խմբերի.
Ուղղակի հասկանալով որ մինչեւ այս օր, կատարել են գործողություններ, որը ունի փոքրամասնական հետաքրքրությունների շրջանակներ, դրա համար էլ չեն կարողացել տեղ գտնել քաղաքական դաշտում՛ որոշել են փոխել խաղավոճը բայց նորը չեն դարցել.

Հեթանոս Հրեշտակ
18.04.2007, 18:20
Vishapakah, ուշադրություն դարձրեք հետեվյալ տողերին


է. Ոգեւորվում է «վճռական մենակի»` ըստ Նժդեհի ձեւակերպման, եւ «սկզբունքորեն մենակի»` ըստ հայկական մշակույթին տրված Նինա Գարսոյանի բնութագրման, կերպարներով: Այս առումով ցեղակրոնը ժառանգում է նաեւ հայ միջնադարյան ավանդությունը, որով նրան կարելի է բնութագրել որպես լայն իմաստով «միաբնակ» (Քրիստոսի միայն մեկ բնություն ընդունող աստվածաբանություն, որը բացի դավանաբանականից, ունի նաեւ լայն մշակութային նշանակություն, այդ թվում եւ հակակայսերական ու հակածավալապաշտական քննադատական ուղղվածության ասպեկտ):

Դեռ կո՞ղմ եք այսպիսի ցեղակրոն շարժմանը: Ինչպես կասեր Մեշչյանը. «կես նվիրյալ հայրենասերից ես զարզանդում եմ»:

Պանդուխտ
18.04.2007, 21:23
Քաղաքացիական ապստամբութեան կո՞չ է սա::(

Vishapakah
19.04.2007, 13:57
է. Ոգեւորվում է «վճռական մենակի»` ըստ Նժդեհի ձեւակերպման, եւ «սկզբունքորեն մենակի»` ըստ հայկական մշակույթին տրված Նինա Գարսոյանի բնութագրման, կերպարներով: Այս առումով ցեղակրոնը ժառանգում է նաեւ հայ միջնադարյան ավանդությունը, որով նրան կարելի է բնութագրել որպես լայն իմաստով «միաբնակ» (Քրիստոսի միայն մեկ բնություն ընդունող աստվածաբանություն, որը բացի դավանաբանականից, ունի նաեւ լայն մշակութային նշանակություն, այդ թվում եւ հակակայսերական ու հակածավալապաշտական քննադատական ուղղվածության ասպեկտ)

:D Ցեղակրոնը՛ Ազգայնամոլության այլ ընտրանքային տարբերակն է.
Առանց «Կայսերական եւ Ծավալապաշտական» մղվածության Ցեղակրոնը կմահանա.
Նժդեհի հետնորդները այդքան էլ հիմար չեն՛ իրենց սպանելու համար.
Ինչպես նշել եմ՛ խոսքը գնում է նոր խաղավոճի մասին.
Բայց ինչու անձնազոհ Հայրենասիրությունը քողարկել Ցեղակրոն բառի տակ, քնադատելով այլ ազգայնականերին? Այ սա՛ ես երբեք չեմ հասկանալու.

Ավելացվել է 4 րոպե անց

Քաղաքացիական ապստամբութեան կո՞չ է սա::(

Հարգարժան Պանդուխտ.
Ավելի լավ պատկերացնելու համար՛ թէ ինչի մասին է այստեղ գրել Վահե Ավետյանը, կարող ես նայել հետեւյալ փագված թեման.

http://www.akumb.am/showthread.php?t=7998