PDA

Դիտել ողջ տարբերակը : Լոլիտա



electrical_storm
16.04.2007, 14:41
Ո՞վա կարդացել, ի՞նչ կարծիքներ, տպավորություններ…
ես հիմա պարզապես հոգնած եմ,մի քիչ հետո կգրեմ ավելի մանրամասն,հիմա դուք գրեք…

Davo'o
18.04.2007, 12:43
Կարդացել եմ, էս կազմով, մուհահահահահահա

*K*A*T*U*
23.04.2007, 11:05
Կարդացել եմ, բայց մինչև վերջ չէ. դուրս եկավ` թե ոնց է Գումբերտը իր զգացմունքները նկարագրում: Լոլիտայի խենթ, անկառավարելի, հանդուգն կերպարը ևս գրավեց :)

Censor
23.04.2007, 21:18
Մի նախադասությամբ կարամ ասեմ իմ կարծիքը "Լոլիտայի" մասին, բայց ինձ "ban" կանեն..
Սպասեք censored ձևակերպեմ..
Ուրեմն.. Էտ "Լօլիտան" մի գիրքա, որը ունի մի նպատակ, որ 14-15 տարեկան տղաները կարդան, գրգռվեն ու լիցքաթափեն գրգռվածությունը.
Ուրիշ իմաստ ես այդ գրքի մեջ չգտա.

Մելիք
05.05.2007, 00:28
Հոյակապ գիրք ա: Արձակը էդքան գեղեցիկ ոճով կարար մենակ Նաբոկովը ստեղծեր: Եթե էդ թեման մի ուրիշը գրեր, վստահ եմ ուղղակի գռեհիկ էրոտիկա էր ստացվելու: Բայց էդ գրքում բոլոր զգացողություններն էնպես ա արտահայտել, որ կարդացվում ա , ոնց որ պոեզիա, ու կարդալուց էլ լրիվ զգում էս հերոսների ապրած լրիվ թրթիրները:
Ի դեպ, ես թարգմանում էի Էդ գիրքը հայերեն, ուղակի հիմա կիսատ ա մնացել, հենց հարմար լինի կշարունակեմ: Բայց եթե մեկն ինձնից առաջ ընկնի, շատ վատ կանի:) , որովհտեվ մեկա իմ պես չի թարգմանի:P , իզուր կփչացնի:

Aleksandrovskaya
16.07.2008, 04:06
Մի նախադասությամբ կարամ ասեմ իմ կարծիքը "Լոլիտայի" մասին, բայց ինձ "ban" կանեն..
Սպասեք censored ձևակերպեմ..
Ուրեմն.. Էտ "Լօլիտան" մի գիրքա, որը ունի մի նպատակ, որ 14-15 տարեկան տղաները կարդան, գրգռվեն ու լիցքաթափեն գրգռվածությունը.
Ուրիշ իմաստ ես այդ գրքի մեջ չգտա.

մմմմ....նեա.
գիրքը չեմ կարդացել, բայց ֆիլմն եմ դիտել, մի քանի տարի առաջ զգացողւթյւններն այլ էին ,( :[ ) իսկ հիմա, երբ ավելի հասւն տարիքւմ ես նայւմ. հասկանւմ ես՝ շատ ավելի ուշադրության արժանի տեսարաններ կան, քան...

kiki
16.07.2008, 19:02
շատ եմ ուզում կարդալ, որովհետև մեկն ինձ մի օր ասեց, որ գրելավոճը հեղինակի նման է իմ գրելու ոճին...բայց ձեռքս չընկավ այդպես էլ...եթե մեկը ունի հղում ռուսերեն տարբերակի վրա, խնդրում եմ, գրեք այստեղ...
նախապես շնորահակալ եմ...

Sunny Stream
19.07.2008, 23:43
Չեմ կարդացել:

Ֆիլմը հուլիսի 26-ին 23:20 ցուցադրվելու է Культура ալիքով.
Ռեժիսոր` Ս. Կուբրիկ
Դերերում` Ս. Լայոն, Ջ. Մեյսոն, Շ. Ուինթերս
Ֆիլմի սցենարը գրել է ինքը` Վլադիմիր Նաբոկովը:

կաշխատեմ նայել...

Ֆրեյա
22.07.2008, 08:50
ճիշտն ասած, Նաբոկովի մնացած բոլոր ստեղծագործությունները շաաատ ավելի են ինձ վրա ազդել և
ատ ավելի հետաքրքիր են;:love
Չգիտեմ, գուցե անհաջող թարգմանություն է եղել, բայց այդ գրքի իմաստը ես այդպես էլ չկարողացա ըմբռնել:B

Մանավանդ, շատ է դուրս եկել Дама, Король, Валет :ok

Tanamasi
29.07.2008, 00:04
Չեմ կարդացել:

Ֆիլմը հուլիսի 26-ին 23:20 ցուցադրվելու է Культура ալիքով.
Ռեժիսոր` Ս. Կուբրիկ
Դերերում` Ս. Լայոն, Ջ. Մեյսոն, Շ. Ուինթերս
Ֆիլմի սցենարը գրել է ինքը` Վլադիմիր Նաբոկովը:

կաշխատեմ նայել...

Ես տեսա կինոն, սարսափելի էր։ Մեջը լիքը ամերիկյան քաղքենիություն՝ ի՞նչն էին դրա էդքան գովում։ Նաբոկովն էլ տվել էր իրան անցել :P ։ Միայն սկիզբն էր, որ ինձ գրավեց, խաբվեցի ամբողջ կինոն նայեցի՝ էդ մասը երևի մի ուրիշ սցենարիստ էր գրել ;) ։ Վերջում էլ չէին կարողացել լավ գրիմ անել Լոլիտայի դերակատարուհուն, մի քանի տարով ծերացնելու համար ահագին ակնոցները քթին էին հարմարեցրել՝ կարծում էին ֆսյո։ Էլ չեմ ասում, որ Գումբերդ էր, ինչ էր մի քանի տարու մի հատ ֆիզիկապես չփոխվեց, իսկ սցենարիստը ոնց որ ավելի ջահելացել էր։
Ասում են Նաբոկովը իրեն ի նկատի ուներ դա գրելով։ Այս ամենին գումարած նրան բսնտ էր պետք նստեցնել մանկապղծության համար :angry ։
Ամենից էլ վատը այն էր, որ իմաստ չկար։

Rhayader
15.12.2008, 09:46
Իրականում հիանալի գիրք է, շատ լավ է ցույց տալիս, թե ինչպես նույնիսկ նմանատիպ գեղեցիկ իդեալները չեն դիմանում իրականության հետ բախմանը: Լավ է ցույց տալիս նաև երեխայի հոգեբանության շատ կողմեր՝ ոչ այնքան դրական:
Սիրում եմ, ու Ցենզորի կարծիքին չեմ հակված:

Ֆրեյա
15.12.2008, 15:51
Նաբոկովի նման և նրա մակարդակի գրող էլ չկա, ոչ արտասահմանյան գրականությունում, ոչ ռուսական, ոչ սովետական…
Այն բացառիկ գրողներից է, ում նկարագրությունները կարդալուց ոչ թե ձանձրանում ես, այլ հիանում, ում ստեղծած կերպարները չափազանց հասկանալի են, իրական ու կենդանի…
Թեև լինելով դասական ոճի մեջ, ձանձրալի չէ, ծանր չէ, միաժամանակ այդպիսի խոսք, լեզու ոչ ոք չունի…

Կարծում եմ, Լոլիտան իր կողմից պարզապես կոմերցիոն պրոյեկտ է եղել: Եթե մինչ այդ բոլոր ստեղծագործությունները խորն են, ապա Լոլիտան պարզապես նախատեսված է լայն շրջանակներին հետաքրքրելու համար, գուցե հանրաճանաչ դառնալու համար:
Գուցե իր համար դա փորձ է եղել անցնել նոր ասպարեզ, կտրուկ փոխել ոճը, ինչ-որ բեսթսելլեր գրել
Գուցե, եթե Նաբոկովի մյուս ստեղծագործությունները չլինեին, Լոլիտան լիներ միակը, կամ առաջինը, այլ կերպ ընդունվեր, իսկապես համարվեր գլուխգործոց, բայց իմանալով Նաբոկովի հնարավորությունները, Լոլիտան չեմ կարող ընդունել

Բացի այդ, կարծում եմ, որ սյուժեն արհեստականորեն բեսթսելլեր գրելու փորձ է և ոչ մի հոգեբանական դիտարկումների վրա հիմնված չէ: Համոզիչ չէ ինձ համար ու միշտ մի արտահայտություն է մտքիս գալիս. Դե լավ էլի, դե չեմ հավատում, որ երեխան այդպիսի հոգեբանություն կարող է ունենալ, ինչ մի հրեշ էլ լիներ, կվախենար, կամ շոկ կապրեր

Դրդապատճառներն էլ համոզիչ չեն ;)