PDA

Դիտել ողջ տարբերակը : Ես...



Մանե
16.04.2007, 14:14
Նաղ ասեմ,որ իմ առաջին բանաստեղծությունն ա ու շատ չքննադատեք:P
Մեկ էլ ասեմ,որ իմ մասին չի:)

* * *
Դեմքս ժպտում է,իսկ հոգիս լալիս
Միայն այն մտքից,որ դու չես գալիս,
Ինչու՞ ես հանկարծ սիրեցի հենց քեզ,
Ինչու՞ եմ ուզում սիրել միայն քեզ:
Լինել անտեսված,ապրել խենթի պես,
Չտեսնել ոչինչ,չերազել կարծես:
Մի՞թե դա էր այն,ինչ ուզում էի,
Մի՞թե չկա ելք,ես դարձա գերի:
Ինչու՞ եմ կարծում,թե կյանքում ոչինչ
Չի կարող սիրել ինձ նման,այնինչ
Ես մի հյուլե եմ այս մեծ աշխարհում,
Իսկ մի հյուլեից մեծ սեր չի ծնվում:
Ի՞նչ է ուզածս,սիրել և սիրվել,
Եվ այդ սիրո մեջ մի նոր կյանք ապրել::love


Սպասում եմ քննադատություններին:P

Cassiopeia
16.04.2007, 14:16
Դեռահասության բնորոշ թեմա և ոճ:) … ժամանակի ընթացքում, եթե շարունակես ստեղծագործել, կարող ես առաջընթաց ունենալ;)

Նորմարդ
16.04.2007, 15:08
Լավն էր Վերան շատ ճիշտ ասեց:) քո տարիքին ես էլ էի տենց բաներ գրում:P

Anush
20.04.2007, 14:00
Ապրես լավն էր:Ելի գրիր,դուրս եկավ

impression
20.04.2007, 14:30
Մանե ջան, լավ ես գրում, զգում ես բանաստեղծության կառուցվածքն ու հանգը, սակայն, խորհուրդ կտայի չգրել հանուն հանգի: Չարժե հանուն լավ հանգ ստանալու հրաժարվել ավելի հաջող խոսք տեղադրելու գայթակղությունից: Իրականում բանաստեղծությունը ոտանավորից տարբերվում է նրանով, որ ոտանավորը ընդամենը հանգավորված խոսք է, որ կարող են գրել շատերը, մինչդեռ բանաստեղծությունը շատ ավելի լուրջ ու ծանր աշխատանք է: Նորից եմ ասում, որ վատ չէ տարիքիդ համար, շարունակիր, աշխատիր ու կարդա ճիշտ գրականություն, եթե հետաքրքրի է, թե հատկապես ինչ գրականություն, կարող եմ օրինակներ բերել:

Մանե
20.04.2007, 15:31
շարունակիր, աշխատիր ու կարդա ճիշտ գրականություն, եթե հետաքրքրի է, թե հատկապես ինչ գրականություն, կարող եմ օրինակներ բերել:
Իհարկե հետաքրքիր է:)
Կխնդրեի օրինակներ բերել,և անպայման հաշվի կառնեմ:)

impression
20.04.2007, 16:35
Մանե ջան, պոեզիա գրել կարողանալու համար անպայման կարդա նաև արձակ Գաբրիել Գարսիա Մարկես, Ֆրանսուազ Սագան, դասականներին կարդա, հատկապես ֆրանսիացի, կարդա ժամանակակից գրողներ՝ Կաֆկա, Կամյու... Իսկ բանաստեղծներից՝ հայկական գրականությանը հաստատ չեն հասնի, շատ հարուստ ենք էս առումով, Սևակ, Չարենց, Թումանյան..... Անչափ լավն է արևմտահայ գրականությունը՝ թե արձակը, թե պոեզիան: Իմ ամենասիրելի գրողներից է Արթյուր Ռեմբոն՝ ֆրանսիացի գրող, սիմվոլիստ, երևի թե 15 տարեկանում չկարողանաս կարդալ, բայց ինքը հենց 16 տարեկանում է գրել իր ամենահաջող գործերը.... կան մի քանի ամերիկացի գրողներ՝ Սիլվիա Պլատ, օրինակ.... Դե, այսքանը հասցրու, էլի կգրեմ:

Մանե
20.04.2007, 16:42
Մանե ջան, պոեզիա գրել կարողանալու համար անպայման կարդա նաև արձակ Գաբրիել Գարսիա Մարկես, Ֆրանսուազ Սագան, դասականներին կարդա, հատկապես ֆրանսիացի, կարդա ժամանակակից գրողներ՝ Կաֆկա, Կամյու... Իսկ բանաստեղծներից՝ հայկական գրականությանը հաստատ չեն հասնի, շատ հարուստ ենք էս առումով,Սևակ, Չարենց, Թումանյան..... Անչափ լավն է արևմտահայ գրականությունը՝ թե արձակը, թե պոեզիան: Իմ ամենասիրելի գրողներից է Արթյուր Ռեմբոն՝ ֆրանսիացի գրող, սիմվոլիստ, երևի թե 15 տարեկանում չկարողանաս կարդալ, բայց ինքը հենց 16 տարեկանում է գրել իր ամենահաջող գործերը.... կան մի քանի ամերիկացի գրողներ՝ Սիլվիա Պլատ, օրինակ.... Դե, այսքանը հասցրու, էլի կգրեմ:
Շատ շնորհակալ եմ:)
Խոստանում եմ,հենց կարդամ նշված արտասահմանյան գրողներին,անպայման կասեմ:)

Vive L'Armenie
20.04.2007, 18:58
Mane ջան ապրես, շատ դուրս եկավ, շարունակիր ;)

impression
20.04.2007, 20:46
Շատ շնորհակալ եմ:)
Խոստանում եմ,հենց կարդամ նշված արտասահմանյան գրողներին,անպայման կասեմ:)

Խնդրեմ, Մանե ջան: Դե, ուրեմն սպասում եմ քո տպավորություններին, մտքերին… Եթե ցանկանաս կիսվել որևէ մտքով, ազատ կարող ես գրել ինձ, էլ. հասցես նշված է անձնագրումս ;)

Mesrop
20.04.2007, 20:56
ֆիզմաթում սկսելեն ոտանավորներ գրել սովորացնել? :lol

Aksel
20.04.2007, 21:20
Դեմքս ժպտում է,իսկ հոգիս լալիս
Միայն այն մտքից,որ դու չես գալիս,
Ինչու՞ ես հանկարծ սիրեցի հենց քեզ,
Ինչու՞ եմ ուզում սիրել միայն քեզ:
Լինել անտեսված,ապրել խենթի պես,
Չտեսնել ոչինչ,չերազել կարծես:
Մի՞թե դա էր այն,ինչ ուզում էի,
Մի՞թե չկա ելք,ես դարձա գերի:
Ինչու՞ եմ կարծում,թե կյանքում ոչինչ
Չի կարող սիրել ինձ նման,այնինչ
Ես մի հյուլե եմ այս մեծ աշխարհում,
Իսկ մի հյուլեից մեծ սեր չի ծնվում:
Ի՞նչ է ուզածս,սիրել և սիրվել,
Եվ այդ սիրո մեջ մի նոր կյանք ապրել

Կապույտ գույնով նշածներս, իմ կարծիքով ուղղակի հարմարեցրած են, խոսքի բնական ընթացքից դուրս են մնում, փորձիր մշակել, գտնել այն բառերը, որոնք ուզում էիր ասել, որոնք կան, ունես, ու կտեսնե, որ նույնիսկ մի բառ փոխելուց հետո ինչքան կփոխվի ամբողջ բանաստեղծությունը, իսկ վորպես գրական խոսք, անկախ այն բանից թե նորություն պարունակում է թե ոչ, սահուն անկեղծ հուզմունք է...

Array
20.04.2007, 21:48
Մանե ջան Ավետ բարսեղյանը հլը շատ հաց ու պանիր պիտի ուտի,սենց գրելու համար:)
Իսկ ,եթե լուրջ ու մի քիչ էլ խիստ,Առաջին երկու տողը շատ դուրս եկան

Դեմքս ժպտում է,իսկ հոգիս լալիս
Միայն այն մտքից,որ դու չես գալիս,
Առանձին մի ամբողջ աշխարհ են;
Հետո ինչու՞ ես կարծում,որ սերը մարդուց է ծնվում;Սերը ծնվում է մարդու մեջ։Մարդուց,թե որևէ այլ բանից չեմ կարող ասել;Բայց չեմ կարծում,որ այդպիսի չքնաղ երևույթի հեղինակը կարող էր երկնային էակը լինել:)

Մանե
22.04.2007, 16:20
Ապրես լավն էր:Ելի գրիր,դուրս եկավ

Mane ջան ապրես, շատ դուրս եկավ, շարունակիր ;)



Կապույտ գույնով նշածներս, իմ կարծիքով ուղղակի հարմարեցրած են, խոսքի բնական ընթացքից դուրս են մնում, փորձիր մշակել, գտնել այն բառերը, որոնք ուզում էիր ասել, որոնք կան, ունես, ու կտեսնե, որ նույնիսկ մի բառ փոխելուց հետո ինչքան կփոխվի ամբողջ բանաստեղծությունը, իսկ վորպես գրական խոսք, անկախ այն բանից թե նորություն պարունակում է թե ոչ, սահուն անկեղծ հուզմունք է...
Մերսի:love Հաշվի կառնեմ:)


Մանե ջան Ավետ բարսեղյանը հլը շատ հաց ու պանիր պիտի ուտի,սենց գրելու համար:)
Կյանքում չէի պատկերացնի,որ սենց բան կլսեմ:o :D

Իսկ ,եթե լուրջ ու մի քիչ էլ խիստ,Առաջին երկու տողը շատ դուրս եկան
Առանձին մի ամբողջ աշխարհ են;

Շատ շնորհակալ եմ:)

Goga
22.04.2007, 16:21
Մանե ջան շատ լավ է ստաացվել:hands
Գիտես, այն, ինչ արտահայտում է սրտի խոսքը, երբեք սխալ չի լինում:ok

Մանե
20.10.2007, 20:41
Մտքեր,հուշեր,հիշողություններ...
Բարև…Գիտես,արդեն քանի օր է,ինչ մոտս աննկարագրելի ցանկություն է առաջացել հետդ խոսալու,կարոտս արտահայտելու…Կարոտում եմ,երևի չես էլ պատկերացնի թե ինչքան… Գիտեիր,որ սկսել եմ վախենալ,բայց և միաժամանակ սիրել միայնությունը…Կհարցնես ինչո՞ւ…Դե երևի ինքդ էլ ավելի լավ գիտես պատասխանը:Սպանիչ լռության մեջ լսում եմ քո ձայնը,ստվերների մեջ քո ստվերն եմ փնտրում,յուրաքանչյուրի հայացքի մեջ քո հայացքն եմ ման գալիս,սակայն ապարդյուն…Ոչ մեկի աչքերի մեջ չի արտացոլվի այն փայլը ու աշխուժությունը,որ քո աչքերն ունեին,ոչ մեկի ձայնը չունի այն ելևէջներըը,որ քո ձայնն ուներ,մի խոսքով ոչ մեկ այն չի,ով ԴՈւ էիր ու երբեք չեն էլ լինի:
Դեռ թաքնված հույս կա,որ կհանդիպեմ քեզ,ու էդ հույսը երբեք չի մարի;)Սպասում եմ…:oy
Իսկ արցունքներիս յուրաքանչյուր հատիկի մեջ ամփոփված են այն հիշողությունները,որոնք կապված են քո հետ,իկս այդ հիշողություններշ անթիվ են:oy
Ամեն ինչ հեշտ ու պարզ էր թվում,երբ քո հետ էինք,իսկ վարակիչ ծիծաղդ ուղղակի մոռացնել էր տալիս…
Իսկ մեր կռիվնե՞րը…Արտաքուստ բոլորը կարծում էին,թե ոխերիմ թշնամիներ ենք,բայց ոչ ոք չգիտեր,որ էդքան կռիվների մեջ ամենալավ ընկերներն ենք:oy
Դու շատ բան փոխեցիր, ու քո շնորհիվ շատ բաներ հասկացա,որ երբեք ու երբեք չեմ մոռանա:love:love
Հիշում եմ վերջին խոսքերդ ու մի անհուն ջերմությոմբ է սիրտս լցվում ու ակամայից լալիս...
Ասում են,որ Աստված լավ մարդկանց է տանում,քանի որ մտածում է,որ լավ մարդիկ պետք են ոչ միայն երկրի վրա,այլ նաև երկնքում…Էս անգամ Աստված շատ էգոիստ գտնվեց:(:this
Քեզ շատ եմ սիրում,այսինքն խի եմ ասում,դու էլ առանց իմ ասելու գիտես:love
Դեռ երկա՜ր-երկա՜ր կխոսենք,ափսոս,որ ի տարբերություն քեզ,ես քո ձայնը չեմ լսի:cry2

Մանե
21.10.2007, 18:27
Գրածս սիրահարվածության հետ հեչ կապ չունի;)

Vive L'Armenie
21.10.2007, 20:31
Մանե ջան տողերդ թախծոտ են...:(, ճիշտն ասած նույնիսկ հուզվեցի կարդալիս..., շատ դժվար է կորցնել լավ ընկերներին... :( Ժամանակը կբուժի բոլոր վերքերը...: Իհարկե ո՛չ ամբողջովին, սպին մնում է ցավոք սրտի ...:(, բայց դե...շարունակենք ապրել, շատ մի տխրիր Մանե ջան :)